иЬф ш ІццІі lung ո դո Լք) յո til հ ու երօսւն1|ու[>?յոժւր կյանքում իրագործելու այն ամենը, ինչը սրտով կամենաք: Եթե ձեր միտքը փակ է, ի՞նչ կարող եք ստանալ ըստ Տիեզերքի ընդհանուր օրենքի (ինչ մարդը մտածում, այն էլ լինում է): Իսկ կապվածությունից էլ առաջանում են ողջ խնդիրները: Անհրաժեշտ է լինում ձեր իրավացիությունն ապացուցելու երբեմն հազար ու մի միջոցի դիմել, փորձել ամեն կերպ, ապացույցներով ստիպել ուրիշներին հավատալ ձեզ: Դա ընդամենը կախվածություն է: Բաց, երբ միտքը հեռացնում է իրենից այդ կախվածությունը, ապա փոխարենը հասնում է հոգեկան հանգստության և հաջողության: Երկրորդ գաղտնիք. Մի թույլ տվեք, որ ձեր հոգու երաժշտությունը լռի: Դուք ընդունել եք ձեր մարմինը ճիշտ նախատեսված ժամին և կթողնեք այս աշխարհը, երբ նախատեսված կլինի այն թողնել: Միակ բանը, որ կարող է խանգարել ձեր երգը երգելուն, դա վախն է: Հենց ինչ-որ բանից վախենում եք, մենակություն եք զգում կամ հակառակը, ինչ-որ բանից անհանգստացած եք, այդ զգացմունքները կարող են դառնալ իրական: Դրա համար եռանդով զբաղվեք նրանով, ինչը կարող է ձեզ ոգևորել և ոգեշնչել: Երրորդ գաղտնիք. Դուք չեք կարող տալ այն, ինչ չունեք: Մեր մտքերը ստեղծում են մեր իրականությունը և մեր ամենօրյա կյանքում որոշում, թե ինչ պատասխան ռեակցիա պետք է տալ: Այդ պատասխան ռեակցիաներն էլ հանդիսանում են ձեր ներքին էներգիան, որը դուք տալիս եք: Եթե դուք զայրանում եք, նշանակում է, որ դուք ձեր ներսում զայրույթ եք կուտակել, իսկ ձեր մտքերը իրենց մեջ էներգիա են կրում: Այն ամենը, ինչ դուք զգում ու ապրում եք, դա ձեր էներգետիկ լարվածության արդյունքն է: Դուք աշխարհից ստանում եք միայն այն, ինչ դուք եք տալիս: Դուք ձեզ եք ձգում նույն էներգիան, ինչը տվել եք: Ցածր էներգիան ցածր էներգիա է ձգում: Ցածր էներգիային են վերաբերում' զայրույթը, նախանձը, վախը, ամոթն ու մեղավորության զգացումը և դրանց համապատասխան մտքերը: Դրանք ոչ միայն թուլացնում են ձեզ, այլև իրենց են ձգում նմանա51 Business A.R.M
Ս Տ -ք^-Ի ІІІМ И І տիպ էներգիա: Փոխելով մտքերի ցածր էներգիան ավելի բարձր էներգիայով' սիրո, ներդաշնակության, խաղաղության և ուրախության, սկսում եք դեպի ձեզ ձգել ավելի բարձր էներգիա, տատանում, որը հետո կարող եք նվիրել ուրիշներին: Եթե դուք կարողանաք ձեզ ավելի շատ սիրել, ապա կկարողանաք դեպի ձեզ ձգել ավելի բարձր էներգիա, որը կօգնի ձեզ ներքուստ փոխվելու: Ուստի, նախ սիրեք ձեզ, ունեցեք ներքին մեծ սեր, որ կարողանաք բաժին հանել մյուսներին:Հիսուսն ասում է. «Սիրիր ընկերոջդ անձիդ պես» (Մաթ.22;39): Եթե դուք Տիրոջն եք ուղարկում սեր ու հարգանք, ապա Տերն ավելի մեծ սիրով ու հարգա նքով կպատասխանի ձեզ: Իրականում դա շատ պարզ է: Բայց միայն լավ հիշեք, դուք չեք կարող նվիրել այն, ինչ դուք չունեք: Չորրորդ գաղտնիք. Ընկեք լռության գիրկը: Մենք ապրում ենք աղմկոտ մի աշխարհում, որտ եղ անընդհատ մեզ խանգարում են բարձր երաժշտությունը, մեքենաների աղմուկն ու ազդանշանները: Այդ անբնական ձայները գրգռում են մեր զգայարանները և խանգարում մեր հանգիստը: Մեր հոգեկան անդորրը կախված է նրանից, թե մենք ինչքան ժամանակ ենք անցկացնում լռության մեջ: Խորանալով լռության մեջ, մենք կարող ենք ազատվել լարվածությունից և անհանգստությունից, ավելացնել մեր ուժերը, զգալ Տիրոջ հետ մտերմությունը, վայելել ողջ մարդկությունից առանձնանալու զգացումը: Լռությունը վերացնում է հոգնածությունը: Խորհուրդ է տրվում, ինչքան հնարավոր է, շատ ժամանակ անցկացնեք լռության մեջ: Դա հնարավոր է, եթե ամեն օր զբա ղվեք մեդիտ ա ցիա յով (ինքնա կենտ րոնացմամբ): Հինգերորդ գաղտնիք. Ապրեք «հիմա և այստեղ»: Ազատվեք ձեր անցյալի պատմությունից: Մեր անցյալ կյանքի թողած հետքը շատ նման է երկնքում ինքնաթիռի թողած հետքին: Մտածեք, կարո ղ է հետքը ձեզ առաջ տանել: Ձեր անցյալը ոչ մի դեպքում չի կարող պատասխանել այժմյան ձեր ապրումների 52 Business A.R.M
Иіп|пи1|щ[| հաջողությունն ու երջանկությունը կամ այն բանի համար, որ ներկայումս ձեզ ինչ-որ բան չի հաջողվել. Մարդկանց մեծ մասն ապրում է իր հետքերի մեջ մխրճված: Նրանք կառչած են իրենց անցյալի պատմությունից' փորձելով արդարացնել իրենց անզորությունը և ինքնաոչնչացման ցանկությունը. Նույնիսկ իրենց անցյալի դժբախտությունը, ձախողումները շտապում են կիսել րոպեներ առաջ ծանոթացած անծանոթի հետ. «Ես ծանր մանկություն եմ ունեցել...»,«Իմ ծնողները բաժանվել են»: Ուշքի եկեք: Ձեր անցյալը վաղուց անցել է: Կառչելով անցյալին, դուք ոչ միայն վնասում եք ներկան, այլև խոչընդոտում եք անցյալի վիրավորանքից ազատվելուն: Շատերը ասում են, որ չեն կարողանում իրականացնել իրենց նպատակը և երջանիկ լինել, որովհետև անցյալի բարի ժամանակները գնացել են և հնարավոր չէ վերադարձնել: Հիշեք, ձեր անցյալը ոչ մի կապ չունի ձեր ներկա իրականության հետ: Ապրեք ներկայով: Վեցերորդ գաղտնիք. Ուղեղը, որը ստեղծել է խնդիրը, ի վիճակի է նաև այն լուծել: «Բոլորը կարող են սխալվել, բայց միայն հիմարը կարող է համառել իր մոլորության մեջ»,- ասել է Ցիցհրոնը: Փոխելով ձեր վերաբերմունքը իրականության նկատմամբ, դուք դրանով փոխում եք ձեր մտապատկերները և ազատվում այն ամենից, որը, ձեր կարծիքով, խնդրահարույց է: Փոխեք կարծիքը ձեր մասին և վստահեք Վերին Ուժերին: Ձեր մտքերն այն ամենի ակունքն են, որոնք կատարվում են ձեր կյանքում: Ինչպիսին են ձեր մտքերը մարդկանց մասին, այդպիսին են և նրանք: Եթե նրանց մեջ թերություն եք փնտրում և բացասական գծեր, ապա այդ մարդկանց վերաբերմունքը կլինի բացասական: Նույնը կլինի դրականի դեպքում: Նույն մարդու մասին ձեր մտքերը փոխելով, փոխում եք ձեր ներսում նրա կերպարը' դրական կամ բացասական. Ձեր ամբողջ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ կախված է նրանց մասին ծեր սեփական մտքերից: Յոթերորդ գաղտնիք. Երաշխավորված վիրավորանքներ չեն լինում. Հոգու հանգստության յոթերորդ գաղտնիքը հաջողության մեջ 53 Business A.R.M
ւ ր տ Ք Ի ш ч и : է, իսկ երջանկությունը նրանում է, որ կարողանաք ազատվել рц,. զասական մտքերից: Ամեն անգամ զայրանալով, դուք կորցնում եք ձեր իսկ վերահսկողությունը ձեր նկատմամբ և տեղի եք տալիս, որ ուրիշները ղեկավարեն ձեզ: Դրա համար լավ մտածեք, թե ում վրա եք զայրացել և դա ինչքանով կարող է օգնել ձեզ: Վիրավորանքն այն է, որ մեզ իրավունք է տալիս վերադառնալ հին սովորույթներին: Հիշեք, որ պահելով ձեր վիրավորանքը, նորից ձեզ փորձանքի մեջ եք գցում: Եթե ինչ-որ մեկը ձեզ ինչ-որ ձևով նեղացրել է, մի ընդունեք դա անձնապես և վիրավորանքին պատասխանեք սիրով, այսինքն, եթե ձեզ հետ վատ են վարվել, պետք չէ նույն կերպ դուք վարվեք: Ձեր բարությունը ձեզ կազատի ճշմարտացիությունը ապացուցելու անհրաժեշտությունից: Ձեր նպատակը պետք է լինի հանգստության հասնելը և ոչ թե ձեր իրավացիությունն ապացուցելը: Ութերորդ գաղտնիք. Ձեզ վերաբերվեք այնպես, կարծես արդեն դարձել եք այն, ինչ ուզում էիք դաոնալ: Ինչքան էլ բարձր և անհասանելի լինի ձեր նպատակը, պատկերացրեք, որ արդեն հասել եք ձեր ուզածին և դարձել եք այն, ինչ ուզում էիք դառնալ: Ձեր մտքերը կենտրոնացրեք նրան, ինչ ուզում եք դառնալ' նկարիչ, Երաժիշտ, ծրագրավորող կամ ինչ որ ցանկանում եք և ունեք անհրաժեշտ որակները: Մի թույլ տվեք ձեզ կասկածելու: Ձեզ պետք է ամուր վստահություն և ձեզ պահեք այնպես, ինչպես կլինեիք ձեր երազանքն իրականանալուց: Մեր մեջ կան թաքնված ուժեր, որոնք սկսում են աշխատել մեր ներսում: Իններորդ գաղտնիք. Արժևորեք ձեր աստվածային էությունը: Դուք Աստծու ստեղծածն եք և չեք կարող ձեր Արարչից առանձին լինել, գոյություն ունենալ: Մենք մեր Արարչի հետ մեկ ամբողջություն ենք կազմում: Պատկերացրեք ու հիշեք, որ Աստված ծով է, իսկ դուք անոթ: Դա կօգնի ձեզ չերկմտելու, չզայրանալու, իսկ մենակության պահերին հիշեք, որ դուք մենակ չեք, Աստված միշտ ձեզ հետ է: Եթե դուք հավատաք ասվածին, ապա երբեք ձեզ Աստ՜ 54 Business A.R.M
Ubijim ljm li 1սսօոցուլ.ւյու1ւն nt bp»mM|nt|rijniiip ծուց առանձին չեք պատկերացնի: Ընդունեք, որ Աստված էություն է, Ներկայություն և ոչ թե անձ: Աստծու գոյությունը ներկա է ամեն ինչում, հետևաբար Նրա գոյությունը ներկա է և մեր ներսում: Տասներորդ գաղտնիք. Ձեզ թուլացնող մտքերից ազատվելու իմաստնությունը: Մեր մտքերը կարելի է բաժանել երկու խմբի' մտքեր, որոնք թուլացնում կամ էլ ուժ են տալիս մեզ: Մարդկանց մեծ մասի համար ամենակործանիչը ամոթի զգացումն է, որը ստիպում է նվաստանալ: Եթե ձեզ տանջում է անցյալում կատարածի ամոթը, ապա դա կարող է հոգեպես ու ֆիզիկապես թուլացնել ձեզ: Երբեմն մեզ ստիպելով ուզում ենք այդ զգացումը մեր միջից հանել, բայց դա չի կարող դուրս գալ, քանի դեռ ամոթի և նսեմացման մասին մտքերը միշտ հետ ևում են մեզ: Վախ և զայրույթ պարունակող մտքերը նույնպես թուլացնում են մարդուն: Սկզբում դուք ինչ-որ բանից վախենում եք, իսկ հետո այն դառնում է իրական: Իսկ ինչպես ազատվել դրանցից կգտնեք գրքի ընթերցման ընթացքում: Որպեսզի ավելացնենք մեր ուժերը, պետք է մտածենք և մտապահենք միայն այն մտքերը, որոնք ոգևորում և մեր հոգին լցնում են էներգիայով: Հիշեք, մտքերը ղեկավարում են մեր մարմնի բոլոր մկաններն ու օրգանները: Մեր սիրտը ևս մկան է, որը մեր մտքերի պատճառով կարող է թուլանալ: Մեր մտքերն ազդում են նաև մեր կյանքի համար կարևոր կենսական օրգանների վրա, որոնք նույնպես շրջապ ա տվա ծ են մկաններով. Խնայողաբար վերաբերվենք մեր մարմնի մկանների և օրգանների հետ. Հիշեք, ամեն ինչ կախված է այն մտքերից, որոնք դուք ունեք ձեր գլխում: 55 Business A.R.M
Գ Լ Ո Ի Խ 3 . ԿՅԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ Տառապանքներն անցողիկ են Երբ ձեզ մոտ դժվարություններ են առաջանում, ասացեք. «Դա չի կարող երկար ձգվել»: Մարդու բնույթը այնպիսին է, որ նա չի սիրում երկար լսել ուրիշի հոգսերի, դժբախտության և հիվանդությունների մասին, որովհետև այս կյանքում յուրաքանչյուրն իր ցավն ու հոգսն ունի: Հենց միայն այն միտքը, որ ամեն ինչ անցողիկ է, ցավն ավելի տանելի է դառնում: Սիրիր կյանքը, և նա էլ քեզ կսիրի: Չէ* որ ամեն ինչ փոխադարձ է: Միայն պետք է համբերել, հուսալ, որ կարողանաք դուրս գալ այդ իրավիճակից: Հիշեք, հույսը մեծ ուժ է տալիս և մեռնում է վերջում: Ֆրանսիացի դրամատուրգ, քննադատ ժիդ Անդրեն ասել է. «Կյանքի օրենքներից մեկն ասում է' երբ մի դուռը փակվում է, ապա ուրիշն է բացվում: Բայց ամբողջ դժբախտությունը այն է, որ մենք նայում ենք միայն փակ դռանը, ուշադրություն չդարձնելով բացվածին»: Ձեր շուրջը նայեք, միգուցե ձեզ համար դո*ւռ կա բացված: Մի կորցրեք ձեր հավատը, իսկ հույսը կվառի բոլոր մարած մոմերը: Չորս մոմ դանդաղ այրվում և զրուցում էին: Առաջինն ասաց. - Ես Խաղաղությունն եմ և մարդիկ չեն կարողանում ինձ պահել, կհանգչեմ,- ասաց և թուլացրեց կրակն ու մարեց: Երկրորդն ասաց. - Ես Հավատն եմ: Մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, ավելորդ են համարում: Իմաստ չունի վառված մնալ, երբ ավարտեց խոսքը, թույլ զեփյուռը փչեց և հանգցրեց նրան: Երրորդ մոմը տխուր ձայնով ասաց. - Ես Սերն եմ և էլ ուժ չունեմ: Մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը: Մոռանում են իրենց և անգամ իրենց սիրելիներին,- ասաց և անմիջապես հանգեց: 56 Business A.R.M
