The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-28 12:09:21

ՆՈՐՔ 2019-III

2019-3

Keywords: armenia,armenian,fiction,literature,modern

դրա համար»։ Այգու լռությունը ու խոնավությունը ճնշում էր, ու դուրս եկանք։ Բա-
ժանվեցինք փողոցում ու բաժանվեցինք վերջին անգամ։ Առավոտյան իմացա, որ
նրան էլ են տարել։ Նա իմ ընկերն էր, ճիշտ է, բայց․․․ Սոսկալի տարիներ էին, Աննա։
Որդին հորն էր կասկածում, եղբայրը՝ եղբորը։ Իսկ դու նայում ես ինձ վրա այնպես,
ասես ամեն ինչում ես եմ մեղավոր։ «Ժողովրդի թշնամի»։ Ես ինչպե՞ս կարող էի
չհավատալ։ Դու հեկեկալով ինձ մոտ եկար։ «Ինչո՞ւ ես լռում, Արմենակ։ ՉԷ՞ որ դուք
միասին եք աշխատել, միասին պայքարել։ Ինչո՞ւ ես լռում։» «Նա ժողովրդի թշնամի է»։

«Եվ դու հավատո՞ւմ ես։ Ինչպե՞ս ես ապրում այդ հավատով»։ Ես կծկվեցի քո
հայացքի տակ։ Մի պահ թվաց, թե հիմա պիտի բղավեմ, բղավեմ ամբողջ աշխարհով
մեկ, որ Ստեփանն անմեղ է, որ նա իմ ընկերն է, որ․․․

Քեզ դուրս տարան։
Մի նայիր այդպես, Աննա։ Ես կծկվում եմ քո հայացքի տակ։
-Քանի՞ տարի է անցել։
-Այո, անցել են,- հառաչեց պառավը։
-Տատի, քեզ ի՞նչ եղավ։
-Ոչինչ, զավակս․․․
«Անմեղ մանուկ, նրա աշխարհը պարսպից այն կողմ է, ծաղիկները, ստվարա-
թըղթե տները։ Եթե ամեն աշուն այսպիսին լինի, նրա աշխարհը միշտ էլ ծաղիկ-
ները կմնան։ Ստեփանը շատ էր սիրում ծաղիկներ։ Նա ամեն առավոտ ջրում էր իր
ձեռքով ցանած ծաղիկները։ Գիշերը տարան նրան։

149

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ «ՈՐՈՆՈՒՄՆԵՐ» ԳՐՔԻՑ, 1965

«Չմոռանաս ջրել ծաղիկները, Աննա»,- վերջին պահին ասաց նա։ Իսկ դու նետե-
ցիր իմ երեսին․ «Նա ժողովրդի թշնամի է»։ Ինչպե՞ս էիր հավատում այդ նողկալի
ստին։ Դու կարծում ես, որ ես որպես կի՞ն էի բողոքում և այս ու այն կողմ վազում։
Իմ մեջ կորել էր ամեն մի կանացիություն, իմ մեջ խոսում էր մարտական ընկե-
րոջ վիրավորանքը, հուզմունքը, ցասումը։ Իսկ դու լռում էիր։ Թող լռությունը վախկո-
տության արդյունք լինի։ Վախկոտության համար օրենքով մարդկանց չեն դատա-
պարտում, թեպետ դա էլ դատապարտելի է։ Բայց դու ախր չէիր հավատում քո ընկե-
րոջը, նշանակում է և այն գործին, որի համար չէ՞ որ ընկերոջդ հետ էիր պայքարում։
Ես որպես նրա կինը չեկա քեզ մոտ։ Դու այդ երևի չհասկանաս»։

