վարագույրի շրշյունը: Կինն իր ազատության պահը գտած, ճկուն քայլով, այն-
պես ինչպես սահել էր ներս, նույնկերպ և սահեց դուրս: Խաղը չէր ավարտվել:
Վարագույրը բացվել ու փակվել էր: Ծես: Կնոջ ու տղամարդու: Բանականությունն
իր հաղթանակն էր տոնում, զգացմունքների թույլ ու անկարող բողոքի դեմ:
-Հետ դարձիր: Հետ:
Հայելին կրկնվում է: Հիշողությունը պատմում: Կադր է, կինոժապավեն, որ արտա-
ցոլվում է հայելում: Կտավը արտացոլանքն է կյանքի` հայացքով դեպ ներս: Ամեն
անգամ, երբ հեռանում էր տղամարդը, երբ փակվում էր դուռը՝ լռում ոտնաձայները,
ալիք էր բարձրանում լքվածության, ձեռքերի ու զգացողության դեմ, որ անհագուրդ
կարոտով զգում ու շնչում էին բույրը, հոտը, այն ներկերով հագեցած, յուրովի,
միայն քո հոտը:
Կին-հայելի-կին: Սպասում-կարոտ-սպասում: Կրկին սեր, կրկին կին, կրկին սպա-
սում… հայելի: Սեր:
…
-Դու ասում էիր. գեղեցիկ մարմին ունեմ, և, որ պետք է նկարես: Նկարեցիր:
Առանց շփման` գծերը կյանք չունեն: Լռում ես, թաքնվում շրջանակի հետևում:
Կին, հայելի, կին: Կին, հայելի, սեր:
Դիմակահանդես էր: Խաղը պիտի ընթանար մինչ ավարտ, և դիմակը հանվեր:
Անկեղծությունը սեփական ես-ի հետ է: Խաղի ընթացքը նույնպես: Դիմակը հոգում
էր, բայց պիտի չքվեր, վերանար: Այդպես ճիշտ է: Եթե ոչ, չգիտես ինչ կլինի: Միևնույնն
է` կրկին չգիտես: Բոլոր ճանապարհները սխալ են, խաղի կանոնները փոփոխա-
կան: Ճառագայթավրձին: Հնարված բառ, այն գործում է հայելու մակերևույթին:
Հայելակտավ:
-Թաքցրու կախարդական վրձինդ, որ ամեն ժամ ու րոպե կենդանացնում է
կտավի ողորկ մակերևույթը, խլում նվիրումս, ոչինչ չտալով: Կարո՞ղ ես, նկարիր կա-
րոտի խելացնոր գույները. ներկապնակդ աղքատ է:
Հոգնել եմ:
Որքան էլ փորձեցի հղկել, հարմարեցնել, լրացնել ամբողջությունը՝ չստացվեց…
չստացվեց: Մնաց անավարտ:
Հոգումս իշխում է մենությունը:
Մեկն ինձ բացատրեց. «մենակ ծնվում են, մենակ մահանում»…
Կին-տղամարդ:
…
Կնոջ ձեռքը բարձրացավ հայելուն` հայելին փշուր դարձաց շրխկաց հատակին:
-Փորձիր մի հարված, և ամբողջությունն այս հայելու նման փշուր-փշուր կփլվի
ափիդ: Հոգոց կհանի ձեռքիդ ծանրությունից, կտոր-կտոր կփլվի հատակին: Արծա-
թափայլ կտորներին արևը կխտանա իր երփներանգ բնավորությամբ:
Կին… հայելի… կին:…
49
ՊԱՏՄՎԱԾՔ
ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ
ԱՊՐԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ
ՉՈՐԵՔՇԱԲԹԻՆ
Աչքերը դժվարությամբ բացեց ու առաջին պատկերը հիվանդասենյակի պատու-
հանից երևացող ծառն էր ու ճյուղին նստած ագռավը, որ թվաց իրեն է նայում:
Ինչո՞ւ է հայտնվել: Ասում են ամեն զինվորի հետ մի նոր ագռավ է ծնվում: Հնարավոր
է, որ սա հենց իրենը լինի: Եթե իրենն է, էլի պիտի տեսած լիներ: Սրանք զինվորի
հետ ծնվում են, բայց համազգեստ չեն սիրում, կրակոցներ չեն սիրում... Հիմա ի՞նչն
է ստիպել, որ երևա: Չլինի՞ հայտնվում են, երբ զինվորը մահացել կամ մահանում
է: Ինքը կարող էր և չլինել, երբ թշնամին կրակում էր ու հիմա էլ հայտնի չէ` կա,
թե չկա: Վանոն ու Վրեժը զոհվեցին, ինքը դեռ ապրում է, որ դանդաղ մահանա,
Վանոյին ու Վրեժին հիշելով մահանա: Ներսն ալեկոծվեց: Ցավոտ հիշողությունները
մառախուղի պես իջան աչքերին ու փակեցին աչքերը: Կրծքին ծանրություն զգաց:
Զգացողություն կար, որ ագռավը ներս մտել ու փորձում է կտցել սիրտը: Ձեռքը
տարավ ագռավին քշելու ու ամբողջ մարմնով ցնվեց: Ինչ-որ մեկը քնքշորեն գրկեց
ուսերն ու փորձեց հանգստացնել:
-Ո՞վ ես, որտեղի՞ց:
-Բուժքույրը, միշտ սենյակում եմ եղել:
-Վիճակս անհո՞ւյս է:
-Բժիշկներն ամեն ինչ անում են, որ ոտքի կանգնես:
50
-Բա ինչո՞ւ ես արտասվում:
-Չեմ արտասվում:
-Տաք կաթիլ կաթեց դեմքիս, արցունքի նման էր:
-Աչքերդ բացիր, կտեսնես, որ չեմ արտասվում:
-Բացեմ էլ, մառախուղը չի թողնի դեմքդ տեսնեմ: Հիմա որտե՞ղ եմ:
-Հոսպիտալում:
-Ո՞ց են բերել:
-Արյուն շատ էիր կորցրել: Համարյա անզգա էիր: Վիճակդ փոխվել է, նույնիսկ
կարողանում ես խոսել:
-Որ լավ է, ագռավն ինչո՞ւ է հայտնվել:
-Ի՞նչ ագռավ:
-Պատուհանից դուրս, ծառի վրա:
-Էդ ծառին հաճախ է նստում:
-Թե՞ իմ հետ է հայտնվել:
-Քեզանից առաջ էլ կար:
-Ծնողներս գիտե՞ն:
-Հայտնած կլինեն:
-Ավելի լավ է չիմանան, գուցե ոտքի կանգնեմ: Վանոն ու Վրեժը զոհվեցին:
-Միայն նրանք չէ:
-Ես էլ չպիտի փրկվեի:
-Մի ասա:
-Էլի արտասվո՞ւմ ես:
-Չէ:
-Բա ի՞նչ է կաթում դեմքիս:
-Փորձիր քնել, քեզ շատ խոսել չի կարելի:
Ինքն էլ զգաց, որ հոգնել է: Նախկինում, երբ աչքերը փակում էր ու քնած չէր,
ներսում վարդագույնն էր: Վաղուց վարդագույնը չի երևացել, փոխարենը գորշը
խտանում ու խտանում է: Հիմա գորշի մեջ սև թիթեռներ էին, ու թիթեռների թևաբա-
խումներից առաջացող թեթև քամուց դող զգաց: Թիթեռներից մեկն Անիի դեմքն
ուներ ու աչքերի առաջ պտտվելով աննկատ իջավ ուսին: Անին ասում էր. «Լավ է,
որ մանկությունը մեջդ շատ է, վատ է, որ դեռ տղամարդ չես դարձել»: Ուզում էր
հարցնել, թե ինչպես են տղամարդ դառնում: Միշտ է ուզել հարցնել ու լռել է: Եթե
հիմա էլ լռի, գուցե այլևս հնարավորություն չլինի հարցնելու, որովհետև... Անիի
դեմքը անհետանում ու հայտնվում էր, խանգարելով կենտրոնանալ: Մինչ կկողմն-
որոշվեր, չգիտես որտեղից հայտնված ագռավը անսպասելի կտցեց թիթեռին ու չա-
րագուշակ կռռալով պտտվում էր գորշի մեջ: Ձգվեց, փորձեց բռնել ագռավին, սա-
կայն ցավի հազարավոր նետեր խոցեցին մարմինը: Ամբողջ մարմնով ցնցվեց ու թվաց
գահավիժում է: Ճչաց ու այնքան բարձր, որ սեփական ձայնը դեռ երկար ականջ-
ների մեջ ալիքվում էր: Բուժքույրը հավանաբար ցավազրկող ներարկեց: Զգաց ոնց
են ցավերը ձյան պես հալվում ու արցունք դարձած լցվում աչքերի մեջ: Վախենո՞ւմ
51
ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
է մահից, թե՞ չի վախենում: Վախը փախչել ու թաքնվել է ենթադրում: Իրենք չփա-
խան ու չփորձեցին թաքնվել: Ի՞նչն էր, որ վախից ավելի ուժեղ էր, որ թույլ չէր
տալիս մտածել փախչելու կամ թաքնվելու մասին: Չգիտես ինչու փորձեց գուշակել,
թե ինչ է զգացել ամենաառաջին մարդը, երբ տեսել է իր նմանի առաջին մահը:
Երևի ոչինչ էլ չի զգացել, կարծելով, որ մահն էլ ապրելու ձև է, որովհետև չի իմացել
մահն ինչ է: Իսկ ինքը գիտի՞... Թշնամու զինվորներին առաջինը Վանոն տեսավ:
Առաջանում էին զգուշորեն, սարդի ոտնաձայների պես լուռ: Որոշել էին իրենց հան-
կարծակիի բերել: Բազմաքանակ էին, հարյուրից ավել: Վանոն իսկույն կապվեց հրա-
մանատարի հետ: Հրամանատարի հրամանը նահանջն էր, սակայն թշնամու զին-
վորները երևի Վանոյին տեսել էին ու սկսեցին կրակել, անհնարին դարձնելով հետ-
քայլը: Մեծաքանակ խմբին երեքով դիմակայելը ստույգ մահ էր: Թաքնվելն անհնա-
րին էր, փախչելը թույլ կտար մահվանն ավելի արագ իրենց գտնել: Թշնամու մոտե-
նալու հետ իրենք էլ կրակեցին: Անմարդկային վայնասուններից հասկացան, որ կա-
րողացել են մի քանիսին տապալել: Անտեսանելի ինչ-որ մեկը կարծես ուժ էր տա-
լիս, ինչ-որ անբացատրելի զգացում, որ մինչ թշնամու հայտնվելը թույլ ու նվազ էր
թվում, բայց այդ պահին հասցրեց իրենց կերպարանափոխել: Վանոն ինքն իր մեջ
ներքաշվածը չէր, Վրեժը կատակասերն ու շատակերը չէր, ինքը` ինքը չէր... Կրակոց-
ները շարունակվում էին: Թշնամին, կորուստներ տալով մոտենում էր: Մահը թշնամու
տեսքն ուներ, մեկի չէ, տասնյակների սևակնած, աչքերի մեջ արյուն ու գոռում-
գոչյունով մոտեցող դեմքերի: Կրակում էին թշնամու ու մահվան վրա, մարտնչում
էին թշնամու ու մահվան դեմ: Որովայնի ձախ կողմի ուժեղ ցավից մի պահ կծկվեց:
Հաջորդ պահին ցավը հաղթահարելով շարունակեց կրակել: Ցավն ուժգնանում էր,
տհաճ թուլությունն ավելի ու ավելի զգալի էր դառնում: Չզգաց էլ, ինչպես ավտո-
մատն ընկավ ձեռքերից, ու թուլացած կողքի ընկավ: Վրեժը թողեց կրակելը, իր
թևերից բռնած քարշ տվեց դեպի խրամատի ներս ընկած հատվածը, ուր ավելի
ապահով էր: Թեև թուլությանը, դեռ կարողանում էր գնահատել իրավիճակը: Վանոն
իրար հետևից մի քանի նռնակ շպրտեց թշնամու կողմը: Քիչ անց գերանդու բերանն
ընկած խոտի պես ինքն էլ պառկեց: Վրեժին այլևս չէր տեսնում, սևը շրջապատում
ծածկել էր ամեն ինչ, աչքերի առջև կինոժապավենի պես միայն իր կյանքի ընթացքն
էր: Հայրը, մայրը, քույրը, Անին, զինվորական հավաքակայանը, դեմքեր` ծանոթ-
անծանոթ: Զարմացավ, որ մահը կարողանում է մարդու ողջ կյանքը մի վարկյանի
մեջ տեղավորել: Որովայնի ցավը ջրի պես տարածվում էր մարմնի բոլոր հատված-
ներում, հոսում էր մարմնից դուրս, խավարին խառնված քշում դեպի անծանոթ
փոսը: Անկումը կյանքից երկար թվաց, հաջորդեց սալաքարի պես ծանր լռությունը,
որ իջավ ու կափարիչի պես ծածկեց փոսը:
Աչքերը դժվարությամբ բացեց ու անմիջապես էլ նայեց պատուհանից դուրս:
Ագռավն էլի ծառի ճյուղին էր:
-Բարի լույս,- լսեց բուժքրոջ ձայնը,- աչքերիդ լույսը ոնց որ շատացել է:
-Ինչո՞ւ բարի լույս,- զարմացավ ու առաջին անգամ տեսավ բուժքրոջը, ով մինչ
այդ ընդամենը ձայն էր: Երևի իրենից մի քանի տարի մեծ լիներ:
52
-Որովհետև օրը նոր է բացվում և այսօր չորեքշաբթի է:
-Հետո ի՞նչ:
-Այն, որ երեքշաբթի քնել ու չորեքշաբթի արթնացել ես:
-Փոսն էի ընկել:
-Փոսից դուրս ես եկել կամ ուզում ես դուրս գալ:
-Աչքերիս մառախուղն էլ է նոսրացել: Առաջին անգամ քեզ տեսա:
-Հիասթափվեցի՞ր:
-Կարևորը՝ շատ բարի ես:
-Ընդամե՞նը...
-Ու գեղեցիկ...
-Օհո...
-Ագռավը միշտ ճյուղի՞ն է եղել:
-Գնում-գալիս է: Պատրաստվիր բժշկին դիմավորելու: Նրան էլ առաջին անգամ
ես տեսնելու, թեև նրա շնորհիվ ես կարողանում տեսնել:
-Ձայների աշխարհից հոգնել էի: Հիմա երևացողը դու ես ու ագռավը: Մեկ էլ պա-
տերազմը, որին փակ աչքերով էլ եմ տեսնում:
-Ամենաշատը ինչ կամ ում կուզեիր տեսնել:
-Ծնողներիս:
53
ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
-Սիրած աղջիկ չունե՞ս:
-Եղել է:
-Հիմա ո՞ւր է:
-Դեռ չեմ ճշտել:
-Ինչ էլ եղած լինի, հեռուն բորբոքում է զգացումները: Հանդիպես, ի՞նչ ես ասելու:
-Դեռ էդ բառերը չեմ գտել:
Բժշկի հայտնվելն ընդհատեց զրույցը: Կարծում էր բժիշկը ալեհեր մեկը կլինի,
սակայն երևի հիսուն էլ չկար: Ժպիտը դեմքին մոտեցավ:
-Բարի լույս զինվոր,- ասաց ու ակնթարթորեն իր վրայից մի կողմ նետեց վեր-
մակը:- Կարո՞ղ ես աջ թեքվել:
Ինքն ընդամենը վարտիքով էր ու բուժքրոջ ներկայությունից ամաչելով, մեղա-
վոր հայացքը նրա կողմը` փորձեց վերմակը նորից վրան քաշել:
-Ամաչելու ոչինչ չկա,- հորդորեց բժիշկը,- բուժքույրը քեզ հագուստներով չի էլ
տեսել: Հիմա կարևորը վերքի վիճակն է,– ու սկսեց քանդել վիրակապը: Երբ մատ-
ները դիպան վերքին, սուր ցավ զգաց, սակայն զսպեց իրեն, որ ձայն չհանի: Բժշկի
մատները շարունակում էին պտտվել վերքի շուրջը:
-Լավ է, լավ է... Բախտավոր աստղի տակ ես ծնվել:
-Բժիշկ,- ուզեց հարցնել, եթե այդքան լավ է, ինչու էր թուլացել ու ոչինչ չէր զգում:
-Արյուն շատ էիր կորցրել,- ասես հարցը գուշակելով պատասխանեց բժիշկը:
- Կյանքի համար արյունը նույնքան կենսական է, որքան հողը: Հողն էլ կորցնելիս
հետևանքը թուլությունն է: Շատ կորցրեցիր, թուլությունն ավելանալու է, մինչև...
Փառք Աստծո, գործը մինչև-ին չհասավ,- ապա դիմելով բուժքրոջը,- կարող ես վիրա-
կապել: Ներարկումները չմոռանաս: Հիմա ի վիճակի է նույնիսկ այցելուներ ընդունել:
-Ծնողնե՞րս են:
-Նրանց հերթն էլ կգա:
-Ուրիշ էլ ո՞վ:
-Հրամանատարդ զանգահարեց... Հո դե՞մ չես:
-Տեսքս...
Սակայն բժիշկն արդեն դուրս էր եկել: Բուժքույրը վիրակապում էր ու բուժքրոջ
թիկունքի վրայով նորից պատուհանից դուրս նայեց: Ագռավը շարունակում էր ճյու-
ղին նստած մնալ: Եթե վտանգն անցել է, նշանակում է ագռավի համար ինքն այլևս
հետաքրքիր չպիտի լինի, բայց ոնց որ չի ուզում իրենից բաժանվել: Անիի դեմքն ի՞նչ
է արել: Թե՞ տեսիլքը նախանշան էր, որ կորցրել է Անիին... Ինքն է նրան կորցրե՞լ,
թե՞ Անին իրեն: Բժիշկը ընկերներին հիշեց: Ինչո՞ւ նրանք և ոչ ինքը կամ ինչու ինքն
էլ նրանց հետ չէ, եթե ճիշտ է, որ նույն ճակատագրի մարդիկ մի տեղ են հավաքվում:
Բացառություններ լինում են ու պարզվում է ինքն է բացառությունը: Հիշեց, որ
հրամանատարն այցելելու է ու տարօրինակ մեղքի զգացումից սառնություն զգաց:
Մեղքի, որ բացառությունը կարող էր մի ուրիշը լինել, թեկուզ Վանոն կամ Վրեժը:
Ներսը կրակվեց, թվաց այրվում է: Բուժքրոջը խնդրեց պատուհանը բացել:
-Կմրսես, չի կարելի,- թախանձելու պես մերժեց բուժքույրը:
54
-Շոգ է, այրվում եմ,- տնքաց:
-Ջերմությունդ ինչո՞ւ բարձրացավ,- համարյա բղավեց բուժքույրը, անընդհատ
կրկնելով՝ էս ջերմաչափն ո՞ւր կորավ:- Երբ ջերմաչափը գտել էր, մոտեցավ, չմոռա-
նալով զգուշացնել,- շուտ չհանես:- Ու քիչ անց, ջերմաչափին նայելուց հետո միայն,
այսուայն կողմ անհանգիստ քայլելը դադարեցրեց:- Փառք Աստծո, նույնն է:
-Հիմա պատուհանը կբացե՞ս, մի քանի վարկյանով:
-Ախր ինչի՞ համար, մրսեցիր, վիճակդ ավելի կբարդանա:
-Ուզում եմ ագռավը ներս գա:
-Սրամտելու ժամանակ ես գտել...
