3 / 2019 IS SN 1829-2232 19003
i 97 7182 92 23000
ii
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ,
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1933 ԹՎԱԿԱՆԻՑ
“NORQ” MAGAZINE OF WRITERS UNION OF ARMENIA is being published since 1933
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Շարունակելի
Լիլիթ Հովսեփյան . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3
Արձակ
Բակուր Կարապետյան
Տեխնոլոգները (պատմվածք). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6
Արմենուհի Սիսյան
Ի նպաստ ժողովրդի (պատմվածք). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 12
Մեղեդին չի ավարտվում (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 14
Նարեկ Թոփուզյան
Բախչի էդ հատվածը (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 18
Նարինե Կռոյան
...Ում ձեռքով կգա գայթակղությունը (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 24
Անուշ Վարդանյան
Չգիտեմ ինչու եմ այստեղ (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 37
Վարդան Սմբատյան
Ուրախ թաղում (պատմվածք). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 42
Սաթենիկ Ղազարյան
Սիրո կոլաժ (պատմվածք). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 45
Սամվել Կոսյան
Ապրելու առաջին չորեքշաբթին (պատմվածք). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 50
1
Դիանա Խաչատրյան
Գոլի կամուրջն ու խելառը (պատմվածք). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 57
Հովիկ Վարդումյան
Ճգնավորները (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 67
Հրաչյա Մարտիրոսյան
Դռնապանը (պատմվածք). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 74
Վրեժ Սարուխանյան
Լույսը պանելի տակ (պատմվածք). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 86
Գրախոսություն
Արմեն Ավանեսյան
Միշտ չէ, որ ժանրը հաղթահարվում է գրողի կողմից . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 92
Ռուբեն Հովսեփյան
Պատմվածքներ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 100
Շապիկին՝ Կասպար Դավիդ Ֆրիդրիխ.
«Ճամփորդը ծով մշուշի առջև», 1818թ.
Համարի ներսում օգտագործվել են
Մարկո Բորգրիվի, Հեռլուֆ Բիդստրուպի, Ռենե Մագրիտի աշխատանքները
Հեղինակների ֆոտոպորտրետները՝ Բախշի Խաչատրյանի
Գլխավոր խմբագիր և տնօրեն` Լիլիթ Հովսեփյան
Էջադրում և ձևավորում՝ Ռուբեն Գինեյ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ 375019, Բաղրամյանի պող., 3
ՀԵՌԱԽՈՍ` +374 (011) 211933
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]
ՎԿԱՅԱԳԻՐ՝ 44
ԴԱՍԻՉ՝ 77823
ՏՊԱՔԱՆԱԿ՝ 500
«Նորք հանդես» ՍՊԸ, 2019
2
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
ՆՈՐՔի այս համարը նվիրված է Նորին
Մեծություն Պատմվածքին։ Մի ժանր, որը
ես պաշտում եմ, քանզի կատարելության
հասնելը պատմվածք գրելիս՝ առանձին,
գրեթե անհասանելի տաղանդին է հա-
տուկ։ Պաշտում եմ պատմվածքի Վար-
պետներին, որոնք իմ առջև փռել են դեպի
հավերժություն և պարզ ճշմարտություն
ներ տանող ամենակարճ ու ամենահարթ
արահետը, և որոնցից ամենամտերիմը, հասկանալին ու համոզիչը` հայրս է: Ռու-
բեն Հովսեփյանը։
Այս տարի Ռուբեն Հովսեփյանի անվան պատմվածքի ժանրի մրցանակի Ընտրող
հանձնաժողովը երկու փուլ անցկացրեց (երկու փուլով ինքն էլ անցավ, ընթացքում
փոխարինելով խռոված անդամներից մեկին շատ ավելի հեղինակավորով)․ մայիսին
որոշեցինք հետաձգել մինչև աշուն, հոկտեմբերին հասկացանք, որ կամ պիտի տանք
մրցանակը, կամ՝ ոչ։ Հանձնախմբի անդամները․ Ալեքսանդր Թոփչյանը, Սուսաննա
Հարությունյանը, Կարինե Խոդիկյանը, Նորայր Ադալյանը և ես հենա-հենա կռվելու
էինք, սակայն, ինչպես լինում է պատմվածքներում, մենք էլ ծնեցինք մեր Սողոմոնին։
Սողոմոնյան հանգուցալուծումը ծնվեց Սուսաննա Հարությունյանի առաջարկից՝
մրցանակ չշնորհելու փոխարեն խրախուսական պարգև հանձնել երկու հեղինակ-
ներին, որոնց առավելությունը մյուսների համեմատ անվիճելի էր բոլորիս համար։
Հետո խոսում էինք փոքր արձակի ողորմելի վիճակի մասին, նաև այն մասին, որ
մրցանակների հավակնորդ ստեղծագործողներից շատերը ջանք չեն գործադրում ոչ
միայն հասկանալու համար, թե ինչ է նշանակում պատվավոր մրցանակի հավակնորդ
լինելը, այլև՝ տեքստում տարրական սխալները ուղղելու համար։ Եվ քանի որ ես ար-
դեն խոստացել էի ՆՈՐՔի այս համարում տպագրել ներկայացված բոլոր գործերը,
Կարինե Խոդիկյանը առաջարկեց հրապարակել դրանք այնպես ինչպես գրված են՝
քերականական և կետադրական սխալներով։ Սկզբից ոգևորվեցի, մտածեցի, որ
Սողոմոնն էլ նույնը կասեր։ Բայց հետո․․․ ՆՈՐՔը խնայեցի։ Այնուամենայնիվ, խոստո-
վանեմ՝ այս անգամ խմբագրելիս ես էլ առանձնապես ջանք չեմ գործադրել, թողել
եմ հեղինակի կարողությունն ընթերցողի հայեցողությանը։
3
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Ի դեպ, ՆՈՐՔի էջադրող և ձևավորող՝ ճանաչված ռեժիսոր, գրող, ճանապարհորդ
Ռուբեն Գինեյ Գասպարյանը իր հերթին արտահայտվեց, որ այս համարում՝ մրցանա-
կի հավակնորդների գործերը պատկերազարդելու համար նա կարող էր ընդամենը
ինտերնետից քաղել «դեպրեսիա», «մահ» և «ես ու իմ ես-ը» շաբլոնը։ Բայց․․․ ՆՈՐՔը
խնայեց։
Մրցանակաբաշխության արդյունքներն անմիջապես իմացողների զանգեր էլ
եղան, դժգոհություններ էլ, ֆբ-ի ընկերությունից ինձ ջնջելն էլ (ինչպիսի ողբերգու-
թյուն)։ Էհ, Սողոմոնը վկա․․․ Կամ էլ՝ Արմեն Ավանեսյանը վկա, որը ՆՈՐՔի այս հա-
մարում մանրամասն ու բավականին նրբանկատորեն բացատրում է, թե որն է իսկա-
կան պատմվածքը։
Այս տարի Ռուբեն Հովսեփյանի 80-ամյակն է և երրորդ տարին՝ առանց նրա։
Պատմվածքի Վարպետը։ Ես դեռ չէի ծնվել, իսկ հայրս արդեն պատմելու բան ուներ․․․
ՆՈՐՔի այս համարում․ Ռուբեն Հովսեփյանի անվան պատմվածքի ժանրի մրցա-
նակի հավակնորդ բոլոր հեղինակները։
Ռուբեն Հովսեփյան՝ պատմվածքներ «Որոնումներ» գրքից, 1965թ․
Լիլիթ Հովսեփյան
4
ՊԱՏՄՎԱԾՔ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳՆԵՐԸ
Գործարան էի գնացել քսան տարվա առաջատար կոնստրուկտոր-տեխնոլոգի
փորձառությունս առաջարկելու: Ժանգոտած աստիճաններով արտադրամաս բարձ-
րացա: Երբեմնի եռուզեռով լեցուն արտադությունը ասես կախարդվել, պապանձ-
վել էր: Մարդիկ չքացել էին. Համացանցային ժամանակներ են, թող իրենք իրենց
աշխատեն:
Հաստոցների, տեխնոլոգիական հոսքագծերի վրա տարիների փոշի էր կուտակվել:
Հաստոցները պատրաստ էին մետաղ տաշելու: Սակայն նրանք հեռու էին էլեկտրո-
նային մտածելակերպից: Նրանք ոչ մի կերպ չէին ընկալում, թե ինչ կատարվեց գոր-
ծարանի, երկրի, աշխարհի հետ: Ինչպե՞ս հասկացնեմ, որ ժամանակի ու քաղա-
քակրթության զարգացման ընթացքից դուրս են մնացել: Ինքնուրույն ոչինչ անել
չէր կարող: Ֆրեզերային, գայլիկոնող ու մյուս բոլոր մետաղամշակման հաստոցները
տարիներ շարունակ համբերությամբ սպասում են, որ վարպետ խառատները,
ֆրեզերագործները, ռանդողները կգան, գործի կգցեն, կրկին աղմուկ, թըխկ ու
շրխկոցով կլցնեն արտադրամասը, այնպես, որ մարդիկ իրար բան ասելու համար
պետք է իրար ականջի բղավեն:
Հաստոցներն ինձ համար կենդանի էակներ են: Ու ես մտովի խոսում էի նրանց
հետ, անընդհատ հորդորում. «Համբերեք, ամեն ինչ լավ կլինի…»: Իհարկե, ինքս էլ
6
չէի հավատում իմ հորդորին: Առաջընթաց ապրող երկրներից, որտեղ գնահատում
են տեխնոլոգի աշխատանքը, կգան, որպես ջարդոն կտանեն հաստոցները, նոր
ավտոմատ հոսքագծեր կստեղծեն: Այդ պահին թվաց, թե հաստոցները ընկալեցին
մտքերս և ուզում են հարվածել ինձ: Արագացրի քայլերս, երբ ետևից թափվող մե-
տաղների դղրդյուն տարածվեց: Քիչ ետ մնայի` մետաղակույտի տակ կմնայի:
Ապա քար լռություն տիրեց:
Մեռյալ արտադրամասի հեռավոր անկյունում մարդկային ձայն լսելով, քայլերս
ուղղեցի այդ կողմը: Դռան վրա խոշոր տառերով գրված էր. «ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՊԵՏ
Ճ. ԽՈՆԴՔԱՐՅԱՆ»: Կիսաբաց դուռը ետ հրեցի: Տարեց մարդն ինքն իրեն խոսում էր,
ինքն էլ իր հարցերին պատասխանում: Փորձեցի կռահել նրա անունը: Ճ-ով տղա-
մարդու ոչ մի անուն չգտա: Գուցե կեղծանվան առաջին տառն է: Ճոյտ, Ճգնավոր,
Ճարմանդ, Ճակնդեղ, Ճուտ… Գլխավերևում պատին երկրի նախորդ նախագահի
մեծադիր նկարն էր: Երևի չգիտե, որ նախագահը վաղուց է փոխվել: Կամ թե իր
համար միևնույնն է, թե ով է նախագահը: Նա էլ է համոզված, որ նախագահների
անձանց փոփոխությամբ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունենում:
Հավանաբար, երբ նկատողություն են արել, որ նոր նախագահ է ընտրվել, ձեռքը
մեկնել է դեպի մեռյալ հաստոցները. “Երբ սրանք արթնանան քնից ու աշխույժով
լցնեն արտադրամասը, այն ժամանակ նոր նախագահին էլ, նրա հաջորդին էլ կկախեմ
պատից: Աչքերը կիսափակ նա ճոճվում էր տեղում ու ինքն իրեն խոսում: Ինձ մնում
էր նրա մենաերկխոսությունը գրի առնել ճշգրտությամբ:
“Ասում է՝
-Քանի՞ տեխնոլոգ ունեք արտադրությունում: -Ասում եմ՝
-48… - Ասում է՝
-Գործարանում 48 աշխատող չունեք, 48 տեխնոլոգն ի՞նչ եք անում: -Ասում եմ՝
-Պահում ենք, էլի, հո դուրս չենք նետելու:- Թե՝
-Բա աշխատավարձ, թոշակ, հարկեր… -Ասում եմ՝
-Ի՞նչ աշխատավարձ, ի՞նչ հարկ, կոմբինացված կորմ ենք տալիս, չաղացնում…
-Ասում է՝
-Հո չե՞ք մորթելու:
-Տո բա ի՞նչ ենք անելու,- ասում եմ:- Թե՝
-Տեխնոլոգներն են աշխարհի առաջընթացը կրողները: -Ասում եմ՝
-Էս քեզ արտադրամասը, էս էլ քեզ 50 տարվա խորհրդային արտադրության
հաստոցները: Շատ-շատ իրենց նման հաստոցներ արտադրես…- Թե՝
-Իսկ կոնստրուկտոր չե՞ք պահում:
-Տո չէ, -ասում եմ, -կոնստրուկտորի միսը չոր ու անհամ է: -Ասում է՝
-Հո գիժ չեք, տեխնոլոգի մի՞ս եք ուտում: -Էս միամտին ասում եմ՝
-Մե’նք չենք ուտում: Ծախում ենք: Փափուկ, համով, հոտով միս է, լավ խաշլամա
է լինում… Ասում է՝
-Խելռել է աշխարհը: Բայց դա հեչ. ո՞նց եք գտել, որ տեխնոլոգի միսը համով է:
-Ասում եմ՝
7
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
-Մի տեխնոլոգ կին պատահականորեն եռացող ջրով լիքը կաթսայի մեջ էր ընկել,
հետքերը ծածկելու համար կերանք: Ու որոշեցինք տեխնոլոգներ ընդունել: Շնից շատ
են հիմա անգործ տեխնոլոգները: -Ասում է՝
-Իրենք գիտե՞ն, որ ուտելու համար են: -Ասում եմ.
