The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-27 10:24:17

ՆՈՐՔ 2018-II

2018-2

Հիմնարկի տակով դղրդոցով անցավ մետրոյի գնացքը: Այդ ժամին մետրոյով հա-
վանաբար երթևեկում էին ուսանողները, ուշ բացվող տոնավաճառների առևտրա-
կանները, անգործ մարդիկ և հատուկ նպատակով տանից դուրս եկած թոշակա-
ռուները, մետրոյի կանգառների շուրջ բնակվող տնային տնտեսուհիները, շրջաննե-
րից որոշակի գործերով մայրաքաղաք եկածները, ժամանցի ամսագրեր առաջար-
կողները, մուրացկաններն ու մանրավաճառ պատանիները, այլ գործերը մոռացած
սիրահարները, անճար դասախոսներն ու ազատ արվեստագետները, տարբեր
հանձնարարություններով աշխատավայրից դուրս եկած աշխատակիցներն ու ցրիչ-
ները, գիշերային աշխատանքներից ու հերթափոխերից վերադարձողները և ուրիշ-
ները: Բոլոր այս մարդկանց միավորում է այն, որ նրանք գնում են կյանքի ետևից,
կյանքը նրանց համար անվերջանալի է, և ապրելն է ամենամեծ նպատակը:

Գաբրիելը զանգեց վարորդին.
-Աշոտ, մեքենայի մեջ փող կա, թե՞ գաս տամ:
-Երկուշաբթի օրն էս փող թողել, շե՛ֆ:
-Հիշո՞ւմ էս, անցյալ տարի, հին-նոր տարվա օրը, հարկայինի Նարիմանյանի
ծնունդը նշեցինք «Օջախում», հետո գնացինք Նորքի իր տունն ու մինչև առավոտ
բիլիարդ էինք խաղում: Տան տեղը հիշո՞ւմ ես:
-Հին Նորքում ուրիշի տանը չենք եղել, շեֆ:
-Լավ, ուրեմն, առնում ես երկու շիշ «Նաիրի» կոնյակ ու խանութի ամենաթանկ
շոկոլադ-մոկոլադի զամբյուղը, տեղավորում ես իրար հետ, վերցնում ես ծննդյան
շնորհավորական բացիկ, Նարիմանյանի ազգանունը վրան լրացնում ու տանում
ես իրենց տուն: Միայն թե բացիկը այնպես տեղավորի, որ քո հեռանալուց հետո
նկատեն:
-Շեֆ, այսօր է՞լ է Նարիմանյանի ծննդյան օրը,- զարմացավ Աշոտը:
-Ա՛յ տղա, չեմ ասել սկզբից մտածիր, հետո խոսիր: Հիմա շարունակությունը լսիր:
Մտնում ես ֆրանսիական օծանելիքների խանութ, առնում ես ամենաթանկ օծանե-
լիքը, բայց էն փախչող աչքերով կնոջը կզգուշացնես. «Շեֆն ասաց կեղծը չտաս,
լուրջ տեղ ենք տանելու»: Բրաբիոնից կառնես ամենաճոխ ծաղկազամբյուղն ու
օծանելիքի հետ կառանձնացնես Նարիմանյանի կնոջ համար:
-Շեֆ, կարող է՞ Նարիմանյանի կնոջ ծնունդն է, ես սխալ հասկացա:
-Արա՛, նորից ապուշ-ապուշ դուրս ե՞ս տալիս: Քեզ ասում եմ բացիկը կլրացնես
Նարիմանյանի անունով, կասես Գաբոյանը անհետաձգելի գործով քաղաքից դուրս
է եկել, բայց հետո կզանգի: Հասկացա՞ր ինչ ասացի:
-Լրիվ հասկացա ընկեր… պարոն Գաբոյան:
-Դե թռիր, չմոռանաս՝ ով հարցնի, կասես Գաբոյանը քաղաքից հեռացել է ան-
հայտ ուղղությամբ:

Գաբրիելը սեղմեց խաղի կոճակը և անմիջապես էլ հեռախոսն անջատեց ու
նետեց մի կողմ: Այնպիսի տպավորություն էր, թե հեռախոսը զնգաց բազմոցին բախ-
վելուց, այնինչ դարձյալ կինն էր զանգում:

49

ԱՐՁԱԿ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

-Մարգո՛, արդեն աշխատում եմ Նարիմանյանի ուղղությամբ,- մինչ կինը կհաս-
ցըներ հարց տալ, պատասխանեց Գաբրիելը:

-Հա՞, դե լավ,- այնպիսի տոնով արձագանքեց Մարգոն, կարծես ամուսինը պի-
տի շնորհակալություն հայտներ: Ու շարունակեց,- Գաբո՛, աչքդ լույս, աղջիկդ նոր
սյուրպրիզ է պատրաստել:

-Ի՞նչ սյուրպրիզ,- հարցրեց Գաբրիելը՝ հիշելով չորս տարի առաջվա դեպքը:
-Գաբո, քեզ ոչինչ չի՞ ասել:
-Մարգո, մի՛ ծամիր, ասա ինչ է պատահել: Աղջի՛, հո հղի՞ չի:
- Ինչո՞ւ պիտի հղի լինի, ումի՞ց է հղի:
-Ես ինչ գիտեմ ումից է հղի, գլխավերևներում մոմ չեմ պահել:
-Բա ինչո՞ւ որոշեցիր, որ կարող է հղի լինել:
-Դու չասացի՞ր՝ հղի է, Մարգո:
-Մեղա՛ քեզ Հիսուս Քրիստոս, ես հղիության մասին բառ ասե՞լ եմ:
-Դե շուտ ասա ինչ է եղել, ինչքան փորձանք կա այսօր պիտի գա գլխիս:
-Գաբո՛, Թամարն առավոտյան ասաց, թե որոշել է Լոնդոնում ապրել: Իրենց միջազ-
գային կազմակերպությունը խոստանում է տեղափոխվելու դեպքում գործով ապահովել:
-Հա, բա ի՜նչ, տատերը Վինձորյան դքսությունում են ծնվել, Երևանը նրա մաս-
շտաբների համար ի՞նչ է, անցած անգամ գոնե Ռիգան էր: Դրա ատամի տակ ան-
պայման մի ուրիշ բան կա:
-Ասում է՝ ուրիշ ոչինչ չկա:

50

-Դե որ չկա, թող նախորդ անգամվա պես փաստի առաջ կանգնեցնի: Ասե՞մ ինչու
չի կանգնեցնում: Լոնդոնը Լոնդոն, բայց հո փողոցում չի՞ գիշերելու, գոնե մի թեթև
տուն բա պապան չառնի՞ Վեսթմինսթերյան աբայության կողմերը, որ հա՛մ Թեմզան
երևա, հա՛մ էլ ցերեկվա ժամը տասներկուսին Բիգ Բենը քնից արթնացնի:

-Գաբո, էլի՞ սկսեցիր, չեմ ասե՞լ անցած բաները մի հիշեցրու, ջղերս ցնցվում են:
-Աղջի՛, դուք էս երկրից ալերգիա ունե՞ք: Էդ ի՞նչ կա Լոնդոնում, որ դուստրդ այս-
տեղ չունի: Այսինքն, սրանք շատ բան չպիտի տեսնեն, թե չէ հայի ցեցն արթնանում
է,- չէր հանգստանում Գաբրիելը:
-Գաբո՛,- ամուսնուց ուժեղ գոռաց կինը,- եթե շարունակելու ես՝ հեռախոսը կան-
ջատեմ ու բարի կլինես տանն էլ ինձ հետ չառնչվես:
Գաբրիելը լռեց, բայց դեռ երկար լսվում էր նրա ծանր շնչառությունը:
-Հոգնել եմ այս կյանքից,- քիչ հետո ասաց Մարգոն,- Աստված ո՞ր մեղքիս հա-
մար է պատժում, չգիտեմ: Ամեն ինչ աչքիս անիմաստ է դարձել…
Մարգոն էլ լռեց և գուցե սպասում էր, թե ամուսինը կմխիթարի: Բայց Գաբոն նման
ցանկություն բոլորովին չուներ, կանացի այդ ձևերից կուշտ էր մինչեւ կոկորդը:
-Գաբո՞,- քիչ անց, այնուամենայնիվ, խոսեց Մարգոն,- կիսատ մի բան ասացիր,
չհասկացա՝ փորձանքի մասին էիր խոսում, այսօր ի՞նչ է պատահել:
-Քո հարկայինի հետ գործերը նկատի ունեի, հետո տրամադրությունս առավո-
տից տեղը չէ:
Այնպես էր ստացվում, որ կարծես այս անգամ Գաբոն էր կնոջ կարեկցանքն
ակնկալում:
-Լա՛վ,- ասաց Մարգոն ու անջատեց հեռախոսը:
Կեցցե՛ս, Մարգո:

Գաբրիելը ելավ տեղից ու միացրեց ռադիոն, բայց մի քանի վայրկյանից երաժշտու-
թյունն ավարտվեց և սկսվեց քաղաքական լուրերի թողարկումը: Նա անջատեց
ռադիոն, կրկին մեկնվեց բազմոցին: Քիչ անց ձեռքը տարավ հեռակառավարման
վահանակին ու հեռուստացույցը միացրեց «Կենդանիների մոլորակ» ալիքի վրա:
Այստեղ էլ էգ առյուծները քսմսվում էին իրենց ձագերին սպանած նոր առաջնորդին,
որպեսզի հիմա էլ նրանից ձագեր ունենային:

-Զզվեցի ձեր քաղաքականությունից,- փնչացրեց Գաբրիելը և շրջվեց պատի կողմը:
Զզվելը զզվել, բայց երեք տարի առաջ լրջորեն մտադրվել էր պատգամավոր դառ-
նալ: Իհարկե, դա իրեն բոլորովին պետք չէր և ոչ էլ ժամանակ ուներ դահլիճներում
անգործ հետույք մաշելու համար: Նրան քաղաքական տանիք էր հարկավոր, որպես-
զի այնպիսի մի գործ սկսի, որի համեմատ երկրի ամենամեծ բիզնեսները քրջի շու-
կայի չարչիություն թվային: Պարսկաստանում գործընկեր էր գտել, ում միջոցով
միջազգային ասպարեզ էր դուրս գալու, բայց այս ամենը դեռ գլխի մեջ խմորվող
ծրագիր ու երազանք էր, երբ` շըրը՛խկ՝ թերթերից մեկը գրեց. «Հայտնի գործարար
Գաբրիել Գաբոյանի դուստրը նախորդ աշնանը տանից կլորիկ գումար թռցնելով
համակուրսեցու հետ փախել էր Հայաստանից: Սիրահարների մեղրամիսը տևել էր

51

ԱՐՁԱԿ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

տասնմեկ օր: Նորաթուխ ամուսնուն Ռիգայի հյուրանոցում առանց գումարի թող-
նելով Գաբոյանի ժառանգը հիասթափված վերադարձել էր Երևան»:

Քանի դեռ ուրիշ բաների մասին չէին գրել, նույն օրը Գաբոյանը էլեկտրոնային
լրատվամիջոցում հարցազրույց կազմակերպեց, որտեղ ասաց, թե ինքը ոտքով-
գլխով բիզնեսի մեջ խրված գործարար է և չի ունեցել, չունի ու դժվար թե երբևէ
ցանկություն ունենա մտնելու քաղաքական դաշտ:

Գաբրիելը չզգաց ինչպես քնեց առյուծների կրքոտ մռնչյունների ներքո:

Դժվար է ասել, թե ինչքան էր քնել, երբ արթնացրեցին հեռախոսի համառ զնգոց-
ները: Այս անգամ զանգահարողը որդին էր:

-Պա՛պ, մի բան եմ ուզում ասել:
-Զանգել ես, որ բան ասես՝ միանգամից ասա:
-Պա՛պ, փող է պետք:
-Մայրդ փող չէ՞ր թողել առավոտյան:
-Ավելի շատ է պետք:
-Մայրդ իմ տվածից շատ է թողնում, ուղիղ ասա՝ շա՞տ է պետք, թե՞ շատ-շատ է պետք:
-Դե ո՞նց ասեմ․․․
-Նորից խրվել ես: Կազինոյի՞ գործով ես, թե՞ հիմա էլ անցել ես Վիվառոյին:
-Ոչ մեկը, ոչ մյուսը:
-Տղա՛ ջան, դու՝ էլի՞․․․ Ա՛յ տղա, դու ինձ տղամարդու խոսք չտվեցի՞ր, որ էդ թույնի
հետ այլևս գործ չես ունենա: Ախր ես ամեն կեղտի մեջ թաթախվել եմ, որ դու իմ
տեսածը չտեսնես, որ մաքուր ապրես: Քո տարեկիցներն արդեն կարիերա են
անում, դու ինչո՞ւ չես ուզում հաճույք զգալ աշխատանքից, կայացած մարդկանց
հետ շփվելուց, աղջիկների հետ ընկերությունից, կիրթ մարդկանց հետ թատրոն ու
կինո գնալուց…
-Հոգաչափ շնորհակալ եմ խորհուրդներիդ համար,- խոսքը կտրեց տղան ու
անջատեց հեռախոսը: Գաբրիելը անակնկալի եկավ, ճակատը տաքացավ, ասելիքը
հոդաբաշխ բառերի չէր վերածվում: Ետ զանգեց, բայց կապն անջատված էր,
ուզեց հեռախոսը տալ պատին, սակայն մեջը կարևոր համարներ էին գրանցված,
մինչև դրանք վերականգներ՝ դժվարությունների էր բախվելու: Դեպի պատը նետեց
վիսկիով լի բաժակը: Բաժակը փշրվեց, պատի դեղին հարթության վրա ցփնված
հեղուկից պատկեր առաջացավ, որը շատ նման էր աշխատասենյակում կախված
«Երկիր մոլորակը տիեզերանավի աչքերով» կտավին:
Վերջի վերջո անջատեց նաև երկրորդ հեռախոսը:
Հազվագյուտ առիթների դեպքում էր Գաբրիելը օրվա մեջ երկրորդ անգամ
սափրվում: Նա դանդաղ սափրվեց, երկար կանգնեց ցնցուղի տակ, ներքնաշորերից
մինչև կոստյումն ու փողկապը փոխվեց, սեյֆում եղած գումարն ու ամենակարևոր
թղթերը տեղավորեց խավաքարտե արկղիկի մեջ և փաթեթը ձեռքին հեռացավ
աշխատավայրից:
Մի փոքր շուտ էր տեղ հասել, բայց բժիշկը նույնպես շուտ էր ավարտել ընդունելությունը:

52

Կլորերես երիտասարդը սկզբում կավճաջուր խմեցրեց, ստիպեց Գաբրիելին
նույն օրվա մեջ երկրորդ անգամ կանգնել ռենտգեն ապարատի առաջ, ստացված
պատկերը տնտղեց լույսի տակ, ժպտաց և դահիճի սառնասրտությամբ ասաց.

-Այնուամենայնիվ, ձեր թոշակառու բժիշկը մտահոգության հիմքեր ունեցել է:
Գաբրիելը ուժ գործադրեց, որպեսզի վախը չհաղթեր արժանապատվությանը:
Երիտասարդ բժիշկը որսաց նրա հոգեվիճակի փոփոխությունը և պարկեշտորեն
կարճ կապեց ասելիքը.
-Ձեզ համար հասկանալի լեզվով ասած՝ հաստ աղիի վրա մեկ սանտիմետրանոց
սևացած հատված կա: Իսկապես էլ՝ խորանալով կարող էր չարորակ գոյացության
վերածվել: Բարեբախտաբար ժամանակին եք դիմել: Ոչ բարդ վիրահատությամբ
անպիտան դարձած հատվածը կհեռացվի և վերջ՝ վայելե՛ք կյանքը:
-Կլինիկա եմ հիմնելու, ձեզ նշանակելու եմ գլխավոր բժիշկ,- հրաժեշտ տալուց
ասաց Գաբրիելը:
Ասաց միանգամայն անկեղծորեն, սակայն կեսծիծաղ, որպեսզի եթե հանկարծ
նոր ծնված գաղափարը ինչ-ինչ պատճառով չիրագործվեր, խաբած չլիներ մի լավ
մարդու: Լավ մարդկանց խաբել չի կարելի, խաբել կարելի է սրիկաներին:
Բժիշկը ճիշտ ընկալեց լսածը՝ կես կատակ, կես լուրջ:

Զարմանալի զգացողությամբ լքեց բժշկական կենտրոնի շենքը: Ի՜նչ բերկրանք
պիտի համակի մահացող մարդուն, ում հանկարծ հայտնում են փրկության ավե-
տիսը: Ուրախությունն էր ալիքվելու երակներում, այնինչ նրա ներսում բութ թմբիր էր
ու դատարկություն: Ինչ-որ տրտմություն էր պարուրել Գաբրիելին և տրամադրում
էր հակասական խոհերի: Իրականում ի՞նչ էր փոխվել այս ընթացքում: Պարզվել
էր ընդամենը, որ մեռնելու է ոչ թե մոտակա ժամանակներում, այլ ավելի ուշ: Եթե
այնուամենայնիվ մեռնելու է, ապա ինչի՞ համար են այս ողջ քաշքշուկն ու իրար-
անցումը: Ինչի՞ համար է մարաթոնյան այս վազքը սկյուռի թմբուկի մեջ: Ո՞ւմ դեմ
է այս կռիվը: Արժե՞ արդյոք կյանքը մսխել հանուն մանր ու մեծ հաշիվների, ծափ
տալ չսիրած բաներին ու դերասանություն անել օտար խաղերի մեջ: Վազել ինչ-ինչ գայ-
թակղությունների ետևից և շատ կարևոր բաներ կորցնել այդ ժահրոտ ճանապարհին…

Վարորդը զեկուցում էր Նարիմանյանի տուն այցելության մանրամասները:
-Քշի՛ր Հրազդանի ձոր,- կտրվելով մտքերից հրահանգեց Գաբոյանը:- Աշո՛տ,
հետիս փաթեթը կտանես տուն, կտաս կնոջս՝ թող դնի իմ սենյակում: Ուրիշ ոչ
մեկի չտաս: Մեքենայում եմ թողնում նաև հեռախոսները, դրանք էլ տանը կթողնես
կասես. «շտապելուց մոռացավ շեֆը»: Կասես. «Վարոյանի մեքենայով գնացին Ապա-
րան՝ սպանդանոցի շինարարության վիճակը տեսնելու»:
-Հասկացա, շե՛ֆ:
-Դե քշիր Հրազդանի ձոր:
-Շեֆ, բա՞որ հանկարծ տիկին Մարգարիտան զանգահարի Վարոյանի ձեռքի հեռախոսին:
-Ինչո՞ւ պիտի զանգահարի:

53

ԱՐՁԱԿ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

-Դե, ասենք, ձեզ բան ունենա ասելու:
-Նա Վարոյանի հեռախոսի համարը որտեղի՞ց ունենա, որ զանգահարի:
-Դե, ասենք, կարող է, չէ՞, ունենալ:
-Ինչո՞ւ պիտի իմ կինն ունենա Վարոյանի հեռախոսի համարը:
-Չգիտեմ, մտածեցի, որ կարող է ունենալ:
-Սպասիր, Աշոտ, էդ ի՞նչ ես ատամիդ տակ ծամծմում: Բան ես ուզում ասել՝ պարզ
ասա: Մարգոն, ասում ես, Վարոյանի հեռախոսահամարն ունի, հա՞: Չհասկացա,
էդ Մարգոն Վարոյանի հետ է կապված, հա՞, արա՛: Ուզում ես ասել, բայց ուղիղ չես
ասում, հա՞, այսինքն, որ ինքս գլխի ընկնեմ, իբրև թե քեզանից դուրս չի եկել, հա՞:
Վարորդը շատ իրավիճակներում էր տեսել Գաբոյանին, այդ առավոտյան էլ տրա-
մադրությունը տեղը չէր, բայց այսքան զայրացած ու գրգռված նա դեռ չէր եղել:
-Շե՛ֆ, ես դա չէի ուզում ասել, շե՛ֆ…
-Սո՛ւս մնա, գլուխդ կջարդե՛մ: Ուրեմն, կինս կապված է մեկի հետ, ում առջև՝ մո-
տիկ մարդ համարելով, տանս դուռը բացե՞լ եմ: Թիկունքից են հարվածո՞ւմ: Մարգո՛ւշ,
թիկունքից ես խփո՞ւմ, հա՞: Անունս, պատիվս փալասի պես գետին եք նետել՝ վրան
տրտինգ եք տալի՞ս, հա՞: Այսինքն, ես դարձել եմ էս քաղաքի ամենաչնչին մարդը: Էս
քաղաքը խնդալու է ինձ վրա, կամ երևի արդեն են ծիծաղում ետևիցս: Արդեն վրաս
ծիծաղում ե՞ն, արա՛:
Գաբոյանն այնպես էր գոռում, որ ղեկը դողում էր վարորդի ձեռքում:
-Շե՜ֆ ջան, ես էլի չհասկացա, թե ինչ դուրս տվի…
-Ձե՛նդ: Դու էլ ես ուրեմն ինձ թիկունքից խփում, իսկ ես քեզ իմ հավատարիմը,
իմ աջ ձեռքն եմ համարել…
-Շե՛ֆ…
-Ձե՛նդ: Կատուն ո՞ւմ հետ է կապվում:
-Ընտանիքի:
-Շո՞ւնն ում հետ է կապվում:
-Ընտանիքից մեկի՝ իր տիրոջ:
-Բա դու ինչո՞ւ որոշեցիր ինձ ծախել ու ծառայել Մարգոյին: Ես չե՞մ քո տերը, ես
չե՞մ քո ընտանիքը պահողը: Ես քեզ հետ ընկերություն եմ արել, արա՛: Ի՞նչ հարց
ունեիր, որ միացար դավադրությանը: Սպանե՛լ կտամ:
Գաբոյանը լռեց մի պահ, փոթորիկը կարծես սկսեց նահանջել, որ նոր թափով
գրոհի:
-Գույնդ մի գցիր, արա՛, քե՛զ չէ, Վարոյանին եմ խփել տալու: Իսկ Մարգոյին ես իմ
ձեռքով կգնդակահարեմ:
Գաբոյանը նորից ընկավ մտքերի մեջ․ «Չէ՜, հո հիմար չեմ՝ գնդակահարեմ, հետո,
վերջին թշվառի պես, փտեմ բանտում: Խեղճ կինս դժբախտ պատահարից կզոհվի»:
Այս անգամ Գաբոյանը երկար լռեց, իսկ վարորդը անգամ նրա կողմը չէր նայում:

Հետո նա խոսում էր քթի տակ, ասես, ինքն իր հետ. «Ախր, ես էլ էի մտածում,
թե, տեսնես, էս Մարգոյի մտքով չի՞ անցնում ինձ դավաճանել: Տրամաբանական
կլիներ, որ անցներ: Արդար չէր լինի, բայց տրամաբանական կլիներ»:

54

Գաբոյանը հայացքը շուռ տվեց վարորդի կողմը.
-Մարգոն՝ Մարգո է, հասկացանք, բայց դո՞ւ ինչու պետք է դավաճանեիր:
Վարորդը ծպտուն չհանեց, որպեսզի շեֆը կրկին չբորբոքվի:
-Է՜, Աշոտ, դու կարծում ես շեֆն ամենակարող է, ցանկացած հարված շեֆի
համար նույնն է, թե կայծակը խփի Քեոփսի բուրգին: Այնինչ, շեֆից ոչ թե վախենում
են, այլ հանդուրժում են նրան: Հանդուրժում են, քանի դեռ երգչախմբի հետ է եր-
գում, չի փորձում հոսանքին հակառակ լողալ: Եթե ուզում ես իմանալ, Գաբոյանը
քեզ պես տղերքով է Գաբոյան: Գաբոյանը ամեն օր ինքահաստատվում է շնորհիվ
իր տան, մեքենաների, հագած շորի, փողի, դուխի, արարքների և, իհարկե, թիկուն-
քին կանգնած հավատարիմ յուրայինների… չնայած սա էլ է հարաբերական: Իրակա-
նությունն այն է, որ իմ ժամանակն անցավ: Կարող է պատահել, որ մի տասը տա-
րի դեռ ինձ կյանքի տեր զգամ, բայց սա արդեն կյանք է կլինիկական մահվան
վիճակում: Իմ գլխավոր թշնամին ժամանակն է, ժամանակը ինձ ոչնչացնում է, ոնց
որ դինոզավրերին ոչնչացրեց:
Գաբոյանը երկար լռեց, օգտվելով դադարից վարորդը ձայն տվեց.
-Շե՛ֆ, ո՞ր ռեստորանի մոտ պահեմ:
-Ռեստորան չեմ գնում, Աշոտ:
-Բա ո՞ւր ես գնում, շե՛ֆ,- զարմացավ Աշոտը:
-Գնում եմ մանկությունս փնտրելու:
Աշոտը լուռ, հարցական նայեց Գաբոյանին:
-Ես էլ եմ երեխա եղել, բա՞: Մի ծառաշատ հատվածում գարնանը հրաշք ձնծա-
ղիկներ էին աճում: Տեղը միայն ընկերներով գիտեինք: Քաղում էինք, ուրիշները
վաճառում էին, իսկ ես մորս էի նվիրում: Երանի վերադառնային այն օրերը` ես այս
անգամ ուրիշ ճանապարհով կգնայի․․․ Դիմացի խողովակների մոտ պահի՛ր,- անսպա-
սելի հրամայեց Գաբոյանը։- Տանը կասես. Մելսի մեքենայով գնացել է Եղեգնաձոր՝
հիդրոէլեկտրակայանի տեղը որոշելու:
Գաբոյանը մեքենայի գրպանում ակնոցն էր փնտրում, Աշոտը դիմեց նրան.
-Շեֆ, կներես, էսօր մեծ էշություն արեցի…
-Մի խեղճացիր, կռված տղա էս՝ մի նվաստացիր: Կստուգեմ, ես ամեն ինչ ստու-
գում եմ: Վեցերորդ վարչության Ռոմիկին մի քանի անգամ կեսգիշերին տարել, հար-
բած վիճակում բեռնաթափել էս տան առաջ, հիշո՞ւմ ես դրա տան տեղը:
-Դավիթաշենի կամրջից անմիջապես հետո, նորակառույց բարձրահարկի ետևի
շենքում է ապրում, շեֆ:
-Ապրե՛ս, վաղը հիշեցրու, բան եմ ասելու:

Գաբրիելը ետ ու առաջ էր անում անտառաշերտի եզրով, բայց դեպի վեր տանող
հին արահետը վաղուց կորել էր նոր աճած թփերի ու ծառերի մեջ: Անտառաշերտը
կարծես թե նույնն էր, բայց հին արահետները չկային: «Ո՞նց կարող է պատահել,
որ չգտնեմ իմ մանկության արահետները»,- մտմտում էր Գաբրիելն ու շփոթված
պտտվում խողովակների շուրջը: Երեկոյի մթնշաղից առաջ բացատն անսովոր

55

ԱՐՁԱԿ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

աղմուկով էր լցվում: Ամառային այս պահին ծառերի սաղարթները ճոճվում էին ամեն
կողմից վերադարձող ճնճղուկների ծանրությունից: Կարծես ըստ պայմանավորվա-
ծության հավաքվում էին թռչունները և բազմաձայն աղմուկի մեջ կիսվում օրվա
տպավորություններով, յուրաքանչյուրը զեկուցում էր գլխով անցածի մասին: Պահը
տևում էր տասնհինգ-քսան րոպե, որից հետո ճնճղուկները մեկեն սսկվում էին:

Իջնող խավարի հետ մարում էին բազմատեսակ ձայները և ընդգծվում էր լռու-
թյան միջով հոսող գետի միօրինակ խշշոցը: Գաբրիելն այդ ժամանակ ցանկանում
էր, որ տարիները շուտ անցնեն ու ինքը շատ բաների հասնի, իսկ մյուս կողմից
թաքուն վախը ներսից շշնջում էր, թե կկարոտի մանկությանը:

Գաբրիելը մոլորված ետ ու առաջ էր անում վեր ելնելու ճիշտ վայրը փնտրելով,
միաժամանակ հայացք էր գցում փողոցի աջ կողմի ռեստորանի ուղղությամբ՝
զգուշանալով որևէ ծանոթի կողմից ճանաչվելուց: Ամառային բացօթյա սրահները
գործում էին արդեն, դիմացը նստած մի կին ծանոթ թվաց: Մի՞ թե Կարինեն է: Կինը
մենակ էր, ամենայն հավանականությամբ հետի տղամարդը ժամանակավորապես
բացակայում էր: Կինը սուրճի բաժակը ցած դրեց, գլուխը բարձրացրեց և Գաբրի-
ելը համոզվեց, որ Կարինեն է: Հետաքրքրությունը ավելի մեծացավ. երբ մարդուն
ճանաչում ես, հարցերը շատանում են: Նույնիսկ խանդ հիշեցնող ինչ-որ բան խառնը-
վեց սրտի տրոփյունին: Սեղանին ոչ ոք չէր մոտենում, միայն քիչ անց անցուդարձ
անող մատուցողը կանգ առավ Կարինեի կողքին ու նրանք մի քանի վայրկյան
զրուցեցին հին ծանոթների պես: Սա ուրիշ բան էր նշանակում: Էլի մի հայացք նե-
տելով ձնծաղիկների թավուտը թաքցրած անտառաշերտի մշուշոտ բարձունքին
Գաբրիելն անցավ փողոցը և մոտեցավ Կարինեի սեղանին․

-Թույլ կտա՞ք նստել ձեր կողքին:
Կարինեն մի պահ կարծես չէր հավատում աչքերին, հետո ծանոթ զրնգուն ձայ-
նով հարցրեց.
-Գաբո՞։ Որտեղից հայտնվեցիր, սև ակնոցդ ի՞նչ է նշանակում՝ հո փախուստի
մեջ չե՞ս:
-Սև ակնոցը նրա համար է, որ ոչ ինձ ճանաչեն, ոչ էլ ես ճանաչեմ որևէ մեկին...
իհարկե` բացի քեզանից:
Պարզվեց, որ Կարինեն համատեղության կարգով ստանձնել էր այդ ռեստորանի
հաշվապահի գործը և ամսվա մեջ մի քանի անգամ լինում էր այստեղ: Գաբրիելն
իրեն հատուկ գործնականությամբ պատվերներ տվեց մատուցողին, որքան էլ որ
Կարինեն փորձում էր հակառակվել:
-Կարինե, ես քեզ գործ կտամ, թո՛ղ այդ վազվզոցը,- ասաց Գաբրիելը:
-Չէ՛,- պատասխանեց Կարինեն,- քեզ մոտիկ լինելը վտանգավոր է:
-Ինձ չե՞ս վստահում:
-Նաև ի՛նձ չեմ վստահում, մարած մոխիրը նորից խառնելու ցանկություն չկա,
ես իմ միայնության հետ հազիվ հաշտվել եմ:
Ռեստորանում «Նաիրի» կոնյակ չունեին: Գաբրիելի վրա-վրա խմած երկու բաժակ
«Վասպուրականը» սկսել էր ազդել:

56

-Կարինե, եթե այս անգամ ընտանիքից, փողից ու մնացած ամեն բանից հրա-
ժարվեմ, գամ մոտդ, կընդունե՞ս:

-Տնաշե՛ն, առանց քեզ զարդարող բաների ինչո՞ւ ընդունեմ:
-Ախր, սիրել ենք իրար:
-Դպրոցական տարիներին:
-Ո՛չ միայն:
-Մնացածը երազում է պատահել:
-Վիրավորել եմ քեզ, Կարինե, խաբել եմ…- ձայնը ցածրացրեց Գաբրիելը:
-Եթե անկեղծ խոստովանեմ՝ չես խաբել: Խաբած կլինեիր, եթե բան խոստանայիր։
Բայց դու ոչինչ չխոստացար: Ավելի անկեղծ ասած, դու այն ժամանակ հայտնվեցիր,
երբ ես առանց հենարանի կարող էի կոտրվել: Այնքան թույլ էի, որ չկարողացա
մերժել, թեև պարզ էր, որ մի օր կշեռքը ծանրություն է անելու ընտանիքիդ կողմը:
Երկուսն էլ մտքերի մեջ ընկան: Գաբրիելի արագ դատարկվող բաժակներին Կարի-
նեն պատասխանում էր փոքրիկ ումպերով: Նրա աչքերի տակ գծագրվել էր բնորոշ
կարմիրը, իսկ աչքերում կայծկլտում էր ջահել օրերի կրակը:
-Կարինե, ինչքա՞ն շարունակվեց մեր ոչ պլատոնական սերը:
-Կլոր վեց ամիսը լրանալուն պես անհետացար:
-Ինձ մոտ ամեն ինչ միշտ կլորացված է եղել:
-Դպրոցում էլ հաշվելուց լավ էիր: Գաբո, կարգին դասի չէիր նստում, ո՞նց էիր
հասցնում:
-Դասերը հեշտ էի յուրացնում, բայց մորս պիտի օգնեի…
Կարինեն ու Գաբոն տարվեցին դպրոցական հուշերով, որովհետև դրանց մեջ
նաև ուրիշ դերակատարներ կային: Կարինեն քիչ խմեց ու քիչ կերավ, իսկ Գաբոն
մեկ շիշ «Վասպուրականը» դատարկեց գրեթե միայնակ: Երբ արդեն մթնած ձորը
լցվել էր երաժշտության աղմուկով, իսկ նրանք մոտենում էին պատվիրված տաքսի
մեքենային՝ Գաբոն թեթև ճոճվում էր:
Կարինեն նստեց մեքենայի ետևի նստարանին, իսկ Գաբրիելը տեղավորվեց վա-
րորդի կողքին:
-Ա՛յ տղա, ինչո՞ւ է մեքենայից բենզինի հոտ գալիս,- դժգոհեց Գաբրիելը: Վարորդը
կարծես տրամադրված չէր արձագանքելու, բայց Գաբրիելը շարունակեց․
-Շեֆդ կոկված դուրս է գալիս տանից, կարծես թանգարանում ցուցանմուշ է աշ-
խատում, իսկ սա իր արժանապատվության հետ կապ չունի՞, իր փնթի բիզնեսն իր
մասին չի՞ վկայում:
Այս անգամ երիտասարդ վարորդը կարծես հարկադրված էր պատասխանել.
-Իմ ի՞նչ գործն է, ես ոչնչից տեղյակ չեմ:
-Յա՞,- զարմացած ձևացավ Գաբրիելը,- երևի տեղյակ էլ չես, թե նազիր-վեզիր-
ներից վերև շեֆդ ով է, հա՞: «ԲեՌն» տաքսի ծառայության մեքենա չի՞ սա: «ԲեՌնը»
Բենիկն ու Ռուզանը չե՞ն: «Բե՛Ռն»: Մարդ էլ կնոջ անունը միացնի հոր անվան հետ:
Խաղաղվեց Գաբրիելի ձայնը, բայց միտքը շարունակում էր գլորվել նույն ճա-
նապարհով․

57

ԱՐՁԱԿ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

-Բենիկ Սամսոնիչը հազվագյուտ տաղանդ էր: Ամեն մայիսի մեկին կրծքին փակ-
ցնում էր սոցիալիստական աշխատանքի հերոսի շքանշանն ու ավազակախմբի
գլուխն անցած քայլում էր Լենինի հրապարակով: Կնքահայրերին հավասարվելով
դեպի ամբիոն ձեռքով էր անում, հասկացնելով, իբր «շնորհակալ եմ, դուք լավ լինեք՝
ես լավ կլինեմ, ես լավ լինեմ՝ դուք էլ լավ կլինեք»: «Նաիրիտ» գիտարտադրական
միավորման երիտասարդ զոդող ընկեր Բենոն բախտ էր ունեցել անձամբ ձեռքով
բարևելու ՍՍՀՄ կենտկոմի գերագույն քարտուղար Նիկիտա Խրուշչովին՝ Երևան
այցի ժամանակ: Բարևել էր, ու բախտը բացվել էր: Այս նշանավոր դեպքից շատ
չանցած առաջատար բանվորին նստեցրին գործարանի արհմիության նախագահի
տեղակալի աթոռին: Այստեղից էլ, շատ չանցած, կուսակցական կոմիտե տարան:
Որոշ ժամանակից Բենիկ Սամսոնիչը պիտի առաջադրվեր Գերագույն սովետի պատ-
գամավոր, բայց վերջին պահին կանխեցին, որովհետև պարզվեց ՀՍՍՀ Գերագույն
սովետում բաց էր մնացել առաջավոր կթվորուհու տեղը: Վերևները, այնուամենայ-
նիվ, չուզեցին նեղացնել իրենց աճեցրած կադրին, և շատ չանցած Բենիկ Սամսո-
նիչս դարձավ հանրապետություն քարածուխ ու փայտանյութ ներկրող պատաս-
խանատու գործի ղեկավարը: Այստեղ էր, որ Սամսոնիչը փայլեց իր ողջ հմայքով ու
թաքնված ընդունակություններով: Այդ լճացած ոսկե տարիներին Բենիկ Սամսոնիչի
կերած փայտանյութն ու քարածուխը եթե հաշվենք վագոններով` գնացքի երկա-
րությունը Մասիս կայարանից կհասնի մինչեւ Բեռն… Հզոր էր սովետը, բայց հսկա
եզի պես տապալվեց համատարած հոշոտումից: Սովետը գնաց՝ թալանը մ նաց:
Բենիկի միակ արու զավակը, որ երևի կարծում էր, թե իր սիրուն շորերն ու մեքե-
նաները ամառանոցի ծառերին են աճում, վատ ժառանգություն չստացավ երկրի
քանդվելու նախօրյակին… Իսկ դու քեզ դրել ես միամիտի տեղ, ուզում ես ինձ խաբել,-
նորից երիտասարդ վարորդի կողմը շուռ եկավ Գաբրիելը: Կոնյակը շարունակում
էր եռալ երակներում, և նա կրկին սկսեց գորգոռալ:- Ինձ ֆռռացնելն էդքան հեշտ չի,
արա՛, ես էս քաղաքի վեր ու դիրը հիմքից գիտեմ, ես էս քաղաքի շնչառությունն եմ
զգում, էս իմ սեփական քաղաքն է, հասկացա՞ր:

Կարինեն հիշեցրեց իր ներկայության մասին.
-Ես տեղ հասա, խանութի դիմաց կանգնեցրե՛ք մեքենան:
Գաբրիելը մի թույլ ճիգ էլ արեց Կարինեից հրավերք ստանալու, բայց դարձյալ
մերժվեց:
-Չե՛ս փոխվել, Գաբո,- ասաց Կարինեն:
-Հա, Կարինե ջան, շնորհակալ եմ, դու էլ մնացել ես նույն կենսուրախ աղջիկը:
-Չէ՛,- ասաց Կարինեն,- ինձ լավ չհասկացար, ուզում եմ ասել` մեկ անգամ փոխ-
վելուց հետո ետ չես փոխվել:
-Փաստորեն, ես ոչ ոքու պետք չեմ,- քթի տակ մռմռաց Գաբրիելը, երբ վարորդի
հետ մեքենայում մնացել էին երկուսով:
Վարորդը սպասում էր, իսկ Գաբրիելը ամփոփվել էր իր մեջ:
-Հիմա՞ ուր գնանք,- ի վերջո հարցրեց վարորդը:
-Ջհանդա՛մը,- պատասխանեց Գաբրիելը, քիչ մտածեց ու որոշեց,- չէ՛, քշիր Ջըր-

58

վեժի գերեզմանատուն, հանգստի քարից յոթ շարք վերև, այնտեղից դեպի աջ հատ-
վածը՝ Գաբոյան Արշակի քարի մոտ: Չէ՛,- դարձյալ մտափոխվեց Գաբրիելը,- Արշակի
քարն անցիր ու կանգնիր Գաբոյան Թամարի քարի մոտ:

Լռեց, հետո էլի քթի տակ մռմռաց.
-Ի՜նչ տաք էին ձեռքերդ…
Վարորդը մեքենան պոկեց տեղից, որոշեց, համենայնդեպս, մոտենալ քաղաքի
կենտրոնին:
Հարբած ուղևորը գլուխը կախել էր կրծքին և դժվար էր գուշակել՝ արթո՞ւն է,
թե՞ քնած:
-Երեխաներ ունե՞ս,- առանց գլուխը բարձրացնելու հարցրեց Գաբրիելը:
-Երկու աղջիկ,- պատասխանեց վարորդը:
-Կնոջդ սիրո՞ւմ ես,- շարունակվում էր հարցուփորձը:
-Սիրում եմ, բա ի՞նչ եմ անում,- հաստատեց վարորդը:
-Ասա հորս արև,- պնդեց Գաբրիելը:
-Մինչև ամուսնանալը սիրահարված էինք, փախցրել եմ,- ավելացրեց երիտասարդը:
-Վերցրու էս փողը, կնոջդ համար ծաղիկ կառնես,- ասաց Գաբրիելն ու գրպանից
մի բուռ թղթադրամներ հանելով լցրեց վարորդի ծնկներին,- անպայման ծաղիկ
կառնե՛ս, ստուգելու եմ:
Գաբրիելը կրկին հակեց գլուխը, իսկ քիչ անց կրծքից պոկվեց միալար խռմփոցը:
Վարորդը ձայն տվեց, բայց Գաբրիելը չէր արթնանում: Վարորդը մեքենան վարում էր
քաղաքի մարդաշատ փողոցներով, հետո մտնում էր դատարկ նրբանցքներ, կանգ
էր առնում աղմկոտ խաչմերուկներում և զվարճավայրերի մոտ, որտեղից բարձր
երաժշտություն էր լսվում, մխրճվում էր գունեղ լույսերի խրձերի մեջ, բայց միևնույն
է՝ ուղևորը չէր արթնանում: Նա կարծես չէր ցանկանում արթնանալ, աղմուկի կամ
մեքենայի կտրուկ շարժումների ժամանակ խոժոռում էր դեմքը, երեխայի պես կըծ-
կում շրթունքները, սակայն աչքերը չէր բացում: Մեքենան ընթանում էր դատարկ
փողոցներով, հասնում էր ծայրամասեր թեքվող խաչմերուկներին ու նորից ետ շըր-
ջվում, պտույտներ էր տալիս քաղաքի կենտրոնում, վեր ու վար էր անում պուրակ-
ներով ու հրապարակներով, և թվում էր, թե այս ընթացքը երբեք չի ավարտվելու:

59

ԱՐՁԱԿ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ,
գրաքննադատ

ՎՐԻՊՈՒՄ

Ատրճանակի փողը սևեռուն նայում էր ինձ: Եթե կրակեց, իսկ կրակոց պիտի լի-
նի անպայման, գնդակը կմտնի աչքս, ձախ աչքս, եթե ոչ աչքս, ապա դեմքիս որևէ
հատված, իսկ դա ստույգ մահ է:

Ասում են, թե նման դեպքերում, սպանվողի աչքերի առջևով, մի քանի ակնթարթում,
անցնում է ողջ կյանքը: Չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ (մեռնողներից ոչ մեկը,
որքան գիտեմ, առայժմ հետ չի եկել ու պատմել այդ մասին), բայց իսկապես մի քա-
նի ակնթարթում, ամենայն մանրամասնությամբ, ես հիշեցի ոչ թե ապրածս բոլոր
օրերը, այլ կյանքիս վերջին տասնյոթ տարին ու ինն ամիսը…

Այնուհանդերձ, նա ձգանը սեղմեց, բայց ինձ գնդակ չդիպավ, հետևաբար, ես
չսպանվեցի, ես ողջ եմ հիմա, բայց ինձ թվաց, թե վաղուց, օրեր շարունակ ե՛ս եմ
սպանել նրան… Գուցե սխալվում եմ, բայց կատարվածը այլ կերպ չեմ կարող բա-
ցատրել: Քիչ թե շատ խղճմիտ և պատասխանատվություն ունեցող մարդը որևէ
անբարեկարգություն տեսնելիս, անմիջապես մեղավորության զգացում է ապրում:
Նրան թվում է, թե ժամանակին կարող էր դա կանխել: Մինչդեռ սա ոչ թե անբարե-
կարգություն էր, այլ ահավոր, սահմռկեցնող մի բան, և այնքա՜ն անսպասելի, որ
նույնիսկ չհասցրի զարմանալ…

Առաջին օրվան նախորդել են ուրիշ, բազմաթիվ օրեր: Իսկական առաջինը
թերևս այն օրն էր, երբ նա մտավ լսարան: Մտավ ու նայեց ինձ: Նա իսկապես նայեց:
Աչքերիս մեջ: Եվ նույնիսկ ժպտաց: Ինձ թվաց, թե հիմա կմոտենա ու կհամբուրի…

60

Բայց նա ընդհանուր մի հայացք գցեց լսարանին, շարունակ ժպտալով բարևեց, տե-
ղավորվեց սեղանի մոտ և միանգամից դիմեց մեզ.

-Ինչո՞ւ որոշեցիք լրագրող դառնալ:
Տարբեր բացատրություններ լսվեցին: Մեկն ասաց, որ սիրում է ճամփորդել, իսկ
լրագրողները շարունակ աշխարհի տարբեր ծայրերում են լինում: Մեկն էլ ասաց,
թե որոշել է մարզական մեկնաբան դառնալ և հատկապես ֆուտբոլի մասին գրել,
մի երրորդն էլ խոստովանեց, թե նպատակ ունի այնպիսի թերթ տպագրել, որ բոլո-
րը կարդան, ոմանք էլ չկարողացան հստակ բացատրել, թե ինչու են ընտրել այդ
մասնագիտությունը… Եվ հանկարծ նա դիմեց ինձ.
-Իսկ դուք, օրիորդ, կարո՞ղ եք ասել` ինչո՞ւ հատկապես լրագրող:
-Որպեսզի հարցազրույցներ անեմ հետաքրքիր մարդկանց հետ:
Պատասխանս, հավանաբար, դուր եկավ նրան, քանի որ ժպտաց և ասաց.
-Լավ գաղափար է, բայց իմացեք` հարցազրույցը բարդ ժանր է, պետք է լեզուներ
իմանաք, գիտելիքներ ձեռք բերեք, կարողանաք մարդ ճանաչել, գաղտնիքների մեջ
թափանցեք և ուրիշ շատ ու շատ բաներ:
-Կաշխատեմ և անպայման կհասնեմ իմ նպատակին… Եվ դուք կօգնեք ինձ:
Նա շռայլ ժպիտ պարգևեց ինձ ու լսարանին դիմելով ասաց.
-Ուզում եմ, որ բոլորդ այսպես պատվախնդիր լինեք:
Իմ նպատակը միանգամից նրա ուշադրությունը գրավելն էր, և ես հասա դրան:
Ամեն անգամ լսարանից դուրս ինձ հանդիպելիս ժպտում էր և հարցնում. «Ինչպե՞ս
են գործերը, դեռ հարցազրույց չե՞ք արել… Եթե իմ օգնությունը պետք լինի, խնդրեմ,
առանց վարանելու կարող եք դիմել»: Ես հասկանում էի, որ կատակում է, բայց որո-
շեցի կատակը լրջացնել:
Ես մոլի թատերասեր եմ, ոչ մի նոր ներկայացում բաց չեմ թողնում, իսկ հավա-
նածներս նայում եմ մի քանի անգամ: Բնականաբար իմ սիրած դերասաններն
ունեմ, որոնցից հատկապես մեկն ինձ համար պաշտամունքի առարկա է: Ոչ, նա
տղամարդ չէ, կին է, ավելի ճիշտ`աստվածուհի: Նա ոչ միայն գեղեցիկ է, ոչ միայն
կանացի և անսահման տաղանդավոր, այլև խելացի, բազմակողմանի զարգացած…
Մի խոսքով, կին, որպիսին կուզեի ինքս լինել… Միշտ երազել եմ նրա հետ ծանոթանալ
և խոսել, բայց առիթ չի եղել… Մի երկու անգամ, ներկայացումից հետո, գնացել եմ
դերասանական մուտքի մոտ, սպասել, որպեսզի նրան տեսնեմ բեմից դուրս, կյան-
քում: Բայց պարզվել է, որ ես միակը չեմ այդտեղ, ուրիշներն էլ կային` ինձ նման աղ-
ջիկներ, նաև տղամարդիկ, և դերասանուհին դուրս էր գալիս, հպանցիկ նայում մեզ,
նստում իրեն սպասող մեքենան ու հեռանում: Մի անգամ նույնիսկ նամակ գրեցի նը-
րան և ստիպված թողեցի թատրոնի դրամարկղում, որովհետև ինձ չորելով հրա-
ժարվեցին նրա հասցեն և հեռախոսը տալ: Վստահ չեմ նույնիսկ, թե նամակս
հանձնել են…
Այս անգամ ես արդեն բոլոր հիմքերն ունեի դերասանուհուն հանդիպելու, զրու-
ցելու և ոչ միայն…
Ներկայացումից հետո ես մյուս երկրպագուների հետ հնազանդ չսպասեցի դրսում,

61

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

այլ համարձակ բարձրացա վերև, մտա նրա դիմահարդարման սենյակը, ներկա-
յացա և ասացի, որ պատվեր ունեմ հարցազրույց անելու իր հետ: Նա հաճելի ժպի-
տով նայեց ինձ, մազերս շոյեց, հետո հարցրեց.