-Ուզում եմ ներս գա, իմանամ ի՞նչ է ուզում, որ չի հեռանում: Կբացե՞ս:
-Միայն լավ ծածկվիր,- խնդրելու պես հորդորեց բուժքույրն ու գնաց պատուհանը
բացելու: Երբ սպասում էր, թե պատուհանի բացվելուն ագռավն ինչպես կարձա-
գանքի, ագռավը թռավ ճյուղից ու այնքան արագ ներս մտավ, որ երկուսն էլ չհասցրե-
ցին հասկանալ, ինչ կատարվեց: Ագռավը մի երկու պտույտ արեց սենյակում ու իջավ
մահճակալին: Լուռ իրար էին նայում: Առաջինը ագռավը խզեց լռությունը, կռռաց ու
մահճակալը լքելով, ինչպես մտել էր, նույնքան արագ էլ դուրս թռավ: Նրա հետևից
բուժքույրն անմիջապես փակեց պատուհանը:
-Էլ էդ ծառին չի թառի,- ասաց ու վերմակը, որ մինչև ծնոտն էր քաշել, հետ տարավ:
-Պատմեին, չէի հավատա:- Բուժքույրը չէր կարողանում թաքցնել զարմանքը:-
Կարծես ուզում էր խոսել:
-Չէ` ճշտել:
-Ի՞նչը:
-Ապրելու հոտն է ուժե՞ղ, թե՞ մեռնելու: Կռռոցը դժգոհի կռռոց էր, հավանաբար
էլ էդ ծառին չի թառի:
-Պատերազմն ում ասես կգժվացնի:
-Դուռն են ծեծում:
-Հրամանատարդ կլինի,- ու բուժքույրը գնաց դուռը բացելու:
Հրամանատարին երբեք չէր պատկերացնի սպիտակ խալաթով: Դեմքի ամեն-
օրյա խստությունը լուծվել էր ճերմակի մեջ և հրամանատարի ժպիտն էլ ճերմակ
թվաց:
-Ո՞նց ես, հերոս- մոտեցավ ու ձեռքը մեկնեց:- Բժիշկն ասեց, որ լավ ես:
-Հրամանատար,- ձեռքը մեկնելուց առաջ փորձեց ձգվել:
-Մի լարվիր,- հորդորեց հրամանատարը,- կարևորը վտանգն անցել է:
-Տղաները...- ու չկարողացավ շարունակել:
-Պատերազմն առանց զոհերի չի լինում... Ամեն ինչ նրա համար է, որ ողջերն
ապրեն: Զոհերին կարևորելու համար ապրեն: Ինչ տղաներ զոհվեցին... Դեռ ջահել,
բայց գիտեին ապրելու գինն ու զոհվելու գինը,- ապա կարծես միայն իրեն լսելի,- թե
ինչո՞ւ են այսքան ձգտում սպանել իրար, երբ կյանքն առանց այդ էլ կարճ է:
-Չկարողացանք նահանջել:
-Փոխարենը խանգարեցիք թշնամուն ծրագրածն անել: Հա, ծնողներիդ հետ եմ
55
ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
խոսել: Այստեղ կլինեն, կայցելեն: Մի աղջիկ էլ զանգեց, Անի էր անունը, քեզանից էր
հարցնում:
-Անի՞ն...
-Ասացի, որ տեսնելու եմ քեզ: Երևի այսօր էլ զանգահարի: Ի՞նչ ասեմ:
-Որ լավ եմ... Մեկ էլ...
-Մեկ էլ ի՞նչ:
-Որ ներսիս մանկությունն է զոհվել:
-Բոլորիս մանկությունը: Միանգամից հարյուր տարով հասունացանք... Ուրախ
եմ քո համար: Գնացի, խառը օրեր են, չես իմանա թշնամին էլ ինչ սադրանքի կդիմի:
-Հրամանատար...
-Ասա:
-Բարևիր տղաներին: Ապաքինվեցի, վերադառնալու եմ:
-Սպասում ենք:
Հրամանատարի գնալուց հետո մի անգամ էլ պատուհանից դուրս նայեց: Ագռավն
էլի ծառի ճյուղին էր: Երևի դժվարանում է իր ապրելու հետ հաշտվել: Ոտքի ելավ,
առաջինը սրան քշելը կլինի, քշել հեռու, երկրի սահմաններից էլ դուրս... Ու մինչ
մտածում էր ոնց ու ինչպես է քշելու, ագռավը, որ անշարժ նստած էր, նորից բարձր
կռռաց, ապա անսպասելի օդ բարձրացավ ու ամբողջ մարմ նով քարի արագու-
թյամբ բախվեց ապակուն: Հարվածից ապակին փշրվեց, ու սարսափելի էր տեսնել
ագռավին՝ կծիկ դառած, ապակու կտորների հետ գահավիժելիս:
56
ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳՈԼԻ ԿԱՄՈՒՐՋՆ ՈՒ ԽԵԼԱՌԸ
Դուռը շրխկոցով փակվեց, խուլ աղմուկը իմ թիկունքում, դռան խռով հայացքը
ու մինչև մեջքս ձգվող տարածություն, որը իմ քարացած աշխարհն էր: Այդ աշ-
խարհը մեծ էր, օտար, չներող ամենակուլը: Նորից թիկունքով էի կանգնել տանը,
չհասկացվածության շարունակական պոռթկումները, կոկորդ քրքրող բղավոցները
դարձել էին սուր ու սովորական ինքնախոստովանաք, կյանքի հերթական մերժված
ծեսը: Թաղը նույն ծանոթ հայացքով էր, իսկ ես միայն գորշ ճանապարհին մնացած
ծիածանագույն մազութն էի տեսնում: Այն հարազատ, բայց և խորթ աշխարհի պատ-
կերն էր՝ ծիածանի երանգները արտացոլված թանձր կեղտի մեջ: Շարժիչների ձայնը,
ծուխը, արևի տապը, ամենը խեղդում էր, խեղդվում էր ներսս: Քայլեցի դեպի կրպակը,
որ մի սառը բան վերցնեմ, ինչ-որ տեղից վառվածի հոտ էր գալիս: Արևի շողերից
փայլփլող հյութի շիշը ընդիմանում էր, չէր ուզում բացվել, մատս վնասելով բացեցի
ու տեսա, թե ինչպես արյան շիթը հոսեց անգույն պղպջակների մեջ: Լեզուն ճանա-
չեց սեփական արյանս համը, հետո ներսս: Ամեն ինչ ավելի ուժգին էր վառվում:
Հին ճանապարհով էի գնում, ճանապարհի վերջում՝ հեռու մի անկյունում ագռավ
նստեց չորացած ճյուղին, օդում սուլաց մեռնող ծառի դողը:
57
ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Հասել էի փոքրիկ լճի եզրին, այս ճանապարհը անցնում էի, երբ անհաշտություն-
ների մեջ էի: Երևի բոլորին է ծանոթ անհաշտության ուղին, որը սկզբից բռնկվում
է ուղեղում ու միշտ հասնում ինչ-որ բանի եզրին, որից այն կողմ անմերձենալին է,
երկար սպասված հաշտությունների ու հավերժական կորուսյալի կոչումին դատա-
պարտված խաղաղության սահմանը, որը մարդ ամենասկզբից էլ ձգտել է ոչնչացնել:
Նույնն են վերադարձի ճանապարհները, բայց պետք է չսայթակել կեսճամփին:
Լիճը՝ լիճ էր, բայց մարդիկ գոլ էին ասում, այդպես անվանել էին մեզանից առաջ,
մեր ծնողներից առաջ ու այդպես կասեն մեզանից հետո: Հնությունը ծոր էր տալիս
այդ բառից, ինչպես գոլի մուգ ջրերից ու մաշված, բայց կյանք շնչող փայտե կամըր-
ջից, կամուրջ, որը դարեր շարունակ անխռով ու հեզ լսում է մոլորյալների խոստո-
վանությունները: Կան վայրեր, որտեղ ձգտում ենք վերադառնալ, երբ անհաշտ ենք
ինքներս մեզ հետ, աշխարհի, մարդկանց ու ծուռ օրենքների հետ, վայրեր, որոնք
իրենց մեջ են առել կյանքից զարկվածներին ու մերժվածներին, խավարի մատույց-
ներում խաղաղություն փնտրող մոլորյալ կոչվածներին:
Գոլը եզերող դեղձենիների ստվերում ականջներս խցանեցի երաժշտությամբ,
պատնեշում էի ներսս դրսի արձագանքներից, սպիտակ լարը խճճվել էր մատներիս
արանքում:
Գոլի ջրերը այսօր խաղաղ էին, իսկ մուգ հայելու վրա կախված էր խելառի հա-
յացքը: Թաղի խելառն էր, ում սովորական դարձած ներկայությունը դարձրել էր
նրան մի տեսակ անտեսանելի: Նա ապրում էր ինչպես ստվեր, բակի տներից մեկի
նկուղում, մեր կյանքի ստվերն էր նա: Նայում էր ջրերին, ես՝ նրան: Աննկատ գլխումս
թպրտած այն միտքը, որ նա միշտ այս վայրերում է թափառում իր փայլփլուն դույլը
ձեռքին: «Ու ինչի՞ն է պետք…. Խելառ է էլի, բայց ապրի, որովհետև մի ահագին ժա-
մանակ զբաղեցրեց գլուխս, փաստորեն գժերն էլ են կարողանում օգտակար լինել»:
Արտաքինը հնարավորություն չէր տալիս տարիքը գուշակել. բիզ-բիզ մազեր, գորշ,
բազմաշերտ հագուստ, հյութից զուրկ կաշի ու աչքերը՝ բիբերին թառած անծանոթ
դրոշմով։ Էլ չէր նայում գոլին, ինձ էր նայում։ Գունաթափ բիբերի դրոշմը կանչում էր,
ու ես արդեն նրա կողքին էի՝ գոլի կամրջի վրա:
-Շուտ-շուտ ես գալիս, հա՞, այդպես է ստացվում, երբ չենք կարողանում, կամ էլ
չենք ուզում հաշտության գալ, նախընտրում ենք օտարացումը:
Ձայնն էլ բիբերի դրոշմի պես օտար էր, ուրիշ, առեղծվածային։ Պատասխանս
խելառ ծիծաղը եղավ:
-Տուն գնա, տուն, ուշ է: Մեղք ես:
Դանդաղ նստեց իր փայլուն դույլի կողքին, բիզ-բիզ գլուխը կախեց ու սկսեց խո-
սել: Խոսում էր ինքն իր հետ, դույլի ու գոլի խորքի հետ: «Տուն գնա, տուն, գնա քանի
շատ ուշ չէ, քանի դեռ կարող ես վերադառնալ, դու տուն ունե՞ս: Ես չունեմ, գիտե՞ս
չունեմ, տուն չի կոչվում այն վայրը, ուր գիշերում ենք խավարին ու արթնանում կծող
լույսի հետ: Դա տուն չի, կացարան է ու աշխարհը լիքն է այդպիսի կացարաններով,
աշխարհի տերերը դրանք տուն են կոչել: Կացարաններ ստեղծողները: Դեղնավուն
կատվի ձագերը ապրում են հատակի տակ, դրանց գիշերային ծվծվոցները չեն թող-
58
նում, որ երազներ տեսնեմ: Ձայնը գողացել է իմ երազները: Դեղնավուն կատուն ամեն
օր գալիս ու պոչը քսում էր ձեռքերիս, հետո թավալ էր տալիս խանձված խոտի վրա,
խաղ էր անում, որ մի անգամ էլ հացի չորացած կտորներ ստանա: Բա՜, դեղնավուն
կատվի ձագերը սոված են: Բայց մի գիշեր խուլ ծվծվոցը անհետացավ, ինչպես
երազները: Դեղնավուն կատուն պոչը չքսեց ձեռքերիս ու խաղ էլ չարեց, մազերը
բիզ-բիզ էին դարձել: Այդ օր առաջին անգամ տեսա ճանկերը սրած, դու էլ իմացիր՝
կյանքում բոլորս էլ գոնե մի անգամ ստիպված սրում ենք մեր ճանկերը, սրում ենք,
որովհետև ցավ ենք զգում, որովհետև անօգնական ենք, որովհետև սկսում ենք
հասկանալ, որ որոշ բաների դեմ ինչքան էլ պայքարենք, մեկ է պարտված կմնանք:
Գազանը տարել էր ձագերը, դեղնավունը ճանաչել էր գազանի դեմքը: Ես տուն չու-
նեմ, տունը ձագերի ձայներն են, իսկական տունը նրանց ձայնով է ծիծաղում ու
արտասվում: Իսկական տան պատերի ճաքերից հիշողությունն է ժայթքում: Ես ճա-
նաչել եմ այս աշխարհում գազանի դեմքը: Քեզ ասե՞լ են, որ դրախտը մեկն է, բայց
դժոխքը տարբեր է լինում, շատ է լինում, գիտեմ՝ իմ ճանաչած գազանի համար է
ստեղծվել ամենասարսափելի դժոխքը, ուր եռացող կուպրով լճերն են, այնտեղ բնակ-
վում են նրանք, ովքեր միայն իրենց ոսկորով լցված մսե տոպրակների մասին են
կարողանում մտածել: Շարունակ դրա մասին եմ պատմում ինձ հանդիպողներին,
բայց աշխարհի խելառներին ո՞վ կկարողանա լսել: Մարդիկ միայն կյանքի ջրազուրկ
ճանկերն են ընդունակ տեսնել, նրանք չեն ուզում տեսնել ճանկեր աճեցնողին: Տե՛ս
դույլը, միշտ ինձ հետ է, այս կյանքի պատկերը նրա մեջ է, միշտ ինձ մոտ եմ պահում,
որ հանկարծ սահմանը անցնեմ ինձ հետ լինի: Այս դույլը նրա համար է, որ այնտեղ
ցույց տամ: Նայի՛ր փայլուն է, լրիվ նոր, բոլոր տեսնողների համար ամենալավն է:
Ծիծաղելի է: Ոչ ոք չի էլ նկատում, որ դույլի տակը, նրա հիմքը չկա, պոկված է, կապ
չունի, թե բռնակը ինչքան նոր է, միևնույն է, այս շրջանաձև լճի մուգ ջրերից չեմ կա-
րողանա երբեք լցնել սրա մեջ, հոսում է»:
Ուղեղս չէր հասցնում ընկալել բառերի շնչահեղձ արտահոսքը, բայց միտքս մի
տեսակ սկսել էր ցավել նրան լսելուց, ցավում էր տարօրինակ, ֆիզիկական ցավով,
երբեմն պատահում է, որ շատ հստակ գիտես առողջդ լինելուդ մասին, իսկ ներսդ
միևնույն է ծվատվում է, այդպիսի մի ցավ էլ հիմա էր հոսում կաշվիս տակ նրա
արտաբերած յուրաքանչյուր բառի հետ:
-Իսկ ո՞ւր էս ուզում գնալ, այդ ու՞ր պիտի կարողանաս անցնել, որ մի հատ էլ դույլն
էս ուզում հետդ տանել,- նույնիսկ ինձ համար անսպասելի հետաքրքությամբ հարցրեցի:
-Այդ տեղը անուն չունի, ինչպես անանուն են մեր բոլոր չհասկացված պահանջ-
ները կյանքից, անանուն են մեր իսկական երազների նման, երբ պտտվում ենք ու
պտտվում, մեր առջև դնում նորանոր նպատակներ, մտածում, որ երբ այս մեկն էլ
նվաճենք ներքին մարդը կհանգստանա, կբավարարվի, բայց նորից կիսատության
սուր, թունավոր ճանկերը մխրճվում են ուղեղիդ մեջ, մաշկազերծ են անում մար-
մինդ, արյուն են հանում, դաղում են հոգիդ, դա էլ անուն չունի, չէ՞, մարդկային կիսա-
տությունը, բանականությանդ ու հոգուդ չբացահայտված դատարկ հատվածը,
անուն չունի, պարպելու ձևն էլ մարդը չկարողացավ լցնել ու կապ չունի՝ ինչքան
59
ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
զարգացավ, ինչեր հայտնագործեց ու ստեղծեց, իր թաց ափերով կերտած արվեստը
ինչքան մոտեցրեց երկնքին, մեկ է մնաց տխուր, որովհետև դեռ չի կարողանում
լիարժեքության ուղին գտնել, ձևը չգիտի, տեսակը չի հասկանում: Կամ էլ ունի
անուն ու ես եմ, որ անվանելու ձևը չգիտեմ, մի անգամ, շա՜տ-շա՜տ վաղուց էր, լսել
եմ, որ շրջանաձև գոլի վրայի կամրջից հնարավոր է այդ վայրը հասնել: Ախր ջրերը
շատ են մուգ, խավար: Հնարավոր չի հալածյալի հայացքը որսալ կապույտ, հոսող
քաոսում, մոլորվելը շատ դյուրին է դարձել:
Նա դեռ խոսում էր իր անհատակ ընկերոջ, երկնքի գիշերային խավարը արտա-
ցոլող լճի ջրերի ու իր ներսի հետ: Նրա համար արդեն կարևոր էլ չէր կամրջին եմ ես,
թե չէ: Որոշել էի վերադառնալ տուն, երբ ձայնը նորից դիմեց ինձ.
-Քո բիբերում, աչքերիդ հատակում խճճված կարմիր մանրաթելերի անկյուննե-
րում տարօրինակ մի բան է իջած: Հավատա՝ չեմ խաբում, ես դա իրոք տեսնում եմ,
ներսինդ գիտի, որ աշխարհի խելառը երբեք չի ստի: Հիշի՛ր, հոշոտված մատղաշ-
ների արյան հոտից խենթացածները տեղ չունեն այստեղ…
Կատարվածը մի ամբողջ կյանք երկարեց, այնինչ ընդամենը քարացած ակըն-
թարթ էր հավերժության ոլորաններում: Չէի հիշում՝ ինչպես եղավ, ընդամենը զգում
էի ջրի սառնությունը, դաղող թացը մաշկիս, ուղեղ շամփրող ամենակուլ կապտա-
60
վուն հոսանքն էր շուրջբոլորս: Գիշերային մղձավանջներ հիշեցնող պատառ-պատառ
եղած պատկերներ էին վերակառուցվում, դեմքեր էին լողում, որ ավելի շատ նման էին
քրքրված, մոխրագույն լուսանկարների: Մատներն անհույս երկարում էին դեպի խորքը:
Կաթնագույն պատերով հիվանդասենյակում էի պառկած, ձախ ձեռքս երկու ան-
գամ ցնցվեց կանաչ գծերով վերմակին: Կարճլիկ, մի քիչ կախ այտերով ու մարմնին
տարօրինակորեն անհամաչափ երկար ձեռքերով բժիշկը հայացքը լարեց կանաչ
գծերի վրա: Հեռուներից գաղթացի հայացքս լողաց կաթնագույնի մեջ ու կանգ առավ
կախված, փամփլիկ այտերով դեմքին:
-Երիտասա՛րդ, կարծում եմ կյանքը կամ էլ Աստված, ինչին ավելի շատ են հակ-
ված հավատալ շարքային մահկանացուները, ձեզ իրոք շատ է սիրում: Գլխի այդ-
պիսի ուժգին հարվածից հետո, եթե անկեղծ լինեմ, չէինք էլ հավատում, որ կկարո-
ղանաք գիտակցության գալ:
Ընկույզի մուրաբայի գույն ունեցող մազերով բժիշկը շարունակում էր նայել ոչինչ
չասող հայացքով: Մի փոքր բարձրանալով բարձից հարցրեցի, թե ինչ է կատարվում:
-Հիմա հանգստանալ է պետք, ոչ թե հարցաքննություն կազմակերպել,- բժշկին
վերադարձել էր իր սովորական հանգիստ հայացքը,- կարծում եմ մինչև ամսվա
վերջ լիովին կկազդուրվեք, եթե միայն նոր եղանակներ չփորձեք մոգոնել, որ կյանքի
հետ ձեր հաշիվները մաքրեք:
Պետք է խոստովանեմ, որ լիովին չէի կարողանում գիտակցել ինձ հետ կատար-
վածը, իրականությունը ի վիճակի չէի սթափ վերլուծել: Ընդամենը հիշում էի, որ լճի
մոտ էի ու հանկարծ արթնացա կաթնագույն հիվանդասենյակում, հետն էլ մեղադըր-
վում էի ինքնասպանության փորձ անելու մեջ:
***
Սպիտակ մառախուղի մեջ հոսում էր ճանապարհը: Մատով մի քանի աստղ
նկարեցի մեքենայի մրսած ապակուն: Հորս պապական տան մոտ էի, որը գտնվում
էր հին գավառական քաղաքում: Ճանապարհը դադարել էր հոսել, իսկ գորշ կտուր-
ների ու երկնքի միջև օդապարուկների պես կախվել էին հիշողությունները: Հիշողու-
թյուններ, որոնք ներս են մտնում մեր սրտի հետնամուտքով, միահյուսվում մեր
մաշկին, դառնում մեր ամեն զարկի խուլ արձագանքը: Հիմա այդ տանը ապրում
էր պապիս վերջին եղբայրը ու հայրս հենց նրա՝ իր երորրդ հորեղբոր մոտ էր ինձ
ուղարկում: Հոգու խորքում վստահ էր, որ տունը, որտեղ անցել էր մեր ազգի բոլոր
տղամարդկանց մանկությունը, իսկ որոշների նաև ամբողջ կյանքը, իմ մտքին և հո-
գուն անդորր կկարողանար պարգևել, չնայած ոչ մի անգամ, նույնիսկ կողմնակի
կերպով նման միտք չէր արտահայտել, բայց ես դա գիտակցում էի:
Եղյամե ժանյակը պատել էր հողը, մի բուռ հնից ու մի բուռ նորից հունցած քա-
ղաքը լրիվ ուրիշ ձև էր բուրում, պատմությամբ, ուրիշ տեսակի մարդկանցով, մութ
61
ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
մառաններով, որտեղ կավե ամաններով հալեցրած կարագի էին պահում ու պառավ-
ները դեռ խաչ էին հանում կարագի վրա, որ դևերը գիշերը չկարողանան գողանալ:
Բայց այդ ամենից առավել անցյալի հետ քաղաքը կամրջում էին պատմությունները,
որոնք տարօրինակ էին, անհավատալի ու անհասկանալի, բայց մարդիկ աներեր
հավատով էին լցված այդ ամենի հանդեպ, ճիշտ այնպես, ինչպես հավատում էին,
որ դևերը տան յուղը միշտ գողանալ են փորձում ու միայն խաչն է, որ այն ի զորու
է պաշտպանել:
Անցյալիս հուշերի մեջ միշտ կենդանի էր մուգ կանաչ կոշիկներով այգեպանը,
երբ այգում էր ու կոշիկներին ցեխի գնդեր էին կպած: Կարծես ոչինչ չէր փոխվել,
նույն այգին էր, խուլ այգեպանը երկու-երեկ օր էր ինչ սկսել էր էտ անել, իսկ շա-
բաթվա վերջին Զատիկ էր: Ու ես հիշեցի, որ այդպիսի մի շաբաթ մեր տուն տե-
ղափոխվեց Մավինը:
Ինչու հիշեցի անցյալի խորքերից մեկում ննջող խունացած այդ հերթական հուշը,
ինքս էլ չգիտեմ: Մավինը մենակ էր ապրում, միշտ էլ մենակ էր եղել: Ժամանակ առ
ժամանակ նա մեզ հյուր էր գալիս, գալիս էր շատ կարճ ժամանակով, այցելություններ,
որոնք երեք օրից ավել չէին տևում: Մավինը երբեք չէր շեղվել իր մենակությունից,
ինչպես ճշմարիտ հավատացյալը իր ուղուց, իր ուսմունքից: Սիրում էր կրկնել, որ
մարդ պետք է ներքին մենակության դեմ պայքարի, եթե դրանից գլուխ կարողանա
հանել, ուրեմն ինչ-որ չափով կյանքում հաղթող է:
Նա թարգմանիչ էր, զանազան մանր ու միջին կարևորության պաշտոնական
թարգմանություններ էր անում: Ես նրան միշտ նույն ձևով եմ հիշում, միշտ նույնն էր,
ժամանակը ոչինչ չէր փոխում նրա արտաքինի մեջ, անփոփոխ էր նաև հայացքը:
Ոչ ծեր էր, ոչ երիտասարդ: Մեկ-մեկ ինձ նույնիսկ թվում էր, որ ժամանակը իր հա-
վերժական մսաղացի մեջ էր առել նրան, ու նա քարացել էր, մոլորվել նրա երա-
խում: Բայց ամեն ինչ փոխվեց այն պահին, երբ թաց ասֆալտի վրա ընկավ լուսար-
ձակների կարմրավուն լույսը, այդ գիշեր Մավինին բերեցին մեր տուն:
Հասկացա….
