ԷՄՄԱ ՏԱՆԱՆՅԱՆ ՄՏՔԻ ՈՒԺԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐօՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ Տ Իսչպես մտածում եք, այսպես էւ կապրեք Տ Ի Աք սերդ կերտեք ձեր ապագաս: Տ Ամես իսչ ձեր ձեռքում է Տ Գասձերըձեր մերսում եմ Տ Կյասբի հրաշագործ օրեճքսերր Տ ԵրազաԱքների իրագո բամափԱ Երևան Հեղինակային հրատարակություն՝ 2013 Business A.R.M
ՀՏԴ 159.9 ԳՄԴ 88 Տ 200 ՏանանյաէԻՏ Տ 200 Մտքի ուժը: Ցանկությունների իրագործման տեխնիկան/ է. Տանանյան.- Եր.: Հեղինակային հրատ., 2013.- 288 Էջ: Այս գիրքը նրանց համար է, ովքեր ձգտում են ինքնակատարելագործվել, զբաղվում են ինքնակրթությամբ ու ինքնազարգացմամբ և պատրաստ են իրենց կյանքը բարեփոխել: Իսկ դո՞ւք: Ուզո՞ւմ եք լինել այնտեղ, ուր դեռ չեք եղել կամ ստանալ այն, ինչը երագել եք, բայց դեռ չեք ստացել: Ուզո՞ւմ եք համոզվել, որ ձեր կյանքը ամբողջությամբ ձեր ձեռքում է և դառնալ ձեր սեփական կյանքի տերը: Այո՞: Այդ դեպքում ճիշտ ընտրություն եք կատարել և ձեզ օգնող գիրքը ձեր ձեռքին է: Գրքում ներկայացված են համայն մարդկությունից դարերով խնամքով պահված Կյանքի Ընդհանուր Օրենքներն ու Մարդ-Տիեզերք փոխներգործության գաղտնիքները: Անկախ մեր կամքից մեր կյանքը ենթարկվում է Տիեզերքի օրենքներին: Եթե ուզում եք հասնել հաջողության, լինել ֆինանսապես ապահով և անկախ, առողջ ու երջանիկ, պետք է մշտապես հետևեք Տիեզերքի այդ օրենքներին: Ծանոթանալով խորհրդավոր այդ գաղտնիքներին' դրանք այլևս գաղտնիք չեն լինի ձեզ համար: Գրքի ընթերցման ավարտից հետո ձեռք կբերեք անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ: Օգտվելով ձեր մտքի հրաշագործ ուժից, կկարողանաք հեշտությամբ լուծել կյանքում անլուծելի թվացող շատ խնդիրներ ու հարցեր: Ամենակարևորը' կսովորեք ղեկավարել ձեր մտքերը: Առաջադրված մեթոդներն ու խորհուրդները կօգնեն ձեզ' բացասական մտքերը փոխել դրականի, իսկ ուսումնասիրելով և պրակտիկորեն ճիշտ կիրառելով Ցանկությունների Իրագործման Տեխնիկան (ՑԻՏ), ձեր ցանկացած երազանք կարող եք արագ ու հեշտ իրագործել: ՀՏԴ 159.9 ԳՄԴ 88 ISBN 978-9939-0-0672-7 © Տանանյան է., 2013 Business A.R.M
բ ո վ ա ն դ ա ն կ ո ւ թ յ ո ւ ն նախաբան.............. Գաղտնիքներ, որ դեռ չգիտենք......................... Ձեր ներսի ուժը ձեր համար հրաշքներ կգործի 12 13 ԳԼՈՒԽ 1. Ի՞ՆՉ ԿՏԱ ԱՅՍ ԳՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ ՁԵԶ Սեր, Երջանկություն, Հաջողություն, Հարստություն. բայց ինչպե՞ս ստանալ այդ ամենը.......................... Բացասական փորձը հարյուր անգամ ավելի լավ է, քան անգործ սպասումը.................................................................................. Մենք ենք մեր կյանքի սցենարիստը............................................................ 21 Ես ձեռք եմ մեկնում ձեզ (առակ) .................................................................23 «Գաղտնիքի» գաղտնիքները........................................................................24 Կյանքի մեծագույն գաղտնիքը..................................................................... 25 ԳԼՈՒԽ 2. ՍԵՓԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ......... Հաջողությունը միայն հարստություն ձեռք բերելը չէ ........................... Ինչպես զարգացնել ձեր մեջ հաջողակ մարդու կերպար...................... Մարդու կյանքը անհրաժեշտ պայքար է ծննդատնից մինչև գերեզման Երջանկության գաղտնիքը...................................................................... Ուզո՞ւմ ես երջանիկ լինել, եղիր............................................................. Երջանկության որոնումը (առակ)............................................................ Երջանիկ լինելու համար դիմիր սեփական մտքերիդ............................ Խորհուրդներ կյանքի «այբուբենից»...................................................... Գտեք ձեր հաջողության բանալին......................................................... Խորհուրդներ կյանքի «այբուբենից»..................................................... . Հաջողության տասը գաղտնիքները և հոգեկան հանգստությունը....... 29 30 32 34 35 37 39 41 45 46 47 49 ԳԼՈՒԽ 3. ԿՅԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ Տառապանքներն անցողիկ ե ն ............................................... Վերև նայեք կամ մի կենտրոնացեք տհաճությունների վրա ժպտացեք, ժպտացեք, ժպտացեք........................................ Խնդիրը լուծեք ոչ թե ուժով, այլ սիՐոլ1 *?.............................. 56 56 57 57 58 3 Business A.R.M
Ս Տ Ք Ի ІІІчИ ! Դարձիր կյանքիդ պատասխանատուն...............................................58 Թույլերը վրեժ են լուծում, ուժեղները ներում, իսկ երջանիկները' մոռանում.......................................................... 59 Սիրեք: Սիրեք առանց պայմանի........................................................59 Արդյո՞ք դուք սիրում եք ձեզ............................................................. 60 Մենք չենք կարող ուրիշի հետ կիսել այն, ինչ չունենք..........................60 Սովորեք սիրել և գնահատել ձեզ......................................................62 Չարլի Չապլին. «Երբ ես սիրեցի ինձ» (նվիրված 70-ամյակին).............. 63 ԳԼՈՒԽ 4. ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՈՒԺԸ........................ 65 Ինքնավստահությունն ու համառությունը հաղթանակի գրավականն են ...65 Որտեղ է թաքնված ամենազորության գաղտնիքը (առակ)..................... 68 Ներսդ նայի ր.................................................................................68 Ինչպե՞ս ինքնավստահություն ձեռք բերել..........................................69 ԳԼՈՒԽ 5. ԿՅԱՆՔԸ ՉՈՒՆԻ ՍԵՎԱԳԻՐ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ....72 Խորհուրդներ կյանքի «այբուբենից»................................................. 72 Ինչպես երազանքը իրական դարձնել...............................................74 Լավ է գործել և սխալվել, քան անսխալ դանդաղել............................. 75 Ձեր երազանքի բանալին................................................................76 ԳԼՈՒԽ 6. ՏԻԵԶԵՐՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ............................................... 78 Հավատա և ցանկացի ր ................................................................. 82 Տիեզերքը միշտ ձգտում է կատարելության........................................84 ԳԼՈՒԽ 7. ԿՅԱՆՔԻ ՀՐԱՇԱԳՈՐ5 ՕՐԵՆՔՆԵՐԸ.................................... 86 Կյանքի մեծագույն գաղտնիքը Ձգողականության օրենքն է...................89 Արածդ քեզ է վերադառնալու...........................................................90 Տիեզերքի Ձգողականության օրենքը և դուք...................................... 91 Տիեզերքի Ձգողականության օրենքի սկզբունքները............................ 93 Միտքը զգացմունք է ծնում, իսկ զգացմունքը' գործողություն................ 94 Տիեզերքի սպասման օրենքը...........................................................95 Տիեզերքի նվիրելու օրենքը............................................................ 97 Հնարավոր սխալներ...................................................................... 97 Դիպակ Չոփրայի խորհուրդները......................................................98 4 Business A.R.M
Նիլ Դոնալդ Ուոլշի խորհուրդները «Զրույց Աստծու հետ» գրքից................................................................................ Նվիրման կանոնը.................................................................................................-|qq Ջո Վիտալի խորհուրդները.................................................................................101 Աջ ձեռքի տվածը ձախը չպետք է իմանա....................................................... 102 Տիեզերքի նվազագույն ջանքերի օրենքը .....................................................103 Տիեզերքի չկապվելու օրենքը...........................................................................Ю5 Երբեք մի անհանգստացիր նրա համար, ինչը չի անհանգստանում քեզ համար .......................................................... 107 Տիեզերքի բարոյականության նորմերի օրենքը............................................108 Խորհուրդներ կյանքի «այբուբենից».............................................................. 110 Սիրեք ձեր գործը և արեք այն, ինչը ձեզ դուր է գալիս................................111 գտեք աշխարհ գալու ձեր առաքելությունը...................................................112 գԼՈՒԽ 8.ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ..................................... 116 Ապրել «ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ»...................................................................... 118 ճանաչիր ինքդ ք ե զ .................................................................................. 119 Անցյալն արդեն չկա, իսկ ապագան դեռ չկա.......................................... 120 Խորհուրդներ կյանքի «այբուբենից»........................................................121 Եթե ուզում եք ձեռք բերել, նախ նվիրեք................................................. 123 Հավատի և ցանկության միասնության դեպքում հաջողությունն անխուսափելի է ............... 125 Ի՞նչ է աղոթքը ..................................... 127 Հավատացեք ձեզ Լւ ձեր հնարավորություններին................................... 129 Հավատը հրաշքներ է գործում................................................................ 130 ԳԼՈՒԽ 9. ԻՆՉՈ՞Ւ է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ...................133 Ինչպե՞ս երախտապարտ լինել............................................................... 135 ԳԼՈՒԽ 10. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՒՂԵՂԻ ԱՌԵՂօՎԱօԸ.................... Ուղեղում են ստեղծվում ձեզ շրջապատող գործողությունները Ուղեղի ֆունկցիոնալ կառուցվածքը....................................... Գիտակցության առեղծվածը.................................................... Ենթագիտակցության հրաշագործ ուժը................................... Գանձերը մեր ներսում են......................................................... Ր՞նչն է ձեզ շրջապատում ....................................................... 137 138 140 141 142 144 145 5 Business A.R.M
Մ Տ Ք Ի ІИ ч И ) Ենթագիտակցությունը ձեր լավ բարեկամն է.................................... 146 Ուղեղի սնունդը.......................................................................... 148 Խորհուրդներ կյանքի «այբուբենից»...............................................149 ԳԼՈՒԽ 11. ՄՏՔԻ ՈՒԺԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳԱՂՏՆԻՔԸ.............................. 151 Արդյո ք մեր մտքերը ազդում են մեր ճակատագրի վրա.....................151 Մտքի ուժը կարող է և քանդել, և' կառուցել.....................................153 Չքանդես անարժեք հինը, չես կառուցի նորը................................... 154 Միտքը նյութական է .................................................................. 157 Միտքը էներգիա է ...................................................................... 158 Ձեր կյանքը ձեր ձեռքում է...........................................................159 Ինտուիցիա (ներըմբռնում) կամ «վեցերորդ զգայարան» կամ ներքին ձայն.......................................................................159 Հավատով թրծված միտքը հզոր ուժ ունի........................................161 Ուժերը մեր ներսում պետք է փնտրել............................................ 162 Մեղավորը սեփական մտքերդ են..................................................164 Հետևեք ձեր մտքերին, դրանք ձեր ապագան Ե ն.............................. 164 Վարժություն............................................................................ 166 Սովորեք մտածել...................................................................... 166 Մտքի բանալին բացում է կյանքի բոլոր դռները............................... 167 Աշխղեկը (առակ) ..................................................................... 168 Խոսքի կախարդական ուժը.........................................................169 Խոսքով կարելի է սպանել, խոսքով կարելի է բուժել......................... 171 Մտքի ամենապարզ ուժեղացուցիչը.............................................. 174 Որո՞նք են մեզ ուժ տվող մտքերը................................................. 174 Ի՞նչն է ամենակարևորը (առակ)...................................................175 Ինչպե՞ս ղեկավարել միտքը........................................................ 176 Խորհուրդներ կյանքի «այբուբենից»............................................. 178 ԳԼՈՒԽ 12. ԴՐԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ Ի՞ՆՉ է ԴՐԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ: ԻՆՉՊԵ՞Ս ՄՏԱԾԵԼ ԴՐԱԿԱՆՈՐԵՆ...180 Վախը և դրա տեսակները ..........................................................181 Վախից պետք է վախենալ.......................................................... 183 Վախեցիր, բայց գործիր, կամ ինչպես հաղթել վախին......................184 Ինչո՞ւ իմ բախտը չի բերում........................................................185 Ինչպե՞ս բացասական էներգիան դարձնել դրական.......................... 187 6 Business A.R.M