-Պապի, քեզ ի՞նչ եղավ․․․
-Ոչինչ, ոչինչ․․․
«Ես ուշ հասկացա, Աննա, ողջ իրողությունը։ Չարանենգ սպանություններին,
ձերբակալություններին թվում էր թե վերջ չկա։ Մարդ ակամա սկսում էր վախենալ
նույնիսկ սեփական ստվերից։ Վեր բարձրացան անփորձ, նոր մարդիկ, որոնց դեռ
սովորեցնել էր պետք, դաստիարակել։ Եվ կարծում ես պատահակա՞ն է, որ այժմ
հաճախ են դատապարտյալների աթոռներին նստում այդպիսիները։ Այդ այն աշնան
հետքերն են․․․ Ուշ էր, երբ հասկացա։ Ոչինչ անել չէի կարող։ Իսկ դու մեղադրում ես
ինձ։ Աչքերդ նույն փայլով են նայում»։
-Մենք կուշանանք, տատիկ։
-Մենք կուշանանք, պապիկ։
-Ես կսպասեմ քեզ,- ասաց պառավը ու էլի շոյեց թոռան մազերը։
Մանուկները ներս մտան դարպասից ձեռք-ձեռքի տված։ Կանցնեն տարիները,
և նրանք մի կողմ նետելով ստվարաթղթերը, իսկական տներ կկառուցեն։ Միայն
թե ամեն աշուն այսպիսին լինի։ Միայն թե ամեն աշնան ծաղիկներ լինեն։ Պառավն
ու ծերունին երկար նայում էին մանուկների ետևից։ Նրանց արդեն դժվար էր տար-
բերել։ Բակում շատ ծաղիկներ կային։
«Գոնե նրանք լավ ընկերներ դառնան»,- մտածեց ծերունին։
«Նրանք լավ ընկերներ կդառնան»,- մտածեց պառավը։
Հետո նրանք շուռ եկան ու դանդաղ քայլերով հեռացան տարբեր ճանապարհներով։

150

ԳԻՇԵՐԸ ՔԱՂԱՔՈՒՄ

Խանութների ցուցափեղկերից լույսերը թափվում էին փողոց, երկարացնելով
էլեկտրասյուների ու ծառերի ստվերները։ Այդ ստվերները ֆանտաստիկ պատկեր-
ներ էին հիշեցնում։

Սրճարանի շքամուտքի վերևում թարթվող նեոնե տառերից «Ճ»-ն չէր վառվում։
Մնացել էր՝ ՍՈՒՐ։ Բոլորովին այլ իմաստ։ Կյանքում երբեք հակառակը չի լինում։ Ինչո՞ւ
այնտեղ, որտեղ սուր են վաճառում, չի ավելանում մի չնչին «Ճ»-ը ու փոխում իմաստը։

Սրահը դատարկ է, դուռը՝ փակ։ Ցածրիկ սեղաններ, աթոռներ, ինչ-որ բան ասել
ցանկացող նկարներ, փայլող ապակյա սրճաղացներ։ Մի շուն հոտոտում է դուռն ու
լիզում ասֆալտը, աշխուժորեն շարժելով բրդոտ պոչը։ Շները քաղաքում հայտնվում
են գիշերը։ Ցերեկը նրանք քնում են։ Դա նշանակում է՝ հարմարվել պայմաններին։

Շունը լսեց մոտեցող քայլերի ձայնը ու ետ քաշվեց դռնից։ Նրանք երկար իրար
էին նայում։ Հետո մարդը շարունակեց ճանապարհը, ուշադրությամբ հետևելով իր
մեկ առաջ, մեկ նորից ետ վազող ստվերներին։