Ամեն ինչ փոխվում է…
Կյանքը, մահը…
Ապրելու ձևը
Մեռնելու եղանակները…
Նրա մոտ մի բան փոխվել էր:
Զատկի շաբաթն էր ու Մավինը հիվանդացել էր: Աշխարհի ամենատարօրինակ
հիվանդն էր, ամենատարօրինակ հիվանդությամբ, իր բաց կապույտ ծաղիկներով
անկողնում ավելի շատ սիրում էր նստած մնալ, քան պառկել, ու սիրում էր, երբ
մեղմիկ տրորում էին մեջքը՝ փխրուն, գարնան արևից տաքացած հողի հետ խաղ
անելու նման:
Դրսից գալիս էր խուլ այգեպանի փնթփնթոցը:
-Նորից ի՞նչ է պատահել,- պատուհանից կախվելով՝ հարցրեցի նրան:
-Էլի ուշացա, գնացել էի ծառերի համար պարարտանյութ գնելու, բայց էլի ուշ
62
հասա, ուշանում ենք, ժամանակ չկա, չի մնացել, հասկանում ես, տես արևն էլ բարձ-
րացել է, դեմքս, ձեռքերս այրվում են: Նորից էն անիծյալ կույր անցորդին հանդիպեցի
տունդարձի ճանապարհին:
-Ի՞նչ կույր:
-Դե էն կույրին, որի ձեռնափայտի վրա միշտ արծաթե զանգուլակներ են կախ-
ված: Գրողի տարածը հենց սկսում է իր պատմությունները կամքիցդ անկախ մեխ-
վում ես տեղումդ, ոչ մի կերպ չես կարողանում տեղիցդ շարժվել մինչև իր պատմու-
թյունները չի վերջացնում:
Զանգուլակներով կույր անցորդի մասին խուլ այգեպանից էի լսել, մեկ-մեկ, երբ
տրամադրությունը բացված էր լինում ինձ պատմում էր նրա հետ ունեցած զրույց-
ների մասին:
Մավինի սենյակն էր գլխումս, մանուշակագույն շապիկով էր ու էլի նստած: Հարց-
րեցի որպիսությունը: Աչքերը կիսախուփ էին, ուզում էի, որ խոսեր, գուցե այդպես
հայացքը փոխվեր: Միշտ սարսափել եմ կիսախուփ հայացքներից, դրանք նման են
կիսատ կյանքերին ու կիսատ ապրած զգացմունքներին, կիսատ-պռատ օրերին, երբ
զգում ենք, որ ողջ չենք, բայց նաև չենք մեռել:
-Այսօր այնպես եմ, ինչպես անցած քանի օրերը,- պատասխանեց հայացքը չփոխե-
լով, հետո լայն բացված աչքերով հարցրեց,- բժշկից մի բան չիմացա՞ր, մի բան չասա՞ց
իմ այս տարօրինակ, հանկարծահաս հիվանդության մասին:
-Ստուգումների պատասխանները մաքուր են, ասում է՝ հոգնածությունից ծնված
մարմնի ցավ է, շուտով կանցնի, այդքան պետք չի մտածել:
Լռության մեջ երկար ժամանակ մեջքն էի տրորում, միսը փափուկ էր, տաք:
-Չեմ հիշում՝ երբ, ումից, երազում, թե իրականության մեջ, իրոք չեմ հիշում,
բայց հիշում եմ ասված բառերը՝ ամենասարսափելի հիվանդությունները անուն չեն
ունենում,- արտաբերեց Մավինը պինդ սեղմած կոպերով,- ես թարգմանիչ եմ, դու
գիտես, չէ՞, տարօրինակ է, շա՜տ, ուզում եմ, որ իմանաս՝ կյանքում ամենակարևորը
անթարգմանելի է մնում: Ես, օրինակ ամենակարևորը չկարողացա թարգմանել, չի
թարգմանվում, հասկանու՞մ ես, կամ գուցե կյանքը թույլ չի տալիս, որ թարգմանես:
Հիմա ես կարծում եմ, որ կյանքի հիմքը ինչ-որ մի պահի փլուզվել է, ամեն ինչ հենց
այդ փլուզման հետևանքն է: Թվում է, որ կյանքի իմաստը անընդհատ ինչ-որ նոր
բան ստեղծելու մեջ է կայանում: Ոտքդ դրեցիր չտրորված հողի վրա, ծնվելու նման
է, երկու դեպքում էլ ցատկում ես կյանքի անհայտության մեջ: Բայց հիմա ամբողջ
խնդիրը նրա մեջ է, որ էլ կարևոր չէ, թե ինչ ենք ստեղծում ու ինչու ենք ստեղծում,
կամ ում և ինչին կծառայի այդ ստեծվածը, կարևորը, որ կա…. Ամենակուլ հրեշ է,
որը սեղմում է մարդուն, սեղմվում է մարդուն:
Հայացքը նորից կիսախուփ դարձավ:
-Կիսատ ապրած կյանք է մեր կյանքը, չպարպված, մատներիդ արանքից հոսող
դեղնակարմրավուն լույսի պես, որը քոնն է և միևնույն ժամանակ անհաս է, չշոշափ-
վող, անմերձենալի, մաշկդ, մարմինդ չի զգում այն, չի դողում, չի սառսռում: Ապրում
ես կյանքդ մինչև վերջ չասված բառերի նման, այն բառերի, որ կուլ են գնացել հոգումդ,
63
ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
բառեր, որ գուցե ամենակարևորն էին լինելու քեզ համար: Խուլը էտ է անում դըր-
սում, բոլորն են էտ անում, կյանքի ավելորդ մասն են էտում, չորացած է, անպետք:
Մի օր կհասկանաս, կհասկանան, որ մեր կյանքի ամենակարևոր բառերը, ամենա-
խոր ու անկեղծ հույզերը, մաքրամաքուր զգացմունքները այդ նույն էտի մկրատի
արծաթե երախին զոհ գնացին, արյունոտվելով դեռ չծնված մեռան:
Կյանքը չես թարգմանի
Ամենակարևոր բառերը չեն թարգմանվում
Բայց ես ուզեցի թարգմանել...
Թարգմանել բոլոր չծնված սերերը,
Թարգմանել Աստծուն:
Պատուհանի տակ այգեպանը խուլ տնքում էր: Հաջորդ առավոտ Մավինին մեռած
էինք գտել իր սենյակում, առաջին պահին թվացել էր նույնիսկ, որ պարզապես նըս-
տած դիրքով քնել է, ինչպես սիրում էր, բայց չէ: Այդպես էլ չիմացանք, թե ինչից կամ
ինչպես մահացավ, բայց աներևույթ ձայնը խուլ շշնջում էր, որ դա ընտրություն էր:
***
Մեծ հորեղբոր դեմքը համարյա չէի հիշում, դիմագծերը հալվել-լուծվել էին, բացի
աչքերից, այդ պղնձագույն, վառվող աչքերը տարօրինակ, մոգական ազդեցություն
էին թողնում ինձ վրա դեռ մանուկ հասակից: Նրա մասին ասում էին, որ իսկական
արվեստագետ է, կար ժամանակ, որ այդ բառի իսկական իմաստը չէի հասկանում,
իսկ հետո սկսեցի չհասկանալ մեր ընտանիքի ամենահասակավորին: Հիմա հար-
մար առիթ էր տրվել ինձ մտերմանալ նրա հետ, նաև հասկանալ Մավինի պատմու-
թյունը, թե ինչ էր իրականում այդ ժամանակ պատահել նրան, մեկին, ում արյունն
ու սերմը, պատմությունն ու վիշտը հոսում էին իմ մեջ ճիշտ այնպես, ինչպես հորս
մեջ: Արդեն քառասուն օր էր, որ պապիս տանն էի: Խաղաղությունը իջել էր ինձ
վրա անձրևոտ մեղեդու պես, երբ հորեղբայրս կանչեց իր մոտ ու ասաց, որ արդեն
ժամանակն է տուն վերադառնալու: Վերջին խորհուրդները տալու համար էր կան-
չել, որովհետև մեկ օր ավել մնալն անգամ կարող էր ավերիչ կորուստների պատ-
ճառը դառնալ:
-Մենք բոլորս մեր գալու և գնալու ճիշտ ժամանակը ունենք, միայն կարևոր է,
որ ակնթարթը չկորցնենք, չկորցնենք մեր հիշողությունները կյանքի խոնավ հետնա-
խորշերում,- պղնձե ձայնով ասաց,- առավոտյան գնալու էս, դու հիմա երևի գալուդ
իսկական իմաստը չես հասկանում, բայց սիրտդ, հոգուդ ձեղնահարկում կարծրա-
ցած հիշողություններդ, աչքերիդ հատակում նստած տոհմիդ անպաշտպան կարոտ-
ները դա գիտեն, մարմինդ դա գիտի ու, երբ գա ժամանակը, միտքդ էլ ամեն ինչ
կհասկանա: Հա, չմոռանամ ասել, որ արծաթե զանգուլակներով կույր անցորդը մի
օր ինձ պատմեց իր ու Մավինի առաջին ու միակ զրույցը: Դու դա հաստատ կուզես
իմանալ, հենց դրա համար ես եկել:
64
Մավինը նրան հարցրել էր ինքնասպանություն գործողների ու Աստծու պատժի
մասին, ուզեցել էր իմանալ, թե ինչու է հենց դա համարվում ամենամեծ մեղքը,
միայն նրա համար, որ չես հասցնում ապաշխարել, իսկ երբ մեկ ուրիշին ես զրկում
ապրելու հնարավորությունից, բայց հնարավորություն ես ունենում ապաշխարելու,
ապա թողություն կստանաս, քեզ կներեն, իսկ ոչի՞նչ, որ նրանք ուզում էին ապրել
ու զրկվել են դրանից: Մի՞թե ճիշտ է խաչին գամել ազատ ընտրություն կատարելու
քո մարդկային իրավունքը: Բոլորին տանջում է այն միտքը, որ այնուամենայնիվ
մենք ամենքս դատապարտված ենք մեռնելուն, իսկ Մավինին տանջում էր այն, որ
մենք դատապարտվել ենք կյանքին ու մեզ ոչ ոք երբեք չի հարցրել՝ ուզում ենք մենք
կյանքը, ծնունդը, ապրել երևույթը, պարզապես մի օր մենք շպրտվում ենք կյանքի
հորձանուտը ու անկախ մեր կամքից սկսում ենք ապրել, հենց այդ պահից է բռնա-
բարվում մեր ազատության բնածին ձգտումը:
Կամուրջից այն կողմ՝ դրսի տաք խոնավության ու կապտադեղին մշուշների մեջ
սվսվում էին նռնենիները՝ բնության արյունը: Մշուշված ձայնով նա շարունակեց.
-Կպատասխանեմ բոլոր հարցերիդ, որոնց ծնողը միշտ էլ անցյալն է: Քո այստեղ
գտնվելու ընթացքում բացահայտեցիր ծննդավայրիդ բոլոր հեքիաթները ու առասպել-
ները, հիմա մնում է, որ դրանք օգնեն քեզ ապրել, ճիշտ ապրել: Ես գիտեմ, որ յուրա-
քանչյուրիս խորքում մութ, անհատակ մի օվկիանոս է ալեկոծվում, որտեղ լող են
տալիս մոխրացած առագաստներով մեծ հարցականները, բորոտի ձեռքերով կյան-
քի մեղքերը:
Խոհանոցից մեղրաջրով ու կարագով դաղած ալյուրի հոտ էր գալիս: Ես տվեցի
նրան վերջին հարցը, որը հուզում էր սիրտս ու արյունս.
-Ինչո՞ւ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ, ինչո՞ւ ես ստեղծագործում:
Ու բառերը հոսեցին մարմնիս ու մտքիս մեջ ճիշտ այնպես, ինչպես տաք անձևրը
ճաքճքած ու խանձված հողի մեջ՝ մանրիկ կաթիլներով:
-Որովհետև մեզ ստեղծեցին աստծո դեմքով ու նմանությամբ, որովհետև մենք էլ
ստեղծագործություն ենք, բայց հերթով բոլորս էլ մի օր դարձանք աստվածասպան,
ժանգոտ դանակով մորթեցինք մեր ներսի աստծուն, ստեղծում եմ, որովհետև կյանքը
աստվածասպան է, իսկ ես պատրաստ չեմ դառնալ որդերի կեր: Գիտես, սա ուղի է
կռվելու համար մահվան դեմ, երբեք չեմ հասկանա, թե ինչու են մարդիկ մահվանը
միշտ մոտենում դրսի կողմից, պետք է նրա ներսում լինել, որովեհտև Նա մեր մեջ
է: Ես տեսնում եմ կիսաստվերում մարդկանց դեմքեր, որոնք գիշերվա լռության մեջ
սառ ցնցումներով արթնացումներ են ունենում, երբ մի կարճ ակնթարթ հոգու հըն-
չյունը հիշեցնում է, որ կգա այն պահը, երբ ամեն բան կգլորվի ամենակուլ, խեղդող,
անծանոթ ու սառը, սևի շիթերի մեջ: Այլևս երբեք չզգալու գիտակցված սարսափը
մեզ կյանքի խելառ է դարձնում: Ստեղծելը դարձել է միակ միջոցը կյանքի եռքը պա-
հելու, հրաբորբ աչքերով առեղծվածի դեմ պայքարելու մեր նուրբ զենքը: Արվեստա-
գետը մորթում է իմ բոլոր սարսափները, հոշոտում է ներսի անդամալույծին, որը չի
թողնում ապրել, նա է, որ ջնջում է մեր հիշողությունները, կտրում է մեզ մեզանից:
Դու հենց դրա համար եկար, որ հիշես, հիշես մոռացվածը, հիշես անցյալում կա-
65
ԴԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
տարվածը, հիշես քեզ, քո այն եսը, որին անդմալույծը մի օր ճզմել էր: Այն պատմու-
թյունները ու զրույցները, որ այստեղ լսեցիր ու որոնց մասին հարցնում էիր շարու-
նակ` մեր երակներով հոսող անցյալ կյանքն է, նրա կենարար հյութը: Ընդամենը
մաքրիր փոշին, ու իրականը կփայլատակի, հարություն տուր մեռած պատմություն-
ներին ու կվերագտնես քեզ ու քո տեսակը տիեզերքի հրեշավոր անսահմանության
մեջ, էլ չես զգա մենության դառնահամը….
Ճնշող լույսի տակ բացեցի աչքերս, կրկին կաթնագույն պատերն էին: Մի պահ
էլի չհասկացա ինձ հետ կատարվածը, բայց արդեն կարողացա հիշել, հիշել ամենա-
կարևորի մասին՝ մեռած բառերի ու չապրված կյանքերի:
66
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՃԳՆԱՎՈՐՆԵՐԸ
Արտը բարձրացել էր առողջ, խիտ շարքերով։ Սինին շպրտեիր` մինչև մյուս եզրը
սահելով կգնար։ Հասկերը հղի կնոջ կրծքերի նման լցվելուց ուռել էին, ուր որ է կըճա-
քեին։ Անզգուշորեն ձեռքդ դիպչեր, ցորենի հատիկները կցողեին գետինը, ինչպես
արոտից տուն դարձող քաղցած հորթի համար կաթ բերող մոր լիքությունից տրաքող
կրծքից ծորացող կաթը...
Մի ձեռք ժամանակին արտը քաղհանել էր, մաքրել մոլախոտերից։ Բազմագույն
միջատների նախիրները սողում էին լիքությունից պայթող հասկերի վրա, մեկից
մյուսը թռչում։ Արտույտներն օդում կախված երգում էին առատության, աստվածա-
յին բարության ու սիրո երգը... Թեթև, գոլ քամին շրջում էր հասկերի միջտարած-
քում, սիրո խոսքեր շշնջում ականջներին։ Հասկերը գոլ քամու շշնջոցից ու մեղմ սու-
լոցներից արբած, կռանում էին, համբուրում միմյանց... Խաղաղության երջանկու-
թյունից ծնված ալիքները վազում էին արտի վրայով, աշխատում հասնել միմյանց
հետևից։ Մանկան նման քրքջալով վազում էին... Եվ հեռվից նայողի վրա հանդարտ,
մեղմ ալիքներից կնճռոտված ծովի տպավորություն էին թողնում...։
Փոքրիկ մի աղջնակ գնում էր կանաչ, գույնզգույն ծաղիկներով զարդարված դաշ-
տով... հոգեթով ինչ-որ երգ էր երգում։ Անծայրածիր դաշտերում ու լեռնալանջերին
67
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
մակաղող բնակավայրերից ծուխ էր բարձրանում դեպի երկինք։ Ծխի ոլոր-մոլոր
խողովակները պարաններ էին երկնքի բնակարաններից կախված, որտեղից հրեշ-
տակները վեր ու վար էին անում...