Ինչպե՞ս և ե՞րբ կա րելի է ազատվել բացասական էներգիայից Առաջ շարժվեք և սկսեք սխ ա լվել......................................... Փոխեք մտ ա ծելա կերպ ը, կփոխվի ճա կա տ ա գիրքZZZ”Z\ZZ Մտքի ուժի ներգործությունը կյանքի վրա ........................ ’’**’***"*’ Խորհուրդներ կյանքի «այբուբենից»................................ Հոգով մաքրվելու մ եթ ոդ ................................................... 188 191 192 193 196 200 ԳԼՈՒԽ 13. Ի՞ՆՉ է ԱՖԻՐՄԱ8ԻԱՆ..........................................................201 Դրական համոզմունքի մեթոդի հեղինակը.............................................. 202 Ինչպե՞ս ճիշտ կազմել աֆիրմացիաները................................................ 203 Աֆիրմացիաներ ձևակերպելու կանոնները...................... 204 Խորհուրդներ սխալներից խուսաւիելու համար.......................................206 Աֆիրմացիայի կիրառման խորհուրդներ................................................. 207 Աֆիրմացիայի կիրառման կանոնները.................................................... 208 Ինչքա՞ն ժամանակ պետք է օգտագործենք աֆիրմացիան..................... 210 Ինչպե՞ս կրկնել աֆիրմացիան................................................................ 210 Ինչո՞ւ է պետք աֆիրմացիան...................................................................211 Ինչպե՞ս է գործում աֆիրմացիան ............................................................213 Ե՞րբ չի կարող գործել աֆիրմացիան....................................... 215 Համոզմունք և երախտագիտություն....................................................... 216 Խորհուրդներ կյանքի «այբուբենից»....................................................... 219 Աֆիրմացիայի օրինակներ....................................................................... 229 ԳԼՈՒԽ 14. Ի՞ՆՁ է ՍՏԵՂ5ԱԳՈՐՑԱԿԱՆ ՄՏԱՊԱՏԿԵՐՈՒՄԸ (ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑԻԱ)........................................................................... Ինչպե՞ս ստեղծել մտապատկերներ....................................................... Մտապատկերման վարժություններ........................................................ Ստեղծագործական մտապատկերման արվեստը................................. Ինչպե՞ս է գործում ստեղծագործական մտապատկերումը............. .... Ինչպե՞ս զա րգա ցնել մեր մեշ ստեղծագործական մտապատկերումը Գործնական վարժություներ........................................................ Գիզուալիզացիայի գաղտնիքները................................... Մտապատկերման գիտ ա փորձի օրինակներ.......................................- Խորհուրդներ կյանքի «ա յբուբենից».................... 225 225 227 229 229 231 233 235 238 7 Business A.R.M
Ս Տ Բ.Ի Ш ч И ! ԳԼՈՒԽ 15. ԻՆՉՊԵ՞Ս ՀՍԿԵԼ ՄՏՔԵՐԸ ............................................... 239 Մտքիդ երիվարը սանձիր բանականության սանձով ........................... 239 Ուսուցիչ Բոկուձյուն միշտ այստեղ է ................................................. 240 Ինչպե՞ս լավացնել ուշադրության կենտրոնացումը ............................ 240 Ես ապրում եմ սովորական կյանքով (առակ)...................................... 242 Ուշադրության կենտրոնացման վարժություններ................................. 242 Ի՞նչ է մեդիտացիան........................................................................244 Խորհուրդներ կյանքի «այբուբենից»................................................. 245 ԳԼՈՒԽ 16. Ի՞ՆՉ է ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՊԼԱՆԸ........................................... 247 Ի՞նչ է նպատակը ......................... 247 Ինչպե՞ս տարբերել ցանկությունը նպատակից...................................248 Ցանկությունը ձե՞րն է, թե՞ ուրիշինը..................................................250 Ինչո՞ւ մարդիկ նպատակադրում չեն կատարում.................................253 Նպատակի ալգորիթմը................................................................... 255 Հարստությունը սկսվում է գլխից......................................................256 Ապագայի պլանը ձեր մեջ պահեք.................................................... 258 Մի խանգարեք ուղեղի աշխատանքին.............................................. 259 Գլուխգովելու էներգիան հզոր ուժ է' օգտագործեք............................. 260 ԳԼՈՒԽ 17. ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ (ՑԻՏ) ԱՄՓՈՓՈՒՄ.................................................................................. 262 Գաղտնիքը բացահայտված է' օգտ վեք............................................ 262 Ստանում ենք այն, ինչ սպասում Ենք, այլ ոչ թե' ուզում...................... 263 Խորհուրդներ կյանքի «այբուբենից».................................................266 Երջանկության նամակ................................................................... 267 Մտքի կախարդական ուժը.............................................................. 269 Նպատակադրման օրինակներ......................................................... 271 Խուսափեք հնարավոր սխալներից.................................................. 272 Ցանկությունը պետք է միայն ձեզ վերաբերի......................................273 Իսկ ե՞րբ կկատարվեն մեր ցանկությունները......................................274 Խորհուրդներ կյանքի «այբուբենից»................................................ 275 Ինչպե՞ս պատրաստել ցանկությունների քարտեզ..............................279 Աֆիրմացիաներ ամեն օրվա համար .......................... 280 Ամփոփիչ խորհուրդներ կյանքի «այբուբենից» ..................................283 8 Business A.R.M
ՆԱԽԱԲԱՆ Ողջույն, իմ հարգելի ընթերցող: Գիտեք, կյանքում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, որովհետև կյանքը, ինքը զարմանալի, անլուծելի և չկանխատեսված գաղտնիք է: Կյանքում շատ «ինչու»-ներ կան, որոնց պատասխանները դեռևս չեն գտնվել ու դեռ «պեղումները» շարունակվում են: Կարծում եմ, ինձ նման, ձեզ էլ է հետաքրքրում ոչ միայն կյանքում կատարվող ցանկացած գործողություն և իրադարձություն, այլև դրանց միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապը: Հարցեր, հարցեր, հարցեր... Բազմաթիվ են հարցերը և ամեն մի հարց ունի մի քանի տարբերակով պատասխաններ. Օրինակ. ինչո՞ւ մեկը ապրում է հարուստ ու ճոխ կյանքով, իսկ մյուսը' աղքատության մեջ տառապում է: Ինչո՛ւ հարուստները գնալով հարստանում են, իսկ աղքատները' աղքատանում: Ինչո՛ւ մեկի գործերը գնալով ծաղկում են, իսկ մյուսինը' վատանում: Ինչո՛ւ հաճախ բարի մարդը, որը հիանալի սիրտ ունի, վատ է ապրում կամ ողբերգական վախճան է ունենում, իսկ մյուսը, որը չի փայլում իր բարի գործերով, բարգավաճում և օգտվում է կյանքի բոլոր բարիքներից: Արդյո՛ք դա ի վերուստ գրված ճակատագիր է: Միգուցե հարստանալը մարդու քրտնաջան աշխատանքի արդյո՛ւնքն է: Մտածում ես. եթե այդպես լիներ, ապա բեռնակիրների աշխատանքը ամենածանրն է, հետևաբար, նրանք պետք է ամենահարուստ մարդիկ լինեին, այնպես չէ , իսկ իրականում...: Իսկ հիմա թույլ տվեք ձեզ մի քանի հարց տալ. ձեզ դու ր է գափս ձեր այժմյան կյանքը: Դուք գո հ եք ձեր ապրած յուրաքանչյուր օրից: Դուք հավատո ւմ եք, որ կարող եք իրականացնել ձեր ցանկացած երազանք: Դուք քնո ւմ եք ժպտադեմ ու արթնանո ւմ հիանալի տրամադրությամբ և այն զգացողությամբ, որ ձեզ ևս մի հիանալի օր է սպասվում: Մի խոսքով.դուք երջանի կ եք. Ուզում եմ, որ անկեղծորեն, ինձ չէ, դուք ձեզ պատասխանեք. Իսկ պա9 Business A.R.M
ՍՏՔԻ IIIkN! ւոահե՞լ է, որ ուրիշի մոտ իրականացած տեսնեք ձեր երազանքը: Չե՞ք մտածել, թե դուք ինչով եք պակաս նրանից: Հնարավոր է, որ դուք ավելի խելացի, տաղանդավոր ու փորձառու եք, քան նա: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ չեք կարող ձեր ուզած ձևով ապրել: Այս անգամ թույլ տվեք ձեր փոխարեն ես պատճառաբանեմ. «Որովհետև դրա համար ես ժամանակ, փող և այլ միջոցներ չունեմ»: Բոլորս ենք այդպես մտածում, այնպես չէ՞: Բայց եկեք ուղիղ նայենք ճշմարտությանը և անկեղծորեն պատասխանենք. «Չենք կարող, թե՞ չենք ուզում»: Այս հարցի պատասխանը շատ կարևոր է, որովհետև ցանկություններից է կախված մեր ներքին հնարավորությունները: Երբ մարդը նպատակ ունի, նա սկսում է իրագործման համար հնարքներ փնտրել, իսկ երբ փնտրում է, ապա այդ հնարավորությունները ավելի մեծ ծավալով են բացվում նրա առաջ: Բայց ափսոս, որ շատերը սիրում են ապրել.« Ավելի լավ է վատը, բայց իմը, որովհետև դեռ հայտնի չէ, այդ լավը իմը կլինի՞, թե՞ ոչ» սկզբունքով: Հիշեցի կենդանական աշխարհի երկու կենդանիների' կատվի ու կապիկի ձագերի վարքագիծը: Վտանգի դեպքում կատվի ձագը ոչինչ չի անում: Նա մլավելով բողոքում, կանչում է մորը, կուչ է գալիս մի անկյունում, մինչև մայրը գա: Մայրը գալիս, նրան ատամներով բռնելով, տեղափոխում է ավելի ապահով տեղ: Իսկ կապիկի ձագը վտանգի դեպքում ինքն է հեռվից թռչում մոր մեջքին, մորթին պինդ գրկում: Նա իրեն այսպես ավելի ապահով է զգում: Այս գաղափարը դժվար թե պետք լինի կատվի ձագին, որը նեղությունը տեսնելով, խեղճացած, օգնությունը դրսից է սպասում: Այն կօգնի կապիկի ձագին, որը ձգտում է ինքնուրույն գործել, իր մեջ զարգացնելով ստեղծագործական նոր հնարավորություններ. Այնպես որ, այս սկզբունքներով անգամ շատ ծանր վիճակով ապրող մարդը կարող է իր կյանքը կտրուկ դեպի լավը փոխել, եթե, իհարկե, ցանկանա: Այո, եթե ցանկանա: Ես ընդամենը առաջարկում եմ կյանքը բարեփոխելու մեթոդներ, իսկ ուզենալ-չուզենալը ձեր որոշման հարցն է ու ձեր կամքը: 10 Business A.R.M
Ընտրված ոլորտում մարդու ստեղծագործական հնարավորությունները ե. հաջողությունները կախված են կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Երբեք մի կասկածեք, որ ինչ կատարվում է ձեր կյանքում, պատասխանատուն դուք եք և ամեն ինչ ձեզանից է կախված: Իսկ եթե ուզում եք ապրել նոր, ավելի լավ ու արժանավայել կյանքով, ուրեմն թող այս գիրքը դառնա ձեր սեղանի գիրքը, որը նոր մտածողություն և գործելաոճ կառաջադրի ձեզ, որպեսզի նոր հորիզոններ բացվեն ձեր առաջ: Համոզված եմ, որ այս գրքի հետ հանդիպումը ձեզ հաջողություն կբերի, որովհետև այն գրվել է հույսով ու հավատով և ամեն մեկը կգտնի նրա մեջ ֆինանսական անկախության և անձնական կյանքի իր անհատական ուղին: Ես լիովին համաձայն եմ աշխարհահռչակ հարուստ գործարար Ջիմ Ռոնի այն խոսքերին, որ մարդը ապրելու միջոց վաստակում է դասական կրթությամբ, իսկ նրան հարուստ է դարձնում ինքնակրթությունը: Ասվածին ավելացնեմ, որ ինքնակրթությամբ, ինքնակատարելագործմամբ մենք կարող ենք ոչ միայն հարստանալ, այլև լինել սիրված, հաջողակ, առողջ և ամենակարևորը' երջանիկ, որովհետև մենք ծնվել ենք երջանիկ լինելու համար: Աշխարհում շատ հարուստներ են եղել, կան և կլինեն: Ո՞վ չի լսել Մորգանի, էնդրյու Կարնեգիի, Ջոն Ռոկֆելլերի, Հենրի Ֆորդի, Սոյիչիրո Հոնդայի, Բիլլ Գեյթսի և աշխարհում հայտնի այլ միլիոնատերերի մասին: Ինչո ւմն է նրանց գաղտնիքը: Միգուցե նրանք միլիոննե՞ր են ժառանգություն ստացել կամ թե ավելի տաղանդավոր են եղել, շատ են աշխատել, քան հազարավոր մարդիկ, կամ Երևի նրանք աշխարհի ամենալավ դպրոցն ու համալսարա՞նն են ավարտել, քան դուք. Իհարկե, ոչ. Պատմությունը մեզ ճիշտ հակառակն է ասում, որ նրանցից շատերը անգամ դպրոց ու համալսարան չեն ավարտել. Կա մի այսպիսի անհերքելի ճշմարտություն. «Մենք բոլորս ծնվում ենք միևնույն հնարավորություններով»: Այդ ճշմարտությունը պետք է օգտագործել կյանքի բոլոր բնագավառների համար, դա լինի ֆինանսներ, աշխատանք, սեր կամ առողջություն: Այդ դեպքում ի նչն է շատերի անհաջողությունների պատճառը: 11 Business A.R.M