Ատ Պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմերը հանգած, լաց լինելով ասաց. - Այս ի նչ է, ինչո ւ են մոմերը հանգել: Չէ՞ որ նրանք մինչև վերջ պետք է վառվեին: Այգ ժամանակ խոսեց չորրորդ մոմը. - Ոչինչ, տղաս, ես Հույսն եմ: Քանի դեռ ես կրակ ունեմ, մյուս մոմերն էլ կարող ենք վառել: Եվ երեխան փայլող աչքերով Հույսի մոմով վառեց մյուս բոլոր մոմերը: Իսկ որտեղ հույսն է մարում, այնտեղ դատարկություն է տիրում: Հույսն ու հավատը ձեր հոգում ամուր պահեք: Վ երև նայեք կամ մի կենտրոնացեք տհաճությունների վրա Երբ սարդը դժվարություն ունի, նա կենտրոնանում է դրանց վրա, երկար մտորում իր անհաջողությունների, անհանգստությունների, տխրությունների մասին: Հայացքը ներքև հառած ապրելը անիմաստ է: Հարկավոր է վեր նայել' դեպի լույսը, իմաստնությունը, գեղեցկությունը, այսինքն, այն ամենին, որոնք կարող են արթնացնել, բուժել ձեր հոգին, որպեսզի կարողանալ դժվարությունից ելք գտնել: Հիշեք, ոչ մի օր մյուսի նման չէ: Եթե այսօր երկինքն ամպամած է, արևը թաքնվել է ամպերի հետևում, ապա վաղը արևը նորից ուրախ կփայլի և կժպտա աշխարհին: Պետք է դիմակայել դժվարությանը' պաշտպանվել, ինչպես անձրևանոցով անձրևի ժամանակ, տաք հագնվելով ցրտին: Հիշեք, նաև ամեն մի երևույթ երկու կողմ ունի դրական և բացասական: Մի կենտրոնացեք կյանքի մութ կողմերի վրա, մի ենթակվեք հիասթափությանը, եթե անգամ ամենադժվար պահեր եք ունենում. ժպտացեք, ժպտացեք, դարձյալ ժպտացեք... Եթե դուք վատ տրամադրություն ունեք, որովհետև ձեգ նեղացրել են կամ վատ նորությունը ձեգ հիասթափեցրել է, ապա օգտվեք ժպիտի ուժից: Անգամ եթե ձեգ ոչ ոք չի տեսնում, աշխատեք ժպտալ, որպեսզի ինքներդ ձեգ ցույց տաք, որ վեր եք կանգնած բո57 Business A.R.M
Ս Տ Ք Ի ПІЧИ» լոր դժվարություններից: Մտածեք, որ մահկանացու եք, հավերժ չեք: Ձեզ միշտ ժպիտ պարգԼւեք: Անգամ ներքուստ, առանց ձայնի, մի քանի րոպե ծիծաղեք: Դա լավացնում է ներքին օրգանների գործունեությունը: Աստված օգնում է հատկապես նրանց, ովքեր դժվարությունները անցկացնում են ոչ թե բողոքելով ու տրտմելով, այլ թեթևությամբ և ուրախությամբ֊ Վատի մեջը լավը տեսնելով, ձեզ ասացեք. «Կարող էր ավելի վատը լինել», հուսադրեք ձեզ և անցեք առաջ: Խնդիրը լուծեք ոչ թե ուժով, ա յլ սիրով Աշխատեք ձեր խնդիրները հարազատների, աշխատակիցների, ընկերների հետ լուծել սիրով: Այդպես վարվելով, նրանք նույնպես ձեզ կպատասխանեն նույն վարմունքով: Չէ" որ դուք լավ վերաբերմունք եք ուզում դիմացինից, այնպես չէ": Միայն բարությամբ կարելի է հաղթել չարին: «Թույլ մի տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարությամբ հաղթիր չարին» (Հռով.12;21): Չարը կարելի համեմատել ներքևից վերև շպրտած քարի հետ: Ինչքան վեր է Բարձրանում, նրա ուժն այնքան պակասում է: Իսկ բարին' աշտարակից ցած նետած քարն է, որի ուժը իջնելով, մեծանում է: Ահա բարության գաղտնիքը, սկզբում նա թույլ է, բայց վերջում դառնում է ամենազոր: Չարը հակառակն է' սկզբում հզոր է, իսկ վերջում' թուլանում է: Միշտ ձեզ դրական տրամադրեք ցանկացած երևույթի լուծման հարցում և հաղթանակը ձեր սրտով կլինի: Դարձիր կյանքիդ պատասխանատուն 4 Նա, ով մտածում է, թե կարելի է փախչել պարտավորությունից ու պատասխանատվությունից և երազում է թեթև կյանք վարելու մասին սխալվում է: Կան մարդիկ, որ գտնում են իրենց ընտանիքը վատն է, աշխատանքը ծանր, իսկ շրջապատն էլ անտանելի, երազում են ազատ կյանքի մասին: Կինը թողնում է իր անտանելի ամուսնուն և ուրիշի մոտ գնում, ամուսինը, հանուն երիտասարդ ու առողջ սիրուհու, թողնում է կնոջն ու երեխաներին, մայրը մանկատուն է 58 Business A.R.M
^֊Ijiulip|i mnnu|i>iu?i t|ppnLjl||i і)пи)щіі|^іі1»рр հանձնում երեխային, երեխաներն էլ, իրենց հերթին, անօգնական ծնողներին են ծերանոց հանձնում և չեն էլ ուզում այցելել նրանց: Այսպիսի վարքագիծն անընդունելի է և կոչվում է փախուստ պատասխանատվությունից: Մի մոռացեք, որ մի գեղեցիկ օր ձեզ պետք կլինի վերադառնալ և կրել այդ ամենի պատասխանատվությունը: Թույլերը վրեժ են լուծում, ուժեղները ներում, իսկ երջանիկները' մոռանում Ձեզ ինչ-որ մեկը նեղացրե՛լ է: Փակիր աչքերդ դիմացինիդ անվայել վարմունքի դիմաց, ներիր և հիշողությունիցդ հանիր կատարվածը: Վրեժով հարց չի լուծվում, այն ավելի է բարդացնում իրավիճակը: Այդպես դուք առաջին հերթին ձեզ եք օգնում' հոգում աղբ ու չարություն չպահելով: Այս դեպքում գործում է կյանքի Սիրո օրենքը: ժողովուրդն ասում է.«Քացախն ինչքան ուժեղ լինի իր ամանին կվնասի»: Ուստի կարողացեք ներել ու առաջ անցնել: Սիրեք: Սիրեք առանց պայմանի Երբ ձեզ հուսալքված եք զգում, աշխատեք արագ ճանապարհել այդ զգացողությունը: Մի մոռացեք Մտքի Ուժի զորության մասին: Փոխեք ձեր մտքերը' ավելացնելով Մեծ Սեր ինքներդ ձեր և ձեզ շրջապատողների' հարազատների, ընկերների, հարևանների նկատմամբ: Արևելքում իմաստուն բժիշկները հիվանդությունը բուժում էին հոգին բուժելով: Բուժում էին հոգին' բուժվում էր հիվանդությունը: Չէ՛ որ հիվանդությունը առաջանում է հոգու և բնության ներդաշնակության խաթարումից, վիրավորանքից, սիրո պակասից: Մարդուն սիրել, նշանակում է նրան բարին ցանկանալ: Լսե՛լ եք .«Աստված սեր է»: Մի վախեցեք սիրել, սիրեք առանց պայմանի: Սովորեք սիրել: Ինչպես մարզիկը, նկարիչն ու երաժիշտը, դուք էլ վարժություններով ձեռք բերեք այդ հմտությունը: Իսկական սերը արվեստ է: Նա ինքն իրեն չի գալիս: Նախ ձեզ սիրեք, որ կարողանաք այդ սիրուց բաժին հանել նաև ուրիշներին: Հիշեք և օգտվեք կյանքի բումերանգի օրենքից. «Ինչ տալիս եք, այն բազմապատկված ձեզ է վերադառնում»: 59 Business A.R.M
Ս Տ Ք Ի І І І ч И ! Արդյո՞ք դուք սիրում եք ձեզ Ով ապրել է սովետական շրջանում, լավ կհիշի մեզ ներարկած գաղափարախոսությունը, որ եսասիրությունը էգոիզմ է, որը շատ վատ է, պետք է ամեն ինչում առաջնայինը հա սա րա կա կա ն շահը նկատի ունենալ, հետո' սեփականը, պետք է մտ ա ծել ոչ թե անձնական շահի, այլ կոլեկտիվի մասին: Բայց այսօր արդեն անցել են այդ «խավար» ժամանակները և նոր փուլ է սկսվել, որտ եղ գոյություն ունի «առողջ էգոիզմ» հասկացությունը, ա յսինքն' սիրիր քեզ և առաջին հերթին հոգա քո մասին, այլապես դա ո՞վ պետք է անի քո փոխարեն: Այնուհանդերձ, վստահ կարող եմ ասել, որ մարդկանց մեծ մասը իրեն չի սիրում: Այլապես նրանք չէին տանջի իրենց մարմինը ալկոհոլով, ծխախոտով ու նարկոտիկով: Շատերն էլ պ ա տ շա ճ խնամք չեն տածում իրենց անձի նկատմամբ: Եթե ես խնդրեմ ձեզ կազմել ցուցակ, թե ում եք ամենաշատը սիրում, դուք, երևի, կսկսեք մտածել' ումի՛ց սկսել: Ծնողների՛ց, որոնք ձեզ լույս աշխարհ են բերել, ձեր կողակցի՛ց, թե՛ երեխաներից, որոնց աշխարհի չափ եք սիրում: Իսկ միգուցե սկսեք ձեզանի՛ց: Այո, այո, հենց ձեզանից: - Ի՛նչ, ի՛նչ....Ինչպե՛ս կարող եմ: Ոչ մի դեպքում,- կմտածեք դուք:- Ինչպե՛ս կարող եմ ինձ ավելի սիրել, քան երեխայիս, ծնողիս, ամուսնուս: Եթե հաջողվեց գուշակել ձեր միտքը, ուրեմն այս մասին տեղին է խոսել, հետևաբար շարունակենք այս թեմայով մեր զրույցը: Չմոռանանք, որ երկու հազարամյակ առաջ Աստված մեզ հետևյալ պատվիրանն է տվել. «Սիրիր մտերիմիդ, ինչպես ինքդ քեզ» (Մաթ. 22: 39): Խոսքը այն սիրո մասին է, որը սկսվելով մեզանից, պետք է տարածվի շրջապատի ու մեր մտերիմների նկատմամբ: Սիրեք ձեզ և այդ սիրուց բաժին հանեք ուրիշներին: Մենք չենք կարող ուրիշի հետ կիսել այն, ինչ չունենք Լինում են օրեր, երբ ձեզ մոտ ամեն ինչ հիանալի է. դուք ձեզ երջանիկ, հարուստ ու առողջ եք զգում: Արդյո՛ք այդ պահին դուք I Ш г ^ г հիվանդի և դժբախտի մասին: Մի մոռացեք կյանքի նվիրման օրենքը, որն ասում է. «Պետք է տալ նրանից, 60 Business A.R.M
^ Ijiuiipfr ստուցւհսհ ц р p n tjկ|ւ і)іи.і|щ1і|і?ііЬрр ինչ ունես»: Որպեսզի երջանկությունդ պահպանվի, պետք է կարողանաք ուրիշների հետ կիսել ձեր երջանկությունը: Օրինակ' կարո՛ղ եք ձեր ընկերոջը խնձոր տալ, եթե դուք միայն նարինջ ունեք: Իհարկե ոչ, դուք կարող եք ընդամենը նարինջ տալ, այսինքն' այն, ինչ ունեք: Մենք կարող ենք ինչ-որ բան տալ ուրիշի, երբ այն ունենք, իսկ չունենալու դեպքում ի՛նչը կիսենք: Այդպես է նաև սերը: Մենք չենք կարող մեր սերը կիսել ուրիշների հետ, եթե մենք չսիրենք ինքներս մեզ: Մենք չենք կարող սեր տալ, քանի դեռ մենք այն չունենք: Իհարկե, այստեղ խոսքը ինքնասիրահարվածության մասին չէ: Նախ' ձեզ սիրեք այնպես, որ կարողանաք այդ սիրուց բաժին հանել շրջապատին: Այս առակը հենց այղ մասին է: Վանականը գալիս է վանահոր մոտ և ասում. - Ես ուզում եմ գտնել Աստծու ճանապարհը, Ուսուցիչ, օգնիր ինձ: Վանահայրը ուշադիր նայում է նրան ու հարցնում. ֊Նախ , երիտասարդ, ասա ինձ, ղու որևէ մեկին սիրե՛լ ես: - Ոչ ի՛նչ եք ասում, ես չեմ հետաքրքրվում աշխարհիկ գործերով, սիրով ու մնացած բաներով: Ես ուզում եմ միայն ճանաչել ու սիրել Աստծուն և գնալ նրա հետևից: Ինձ ուրիշ ոչինչ չի հեւոաքրքրում: Ես ոչ ոքի չեմ սիրել:- ասաց վանականը: - Այդ դեպքում անհնար է,- տխուր ասաց Ուսուցիչը,- դրա համար դու սկզբում պետք է ճանաչես ինչ է Սերը իրապես և իսկապես սիրես մեկին: Հենց դա էլ կլինի դեպի Աստված տանող առաջին աստիճանը, իսկ դու ինձ հարցնում ես վերջին աստիճանի մասին, մինչդեռ ինքդ առաջին աստիճանին ոտք չես դրել: Գնա և սիրիր որևէ մեկին: Այսպիսով,ձեզ սիրեք նրա համար, որ կաք, որ ապրում եք, որ շրջապատված եք մարդկանցով: Սիրեք ձեզ նրա համար, որ ձեր շրջապատում մարդիկ կան, որոնք սիրում են ձեզ: Սիրեք ձեզ, դա ձեր բնական բնույթն է: Դրա հետ միասին հիշեք նրանց, ովքեր ձեզ շրջապատել են, որովհետև առանց այդ սիրո դա կվերածվի կույր եսասիրության: Ինքներդ ձեզ սիրել նշանակում է սերդ կիսել ուրիշների հետ: 61 Business A.R.M