Սարալանջից կառչած գյուղի ճամփան բռնած գնում էր։ Երբ արևը պպզեց գյուղի
արևմուտքը հսկող լեռան գագաթին, բնակիչներն սկսեցին դաշտերից ու հանդերից
գյուղ վերադառնալ։ Ամենօրյա աշխատանքից հոգնած, ծանրացած ոտքերը քարշ
տալով, ցածրաձայն զրուցելով քայլում էին։ Հոգնած, բայց վաստակած, գոհ էին
Արարիչ Աստծուց խաղաղության ու լիության համար։ Արևմուտքի սարերից թռած,
գյուղի վրա կախված ամպերը ջրում էին արևից տաքացած, ծարաված ծառերն ու
կանաչները։ Լեռան սապատից աչքով անող արևը բարի գիշեր մաղթելուց առաջ
խաղում էր շողացող անձրևի կաթիլների հետ։ Յոթնագույն ծիածանի գոտին միմ-
յանց էր կապել երկինքն ու երկիրը։ Կանաչ-կարմիր-կապույտ-դեղին ծաղիկների
մեջ քայլող աղջնակի երգը շրջում էր Երկրի վրա, բարձրանում երկինք, խառնվում
ծիածանի գույներին... Հրեշտակները ծիածանի գույների մեջ բռնոցի էին խաղում...
Արարիչը ժպտում էր...
Լեռներ տանող ճանապարհն անցնում էր գյուղի միջով, միմյանց վրա կախված
բլուրներից կառչելով գնում դեպի երկինք։ Գյուղով անցնելիս հանդիպողները բարե-
վում էին, զրույցի բռնվում։ Երբ հասավ գյուղի փոքրիկ հրապարակ, շրջապատեցին։
Վաղուց անծանոթ մարդ չէին տեսել...
-Շուտով կմթնի,- ասաց մի ծերունի,- լավ կլինի մնաս գյուղում։ Առավոտյան
կճանապարհենք։
Ինքը լուռ ժպտում էր, վայելում գյուղի ու մարդկանց գոլ խաղաղությունը, տա-
քացնող դրական էներգիան, ռունգերը խտուտ տվող աթարի ու չորացող մրգերի
հոտը։ «Քարայրներում առյուծներ են ապրում,- ասաց մի ուրիշը,- կարող են վնասել։
Մնա, առավոտյան կգնաս... Մեր պապերը պատմում էին, որ այնտեղ մի ճգնավոր է
ապրել։ Քեզ նման անցնելիս է եղել մեր գյուղով, ասել են մնա, բայց չի լսել... Գնացել
է լեռները։ Մտածել են, թե առյուծները կհոշոտեն։ Առավոտյան վաղ, զենքերը վերց-
նելով, գնացել են ու զարմացած տեսել հանգիստ քնած է։ Առյուծներն էլ կատուների
նման փաթաթվել են նրան... Զարմանքից բերանները բաց է մնացել։ Վախեցել են
մոտենալ, բարձրացել են մի քարի վրա ու ձայն տվել, որ իմանան ո՞ղջ է, թե՞ մեռած։
Նրանց ձայնից առյուծները ոտքի են ելել, սկսել են մռնչալ ու դեպի իրենց գալ։ Երբ
պատրաստվել են կրակել, մարդն արթնացել է, վազել առյուծների մոտ, խոսել հետ-
ները։ Տեսել են՝ էդ կենդանիները, որոնցից սարսափում էին, նրանց վախից սար
չէին բարձրանում, կատուների նման մռռում են, քսմսվում ոտքերին... Մնացել են
զարմանք կտրած...»։
Երկար տարիներ այդ ճգնավորն ապրել է քարանձավում, առյուծների հետ։ Մեկ-
մեկ գյուղ է իջել, օգնել հիվանդներին ու ծերերին...
-Սուրբ է եղել,- միջամտեց մի ուրիշը։- Մի օր էլ էդ մարդն անսպասելի անհետա-
ցել է։ Ո՞ւր է գնացել, չեն իմացել։ Էդ օրվանից սարը սրբացել է նրանց համար։ Էդ
սարը մեզ համար էլ է սուրբ։ Սրբավայր է։
68
-Ճգնավորի անհետանալուց հետո էդ լեռան ճանապարհը փակվել է,- նորից
միջամտեց ծերունին։- Ամեն մարդ չի կարող բարձրանալ։ Ո՛չ պատնեշ կա, ո՛չ էլ
դուռ ու դարպաս, բայց մարդկանց առջև փակվում է։ Երբեմն ջահելները փորձում
են անցնել էդ պատնեշից, բայց հիասթափված ետ են գալիս։ Աշխարհից շատ գիտ-
նականներ, իմաստուն մարդիկ են եկել, փորձել են բացել լեռան գաղտնիքը, բայց
չի հաջողվել, էդ դրված սահմանից մի ոտք էլ չեն կարողացել առաջ գցել... Բայց
ոմանք անցնում են... Շատ քիչ թվով մարդիկ... Երևի հասարակ մահկանացուներ
չեն... Կա՛մ աստվածներ են, կա՛մ Աստծո հրեշտակներ։
Գնում են ու անհետանում։ Գնացողը, աներևույթ պատից անցնողն այլևս ետ
չի գալիս... Ո՞ւր են գնում... Ինչպե՞ս են ապրում էդ լեռան վրա, ոչ ոք մինչև էսօր չի
իմանում...
Բոլորը շունչները պահած լսում էին ծերունուն։
-Դու էլ չես կարող անցնել,- շունչը տեղը բերեց ծերունին։- Մնա, առավոտյան,
երբ լույսը բացվի, բարին իջնի Երկրի վրա, քեզ կճանապարհենք։
-էդ ճգնավորը ես եմ,- ծիծաղեց անծանոթը,- նրանից առաջ կայի, նրանից հետո
էլ կամ։- Այնպես անկեղծ էր ծիծաղում, որ արդեն մթնող օրը լուսավորվեց։
Զրուցակիցները ժպտում էին՝ մտածելով, թե խելքն այնքան էլ տեղը չի, բայց երբ
նրա ծիծաղից մթնող օրը լուսավորվեց, սկսեցին հավատալ։ Եվ երբ գյուղից դուրս
եկավ ու բարձրացավ սարը տանող ճանապարհով, երկար ժամանակ կանգնած
նայում էին հետևից...
Գիշերը հանգիստ անցավ։ Առյուծների մռնչոցը չէր լսվում։ Գյուղի անհանգիստ
և հետաքրքրասեր բնակիչները չկարողացան քնել։ Մտածում էին երևի կերան խեղ-
ճին։ Մի կողմից էլ հավատում էին, թե զորություն ունի էդ մարդը։ Մթնող օրը լուսա-
վորող զորություն։
«էդ ճգնավորը ես եմ»,- ասաց անծանոթը։ Ի՞նչ գործ ուներ լեռներում, որ չուզեց
մնալ մինչև լույսը բացվի, նոր գնա։
«Ես գնում եմ վերևից նայեմ աշխարհին,- ասաց անծանոթը։- Վերևից ուրիշ
ձևով է երևում։ Դարեր առաջ մի թագավոր էր ապրում։ Նրա մասին ասում էին շատ
խելացի, արդարամիտ թագավոր է։ Հպատակների դատն ինքն էր անում։ Աշխատում
էր պաշտպանել արդարներին ու անմեղներին։ Բայց պատերազմի դաշտում շատ
անխիղճ էր, ատում էր հակառակորդի զինվորներին։ Մարտի դաշտում անխնա
կոտորում էր, գերիներին գլխատում։ Իսկ խաղաղ ժամանակ արդար դատ էր անում
և Աստծուց արդարություն պահանջում։ Մի օր էլ Աստծո հրեշտակը եկավ, ձեռքը
բռնեց, տարավ կանգնեցրեց բարձր լեռան վրա ու ասաց.
-Նայիր, ով մահկանացու, արդյոք տեսնո՞ւմ ես մարդկանց...
-Տեսնում եմ,- պատասխանեց թագավորը։
-Ինչպե՞ս ես տեսնում,- հարցրեց հրեշտակը։
-Կարծես մրջյուններ լինեն,- պատասխանեց թագավորը։
-Արդյոք ճանաչո՞ւմ ես նրանցից մեկն ու մեկին,- հարցրեց Աստծո հրեշտակը։-
Արդյոք կարո՞ղ ես զանազանել բարեկամին ու թշնամուն։
69
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
-Ո՛չ,- պատասխանեց թագավորը,- բոլորը նույնն են։
-Աստված վերևից է նայում,- ասաց Աստծո հրեշտակը։- Եթե դու էլ այսքան բարձ-
րից նայես, քեզ համար թե՛ քո, և թե՛ հակառակորդի զինվորները նույնը կլինեն։
Բոլորն Աստծու արարածներն են...
Ասում են էդ օրվանից թագավորն ուրիշ մարդ դարձավ։ Խուսափում էր պատե-
րազմից, աշխատում խաղաղության մեջ ապրել...
Անծանոթը գնաց ու այլևս չվերադարձավ։ «Եթե չկարողանար անցնել անտեսա-
նելի պատից, ետ կգար»։ Նրա գնալուց հետո դեռ մի քանի օր էլ հավաքվում էին
գյուղի հրապարակում, կարծիքներ փոխանակում, բայց հետո մոռացան։ Նա ո՛չ
առաջինն էր, ո՛չ էլ վերջինը։ Դարերի, տարիների ընթացքում էլի էին եկել-անցել ու
այլևս չէին վերադարձել։
Գյուղացիներն ինչ արեցին, ինչքան համոզեցին, չմնաց։ Աշխարհը վառվում էր։
ժամանակն իր հոսքից հազարավոր, միլիոնավոր մարդկանց դուրս էր թքում։ Առա-
վոտյան լուսաբացից առաջ հասավ լեռան բարձունքները։ Անտեսանելի պատնեշը
նրա առաջ բաց էր։ Շատ անգամներ էր եկել ու անցել, նորից ետ եկել ու նորից
բարձրացել։ Եկավ, կանգնեց ճգնավորների քարանձավի առաջ, խոր շունչ քաշեց։
Վախենում էր ներքև նայել։ Սրբավայրի պահապանը քնից արթնացավ, վազեց մոտն
ու ճանաչելով՝ ծնկի իջավ։ Կռացավ, բռնեց պահապանի ձեռքից, ոտքի կանգնեցրեց.
70
-Երկար ժամանակ այստեղ չեմ եղել։ Իմ գնալուց հետո բազմաթիվ պահապան-
ներ են ապրել ու մահացել...
-Բայց դու նույնն ես մնացել...,- աղոթքի նման շշնջաց պահապանը։
-Ծանր ու դժվար ժամանակներ են սկսվում,- ասաց,- պետք է արթնացնել քնածներին։
Պահապանը ժպտաց։ Բազմաթիվ անգամներ ինչ-որ մարդիկ էին եկել, ասել,
թե իրավունք ունեն քարանձավ մտնելու, բայց չէին կարողացել։ Այդ մասին սերնդե-
սերունդ տարբեր պատմություններ էին շրջում։ Ասում են, մի անգամ թշնամիներին
հաջողվել է անցնել պատնեշները։ Պատմությունը հատուկ չի ասում, թե դա երբ է
եղել, քանի տարի կամ դար առաջ։ Չի էլ ասում, թե ովքեր են եղել։ Մի պատմության
մեջ չինացիներ են եղել։ Մի պատմության մեջ ավելի հին ժամանակների մասին են
խոսում, իբր թե մոնղոլական մեծ խանն է եղել։ Նույնիսկ ասում են, թե Եվրոպայից
եկած ինչ-որ արշավախումբ է եղել։ Նրանց առաջնորդ Ադոլֆ Հիտլերն ուղարկել է,
որ գտնեն և իր համար տանեն կյանքի ու հավերժության գաղտնիքը։ Մի խոսքով
շատերն են եկել այստեղ, բոլորը նույն նպատակով։ Բոլորն էլ ցանկացել են ձեռք
գցել այստեղի թաքնագիտությունը, բացել աշխարհի ու կյանքի գաղտնիքները և
տիրել Աշխարհին։ Բոլորը ցանկացել են Աշխարհի տիրակալը դառնալ...
Պատմությունը շարունակում է, թե ով էլ որ եղել է, ցանկացել է մտնել քարանձավ
և բացահայտել գաղտնիքը։ Ասում են՝ երբ չինացիները կամ մոնղոլները, կամ Եվրո-
պայից եկածները ջարդել են աներևույթ պատնեշը և հասել քարանձավին, նրանց
առաջնորդը մի կողմ է քշել պահապանին ու ներս մտել։ Բոլորը շունչները պահած
սպասել են... Մի քանի րոպե չանցած առաջնորդը ճչալով դուրս է վազել։ Նրա սարսա-
փից չռված աչքերն արյունամած են եղել։ Դուրս է եկել ու ընկել։ Ինչքան հարցրել են,
թե ինչ է տեսել, ոչինչ չի ասել։ Սարսափելի գլխացավից գալարվելով մահացել է...
Նաև պատմում են, թե առաջնորդը ներս է մտել ու երկար ժամանակ դուրս
չի եկել։ Ասել են մտնենք ներս, տեսնենք ինչ եղավ էդ մարդու հետ։ Տեսել են երկու
ձեռքով գլուխը բռնած, նստած է մի քարի։ Մոտեցել են, հարցրել ինչ է պատահել,
բայց նա անիմաստ հայացքը նրանց հառած լռել է։ Գրկել, հանել են դուրս։ Դրսում
մի քանի օր մնալով, ուշքի է եկել։ Հրամայել է պահապանին ազատ արձակել և
անմիջապես հեռանալու հրաման է տվել։ Պատմությունները շատ են ու տարբեր։
Սակայն մի բանում բոլորը նույնն են․ եկողները մտածում են Աշխարհի տիրակալ
դառնալու մասին։
Պահապանը պատրաստ կանգնած հրամանի էր սպասում։ Եկվորը ծնկի իջավ,
ձեռքերի ափերը միացրեց, պահեց կրծքին ու վերացավ աշխարհից։ Պահապանը
գիտեր, որ ներս մտնելու իրավունք է խնդրում։ Այդ աղոթքն ինքն էլ գիտեր։ Պա-
հապան նշանակելուց առաջ բացել էին գաղտնիքը։ Ինքը շաբաթը մեկ ներս էր մըտ-
նում, խնամում, ծառայում ճգնավորներին։ Հսկա քարանձավը լիքն էր «Լոտոսի»
դիրքով նստածներով։ Շատերը մի քանի դար, մի քանի հազարամյակ։ Չնայած
մերձակա բնակիչները դրանց ճգնավորներ էին ասում, բայց իրականում Արարիչ
Աստծո առաքյալներն էին, որ տարբեր ժամանակներում Երկիր էին իջել, որպեսզի
մարդկությանը փրկեն կործանումից։ Աստված մարդկանց ստեղծել էր, դրել Երկրի
71
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
վրա, ամեն ինչ տվել երջանիկ կյանքի համար, բայց սատանան անընդհատ գայ-
թակղում, խաբում էր։ Եվ մարդիկ սատանայի նման էին դառնում, սատանայի վարք
էին ձեռք բերում։ Եթե չլինեին այն եզակի մարդիկ, ովքեր դիմանում ու հակադրվում
էին սատանայի գայթակղությանը, երկիրը նույնպես մի անմարդաբնակ անապատ,
մեռած մոլորակ կդառնար, ինչպես Մարս մոլորակը կամ մյուսները։
Սակայն խաբվողներն ավելի շատ էին, քան գայթակղությունից խուսափողները,
որոնք գնալով պակասում էին Երկրի վրա։ Այդ էր պատճառը, որ ժամանակ առ
ժամանակ Երկիրը հասնում էր կործանման եզրին։ Մարդիկ ուտում էին միմյանց։
Միլիոններով...
Այդ ժամանակ գալիս էր արթնացնելու քնածներին, որ գնան մարդկանց մեջ և փըր-
կեն կործանվող Աշխարհը։ Պահապանը ծնկի իջած կողքին, նույնպես աղոթում էր։
Երկուսով ներս մտան։ Մեղմ, հոգեզմայլ երաժշտություն էր լսվում։ Նախամուտ-
քից մի ուրիշ դուռ էր բացվում։ Ներս մտնելու իրավունք չունեցողները կարողանում
էին ներս թափանցել մինչև նախամուտք։ Երկրորդ դռնից կարող էին անցնել միայն
գաղտնաբառն իմացողները։
Մի պահ կանգնեց մեծ սրահի դռան մոտ, երեսին խաչ հանեց ու ներս մտավ։
Բազմաթիվ մումիաներ էին նստած։ Չտեսնողների համար կյանք չկար, բայց ինքը
տեսնում էր կյանքի բարակ, համարյա անտեսանելի թելը, որ երկինք էր բարձրա-
նում։ Երկնքում Արարչի մոտ սավառնող հոգիները մի բարակ թելով կապված էին
քարանձավում նստած մարմինների հետ։ Չիմացող մարդու համար չորացած մու-
միաները դիակներ էին։ Բայց տարածվող անուշահոտը վկայում էր կենդանության
մասին։ Այնպիսի տպավորություն էր, կարծես մի անտես ձեռք անընդհատ բուրավետ
խեժեր ու խունկ էր ծխում։ Գիտեր ում ժամանակն է։ Մոտեցավ, ձեռքը դրեց գլխին։
Անկենդան մումիան սկսեց լուսավորվել։ Քարանձավի մուտքից ներս սահող լույսը
մոտեցավ, մտավ մումիայի մեջ և կենդանացրեց։ Այդպես չորսին մոտեցավ։ Երկնքից
վերադարձած չորս առաքյալների հետ դուրս եկան քարանձավից և լեռան բարձրու-
թյունից նայեցին Աշխարհին։
-Եկել է գործելու ժամանակը,- ասաց Հավերժական ճամփորդը։
Ներքևում առայժմ խաղաղություն էր։ Լեռնալանջին և հարթավայրերում խա-
ղաղությամբ շնչող գյուղերից ծուխ էր բարձրանում։ Կովերի նախիրներն ու ոչխար-
ների հոտերը փռվել էին կանաչ դաշտերում ու լեռնալանջերին։ Լսվում էր տարբեր
թռչունների համերգը։ Մեղուները խոնարհ բզզոցով ծաղկից-ծաղիկ էին թռչում։
Հեռու և մոտիկ քաղաքներում եռում էր կյանքը։
Փոքրիկ մի աղջնակ դաշտի գույնզգույն խալիի վրայով անցնելով՝ մի չքնաղ, հո-
գեթով երգ էր երգում։ Երկնքի բազմատեսակ թռչունները թևածելով աղջկա գլխա-
վերևում, սուլոցներով ձայնակցում էին նրան։ Արևը ժպտալով կկոցում էր աչքերը։
Հողը, ծաղիկները, մարդիկ, գազանները, կենդանիները, թռչունները միասնաբար
աղոթում էին Արարիչ Աստծուն։ Սակայն լեռան վրա կանգնածների աչքերին պատ-
կերը հանկարծակի փոխվեց։ Մի դիպուկահար նշանառության տակ էր առել աղջնա-
կին։ Երկնքից մի ահարկու, արնաբերան դեմք, ժպիտը ծամածռելով սպասում էր։
72
-Ո՜չ...,- կանչեց,- ո՜չ...
Բայց արդեն ուշ էր։ Դիպուկահարը ձգել էր ձգանը։ Երգը լռեց։ Աղջնակը մի պահ
զարմացած երկնքին նայեց ու դանդաղ սահեց ծնկահար կանգնած ծաղիկների մեջ։
Բազմագույն ծաղիկները գլուխները խոնարհեցին։ Դաշտերի բոլոր գույները մեռան։
Սավառնող թռչունները երկինք նետված քարերի նման շրմփացին գետնին։ Ամեն
ինչ մեռավ։ Մնաց միայն սևը՝ մեռյալ աշխարհի դեմքը։ Հետո սկսեցին տարբեր կող-
մերից կրակել։ Տարբեր զենքերով։ Ասպարեզ եկավ զրահատեխնիկան։ Կրակում
էին վերևից ու ներքևից։ Հրթիռային կայանքներից հրթիռներ էին թռչում։ Երկնքում
բազմապիսի թռչող ապարատներ հայտնվեցին։ Աշխարհը խառնվեց, դարձավ ան-
կառավարելի խառնարան։ Զրահատեխնիկան դիմացից շարժվեց առաջ։ Ինչքան
խփում էին, այնքան բազմապատկվում էր։ Ռումբեր ու արկեր էին պայթում։ Հրթիռ-
ները սուլոցով թրատում էին երկինքը...