մ տ ք ի n iu ii: Գաղտնիքներ, որ դեռ չգիտենք Այդ ամենի հիմքում կա՞ն արդյոք գաղտնիքներ, որոնք դեռ չգիտենք: Այո, կան, այլապես այս գիրքը չէր գթվխ Ці^ ԳՐԱԵլ է հենց այդ նպատակով, այսինքն' օգնել գտնելու հուզող շատ ու շատ հարցերի պատասխաններ, լուծել կյանքում անլուծելի թվացող շատ խնդիրներ: Վստահաբար կարող եմ ասել, որ գրքի ընթերցման ընթացքում դուք կգտնեք ձեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, իսկ ընթերցումից հետո. • Կսովորեք, ինչպես կարելի է ճիշտ նպատակադրում կատարել, որպեսզի ձեր ցանկությունները իրականանան: Ինչպես խուսափել բազմաթիվ սխալներից, որոնց պատճառով մարդկանց 90 տոկոսի մոտ ցանկությունը չի կատարվում: • Կիմանաք, ինչպես ճիշտ մտածել, որպեսզի ստանաք այն ամենը, ինչ ուզում եք կյանքում: • Կծանոթանաք մեթոդների, որոնք կօգնեն ձեզ հասնելու կյանքում ձեր ցանկացած նպատակի: • Կիմանաք ձեր գիտակցության և Ենթագիտակցության հզորության մասին ու կպարզեք, թե ինչպես արդյունավետ և. ճիշտ օգտվեք դրանց ընկերակցությունից: • Կիմանաք գաղտի այն լծակի մասին, որը գտնվում է յուրաքանչյուրի ներսում և որոշում է, թե կյանքում ինչ է անհրաժեշտ ստանալ: Կիմանաք, թե ինչ պետք է անել, որ այդ հզոր ուժն աշխատի ձեզ համար, դառնա ձեզ ընկեր ու բարեկամ: • Դուք կսովորեք հեշտ ու հանգիստ ստանալ կյանքից այն ամենը, ինչ ցանկանում եք: • Կստանաք գիտելիքներ, որոնց շնորհիվ կարող եք ծրագրավորել ձեր ապագան և սեփական սցենարով ստեղծել ձեր կյանքը: • Կկարողանաք փոխել ձեր կյանքը դեպի լավը, անկախ ձեր տարիքից, ներկա վիճակից ու շրջապատից, ձեր նախորդ հաջողությունից Լւ անհաջողությունից: • Կբացահայտեք ձեր գաղափարների և. նպատակների իրագործման անսահման հնարավորությունները: 12 Business A.R.M
Ձեր ներսի ուժը ձեր համար հրաշքներ կգործի է խոսքը: Մարդու վրա ազդող տարբեր ուժերի սասին կխոսենք գրքի հաջորդ էջերում, բայց ձեր համբերությունը չչարաշա ելու համար միանգամից ասեմ, որ կյանքի կարևորագույ գաղտ իքն ասում է. «Գտեք այն ներքին ուժը, որը ձեր ներսում է և սովոր ք այն կառավարել: Այդ դեպքում ձեր կյանքը կդառնա այնպիսին, ինչպիսին միշտ երագել եք»: Իսկ ո՞րն է այդ ուժը: Դա Մտքի րս a J U^ *^յԱ^Քն, այս գիրքը հենց այդ մասին է և այն կօգ ի զ, որ կարողանաք ինքներդ կառավարել ձեր ներքին ուժերը, որպեսզի հասնեք այն դիրքին, որին երագել ու արժանի եք: Նա կօգնի հաղթահարելու կյանքի շատ դժվարություններ, կազատի ձեզ ֆիզիկական և հոգեկան լարվածությունից և. ցույց կտա հաջողության ու երջանկության հասնելու ճիշտ ուղին, այսինքն' կկարողանաք ձեր կյանքի ընթացքը հեշտությամբ տանել ձեր ուզած ուղղությամբ: Կծանոթանաք Կյանքի Ընդհանուր Օրենքներին, որոնցից կախված են Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր բնակչի ապրած կյանքի տեսակը և որոնք բոլոր մարդկանց վրա նույն կերպ են ազդում, անկախ նրանց սեռից, գույնից, ազգությունից: Բնության մեջ տարերային ոչինչ չկա, նույնիսկ Տիեզերքի բարձրագույն մակարդակներում բոլորը ենթարկվում են որոշակի կարգուկանոնի, ամեն ինչ կանոնակարգված է և ենթարկվում է պատճառ-հետԼւանքային օրենքին: Երբ ծանոթանում ենք այդ օրենքներին, կյանքը դադարում է առեղծվածային ու հանելուկային լինելուց, այն դառնում է գիտություն և արվեստ: Մեր կյանքը, անկախ նրանից ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ, ենթարկվում է Տիեզերքի (բնության) օրենքներին, որը գործել է անցյալում, գործում է հիմա և կգործի ապագայում: Դրանք գործում են մեր կամքից ու ցանկությունից անկախ: Դրա համար, եթե ուզում եք հաջողություն ունենալ կյանքի բոլոր ոլորւոներում, խորհուրդ կտամ մշտապես հետևեք Տիեզերքի օրենքներին: Տիեզերական ամեն մի երևույթ ապրում է մեր մեջ այն պարզ պատճառով, որ մարդը տիեզերական ծագում ունի, նրա մի մասնիկն է և տիեզերական արժեքների կրողը: 13 Business A.R.M
U 'X -ГЯІ»ІІІМ І'Г! Եթե փորձեք փնտրել ձեզ հուզող նմանատիպ շատ հարցերի պատասխաններ, ապա պարզելու համար պետք կլինի երկար ջանքեր ու ժամանակ ներդնել, նույնիսկ տարիներ' աշխարհահռչակ հարյուրավոր հեղինակների լայնածավալ գրքերն ընթերցելու համար: Ես իմ փորձով գիտեմ ու որդեգրել եմ մի պարզ կանոն, որն ասում է. եթե ուզում եք ինչ-որ բան ստանալ, ապա սկզբում պետք է ինչ-որ բան անեք, տաք: Դա եղավ իմ տարիների քրտնաջան ու համառ աշխատանքը: Տարիների ընթացքում ուսումնասիրելով նմանատիպ թեմայով աշխարհում հայտնի բազմաթիվ հեղինակների գործեր, հոդվածներ, սեմինարներ, պարզեցի ու գտա բնության մեջ կատարվող շատ երևույթների և օրինաչափությունների պատճառահետևանքային կապը, որոնցից անմիջականորեն կախված է յուրաքանչյուր մարդու ապրելու կերպը' ուրա՞խ է, թե՞ տխուր, երջանի՞կ է, թե՞ ապերջանիկ, հաջողա՞կ է, թե՞ ձախողակ, որովհետև կյանքում ոչինչ հենց այնպես չի կատարվում: Իմ ընթերցած գրքերի հեղինակներից են. Բրայան Տրեյսի, Նապոլեոն Հիլլ, Ռոնդա Բերն, Սան Լայւո, Ջո Վիւոալ, Ալեքսանդր Սվիյաշ, Նաաալիա Պրավդինա, Լուիզա Հեյ, Լիզ Բուրբո, Ռոբերւո Կիյոսակի, Լիլիան Տ ոլ, Ռենդի Գեյջ, Մարկ Ֆիշեր, Լիլիա Դիմիտրևսկայա, Ջոն Կեխո, ժոզեֆ Մերֆի, Վադիմ Զելանդ, Դիպակ Չոփրա, Վալերի Սինելնիկով, Գլեն Բլենդ, Ռոբերտ Շարմ, Վլադիմիր Դովգան, Ջոն Ուիտմոր, էնտոնի Ռոբինս, Խոսե Սիլվա և շատ ու շատ ուրիշներ: Շատ հեղինակներ դիտավորյալ կամ թե չիմանալով, չեն բացատրում, թե այդ ամենը ինչու և ինչպես է կատարվում: Ըստ շատերի, կարծես ձեռքումդ հեքիաթային կախարդական փայտիկ լինի (բայց չգիտես, թե որտեղից), հենց դիպչես' ուզածդ կունենաս: Բայց, իմ բնավորության համաձայն, իմ «հանքափորի պեղումները» օգնեցին (նախ ինձ համար) հնարավորինս բացահայտել այդ հարցերին առնչվող մարդու ուղեղի և մտքի գործունեության գաղտնիքները, Տիեզերք-մարդ փոխկապակցված կենսագործունեությունը և մարդու ցանկությունների իրագործման տեխնիկան' բոլոր մանրուքներով: Իմ հարգելի ընթերցող, այս գիրքը, որն այղ ամենի սինթեզն է, միաժամանակ իմ նախորդ' «Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիք14 Business A.R.M
ները» ե. «Հաղորդակցության հմտություններ կամ մարդճանաչողության արվեստ» գրքերի շարունակությունն է, որոնք ընթերցելով ինքներդ կհասկանաք ձեր անհաջողության պատճառները, կիմանաք ինչը ինչպես անել, որպեսզի հաջողությունը կյանքի բոլոր ուղղություններով ձեզ միշտ ուղեկից լինի: Ինչպես արևելյան իմաստությունն է ասում, մեզ գիտելիքները անհրաժեշտ են, որպեսզի կյանքում կարողանանք պաշտպանվել: Արդեն այս գրքի ընթերցումով դուք կարևոր ու ուրախալի որոշում եք կայացրել.«Վերցնել ձեր կյանքի պատասխանատվությունը ձեր ձեռքը», իսկ որպեսզի ամեն ինչ ճիշտ կատարեք և ձեռք բերեք համապատասխան ուժեր, պետք է քայլենք միասին' քայլ առ քայլ, որպեսզի ձեզ համար «գանձեր» փնտրելիս սխալներ թույլ չտաք: Ձեզ կտրվի ցանկությունների կատարման բաղադրատոմս, բայց պետք է հիշեք, որ այն ամենը, ինչ ասվում է, միայն դուք պետք է կատարեք, ուրիշ մեկը ձեր փոխարեն չի կարող դա անել: Փորձեք ոչինչ բաց չթողնել, որ ճիշտ կատարեք, որովհետև Տիեզերքն այս մասին էլ է հոգ տարել, ասելով. «Եթե մարդը սխալ ցանկանա, ավելի լավ է չցանկանա, որովհետև կպատժվի սխալ մտքերի համար...», թե ինչո՞ւ, ձեզ լրիվ պարզ կդառնա գրքի ընթերցումն ավարտելով: Միայն մի փոքր պարզաբանեմ ասվածը, եթե մարդը ուզում է թխվածք կամ կերակուր պատրաստել, բայց չգիտի բաղադրատոմսը և պատրաստման տեխնոլոգիան, ապա պարզ է, չէ՞, թե արդյունքում ինչ կստացվի: Հետևաբար, նույնը ՑԻՏ-ի դեպքում է: Իմ հարգարժան ընթերցող, մի խորհուրդ ևս. ճիշտ կլինի, որ ձեր գիրքը միշտ ձեզ մոտ մնա, որովհետև այն իր մեջ յուրահատուկ էներգետիկա ունի: Ես ուզում եմ, որպեսզի իմ բարեմաղթանքները գործեն ձեր կյանքում ձեզ համար. Իմ գրքերի նկատմամբ մեծ պահանջարկն ինձ պարտավորեցնում է էլ ավելի պարզեցնեմ և պրակտիկորեն ներկայացնեմ ցանկությունների կատարման նրբությունները կապված Կյանքի Մեծագույն Օրենքների, մարդու ուղեղի գործունեության ու մտածելակերպի հետ: Փորձել եմ մտքերս շարադրել պարզ և հասկանալի հայերենով, առանց բարդ ու ոչինչ չտվող բառակապակցությունների, որպեսզի այն մատչելի լինի փոքրիդ մեծ բոլորի համար. Ուսումնասիրությունների ընթացքում միշտ աչքիս առաջ են եղել իմ երեBusiness A.R.M
Մ Տ Ք Ի Ш ч Н ! խաները, հարազատները, ներկայիս և ավարտած ուսանողները, որոնց ես շատ սիրում և կապվել եմ մայրական սիրով, իսկ սերը սեր է ծնում: Ուստի, իմ նպատակն է, որպեսզի այս գիտությունը յուրացվի և օգուտ բերի իմ յուրաքանչյուր ուսանողին, ընթերցողին, ինչո՞ւ չէ, նաև բոլոր նրանց, ովքեր ուզում են բարելավել իրենց կյանքը' հոգեկան, նյութական ու ֆինանսական առումով: Ես սիրով ձեզ եմ փոխանցում իմ երկարամյա ուսումնասիրությունների արդյունքները, որոնք հիմնավորված են գիտական և կյանքի փորձով: Իսկ ձեզ, իմ հարգելի ընթերցող, մնում է կիրառել գրքում բերված պարզ մեթոդներն ու խորհուրդները, որոնց օգնությամբ կարող եք ձեր կյանքը բարելավել: Ուզում եմ, որ կարդալու ընթացքում խորությամբ զգաք ձեզ ներկայացված օրենքները, հիշեք ու համեմատեք ասվածը ձեր շուրջը կամ ձեզ հետ կատարված դեպքերի և իրադարձությունների հետ: Դա կօգնի ձեզ, որպեսզի ինքներդ գտնեք կյանքում կատարվող ցանկացած իրադարձության պատճառը և դրանից բխող հետևանքները: Գիրքը կօգնի հասնել ինքնաճանաչողության, դրա հետ մեկտեղ, պարզ կլինի կյանքում ձեզ հետ կատարվող շատ երևույթներ, իսկ երբ ավարտեք գրքի ընթերցումը, ինքներդ էլ կհամոզվեք, թե ինչ հեշտ է կիրառել այս մեթոդները հաջողության հասնելու համար: Կարծես, ինչ-որ բա՞ն եք ուզում եք հարցնել, խնդրեմ. « Ձեզ ի՞նչ է տվել այս գաղտնիքների բացահայտումը»: Ամենակարևորը, ինձ համար բացահայտեցի կյանքի այն առեղծվածը, որի մեջ թաքնված էր երկար տարիներ ինձ տանջող հարցի պատասխանը: Հետևաբար, առանց երկմտելու կարող եմ ասել, որ գոյություն ունեն Կյանքի Ընդհանուր Օրենքներ, որոնք, անկախ մեր կամքից, գործում են մեր կյանքում, իսկ դրանցից ճիշտ օգտվելիս իրական են դառնում մեր բոլոր Ցանկությունները: Անկեղծորեն ասեմ, այն ամենը, ինչ ցանկացել եմ, տեխնիկայի ճիշտ կիրառումով հաջողությունները ինձ համար ակնառու են եղել: Դրա համար վստահությամբ ասում եմ, որ առաջադրված տեխնիկան գործում է բոլորի համար, միայն թե գիրքը պետք է ուշադիր ու դանդաղ կարդալ, իսկ կարդալու ընթացքում ձեզ համար նշումներ կատարել և կիրառել: Հիշո՞ւմ եք, «Մոխրոտիկ» հեքիաթ-կինոնկարում ինչ է ասվում. 16 Business A.R.M