-Քանի՞ տարեկան ես, աղջիկ ջան, որ արդեն հարցազրույցներ ես անում:
-Ես տասնյոթ տարեկան եմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ ձեր
բոլոր դերերը դիտել եմ` կինոյում և թատրոնում, ձեր մասին գրված բոլոր հոդված-
ները մամուլից կտրել պահել եմ… անգիր եմ արել…
Եվ սկսեցի թվարկել, թե ով ինչ է գրել նրա մասին, երբ և որտեղ… Նա հմայված
նայում էր ինձ: Ի վերջո, ասաց.
-Համոզեցիր: Դու կարող ես նույնիսկ գիրք գրել իմ մասին: Այլևս մերժելու իրա-
վունք չունեմ: Խնդրեմ, վաղն արի մեր տուն:
Ես յոթերորդ երկնքում էի:
Հարցազրույցը շատ հետաքրքիր ստացվեց: Տպագրվեց միաժամանակ երկու
թերթում: Դերասանուհին անչափ գոհ էր: Գոհ էր նաև իմ սիրելի դասախոսը, որը
մինչև նյութը թերթին հանձնելը կարդաց և ընդամենը մեկ-երկու ոճական ուղղում-
ներ արեց: Եվ այդպես, նրա օրհնությամբ, ես սկսեցի հարցազրույցներ անել մյուս
դերասանների, հետո` արվեստագետների, գրողների հետ: Եվ ամեն անգամ խմբա-
գրություն տանելուց առաջ, տալիս էի նրան, որ կարդա և ասի. «Հրաշալի է, ավե-
լացնելու բան չունեմ»:
Առանց նրա ես այլևս չէի կարող ապրել: Ինձ համար քիչ էր միայն լսարանում
և միջանցքում նրան տեսնելն ու լսելը: Ինձ ավելին էր պետք: Եվ գուցե ես այդքան
հարցազրույցներ չանեի, եթե չլիներ նրան երես առ երես տեսնելու, նրա հետ խո-
սելու, նրան լսելու սաստիկ պահանջը: Իսկ նա ընդամենը խրախուսում էր իմ աշխա-
տասիրությունը, երբեմն-երբեմն օգտակար խորհուրդներ տալիս, և ոչ ավելին:
Անշուշտ, նա հասկանում էր ամեն ինչ, բայց ոչ մի անգամ չխախտեց ուսանող-
դասախոս հարաբերության հստակ սահմանը և միշտ տարածություն պահեց:
Հենց դա էր ինձ սպանում` նրա սթափ, չափավորված պահվածքը: Իսկական ման-
կավարժ էր: Մինչդեռ քսանյոթ տարեկան էր ու դեռևս չամուսնացած, և ինչպես
իմացա՝ կողքին էլ ոչ ոք չկար:
Սակայն ես ստիպված չեղա երկար սպասել: Արցախյան շարժումն էր սկսվել:
Արվեստը մղվեց երկրորդ պլան: Մամուլն ամբողջովին լցված էր քաղաքական լու-
րերով ու վերլուծական հոդվածներով: Այդ օրերին էր, որ Ծաղկաձորում լրագրող-
ների եռօրյա հավաք կազմակերպվեց, և, չգիտեմ ինչու, հրավիրեցին նաև ինձ: Դա,
իհարկե, բացառիկ պատիվ էր, և ես սիրով ընդունեցի հրավերը: Մեզ տեղավորել
էին հանգստի տներից մեկում, յուրաքանչյուրիս առանձին սենյակ հատկացրեցին:
Երբ իրերս էի դասավորում, միջանցքից ծանոթ ձայն լսեցի: Դուռը բացեցի, և ո՜վ
զարմանք… Չգիտեմ պատահական էր ստացվել, թե ոչ, բայց իմ անմիջական հարե-
վանը Նա էր՝ իմ սիրելի դասախոսը… Եվ ես, տասնյոթամյա անփորձ աղջիկս, հաս-
կացա, որ բախտն ինձ բացառիկ պարգև է շնորհել ու որ այս երեք օրում պիտի իմ
ճակատագիրը վճռվի:

62

Առաջին օրը որևէ քննարկում, որևէ լուրջ բան չեղավ: Երեկոյան կողմ հավաք-
վեցինք ընթրիքի սեղանի շուրջ, ավելի շատ խմեցինք, քան կերանք: Մի քանիսը,
ահել ու ջահել, փորձում էին ինձ սիրահետել, բայց, չնայած ես էլ գինով էի, բոլորին
զուսպ ու քաղաքավարի մերժեցի: Իմ ընտրությունն արդեն արված էր, ուստի սպա-
սում էի հարմար ժամի: Ակնդետ հետևում էի Նրա յուրաքանչյուր շարժումին, և ուրա-
խությամբ փաստեցի, որ կողքին ոչ մի կին չկա… Դա ինձ արիություն հաղորդեց:

Ժամն արդեն ուշ էր: Ես աննկատ հեռացա սեղանից, բարձրացա սենյակս և ան-
համբեր սպասում էի Նրա գալուն: Կես ժամ հետո լսեցի, թե ինչպես հարևան դուռը
բացվեց և Նա ներս մտավ: Ամենայն հավանականությամբ, մենակ էր: Համոզվելու
համար ականջս հպեցի պատին: Երկրորդ անձի ներկայությունը հաստատող որևէ
ձայն չլսեցի: Ես մրցակից չունեի Նրա կողքին: Նա իսկապես մենակ էր:

Այլևս չհապաղեցի: Զգուշորեն բացեցի դուռս, նայեցի աջ ու ձախ: Միջանցքում
ոչ ոք չկար, բոլորն արդեն քուն էին մտել: Թակեցի Նրա դուռը: Ստիպված չեղա եր-
կար սպասել: Տարօրինակ էր, բայց դեմքին զարմանք չտեսա: Ինձ հրավիրեց ներս,
առաջարկեց նստել և հարցրեց.

-Ինչպե՞ս ես:
Հարցն ինձ անհեթեթ թվաց: Եթե ասեր. «Ի՞նչ կա, ինչո՞ւ ես եկել…», ապա մի բան
կհորինեի, բայց հիմա չգիտեի ինչ պատասխանեմ:
-Վատ եմ,- ինձնից անկախ ասացի ես:
Եվ այլևս չսպասելով հաջորդ հարցին, մոտեցա և ամուր գրկեցի Նրան: Անդրա-
դարձն առավել քան կրքոտ էր: Ասես ամբողջ կյանքում այս պահն էր երազել: Մենք
բուռն գիշեր անցկացրինք: Նա եղավ իմ առաջին տղամարդը: Առավոտյան ինձ քնից
հանեց և խնդրեց, որ հնարավորին չափ շուտ իջնեմ նախաճաշելու, որպեսզի կաս-
կածներ չհարուցեմ, իսկ ինքը եկավ բավական ուշ և նույնիսկ չնայեց իմ կողմը:
Երեք գիշեր Ծախկաձորում սիրո խրախճանքներում անցան, իսկ Երևան վերա-
դառնալուց հետո հանդիպում էինք տարբեր վայրերում: Մի օր նա ինձ հարցրեց.
-Ի՞նչ է լինելու սրա վերջը:
-Չգիտեմ: Ես արդեն ամեն ինչ ստացա Աստծուց, ավելին ինձ պետք չէ:
-Դու պարզապես սքանչելի ես,- ծիծաղեց նա:- Բայց իմացիր, որ աշխարհում
ամեն ինչ ունի սկիզբ, զարգացում և ավարտ: Մենք ընդամենը սկսել ենք, իսկ ի՞նչ
պիտի անենք հետո: Դու ինչպե՞ս ես պատկերացնում:
-Չգիտեմ, ինձ մի հարցրու,- կրկնեցի ես:- Ինչպես կուզես, այնպես էլ կանենք:
Դեպքերն իրենք եկան ասելու, թե ինչ անենք: Արդեն մեկ ամիս էր անցել մեր
առաջին գիշերվանից, երբ հաստատվեց, որ հղի եմ: Լուրը նրան անչափ ուրա-
խացրեց, և այս անգամ ես հարցրի.
-Ի՞նչ ենք անելու:
-Դա ի՞նչ հարց է, պիտի ամուսնանանք: Երեխան պետք է օրինական հայր ունենա:
Հաջորդ օրն իսկ նա ինձ տարավ ԶԱԳՍ: Բայց մեզ հրաժարվեցին գրանցել, ասա-
ցին, որ մեկ ամիս էլ սպասենք, նոր գանք՝ երբ իմ տասնութը լրանա: Մենք չվհատ-
վեցինք: Նույն օրը երեկոյան ընկերներով հավաքվեցինք և հարսանիք արեցինք:

63

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Լուրը տարածվեց քաղաքով մեկ:
Ամուսինս նշանավոր լրագրող էր, և հայտնի էր իր շիտակ ու ազնիվ կեցվածքով,
ուստի որքան բարեկամներ ուներ, գրեթե նույնքան էլ չարակամներ: Հենց դրան-
ցից մեկն էր, որ դեղին մամուլում գարշելի մի նյութ տպագրեց` մեղադրելով նրան
անչափահասներ այլասերելու մեջ: Մեր ծնողներն էլ այդտեղից լուրն առան, և մենք
ընկանք խաչաձև կրակի տակ: Նրանք չգիտեին, որ հղի եմ: Այսինքն, ոչ ոք չգիտեր,
բայց արդեն ստիպված էինք ասել: Մայրս ինձ չէր դատապարտում, բայց գոհ էլ չէր:
«Գոնե ուսումդ վերջացնեիր, նոր մտածեիր երեխա ունենալու մասին,- ասաց և կըտ-
րուկ հայտարարեց,- Ամուսնացիր, բայց ինձ վրա հույս չդնես, ես հոգնել եմ երեխա
պահելուց»: Գուցե իրավունք ուներ այդպես ասելու, քանի որ քրոջս, հետո եղբորս
երեխաներին էր պահել… «Թող սկեսուրդ պահի, մինչև ուսումդ կվերջացնես»: Իսկ
սկեսրայրս ոչինչ չէր ուզում լսել: Նա կտրուկ պահանջ էր դրել. «Ո՛չ մի ամուսնություն,
իսկ երեխային ինչ կուզի թող անի…»: Նա նույնիսկ ցանկություն չուներ ինձ տես-
նելու, ասես, բորոտ էի, հանցագործ, հրեշ…
Դաժանորեն ինձ հասկացրին, թե ինչպես մաքուր սիրո հրճվանքը մի ակնթար-
թում կարող է փոխվել տառապանքի, գուցե և ողբերգության… Արհեստական վի-
ժումի մասին մտածել անգամ չէի ուզում, որոշել էի, որ այդ երեխան անպայման
պիտի լույս աշխարհ գա և երջանկացնի բոլորիս, քանի որ պտուղ է իսկական սիրո:
Այդ օրերին զգացի, թե որքա՜ն մենակ եմ ես: Ճիշտ է, ամուսինս կողքիս էր, և շա-
րունակ կրկնում էր, որ իր որոշումը վերջնական է, որ մենք ցմահ պիտի միասին
լինենք՝ մեր սպասվող երեխայի և հաջորդ երեխաների հետ: Ես հավատում էի նրան,
բայց ուզում էի նաև, որ կողքիս լիներ հարազատ մեկը, ում որ սիրտս կբացեի, իսկ
նա ինձ ուժ կտար, թիկունքիս կկանգներ: Ընկերուհիներս ասես խուսափում էին ինձ-
նից, մեծ քույրս տարօրինակ էր պահում իրեն, շարունակ զբաղված էր, ժամանակ
չուներ հետս խոսելու, մորս մասին էլ չեմ ասում…
Մենք մերժված էինք բոլորի կողմից ու մեն մենակ: Բայց, հավանաբար, ճիշտ է,
որ չկա չարիք առանց բարիքի: Իմ բարիքն այն եղավ, որ այս դեպքերն ինձ հասու-
նացրին բառացիորեն մի քանի շաբաթում, և ես` վարդագույն երազանքներով լըց-
ված միամիտս, սկսեցի տեսնել, թե «արդարամիտ ու բարոյապաշտ» մեր հասա-
րակությունն ինչպես է հանդուրժում, նույնիսկ թաքնված նախանձով նայում նրանց,
ովքեր բարձր դիրքի են հասել զազրելի ճանապարհներով, բայց անզիջում մի խստու-
թյամբ բոյկոտում է` իր կարծիքով ինչ-ինչ նորմերից դուրս հայտնված սերը:
Հայրական տնից տեղափոխվեցի ամուսնուս մոտ` նրա երկսենյականոց բնակա-
րանը, որը մեզ համար ապաստան դարձավ։ Մենք ասես անմարդաբնակ կղզում
ապրեինք: Ոչ միայն որովհետև աշխատում էինք հնարավորին չափ քիչ դուրս գալ
տնից, իսկ դուրս գալիս էլ՝ հնարավորին չափ շուտ վերադառնալ, այլև որովհետև
ապրում էինք ամբոխի ներքո մենության մեջ: Այո՛, ամբոխ, որն ամեն կերպ իր ան-
բարյացակամությունն էր ընդգծում մեր հանդեպ:
Սակայն ես չէի հուսահատվում, ընդհակառակը, ավելի էի լցվում վճռականությամբ:
Այդ օրերին ես և ամուսինս ահագին աշխատանք արեցինք: Նա ավելի հաճախակի

64

էր հանդես գալիս մամուլում: Խառնակ օրեր էին սկսվել երկրով մեկ, մամուլը դարձել
էր ժողովրդի փաստացի առաջնորդը: Նա այն մի քանի լրագրողներից էր, ում խոս-
քին հավատում էր ժողովուրդը: Նա խիզախ էր, արդարամիտ: Եվ հատկապես՝ ան-
արծաթասեր: Տարբեր ուժեր և կուսակցություններ փորձում էին նրան իրենց կողմը
քաշել, ոսկի սարեր էին խոստանում, բայց բոլորին միևնույն պատասխանն էր
տալիս. «Ես արդեն իմ կուսակցությունն ունեմ` իմ ժողովուրդն է, և ես միայն նրան
եմ ծառայում»:

Տեսնելով, որ նրան անհնար է, այսպես ասած, հավաքագրել, մեղրածոր առա-
ջարկները փոխարինեցին բացահայտ սպառնալիքներով, որ հնչում էին ոչ միայն
անանուն հեռախոսահամարներից, այլև որոշ հոդվածներում:

Ես արդեն հղիության ութերորդ ամսին էի և ազատվել էի դասերից, բայց եր-
բեմն ստիպված էի լինում տնից դուրս գալ: Հիշում եմ այդ օրը, երբ մի մեքենա
կանգնեց մայթի եզրին և իր ծառայությունն առաջարկեց: Տաքսիներն այդ օրերին
հազվադեպ էին պատահում, և շատ հաճախ մասնավոր մեքենաներ էինք նստում:
Նման դեպքերում, երբ մենակ էի լինում, որպես կանոն, տհաճ անակնկալները բա-
ցառելու համար տեղավորվում էի ետևի նստատեղին: Այս անգամ էլ նույնը արեցի,
սակայն նստելուն պես մի տեսակ նեղվեցի այն բանից, որ մտավորականի արտաքին
ունեցող, միջին տարիքի այս տղամարդուն չեմ վստահել: Մինչև տեղ հասնելը խո-
սեցինք դեսից-դենից, իսկ երբ պատրաստվում էի վճարել, նա հրաժարվեց դրամից
և երկիմաստ ժպիտը դեմքին ասաց. «Աղջիկ ջան, բա չես վախենո՞ւմ, որ զավակդ
անհեր մեծանա… Ամուսնուդ ասա` իրան մի քիչ խելոք պահի…»: Ասաց ու հեռացավ,
իսկ ես՝ դաժան խոսքերից ցնցված, չհասցրի նույնիսկ մեքենայի համարն նայել:

Ամուսինս բացակայում էր: Գնացել էր Արցախ հերթական ռեպորտաժը պատ-
րաստելու՝ դա նրա երրորդ թե չորրորդ այցելությունն էր: Այնտեղ արդեն պատե-
րազմական գործողություններ էին ծավալվել: Գալիս էր, մի քանի օր մնում, հետո
նորից գնում: Եվ ամեն անգամ ես սկսում էի անհանգստանալ նրա համար: Ինչ ասես
անցնում էր մտքովս: Իսկ հիմա, այդ անսիրտ մարդու սպառնալիքից մտահոգված
արդեն ամենասոսկալին էի պատկերացնում: Տանը մենակ նստել, անզորությունից
լալիս էի: Չկար մեկը, որի հետ խոսեի, թեթևացնեի սիրտս:

Ստիպված մորս զանգեցի, բայց, հավանաբար, իզուր… Սկզբում նա ինձ ուշադիր
լսեց, այնուհետև հոգատար ձայնով հորդորեց, որ ամեն մի «ապուշության» բանի
տեղ չդնեմ, բայց հետո, փաստորեն, ինքը կրկնեց «ապուշությունը», ասելով, թե
«ճիշտ ա, էդ մարդը հղի կնոջը նման բան չպիտի ասեր, բայց դե․․ քո ամուսինն էլ
ժամանակ գտա՞վ դրանց քննադատելու, չգիտի՞, ինչ ա, որ փողն էլ, ուժն էլ դրանց
ձեռքին ա, ոնց կուզեն, ինչ կուզեն կանեն… Աշխարհն էսպես եկել ա, էսպես էլ պիտի
գնա, ինքը հո չի՞ փոխելու…»:

Մայրս փաստորեն արդարացրեց ոչ միայն անծանոթ տղամարդու դաժան խոս-
քերը, այլև երկրում ծայր առած ալան-թալանը: Եվ դա կատարվում էր հայրենա-
սիրական ճառերի ներքո, երբ փողոցում մնացած մարդկանց համար ուղարկվող
անվճար օգնությունը պատկառելի գներով վաճառվում էր այդ նույն անօթևաններին,

65

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

երբ տասնամյակների ընթացքում կուտակված երկրի հարստությունը դուրս էր հան-
վում և ջրի գնով վաճառվում օտարներին… Ամուսինս չէր կարող հանդուրժել այդ
ստորությունը, գրում, մերկացնում էր մեղավորներին, սակայն կատարվում էր ավելի
զազրելին` հալածանք, բարոյական տեռոր էր սկսվում այն հատուկենտ համար-
ձակների նկատմամբ, ովքեր բացահայտում էին խայտառակ ճշմարտությունը:

Երկու օր անց վերադարձավ՝ անլվա, չածիլված, անոթի, բայց խանդավառ: «Այն-
տեղ ազատություն է կերտվում»,- ասաց առանց պաթոսի, որպես մի ճշմարտություն,
որն իր համար սովորական էր: Ես նրան չպատմեցի այն տհաճ միջադեպի և մորս
հետ ունեցած խոսակցության մասին: Իմաստ չուներ: Նախ` նա արդեն ուրիշ, վե-
րին ոլորտներում էր, դրանից զատ, ես իմ մեջ հաղթահարել էի տագնապը և որո-
շել էի այսուհետ սառնասիրտ անտարբերությամբ ընդունել հնարավոր տհաճու-
թյունները, որպեսզի սարսափ չփոխանցեմ մեր ընտանիքի երրորդ անդամին, որի
հայտնությանն, իմ հաշվարկով, մնացել էր մոտ երկու շաբաթ:

Թվում էր, թե այս օրերին պիտի կողքիցս չհեռանար, բայց նրա ուշքն ու միտքն
Արցախն էր: Ստիպված պայման դրեցի, որ մինչև ծննդաբերելս և դրանից էլ մի որոշ
ժամանակ հետո պիտի մնա Երևանում և կողքիցս չհեռանա: Իր բառերը վերադարձ-
րի իրեն. «Այստեղ էլ ազատություն է ծնվելու»: Նա ժպտաց, համաձայնեց, նույնիսկ
ոգևորվեց այդ գաղափարով, որ պիտի ամեն ինչ մի կողմ դնի ու մտածի միայն
սպասվող երեխայի և նրա մոր մասին:

Հաջորդ առավոտ կանուխ մի համառ ու տևական զանգ եղավ: Ինձ թվաց, որ
դրսից է: Ամուսինս մտահոգ էր երևում: Նրա հարցերից կռահեցի, որ խոսակցու-
թյունը դարձյալ Արցախի շուրջն է: Ոտքի վրա մի կտոր բան կերավ և տնից դուրս
գալուց առաջ ասաց, որ գնամ մորս մոտ, քանի որ ինքն ուշ երեկոյան կվերջացնի
գործերը:

...Ես ստիպված եղա այդ գիշերն անցկացնել մորս մոտ, որովհետև նա չեկավ մե-
քենայով ինձ տուն տանելու, ինչպես պայմանավորվել էինք, մեր հեռախոսն էլ լուռ
էր: Չգիտեի անգամ ուր զանգեմ, ում հարցնեմ: Ամբողջ գիշեր չկարողացա քնել:

Սոսկալի մտահոգ էի։
Կեսգիշերն անց էր: Տան լռության մեջ ձայներ լսեցի: Մայրս էր, և չնայած կողքի
սենյակում շշուկով էր խոսում, այնուամենայնիվ, բառեր էին հասնում ականջիս:
Զգույշ մոտեցա նրա ննջարանին և ականջս հպեցի դռանը: «...բա դա անելու բա՞ն ա,
ջահել աղջիկ ա, անփորձ, ուր որ ա պիտի ծննդաբերի, ամուսինը գլուխն առնում`
չգիտես ուր ա գնում... Նա հիմա ոչ մի վայրկյան կողքից չպիտի հեռանար... Չի էլ
զանգում, որ իմանանք, թե որտեղ ա...»: «Դե, երևի, վիճակը շատ լուրջ ա, որ չի կա-
րողացել մերժել... Հավանաբար, նորից Ղարաբաղ ա գնացել... Դու քնի, վաղը լույ-
սով ամեն ինչ պարզ կդառնա...»,- պատասխանեց հայրս:
Գործը վաղվան չհասավ:
Ծնողներս ստիպված էին շտապ օգնություն կանչել... Անգիտակից վիճակում ըն-
կած եմ եղել միջանցքում... Ծննդատուն են հասցրել... նորածնի հետ: Բարեբախ-
տաբար, նրա վիճակը լավ էր: Ես դրանում համոզվեցի, երբ միայն հաջորդ օրը հնարա-

66

վորություն ունեցա նրան տեսնելու: Մինչ այդ ուժասպառ, նույնիսկ ուրախանալու
անկարող տարածված եմ եղել մահճակալին:

Արու զավակ էր, խոշոր, չորս ու կես կիլո: Ահավոր մի լաց էր դրել, բայց իմ գրկում
հայտնվելուն պես լացը կտրեց և զարմացած, արդեն իմաստալից աչքերով նայում
էր ինձ: «Ճանաչեց մորը»,- ասաց մանկաբարձուհին:

Ուրախությունս, սակայն, ամբողջական չէր:
Պարզվեց, որ կերակրել չեմ կարող: Գիտակցության կորստից և դրան նախոր-
դած ծանր ապրումներից կաթս կտրվել էր, ուստի ուրիշ կին էր նրան կերակրում, և
ուրախությամբ նշում էին, որ «երեխան լավ ախորժակ ունի»:
Արդեն երրորդ օրն էր ծննդատանն էի, իսկ ամուսինս չկար: Ծնողներս ասացին, որ
չի զանգել, և ընդհանրապես ոչ մի լուր չկա: Ընկերներն էլ չգիտեին, թե նա ում հետ և
ուր է գնացել: Գիտեին, որ Արցախում է, բայց հայտնի չէր, թե որոշակիորեն որտեղ է:
Սիրտս նորից սկսեց վատ բաներ գուշակել, մանավանդ երբ հաջորդ առավոտից
բուժքույրերը մի տեսակ ընդգծված հոգատարությամբ էին խոսում հետս և, ասես,
պատրաստ էին ուզածս քմահաճույքը բավարարել: Կեսօրից հետո հայրս զանգեց
և ասաց, որ լավ լուրեր ունի ինձ համար, որ ամուսինս վաղն անպայման կլինի
Երևանում: Մի տեսակ շինծու խանդավառություն կար ձայնի մեջ, որն ավելի խո-
րացրեց իմ տագնապը: Ասես ուզում էր ինձ համոզել մի բանում, որի գոյությանը
խիստ կասկածում էի: Եվ նա զգում էր դա, ավելի ու ավելի էր խրվում իր անմեղ ստի
խորշերը: Ես լիովին հասկանում էի, որ հայրս նրբանկատորեն, իր կարողացածի
չափով, ինձ նախապատրաստում է վատթարին: Բայց արդեն պատրաստ էի:
Ես խոսում էի գլխավոր բժշկի աշխատասենյակից՝ բացառիկ շնորհ, որը, չգի-
տես ինչու, արտոնվել էր ինձ: Ես ընդհատեցի նրան, ասելով, թե հոգնած եմ, քնել
եմ ուզում, և դուրս եկա սենյակից: Այդ պահին ընդամենը մի ցանկություն ունեի՝
հեռանալ բոլորից, առանձնանալ, մեր ամուսնության առաջին օրերի պես ամփոփ-
վել իմ մենության մեջ և մենակ հաղթահարել այն ծանր հարվածը, որն սպասվում
էր ինձ` եթե ոչ մոտակա ժամերին, ապա առաջիկա օրերին:
Բայց երեխան էր կողքիս, մեր զավակը, որն, ասես, շտապեց ժամանել նրա բա-
ցակայությունը լցնելու համար:

Ամուսնուս այլևս չտեսա:
Ծննդատանը եղած օրերին նրան բերել էին և հանդիսավոր թաղել, գրեթե որ-
պես Արցախյան ազատամարտի հերոս:
Երբ արդեն դուրս էի գրվում, ամուսնուս ծնողները՝ հորս ու մորս հետ բանակցե-
լուց հետո, նորածնի հետ ինձ ուղղակի տարան իրենց մոտ և արգելեցին, որ թեկուզ
մեկ ժամով գնամ ամուսնուս, մե՛ր բնակարանը: Հավանաբար, վախենում էին, որ
նրա բացակայությունն այնտեղ ավելի սաստկորեն կզգացվի, և հետևանքներն էլ
կարող են լինել չափազանց ծանր: Այնտեղ մնացած իմ «սեփականությունն» էլ` մի
քանի ձեռք շոր ու սպիտակեղենը, մանր-մունր իրերը, ձեռագրերը, գրքերը և այլն,

67

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

սկեսրայրս մի ճամպրուկի մեջ հավաքելով բերեց ու հանձնեց ինձ: Վե՛րջ: Այլևս ոչ
մի անելիք չունեի այնտեղ: Բնակարանն էլ որոշ ժամանակ անց վարձով տվեցի, որ-
պեսզի կանոնավորապես եկող գումար ունենամ և ամուսնուս ծնողների մոտ ես և
երեխաս չապրենք որպես ձրիակերներ:

Ես իսպառ տրվեցի մեր զավակին: Նրանից բացի ուրիշ ոչ մի զբաղում չունեի:
Դասերի չէի գնում, մոռացել էի իմ հարցազրույցները, մոռացել էի նաև ինքս ինձ: Աշ-
խարհում գոյություն ուներ միայն իմ զավակը: Նրան կոչեցինք ամուսնուս անունով՝
դա ոչ միայն նրա ծնողների, այլև իմ ցանկությունն էր:

Սկզբնական շրջանում ինձ հետ չափազանց հոգատար էին ու նրբանկատ: Սկե-
սուրս հավասար կիսում էր երեխայի հետ կապված բոլոր դժվարությունները: Խըն-
դիրներ առաջացան մեկ տարի հետո, երբ ցանկություն հայտնեցի շարունակել
ուսումս: «Սպասիր, գոնե երեխան չորս-հինգ տարեկան դառնա»,- առարկեց սկեսուրս:
«Ուշ կլինի,- պատասխանեցի:- Արդեն սկսում եմ մոռանալ սովորածս, պիտի մաս-
նագիտություն ունենա՞մ, թե՞ ոչ... Երեխային հետո ինչպե՞ս եմ պահելու»: «Ուրեմն,
ամբողջ օրը դո՞ւրսը պիտի լինես...»:

Ահա թե ինչն էր մտահոգում նրան. «Դո՜ւրսը»: Որ ես, երեխա պահելուն զուգա-
հեռ, հանկարծ ուրիշ կյանք չունենամ, որ մշտապես նրանց հսկողության տակ լինեմ:
Ճորտի նման: «Նախ ոչ թե ամբողջ օրը,- ասացի,- այլ օրվա առաջին կեսը, և հետո,
եթե ձեզ դժվար կլինի այդ ընթացքում երեխային պահել, մորս տուն կգնամ, նա
սիրով պատրաստ է ինձ օգնել, որպեսզի ուսումս ավարտեմ և դիպլոմ ստանամ»:

Մորս հետ չէի խոսել այդ մասին և համոզված չէի, թե նա կհամաձայնի ինձ օգնել,
սակայն իմ սուտը զորավոր ազդեցություն ունեցավ, և նրանք ստիպված զիջեցին,
քանի որ առանց թոռան չէին պատկերացնում իրենց հետագա կյանքը:

Տարօրինակ էր, բայց ամուսնուս ծնողները շատ կցկտուր էին խոսում նրա զոհ-
վելու հանգամանքների մասին: Մյուսներն իրենց զոհված հարազատներին դյուցազ-
նական լուսապսակով էին ներկայացնում, ինչը հասկանալի էր ու ներելի, մինչդեռ
մեր դեպքում նրանք, չգիտես ինչու, դառնում էին սակավախոս, և ասես անգամ
ինձնից` օրինական կնոջից, ջանում էին ինչ-ինչ բան թաքցնել: Ես գիտեի ընդամենը,
որ նա զոհվել է վիրավոր զինվորին փրկելիս, բայց մի շարք կարևոր մանրամասներ
պիտի իմանայի ականատեսից:

Ամուսինս հեռուստալրագրողների փոքրիկ խմբի հետ հասել էր մինչև առաջնա-
գիծ: Գաղափարը նրանն է եղել. նկարահանել և աշխարհով մեկ ցույց տալ իսկական
մարտը: Ծանր օրեր էին, դժվար էր անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերել, նկարահա-
նող խումբ կազմել, և երբ՝ իմ ծննդաբերությունից օրեր առաջ, անսպասելի հայտնել
են, որ ամեն ինչ պատրաստ է, նա չի կարողացել հրաժարվել իր իսկ գաղափարից
և որոշել է, ինձնից գաղտնի, ընդամենը երկու օրով մեկնել Արցախ... Երկու օր, որ
դարձան հավերժություն:

Նրա հետ ռազմաճակատ մեկնած օպերատորն ինձ ասաց, որ նկարահանել են,

68

թե ինչպես է իր կյանքի գնով փրկում վիրավոր զինվորին, որ այդ տեսարանը մի քա-
նի անգամ ցուցադրվել է հեռուստատեսությամբ և ցնցող տպավորություն է թողել:
Բազմաթիվ հրապարակումներ էին եղել նաև մամուլում... Մի ամբողջ հերոսապա-
տում: Այդ ամենը վրիպել էր իմ ուշադրությունից, քանի որ գիշեր-ցերեկ զբաղված
էի նորածնով, սկեսրայրս էլ, խնայելով ինձ, աշխատել էր հեռու պահել այդ կարգի
բոլոր լուրերից: Գուցե իրավացի էր...

Երկար ժամանակ պետք չեղավ, որ մտնեմ հունի մեջ: Ինձ, իսկապես, համակել էր
ուսման ծարավը: Ես ոչ միայն կարողացա հաջողությամբ հանձնել հարգելի պատճառ-
ներով բաց թողած քննությունները, այլև վերստին լծվել ստեղծագործական աշխատանքին:

«Խտացված ժամանակ» հասկացությունը ենթադրում է, որ մարդը՝ հանգաման-
քների բերումով, մի քանի ամսում, երբեմն մի քանի շաբաթում, ասես, ապրում է մի
ամբողջ տասնամյակ և ձեռք է բերում կյանքի հարուստ փորձ, նույնիսկ երևույթները
խորությամբ ընկալելու կարողություն: Այդպես պատանի զինվորն է հասունանում
պատերազմում կամ երիտասարդ հեղափոխականն աքսորում: Ճիշտ այդպես ինձ
իմաստնացրել էր ամուսնուս ողբերգական կորուստը և դրան հաջորդած դժվարին
ծննդաբերությունը: Ես այլևս երեկվա անփորձ ու միամիտ աղջնակը չէի, ես արդեն
ուրիշ կերպ էի նայում աշխարհին, և այդ հայացքի խորությունն ու լրջությունն ար-
տահայտվում էր իմ հոդվածներում և հարցազրույցներում: Ես արդեն փնտրված
հեղինակ էի գրեթե բոլոր խմբագրություններում, ինձ նույնիսկ առաջարկում էին
հեռուստահաղորդում վարել:

Ես փոխվել էի նաև որպես կին: Ավելի ճիշտ՝ կին էի դարձել: Կին, որը գիտի իր
արժեքը, կին, որին ուշադրություն են դարձնում, հետամտում, հաճոյախոսում, ցան-
կանում... Դա իր հերթին թելադրում էր կյանքի ուրիշ ոճ, ուրիշ պահելակերպ հա-
սարակության մեջ: Ես սկսեցի լրջորեն հետևել իմ արտաքինին, իմ կեցվածքին, ան-
գամ քայլելու և խոսելու ձևին: Ես այլևս նախկին պատանուհին չէի, որին շատ բա-
ներ կարող էր ներվել: Հիմա իմ ամեն մի քայլը քննարկումների առարկա էր դառ-
նում, ուստի ես պետք է զգոն լինեի ոչ միայն դրսում այլև... տանը:

Ինչպես միշտ խնդիրներն այստեղ էին ծագում:
Իմ անվան, իմ գործունեության հետ կապված բանավոր զրույցները, չափազանց-
ված, ստերով համեմված, հասնում էին նաև ամուսնուս ծնողների ականջին: Օր
չկար, որ «սրտացավ» մեկը չզանգեր և չթունավորեր նրանց ուղեղը:
Փոխվել էր նաև իմ օրվա ռեժիմը: Եթե առաջին ամիսներին, դասերն ավարտ-
վելուն պես շտապում էի տուն վերադառնալ, ապա հիմա, երբ ստիպված էի այցելել
խմբագրություններ, գործի բերումով հանդիպել զանազան մարդկանց, վերադարձս
հաճախ ձգվում էր մինչև երեկո: Հատկապես սկեսուրս ծուռ աչքով էր նայում այդ
«ուշացումներին», բայց ստիպված էին հանդուրժել, քանի որ, փաստորեն, ես դար-
ձել էի ընտանիքի կերակրողը: Նրանց խղճուկ թոշակը հազիվ մի քանի օր բավա-
կանացներ, մինչդեռ բնակարանիս վարձակալության կլորիկ գումարին ես ավելաց-
նում էի իմ հոնորարները և ամուսնուս համար տրվող թոշակը:
Այնուհանդերձ, կար երկու պատճառ, որ ստիպում էին ինձ դժվարին վճիռ ընդունել:

69

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Առաջինը օրեցօր անկառավարելի դարձող իմ երեխան էր: Նա, ըստ էության, եր-
կու, կատարալապես իրար հակասող, մեկը մյուսին ժխտող դաստիարակություն էր
ստանում` իմը և ամուսնուս ծնողներինը: Բավական էր որ ես մի բան արգելեի,
որպեսզի, տեղնուտեղը, դա թույլատրվեր նրանց կողմից: Այսպիսով, անգիտակից
երեխայի մեջ, հետևողականորեն, սերմանվում էին հոռի սովորույթներ: Դա ոչ թե
դաստիարակություն էր, այլ հակադաստիարակություն: Նրանք հասուն, կյանքի փորձ
ունեցող մարդիկ էին և պիտի որ լավ հասկանային, որ անդառնալիորեն փչացնում
են երեխային, սակայն անում էին լիովին գիտակցված, իմ ջգրու, այսպես ասած,
«ինձ տեղը դնելու» համար:

Այդ տարիներին էր, հավանաբար, որ նրա գլխում հիմնավորապես ձևավորվեց
չար, դաժան, ամեն մի «լավ» բանից զրկող մոր կերպարը, որը տարիների հետ ավե-
լի մռայլ գույներով ներկվեց և փաստորեն դարձավ թշնամու մարմնավորում, իսկ
տատիկն ու պապիկն, անշուշտ, հրեշտակներ էին, որոնց մոտ կարելի էր ամեն ան-
գամ «ապաստան» գտնել «անգութ» մայրիկից:

Այդպես չէր կարող շարունակվել: Ես պետք է փրկեի իմ երեխային, քանի դեռ
վերջնականապես չէր փչացել:

Ծանր խոսակցություն ունեցա նրանց հետ: Ի պատասխան լսեցի. «Մեր տղին
տարար ու կորցրիր, հիմա էլ մեր թոռանն ես տանում»: Ինչին պատասխանեցի.

70

«Ձեր տղան նաև իմ ամուսինն էր, և ոչ միայն մենք կորցրինք, այլև ամբողջ երկիրը,
իսկ ձեր թոռանը, այսինքն` իմ որդուն, տանում եմ, որ չկորցնեմ»:

Բայց ես շուտով պիտի համոզվեի, որ ջանում եմ փրկել մեկին, որին արդեն
կորցրել եմ, և գուցե անվերադարձ:

Օրինակ` հինգ տարեկան այդ տղան տեղով հակառակություն էր: Անում էր միշտ
իմ ասածի հակառակը: Եվ որպես կանոն՝ ի վնաս իրեն, քանի որ մայրը չի կարող
սխալ խորհուրդ տալ իր զավակին: Որոշեցի դեմ առնել նրա բութ համառությանը
և ճիշտն անել տալու համար սկսեցի սխալը պահանջել: Ասենք, ցուրտ եղանակին
խորհուրդ էի տալիս գլխարկ չդնել, ասելով, թե չի մրսի: Նա զարմացած նայում էր
ինձ՝ շփոթված, հասկանալով, որ ես պետք է հակառակն ասեի, և ի վերջո գլխարկը
դնում էր: Սակայն դա երկար չտևեց, քանի որ նրա նպատակն էր ինձ չենթարկվելը,
ամեն ինչով ինձ հակառակվելը, իսկ ավելի պարզ` իմ կյանքը թունավորելը: Իսկա-
կան պատերազմ էր, նյարդերի պատերազմ: Ես նրա համար այլևս նախաճաշ չէի
պատրաստում, որովհետև ինչ տայի, պիտի պոզուպոչ կպցներ, անգամ եթե իր սի-
րած բաներն էին` աղի է, հում է, շատ է եփվել, անհամ է... Ճաշում էի մենակ` նրան
խոհանոցից վռնդելուց հետո, քանի որ սեղանի մոտ պիտի անպայման մի այլան-
դակություն աներ... «պատահմամբ» գավաթն էր շրջում, աղն էր թափում սեղանին,
չգիտես ինչու ձեռքից շարունակ ինչ-որ բան էր ընկնում հատակին...

Այսքանն էլ կարծես քիչ էր, բողոքեց իր սիրասուն տատիկպապիկին, թե իրեն
«սոված եմ պահում», և առավել զազրելի էր, որ նրանք հավատացին. «Եթե չես կա-
րող էդ էրեխին պահել, բեր մենք կպահենք»: Տարա: Մեծագո՜ւյն սիրով: Մեկ շաբաթ
չանցած զանգեցին և պահանջեցին` անվերապահորե՛ն. «Արի քու լակոտին տար,
կարգին էրեխա էր, էս ի՞նչ ես արել...»:

Իմաստ ունե՞ր ասել՝ դո՛ւք եք արել... Միևնույն է, չէին ընդունի:

Փրկությունը եկավ անսպասելի:
Պարզվեց, որ նա մի շարք ձիրքեր ունի: Հինգ տարեկանից գրել-կարդալ սովորեց,
և իրար ետևից մանկական գրքեր էր կլանում: Միաժամանակ սկսեց նկարել, սկըզ-
բում ծառ ու թռչուն, իսկ ավելի ուշ իր կարդացած հեքիաթների մոտիվներով գեղե-
ցիկ նկարազարդումներ էր անում: Ամուսնուս ընկերներից մեկը` ճանաչված նկարիչ,
ասաց, որ «այս տղան մեծ ապագա ունի», առաջարկեց, որ ժամանակ առ ժամանակ
տանեմ իր արվեստանոց, որպեսզի օգտակար խորհուրդներ տա:
Ես, որ առանձնապես հավատացյալ չեմ, անսալով մորս խորհուրդին, մկրտեցի
նրան և մոմ վառեցի Տիրամոր պատկերի առջև` զավակիս փրկելու համար:
Ճիշտ են ասում, որ երեխան մկրտությունից հետո իսպառ փոխվում է դեպի լա-
վը, քանի որ Աստծո լույսն է իջնում վրան: Էջմիածին գնալուց հետո նա մոլեգնորեն
տրվեց իր սիրած զբաղմունքներին: Գիրքը պարզապես ձեռքից խլում էի, որպեսզի
ուրիշ բաներով էլ զբաղվեր: Տասը տարեկանում հասցրեց կարդալ ամբողջ Ժյուլ
Վեռնը և անցնել Դյումային ու Դիկենսին: Փոխվել էր նաև նրա բնավորությունը,

71

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

դարձել էր լսող, երբեմն նույնիսկ հնազանդ, մի խոսքով, նախկինի հակապատկերը:
Դա նշանակում էր, որ ես հնարավորություն էի ստանում մտածելու իմ անձնական
կյանքի մասին: Եթե նախկինում պիտի մշտապես կողքին լինեի և աչքս վրան պա-
հեի, ապա հիմա, չնայած դարձյալ կողքին էի, բայց նա ապրում էր մի տեսակ մե-
կուսացված, սեփական կյանքով: Այնպես էր կլանվում ընթերցանությամբ կամ իր դա-
սերով, որ ես հանգիստ կարող էի նրան մի քանի ժամ տանը մենակ թողնել, դուրս
գալ և զբաղվել իմ գործերով:

Այո, գործերը... Բայց դա չէր կարևորը։ Ես, վերջապես, զգացի, որ կին եմ, երի-
տասարդ, գեղեցիկ, սիրո ծարավով... Անհնար է պատկերացնել, բայց վերջին տա-
րիների ընթացքում ես ապրել էի միանձնուհու կյանքով, ասես մոռացել էի, որ մար-
մին ունեմ, ի դեպ, բարեկազմ, նույնիսկ ցանկահարույց, բայց ի՞նչ օգուտ, որ իմ զա-
վակը փաստորեն վետո էր դրել իմ լիբիդոյին, ես կասեի նույնիսկ գիտակցաբար,
ավելի ճիշտ` ենթագիտակցաբար:

Այդ ընթացքում քանի՜-քանիսն էին իրենց սիրտն առաջարկել ինձ, և ոչ միայն
սիրտը: Նրանցից մեկը, որ խենթի պես սիրահարվել էր, հայտարարեց նույնիսկ, թե
զավակիս գոյությունը բնավ չի խանգարում, ավելին` պատրաստ է հարազատ հոր
պես խնամել նրան: Բայց ընդամենը մեկ անգամ գալով մեր տուն և արժանանալով
որդուս «ջերմ ընդունելությանը», ընդմիշտ մոռացավ ոչ միայն իր խոստումները,
այլև ինձ:

Այժմ, երբ որդիս ինքնամոռաց խորասուզվել էր ընթերցանության և նկարչու-
թյան մեջ, ես ընտրության լայն հնարավորություն ունեցա, և հենց դա էլ դժվարաց-
նում էր իմ գործը: Ի վերջո, ստացվեց այնպես, որ ոչ թե ես ընտրեցի, այլ ինձ ընտրեց
ամենահամառը, և գուցե ամենահրապուրիչ տղամարդը: Կլիներ մոտ երեսուն տա-
րեկան, բայց կյանքի փորձ ունեցող, խելացի, իր գործի մեջ ձեռնհաս և հատկապես
ունևոր տղամարդ էր:

Նրա առաջին քայլը եղավ այն, որ ինձ և տղայիս իր շքեղ մեքենայով տարավ
գազանանոց, իսկ հետո հրավիրեց ռեստորան: Մի քանի օր անց եկավ մեր տուն:
Հետը բերել էր ծաղկեփունջ` ինձ համար, և Լուվրի ալբոմը` տղայիս համար: Վեր-
ջինիս ուրախությունն անսահման էր:

Սիրահարը ճիշտ ռազմավարություն էր ընտրել, ու թվում էր, թե հասել է իր
նպատակին` մորը նվաճելու համար նախ նվաճել որդուն: Եվ կարծես ամեն ինչ լավ
էր գնում, որդիս զրուցում էր նրա հետ իր կարդացած գրքերի մասին, նրա խորհուրդ-
ներն ուշադիր լսում, և նրանց մեջ, ասես, մի համախոհություն էր ստեղծվում: Մի
խոսքով, երջանիկ ընտանիքի ուրվանկարը գնալով ավելի ու ավելի էր հստակվում:
Սակայն որդուս մեջ ննջած սատանան նորից պիտի գլուխ ցցեր:

Հերթական հանդիպումներից մեկն էր մեր տանը: Համեղ ընթրիք էի պատրաս-
տել, կերանք, զրուցեցինք: Արդեն ուշ ժամ էր: Սովորականի պես տղայիս պառկեցրի
հարևան սենյակում, իսկ մենք երկուսս, գրեթե շշուկով, շարունակեցինք մեր զրույ-
ցը: Խմիչքը, սենյակի կիսախավարը, բնակարանի խորհրդավոր լռությունը մի տե-
սակ ցանկահարույց մթնոլորտ ստեղծեց, և մենք, մեր ծանոթության ընթացքում

72

առաջին անգամ համբուրվեցինք: Դա կրքոտ, խելագար համբույր էր, որ կարող էր
և պիտի իր բնական զարգացումն ունենար, սակայն... Սենյակի դուռը շրխկոցով
բացվեց: Շեմին կանգնած էր որդիս` այլայլված դեմքով, կիսամերկ: Նրա ձեռքերը
դողում էին, մարմինը ցնցվում էր, բերանը բացել` ուզում էր խոսել, բայց ոչ մի ձայն
դուրս չէր գալիս: Հետո տեղից պոկվեց, խոյացավ հյուրի վրա, և սկսեց բռունցքի
հարվածներ ու փողոցային հայհոյանքներ տեղալ:

Ես քարացել էի սոսկումից, անսպասելիությունից, ամոթից փակել էի երեսս...
Ուրեմն, նա քնած չէր, այլ դռան ետևից լրտեսում էր մորը... Ավելի՛ն, համոզված էր, որ
իրավունք ունի տնօրինելու իմ ճակատագիրը: Իսկ մեր հյուրը, նրա հնարավոր հայրա-
ցուն, դառը ժպիտը դեմքին, ի վերջո, մի կողմ հրեց տղայիս և գլուխն օրորելով ասաց.