Ստվերների աշխարհ է գիշերը։
Հետո՝ ջահելների մի խումբ անցավ նրա կողքով։ Երգում էին։ Ի՞նչ։ Ծանոթ մի երգ
էր։ Երևի հարբած էին։ Ինչո՞ւ անպայման հարբած։ Ինչո՞ւ փողոցում երգողներին
հարբած են անվանում։ Եթե այդպես է, ուրեմն ողջ Իտալիան պետք է հարբեցող
անունը ունենա։ Ամեն երկիր իր օրենքներն ունի, բայց․․․ Երգը երգ է։
Մնացին էլի ստվերները։
Փողոցի անկյունում փոքրիկ մի խարույկ էր վառվում։ Կայծերը քիչ վեր էին բարձ-
րանում ու մարում օդում։ Փայտյա արկղի վրա նստել էր մի մարդ ու ձեռքի ձողով
խաղում էր կրակի հետ։ Կայծերը նա էր բարձրացնում։
-Բարի երեկո, հայրիկ։
-Բարև։
-Վտանգավոր չե՞ն այդ կայծերը։ Հանկարծ հրդեհ չբռնկվի՞։
-Առաջին անգամ չէ, որ խարույկ եմ վառում։ Դու, ինչ է, հրշե՞ջ ես։
-Չէ։ Կարելի՞ է վառել սիգարետը ձեր կրակով։ Խարույկից վառելն իր համն ունի։
-Ես մեր քաղաքի ամենահին պահակն եմ։- Մարդը նստեց պահակի կողքին։
Պահակը խառնեց խարույկը, ու նոր կայծեր բարձրացան։
-Սիրում եմ խաղալ կրակի հետ։ Թուլություն է։
-Ես երկու ամիս չէի եղել քաղաքում։
-Որտե՞ղ էիր։
-Լեռներում։ Այնտեղ էլ խարույկներ ենք վառում, բայց ավելի մեծ։ Բոցը մինչև

151

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ «ՈՐՈՆՈՒՄՆԵՐ» ԳՐՔԻՑ, 1965

երկինքն է հասնում։ Կարոտել էի քաղաքին։ Ամեն մարդ մի թուլություն ունի։ Դուք
երբևիցե բացակայե՞լ եք քաղաքից։

-Գիշերային քաղաքից՝ ոչ։ Ցերեկային քաղաքը համարյա չեմ ճանաչում։
-Ես էլ եմ պահակ աշխատել ուսանող ժամանակ։ Գիշերները։ Ճանաչում եմ գի-
շերային քաղաքը։
Պահակն աշխուժացավ։ Նա փայտի նոր կտորներ գցեց կրակին։ Խարույկը ծխեց
մի փոքր, հետո թեժացավ։
֊Ծնողներս օգնել չէին կարողանում։ Թոշակով ապրել դժվար էր։ Սկսեցի աշխա-
տել։ Բայց երկար չտևեց։
-Հիվանդացա՞ր։ Գիշերները ցուրտ է լինում։ Հո չե՞ս մրսում։ Վերցրու վերարկուս։
-Ոչ, ոչ։ Պարզապես․․․
Մարդը նոր սիգարետ վառեց ու բարձրացրեց պիջակի օձիքը։
-Մի աղջկա էի սիրում։ Նա էլ՝ ինձ։ Համենայն դեպս այդպես էր հավատացնում։
Իմացավ, որ պահակ եմ աշխատում։ Ավելի ճիշտ՝ տեսավ։ Ցրտից կծկվել էի խանու-
թի մոտ, երբ նա անցնում էր ընկերուհիների հետ։ Տեսավ։
-Պարզ է։
-Ի՞նչն է պարզ։
-Դե, անհարմար ես զգացել ու դուրս եկել աշխատանքից։- Մարդը կախեց գլուխը։
Այո, թաքցնելու հարկ չկա։ Անհարմար էր զգացել։ Աղջիկը շատ էր զարմացել։
«Դո՞ւ։ Մի՞թե դու ես։»
«Ես եմ»։
«Հապա ինչո՞ւ․․․ Չէիր ասում․․․»։
Հենց մյուս օրը դուրս էր եկել աշխատանքից։
-Ես հպարտանում եմ, երիտասարդ, որ պահակ եմ։ Ես մեր քաղաքի ամենահին
պահակն եմ։
«Իրոք հպարտանում է։ Երևի իրավունք ունի»։
-Իմ պահակության ժամանակ դեռ ոչինչ չի պակասել։
«Ոչ մի բան չի պակասել»։ Իսկ ինչո՞ւ պիտի պակասի։ Ինչո՞ւ ընդհանրապես
պիտի լինեն պահակները։ Եթե չլինեն, գուցե և պակասի։
-Այնտեղ՝ սրճարանի պատին մի տառ է պակասում։
-Ճ-ն։
-Այո, Ճ-ն։
-Մի քանի օր առաջ եմ նկատել։ Հայտնեցի դիրեկտորին։ Չեմ սիրում, երբ որևէ
բան է պակասում։
Մարդը ելավ։
-Գնո՞ւմ ես։
-Հա։ Կարոտել եմ քաղաքին։ Մի քիչ առնեմ կարոտս։- Պահակն էլ ելավ։
-Նա հիմա քո կի՞նն է։
-Ո՞վ։
-Դե, այն աղջիկը, որ․․․- Մարդը ցուրտ զգաց ու սարսափելի ծարավ։