t Jiukiiunuui «Ես ինքս հրաշագործ չեմ, ես միայն սովորում եմ...»: Այո, ես էլ ձեզ հետ միասին ուսումնասիրում Լւ սովորում եմ աշխարհին հայտնի, բայց մեգ դեռևս անհայտ շատ ու շատ գաղտնիքներ: Դրա համար ես տասը և ավելի տարիներ պեղել, վերլուծել ու փորձել եմ կյանքի այդ հրաշագործ գաղտնիքները, որոնք հաստատվում են գիտաբժշկական բացատրություններով և փաստերով, հայտնի ու անհայտ շատ մարդկանց կյանքի փորձով, աստվածաշնչյան պատգամներով, իսկ ուսանելի և իմաստուն առակներն ու խորհուրդները կօգնեն մատուցվող նյութի ավելի հեշտ ընկալմանն ու յուրացմանը: Այդ ամենը շաղախված է մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու սկզբունքներով, որն իր զավակներին հորդորում և քարոզում է Աստվածային Սեր, Հույս, Հավատ, Իմաստնություն ու Հավատարմություն և այլ առաքինություններ, որպեսզի տարերայնորեն չապրենք, այլ մեր ձեռքը վերցնենք ի վերուստ մեզ տրված անհատույց պարգևը' կյանքը, դառնանք մեր կյանքի պատասխանատուն և ապրենք աստվածային պատգամներով, որպեսզի մեր մտքերով ու գործելակերպով կարողանանք սիրով ու իմաստնությամբ ապրել: Անդրե Մորուան ասել է. «Կյանքի փորձը մեզ ուրախություն է պարգևում միայն այն ժամանակ, երբ մենք կարողանում ենք այն փոխանցել ուրիշներին»: Այս ամենին ուզում եմ ավելացնել հոգով իմ զգացածը. «Եթե դրսում ցուրտ է ու ձմեռ և ես ունեմ տաքանալու երկու հնարավորություն. կարող եմ' մի դեպքում մուշտակ հագնել, կամ էլ կրակ անելով տաքանալ! Ես առանց երկմտելու ընտրում եմ երկրորդ տարբերակը, որն ինձ ավելի հոգեհարազատ է, որովհետև կրակի մոտ ինձ հետ կարոդ են տաքանալ շատ-շատերը, այսինքն բոլոր ցանկացողները»: Այսինքն, մարդը մենակ չի կարող երջանիկ լինել, այլ ուրիշներին երջանկացնելով կարող է երջանկանալ. Դե ուրեմն եկեք միասին քայլենք գաղտնիքների խորհրդավոր ճանապարհով և բացահայտենք մեզ համար այն ամենը, ինչը մինչ այս Գաղտնիք էր մեզ համար: Միաժամանակ ցանկանում եմ, որ իմ բոլոր գրքերը ձեզ հիանալի ու լուսավոր ապագա պարգևեն: Մաղթում եմ ձկբյաաաության ու երջանկության անվերջանալի ճանապարհ. Business A.R.M
ԳԼՈԻԽ 1. Ի՞ՆՉ ԿՏԱ ԱՅՍ ԳՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ ՁԵԶ Սեր, Երջանկություն, Հաջողություն, Հարստություն, բայց ինչպե՞ս ստանալ այդ ամենը Եթե մտադրվել եք առողջ, հարուստ, հաջողակ ու երջանիկ ապրել, ուրեմն այս գրքի ընթերցումով դուք ճիշտ ընտրություն եք կատարել: Այն իր մեջ ներառում է տեսական և գործնական գիտելիքներ, նախատեսված բոլոր ցանկացողների համար: Առաջարկում եմ, նախ, իրագործել ձեր որոշ ցանկությունները, իսկ հետո պարզել, թե այս ամենը ինչո՞ւ, ինչպե՞ս Եղավ և խորանալ երևույթների կատարման հիմքերի վերլուծության ու փիլիսոփայության մեջ: Չգիտեմ դուք ինչպես, բայց ես հոգնել եմ կյանքը լավացնող տեսական «փիլիսոփայություններից», ուստի կաշխատեմ ձեզ փոխանցել որոշակի գիտելիքներ, որոնք պետք են ձեր առօրյա կյանքում: Ուշադիր կարդացեք և հավատալով հնարավորություն տվեք, որ գրքի խորհուրդները գործեն ձեր կյանքում: Ուզում եմ, որ ինքներդ համոզվեք այս հրաշագործ մեթոդների արդյունավետությանը, իսկ կիրառելու դեպքում, համոզված եմ, որ դրական ու շրջադարձային փոփոխությունները ձեզանից անպակաս կլինեն: Գիրքը ընթերցեք դանդաղ, երբեմն կանգ առեք և վերլուծեք կարդացածը: Լավ կլինի հետևեք. «10 րոպե կարդալ, 10 ժամ մտածել» սկզբունքին: Գրքում կան կրկնություններ, որոնց նպատակն է հեշտացնել որոշ գաղափարների ամրագրումը գիտակցության մեջ: «Տվեք ինձ հենման կետ, և ես շուռ կտամ աշխարհը»,- ասել է Արքիմեդը: Ձեր հաջողության հենման կետն ու ուժի լծակը ձեր ներսում է, իսկ թե ո՞րն է այդ հենման կետը, կիմանաք գրքի ընթերցման ընթացքում: 18 Business A.R.M
Ծանոթանալով և տիրապեւոելով մարդկությանը երկար ժամանակ անհայտ այս գաղտնիքներին, կարող եք ձեր կյանքում հրաշքների հանդիպել, այսինքն բուժել ինչպես ձեգ, այնպես էլ ձեր շրջապատի մարդկանց, կարող եք գրավել ձեր կյանքի կեսին, ձեր երագած աշխատանքն ու բարեկեցությունը, այսինքն, այն ամենը, ինչ ձեզ այս կյանքում ավելի երջանիկ կդարձնի, քան կաք, որովհետև կիմանաք ինչպես հասնել հաջողության կյանքի բոլոր ոլորտներում: «Եթե մարդը չի հավատում, որ կյանքում կարող են հրաշքներ լինել, ապա նրա համար կյանքում հրաշքներ չեն լինի, իսկ եթե հավատում է, ապա նա ամենուր հրաշքների կհանդիպի»,- ասել է Ալբերտ էյնշտեյնը: Ալբերտ էյնշտեյնն էլ է տիրապեւոել կյանքի այս գաղտնիքներին և իր հաջողությունների համար պարտական է հենց դրանց: Այո, սա միստիկա չէ, այլ իրականություն: Այդ գաղտնիքների գիտակները և կիրառողները մնացել են պատմության մեջ որպես եզակի անհատներ և պատմություն կերտողներ: Բացի էյնշտեյնից, այս գաղտնիքների գիտակ են եղել նաև փիլիսոփա Պլատոնը, Արիստոտելը, Սոկրատեսը, ստեղծագործ և գիտնական Լեոնարդո դա Վինչին, աստղագետ Բալիլեյը, Նապոլեոնը, էդիսոնը, Նյուտոնը, Լինքոլնը և մարդկությանը հայտնի մի շարք նշանավոր մարդիկ: Բայց բոլոր գիտակներն էլ չեն ցանկացել, որ այն հայտնի լինի ամենքին: հսկ հիմա այս գիտելիքները բացվում են մարդկանց առաջ, կարծես եկել է ժամանակը, որպեսզի դրանք հայտնի լինեն հանրությանը: Կարող եք ասվածին հավատալ կամ չհավատալ, դա ձեր կամքն է, և ոչ ոք դա ձեզ չի կարող պարտադրել, իսկ կիրառելու դեպքում, թե ով, ինչ չափով կարող է հաջողության հասնել, կախված է նյութի անհատական յուրացումից, մոտեցումից, առաջադրված մեթոդների կատարման հետևողականությունից և համառությունից: «Յուրաքանչյուր ցանկության հետ մեզ վերևից ուժ ու էներգիա է արվում իրականացման համար»,- ասել է Ռիչարդ Բախը: —------------------------------ ------------------^ կտա Ш|Ц HPp|i pfipbpijnLtfp սեզ 19 Business A.R.M
ՄՏՔԻ ІІІчИ» Բացասական փորձը հարյուր անգամ ավելի լավ է, քան անգործ սպասումը Հասկանալի է, որ առանց մտածելու ինչ֊որ բանին հետևելը անիմաստ է' պետք է ամեն ինչ նախ կշռադատել ու փորձել: Խելացի մարդը իրեն ջայլամի պես չի պահում' թաքնվելու համար գլուխը հողի մեջ թաքցնելով կամ նոր գաղափարներից ու երևույթներից երեսը չի թեքում: Խելացի մարդը դյուրահավատ էլ չի լինում ու գաղափարները կուրորեն չի ընդունում, այլ մանրամասն ուսումնասիրում ու յուրացնում է դրանք, իսկ հետո կիրառում և գնահատում է սեփական փորձով: Եթե այս գիրքը սկզբում ձեզ մի քիչ դժվարամարս ու անհասկանալի թվա, ոչինչ, մի հուսահատվեք: Դա նրանից է, որ այս ամենը ձեր ընկալման համար նորություն է, թեպետ, անգիտակցաբար, նմանատիպ շատ երևույթների եք հանդիպել ձեր կյանքում: Ձեզ ընդամենը մի քիչ ժամանակ ու համբերություն է պետք, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա: Դա լավ գիտեմ, որովհետև այդ ճանապարհով ես էլ եմ քայլ առ քայլ առաջ շարժվել: Ես բացում եմ գաղտնիքներ, որոնց մասին Հայաստանում մինչ այս դեռ ոչ ոք չի գրել (միգուցե հայտնի է եղել անհատների, բայց ոչ հանրությանը), որի իմացությունը հնարավորություն կտա յուրաքանչյուրին սեփական կյանքն ապրել իր ուզած ու երագած ձևով: Եթե ձեզ միաժամանակ թվում է, որ ամեն ինչ հասկանալի է, բայց նաև' անհասկանալի, ապա մի հուսահատվեք, որովհետև գիտեմ, շտապում եք, ուզում եք արագ յուրացնել նյութը: Ինձ հետ էլ է այդպես լինում: Շտապողականությունը մեր ուղեղի հատկություններից է: ժամանակ տվեք ձեր ուղեղին' նոր նյութի յուրացման համար, որին կարող է պետք լինել մեկից երեք օր, իսկ երբեմն էլ' ավելի: Երբեմն ձեզ թվում է, թե ոչինչ չեք կարող փոխել ձեր կյանքում: ճիշտ եք, որովհետև դուք շարունակում եք նույն ձևով մտածել, ինչ մտածում էիք մինչ այս: «Ես այն եմ, ինչ կամ,- մտքում հայտարարում եք դուք»: Ոչ, դա դուք չեք, ձեր այժմյան վիճակը ձեր անցյալի մտածումների արդյունքն է: Կամ էլ հայտարարում եք, որ կարող եք ձեր կյանքում 20 Business A.R.M
շւաւ բան փոխել. Դուք դարձյալ ճիշտ եք, որովհետև փոխելով ձեր մտածելակերպը (բացասականից' դրականի), դուք ձեր կյանքում շրջադարձային փոփոխություններ կարող եք մտցնել: Հիշեք. Մենք չենք կարող փոխել մեր անցյալը, բայց կարող ենք փոխել նրա ազդեցությունը մեր հեաազա կյանքի վրա: Մենք չենք կարող փոխել մեր տարիքը, բայց կարող ենք երիտասարդանալ հոգով և մարմնով: Մենք չենք կարող փոխել ուրիշներին, բայց կարող ենք փոխել մեզ: Մենք չենք կարող կանգնեցնել ժամանակը կամ հակառակը շրջել, բայց կարող ենք ընտրել մեր ապագան և դա մեզ ազատություն կտա: Մենք ենք մեր կյանքի սցենարիստը «Աշխարհը թատրոն է, իսկ մենք' դերասան»,- ասել է Վիլյամ Շեքսպիրը: Բայց մենք ոչ միայն դերասան, այլև սցենարիստ ենք: Մենք ենք գրում մեր կյանքի սցենարը ու խաղում այդ սցենարով: Այդ դեպքում ինչո՛ւ չգրենք ավելի լավը' մեր ուզած կյանքի սցենարը: Բայց նախքան սցենար գրելը պետք է լավ տիրապեւոենք կյանքի խաղի կանոններին, որպեսզի սխալներ թույլ չտանք: Բոլորը կարող են և իրավունք ունեն կյանքից ցանկացած նվեր ստանալ, կարող են իրենց առջև ցանկացած նպատակ դնել ու ձգտ ել իրագործելու: Բայց, ցավոք սրտի, ոչ բոլոր նպատակներն են կատարվում: Ինչո՛ւ: Որովհետև դա իր հիմնավոր պատճառներն ունի, որի մասին կիմանաք ընթերցման ընթացքում: Համոզված եմ, որ շատերը միամտությամբ կարծում են, որ երջանկությունը գալիս է Վերևից կամ տրվում է ի ծնե, ինչպես ասում են' ճակատագրով: Բայց իրականում այդպես չէ: Երջանկությունը խիստ սուբյեկտիվ է և անհատական, իսկ մարդու կյանՔԸ կարող է փոխել ու նրան երջանիկ դարձնել առաջարկվող Ցանկությունների Իրագործման Տեխնիկան (ՑԻՏ), որը լիովին Ըմբռնելու և ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ է իմանալ. • ի՛նչ է հաջողությունն և հասնել հաջողության: Դուք կծանոթանաք հա ջողա կ մարդկանց գաղտնիքներին, որը ձեզ էլ է հաջողություն խոստանում, 21 Business A.R.M
ՄՏՔԻ ШчИ* • մեր երկիր գալու առաքելության մասին, այսինքն, կյանքի իմաստի, առանց որի մարդն իր կյանքը չի կարող լիարժեք ու երջանիկ ապրել, 9 ի՛նչ է հոգեկան հանգստությունը և որո՛նք են դրա գաղտնիքներ րը, որովհետև դա մարդու հաջողության և երջանկության գրավականը, 9 որո՛նք են Կյանքի Հրաշագործ Օրենքները, որոնց իմացությունը օգնում է ձեզ պարզելու Մարդ-Տիեզերք փոխներգործությունը, իսկ դրանց միջև ներդաշնակությունը օգնում է, որպեսզի ձեր ցանկություններն ու երազանքները կյանքում դառնան իրական, 9 ո՛րն է մարդկային ուղեղի առեղծվածը, որի իմացությունը օգնում է մարդուն կյանքում ճիշտ օգտվել իր ուղեղի անսահման հնարավորությունից: Իմանալ թե ինչպես օգտվել սեփական ենթագիտակցության ընկերակցությունից, 9 ինչո՛ւմս к մարդկային մտքի ուժի առեղծվածային հզորությունը, այսինքն' ծանոթանալ մարդու ճակատագրի վրա մտքի ու խոսքի ուժի ներգործությանը, 9 ի՛նչ է իրենից ներկայացնում ստեղծագործ և դրական մտածելակերպը: Սովորել' ինչպես վանել բացասական մտքերը, փոխարենը մտապատկերել ձեր ուզածը, որպեսզի ցանկությունը դառնա իրական, 9 ինչպե՛ս զգացմունքները ճիշտ դրսևորել, հետևել մտքերին ու կենտրոնացնել ուշադրությունը, որպեսզի կարողանաք իրականացնել ձեր երազանքները: Դուք կծանոթանաք, թե ինչպես ճիշտ ղեկավարել ձեր զգացմունքները, որը ի դեպ, շատ կարևոր է ցանկությունների կատարման և հաջողության հասնելու համար: Դուք կդառնաք ձեր զգացմունքների տերը, 9 ի՛նչ է աֆիրմացիան և ինչպես այն կազմել: Ինչպե՛ս է աֆիրմացիան օգնում ՑԻՏ-ին: Դուք կծանոթանաք աֆիրմացիայի կազմման տեխնիկային և կգտնեք կյանքի տարբեր բնագավառների բարելավման համար աֆիրմացիաներ, 22 Business A.R.M
հ» կտա այս qpp|i pbphpijnulp հեզ • ի նչ է մտապատկերումը (վիգուալիգացիա) և ինչպե՜ս ճիշտ մտապատկերել նպատակը: Կսովորեք կյանքում ինչպես ճիշտ օգտվել ստեղծագործական մտապատկերումից, որը ամենակարևոր միջոցն է նպատակը իրական դարձնելու: • վերջապես, այս ամենը իմանալուց հետո ինչպես ճիշտ կազմել նպատակը և հասնել դրա իրագործմանը: Ձեզ կտրվի Ցանկությունների Կատարման Տեխնոլոգիայի բաղադրատոմսը, որով կարող եք ձեր ցանկացած ցանկություն կյանքի կոչել: Գիտնականները ապացուցել են, որ գոյություն ունեն Տիեզերքի հետ հաղորդակցվելու միջոցներ, որոնց կիրառությունը գործուն է և մեծ արդյունք է տալիս: Դրանք անմիջականորեն կապված են մեր մտածելակերպի ու ապրելակերպի հետ: Մեզ պետք է ընդամենը ճանաչել, գործել ու փոփոխություն կատարել մեր կյանքում: Հաջողություն ձեզ և մեզ բոլոր ձեռնարկումներում: Պետք է ասեմ, որ իմ գրքերը գրելու ընթացքում սխալ չգործելու համար հաճախ եմ սիրով կրկնում Սուրբ Ներսէս Շնորհալու աղոթքը. «Մեր ձեռքի գործերը ուղղորդիր, Ով Տեր, և մեր ձեռքի գործերը հաջող արա: Ամեն»: Ձեզ հաճելի ընթերցում: Ես ձեռք եմ մեկնում ձեզ (առակ) Մի անգամ Իմաստունը մարդկանց հարցրեց. «Եթե Աստված լինեիք, ի՜նչ կանեիք»: Մեկը պատասխանեց. «Ես ինձ կպատեի հարստությամբ ու շքեղությամբ: Շատ ծառաներ կունենայի, որոնք կծառայեին ինձ». Մյուսն ասաց. «Ես կարգ ու կանոնով պետություն կստեղծեի, որտեղ բոլորը կաշխատեին հասարակության բարօրության համար»: Երրորդն ասաց. «Ես երկրի վԸա երկնային արքայություն կստեղծեի, որպեսզի ոչ-ոք ոչնչի կարիք կամ հոգս չունենար». Աստված լսեց ու տխուր ժպտալով ասաց. - Ես իսկապես Ամենահաս եմ, Ամենատես և Ամենազոր եմ, ին23 Business A.R.M