Մ Տ Ք Ի Ш ч И І Եթե ուզում ենք, որ մեր կյանքում փնի երջանկություն, կարգ ու կանոն, սեր, ապա պետք է իսկապես սիրենք ու հարգենք մեզ: Յուրաքանչյուր մարդ արժանի է ինքն իրեն իսկապես սիրելու: Մի սպասեք, մինչև հանդիպեք ձեր երազների տղամարդուն կամ կնոջը, ունենաք բարձր վարձատրվող աշխատանք կամ գեղեցիկ ավտոմեքենա, որպեսզի երջանիկ լինեք: Սրանցից և ոչ մեկը ձեզ երջանկություն չի բերի, մինչև հենց հիմա, ներկա պահից չսկսեք հոգատար, համբերատար ու նուրբ վերաբերվել ձեր իսկ էությանը: Մի համեմատվեք և մի մրցեք ուրիշների հետ, ամենքն ունեն իրենց տարբեր կյանքի ճանապարհները: Ձեր խնդիրն է արժանավայել անցնել կյանքի ձեր ճանապարհը:Դուք ուրիշներից ոչնչով պակաս չեք: Դուք անհատ եք: Գիտակցեք ձեր եզակի լինելը և սիրեք ձեզ: Սովորեք սիրել և գնահատել ձեզ Պետք է սովորել և նույնը սովորեցնել ձեր երեխաներին այն, որ. Ես-ը դա ամենագլխավոր և սիրելի մարդն է ձեր կյանքում: Ես֊ը պատճառն է այն ամենի, ինչ կատարվում է ձեր կյանքում: Ես-ը միայն կարող է իր վրա վերցնել այն ամենի պատասխանատվությունը, ինչ կատարվում է ձեզ հետ: Ես-ը միայն կարող է բացահայտել ձեր ունակությունները: Ես-ը կարող է օգնել ձեզ ապրել այս կյանքում արժանավայել և հետաքրքիր: Ես-ը միայն կարող է ձեզ օգնել լինելու իսկապես երջանիկ և այդ երջանկությունից ու սիրուց բաժին հանելու ուրիշներին, որովհետև. երջանկություն է, երբ ձեզ հասկանում են, իսկ դա ձեզ օգնում է ընկերության մեջ, ընտանիքում և ցանկացած բնագավառում: Սովորեք սիրել և գնահատել ձեզ: Յետևառաո ՃԱՆԱՉԵՔ ՈՒ ՍԻՐԵՔ ՁԵԶ նշանակում է. • Հարգեք ձեր մտքերը, նպատակներն ու երազանքները: • Զբաղվեք նրանով, ինչը սիրում եք: Երբեք ձեզ մի քննադատեք և մի վիրավորեք: Ձեզ դատապարտողներ կգտնվեն ձեր ընկերների մեջ, ուստի ղուք ինքներդ ձեզ գովեք: • Սովորեք ինքներդ ձեզ դուր գալ: 62 Business A.R.M
11 ահ ոււ)ա(փ^>քւերր • Ունեցեք այն ամենը, ինչը ցանկանում եք: • Ընդունեք ձեզ այնպես, ինչպես կաք: Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր սիրում են ձեզ: Հիշեք, ամենագլխավոր մարդը ձեզ համար կյանքում դուք եք: Սիրեք այն, ինչ անում եք, արեք այն, ինչ սիրում եք: Ահա կյանքի իմաստը: Երր մարդը սիրում է իրեն, այդ սերը արտահայտվում է կյանքով' նա կարողանում է կյանքի լավ ընկեր ունենալ և փոխադարձ սիրո հիմքով երջանիկ ընտանիք ստեղծել: Նա ունենում է սիրելի գործ, որը նրան բերում է բավարարվածություն: Այո, պետք է սիրենք ու ընդունենք մեզ այնպես, ինչպես կանք: Պետք չէ առյուծին կապիկի հետ համեմատել, հետևաբար, ձեզ էլ ոչ մեկի հետ մի համեմատեք: Ստանդարտ գեղեցկությունը մեկի համար գեղեցիկ է, մյուսի համար' ոչ: Դուք ստեղծեք ձեզ համար գեղեցկության իդեալ կամ ունեցեք գեղեցկության ձեր չափանիշը: Մի դժգոհեք ձեզանից, որովհետև դուք այն եք, ինչ կաք: Փորձեք ձեզ նայել այլ տեսանկյունից' միակ, անկրկնելի, աստվածային, բարի հոգի ու չքնաղ անձնավորություն: Սիրեք ձեր թերությունը, որպես միակը և եզակին. «Ահա իմ գեղեցկության ստանդարտը» հպարտությամբ ասեք հայելու առաջ: ճանաչեք ձեր ներսի մարդուն: ճանաչեք ձեզ որպես հզոր ու անկրկնելի անհատ: Դարձէք անհատականություն: Չարլի Չապլին. «Երբ ես սիրեցի ինձ» (նվիրված 70-ամյակին) Երբ ես սկսեցի ինձ սիրել, հասկացա, որ տխրությունն ու տառապանքը նախազգուշացնող ազդանշան են, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ: Այսօր ես գիտեմ, որ դա կոչվում է «Անկեղծություն»: Երբ ես սկսեցի ինձ սիրել, հասկացա, թե ինչպես կարող ես ուժեղ վիրավորել մեկին, ստիպեԼոՎ նՐան Կատարել ԻՈ Իսկ ցանկությունը, թեպետ դրա ժամանակը դեռ չի եկել, մարդը դեռ պատրաստ չէ և այդ մարդը ես ինքս եմ: Այսօր ես այն «Խոստովանություն» եմ անվանում: 63 Business A.R.M
Ս Տ - Բ Ի Ш»сИ» Երբ ես սկսեցի ինձ սիրել, դադարեցի այլ կյանքի ձգտել և հանկարծ նկատեցի, որ այն ամենը, ինչ շրջապատում են ինձ նպաստում են իմ աճին: Ես այսօր այն անվանում եմ. «Հասունություն»: Երբ ես սկսեցի ինձ սիրել, ես հասկացա, որ ցանկացած դեպքում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակում, ամեն ինչ կատարվում է բացառապես անհրաժեշտ պահին, դրա համար ես կարող եմ հանգիստ լինել: Հիմա ես այն անվանում եմ «Ինքնավստահություն»: Երբ սկսեցի ինձ սիրել, դադարեցի գողանալ սեփական ժամանակից և ապագայի համար ահռելի նախագծեր գծելուց: Այսօր ես անում եմ միայն այն, ինչ ինձ ուրախություն ու երջանկություն է պատճառում, այն, ինչը սիրում եմ անել, ինչը իմ սրտում ուրախ տրամադրություն է ստեղծում: Ես դա անում եմ իմ սեփական միջոցներով և ռիթմով: Ես այսօր դա անվանում եմ «Պարզություն»: Երբ սկսեցի ինձ սիրել, ինձ ազատեցի այն ամենից, ինչը վտանգավոր էր իմ առողջությանը' սնունդը, մարդիկ, իրեր, իրավիճակներ, այն ամենը, ինչն ինծ ներքև էր ձգում և հեռացնում ինձանից: Սկզբում ես այն անվանեցի առողջության եսասիրություն: Այսօր ես այն անվանում եմ «Սեր ինքդ քո նկատմամբ»: Երբ սկսեցի ինձ սիրել, դադարեցրի իմ մեջ միշտ ճիշտ լինելու ձգտումը և այդ ժամանակից սկսած, ես ավելի քիչ եմ սխալվում: Հիմա ես գիտեմ, որ դա «Խոնարհություն է»: Երբ սկսեցի ինձ սիրել, դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով, այն ամենով, ինչ որ կատարվում է: Հիմա ես ապրում եմ ամեն օր: Այն անվանում եմ «Pшվшրшրվшծnւթյnւն»: Երբ սկսեցի սիրել ինձ, գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ և դրանից կարող եմ հիվանդանալ: Իսկ երբ այն կապեցի իմ սրտի հետ, նա դարձավ իմ անգին համագործակիցը: Ես այսօր այդ փոխկապակցությունը անվանում եմ «Սրտի իմաստություն»: Մենք չպետք է վախենանք վեճերից, կոնֆլիկտներից: Նույնիսկ աստղերն են իրար բախվում և այդ բախումից մի նոր աշխարհ է առաջանում: Այսօր գիտեմ, որ դա «Կյանքն է»: 64 Business A.R.M
ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՈՒԺԸ Ինքնավստահությունը բոլոր ժամանակներում համարվել և համարվում է հաջողության և լիդերության ցուցանիշ: Մեր դարը այդ հարցում բացառություն չի կազմում: Ինքնավստահ են անվանում այն մարդկանց, ովքեր բարձր են գնահատում իրենց և իրենց կարողություններն, ունակությունները: Նրանք վստահ են իրենց ուժերի վրա, որ կարող են իրենց առաջ դրած ցանկացած խնդիր լուծել: Գաղտնիք չէ, որ ամեն ինչում հաղթում են միայն հոգով ուժեղ մարդիկ, որոնք վստահ են իրենց հնարավորությունների վրա, չեն վախենում իրենց առջև նպատակներ դնելուց և հետամուտ են լինում դրանց արագ իրագործմանը: Իսկ որո՞նք են մարդկանց անհաջողության պատճառները, ինքն իր նկատմամբ վստահության պակասը, իսկ դրանից ծնվում են կասկածն ու վախը: Երբ ինչ-որ բան ենք նախատեսում անել, առաջին բանը, որը զգում ենք' դա վախն է: Բնական է, դա ուղեղի պաշտպանական ռեակցիան է, երբ փորձում ենք դուրս գալ մեր հարմարավետության գոտուց, սակայն վախն ու կասկածը բերում են լարվածության, որը չի թողնում գործել: Ուստի, կամ գործում ենք տարերայնորեն, կամ էլ դառնում անգործունյա: Պետք է ամեն կերպ հակազդել վախին, այսինքն գործել, գործել անվախ, գործել վստահ: Ինքնավստահությունն ու համառությունը հաղթանակի գրավականն են Ի նչո՞ւ ոչ բոլորն են հա րուստ և ինչո ւ երկրագնդի ամբողջ կա պ իտ ա լի 90 տ ոկոսը գտ նվում է ընդամենը հա րյուրա վոր ա մենա - ա պ ա հովվա ծ մա րդկա նց մոտ: Պ ա տ ճա ռներից մեկն այն է, որ Գ Լ Ո Ւ Խ 4 . 65 Business A.R.M
11ՏՔԻ ПІмИ* մարդը առանց շրջապատի կարծիքը հաշվի առնելու նպատակամղված գնացել է իր ճանապարհով: Նրանք մարդիկ են, ովքեր չնայելով հարազատների, ընկերների ծաղրին ու հեգնանքին, համառորեն առաջ են շարժվել' կրելով բազմաթիվ անհաջողություններ, մինչև հասել են հաղթանակի: Այդ մարդկանց թվում են, օրինակ' առանց լարի հեռահաղորդակցության կապի ստեղծող Նիկոլո Տեսլան, Ալբերա էյնշաեյնը, «Կրայսլեր» մեքենայի ստեղծող Վոլտեր Կրայսլերը, «Մերսեդես» մեքենայի ստեղծող Բենցը, էլեկտրոլամպի գյուտարար Թոմաս էդիսոնը և շատ ուրիշներ, որոնց նպատակն է եղել ոչ թե շատ գումարներ վաստակելը, այլ գիտական հայտնագործություն անելը: Նրանք, ինչպես նաև աշխարհի շատ ու շատ հարուստներ, իրենց ուղին սկսել են առանց գումար ունենալու: Կյանքն ապացուցել է, որ որպես կանոն, աշխարհը պատկանում է Հաստատակամին, Հավատացողին, Համառին, Համբերատարին և Հաջողակին (հինգ <<Հ»-երին): Օրինակ' ժամանակին շրջապատը ծիծաղում էր Նիկոլ Տեսլայի վրա, բանկերը նրան վարկ չէին տրամադրում, իսկ ներդրողները հրաժարվում էին հայտնագործությունը ֆինանսավորելուց: Նրա սխեմաները և գծագրերը ապացուցում էին, որ տարածության վրա, առանց լարի, մարդիկ կարող են իրար հետ խոսել: Այդ ժամանակ դա անհավանական էր թվում, մարդիկ չէին հավատում: Իսկ այսօր կյանքը առանց բջջային հեռախոսի ու ինտերնետային կապի չենք կարող պատկերացնել: Այդ սարքերի հիմքում Տեսլայի սխեմաներն են: հսկ առաջին մեքենա ստեղծողի կյանքի պատմությունը ավելի տխուր է: Նա իր նպատակին նվիրեց ողջ կյանքը: Սակայն սկզբում յուրաքանչյուր նոր ստեղծած մեքենա «առանց ձիաուժի» տեղից չէր շարժվում: Երբ նա ավարտեց իր ստեղծած վերջին մոդելի հավաքումը, հուսահատությունը պատեց նրան: Բենցն արդեն կորցրել էր հավատը իր ուժերի նկատմամբ: Բայց, ինչպես գիտեք, հայտնի մարդկանց կողքին միշտ ոչ պակաս ուժի տեր, հզոր կանայք են եղել. Նրանցից էր Բենցի կինը, որն իր երկու երեխաների հետ նստեց ամուսնու հավաքած մեքենայի մեջ և հպար66 Business A.R.M
տությամբ շրջեց քաղաքով մեկ' հեգնողներին ապացուցելով Բենցի մեծությունը: Ահա, թե ինչո՞ւ, մեքենան անվանվեց ոչ թե գյուտարարի, այլ նրա կնոջ անունով' «Մերսեղես»: Թոմաս էդիսոնը երազում էր էլեկտրական լամպ ստեղծելու մասին: Նա անմիջապես սկսեց իր փորձերը և չնահանջեց նույնիսկ տասը հազար անհաջող փորձից հետո, մինչև Երազանքը ձեռք բերեց իրական ուրվագծեր: «Ես անհաջողություն չեմ ունեցել,- ասել է էդիսոնը,- ես ընդամենը գտել եմ տասը հազար տարբերակներ, որոնք չեն աշխատել»: Թոմաս էդիսոնի ինքնավստահությունն ու համառությունը մարդկությանը նվիրեց էլեկտրական լամպից օգտվելու հնարավորություն: Ռայտ եղբայրները երազում էին թռչող սարքի մասին: Այսօր յուրաքանչյուրը կարող է վկայել՜ողջամի՞տ էր նրանց երազանքը, թե՞' ոչ: Գուլելմո Մարկոնին երազում էր օդով ազդանշաններ հաղորդելու մասին: Երազանքի իրականացման վառ ապացույց Են ռադիոն և հեռուստատեսությունը: Հետաքրքիր է, որ Մարկոնիի «ընկերները» նրան հոգեբուժարան ուղարկեցին ստուգման, երբ նա հայտարարեց, որ առանց լարերի ու ֆիզիկական սարքերի, ազդանշանները կարող են փոխանցվել օդով: Միշտ հիշեք, որ աշխարհի ամենահաջողակ մարդիկ, ովքեր առաջինն են հասել եզրագծին, բազմաթիվ անհաջողությունների միջով են անցել: Հոգեբանության մեջ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հաջողության հասնելու գլխավոր պայմաններից մեկն այն է, որ մարդը նախօրոք ակնկալում է իր հաղթանակը: Բոլոր մարզիկների հավաստմամբ, ովքեր հասել են զգալի հաջողության, մտովի ակնկալել են իրենց հաջողությունը: Օրինակ' բոքսի համաշխարհային չեմպիոն Մուհամեդ Ալին իր հաղթանակի մասին նախօրոք վստահ ասում էր. «Հաղթանակից հետո...» և ոչ թե' «Եթե հանկարծ մարտը հաղթեմ»: Ինչպիսի ինքնավստահություն, այնպես չէ՞: Ուրեմն, բացահայտեք ձեր անհատականությունը, ինքներդ որոշեք ձեր անելիքը և ինքնավստահ առաջ շարժվեք: 67 Business A.R.M