152

-Ոչ։ Գիտե՞ս, հայրիկ․․․ Մեր սիրո մեջ ինչ-որ մի բան էր պակասում։ Ես այդ հենց
այն օրը հասկացա։ Նրա աչքերում խղճահարություն կար։

Փողոցը լի էր ցուցափեղկերից դուրս թափվող լույսերով ու ստվերներով։ Ստվեր-
ները ֆանտաստիկ պատկերներ էին հիշեցնում։

Հեքիաթային է գիշերային քաղաքը, բայց․․․ Այն չէ։ Ցերեկն ուրիշ է։ Առանց մարդ-
կանց քաղաքը նմանվում է դատարկ բեմահարթակի։

Կյանքում ոչ մի բան չպիտի պակասի։
Կյանքում ամեն մի տառ պիտի իր տեղում լինի։ Նույնիսկ չնչին Ճ-ն չպիտի պա-
կասի․․․ Որպեսզի ամենահին պահակներն անգամ ամենավերջինները դառնան,
որպեսզի գիշերները քաղաքում չքնեն միայն շներն ու երգող ջահելները։

153

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ «ՈՐՈՆՈՒՄՆԵՐ» ԳՐՔԻՑ, 1965

ԱՍՏՂԵՐԸ ԾԻԾԱՂՈՒՄ ԵՆ

Մակույկի «քիթը» թեթևակի բարձրացավ ու խրվեց լճափնյա ավազների մեջ։
Ճկուն եղեգները պատրաստակամ ետ քաշվեցին ու ահա` մերկ, մի քանի ավազա-
բըլրակներով ձևավորված ափը։

Բլրակներից մեկը եգիպտական բուրգ էր հիշեցնում, գագաթին` ավազագույն,
գորշ վրան։ Թիերը ափին գցելով, տղան սկսեց թափ տալ շալվարի թրջված փող-
քերը։ Եղեգները մեղմ խշշացին, ու ուղիղ մակույկի մոտ հայտնվեց մի փոքրիկ
կատվի ձագ։

-Մյաու...- Այսինքն` բարև։ Տղան կռացավ ու շոյեց կատվի սպիտակ, մի քանի սև
ու դեղնավուն բծերով մորթը։

-Մյաու...- Այսինքն` ձուկ տուր։ Մակույկի մեջ մի քանի փոքրիկ ձկներ էին ցատ-
կոտում ու գրգռում կատվաձագի ախորժակը։ Բլրակի հենց գագաթին՝ վրանի դռան
մոտից մեկը ձեռքով էր անում։