Н Ы Л Ь Ш ч Н і չի հետ դուք համաձայնվում եք ձեր բոլոր կրոններում: Իսկ ի՛նչ եք կարծում, արդյո՞ք ինձ համար դժվար է այնպես անել, որ դուք ապրեք հաշտ, խաղաղ ու ուրախ կյանքով և պատժեի նրան, ով չցանկանար ենթարկվել: Սակայն դա չէ ձեզ հետ կապված իմ նպատակը: Իմ նպատակը ձեզ աստվածայինին մոտեցնելն է: Բայց, քանի որ ձեզ մոտ ազատ կամքի առկայությունը Իմ նպատակի իրականացման համար անհրաժեշտ պայման է հանդիսանում, Ես երբեք չեմ պարտադրում և չեմ պարտադրի ձեզ Իմ ցանկությունները: Ձեր կյանքին նայելով դուք, երևի, մտածում եք, որ Աստված լքել է մեզ: Ոչ, Ես չեմ լքել ձեզ և չեմ ստեղծել կյանքի այն պայմանները, որոնցում դուք այժմ ապրում եք: Երկրի վրա ձեր կյանքի կառուցվածքն այնպիսին է, ինչպիսին դուք եք ընտրել: Դրանք պարզապես այն Օրենքների գործողություններն են, որոնք Ես եմ ստեղծել: Դրանք ցույց են տալիս, թե դուք ինչ եք անհատապես և ամբողջության մեջ: Ես ոչ ոքի չեմ պատժում և ոչնչի կարիք չունեմ, քանի որ Ես այն եմ, ինչ կամ: Ես մի քիչ տխրում եմ լոկ այն պատճառով, որ ինձ լսելու և հասկանալու համար ձեզանից հազարավոր տարիներ պահանջվեցին և գուցե կպահանջվեն: Ես ուզում եմ, որ ձեր ողջ կյանքը փոխեք դեպի լավը, թեկուզ հենց այսօր, ընդամենը ցանկանալով: Այո, միայն ցանկանալ և հանաձայնել դա անելու: Իսկ եթե նույնիսկ այսօր չէ, ապա միևնույն է, չէ՞ որ մենք ժամանակով սահմանափակված չենք: Մեր տարբերությունը նրանում է, որ Ես դա գիտեմ, իսկ դուք' ոչ: Բայց այժմ դուք էլ դա կիմանաք, իսկ եթե ցանկանում եք ձեր կյանքը դեպի լավը փոխել' փոխեք: Ես կօգնեմ ձեզ: «Գաղտնիքի» գաղտնիքները Դուք դիտե՞լ եք ավստրալիական խանդավառ մի խմբի կողմից նկարահանված «Գաղտնիք» ֆիլմը, եթե' ոչ, ապա խորհուրդ կտայի դիտել: Իսկ ինչի՞ մասին է այդ ֆիլմը, որը այդպես արագ արձագանք գտավ աշխարհի միլիոնավոր մարդկանց կողմից: Աշխարհում նրա մասին շատերն են լսել ու խոսում, բայց եզակիներն են 24 Business A.R.M
հասկացել նրա էությունը և օգտվել նրանից, իսկ ովքեր հավատացել և կիրառել են այդ մեթոդները, դարձել են հարուստ ու երջանիկ, բուժվել անհուսալի հիվանդություններից, այսինքն նրանց իսկ պնդմամբ, բոլոր ցանկությունները կատարվել են: Միլիոնավոր մարդիկ, յուրացնելով այս գաղտնիքները, դարձել են իրենց կյանքի ու ճակատագրի տերը և սկսել ապրել նոր կյանքով: Հետևաբար, այդ հաջողության գաղտնիքների իմացությունը և կիրառությունը կարող է ձեզ էլ տալ այն ամենը, ինչ ցանկանում եք: Հրաշքներ մարդկանց պատահում են ամեն օր, ամեն քայլափոխի, կամա թե ակամա: Բայց մարդու նպատակը պետք է լինի գիտակցված ձևով ազդել կյանքի ընթացքի վրա, այսինքն՜ փոխել կյանքի տեսակը' ապրել այնպես, ինչպես ցանկանում է: Կինկաա այ» I|pp|i րե|ր>նրւ|ոււ>ր 1ւեւլ ոնկարում ճանաչված գործարարները, գրողները, փիլիսոփաներն ու կյանքում հաջողության հասած այլ մարդիկ պատմում են, թե ինչպես յուրաքանչյուրը կարող է իրեն ձգել այն ամենը, ինչի մասին մտածում է: Ինչ-որ բանի մասին անընդհատ մտածելով դուք ազդանշան եք ուղարկում Տիեզերք և նա արձագանքում է ձեզ' ձեր մտքերին համապատասխան: Ֆիլմի հեղինակները հայտնաբերել են մեր ժամանակի նշանավոր մարդկանց, ովքեր իմացել և կիրառել են Տիեզերքի Ուժի գաղտնիքները ու սիրով ցանկացել են այդ ամենը կիսել բոլորի հետ: Կիրառելով այդ գաղտնիքները դուք էլ կարող եք ձեր կյանքի ընթացքը փոխել ձեր ուզած ուղղությամբ: Կյանքի մեծագույն գաղտնիքը Կարծում եմ, ձեզ հետ էլ է պատահել, որ եթե մի տեղ ես շտա պում, ինչքան ուզում ես արագ անել-չուշանալ, ճիշտ հակառակն է ստացվում' մեկ հոսանքն է անջատվում, չես կարողանում վարսահարդարիչով մազերդ հարդարել, մեկ վերելակն է փչանում կամ դուրս ես գալիս փողոց, մեքենա ես փնտրում մեքենա չկա, 25 Business A.R.M
U 8 . p . h n i u H ! նստում ես մեքենա, քեզ թվում է խաչմերուկներում միայն կարմիր լույսն է վառվում, իսկ դու լարված, մտքում անընդհատ կրկնում ես.«Ուշացա, միայն թե չուշանամ, ինձ համար այս հանդիպումը ճակատագրական է»: Այսպիսի խառը դեպքերի ընթացքի դեպքում ժողովուրդն ասում է. «Սատանայի մատը խառն է»: Իսկ ինչո՛ւ է չարաբաստիկ մատը հենց այդ պահերին խառնվում: Դա պատահականությունների շա՛րք է, թե'...: Ո՛վ է մեղավոր: Մեղավորը դուք եք: Իսկ ինչո՛ւ, ո՛րն է իմ մեղքը.... Այո, դուք ու ձեր մտքերը, որովհետև պատրաստվելու ողջ ընթացքում ձեր միտքն անընդհատ սևեռած էր չուշանանալու վրա: Ահա պատճառը: Լսե՛լ եք. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում», «Լացը լաց է բերում», «Քեֆ անողի քեֆը չի պակասի» հայտնի ասացվածքները: Երևի, զարմացած հարցնում եք. «Դա ի՛նչ կապ ունի»: Ունի, այն էլ ուղիղ ու անմիջական, որովհետև ամենը մեր մտածումների արդյունք են: Իմ հետաքրքրության թեման մարդկային ուղեղի անսահմանափակ հնարավորությունների առեղծվածն է, մարդու Մտքի- ու Հոգու ներդաշնակության և մարդու կյանքի վրա նրանց հզոր ներգործության ուժի մասին: Մեզ պետք է ընդամենը ճանաչել և օգտվել մեր ուղեղի հնարավորություններից: Եվ այսպես, մի քիչ «գաղտնիքի» պատմությունից: Այդ գաղտնիքները գալիս են դարերից, նույնիսկ եգիպտական բուրգերի շրջանից էլ վաղ: Այն հասանելի չի եղել սովորական մահկանացուն: Այո, գաղտնիքները հին են, ինչպես մարդկությունն է հին, բայց միայն վերջին ժամանակներս' 1900 թվականից սկսած, սկսեցին գրել այդ մասին և երկու գիրք գրվեց, այսինքն' «ջրի երես դուրս եկավ» դարերով թաքցրածը: Այդ մասին գրողներն իրենց փորձով փաստում են այս գիտության իսկությունը: Դրանք մարդիկ են, ովքեր ոչ տուն, և ոչ էլ օրվա ապրուստի միջոց ունեին, բայց տիրապետելով այս գաղտնիքներին, դարձել են միլիոնատերեր: Ռոնդա Բեռնը, իր «Գաղտնիք» գրքով ու վավերագ26 Business A.R.M
1՜* »» Ifuuu այս c|pp|i pbpbpijnuip 6Ьі[ րական կինոնկարով, շատերի վկայության միջոցով բացում է կյանքի գաղտնիքները մեր աոջև.: Օրինակ' Ջո Վիտալը, Բրայան Տրեյսին, Ջոն Ասսադը, Ջոն Կեխոն և ուրիշներ: Այդ մարդիկ, ունենալով մեծ ձեռքբերումներ, իրենց պարտքն են համարում այդ մասին իրազեկ դարձնել նաև մարդկությանը, որովհետև արդեն եկել է դրա բացահայտման ժամանակը: Ո րն է այդ գաղտնիքների էությունը: Ինչո՛ւ են իմացողները այդպես խնամքով այն թաքցրել մարդկությունից: Պատմություն կերտող անհատները մտքի ուժի զորության և ՑԻՏ-ի գործունեության մասին իմանալով, մարդկանցից միշտ գաղտնի են պահել, որպեսզի կարողանան անսահման իշխանություն ունենալ մարդկանց վրա: Ինչքան էլ որ թաքցնելու լինեին, միևնույն է, այդ օրենքները Արարիչն արարել էր ողջ մարդկության համար, հետևաբար դրանք վաղ թե ուշ կդառնա յուրաքանչյուրի սեփականությունը: Կյանքի մեծագույն գաղտնիքը հասկանալու համար պետք է ընդամենը հիշել ֆիզիկայի կարևորագույն օրենքը ձգողականության ուժի մասին: Կյանքում ամեն ինչ տեղի է ունենում բնության մեջ գործող այդ կարևորագույն օրենքի համաձայն, և մենք էլ դրանից դուրս չենք ու ամեն ինչի վրա ազդում ենք մեր մտքի ուժով: Օրենքն ասում է. ինչի մասին մտածում ենք' ստեղծվում է համապատասխան դաշտ, իսկ յուրաքանչյուր միտք որոշակի հաճախականությամբ էներգիայի ալիք է, եթե այն պարբերաբար կրկնվում է, ապա վերջինիս մագնիսական իմպուլսները սկսում են իրենց գործն անել: Իսկ ի՛նչ սկզբունքով է գործում այդ օրենքը: Եթե մարդը Տիեզերքի հետ լրիվ ներդաշնակության մեջ է գտնվում, ապա նա որևէ դժվարություն չունի ստանալու այն նյութական բարիքները, որոնք կամենում է, որովհետև Տիեզերքը դաոնում է Օրա աջակիցն ու բարեկամը,- ասում է օրենքը: Ձեզ ուզում եմ հարց տալ. «Ոփն է կյանքում ձեր խնդիրը' աշխարհն ու մարդկանց փոխե՛լը, թե շրջապատի հետ ներդաշնա27 Business A.R.M
Ս Տ Ր -Ի H U c M ! կության մեջ մտնելն ու կյանքից հաճույք ստանալը»: Չեմ կասկածում, որ համաձայնվեցիք երկրորդ տարբերակին: Իսկ գիտեք, որ այդ հարցում Տիեզերքը միշտ պատրաստ է օգնելու մեզ, իսկ նրա պաշարները անսպառ են բոլորի համար: Պետք չէ հավատալ մարդկային բանականության կողմից հորինված այն ստին, որ կյանքի ռեսուրսները սահմանափակ են, պակասում են և բոլորին այն չի կարող բավարարել: Հենց այդ մտքից է ծնվում ագահությունը, չարությունը, խանդն ու նախանձը: Հիշեք, որ կյանքը էներգիայի վրա է հիմնված, որն ամենուր է ու անսպառ: Ի տարբերություն բջիջների ու ատոմների, այն չի տրոհվում, չի ոչնչանում, այլ պարզապես մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի: Այն միշտ եղել է, կա ու կլինի: Տիեզերքում ամեն ինչ գործում է փոխկապակցված' միևնույն էներգետիկ դաշտում: Քանի որ մենք Տիեզերքի մի մասնիկն ենք, մենք էլ մեր էներգետիկ դաշտով փոխազդեցությունների մեջ ենք մտնում նրա հետ: Ահա այն սկզբունքները, որոնցով կառուցված է մեր աշխարհը: Երբ «Գաղտնիքը» մեզ ծանոթացնում է կյանքի գաղտնիքներին' ցանկության մտապատկերման ունակության և Տիեզերքի հետ նրա համագործակցության հետ, թվում է, թե մտքում նպատակ ունենալով և նպատակի պատկերը պատկերացնելով, կարելի է գրպանը բացած սպասել ցանկության իրականացմանը: Ոչ, դա այդպես չէ: Պետք է ասել, որ ամեն ինչ այդքան պարզ չէ, ինչպես թվում է: ՑԻՏ-ն ունի իր ալգորիթմը, այսինքն, պահանջում է կատարել որոշակի հաջորդականությամբ քայլեր, ինչպես նաև հաստատակամ ու համառ գործունեություն, իսկ այս ամենին հասնելու հաջողության գրավականը Հավատն ու Ցանկությունն է: Բայց միաժամանակ ասեմ, որ այս ամենը ոչ թե ինչ-որ արտասովոր երևույթ է, այլ մեր մտքի բնական ունակությունն է, որին նոր ենք ծանոթանում: Օգտվեք ձեր մտքի ուժից և եղեք երջանիկ: Թող հաջողությունը միշտ ուղեկից լինի ձեզ: 28 Business A.R.M
ԳԼՈԻԽ 2. ՍԵՓԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ Հաջողությունը հատուկ նշանակված վայր չէ, որտեղ դուք պիտի լինենք ապագայում, այլ միջոց է այս հիանալի երկրում հաճույքով ճանապարհորդելու համար: Ով ուզում է հաջողության հասնել, պետք է սովորի ինչպես դրան հասնել: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ արագահոս ընթացք ունի: Կարծես բոլորը վազում են. մի մասը փախչում է ինչ-որ բանից, մի մասն էլ վազում է ինչ-որ բանի հետևից: Նա, ով տեսնում ու հասկանում է, որ կյանքը փոխվում է օրեցօր, ձգտում է, որ ինքն էլ փոխվի, որպեսզի կյանքից հետ չմնա: Մեկը բաց է փոփոխության համար' ձգտում է սովորել, կատարելագործվել, իսկ մյուսը, ընդհակառակը, խուսափում է նորարարությունից: Բայց 21-րդ դարում ապրող մարդու համար անհրաժեշտություն է, որ նա տիրապետի մի շարք կարևոր հմտությունների, ունենա զգացմունքային կայունություն, տիրապետի միջանձնային հարաբերություններին, ունենա բարձր ինքնագնահատական, ինքնամոտիվացիա և այլն: Եթե ձգտում եք ֆինանսական անկախության, պետք է ձեր մեջ զարգացնեք հաջողակ լինելու սեփական գաղափար: Բայց այդ գաղափարը հենց այնպես չի լինում: Դա ուղեղի այնպիսի վիճակ է, երբ մարդն ամենուր հնարավորությունն օգտագործելու կարողություն և հաջողություն է տեսնում: Ապացուցված է, որ հաջողակ մարդը կյանքին նայում է այլ աչքերով' արկածախնդրորեն և որպես խաղ: Համարյա բոլոր հաջողակ մարդիկ ամեն օր աշխատում են իրենց անձնական ու մասնագիտական որակի վրա և դրան համապատասխան ուժեր են ներդնում նպատակին հասնելու համար. Իհարկե, հաջողության հասնելը իրականում այնքան էլ հեշտ չէ: Անհրաժեշտ է մեծ նվիրվածություն և համառ աշխատանք: Շատերը, տեսնելով ուրիշների հաջողությունը, սխալմամբ այն հա29 Business A.R.M
Ս Տ ^ Ի Ш н И » սարում են հեշտ հասանելի: Բայց, որպես կանոն, կյանքում անհաջողությունների ավելի հաճախ ենք հանդիպում, քան հաջողությունների, որովհետև հաջողության հասնելն ավելի դժվար է, պետք է մեծ ջանք ու եռանդ ներդնել: Մարդիկ երբեմն վհատվում են իրենց անհաջողությունից: Պետք չէ հուսահատվել, դրանք կյանքի փշերն են, չէ" որ վարդն առանց փշի չի լինում: Մարդիկ կան, որ ամբողջ կյանքում պայքարում են հաջողության հատիկի համար, հուսալով ամպամած երկնքում տեսնել մաքուր ամպի կտոր: Նրանք պետք է հասկանան իսկական երջանկության գաղտնիքը, արև և կապույտ երկինք տեսնելու համար պետք է պարզապես ամպերից վեր բարձրանալ և ոչ թե փորձել ամպերը ցրել: Կարծում եմ, ինձ հետ կհամաձայնեք, եթե ասեմ, որ մարդն ամեն ինչի կարող է հասնել, եթե նրան ետ չպահի իր ներքին թշնամին' ծուլությունը, վախն ու ցածր ինքնագնահատականը: Շատերի հաջողության հասնելու խնդիրը այն է, որ կարծում են չեն կարող հասնել հաջողության: Որովհետև նրանք ճիշտ չեն պատկերացնում հաջողությունը և սխալ պատկերացում ունեն հաջողակ լինելու մասին: Հաջողությունը միայն հարստություն ձեռք բերելը չէ Ինչպես որոշել, թե ոփն է հաջողությունը: Օրինակ' շատերը ուզում են Բիլ Գեյթսի նման հարուստ լինել, Առնոլդ Շվարցենեգերի կամ Սինդի Կրոուֆորդի արտաքինը ունենալ, Ալբերտ էյնշտեյնի ինտելեկտը ունենալ, Մայքլ Ջորդանայի սպորտային պարգևին արժանանալ կամ թե Մայր Թերեզայի միսիոներությունը ունենալ: Այս ցուցակը կարելի անվերջ շարունակել: Ձեզանից շատերն էլ, երևի, մտածում են, որ հաջողակ կհամարվեն, եթե նման լինեին նրանց: Բայց ոչ, չեք կարող հաջողության հասնել, եթե փորձեք նմանվել թվարկած մարդկանցից թեկուզ մեկին: Դուք կլինեք միայն նրա վատ նմանակը և դրա հետ մեկտեղ ձեզ կզրկեք այն հնարավորությունից, որ պետք է դառնաք այն, ինչ պետք է դառնայիք: 30 Business A.R.M