Հետո արեգակի դեմքը ծածկեց սարսափազդու սունկը։ Երկինք ու երկիր խառնը-
վեցին իրար։ Դաշտերը դարձան վառված ու մեռած անապատ, լցվեցին մարդկանց,
կենդանիների ու թռչունների դիակներով։ Ուռած, փքված դիակների նեխահոտը
լցվեց Աշխարհը, շնչելու օդը պակասեց։
Փոքրիկ աղջնակի երգը մեռավ։ Գերեզմանային լռություն տիրեց։ Երկրագունդը
դարձավ մի վառված գնդակ...
-Տեր Արարիչ...,- կանչեց։
-Տեր Արարիչ...,- կանչեցին երկնքից իջած առաքյալները,- հրաման տուր...
Արևն արդեն հասել էր զենիթին, բայց դեռ ծնկի իջած աղաչում էին Արարչին։ Իսկ
երկնքից նայող այլանդակ դեմքը ծամածռվում էր՝ մեկ քմծիծաղում, մեկ քրքջում...
Ապա խաղաղություն իջավ։ Այդ ամենը միայն տեսիլք էր։ Ներքևում խաղաղ
երանություն էր։ Փոքրիկ աղջնակի հոգեզմայլ երգը շրջում էր կանաչ արտում։
-Տեսա՞ք,- ասաց ձայնը,- գնացեք և կանգնեցրեք։ Գնացեք, փակեք չարի ճանա-
պարհը։ Եթե գնաք, դո՛ւք կկրեք Աշխարհի չարչարանքները, եթե հրաժարվեք՝ Աշ-
խարհը։ Ընդունեք տառապանքը, որ Աշխարհը փրկվի։
73
ՊԱՏՄՎԱԾՔ
ՀՐԱՉՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԴՌՆԱՊԱՆԸ
1
Մանկապարտեզին, ուր աշխատում էր Նորայր Աբգարյանի կինը` Հեղինե Արշա-
կյանը, հանկարծ հարկավոր եղավ դռնապան: Այդ հաստիքի նախկին տերը, հաստա-
տությունից կատարված գողության պատճառով` հրաժարվել էր աշխատանքից:
Հեղինեն, որ վաղուց գիտեր այդ փոքրիկ հաստատությանը առնչվելու և ընտանիքի
աղքատիկ եկամուտը ինչ-որ չափով բարելավելու ամուսնու մտադրության մասին,
ազատված թափուր աշխատատեղը լրացնելու համար, մանկապարտեզի տնօրե-
նին առաջարկել էր վերջինի թեկնածությունն, որն առանց առարկության ընդուն-
վել էր: Մանկապարտեզի դարպասն առանց հսկողության չմնալու անհրաժեշտու-
թյունից դրդված` տնօրենն անմիջապես Հեղինեին էր հանձնել հաստատության
բակի դարպասի, նախասրահի և բաժիններից մեկի բանալիները, աշխատանքի
ընդունվելու համար փաստաթղթերի ձևակերպումը թողնելով հաջորդ օրվան: Աշխա-
տանքից վերադառնալով և ուրախ մի երգ դնդնալով` կինը գլխից վեր պահած թա-
փահարում էր բանալիները, կարծես, ասել կամենալով, որ ամուսնու իղձը կատար-
վեց, իսկ նա ե՞րբ և ինչո՞վ պիտի հատուցեր դրա դիմաց:
-Ապրես,- բերկրալի արձագանքեց ամուսինը,- հարմար առիթը բաց չթողեցիր:
Մեկ-մեկ խելոք բաներ էլ ես անում: Միայն, թե աշխատանքը լքածը չմտածի, թե իր
74
գործը մենք խլեցինք: Գուցե, նա զղջացել է ազատման դիմում գրելու համար, բայց
ես չլինեի լքված աշխատանքին տեր կանգնողը, մեկ ուրիշն էր լինելու: Այսուհետ,
դռնապանությունը պիտի լինի իմ հիմնական աշխատանքը: Անհամբեր սպասում
եմ այն օրվան, երբ, ի վերջո, կթոթափեմ թերթի թղթակցի անշնորհակալ գործը: Տե-
րերի կամքը պիտի կատարես, բայց ես նողկում եմ վզիս շղթա կրելուց: Ե՞րբ պիտի
թոշակի անցնեմ: Տեր Աստված, մինչև այդ բաղձալի պահը դեռ որքան ժամանակ
կա` ավելի, քան իննը տարի: Եթե մարդիկ արդարամիտ ու բարյացկամ լինեին, աշ-
խատանքից փախուստ տալու անհրաժեշտություն չէր զգացվի: Աշխատանքային
կարգը բարձրացնելու և նյութական վիճակը բարելավելու տարիների իմ ոգորումը,
դեմ առավ գործընկերների անհաղթահարելի պատնեշին: Գլուխ եկող գործը նրանք
տապալեցին, որպեսզի ինձ լլկված ու զրկված զգամ: Ենթադրենք, ըստ նրանց կար-
ծիքի, ես այն լրագրողը չեմ, ով արժանի է աշխատանքային բարձր կարգի, սակայն,
եթե այն ինձ շնորհվեր, նյութական կացությունս ինչ-որ չափով կբարելավվեր, իսկ
իրե՞նց ինչ էր լինելու, որ չուզեցին աշխատակցի վրա արև դիպչի: Անպատվաբեր
ու նվաստացուցիչ է նման մարդկանց միջավայրում գոյություն քարշ տալը: Միշտ
պիտի առընթեր աշխատանք ունենամ, որպեսզի, խզումից հետո, ինձ անապահով
չզգամ: Ո՞վ գիտե, գուցե, հաջորդ բռնկման պահին լքեմ այդ աշխատանքն ու հեռա-
նամ, իսկ դռնապանությունը, 100 ռուբլի աշխատավարձով, նման կացության պա-
հին, ինչ-որ չափով զորավիգ կլինի, չի թողնի, որ քաղցի մատնվենք:
-Մտածիր ուրիշ աշխատանք ձեռք բերելու մասին,- ասաց Հեղինեն,- համատեղու-
թյունը դռնապանությա՞մբ պիտի լինի, բակ ավլելո՞վ պիտի գոյություն պաշտպանես:
-Բա էլ ուրիշ ինչո՞վ,- ասաց Նորայրը:- Սա այս երկրի այն բացառիկ աշխատանք-
ներից է, որում բացառված են գողությունն ու ստորաքարշությունը: Չկա նաև խար-
դախ գործարք: Մաքրում ես երեխաների ոտքի տակ եղածը և վերջ, դե դարպասը
փակել-բացելն էլ ես աշխատանք չեմ համարում: Թեև զբաղմունքը ստորին կարգի
է, բայց նշանակությունը` կարևոր: Ի վերջո, մաքրում ես շրջակա տարածքի մի փոք-
րիկ հատվածը, տարածք, որը ապականել են: Եվ, ամենաէականը` արածդ մաքրու-
թյուն է և ոչ աղտեղություն: Իսկ ամենագլխավորի մասին դեռ չեմ խոսում:
-Եվ ո՞րն է այն,- հարցրեց կինը:
-Այն, որ այդ աշխատանքը, ինձ մեկուսի մի անկյուն կշնորհի, որտեղ կգտնեմ իմ
ազատությունը, կխորհեմ, կխոկամ:
2
Հաջորդ օրը, Նորայր Աբգարյանը դիմում ներկայացրեց մանկապարտեզի տնօ-
րենին և անցավ աշխատանքի: Նրա պարտականությունն էր վաղ առավոտյան ժա-
մը վեցին բացել դարպասը (այդ պահին մատակարարող վարորդը բերում էր ման-
կապարտեզի հացը), ավլել բակը, ջրել մերձակա ծառերն ու կանաչ տարածությունը:
Դժվարը` առավոտ վաղ արթնանալն էր, սակայն անկողնուց կտրվելուց և լվացվելուց
75
ՀՐԱՉՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
հետո, դժկամությունն անցնում էր: Դեռ արևը չծագած` ջրում ու ավլում էր բակը:
Այդ պահը հարմար էր: Երթևեկ չկար, շրջակայքը դեռ ամայի էր և որևէ մեկը չէր
տեսնի, որ ճանաչված լրագրողը, ցախավելն աջ ու ձախ շարժելով` մաքրում է
մանկապարտեզի բակը: Բակը մաքրելուց և վարորդից հացն ընդունելուց հետո նա
տուն էր վերադառնում, ուր նրան սպասում էին ռադիոհաղորդումներն ու գրքերը:
Ռադիոընդունիչով` ռուսերեն լսում էր տարբեր երկրների ռադիոկայանների լրա-
տվական թողարկումները, ընթերցում վերջին ժամանակները գնած գրքերը, որոնցով
միշտ շրջապատված էր մահճակալը: Ընթերցելու անսպառ պաշար ուներ, սակայն,
շատ չանցած` աչքերը շաղվում էին և վրա էր հասնում վաղորդյան անդիմադրելի
նիրհը, որին հանձնվում էր հաճույքով, ամբողջ էությամբ: Առավոտյան քունը խորունկ
չէր: Կես քուն, կես արթուն` վայելում էր վաստակած մարդու գոհունակությունը
և ձեռքը մեկնում էր ժամացույցին՝ իմանալու համար, թե վեր կենալու ժամը չէ՞:
Օրվա երկրորդ կեսին պիտի ներկայանար հիմնական աշխատանքին, որն արդեն
քարշ էր տալիս ավելի քան տաս տարի: Այդ ասպարեզում, անբավականության
հարուցիչներն` իր զրկվածությունն ու անփոխարինելիության մարմաջով լցված,
ինքնագոհությամբ փքուն որոշ անձանց հետ գործակցությունն էր: Նոր աշխատանք
ձեռք բերելուց հետո, նա իրեն ավելի ազատ ու ինքնիշխան էր զգում: Սակայն,
հոգու անդորրը կարող էր խաթարվել մի իրողությամբ, որը բարեբախտաբար լուրջ
հետևանք չունեցավ: Ինքնագլուխ, առանց տնօրենի թույլտվության, Նորայրն երեք
օրով ծննդավայր մեկնեց: Կինն աշխատելու էր իր փոխարեն: Հուսով էր, որ այդ կարճ
ժամանակամիջոցում իր բացակայությունը չի զգացվի: Երբ վերադարձավ, թվում
էր, թե ամեն ինչ կարգին է: Գործը չէր տուժել: Ամուսնու փոխարեն, կինն արել էր այն,
ինչ անհրաժեշտ էր: Սակայն, բացակայած օրերի դիմաց, նրա ստորագրությունը
չէր գրանցվել հաճախումների մատյանում, որի հետևանքով նա վարձատրություն
չստացավ: Ցավալի էր այդպես անսպասելի զրկվել ավելի քան տաս ռուբլի գումա-
րից, սակայն ընդդիմանալ չէր լինի, որովհետև մեղքն իրենն էր: Կինը գրեթե լացա-
կումած ասաց.
-Գոնե մեկ օր շուտ վերադառնայիր` նախքան ցուցակը հաշվապահություն տա-
նելը, կստորագրեիր և հասանելիքը կստանայիր, թե չէ ինչ ստացվեց: Քո բացակա-
յության ժամանակ, ես ամեն օր վաղ արթնացել, տեղը-տեղին մաքրել եմ բակը, ծառ
ու կանաչը ջրել, հիմա պարզվում է, որ էդ աշխատանքը զուր է անցել: Ստացածդ
ի՞նչ է, որ էդքան գումար էլ ետ պահեն: Աշխատանքիդ տեր կանգնիր, թե չէ` էդ ավելը
կշպրտեմ և միայն իմ գործը կանեմ: Թե ինչու՞ գլխացավանք ստեղծեցի: Երանի էիր
տալիս նախկին դռնապանին, թե պալատի ու այգու տեր է, առոք- փառոք շրջում
է բակում, հիմա ինքդ ես նրա փոխարեն, ինչու չես ուզում էդ փառքը վայելել, թե՞
կարծում էիր` միայն բանալիները պիտի գրպանդ դնեիր և վերջ: Կարծում էիր,
ամեն ինչ հե՞շտ է լինելու: Դեռ ձմեռն էլ` բակի ձյունը պիտի մաքրես:
-Ուր էր, թե ձյուն գար,- ասաց Նորայրը,- վերջին տարիներին ձյուն ո՞վ է տեսել:
Այ կնիկ, դու ինչու՞ էդպես շուտ հուսահատվեցիր: Ի՞նչ իմանայի, թե իմ բացակա-
յությունը էդ հետևանքը կունենար: Ես էլ մտածում էի, թե գործն էստեղ արվում է,
76
դրա համար էլ չէի ուզում շտապ վերադառնալ: Ախր էնտեղ` գյուղում էլ գործեր
ունեի, իսկ ստորագրության մասին մոռացել էի: Երեք օրվա աշխատավարձը չեն
տալու` թող չտան: Իմ կյանքը կորուստներով է լի, թող էդ մեկն էլ ավելանա: Մյուս
անգամ նման բան չի լինի:
3
Մանկապարտեզի ցանկապատն էին վերանորոգել: Շինարարության հետքերը
մնացել էին բակում: Վաղ առավոտյան Նորայրը ավելով շատ էր շփել բակի այն մասը,
ուր ավազի ու ցեմենտի շաղախն էր արվել, սակայն, արածի հետքը չէր ջնջվել:
Նորայրը մանկապարտեզ գնաց, որպեսզի հաճախումների մատյանում ստորա-
գրի: Աշխատակցուհիներից մեկը ռետինե խողովակը միացրել ջրի ծորակին ու բակն
էր ջրում: Նա ջրի հոսանքը պահել էր ասֆալտի վրա և ավելով շփում, վերացնում էր
նախորդ օրն արված շաղախի հետքերը:
-Տնօրենն ասաց, որ բակը մաքուր չէ,- Նորայրի ողջույն առնելուց հետո, դեմքի
դժգոհ արտահայտությամբ ասաց աշխատակցուհին:
Նորայրը հասկացավ, որ նրա վրդովմունքը, ոչ թե բակի մաքրության համար է,
այլ այն պատճառով, որ ինքն ուրիշի գործն է անում: Եթե տնօրենի դիտողությունը
խիստ է եղել, ապա պետք է ենթադրել որ ինքը օրինազանցություն է թույլ տվել, որի
համար պատիժ է հասնում: Բայց ինքը պատրաստ է տնօրենին, աշխատակցուհուն,
բոլորին ազատել իր հանցանքը կշռադատելու և համապատասխան վճիռ կայաց-
նելու հոգսից, դիմում կներկայացնի և կազատվի այն աշխատանքից, որին ձեռնա-
մուխ եղավ մի քանի շաբաթ առաջ: Մեծահոգությունը մի՞թե երկրի երեսից ջնջվել
է: Կինը տնօրենին ասել էր, որ ամուսնու նկատմամբ ներողամիտ լինի, քանզի նա,
հնարավոր է, որ կատարելապես գլուխ չբերի այն գործը, որը սահմանված է կնոջ
համար։ Էլի կարող էր աշխատանքը տեղը-տեղին անել, եթե հարկադրված չլիներ
ավելը մթության մեջ շարժել: Իսկ օրը ցերեկով, անցորդների աչքերի առջև, մի՞թե
իրեն թույլ կտար ավել անել: Էդ մեկը` չեղավ: Գերադասելի էր, ամսական հարյուր
ռուբլի չունենալը, քան մեկ անգամ ավելը ձեռին հասարակությանը երևալը:
Տնօրենը տեղում չէր: Հակառակ դեպքում, իր բռնկումը նրա մոտ անխուսափելի
կլիներ: Տնօրենի առանձնասենյակի դուռը բացեց նրա տեղակալը: Ներս մտնելով`
Նորայրը ստորագրեց հաճախումների մատյանում:
Նորայրը մտադիր էր մեկ օրով ևս ծննդավայր մեկնել, սակայն աշխատակցուհու
հետ ունեցած խոսակցությունից հետո մտադրությունը փոխեց:
Հաջորդ առավոտյան, մանկապարտեզում գործերն արագ ավարտելուց հետո,
Նորայրը տուն վերադարձավ: Կինն անխռով մեկնվել էր անկողնում` վաղորդյան
քաղցր քնի երանության մեջ սուզված: Ուրախ էր, որ չէր խանգարել կնոջը, հաճույքի
այդ պահն ըմբոշխնելու համար: Իր զոհողությամբ նպաստել էր, որ կինն առանց
ընդհատումի իր քունը վայելի: Այդ անձնազոհությունից նա գոհունակություն ու
77
ՀՐԱՉՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
բավարարվածություն էր զգում: Եթե ինքը վերստին ծննդավայր մեկներ, ապա կինն
այս պահին, քունը խաթարած, մանկապարտեզի բակում մաքրություն պիտի աներ:
Զգում էր, որ քաղաքից ևս մեկ օր բացակայելու վճիռը փոխելը ոչ միայն ճիշտ, այլև,
անհրժեշտ էր: Կողակցին նեցուկ լինելու խանդաղատագին զգացումն արգելում էր
նրան միամտել ու քնել:
Հեռախոսազանգը կնոջն արթնացրեց: Նորայրը, կոպերը փակ` պառկած էր: Կինը
նայեց նրա կողմը և մտածելով, որ քնած է, շտապ մոտեցավ հեռախոսին, որպեսզի
կանխի զանգի նոր ղողանջը: Ընկալուչն ականջի տանելով` նա մի պահ լսում էր և
ապա պատասխանեց.
-Ո՞նց թե մաքրված չէ, խեղճ մարդը, լույսը չբացված` էդտեղ է եկել, իր գործն
արել: Ուզում էիր, որ նրա մաքրած բակը հայելու պես փայլե՞ր: Տղամարդ է, էդքան
էլ հազիվ…
Խոսակցին` կնոջ հաջորդ պատասխանը պոռթկումով եղավ: Հուզմունքից, երևի,
նա մոռացել էր անկողնում պառկած ամուսնու մասին և այն, որ այնպես պիտի խո-
սի, որ նրան չարթնացնի.
-Հա, ես հասկանում եմ, բայց ի՞նչ դժվար էր, որ նրա կիսատ թողածը մեկնու-
մեկը լրացներ:
Հայտնի չէր, թե կինն ինչ պատասխան ստացավ և «լավ, ի սեր Աստծո, ասելով`
ընկալուչը դրեց:
Նորայրը թռավ անկողնուց ու հոխորտաց.