-Կենդանի՞ ես։
-Ինչպես տեսնում ես,- պատասխանեց տղան, կատվին իջեցնելով մակույկի մեջ։
Թող բոլորին էլ ուտի։ Հետո դանդաղ քայլերով սկսեց բարձրանալ դեպի վրանը։
-Ինչո՞ւ ես կանչել, ճգնավոր։
-Գուշակիր։
-Երևի մեծ ձուկ ես բռնել ու ցանկանում ես պարծենալ։ Քեզ նման ճգնավորները
ուրիշ զբաղմունք չունեն։- Նրանք ողջունեցին միմյանց ու վրան մտան։
-Ես մի հյուր էլ ունեմ, Աշոտ, ծանոթացիր։ Աշխաբադից է։ Թղթակից։
Վրանում արդեն մութ էր ու հարկավոր էր վառել նավթի լամպը։
-Այս սուտ խոսողների մասի՞ն եք գրելու,- դիմեց Աշոտը թղթակցին։- Դե, ո՞վ
չգիտե սրանց. «Վաղը սպասվում է քիչ ամպամած, առանց տեղումների եղանակ»։
Փչոց է։ Վաղն արև է լինելու ու քառասուն աստիճան ջերմություն։
-Գուշակիր, թե ինչու եմ կանչել։
-Կարծում ես գնչու գուշա՞կ եմ։ Նոր ռադիոընդունիչ ես հավաքել։
Սեղանի վրա հայտնվեց կարմիր, քիչ դեղնավուն հաճելի երանգով կոնյակի
շիշը։ Աշոտը ձեռքն առավ շիշը ու մոտեցրեց աչքերին։
-Երևանյա՞ն է։
-Երևանյան։
-Տեսապատրանք չէ՞, կամ խարդախություն։
-Չէ, ազնիվ խոսք։
-Դու, Կոլյա, ամենալավ, ամենաազնիվ ճգնավորն ես` բոլոր ճգնավորներից։

154

Նիկոլայը տնատերի հապշտապությամբ սեղանին է շարում բաժակներ, տապա-
կած ձուկ, սոխ ու հացի մի քանի չորացած կտորներ։

-Կոնյակի մասին չգրեք, Անդրեյ, կկարծեն քննադատում ենք, թե ինչու է այդքան
քիչ։ Դե, մենք հասկացող մարդիկ ենք և գիտենք, որ Երևանյանը ամենալավն է ու չի
բավարարում բոլորին։ Դուք այս ճգնավորի ազնվության մասին գրեք։ Մի անգամ․․․-
Նա ձեռքի ափով հարվածեց շշի հատակին ու խցանը դուրս թռավ, ցայտեցնելով
մի քանի կաթիլ։

-Զգույշ։
-Մի անգամ միասին որսի գնացինք։ Չորս սուզահավ խփեց, իսկ ես՝ ոչ մեկը։
Տուն դառնալ չէի ուզում։ Անհարմար էր։ Դուք որսորդ չե՞ք։
-Ոչ։
-Ձեզ համար հեշտ է ապրելը։ Նման դեպքերում անհարմար չեք զգա։ Իսկ ինձ
համար մեռնել էր նշանակում դատարկ ետ դառնալը։ Եվ ի՞նչ եք կարծում․․․ Կոլյա,
լցրու բաժակները։
-Քիչ-քի՞չ, թե՞ միանգամից։
-Քիչ-քիչ։ Բավականությունը կարճել պետք չէ։- Դուրեկան կլկլոցով լցվեցին բա-
ժակները ու սեղանին մնաց էլի կիսով լի շիշը։ Նավթի լամպը թրթռում էր, ու վրանի
պատին ամբողջ հասակով դողդողում՝ հենասյան ստվերը։ Աշոտը միանգամից դա-
տարկեց բաժակը ու ձեռքն առավ ձկան գլուխը։ Նիկոլայը սպասում էր թղթակցին,
իսկ նա՝ ուշացնում էր։ Զեռքին գլանակ կար։

155

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ «ՈՐՈՆՈՒՄՆԵՐ» ԳՐՔԻՑ, 1965

-Դու ռուսացել ես, Աշոտ։ Խմում ես առանց կենացների։ Ախր, ձեզ մոտ Հա-
յաստանում...