ան հաջողությունն ու եր^անկություեր Շատերը սխալվում են հաջողությունը հավասարեցնելով փողի ձեռքբերման հետ: Ամեն դեպքում հարստությունը ապահովության միջոց է, բայց, երբեմն, բավարարվածություն և երջանկություն չի բերում: Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին' Ջոն. Դ. Ռոկֆելերին, ով իր կյանքում բարեգործության վրա ծախսել է 350 միլ. դոլար գումար, երբ մի անգամ հարցրել են, թե ինչ քանակի գումարը իրեն բավարարվածություն կարող է տալ, նա պատասխանել է. «Ինձ միշտ իմ ունեցածից մի քիչ ավելին է պետք...»: Աստվածաշնչյան Սողոմոն թագավորը, որը ամենաիմաստուն և ամենահարուստ մարդն էր մարդկության պատմության մեջ, հաստատում էր. «Ով արծաթ է սիրում, նա չի կշտանա արծաթով, իսկ ով հարստություն է սիրում, նրան օգուտ չկա դրանից»: (ժողովող 5:9): Հարստությունը և այն ամենը, ինչը կապված է նրա հետ, մշտական չէ և շատերի կյանքը անգամ սնանկությամբ է ավարտվել: Նույնիսկ հույն միլիոնատեր Արիստոտել Օնասիսը, ունենալով միլիոններ, իր կյանքով համոզվեց, որ հաջողությունը չի կարելի հավասարեցնել հարստության ձեռքբերման հետ: Նա ասել է. «Այն բանից հետո, երբ դուք հասնում եք որոշակի մակարդակի, փողն իր իմաստը կորցնում է: Միակ բանը, որն անչափ կարևոր է մարդուն' դա հաջողությունն ու երջանկություն է»: Շատ մարդիկ սխալմամբ ենթադրում են, որ հաջողության ցուցանիշ է համարվում այն, երբ մարդն իրեն հարուստ ու հաջողակ է զգում: Այդ մասին ԱՄՆ-ի անշարժ գույքի ոլորտի արքաներից Դոնալդ Տրամպն ասել է. «Հաջողության իսկական չափը երջանկության զգացողությունն է: Ես շատ ընկերներ ունեմ, որոնք հարուստ չեն, բայց ինձանից շատ ավելի երջանիկ են: Դրա համար ասում եմ. հավանաբար նրանք մեծ հաջողության են հասել, քան ես». Տրամպը, Ով համարվում էր հարուստ և հաջողակ մարդ, հավատում էր նրան, որ հաջողությունը հենց ինքը երջանկությունն է. Իսկ նրա եր ջանիկ ընկերները հակառակն էին գտնում, որ հենց ինքը Տրամպն 31 Business A.R.M
1րՏ ՔԻ Ш чМ ' է հասել հաջողության: Այդ համոզմունքը նրանից է ծագում, որ շատերը հաջողությունը կապում են այն ամենի հետ, ինչին իրենք չեն հասել: Կարելի է վստահ ասել, որ մարդը անհաջողության մեջ է մնում, որովհետև «երջանկության հասնելու» նպատակ է ունենում. Դա ճիշտ չէ, որովհետև մարդը կախված տրամադրությունից կարող է մեկ երջանիկ, մեկ դժբախտ զգալ իրեն, որովհետև զգացումները փոփոխական են: Մարդը դատապարտված է անհաջողության և աղքատության, եթե նպատակը երջանկության փնտրելն ու հասնելն է: Ինչպես զարգացնել ձեր մեջ հաջողակ մարդու կերպար Մարդը միշտ ձգտում է բարեկեցիկ կյանքով ապրել, իսկ դրա համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: Իսկ ինչպե՞ս մշակել հարուստի հոգեբանություն: Վերլուծությունները ցույց են տվել, որ հարստության, գեղեցիկ առարկաների և բարեկեցիկ կյանքի մասին պետք է դրականորեն մտածել' անկախ ներկա ապրելակերպից: Փորձեք ինքներդ ձեզ համար ճիշտ պատասխանել հետևյալ հարցերին. * Պահո՞ւմ եք արդյոք հին, ոչ պիտանի իրերը «սև օրվան»: Ըստ ֆեն-շույի' պետք է ազատվել բոլոր անպիտան իրերից, դրանք պետք է նվիրել կամ դեն նետել: Տանը երբեք չի կարելի պահել կոտրված իր: Մի ծանոթ ընտանիք կար, որը էլեկտրոնային սարքավորումների առևտրով էր զբաղվում, բայց գործերը ոչ մի կերպ առաջ չէին գնում: Պարզվեց պատճառը, որ ամուսինը սովորություն ուներ և սիրում էր հավաքել, տանը պահել փչացած էլեկտրոնային սարքավորումներ, որոնք չէր հաջողվել վաճառել: Դրանք տարիներով տան մի անկյունում էին դրված: Բայց, քանի որ գործարարության հաջողության էներգիայի տեղը զբաղված էր փչացած իրերով, ապա բնակվելու տեղ չէր մնում: Այդ էներգիան կնոջ նման նուրբ է և զգայուն: Նա գնում է այնտեղ, ուր ազատ տեղ կա, մաքուր է և հարմարավետ: Իսկ Երբ, իմ խորհրդով, նրանք հրաժարվեցին 32 Business A.R.M
1 1 նփա1|սւ1 ւ hiu^ngm^jiuMi ու hp»iulil|inp)iu}ip իրենց հին, անպիտան իրերից, գործերն անմիջապես ընթացք ստացան և հաջողությունը միշտ նրանցից անպակաս է: * Գումարը «նեղ օրվա համար» ե*ք հավաքում: Պետք է գումար խնայել և հավաքել ոչ թե «նեղ օրվա», այլ ուրախ ու լավ կյանքի համար, այլապես, իրոք հավաքած գումարը կծառայի այդ նպատակի համար: Խելացիները գումարը կուտակում են որպես գործի կապիտալ, որպեսզի այն աճի' փողը փող բերի: * Հյուր գնալիս արդյո՜ք դատարկ ձեռքով եք գնում: Սովորաբար, առավել ևս հայերս, ուրիշի տուն դատարկ ձեռքով չենք գնում: Ձեր ունեցածից բաժին հանելով (դա կարող է լինել ծաղիկ կամ քաղցր ինչ-որ բան), կարծես Տիեզերքին ազդանշան եք տալիս, որ ձեզ մոտ առատության էներգիայի ավելցուկ է և դուք հաճույքով այն կիսում եք շրջապատի հետ: Եվ Ձգողակա- *4 նության Օրենքի համաձայն այդ էներգիան բազմապատկված ձեզ է վերադառնում: Տեսնո՞ւմ եք, մի հարվածով երկու որս եք ունենում. ավելանում է մտերիմիդ և ձեր բարիքները: * Օգնո՜ւմ եք աղքատին: Պետք է իմանաք, թե ում եք օգնում, հարբեցող անբանին, թե՞ հիվանդ-անաշխատունակին: Այլապես Տիեզերքը ազդանշան կստանա, որ դուք ձեր գումարները ողջամիտ ձևով չեք տնօրինում, վատնում եք և դա կպակասեցնի ձեր եկամուտները: Այնպես որ, ողորմություն տալիս զգույշ եղեք և տվեք, բայց տեղին: * Ինչպե՜ս եք ընդունում հաճոյախոսությունը: Հեռացնո՞ւմ եք ձեզանից ձեր հասցեին ասված հաճոյախոսությունը' պատճառաբանելով, որ ընդհակառակը, հագուստը և սանրվածքը ձեր սրտով չէ: Եթե այո, ապա այդ ձևով դուք ձեզանից հեռացնում եք դրական էներգիան, որը ձեզ Տիեզերքն է ուղարկել ինչ-որ մեկի միջոցով: Սրտանց ուրախացեք և հոգեպես շնորհակալ եղեք լավ խոսքերի համար: Դրանով Տիեզերքին կհայտնեք, որ միշտ պատրաստ եք ուրախությամբ ու հաճույքով ընդունելու ուղարկված ամեն մի դրականը ձեր կյանքից ներս: 3 3 Business A.R.M
U S P-Ի Ш ч И і Հետևաբար, որտեղ ուրախ են դրական ուժերի համար, այնտեղ ուղարկվում է դրական ուժերի ավելի մեծ հոսք: Իմ խորհուրդն է. Վերին համակարգեր ուղարկեք միայն դրական ազդակներ: Թող Տիեզերքը զգա, որ բոլոր դրական բաները ձեզ ուրախություն և հաճույք են պատճառում: Սովորեք այսպես, մտածել. «Ես ուրախությամբ եմ ընդունում բոլոր հիանալի իրերն ու լավ բաները հենց հիմա: Այդ ամենը ինձ համար է: Ինձ դուր են գալիս: Ես սիրով եմ ընդունում»: Այդ դեպքում Տիեզերքը ձեզ ավելին կտա, քան ունեք: Մարդու կյանքը անհրաժեշտ պայքար է ծննդատնից մինչև գերեզման Մի անգամ մարդը թիթեռի բոժոժ գտավ: Նա նստած հետաքրքրությամբ դիտում էր, թե թիթեռն ինչպես էր պայքարում բացված փոքրիկ անցքից դուրս գալու համար: Մարդը խղճալով որոշեց օգնել թիթեռին: Նա վերցրեց մկրատը և կտրեց բոժոժի մնացած մասը: Թիթեռը հեշտությամբ դուրս եկավ անցքից: Մարդը շարունակում էր հետևել թիթեռին և սպասում էր, թե երբ պետք է նա լայնացնի թևերն ու թռչի: Բայց դա տեղի չունեցավ, որովհետև նրա ուռած մարմինը այդպես էլ չփոքրացավ: Թիթեռը մնացած ողջ կյանքի ընթացքում գետնի վրայով քարշ էր տալիս իր թույլ մարմինն ու չբացված թևերը: Նա այդպես էլ չկարողացավ թռչել: Այնինչ, մարդն իր բարության ու շտապողականության պատճառով չհասկացավ, որ շարժումները սահմանափակող բոժոժը և պայքարը պետք էր, որ թիթեռն անցներ այդ փոքրիկ բացվածքով, որպեսզի հեղուկը նրա մարմնից անցներ թևերի մեջ և թիթեռը կարողանար թռչել: Կյանքը թիթեռին ստիպում է դժվարությամբ թողնել բոժոժը, որպեսզի կարողանա աճել ու զարգանալ: Եթե կյանքը մեզ թույլ տար, որ մեր կյանքի ուղին անցնեինք առանց խոչընդոտների, ապա դա մեզ հաշմանդամ կդարձներ: Մենք չէինք լինի այնքան ուժեղ, որքան հիմա ենք: Մենք թռիչք ու աճ չէինք ունենա: 34 Business A.R.M
Սնփ ա րա !» 1աէ^ւււ]ուէւյուն1ւ ու նր^ւսն1|ու[>>յոժւր Բայց կյանքում շատ կան նաև անհաջողակներ: Անհաջողակ մարդը հաջողակի հակապատկերն է: Նրանք ամեն ինչում անհաջողություն են տեսնում: Այդպիսի մտածելակերպով մարդը, սովորաբար, երբեք ֆինանսական հաջողության չի կարող հասնել:Կարծում եմ, անհաջողակի մտածելակերպը շատերին է ծանոթ, բայց չի խանգարի օգտ վել հետևյալ խորհուրդներից. Մարդը չի կարող միաժամանակ երկու ճանապարհով գնալ' աղքատության և հարստության: Դրանք հակառակ ուղղություններ են: Ընտրեք դրանցից մեկը և որն էլ ընտրեք, դա էլ կլինի հենց ձեր «ճակատագիր» կոչվածը: Անհաջողությունը օգնում է մարդուն փորձ ձեռք բերելուն, դրա համար պետք չէ ընկճվել, այլ հակառակը' սիրեք ձեր անհաջողությունը, առաջարկում են աշխարհի շատ հարուստներ: Անհաջողությունը հնարավորություն է տալիս ձեռք բերված ավելի մեծ փ որձով ու գիտելիքներով ամեն ինչ սկսել նորից: Մարդիկ, սովորաբար, ավելի շուտ հանձնվում են, քան պարտվում: Իսկ ով անհաջողությունից վախենում է, նա սահմանափակում է իր հնարավորությունները: Անհաջողություն կրելը և անկեղծորեն այն ընդունելը ամոթ չէ, այլ ամոթ է դրա նկատմամբ վախի զգացողությունը: Թոմաս էդիսոնն ասել է. «Մեր ամենամեծ թերությունն այն է, որ շատ արագ թևաթափ ենք լինում: Հաջողության հասնելու ամենաճիշտ ճանապարհն է' անընդհատ փորձել և չհուսահատվել»: Սիրեք ձեր անհաջողություններն ու դժվարությունները: Երջանկության գաղտնիքը Անվերջ ցանկանալը մարդու հոգու, սրտի, մտքի և զգացմունքների բնույթն է և դա բնական է: Սխալվում ենք, կարծելով, որ երջանիկ չենք, որովհետև չունենք այն, ինչ ցանկանում ենք: Ոչ, երջանիկ չենք, որովհետև չունենք ներքին ուրախություն: Մեր ապերջանիկ լինելու իսկական պատճառը գալիս է մեր ներքին ուրախության բացակայությունից: Դժբախտությունը նման է խավարի, մթի: Խավարը 35 Business A.R.M
Ա Տ Ք Ի I Н м М » ցրելու և լուսավոր դարձնելու համար պարզապես պետք է լույս վառել: Նույնը և դժբախտության դեպքում: Երբ մեր ներքին լույսը վառենք, կցրենք մեզ պատող խավարը, որովհետև խավարն առանց լույս վառելու չի ցրվի: Երջանկությունը գաղտնիք չունի, պարզապես պետք է վայելես այն, ինչ ունես կամ էլ ստորև նշված պատմության նման, երջանկության գաղտնիքն այն է, որ նայես աշխարհի բոլոր հրաշքներին' միաժամանակ երբեք չմոռանաս քո փոքրիկ գդալի մեջ եղած երկու կաթիլ յուղի մասին: Ահա այդ պատմությունը. Մի վաճառական իր որդուն ուղարկում է մարդկանցից ամենաիմաստունի մոտ' Երջանկության Գաղտնիքը իմանալու: Պատանին քառասուն օր գնում է անապատով և, վերջապես, մոտենում է լեռան գագաթին գտնվող դղյակին: Հենց այնտեղ էր ապրում այն իմաստունը, որին նա փնտրում էր: Բայց մեր հերոսը իմաստունին շատ զբաղված է գտնում և ստիպված է լինում երկու ժամ սպասել: Վերջապես իմաստունը ընդունում է տղային, լսում գալու նպատակը և ասում, որ շատ զբաղված է և ժամանակ չունի Երջանկության Գաղտնիքը բացելու համար: Եվ առաջարկում է նրան զբոսնել դղյակում և երկու ժամ հետո վերադառնալ: - Բայց ես ուզում եմ քեզ մի բան խնդրել,- ավելացնում է իմաստունը' պատանուն մեկնելով մի փոքրիկ գդալ, որի մեջ երկու կաթիլ յուղ է կաթեցնում:- Զբոսանքի ողջ ընթացքում այս գդալը ձեռքումդ այնպես բռնիր, որ յուղը չթափվի: Պատանին սկսում է բարձրանալ ու իջնել դղյակի աստիճաններով' հայացքը չկտրելով գդալից: Երկու ժամ անց նա նորից վերադառնում է իմաստունի մոտ: ՜Գե ի՞նչ,- հարցնում է վերջինս,- դու տեսա՞ր իմ դղյակի շքեղությունը' պարսկական գորգերը, գեղեցիկ մշակված այգին, իմ գրադարանի սքանչելի մագաղաթները: Պատանին ամաչելով ստիպված էր խոստովանել, որ ոչինչ չի տեսել: Նրա միակ հոգսը յուղը չթափելն էր, որը նրան էր վստահել իմաստունը: - Վերադարձիր ու ծանոթացիր տիեզերքի հրաշքներին,- ասում է նրան իմաստունը:- Չի կարելի վստահել մի մարդու' չծանոթանալով այն տանը, որում նա ապրում է: 36 Business A.R.M