-Ի՞նչ են ուզում:
Հետագայում, երբ Նորայրն ավելի սառը դատողությամբ կշռադատեց իրողու-
թյունը, հասկացավ, որ բռնկումը բխում էր իր մեղավորությունից: Եթե բակը ինչպես
հարկն է մաքրած լիներ` հազիվ թե հավասարակշռությունից դուրս գար: Բայց իր
թույլ տված թերացումը` միտումնավոր չէր: Պարզապես չէր ուզում, չէր կարող ավելը
ձեռին, ի տես ամենքի`աղջամուղջում կատարված աշխատանքի թերությունները
շտկել արևի լույսով:
-Ո՞մ հետ էիր խոսում, հիմա ես նրա պատասխանը կտամ,- տաքացած ասաց
Նորայրը և խոյացավ դեպի հեռախոսը:
-Լավ, էլ դու ինչու՞ ես խառնվում մեր խոսակցությանը,- ամուսնու հուզմունքից
աղետ գուշակելով` դժգոհեց Հեղինեն,- հիմա ես կգնամ էնտեղ, քո կիսատ թողածը
կլրացնեմ:
-Ոչ էլ դու էդ բանը կանես,- ասաց Նորայրը, - օրը քանի՞ անգամ պիտի էդ աղա-
ներին ծառայենք:
-Դե արածդ մաքուր չի ստացվել,- ասաց կինը,- հակառակի պես, ասում են էլ, թե
մեզ մոտ էսօր շրջկոմից հանձնաժողով է գալու:
-Թող իրենք մաքրեն,- ասավ Նորայրը:
-Ինչու՞ պիտի մեր գործն ուրիշն անի,- ասաց կինը:
Նորայրը հավաքեց հեռախոսահամարը, բայց կապը մանկապարտեզի հետ չը-
ստացվեց: Մեկ ուրիշ հիմնարկից անծանոթ մի ձայն պատասխանեց նրան: Հետա-
78
գայում, երբ զղջումը ծանր մամլակի պես ճզմում էր նրան, ցավով խորհում էր, որ
նախախնամությունը դրդեց, օգնեց իրեն, որ հեռախոսահամարը սխալ հավաքի և
աշխատակցի հետ առճակատումից խուսափի, բայց ինքը չըմբռնելով կատարվածի
խորհուրդը, երկրորդ անգամ պտտեցրեց հեռախոսի սկավառակը, շտկեց սխալը
և աշխատակցի հետ խոսելիս` վեհերոտ պահվածքով իրական դարձրեց իր նյութա-
կան կարիքները հոգացող աշխատանքը կորցնելու վտանգը: Տվյալ պահին նա
բռնկված էր մանկապարտեզի տնօրինությանը վերջնագիր ներկայացնելու մոլուց-
քով, իսկ դրա հետևանքը շատ աղոտ ու մշուշված էր երևում: Տարերքին դիմակա-
յելու անզորությամբ և միջամտության փորձ չանելով` Հեղինեն դիտում էր ամուսնու
գործողությունները:
Հեռախոսազանգին պատասխանեց տնօրենի տեղակալը: Նորայրի հուզումը
պիտի պարպվեր և կարևոր չէր, թե ով է իր հետ խոսողը:
-Տիկին,- գոռոցի հասնող բարձր ձայնով ասաց Նորայրը,- օրը քանի՞ անգամ ես
պիտի բակը մաքրեմ:
-Որքան որ պահանջվի,- ասաց տեղակալը:
-Ինքներդ մաքրեք,- նույն բարձր տոնով շարունակեց Նորայրը,- երբ Ձեր տունը
թափթփված է լինում, ո՞վ է մաքրում, էդ գործի համար հարևանի՞ն եք կանչում: Ի՞նչ
եք կարծում, օրը ցերեկով ես պիտի գամ և ձեր ոտքերի տա՞կը մաքրեմ, շատ չեղա՞վ:
79
ՀՐԱՉՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Կարծես, գրոհից ընկրկելով` տեղակալը հեռախոսափողը դրեց, սակայն, Նորայ-
րը դեռ լիցքաթափված չէր:
-Նա քեզ չէր կանչում, այլ ինձ,- ափսոսանքով ասաց Հեղինեն, մտածելով որ
ամուսինը` վեհերոտության համար, թերևս, ծանր հատուցի:
Նորայրը կրկին հավաքեց հեռախոսահամարը: Նրա զանգին ուշացումով պա-
տասխանեցին: Խոսողը վերստին տնօրենի տեղակալն էր:
-Կրա՞կն ընկա, որ էդ աշխատանքը հանձն առա և բանալիները վերցրի,- նույն տո-
նով շարունակեց Նորայրը,- ետ առեք ինձանից էդ շնորհները ձեր բակի մաքրությունն
էլ, ավելն էլ և մնացած բաները թող գրողի ծոցը կորչեն: Ես Ձեր հավաքարա՞րն եմ:
-Նորայր…,- խոսակցին կարգի հրավիրելու լրջությամբ արտաբերեց տնօրենի
տեղակալն ու հեռախոսն անջատեց:
-Ի…,ի…, քեզ պահել չգիտես, անզուսպ ես, ասաց Հեղինեն:
-Բա չէ, դրանց դեմ պիտի խեղճանամ,- ասաց ամուսինը,- բանալիները կտանես,
կհանձնես իրենց: Վերջ, սրանից հետո էլ ես էնտեղ երևացողը չեմ: Մի հարցնող
լինի՝ ո՞ր մանկապարտեզի դռնապանն է բակի մաքրությամբ զբաղվում: Մանկապար-
տեզների բոլոր աշխատողները կանայք են, նրանք են փոխնեփոխ էդ գործն անում:
-Էդ մասին նախապես պիտի պայմանավորվեիր տնօրենի հետ, էն ժամանակ,
երբ աշխատանքի ընդունվելու համար նրան դիմում ներկայացրիր,- ասաց կինը:-
Էսքանից հետո կարծում ես բանալին կրկին քո գրպանու՞մ է մնալու: Օֆ դե, կտանք
իրենց, կպրծնենք: Վաղը ձմեռ է գալու, դու ձյուն մաքրողը չես: Ես նրանց հետ վեճի
բռնվելու գլուխ չունեմ: Էդ գլխացավանքից կազատվենք:
-Դե, վեր կաց, էլ ի՞նչ ես սպասում, տար բանալին տուր իրենց, թե չէ մեկ էլ
տեսար` փոշմանեցինք:
-Էլ նոր…,- ասաց կինը,- հրես վեր կկենամ, կգնամ:
Քիչ անց, Հեղինեն վերմակը վրայից ետ տարավ և սկսեց դանդաղ շորերը հագ-
նել: Երբ նա տնից դուրս էր գալիս, Նորայրը հապճեպ մտածում էր, թե նա արդյո՞ք
վերցրեց բանալին, որը միջանցքում կախված էր մեխից: Բայց ինչու՞ էր այդ հարցը
իրեն հետաքրքրում, չէ՞ որ վճիռն արդեն կայացած էր, և այլևս մանկապարտեզի
կողմ չէր շրջվելու: Բայց կինը գուցե լուրջ չէր ասում, թե բանալին կտանի, պարզա-
պես վախեցնում էր: Նա գնաց, բայց Նորայրը չէր ուզում միջանցք գնալ տեսնելու
համար` բանալին տեղու՞մ է, թե՞ ոչ:
Կինը, որ մանկապարտեզից մի լուր պիտի բերեր, ուշանում էր: Ամուսնությու-
նից իվեր, առաջին անգամ էր, որ նրա ուշացումով անհանգստացած չէր: Ընդհա-
կառակը, ուզում էր որ նա այս անգամ շուտ չվերադառնա: Տնից նրա բացակայելը
միշտ էլ ամուսնու հոգում տագնապ էր հարուցել: Կարծես թե իրենից խլվում էր
նա, երբ որևէ տեղ գնալով` ուշ էր տուն վերադառնում: Իսկ հիմա նրա ուշացումն
այն հույսն էր ծնում, թե նա մանկապարտեզ գնացել է ոչ թե, հիրավի, բանալին ետ
վերադարձնելու մտադրությամբ, ինչպես ինքն էր նրան պարտադրել, այլ բակը մեկ
անգամ ևս մաքրելու համար:
Տնից դուրս գալուց երկու ժամ անց, Հեղինեն վերադարձավ:
80
-Է, ի՞նչ կար էնտեղ, բակն իրա՞վ մաքուր չէր, ինչու՞ էին իրար անցել,- իրադրու-
թյան մասին կնոջից խոսք քաշելու համար անհամբեր հարցրեց Նորայրը, թեև նրան
հետաքրողը ոչ այն էր,ինչի մասին խոսեց, այլ առաջին հերթին` բանալու հարցը: Իր
մո՞տ էր, թե՞ , իրոք, հանձնել էր այն:
-Բակն էլ, շրջակայքն էլ շատ կեղտոտ էին, տնաշեն, էդպե՞ս են մաքրում, ասաց կինը:
-Եվ դու մաքրեցի՞ր,- հարցապնդումը շարունակեց ամուսինը:
-Էլ ինչու՞ մաքրեի,- ասաց կինը,- ես բանալին հանձնեցի տնօրենի տեղակալին,
էսօրվանից մենք էդ աշխատանքից ձեռ քաշեցինք:
«Իրա՞վ, ինչ էլ հանգիստ է խոսում,- խորհում էր Նորայրը,- երևի ինձ վախեց-
նելու համար է ասում, թե չէ` սրտում մի կաթիլ ափսոսանք չկա»:
-Ավելի լավ,- կեղծ անտարբերությամբ արձագանքեց ամուսինը,- հիմա թող իմա-
նան, որ իրենց ողորմածության կարիքը չունենք: Բանալին կվերադարձնեն նախկին
աշխատողին, երևի հիմա նա զղջացել է, որ աշխատանքը լքել է:
-Հազիվ թե,- ասաց կինը:- Նախկին աշխատողին, տնօրենը ետ չի կանչի: Դու
լսեիր, թե նա աշխատանքից ազատվելիս ինչ վիավորական խոսքեր ասաց տնօրե-
նին: Փողոցային ստահակն էլ էդ բառերը չէր ասի: Է, տնօրենը նրա հույսի՞ն է մնա-
ցել, էնքան թեկնածուներ կլինեն: Ո՞վ չի ուզի փոքրիկ աշխատանքի դիմաց ամսե-
կան 100 ռուբլի ստանալ: Աչքը կծակի՞:
-Մենք չուզեցինք…,- խորհրդավոր արտաբերեց Նորայրը:
-Հիմա այլևս ծունկ ծեծելու ժամանակ չէ, ուշ է,- ասաց կինը:- Գիտեի, որ պիտի
զղջաս…
-Ով, ե՞ս…,- թնդաց ամուսինը:
-Բա էլ ո՞վ:
-Չհավատաս…
-Էդ մասին էլ չխոսենք, եղածն` եղած է,- ասաց կինը,- էլ ինչու՞ մեր նյարդերը
սղոցենք:
-Կարծում էիր իմ վճռից ե՞տ պիտի կանգնեի,- ասաց ամուսինը:
-Կանգնես թե չկանգնես` միևնույն է, այլևս նրանցից բանալին ետ առնող չկա:
«Բայց նա բանալին իրո՞ք հանձնել է,- խորհում էր Նորայրը,- ոչ մի գործ էդպես
հապճեպ չէր արել: Սպասեր մի քիչ, բռնկումս անցներ: Ո՞ր սատանան դրդեց, որ
տեղիցս վեր թռչեմ, հեռախոսով մարդկանց գլխին լուտանք թափեմ: Դե հիմա եկ
աղերսիր, որ աշխատանքդ ուրիշի չտան: Առյուծ էիր կտրել, հիմա ինչու՞ կատու
դառար: Բոլոր ձախորդություններիդ պատճառը ինքդ ես: Առաջին դե՞պքն է, որ քե-
զանից ետ ես վանում բախտի պարգևը: Նյութական ողորմելի կացությունդ հարյուր
ռուբլով բարելավվել էր, պիտի անկախանայիր` չսպասելով, թե գործընկերներդ երբ
կբարեհաճեին քեզ աշխատանքային բարձր կարգ շնորհել: Եվ, ամենակարևորը`
տրամադրությանդ տակ էր մի ամբողջ հաստատություն, ուր կարող էիր երեկո-
ները, հանգստյան և տոն օրերին առանձնության վայելքն ըմբոշխնել: Երբ բնակա-
րանի հեղձուկը խեղդեր, չորս-հինգ րոպե ծախսելով կհայտնվեիր թանձրասաղարթ
ծառերով շրջապատված հաստատությունում, ուր լռությունն ու մաքուր օդն են
81
ՀՐԱՉՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
թագավորում: Եթե հաջողվեր այդ աշխատանքը ցմահ պահպանել, այդ հաստա-
տությունն էլ իր բազմաթիվ հարկաբաժիններով, էլեկտրականությամբ, բարձրա-
խոսով, որոշակի ժամերի, երկրորդ բնակարանը կլիներ: Ինչու՞ երջանկության ջահը
մարեցի և այսպես` խավարում մնացի»:
Որդի՞ն ինչ կասեր իր անխոհեմ արարքի մասին:
-Գիտե՞ս,- ասաց նրան, մանկապարտեզի աշխատանքը ձգեցի:
-Ճիշտ արեցիր,- առանց ափսոսանքի նշույլի արձագանքեց որդին:
-Բա չէ, պիտի գնայի էդ դշխուհիների հավաքարարը դառնայի, նրանց ոտքի
տակը մաքրեի:
-Քեզ պե՞տք էր,- հոր վճռին համերաշխ ասաց որդին:
Հայրը լուռ մնաց, բայց հոգում փոթորկվում էր ինքնադատապարտումը. «Ինձ
պետք էր և այն էլ ինչպես: Քթի տակ մեկուսի բնակարան, եկամտի լրացուցիչ աղ-
բյուր, օր ծերության ապավեն: Այն ամենը, որոնցով հասուն կյանքդ պիտի իմաստա-
վորվեր, առանց լուրջ պատճառի անդունդը նետեցիր: Գոնե, իմանայիր, թե խո-
սակցիդ ուզածն ինչ էր: Լաչառ կնկա պես բորբոքվեցիր, փոխանակ տղամարդու
սառնասրտություն ունենայիր»:
-Ո՞վ գիտե, կարող է պատահել, որ ետ կանչեն, բայց էլ ո՞վ է էնտեղ գնացողը,-
ասաց Նորայրը և մտքում շարունակեց խորհրդածությունը. «Վազելով կգնաս,
կաղաչես-կպաղատես, որ նրանց հոգու բարի դռները բացվեն, չնկատելու տան
իրենց նկատմամբ ցույց տված կոպիտ, անհարգալի վերաբերմունքը և կրկին քեզ
հանձնեն բանալիները, բայց նրանց համար մեկ չէ՞, թե ով բակը կմաքրի: Համենայն
82
դեպս, դռնապանի հաստիքն անտերունչ չեն թողնի: Կզանգահարեն քաղաքից
բացակայող տնօրենին, և նա էլ կհանձնարարի, որ մեկնումեկին կապեն էդ գործը`
մինչև իր վերադարձը: Բայց կարելի է կանխել էդ բանը: Հիմա՞…, բայյց քիչ առաջ
չէ՞ր, որ հոխորտացիր, սպառնացիր: Է՞դ է քո տղամարդկությունը: Եվ նրանց առաջ
պիտի կոտր ընկնես, և ընտանիքիդ: Տհաճ միջադեպից, գոնե, մի քիչ պիտի անցնի,
բայց հետո էլ, ախր, գուցե ուշ լինի:
-Ետ կկանչեն` ոչինչ, չեն կանչի` ավելի լավ,- ասաց որդին:
«Ախ, եթե իմանայիր, թե ինչ ծանր վիճակում է հայրդ, խղճայիր և օգնեիր նրան,-
շարունակեց խորհել Նորայրը:- Արտաքինից անվրդով եմ երևում, բայց ներսումս
ամեն ինչ փլուզվում է՝ և երջանկություն, և հույս: Ծերության շեմին կանգնած մար-
դուն էլ ի՞նչը պիտի երջանկացնի, բացի ապահովությունն ու բարեկեցությունը
ու, նաև, մեկուսի մի անկյունը` տենդը հոգուց թոթափելու, հեռավոր ու քաղցր
հիշողությունների մեջ խորասուզվելու համար: Ջահելության հետ սերն էլ անցավ:
Էլ ինչո՞վ պիտի արժեվորվեր մահկանացուի գոյությունը այս արևի տակ, որն ան-
իմաստ է առանց սիրո: Սեր էլ չտեսանք և դրա փոխարեն լիուլի տառապեցի: Հիմա
մի քիչ շունչ քաշելու, հանգստնալու ժամանակն է, սակայն ինչու՞ ձեռից տվեցի
ամոքում և անդորր խոստացող օթևանը: Այդ հանգրվանը կառուցված էր առանց քո
ծախսի ու չարչարանքի, այն քեզ նվիրել էր պատահականությունը: Մեծ հմտություն
պետք չէր բախտի շնորհին ընտելանալու համար, հարկավոր էր պարզապես ան-
խելք չլինել»:
4
Հագել էր սև գույնի, մանր, սպիտակ պուտերով վերնաշապիկ, որը ներդաշնակ-
վում էր ալեխառն մազերով դեմքի հետ: Տխուր խոհերից մազերն առատ աճել էին, և
սափրվելու ուժ ու տրամադրություն չկար: Ավերված հոգով Նորայրը խմբագրու-
թյուն գնաց: Այնտեղ` աշխատատեղում, ոչ- ոքի չհաղորդակցվեց: Այնտեղ սրտամոտ
մեկին, հարմար զրուցակից չգտավ: Հիմա աշխատակիցներն ավելի խորթ ու դա-
վադիր էին թվում: Կորցրել էր նեցուկը և նրանց դեմ թույլ ու անպաշտպան էր զգում:
Ինչ իմանար, թե անակնկալ մի դիպվածով հրաժեշտ չէր տալու նաև այդ աշխատան-
քին, որը քարշ էր տալիս ակամա, գոյություն պաշտպանելու համար: Եթե նման
բան լիներ, ինչի՞պիտի ապավիներ: Ոչ մի վայրկյան նրան չէր լքում ինքնադատա-
պարտման, անզորության զգացումը: Տխուր, կեղեքող մտքերից հալածված` մի քա-
նի ժամ անց տուն վերադարձավ:
-Մի սափրվեիր, էլի,- հանդիմանեց կինը,- երեսիդ էդ մազը, գիտե՞ս, ինչքան է
քեզ ծերացնում:
-Է, այ կնիկ, դրա ժամանա՞կն է…,- տխուր ասաց Նորայրը:
-Ինչու՞ ես մթնել, չլինի՞ մտածում ես, թե դռնապանությունը ձեռիցդ գնաց:
-Ասա վեճս էլ է…
83
ՀՐԱՉՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
-Ի՞նչ իմանամ, էդ մարդկանց իզուր տեղը շշպռեցիր, հիմա էլ ի՞նչ երեսով մեղա
գաս:
-Ե՞ս մեղա գամ` չհավատաս:
-Բա էլ ինչու՞ ես դարդ անում, էնպես ես փոխվել, ասես, ուրվական լինես:
-Է, դու կարծում ես դրա մասի՞ն եմ մտածում:
-Բա էլ ինչի՞:
-Քի՞չ բան կա:
Գժտությունից տասներկու ժամ էր անցել: Մանկապարտեզից տեղեկություն
չուներ: Երբ աշխատանքն էնտեղ ավարտվեր, տեսնես դարպասն ո՞վ պիտի փա-
կեր: Հաջորդ առավոտյան ո՞վ պիտի դարպասը փակի ու բակն ավլի: Եթե կինն
այդ գործն աներ, գուցե եղածը մոռացվեր: Բայց մինչև նրան չհորդորես, չհամոզես,
նման բան չի անի: Ախր, ինչպե՞ս նրա հետ էդ մասին խոսես, երբ ցույց ես տալիս,
թե արածիդ համար չես զղջում:
Գիշերը կինն ավրդով քնեց, իսկ Նորայրը գոտեմարտում էր անկողնու հետ:
Լույսը բացվեց, սակայն Հեղինեի անխռով քունը շարունակվում էր: Պետք էր նրան
արթնացնել, ուղարկել մանկապարտեզ, քանի դեռ այնտեղ նոր մարդ չէին ճարել:
Հապաղելը ճակատագրական կլիներ: Հետո, ամբողջ կյանքում, իրեն չէր ներելու
դանդաղկոտության համար: Բայց հանդուգն արարքից ընդամենը մեկ օր անց իր
սխալն ընդունելու, հեզ ոչխար դառնալու քաջություն չկա: Գործը կինը կարող է կար-
գավորել, բայց նա էլ խորունկ քնած է: Վեր կաց, էդ քունը երբ էլ ասես ձեռ կնկնի,
կորցրածի ետևից վազիր, որ, գուցե, հասնես, ետ բերես:
Կնոջը չարթնացրեց: Նա աչքերը բացեց աշխատանքի մեկնելուց մի քանի րո-
պե առաջ:
-Էդքան էլ քնե՞լ կլինի,- ասաց Նորայրը:
-Ու՞մ եմ վնաս տվել,- ասաց կինը:
«Վնասը հետո կզգաս»,- մտքում ասաց ամուսինը և բարձրաձայն շարունակեց.