-Ես ազնիվ մարդկանց կենացը խմեցի։- Թղթակիցը ծամածռեց դեմքը.
-Դժվար է գնում։
-Կոլյա, քո հյուրը անպատվում է։ Բացատրիր նրան, որ ամենալավը գոյություն
ունեցողներից` Երևանյան կոնյակն է, իսկ ես գնամ մակույկից դուրս բերեմ կատվին։
Հիմա երևի տռզվել ու չի կարողանում դուրս գալ։
-Երևանյանը ամենալավն է, Անդրեյ։- Թղթակիցը ծիծաղեց։
-Դե, ես գիտեմ, և իզուր է նա վիրավորվում։ Երկրաբա՞ն է։
-Ըհը։ Վերջերս ջրի հսկայական հանքավայր գտավ։
-Անապատո՞ւմ։
-Ըհը։
-Երկրաբանների մասին ուզում եմ կինոսցենար գրել։
-Որպես նախատիպ վերցրու նրան։
-Մրցանակաբաշխություն է հայտարարված։ Ցանկանում եմ մասնակցել։
-Վերցրու նրան։
-Նա իր պատմությունը կիսատ թողեց։
-Իմ խփած բադերից երկուսը իրեն տվեցի։
-Վերցրե՞ց։
-Ոչ։ Հպարտ է։ Հաջորդ օրը վեց հատ խփեց, իսկ ես՝ ոչ մեկը։ Առաջարկեց երեքը։
-Վերցրեցի՞ր։
-Հհը։ Ես հպարտ չեմ։- Փնչացնելով ներս եկավ Աշոտը։
-Դրսում ավելի լույս է, քան քո խցում։ Այնտեղ աստղեր կան, լուսին, իսկ այստեղ՝
միայն դողդողացող լամպ։ Ետ ես մնում մեր դարից, ճգնավոր։ Քո կատուն երևի
տաս օր չէր կերել։ Խեղճ ձկնիկներից ոսկորներ էլ չէին մնացել։
-Նա ձուկ շատ է սիրում։
-Լցրու, Կոլյա։
-Ես երկրաբանների մասին կինոսցենար եմ գրելու,- ասաց թղթակիցը։
-Չեք կարող։
-Ինչո՞ւ։
-Որովհետև դուք թղթակից եք։ Եթե թղթակիցների մասին գրեք՝ կստացվի։
Թղթակիցը զարմացած վեր ելավ։
-Հապա ինչպե՞ս են գրողները գրում տարբեր մասնագիտությունների տեր մարդ-
կանց մասին։
-Օրինակ։ Լցրու, Կոլյա, ետ ես մնում․․․ Մեր դարից։
-Բոլորը, բոլորը․․․ Նրանք հո միայն իրենց գրողների մասի՞ն չեն գրում։
-Սարսափելի ձանձրալի կլիներ։ Բայց եթե գրում են, ասենք, ձկնորսի մասին,
նշանակում է իրենք ձկնորս են եղել, բժիշկների մասին՝ բժիշկ են եղել, ֆիզիկոսների
մասին՝ ֆիզիկոս են եղել։ Դա, ախր, շատ է պարզ։ Իսկ դուք միայն թղթակից եք։
-Ես արդեն երկրորդ տարին է, ինչ արշավախմբերում եմ լինում։