I l l , і|іш1|тЬ 1սս»ողու^յու1ւ1ւ ու b|i»M iiljiupjn ւնը Հանգստացած պատանին վերցնում է փոքրիկ գդալն ու նորից է գնում շրջելու դղյակում: Այս անգամ նա ակնապիշ նայում էր արվեստի բոլոր ստեղծագործություններին, որոնք կախված էին դղյակի պատերին ու առաստաղին: Վերադառնալով իմաստունի մոտ' նա մանրամասնորեն ու հիացմունքով նկարագրում է այն ամենը, ինչ տեսել էր: - Իսկ ու՛ր է այն երկու կաթիլ յուղը, որ վստահել էի քեզ,- հարցնում է իմաստունը: Պատանին, նայելով գդալին, տեսավ, որ ամբողջ յուղը թափվել է: - Ահա հենց դա էլ այն միակ խորհուրդն է, որ կարող եմ քեզ տալ. Երջանկության Գաղտնիքն այն է, որ նայես աշխարհի բոլոր հրաշքներին' միաժամանակ երթեք չմոռանալով քո փոքրիկ գդալի մեջ եղած երկու կաթիլ յուղի մասին: Лւգո՞ւմ ես երջանիկ փնել, եղի ր «Այս աշխարհում յուրաքան ձգտում է ջանկությունը, իսկ գտնելու համար անհրաժեշտ է կատարել մի կարևոր պայման հսկողություն սահմանել սեփական մտքերի վրա»: Դեյլ Քարնեգի Մեր օրգանիզմի պաշտպանները ոչ միայն հայտնի լեյկոցիտներն են, այլև մեր օրգանիզմի կողմից արտադրվող մի ամբողջ խումբ քիմիական նյութեր, որոնք պաշտպանիչ դեր ունեն: Դրանցից հայտնի են էնդորֆինները և մեր օրգանիզմը, հատկապես ուղեղը, լի է էնդորֆիններով: Թթվածինը, որը մեր ուղեղի գլխավոր սնունդն է, ակտիվացնում է օրգանիզմում էնդորֆինների արտադրությունը: Հետաքրքիրն այն է, որ դրանք օրգանիզմի «նարկոտիկներն են» և իրենց կառուցվածքով ու ազդեցությամբ շատ նման են իսկական մորֆիի: Այստեղից էլ, կենսուրախ լավատեսները ավելի առողջ ու երջանիկ են, 10-15 տարով ավելի երկար են ապրում, քան հոռետեսները: Իսկ արդյոք չի՞ կարելի ստիպել օրգանիզմին արտադրել ավե37 Business A.R.M
Ш к И ' լի մեծ քանակի էնդորֆիններ: Գիտնականներն այդ հարցին դրա. կանորեն են պատասխանել: Ամերիկյան հայտնի հոգեբան Ուիլյամ Ջեյմսը հաստատում է, որ արտաքին գործոնների, այսինքն' իրադարձության և դրա նկատմամբ մեր ռեակցիայի միջև ընկած է ուղիղ երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ: Այսինքն կարելի է իրադարձությունից շարժվել դեպի զգացմունք և հակառակը: Այլ կերպ ասած, դուք կարող եք ձեր կյանք հաճելի կամ տհաճ ապրումներ հրավիրել, եթե ունենաք այնպիսի զգացողություն, որ կարծես այն արդեն կատարվել է կամ հենց նոր պիտի կատարվի: Եվ մեր ուղեղը, որը ամեն ինչ ուղիղ է հասկանում, հրաման է տալիս արտադրելու համապատասխան քիմիական նյութեր: Հաճախ է շրջանառվում այս ասացվածքը. «Եթե ցանկանում ես երջանիկ լինել, ապա դարձիր այդպիսին»: Արդյո՛ք բավական է ցանկանալը: Իսկ ովքե՛ր են երջանիկ մարդիկ: Արդյո՛ք կան երջանիկ մարդուն բնորոշ հատկանիշներ: Այո, կան: Ահա նրանց բնութագրիչ տաս հատկանիշ. 1. Երջանիկ մարդիկ կարծես անսպառ էներգիա ունեն: Ուստի նրանց արդյունավետությունը ավելի բարձր է լինում: 2. Երջանիկ մարդիկ ավելի արագ են սովորում, նոր գիտելիքներ ձեռք բերում և արագ յուրացնում: 3. Երջանիկ մարդիկ ավելի ստեղծագործ են, արարող, իսկ դա արդեն հաջողության հիմնական մասն է: Նրանց մեջ ծնվում են բազում նոր գաղափարներ: 4. Երջանիկ մարդիկ ավելի խոհուն ու կշռադատված որոշումներ են կայացնում, և դա անում են ավելի հաճախ, որովհետև օժտված են հեռանկարներ տեսնելու կարողությամբ: 5. Երջանիկ մարդիկ լավ են տիրապետում մարդկանց հետ հաղորդակցվելու արվեստին: Նրանք հաղորդակցման հմտությունների վարպետ են, որն էլ օգնում է նրանց հաջողության հասնելուն: 6. Երջանիկ մարդիկ սեւիւսկւսն բախտից ու աշխարհից բողրէքելու փոխարեն արագ գտնում են անլուծելի թվացող խնդրի լավագույն լուծումը, իսկ դժվարությունների հանդիպելիս' արագ հարթում: 38 Business A.R.M
ւ հւս^ոցուրյուհհ ու Іір^шіі1|пц.^іиіі|і 7. Երջանիկ մարդիկ լավատեսներ Են, ունեն դրական մտածելակերպ, իսկ լավատեսների ճանապարհը ավելի հաջող է ու արդյունավետ: Ք 8. Երջանիկ մարդիկ քիչ են հիվանդանում, հետևաբար, ավելի առողջ են: 9. Երջանիկ մարդիկ չեն մտածում սխալների մասին, ուստի ավեԼի քիչ են սխալներ անում: 10. Երջա նիկ մարդիկ իրենց ուղեղում երբեք անհաջողություն չեն ծրագրավորում: Նրանց ուղեղում միայն հաջողությանը վերաբերող ծրա գրեր են մուտքագրված, հետևաբար' հաջողությունը նրանցից անպակաս է: Իսկ ի՛նչ անել երջանիկ լինելու համար: Ք Երջանկության որոնումը (առակ) Հա յրը մա հա նա լուց առաջ կանչեց որդուն ու ասաց. - Որդիս, ես շուտ ով կմահանամ: Մահվանից առաջ ուզում եմ, որ քո կյա նքը ինչքան հնարավոր է երջանիկ լինի: - Ասա, հայր իմ, ես ի՛նչ պիտի անեմ իսկական երջանկություն ձեռք բերելու համար: - Դու պ ետ ք է շրջես երկրով մեկ: Քեզ անպայման ինչ-որ մեկը կհա նդիպ ի ու կասի, թե ինչպես երջանկություն ձեռք բերես,- ասաց հայրը: Որոշ ժա մա նա կ անց հայր մահացավ: Տղան, հոր խոսքի համաձայն, գնա ց երկիրը շրջելու: Գետափին մի նիհար, սոված և ծեր ձի տեսավ: - Ո՛ւր ես գնում, երիտ ա սա րդ,- հարցրեց նրան ձին. - Գնում եմ երջանկություն փնտրելու: Կա րո՛ղ ես ինձ ասել, ինչպես գտնեմ: - Լսիր ինձ, երիտասարդ, տես թե քեզ ինչ կասեմ,- սկսեց ձին իր պատմությունը:- Երբ ես դեռ երիտասարդ ու առողջ էի, բռլորը ինձ լվանում, մաքրում, կերակրում էին: Իսկ ինչ էր աշխատանքը' չգի39 Business A.R.M
Մ Տ Ք Ի П Ік І-Ը տեի, որովհետև ափսոսում էին ինձ աշխատեցնել: Իսկ հիմա : Հիմա ես ծեր եմ ու ոչ ոքի պետք չեմ: Դրա համար ես քեզ խորհուրդ եմ տալիս ուրախացիր և պահպանիր երիտասարդությունդ: Վայելիր աճեն ճի պահը: Երբեք մի սպասիր, որ ուրիշները ինչ֊որ բան անեն քեզ համար: Կարողացիր ուրախանալ ուրիշի երջանկությամբ: Մի վախեցիր հոգսերից: Միայն այդ դեպքում մինչև քո կյանքի վերջը կողքիդ կլինեն և' ընկերությունդ, և' սերդ, և' երջանկությունդ: Երիտասարդը լսեց և շարունակեց ճանապարհը: ճանապարհին նա հանդիպեց օձին: - Ո՞ւր ես գնում,- հարցրեց նրան օձը: - Ես շրջում եմ երկրով, որպեսզի իմանամ, թե որտեղ կարող եմ գտնել իմ երջանկությունը: - Լսիր ինձ, երիտասարդ, ես ուզում եմ քեզ ինչ-որ բան ասել,- ասաց օձը:- Ես իմ ամբողջ կյանքում հպարտացել եմ իմ թունավոր ատամներով: Ես մտածում էի, որ բոլորը ինձանից իմ ատամների համար են վախենում, դրանով ես ինձ ամենաուժեղն էի համարում: Բայց իզուր էի այդպես մտածում: Բոլորը ուզում են ինձ սպանել: Բոլորը ինձ տանել չեն կարողանում: Ստիպված ես բոլորից թաքնվում եմ ու վախենում: Քո բերանում էլ կա քո թույնը: Դա քո լեզուն է: Հետևիր, որ խոսքերովդ անտեղի չթունավորես մարդկանց: Այդ դեպքում կյանքդ հանգիստ կլինի և պետք չի լինի քեզ թաքնվել: Այդպես դու կարող ես գտնել քո երջանկությունը: Երիտասարդը ասվածը նկատի ունենալով շարունակեց ճանապարհը: Նա մոտեցավ մի մեծ ծառի, որի վրա նստած էր արծիվը: - Ո՞ւր ես գնում, երիտասարդ,- հարցրեց արծիվը: - Ես երջանկություն եմ փնտրում: Կարո՞ղ ես այդ հարցով ինձ ինչ-որ բան ասել,- ասաց տղան: - Ահա թե ինչ կասեմ քեզ, երիտասարդ,- ասաց արծիվը,- երևում է երկար ժամանակ է ճամփորդում ես: Քո հագուստը քրքրված է, իսկ դեմքդ ու մազերդ փոշու մեջ կորած են: Դու շատ հոգնած տեսք ունես: Դու ինքդ քեզ նման չես: Շրջապատը քեզա40 Business A.R.M
Սեփական հա^ողուիյունն ու երջանկությունը նից երես է թեքում: Քեզ հետ երջանկությունն էլ չի ուզենա գործ ունենալ: Հիշիր իմ խոսքերը, եթե ճամփորդությունը քո ներսում ավելի գեղեցիկ ու հաճելի լինի, ապա շուրջ բոլորդ կլինի այնպես, ինչպես ներսումդ է: Այդ դեպքում դու կտեսնես քո երջանկությունը և կլինես երջանիկ: Երիտասարդը վերադարձավ տուն: Նա հասկացավ, որ երջանկությունը պետք է ոչ թե դրսում, այլ ներսում փնտրել: Որպեսզի գտնենք մեր երջանկությունը, մեզ պետք է ներքին ճամփորդություն կատարել, որպեսզի բացահայտենք, թե ով ենք մենք իրականում: Եվ այդ ընթացքում կպարզվի, որ այն գանձերը' սերը, ուժը, հանգստությունն ու ուրախությունը, որը մենք փնտրում ենք, մենք դա արդեն ունենք: Արդյունքը մեր անգին էությունն է: Երջանիկ լինելու համար դիմիր սեփական մտքերիդ Իսկ ինչպե՛ս լինել երջանիկ: Այս փիլիսոփայական և գլոբալ հարցն ունի շատ պարզ ու կարճ պատասխան, երջանկությունը գալիս է ներսից և ոչ' դրսից: Ոչինչ ձեզ չի կարող երջանիկ դարձնել, միայն դուք կարող եք ստեղծել ձեր ներսում ձեր երջանկությունը: Մարդը, լինելով թանկարժեք մեքենայի ղեկին, հանրաճանաչ ֆիրմային հագուստով հանդերձավորված, ընթրելով բարձրակարգ ռեստորանում կամ թե միլիոններ ունենալով բանկի հաշվեհամարում, շատ հավանական է, որ լիարժեք ու երջանիկ կյանք չունենա: Իհարկե, հարմարավետ շքեղ կյանքը բարեկեցության նշան է, բայց ցավոք' ընդամենը նյութական: Ինչո՛ւ: Որովհետև շատ արագ հարստությունը դառնում է սովորական' ավելացնելով հետագա անհանգստությունը: Կարծես ամեն ինչ կա, բացի Հոգու խաղաղությունից, իսկ երջանկության համար, առաջին հերթին, հարկավոր է Հոգու հանգստություն և խաղաղություն:Հիսուսն ասում է. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ,որ աշխարհը չի կարող տալ...» (Հովհ.14;27): 41 Business A.R.M
1 1 '8 Ք Ի |||>(И! «Մի վազիր երջանկության հետևից, այն միշտ քո ներսում է»,- ասել է Պյութագորասը, իսկ Արևելւան իմաստնությունն ասում է. «Ուղիներ չկան, որոնք տանեն երջանկության: Երջանկությունը հենց ինքն ուղի է»: Իրոք այդպես է, որովհետև աշխարհ եկած յուրաքանչյուր մարդու կյանքի նպատակը մեկն է. երջանիկ լինել: Մեր մտքերով և գործողություններով մենք ենք ընտրում մեր ուղին: Հետևեք, որ ընտրության հարցում չսխալվեք: Ընտրության օրենքն ասում է. միայն մեզանից է կախված, թե մեր կյանքի ուղին ինչպիսին կլինի, երջանիկ, թե՞ ապերջանիկ: Հետևաբար, սովորիր երջանիկ լինել և այս առակը այդ մասին է: Մի իմաստուն զբոսնում էր այգում՝ հիանալով նրա գեղեցկությամբ: Հանկարծ նկատում է մի մարդու, որը մեծ բեռը ուսերին դրած, տանջվելով գնում էր: Մոտենում է նրան ու հարցնում. - Ինչո՞ւ եք ձեզ նման տանջանքների ենթարկում: - Ես տանջվում եմ իմ երեխաների ու թոռների երջանկության համար,- պատասխանում է մարդը,- իմ պապն իր ամբողջ կյանքում տանջվել է իր որդու' հորս երջանկության համար, իսկ հայրս տանջվել է ինձ համար, ես էլ ողջ կյանքս տանջվում եմ, միայն թե երեխաներս ու թոռներս երջանիկ լինեն: - Իսկ ձեր ընտանիքում որևէ մեկը երջանիկ եղե՞լ է,- հարցրեց իմաստունը: - Ո չ, չի եղել, բայց իմ երեխաներն ու թոռները, անպայման, երջպնիկ կլինեն,- պատասխանեց դժբախտ մարդը: £ Անուս մարդը չի կարող ուրիշներին կարդալ սովորեցնել,- шцшд իմաստունը,- սովորիր սկզբում ինքդ երջանիկ լինել, իսկ հետո կհասկանաս, թե ինչպես երջանկացնես երեխաներիդ և թոռներիդ: Հիշեք, մենք ինքներս ենք այս կյանքում մեզ խանգարող սահմանափակումներ ստեղծում, թույլ չենք տալիս Տիեզերքի օրենքներին և ուժերին օգնել մեզ: Իսկ ի՞նչ է պետք անել: Որպեսզի կյանքում շատ բաներում հաջողության հասնենք պետք է բացա42 Business A.R.M
ւ1հւ|ոս1|ան 1ւայւողությու1ւ1ւ ու երջանկությունը հայտենք մեր մեջ եղած տաղանդը, ստեղծագործականը, որը ձեռք ենք բերել ծնվելիս: Մենք պետք է արթնանանք և արթնացնենք մեր մեջ այն ամենը, ինչ ուզում ենք' տաղանդ և արժանապատվություն, այսինքն' լինենք մեր երջանկության դարբինը: Դա անելը շատ պարզ է. ամեն օր արթնանալով, գրեք ձեր 6 ցանկություն^րոնք, ձեր կարծիքով, անիրականալի են մեկ ամսվա ընթացքում: Երբ դուք սկսեք գրել ձեր ցանկությունները և կրկնեք ամեն օր, ապա ձեր մեջ կարթնանա շատ մեծ էներգիա և այդ ցանկությունները, շնորհիվ այդ էներգիայի, կդառնան իրական: Մեզ պետք է միայն գործի դնել մեր ներքին պաշարները: Բայց եկեք սկզբում ընդամենը մեզ հարց տանք. • Ի՞նչ է կյանքը ինձ համար: • Ի՞նչ ուժ կա իմ մեջ: • Ես ի՞նչ կարող եմ նվիրել այս աշխարհին: • Ընդհանրապես, ես ինչո՞ւ եմ ապրում այս աշխարհում: Այս հարցերի շուրջ մտածելով դուք սկսում եք հասկանալ, թե ինչու եք այստեղ և ինչու է այս ամենը կատարվում: Դուք սկսում եք կյանքին նայել այլ գույներով: Բայց պետք չէ ձեզ ստիպելով կամ ուժով ինչ-որ տեղ շարժվել: Եթե պատկերավոր ասելու լինենք, պատկերացրեք ծաղիկ եք ցանել: Դուք դնում եք սերմը հողի մեջ, և ինքը սկսում է աճել: Ձեզ մնում է ժամանակ առ ժամանակ ջրել, հողը փխրեցնել: Դուք չեք կարոդ միջամտել բույսի աճին: Կյանքում էլ է այդպես: Չ պետք է պարտագրել, ստիպել իրադարձություններին, որպեսզի հաջողության տեսքով անպայման հայտնվեն ձեր կյանքում: Ձեզ պետք է ընդամենը ձեր ներսում ողջունեք նրա գոյությունը, ջրեք աֆիրմացիաներով, մեդիտացիաներով և դրական մտածելակերպով: Հոգու «հողը» միշտ պետք է պարարտացնել: Ահա թե ինչ է պետք կյանքի գեղեցիկ ծաղկի լիարժեք աճի համար: Շատերը նախանձում են հարուստ մարդկանց, չիմանալով, որ ազդեցիկ ու հարուստ մարդկանց մեջ դժբախտներն ավելի շատ են: Հետևաբար, երջանկությունը դրսից չի գալիս, դա ներքին վիճակ է: Դուք ինքներդ եք այն ստեղծում ամեն օր, ամեն վայրկյան: 43 Business A.R.M