-Ափսո՜ս, ես քո մասին ավելի լավ կարծիք ունեի:
Հետո դարձավ ինձ.
-Դուք դեռ երկար եք հանդուրժելու այս հրեշին... Իսկ ես... ես չեմ ուզում:
Ասաց և հեռացավ առանց հրաժեշտ տալու: Դա նշանակում էր, որ մենք այլևս
չենք հանդիպելու:
Որդիս քաշվեց իր սենյակ, և այս անգամ հավանաբար խոր քուն մտավ, իսկ ես
անքուն գիշեր անցկացրի: Արցունքները խեղդում էին ինձ, ես լուռ լալիս էի: Ի՞նչ
մեղք էի գործել Աստծո դեմ, որ այսպես դաժանորեն պատժվում էի... Մի՞թե մաքուր
սերը հանցանք է, և մի՞թե այս հրեշը այդ մաքուր սիրո պտուղը չէ... Հապա ի՞նչն է
պատճառը, ինչո՞ւ պիտի իմ կյանքը մշտական մի տառապանք դառնա:
Մի նոր պատերազմ սկսվեց մեր միջև, և նախաձեռնողն այս անգամ ես էի:
Առավոտյան այլևս չարթնացրի նրան, տնով մեկ թափթփված շորերը չհավա-
քեցի, հայտնի չէ, թե սենյակի որ անկյունում ընկած պայուսակը չբերեցի և չդրեցի
մուտքի դռան մոտ, չհետևեցի, որ իր սիրած նախաճաշը ժամանակին պատրաստ-
վի և մատուցվի խոհանոցի սեղանին... Նա այլևս գոյություն չուներ ինձ համար, նա
օտար էր, ավելին` թշնամի, որի ներկայությունն առայժմ հանդուրժում էի իմ տան
մեջ, սպասելով, թե ինչ հետևություններ է անելու իմ բռնած անսպասելի ընթացքից:
Ես անկողնուց դուրս չեկա և վերմակի տակից հետևում էի նրա անիմաստ
գործողություններին: Նա հուսահատ դեսուդեն էր ընկել բնակարանում: Շփացած
լակոտ, որն իր կարճատև կյանքում` տասնմեկ տարվա ընթացքում, ոչ մի անգամ իր
ձեռքով նախաճաշ չէր պատրաստել: Ի վերջո, նա զգալի ուշացումով դուրս եկավ տնից:
Հաջորդող օրերի ընթացքում մենք ոչ մի բառ չփոխանակեցինք: Ես նրանով բա-
ցարձակապես չէի զբաղվում, չէի հետաքրքրվում, թե ինչ է ուտում, ինչ է հագնում,
ուր է գնում, ինչ է անում ընդհանրապես... Նա լքված շան պես հայացքը հառում էր
աչքերիս` սպասելով, թե ինչ պիտի ասեմ, բայց ես լուռ էի, նրա հետ խոսելու ոչ մի
ցանկություն չունեի: Հարազատության նշույլն անգամ չէր մնացել մեջս, ո՛չ մի գութ,
ո՛չ մի կարեկցանք, ո՛չ մի մտահոգություն նրա հանդեպ, և մանավանդ ո՛չ մի խոսք:
Մի քանի օր էր անցել այդ ահավոր միջադեպից, և այդ ընթացքում ես նրան մեկ
բառով անգամ չէի դիմել: Նա չկար, գոյություն չուներ, տանը ես մենակ էի, և վե՛րջ:
Ես հասկանում էի, որ ծանր փորձության եմ ենթարկում տասնմեկամյա երեխային,

73

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

բայց ուրիշ ելք չունեի: Բառերով անկարող էի նրան բացատրել, թե ինչպիսի հրեշավոր
արարք է թույլ տվել: Նրան միայն տառապանքը կհասկացներ, եթե ունակ է տառա-
պելու, և տա՛ Աստված, որ սա լիներ նրա կյանքի առաջին և վերջին տառապանքը:

Իմ բոյկոտը տևեց մոտ տաս օր: Այդ ընթացքում նա դարձավ կատարյալ բոմժ`
անլվա, անխնամ, փնթի հագնված, մշտապես անոթի, հայացքը վայրենացած: Զանգ
եղավ դպրոցից՝ ուսուցչուհին հարկ էր համարել ինձ զգուշացնել, որ սկսել է հաճա-
խակի ուշանալ դասերից և նույնիսկ բացակայել: Օրագիրը նայեցի թաքուն: Հասցրել
էր արդեն ցածր գնահատականներ ստանալ: Մի խոսքով, ձեռից գնում էր: Ժամա-
նակն էր արդեն, որ այս անկումի դեմն առնեի, և չէի հապաղի դա անելու, բայց
միաժամանակ հասկանում էի, որ այսպիսի ճակատագրական պահին տղամարդու
խոսք է պետք: Այնուհանդերձ, որոշեցի դաստիարակչական մի զրույց սկսել:

Խոսեցի մոտ կես ժամ, առանց հանդիմանելու, ջանալով բացատրել նրան տար-
րական ճշմարտություններ, մասնավորապես ընդգծելով, որ ես ազատ կին եմ, որ
անձնական կյանքի իրավունք ունեմ, և որ այդ իրավունքի կիրառումը բնավ չի անար-
գում իմ հանգուցյալ ամուսնու՝ նրա հոր պայծառ հիշատակը: Եվ, ամենակարևորը,
որ այսուհետ չհամարձակվի խառնվել իմ անձնական գործերին:

Նա գլուխը կախ լսում էր: Լուռ էր: Ոչ մի անգամ չընդհատեց: Հավանաբար, իր
արածի գիտակցումն ուներ: Բայց ինձ թվաց նաև, որ իմ խոսքերը գայլի ավետարան
են նրա համար... Այսինքն` խոսի՛ր, խոսի՛ր, միևնույն է, ես իմ անելիքը գիտեմ: Ինչ որ
է, ասելիքս պիտի ասեի, իսկ թե ճիշտ հետևություններ էր անում է, թե ոչ, կերևար
հետագայում:

Հետագայում, սակայն, առանձնապես բան չերևաց, քանի որ տանը կատարյալ
անորոշություն հաստատվեց: Օրվա ընթացքում հազիվ մի քանի բառ էինք փոխանա-
կում` ամենաանհրաժեշտը: Մեր տունը ոչ մի հյուր չէր գալիս, ես էլ առանձնապես հրա-
վերներ չէի ընդունում, քանի որ սիրտ չունեի, բացի այդ սկսել էի ապրել զգուշավորու-
թյամբ, գրեթե վախվորած, որ հանկարծ նորից սատանա չհրահրեմ որդուս մեջ:

Դա կյանք չէր, այլ յուրատեսակ մի աքսոր ազատության մեջ, կաֆկայական վի-
ճակ, երբ ամեն քայլին մեղավորության տաժանելի զգացումն է ճնշում, և գրեթե
օրնիբուն ահուդողով սպասում ես վերահաս պատժի` դեռևս չգործված մեղքի հա-
մար, իսկ պատիժն ուշանում է, ու հետո ես հասկանում, որ ամենասոսկալի պատիժն
այդ անվերջանալի սպասումն էր` տանջալից դողէրոցքի մեջ:

Հենց այս իրավիճակն էլ ինձ դրդեց ապրել գաղտնի կյանքով, ավելին` գնալ մեղ-
քին ընդառաջ:

Ինձ սիրահետողները մի շրջան անհետացել էին` մտածելով, թե ես արդեն ընտրել
եմ իմ կյանքի ընկերոջը: Սակայն կարճ ժամանակ հետո նրանք նորից հայտնվեցին
իմ տեսադաշտում: Բացի այդ, ես էի նրանց ուշադրության արժանացնում: Եվ ես
սկսեցի ապրել բուռն կյանքով` քանի որ չէի կարող նոր ընտանիք կազմել, քանի որ
արբունքի շրջան մտնող հարազատ որդիս, հայտնի չէ ֆրեյդյան ինչ բարդույթներից

74

գլուխը կորցրած, չէր ուզում իմ կողքին սեփական հորից զատ ուրիշ տղամարդ
հանդուրժել: Իսկ ես ջահել էի, գեղեցիկ, սիրո պահանջ ունեի, և բացառվում էր, որ
երկար ու ձիգ տարիներ սպասեի մինչև որդիս հասունանա ու խելքի գա, ինչը շատ
հավանական չէր:

Ուստի որոշեցի, առանց ժամանակ կորցնելու, կյանքից հաճույք ստանալ: Տղա-
մարդ ընտրելու իմ չափանիշներն հետևյալն էին. անպայման երիտասարդ, գրավիչ,
առաջադեմ հայացքների տեր և ցանկալի է` ունևոր: Ոչ միշտ էի կարողանում այս
ամենը համատեղել մեկ անձի մեջ, այնպես որ, երբեմն ստիպված էի լինում աչք
փակել որոշ բաների վրա:

Իմ առաջին սիրեկանը քառասնամյա, ամուսնալուծված տղամարդ էր: Կնոջը թո-
ղել էր երկու երեխայի հետ շքեղ բնակարանի մեջ, իսկ ինքը համեստ, բայց կոկիկ
մի երկսենյանականոց էր գնել քաղաքի կենտրոնում: Շարունակ բողոքում էր, որ
կողակցի գարշելի բնավորության պատճառով իր ընտանեկան կյանքը չստացվեց,
միաժամանակ հասկացնելով ինձ, որ իր հետ նոր ընտանիք կազմելու հույսեր չփայ-
փայեմ: Բայց չէր թաքցնում, որ հմայիչ, խելացի և արդիական մտածողությամբ
օժտված կնոջ ընկերակցության մշտական պահանջ ունի: Սիրում էր խմել, մի ամ-
բողջ շիշ կարող էր մենակ դատարկել, հետո պարուրվում էր ահավոր մի թախծով և
ափսոսանք հայտնում, որ ջահել տարիներին ինձ չի հանդիպել... Մի անգամ նույնիսկ
արտասվեց իմ գրկում: Կանացի հագուստի երկու խանութ ուներ քաղաքում, և ինձ
ոտքից գլուխ հագցրեց ամառվա ու ձմեռվա մոդայիկ զգեստներով: Նրանից որպես
հուշ մնացին հեքիաթային տասն օրը, որ միասին վայելեցինք Կրետե կղզում:

Չորս ամիս ժամանակ անցկացրի իմ առաջին սիրեկանի հետ: Ավելին կմնայի,
նա առատաձեռն էր, բարի, զգայուն, բայց արդեն տաղտկալի էր դառնում: Բացի
այդ, հորիզոնում հայտնվեց մեկ այլ տղամարդ` ավելի հետաքրքիր, ավելի հարուստ
և, ինչպես պարզվեց հետագայում, ավելի լուրջ մտադրություններով: Սակայն մեկ
անգամ հանդիպելով տղայիս, այդ ցանկությունը բարձրաձայնելով և տեսնելով նրա
դեմքի կատաղի արտահայտությունը, հրաժարվեց այդ մտքից և առաջարկեց ապ-
րել առայժմ համատեղ որպես բարեկամներ, մինչև որ իմ Կերբերոսը խելքի գա:

Տղաս, իհարկե, խելքի չեկավ, բայց մեկ տարի երկու ամիս ինձ հետ փառահեղ
ժամանակ անցկացնելուց հետո խելքի եկավ իմ երկրորդ սիրեկանը՝ նա ամուս-
նացավ հայոց քաղաքական «էլիտայի» մի բիրդանաղա նորահարուստի աղջկա հետ:
Հարսնացուի օժիտն, ասում էին, մի քանի միլիոն է: Իսկ պայմաններից մեկն էր, որ
նա պիտի ընդմիշտ խզեր կապերն ինձ հետ:

Երրորդ սիրեկանս բացառիկ մի երևույթ էր: Դեռևս խորհրդային տարիներին,
ընտանիքի հետ, գրին քարտով գնացել էր Միացյալ Նահանգներ, այնտեղից Ֆրան-
սիա, ամուսնացել ինչ-որ ֆրանսուհու հետ, բաժանվել և հիմա անհասկանալի ու
խորհրդավոր երթուդարձ էր անում Փարիզի ու Երևանի միջև: Թափանցել էր բարձր
ոլորտներ, իբրև թե խոշոր բիզնես էր անում, բայց այդպես էլ չհասկացա, թե ինչ է
առնում, ինչ է ծախում... Այսինքն, չէի էլ ուզում իմանալ, կարևորը, որ նրա ձեռքին
մշտապես դոլարի կույտեր կային, ուզած պահին գրպանից կարող էր միանգամից

75

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

մի տասը հազար «կանաչ» հանել: Մի խոսքով, մութ անձնավորություն էր, կատար-
յալ արկածախնդիր: Բայց դա ինձ չէր մտահոգում, քանի որ նրա հետ շատ հաճելի
ժամանակ էի անցկացնում: Մի երկու անգամ ինձ նույնիսկ Փարիզ տարավ և շքեղ
նվերներ արեց: Գալիս էր անսպասելի, մի քանի օրով, խելագար վազքի մեջ ընկ-
նում, խենթ գիշերներ անցկացնում ինձ հետ, հետո անհետանում, հետո նորից գա-
լիս, հետո նորից անհետանում, և այսպես շարունակ: Մի օր էլ անհետացավ և
այլևս չերևաց: Լուրեր հասան ականջիս, որ չափազանց բարձրադիր և չափազանց
փողատեր անձնավորություններից հսկայական գումարներ է վերցրել իբր Եվրոպա-
յում շահավետ գործ սկսելու համար, և չքացել:

Չհասցրեցի տխրել, քանի որ կարճ ժամանակում հաջորդեց չորրորդը և զուգա-
հեռաբար հինգերորդը, որոնց հաջորդեցին վեցերորդը, յոթերորդը և ութերորդը...
Եվ այսպես շարունակ: Արևմտահայերեն ասված, ես արդեն դարձել էի պերճաղիճ,
իսկ արևելահայերեն` բարձրաշխարհիկ պոռնիկ: Հրաշալի գիտակցում էի այս հան-
գամանքը, բայց այլևս ետդարձի հնարավորություն չկար... Այսինքն` ցանկություն
էլ չունեի: Այս կյանքն իմ սրտով էր` հետաքրքիր, հագեցած, հարուստ բոլոր առում-
ներով: Ես ապահովված էի ամեն ինչով, ոչ մի բանի մասին չէի մտածում, իմ կա-
րողություններն իմ պահանջներից շատուշատ առաջ էին անցել: Ես ապրում էի նորա-
կառույց, ընդարձակ մի բնակարանում, նախկինն էլ նորից վարձով էի տվել: Հինգ
տարում երեք մեքենա փոխեցի` մեկը մյուսից շքեղ: Հագուստներիս և զարդերիս
մասին էլ չեմ ասում: Մի խոսքով, ես արդեն հաշտվել էի այս իրողության հետ և ինձ
բնավ չէր մտահոգում, թե ինչով եմ վճարում այդ կյանքի համար: Սակայն երկու
իրադարձություն պիտի գային արմատապես փոխելու ամեն ինչ:

Արդեն ասել էի, որ առանձնապես հավատացյալ չեմ, բայց, երբեմն-երբեմն, Երևա-
նում կամ այլուր, մտնում էի եկեղեցի մոմ վառելու, մտովի աղոթք ասելու: Հերթա-
կան մոմավառություններից մեկի ժամանակ, երբ ինքնամփոփ, գլուխս կախ, վերա-
ցել էի իրականությունից, կողքիս մի ձայն հնչեց.

-Հոգիդ խռովված է, զավակս, և ես լավ գիտեմ, թե ինչու, բայց մի վհատվիր, քան-
զի եթե Աստծո դուռն ես եկել, նշանակում է հավատում ես փրկությանը...

Ես բարձրացրի գլուխս ու մի երիտասարդ, բարձրահասակ հոգևորական տեսա:
Նա հաղթանդամ էր, ասես սքեմ հագած գլադիատոր լիներ, իսկ թափանցող աչքերը
փայլում էին երկու հրաշեկ ածուխների պես:

-Մենք ծանո՞թ ենք,- միամիտ հարցրի ես:
-Պարտադիր չէ անձամբ ծանոթ լինել` տեսնելու համար, թե ինչպես է տվայտում
մեղսաբեռն հոգին, բայց ապավինիր ինձ և հավատա, և դու անպայման դարձի կգաս:
Ես ապավինեցի և բռնեցի ապաշխարության դարուփոս ուղին: «Բազում մեղքե-
րիցս» թոթափվելու համար ես մեղսագործում էի Աստծո սպասավորի հետ, և ամեն
անգամ նա մեղմաբար հանգստացնում էր իմ խիղճը` ասելով, որ մեր հանդիպում-
ներն իմ ընդարձակ անկողնում մեղսաքավիչ են և աստվածահաճո, որ դրանք ար-
վում են վերին հրահանգով, հանուն իմ հոգու փրկության և ոչ թե ճղճիմ վայելքներ
կորզելու նպատակով: «Միայն այսպես կարող է մաքրվել քո ուծացած հոգին»,-

76

ասում էր նա և «մաքրում» բավական հմտորեն: Կարելի էր ենթադրել, որ արդեն
բազմաթիվ մեղավոր հոգիներ է այս կերպ ճշմարիտ ուղու վրա դրել:

Աներևակայելի է, բայց ես իրոք մաքրվեցի, և այն աստիճան, որ, չնայած իմ շեն-
շող երիտասարդությանը, տղամարդու մարմնական պահանջ այլևս չունեի, իսկ ան-
հայտությունից եկած իմ հոգևոր Մենտորն ինձ ճշմարիտ ուղու վրա հաստատապես
դնելով, գնաց նորից դեպի անհայտություն, հավանաբար ինձ նման մոլորյալ մեկ
այլ հոգի ու մարմին փրկելու:

Եվ ես նոր լույսի ներքո նայեցի իմ որդուն:
Ասել չի լինի, թե անցած հինգ-վեց տարիների ընթացքում կատարելապես անուշա-
դիր եմ եղել նրա հանդեպ: Ոչ: Ես հետևում էի թե՛ նրա ուսմանը, թե՛ սնվելուն,
հագնվելուն, թե՛ առողջությանը, թե՛ հանգստին... Մի խոսքով, կարելի է ասել, որ նա
մշտապես ոչ միայն իմ ուշադրության կենտրոնում էր, այլև հսկողության տակ: Ես
հետևում էի նաև նրա դաստիարակությանը, ջանք չէի խնայում, բայց կարողացա՞
արդյոք նրան հարկ եղածի պես դաստիարակել: Հավանաբար, ոչ: Քանի որ ճիշտ
խոսքը պիտի ուղեկցվի ճիշտ օրինակով:
Նա փակ ականջով լսում էր իմ խոսքը, բաց աչքով տեսնում իմ ապրած կյան-
քը, և չնայած ինձ հետ գրեթե հավասար կիսում էր այդ քաղցր կյանքի մի շարք
առավելությունները, բայց շատ լավ հասկանում էր, թե ինչպես եմ դա վաստակում:
Օրինակ` սիրեկաններիցս մեկի հետ մի ամբողջ շաբաթ անցկացրինք Պալմա դե

77

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Մալ յորկայի շքեղ հյուրանոցներից մեկում: Նա էլ էր եկել, իր առանձին սենյակն
ուներ մեր ընդհանուր համարում, և տեսնում էր, թե ինչպես, ամեն երեկո, սիրեկա-
նիս հետ պառկում եմ երկտեղանոց ընդարձակ մահճակալին, և, իհարկե, շատ լավ
հասկանում էր, թե այդտեղ, քնելուց զատ, նաև ինչով ենք զբաղվում: Բայց չընդվզե՜ց,
տեսարաններ չսարքե՜ց, հանդուրժե՜ց լուռումունջ:

Ինձ վրդովեցնում էր նրա կեղծ բարոյականությունը, նա համաձայն էր, փաստո-
րեն, որ իրար ետևից տղամարդ փոխեմ, բայց չուզեց, որ մաքուր սիրով նոր ընտա-
նիք հիմնեմ մի կարգին մարդու հետ: Դա ինձ կատաղեցնում էր, և չնայած կարող
էի և պիտի չափավորեի իմ հանդիպումները, բայց շարունակում էի այդ մեղսալից
կյանքը ոչ միայն իներցիայով, այլև ի հեճուկս նրա: Դա իմ վրեժխնդրությունն էր,
չնայած հրաշալի հասկանում էի, որ արածս ահավոր բան է: Իսկ չանել չէի կարող:

Նա իր տարիքից ավելի մեծ էր երևում թե՛ խելքով, թե մարմնով: Շարունակում
էր ագահորեն կլանել գրքերը, արդեն ազատ խոսում էր ռուսերեն և անգլերեն,
սկսել էր ֆրանսերեն սովորել: Ահա ինչու ես հանգիստ էի նրա ապագայի համար,
վստահ, որ ընթերցված բազմաթիվ գրքերը և ուսման ծարավը նրա ամենալավ դաս-
տիարակները կլինեն:

Բայց մի հանգամանք, հավանաբար, ես լրջորեն հաշվի չէի առել: Նա անցումա-
յին շրջանում էր, երբ պատանին սկսում է զգալ, որ ինքը տղամարդ է դառնում, երբ
առնական հատկություններ ձեռք բերող մարմինն անըմբռնելի և տանջալից տեն-
չանքներ է արթնացնում:

Առաջին բանը, որ մտահոգեց ինձ հենց դա էր. ինչպե՞ս է հաղթահարելու այդ
շրջանն իմ որդին: Անհանգստությունս անտեղի չէր: Նա իրոք առաջ էր անցել ժա-
մանակից: Անձնագրով մոտ տասնյոթ էր, բայց տեսքով քսաներեք-քսանչորս: Այսին-
քըն, նրան չճանաչողը պիտի ասեր, որ պատանությունից բարեհաջող երտասար-
դություն անցած հասուն մի տղա է: Սակայն մայրական սիրտը հուշում էր, որ այդ-
պես հասունացել է ոչ միայն իր բնածին հատկություններով, այլև...

Մոտալուտ դեպքերը պիտի հաստատեին, որ ես ճիշտ եմ:
Երիտասարդ նկարիչների ցուցահանդես էր: Մասնակցում էր նաև իմ տղան, ոչ
ավել ոչ պակաս տասներկու յուղաներկ աշխատանքներով, որոնցից վեցը nue էին,
կանացի մերկ մարմիններ` տարբեր դիրքերում նկարված:
Տարիքով նա ամենափոքրն էր մասնակիցների մեջ, մյուսները քսան-քսանհինգ
տարեկան էին: Նրանք էլ էին կանացի մերկ մարմիններ նկարել, բայց մի տեսակ
անհամարձակ, իսկապես աշակերտական, մինչդեռ տղայիս կտավների վրա կա-
նայք էին՝ միս ու արյունով, և ոչ թե ուսանողների համար մերկացած բնորդուհիներ:
Նրանց գրգռիչ մարմինները հեշտանք էին արձակում, ասես սիրո խրախճանքի
հանդուգն հրավեր լիներ: Կնոջն այդպես պատկերել կարող էր ոչ միայն գեղանկարչի
վարպետ ձեռքը, այլև սեռական հարուստ փորձ ունեցող տղամարդը:
-Ինչպե՞ս է կարողացել այդ տարիքում կանացի մարմինն այսպես տեսնել ու
պատկերել,- հարցրի ես ամուսնուս ընկերոջը` ճանաչված նկարչին, որ օգտակար
խորհուրդներով օգնում էր տղայիս:

78

-Վան Դեյկն էլ տասնվեց տարեկանում կարողանում էր այսպես նկարել, և դեռ
ավելի լավ,- պատասխանեց նա, իմ կարծիքով` խուսափողաբար:

Ճշմարիտ պատասխանը պիտի առաջիկա օրերը բերեին, և այն կրքահարույց
բնորդուհուն, որին տեսել էի կտավների վրա, պիտի տեսնեի կյանքում և ոչ այլուր,
քան իմ բնակարանում:

Ցուցահանդեսին հաջորդող օրերից մեկն էր, առավոտից զբաղված էի գործերով
և բավական ուշ վերադարձա տուն: Դուռը բացելուն պես անմիջապես խորթության
մի մթնոլորտ զգացի: Բնակարանում մեղքի, թմրախոտի և ալկոհոլի բույր էր տա-
րածվել: Հյուրասենյակի դուռը բացվեց և միջանցքում հայտնվեց իգական սեռի մի
արարած` մոտ 25-26 տարեկան: Անմիջապես ճանաչեցի նրան. տղայիս բնորդու-
հին էր: Կտավների վրա նա ավելի գրավիչ էր, նույնիսկ կրքահարույց-ռոմանտիկ,
մինչդեռ կյանքում...

Այս էգը բառացիորեն տշված մարմին ուներ, վրայից գռեհկություն էր թափվում,
ոտաբոբիկ էր, մորեմերկ, եթե չհաշվենք ուսերին գցած տղայիս վերնաշապիկը: Նա
հեգնական ժպիտը դեմքին վերից վար չափեց ինձ և հարցրեց.

-Արա, է՞ս ով ա... Կարո՞ղ ա մերդ ա... Հա էլի, քեզ շատ նման ա...
Հյուրասրահից ևս երկու արարած դուրս եկան: Նրանցից մեկն իմ որդին էր:
Մյուսը` ընկերն էր, որին ծանոթացա ցուցահանդեսում: Նրանց հապաղած շարժում-
ները և դատարկ աչքերն ասում էին, որ ոչ միայն լակել են, այլև «ուռել», իսկ մա-
զախռիվ գլուխները վկայում էին, որ երկուսով «մշակում» էին այս լրբին, եթե, իհարկե,
սրա նման մի երկրորդը չկար հյուրասրահում:
Վճռականորեն մտա այնտեղ: Մի փնթի սեղան էր բացված, որի կենտրոնում
տնկված էր օղու լիտրանոց շիշը` գրեթե դատարկ: Այո, տասնյոթամյա տղաս ար-
դեն օղի էր խմում արվեստագետ ընկերների հետ: Այդ կապակցությամբ իմ լուրջ
մտահոգությունն էի հայտնել նրա վարպետ-ուսուցչին: Նա ինձ հանգստացրեց ասե-
լով, թե դա արտիստական ավանդույթ է, մի երկու բաժակը չի փչացնի նրան, թե
«մենք էլ էինք խմում մեր ջահելության օրերին...», և այլն: Բայց այսպիսի հանդե՜ս...
Աչքերիս առջև մթնեց: Կատաղությունից դողում էի: Դանակն առա սեղանից և
խռպոտած ձայնով գոռացի.
-Հեռացե՛ք այստեղից, հենց հիմա:
Տղաս, լկտի ժպիտը դեմքին, նայեց ինձ ու ասաց.
-Ճիշտ կըլներ, որ հենց դու հեռանայիր, մենք քեզ չենք խանգարում, դու ես մեզ
խանգարում:
Դա ապտակ չէր: Դա մահացու հարված էր, որին դիմացա չգիտեմ ինչ մի հրաշ-
քով: Հետո, ուշքի գալով, քայլեցի դեպի դուռը:
-Հաստատ գնո՞ւմ ես...,- լսեցի թիկունքիցս:
Տղաս էր: Նրա ձայնում այլևս հեգնանք չկար, ավելի շուտ` զարմանք:
-Այո, գնում եմ,- պատասխանեցի ես:- Բայց մի մտահոգվիր, քիչ հետո կվերադառ-
նամ, ի դեպ, ոստիկանի հետ, կարծում եմ նա այստեղ ահագին անելիք կունենա...
թմրախոտի գործով:

79

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Վերջին երկու բառերն ուշքի բերեցին նրանց, հատկապես ընկերոջը, որը լրբին
դիմելով ասաց.