156

- Քիչ է։
-Խմենք,- Կոլյան բարձրացրեց բաժակը։
-Խմենք, Անդրեյ, ու մի նեղացիր։ Ես այդպես եմ կարծում։ Գուցե սխալվում եմ։
Հետո վառեցին սիգարետները։ Վրանի դռնից ներս էր թափանցում լուսնի
սպիտակավուն լույսը ու լճակի ալիքների մեղմ ճլոփյունը։ Եղեգները սվվում էին ու
այդ սվվոցն էլ էր լսվում։
-Կոլյա, դու ինձ պիտի օգնես։ Հիմա կբացատրեմ։ Դու այս հարցում պիտի որ
գլուխ հանես։
Թղթակիցը ձեռքն առավ մահճակալի վրա գցած լրագիրը ու էլի տեղը դրեց։ Հին էր։
-Ջրերի շահագործման համար մի ավտոմատ սարք է հարկավոր, որ հնարավոր
լինի իսկույն նկատել ջրի քիմիական կազմի փոփոխությունը։ Ահա իմ գծագրերը։
-Ավելի լավ չէ՞ անալիզի ենթարկել ջուրը։
-Կուշացնենք, Կոլյա։
-Արդեն շահագործմա՞ն եք անցել,- հարցրեց թղթակիցը։ Աշոտը խորը շունչ քաշեց։
-Դեռ ոչ։ Մի քանի օր առաջ ուղարկեցինք գծագրերը, արդյունքները` պաշարները
հաստատելու համար։ Մինչև շահագործումը դեռ․․․
-Էլ ո՞ւր ես շտապում։- Զարթեցուցիչի զանգն այնպես բարձր ու անսպասելի
զնգաց, որ երեքն էլ վեր թռան տեղերից։
-Դե, ես գնացի դիտումների,- վերցնելով գործիքներով լի կաշվե փոքրիկ ճամպ-
րուկը, ասաց Նիկոլայը,- հարկավոր է որոշել վաղվա եղանակը։
-Չպետք է ուշանալ, Անդրեյ։ Տեսնո՞ւմ ես, մարդիկ հնարել են զարթեցուցիչներ․․․
Ասում են, խուլերի համար հատուկ ժամացույցներ կան, որոնք փոքրիկ մուրճիկ-
ներով հարվածում են ձեռքին ու հիշեցնում՝ ուշանում ես։ Չպետք է ուշանալ։
Լճակի կողմից սուլոց էր լսվում ու շների հաչոց։ Քաղաքից որսորդներ էին եկել։
-Դուրս գանք։ Դրսում ավելի լույս է։- Մի քանի մակույկ դանդաղ սահում էին
դեպի խիտ եղեգնուտները։ Գրպանի լապտերների շողերը չարաճճիորեն վազվզում
էին ջրերի վրայով, ասես մրցելով աստղերի ցոլքերի հետ։ Իսկ ցոլքերը շատ էին,
համարյա այնքան, որքան երկնքում։
-Երբ նայում ես ցոլցլացող աստղերին, թվում է, թե նրանք մտածում են։ Դրանք
ինձ միշտ հիշեցնում են մաթեմատիկայի ուսուցչիս։ Մտածելիս նա կկոցում էր աչ-
քերը։- Անդրեյը լճի մակերևույթին նկատեց ցոլացող աստղի ծիրը, բայց երկնքում
չհասցրեց տեսնել։ Արդեն մարել էր։
-Քեզ ոչ մի անգամ չի՞ թվացել, որ աստղերը մտածում են։ Բայց ի՞նչ։ Երբեմն
թվում է նաև, որ նրանք ծիծաղում են մեզ վրա։ Ծիծաղում են, որ թռչում ենք, թռչում
ու դեռ չենք կարողանում հասնել իրենց։ Իրավունք ունեն։ Ուշանում ենք։
-Շուտով երևի լուսին կթռչենք։
-Շուտով․․․ Շուտով գրում են կինոնկարների ցուցատախտակների վրա։ Իսկ
աստղերն ո՞վ գիտե, քանի դար են ծիծաղում։ Մեծ հաճույքով հիմա մի երկու բաժակ
սուրճ կխմեի։ Դու սիրո՞ւմ ես թունդ, դառը սուրճ։
-Ես միշտ կաթով եմ խմում։