Ս Տ Ք Ի Ш ч І-Ը Որտեղ է թաքնված ամենազորության գաղտնիքը (առակ) Շատ հին ժամանակներում երկրի վրա ապրում էին միայն ամենազոր հրեշտակներ: Նրանք գիտեին ինչպես հասնել ցանկացած նպատակի և հաճույքով ապրում էին: Բայց մի անգամ երկրի վրա մարդ հայտնվեց և սկսեց արագ զարգանալ ու այնպիսի արագությամբ, որ հրեշտակներն սկսեցին անհանգստանալ.«Արդյոք այս մարդը մի օր չի" դառնա այնքան զորեղ, ինչպես իրենք են»: Եվ որոշեցին ամենազորության գաղտնիքը թաքցնել մարդուց: Այն թաքցրեցին ամենաբարձր սարի գագաթին, բայց մտածելով, որ մարդու համար սարի գագաթը հասանելի է, թաքցրեցին ամենախորը ծովի հատակում: Բայց մարդը իր հետաքրքրասիրությամբ ու համառությամբ արագ գտավ և յուրացեց այն: Հրեշտակներն ավելի անհանգստացան ու հասկացան, որ մարդը ունակ է գտնելու և ձեռք բերելու այն ամենը, ինչը ցանկանում է: Այդ ժամանակ հրեշտակներից ամենափոքրն ասաց. «Եկեք ամենազորության գաղտնիքը թաքցնենք այնպիսի տեղ, որ մարդու մտքով չանցնի փնտրել: Դա հենց իր ներսն է»: Բոլորը համաձայնեցին: Եվ նա ճիշտ էր, որովհետև այդ ժամանակվանից մարդկությունն այդ գաղտնիքը փնտրում ու չի գտնում: Թեև դա այնքան հեշտ է գտնել, բավական է նայել ներսդ: Ներսդ նայի ր «Միայն այն սարդս է ազատ, ով գիտամարդկային արժանապատվությունը»: Բերտոլդ Ավերբախ Այո, նայիր ներսդ, այնտեղ է քո ուժի աղբյուրը, հետևաբար, ամենազորության գաղտնիքը քո ձեռքում է: Բայց, ցավոք սրտի, այն հասանելի է ոչ բոլորին: Մենք միշտ նայում ենք այն ամենին, ինչը մեզանից դուրս է; Ձգտում ենք կատարյալին, որը մեր փոխա68 Business A.R.M
1'*հօհւա|սսսսհու»ւան հա րեն որոշում են մեր ծնողները, հետո մանկապարտեզը, դպրոցն ու շրջապատը: Մեր հասարակության մեջ շատ ընդունված է լինել այնպիսին, ինչպես բոլորն են: Մենք սովոր չենք լսելու մեր ներքին ձայնը, կա տ ա րել մեր սեփական ցանկությունը: Մենք միշտ մեզ հարց ենք տալիս. «Ի նչ պետք է անի իսկական տղամարդը (կինը), մայրը, երեխան և այլն»: Արդյունքում մենք կողմնորոշվում ենք ուրիշների վարքա գծով, մոռանալով մեր ներքին ուժի աղբյուրի մասին: Մոռանում ու կորցնում ենք մեր ինքնավստահությունը, կորցնում մեր ներքին ուրախությունը, այսինքն' կորցնում ենք մեզ: Իսկ այն, ինչը լիովին մեզ մոտ է և մշտապես մեզ հետ' դառնում է անհասանելի: Կյանքը կաղապար է դառնում, իսկ մենք' տիկնիկ: Երազանքները այդպես էլ մնում են երազանք: Ուրախանալու առիթները գնա լով պակասում են: Դրա համար անհրաժեշտ է փոխել իրավիճակը, ձեռք բերել ինքնավստահություն: » Ինչպե՞ս ինքնավստահություն ձեռք բերել Գլխավոր կանոնը, որից պետք է սկսել, անձի կատարելագործումն է' ինքնահարգանքը: Առանց ինքնաճանաչման և ինքնահարգանքի մարդը չի կարող ինքնակատարելազործվել, որովհետև նա չի ընդունում սեփական «Ես»-ը այնպես, ինչպես կա: Ձեզ թող չթվա, թե ովքեր մեծ հաջողությունների են հասել, ավելի մեծ հոգու տեր են, քան դուք: Պարզապես նրանք իրենց մեջ ուժ են զտ ել և կարողացել են որոշիչ քայլ կատարել անհրաժեշտ պահին, իսկ դուք երևի այդ քայլը դեռ հետաձգում եք: Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: ՉԷ որ դուք չեք կարող լինել ինչ-որ մեկի ճիշտ նմանակը: Դրւք անհատ եք, եզակի անձ, որն ունի իր սեփական հնարավորությունները: Դրանով է պայմանավորված մեր կյանքի զանազանությունը: ճանաչելով ձեր ունակությունները և հնարավորությունները, դուք կարող եք այս աշխարհը լզնել ձեր իսկ ստեղծած նորություններով. 69 Business A.R.M
ւ ր Տ Ք Ի I И м І'І* Հաջորդ քայլը ինքնածրագրավորումն է: Մեր միտքը շատ բաների է ունակ, անգամ ցանկացած ինֆորմացիայի ներշնչման: Ինքնածրագրավորեք ձեզ ինքնավստահություն, ձեզ ասացեք, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է և ամենակարևորը' իսկապես հավատացեք ձեր ասածին: Այդ դեպքում, անկասկած, ձեր ինքնադաստիարակությունը կտա իր արդյունքը ենթագիտակցության մակարդակով: Անընդհատ կրկնեք «Ես ամեն ինչ կարող եմ»: Ինքնավստահ մարդը անհատականություն է, որը ստույգ գիտի իր անելիքը և հետևում է իր նպատակին: Նա ժամերով չի կշռադատում իր անելիքի թեր և կողմ գծերը, այլ համարձակ կատարում է ճիշտ որոշում: Վստահությունը սեփական ուժերի նկատմամբ դառնում է մարդկային ակտիվության կատալիզատոր, այն դեպքում, երբ հակառակը' անվստահությունը արգելակում է կյանքի բոլոր պրոցեսները: Խոսքը վերաբերում է ոչ միայն բիզնեսին ու աշխատանքին, այլև անձնական կյանքին: Չպետք է շփոթել վստահությունը ինքնավստահության հետ: Չափից ավելի արտահայտված ինքնավստահությունը կարող է վնասել մարդուն, որովհետև այն թույլ չի տալիս ռացիոնալ մտածել և գտնում է, որ իր հնարավորություններն ու ուժերը անսահմանափակ են: Նա չի կարող սթափ գնահատել իրավիճակը: Վստահությունը հատուկ միջոց է, որը պետք է ողջ կյանքի ընթացքում խելացի ձևով կիրառել, որպեսզի գերբեռնվածություն չլինի: Ահա ինքնավստահության զարգացման մի քանի ցուցումներ. • Եթե շրջապատում ունեք ինքնավստահ անձնավորության օրինակ, ապա փորձեք հետևել նրա շարժումներին, խոսքին, վարքին, այսինքն' նմանակեք նրան: Փորձեք մեծացնել ձեր շփումների սահմանը, այսինքն, լայնացրեք հարմարավետության սահմանները և նոր գործեր սկսեք: Հրաժարվեք ինքնաքննադատությունից: Սկսեք դրական մտածել և կառավարել ձեր մտքերը: Օրինակ, եթե դուք սխալվել եք 70 Business A.R.M
I11ір1іші{ціпш1іпцг^ш}і կա խ ա րդա կա ն nufp էւ ձեր ներքին ձայնը ձեզ ճնշում ու մեղադրում է, թե «Դու անհաջողակ ես, նորից ամեն ինչ փչացրեցիր, քեզ մոտ ոչինչ չի ստացվում...», ապա փորձեք հիշել, որ սխալների վրա են սովորում և հաջորդ անգամ արդեն նույն սխալը չեք կրկնի: • Եղեք ազատ ձեր արտահայտությունների մեջ, արտահայտեք ծեր և դրական, և բացասական հույզերը, չվախենալով, որ դրանք ինչ-որ մեկին դուր չեն գա: • Հանգիստ ընդունեք սեփական անկատարությունը, որովհետև կատարյալ ու իդեալական մարդ չկա: Ընդունեք ձեր սխալները և անհաջողությունները, քանի որ սխալվում է նա, ով ոչինչ չի անում: • Ձեր առջև նոր նպատակներ դրեք և սկսեք իրականացնել դրանք, քանի որ կյանքը իմաստավորվում է միայն նոր նպատակների ձեռքբերմամբ: • Ապրեք կյանքի ամեն մի վայրկյանով: Հիշեք, կյանքի ամեն մի առանձին վայրկյանում է գտնվում կյանքը, որտեղ վախերի, տագնապների, անհանգստության և ափսոսանքների համար տեղ չկա: Եղեք ինքնավստահ և երջանիկ: 71 Business A.R.M
ԳՍ1ԻԽ 5. ԿՅԱՆՔԸ ՉՈՒՆԻ ՍԵՎԱԳԻՐ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «Պ ա հ է լինում, երբ մեծա գույն,իմա ստ ությունը դրսևորվում է ա յնպ ես; որ երբեմն հիմարի դեր պ ետ ք է խ ա ղա ր Ի մա ցիր թե ինչպ ես կա րեփ է կիրառել հիմարությունը, որը, երբեմն, ամենա իմա ստուն մա րդն է խ ա ղում ա յդ խ ա ղը: Չա րժե հիմարների մեջ իմա ստ ուն լինել իսկ լուսնոտ ների մ եջ' նորմա լ: Ո վ որ իրեն, հիմարի տեղ է դնում' հիմար չէ: Բոլորի հետ լա վ հարաբերվելու ա մենա լա վ միջոցը' երբեմն հիմարի մորթի հա գնելն է »: Բաթազար Գրացիա (1601-1658թթ) Ափսոս, որ փանքի դպրոցում հրկտարեցություն չկա, որպեսզի կարողանայինք մեր սխալները ուղղել: Իսկ որպեսզի լիարժեք կյանքով ապրեք, պետք է ձեզ ուրախ ու ներդաշնակ զգաք ձեր և աշխարհի հետ: Բայց, դրա հետ նաև պահեր են լինում, երբ սթրեսային վիճակի մեջ եք ընկնում և գլուխ է բարձրացնում դեպրեսիան, իսկ կյանքն էլ թվում է տխուր ու ձանձրալի: Ինչպե՛ս գտնել դուրս գալու լավագույն ելքը: Ուստի առաջարկում եմ, կյանքում ներդաշնակություն ձեռք բերելու համար հետևեք հետևյալ խորհուրդներին: Խորհուրդներ կյանքի «այբուբենից» 1. Դեպրեսիայի մեջ ընկնելու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ հաճախ կենտրոնանում են նրա վրա, ինչը չունեն: Չնայած պետք է հակառակը անել' ուրախանալ ձեռքբերածով: Դրա համար անհրաժեշտ է գոհունակություն հայտնել Աստծուն այն ամենի համար, ինչ ունենք' առողջություն, ընտանիք, աշխատանք և այլն: Կյանքում մի այսպիսի ճշմարտություն կա. «Ինչ 72 Business A.R.M
ունենք, չենք պահպանում, իսկ կորցնելիս' լաց ենք լինում»: Եկեք սովորենք գնահատել այն ամենը, ինչ կյանքում հենց հիմա ունենք: 2. Ասվածին ավելացնենք բոլոր այն դրական հատկությունները, որոնք դուք ունեք այս պահին: Այլ կերպ ասած, գովաբանեք ձեզ բարձրացնելով ձեր ինքնագնահատականը: Դրա համար գոհ եղեք ինքներդ ձեզանից 1ւ զարգացրեք ինքնահարգանքր ձեր նկատմամբ: 3. Ձեզ ոչ ոք չի կարող դժբսյխտ դարձնել: Ձեր դժբախտության պատճառը ձեր շրջապատում կատարված բացասական վերաբերմունքի պատասխանն է: Եթե մարդը անհաջողության մեջ ընկնելով իրենից վանում է ամեն մի օգնություն ու հորդոր, կարծես ուզում է ասել. «Թողեք տառապեմ», նշանակում է, անձին դուր է գալիս այդ վիճակը, այսինքն նա մշտական սիրո ու հոգատարության կարիք է զգում: Իսկ նման մարդուն Տիեզերքը կարձագանքի. «Ուզում ես տառապել, խնդրեմ»: 4. Ձեր բացասական զգացողությունների և ուժերի անկման պատճառը թաքնված է ձեր ուղեղում, որին դուք եք այդպիսի հրաման տվել, որովհետև ուղեղը նման է համակարգչի և դուք եք փոխում նրա ծրագրերն ու կարգավորումները: Չե ք հավատում: Փորձեք: Եթե դուք այս պահին ինչ-որ խնդիր ունեք, որը խաթարում է ձեր կյանքը, փորձեք մտովի փոխել ձեր վերաբերմունքը այդ խնդրի նկատմամբ և նա կփոխի իր ձևը: Իսկ ինչպե ս: Ահա մի քանի մեթոդներ. • Պատկերացրեք, որ ձեզ ու ձեր խնդրին նայում եք ինչ-որ բարձրությունից, որտեղից ամեն ինչ շատ փոքր, համարյա աննշան է դառնում: Այսինքն, փոքրացնում, մանրացնում եք խնդիրը, ուստի այն դադարում է ձեր հիմնական ուշադրության կենտրոնում լինելուց: • Պատկերացրեք ձեզ մտովի 20-30-50 տարի հետո. Դուք ձեզ հարց տվեք. արժե՞ արդյոք անդրադառնալ այդ խնդրին, որը ձեզ հիմա տանջում է: Դուք հանկարծ կհասկանաք, որ ամեն ինչ անցողիկ է' նույնիսկ ձեր այժմյան շատ կարևոր և հրատապ խնդիրը կորցնում է իր կարևորությունը. 73 Business A.R.M