-Շուտ արա, հագնվի, գնում ենք:
Տղաս, կիսամերկ, շփոթված կանգնել էր միջանցքում, չգիտեր` միանա՞լ նրանց,
թե՞ մնալ տանը:
-Գնա՛,- ասացի նրան:- Դու էլ հեռացիր:
Նա մի պահ վարանեց, հետո հայտարարեց վճռական.
-Սա իմ տունն ա, ես ուրիշ տեղ չեմ ուզում գնալ:
Ես չհամառեցի, մտածելով, որ ավելի լավ է մնա տանը, քան այդ դուրս պրծած-
ների հետ հայտնի չէ, որ կասկածելի վայրերում թրև գա:
Մեր միջև նորից լռության տասնօրյակ հաստատվեց: Այդ ընթացքում երկու ան-
գամ տուն վերադարձավ սոսկալի հարբած: Ոտքի վրա հազիվ էր կանգնում, վրայից
ոչ միայն խմիչքի, այլև օտար մարմնի, ավելի ճիշտ կնոջ հոտ էր գալիս` խառնված
նրա քրտինքին: Ամեն ինչ վկայում էր այն մասին, որ ընկել է վատ միջավայր և
պարզապես ձեռից գնում է:
Պետք էր անհապաղ վերջ դնել սրան, բայց ինչպե՞ս: Ազդելու որևէ միջոց չունեի,
չասած որ վաղուց այլևս ազդեցություն էլ չունեի: Ինչպես ես էի ժամանակին, նրա
ջգրու, բացահայտ լրբություն անում, այժմ նույնը անում էր նա իմ ջգրու: Իմ ամեն
մի ուղղիչ խոսքը կհնչեր ոչ միայն որպես տաղտկալի քարոզ, այլև վատթա՛րը,
կդրդեր նրան ճիշտ հակառակն անել:
Երկու կրակ միաժամանակ նրան այրում էին ներսից` աստվածայինը և դիվա-
կանը, արարչագործը և կործանարարը, սպիտակը և սևը... Եվ անմնացորդ մո-
լեգնությամբ ու հավասարապես նա տրվում էր երկուսին: Նրան արդեն համարում
էին տաղանդ, հմուտ ձեռք ուներ, հրաշալի դիմանկարներ էր անում, նույնիսկ պատ-
վերով աշխատում և դրամ վաստակում: Բայցև դարձել էր խմիչքի և թմրախոտի
գերի: Ես չգիտեի ինչ անել, ինչպես փրկել նրան: Չկար մեկը, որն օգներ ինձ, ես նո-
րից մենակ էի և կատարելապես անզոր: Մինչդեռ համոզվելու էի, որ սա ընդամենը
սկիզբն էր մեղքի դերբուկ ճանապարհին: Հարբեցողությանը և թմրամոլությանը
պիտի ավելանար խաղամոլությունը:
Այն նողկալի օրգիայից երկու շաբաթ անց ընկերներիցս մեկը զանգեց և ասաց, որ
տղայիս տեսել է կազինոյում` մի աղջկա և մի տղայի հետ: Առանց նկարագրության
էլ կռահեցի, թե ովքեր են մյուս երկուսը: Իր սեռական կյանքը միանգամից սկսել է
խառնասեքսով: Այդ փողոցային լիրբն էլ միաժամանակ մուսայի և սատանայի
մարմնավորում է. ոչ միայն ոգեշնչում է նրա արվեստը, այլև խթանում մարմինը:
Ես որոշեցի, որ պիտի անպայման խախտեմ այն օրվանից ի վեր մեր տանը հաս-
տատված այս հանցավոր լռությունը: Համոզված էի, որ հանցանշան ունեմ ձեռքիս`
նրա այցելությունը կազինո, ուստի պիտի անհապաղ բացատրություն պահանջեմ:
-Կուզեի իմանալ` ի՞նչ փողերով ես գնում կազինո:
-Իմ փողերով,- հանգիստ պատասխանեց նա:- Երկու նկար եմ ծախել, յուրա-
քանչյուրի համար ստացա հինգ հարյուր դոլար:

80

-Հուսամ այդ դոլարները չկորցրիր կազինոյում:
-Ընդհակառակը, կրկնապատկեցի,- հպարտությամբ պատասխանեց նա և գըր-
պանից մի կույտ կանաչ թղթադրամ հանելով անփութորեն շաղ տվեց սեղանին:
-Ուրախ եմ, որ տասնյոթ տարեկանում կարող ես արդեն քո արդար աշխա-
տանքով այդքան փող վաստակել, բայց տխուր եմ... դժգոհ... զայրացած, որ այդ
փողը օգտակար բաների վրա ծախսելու փոխարեն, տանում ես կազինո...
-Իսկ ի՞նչ կա որ, իրավունք չունե՞մ ընկերներիս հետ զվարճանալու:
-Իրավունք ունես, բայց ուրիշ տեղ գնայիք... Դու հասկանո՞ւմ ես ինչ ես արել. քո
արդար քրտինքին ավելացրել ես անարդարը:
-Հեչ էլ անարդար չի, շատ էլ արդար ա,- ընդվզեց նա:
-Դու կարող էիր կորցնել այդ գումարը:
-Է թող կորեր...
Նրա պատասխանն ինձ ապշեցրեց: Նա ասաց բնական, առանց ձևեր թափելու,
առանց դերասանություն անելու: Այդպես կարող էր խոսել կյանք տեսած ֆաթա-
լիստ խաղամոլը, բայց ոչ կյանքում առաջին քայլերն անող պատանին:
Արտաքինով նա, իհարկե, արդեն պատանի չէր: Բարձրահասակ էր, թիկնեղ և
հանգիստ քսան-քսաներկու տարեկան կտայիր: Բայց ինձ համար հայտնություն էր,
որ կարող է այդպես իմիջիայլոց, հասուն մարդու պես խոսել դրամական խնդիր-
ների մասին, երբ նրա տարեկիցները դեռ փող էին խնդրում իրենց ծնողներից մանր-
մունր ծախսերի համար: Ես հաշվի էի առնում, անշուշտ, որ նա արդեն կին է ճանա-
չել, գուցեև կանայք (իսկ դա պատանուն միանգամից տղամարդ է դարձնում), բայց
ինձ համար հաճելի էր տեսնել, որ նա հասունացել է ոչ միայն մարմնով, այլև մտքով:
Այս ամենին գումարվում էր կարևոր մի բան. տասնյոթ տարեկան տղան դրամ
էր շահում արդար աշխատանքով, իր վրձնով: Հենց դա էր, որ այդպիսի ինքնավստա-
հություն էր հաղորդում նրան և իրավունք տալիս անվրդով, իմիջիայլոց հայտա-
րարելու. «Է, թող կորեր...»: Ասես խոսքը մի չնչին գումարի մասին է: Դա նշանակում
էր նաև, որ վստահ է իր ուժերին, կասկած չունի, որ կորցրածը կարող է կարճ ժա-
մանակում վերականգնել:
Ես հպարտ էի և ուրախ իմ տղայի համար, բայցև անհանգիստ: Ոչ միայն, որ
խաղամոլ էր դարձել և խրոխտանում էր, թե կորցրածը կարող է հանգիստ ետ բե-
րել, այլ որ անփորձ, դեռևս կյանքի դասերը չսերտած մտնում էր վտանգավոր մի
աշխարհ` Դրամի տիրույթները: Նա չգիտեր, պատկերացնել անգամ չէր կարող, թե
ինչպիսի որոգայթներ կան այդտեղ, թե ինչ փորձություններ են սպասվում նրան:
Եվ, ավա՜ղ, պիտի պարզվեր, որ իմ մտահոգությունն անհիմն չէ:

Նրա «քաջագործությունների» լուրերն ուղղակի կամ անուղղակի հասնում էին
ինձ: Ինչ-որ ընկերներ էր ձեռք բերել, անորոշ մի շրջապատ, տարիքով իրենից մեծ
տղաներ, որոնց հետ հաճախում էր ռեստորան, գիշերային ակումբներ և, իհարկե,
կազինո: Մի երկու անգամ, առանց նախազգուշացնելու ժամանեցին, նստեցին
հյուրասրահում մինչև ուշ գիշեր, խմեցին, աղմկեցին:

81

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Նրանց խոսակցությունից երևում էր, որ արվեստից հեռու մարդիկ են: Հիաց-
մունքով խոսում էին մեր ընդարձակ բնակարանի մասին, շնորհավորում նրան,
ասես ինքն էր տանտերը, ասես իր արդար վաստակած փողերով էր առել:

Առանձնապես աչքի էր ընկնում նրա «ընկերներից» մեկը` մոտ երեսուն տարե-
կան, բարձրահասակ մի տղամարդ, որ դեմքին մշտապես հեգնական-լկտի ժպիտ
ուներ: Մի անգամ նույնիսկ մոտեցավ ինձ և հետաքրքրվեց, թե որքան եմ վճարել
«այս շքեղ բնակարանի» համար: «Ուզում եք գնե՞լ»,- հարցրի ես: «Ոչ,- պատասխա-
նեց նա:- Պարզապես ուզում էի շնորհավորել»: «Եթե ասեմ, որ կոպեկներ եմ վճարել,
դարձյա՞լ կշնորհավորեք»: «Միշտ կշնորհավորեմ` անկախ ձեր վճարած գումարից,
որովհետև հրաշալի բնակարան է»:

Իմ նոր կացարանը շատերի նախանձն էր շարժում: Նախ, իսկապես լավն էր,
հետո բոլորը գիտեին, որ ես փաստորեն ոչինչ չեմ վճարել: Հատկապես այս հան-
գամանքն էր, որ հանգիստ չէր տալիս շատերին: Բայց ես թքած էի ունեցել, թե ինչ
կխոսեն: Այս անգամ, սակայն, մեջս հեռավոր մի տագնապ մտավ: Նրա լկտի, երկ-
իմաստ ժպիտն ինձ դուր չեկավ: Չգիտեմ ինչու:

Ի՞նչ ընդհանուր բան կարող էր ունենալ երեսնամյա, անորոշ զբաղմունքի տեր
տղամարդը տասնյոթ տարեկան պատանու հետ, և ինչո՞ւ են այդքան հաճախ հան-
դիպում: Տղաս, հասկանալի է, լավ էր զգում, որ իրենից մեծերն ընդունել են իրենց
շրջանակ, որ հաշվի են նստում իր հետ որպես հավասարը հավասարի: Անշուշտ,
դա շոյում էր նրա ինքնասիրությունը: Բայց մեծե՞րը, ընդհանուր ի՞նչ ունեն նրա
հետ, վերջապես, ի՞նչ է նրանց մտքինը:

Իմաստ չուներ նրա հետ խոսել, հարցնել թե ովքեր են այդ «ընկերները», ինչով
են զբաղված, որտեղ է անցկացնում իր օրը... Լավագույն դեպքում, արհամարհա-
կան ժպիտով կնայեր ինձ ու կասեր. հանգիստ կաց, ամեն ինչ լավ կլինի: Իսկ եթե
համառեի, ապա, ամենայն հավանականությամբ կպատասխաներ նույն կերպ, ինչ
մեկ ամիս առաջ. «Ես քեզ հարցնո՞ւմ եմ` ում հետ ես հանդիպում գիշերները»:
Ինչպես ինձ թվաց, նա առանձնահատուկ դաժանությամբ ընդգծեց «գիշերներ»
բառը, ասես ցանկություն ուներ առավել ուժգնությամբ ինձ խոցել, ասես վրեժ էր
լուծում ինձնից:

Նա այլևս իմ տղան չէր: Եթե տասնյոթ չէ, այլ քսանյոթ տարեկան լիներ, դարձյալ
իրավունք չպիտի ունենար ինձ այդպես պատասխանելու: Բայց նա արդեն ինձ նա-
յում էր ոչ թե որպես հարազատի (թեկուզ ինչ-ինչ հարցերում դժգոհ լինելով ինձնից),
այլ որպես ախոյանի, եթե ոչ թշնամու, որը խանգարում է նրան ապրել լիարժեք
կյանքով, այնպես, ինչպես ինքը կուզեր, ինչպես ինքն էր պատկերացնում:

Եվ հանկարծ «ընկերներն» անհետացան: Շաբաթվա մեջ առնվազն երկու-երեք
անգամ աղմկոտ խմբով գալիս էին և նստում մինչև ուշ գիշեր: Սակայն չգիտեմ
ինչու և ինչպես նրանց ոտը կտրվեց: Արդեն քանի օր էր տղաս մենակ, մռայլ վերա-
դառնում էր տուն և փակվում իր սենյակում: Այդ օրերին ոչ մի անգամ ինձ հետ սե-
ղան չնստեց, չնայած հրավիրում էի նրան, հորդորում, աղաչում, որ մի բան ուտի:
Այլևս չէր նկարում, չէր կարդում, պարզապես օրնիբուն երաժշտություն էր լսում:

82

Ճգնակեցության վեցերորդ, թե յոթերորդ օրն էր, երբ երեկոյան կողմ ինչ-որ մեկի
հետ ձեռքի հեռախոսով խոսելուց հետո մոտեցավ ինձ և հարյուր դոլար խնդրեց:

-Ամենաուշը վաղն առավոտյան կվերադարձնեմ,- ասաց:
-Պետք չէ,- ասացի ես:- Նվիրում եմ: Հուսամ, լավ գործի համար ես ուզում:
Նա չպատասխանեց, նույնիսկ շնորհակալություն չհայտնեց: Փողը դրեց գրպանը
և հեռացավ:
Սպասեցի նրան ամբողջ գիշեր: Չկար: Առանձնապես անհանգիստ չէի: Պատա-
հել էր, որ գիշերներ է անցկացրել ընկերների հետ: Բայց նման դեպքերում զանգում
զգուշացնում էր, որ կուշանա: Այս անգամ ոչ մի զանգ չեղավ, և ես չքնեցի: Գիշերը
լույսը բացվելուն հետ վերածվեց ժամ առ ժամ ահագնացող տագնապի:
Արդեն ժամը ինն էր, հիմնարկներն սկսել էին իրենց աշխատանքը, բայց ես
չգիտեի ում զանգել, ինչ հարցնել, ինչպես... Երկար մտածելուց հետո որոշեցի դիմել
լրագրող ընկերներիցս մեկին, որը սերտ կապեր ուներ ոստիկանության հետ: Շատ
չանցած հնչեց նրա զանգը. տղաս գտնվում էր նախնական կալանքի մեջ, երեկ ուշ
երեկոյան, քաղաքի գիշերային հաստատություններից մեկում, լուրջ կռիվ է ունեցել
ընկերներից մեկի հետ, շշով խփել է գլխին, բարեբախտաբար, վերջինիս վիճակը
ծանր չէ, չնայած հիվանդանոցում է, թե երբ կազատվի և ինչ է լինելու ընդհանրա-
պես, պարզ կդառնա կեսօրից հետո: «Իսկ ի՞նչ ընթացք կարող է ունենալ այս պատմու-
թյունը»,- հարցրի ես: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ որոշում կընդունի տու-
ժածը: Եթե բողոքեց՝ գործը կբարդանա»: Ընկերս խոստացավ խոսել մի երկու հոգու
հետ, իսկ ինձ խորհուրդ տվեց դեսուդեն չզանգել, «չբզբզել», համբերել մինչև երեկո:
Երեկոյան տղաս հայտնվեց` զգեստը պատառոտված, աչքի տակը կապտուկ, ձեռ-
քը վիրակապված: Մտավ և առանց բացատրություն տալու մի թուղթ դրեց առջևս:
-Ո՞վ է,- հարցրի ես շվարած:

83

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

-Քննիչը:
-Հետո՞... ի՞նչ պիտի անեմ:
-Պիտի զանգես... հանդիպես... ուզում է քեզ տեսնել,- ասաց նա հայացքը շրջելով:
-Ինչո՞ւ է ուզում ինձ տեսնել... Չասա՞ց քեզ...
-Չես հասկանո՞ւմ, թե ինչու... Ինձ համար է, պիտի գնաս ինձ փրկես, թե չէ գործը
դատարան կհասնի:
-Բայց ինչպե՞ս փրկեմ... փողո՞վ, թե՞...
-Ո՛չ,- կատաղած գոռաց նա:- Ի՞նչ ես ձևեր թափում: Չգիտե՞ս, թե ինչ պիտի անես:
Էդքան մարդկանց հետ... Քեզ ի՞նչ կըլնի որ՝ մի անգամ էլ ինձ համար հանդիպի...
-Իսկ դու գալո՞ւ ես հետս,- միամիտ տխմարությամբ հարցրի ես:
Նա ոչնչացնող հեգնանքով նայեց ինձ և ատամների արանքից ասաց.
-Հետդ գամ ի՞նչ անեմ, մոմ բռնե՞մ ընդեղ:
Ասաց ու դուրս եկավ սենյակից: Իսկ ես նստել էի ապշած, կարկամած, ասես
շշով ոչ թե ընկերոջ, այլ իմ գլխին էր խփել:

Քննիչն ինձ հետ խոսեց չոր բարեկրթությամբ` ասելով, որ «այս հանդիպումը
շատ կարևոր է տղայի ճակատագրի համար»: Իհարկե պիտի այդպես ասեր, հո չէ՞ր
ասելու, թե...

Ժամադրությունը նշանակվեց քաղաքամերձ ռեստորաններից մեկում: Մի երկու
անգամ եղել էի այդտեղ և շշմել ներքին հարդարման շքեղությունից: Ավելի ազատ
շարժվելու համար որոշեցի իմ մեքենան չհանել: Տաքսիստը, որին խնդրեցի ինձ տա-
նել այդտեղ, պերճախոս հայացքով ոտից գլուխ չափեց ինձ և միանգամից հայտնեց
սակագինը` կլորիկ մի գումար նման չնչին ծառայության համար: Համաձայնեցի,
քանի որ սիրտ չկար սակարկելու:

Ինչպես երևում էր, ռեստորանում ինձ սպասում էին. ներս մտնելուս պես մոտե-
ցավ մի երիտասարդ և ամենայն բարեկրթությամբ խնդրեց, որ հետևեմ իրեն:
Բարձրացանք երկրորդ հարկ, որտեղ մի երկար միջանցք կար` աջից ու ձախից
առանձին խցերով: Ես հնազանդ ու համակերպված հետևում էի նրան, ինչպես
սպանդանոց տարվող մսացուն, այն տարբերությամբ, որ ես ոչ թե բնազդով, այլ
կյանքիս հարուստ փորձով պատկերացնում էի, թե ինձ ինչ է սպասվում այնտեղ:

«Էդքան մարդկանց հետ...»: Իմ հարազատ որդին ինձ նույնացրեց փողոցում
կանգնածների հետ, որոնք փաստորեն ընտրության հնարավորություն չունեն և
բնազդազգաց անասունների պես պիտի լուռումունջ մտնեն վճարովի կրքի դանա-
կի տակ, մինչդեռ «էդքան մարդկանց» ես ինքս եմ ընտրել, մերժելով շատերին և
մանավանդ, ի մեծ տարբերություն այդ թշվառ հարճերի, ես կավատի հերթական
զոհերից մեկը չեմ եղել: Բայց իմ տղան արդյոք հասկանո՞ւմ էր այդքանը:

Քայլեցինք մինչև ձախ կողմի վերջին դուռը: Երիտասարդը զգուշորեն դուռը թա-
կեց: Ներսից լսվեց ինձ արդեն ծանոթ ձայնը, որ հնչեց միևնույն չոր, անզգացմունք
քաղաքավարությամբ. «Մտե՛ք, խնդրեմ»:

84

Մտա միայն ես, դուռն իմ ետևից փակվեց, և հայտնվեցի իմ անակոնդայի առջև,
որն ահա, քիչ անց պիտի ողջ-ողջ կուլ տա իր երախի մոտ հայտնված ճագարին:
Դա ընդարձակ մի սենյակ էր` շքեղորեն կահավորված: Ես տեսա նաև մի դուռ, որն
առայժմ փակ էր և, հավանաբար, այնտեղ էր տեղի ունենալու զոհի կլանման ծեսը:

Իսկ վիշապը կլիներ քառասուն տարեկան, աննկարագիր, ոչինչ չասող, որևէ
բանով աչքի չընկնող դեմքով, որն, ասես, իր անձը, իր բնատուր նկարագիրը զրո-
յացրել, նույնիսկ ջնջել ու դրել էր օրենքի ետևը, այսինքն, ես չեմ, որ խոսում եմ, այլ
«գրված զակոնը», որը չոբան Չատիին Սիբիր ղրկեց...

Այսինքն, դա շա՜տ առաջ էր, իսկ հիմա մուգ գորշավուն կոստյում հագած, լայն
հանգույցով պողպատագույն փողկապ գցած վիզը, թափանցող, շաղափի պես ներ-
սըդ մտնող հայացքով անձնավորությունը միևնույն չեզոք, անհասցե քաղաքա-
վարությամբ, գրեթե անշարժ շրթունքներով արտաբերեց.

-Բարև ձեզ: Նստեք, խնդրեմ:
Եվ համոզվելով, որ պահանջված գործողությունն անթերի կատարված է, շարունակեց.
-Կուզե՞իք մի բան խմել...
Նրա առջև գարեջրի դատարկ գավաթն էր, աղի նուշով լի փոքրիկ մի ափսե և
մի բաժակ սուրճ: «Խմել» ասելով նա, հավանաբար, նկատի ուներ սուրճ, հյութ կամ
գուցե նույնիսկ գարեջուր, բայց ես միանգամից արտաբերեցի հրամայելու պես.
-Այո, կուզեի` օղի:
-Օղի՞, իսկապե՞ս:
-Այո, օղի, հուսամ, դժվար չէ:
Դեմքի արտահայտությունն արդեն փոխվել էր, նույնիսկ զարմանք էր արտա-
հայտում, իսկ աչքերն այլևս ծակող չէին:
-Չէ, ի՜նչ եք ասում, դժվար չէ: Իսկ հետը կուզեի՞ք մի բան ուտել:
-Ո՛չ: Միայն օղի, հարյուր գրամ, և մի երկու հատ թթու վարունգ:
Պատվերն անմիջապես կատարվեց: Սառը օղին միանգամից քաշեցի գլուխս, և
տեղնուտեղը հաճելի մի թեթևություն զգացի, ասես թքած ունենաի աշխարհի վրա:
Իսկ դիմացինս աչքերը պլշած նայում էր ինձ:
-Կներեք հարցիս համար, դուք սովորաբար օղի՞ եք գործածում:
Ինչպիսի՜ մեղմաբանություն՝ նա ասաց «գործածում», այլ ոչ թե «խմում» կամ
թե, ի՞նչ իմանամ` «լակում»:
-Այո,- համարձակություն առած պատասխանեցի ես:- Միայն օղի:
Ես ստում էի: Օղի հազարից մեկ եմ խմում, և խմելուն պես, ասես այլևս մարմնիս
տերը չեմ: Ահա ինչու հատկապես այսօր որոշեցի այս հարյուր գրամը միանգամից
կուլ տալ:
-Գիտեք ինչ, ձեր գործն է` ինչ կխմեք և որքան, և երբ... Բայց, ինչպես ասեմ, չա-
փազանց լուրջ խնդիր կա, որ կուզեի ձեզ հետ քննարկել սթափ գլխով... Իսկ հետո,
ինչո՞ւ ոչ, կարող ենք նաև միասին խմել...
Ես արդեն հարբած էի: Նույնիսկ ծխախոտ վառեցի, նրա ծխախոտը` առանց
հարցնելու, և մի լպիրշ քրքիջ արձակեցի.

85

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

-Հիմա այդպե՞ս է կոչվում` քննարկե՜լ... Ցանկություն չունեմ, ես քննարկումների
համար չեմ եկել... Եկեք միանգամից անցնենք գործի, իսկ հետո դուք մենակ կը-
քննարկեք որքան ձեր սիրտը կուզի...

Աներևակայելի էր, բայց նրա դեմքին ես ափսոսանք, նույնիսկ ցավ կարդացի:
Նա, հավանաբար, ցնցված էր: Լուռ նայում էր ինձ: Հետո գլուխն օրորեց և արտա-
բերեց դժվարությամբ.

-Տիկին, աղաչում եմ, մի խորտակեք իմ մեջ այն ազնիվ զգացմունքները, որն
արթնացրել եք այսքա՜ն տարիների ընթացքում: Ես ձեզ գիտեմ վաղուց, այն օրվա-
նից, ինչ հայտնվեցիք համալսարանում, և եթե չեմ մոտեցել ձեզ, ապա լոկ այն պատ-
ճառով, որ դուք արդեն ընտրել էիք ձեր կյանքի ընկերոջը, մի մարդու, որի հանդեպ
ես անսահման պատկառանք ունեի...