157

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ «ՈՐՈՆՈՒՄՆԵՐ» ԳՐՔԻՑ, 1965

-Ես դառն եմ սիրում։ Բայց դե ճգնավորի մոտ որտեղի՞ց սուրճ։ Նա դեռ լամպի
տակ է տիեզերագնացների մասին կարդում։ Ահա և նա։

Նիկոլայը նստեց նրանց կողքին։
-Դու չասացիր ամենակարևորը, Աշոտ։ Ինչպե՞ս պիտի ցույց տա քո այդ ավտո-
մատ սարքը քիմիական բաղադրության փոփոխությունը։
-Հենց այդ հարցում էլ պիտի օգնես։ Դա պիտի որ կապված լինի դիմադրության
հետ։ Տարբեր լուծույթները տարբեր դիմադրություններ ունեն։ Մտածիր, գուցե որևէ
բան դուրս գա։ Դու կարո՞ղ ես սուրճ պատրաստել։
-Ոչ։
-Հայրս կոնյակից հետո սուրճ է խմում։ Բալզակին սուրճն է սպանել։
Մակույկներն արդեն չէին երևում։ Լճակի ջրերը խաղաղ էին, ու ավելի պայծառ
էին արտացոլվում աստղերը։ Հեռվից լսվում էր շների հաչոցը։
-Վաղն անապատ եմ գնալու։ Ջրերի դեռ հսկայական պաշարներ կան։ Մինչև
հաստատվեն այս հանքավայրի պաշարները, երևի նորը գտնենք։ Դե, ես գնամ։-
Նրանք մոտեցան մակույկին, որի մոտ դեռ նստած էր կատվի ձագը։
-Շարժվել չի կարողանում։- Կոլյան գիրկն առավ նրան։
-Իսկ դու գրիր, Անդրեյ։ Ուշադրություն մի՛ դարձրու վրաս։ Մենք՝ երկրաբաններս
լուրջ ժողովուրդ չենք։ Սիրում ենք կատակել։ Գրիր ու հաճախ նայիր աստղերին։
Չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե նրանք երբեմն մտածում են, երբեմն էլ ծիծաղում
մեզ վրա։

158

Եղեգները նորից ուղղվեցին ու ծածկեցին լճափը։ Թիերի վարժ ճլոփյունն էր լսվում
ու Աշոտի մեղմ սուլոցը։

Նիկոլայը կատվին մի կողմ գցելով, տուն գնաց, իսկ Անդրեյը դեռ կանգնած էր
լճափին գլուխը վեր՝ դեպի աստղազարդ երկինքը․ «Նրանք, ուրեմն, մտածում են,
երբեմն էլ՝ ծիծաղում»։ Հանկարծ մի աստղ ցոլաց, ու նա չհասցրեց տեսնել այդ ցո-
լանքը ջրերի վրա։ Արդեն մարել էր։

«Ծիծաղում են»։
Չէ, կինոսցենար գրել դեռ պետք չէ։ Հարկավոր է գրել մի փոքրիկ ակնարկ եղա-
նակ գուշակողների, երկրաբանների, ձուկ շատ սիրող կատվիկի, մտածող ու ծիծա-
ղող աստղերի մասին։ Կոնյակի մասին էլ։ Դա քննադատություն չի լինի։
Կհասկանան, որ Երևանյանը քիչ է, որովհետև ամենալավն է ու չի բավարարում։
Առայժմ այսքանը, իսկ կինոսցենարն՝ հետո, հետո...

159

Հանդեսը տպագրվում է
ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

Համարի տպագրությանը նպաստել է Համազգային հայ
կրթական և մշակութային միությունը

Տեղեկատվական աջակցությունը`
All-Armenia.com

«Նորք հանդես» ՍՊԸ, 2019

160


Click to View FlipBook Version