Ս Տ - Ա Ի Г І І ч И І Եթե դուք սպասում եք, որ ինչ-որ բան տեղի կունենա և կերջանկացնի ձեզ, դա համարժեք է նրան, որ սպասեք, թե երբ պիտի սկսեք ապրել: Կա րևոր չէ, թե ինչ է տեղի ունենում ձեզ հետ, այլ կա րևոր է, թե ինչպես եք դուք վերաբերվում կատարվածին: Աստիճանաբար հեռացրեք ձեզանից սթրես առաջացնող մարդկանց, իրադարձություններ, զգացմունքներ, որոնք ձեզ ապերջանիկ են դարձնում: Գտեք ձեզ, բացահայտեք ձեր բոլոր կարողությունները և կյանքի կոչեք ձեր երագած ցանկությունները: Մեր գործողություններով և մտքերով մենք ենք ընտրում մեր ուղին և միայն մեզանից է կախված, թե ինչպիսին կլինի այն' երջանիկ, թե խնդիրներով լեցուն: Երջանկություն է ոչ միայն ձեռք բերելը, այլ' ձեռք բերածը պահելը: Երբ հասնում եք ձեր նպատակին, չպետք է կանգ առնել, այլ ձգտեք նորանոր նպատակների: Պետ ք է անընդհատ առաջ շարժվել, որովհետև կյանքը շարժում է սիրում: Սովորաբար, մարդիկ կենտրոնանում են բացասականի վրա կամ տեղի ունեցած երևույթի մեջ միայն բացասականն են տեսնում: Դրա հետ միասին օրվա ընթացքում հազարավոր լավ բա- » ներ են տեղի ունենում, որոնք բնական եք համարում, այնինչ դրա համար կարող էիք կյանքին շնորհակալ լինել, բայց չարեցիք: Եթե կյանքին դրականորեն նայեք, ապա այն կվերածվի հետաքրքիր և արկածներով լի խաղի և դուք կդադարեք հենց այնպես' ապրելու համար ապրելուց: Օրինակ, երբ հիվանդանում ենք, սկսում ենք տառապել, տանջվել, իսկ երբ բացարձակ առողջ ենք լինում, կարծես չենք էլ նկատում ու գնահատում այդ հիանալի վիճակը, այսինքն, չենք ուրախանում ու շնորհակալ լինում դրա համար: Կարծես դա այդպես էլ պետք է լիներ: Պետք է սովորել շնորհակալ լինել ստացած ամեն լավ պարգևի ու հաջողության, ինչու չէ, նաև անհաջողության համար, որպես օգտակար դաս, որից պետք է սովորել: Ոչ ոք և ոչինչ չի կարող ձեզ ետ պահել երջանիկ լինելուց, իհարկե, բացի ձեզանից: Մարդուն դժբախտ են դարձնում իր տխուր մտքերն ու ապրումները: Փոխեք ձեր մոտեցումը հենց այս պահից: Հիշեք, եթե 44 Business A.R.M
ln4»J lu ll կյանքին այլ կերպ վերաբերվեք, ապա ձեր կյանքն էլ այլ կերպ կդառնա, կփոխվի: Եթե ձեր հայացքը կյանքի գեղեցիկ կողմին է ուղղված, ապա ձեր կյանքն էլ գեղեցիկ կլինի: Ղեկավարելով մտքերը կղեկավարեք ձեր երջանկրսթյաունը: Եղեք երջանիկ և թող ձեր ներքին լույսը մշտապես լուսավորի, հարստացնի աշխարհը: Խորհուրդներ կյանքի «այբուբենից» • Յուրաքանչյուր նոր օր սկսեք որպես ձեր կյանքի նոր սկիզբ: Մոռացեք բոլոր այն վատ բաների մասին, որոնք տեղի են ունեցել երեկ: Անցածը ետ չես բերի: • Մարդն իրենից ներկայացնում է այն, ինչ իր մասին մտածում է: Որպեսզի լինեք երջանիկ, սովորեք գնահատել ինքներդ ձեզ: • Նպատակները կյանքին իմաստ և բովանդակություն են տալիս: Ձեր ա ռջև նպատակ դրեք և կենտրոնացեք դրանց հասնելու վրա: Եթե ձեր նպատակները բարի լինեն, ապա դրանք ամբողջությամբ կլցնեն ձեր կյանքը: • Ցանկացած իրավիճակում կարելի է գտնել ծիծաղելի ինչ-որ բան: Հումորի զգացումը թուլացնում է սթրեսը և օգնում է ձեր առջև ծագած խնդիրներին ավելի լավ լուծումներ տալ. • Դուք երջանիկ չեք կարող լինել, եթե ներսում վրդովմունք և ատելություն ունեք: Հիշեք, որ ձեր վրդովմունքներից ոչ ոք չի տառապում, բացի ձեզանից: Սովորեք ներել ուրիշներին և ինքներդ ձեզ: Ուղղակի սիրեք ձեզ և բոլորին: • Եթե ուզում եք երջանիկ լինել երջանկացրեք ուրիշին. Ինչքան շատ օգնեք և երջանկանացնեք մարդկանց, այնքան դուք եր- % ջանիկ կլինեք: • Եղեք սրտաբաց և անկեղծ: Յուրաքանչյուր մարդուն վերաբերվեք այնպես, կարծես վերջին անգամ եք նրան հանդիպում: 45 Business A.R.M
Ա Տ Ք Ի І І І ч Н ; Գտեք ձեր հաջողության բանալին Ըստ Դիպակ Չոփրայի, իրական հաջողությունը, աոաջին հերթին, ամուր առողջությունն է, էներգիան, կյանքի նկատմամբ ցանկությունը, կենսուրախությունը, բավարար և երջանիկ անձնական հարաբերությունները, ստեղծւսգործելու, արարելու ցանկությունն ու ազատությունը, մտավոր ե հոգեկան կայունությունը, բարեկեցության զգացումը և մտքի հանգստությունը: Դրա հետ միասին, մեր ներսում ոգու զարգացումն ու գիտակցումն է, որը օգնում է ապրել կյանքի օրենքների հետ հավասարակշռության ե ներդաշնակության մեջ: Իսկ ժենեվև Բերենդը իր գրքերից մեկում առաջարկում է հաջողության հասնելու մի պարզ բանաձև: Ահա այդ. 1. Որոշեք, իրականում ինչո՜վ եք ուզում զբաղվել կյանքում: Դա կարելի է հասկանալ հուշումով' ծեր տաղանդի, ունակության, ցանկության տեսքով, որը իրական է: Օրինակ, եթե դուք շատ Եք սիրում Երաժշտություն, ապա ձեր առաքելությունը կարտահայտվի երգի և Երաժշտական ստեղծագործության միջոցով: 2. Համոզվեք, որ կյանքում ձեր նպատակը ազնիվ միտում ունի: Պետք չէ խաբել աշխարհին' վերցնել ավելին, քան կարող եք տալ: Պետք չէ ձեր ցանկություններով վնասել ուրիշներին: Առաջին հերթին անհրաժեշտ է Սեր ունենալ' Աստծու, ձեր և աշխարհի նկատմամբ: Պետք է մտածել տալու և ոչ թե վերցնելու մասին: 3. Գտեք կյանք գալու ծեր առաքելության հետ կապված հիանալի գաղափարներ: 4. Պատկերացրեք, թե ինչպես եք կյանքի կոչում ձեր այդ գաղափարները: Ստեղծագործական մտապատկերումը երկու կարևոր նրբություն ունի, ինչքան հնարավոր է, պետք են շատ մանրամասներ և շատ զգացմունքներ: Դուք պետք է զգաք այն, ինչ ցանկանում եք ունենալ: 5. Ստուգեք աստվածային աջակցությունը: Նա ձեզ ուժ և միջոցներ կտա նպատակի իրականացման գործում: Հավատացեք ձեզ, դուք իրականում ունակ եք ավելին անելու և ունենալու: 6. Մտածեք ձեր հաջողության ոչ միայն նյութական, այլև հոգևոր կողմի մասին: 4 6 Business A.R.M
11նփակա}ւ 1»ս0ողու^յոլ}ւն ու եք»ա1ւ1|ու|»յու1ւ(ւ 7. Ասացեք Տերունական աղոթքը ամեն օր («Հայր մեր...»-ը): 8. Առավոտյան և երեկոյան խոստացեք ձեզ, որ ամեն րոպե պետք է ապրեք Կյանքի Օրենքների համաձայն, այսինքն' ունենալ դրական զգացմունքներ և բարություն անել: Պահպանեք այդ խոստումը: 9. Շարունակեք մտապատկերել' ձեր նյութական էկրանի վրա նկարեք հաջողության հասած մարդկանց կերպարներ: 10. Գործեք: Ամեն օր ձգտեք ավելի լավ գործեր անել, քան երեկ եք արել: Հիշեք, որ միայն ցանկությունը բավական չէ: Կարևորը ձեր գործողությունն է: 11. Կենտրոնացեք այն բանին, որ դուք ոչ թե հասնելու եք հաջողության, այլ արդեն կաք այնպիսին, ինչպիսին հաջողակ մարդն է: 12. Մտապատկերմանը միացրեք աֆիրմացիան: Աֆիրմացիան դրական կարճ նախադասություններ են, որոնք ասվում են մտաձևը փոխելու և ձեզ ոգեշնչելու համար: Հիշեք, կարևորը այն չէ, թե ինչ կարդացիք հիմա, այլ' կատարեք, որպեսզի արդյունք ունենաք: Նա, ով գիտելիքներ է ձեռք բ ե -. րում, բայց դրանք չի կիրառում, նման է նրան, ով հողը վարում, բայց չի ցանում: Կյանքը լի է հարստությամբ: Նա առատաձեռն է և սպասում է ձեր մտափոխվելուն: Միայն այն դեպքում ձեր երազանքը կիրականանա, երբ կատարեք: Եղեք երջանիկ: Խորհուրդներ կյանքի «այբուբենից» • Ձեզ շրջապատեք միայն այն մարդկանցով, ովքեր ձեզ վեր են բարձրացնում: Պարզապես կյանքը արդեն լի է նրանցով, ովքեր ցանկանում են ձեզ վար (ներքև) ձգել: • Այսօր արեք այն, ինչ ուրիշները չեն ուզում անել, որովհետև վաղը դուք կապրեք այնպես, ինչպես ուրիշները չեն կարող ապրել: • Եթե դուք գտել եք մարդու, ում հետ դուք ձեզ զգում եք այնպես, ինչպես միայնակ ժամանակ, ապա գնահատեք նրան, ինչպես օդը: • Եթե ձեզ ասում են, որ ձեր գնացքը գնացել է, ապա հիշեք, որ դեռ կան ինքնաթիռներ ու նավեր: 47 Business A.R.M
■▼— ■ ~ ■ Ս Տ Ք Ի I lh c H ! • Ուրիշի հոգու մեջ մեխ մեխելով, հիշեք, որ եթե նույնիսկ ձեր ներողությունով դուք այն հանեք, միևնույն է, դուք այնտեղ անցք եք թողել, որ դեռ երկար կմնա և կտանջի իր տիրոջը: Մի ցավացրեք ոչ ոքի, և հատկապես նրանց, ովքեր ամբողջ սրտով սիրում են ձեզ: • Ոչ մի անգամ մի արդարացեք: Ոչ նրանց առաջ, ովքեր ձեզ սիրում են, առավել ևս նրանց մոտ, ովքեր ձեզ չեն սիրում: Նա, ով չի սիրում, միևնույն է, ձեզ չի հավատա, իսկ ով սիրում է' նա ինքը պատճառներ կփնտրի ձեզ արդարացնելու: • Եթե ձեր մասին խոսակցություններ են գնում, նշանակում է դուք անհատականություն եք: Հիշեք, որ ոչ մի անգամ չեն քննարկում և դատապարտում վատին: Նախանձում են լավին, քննարկում են լավագույնին: • Կարողացեք ներել, որովհետև դա ուժեղ անհատի հատկություն է: Թույլերը երբեք չեն ներում: • Մարդիկ սիրում են ուժեղներին, համարձակներին ու համառներին, այլ ոչ թե նրանց, ովքեր մի փոքր վեճից ձեռքերը թափ են տալիս ու հուսալքված հեռանում: Պայքարեք: • Երբեք մի վիճեք հիմարների հետ: Դուք կարող եք իջնել այն մակարդակի, որտեղ իրենք են գտնվում: • Միշտ հիշեք, որ մարդիկ հարազատ են դառնում աստիճանաբար, իսկ օտար են դառնում' ակնթարթորեն: • Սովորեք ուրախանալ առանց ալկոհոլի, երազեք առանց թմրադեղի, հաղորդակցվեք առանց ինտերնետի և զայրացեք առանց ծխախոտի: • Հետևեք ձեր արտաքինին: Մարդու մասին առաջին տպավորությունը ձևավորվում է նրա հագուստի և արտաքին տեսքի հիման վրա: • Այս աշխարհում չափից ավելի մի ապավինեք ոչ ոքի, որովհետև անգամ ձեր սեփական ստվերն է լքում ձեզ, երբ դուք մթության մեջ եք լինում: • Խստորեն մի դատապարտեք ձեր սխալների համար, որովհետև դրանք չանելով դուք երբեք չէիք իմանա, թե ինչպես է լինում ճիշտը: • Եթե ուզում եք ունենալ այն, ինչ չեք ունեցել, ուրեմն պետք է անել այն, ինչ մինչև հիմա չեք արել: 48 Business A.R.M
• Երբ պարտվում եք, պարզապես ժպտացեք, այդ դեպքում հազրողը կորցնում է հաղթանակի համը: • Դուք պետք է երազանք ունենաք, անպայման, որպեսզի կարողանաք առավոտյան վեր կենալ: • Եթե դուք դժգոհ եք ձեր զբաղեցրած պաշտոնից, ապա փոխեք այն: • Ձեզ ոչ ոք չի կարող տանել, եթե դուք ոչ մեկից կախված չեք: • Եթե դուք հարուստ եք, մի մտածեք այդ մասին, իսկ եթե աղքատ եք, ապա ձեր աղքատությունը լուրջ մի ընդունեք: • Եթե դուք ի վիճակի եք ապրել խաղաղության մեջ, հիշեք, որ աշխարհը ներկայացում է: Տառապանքը կյանքի նկատմամբ լուրջ վերաբերմունքի արդյունք է, իսկ երանությունը' խաղի արդյունք: Ընդունեք կյանքը որպես խաղ, զվարճացեք նրանով: • Երբեք ՜մի ասեք մարդկանց ձեր խնդիրների մասին, 80 տոկոսին դա չի հետաքրքրում, իսկ մնացած 20 տոկոսն էլ ուրախանում է, որ դա դուք ունեք: Արեք այն, ինչ ուզում եք և այն, ինչը ճիշտ եք գտնում, միևնույն է, ձեզ դատապարտող մարդիկ կգտնվեն: Գիտակցեք այս ամենը և դուք ինքներդ ձեր կյանքից դեն կնետեք ձեզ համար ոչ պիտանի բաները, որոնք խանգարում են առաջ շարժվելուն: Սկսեք ազատ ապրել և համոզվել, որ միշտ ընտրության հնարավորություն ունեք: Վերցրեք ձեր կյանքի ղեկը ձեր ձեռքը և կտեսնեք, թե ինչ հեշտությամբ ու հաճույքով կհասնեք հաջողության և հոգեկան հանգստության: Հաջողության աասը գաղտնիքները և հոգեկան հանգստությունը «Հավատա քեզ և դու աճմիջապես կհասկաեաս, թե իՈչպհս պետք է ապրել»: Յոհան Վոլֆգանգ Գյոթե Երբ մարդը առաջընթաց է ապրում իր գործերում, ապա ձեռք է բերում հոգեկան հանգստություն: Նրա մեջ ցանկություն է առաջանում իր հաջողությունները, ուրախությունները, սերը կիսել ուBusiness A.R.M
Ս Տ 4 4 Ի І І І ч К ! րիշների հետ: Նա երջա նիկ է: Բայց ափսոս, որ մեր երկիրը լի է նախանձով, չարությամբ և անբարյացակամ վերաբերմունքով: Միշտ չէ, որ հնարավոր է ուրախությունը կիսել ուրիշների հետ: Շա տ անգամ մեր հոգեկան հանգստությանը նպաստում կամ խանգարում է հենց մեր շրջապատը: Նա երբեմն կա րող է գրգռել մեզ, նույնիսկ հունից հանել, ա զդելով մեր նյարդային համակարգի վրա: Ձեզ մոտ կանգնած յուրաքանչյուր մարդ իր սեփական էներգիան ունի, որը կարոդ է ձեզ համար լինել դրական կամ բացասական: Ձեր շուրջը էներգոդաշտ է ստեղծվում, իսկ եթե մարդիկ շատ են, ապա ստեղծվում է մի հզոր դաշտ: Գտնվելով այդ դաշտում' անկախ ձեր կամքից որսում եք այդ ազդանշանները: Ուզեք, թե չուզեք դուք գտնվում եք այդ դաշտի ազդեցության տակ: Եթե նկատեք, դրանից ձեր վիճակը կարոդ է կամ լավանալ, կամ վատանալ: Վատի դեպքում խախտվում է հոգեկան անդորրը: Այդ ժամանակ հոգեկան հավասարակշռություն կարելի է ձեռք բերել մաքրվելու միջոցով: Ուզում եմ ձեզ ներկայացնել Դայերա Ուեյնի հիանալի տասը գաղտնիքները, որոնք ներկայացված են նրա «Հաջողության տասը գաղտնիքները և հոգեկան հանգստությունը» գրքում: Եթե դրանք կիրառեք ամեն օր, ապա կազատվեք գրգռվածությունից, զայրույթից, ագրեսիայից, դեպրեսիայից: Բացասական ալիքների տատանումները ու շրջապատի վատ տրամադրվածությունը չեն կարող ազդել ձեր օրգանիզմի վրա, դրանք կառչելու տեղ չեն ունենա: Ահա այդ գաղտնիքները. Առաջին գաղտնիք. Բաց պահեք ձեր միտքը բոլորի հանդեպ և ոչնչին մի կապվեք: Ձեր մտքերի մեծ մասը ձևավորվում է ձեր ծնողներից, դպրոցից. աշխատավայրից, շրջապատից, ազգությունից ու տեղանքից, որտեղ ապրում եք: Առաջին գաղտնիքը բաժանվում է երկու մասի: Առաջին մասը վերաբերում է այն մտքին, որն ամեն ինչի հանդեպ բաց է, իսկ երկրորդն այն մտքին, որը ոչնչի հետ կապված չէ: Առաջինը նշանակում է հանգիստ վիճակ, սիրելու շնորհ, ներելու կարողություն, լինելու առատաձեռն, հարգելու կյանքը և 50 Business A.R.M