Նա լռեց մի պահ և շարունակեց ծխախոտ վառելուց հետո:
-Ես տարիներ շարունակ հետևել եմ ձեզ, գիտեմ ամեն ինչ ձեր մասին, և գիտեմ,
որ անկախ ամեն ինչից, դժվարությամբ, ձեր հոգին մաքուր եք պահել... Ասեմ նաև,
որ շատ երկար եմ սպասել այս հանդիպմանը, որի մասին երազել անգամ չէի կարող,
բայց ահա...
-Շատ լավ,- ընդհատեցի ես:- Դուք վերջապես հանդիպեցիք ինձ... Տղայիս հերոսու-
թյան շնորհիվ... Էլ ինչո՞ւ եք հապաղում, օգտվեք առիթից... Չէ՞ որ ես որոգայթի մեջ
եմ և կարող եմ այնտեղից դուրս գալ միայն հիմա, այստեղ...
Խոսքս կիսատ թողնելով ցույց տվեցի մեղքի խուց տանող փակ դուռը:
Մի դառը ժպիտ երևաց նրա դեմքին:
-Ես ձեզ դրա համար չեմ կանչել, և չնայած այնտեղ մտնելու ձեր պատրաստա-
կամությանը,- ասաց նա` միևնույն դուռը ցույց տալով,- ես չեմ օգտվելու առիթից:
Սկզբունքորե՛ն: Որովհետև, եթե հիմա ձեզ առաջնորդեմ այդ սենյակ, կտիրանամ
ընդամենը ձեր մարմնին և կկորցնեմ ձեզ ընդմիշտ, մինչդեռ ես կուզեի նախևառաջ
նվաճել ձեր սիրտը, ազնվորեն, և ընդմիշտ տիրանալ ձեր հոգուն...
Խմիչքի ազդեցությունն, ասես միանգամից չքվեր: Որքա՜ն սխալ եմ հասկացել
այս մարդուն: Օ՜, մեղավորը տղաս էր, որ սեփական մորը լպիրշ ակնարկներ անե-
լով, իր կաշին փրկելու համար, ուղարկում էր ստրկական առևտրի: Եվ դիմացինս,
ասես կարդալով իմ մտքերը, շարունակեց.
-Հասկացեք, ես առևտուր չեմ անում: Ես ձեզ կանչել եմ ընդամենը հայտնելու,
որ ձեր տղայի վիճակը գնալով լրջանում է: Ոչ միայն, որ նա ընկել է հանցագործ
մի միջավայր և գնալով ավելի ու ավելի է խրվում զանազան մեղքերի մեջ, այլև որ
տուժածը, այդ կրկնահանցագործը, որի գլխին շշով խփել է ձեր տղան, դատական
բժշկի եզրակացությունը ձեռքին, սպառնում է դիմել դատարան...
-Իսկ դուք տեղյա՞կ եք, թե ինչպես է տեղի ունեցել դա,- ընդհատեցի ես նրան:
-Իրողությունը հետևյալն է. ռեստորանում վեճ է ծագել ձեր որդու և այդ արա-
րածի միջև: Ձեր տղան հայհոյել է նրան, իսկ վերջինս հարվածել է դեմքին և պատ-
ռել զգեստը: Ավելին` անվանել է նրան «բոզի վաստակ», ինչին, ի պատասխան ձեր
տղան շշով հարվածել է գլխին:

86

-Իսկ վեճի պատճառն ի՞նչ էր:
-Թղթախաղի պարտքը` հսկայական գումար, հարյուր հազար դոլար: Այդ օրը պիտի
վճարվեր գումարի կեսը, իսկ մյուս կեսը մեկ շաբաթ հետո: Բնականաբար ձեր տղան
այդպիսի գումար չուներ, խնդրել է հետաձգել, սակայն մերժում ստանալով հայհոյել է:
-Ասացիք հարյուր հազա՞ր... Ես ճի՞շտ լսեցի:
-Այո, դուք ճիշտ լսեցիք։ Հարյուր հազար: Նման դեպքերում սկսնակ և միամիտ
խաղացողների հանդեպ, ինչպիսին ձեր տղան է, հստակորեն մշակված տեխնիկա
է կիրառվում. սկզբում նա շահում է, ճիշտ է` ոչ մեծ գումարներ, բայց դա բավական է,
որպեսզի ոգևորվի և կորցնի զգոնությունը: Հետո միանգամից շահածը կորցնում
է: Դա ճիշտ այն պահն է, երբ պետք է խաղը լքել կամ ծայրաստիճան զգույշ լինել...
Բայց ի՜նչ զգուշության մասին կարող է խոսք լինել տասնյոթ տարեկան անփորձ
երեխայի համար... Նա համոզված է, որ պիտի նորից շարունակի շահել, ինչպես
քիչ առաջ, ուստի խիզախորեն գրոհում է, մեկ շահում է, մեկ կորցնում... Ավելի շատ
կորցնում, քան շահում... Իսկ այդ ընթացքում, խաղագումարը գնալով խոշորանում
է, նահանջելու մասին խոսք լինել չի կարող, նա արդեն խաղում է պարտքով, որը
գնալով ավելանում է... Եվ հանկարծ պարտք տվողն ասում է` ստոպ, այլևս չեմ կա-
րող քեզ վարկավորել... Մեր միամիտն արդեն մի պատկառելի գումար է վերցրել,
նա կորցրել է իրականության զգացումը, նա չի հասկանում, որ երկու ոտքով ընկել
է թակարդը և մտածում է միայն ռեվանշի մասին... Նա սկսում է խնդրել, աղաչել,
երդումներ տալ... Այդ ժամանակ վարկավորողը «մեծահոգաբար» զիջում է, և քիչ
անց պարտքը կրկնապատկվում, եռապատկվում է...
Իմ զրուցակիցը մի պահ դադար տվեց և անսպասելի հարցրեց.
-Դուք գիտեի՞ք, որ ձեր տղան խաղամոլ է դարձել:
Ես պատմեցի իմ զգուշացնող խորհուրդների և նրա ինքնավստահ ու հոխորտա-
ցող պատասխանի մասին:
-Պիտի կապեիք և չթողնեիք նրան տնից դուրս գալ:
-Ավելի շուտ նա ինձ կկապեր և չէր թողնի տնից դուրս գալ, և հավանաբար պի-
տի շնորհակալ լինեմ, որ մինչև հիմա չի արել:
Զրուցակցիս հայացքը միանգամից փոխվեց: Նրա շաղափող աչքերը նորից թա-
փանցեցին ներսս:
-Եթե ձեր ասածը չափազանցություն չէ, չի բացառվում, որ դա կարող է առաջի-
կայում տեղի ունենալ:
Ես ցանկացա նյութը փոխել.
-Այդ մասին դեռ կխոսենք, ես հիմա կուզեի, որ ինձ բացատրեք, թե ինչ է սպառ-
նում որդուս:
-Ութ տարվա բանտարկություն, ահա թե ինչ է սպառնում նրան:
-Եվ ի՞նչ...,- հազիվ կարողացա արտաբերել ես:
-Եվ այն, որ եթե քայլեր չձեռնարկվեն, ապա կարող է այդ սպառնալիքն իրակա-
նություն դառնալ: Բայց, լավ իմանալով այդ սրիկային, ենթադրում եմ, որ նա բնավ
շահագրգռված չէ ձեր տղային ութ տարով ուղարկել բանտ: Ամենայն հավանակա-

87

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

նությամբ նա պիտի աշխատի առավելագույնն ստանալ այս իրավիճակից` կորզել
ոչ միայն թղթախաղի պարտքը, այլև մի բան էլ ավելին: Այլ կերպ ասած, նա կդիմի
շանտաժի. տվեք ինձ երկու, գուցեև երեք հարյուր հազար, և ես չեմ դիմի դատա-
րան, հետևաբար մենք երկուսս պարտք ու պահանջ չենք ունենա իրար հանդեպ:

-Երեք հարյուր հազա՞ր... Ինչպե՞ս պիտի վճարեմ այդ գումարը... Որտեղի՞ց պի-
տի գտնեմ...

-Բնավ պետք չէ, որ վճարեք: Անհոգ եղեք, գործը դրան չի հասնի:
-Չեմ հասկանում: Ասացիք երկու տարբերակ կա, երկուսն էլ մեզ համար վտանգավոր:
-Կրկնում եմ. գործը դրան չի հասնի: Եթե դատի տվեց, շատ հնարավոր է ինքը
բանտ գնա:
-Ինչպե՞ս,- զարմացած հարցրի ես:
-Այդպես: Նա պիտի ապացուցի, որ ինքը տուժած կողմն է: Սրահի տեսախցիկն
այդ օրը զարմանալի զուգադիպությամբ անջատված էր, իսկ ռեստորանի մատու-
ցողը և սեղանի շուրջ նստած երկու անձինք գրավոր վկայում են, որ ձեր տղայի`
շշով կատարված հարվածը ինքնապաշտպանություն է եղել, քանի որ այդ կրկնա-
հանցագործը դանակը ձեռքին հարձակվել է:
-Բայց քիչ առաջ ձեր ներկայացրած առաջին տարբերակը ճիշտ հակառակն էր
ասում:
-Իրավացի եք: Քիչ առաջվա իմ պատմածն իրողությունն էր, այսինքն` այնպես,
ինչպես տեղի է ունեցել իրականում: Իսկ գրավոր վկայություններն ասում են, որ
ձեր տղան այնտեղ նստած էր որպես մի անմեղ գառնուկ, իսկ դիմացինը շարունակ
սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս, վերջում էլ դանակը ձեռքին հարձակ-
վեց, իսկ անմեղ գառնուկին ոչինչ չէր մնում անել, քան ձեռքի տակ հայտնված առար-
կայով դիմել ինքնապաշտպանական գործողության:
-Բայց ինչպե՞ս պատահեց, որ այդ երեք հոգին իրենց խղճի դեմ գնացին և փաս-
տորեն սուտ վկայություն տվեցին:
-Ես ձեզ մանրամասները չեմ պատմի, քանի որ ստիպված կլինեմ մեր աշխա-
տանքի գաղտնիքները բացահայտել: Կասեմ միայն, որ այդ անձինք մի քանի անգամ
արդեն, շատ ավելի ծանրակշիռ հանգամանքներում, գնացել են իրենց խղճի դեմ և
լուրջ վնաս պատճառել հասարակությանը, թող մի անգամ էլ գնան անկարևոր մի
հարցում, և օգնեն մոլորված, միամիտ պատանուն:
-Ստացվում է, որ արդար գործ անելու համար օրենք ենք խախտում:
-Գիտեք ինչ, Չարի դեմ պայքարելիս երբեմն ստիպված ես օգտվել նրա զինանոցից:
-Իսկ տուժածը գիտի՞ այդ վկայությունների մասին:
-Ոչ: Դրանք ես գաղտնի եմ պահում և կկցեմ գործին այն ժամանակ, երբ նա
դիմի դատարան:
-Բայց ասացիք` հազիվ թե դատարան դիմի, այլ կգերադասի շանտաժը:
-Ավելի վատ իր համար: Եթե այդպիսի հիմարություն անի, ապա կդատվի նաև
շանտաժի համար:
-Այսինքն, իմ տղային ոչ մի վտանգ չի սպառնում:

88

-Ո՛չ մի վտանգ:
-Եվ որքան հասկացա՝ բացառապես ձեր ջանքերի շնորհիվ:
-Որովհետև ես թույլ չէի տա, որ իմ երիտասարդության կուռքի, հերոսաբար զոհ-
ված մեր ազնվագույն մտավորականի զավակը հայտնվեր բանտում և այնտեղից
դուրս գար արդեն վերջնականորեն ձևավորված հանցագործ: Ճիշտ է, նա հիմա
հրեշտակ չէ, բայց պատանի է, դեռ հնարավոր է նրան ճիշտ ուղու վրա դնել:
-Կուզեի մի հարց տալ ձեզ:
-Տվե՛ք: Չնայած կռահում եմ, թե ինչ եք հարցնելու:
-Միայն իմ ամուսնու լուսավոր հիշատա՞կն էր, որ ձեզ դրդեց...
-Նաև ձեր գոյությունը, ձեր ներկայությունն այստեղ,- ընդհատելով իմ խոսքն
ասաց նա:- Բայց ես գիտակցաբար չխոսեցի այդ մասին, որ հանկարծ չստացվեր, թե
առևտուր եմ անում... Որպեսզի իսպառ բացառեմ նման բոլոր ենթադրությունները:
Եվ ավելացնեմ, դուք ինձ ոչինչ պարտք չեք: Պարտականը ես էի, և հիմա անում եմ,
հետագայում էլ կանեմ ամեն ինչ, որպեսզի հատուցեմ իմ պարտքը:
-Չէի կարող պատկերացնել, թե այսպիսի մարդիկ կան ձեր համակարգում:
-Շատ չեն, բայց կան... Հա, չմոռանամ ասել, այս հանդիպման մասին՝ ոչ մեկին
ոչ մի խոսք, մանավանդ ձեր տղային: Թող կարծի, թե վտանգը դեռ առջևում է, դա
գուցե նրան ստիպի ավելի շրջահայաց լինել և հատկապես հեռու մնալ այդ հանցա-
գործից: Իսկ դուք հիմա, այս միջադեպից հետո, իրավունք ունեք վերջապես խիստ
լինելու նրա հետ... Իմ համարն ունեք, անմիջապես զանգեք ինձ, եթե որևէ արտա-
կարգ բան լինի:

-Հը, ո՞նց անցավ,- լսեցի ես տուն մտնելուն պես:
-Անցավ էլի, ո՞նց պիտի անցներ... Ինչ է, ուզում ես բոլոր մանրամասնե՞րը պատմեմ:
-Մանրամասներն ինձ չեն հետաքրքրում, պարզ ա ամեն ինչ... Դու ինձ ասա` կարո-
ղացա՞ր ընենց անել, որ գործը կարճվի:
Չգիտեմ, թե ինչ հրաշքով հաջողացրի ինձ զսպել, որ մի շառաչուն ապտակ
չհասցնեմ այս լկտիացած, անասնացած ռեխին, որն իմ զավակինն էր: Որտեղի՞ց,
ինչո՞ւ, ինչպե՞ս նա դարձավ այսպիսին... Անգամ նրա լեզուն, խոսելու կերպն էր աղա-
վաղվել: Նա, որ լուրջ գրքեր էր կլանում իրար ետևից, որ արդեն ազատ խոսում էր
երեք լեզվով... Բայց գերադասում էր մոր հետ երկխոսել գյադաների լեզվով... Բայց
ես հիմա պետք է հետևեի քննիչի խորհուրդներին և ուրիշ կերպ պահեի ինձ:
-Դա այդքան հեշտ գործ չի, որ միանգամից, մի հանդիպումով կարճվի... Դու
մոռացա՞ր, թե ինչ ես արել... Քեզ ութ տարվա բանտարկություն է հասնում, եթե այդ
մարդը դատարան դիմի...
-Իմ արածն ի՞նչ ա, որ ութ տարի նստեմ: Հրեն մարդ են սպանում օրը ցերեկով
ու ազատ ման գալի... Ուրեմն, պետք ա էլի հանդիպես, երևի պտի կանչես ըստե,
հյուրասիրես... Ինձ ասա երբ ես կանչելու, ես տնից դուրս կգամ, որ ավելի ազատ
ըլնես, որ չխանգարեմ ձեզ...

89

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Ինչպե՞ս կարող էր երեխան, պատանին այսպես շուտ և այսպես հիմնովին
փչանալ... Նրա հոգին արդեն որդնոտած է... Քննիչն ասում է, թե բանտից դուրս կգա
որպես վերջնականորեն ձևավորված հանցագործ, բայց նա արդեն հանցագործ է...
Նա արդեն դառնում է իմ կավատը, ո՛չ ավել ո՛չ պակաս... Տե՛ր Աստված, այս ինչե՜ր
են անցնում մտքովս, բայց սա է իրողությունը... Եվ ես հիմա, գերմարդկային ճիգեր
գործադրելով պիտի զսպեմ ինձ... Հանուն այս ճիվաղի... Նա համոզված է, որ ես
այսօր պառկել եմ քննիչի հետ, և եթե պատմեմ` բառ առ բառ, թե ինչպես է անցել
մեր հանդիպումը, չի հավատա... Ո՞վ նրան այսպես փչացրեց` հասարակությո՞ւնը,
ժամանա՞կը, ե՞ս, թե՞ դիվական մեկ այլ ուժ, որ առանց մեր գիտության, աննկատ
սողոսկեց նրա մեջ և պարարտ հող գտավ այնտեղ... Քննիչը շա՜տ լավատեսն է`
«Ճիշտ ուղու վրա դնել»... Նա, որ տասնյակներով հանցագործներ է տեսել, չի պատ-
կերացնում, թե սա ինչ արարած է... Բայց հանուն այս լակոտի պիտի զսպեմ ինձ,
մինչև գործը վերջնականապես փակվի և հանգիստ շունչ քաշենք, իսկ առայժմ...

-Երախդ փակի՛ր,- ահավոր մի ձայնով գոռացի ես:- Եվ մի խառնվիր իմ գործերին...
-Բայց դա նախևառաջ իմ գործն ա... որ ուզում ես իմանաս, սաղ քու մեղքով ա
եղել... Քեզ «բոզ» ասին... Չնայած, որ ճիշտ ըլնենք, երևի սխալ չէին...
Ես չզգացի, թե սեղանի վրայից ինչպես վերցրի ջրով ու ծաղիկներով լի բյուրեղ-
ապակյա ծաղկամանը և շպրտեցի նրա ուղղությամբ: Բարեբախտաբար վրիպեցի,
և ծաղկամանը պատին զարնվելով փշուր-փշուր եղավ: Նա սարսափած նայեց ինձ
և լուռումունջ քաշվեց իր սենյակ: Իսկ ես, ասես ծանր հիվանդ, մտա անկողին, և չէի
կարողանում զսպել արցունքներս:
Մեռելային լռություն հաստատվեց բնակարանում, չհաշված ձեռքի և միջանց-
քում դրված հեռախոսներից մերթ ընդ մերթ հնչող զանգերը, որոնց սիրտ չկար պա-
տասխանելու: Իսկ տղաս, ինչպես երևում էր, աշխույժ բանակցություններ էր վարում
իր ձեռքի հեռախոսով: Մեր սենյակներն ընդարձակ բնակարանի տարբեր ծայրերում
են, սակայն ականջիս հասնում էին առանձին բառեր և նախադասություններ:
Ես, սովորաբար, ականջ չեմ դրել նրա խոսակցություններին, բայց հիմա, ան-
սալով քննիչի խորհուրդներին` լինել խիստ, ինչպես և, տվյալ կացության համար օգ-
տակար հետաքրքրասիրությունից մղված, որոշեցի մոտենալ դռանը և ականջ դնել:
Եվ, կարծում եմ, հասա ճիշտ ժամանակին: Ինչպես հասկացա, խոսքը գնում էր իր
նկարները վաճառելու մասին` բոլորը, եղած-չեղածը, արվեստանոցում գտնվող յու-
րաքանչյուր գործ` «թոմարի»... յուղաներկ, պաստել, ջրաներկ, մատիտ, ածուխ...
բոլորը, միանգամից: «Ապե, հատը հինգհարուրից պակաս չեմ տա... Ձեռ ես առե՞,
արա, հատը հազար-հազարհինգով էի ծախում, բայց հըմի վռազ փող ա պետք...
Պտի էսօր մինչև քշերվա տասներկուսը պարտքս տամ... Հետաձգել չի ըլնի, ամոթ
ա, թասիբի հարց ա... Հանգիստ կաց, դու քու փայը կունենաս... Էղավ, սպասում եմ,
մի ուշացրու...»:
Կես ժամ չանցած դռան զանգը հնչեց, և երկու հոգի մտան: Չհասցրեցի դրանց
կերպարանքները տեսնել, տղաս նրանց անմիջապես առաջնորդեց իր սենյակ, որը
միաժամանակ նրա արվեստանոցն էր: Շտապեցի մոտենալ դռանը և ականջ դնել:

90

Սկզբում առանձնապես զրույց չէր ծավալվում: Ինչպես երևում էր, եկվորներն
«ապրանքն» էին տնտղում: Հետո նրանցից մեկն ասաց. «Լավ, պարզ ա, էս սաղ
էղածը վերցնում եմ, հատին հարուր դոլար»: «Ո՞նց թե հարուր,- լսվեց տղայիս աղի-
ողորմ ձայնը:- Ո՞նց թե հարուր... Ես հազար հինգով եմ ծախում... Դաժե էրկուսով
եմ ծախե...»: «Դու գիտես՝ թե համաձայն ես, փողը մոտս ա, հենց հըմի կտամ... քու
խաթեր տաս դոլար էլ կավելացնեմ` հատը հարուր տաս... Համաձայն ե՞ս...»:

Տղայիս պատասխանը չլսեցի: Այսինքն, չէի կարող լսել, քանի որ չպատասխա-
նեց: Հաստատվեց մի լռություն, որը տևեց, հավանաբար, մեկ-երկու րոպե: Ականջս
դռանը հպած, անհամբեր սպասում էի տղայիս «ոչ»-ին, վստահ, որ հիմա, այս
վճռական պահին, արվեստագետը նրա մեջ պիտի հաղթի սատանային: Բայց դա
տեղի չունեցավ, և ես հստակ լսեցի, թե նա ինչպես անձնատուր եղավ. «Լավ,
համաձայն եմ...»:

Ես ստիպված էի վերջ դնել այս կողոպուտին: Դուռն աղմուկով բացեցի և պա-
հանջեցի, որ այդ ավազակներն անհապաղ հեռանան իմ տնից: Դրանցից մեկը,
ավագը, վերից վար չափեց ինձ և դիմեց որդուս.

-Էս ո՞նց հասկանանք: Ուրիշ կլիենտ ես կանչե, որ գինըդ թանգացնե՞ս:
Տղաս փորձեց ինձ բռնությամբ դուրս հանել սենյակից, բայց ես չենթարկվեցի և
նորից պահանջեցի, որ հեռանան, սպառնալով, որ այս խաբեբայությունը կարող է
վատ վերջանալ նրանց համար:
Եթե նրանց մտադրությունն, իսկապես, մաքուր լիներ, ամենայն հավանականու-
թյամբ, այդպես արագ չէին զիջի, գուցե մնային և պատիվ պահանջեին: Բայց գողու-
թյան մեջ բռնվածների պես, գլուխները կախ, շտապեցին կատարել իմ պահանջը:
Նրանց գնալուց հետո տղաս խայտառակ մի տեսարան սարքեց: Մեկ լալիս էր,
մեկ գոռում, մեկ աղաչում, որ նրանց հետ բերեմ... Սկսեց բողոքել, թե ես թունավո-
րում եմ իր կյանքը, թե երջանիկ կլիներ առանց ինձ: Հետո մտավ իր սենյակ, ինչ-
որ մարդկանց զանգեց, հագուստը փոխեց և մոտեցավ դռանը, որ դուրս գա: Ես
փակեցի նրա ճանապարհը: Բայց նա կոպտորեն ինձ հրեց ու գցեց հատակին, և
առանց նայելու, թե ես ինչ վիճակում եմ, դուրս եկավ տնից:
Հազիվ կարողացա հատակից բարձրանալ: Ցավում էր ոչ այնքան մարմինս, որ-
քան հոգիս: Նյարդային մի դող անխնա ցնցում էր ինձ: Ամենասոսկալին էի պատ-
կերացնում: Ամեն ինչ պարզ էր. այդ սրիկա կրկնահանցագործը որոշել է շանտաժի
դիմել: Իսկ տղաս, ասես վիրավոր մի գազան, պատրաստ է գնալ ամենախելահեղ
քայլերին, միայն թե դուրս պրծնի ծուղակից:
Պետք էր անհապաղ զանգել քննիչին: Սակայն չհաջողվեց նրա հետ կապվել, քանի
որ գտնվում էր «ռադիոծածկույթից դուրս»: Ինձ մնում էր համբերատար սպասել դեպ-
քերի հետագա ընթացքին և աղոթել, որ Աստված բարեհաճ լինի որդուս հանդեպ:
Կեսգիշերն անց էր արդեն: Ժամանակ սպանելու համար նստել էի հեռուստա-
ցույցի առջև` ոչ մի կերպ չկարողանալով կենտրոնանալ իրարահաջորդ պատկեր-
ների վրա:
Էկրանից հնչող երաժշտության ներքո լսեցի, թե ինչպես տուն մտավ և դուռը

91

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

զգուշորեն փակեց: Այդպես էր անում միշտ, երբ ուշ ժամին էր վերադառնում, երբ
ես քնած էի, և աշխատում էր աղմուկ չանել: Բայց հյուրասրահի լույսը վառած էր,
հեռուստացույցի ձայնը կար, կիսաբաց դռան արանքից կարող էր ինձ տեսնել...
Հավանաբար արդեն սովորույթ է դարձել` անաղմուկ փակել դուռը, անկախ այն բա-
նից, թե որ ժամին ես մտնում... Լավ սովորույթ է... Գոնե այդպես ինձ հարգի...

Չհասցրեցի նկատել կատարվածը․․․ Նա մտել էր սենյակ, կանգնել ինձնից երկու
մետր հեռավորության վրա...