-Ի՞նչ պարտադիր է, որ իմանան: Բայց գլխի են: Լավ հաց ենք տալիս, կերա-
կրում… Անցյալ օրը բոլորի աչքի առաջ մի քանի չաղացրած տեխնոլոգներ մորթեցինք:
Իրենք եկան, կապեցին ոտքերը: Հարցնում են՝ բա մեր հերթը ե՞րբ է գալու… Ասում
եմ՝ ինչո՞ւ եք վռազում, հերթ կա, բան կա, համ էլ. տվյալները պիտի բռնեն… -Թե՝
-Անհավանական բաներ եք ասում: -Ասում եմ՝
-Չե՞ս հավատում՝ արի ու տես:- Թե՝
-Ես կրթությամբ տեխնոլոգ եմ: -Ասում եմ՝
-Քեզ նման մաշկած աղվեսի չենք վերցնի:- Թե՝
-Ինչո՞ւ: -Ասում եմ՝
-Որովհետև մինչև չաղացնենք՝ ծախսը շատ կլինի, համ էլ՝ ձեր ցեղում գեր մարդ
կա՞: -Թե՝
-Չկա ու չի էլ եղել: -Ասում եմ՝
-Ուզում ես կերակրենք, ու էդպես նիհար էլ մնա՞ս: Չէ, ախպեր, շառդ քաշի, գնա”:
Ինքն իրեն խոսող արտադրամասի պետը գլուխը բարձրացրեց ու նկատեց ինձ:
-Էդ ի՞նչ ես գրում: Չլինի՞ թե տեխնոլոգ ես ու լրագրողությո՞ւն ես անում, գործ
չունես,:
-Չէ, -ասում եմ, -տեսա զբաղված ես, որոշեցի սպասեմ:
-Լսո՞ւմ էիր ինձ:
-Դե հա, ես էլ մտածում էի, թե ինչո՞ւ է մեր երկիրը տեխնոլոգիայի առումով այս-
քան ետ մնում: Ոչ մի նորարարություն, ոչ մի առաջարկ: Խեղճ կոնստրուկտորների
մտահղացումները մնում են թղթի վրա:
-Տեխնոլոգիայով չմշակված կոնստրուկցիաները ո՞ւմ են պետք:
-Ես տեխնոլոգ-կոնստրուկտոր եմ, -ասացի ես:
-Դե էդպես ասա, կոնստրուկտորի ու տեխնոլոգի խառնուրդ ես, դրա համար էլ
բանի պետք չես:
-Ոստիկանություն եմ հայտնելու, գան փակեն արտադրությունը:
-Ում ուզում ես՝ ասա: Բոլորն էլ մեր սպառողներն են: Երկու օր տեխնոլոգի միս
չկար, եկել` խեղդում էին:
-Ովքե՞ր էին խեղդում:
-Պատգամավոր, ավագանի, դատավոր, դատախազ, նախարար, կատարածու…
Հենց տեխնոլոգի գործ է ընկնում ձեռները` իսկույն մեզ մոտ են ուղարկում:
-Հաստոցաշինականում էլ են տեխնոլոգների ընդունում: Հայտարարություն էին
գրել թերթերում: Բայց որոշեցի ձեզ մոտ գալ: Ասում են` ձեզ մոտ լավ են նայում:
-Հաստոցաշինականում ղալաթ են արել: Թե` “Նոր օրենքով մենաշնորհի իրա-
վունք չունեք, համ էլ` մրցակցություն կլինի, մենք էլ ենք ուզում փող աշխատենք”:
Զանգեցի դատախազին` նրանց գործարանն իսկույն փակեցին: Տեխնոլոգ չաղաց-
8
նելը հո հաստոց արտադրել չի: Ի վերջո` մարդկանց հետ գործ ունես: Հո խոզ չի, որ
կոմբինացված կերը լցնես դեմն ու մի քանի ամսից մորթես:
-Քեռուս խոզերը Արցախի անտառում հաճար են ուտում: Էնքան համով միս է
ստացվում…
-Ի՞նչ է, Տոնաշենի անտառում է՞լ տեղնոլոգիական ֆերմա բացենք: Կարծում ես
նրանք է՞լ հաճար կուտեն: Տեխնոլոգի միս կերած կա՞ս:
-Չէ, -տարակուսած ասացի ես, զարմանալով, որ գիտե Տոնաշենի հետ իմ կապի
մասին: Ուրեմն նա ճանաչում է ինձ:
-Քաղաքի ո՞ր ռեստորանում ես ճաշում:
-Ես ռեստորանում չեմ ճաշում…
-Հա… պարզ է:
-Ի՞նչն է պարզ:
-Կիսակոնստրուկտոր-տեխնոլոգը այդքան փող չի ունենա:
-Ես գրող եմ:
-Երեկ մի ցնդած բանաստեղծ էր եկել: Գլուխս տարավ իր արտասանություն-
ներով: Ասում է` երկու հարյուր տարի հետո մարդիկ կհասկանան իրեն: Բայց բավա-
կանին պարզունակ էին բանաստեղծությունները: Մի նկատողություն արեցի` շշմել
էր: Ասացի, որ տեխնոլոգ եմ, ու տեխնոլոգներն են աշխարհը շալակած առաջ տա-
նում: Եթե տեխնոլոգները սկսեն բանաստեղծություն գրել, պոետների հացը կկտրեն:
Չնայած ասում են, որ հիմա պոեզիա կարդացող չկա, ու նրանց գրքերը չեն առնում:
-Ես արձակ եմ գրում:
-Տեսնո՞ւմ ես, տեխնոլոգ ես ու գրող ես դարձել: Բա ինչո՞ւ ես մեզ մոտ եկել:
-Ակնարկաշար եմ գրում: Նուբարաշենից սկսած քայլում եմ քաղաքով, տնիցտուն,
հիմնարկից հիմնարկ մտնում, “Առավոտ” թերթի համար ռեպորտաժներ պատրաս-
տում: Այս գործարանը ես գիտեմ: Ժամանակին այստեղ եմ աշխատել: Մինչև վեր-
ջերս իմ ստեղծած ազդանշանիչն էին արտադրում:
-Հա՜, լսել եմ: Սերիական արտադրությունում քո գյուտի հիման վրա մեծ տնտեսա-
կան արդյունքի համար արտադրական միավորումը խոշոր չափի պարգևատրում
էր ստացել, ու տնօրենը քո անունը ցուցակում չէր գրել, դու էլ ռեպորտաժ է, ինչ է,
մի բան էիր գրել, ու հեռուստատեսությամբ հաղորդել, հետո էլ դիմում գրել ու ազատ-
վել: -Արտադրամասի պետը քննախույզ չափեց ինձ ոտից գլուխ, ասաց, -տեսքիցդ
չի երևում, թե լավ ես ապրում:
Քթի տակ չարախնդաց: Մարմնովս սարսուռ անցավ: Գրպաններումս փնտրեցի
բջջային հեռախոը: Զանգեմ ծանոթ դատախազին, հայտնեմ, որ իմ կյանքին վտանգ
է սպառնում: Իսկ եթե դատախազն էլ է սրանց հաճախորդներից: Դե հա, իհարկե,
մի անգամ առաջարկեց երեկոյան Ջրվեժի ռեստորաններից մեկում ընթրել միասին:
Ասաց, որ հատուկ նրբահամ մսից խաշլամա է պատվիրել: Պառլամենտի խոսնակին
էլ էր հրավիրել: Իրենք բլոտ են խաղալու, հետո ընթրեն: Ասացի, որ ես բլոտ չեմ
խաղում ու հրաժարվեցի: Գուցե թերթի խմբագրին զանգեմ: Հազիվ թե նա սրանց
հաճախորդը լինի: Ինչ-որ ալիքով հաղորդաշար է վարում:
9
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
-Ի՞նչ ես փնտրում, -հարցրեց տեխնոլոգ բտող արտադրամասի պետը:
-Հեռախոսս եմ փնտրում: Պետք է թերթի խմբագրին հարցնեմ` այս գործարանի
մասին ռեպորտաժը կհետաքրքրի՞ նրան:
-Գործ չունես, կարող է մեր հաճախորդը լինի, ու կքաշվես:
-Չէ, հազիվ թե, նա իմանա` ամենը փակել կտա:
-Հազիվ թե իմանա:
-Ինչո՞ւ:
-Դու այսօր կմնաս այստեղ, վաղը կորոշենք…
-Բայց ինձ սպասում են խմբագրությունում, վաղվա համարին նյութ պետք է տանեմ:
-Արի անցի տեխնոլոգի քո պարտականություններին: Դու նաև հրաշալի կոնս-
տրուկտոր ես: Մեզ նման մասնագետ է պետք:
-Ես վաղուց ինժեներությամբ չեմ զբաղվել, մոռացել եմ ամենը, -ասացի ես, -համ
էլ` իմ գիտելիքները տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից ետ են մնացել:
-Դե հա, քեզանից ի՞նչ ժամանակակից տեխնոլոգ…-նորից քմծիծաղեց արտա-
դրամասի պետը:
-Իսկ կարո՞ղ եք ցույց տալ տեխնոլոգների բտման ֆերման:
Ճ. Խոնդքարյանը սկսեց ցնցումներով բարձրաձայն հռհռալ: Այդ պահին աչքովս
ընկավ առաստաղի անկյունում կախած տեսախցիկի օբյեկտիվը: Այն կտրուկ ուղ-
ղվեց դեպի արտադրամասի պետը: Ճ-ն սրբեց աչքերը, ասաց.
-Ի՜նչ սիրուն ասացիր` բտման ֆերմա: Հաճույքով քեզ ֆերմայի վարիչ կնշանա-
կեի: Բայց արի դու էս մի դռնով ներս մտիր, քեզ ամեն ինչ պարզ կդառնա: Հետո
կորոշենք քո ճակատագիրը:
-Ճակատագի՞ր, -հարցրի ես, -իրոք, կարծես թե դա ձեր անվան առաջին տառի
հետ կապ ունի…
10
-Ինչ է, ձե՞ռ ես առնում ինձ:
-Չէ, պարզապես մի ժամ է, Ճ-ով անուն չեմ գտնում:
-Այ, եթե գտնես` քեզ հենց հիմա բաց կթողնեմ: Լավ, ներս մտիր:
Հրեց պատն, ու դռան բացվածք հայտնվեց պատի մեջ: Զգուշությամբ ներս մտա:
Առատ ու շլացուցիչ լույսը ծակծկեց աչքերս: Գծագրական սեղանի մոտ մի գեր
երիտասարդ էր նստած: Նա կլանված ինչ-որ բան էր գծում: Նկատեց ինձ ու դեղ-
նած թերթով անմիջապես ծածկեց գծագիրը: Գուցե և պետական գաղտնիք է ներ-
կայացնում նրա աշխատանքը: Բայց մտածում էի նրան զգուշացնելու մասին` որևէ
կերպ փախչի, հեռանա, քանի որ նրա կյանքը վտանգի տակ է: Սակայն ստուգել է
պետք: Ասացի`
-Ոնց որ երևում է` տեխնոլոգ եք:
-Դե չէ, ես ի՞նչ տեխնոլոգ: Իսկական մասնագետը Գուլոյանն էր:
-Գուլոյա՞ն: Գեր մարդ է՞ր: Մի 150 կիլոգրամանոց…
-Հա’, հա’, հա’… չէ մի, 50 հազիվ լիներ:
-Տեխնոլո՞գ էր:
-Չէ, ի՞նչ տեխնոլոգ: Խոհարար էր:
-Հա՜, -բազմանշանակ ասացի ես, -տեխնոլոգ է էփում: -Ընդհուպ մոտեցա ու կա-
մաց ասացի, -ինչքան կարող ես` շուտ հեռացիր, մի քանի օրից քեզ մորթելու են:
Կզբաղեցնեմ պարոն Ճ-ին, դու կփախչես:
-Ճ-ն ո՞վ է…
Մատով դույց տվեցի դուռը, որտեղից ներս էի մտել:
-Ոչինչ չեմ հասկանում, -ուսերը թոթովելով ասաց գիրացած ու բտած տեխնոլոգը:
-Գիտես, չէ՞, որ քեզ մորթելու են:
-Ո՞ւմ են մորթելու, հո հիմար չես:
-Նա ասաց, որ այստեղ տեխնոլոգների են բտում, որ մորթեն ռեստորանների հա-
մար, ասում է` ամենահամով խաշլաման է ստացվում: Ես կոնստրուկտոր եմ, իսկ
կոնստրուկտորի միսը համով չի լինում:
-Այդ խելա՞ռն է ասել:
-Հա’…
Այդ պահին տեսախցիկներով, ձայնագրիչներով մարդիկ ներս մտան: Երկար մա-
զերով մի երիտասարդ մոտեցավ ու սեղմեց ձեռքս:
-Շնորհավորում եմ, ուղղակի հրաշալի ստացվեց:
-Ի՞նչը, -տարակուսած հարցրի ես:
-Կարճ ֆիլմաշար ենք նկարահանում: Գործարան մտնելուց սկսած մենք ձեր ամեն
մի քայլը նկարահանում էինք:
-Իսկ այն Ճ. Խոնդքարյանը՞:
-Նրան այստեղ ենք հայտնաբերել: Տաղանդավոր դերասան է:
-Ուրեմն տեխնոլոգներին չե՞ն մորթելու:
-Չէ, ինչ մորթել, ֆիլմակատակ էր…
11
ՊԱՏՄՎԱԾՔ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
Ի ՆՊԱՍՏ ԺՈՂՈՎՐԴԻ
Մայրանուշը դռան առջևն ավլեց, հետո ավլելով իջավ դեպի երկրորդ հարկ, պատ-
րաստվում էր շարունակել, բայց կանգ առավ: Հերի՛ք է: Երկրորդ հարկի Զառան մի
ժամ առաջ հագած-կապած իջնում էր աստիճաններով: Պայուսակն էլ` երկար կան-
թով, ուսին գցած: Իր բարևին պատասխանեց, թե` բա չես գնո՞ւմ հանրահավաքի:
Ինքն էլ պատասխանեց` չէ, դեռ տները պիտի հավաքի: Մեջքն ուղղեց, հագուստի
փեշերը ձեռքերով թափ տվեց ու ավելի ուղղությունը բռնեց դեպի վեր՝ երրորդ հար-
կի իր տիրույթները: Ինչի՞ պիտի ինքը աստիճաններից այն կողմ ավլի՞ որ: Կարգին
կնիկ լիներ էդ Զառան, իր դռան առջևը նախ կսրբեր-կհավաքեր, հետո կգնար, իրեն
կգցեր հրապարակները` եսիմ ինչ հավաքի: Մտավ տուն, ավելը լվաց, մինչ կանցներ
խոհանոց, ձեռքի հետ միացրեց հեռուստացույցը: Դեռ ոչ սերիալ կար, ոչ բան, էլի
լուրեր էին: Ի՞նչ անենք, թե ինքը Զառայի պես երկար կանթով պայուսակը ուսին
գցած չի գնում հրապարակ` հավաքելու, հո պարապ չի՞: Այ հիմա կուլտուրական
կնստի ու լուրեր կնայի: Վա՜խ, քո ցավը տանեմ, Նիկոլն ա խոսում: Ի՜նչ լավ ա
խոսում, ջա՜ն…
-Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանը իր պատմության մեջ նոր էջ է բացում: Սա
իրական ժողովրդական իշխանություն է: Այսուհետ ամեն ինչ ծառայելու է ի նպաստ
ժողովրդի, ի նպաստ ժողովրդի բարօրության…
12
Մայրանուշի աչքերը փայլփլեցին, թուքը կուլ տվեց. նպաստ պիտի տա ժողովըր-
դին: Ինքը հենց սկզբից էլ սիրել էր Նիկոլին, ասենք` ո՞վ չի սիրում նրան: Հեն է՝ իրենց
գյուղի Վարդուշը. տեսել է, որ նորահարսը դժվարանում է իրեն մամ ասել, ասել է.
«Աղջի՛կ ջան, թե չես կռնա ընձի մամա ըսել, Նիգոլ ըսե, ես իրան շատ կսիրեմ»: Բա
չէ, էն Մերժիրսերժինը…
Կոշիկները հագավ, դուռը բացեց, որ դուրս գնա բակ` խանութ: Դռնից հետ դար-
ձավ, պահարանը փորփրեց, գտավ-հանեց երկար կանթով պայուսակը, գցեց ուսը ու
լուրջ դեմքով դուրս եկավ: Ներքևում հանդիպեց առաջին հարկի Ռուդիկ ձյաձյային:
-Աչքներդ լույս, ժողովրդին նպաստ են տալիս:
-Հա՞, ո՞վ ասաց:
-էլ ով` Նիկո՛լը: Հենց նոր լսեցի լուրերով:
-Հաստա՞տ:
-Իմ ականջներով եմ լսել, քիչ առաջ, հո ինձնի՞ց չեմ հնարում, բա ես հենց էնպես
բան ասող ե՞մ:
-Վայ ապրե՛ս, դու էլ, Նիկոլն էլ, Մայրանո՛ւշ ջան:
-Իսկ ինչքա՞ն են տալու,- խոսակցությանը միացավ մեկ ուրիշը:
-Էդ մեկը չգիտեմ, դեռ պարզ չի,- լուրջ դեմքով պատասխանեց Մայրանուշը,-
բայց կարևորը՝ ասել ա. ինքը խոսքի տեր մարդ ա, որ ասեց` վե՛րջ, կանի…
-Հա՛, ճիշտ ես ասում, միշտ լավ լուրերի մեջ մնաս, մենք շատ շնորհակալ ենք
մեր վարչապետին…
-Խնդրեմ, խնդրեմ,- վրա բերեց Մայրանուշն ու ուղղվեց դեպի խանութ:
Մինչև խանութ հասնելը, լուրն արդեն պտտվում էր թաղամասում: Մի քանիսը
հերթերից խուսափելու համար որոշեցին անձնագրերով շուտ մոտենալ թաղապե-
տարան: Բայց խանութում ասացին, որ առանց սոցքարտի չեն տա: Քիչ հետո պարզը-
վեց, որ առանց բնակության վայրի մասին տեղեկանքի էլ չեն ընդունում: Լավ բան
չստացվեց: Ստիպված եղան հետ դառնալ: Մի երկու ավելի խելացիները ժխտեցին
բնակության վայրի տեղեկանքի անհրաժեշտությունը: Տեղեկանք-մեղեկանք պետք
չէ, էլ հին ժամանակնե՜րը չեն… Սոցքարտն ու անձնագիրը հերիք է: Ստացող եղել
է, կողքի շենքից մեկի քեռին գնացել-ստացել է, տեղեկանք չեն ուզել: Մի քանի
չուզողներ էլ չհավատացին, թե դեռ սպասեք…
Ամեն անգամ լուրն ավետելիս` Մայրանուշը մի զարմացական «չեմ հասկանում,
դուք լուրեր չեք նայո՞ւմ»-ն ասում էր ու ուսին գցած պայուսակը մի ուսից մյուսը
տեղափոխում: «Շատ սահմանափակ ժողովուրդ են հա՛, ոչ լուրեր են լսում ոչ
բան»,- մտածում էր ու ավելի ամուր բռնում պայուսակի երկար կանթը: Քիչ մնաց
մոռանար. ինքը չէր վերցրել իր հետ անձնագիրն ու սոցքարտը, ինչ լավ է՝ խելքը
կտրեց… Հպարտ քայլերով ուղևորվեց դեպի տուն՝ փաստաթղթերի ետևից, հնարա-
վորինս շուտ տեր կանգնելու իր հասանելիք նպաստին: Վարչապե՛տն է ասել:
13
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
ՄԵՂԵԴԻՆ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ
I
Երբ փոքր-ինչ անհանգիստ նայեցիր վրաս, ամեն բան պարզ դարձավ: Ամենևին
չանհանգստացա դրանից, ընդհակառակը, ուրախացա: Ինձ դուր է գալիս, երբ դու
մտածում ես իմ մասին: Նաև վստահ էի, որ ամուսնուդ հերթական փորձերն են,
ոչինչ էլ չի ստացվելու: Ես մնալու եմ այստեղ: Իմ տեղը քեզ հետ է ու միշտ այդպես
է լինելու: Հիշի՛ր սա, խնդրում եմ:
Ամեն հեռախոսային խոսակցությունից հետո, երբ ամուսինդ խոսք է բացում իմ
մասին, դու լարվում ես: Նա երբեք էլ գլխի չի ընկնում, որ դու չես ուզում բաժանվել
ինձնից և իրեն ուշադիր լսելու պատճառը քո վախն է, թե չլինի՞ հանկարծ գործը գլուխ
գա: Իսկ ես զգում եմ դա սրտիս բոլոր լարերով, ճիշտ, ինչպես երբ մատներդ հպվում
են ինձ: Ո՛չ ոք, ասում եմ` ո՛չ ոք, երբեք չի հպվել ինձ այնպես շռայլորեն քնքուշ, ինչպես
դու, այնպես ուժգնորեն մեղմ, ինչպես դու: Ես տարել եմ բարձրագոչ պոռթկումներ,
թեթևամիտ արտահյտություններ, մանկական անդրադարձներ… Մեկ-երկու անգամ
եղել է իմ հանդեպ լուրջ վերաբերմունք, բայց դա այնքան չափված-ձևված էր, որ
ինձ համար միանգամայն օտար էր ու խորթ: Ես պաշտում եմ քո մատները: Միայն
դու ես ճանաչում ինձ լիովին, դու ես բացում իմ ողջ հնարավորությունները, դու
գիտես իմ թույլ կողմերն ու թերությունները և այնպես նրբորեն շրջանցել գիտես
դրանք… Բայց, այդուհանդերձ, ես սիրում եմ քեզ անհամեմատ ավելի, քան դու: Երբ
սպիտակ, երկար մատներդ քսվում են երեսիս, ու զգում եմ քո մերձիմոտ լինելը ինձ,
խենթանում եմ ափերիդ խոնավ ջերմությունից ու դառնում անկառավարելի: Ամեն
անգամ ես տրվում եմ քեզ անմնացորդ նվիրումով: Դու ես իմ տիրուհին, մերձավորը
իմ: Բայց դու կարող ես ինձ տևական ժամանակով մոռանալ, ու դա շատ տխուր է:
Երկար ժամանակ չէիր մոտենում ինձ: Գոնե պատկերացնո՞ւմ ես ինչ էի զգում…
Երբ անցնում էիր կողքովս, երբեմն որսում էի շուրթերիցդ բխած «ա՜խը», որը իմ
հանդեպ կարոտիդ արտահայտությունն էր, գիտեմ… Քանիցս քիչ է մնացել մնաս
ինձ հետ, կարոտդ առնես ինձնից, բայց հետո շրջել ես գլուխդ դեպի ամուսնուդ
հիվանդ հայրը, ով չէր կամենում լսել ձայնս, ու զսպել ես քեզ: Իսկ ես ինչպե՞ս անձայն
սիրեմ քեզ, իմ Աստվածուհի՛։ Հետո նրան հաջորդեց ծերացող, հիվանդ մայրը, ում
դարձյալ խնամում էիր, ու ինձ համար երբեք էլ ժամանակ չէր մնում: Ես վերածվեցի
կափարիչը փակած մի դագաղի: Գիտեմ, կարոտում էիր ինձ, բայց չեմ կարող
ներել, որ զրկում էիր քեզ ինձանից: Ես հրաշալի գիտեի, որ ոչ ոք չի հասկանալու քո
զոհաբերությունը ու տանջվում էի: Դժվար էր քեզ համար, իսկ ես կարող էի օգնել,
բավական է՝ հպվեիր ինձ: Սկզբից կհամբուրեի մատներիդ ծայրերը, հետո կլցնեի
սիրտդ ու հոգիդ ինձնով, քո սիրած մեղեդիներով, չէ՞ որ ես լավ գիտեմ` ինչն է քեզ
դուր գալիս, ու դու նորից կնորոգվեիր… Ես դա կարող էի ու դու գիտես այդ մասին:
14
Դու ոչ միայն ինձ չէիր խնայում, այլ նաև քեզ, ու դա ինձ ավելի էր վշտացնում: Ես
շարունակ քո վաղն էի, «հետոն», «մի օրը», որը երբեք չէր դառնում այսօր, իսկ այդ
մի օրը ամիսներ, հետո տարիներ դառնալու սրիկա հատկությունն ունի: Դու ինձ
մոռացության էիր մատնել, փաստորեն, դու ինձ լքել էիր:
Երբ առաջին անգամ եկան իմ ետևից, դու տանը չէիր: Վերադառնալուցդ հետո
ամուսինդ տխուր-տրտում հայտնեց, որ թերություններ ունեմ ու ինձ այնքան էլ չեն
հավանել: Այդ պահին դեմքդ ուրախություն ճառագեց, ինչը նկատեց անգամ ամուսինդ,
մի պահ զարմացավ, բայց հավանաբար, լուրջ չընդունեց: Նա երբեք էլ լուրջ չի
ընդունել ո՛չ ուրախությունդ, ո՛չ տխրությունդ: Դու վերցրեցիր շորն ու սկսեցիր
մաքրել վրայիս թեթև փոշին: Իսկ ես զգացի քո փաղաքշանքը: Դու պարզապես
շոյո՜ւմ էիր ինձ այդ ժամանակ: Ես երջանիկ էի. դու դեռ սիրում ես, դեռ հիշո՜ւմ ես
ինձ: Ինձ մնում էր սպասել, թե երբ նորից ամուսնուդ կդիմեն ինձ համար: Էլի եմ
ուզում զգալ քնքշանդ իմ հանդեպ: Ես դրա կարիքը այնքան շատ ունեմ հիմա: Էլի
մի երկու հիմար եկան ինձ տեսության ու չհավանեցին` երեսիս սպիի պատճառով:
Պատկերացնո՞ւմ ես, նրանց ընդամենը երեսս դուր չէր եկել, կարծես ես ինչ-որ մի
կահույք եմ կամ կոմոդ, իսկ երեսիս էլ, ասացեք խնդրեմ` «խալ» ունեմ: Դու նորից
զվարթ պտտվեցիր իմ շուրջ, ու ձեռքերովդ շոշափեցիր իմ սպին: Ես դարձյալ երջա-
նիկ եմ, իմ միա՛կ, սիրելի՛ տիրուհի: Դարձյալ կսպասեմ հաջորդ մի ապուշ զննողի:
Քո ուշադրությունն ինձ ապրեցնում է:
15
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
II
Հեռախոսային խոսակցությունից հետո ամուսինդ հայտնեց քեզ, որ այն վերջին
եկածները հավանել են ինձ: Նա ուրախ էր, իսկ դու անասելի տխրեցիր: Հստակ
զգացի ձայնիդ դողը.