-Գնայիր էն անտեր տեղը, ազատման դիմումը տանեիր, տայիր իրենց: Թե չէ մի
բան պատահի, մենք ենք պատասխան տալու:
-Դիմումը գրե՞լ ես,- հարցրեց կինը:
-Կգրեմ:
Կինը վեր կացավ, լվացվեց և պատրաստվեց գնալու:
-Գրեցի՞ր,- ամուսնուն հարցրեց կինը:
-Դեռ չէ,- ասաց ամուսինը:
-Դե, ես գնալու եմ, շուտ արա:
-Գնայիր, տեսնեիր ինչ են ասում,- վարանոտ ասաց Նորայրը,- դիմումն երբ էլ
ասես կգրվի:
-Դե, ասա՝ չես ուզում, էլի, աշխատանքից ազատվես:
-Ո՞վ ասաց:
-Ես հասկացա:
-Դու շատ բան կարող ես ենթադրել:
84
Կինը գնաց և շատ չանցած` վերադարձավ: Կանգնեց միջանցքում և բանալի-
ները գրպանից հանելով` խաղացրեց ամուսնու աչքերի դեմ, ինչպես դա արել էր եր-
կու ամիս առաջ:
-Էդ… բերեցի՞ր…,- բերկրանքը զսպած, անտարբեր ձևանալով ասաց ամուսինը:
-Չբերեի՞…
-Ես չասացի չբերեիր,- ի վերջո ձևական անտարբերությունից դուրս գալով
ասաց Նորայրը,- լավ է` մեկ ուրիշին չեն տվել: Իսկ ի՞նչ ասացին:
-Ի՞նչ պիտի…, ասացին՝ մարդ է, ջղայնացել է, կհանդարտվի,- ասաց կինը:- Բա
խոհարարը: Նա ուզեցել է լքված բանալիները գրպանը դնի, իրենով անի, բայց տե-
ղակալը թույլ չի տվել, ասելով. «Սպասիր, մի էն մարդու հետ հաշիվներս պարզենք…»
«Երջանկությունը վերադարձավ, էլ ես նրան չեմ կորցնի…»,- խանդաղատանքով
խորհեց Նորայրը։
-Իսկապես, իզուր տեղը ես տեղակալին կոպիտ խոսքեր ասացի,- իր մեղքը խոս-
տովանեց Նորայրը:
-Լիրբ ես, է,- մտերիմ տոնով ասաց կինը,- լիրբ ես…
85
ՊԱՏՄՎԱԾՔ
ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
ԼՈՒՅՍԸ ՊԱՆԵԼԻ ՏԱԿ
Ցնցումն այնքան ահավոր էր, որ գրեթե ոչ ոք չգտավ իր առաջին անելիքը... Մի
քանի վայրկյանում բարձրահարկերը խոնարհվելով գերեզմանոց դարձան: Պանել-
ների ու բետոնի շինվածքների արանքում կենդանի մնացածները չհասցրեցին ան-
գամ ճչալ: Հրաշքով փրկվածները փորձում էին հասկանալ՝ երա՞զ է թե... Ով հաս-
կացավ, սկսեց անզոր գոռալ ու մաքրել աչքերը փոշուց՝ աշխարհի վե՞րջն է: Մաք-
րում էին, բայց լույս չկար, գերեզմանային խավար էր, հույսն էլ գրեթե մեռած...
Միայն րոպեներ անց Արմենը հիշեց, որ ինքը սրճարանում էր, կողքի սեղանին
երիտասարդ աղջիկներ էին, ու հանկարծ՝ ցնցում, դղրդոց, խավար... Ընկած էր մեջ-
քին... Շոշափեց տարածությունը, մի կես մետր բարձրության վրա տանիքի պանելն
էր... Մի կերպ սողաց, փորձեց ելք գտնել: Ձեռքն առաջ պարզեց ճշտելու՝ տեղ կա՞
շարժվելու... Ափը ինչ-որ փափուկ բանի դեմ առավ, շոշափեց: Կնոջ ոտք էր, տաք,
նույնիսկ երակի զարկը զգաց: Ձեռքը շոշափելով վեր բարձրացավ, հպվեց կրծքին,
հետո՝ դեմքին...
-Հե՛յ, ո՞ղջ ես թե մեռած,- սարսուռով գոռաց Արմենը և ցնցեց կնոջ դեմքը: Մի
քանի վայրկյանից կինը ճչաց՝ «Էս ու՞ր եմ, ի՞նչ է եղել, դու մա՞րդ ես թե ուրվական,
ինչու՞ ենք այս խավարում»:
Արմենը մոլորովեց՝ ո՞ր ինչուին պատասխանի, ինչպես բացատրի, որ երկրա-
շարժից ավերված շենքի առաջին հարկի սրճարանում ենք: Ինչո՞վ օգնի կնոջը գոնե
86
փոքր ինչ սթափվելու մղձավանջից՝ թեև ինքն էլ գրեթե նույն մղձավանջի մեջ է: Հի-
շեց, իր սեղանին երկու շիշ հանքային ջուր կար, գուցե գտնի: Ձեռքը աջուձախ պար-
զեց, շշերը չէին կոտրվել: Բացեց մեկը, շոշափելով արագ մոտեցրեց աղջկա շուրթերին:
-Քույրի՛կ ջան, խմի՛ր, մի քիչ սթափվիր, որ հասկանաս ուր ես...
Աղջիկը մի երկու կում արեց, փոքր ինչ սթափվեց ու միանգամից գազանի նման
ոռնաց՝ «Մերոնք ու՞ր են, ես վախենու՜մ եմ...»:
-Ողբալը չի փրկի, պիտի մի արանք գտնենք, շարժվենք, գուցե վերևում մեր կան-
չը լսեն,- աղջկան սիրտ տվեց Արմենը:- Փորձենք սողալով առաջ գնալ:
-Ես անկարող եմ սողալ, մարմինս չի ենթարկվում ինձ,- կմկմոցով ասաց աղջիկը:
Արմենը ձեռքով զգում էր նրա մարմնի դողն ու սարսուռը:
-Լա՛վ, դու բռնիր իմ ձեռքից, ես փորձեմ առաջ գնալ,- հույս տվեց Արմենը: Մի
քանի մետր սողացին, դեմը պատ է... Հետո հակառակ ուղղությամբ սողացին:
Գետնի և պանելի արանքը ավելի էր նեղանում, իսկ փոշու ծանր հոտը խեղդում էր:
-Մի քիչ ուշքի գանք և ուրիշ ելք մտածենք: Գուցե մի ինչ-որ չոր բանով պատին
հարվածեմ, ձայնը վերևում լսվի: Մի բետոնի կտոր գտավ, երկար հարվածեց պա-
տին: Երկուսով միասին գոռում էին՝ «Օգնությու՜ն, օգնությու՜ն»... Ոչինչ չէր լսվում,
և լռությունն ավելի ահեղ ու ծանր էր դառնում... Արմենը փորձում էր մղձավանջից
հանել աղջկան, բայց հուսադրող ասելիք չուներ:
-Քու՛ր ջան, անունդ ի՞նչ է, ո՞վ ես դու,- փորձեց խոսակցությամբ մեղմել տագ-
նապն ու անորոշ սպասումը:
-Անունս Աստղիկ է, բանասիրական ֆակուլտետի ուսանող եմ,- արցունքների
միջից հազիվ խոսեց Աստղիկը:- Ախպե՛ր ջան, բա քո անունն ի՞նչ է, դու ո՞վ ես:
-Անունս Արմեն է, ես ժուռնալիստ եմ,- կողքի շրջվեց Արմենը և հանքային ջրի
շիշը կրկին մոտեցրեց Աստղիկին՝ «Մի քիչ էլ խմիր՝ կոկորդիդ փոշին մաքրվի»:
Աստղիկը դողում էր: Արմենը ավելի մոտեցավ, ձեռքով գրկեց Աստղիկի գլուխը:
Արցունքից դեմքի փոշին ցեխ էր դարձել, կոպերն ու թարթիչները հազիվ էին շարժը-
վում: Արմենը թրջեց իր թաշկինակն ու ինչքան հնարավոր էր մաքրեց աղջկա աչ-
քերը՝ «Դիմանա՛նք, ոնց լինի՝ մեզ կգտնեն՝ միայն թե հանկարծ պանելը չիջնի»:
Հնարավոր փլվածքի սարսափից Աստղիկը պինդ սեղմեց Արմենի ձեռքը ու ակամա
գլուխը դրեց նրա կրծքին: Հույս էր որոնում: Արմենը փոշոտ կրծքին մի քանի անգամ
զգաց արցունքի խոնավությունը: Ժամեր անցան, ոչ մի ձայն չէր լսվում վերևից,
փլվածքի շերտը հաստ էր: Անորոշության մութ սարդոստայնում թպրտում էր հույսը:
Կողքերից հողի շերտ չկար, որ գոնե ձեռքերով փորեն... Միակ տարբերակը կար-
ծես թե սպասելն էր, լավ է, որ գոնե երկու շիշ հանքային ջուրը կա, իսկ Արմենի գըր-
պանում՝ ընդամենը երեք շոկոլադ: Անհույս գալարումներից, ցավից ու սարսափի
անորոշ տագնապներից, խավարից Աստղիկը հոգնել էր, կոպերը դանդաղ իջան...
Արմենը չէր շարժվում, ձախ ձեռքը նրա գլխատակին էր... Աղջիկը թեև հոգնած, բայց
համաչափ շնչում էր: Անծանոթ աղջկա ծոցի անսովոր, բայց հաճելի հոտն ու կրծքի
տաքությունը Արմենի միտքը մեկ-երկու վայրկյան ակամա շեղեցին... Չհասկացավ՝
խղճահարությունի՞ց էր, գուցե իր մենակությունը փարատելու անորոշությունի՞ց,
87
ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
ամեն ինչ կորցնելու սարսափի՞ց թե ինչ-որ անհայտ բանից Աստղիկին համբուրելու
ցանկություն ունեցավ... «Դա անպայման հույս, ուժ կտա Աստղիկին»,- ինքն իրեն
համոզեց Արմենը, բայց նույն պահին ամոթ զգաց, որ ինքն իրեն խաբում է:- Մի՞թե
այսպիսի մղձավանջից ու մահվան տագնապից ավելի զորեղ ուժ կա... Բայց այս
անօգնական աղջկա անզոր ներկայությունից կարծես ուժեղանում եմ»,- անթա-
փանց խավարում շիկնեց Արմենը և գլուխն այնքան մոտեցրեց Աստղիկին, որ
ավելի մոտիկից զգա կրծքի անդիմադրելի բույրն ու ձգող տաքությունը: Պանելի ու
կրծքի արանքում գլխապտույտ սկսվեց, մի ինչ-որ թաքուն ուժ մեղմում էր մահվան
սարսափը... Խավարը լիքն է առեղծվածներով:
Միայն ժամեր անց արթնացավ աղջիկը՝ ինչ-որ մեկի ձեռքը իր գլխի տակ: Ան-
միջապես հիշեց, չհասցրեց ճչալ ու գլուխը չհեռացրեց: Չհասկացավ՝ վախի՞ց չհեռաց-
րեց թե տղամարդու փրկարար մոտիկությունից, գուցե հույսի ջերմությունի՞ց կամ...
Այդ կամի վրա սիրտն անսովոր խփեց՝ «Չէ՛, սրտխփոցը ոնց որ թե մղձավանջից չէր,
մի ուրիշ բանից է՝ անծանոթ, անսովոր, բայց երանելի...»:
-Արմե՛ն, սարսափս ոնց որ թե մի քիչ մեղմացել է, միայն թե ահավոր տագնապում
եմ՝ «Մի՞թե չեն հասցնի մեզ կենդանի գտնել»:
-Լաց չլինե՛ս, որ գոնե կարողանանք վերևից ձայներ լսել,- հույս տվեց Արմենը՝
գրկելով Աստղիկի գլուխը: Մի տաք դող անցավ Աստղիկի մարմնով՝ «Ես ոչ մի
տղամարդու այդպես մոտիկից չեմ զգացել՝ վախից ու տագնապից է թե... Էս ինչքան
թե կա մղձավանջի մեջ, գուցե նաև լու՞յս էլ կա»: Բայց հասկացավ, որ պանելի տակ
անծանոթ տղամարդու շնչառությունը ապրելու ցանկությունն ու հույսը ավելի
ուժեղացրեց: Հատակին թափված բետոնի փշրանքներից ու դեկտեմբերյան ցրտից
պաղ հատակը դող բերեց նրա մարմնին: Իրենց վերարկուները հանդերձարանում
էին մնացել: Քիչ անց դողն ավելացավ ու խառնվեց անսովոր զգացողությանը: Խա-
վարի անհայտ լռության մեջ դողահար աղջկա ատամնախփոցը սթափեցրեց Արմենին:
-Աստղի՛կ, ուրիշ ելք չկա, ես շրջվեմ մեջքի վրա, դու մի կերպ հարմարվիր իմ մարմը-
նին, որ հատակի բետոնի սառնությունը մարմինդ չանցնի,- ասաց Արմենը ու զգաց,
որ Աստղիկը մթի մեջ շիկնեց, փորձեց հրաժարվել՝ իբր իրեն բեռ չլինելու համար:
Արմենը օգնեց: Աղջիկն անսովոր ամոթխածությամբ պարզապես մտավ տղայի
տաք գիրկը: Թեև անթափանց մութ էր, բայց Արմենը աչքերն ավելի լարեց՝ կարծես
ուզում էր խավարում տեսնել կուսական կրծքի լույսը, աչքերի փայլը... Տղան փոր-
ձում էր իրեն զսպել, բայց մի ներքին երանություն արթնացել էր մեջը... Նա կարո-
ղացավ միայն միտքը զսպել, բայց սիրտը ոնց որ թե չի ենթարկվում: Անսովոր
զգացում էր, մի՞թե մղձավանջում... Մթի մեջ իրենց շուրթերն իրար երկար չորոնե-
ցին... Սարսափը հրաշքով մի պահ ցնդեց, իսկ պանելի հնարավոր փլուզումը արդեն
մոռացել էին: Անհույս խավարում գալարվում էին ու շուրթերով իրար հույս տալիս:
Համբույրը փրկություն էր, հույս, հավատ, սեր... Ու կառչել էին նրանից: Հետո եղավ
անխուսափելին... Ոչ մեկը ոչ մի բառ չասաց, այդպես ժամեր մնացին, կարծես մո-
լորեցնում էին մահվան ուրվականին...
-Արմե՛ն, ես պանելից էլ չեմ վախենում, միայն թե երկուսով լույսը տեսնենք,-
շշնջաց Աստղիկը շատ կամաց. կարծես քիչ այն կողմ իրենց լսող կար...
88
-Աստղի՛կ, պանելի տակ ես փրկության լույսն արդեն գտել եմ,- նույն շշուկով
պատասխանեց Արմենը: Հենց այդ լույսը մեզ փրկելու է, նա զորեղ է, մեզ ուժ կտա
դիմանալու, նա չի մեռնում...
-Արմե՛ն, պատկերացրու՝ մենք փրկվել ենք ու ինչ լուսավոր զավակ ենք ունենալու...
Երկուսով մոռացել էին երկրաշարժն ու պանելը... Արթուն երազի երանության
թևերին՝ նրանք արդեն ծննդատան մոտ էին: Արմենը հայրաբար բարձրանում էր
ծննդատան աստիճաններով՝ ձեռքին կարմիր վարդերի մեծ փունջը: Աստղիկը
նորածնի բարուրը գրկին՝ նորաթուխ մոր հպարտությամբ մոտենում էր Արմենին՝
«Անունը ի՞նչ դնենք... Առավոտյան նա կարթնանա ու գղգղոցով կլցնի մեր տունը,
ինչ լուսավոր տուն ունենք...»:
Հանկարծ պանելը ցնցումից մի փոքր իջավ, ու ցնդեց երանելին... Երազում ար-
դեն մայրացած Աստղիկը զավակին կորցնելու սարսափից պինդ գրկեց հայրացած
Արմենին՝ «Գոնե այսպես հաղթենք մահին»:
-Մի վախեցի՛ր, փրկվելու ենք, մենք զավակ ենք ունենալու,- հույս տվեց Արմենը՝
լարելով լսողությունը:
-Եթե մեզ չգտնեն, գոնե մի քանի օր էլ անիծյալ պանելը չիջնի: Ես պանելի տակ
մի ամբողջ կյանք ապրեցի: Հա՛, Արմե՛ն, արդեն քանի՞ օր է...
-Ոնց որ թե երրորդ օրն է: Գրպանիս վերջին՝ երրորդ շոկոլադը կեր, ուժերդ հա-
վաքիր, դիմացիր, մեզ փրկելու են:
Աստղիկը երրորդ շոկոլադը կիսեց, գրեթե զոռով կեսը դրեց Արմենի բերանը:
Չծամեցին, որ քաղցրությունը երկար մնա...
Հանկարծ պանելը կրկին ցնցվեց ու մի քանի սանտիմետր էլ իջավ: Հույսի թե-
լը բարակել էր և ուր որ է կտրվելու է... «Մի՞թե մեր լուսավոր երազը կմնա սառն ու
անշունչ պանելի տակ, մի՞թե մեր փոքրիկին չենք տեսնելու, մի՞թե...»,- գրեթե հուսա-
հատ դողում էր Աստղիկը: Կրկին մռայլվեց լռությունը ու պանելից ավելի ծանր դար-
ձավ: Մի՞թե պանելի վերևում կյանք չի մնացել...
-Աստղի՛կ, վերևից փրկարարների շան հաչոց եմ լսում, նա մեր հոտն առել է, մի
քիչ էլ դիմացիր,- հանկարծ ճչաց Արմենը: Քիչ հետո փրկարարների ձայները լսվեցին՝
«Էհե՜յ, եթե ողջ եք, մի քիչ դիմացեք»: Անակնկալ փրկության հույսը կարծես երազ
էր, կարկամել էին, վախենում էին գոռալ, որ հանկարծ չցնդի երազը՝ գոնե մի քիչ էլ
այդ հույսի մեջ ապրեն: Բայց վերևի ձայներն ավելի ուժեղացան, և փրկարարների
գործիքի զգույշ հարվածից մի փոքրիկ անցք բացվեց: Լույսը ներս խուժեց, ու անցքը
մեծանում էր: Հետո վերևից մեկը գոռաց՝ «Ձեռքդ տու՛ր»:
-Աստղի՛կ, առաջ դու գնա, ձեռքդ անցքից պարզիր,- ասաց Արմենը՝ հրելով
Աստղիկին դեպի փրկարար անցքը:
Երկու հոգի ուշագնաց Աստղիկին դուրս քաշեցին, դրեցին պատգարակին: Շպապ-
օգնության մեքենան անմիջապես տարավ մոտակա որևէ սանիտարական վրան:
Փրկարարները փորձեցին անցքը լայնացնել: Ցնցումից հանկարծ պանելը մի քանի
սանտիմեր իջավ, շարժվելը գրեթե անհնար էր: Մետաղե հենակներ հրեցին պանելի
տակ, որ լրիվ չիջնի: Անցքը շատ էր նեղացել, հնարավոր չէր դուրս քաշել Արմենին:
89
ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Մուրճով ու կացնով պանելի եզրը մի փոքր կոտրեցին: Արմենը մի կերպ ձեռքը անց-
քից պարզեց փրկարարներին:
-Էդ կնոջը տեղ չտանե՛ք,- գոռաց Արմենը պանելի տակից:
Մի քանի րոպեից Արմենին մի կերպ դուրս քաշեցին պանելի տակից, ու նույն պա-
հին էլ մետաղե հենակները ծալվեցին... Պանելը մի վայրկյանում շրխկաց հատակին:
-Ու՞ր է այն կինը,- հազիվ շշնջաց Արմենը:
-Նրան ուղարկել ենք վերակենդանացման, գուցե մայրաքաղաք կտեղափոխեն
կամ էլ Հայաստանից դուրս,- հանգստացրեց փրկարարը:
-Հիմա ու՞ր է, հասցե՛ն ասեք,- թախանձանքով խնդրեց Արմենը՝ հրաժարվելով
պառկել պատգարակին:
-Ախպե՛ր ջան, էս քաղաքում հիմա հասցե չկա, ավերակների կույտ է,- բացատ-
րեց փրկարարը:
-Ինձ մի՛ տարեք, պառկեցրե՛ք էս անհասցե պանելին, նա անպայման տուն կվերա-
դառնա,- համառեց Արմենը:
-Նա քո կի՞նն է, հետո որոնող ծառայությունով կգտնես:
-Այո՛, իմ կինն է, բայց ես նրա ազգանունն ու հայրանունը և նախկին հասցեն չգիտեմ:
Փրկարարները տարակուսանքով իրար նայեցին՝ «Քանի՞ տարվա ամուսիններ
եք, ու՞ր և ե՞րբ եք ամուսնացել»:
-Երեկ, պանելի տակ...
Դեկտեմբերյան սառը օդում արցունքի մի քանի կաթիլ ծաղկեցին արևի ջերմու-
թյամբ և փշրվեցին պանելի սառը բետոնին... Քիչ հեռվից մի ձայն սրատեց լռու-
թյունը՝ «Արմե՛ն, մենք լույսը տեսա՜նք»...