Ա ՏՔԻ МІнИІ • Պատկերացրեք, որ կյանքիս նայում եք սև ակնոցով, որից ամեն ինչ սև է երևում: Իսկ հիմա պատկերացրեք, որ ակնոցի ապակին փոխում եք գունավոր, գեղեցիկ ապակիներով. Ինչպիսիք կտեսնեք աշխարհը: ճիշտ է, աշխարհի երանգները վառ գույներով կտեսնեք, և կյանքը ավելի ուրախ կթվա: • Մտածեք այն վատագույնի մասին, որը կարող էր կյանքում ձեզ պատահել և դա համեմատեք այն խնդրի հետ, որը ձեզ հիմա անհանգստացնում է: Դուք հանկարծ կզգաք, թե ինչ անիմաստ է այդ խնդրի համար այդպես անհանգստանալը: Հիշեք այն ժամանակները, երբ դուք ձեզ շատ հիանալի ու լավ էիք զգում: Մտովի այդ պահերը վերապրեք: 5. Ապագայի համար նոր ու հաճելի նպատակներ ունեցեք' ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր բնագավառում: Նպատակը մեր կյանքին իմաստ ու բովանդակություն է տալիս: Օրինակ' կարելի է նպատակ դնել մոտ ապագայում ձեռք բերելու այնպիսի նոր իր, որը դուք վաղուց երագել եք: Կարելի է նպատակ դնել հոգևոր բնագավառի համար: Օրինակ' լինել ցանկալի համերգին, ներկայացմանը, ցուցահանդեսին, սեմինարին և այլն: Մի խոսքով, ցանկությունները ձեզ նոր ուժ ու էներգիա կտան, միայն թե երազեք: Երազեք ինչպես մանկության տարիներին էիք երազում, չկասկածելով, որ դրանք մի օր իրական կդառնան: Ինչպես երազանքը իրական դարձնել § հնչ-որ բան ցանկանալը բնական ու նորմալ երևույթ է: Երազեք հաճախ և գործեք ակտիվ: Հիշեք, որ կյանքի օրենքն ասում է, որ չկա որևէ բան, որ ցանկանաք ու չկարողանաք հասնել: Իսկ հիմա ձեզ հարցրեք, իսկ ի՞նչ չափի ու սահմանի է իմ ցանկությունը: Սա կարևոր հարց է, որը ցույց է տալիս, թե ինչքանով եք դուք տրամադրված կյանքից ստանալ այն, ինչը ձեր հոգուն հաճելի է: Ամեն առավոտ ցանկությունն է դրդում մեզ անկողնուց վեր կենալ և օրվա ընթացքում ապրել, սիրել, աշխատել ու զարգանալ: Ուստի, 74 Business A.R.M
երազեք հաճախ, ցանկացեք ինչ ուզում եք, ցանկացեք ինչքան կարելի է շատ. Եթե այդ ցանկությունները հոգու խորքից են բխում, ւսպտ Փ^ւք կտրող եք ունենալ այն ամենը, ինչը ձեզ անհրաժեշտ է! Դրա համար ձեր առջև որոշակի նպատակ դրեք ու ձեզ հարցրեք. «Ինչի եմ ուզում հասնել և ե րբ» և. նպատակը թող դաոնա ձեր երազանքի զվարճալի ճամփորդության ստույգ ուղերթը ե. երբեք մի ասեք. «Ինձ համար արդեն ուշ է»: Մի անձի հետաքրքիր կյանքի պատմությունն եմ ուզում ներկայացնել, որը օրինակ կհանդիսանա ձեզ համար այն առումով, որ ցանկացած տարիքում երբեք ուշ չէ երազանքը իրական դարձնելու համար: Լավ է գործել և սխալվել, քան անսխալ դանդաղել Ամերիկացի Ջիլբերթ Կապլան 25 տարեկանում սկսեց հրատարակել իր առաջին ամսագիրը: Նա շատ համառ ու նպատակասլաց էր և ամբողջությամբ նվիրվում էր իր աշխատանքին: Դրա համար զարմանալի չէր, որ նրա ամսագիրը տասնհինգ տարվա ընթացքում դարձավ ամենաառաջատարներից մեկը, լույս էր տեսնում հսկայական տպաքանակով, թեպետ նման հաջողության հասնելու համար հարկ էր լինում աշխատել գիշեր-ցերեկ: Բայց, 40 տարեկանում, Կապլան որոշեց վաճառել իր հաջող բիզնեսը: Ի՞նչ էր պատահել: Բանկայն է, որ նա մի անգամ լսել էր Գուստավ Մալերի Երկրորդ սիմֆոնիան և երաժշտությունը պարզապես գերել էր իրեն: Նրա մեջ զգացմունքներ էին արթ աց լ, որոնց գոյության մասին նա նույնիսկ չգիտեր. _ Բացի այդ, Աաւդւան որոշեց, որ Աաւերի Երկրորդ ս մ^ իտ ն հարկավոր է մի Փոքր այլ ձևով ՕվազԵլ: Նրան թվում եր "Ո ստեղծագործությունն իրականում էլ ավելի ոյա ա , տարում են՞ ԱյնիՕլ լսում եր. իր կ ա ն ^ Փ մեծ անվանը: Այդ պատճառով Ձիլրերթաարս ^ ր фпрйш. իր ձեռնարկությունը Լւ դիրիժոր դտռ Լ75 Business A.R.M
Ս Տ ԲԻ IllvcHI գետների պնդումներին, որ այդ տարիքում առանց գիտելիքների և. կարողությունների դիրիժորի կարիերա սկսելը անհնար է, նա իր որոշման մեջ մնաց աներեր, իսկ ծանոթները պարզապես ծիծաղում էին նրա անմիտ ձեռնարկման վրա: Չէ՞ որ Կապլան ոչ մի երաժշտական գործիք չէր կարող նվաղել, ոչ մի նոտա չգիտեր: Բայց, նրան ոչինչ հետ չպահեց իր այդ որոշումից, ընդհակառակը' նա ավելի նպատակասլաց դարձավ, որովհետև ուզում էր բոլորին ապացուցել, որ ինքը կարող է դիրիժոր դառնալ: Կապլան իր համար նշաձողն ավելի բարձրացրեց, որոշեց, որ ինքը այնպես պետք է կատարի Մալերի ստեղծագործությունը, ինչպես դա չի արել ոչ ոք իրենից առաջ: Եվ նա սկսեց անընդհատ աշխատել: Նա սովորում էր աշխարհի լավագույն դիրիժորների մոտ, համառորեն աշխատում իր երազանքների իրականացման համար: Նպատակին հասնելուն նրանից ընդամենը երկու տարի պահանջվեց: 1996 թվականին Ջիլբերթ Կապլան ձայնագրեց ԱՄՆ-ում ամենահաջողված դասական ալբոմը: Այդ նույն տարում, որպես հայտնի դիրիժոր, նա Զալցբուրգ քաղաքում բացեց երաժշտական փառատոնը: Նա շատ նպատակասլաց մարդ էր' ցանկացավ, հավատաց իր ուժերին և հաղթեց: Ձեր ցանկությունը կկատարվի, եթե դուք ներքուստ հավատաք ձեզ և ձեր ուժերին: Երբեք մի ասեքփնչպե՞ս կարող եմ իմ այս տարիքում մասնագիտություն Փոխել կամ ես ինչպե՞ս կարող եմ ինչ-որ մեկին դուր գալ և այլն: Չէ՞ որ ամեն ինչ ձեր ձեռքում է: Ձեր երազանքի բանալին Շատերը կարող են ասել, որ կյանքում կատարվածները «համընկնում են կամ էլ պատահականություններ են»֊ Ասմածո ճիշտ չէ: ժողովուրդն էլ է ասվում, որ «ոչ մի տերև պատահական ծառից ցած չի ընկնում»: 7 6 Business A.R.M
*-1յաևյ1ը »mh|i иІшщ|ір և. 1ір1|рпрц. հնարավորություն-. Մարդը բնության մեջ հանդիսանում է ամենաուժեղ մագնիսը: Ձեր ուղեղը Տիեզերք է ուղարկում և այնտեղից ստանում համապատասխան ալիքներ: Տիեզերքը ձեզանից պետք է որոշակի հաղորդագրություն ստանա, որպեսզի կատարի: Ի դեպ, հաղորդագրությունը վերևում չի խմբագրվում: Տիեզերքի օրենքները օգնել են շատերին իրականացնելու իրենց երազանքը: Եթե հետևեք այդ օրենքների պարզ սկզբունքներին, ապա դրանք անպայման կգործեն նաև ձեր կյանքում և կպարգևատրվեք նրանով, ինչը խնդրել եք: Պետք է միայն ձեր ուղեղը բաց պահեք, սիրտը' պատրաստ, իսկ հոգին' ուրախ: Այն, ինչ մտածում և հավատում ենք, անպայման ձգվում է դեպի մեզ, իսկ ինչ-որ ցանկանում ենք, պետք է ամբողջովին կենտրոնանանք դրա վրա և այն կկատարվի' մարդկությանը դեռևս ոչ լրիվ հայտնի Տիեզերքի օրենքների համաձայն: Բայց այդ ամենը կկատարվի, եթե նպատակադրումը ճիշտ կատարվի: Օրինակ, եթե դուք շատ փող խնդրեք, ապա մի զարմացեք, որ ձեր ցանկությունը կկատարվի աշխատավարձը մի քանի հազար դրամ բարձրանալով: Կամ եթե խնդրեք հանդիպել ձեր երազանքների ասպետին (կամ թագուհուն), ապա Տիեզերքը ձեր այդ ցանկությունը կկատարի, բայց... ձեր իդեալը մի քանի րոպեով կմտնի ձեր օֆիս, կամ էլ կպարզվի, որ նա ամուսնացած է: Կամ, եթե ասեք, կաշխատեմ և ինձ համար տուն կգնեմ: Դա ճիշտ նպատակադրում չի լինի, որովհետև դեռ չգիտեք, միգուցե, դուք տունը նվեր եք ստանում: Այսինքն, ամեն ինչ կախված է պատվերի ճիշտ ձևակերպումից, այսինքն' ոսկերչի աշխատանքի ճշգրտությամբ պետք է Տիեզերք ուղարկվող պատվերը ճիշտ ձևակերպեք, հնչպե ս. Պատասխանը կգտնեք գրքի հետագա էջերը մանրամասն ընթերցելով: 77 Business A.R.M
ՏԻԵԶԵՐՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ Աշխարհն ամբողջական է և բոլորս կապված ենք մեկը մյուսի հետ, իսկ մենք մեկ Ամբողջության մի մասնիկն ենք: Տիեզերքը նման է մարդու մարմնին, որը բաղկացած է առանձին անդամներից: Դրանք առանձին են, իսկ միասին կազմում են մեկ ամբողջություն' դառնում մարմին: Կյանքը կենդանանում է մեր մեջ, երբ մենք միասնական ենք: Ինչքան շատ է միասնականությունը, այնքան լիարժեք է կյանքը: Երբեք մի մոռացեք, որ մենք Տիեզերքի զավակներն ենք և նրա հետ մեկ ամբողջություն ենք կազմում: Ես գրքում հաճախ օգտագործում եմ Տիեզերք բառը: Եթե ուզում եք, կարող եք Տիեզերք բառը փոխարինել այն Բարձրագույն Ուժերից մեկով, որին հավատում եք (Աստված, ՊահապանՀրեշտակ, Վերին Ուժեր, մի խոսքով, ինչպես դուք կցանկանաք): Ես համոզված եմ, որ դուք ներքուստ ինչ-որ Վերին ուժերի հավատում եք, հակառակը չեմ պատկերացնում: Օրինակ' ես հայ քրիստոնյա եմ և. հպարտությամբ ինձ համարում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատարիմ զավակ, հավատում, երկրպագում եմ Սուրբ Երրորդությանը, իսկ Տիեզերք ասելով' նկատի ունեմ Աստծո ոլորտը: Հետևաբար, գրքում ես առանց երկմտելու հավասարապես օգտագործում եմ Տիեզերք և Աստված անվանումները: Սովորաբար, երբ մարդը նեղն է ընկնում, վազում է գուշակների մոտ, կամ էլ հետևում հորոսկոպի ցուցումներին' փոխանակ իր հոգու ներսը նայելու, կատարվածը իր մեջ փնտրելու, որովհետև աստվածային հունդը մեր ներսում է: Երբ ճամփորդում ենք հոգու ուղիով, այդ հունդն ենք ջրում: ժամանակի ընթացքում մեր մեջ ու մեր շուրջն Աստծուց շնորհված ծաղիկներ են ծաղկում' լցնելով մեր հոգին աստվածային սիրով: Հոգու ճանապարԳԼՈՒԽ 6. 7 8 Business A.R.M
Ьрр|і գա ղ տ ն իքն երը հով քայլելիս մեզ անհրաժեշտ է հետևել հոգու կանոններին, որպեսզի բնության հետ ներդաշնակ ապրենք: Հակառակ դեպքում կյանքը լցվում է լարվածությամբ, վախով, պայքարով: Հարստության համար պայքարելով, չպետք է մոռանանք, որ այն մեզ ներքին բավարարվածություն չի տալու, որովհետև նյութական հաջողությունը դեռևս հոգեկան հարստությունը չէ: Մենք Աստծո տաճար ենք: Աստված մեր մեջ է ապրում: Միաժամանակ, մենք ենք մեր մտքերով ստեղծում այն իրականությունը, որի մեջ ապրում ենք: Մեր այսօրվա կյանքը մեր նախկին մտքերի ու մտածումների արդյունքն է, իսկ հետո կլինի այն, ինչ հիմա ենք մտածում: Ձեր հետ կատարված շատ երևույթներ ու ձեր ապրելակերպը դուք եք ստեղծել: Այո, այո, դուք ձեր մտածումներով: Մտածեք, վերհիշեք և կհամոզվեք: Աստված կյանք է, իսկ կյանքը' էներգիա է: Աստված ինքը էներգիա է, Գոյ և էություն: Ուրեմն, ձեր մտքերով ու ձեռքերով ճիշտ կերտեք ձեր ուզած կյանքը և իզուր ուրիշին էլ մեղավոր մի դարձրեք: Ձեր կյանքի տերը դուք եք և այն ձեր ձեռքում է: Հիշեք, որ մեզ ենք գրավում, ձգում այն ամենը, ինչ կա մեր ներսում: Այդ ամենը կատարվում է Տիեզերական օրենքների համաձայն: Կան Տիեզերական օրենքներ, որոնց իմացությունը օգնում է մարդուն տրված կյանքը լիարժեք ապրելու: Մենք բոլորս ապրում ենք ոչ միայն մարդու կողմից գրված, այլև Տիեզերքի օրենքներով, որովհետև մեր ենթագիտակցության օրենքը հենվում է Տիեզերքի օրենքների վրա և ղեկավարում է մեզ ողջ կյանքի ընթացքում: Ըստ ենթագիտակցության օրենքի գործունության, ինչը մարդուն մտահոգում է, մագնիսի նման իրեն է ձգում այդ ամենը, այսինքն, ինչին մարդը կենտրոնաց՛նում է իր ուշադրությունը' գիտակցաբար կամ անգիտակցաբար, դառնում է իրական: Բայց չպետք է մոռանաք, որ կյանքը հիանալի է. Հիշեք միայն, որ Տերը մեզ միշտ սիրում է և շատ բարի է, տալիս է այն ամենը, ինչ խնդրում ենք Նրանից: «Խ նդրեցեք և կտ րվի» (Մաթ.7;7):Մեր կյանքում կա այն ամենը, ինչը մեզ պետք է: Եվ 7 9 Business A.R.M