-Հաստա՞տ հավանել են:
-Հաստատ:
Դուրս եկար սենյակից:
Քիչ հետո թողեցիր խոհանոցիդ անվերջ գործերը, անջատեցիր հյուրասենյակի
աննպատակ բարձրաձայնող հեռուստացույցը և… չեմ հավատում: Դու նստեցիր իմ,
այո, հենց ի՛մ առջև ու գեղեցիկ, սպիտակ ձեռքերովդ բարձրացրեցիր արդեն դագաղի
կափարիչ հիշեցնող իմ երեսը: Ես նորից զգում եմ հուզմունքից խոնավացող քո
ափերը, մատներիցդ ճառագող ջերմությունը, ու սկսվում է կախարդանքը…
Քո մատները ոչ թե սահում են իմ վրայով, այլ շոյում են ինձ, համբուրում, փա-
ղաքշում են, նրանք ինձ սիրու՜մ են… Այդ սերն էր, որ թովիչ մեղեդի դարձավ: Միայն
սերն է կարող փոխակերպումների հրաշք ստեղծել: Սկսեցին իրար հաջորդել մեր
վաղեմի մեղեդիները, մեր սիրո վկայությունները… Ես շնչակտուր էի լինում քո
սիրո հորձանքից ու ցնորվում երջանկությունից: Մեկը չավարտած, դու սկսում էիր
նորը… Դու բացում էիր իմ մեջ նորանոր խորքեր, անգամ ես ինքս չգիտեի` ինչերի
եմ ընդունակ: Եվ դրա պատճառը դու էիր: Այդ դու ես, հոգի՛ս, հասկանում իմ լեզուն,
դու ես իմ բովանդակությունը դարձնում մեղեդի ու երգ, քեզ հետ եմ ես այնպե՜ս ներ-
դաշնակ… Ինչքան տալիս ես ինձ, այնքան վերադարձնում եմ քեզ, որովհետև սերն
է միայն, որ տալով լոկ ավելանում է ու չի նվազում, որովհետև հասկանում եմ քեզ
ավելի, քան որևէ մեկը այս տան մեջ, որովհետև դու ինքդ քո ողջ էությամբ մեղեդի
ես, սիրելի՛ս, ողջը հոգի ես ու սեր…
Չգիտեմ` որքան երկար մենք նվիրվեցինք իրար, միայն հիշում եմ, որ հեռանա-
լիս` չփակեցիր կափարիչը: Շնորհակալ եմ, հոգի՛ս, այդպես մեղեդին չի ավարտվում…
III
Հաջորդ օրը եկան երեք ջլապինդ տղամարդ: Նրանցից մեկը հաշվեց կանաչ
թղթադրամներն ու դրեց սեղանին: Դու տխուր ես: Մի՛ տխրիր, միա՛կս, հիշի՛ր, թե
ինչ հրաշալի մեղեդիներ ծնվեցին երեկ մեր սիրուց: Դա ամենակարևորն է, ավելի,
քան այն թղթադրամները, որոնք ամուսինդ ցույց տվեց քեզ ու բավականությամբ
դրեց ձախ ծոցագրպանում`սրտին մոտիկ: Նրանք ինձ փակեցին, կապկպեցին հաստ
պարաններով ու միահամուռ, համերաշխ տնքոցով պոկեցին ինձ հատակից: Բայց դու
կարծես արտասվում ես… Ինչ երջանիկ եմ ես. դու իսկապես ինձ շատ ես սիրում…
Ների՛ր, անգի՛նս, որ երբեմն կասկածել եմ սիրուդ, խռովել, նեղացել եմ քեզնից…
16
Դանդաղ, հանդիսավոր, որպես սգո արարողություն, ինձ տանում են ձեր մեծ
հյուրասենյակով, դու` իմ ետևից: Ահա արդեն հասնում են դռանը, դու` իմ ետևից:
Դու արդեն ոչ էլ թաքցնում ես արցունքներդ… Միջանցքի դռանը չհասած՝ մի պահ
կանգ առան որոշելու՝ ինչպես ավելի հեշտ հանեն ինձ դռնից: Դու քեզ առաջ գցեցիր`
դուռն ավելի լայն բացելու: Այդ հիմարների մտքով իսկ չէր կարող անցնել, որ ինձ հա-
մար ես անհանգստանում, որ հանկարծ դռանը բախվելով՝ ցավ չպատճառեն ինձ:
Մնաս բարով, սիրելի՛ս, ես հեռանում եմ, գիտեմ, որ կարոտելու ես ինձ ու ոչ ոք տանը
չի հասկանալու տխրությանդ պատճառը, երբ հիշես ինձ… Հիշի՛ր, որ մեղեդին ան-
վերջ է, ու մենք միասին ենք ստեղծել այն, մենք մեղեդին ապրել ենք միասին…
17
ՊԱՏՄՎԱԾՔ
ՆԱՐԵԿ ԹՈՓՈՒԶՅԱՆ
ԲԱԽՉԻ ԷԴ ՀԱՏՎԱԾԸ
Ծեգին գործի, իրիկունը գործից տուն ու ոչ մի շեղում էս մշտնջենական երթու-
ղուց: Առավոտ գործի տեղում թուղթ, կեսօրին թուղթ ու նույն թուղթն էլ իրիկնա-
ժամին` տանը: Իբր վաստակած հանգիստ, բայց իրականում աշխատանքային օրվա
շարունակություն, որովհետև ի՜նչ ուզում ես արա, կուզե՞ս էդ թղթերը լեչոյով կեր,
միևնույն է դրանց ծերը ոչ մի կերպ չի երևում: Հակասովետական վարքագծի ու
մտքերի համար այցելություն Կագէբէի էս օպերին, Կագէբէի էն քննիչին` պարապի
չարչարանք և´ օպերի, և´ հակառակ կողմի համար, որովհետև ոչ սա է կարողանում
նրանից սովետական օրինավոր քաղաքացի ստանալ, ոչ նա Սովետից օրինապահ
երկիր: Հորքուրը մարդուց բաժանվեց, հոպարը բանականությունը կորցրեց, մաման
ոտքը ջարդեց, քաղցկեղը նենեին գերի վերցրեց, տանը հաց չկա, ձեթ չկա, կարագ
կա, բայց հեսա կպրծնի, ձու կա, բայց պիտանելիության ժամկետը կհատնի, տանից
է´ս է պակաս, է´ն է պակաս, պակա՜ս է, պակա՜ս, պակա՜ս ու էդ ամբողջի համար
կա-չկա սոսկ մի պապա: Աշխարհի բոլոր նեղությունները պապայի ուսերին, էդ դեպ-
քում յանի նորմալ չէ՞ր, որ պապան մեյմունությունների հեչ հավես չէր ունենա: Հլը
ամենասկզբից մեյմունությունների առարկան խինկալին էր, էդ հետո խինկալին
պոնչիկ-պեռաշկի դարձավ, բայց թեկուզ լիներ մի բաժակ արևածաղիկ, կամ քսան-
կոպեկանոց վաֆլեբաժակ... ի՞նչ պոնչիկ, ի՞նչ պեռաշկի, մարդը տունը լռվեր, էդ
18
անտեր թղթերից մեկ-երկուսի հարցը լուծեր, մեջտեղից հաներ: Բայց շատ որ պոն-
չիկ-պեռաշկի ասվեց, պապան ստիպված էր տեղի տալ ու պապայի տեղի տալը
սովորաբար հենց էսպես էլ տեղի էր ունենում` երկարատև պաշարում, ապա նա-
հանջ պաշտպանական դիրքից. լա՜վ, դե որ էդքան ուզու՜մ եք…
Էդ օրը ինչպես բոլոր օրերին, պապան գործ շատ ուներ, բայց ապերին լույս աշ-
խարհ էր բերել, հողի մշակի պես կողքերը քաղհան արել և պարարտացրել էր
արմտիքը, ձմեռները քիչ, ամառները շատ ավելի շատ, քոքին գյոլ էր կապել, պապի-
րոզ-կոֆեյի բրեյքներին, ապերի հետզհետև փոռ տվող շվաքի տակ նստած, դուրս
էր փչել թոքերի ձևը կրկնօրինակող ծուխն ու նախատեսել, թե իր մսից պոկել-ապե-
րին փոխանցելով հեռանկարում կտեսնի նրա մարդ դառնալը: Ինքնազրկանքի գնով
ապերին մեկուսացրել էր կյանքի աներևույթ թակարդներից ու վերջապես ապերի
ջանին էր կապել իր հավերժական վերարտադրության բոլոր համարձակ մտադրու-
թյունները, էդ դեպքում ինչո՞վ ամենասովորական մարդը ամենօրյա տքնաջան
աշխատանք չի ու ինչո՞վ գործ չէր ապերը: Ապերն էլ էր գործ, ճիշտ ինչպես գոմաղբը
քոքին, ցեցի դեղը տերևներին երազող ծիրանի ծառը: Պապան ծառութփի ո՛չ ժամա-
նակ ուներ, ո՛չ հավես: Տանը ծառութփով զբաղվում էր փափուն, մի ոտքը մյուսից
կարճ՝ երկար ժամանակ բիձուկը ոտքի վրա կանգնել չէր կարողանում ու ծիրան-
ները և խաղողի որթատունկերը ջրելիս թեք էր ընկնում մարգի դոշին: Ջուրը ճըլ-
ճըլ՝ պատահում էր ծառի արմատներին էր հասնում ճլճլալով, բայց պատահում էր
նաև հորձանք տալով վարարում էր մարգերը, էս քեզ ներվայնանալու մի առի՞թ.