Ատրճանակի փողը սևեռուն նայում էր ինձ: Եթե կրակեց, իսկ կրակոց պիտի լի-
նի անպայման, գնդակը կմտնի աչքս, ձախ աչքս, եթե ոչ աչքս, ապա` դեմքիս որևէ
հատվածը, իսկ դա ստույգ մահ է:

Ասում են, թե նման դեպքերում, սպանվողի աչքերի առջևով, մի քանի ակնթար-
թում, անցնում է ողջ կյանքը: Չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ (մեռնողներից ոչ
մեկը, որքան գիտեմ, առայժմ հետ չի եկել ու պատմել այդ մասին), բայց, իսկապես
մի քանի ակնթարթում, ամենայն մանրամասնությամբ, ես հիշեցի ոչ թե ապրածս
բոլոր օրերը, այլ կյանքիս վերջին տասնյոթ տարին ու ինն ամիսը…

Այնուհանդերձ, նա ձգանը սեղմեց, լսվեց տարօրինակ մի ձայն, ասես շամպայն
բացեին... Մի՞ թե դա է կրակոցի ձայնը... Բայց ինձ գնդակ չդիպավ, ավելի շուտ ան-
ցավ կողքովս, գրեթե քսվելով երեսիս... հետևաբար, ես չսպանվեցի, ես ողջ եմ հի-
մա… Առայժմ... Նա կարող է նորից կրակել... Այս անգամ հաստատ չի վրիպի...

Ես փակել եմ աչքերս` պատրաստ վերջին հրաժեշտին, բայց տարօրինակ կրա-
կոցի փոխարեն լսում եմ ուրիշ մի աղմուկ...

Նախ մի առարկա ընկավ հատակին, իսկ հետո, հավանաբար, մի մարմին...
Բացում եմ աչքերս և, իսկապես, մի մարմին տեսնում հատակին տարածված,
իսկ կողքին մի ատրճանակ` խլացուցիչով...
Տարօրինակ հանգուցալուծում. հիմա ես պիտի հայտնված լինեի հատակին, բայց
իմ փոխարեն այս անծանոթն է ընկած բերանքսիվայր...
Ո՞վ է սա, ինչպես հայտնվեց այստեղ...
Ամենասոսկալին է անցնում մտքովս... Տղայիս... և խլել բանալին... Բայց ի՞նչ պա-
տահեց սրան, ինչո՞ւ հայտնվեց հատակին... Նա կարող է ուշքի գալ և այս անգամ
ավարտին հասցնել իր սև գործը... Եվ որպեսզի դա չկարողանա անել, շտապում եմ
վերցնել նրա կողքին ընկած ատրճանակն ու թաքցնել բազմոցին դրված բարձի
տակ, քանի որ չգիտեմ դրանից օգտվել... Այսինքն, եթե գիտենայի, դարձյալ ձեռքս
չէր գնա...
Բայց ո՞վ է սա... Ի՞նչ եղավ սրան... Նրա ամեն ինչն անծանոթ է ինձ... Հագուստը,
տարօրինակ լայնեզր գլխարկը, որ ամերիկյան կովբոյներն են դնում, նրա առատ,
շիկակարմիր մազերը... կաշվե բաճկոնը... և հատկապես տաք եղանակին անհարիր
ձեռնոցները... Ինչ-որ անբնական բան կա այս ամենի մեջ...
Նա անշարժ է...
Բնազդաբար մոտենում եմ, շրջում... Գլխարկն ընկնում է` հետը տանելով շիկա-
կարմիր կեղծամը... Հանում եմ մուգ ակնոցը, կպցրած բեղմորուքը...

92

Աչքերիս չեմ հավատում...
Հատակին տարածվածը տղաս է...
Ժամանակ չունեմ ստուգելու` շնչո՞ւմ է, թե՞ ոչ... Անմիջապես բերում եմ անուշա-
դրի լուծույթը և մոտեցնում քթին... Բացում է աչքերը...
Հայացքը սկզբում անորոշ է... Հետո ճանաչում է ինձ և հարցնում.
-Էս որտե՞ղ եմ...
Չգիտեմ` շտապ օգնություն կանչե՞մ, թե՞ զանգեմ քննիչին... Ո՞րն է ճիշտը... Հա-
վանաբար վերջի՛նը:
Չնայած ուշ ժամին զանգում եմ առանց երկմտելու: Այս անգամ, բարեբախտա-
բար, «ռադիոծածկույթից դուրս չէ»:
Երկու բառով ներկայացնում եմ տեղի ունեցածը:
-Շտապ օգնություն պետք չէ զանգել: Գալիս եմ հենց հիմա: Ես հեռու չեմ:
Իսկապես, քառորդ ժամ չանցած նա արդեն իմ տանն էր: Զննում էր որդուս, զար-
կերակն էր ստուգում և կրկնում.
-Շտապ օգնություն պետք չէ զանգել: Ցնցում է, կանցնի: Մարմինը չի վնասվել,
հոգին է արթնացել... Ամեն ինչ լավ կլինի:

Այն գնդակը, որ պիտի ինձ սպաներ, դիպավ պատին և մի սև անցք բացեց: Այժմ
այդ անցքը ոչ միայն գաջի և ներկի թանձր շերտի տակ է, այլև ծածկված է մի քանի
անգամ մեծացրած լուսանկարով, որը պատկերում է ինձ և ամուսնուս` երջանիկ,
ժպիտը դեմքներիս, ապագային վստահորեն նայող հայացքով:

Այդ լուսանկարի մասին ես մոռացել էի: Տղաս հանեց մեջտեղ, գտավ նեգա-
տիվը, տարավ ընկերոջ մոտ, մեծացրեց, դրեց շրջանակի մեջ, ապակու տակ և կա-
խեց հենց այդտեղ, ասես դրանով ուզում էր իսպառ ջնջել այդ սոսկալի օրվա միակ
վկայությունը: Ավելին, ասես, վերջակետ էր դնում իր ահավոր անցյալին և նոր
կյանք սկսում:

...Այդ չարաբաստիկ օրը քննիչը ժամանելուն պես նախ ատրճանակը վերցրեց:
Սպանության այս գործիքը ոչ միայն իմ, այլև տղայիս փրկությունը դարձավ: Պարզվեց,
որ այդ զենքից, անցած մեկ ամսվա ընթացքում, երկու սպանություն էր գործվել,
որոնք մնացել էին չբացահայտված: Իսկ նույն օրը երեկոյան հայտնվել էր իմ տղայի
ձեռքին հետևյալ կերպ․ մինչև գիշերվա ժամը տասներկուսը տղաս պետք է հանձ-
ներ թղթախաղի պարտքը: Ամբողջությամբ: Նկարների վաճառքն, ինչպես գիտենք,
ոչինչ չտվեց: Իսկ եթե նույնիսկ տար, ապա հազիվ պահանջված գումարի քառորդը
հավաքեր: Հանդիպել են երկուսով, կրկնահանցագործի տանը: Տղաս պատմել է
նրան, թե ինչու չհաջողվեց գումարը բերել: Վերջինս, որ արդեն քաջատեղյակ էր
մայր ու որդի լարված հարաբերություններին, հայտարարել է. «Ստացվում ա, որ
քու ամենամեծ դուշմանը մերըտ ա... Ես քու տեղը ըլնեի կխփեի ըտենց մորը...»

Տղաս սկզբում հրաժարվել է այդ գաղափարից, բայց լսելով, որ այդ կերպ կկարո-
ղանա ոչ միայն պարտքը տալ, այլև հասնել այն բանին, որ ռեստորանի կռվում

93

ԱՐՁԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

տուժածը գործը դատարան չտա, համաձայնել է: Ուստի հետևյալ պլանն է մշակվել:
Տղաս ծպտված, ուշ ժամին, որպեսզի ոչ ոք չտեսնի, մտնում է տուն, սպանում
«դուշման» մորը, մի քանի զարդ գողանում, այնուհետև վերադառնում կրկնահան-
ցագործի մոտ: Այստեղ նրա երեսը «զարդարում» են կապտուկներով, պատառոտում
շորերը և տանում գցում «թոխմախի» գերեզմանոց, որտեղ նա «ուշաթափված»
սպասում է լույսը բացվելուն, իսկ ուշքի գալուց հետո ներկայանում է մոտակա ոստի-
կանության բաժանքունք և պատմում, թե ինչպես անծանոթ մարդիկ ծեծել են, դրա-
մապանակն ու բանալիները խլել, այնուհետև ուշաթափված վիճակում տարել գցել
են գերեզմանոցը... Այս հեքիաթը պատմելուց հետո, պիտի խնդրեր նաև, որ իրեն
շուտափույթ հասցնեն տուն, որովհետև չարագործներն, ամենայն հավանականու-
թյամբ, գիտեն, թե ինքը որտեղ է ապրում, ուստի մտադիր են մուտք գործել այնտեղ
և կողոպտել... Հնարավոր է, նույնիսկ, որ մորը վնասեն...

Ոստիկանությունը ծեծվածի հետ գալիս է դեպքի վայր, հայտնաբերում մոր դիակը
և կողոպտված բնակարանը: Տղան, որ գրանցված է այդ բնակարանում, ինքնաբե-
րաբար դառնում է դրա սեփականատերը, «վաճառում» այն կրկնահանցագործին,
և այդ կերպ ոչ միայն պարտքը մարում, այլև գնում լռելու իրավունքը: Հիշեցի, երբ
նա տղայիս ընկերների հետ հյուր էր եկել, ինչպիսի նախանձով էր զննում մեր բնակա-
րանը: Ուրեմն, այդ ժամանակվանից էր մտադրվել տիրանալ քաղցր պատառին:

Բայց որդուս հոգու համար մղվող Չարի և Բարու պայքարում հաղթեց վերջինը,
Չարի վերջն էլ այս անգամ ծանոթ հեքիաթի ավարտն ունեցավ:

Այս ամենն ինձ պատմեց քննիչը, դեպքից մի քանի օր հետո: Գործի բերումով, և
ոչ միայն, նա գրեթե ամեն օր մեր տանն էր: Եվ ես նկատեցի, որ նրա ներկայությունը
ոչ միայն օգտակար է տղայիս բարոյական առողջացման, այլև հաճելի ինձ համար:

Զարմանալի կերպարանափոխություն էր ապրում տղաս: Ժամերով փակվում
էր իր սենյակում, կարդում և նկարում: Ոչ մեկին չէր զանգում և չեր պատասխանում
զանգերին: Ասես հեռավոր երկրից եկած օտարական էր, որն այստեղ ոչ մի ծանոթ
ու հարազատ չունի և նոր-նոր պիտի յուրացնի անհայտ միջավայրը:

Գրեթե չէինք խոսում իրար հետ: Հազվագյուտ բառեր էին արտասանվում` ծայ-
րահեղ անհրաժեշտությամբ մղված: Օրվա ընթացքում երբեմն որսում էի նրա հա-
յացքը, որ զննում էր ինձ, ասես մի մարդու, որին առաջին անգամ է տեսնում:

Քննիչն ասաց, որ նոր մարդ է ծնվում նրա մեջ, և պետք չէ արագացնել այդ
ծնունդը: Թող ամեն ինչ իր բնականոն հունով ընթանա: Նրանք երկուսով երբեմն
փակվում էին սենյակում և ժամերով զրուցում: Ինչի մասին էին խոսում, չգիտեմ,
բայց ես տեսա, թե տղաս ինչպիսի հարգանքով է նայում նրան և ուշադիր լսում նրա
խորհուրդները: Ես հասկացա, որ նա հիմա ուզում է ունենալ այն, ինչից զրկված է
եղել ծննդյան օրվանից, թեկուզ օտար արյունով, բայց հարազատ մեկը, որն ամեն
ինչով կարող է փոխարինել հորը: Եվ ես լիովին համաձայն էի, քանի որ ինքս էլ տասնյոթ
տարի հարազատ հոգու պահանջ եմ ունեցել, և կատարյալ հիմարություն կլիներ
կորցնել այս առիթը, երբ Աստված ինքն էր ուղարկել նրան:

94

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Արձակագիր, գրականագետ

ԵՐԱԶԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նա երազ էր տեսնում արթուն ժամանակ՝ աշակերտներին բնագիտություն դա-
սավանդելիս, երբ սրճարանում միայնակ կամ ընկերների հետ ըմպում էր կիսաքաղցր
սուրճը, աղմկոտ փողոցում, երթուղային ավտոբուսում, թատրոնում ու խանութում,
երբ ամեն օր հուզմունքով նայում էր գրականության ուսուցչուհուն և ցանկա-
նում նրան ամուսնության առաջարկություն անել։ Վաղուց ի վեր Ֆերդո Շիրինյանը
գոյատևում էր երազի ցանկապատված պարտեզում և չէր հիշում երբ է պատկանել
բոլորին հատուկ կյանքի տարածությանն ու ժամանակին։ Արդեն չէր էլ գիտակցում
իրեն բնորոշ կենսակերպը՝ կարծելով երազը հենց կյանքն է որ կա, ինքը լիարժեք
ապրում է միակ ու անփոխարինելի բնության մեջ։ Ոչ ոք այսպես չգիտեր նրան,
որովհետև նա անտեսանելի ներսում էր, ոչ շատերի նման դրսի մարդ, որին կա-
րելի է աչքով էլ չափակշռել ու ճշգրիտ անուն տալ։ Սիրում էր դրամատիկական ներ-
կայացումներ դիտել՝ հանդիսասրահի վերջին կարգի ձախակողմյան ծայրի բազկա-
թոռին նստած։ Բայց թատրոնը շենքերից աստիճանաբար եկավ ու հիմնավորվեց
նրա հոգում, այժմ ինքն էր թատրոն։ Հին թատրոնից միայն մի տարօրինակ խոսք
մնաց, որ պատկանում էր այս պատմվածքի հեղինակի պիեսի բեմադրությանը.
«Արևը ծագում է արևմուտքից և մայր է մտնում արևելքում»։ Նրա համար դա այն-
քան բնական էր ու օրինաչափ։ Երբ քաղաքը մութ էր ու քնած, նրա երազը հիաց-
մունքով դիտում էր արևագալն արևմուտքից, ոսկեշղարշ ամպերը, և վայելում թռչուն-
ների անուշ երգասացությունը։ «Բարի լույս, Արփի»։

95

ԱՐՁԱԿ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Նա իր անվան պես եթերային աղջիկ էր, լուսաշող կերպարանքով, ժպտերես,
կարծես վաղորդայն շաղոտ խոտ ու ծաղիկները համբուրող զեփյուռ լիներ։ Ահել թե
ջահել ուսուցիչները սիրահարված էին նրան ավելի, քան իրենց գիտություններին,
նույնիսկ արդեն ամուսնացած աշակերտներն անտարբեր չէին նրա նկատմամբ, և
դասի ժամանակ Արփիին գրկելու վայելքն էին պատկերացնում, բայց ընկեր Ֆերդո
Շիրինյանը, իր երազային սիրուց կուրացած, դա չգիտեր։

Ուսուցիչների մեջ Արփին ամենաերիտասարդն էր, մի քսանհինգ տարեկան, հա-
մալսարանը գերազանցությամբ ավարտելուց հետո եկավ դպրոց և շուտով հմայեց
բոլորին, աշակերտների ծնողներն էլ էին սիրում նրան, որոնցից մեկն ասաց. «Տղաս
մեծ լիներ՝ քեզ հարս բերեի»։ Արփիին դուր էր գալիս այդ վերաբերմունքը, սակայն
իբրև բարոյական ու օրինապահ դաստիարակ՝ ցույց չէր տալիս ինչպես է իր կանա-
ցի սիրտը անկանոն նվագում։ Այդուամենայնիվ, գիտակցաբար թե ենթագիտակ-
ցորեն, սկսեց ավելի ազատ ու մոդայիկ հագնվել՝ ցուցադրելով մարմնի բարեմասնու-
թյունները։ Տնօրեն Արտակ Գրիգորյանը նրան կանչեց իր առանձնասենյակ, որի
պատին նշանավոր մանկավարժի լուսանկարն էր, և ասաց.

-Սիրելիս, ոտքերդ գեղեցիկ են, բայց փեշդ երկարացրու, մենք դպրոց ենք չար
ու աչքաբաց աշակերտներով,- նայեց լուսանկարին,- հարգելի Մակարենկոն քեզ
նայելիս ի՞նչ կմտածի...

Այդ երեկո ալեզարդ տնօրենն Արփիին հրավիրեց ռեստորան և գինովցավ, շոյեց
նրա ազդրերն ու կիսաբաց կուրծքը և շուրթերը համբուրեց։

Արփին ենթարկվեց տնօրենի դիտողությանը, որ նրան հայր էր գալիս, ընդառաջ
գնաց նաև Մակարենկոյի մանկավարժական հայացքներին և հաջորդ իսկ շաբաթ
ամբողջովին մտավ ավանդական հագուստ-կապուստի մեջ։

96

-Չհասկացա, քո կարծիքով մենք հետամնա՞ց դպրոց ենք,- դժգոհեց տնօրենը։-
Ուսուցչուհին դասարանում պետք է հետաքրքիր և գրավիչ լինի։ Կյանքն ու դպրոցը
զարգանում են, ոնց որ եզդի լինես, ուրիշ շոր հագիր, էլ Մակարենկոյի, իմ և նախա-
րար Արման Փոշոտյանի աչքին այդպես չերևաս։

-Մորս շրջազգեստն է,- արդարացավ Արփին։
-Մորդ ասա այդ շորն այլևս չհագնի, ես իմ հոր կոստյումո՞վ եմ աշխատանքի
գալիս, չե՞ս տեսնում` եվրոպական է։
Արփին մորը չփոխանցեց տնօրենի կարգադրությունը, մի քանի օր էլ եկավ նույն
զգեստով և ի վերջո ընտրեց ոսկե միջինը՝ ավանդականի ու արդիական ոճի միջև
գտնվող մի հագուստ։ Տնօրենն իբրև պաշտոնյա գոհ եղավ, որպես մարդ՝ դժգոհ,
որ այլևս չի տեսնելու Արփիի մարմնական գեղեցկությունները, հակառակ մեծ ցան-
կության համարձակություն էլ չուներ նրան մերկացնելու, վախենալով, որ նախա-
րարությունը իրեն կմեղադրի պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Արփիի գրեթե
փակ հագուստը բնավ չթուլացրեց համընդհանուր ցանկասեր հետաքրքրությունը
նրա նկատմամբ, որովհետև այն, ինչ չի երևում, բայց զգացվում է, ավելի է երևում
ծածկույթի տակ։
Ֆերդո Շիրինյանը սափրվում էր ու հայելու մեջ տեսնում ոչ թե իր, Այլ Արփիի
նրբահյուս դեմքը, փաղաքշում, շուրթերն էլ համբուրեց ու զգաց վարդագույն շըրթ-
ներկի քաղցր համը։ «Ամուսնացիր ինձ հետ»։ Սանրվածքով կարծես ոսկեծամ Անա-
հիտ աստվածուհին լիներ։ Մի տարբերություն կար երազի ու իրականության միջև՝
երազն ավելի հրապուրիչ էր և ճշմարիտ։
-Մեկ ու մեջ կարճ ու բաց հագնվիր,- մի օր ասաց տնօրենը,- ընկեր Մակարենկոն
ու տիկին Կրուպսկայան ինձ կհասկանան։
-Բայց եթե չհասկանա՞ն,- կասկածեց Արփին։
-Կհասկացնեմ։
-Իսկ նախարա՞րը...
-Նրան ինձ թող,- ասաց տնօրենը,- նա էլ տղամարդ է ու կուսակցական։
-Ես կուսակցական չեմ։
-Դու գեղեցկուհիների կուսակցությունից ես։
Այդ օրն Արփին պատմում էր հերթական դասը.
-Ուրեմն, երեխաներ, ժամանակին սև կատուն ճոն էր, այսինքն՝ մորթե ու կաշվե
գլխարկ կարող, շունն էլ գլխին գդակ չուներ և գնաց կատվի մոտ։ Ասաց՝ բարև,
ուստա փիսո, ջանիդ մեռնեմ, վերցրու էս մորթին ու ինձ համար մի գդակ կարիր
գլխիս հարմար։ Դերձակ կատուն նրան ասաց՝ աչքիս վրա, քեռի քուչի, ուրբաթ օրը
համեցիր տար։ Հետո շատ հետաքրքիր զարգացում եղավ, երեխաներ,- շարունա-
կեց Արփին,- ուրբաթ օրը քեռի քուչին ուստա կատվի շեմքում կանգնեց։ Ուստեն
եկավ քուրքը հագին ու բղավեց շան վրա, ցուրտը տարա՞վ, վա՜հ, տնաշեն, հեշտ
բան հո չի՞, դեռ նոր եմ ցրցան տվել, թե որ կարեմ։ (Դասարանը ծիծաղեց)։ Հաջորդ
ուրբաթ ևս գլխարկը չկար։ Եվ այդպես՝ շատ ուրբաթներ։ Շունն ու կատուն թունդ
կռվեցին. էլ գող փիսո՜, էլ քաչալ շո՜ւն... Էլի շաբաթ անցավ, ամիս ու տարի, բայց

97

ԱՐՁԱԿ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

կատուն այդպես էլ գլխարկը չկարեց։ Նրանք հավերժորեն թշնամացան։ Այս հիա-
նալի պատմությունը մեզ սովորեցնում է ազնիվ լինել,- եզրակացրեց Արփին։- Ո՞վ է
խաբեբա ու անազնիվ...

-Սև կատուն,- միաբերան պատասխանեցին երեխաները։
Արփին ժպտաց, մի պահ տխուր լռեց և ինքն իրեն շշնջաց.
-Մարդը։
Դասամիջոցին տղաներից մեկը մոտեցավ Արփիին և կարկամեց.
-Ջանիդ մեռնեմ, ընկեր Արփի ջան,- և շփոթված փախավ։
Արփին ավելի շփոթված նայեց նրա ետևից ու տեսավ, որ նա արդեն երեխա չէ։
Նրա անունը Արթուր էր, բայց Շեկո էին կանչում, քանի որ ուներ խիտ-շեկ մազեր,
աչքերն էլ՝ կապույտ, ինչպես հին հայկական դիցարանի Վահագն աստվածը։
Ամառային շոգ ու երկար արձակուրդին Արտակ Գրիգորյանը կարոտում էր Ար-
փիին և կնոջից գաղտնի հաճախ հուզված դիտում ուսուցչուհու լուսանկարը, որ
թաքցրել էր դասագրքերից մեկի մեջ։ Մի օր կինը նրան բռնեց այդ գործի վրա.
-Էս ծիտն ո՞վ է...
Կնոջ հարցից չարացած՝ տնօրենն ասաց.
-Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայան,- որ հանճարեղ ճշմարտություն էր։
-Ի՞նչ գործ ունի մեր տանը...
-Ինձ սովորեցնում է դպրոց ղեկավարել։
Կինը հավատաց ու չհավատաց ամուսնուն, առավ լուսանկարն ու պատառոտեց։
Այնուհետև տնօրենն Արփիին կարոտում էր տանջալից կարոտանքով, նայում էր
ծերացող կնոջն ու նրան էր տեսնում։ Համացանցով նա մի գրություն ուղարկեց նա-
խարարին. «Մեծարգո պարոն Փոշոտյան, այսքան երկար արձակուրդը վնասում է
ուսումնական ընթացքին, ուսուցիչներն ու աշակերտները շոգից բթանում են, առա-
ջարկում եմ արձակուրդը առնվազն կիսով չափ կրճատել»։ Նախարարը Հավայան
կղզիներից մեկի օվկիանոսային ջրերում լոգանք էր ընդունում, կոփում մարմինը
և այդ գրությունը ոչ այն ժամանակ, ոչ էլ հետագայում չկարդաց։ Կարևոր առաջար-
կությունը մնաց ձայն բարբառո յանապատի, խորապես վիրավորելով տնօրենի մարդ-
կային ու մասնագիտական արժանապատվությունը։ Բայց նա ավելի թշնամացավ
սեփական կնոջը, քան նախարարին, որի հանդեպ շարունակեց ջերմագին հարգանք
տածել, նրան կոչելով «իմ նախարար», յուրաքանչյուր Ամանոր շնորհավորական
թանկարժեք նվերով այցելություն անելով նրան։
Ֆերդոն ուսուցչուհու լուսանկարը չուներ և կարճ թե երկար արձակուրդների
ժամանակ չէր կարոտում Արփիին, որովհետև նա միշտ ու ամեն պահ իր հետ էր՝
սրտում և արթուն երազների մեջ։ Հակառակ դժբախտ տնօրենի, կարելի է ասել՝
Ֆերդոյի չափ երջանիկ մարդ աշխարհում չկար։ Մինչև անգամ նա իրենից էլ եր-
ջանիկ էր։ Թեև բնագետ, նա չգիտեր, որ մութ և անիմանալի են բնության շատ շար-
ժումներ, հավերժական գաղտնիք, ինչպես օվկիանոսի անհասանելի հատակն ու
մարդկային խորհրդավոր իմունային համակարգը։ Երջանիկ էր նաև այդ չիմացու-
թյամբ, քանզի որքան շատ բան ես ճանաչում, այնքան դժբախտ ես։

98


Click to View FlipBook Version