մենք դեպի մեզ ենք ձգում ամենալավ բաները: Մենք արժանի ենք դրան, իսկ ամենակարևորն այն է, որ այս կյանքը մեզ համար է: Մեզ պետք է, որ այս բոլորը միշտ լավ հիշենք: Հենց որ այս ամենը խորը գիտակցեք, ապա ձեր կյանքից դեն կնետեք բոլոր անպիտան բաները, այսինքն' այն ամենը, ինչը խանգարում է առաջ շարժվելուն: Մեր մտքերը դրանք մեր խնդրանքներն են Տիեզերքին, բայց նա չի հասկանում մեր մտքերը խոսքի ձևով, այլ ամեն ինչ ընկալում է պատկերների ձևով: Ինչպես նաև նա չգիտի, թե ինչն է մեզ համար լավ, ինչը' վատ, նա միայն կատարողի դերում է: Դրա համար ձեր վատ կյանքի համար ոչ ոքի մի մեղադրեք, այլ փորձեք հասկանալ, որ դա ընդամենը ձեր հոգուց բխած ու զգացմունքներով լցված մտքի արտացոլանքն է: Օրինակ, եթե դուք ներքուստ համոզված տրամադրվեք, որ գումար ձեռք բերելը դժվար է, ապա այն ձեռք բերելը, իրոք, կդժվարանա և ձեր միտքը հաստատելու համար ձեր ցանկությունները կատարող Տիեզերքը սիրով կկատարի ձեր մտածածը: Ինչքան շատ լինեն ձեր նմանատիպ մտածած փաստերը, այնքան հաստատուն կլինի ձեր աղքատությունը: Պահ կգա, երբ ձեր մտածածը կդառնա համոզմունք և դուք կմնաք այդ վիճակում: Հա րցրեք ցանկացած հայի. «Ի՞նչ է հաջողությունը»: Նա առանց երկմտելու, կպատասխանի. «Երբ մարդու բախտը բերում է»: Ոչ, հաջողությունն ընդամենը նպատակաուղղված գործողություն է, իսկ պատահականությունը' գործողության նախապատրաստումը: Այսպիսով, հարստությունը կամ աղքատությունը մեր մտքերի արդյունքն են: Մնում է հասկանալ, թե ինչն է խանգարում մեզ հասնելու ցանկալի արդյունքին: Եթե մարդը խորությամբ հասկանա այս ամենը և կարողանա գործնականորեն կիրառել, ապա նա կարող է օգտվել իրեն տված անսահման հնարավորություննեHhg. փոխանակ իրեն սահմանափակելու և արդարացման համար պատճառներ փնտրելու: ս տ - Բ Ի и і ч и ; ___________________________ __________ _________________ 80 Business A.R.M
?>|ікцЬрр|і t[_iuquih|iphbpp Իհարկե, դա մի փոքր դժվար է մեր ուղեղի ընկալման համար, որովհետև մեզ փոքր տարիքից այլ բան են սովորեցրել ու ներարկել: Արևմուտքում այս թեզը արդեն վաղուց հեշտությամբ ընդունվել և ակտիվ կիրառություն է ստացել, իսկ Ռուսաստանո՞ւմ: Ռուսաստանում նախ երկմտելով ընդունեցին, բայց գործնական փորձով համոզվելով այժմ լայն կիրառություն է ստացել ողջ երկրռւմ: Ռուսաստանում այս թեմայով շատ թրեյնինգի կենտրոններ կան, ուր սեմինարներ են անցկացվում ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան հեղինակավոր միլիոնատերերի կողմից: Իսկ Հայաստանում կարծես քչերն են իրազեկ, հետևաբար, չեն խոսում այս մասին: Ես ուզում եմ, որ իմ գրքերը լրացնեն այդ բացը: Չէ՞ որ սա հենց մեզ է պետք, մեր երիտասարդներին, որոնք իրենց օրը աշխատանք փնտրելով են անցկացնում: Ուզում եմ, որ կյանքի հաջողության այս գիտությունը հասանելի լինի և օգնի յուրաքանչյուրին և հատկապես, հայրենի երկիրը լքող այն երիտասարդին, որը պատրաստվում է հոգու ցավով օտար ու անծանոթ երկրների պանդխտության ճանապարհը բռնել աշխատանք փնտրելու նպատակով հոգում փայփայելով հայրենի օջախի կարոտն ու տուն վերադառնալու հույսը: Այնպես որ, իմ հարգելի ընթերցող, եթե առանց կասկածի ու երկմտելու, այսինքն' հավատով ու սիրով կատարեք գրքում առաջադրված մեթոդները, որոնցով հաջողության են հասել և հարստացել աշխարհի շատ ու շատ միլիոնատերեր, ապա այն հ՛աջողություն և հարստություն է խոստանում նաև ձեզ. Առաջարկվող ցանկությունների իրագործման տեխնիկայի (ՑԻՏ-ի) օգնությամբ դուք կարող եք իրականացնել ձեր ցանկացած երազանք: Ուզում եմ, որ հիմնովին հասկանաք այն, ինչ առաջադրվում է ձեզ: Դրա համար, եկեք սկզբում ծանոթանանք Տիեզերական օրենքներին, այսինքն' Կյանքի Ընդհանուր Օրենքներին, որոնք իրական են այնպես, ինչպես ձեզ հայտնի ֆիզիկայի օրենքները և 81 Business A.R.M
լիովին կիրառվում են կյանքում, իսկ ձեր կողմից դրանց իմացությունն ու կյանքում կիրառումը ձեր կյանքը կփոխի հիմնովին: Օրինակ' այդ օրենքներն ասում են. «Դուք եք ձեր մտքերով ստեղծում ձեր կյանքը», «Սերը, հավատն ու ցանկությունը հրաշք են գործում», «Սերը սեր է ծնում», «Նմանը նմանին է ձգում», «Ինչ որ ցանես, այն կհնձես», «Այն, ինչ տալիս եք ձեզ է վերադառնում, այսինքն, կյանքում գործում է բումերանգի օրենքը» և այլն: Հավատա և ցանկացիր Հավատա և ցանկացիր, որպեսզի հաջողությունը քեզ միշտ հետամուտ լինի: Հիշեք, երկնքում ամեն ինչ կա նախատեսված ձեր համար, և ամեն ինչ դուք եք ստեղծում ձեր մտքերով: Որպեսզի ձեր ուզածին հասնեք պետք է Տիեզերք ուղարկվող պատվերը որոշակի և ճիշտ ձևակերպեք: Կարող եք նաև պատին փակցնել ձեր ցանկությունների բնագավառներին վերաբերող նկարները, իսկ Արարիչը անպայման կնկատի և կկատարի, չէ՞ որ Նրա համար անհնարին ոչինչ չկա: Ինչպե՞ս: Գրեք ձեր ցանկությունները հաղորդագրության տեսքով: Երբ ցանկությունն իրականանա, չմոռանաք շնորհակալ լինել Տիեզերքին' պատվերի կատարման համար, դա շատ կարևոր պայման է ՑԻՏ-ի կատարման համար: Մեր նախահայրերը որսի գնալուց առաջ ավազի վրա նկարում էին որսի տեսակը և երևակայական հարձակումներ կատարում նրա վրա ու բացականչություններով հաղթում: Ինչի՞ համար էին դա անում' պարզապես ուրախանո՞ւմ էին, թե՞ դարերով փոխանցված փորձ էր, որ որսի գնալիս պետք է պատկերացնել, թե ինչպես են կենդանուն որսում: Եվ դա օգնում էր նրանց հատկապես եղջերուների որսում: Այսինքն, հավատի ուժը նպատակը իրական է դարձնում: Ինքը հավատն է գործը տեղից շարժում և շարժվում է այնքան, ինչ82 Business A.R.M
?>|і1»цІірр|і t|uiqinb|ipiibpp քան նրա ուժն է. Երբ կարդում ենք Աստվածաշնչում գրված հորդորը. «Խնդրիր և քեզ կարվի», «Մանանեխի չափ հավատ ունեցեք և դուք կարող եք սարեր շարժել, հրամայել ծառին արմատով ջուրը նետվել կնետվի» կարդում ենք, երբեմն, առանց բուն իմաստը ընկալելու.Կամ. «Ով ունի, նրան կտրվի, ով չունի, նրանից կվերցվի այն, ինչ ունի...». Ասվածը, կարծես, անտրամաբանական է թվում, բայց դա բարձրագույն ճշմարտություն է: Երբ դուք երջանիկ եք ձեզ հասանելի է վերին երջանկությունը, իսկ դժբախտության դեպքում դուք ձեռք եք բերում ավելի մեծ դժբախտություն: Երբ երջանիկ եք, ձեզ ավելին է տրվում' դռները բաց են, օրհնությունները լցվում են վրադ, որովհետև Աստված կյանք է, իսկ կյանքը սիրողին է սիրում: Երբ Հիսուսը քայլում էր ջրերի վրայով, աշակերտներից մեկը Պետրոսը ևս ցանկացավ նույնը անել: Քայլեց, բայց հենց գիտակցեց, վախեցավ, երկմտեց և սկսեց խեղդվել: Հնչեց Հիսուսի խոսքը. «Ու՞ր մնաց հավատդ...» կամ «Ինչու երկմտեցիր» (Մաթ.14;24-33):: Այո, հավատով նպատակը սարեր կարող է շուռ տալ: Թեկուզ փոքր, բայց ասվածը հաստատող շատ օրինակներ դուք էլ կարող եք հիշել ձեր կյանքում: Մի այսպիսի պատմություն եմ ուզում ներկայացնել. Մի անգամ իմաստունն իր աշակերտների հետ ճանապարհորդում էր: Մթնեց: Պետք էր ինչ-որ տեղ գիշերել: Նրանք տեսան գեղեցիկ, մեծ տուն: Թակեցին դուռը: Տանտերը բացեց: Իմաստունը խնդրեց գիշերել իրենց մոտ: Տանտերը դժկամությամբ համաձայնեց, բայց ասաց, որ նրանք պետք է գիշերեն նկուղում: Նրանց տվեց ամենավատ ծածկոցները, անկողնու պարագաները և գնաց: Առավոտյան իմաստունն ասաց իր աշակերտներին, որ հավաքեն իրենց ամբողջ ունեցած դրամը և տան այդ տանտիրոջը գիշերելու համար: Նրանք շարունակեցին իրենց ճանապարհը. Եվ նորից երեկոյան գիշերելու խնդիր ունեցան, որտե ղ գիշերեն. Նրանք տեսան 83 Business A.R.M
Ս Տ Ք Ի Ш Ч І-Ը դաշտի մեջ փոքրիկ խրճիթ և որոշեցին այդտեղ գիշերել, ուրիշ ճար չունեին: Թակեցին դուռը և գիշերելու տեղ խնդրեցին: Ծեր մարդը ուրախությամբ համաձայնեց: Նա ոչ միայն ընտիր անկողիններ տվեց նրանց, այլև կերակրեց իր ունեցած ամենալավ կերակուրներով: Առավոտյան իմաստունն ասաց աշակերտներին. «Այրեք այս խրճիթը և գնանք այստեղից»: Աշակերտները դժկամությամբ կատարեցին իմաստունի ասածը և շարունակեցին իրենց ճանապարհը: Աշակերտները մի որոշ ճանապարհ գնալով, չդիմացան, հարցրեցին իմաստունին, թե ինչո՞ւ այդպես վարվեցին: Իմաստունը պատասխանեց.«Տեսնո*ւմ եք, ամեն ինչ չէ, որ մենք տեսնում ենք մեր աչքերով'ճշմարտություն է»: Այն հարուստին մենք տվեցինք բոլոր փողերը, որովհետև նրան այդքանը չէր բավարարում, որպեսզի մի քանի գործարք կատարեր և կորցներ ողջ ունեցածը: Իսկ աղքատի տունը այրեցինք, որովհետև նրա տան տակը ոսկու մեծ հանք կա: Երբ նա մաքրի ավերակները և փորի հողը, կգտնի այդ ոսկին և կդառնա հարուստ ու երջանիկ: Խնդիրը այն է, որ մարդիկ ճիշտ չեն ընդունում իրավիճակը, ր լ/լ/\/4_ որովհետև, երբեմն, երևույթը ինքը չար չէ, բայց չարի ձևով ենք ընդունում: Պետք է համբերել, համառորեն ձգտել և հասնել: Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում: Տիեզերքը միշտ ձգտում է կատարելության Մարդը պետք է միշտ զարգանա, ձգտի կատարելության: Իսկ գիտե ք, որ Տիեզերքն էլ իր հերթին ձգտում է օգնել մեզ' բոլորիս, որպեսզի մեր պլանները իրագործվեն: Կարդալով այս միտքը, երևի ձեզ մոտ հարց առաջացավ, այդ դեպքում ինչո՞ւ է մենք այսքան անհաջողություններ, այսքան ձախողումներ ու այսքան սխալներ ունենք. Ինչո ւ: «Ինչքան էլ ձգտում եմ դեպի վեր բարձ84 Business A.R.M
^»|іЬі[Ьрр|і tpuqtnbjipbbpp րանալ, իմ գործերը, վեր գնալու փոխարեն' վար են իջնում»: Հարցնում ու չեք սխալվում: Պատասխանը մեկն է. հենց միայն խնդիրների ու անհաջողությունների հաղթահարման միջոցով մարդը պետք է անընդհատ զարգանա, որովհետև գործում է կյանքի կատարելագործման տեսությունը: Դուք նորից կարող եք հարցնել, եթե Տիեզերքը ձգտում է կատարելության, այդ դեպքում ինչո՞ւ որոշ մարդկանց գործերը գնալով վատանում են: Ինչո՞ւ է մեկը հարուստ, իսկ մյուսը' աղքատ: Պատասխանը թաքնված է մեր ուղեղում և մեր համոզմունքների մեջ: Եթե մարդը հավատում է աղքատությանը, որ նա եկել է այստեղ տառապելու և ժամկետը լրացնելու համար, ուրեմն այդպես էլ կլինի: Ամենատարածված սխալը, որը մենք թույլ ենք տալիս, այն է, որ մենք դրսում ենք փնտրում այն պատճառները, ինչը պետք էր ներսում փնտրել: Հաջողությունն էլ բացառություն չէ, որովհետև հաջողությունը գալիս է մեր ներսից: Մենք ինքներս ենք մեր հաջողության և անհաջողության կերտողը: Այո, նախ մեզ պետք է աճել, որպեսզի ավելին ստանանք: Երբ մեզ մոտ ամեն ինչ լավ է գնում, չենք զարգանում և չենք աճում: Իսկ երբ մեր գործերը վատանում են, այդ դեպքում մտածում ենք, վելուծում և ձգտում ենք շտկել իրավիճակը, այսինքն մենք աճում ենք սխալվելով, համբերելով և հաղթահարելով անհաջողությանը: Չպետք է մոռանալ, որ անհաջողության վերջում հաջողությունը ձեզ է սպասում: 85 Business A.R.M
Գ Լ Ո Ի 1 Ա 7 . ԿՅԱՆՔԻ ՀՐԱՇԱԳՈՐօ ՕՐԵՆՔՆԵՐԸ «Մ եր կյա սքը ճամփորդություն, է, իսկ գա ղա փ ա րները ուղեկցող: Երբ չկա ուղեկցողը' ամեն ինչ կանգ է առնում, նպատակը կորչում է, իսկ ուժերը, կարծես, չե ն էլ ե ղ ել»: Վ.Մ. Հյուգո Անտառների, գալակտիկայի, աստղերի և մարդու ստեղծման համար բնությունն ունի որոշակի օրենքներ: Այդ օրենքների իմացությունը նպաստում է մեր ցանկությունների իրագործմանը, տալիս է մեր ցանկացած նպատակի կատարման ամենապարզ և արդյունավետ տեխնիկայի հնարավորություն, որպեսզի մեր կյանքը լցվի ներդաշնակությամբ, հաջողությամբ և երջանկությամբ: Այո, Տիեզերքը օգնում է մեզ, որ հասնենք կատարելության, բայց նա էլ իր հերթին է աշխատում որոշակի օրենքներով: Այդ օրենքները կարող ենք անվանել Բնության, Տիեզերքի կամ Աստվածային օրենքներ: Բայց եկեք անվանենք Կյանքի ընդհանուր օրենքներ, լավ իմանալով, որ անվանումից օրենքը չի փոխվում և, անկախ իր անվանումից, նա գործում է մեր կամքից անկախ, ուզենք թե չուզենք, հավատանք կամ չհավատանք: Եթե դեռ չգիտենք, թե ինչպես են գործում այդ օրենքները, ապա դա չի նշանակում, որ նա չի գործում: Բոլորս լավ գիտենք, որ ցանկացած օրենքի չիմացությունը մեզ չի ազատում պատասխանատվությունից: Նույնը վերաբերում է Կյանքի ընդհանուր օրենքներին: Դրանք են. 1. Ձգողականության օրենքը: 2. Առատության (հարստության, բարգավաճման) օրենքը: Յ.Համապատասխանության օրենքը: 4. Սպասման օրենքը: 86 Business A.R.M