ծառին չէր հերիքում հողի սնունդը, ծառին բռնում էր հիվանդությունը` էս էլ քեզ մի
ուրիշ առիթ – հա պապան ծառութփի հետ գործ չուներ, բայց տերևի տակ պահ
մտած էն մի ճութ հաջողված խաղողը պոկելիս նա հասկացել էր, որ փափույին էդ
ճութ խաղողը տրվել է դժվարությամբ ու հասկացել էր, որ ցանկացած աշխատանք
հաջողելու պարտադիր չափանիշը մոտեցման լրջությունն է: Պապան գիտակցում
էր բռնած գործի լրջությունը ու կպել էր ապերին հիմնավորապես: Կամ ամեն ինչ,
կամ ոչինչ: Ամեն ինչը ենթադրում էր նաև ինքնազրկանքը հանուն հարազատ մար-
դու քմահաճույքների բավարարման: Էդ օրը նա ապերի քմահաճույքը բավարա-
րելու համար թղթապանակներից տռուզ դիպլոմատի կռիշկեն մի կերպ վրա տալով,
նրան կայարանի պեռաշկիանոց տարավ: Մի տեսակ անձկալի հայացք նետեց
դիպլոմատի վրա երբ դուրս էր գալիս: Չհասկանալ նրան երևի չէր լինի. է՜հ, էս
ընթացքում որքան թուղթ կարելի կլիներ մեջտեղից հանել, բայց էն գործ, էս` գործ,
նրանը չոր փաստեր, փաստերից կազմված անհամ ձևակերպումներ, էն բերկրելու
կարիք չուներ, էն պապայի ձեռը բռնած նրա հետ տեղ գնալու կարիք չուներ: Էն
կսպասեր, էս մեկն էր, որ հա պեռաշկի ու պեռաշկի:
Կայարանի դիմացի մայթի պեռաշկիանոցը... երկաթյա չորս ոտ էմդէէֆի քառա-
կուսի լիստի տակ` էդ քեզ սեղա՞ն, չորս ոտ սանտիմնոց պուճուր դիֆտի տակ, մի
թիկնակ դիֆտի կողքը` էդ քեզ աթո՞ռ, դժոխքի ընդունարանի գույն ներկած պատեր
ու քառասունը-քառասունի վրա մի պատուհանիկ դիմայինի վրա` ու էս էլ քեզ
պեռաշկիանոցն իր էությամբ: Շունն իր լափը չի ուտի էս միջավայրում, բայց երբ
19
ՆԱՐԵԿ ԹՈՓՈՒԶՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
մտնես՝ լիքը մարդ, տո մի լիքը մարդ ու միշտ ազատ տեղի հերթ: Պապան ազատ
տեղի փնտրտուքով հայացքը պտտեց սրահով մեկ ու իր պատկերացմամբ նման մի
տեղի վրա նշան բռնեց հայացքով: Հետո քայլ-քայլ, կասես աղերսանքով մոտեցավ
սեղանին, բայց էնքան միայն, որ չասեին, թե բկին կանգնել, չի թողնում իրենց մի
կտոր հացն ուտել ու սկսեց սպասել: Պապայի ու ապերի վերցրածն ի՞նչ պիտի լի-
ներ` մարդա երկու պեռաշկի՞, հազիվ էդքան, չի բացառվում, որ քանակը չորսի
չհասներ էլ ու էս հաշվարկից պապան դուրս թողներ իրեն, էդ դեպքում ոչինչ չէր
խանգարում պեռաշկին ծամել դեպի տրամվայի կանգառն ընթանալիս, ծամել հենց
տրամվայի վագոնի մեջ, բայց ծեսն իր կանոններն ուներ, թե չէ պեռաշկի կարելի
էր ուտել նաև տանը, հենա երբ մաման հավեսի հետ զահլա դրած էր լինում, նե՜նց
համով պեռաշկիներ էր սարքում. պանրո՜վ, սպանախո՜վ, սև թոքով:
Պատուհանիկը ստեպ-ստեպ բացվում էր, այցելուների վրա մուննաթ գալիս տա-
պակվող պեռաշկիների տժժոցով, արտաշնչում նրանց վրա ձիթահոտի դառնու-
թունն, ապա խոհանոցի մի աշխատող պեռաշկիներով լի լագանը տարթոտ ֆար-
թուկին դեմ տված պարբերաբար բերում, շուռ էր տալիս ցանցի վրա ու հեռանում
դեպի խոհանոցի աներևույթ խորքերը` հերթական չափաբաժնի հետևից: Ավելորդ
ձեթը պեռաշկիների վրայից կաթ-կաթ, մզվում էր տակի ամանի մեջ ու ամեն պե-
ռաշկու, պեռաշկու ամեն կրակ արցունքի հետ ապերի անհանգստությունը մեծա-
նում էր. իսկ եթե հանկարծ տեղ չազատվի՞, իսկ եթե պեռաշկին հանկարծ պրծնի:
Բայց տեղ այնուամենայնիվ ազատվեց, իսկ խոհանոցի աշխատողն էլ անընդհատ
պեռաշկի էր բերում, չպրծավ, ուրեմն:
Պեռաշկու եռման կտորը էս թշի տակից էն թշի տակ ու դեռ լրիվ չծամված
դուզ դեպի ստամոքսը, էդ վայելք չէր, էդ տանջանք էր, բայց, երբ ապերն ամպած
պապայի ձեռքը բռնած կանգառ էր ուղղվում, զգացողություն ուներ, թե ինքն ապրել
է վայելքներից աներևակայելին, չկրկնվողը: Էդ, սակայն մինչև տուն: Մինչև տուն,
որովհետև թարս պիտի լիներ, ուրիշ անգամ մաման՝ թե խմոր հունցելու հավես չունի,
թե դաղվող ձեթի հետ զահլա չունի, հրաժարվում էր պեռաշկի սարքել, իսկ էսօր
վերցրել ու առահա քեզ սյուրպրիզ` պեռաշկի էր սարքել: Լա՜վ էլի այ կնիկ, սարքելու
էլ ուրիշ բան չկա՞ր: Այ մարդ ի՞նչ էր եղել պապային, չհասկացվեց, թեև երևի՞ էդ
տրտում մթնոլորտը, երևի՞ հերթի մեջ բոլորից առաջ ընկնելը, ուրիշի դեռ չմաքրած
փշրանքների շուրջ նստելը, հա Սովետն էսթետիզմով քիչ էր աչքի ընկնում, բայց
եթե նույնիսկ դա այդպես էր, ապա ամեն ինչ իր` պապայի ձեռքում չէ՞ր, չէ՞ր ուզում
գնալ, միգուցե պետք չէր գնալ, իսկ սենց. ճաշի սեղանի շուրջ նստած պապան լուռ
կերավ, կերավ ճաշն ու հանկարծ ապերին ցույց տվեց սեղանի կենտրոնում սարած
պեռաշկիների դեզը. «էս չէ՞ր ուզածդ արա, դե կե՛ր, կե´ր, չտեսի մեկը»,- հանկարծ
ոչնչից փոթորիկ դարձավ պապան ու մի ոստյունով դեպի բալկոն, բալկոն` պեռաշ-
կիներով սինին ձեռքը: Մեկի բերանն էս վարքից կտրուկ դադարեց շարժվել, մյուսի
բերանի պարունակությունը կատիկը թռավ. «Այ պա, քեզ ի՞նչ եղավ»:
Ապերն ու Ստյոպը հաճախ էին սուսերամարտում, մեկը կարդինալի գվարդիա-
կան էր, մյուսը` թագավորական հրացանակիր, մեկը՝ դյու Պլեսի, մյուսը՝ դը Տրևիլ,
20
մեկը բրետոնցի, մյուսը՝ գասկոնցի, մեկի սուսերը` բահի կոթ, մյուսինը ճաղավան-
դակից պոկված ձող, բախչի էդ հատվածում նրանք սուսերները սկսում էին զարկել
իրար ու փոշին նրանց զարկերից բռնում էր աշխարհը, թըրըխկ հա թըրըխկ, շըխկ
հա շըխկ, սուսերները զարկվում էին իրար էնքան, մինչև մեկի ոտը սոթ կտար. «Հը,
սուդըրյ, հանձնվու՞մ եք»,- ոտի վրա մնացածը վերևից սուսերը ճոճում էր գետնին
փռվածի վրա: Հետո գետնին փռվածը ոտքի էր կանգնում, ձեռքի կոթը կամ ձողը
ծնկան ծերին զարկում, իբր կոտրեց սուսերը մեջտեղից, իբր չունի ինքը թշնամուն
ոչինչ տալու ու ցուցադրաբար հակառակորդի ոտքերի տակ էր նետում ձեռքի կոթ
կամ ձողը: Ու երբ պապան ճաշասենյակ վերադարձավ դատարկ սինիով, տասնյակ
պեռաշկիների կարկուտը սավան էր փռել բախչի էն մասում, որտեղ ապերը գետնա-
տարած Ստյոպին բազմաթիվ անգամ դեմ էր տվել բահի կոթն ու պահանջել, որ նա
հանձնվի Նորին Գերազանցություն Լյուդովիկոսի ողորմածությանը:
Ավտո հոպարն էր ունեցել: Ժամանակին խոպանի մշտական տոմս ուներ հոպարն
ու կոշկակարությամբ խոպանում լավ թվեր էր բռնել: Թոփ-թազա սպիտակ մի «Ջորի»
առել, կապել էր ախոռի դռանը, խմած ժամանակ շուռ էր տվել ու ֆուտբոլի գնդակի
նման մի քանի շրջան պտտել իր առանցքի շուրջը: Տենց ջարդոն դարձած էլ ջրի
գին ծախել էր հարևանի վրա ու հիմա հոպարն ավտո չուներ: Պապան էլ չուներ
ավտո, չէր ունեցել ու մտով չէր էլ անցկացրել ունենալ: Գործից պապան միշտ տուն
էր վերադառնում հասարակական տրանսպորտով ու տան դեմն իջավ, թե չէ էս ծե-
րից էն ծերն ավետում էր իր գալուստը. «Ապե՜ր», -ասես պատից պատ ծեծվելով,
նրա ձայնը հաղթահարում էր աներևույթ ձորի գրավիտացիան, արձագանքելով ոլոր-
վում վեր ու դմդմբում շրջակայքում: Ձենի վրա ապերը տանից դուրս էր թռչում ու
թե փոստատարն էդ օրը պապայի սպասած մի թերթ, մի ժուռնալ բերած լիներ, ձե-
ռաց ճանկում, վազում էր պապային ընդառաջ: Սա էս կողմից, նա` էն ու որտեղ
հանդիպեցին` հանդիպեցին: Սիրում էր երևի պապան, որ իրեն սպասող կա, կա
մեկն, ով ամեն անգամ նշանավորում է իր վերադարձը տուն ու միշտ մի ծամոն,
մի պաղպաղակ, մի բան դուրս էր բերում գրպանից և խոթում տղի ձեռքը: Իսկ պաղ-
պաղակն էդ օրը պապան նախապես էր խոստացել, հայտարարել էր, թե տուն է
գալու քսանկոպեկանոց բաժակների մեծ խրձով ու էդ օրը առավոտվանից մինչև
իրիկուն ձգվող նյարդային սպասման չավարտվող մի ընթացք էր: Կաթ, կաթ` ժա-
մանակը դանդաղ-դժվար հեռանում էր, ինչպես կյանքը կհեռանար քաղցկեղով
ճմրթված ուղեղից ու ժամանակի ամեն արցունքի հետ ապերի անհանգստությունը
մեծանում էր. իսկ եթե հանկարծ իրիկունը չգա՞, իսկ եթե հանկարծ պապան հետը
մառոժնի չբերի՞: Դե հիմի ապերն էրեխա, նրա պարագայում կարող էր պապայի ու
պապայի բերածի միջև սպասման հավասարակշռությունն իր ողջ ծանրությամբ
զոռ տալ կշեռքի երկրորդ նժարին և երբ ապերը պապային փաթաթվելու փոխարեն,
նրա ձեռքին փաթաթվել, քաշքշում էր ձեռքի տոպրակն ու գրամեքենայի պես ան-
վերջ տկտկում թե` պա՜ մառոժնին ու՞ր ա, մառոժնի բերե՞լ ես, էդ պահին կարող
էր թվալ, թե ապերի համար չկար ոչինչ ավելի կարևոր, քան պաղպաղակը: Բայց
մինչ տրտում եզրահանգումը, թե տես լակոտն ում համար պիտի ուրախանար,
21
ՆԱՐԵԿ ԹՈՓՈՒԶՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
ինչի համար է ուրախանում, պապան կարող էր գնահատել ապերի ջուր տարիքը,
մինչդեռ պապան թարս մի հայացքի միջոցով ապերին չափալախելով, հետ մղեց
նրան ձեռքի վրայից: Պաղպաղակով տոպրակը նա սառնարանը դրեց ու ուղղություն
բռնեց դեպի ննջասենյակ` փոխվելու: Փոխվեց, տնային շորերը հագավ, վերադար-
ձավ խոհանոց ու լավաշ-պանրով դուռումի համար գլուխ սոխից մի դիլիմ թրաշելու
ընթացքում առերևույթ հանգիստ, բայց հասկացվեց` կափարիչը կատաղության
գոլորշիներից ներսում զնգզնգում է: Գնաց-եկավ, ու բերանը բացեց՝ բան ասի, չա-
սեց: Հետո նորից գնաց-եկավ ինչ-որ հնչյուններ արձակեց, բայց կեսից կուլ տվեց,
վերջը խալադելնիկի դուռը բացեց ու մի ոստյունով դեպի բալկոն, բալկոն` պաղպա-
ղակներով լի տոպրակը ձեռքը:
Էդ տարի ՀԱԲ-ի տղերքն ու Յոթերորդ բանակային կորպուսի սալդատներն իրար
կոկորդ բռնեցին, քաղաքի հեռավոր սահմանին, բայց նույնն է թե քաղաքի մեջ իրար
վրա հազարավոր փամփուշտներ տեղացին, էնքան շատ փամփուշտներ, որ հաջորդ
օրվա առավոտյան լակոտները դատարկ գիլզեքը սարերից բռերով էին հավաքում:
Տասնյակ տղերքի ու Սովետի ընդամենը մի զինվորի արյուն թափվեց, էն էլ քթից, էն
էլ մի քանի կաթիլ ու երևի ավելի շուտ թափվեց գլուխը տված ճնշումից, որովհետև
հեչ մեկի մտքով չէր անցնի էդ տղերքի համարձակությունը: Իրիկունը քաղխորհրդի
նախագահ Գեղամյանի սև «Վոլգան» ճանապարհի մեջտեղը կանգնած բէտէռնե-
րին ու բեռնատարներին օձագալար շրջանցելով, միայնակ ուրվականի պես սուրաց
կորպուսի շտաբ` բանակցելու կորպուսի հրամանատարի հետ: Բանակցությանը
հաջորդած առավոտյան ճամփեն բոյդանբոյ սկսեց փռփռալ սև լենթերով ու բուրալ
ոգեկոչման մեխակների հոտով, իսկ մի ամիս անց Ստամբոլցյանը զոհված տղերքի
պատվին հրապարակում խաչքար տնկեց, որի աղոտ պաստամենտը մութուցուրտ
22
տարիներին լպստող վարդաշենցի Մստոյի կովը տենց էլ չհասկացավ դրա սակրալ
նշանակությունը: Ապերն ու Կարոն գզվրտոցի հաջորդ օրը բախչի էդ հատվածից
գլանակերպ երկաթի մի կտոր գտան, որի կողքից օղակ էր կախ տված ու որոշեցին
օղը քաշել, բայց մտափոխվեցին: Տարան էդ երկաթի կտորը Կարոյի հորը ցույց տա-
լու ու Կարոյի հերը դրա տեսքից տեղում սփրթնեց: Ու երբ պապան պաղպաղակի
բաժակները տոպրակից հատիկ-հատիկ դուրս բերելով, սկսեց շպրտել դրանք և
գոչել` «Առը քեզ մառոժնի, չտես լակոտ», դրանք մեկը մյուսի հետևից անձրևեցին
բախչի էն հատվածում, որտեղ ապերն ու Կարոն ժամանակին նռնակի պայթուցիչը
գտել, որոշել էին քաշել օղը, բայց մտափոխվել էին: Երբ պապայի փուքսն իրիկվա-
յան թողեց, ապերն անորոշ մտադրություններով որոշեց գնալ տեսնելու պաղպաղակ-
ները, հա բայց ձմռան էն օրվանից, երբ նա տանիքի պռոշներից կախված սառցալեզ-
վակները «Գրական թերթի» մեջ փաթաթելով, տարել էր պադվալում պահելու, էդ
օրվանից ահա ընդամենը մի գարուն էր անցել: Գարնան վերջին օրերին նա պադվալ
էր իջել, որ բերի դրանք Ստյոպի հետ խաղալու, բայց գլանակած թերթը գտել էր,
իսկ սառցալեզվակները` ոչ: Իր էս փորձառության պայմաններում, թե ինչ հույսեր
էր նա կապում պաղպաղակների հետ հայտնի չի, ամեն դեպքում պաղպաղակի հացը
գտել էր, իսկ մեջի պաղպաղակը` ոչ:
Դրանից հետո էլի պատահեց, սպագետին նոր էր մտել սովետական քաղաքացու
ռացիոն ու իբր շատ կար, իբր սեղանից անպակաս էր, պապան մի օր վերցրեց
սպագետիով լի կաստրուլկեն շուռ տվեց բախչի էն հատվածում, որտեղ փափուն
ապերի ծննդյան նշանավորման համար թթի ծառ էր տնկել: Մի ուրիշ օր պապան
բալկոնից շպրտեց ապերի դպրոցական տետր-դասագրքերը ու մի օր պապան հենց
տենց ղազանով էլ շպրտեց ամառային տոլման: Ապերն ասում է առայսօր սովետա-
կան ֆաստֆուդից ամենաշատ սիրում է պեռաշկին, մառոժնիներից՝ բաժակովը,
տոլմաներից ամառայինը` բադրջանովը: «Պապու՜, յանի խի էիր շպրտում»,- գաղտնիքն
իմանալու անկեղծ ցանկությամբ պապային հարցնում են թոռները, իսկ պապան
երկիմաստ ժպտում է, փնչացնում ու գլուխն ազատելու համար խեթում այն դրանց
հոր ուղղությամբ: Հրեն դրանց հերը վաղուց արդեն մեծ, ամեն հարմար առիթով
ձեռի տակն ընկածը գետնով ու պատերովն է տալիս: Շուտով թոռների հերթն էլ
կգա, մի երկու բան պատին կտան, մի երկու բան գետնին ու միգուցե էդ ժամանակ
հասկանան... կամ ո՞վ գիտի, գուցե չհասկացված մնան ինչպես պապան:
23
ՊԱՏՄՎԱԾՔ
ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ
...ՈՒՄ ՁԵՌՔՈՎ ԿԳԱ
ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ
-Երկու հազար դրամ ջուրը,- ասաց բանկի աշխատակիցը՝ հայացքը համա-
կարգչի մոնիտորից չկտրելով:
Գեղամը զայրացավ. «Միայն ջրի համար՝ երկու հազա՞ր: Բա մնացածը՞...»:
-Տպե՞մ,- հաճախորդի կողմը չնայելով՝ հարցրեց աշխատակիցը:
-Հա, բա ինչ անեք:
Անկարողությունից Գեղամն ակամա շուրջը նայեց՝ բնազդաբար կոմունալ վըճա-
րումների մամլիչի տակ մնացած բախտակիցներ փնտրելու և գոնե դրանով սփոփ-
վելու ակնկալիքով: Չգտավ: Կողքի պատուհանի մոտ անձնագիրը ձեռքին միջին տա-
րիքի, փոքրամարմին, գիրուկ կին էր կանգնած:
-Փոխանցումը հասե՞լ էէէէ....,- ձգեց կինը:
Գեղամը ձևացրեց, թե չի լսում: Հասկացավ, որ կինը տեղացի չէ՝ «երևի մոտակա
գյուղերից»: Կնոջ աղքատիկ և հավանաբար դեռ ոչ այնքան հեռավոր անցյալում
նորաձև, երկարափեշ, թավշյա զգեստը ամրապնդեց Գեղամի առաջ քաշած վար-
կածը: Սակայն նրա դեդուկտիվ վերլուծությունը կրկին ընդհատվեց. ստիպված էր
24
վերադառնալ իր «կոմունալներին»: Համոզված էր, որ բախտի դեմ խաղ չկա, և որոշեց
հնարավորինս հլու ընդունել պատուհանից այն կողմ հնչող և գրպանը դատարկող
թվերի ու բառերի՝ ականջների վրա ծանրացող բեռը. ամեն այլընտրանք չունեցողի
պես նա այսուհետ միայն լսողի ու գլխով հավանություն տվողի դերում կլինի: Սա-
կայն միապաղաղ ճոճումներից հոգնած գլուխն, այնուամենայնիվ, երբեմն թեքվում
էր՝ կրկին անսալով, որպես մխիթարություն, բախտակիցներ փնտրելու անկառա-
վարելի բնազդին: Հերթական թեքումը նրա տառապած հայացքը դարձյալ ուղղեց
դեպի հարևան պատուհանի ու երկարափեշ կնոջ կողմը: Թվաց՝ սրտում ինչ-որ
անոթ խցանվեց. գեղջկուհու ձեռքերի մեջ փողի անհավանական մեծ տրցակ կար:
Մահապարտի թմբիրն անցավ. ասես ինչ-որ մեկը անուշադրի սպիրտով սրվակ
մոտեցրեց քթին: Հայացքը կնոջից կտրել այլևս չէր ստացվում, սակայն հասկանում
էր, որ երկար նայելն էլ առնվազն անհարմար է: Գեղամը այլ ուղղությամբ գլուխը
թեքելու անմարդկային ճիգ գործադրեց՝ դեպի իր բաժին գանձապահը, դեպի փըր-
կության իր պատուհանը, սակայն, միևնույն է, կողմնային տեսողությունն աներե-
վակայելի համառությամբ շարունակեց կնոջ ճաքճքած մատների հետ հաշվել ան-
սպառ թվացող գումարը. «Տեսնես ինչքա՞ն կլինի...»:
-Երեք հարյուր հազար ռուբլի: Ճիշտ է, չէ՞,- ապակյա արգելապատնեշի մյուս
կողմից ընդհատեցին կնոջը:
-Հա, ապրես,- պատասխանեց կինն ու այնուամենայնիվ որոշեց մի անգամ ևս
հաշվել:
-Չե՞ք ուզում փոխանակել, դրամով ստանալ,- շարունակեցին ապակու մյուս
կողմից:
-Չէ, չէ,- շտապեց հաճախորդը:
Նա փողը խնամքով դրեց պոլիէթիլենի մի տոպրակի մեջ, փակեց ձեռքի պա-
յուսակն ու պատրաստվեց հեռանալ:
«Մոտ երկու միլիոն երկու կամ երեք հարյուր հազար դրամ»,- արագ հաշվեց
Գեղամն, ու աչքերը կուլ գնացին:
-Վե՞րջ,- այս անգամ իրեն էին դիմում,- վարկեր չունե՞ք:
-Ինչի՞, էս երկրում ես բացառությու՞ն եմ,- Գեղամը հեգնեց, սակայն նկատելով,
որ իր հումորը չհասկացան կամ էլ ձևացրեցին, թե չհասկացան, շարունակեց,- ունեմ,
բա չունե՞մ.... Հիմա չեմ կարող վճարել: Աշխարհը փոխվեց, իրավիճակ փոխվեց, իմ
վարկերը մնացին:
Ասաց ու շտապեց դուրս գալ՝ դեպի օդը, լույսը, դեպի այն ամենը, ինչը պիտի
գոնե ժամանակավորապես խլացներ ճիտին պարտքի ճչացող ցավը:
Շոգը նեղում էր: Ոտքով գնալն անտանելի կլիներ: Ստվեր փնտրելով՝ քայլեց
կանգառի ուղղությամբ, որ հարելով զբոսայգուն՝ պիտի որ ներծծված լիներ այգին
երիզող շագանակենիների զովությամբ:
Երթուղայինն ուշանում էր:
Հանկարծ կանգառի ծածկից դուրս, այգուց ձգվող սաղարթների տակ Գեղամը
բանկի երեք հարյուր հազարանոց կնոջը նկատեց:
25
ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
-Եթե աչքովս տեսած չլինեի, չէի հավատա, որ սրա քոսոտ պայուսակի մեջ
էդքան փող կա,- քրթմնջաց, ու գլուխը տարօրինակ կախվեց:
Կանգառին ավտոբուս մոտեցավ և, ասես վերջին շնչում, սեղմեց արգելակները:
Կինը, հավաքելով փեշերը, վերև բարձրացավ:
Երբ ավտոբուսի հանգած շարժիչը նորից աշխատեց, Գեղամը խելահեղ մի ոստ-
յունով թռավ ետևի դռան սանդուղքին ու ներս խցկվեց: Երևի արածն այնքան սո-
վորական էր, որ ոչ ոք նրա կողմն անգամ չնայեց, միայն ինքը զարմացավ. վաղուց
երիտասարդ չէր:
«Ու՞ր է գնում տեսնես...»:
Ավտոբուսը, մինչև քաղաքից դուրս գալը, էլի մի քանի կանգառ արեց՝ մինչև
բերնեբերան լցվեց:
Պատանիներ, երիտասարդ աղջիկներ կային՝ երևի ուսանողներ: Հիմնականում
կանայք էին՝ հացով և այլազան մթերքներով ծանրաբեռնված:
«Գյուղերում այլևս հաց չեն թխում»,- իր համար արձանագրեց Գեղամն ու տխրեց:
Քաղաքից դուրս ավտոբուսն սկսեց աստիճանաբար դատարկվել: Շուտով իջավ
նաև երկարափեշ կինը:
Գեղամն սպասեց. մեկ-երկու կիլոմետր, և ինքն էլ կիջնի:
Մայրուղին ոլորաններ չուներ: Նա գիտեր՝ որտեղ իջավ կինը: Շրջվեց ու, որպեսզի
չվազի, ոտքերն սկսեց սովորականից ավելի լայն-լայն գցել:
Ծիծաղը եկավ: Ի՞նչ էր անում..... Հարց էր տալիս և պատասխան չգտնելով՝ նորից
ու նորից էր կրկնում հարցը: Սակայն գիտեր՝ ինչ-որ տեղ ներսում պատասխանը
կար, պարզապես լավ կլիներ, եթե ոչ մի պատասխան էլ չլիներ. բանականության,
իր ու իր ներսում ծվարած մեկի հետ անբարբառ այդ կռիվն իրեն պատառ-պատառ
էր անելու: Վերջ: Չի մտածելու:
Կնոջը մայրուղուց թեքվող խճածածկ ճանապարհի վրա տեսավ: Նա քայլում էր
հանգիստ ու անշտապ:
«Կարծես էդքան փողն իմ գրպանում է: Նույնիսկ ետ չի նայում»:
Մտածեց, ու սիրտը կրծքավանդակը ճեղքելու փորձ արեց: Թվաց, թե սրտի վրա
կողերի գծավոր հետքերը տեսավ, շոշափեց: Իսկ եթե շոշափողն ուրիշ մեկն է՞ր...