Փրկարարները պատգարակով Աստղիկին էին բերում... Բոլորը անշարժացել էին...
Թեև երեք օրում վիշտը քարացել էր բոլորի դեմքին, բայց մի թեթև ժպիտ խառնվեց
օրվա ցավին ու մտավ նաև պանելի տակ...
Իսկ պանելի տակից Լույս էր բարձրանում...
90
ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Գրականագետ, քննադատ
ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԺԱՆՐԸ
ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ Է ԳՐՈՂԻ
ԿՈՂՄԻՑ
21-րդ դարի հայ արձակը, մասնավորապես պատմվածքը ներժանրային տարա-
բնույթ խմորումների մեջ է: Աշխույժ ստեղծագործական ընթացքի մեջ են թե՛ երի-
տասարդ ստեղծագործողները, թե՛ միջին և թե՛ ավագ սերնդի գրողները: Թեմաները
տարաբնույթ են, բարձրացված հարցերն ու գաղափարները՝ հաճախ ժամանակին
համահունչ: Այնուհանդերձ կարևոր բացթողում է կերպարի առանձգականությունը:
Սույն հարցերին էլ կանդրադառնանք, տեսադաշտում ունենալով տարբեր սերնդի
գրողների մի փունջ պատմվածքներ:
Քննության առարկա են հանդիսանում Սամվել Կոսյանի «Ապրելու առաջին չորեք-
շաբթին», Վրեժ Սարուխանյանի «Լույսը պանելի տակ», Հովիկ Վարդումյանի «Ճըգնա-
վորները» Նարինե Կռոյանի, «…Ում ձեռքով կգա գայթակղությունը», Սաթենիկ Ղա-
զարյանի «Սիրո կոլաժ», Բակուր Կարապետյանի «Տեխնոլոգները», Վարդան Սմբա-
տյանի «Ուրախ թաղում», Նարեկ Թոփուզ յանի «Բախչի էդ հատվածը», Հրաչյա
Մարտիրոսյանի «Դռնապանը», Դիանա Խաչատրյանի «Գոլի կամուրջն ու խելառը»,
Անուշ Վարդանյանի «Չգիտեմ ինչու եմ այստեղ», Արմենուհի Սիսյանի «Մեղեդին չի
ավարտվում» պատմվածքները:
92
Անշուշտ, այս ստեղծագործությունները նույնարժեք չեն և տարբեր մակարդակ-
ներ են ի հայտ բերում թե՛ գրողական վարպետության տեսանկյունից և թե՛ իրենց
արդիական հարցադրումներով:
Նախ անդրադառնանք վերնագրային ձևակերպումներին: Մի քանի վերնագրեր
կան, որոնք մեղմ ասած գրավիչ չեն և իրենց մեջ ընթացք, առեղծվածայնություն
չեն պարունակում: Վրեժ Սարուխանյանի պատմվածքի վերնագրում իր տեղը չի
գտնում պանելը: Թերևս ավելի հաջող կլիներ «Լույսը փլատակների տակ» վերնա-
գիրը, որը պատմվածքի բովանդակությանը ավելի համահունչ է: Ի վերջո պատմվածքի
դիպաշարն այնպիսին է, որ ավերիչ երկրաշարժից փլատակների տակ մի քանի օր
միասին անցկացրած անծանոթ տղան ու աղջիկը սիրո շնորհիվ դիմանում են
փորձությանը, փրկվում և իրար ամուսիններ հայտարարում: Նարեկ Թոփուզյանի
«Բախչի էդ հատվածը» ևս ոչինչ չասող վերնագիր է: Հասկանալի է, որ հեղինակը
փորձել է դեպքերը կառուցել այնպես, որ «բախչի էդ հատվածում» հայտնվող տար-
բեր իրերը պետք է բացահայտեին կերպարի հոգեբանությունը: Սակայն մյուս կող-
մից վավերապատում հիշեցնող այս ստեղծագործության մեջ ոչ մի թիրախային
կշիռ, ընդհանրացնող գաղափար, իմաստային հագեցվածություն չի կրում բախչի
այն հատվածը, որը կարող էր նաև չկարևորվել հեղինակի կողմից: Բակուր Կարա-
պետյանի «Տեխնոլոգները» ևս չհիմնավորված և իր վրա պատմվածքի ասելիքային
ընդհանրացումը չկրող ձևակերպում է: Գործարանում աշխատանքի համար արտա-
դրամասի պետ Ճ. Խոնդքարյանին է դիմում տեխնոլոգը, ու նրանց միջև անհեթեթ
երկխոսություն է ծավալվում տեխնոլոգների մասին, որոնց դույն գործարանում
գիրացնում ու պարարտացնում են մորթելու և մսամթերելու համար: Ապա վերջում
պարզվում է, որ այդ ամենը նկարահանում են՝ իբրև ֆիլմակատակ: Դիանա Խա-
չատրյանի պատմվածքի վերնագրի մասին ևս կարելի է խոսել: Նախ ձևակերպումը
93
ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ
անհաջող է այն իմաստով, որ պատմվածքում գյոլից1, կամուրջից ու խելառից առա-
վել շեշտակիր երևույթների է անդրադառնում հեղինակը: Սակայն առաջին պլան
մղելով լճակը, խելառին և գրեթե անիմաստ կամուրջը, հեղինակը ապակողմնորո-
շում է ընթերցողին:
Այս ստեղծագործություններում առկա են ներժանրային տարբեր կառուցումներ:
Նախ նշենք, որ դրանց մի մասը գրեթե չի համապատասխանում պատմվածքի
ժանրին: Սաթենիկ Ղազարյանի «Սիրո կոլաժը» պատմվածք չէ այն իմաստով, որ
սյուժե և դեպքերի զարգացում չկա, առկա է իրավիճակային զգայությունների կոլաժ,
և հեղինակը ճիշտ էլ վարվել է, որ «կոլաժ» ժանրորոշումը դրել է վերնագրում: Մի
խոսքով սա դասական իմաստով պատմվածք չէ:
Անուշ Վարդանյանի «Չգիտեմ ինչու եմ այստեղ» երկը էսսեիստիկ բնույթ ունի:
Չհիմնավերված ու ճակատային է թուրք-հայ հարաբերությունների հիշատակումը
ստեղծագործության սկզբում, որը շարունակության հետ գրեթե կապ չունի: Ընդ-
հանրապես, պատմություն, դեպքերի տեղաշարժ չկա: Կնոջ կյանքի դրվագային ան-
ցումներ են, որոնք հաճախ որոշարկված չեն: Էսսեին բնորոշ հատկականություն
ունի նաև Արմենուհի Սիսյանի «Մեղեդին չի ավարտվում» ստեղծագործությունը:
Այն իրենից ներկայացնում է քնարական զեղում՝ ինչ-որ առարկայի ու կնոջ միջև
սեր, որը արտահայտվում է առարկայի կողմից: Գուցե գաղափարական իմաստով
հեղինակը փորձել է մատնանշել վերջին տարիներին հայ և համաշխարհային գրա-
կանության մեջ առկա այն խնդիրը, որ իրերն ու առարկաները ապրում են մարդ-
կային կյանքով և հաճախ կարևորվում մարդկանցից: Սակայն միջոցների և ասե-
լիքը տեղ հասցնելու եղանակի ընտրությունը անհաջող է: Արդյունքում ստացվել է,
որ ինչ-որ առարկա խոսում է իր և տիրուհու սիրո մասին և թե ինչ առարկա է, այդ
էլ չի ընկալվում: Մի բան է նշում հեղինակը. այն դժվարությամբ են դուրս բերում
դռնով: Այս ստեղծագործությունը մի շարք թերընկալումների առիթ է տալիս նաև:
Կարծում եմ դիտանկյունը սխալ է ընտրված:
Նարեկ Թոփուզյանի «Բախչի էդ հատվածը» հուշապատում է վավերագրության
երանգներով, կա դասական պատմվածքի նախադրություն, որը սակայն զարգա-
ցում չունի, չկա հանգույց, գործողությունների զարգացում, գագաթնակետ և հան-
գուցալուծում: Ստացվում է սոսկ հուշագրություն՝ առանց պատմվածքին բնորոշ մի
շարք առանձնահատկությունների:
Հովիկ Վարդումյանի «Ճգնավորները» բարոյաբանական ասքապատում է: Չկա
դիպաշարային զարգացում, գերակա է նկարագրականությունը: Որպես այդպիսին՝
սա պատմություն չէ, այլև կարծրատիպային առասպելական ընկալումների շարա-
դրում: Գաղափարական շեշտադրումը ընդգծված է, կա Աստծո և նրա առաքյալների ըն-
կալումը, կա ընդդեմ պատերազմի ավերածությունների գրողի հստակ դիրքորոշումը:
Դասական պատմվածքի ժանրով են ստեղծված Հրաչյա Մարտիրոսյանի «Դռնա-
1 Պետք է լինի գյոլ, որը նշանակում է լիճ, լճակ, սակայն հեղինակը ոչ միայն վերնագրում,
այլև պատմվածքում օգտագործում է գոլ ձևը:
94
պանը», Նարինե Կռոյանի «…Ում ձեռքով կգա գայթակղությունը», Սամվել Կոսյանի
«Ապրելու առաջին չորեքշաբթին» պատմվածքները: Առաջինը՝ հին ու հնաբույր է:
Սյուժե կա, կերպար կա, սակայն ասելիք չկա: Բոլոր հասկացությունները, որոնք առկա
են այս ստեղծագործության մեջ, օտարված են այսօրվա մարդու ընկալումներից:
Նարինե Կռոյանի պատմվածքը լավ գործ է, սյուժեի զարգացումը հետաքրքրա-
շարժ է, կերպարն ունի հոգեբանություն, կենսագրություն, անցնում է ոճիրի և պա-
տիժի միջով՝ հստակ տեղ հասցնելով հեղինակի ասելիքը:
Սամվել Կոսյանի «Ապրելու առաջին չորեքշաբթին» պատմվածքը աչքի է ընկ-
նում հրաշալի միֆապատումի և իրապատումի համադրումով: Հեղինակի ասելիքի
ենթատեքստը՝ 2016-ի ապրիլին է վերաբերում, սակայն գրողը նյութն ու թեման ընդ-
հանրացրել է և դարձրել բոլոր ժամանակների պատերազմի, զինվորի, կյանքի ու
մահվան, հերոսացման, անկումների ու վախերի մի ամբողջական հոգեբանական
կծիկ: Թերևս քննվող պատմվածքների մեջ լավագույնն է:
Այս պատմվածքներում բազմաթիվ կերպարներ են կերտվել, այնուամենայնիվ
կերպարի ամբողջականության տեսանկյունից, իմ կարծիքով, արդի հայ արձակում
դեռ շատ անելիքներ կան: Խոսքս վերաբերում է հատկապես կերպարի առանձգա-
կանությանը և ներքին կենսագրությանը: Ստեղծվում են կերպարներ, որոնք ոչ անցյալ
ունեն, ոչ էլ նրանց ապագան է ենթադրելի: Կերպարները միշտ չէ, որ գաղափարի
շուրջ են հյուսված: Կարելի է ասել ամբողջական կերպարներ են Նարինե Կռոյանի
պատմվածքում՝ Գեղամը, Սամվել Կոսյանի պատմվածքում՝ զինվորը, Վրեժ Սարու-
խանյանի կերպարները՝ Արմենն ու Աստղիկը, և Դիանա Խաչատրյանի պատմվածքի
նարատիվը իր վրա կրող ես-ը: Ինքնասպանություն գործող կերպարի առանձգակա-
նությունը լավ է գտնված և, ընդհանրապես, թվում է այս երկի հղացումը հետաքրքիր
է, սակայն անփորձությունն ու անփությունը մեծ որակ են կազմում և ընդհատում-
ներով պատումի պատճառ են դառնում: Խմբագրման հսկայական աշխատանք կա:
Սա անպատասխանատվություն է գրական երկի և տեքստի նկատմամբ: Գրողը
երկար պետք է աշխատի տեքստի վրա, տեքստն է պահանջում, քանզի ասելիքը
կառուցելու և մատուցելու ձևերն անսահմանափակ են: Արդյունքում հրաշալի
պատմվածքի հավակնություն ունեցող նյութը անտեղի վատնվել է վատ կառուցման
և մատուցման պատճառով:
Մնացյալ բոլոր պատմվածքներում կերպարները էպիզոդիկ երևումներով են ի
հայտ գալիս, հաճախ չեն ամբողջանում և մնում են կաղապարային մակարդակում:
Այս ստեղծագործություններում շրջանառվում են տարբեր թեմատիկ ընդգըր-
կումներ: Խորհրդային ժամանակների հուշ-պատառիկների շուրջ են հյուսված Վրեժ
Սարուխանյանի «Լույսը պանելի տակ», Բակուր Կարապետյանի «Տեխնոլոգները»,
Նարեկ Թոփուզյանի «Բախչի էդ հատվածը», Հրաչյա Մարտիրոսյանի «Դռնապանը»
պատմվածքները:
Կյանքի և մահվան թեման անընդհատ շրջանառվել է բոլոր ժամանակների գրող-
ների կողմից: Այսօր էլ այդ առեղծվածը հուզում է գրողներին, և կյանքի ու մահ-
վան հավերժական պայքարի թեման իրենց պատմությունների համար առանց-
քային թեմա են դարձրել. Սամվել Կոսյանը «Ապրելու առաջին չորեքշաբթին», Հովիկ
95
ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Վարդումյանը «Ճգնավորները», Նարինե Կռոյանը «…Ում ձեռքով կգա գայթակղու-
թյունը», Վարդան Սմբատյանը «Ուրախ թաղում» և Դիանա Խաչատրյանը «Գոլի կա-
մուրջն ու խելառը»:
Վարդան Սմբատյանը թվում է լավ պատմվածք է հեղինակել, կա որոշակի հուզա-
կանություն և գաղափարական շեշտադրումներ, սական ինչ-որ տեղ դիպաշարը
կիսատ է մնում: Կարծես հեղինակն ուզում է արագ ազատվել թեմայից, ինչի ար-
դյունքում մի շարք կերպարներ չհիմնավորված են մնում: Թերևս հաջողված է 400
դոլարը թաքուն գրպանը տեղավորող քահանայի կերպարը:
Միշտ չէ, որ հեղինակները կարողացել են հաղթահարել թեմայի ընձեռած հնարա-
վորությունները: Այստեղ անհրաժեշտ է նշել թերևս Սամվել Կոսյանի պատմվածքի
թեմատիկ առանձգականությունը: Զինվորի և հիվանդանոցի պատուհանից երևա-
ցող ծառին թառած ագռավի ներքին հաղորդակցումները միտված են ցուցանելու
կյանքի ու մահվան անխուսափելիության առկայությունը յուրաքանչյուրի կյան-
քում: Երբեմն գրողը այդ ներքին հաղորդակցումները խիստ շոշափելի է դարձնում.
«Զգացողություն կար, որ ագռավը ներս մտել ու փորձում է կտցել սիրտը»: Սա մահ-
վան ներկայությունը հասցնում է էքզիստենցիալ մակարդակի, որն էլ թերևս հեղի-
96
նակի նպատակն է դառնում: Ի վերջո զինվորը հաղթահարում է մահը և հասունա-
նում հարյուր տարով:
Կյանքի ու մահվան միջև գոտեմարտի հուզիչ պատմություն է Վրեժ Սարուխա-
նյանի պատմությունը: Պատումը պարզ ու անսեթևեթ է, սյուժե կա, որի մեծ մասը
թաքնված էր ու ենթադրելի: Ժորժ Ռոդենբախը մահվանը հավասարադրում է սերը:
Այս պատմվածքում նման թեմատիկ-գաղափարական միտում կա: Ավերիչ երկրաշար-
ժից փլատակների տակ հայտնված կերպարներին ոչինչ չի մնում, քան իրար սիրել,
և մահվան էքզիստենցիալ ներկայությանը զուգակշիռ է դառնում սերը: Դարձյալ հաղ-
թահարվում է մահը և փլատակներից փրկվում են երեք օրվա մեջ մի կյանք ապրած
սիրահարները, որոնք գիտեն միայն միմյանց անուններն ու ճանաչում են սոսկ միմ-
յանց մարմինների բույրը: Գուցե Վրեժ Սարուխանյանը մի փոքր շտապել է, ինչի ար-
դյունքում էքզիստենցիալ իրավիճակը ամբողջությամբ բացահայտված չէ: Սա էլ հան-
գեցրել է այն բանին, որ դեպքերի ընթացքը մի փոքր անհամոզիչ է: Այնուամենայնիվ
հեղինակը կարողացել է ստեղծել այն գողտրիկ հեքիաթը, որին յուրաքանչյուրը
ուզում է հավատալ:
Գաղափարական առումով այս պատմվածքները հիմնականում համամարդկային
բնույթ ունեն: Յուրաքանչյուր գրող փորձել է պատկերել այսօրվա մարդու տագնապ-
ներն ու խոհերի շղթան: Բոլորի մոտ չի, որ սա հաջողվել է: Առանձնակի շեշտադըր-
ված գաղափարաբանություն ունի Հովիկ Վարդումյանի «Ճգնավորները» պատմը-
վածքը: Հիմնական գաղափարն այն է, որ մարդկությունն ամեն ինչ անում է ինքնա-
ոչնչացման համար և միայն սերն ու հավատն են, որ հետաձգում են հերթական
աշխարհի վերջը:
Ամենակործան պատերազմի ժխտման ու բացառման գաղափարի շուրջ է հյուս-
ված նաև Սամվել Կոսյանի «Ապրելու առաջին չորեքշաբթին» պատմվածքը: Ի վերջո
կյանքը հաղթանակում է, քանի որ պատերազմն ու մահը խորհրդանշող ագռավը
ծառի ճյուղից հանկարծակի սլանում է բախվում հիվանդանոցի պատուհանին ու
կոտրված ապակիների շրխկոցի ներքո ընկնում ցած:
Խղճի ու մտքի հավերժական անհաշտության ու բախման գաղափարի շուրջ է
հյուսված Նարինե Կռոյանի «…Ում ձեռքով կգա գայթակղությունը» պատմվածքը:
Այս պատմվածքում առկա է նաև մեր ժամանակների սոցիալական շերտերի արտա-
ցոլումը: Գեղամը վարկերի տակ կքած, հերթական ամսվա վարձավճարները բան-
կում մուծելիս հանկարծ տեսնում է մի գյուղացի կնոջ, որի մոտ մեծ քանակի արտ-
արժույթով դրամ է նկատում: Կուրացած փողի գայթակղությունից, ինչպես նաև
առօրեական սոցիալական խնդիրներից, սովորական կյանքով ապրող արդեն թոռնա-
տեր Գեղամը հետևում է կնոջը և հարմար մի պահի ավազակային հարձակում գոր-
ծելով վիրավորում և կյանքից զրկում է նրան: Մեղքը գործված էր, հատուցումը չէր
ուշանալու: Եվ Գեղամին այնքան է տանջում խիղճը, որ մտամոլոր կամ նույնիսկ
ինքնակամ (սա հեղինակը առկախ է թողնում, ինչը ավելի արժեքավոր է դարձնում
պատմվածքի հյուսվածքը) Գեղամը ընկնում է մեքենայի տակ ու «Գեղամը թռավ
եկեղեցու գմբեթի վրայով: Նրա երկնամերձ պատուհաններից Գեղամի հետ նաև
97
ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ
ինչ-որ անիմաստ բառեր թռան»: Հեղինակի գաղափարական խնդրադրումը մերկա-
պարանոց չի: Այն ի հայտ է գալիս դիպաշարի զարգացման ընթացքում: Սա պատմը-
վածքի հաջողվածության գրավական է դառնում:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ քննության առնված ստեղծագործություն-
ներից ոչ բոլորն են պատմվածքներ: Ամեն արձակ երկ չէ, որ պատմվածք է: Այսինքն
միշտ չէ, որ ժանրը հաղթահարվում է գրողի կողմից: Այս պատմվածքների մեջ
առանձնակի հաջողված են Սամվել Կոսյանի և Նարինե Կռոյանի պատմվածքները:
Հաջողված լինելու հավակնություն ունեն Հովիկ Վարդումյանի և Վրեժ Սարուխա-
նյանի պատմվածքները: Մնացյալ գործերը ընթացիկ ստեղծագործություններ են:
98