^֊IjiuhpJi Ьрш^цщпрА upbhptibpp 5. Ընտրության օրենքը: 6. Հավատի օրենքը: 7. Նվազագույն ջանքերի (դիմադրության) օրենքը: 8. Չկապվելու օրենքը: 9. Գործողության օրենքը: 10. Պատճառահետեւանքային օրենքը: Կյանքը' ինքնին կատարյալ է և այդ կատարելության ճանաչողությունը անսահման երջանկություն է պարգևում: Ինչքան էլ Բարձրագուն Ուժերը ձգտեն նպաստել ձեր կյանքի կատարելագործմանը, այնուամենայնիվ, եթե չգիտեք բնության զարգացման հիմնական օրենքներն ու սկզբունքները, չեք կարողանում ղեկա վա րել ձեր կյանքը, ապա, բնական է, խնդիրներ կլինեն: Կյանքում պատահականություններ չկան, կան որոշակի օրինաչափություններ' պատճառ-հետևանքային կապ և ամեն ինչ ենթարկվում է Կյանքի ընդհանուր օրենքներին, որոնցից գլխավորը Տիեզերքի Ձգողականության օրենքն է, որն ասում է. «Նմանը իրեն է ձգում է այն ամենը, ինչը նման է իրեն, իսկ ինչին կենտրոնանում ենք' բազմապատկվում է»: Այս օրենքը առաջին անգամ (1906 թվականին) ձևա կերպ ել և հասարակության դատին է ներկայացրել Ուիլյամ Ատկինսոնը իր «Գրավելու օրենքը և մտքի ուժը» գրքում, որտեղ ասվում է. «Այն, ինչ վերևում է, նույնը ներքևում է», «Ինչպես ներսում է' նույնը դրսում է», «Մենք բոլորս մեկ հոր զավակներ ենք»: Տիեզերք-մա րդ հարաբերությունը, եթե համեմատելու լինենք ծնող-զավակ հարաբերության հետ, ապա, երբ երեխան իրեն լավ է դրսևորում, ծնողը շոյում է երեխայի գլուխը, գովում և կատարում է նրա ցանկությունը' իր հնարավորության սահմաններում: Իսկ եթե երեխան կամակորություն է անում. «Ուզում եմ այս, չէ այն», իսկ մի քանի րոպե հետո «Չեմ ուզում ոչ այս, ոչ' էլ այն: Ինչ-որ բան ուզում եմ, բայց չգիտեմ ինչ...»: Ծանոթ տեսարան է, 87 Business A.R.M
այնպես չէ՞: Այդ դեպքում ինչպես կվարվեք: ճիշտ է, նա ոչինչ չի ստանա, որովհետև ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում: Մեր շրջապատում բազմաթիվ հնարավորություններ կան և գոյություն ունեն շատ միջոցներ, որպեսզի իրագործենք մեր երազանքը: Մարդկանց տարբեր տեսակներ կան: Օրինակ, եթե որևէ մեկին ասենք գդալը որտեղ է գտնվում, նա վեր կկենա, կվերցնի այն ու կսկսի ուտել, իսկ մեկ ուրիշը, տիրապետելով նույն ինֆորմացիային, կընդունի ի գիտություն և կսկսի տրտնջալ, որ մարդ չկա, որ գդալը տա կամ կերակրի: Այսինքն, մեկը գործում է' վերցնում է գդալը և ուտում, իսկ մյուսն այդ ընթացքում գիտի որտեղ է խոհանոցը, բայց նստած հեռուստացույցի դիմաց բողոքում է, որ սոված է, չի կարողանում ուտել: Ինքներդ որոշեք, այդ երկուսից որ տեսակին եք պատկանում: Հիշեք միայն, որ գործողության օրենքն ասում է. եթե մարդը տեղից շարժվում է, նա սոված չի մնա, իսկ ժողովուրդն ասում է. «Արհեստավորը մինչև կեսօր է սոված մնում»: Եթե մարդը ինչ-որ թանի ձգտում է, ինչ-որ բան է փոխում, ապա անպայման ինչ-որ բան ստացվում է: Հակառակը, բազմոցին դատարկ փորով պառկած մարդը, եթե ոչինչ չի անում, բնական է, նա ոչինչ չի ունենա: Կամ, եթե օսլայած օձիքով, կարդացած երիտասարդին առաջարկենք առևտուր անել, ապա նա, նախօրոք, անհաջողության հազար ու մի պատճառներ և փաստեր կբերի ապացուցելու, որ դա հնարավոր չէ իրականացնել: Piujg նրա թերուս հարևանը, կողքից լսելով այդ ամենը, առևտրի կետ է բացում և հաջողությամբ աշխատում: Ինչո ւ: Որովհետև նրա ուղեղը և երևակայությունը ունակ չէին վերլուծել խնդրի դժվարությունները, պակասում էր վախի սինդրոմը: ժողովուրդն ասում է. «Մինչև խելոքը տածի, անխելքի տղեն կծվի»: Իսկ ի՞նչ կտա մեզ այդ օրենքների Իմացությունը և ինչպե՞ս օգտվենք կյանքի այդ օրենքներից: u s Ք Ի ІН к Н ! ______________________________________________ ______ Business A.R.M
^֊Ijiuhpfi kpiu^tunnpt) О] ոԿԱ Կյանքի մեծագույն գաղտնիքը Ձգողականության օրենքն է «Սովորիր, լինել ամհնբի հէսր ամհնբի պես' զհհւր գիտնական, սրբի հետ' սուրբ: Այդ արվեէ բերում ամեն ինչում, որովհետև նմանը ձգում է նմանին...» Բալթագար Գրացիա (1601 —1658) Ուշադիր ընթերցեք Բալթւսզար Գրացիայի հանճարեղ այս խոսքերը, որտեղ նա մեջբերում է կատարել Ձգողականության օրենքի մասին դեռ 17-րդ դարում: Այս օրենքը մարդկությանը ծանոթ է եղել դեռ հին դարերից, բայց միայն 20-րդ դարում են խոսում այդ մասին: Տիեզերքի այս օրենքները եղել են թագավորների և քրմերի մենաշնորհը: Դրա համար բացենք գաղտնիության վարագույրը, զինվենք գիտելիքներով և շնորհիվ Ձգողականության օրենքի, կյանքի կոչենք մեր ցանկություններն ու երազանքները, հիանալով մեր ուղեղի անսպառ հնարավորություններով: Դեռ դպրոցական տարիներից ֆիզիկայից ձեզ ծանոթ է Տիեզերական Ձգողականության օրենքը, բայց քչերը գիտեն, որ դա համանուն օրենքի միայն մի մասն է: Տեսնենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Տիեզերքի Ձգողականության ամբողջական օրենքը, ինչպե՞ս է այն գործում և ազդում մեր կյանքի վրա: Պետք է ասեմ, որ կյանքի մեծագույն գաղտնիքը Ձգողականության օրենքի մեջ է: Շատերին հայտնի չէ, որ այն Տիեզերքի ամենաուժեղ օրենքներից մեկն է, որի շնորհիվ կարող է մարդը ստանալ այն ամենը, ինչը ցանկանա: Այդ օրենքի շնորհիվ դուք ձեր կյանք եք ձգում այն ամենը, ինչին կենտրոնացնում եք ձեր ուշադրությունն ու էներգիան, անկախ նրանից, դուք դա ուզո՛ւմ եք, թե՞ ոչ: Օրենքն ասում է. մտքերը մագնիսային հատկություն Լւ սեփական հաճախականություն ունեն. Տիեզերք գնալով, նրանք իրենց են ձգում բոլոր իրենց նմաններին և բումերանգի օրենքով, բազմապատկված, վերադառնում իրենց սկզբնաղբյու89 Business A.R.M
1Г8*Г-У’ Ill^cW * րին, այսինքն' ձեզ: Նրա սկզբունքներից է.«Նմանը ձգում է նմանին», «Պտուղը ծառից հեռու չի ընկնում», «Ով ինչ ցանի, այն կհնձի», «Այն, ինչ մտածում եք' դառնում է իրական», այսինքն, երբ դուք ինչ-որ բան եք մտածում, ապա ձեզ եք ձգում նմանատիպ մտքեր: Հիշեք միայն, որ Ձգողականության օրենքը գործում է անառարկելիորեն և չի շրջանցում ոչ ոքի, այն անվանում ենք նաև բումերանգի օրենք, իսկ այդ օրենքն ասում է, որ ինչի մասին մտածում եք, այն էլ ձեզ եք ձգում: Եթե ձեզ դուր է գալիս բացասականի մասին կարդալ, հանցագործ աշխարհի մասին ֆիլմեր դիտել, ձեր գործն է, բայց հիշեք, որ դրանով ձեզ եք ձգում բացասական մտքեր: Ուստի, ինչ կարդում ու լսում եք, մտնում է ձեր կյանքի մեջ: Նույնն է երգերի ու երաժշտության հարցում: Տխուր, դժբախտ սիրո երգ կատարող երգիչը իրեն է ձգում նման իրավիճակ և նույնը ուղարկում է լսողներին: Նույնը կատարվում է մեր արարքներում: Արածդ քեգ է վերադառնալու... Ու. Չերչիփ կյանքի պատմությունից: Մի անգամ մի ֆերմեր տուն վերադառնալիս, ճահիճների կողմից ճիչեր է լսում: Նա արագ շտապում է ձայնի ուղղությամբ: ճահճում երեխա էր խեղդվում և արդեն սուզվում էր: Նա արագ փայտը մեկնում և փրկում է երեխայի կյանքը, տուն է տանում երեխային, լողացնում, կերակրում: Երբ տղան հանգստանում է, խնդրում է ֆերմերին թույլ տալ, որ ինքը տուն գնա, որովհետև հայրիկը կանհանգստանա: Տղան գնում է. Մի քանի օր հետո ֆերմերի դռան առաջ մի շքեղ կառք է կանգնում: Տղայի հայրն էր, որը եկել էր նվերներով' իՈ երախտագիտությունը հայտնելու երեխային փրկելու համար* Բայց ֆերմերը ոչ մի կերպ չի համաձայնվում նվերները վերցնել և հարգալից հրաժարվում է: Երբ սենյակ է մտնում ֆերմերի տղան, հարուստը առաջարկում է գոնե թույլ տան տղային ուսու90 Business A.R.M
прД «рЬіфЬЬрр մը շարունակելու նպատակով Լոնդոն տանել: Ֆերմերը հաճույքով համաձայնվում է: Հետագայում տղան ոչ միայն դպրոցը, այլև փայլուն առաջադիմությամբ ավարտում է Լոնդոնի բժշկական համալսարանը: Այդ ֆերմերի տղան աշխարհահռչակ Ալեքսանդր Ֆլեմինգն էր, որը 1929 թ. դարձավ պենիցիլին պրեպարատի հայտնագործողը: % Տարիներ հետո, պատերազմից առաջ, հարուստի որդին շատ ծանր հիվանդանում ու տեղափոխվում է Լոնդոնի ամենալավ հիվանդանոցը: Տղային մահից փրկում է պենիցիլին պրեպարատը: Փրկվող տղայի հարուստ հայրը լորդ Ռենդոլֆ Չերչիլն էր, իսկ տղան' հետագայում Անգլիայի պրեմիեր մինիստր Ոփնսթոն Չերչիլը: Չերչիլը իր կյանքում ապացուցված հայտնի լոզունգը սիրում էր հաճախ կրկնել. «Այն, ինչ անում ես, քեզ է վերադառնալու»: ք Տիեզերքի Ձգողականության օրենքը և դուք Արդեն ասացինք, որ ամեն մի միտք, անկախ նրանից' դրական է, թե բացասական, իր մեջ էներգիա է կրում: Հիշեք, Բարձրյալը իրականացնում է մարդու այն մտքերը, որոնք իրենց մեջ մեծ էներգիա են պարունակում, այլ ոչ թե այն մտքերը, որոնք մենք ուզում կամ չենք ուզում: Իսկ ինչո՛ւ չմտածել այն մասին, ինչ ուզում եք: Չէ՛ որ Ձգողականության օրենքը գործում է բոլոր ժամանակներում, ամբողջ աշխարհում և կարող եք, ձեր ուժերի սահմաններում, այն օգտագործել ձեր նպատակների համար: Նպատակ դրեք և ձեր ուղեղը բառացիորեն լցրեք դրական շարժառիթներով (մոտիվացիոն մտքերով) ու զգացումներով. Այդպես դուք կարող եք հաջողության հասնել: Չէ որ ամեն ինչ ձեր ձեռքում է. Ըստ Ձգողականության օրենքի, որպեսզի իրագործվի ձեր ցանկությունը, կարևոր է զգաք, որ դուք որոշակիորեն արդեն ունեք այն, ինչ ցանկանում եք: Ենթադրենք, դուք ուզում եք վարկ վերցնել բանկից: Ղուք ի՞նչ եք անում: Բնական է, բանկից պահանջում 91 Business A.R.M
Ս Տ Ք Ի П І м Н І եք ոչ թե անորոշ, այլ որոշակի գումար: Այդպես է և նպատակադրումը, այն պետք է լինի որոշակի: Օրինակ 1 000 000 դրամ ամիսը և պատկերացրեք, որ դուք այն արդեն ունեք: Դրանք ձերն են: Դուք ուրախությամբ և երախտագիտությամբ եք լցված գումարի ավելացման համար: Թե դա ինչպե՛ս կաշխատեք կամ ինչպե՛ս կլինի, Տիեզերքը այդ ամենը ձեզ կհուշի: Դուք միայն կենտրոնացեք ունենալու վրա: Դուք առողջության խնդիրնե՛ր ունեք և ուզում եք Ձգողականության օրենքով լավացնե՛լ ձեր առողջությունը: Ուրեմն, մտածեք, որ դուք արդեն առողջ եք և ձեզ շատ լավ եք զգում: Զգացեք առողջության բույրը և շնորհակալ եղեք լավ առողջության համար, որն արդեն ունեք: Ձեր' աստվածային ակունքի հետ կապը պահպանում է ձեր հիանալի զգացողությունը անհրաժեշտ մակարդակով: Ձեզ մնում է զգաք այստեղ և հիմա լիովին առողջ: Անընդհատ կրկնեք. «Ես առողջ եմ: Ես հոգով ուրախ ու հանգիստ եմ»: Դուք ուզում եք լավ հարաբերություն ունենալ ձեր սիրելի մարդու հե՛տ: Պատկերացրեք, որ դուք արդեն դա ունեք: Դուք ունեք հարազատ մարդ ու սեր, երջանկություն և ուրախություն, այդ ամենը զգացեք հաճույքով: Զգացեք, որ նա ձեր կողքին է: Քայլելով, դուք կարող եք պատկերացնել, թե ինչպես եք ծանոթանում հետաքրքիր ու հաճելի անձնավորության հետ: Կարող եք նույնիսկ տուն գալով գրի առնել ձեր մտքերը, ապրումները: Իսկ զգացմունքները ուժեղացնելու համար օգտագործեք նկարներ, այսինքն ստեղծեք Ցանկությունների քարտեզ կամ ալբոմ, որի կազմման մասին կխոսենք գրքի հետագա էջերում: Ձգողականության օրենքը միշտ աշխատում է, երբ դուք մտածում եք: Դուք հիշում եք անցյալը, ներկան կամ ապագան' օրենեաոոո Г է: անննդհատ ԿրկնՎո1^ հոծընթա ց է և գուք շեք ա? ^ տԻչԻ վրա դնեԼ՝ անջատել, որովհետև օրենքի ւռուսւան ^ պ ս’ ^նչպես մտքերը: Բոլորիս համար մտքի Լ ության ժամանակը մեր քնած ժամանակն է, բայց նույնիսկ 92 Business A.R.M