Ճանապարհի ժապավենը կորավ բլրի ետևում, և Գեղամի տեսադաշտից ան-
հետացավ նաև կինը: Նա մի պահ կանգ առավ, փորձեց կարգավորել արագացող
շնչառությունը, ձգեց հսկայական դառնալու հավակնություններ ունեցող փորի գո-
տին ու... վազեց: Ոչ ոք չէր երևում:
Բլրի կեռմանին հասնելով՝ մոտ տաս-տասնհինգ մետրի վրա կնոջը կրկին տե-
սավ: Կինը կռացել էր: Ձեռքին կոշիկ կար:
Կանգ առավ. «Հավանաբար ավազ կամ քար է լցվել»:
Շուտով, դժվարությամբ պահելով մարմինը, կինն սկսեց մի ոտքի վրա թռվռալ:
Երկար ու ծավալուն փեշերը օդապարիկի պես փքվեցին՝ նրան ձվերը պաշտպանող
թխսկանի նմանեցնելով, և Գեղամը հասցրեց ժպտալ:
Չընկնելու համար կինն ավելի կռացավ ու տարածեց թևերը:
26
Ուրիշ հարմար պահ կարող էր չլինել:
Գեղամը կրկին վազեց ու մեջքից հարձակվելով՝ կնոջը տապալեց գետնին: Զոհը
հարձակվողի ծանրության տակ սկսեց ակամա թպրտալ և դուրս սողալու փորձ
արեց: Երկուսն էլ ծանր էին շնչում: Խճի խոշոր ու սրածայր կտորները մխրճվել էր կնոջ
դեմքի մեջ, և օգնությություն կանչելու ամեն ճիգ բացառվում էր: Սակայն Գեղամն,
իր համար անսպասելի, ավելի անելանելի վիճակում էր հայտնվել. նրա փորն ու լեշի
նման փռված ծանր մարմինը ասես սոսնձվել էին կնոջ ներքնականման փափուկ
բարեմասնություններին՝ բացառելով դիրքը փոխելու ամեն փորձ: Զավեշտալին
այն էր, որ և կինը, և նրա վրա պառկածը ինչ որ չգրված մի օրինաչափությամբ
չգիտես ինչու միասին էին որոշում շարժվել՝ մեկն ազատվելու, փրկվելու հուսահատ
ճիգով, մյուսը՝ իր արածից շփոթված կամ անելիքը չիմացողի պես: Հետո նրանք
միաժամանակ էլ դադար էին տալիս, կարծես՝ հանգստանում էին, և ամեն ինչ
վերսկսվում էր: Գեղամն իհարկե հասկանում էր իր անհեթեթ վիճակը, սակայն կամ
անելիքը չէր պատկերացնում, կամ չէր ուզում պատկերացնել այն՝ գիտակցելով նաև
այդ վիճակի վտանգավորությունը. վաղ թե ուշ ինչ-որ մեկը կարող էր հայտնվել
27
ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
խճածածկ ճանապարհին, և իրեն ամենաքիչը բռնաբարության փորձի համար կա-
րող էին ձերբակալել:
Պառկածների համար իրադարձությունների զարգացումն արդեն սպառնում էր
դուրս գալ ամեն տեսակ վերահսկողությունից, երբ նրանք միաժամանակ զգացին
նաև, որ վերևի պառկածի մոտ իսկապես սկսեց բռնաբարության փորձի հոտ գալ:
Գեղամը ժամին ու պարագային անհարիր վատ զգաց և փորձեց ձեռքը սեղմված
մարմինների արանքը մտցնելով՝ մեղմել տղամարդկային կրքի անպատեհ ու անկառա-
վարելի դրսևորումը: Ինքն էլ զարմացավ. կանացի ոչ մի բան այդ գեղջուկի մեջ, նրա
փողերից բացի, իրեն որևէ կերպ չէր գրավել, չէր էլ կարող գրավել: Հասկացավ, որ
քրտնում է, և ուր որ է հագուստն է սոսնձվելու անկառավարելի դարձած մարմնին:
Հենց այդ պահին էլ ներքևի պառկածը մկանների անհավանական մի կծկումով
տղամարդու տակից դուրս պրծնելու ևս մի փորձ արեց, և քանի որ այս անգամ նրանց
ճիգերի միջև ներդաշնակություն չկար, կնոջը հաջողվեց գոռալ և օգնություն կանչել:
Հապաղել չէր կարելի:
Գեղամը իրադարձությունների թատերաբեմը շրջապատող քարակույտի միջից
բնազդաբար քարի մի մեծ կտոր ճանկեց և մի ձեռքի ափի վրա հենվելով՝ մյուսով
սկսեց հարվածներ տեղալ կնոջ գլխին:
Ձեռքը խոնավացավ: Քրտինք չէր:
Քարն ափի մեջ սեղմած՝ ետ-ետ սողաց ու ծնկների վրա նստեց:
Կինն անշարժ էր:
Պարզ չէր, թե տղամարդը որքան մնաց այդ վիճակում, մինչև զգաց, որ ձեռքը
ցավում է. քարը դաջվել էր ափի մեջ՝ քերելով, պոկելով մաշկն ու ուրիշ մի արյան
հետ խառնել սեփականը:
Մարմնով սարսուռ անցավ: Նա դեն նետեց քարն ու ոտքի ելավ: Երբ դեռ կըռա-
ցած՝ փախչելու մի քանի քայլ էր արել, հանկարծ ուղղահայաց արձանի նման քա-
րացավ ու ետ նայեց:
Կինը դարձյալ անշարժ էր: Փորի վրա պառկած՝ նա գլուխն իր կողմն էր թեքել
և ասես հետևում էր տղամարդու յուրաքանչյուր քայլին: Գեղամը ռոբոտի նման
մոտեցավ և մեխանիկորեն ցնցեց պառկածի մարմինը:
Արձագանք չեղավ:
Թվաց՝ մի ողջ հավիտենություն անցավ:
Կնոջ աչքերը փակ էին: Գեղամը խոր շունչ քաշեց: Նա շփեց ճակատն ու գիշատչի
շտապող հայացքով գտավ երանելի պայուսակը. իրեն միայն փողն էր պետք:
Երբ ավարն արդեն պիջակի ծոցագրպանում էր, պիտի շուրջը կարգի բերեր:
Հագուստը ճմրթվել էր, բայց արյան հետքեր չկային:
Ափի մեջ մի քանի անգամ թքելով՝ մաքրեց վրայի արյան բծերն ու մազերը կարգի
բերեց: Մնում էր փնտրել սպանության գործիքը, որ այդքան անհեռատեսորեն դեն
էր նետել: Բախտը բերեց. երևի հոգնել էր, և քարն առանձնապես հեռու չէր ընկել:
Իր հետ վերցրեց նաև արդեն դարչնագուն զոլերով ներկված սպանության գործիքն
ու ճանապարհ ընկավ:
28
Մայրուղի հասնելը երկար ժամանակ չպահանջեց: Շուտով հեռվում երևացին
ալրաղացի բետոնե անգարների ուղղահայաց գալարները: Մտաբերեց՝ երեկ անձրև
էր եկել՝ վարար, ջրառատ անձրև: Ուրեմ ն՝ ալրաղացի դիմացի պարապուրդում
հիմա ահագին սունկ պիտի լիներ:
Գեղամը մեխանիկորեն շոշափեց կուրծքն ու մյուս ծոցագրպանից պոլիէթիլենե
ծալծլած մի պայուսակ հանեց: Անելիքը որոշված էր, և քայլերը նրան տարան այն-
տեղ, ուր իր տունը չէր:
Սպիտակ, ասես ցույցի ելած սնկի գլխիկները բռունցքների նման հրել, ճեղքել
էին հողի սեղմող կուրծքը, և ոչ մեծ տափարակը լիքն էր անձրևից հարբած սնկերով:
Գեղամը մոռացել էր ամեն ինչի մասին: Նա զգուշավոր մի հրճվանքով ոտքերը
դնում էր հողի բաց մակերեսին, որպեսզի հանկարծ ոչ մի սնկի մարմին ոտնակոխ
չլինի իր ծանրության տակ: Կռանում, պոկում էր արմատից, ափսոսալով, որ գոնե
դանակ չունի՝ դրանք հնարավորինս քիչ վնասելու համար:
Տոպրակը լցվում էր:
Շուտով մի կիսախարխուլ մեքենա մոտեցավ տափարակին, և իր նման մեկը
դույլը ձեռքին դաշտ մտավ:
-Բարև Ձեզ, սունկը շա՞տ է,- ափը ճակատին դնելով` դիմեց եկվորը:
-Բարև, բարև Ձեզ,- Գեղամի ձայնը դողաց,- հա, լիքն է:
Միայն այդժամ Գեղամը գիտակցեց թերևս երկու-երեք ժամ առաջ կատարվածի
ողջ հրեշավորությունը, և գլուխը պտտվեց: Կարծես աներևույթ մի բռունցք նրան
գետնին տապալեց: Հարվածից ոտքերը խամաճիկի անմարմին ոտքերի պես այս ու
այն կողմ ընկան:
Երբ աչքերը վարագուրող մշուշը վերջապես նոսրացավ, աներևակայելի մի ուժով
հենվեց երկու ձեռքի վրա ու մի կերպ նստեց:
-Վատ եք զգու՞մ, ինձ մոտ դեղ կա,- եկվորն էր:- Կուզե՞ք շտապօգնություն կանչեմ:
-Չէ, շնորհակալ եմ: Ես միայն տուն եմ ուզում հասնել,- թվաց՝ իր ձայնը չէ:
Բառերը մերթ կտրտվում, մերթ ձգվում էին չորացող արյան ու լորձի նման:
-Սա դրեք լեզվի տակ,- պնդեց եկվորը:- Ես Ձեզ կտանեմ, տուն կտանեմ:
Գեղամն արտասվում էր:
-Մի նեղվեք, ինձ հետ էլ է լինում: Բա ինչ էիք ուզու՞մ: Իրավիճակ է փոխվում,
էս արևի տակ էդքան կանգնել կլինի՞ մեր տարիքում: Ես էլ ցույցի ժամանակ եմ
ուշաթափվել:
Չհասկացավ՝ ինչպես մեքենա նստեց: Միայն գիտեր, որ ուղեկիցն անընդհատ
խոսում է, և ինքը չի լսում:
-Ես Ձեզ կարծես գիտեմ: Մի ժամանակ գազի գրասենյակում ինժեներ չէիք աշ-
խատու՞մ: Ես էլ տեսուչ էի....
-Ձեր հասցեն կասե՞ք: Հեռախոս ունե՞ք, Ձեր տնեցիներին տեղյակ պահեմ:
Լսեց.
-Հա, իհարկե, շնորհակալ եմ:
Բացատրեց:
29
ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Երբ հերթը զանգելուն հասավ, դողացող ձեռքը հեռախոսի փոխարեն ծոցա-
գըրպանում փողի տրցակը շոշափեց ու ետ դարձավ:
-Երևի տանն եմ մոռացել,- ստեց:
Վարորդը մերթ իրեն, մերթ ճանապարհին էր նայում: Հասկանալի էր, որ վա-
խենում է և խոսում է պարզապես չլռելու համար.
-Լավ է, որ հակառակ ուղղությամբ ենք գնալու. ալրաղացի մյուս կողմում ճանա-
պարհը տղերքը փակել են: Էլ պատգամավոր, էլ ոստիկանություն, էլ սպեցնազ չեն
կարողանում բացել: Հաղթելու ենք:
Գեղամը մտածեց, որ մեռնում է, որ ուրիշի մեքենայի մեջ...., որ ուրիշի փողը
գրպանում...., որ.... լավ է՝ ոստիկանւթյունն իր նմանի պարապը չէ.......................
Որդին ու կինը ցած էին իջել:
Փաստորեն՝ ճանապարհի մի հատվածը ջնջվել էր հիշողությունից:
Իսկ եթե իրեն օգնող այդ բարի սամարացին գրպաններում փնտրել ու գտել էր
հեռախոսը՞ և ոչ միայն...
Նա սարսափից սառած մատներով հասցրեց շոշափել ծացագրպանը:
Տեղում էր, կարծես՝ տեղում էր...
Ուժերի գերլարումով հասավ բարձրահարկի իրենց՝ երրորդ հարկը, մտավ զու-
գարան և պատի ու կոյուղու խողովակի արանքում բաց մնացած մի ճեղքում հասցը-
30
րեց թաքցնել այն, ինչի համար ուզում էր ապրել: Իրեն կողքից տեսավ: Գործողու-
թյուններն ու պատկերը ծանոթ էին՝ ասես այս ամենն արդեն եղել էր, չէր հիշում՝
որտեղ և ում հետ: Գուցե՝ ի՞ր....
Երերալով դուրս եկավ ու..... կրկին ամեն ինչ պատվեց թանձր մշուշով:
Միայն ականջների աղմուկը լսեց:
Աչքերը բացվեցին բացարձակ լռության մեջ: Լռությունը հիվանդանոցային էր՝
քլորի հոտով: Գլխացավը հուշեց կարևորը՝ չի մեռել:
Կողքին կինն էր, ննջում էր:
Հիշողությունն սկսեց դանդաղ վերականգնել այն օրվա իրադարձություները,
որոնք նման չէին իր ապրած և ոչ մի օրվան, ոչ մի կարևոր ու անկարևոր իրա-
դարձության: Նա դարձյալ չէր ուզում պատասխաններ փնտրել, չէր ուզում արդա-
րացնել կամ մեղադրել իրեն: Ինչ եղել եղել է: Մի բան էր միայն ուզում իմանալ՝ ինչ
եղավ այն կնոջ հետ... Տնքաց ու արթնացրեց ի՛ր կնոջը.
-Գեղամ ջան, վայ.... փառք Աստծո... էս ինչ լավ է....
Ասաց ու դուրս վազեց:
Մի բժիշկ ու հավանաբար բուժքույր եկան:
Ճնշումը չափեցին, աչքերի մեջ նայեցին, խնդրեցին շարժել ձեռքերն ու ոտքերը,
հետո կաթոցիկը փոխեցին ու դուրս եկան:
-Բժիշկն ասաց, որ բախտդ բերել է, Գեղամ ջան: Թեթև կաթված է եղել. երևի
արյան զեղումն այնքան էլ մեծ չի եղել, բոլոր ռեֆլեքսներդ նորմայի մեջ են: Փառք
Աստծու.... Երկու օրից դուրս կգրեն:
Տղամարդը ժպտաց ու դեմքը ցավեց.
-Լիդա, չեմ հիշում ՝ ո՞նց եմ էստեղ հայտնվել, ի՞նչ է եղել, ո՞նց...
-Թե ասա՝ ինչ էր խելքիդ փչել, որ գնացել էիր սունկ հավաքելու: Շորերդ կեղտոտ,
պիջակիդ թևքն էլ արյունոտվել էր. երևի ընկնելիս ձեռքդ քերծել էիր:
Գեղամը լարվեց:
-Աստված էն մարդուն երկար կյանք տա: Եթե նա էնտեղ չէր եղել, քեզ տուն չէր
հասցրել.....,- կինն սկսեց արտասվել:
-Իմացա՞ք, հարցրեցի՞ք՝ ով է:
Գեղամը աչքերը փակ էր խոսում: Նրան թվում էր, որ բաց աչքերը կմատնեն իր
բոլոր վախերն ու սպասումները:
-Հա, բա ոնց: Դավիթը գնացել, շնորհակալություն է հայտնել: Հայկազ է անունը:
Տան տեղն էլ, հեռախոսի համարն էլ վերցրել ենք:
Գեղամն արդեն հանգիստ էր. նա քարի նման ամուր ալիբի ուներ: Մնում էր
միայն մոռանալ այն չարաբաստիկ օրը, ջնջել ամեն տեսակ հիշողություն՝ կոյուղու
խողովակի ետևում շինարարների անփութության պատճառով գոյացած ճեղքից
բացի: Սակայն այդ նույն հշողությունն ավանակի համառությամբ ուղեղում ձգված
սավանի վրա թանձրացող գույներով վերականգնում, նկարում էր նաև խճածածկ
ճանապարհի մի կողմում ջախջախված գլխով ու բերանքսիվայր պառկած փոքրիկ այն
կնոջ պատկերը, և քթում քլորի հոտին միախառնվում էր մի հոտ ևս՝ արյան հոտը:
31
ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Չէր նկատել, որ հիվանդասենյակում հեռուստացույց կա, որովհետև չէր նկատել
նաև իրենից քիչ հեռու պառկած մի հիվանդի ևս: Հեռուստացույցը նրանն էր:
Նկատեց, երբ պառկածն այն միացրեց:
-Լիդա, դու գնա տուն, մի քիչ ուտելու բան բեր: Հա..... Բժշկին էլ ասա, որ ես
վաղը դուրս եմ գրվելու: Եթե ամեն ինչ նորմալ է, ես էստեղ տալու ավել փող չունեմ,-
հորդորեց կնոջն ու թեքվեց հեռուստացույցի կողմը:
Լիդան արագ դուրս գնաց, սակայն արագ էլ վերադարձավ.
-Ոստիկանությունից են եկել: Քեզ մի քանի հարց են տալու: Մենակ՝ չանհանգըս-
տանաս:
Անհագստացավ:
Ոստիկանը երիտասարդ, նիհարիկ տղա էր.
-Կասե՞ք՝ ինչպես է եղել, ի՞նչ է Ձեզ հետ պատահել, որ հայտնվել եք հիվան-
դանոցում:
Գեղամն ակամա տնքաց:
-Մի անհանգստացեք, հիվանդանոցում հայտվեցիք, ուրեմն՝ մենք էլ ենք գալու,-
կատակեց երիտասարդը,- մեր գործն է:
Միևնույն է, շնչառությունը հաճախացել էր, թվում էր՝ շունչը կկտրի, բայց ելքը
պատասխանելն էր.
-Հա, տղա ջան, իմ խելքից... Էդ արևին որոշեցի գնամ, սունկ հավաքեմ,- հազաց,-
դե, դրա առաջին օրն անձրև էր եկել, սունկ անպայման կլիներ: Նստեցի ավտոբուս
ու.... հասա էստեղ:
-Լավ,- գրառումներից ոստիկանը գլուխը չբարձրացրեց:- Իսկ ճանապարհին
արտասովոր ոչինչ չե՞ք նկատել:
-Արտասովոր ի՞նչ պիտի լիներ, որ նկատեի:
-Էդ կողմերում ավազակային հարձակում է եղել: Մի խեղճ գյուղացի կնոջ վրա
են հարձակվել, գլխին քարով հարվածել....
-Եվ ....- սիրտը վայրի ձիու նման ծառս եղավ:
-Եվ ի՞նչ.... Գանգուղեղի բաց, ծանր վնասվածքով պառկած է Ձեզնից մի հարկ
վերև: Պատկերացնու՞մ եք՝ աղջկա հարսանիքին էին պատրաստվում:
Գեղամն զգաց, թե ինչպես է սարսափի հոսող լավան կաթվածահար անում
բոլոր անդամները:
-Անողի ձեռքերը կոտրվեն, լավ օր չունենա, բա էս տեսակ լավ, պայծառ օրերով
էդպիսի բան կանե՞ն....
Լիդայի չընդհատվող անեծքը լցվեց ականջների մեջ, ու մարմինն սկսեց ցնցվել:
Ուշքի եկավ: Լիդայի և որդու լացից կարմրած դեմքերն էին լողում հորիզոնին
մոտիկ, և կրկին՝ քլորահոտ լռություն: Արյան հոտը չկար: Չկար նաև ոստիկանը:
Փորձեց բան ասել, չկարողացավ. կարծես՝ բերանն իր տեղում չէր: Աչքերը լցվեցին:
-Մի հուզվիր, քեզ չի կարելի,- մյուս որդին էր՝ Հայկը:
-Բա ուզում էիր վաղը դուրս գրվել, - Լիդան փորձեց կատակել:- Մի քանի օր էլ
կպառկես:
32
Գեղամը չառարկեց: Պատճառը միայն այն չէր, որ խոսել չէր կարողանում, ինքն
էլ էր ուզում մնալ. այն կինն այդտեղ էր՝ ընդամենը մի հարկ վերև: Ճակատագրի
հեգնանքն այնքան ակնհայտ էր, որ ինքն անպայման պիտի հակադրվեր նրան կամ
ինչ-որ մի այլ բանի, որ ճակատագիր չէր, սակայն կար և անում էր այն, ինչ ուզում էր:
Իսկ եթե ոչ մի ճակատագիր կամ դրա պես մի բան չկա՞, բոլորովին չկա, չի էլ եղել ...
Հետո բիլիարդի ծանր գնդակների նման այլ մտքեր էին հայտնվում գլխում՝ մյուս-
ները ցրիվ տալով: Գեղամը չէր հասկանում՝ ուրա՞խ է, թե՞ տխուր, որ այն կինը չի
մեռել: Նրան մեկ ոգևորվում, մեկ ընկճում էր գեղջուկի կենդանի մնալու հանգա-
մանքը: Իսկ եթե նա կազդուրվի և ճանաչի իրեն.... Գլուխը պայթում էր.
-Ցավազրկող....- խոսքը վերադառնում էր:
Չէ, ինքն ամուր կոճղ է: Իրեն ծնկի բերելն այնքան էլ հեշտ չէր լինի:
Օրերը դանդաղ էին անցնում՝ առանց նորությունների: Նորությունները եկան
անսպասելի: Հարևանի հեռուստացույցով տեղական լուրերն էին հեռարձակվում,
և... «Ոստիկանությունն օգնություն էր խնդրում....»: Էկրանին լողացող լուսանկար-
ներն անծանոթ էին, որովհետև անկյանք էին: Ի՞նչ կարող էին ասել այդ հիմար
լուսանկարները իրենց գոտեմարտի, հույզերի, կրքի ու էլի ինչ-որ անհասկանալի
զգացմունքների մասին, որոնք ինքը և գուցե այն կինը ևս ունեցան, ապրեցին: Ոչինչ:
Գեղամին թվաց, թե իր ողջ կյանքն ընդամենը այդ մի հատիկ օրն էր, մյուս օրերը
կարծես չէին էլ եղել՝ գուցե մեկ-երկու օր, երբ առաջին անգամ քնեց կնոջ հետ, որի
անունը նույնիսկ չի հիշում, երբ որդին ծնվեց, երբ թոռնիկ ունեցավ, երբ.... Հիշելու
այլևս ոչինչ չկար, և ի՞նչ... Մի՞թե ինքն ընդհանրապես ապրել է: Եղել է, միայն եղել
է՝ ինչպես այն քարը, որով ինքը ջարդեց խեղճի գլուխը՝ դրանով իմաստավորելով
աշխարհում այդ մի հատիկ քարի լինելիության պատճառը:
Էկրանին, սակայն, ուրիշ լուսանկար հայտնվեց: Անմոռուկ էր՝ Հայոց ցեղասպանու-
թյան 100-ամյակի խորհրդանիշը: Զարմացավ: Սակայն հաղորդավարը բացատրեց.
-Անմուռուկի պատկերով այս կրծքանշանը հարձակվողը թողել է հանցագործու-
թյան վայրում: Ոստիկանությունը խնդրում է ուշադիր լինել և ձեր շրջապատում
կրծքանշանի կորստի հետ կապված որևէ տեղեկության առկայության դեպքում՝
անմիջապես տեղյակ պահել իրավապահ մարմիններին՝ զանգահարելով հետևյալ
հեռախոսահամարներով......
Գեղամ ն ակամա ձեռքը դեպի կուրծքը տարավ. անմոռուկը պիջակի կրծքին՝
օձիքի վրա պիտի լիներ: «Հիմար...»: Նա միայն կարող էր ափերով ծածկել դեմքը:
Չէ, ամեն բան գրողի ծոցը: Պիտի դուրս գար հիվանդանոցից: Այդտեղ քլորի ու
արյան հոտն անբաժան են ու միասին՝ ավելի զզվելի:
Բժշկին համոզելն այնքան էլ դժվար չէր. հիվանդանոցի մահճակալները չէին բա-
վականացնում, իսկ հարևանը դեռ երկար պիտի պառկեր ու իր հեռուստացույցով
հանդերձ՝ մնար հիվանդանոցային հոտավետ գերության մեջ: Լուրերին կարող էր
նաև տանը հետևել:
Հնարավոր ու անհնար բոլոր բարեկամ-ծանոթների այցելություններն արդեն
կատաղեցնում էին: Իրեն պետք էր գոնե կարճ ժամանակով տանը մենակ մնալ:
33
ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Վերջապես ստացվեց:
Փողն այնտեղ էր՝ ճեղքի մեջ: Մնում էր անմոռուկը: Իսկ պիջակը՞....
Գտավ: Լվացքի համար նախատեսված հագուսների կույտի մեջ էր. Լիդան
ֆիզիկապես ոչինչ չէր հասցնում, և դա լավ էր: Գեղամը փորձեց հանել կոստյումը
ցանցապատ տաշտի միջից, սակայն դուռն աղմկոտ բացվեց, և թոռնիկի ծիծաղը
նրան ստիպեց ճողոպրել ննջասենյակ:
Հազիվ հասցրեց:
-Պապ, էլի վատ ե՞ս...,- որդին էր:
-Չէ, Հայկո ջան, լավ եմ, շատ լավ եմ,- Գեղամը երկար հազաց:
Քիչ անց, սակայն, լավ զգաց և տեղից վեր կացավ. թոռան հետ խաղալ էր ուզում:
-Իմացե՞լ ես, պապ, թե քաղաքում ի՞նչ են անում:
-Ի՞նչ,- հենց այնպես հարցրեց:
-Ասում են՝ մի քանի ուռոդ, համարները հանած՝ մեքենաները դիտավորյալ մարդ-
կանց վրա են քշում:
-Ո՞նց:
-Տենց: Չգիտե՞ս, որ էս ամեն ինչը, էս հեղափոխությունը ամենքի սրտով չէ: Ինչ
տեսակ հանցագործ ու սրիկա կողքիդ չի ապրում.. Չես էլ իմանում ՝ ով ով է:
Կրծքավանդակի ճնշումից էր, թե սրտի անկանոն թակոցներն էին պատճառը՝
հիվանդի հազը վերսկսվեց, և խոսակցությունը կիսատ մնաց:
Օրն ավարտվեց՝ իր հետ բերելով ապրելու տարօրինակ և մեծագույն ցանկու-
թյան հստակ գիտակցումը, և այս օրերի դաժան ընթացքի մեջ երևի առաջին ան-
գամ նա քնեց:
Առավոտն էլ էր ուրիշ: Ասես լուսաբացն արթնացումից առաջ վիտամինային կոկ-
տեյլ էր խմել, և նրա առույգությունն ու ավյունը հոսում էր նաև Գեղամի երակներով:
Նա այլևս չէր պառկելու. կյանքը երբեք այսքան քաղցր չէր եղել: Նույնիսկ սուրճ
խմեց, թեև համը կարծես մոռացել էր: Հեռուստացույցի առջև նստած՝ նա ալիքներն էր
փոխում, երբ ականջը որսաց բառերի պատառիկներ, որոնք ծանրացրին ականջները.
«Այսօր հիվանդանոցում, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է Սիրա-
նուշ Պետիկյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ նա ավազակային հարձակման էր
ենթարկվել գյուղ տանող ճանապարհի վրա: Հանցագործի անձը դեռևս բացա-
հայտված չէ ....»:
Գեղամը կռացավ ու բռնեց գլուխը: Նա նույնիսկ իր զոհի անունը չգիտեր:
Սակայն ընտանիքի անդամների սթափ ներկայությունը նրան թուլանալու հնա-
րավորություն չէր տա: Նա պիտի խաղար և պիտի խաղար օսկարակիր լավագույն
դերասանի պես: Վաղը եկեղեցի կգնա և Սիրանուշի ու իր համար մոմ կվառի: Այն
արյունոտ փողերից էլ մի բան կգցի աղքատների համար եկեղեցում հավաքվող
գանձանակի մեջ: Կգցի, անպայման կգցի:
Գեղամն այդ գիշեր դարձյալ չքնեց: Առավոտի սպասումը ջլատում էր:
Տաքսի նստեց: Մենակ էր ուզում գնալ: Տնեցիներին համոզեց ու գնաց:
Երկար նստեց եկեղեցու ժամանակին մուգ կարմիր կտավով պատված նստարան-
34
ներին, որոնք «հավատացյալ հետույքները հասցրել էին սևացնել»: Կենտրոնանալ
չէր ստացվում: Մտքերը հեռու էին՝ տաճարի գմբեթից վեր, կամ ուրիշ մի տեղ:
Չգիտեր: Որոշեց քայլել: Եկեղեցու նկարազարդ պատերը գուցե օգնեին բառեր գըտ-
նել Աստծու հետ խոսելու համար: Սակայն ավետարանական սրբապատկերների
սյուժետային բազմազանության տակ նկարների համար վճարողների հնչեղ անուն-
ները կարդաց ու էլ ավելի շփոթվեց. «Եվ թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է
անում քո աջը…»: Մոմեր վառեց, սակայն անգամ նրանց կրակը չկարողացավ իրեն
եկեղեցի բերել, երբ եկեղեցում էր: Մտածեց, որ Աստված մերժում է իրեն, որ իր
նմաններն այստեղ տեղ չունեն: Իսկ եթե Աստված իր նման բոլորովին էլ այստեղ
չէր, գուցե հիմա Նա Սիրանուշի կողքին էր և մխիթարում է նրան: Այնուամենայնիվ
վաղ, թե ուշ Աստված կտեսնի իր զղջումը, իր նվիրաբերությունը.... Հիշեց՝ պիտի
գանաձանակի մեջ փող գցեր:
Գեղամը նորից նստեց: Ծոցագրպանից խնամքով հանեց փողի բաղձալի փա-
թեթն ու սկսեց հաշվել: Թղթադրամների կապտականաչը սահուն անհետացավ փո-
ղի մետաղյա պահոցի նեղլիկ բերանի մեջ, և Գեղամն իր առաքելությունն ավարտ-
ված համարեց: Հերթը վարկերինն էր:
Օրվա մնացած մասը դեպի տարադրամի փոխանակման մերթ մի, մերթ մյուս
կետը քայլելով՝ նա մաս-մաս ռուբլիները դրամ դարձրեց, այնուհետև՝... բանկեր:
Շուտով ինքը՝ Գեղամ Սիրունյանն այլևս ոչ ոքի և ոչինչ պարք չի լինի: Նա ազատ էր,
որովհետև գիտեր՝ ինչ է ազատությունը:
Ազատությունը փողի առկայությունն ու պարտքերի բացակայությունն էր:
Նա քայլեց դեպի մոտակա զբոսայգին ու նստեց: Վաղուց ոչինչ չէր կերել, չէր
էլ ուզում: Պարզապես ուզում էր նստել, լսել այն արդորրը, որ իր ներսում էր: Այդ
խաղաղությունը միայն եկեղեցու զանգերը խախտեցին՝ ազդարարելով երեկոյան
ժամերգության սկիզբը:
Տաճարի ներսում, ավագ քահանայի հրահանգով օրվա նվիրատվությունը թեմի
առաջնորդարան տանելու նպատակով, երկու նորելուկ հոգևորական բացեցին գան-
ձանակն ու կարկամեցին: Օտար, կապտականաչ թղթադրամները, ասես տիրոջ
իրավունքով, նսեմացրել էին հայրենական մետաղադրամների աղքատիկ փայլը:
-Տաս հազար ռուբլի է,- ասաց նրանցից մեկը՝ ափի մեջ տրորելով փողերի սառը
մարմինները:
-Մեր փողով ինչքա՞ն է,- հետաքրքրվեց մյուսը:
-Մոտ յոթանասուն հազար դրամ կամ ավելի շատ...
-Ո՞վ գիտի, սրանց մասին: Արի վերցնենք, հավասար կկիսենք....,- առաջարկողի
ձայնը դողաց:
-Չէ, ինչ ես ասում....
-Ախր, էսպիսի բան չի եղել, ո՞վ պիտի իմանա: Կապաշխարենք, ծոմ կպահենք,
կանցնի:
Նրան չպատասխանեցին:
Յուրաքանչյուրին հինգ հազար ռուբլի, և երեկոյի երանգներն ավելի պայծառ
35
ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
դարձան: Իսկ գուցե Աստծո կամքն էր: Չէ որ Նա լավ գիտեր, թե իրենք հենց այս
պահին որքան ունեին դրա կարիքը:
Արևը բացակայող հորիզոնից ներքև էր իջել, սակայն երեկոն լուսավոր էր:
Գեղամը պիտի տուն վերադառնար: Շտապել պետք չէր: Նա մի քանի օր կամ
շաբաթ հետո ամեն ինչ կպատմի Լիդային: Ամեն ինչը միշտ չէ, որ ճշմարտությունն
է, կամ... ու՞մ ճշմարտության մասին է խոսքը: Մի՞թե ազատության, ճիտին պարտքը
վերջապես թոթափելու այս պարգևը իր ճշմարտությունը չէր: Իրենն էր, միայն իրենը:
Ո՞ վ կարող էր այն իրենից խլել:
Նա քայլում էր, և թվում էր օդի տաք թանձրությունն իրեն վեր է մղում՝ թեթև, թեթև...
Եվ ....
Սկզբում արգելակների և ասֆալտին ընդդիմացող անվադողերի շփման ծանր
ոռնոցը լսեց: Ցավը հետո եկավ: Հետո նաև դեմքեր եկան՝ սարսափած ու վհատ,
զարմացած՝ ինչպես բոլոր դեմքերը, որոնք այդպես էլ չեն հավատում իրենց մահ-
կանացու լինելու աքսիոմին, որովհետև միշտ, միշտ, միշտ տեսնում են ուրիշի, ոչ
թե սեփական մահը.
-Սպանեցին փախան.... Խեղճ մարդ....
Ցավը ներքևում մնաց:
Գեղամը թռավ եկեղեցու գմբեթի վրայով: Նրա երկնամեձ պատուհաններից
Գեղամի հետ նաև ինչ-որ անիմաստ բառեր թռան.
-Վայ նրան, ում ձեռքով կգա գայթակղությունը....
Ի՞նչ էին ասում այնտեղ՝ ներքևում, որտեղ բոլորի ձախ ձեռքերը գիտեին բոլորի
աջերի մասին․․․․․․․
Տանը, երբ Լիդան վերջապես ձեռնամուխ էր եղել ամուսնու հագուստների հըս-
կայական կույտը լվանալու անսպասելի հաճելի գործընթացին, ցանցապատ տաշ-
տի հատակին գորշ դարչնագույն զոլերով մի մեծ քար գտավ: Երևի քարն էլ ի՛ր
ազատությանն էր սպասում:
-Վայ, Գեղամ, Գեղամ... Լրիվ խելքը թռցրել է: Ինչ ասես գրպանն է դնում, բերում
տուն: Բա պիջա՞կը.... Էս կրծքի վրայի անցքը որտեղի՞ց....
Քարը կորավ աղբատարի կեղտոտ խողովակում, իսկ անմոռուկը....
Ո՞վ էր այն հիշելու: Աշխարհը փոխվում էր, իրավիճակ էր փոխվում:
36
ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՉԳԻՏԵՄ ԻՆՉՈՒ ԵՄ
ԱՅՍՏԵՂ
Այնպես է ստացվել, որ մանուկ հասակում ինձ հուզել են բարդ խնդիրներ. արդյո՞ք
ես ատում եմ թուրք ազգին, արդյո՞ք ես անիծում եմ իմ վանեցի ազգականների
թրատման համար:
Երբ, որպես զբոսաշրջիկ, գտնվում էի Ստամբուլում, գիշերը շատ աստղազարդ
էր և կախված էր նորալուսնի կեռը: Իմ մեջ զուգահեռ առաջացրեց մահաբեր յա-
թաղանի հետ... Իսկ երբ քայլում էի քաղաքի փողոցներով, չէի զգում ոչ մի ատելու-
թյուն, որն ինձ համար անսպասելի էր. քաղաքի բնակիչները յուրացրել են զբոսա-
շըրջիկի հանդեպ սիրալիր լինելու օրենքը:
Երբ վերհիշում էի մորս տարբեր պատմությունները ջարդի մասին, մեջս եռում
էր, չէ` ոչ թե ատելությունից, այլ անզորության սուր զգացումից. ինչպես չենք պաշտ-
պանվել, այլ բազում մարդիկ զոհվել են «Խոնարհաբար»...
Երբ խոսում են բարոյական հաղթանակներից` ֆիզիկական զզվանք եմ զգում...
Տո բավ է...
Երբ գրեցին հայկական այսպես կոչված ագրեսիայի մասին, շունչս տեղը եկավ.
չէ՞ որ մեկի փոխարեն մյուս այտը դեմ տալուց բացի Աստվածաշնչում ասված է.
ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ: ԱՏԱՄՆ ԸՆԴ ԱՏԱՄԱՆ...
37
ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Իզուր չէր, որ էպոսի Դավիթը Կոզբադինի ատամները քաշեց և շարեց ճակտին:
Ինչ դժվար է բացել հոգու փակ շերտերը... բողոքը ոչ թե ճակատագրից, որ հայ եմ
ծնվել, և հայ մարդու հոգում ցեղասպանության խարանը դաջված վերքով է բնորոշ:
Մի օտարերկրացու, որը ասում էր. ինչո՞ւ եք անընդհատ խոսում ցեղասպանու-
թյունից, ասեցի, որ շատ բան կտայի այդ սև բախտը մեր ազգի ճակատագրից ջըն-
ջելու: Երբեք չէի ուզի, որ հայ ազգի մասին խոսելուց այդ թեման դառնա առաջնայինը:
2015 թվին հայ մարդու շատ կոմպլեքսներ տեղի տվին.
1. Նահատակների սրբադասում,
2. Ֆրացիսկոսի տիեզերական պատարագը,
3. Աշխարհի մեծերի խոնարհումը եղեռնի զոհերի հավերժական կրակին:
Բայց գլխավոր մարդակեր մեղավորը՝ Օսմանյան կայսրությունը, դեռ չի ընդունել
իր հանցանքը...
Ես համոզված եմ, որ կգա այն պայծառ օրը, որ Տալվորիկի, Վանի, Կարսի վրա
կբացվի իր զավակների երազանքի արևածագը...
Եվ բազում ու բյուր զոհերը կխաղաղվեն:
Եվ նրանց դաժան մահերը կիմաստավորվեն, երբ մայր հողը կհամբուրեն սեփա-
կան զավակների ներբանները...
Այժմ իմ մասին:
38
Ես ներհյուսվել եմ հորս ու մորս սիրուց և... արևի շողերից:
Երբ մանուկ էի, խոսում էի իրերի հետ, մինչ մայրս կվերադառնար գործարանից,
որտեղ նա լաբորանտ էր աշխատում: Մորս ծիծաղը զնգզնգում էր հանց մարգարտե
հուլուքները մարմարե հատակի վրա զարկվելիս: Նա շփոթված նայում էր, թե ինչ-
պես էին գլորվում փայլատ հատիկները...
Ես խոսում էի գերմանական տիկնիկիս հետ, պատուհանի դիմաց աճող կաղնու
հետ, ափսեների մեջ ուտելիք դասավորելիս: Իհարկե դա իմ գաղտնիքն էր: Այսօր
էլ իմ լավագույն զրուցընկերը իմ մտքերն են. կյանքի իմաստի, տերևով տոլմայի,
աղանձի, թոռ-երեխաներիս, ելակի, որը շուտով կհասունանա և այլն և այլն...
Ինչ-որ տեղ ինձ սպասում են փետուրե դղյակը, անձրևաշիթե արծաթ վարա-
գույրով փակված` գանձերով լեցուն քարանձավը:
Այդպսին էր իմ՝ աղջնակի երևակայության ստեղծած երջանկության ոսկետառ
բանաձևը...
Իսկ հետո, ուզում եմ ասել, որ մի սովորական օր, որ պիտ գնաս քո գործերով.
համալսարան, բժշկի, աշխատանքի և այլն` բոլորովին անսպասելի ավարտ կունենա:
Կհանդիպես մեկին, ում մինչ այդ ծանոթ չէիր և օրը կավարտվի լրիվ ուրիշ կերպ
քան սովորաբար, և դու այլևս չես լինի այնպիսին ինչ որ այդ էիր:
Դու կհանդիպես սեր հանելուկին: Եվ քեզնից է կախված` մեղրամիսի տակառը
կվերածվի՞ մեղրի շերտից հետո թրիքի շերտի, թե՞ միշտ կապրես մեղրագույնի հի-
սուն երանգներում...
Ասեմ, որ անունս Աստղիկ է և ես ինձ չէի պատկերացնում մոր դերում: Բոլոր
հեքիաթները, թե հղիությունը կարթնացնի մայրության բնազդը, իմ դեպքում չէր
գործում: Ես տխրությամբ էի հետևում իմ կառուցիկ մարմնի դեֆորմացիային: Ես
միշտ մտորել եմ ծերության և մահի մասին: Ո՞րն է նախընտրելի. մեռնել երիտասարդ,
գեղեցիկ, անակնկալ մի տխուր դիպվածից, թե ապրել մինչև խորը ծերունազարդ
հասակը: Կորցնել առանձգական քայլքը, կնճիռները «զարդարեն» նուրբ դիմագծերը...
Ու՞ր է «մայրության ուրախություն» կոչվածը...
Գուցե՞ թե ծնվելուց հետո կլցվեմ խանդաղատանքով...
Առաջին շոկը գինեկոլոգն էր. պարզվեց, որ նա ՏՂԱՄԱՐԴ է: Օտար, անծանոթ և...
Նա առանց նախաբանի անցավ իր պարտականությունների կատարմանը:
Խոնարհությամբ ենթարկվելով, չեմ կարող նկարագրել հոգուս իրական տվայտանք-
ները բիրտ վերաբերմունքից.
Ա՜Խ, ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ԱՂՋԻԿ ԾՆՎԵԼ....
Արտառոց և անծանոթ իրավիճակը խորը հետք թողեց:
Ինձ զգում էի ստորացված...
Հետո եկավ մեծ իրադարձությունը:
Երեխան լույս աշխարհ եկավ գիշերվա կեսին: Հերթապահ բժիշկ չկար` ծնունդը
ընդունեց ռուս բուժքույրը:
ՎԻՃԱԿԸ ԳՑՎԱԾ Է
Այդպես գոչեց մեծ զորավարը:
39
ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Ես նույնպես դա կգոչեի, եթե հասկանայի, որ կյանքիս ուղեծիրը շրջադարձ
կատարեց 180 աստիճանով, և ծնվեց ԱՆԱՀԻՏԸ...
Ռուսերեն բառերս մտքիցս թռան, լավ է, բուժքույրը հայերեն հասկանում էր. իմ
պնդումներին, թե երեխան գալիս է, նա զայրանում էր.
-Բժիշկը ասել է, որ առավոտյան նոր կծնվի:
Մի կերպ բարձրացա սեղանին... և մանկիկը դուրս թռավ բուժքույրի վրա: Ոչ
մի ցավ, ոչ մի նեղություն: Երջանիկ եմ, որ ազատվեցի ծանրությունից: Բուժքույրը
խոսում էր.
-Զոլոտայա գալովուշկա, կռասավիցա...
Հասկացա, որ աղջիկ ծնվեց...
Առաջին միտքս. դու էլ ես անցնելու այս ամենի միջով: Եվ սիրտս լցվեց խղճահա-
րությամբ հանդեպ ճերմակ և ճչացող խմորագնդիկը...
Հետո ուղիղ մեկ ժամ ինձ կարկատում էր գեղեցկադեմ բժշկուհին.
-Դիմացիր, մայրիկ, դժվարը անցել ես:
Իսկ հետո...
Հետո, ես դարձա, բառի բուն իմաստով, այդ փոքրիկի գերին: Ողջ ուշադրությունս
կլանեց ՆԱ, այլևս անգամ ամուսինս դարձավ ավելորդ: Մեծ հաճույք էի ստանում
պուճուրիկին լողացնելիս և կրծքով կերակրելիս:
Այն ներդաշնակությունը, որ կար իմ և ամուսնուս մարմինների միջև հօդս ցնդեց:
Իմ ինտիմ կյանքը կորավ գիշերային, ցերեկային կերակրումների, բարուրաշո-
րերի լվացքի և այլ հոգսերի գլխապտույտում...
Այդ սիրտը ճմլող, անպատկերելի ցնցող զգացումը լինել «ՄԱՅՐ» ապրեցի, երբ
մայրացա երկրորդ անգամ:
Ամենը ծանոթ էր, ուրեմն ավելի հեշտ էր:
Երկրորդ դստեր անունը ստացվեց ինքնաբերաբար. Անահիտ. դիցուհու անունը
թելադրեց Ծովինար ջրային փերու անունը:
Տաք, թրթռուն մանկիկը հոգիս լցրեց ջերմությամբ, և սկսվեց ինքս իմ հետ
հաշտեցման դժվար գործընթացը:
Իհարկե, ամենը կրկնվում էր, բայց ոչ մի ծանրություն չէր զգացվում: Ծովի-
նարը, իր անվանը հավատարիմ, մեծ լոգարանակոնքում ձեռքիցս պոկվեց և սկսեց
լողալ, անգամ ջրի տակ սուզված: Ամեն չոփչոփը վերածվում էր կրկեսային համարի
և իր շուրջը հավաքում թե տան անդամներին, թե հարևաններին:
Իսկ մյուս մեծ ցնցումը ապրեցի, երբ հիսուննանց ավարտվեց մայր դառնալու
ֆիզիոլոգիական գործընթացը: Մեջս դատարկության, վիրավորվածության զգացում-
ներ արթնացան.
Այդպես էլ արու զավակ չունեցա...
Հայ մարդու մեջ նստած տղա-մարտիկի պաշտամունքը և արու զավակը անհրա-
ժեշտը է, թե ազգանվան շարունակականության, թե ազգին զինվոր պարգևելու
անհրաժեշտության, թե՛ ենթագիտակցական, թե՛ գիտակցական իմպուլսով...
Իսկ որ տղա թոռ կունենամ Դավիթ անունով՝ համոզված եմ:
40
Երիտասարդությունը վարգում է, հանց վայրի մուստանգ:
Կարևորը չկորցնել կյանքը, որպես կախարդական բյուրեղընկալելու զգացումը,
որ ունենում ենք ջահել տարիքում:
Կյանքում եղել են ժամեր, օրեր, անգամ ամիսներ, երբ ես ասես չեմ ապրել, հու-
շերը ջնջվել են, հանց չերևակված կինոժապավեն: Առանց սիրո, բաժանումի օրերը
ռետին դարձած սրբել են գույն, ձայն, պատկեր...
Ինձ ասում են. ո՞ւր ես անհետանալու...
Ես պատկերացնում եմ, որ Կենտավրոսի համաստեղության ամենապայծառ
աստղից կգա մի արտառոց թռչող ափսե և երբ ինձ հարցնեն` կգա՞ս մեզ հետ, ես
մեծ հաճույքով ճամփա կընկնեմ:
Հարդագողի ճանապարհներով...
41
ՊԱՏՄՎԱԾՔ
ՎԱՐԴԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի
ՈՒՐԱԽ ԹԱՂՈՒՄ
Օրը չեմ հիշում, կիրակի էր, կարծեմ, կամ էլ` ուրբաթ: Վաղուց արդեն չեմ մտա-
պահում շաբաթվա օրերը, թվերն ու մեռնողներին: Ինձ հաճախ դրա համար նախա-
տում են` «ամեն ինչ մոռանում ես, գոնե հանգուցյալներիդ հիշիր, ծաղիկներ տար,
գնա, մաքրիր մոլախոտը, խունկ ծխիր»: Ես սովորության համաձայն տմբտմբաց-
նում եմ գլուխս, որ փակեն գարշահոտ բերանները: Իմ բոլոր սիրելիները մեռնելու
ու մոռացվելու ենթակա չեն. նրանք ապրում են իմ չապրած օրերում: Ոմանք սա
լսելիս վերջնականապես համոզվում են, որ խելքս թռցրել եմ, բայց կան նաև իմ
խելագարությունը օրինաչափություն համարողներ, նրանք ազատ են կարծրա-
տիպային իրականությունից:
Արթնացա զանգի խլացնող ձայնից.
-Վարդան, Մարկին մահամերձ հիվանդանոց են տարել, շուտ արի…
Բառերը միշտ էլ անզոր են նկարագրելու այն, ինչ իրապես զգում ենք: Թերևս
մեկ նախադասությամբ կամբողջացնեմ զգացածս` ցավը գիշատիչ գազանի պես
երախը բացել, հոշոտում էր ինձ ներսից: Ներկաների դեմքի արտահայտություն-
ներն ու լռությունն ասացին ամեն ինչ. Մարկն արդեն չկար: Լռությունը խախտեց
նրա մոր միատոն լացը: Օդը թացացավ, սպիտակ առաստաղին հավաքվեցին աղե
ամպեր, հետո անձրևներ թափվեցին մեր աչքերից: Այդ օրը չմթնեց, ճեփ-ճերմակը
42
կուրացրեց, ու նիրհեցի: Արթնացա երեխայի լացից: Բեղավոր բժիշկն արգելում էր
տեսակցել հոգեվարքի մեջ գտնվող մորը, կարմրած աչքերով աղջնակը հրեց բժշկին
ու մտավ պալատ: Կողքիս նստած են Մարկի քաղքենի կուրսընկերները, կաշառա-
կեր դասախոսներն ու անծանոթ բարեկամները: Բոլորը նույն բանն են ասում.
-Ո՞նց եղավ տենց բան, անհավատալի է, որ Մարկն էլ չկա:
-Մարկը չի մեռել,- ասում եմ բարձրաձայն:
Բոլորն ապուշ կտրած նայում են գունատ երեսիս: Ես շարունակում եմ հռետորի
պես բարձր ձայնով.
-Էս գերբնական մեռելների քաղաքում ի՞նչ մեռնել, այստեղ մահը վաղուց կե-
ցություն է:
Մեռելներն սկսում են ծիծաղել վրաս, արնակալած աչքերով մի բժիշկ հրում է
ուսս ու շշուկով ասում.
-Ձեզ լա՞վ եք զգում: Գունատ եք, եկեք զննեմ ձեզ։
Ձայնը լղոզվում է օդում ու օքսիդանում աչքերիս իջնող մշուշում: Արթնանում եմ
դեղերի գարշահոտից, փորձում եմ նստել:
-Սպասեք, ավելի լավ է պառկեք, դուք լավ չէիք. քիչ առաջ ուշաթափվեցիք:
-Պիտի գնամ. ընկերոջս թաղումն է,- ասում եմ դեղնակտուց բուժքրոջն ու նե-
տում ինձ առաջին պատահած տաքսին:
Թափորը դանդաղ գնում է, քայլերի հետ ուժգնացող Մարկի մոր լացը մերթ ընթ
մերթ դառնում է վակուումային: Արևը հասած նարնջի պես վարդագունել, ծորում է,
հպվում Մարկի դեմքին, համբուրում նրա ճերմակ կոպերն ու անկնճիռ, լայն ճակատը:
Թափորը կանգ է առնում խորը փոսի մոտ, արևը փոխում է ուղեծիրը: Հողն
այնքա՜ն տաք է ու խնկաբույր: Նայում եմ շուրջս, բոլորի դեմքերը նույնն են, նույն
անբովանդակ տխուր հայացքները, նույնիսկ սգալիս նույնն են, գրողը տանի. ոչ մի
տարբերվող դիմախաղ, չեն արտասվում, բոլորն արցունքները պահում են սեփա-
կան ողբերգությունների համար: Քահանան իր չհղկված բարիտոնով սկսում է ծեսը:
Աղոթքը կարդում է արագ, շուտասելուկի պես: Անսպասելի անձրևի մի կաթիլ ընկ-
նում է քահանայի ճակատին, ամպրոպը հաստատում է անձրևի իսկությունը:
Քահանան խոժոռված դեմքով ու լիրիկ ձայնով նվնվում է.
-Տեսնում եք՝ անգամ Աստված է սգում մեզ հետ մեր սիրելի Մարկի անժամանակ
մահվան համար: Անձրևն Աստծո արցունքներն են (աննկատ տեղավորում է չորս
հարյուր դոլարը գրպանում):
Մոտենում ու մեկնում եմ թաշկինակս։
-Տեր հայր, իսկ գո՞ւցե Աստված է թքում անպատկառ մարդու ճակատին, սա
պարզապես անձրև չէ,- ասում եմ, դարձյալ մեկնում թաշկինակս:
Շիկնած ու կատաղած սաստում է.
-Երիտասարդ, ամոթ ունեցեք…
-Ամո՞թ։ Տեր հայր, անամոթները սովորաբար կարողանում են լռել, զսպել ցա-
սումը, կարողանում են ապրել՝ ձկների պես համրացած, անամոթները գրեթե միշտ
խոսում են Աստծուց։
43
ՎԱՐԴԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Անձրևը դադարեց: Մարկի դեմքը կորցնում է դիմագծերը, նայում եմ նրան ու
տեսնում եմ թավիշ: Գույները լողում են անհաղորդ դեմքին. երևի Աստված նկարում
է քեզ իր երկնային արքայության համար, Մարկ, դու Աստծո ամենագեղեցիկ ապրող
կտավը կլինես: Ասում են` դրախտում ամեն ինչ ճերմակ է, երևի Աստված հոգնել է
կուրացնող ճերմակից, նա սպասում է քեզ:
Մարկին մենակ չթաղեցինք: Ոմանք նրա հետ թաղեցին իրենց խիղճը, ոմանք`
արժանապատվությունը: Ես նրա հետ թաղեցի իմ հոգին:
-Իմ սկիզբը իմ վերջի մեջ է: Էլիոթի այս տիեզերական ֆրազը դարձրել էիր քոնը,
գնա. քեզ սպասում են վերևում Լենոնը, Վան Գոգը` կեղտոտ ձեռքերով, Արթուր
Ռեմբոն՝ արևահարված, գարեջրի շշերում խեղդված Բուքովսկին, Եսենինը` պարանից
հենց նոր ընկած, Հեմինգուեյը` ծխախոտը վառած, Դալին` կիսախելագար ժպիտով:
Ներիր մեզ` ապրող, համակերպվող, վախկոտ մեռելներիս:
Շոյում եմ անկնճիռ ճակատդ: Արևը նորից համբուրում է քեզ, գունապնակ եմ
տեսնում, ոչ թե դագաղ: Փայտե գունապնակը կորչում է հողի տակ, արևը ննջում է
ամպոտ սպիտակ սավանների վրա, մեկն ականջիս շշնջում է.
-Թո՛ւյլ տուր, որ մեռելնե՛րը թաղեն իրենց մեռելներին (Մատթ. 8.21-22, Ղուկ. 9.60):
44
ՍԱԹԵՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
ՍԻՐՈ ԿՈԼԱԺ
Ձյան փափուկ, ճերմակ փաթիլները, գարնան փքուն` խատուտիկի փետուրիկ-
ներ դարձած՝ սփռվել էին երկնակամարով: Փաթիլներն իջնում էին հանդարտ, տաք
ձեռքերին` գգվող… Եղանակը՝ շփոթության գրկում, ձմռանը` գարնան թովչանք ու
ջերմություն տված ժպտում էր:
Ձյան փաթիլի հիշողությունը տեսիլք էր մտապատկերում: Ժամանակը սիրում է
ձգվել ժամանակի ու…` ժամանակի միջև, այդ էլ՝ սպասում անունն ունի: Սպասումը
ծվարած դռան հետևում` պոռթկում է: Դուռը փակ էր: Սահման է: Դրսի ու ներսի
կապն անջատող իրական անսահմանություն, որ եթե չխանգարես, երբեք չի փոխ-
վի: Իրական կյանքն այնտեղ է, դռան մյուս կողմում, ոտնաձայներ են` տարբեր, լռու-
թյան մեջ արձագանքելով, սպասման հետ խաղալով, մոտենում են ու հեռանում,
մոտենում են ու… հեռանում… խլանում՝ տարածության մեջ, օտար, օտար ու՝ ան-
դառնալի հեռացող: Նրա ոտնաձայներն այնքան հարազատ էին, որ եթե անգամ եթե-
րային, անտեսանելի շշուկով մոտենար, կզգար հոգու խորքում:
Բնականից զգայուն բնավորությունն ավելի էր սրվել, դարձել դյուրագրգիռ:
Սպասում էր՝ ամբողջովին: Դուռը բացվելու պահը` հեքիաթային, միֆ, երազանք:
Դռան hետևում. համրությունը լսելի էր դարձնում սրտի սեփական զարկերը: Սիրում
էր հայելիներ: Այնքան էր սիրում, որ տունը հայելապատ էր: Հայելի էին պատերը,
45
ՍԱԹԵՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
դուռը, իր միտքը, իսկ հայելին արտացոլանք է, հակադարձ պատկեր՝ իրականի:
Դատարկ: Խենթացած մենության: Կրկնվող իրերի… սառը, անշունչ… թեև հոգով ու
տարիներով շնչավորված:
Կին-հայելի-կին:
Ահա: Մենության, հիշողության, անցյալի ու ներկայի խաբկանքը: Հայելու արծա-
թափայլը, ուր միայն արևն էր խուրձ-խուրձ թափառում, կտավ էր արևի, մի-
միայն արևի վրձնի: Քո ստվերն այնտեղ չկա: Հիշողությունն էր բերել ու շուրջը շա-
ղախել տղամարդու ներկերի բույրով, ոտնաձայներով. հայելիները լցրել նրա անդրա-
դարձով… և անդրադարձն էր ըմբոշխնում ջերմությունը` կնոջ ու արևի:
Վրձինն ընդմիջումներով ցատկոտում էր` ուրվագծելով կնոջ մարմնաձևը: Կնոջ
հայացքը հետևում էր ձեռքի շարժմանը: Քիչ հեռու, այնտեղ, կտավի վրա, իր արյան
խաղով, իր հույզերն էր կենդանացնում տղամարդը: Նրա քննախույզ աչքերը զգում
էին կնոջ մարմնի յուրաքանչյուր թրթիռը.
-Չշարժվե՛ս, ի՜նչ գեղեցիկ ես… եթե հոգնես՝ կասե՛ս: Չշարժվե՛ս, լա՛վ է, լա՛վ է,
այդպե՛ս: Դու գիտե՞ս, որ հրաշք ես: Քեզ կարելի է անվերջ ու անվերջ նկարել ու
չհոգնել, նայել ու չհոգնել… Դու…
Տղամարդուց՝ շոյող ջերմություն էր տարածվում ու պարուրում կնոջ մարմինը,
այդ անտեսանելի հոգու նետերը, որին չէր դիմացել անգամ Շամիրամն իր աշխարհա-
տեր, ինքնիշխան բնավորությամբ՝ կլանում էր կնոջը, իսկ տղամարդը գիտեր իր
անվրեպ, հոխորտացող լեզվի կարողությունը: Կինը ենթարկվում էր իր իսկ հոգում
արթնացող ոգևորությանը, այն տիրում ու պահանջում էր, այդ փոթորիկն անկա-
ռավարելի էր… Աշխարհը փակվել էր այս աչքերի ծիրում, որ անթարթ խոժոռ-
վում էին մերթ կտավին, մերթ իր մարմնին: Երբ վար էր նայում, փակվում էր, ասես
վարագուրվում էր, աչքերը դուռ էին կլանման, սեփական կորստի, անսահմանու-
թյան… մինչև ու՞ր, հարցն անհեթեթ է…
Բարձր հնչում էր նրա ձայնը.
-Չշարժվե՛ս: Քո մարմինն ինձ ապշեցնելու չափ հմայում է: Դու գիտե՞ս: Դու գի-
տե՞ս, թե որքա՜ն գեղեցիկ ես:
Մարմնի բթացած մկանները բողոքում էին: Ոչինչ չզգալով, պահ մոռանում էր
հրամանի մասին, թեև, այն անընդհատ հնչում էր ականջներում, այդպես լինում է
հիպնոսի ժամանակ, թերևս, կախարդված ձայնից, թե աչքերի ցոլանքից, միևնույն
է փոխում էր դիրքը:
Կտավի վրա ինչ-որ բան չէր ստացվում: Տղամարդը թողեց վրձինն ու մոտեցավ
կնոջը: Ձեռքը մեկնեց, որ ուղղի՞, թե՞ հպվի… մարմնին: Այդպես թվաց, այդպես ընկա-
լեց զգայականը: Մի առանձին պետություն էր այդ զգայականը, այդ զգայաաշխարհը`
սեփական տիրույթում: Չէր ենթարկվում, չէր սպասում իր կողմից հրահանգի:
Ինքն իրենով գործում էր, ինքն իրենով լցվում ու սպառնում: Հիմա էլ անհնազանդ,
արագ ու անսպասելի պարտադրեց իրեն միանգամից վեր թռչել: Կորցրեց ինքնա-
տիրապետումը: Մոտեցումն ու հպումն արագ ու անսպասելի էր: Եվ կինը վեր թռավ՝
միանգամից, լարվեց ու ամբողջ մարմնով ձգվեց: Յուրաքանչյուր բջիջ զգացել էր
46
տղամարդու մոտենալը: Վախի, թե անորոշության զգացումը պատնեշի վերածված`
հզորացավ, տիրեց կնոջ բանականությունը:
-Քո մաշկի թրթռոցն անգամ նկատվում է, թող ուղղեմ: Մազերդ: Ես քեզ չեմ մոտե-
նա: Այսպես:
Տղամարդը հետ քայլեց դեպի նկարակալը:
Չանցավ: Պատսպարված, պատնեշված միտքը, միևնույնն է ազատություն տվեց
սիրուց տրոփող հոգուն, մարմնի թրթիռին, շնչառությանը…
Տղամարդը մոտեցավ նկարակալին ու շարունակեց նախկին զմայլանքով նկա-
րել, այս անգամ խորհրդավոր, հիացմունքը չթաքցնող ժպիտը դեմքին ու հեգնա-
խառն աչքերով: Նրա հայացքում ավելացել էր հաղթանակած արուն:
-Ձեռքդ հեռացրու կրծքիցդ, խնդրում եմ, ես չեմ մոտենա:
Կնոջ կրծքին թառել էր ամոթխածությունը, սեղմված մատները, որ վարագուրել
էին կուրծքը, տրոփում էին սրտի զարկերին համաչափ:
Նրանք զարկերի հետ բարձրանում-իջնում էին:
…
Հայելին հիշողությունը կրկնապատկեց ու… խախտեց միօրինակ լռությունը: Սպա-
սումն ավարտվեց: Այն չէր էլ եղել: Կարոտը մարմին էր ստացել, ու հրեշ դարձած
ահագնացել: Ամեն ինչ ավարտվում է: Այդպես ճիշտ է: Տղամարդու զննող հայացքը
հիշողության խորքից գալիս ու շոյում էր, կանչում իր գիրկ: Անհամբերությունը միա-
ցած կարոտի բնավորությանը, որ պոռթկուն էր ու խենթ, երկուստեք անտարբեր
ծիծաղում էին, հեգնում, չարախնդում, հրահրում կարոտին հետամուտ լինել՝ վերջա-
պես կորցնել այդ հավասարակշռվածը… Եվ իբրև, պատահական հայտնվել այն-
տեղ, որտեղ զգացել էր սիրո ուշադրությունը:
…
Դուռը կիսաբաց էր: Կինը գիտեր՝ հոգին խաղաղ է: Ժամանակ էր անցել, քննարկ-
վել էր, ներկայացվել սառը դատողության նախատինքին: Հայելու մեջ կրկնել էր՝ մի
քանի անգամ, դասը սերտելու պես, որ ինքը գիտի ինքնատիրապետման գաղտնիքը,
ինքը` Շամիրամ է… և այդ սեր կոչվող զգացմունքը, երբեք էլ դուրս չի գա ու չի իշխի:
Արագ, թեքելով կանացի ճկուն մարմինը` անցավ երկու հակառակության սահ-
մանը, և դրսի արևի ճառագայթները միանգամից պատնեշվեցին` ներսի ստվերով:
Դեռ չէր կողմնորոշվել իր քայլում: Դեռ չէր գնահատել ներսի ու դրսի տարբերությունը,
երբ աչքերը հանդիպեցին տղամարդու առնական, մինչ գոտկատեղը մերկ, պատու-
հանից սրահ ընկած արևի տակ փայլող մարմնին: Հայացքն արագ փախցրեց, բայց
արդեն ուշ էր: Տղամարդու աչքերի ցոլանքը հասցրել էր պայթեցնել կարոտի ու
կրքի ականը: Եվ տղամարդն էլ այդ նկատել էր:
-Բարև:
-Գեղեցկացել ես: Կանայք նման են երաժշտական գործիքի: Նստի՛ր: Ես քեզ
սուրճ կտամ: Դե գիտես, թե ինչ համով սուրճ եմ պատրաստում:
Նա խոսում էր ու շարունակում աշխատել: Ինչ-որ չափում էր, հավաքում, նորից
չափում, միաժամանակ կքելով ծնկներին: Մեկ նայում էր կնոջը, մեկ էլ թիկունքով
47
ՍԱԹԵՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
շրջվում: Խաղ էր: Նկատել էր ու զգացել կնոջ հայացքում անզուսպ կրակը, որ չկար
մինչ այդ, ներքուստ հրճվում էր, գուցե զգալով, թե ինչպես է կինը հայացքով շոյում
իր առնական թիկունքն ու մտքում՝ համբուրում:
Դատավորի խստությամբ նախապատրաստված կանացի միտքը, նորից ոտքի
հանեց նրան, ուղեղում կրկնեց հրամանը՝ ենթարկվելու և նա վեր կացավ: Քայլ արեց
հեռանալու: Դռան ճեղքից ընկնող լույսի ու մութի ստվերը խախտվեց: Կինը հայտնը-
վեց տղամարդու աքցանի նման ամուր բազուկներում:
-Կարոտե՜լ եմ:
Հրաբխի ջերմությունն իրենն էր համարում երկուսին էլ: Համբույրը, գեղեցիկ,
ապրեցնող այդ համբույրը, որ չգիտես ինչպես է հաղթանակում բանականությանը…
Տղամարդը թողեց կնոջն ու մոտեցավ պատուհանին: Լույսը խանգարում էր: Լսվեց
48