M juiiip|i hpuipiutpipf) о այդ ժամանակ էլ Ձգողականության օրենքն աշխատում է: Նա աշխատում է ձեր վերջին մտքերի վրա, որոնք ունեցել եք քնելուց առաջ. Դրա համար, թող միշտ դրական ու լավ մտքեր ունենաք: Բարին ընդ ձեզ: Տիեզերքի Ձգողականության օրենքի սկզբունքները Տիեզերքի Ձգողականության օրենքի հիմնական սկզբունքներից է. «Մեր մտքերն են ստեղծում մեր իրականությունը»: Եթե ֆիզիկայից մեզ ծանոթ Նյուտոնի օրենքն ասում է, որ իրար են ձգում մասսա ունեցող իրերը, ապա Տիեզերքի Ձգողականության այս օրենքը վերաբերում է մարդուն և նրա մտքերին, այսինքն, ըստ այդ օրենքի, մեր մտքերն իրենց են ձգում մեր պատկերացրած մարդկանց, իրերն ու իրավիճակները: Նյուտոնի օրենքն ասում է. «Եթե խնձորը վերև ենք նետում, ապա այն անպայման կընկնի ներքև, կձգվի գետնից», իսկ Տիեզերքի Ձգողականության այս օրենքն ասում է. «Եթե խնձոր շատ ցանկանաս, ապա կարող ես իրականում ունենալ»: Ահա այդ երկու օրենքների տարբերությունը: Ինչպե՛ս է դա կատարվում: Պատկերացրեք, մարդը մագնիս է, բայց ոչ սովորական: Դեպի մարդն են ձգտում ոչ թե մետաղները, այլ' իրերն ու իրադարձությունները, մարդիկ, փողեր, հաջողություններ և նմանատիպ բաներ, կամ թե անհաջողություններ, դժբախտություններ, այսինքն այն, ինչ կա մարդու մտքում ու գլխում: Բայց դա չի նշանակում, որ դուք վայրկենապես, կարծես կախարդական փայտիկով, ձեզ մագնիս կարող եք դարձնել ու ձգել ձեր ցանկացածը: Ոչ, դա այդպես չէ: Պարզապես մարդը բնական ճանապարհով ստանում է այն, ինչը մտածում է ու ցանկանում: Օրինակ. Եթե ցանկացածը անձ է, ապա նա կարող է իր ճանապարհին հանդիպել անհրաժեշտ մարդուն, կամ կարող է հնչել երկար 93 Business A.R.M
Ս ՜8 Ք Ի М Ім М *________________ _______________ ____________________ » սպասված հեռախոսազանգը, կամ հաճելի պայմաններում և իր ուզած մթնոլորտում հանդիպել ուզած մարդուն: Եթե դա ւիող է, ապա կարող եք անգամ փողոցում գտնել, աշխատանքի մեջ պաշտոնի բարձրացմամբ ստանալ, կամ թե շահել լոտոյում: Եթե երկար ժամանակ վատ տրամադրություն ունեիք, վախով անհաջողությունների մասին էիք անհանգստացած մտածում, ի՞նչ եղավ: Պարզ է, ունեցաք: Եթե դուք երկար ժամանակ մտածում էիք մեքենա ունենալու մասին և ունեցաք կամ երկար ժամանակ մտածում էիք կյանքի ուղեկից ունենալու մասին և ունեցաք, ի՞նչ է, պատահականությո՛ւն էր այս ամենը, թե' հեքիաթ, այնպես չէ': Բայց «հեքիաթային» այստեղ ոչինչ չկա: Դա ես և դուք ենք ու մարդիկ, ում հետ ամեն օր այս ամենը կատարվում է անգիտակցորեն, անկախ մեր կամքից: Ընթերցողներից շատերը, երևի, սկսեցին խիստ կասկածել այս ամենի ճշմարտացիությանը, որովհետև շատերը նույնպես ցանկացել, բայց այդպես էլ սպասելով են մնացել: Ի՛նչն է պատճառը: Արդյո՛ք, այստեղ ինչ-որ գաղտնիք կա, թե' պատահականություն է կամ զուգադիպություն: Այո, ճիշտ եք, գաղտնիք կա և դա ձեր կասկածն է: Շատերի ցանկությունների չիրականացման գլխավոր պատճառը կասկածն է, որ չեն կարող դա ունենալ կամ այսինչին հասնել և այլն: Հետաքրքիր է ու փաստ, որ ձեր կասկածներն ու մտքերը ավելի մեծ ուժով են ձեզանից հեռացնում ձեր ցանկությունները, քան ցանկությունների մտքերը, որոնք պետք է իրենց ձգեին ձեր նպատակը: Այսինքն, ինչպե՛ս: ❁ Միտքը զգացմունք է ծնում, իսկ զգացմունքը՝ գործողություն Արդեն ասացինք, որ Ձգողականության օրենքը դա Տիեզերքի «մագնիսային» ուժն է: Նույնիսկ գրավիտացիոն օրենքը հանդի94 Business A.R.M
^֊IjUibpjl Ііриіліш|ппі1 lip ենբեն սանում է նրա մի մասնիկը: Ըստ այդ օրենքի, իրար են ձգում իրար նման մարդիկ, գաղափարներ, իրավիճակներ, օրինակ' մարզական խմբեր, սպորտի սիրահարներ, ընկերություններ և այլն: Նույն սկզբունքով և անհաջողությունն ու դժբախտությունը, այսինքն այն, ինչ կա ձեր ուղեղում: Իսկ արդյո՞ք բոլորն են ենթարկվում այդ օրենքին և կարո՞ղ են արդյոք բոլորը օգտվել այդ օրենքից: Այո, կարող են: Անցյալում, մինչև մեր օրերը, եղել են մարդիկ, ովքեր իմացել և կիրառել են այս օրենքը: Նրանք ցանկությունը մտքում ամեն օր կրկնելով, միաժամանակ զգացմունք, հետաքրքրություն և էներգիա ներդնելով, իրենց ցանկությունը կյանքի են կոչել: Արևմուտքը սա անվանում են «ներդաշնակության օրենք», այսինքն երջանիկ ես, եթե ներդաշնակ ես աշխարհի հետ և դժբախտ, եթե հակադրվում ես դրան: Այլ խոսքով ասած, մեր ցանկությունների իրականացման համար մենք օգտվում ենք մեր ներքին' ուղեղի, մտքի, խոսքի ու պատկերացման ուժերից: Այն, ինչին ուզում եք հասնելկարող եք ձեր կյանքում ունենալ մտքում մտապատկերելով և դրան առնչվող դրական պնդումները բազմաթիվ անգամ կրկնելով: Ի՞նչ է ստացվում. ես կարող եմ մտածել ինչ ուզում եմ և այն կարող է կատարվե՞լ: Եվ այո, և ոչ: Պետք է նախօրոք զգուշացնեմ, որ միայն պարզ մտածելով ու ցանկանալով չեք կարող հասնել ձեր ուզածին, կամ էլ ավելի լավ է չցանկանալ, որովհետև կարող է սխալ արդյունք ունենաք: Դրա համար անհրաժեշտ է հետևել բոլոր այն կանոններին, որոնք կառաջադրվեն ընթերցման ընթացքում: Տիեզերքի սպասման օրենքը Հաջողակ մարդիկ հնարավորություններ են փնտրում, իսկ անհաջողակները' արդարացումներ և յուրաքանչյուրը գտնում է իր փնտրածը. Սպասումը իշխում է մեզ վրա, դրա համար էլ կարևոր է նրա վրա հսկողություն սահմանել: Եթե դուք ակնկալում եք լավագույն 95 Business A.R.M
տարբերակը, ապա դուք այն, անպայման, կստանաք: Եվ հակառակը, երբ ձեր մտքերը բացասաբար են տրամադրված երևույթին, ապա այդպիսի բացասական արդյունք էլ կստանաք: Ապացուցված է, որ մարդկանց 90 տոկոսը ավելի շատ հակված է բացասական սպասմանը: Երևի չեք հավատա ասվածին, բայց դա այդպես է: Օրինակ' ծերանում եք, որովհետև դրան եք սպասում: Ինքներդ ձեզ ծրագրավորում եք, որ դառնաք ավելի ու ավելի մեծ' մինչև որոշակի տարիքի հասնելը: Հասնելով նշված տարիքին, սկսում եք հագուստի ոճով, պ ա հվա ծքովս այլ «նշաններով» ձեզ պահել մեծահասակի նման: Նույնիսկ այդպես մարդը գուշակում է իր մահանալու մոտավոր ժամանակը: Դրական սպասումներ կարելի է ձեռք բերել դրական մտածելակերպ զարգացնելու միջոցով: Եթե դուք վճռականորեն որոշել եք հաջողության հասնել, ապա ձեր բոլոր մտքերը պետք է ուղղված լինեն ապագային, իսկ անցյալի մտքերը պետք է թողնեք անցյալում: Նայեք ապագային հույսով ու հավատով և գործեք խանդավառությամբ: Խանդավառությունը հզոր ոգեշնչող ուժ է, (խանդավառություն' էնտուզիազմ - հունարեն նշանակում է Աստծով ներշնչված, ոգևորված): Ըստ սպասման օրենքի, եթե դուք անկեղծորեն դրական արդյունք եք ակնկալում, ապա մագնիսի նման նրան ձեզ մոտ կարող եք ձգել, որովհետև սպասման օրենքն ասում է. «Ղու Կստանաս այն, ինչին սպասում ես»: Այսօրվա ձեր սպասումը կիրականանա վաղը և կստանաք այն, ինչին սպասում եք, ուստի եղեք ուշադիր ձեր սպասումների մեջ: Վատը միշտ հեռացրեք ձեր մւոՔ^րից. Ուշադիր հետևեք ձեր զգացումներին, կանխազգացումներին: «Ինչին մարդը սպասում է, այն էլ ձեռք է բերում,- ասել է Արիս* Ս 8 Ք Ի ІИ ч И ! _________________ _____________ ___________________ _____ Business A.R.M
Ji հոաջագոոք) о Տիեզերքի նվիրելու օրենքը Մենք արդեն ծանոթացանք Ձգողականության օրենքին և իմացանք, որ. «Այն, ինչ ներսում է, նույնը դրսում է», «Նմանը ձգում է նմանին» օրենքի շնորհիվ ինչ ցանկանում ենք' կարող ենք մտքի ուժով մտածածը իրական դարձնել: Բայց, թացի Ձգողական օրենՔհց. գոյություն ունի նաև Տիեզերքի Նվիրելու օրենքը, որի կիրառումը առատության է պարգևում կատարողին: Օրենքն ասում է. «Ինչ որ ցանես, այն4 կհնձես: Մեկը ցանես' շատը կքաղես»: Այս օրենքը որոշ հեղինակներ համարում են նաև Տիեզերքի հիմնական օրենքներից մեկը, որը կոչվում է նաև Ներդրման օրենք: Այն ասում է. «Ինչ տալիս ես, այն էլ ստանում ես»: Տալստանալը Տիեզերքի էներգիայի տարբեր հոսքեր են, այսինքն, տալով նրանից, ինչը մենք արդեն ձեռք ենք բերել, ղրանով ապահովում ենք Տիեզերքի առատությունը, որը տարածվում է մեր կյանքում: Մեր մարմինն ու ուղեղը Տիեզերքի հետ մշտապես գտնվում են դինամիկ կապի մեջ և փոխանակման գործընթացում: Եթե դադարեցվի այդ շարժումը, ապա այդ փոխանակման ու շրջանառության դադարը կնմանվի արյունատար համակարգի շրջանառության դադարի: Համակարգը կսկսի խտանալ, կառաջանա պայթյունավտանգ իրավիճակ, կամ էլ ճահճացում, ուստի կյանքում պետք է գերիշխի շարժումը, փոխանակումը, թարմացումը: Մարդը պետք է նվիրի, բաժանի, կիսվի սեփական միջոցներով, մտավոր ու ֆիզիկական էներգիայով, որպեսզի նույնը ետ ստանա բազմապատկված: Հիշեք, որ երջանկության թռչունը նստում է միայն մարդու բաց ափի մեջ: Հնարավոր սխալներ Ուզում եմ կարևոր մի հարց տալ. «հնչո ւ եք տալիս». Երևի տալիս եք, որպեսզի ձեր տվածը բազմապատկված ձե զ վերա97 Business A.R.M
Ս Տ-ԲԻ ПІчИ* դառնա: Բայց, եթե դուք նվիրում եք այդ հաշվարկով ու զգացումով, ապա դրանով զրկում եք ձեզ նրա բազմապատկված վերադարձից: Այսինքն, այդպես տալով դուք կարծես Տիեզերքին հայտնում եք, որ ձեր տվածը ձեզ չէր բավարարում, ուստի կարճ ժամանակաընթացքում դուք կունենաք տրվածի ավելի մեծ անբավարարություն: Այստեղ գործում է Ձգողականության օրենքը, ինչ-որ բանի կարիքի էներգիայի տատանումը իրեն է ձգում դրա ավելի մեծ կարիք: Դրա համար սիրով բաժանեք: Բաժանեք, երբ ուրախ տրամադրություն ունեք: Այսինքն, սիրով ցանիր, որ սիրով հնձես: Իսկ եթե մարդը նվիրելուց հետո հաճախ է խոսում իր տված իրի կամ դրամի նվիրատվության մասին, նշանակում է, նա անհրաժեշտությունից դրդված է նվիրել կամ թե դժվարությամբ է բաժանվել տվածից: Խորհուրդ կտայի ձեզ այդ ձևով ստացած նվերը չօգտագործել: Եթե տալուց զգում եք պարտքի կատարում կամ զոհաբերում, ապա նշանակում է ձեզ մոտ դրա կարիքը կա: Իսկ որպեսզի ստիպեք այդ օրենքին գործել ձեր կյանքում, հետևեք հետևյալ խորհուրդներին. Դիպակ Չաիրայի խորհուրդները Ամերիկացի հայտնի էնդոկրինոլոգ բժիշկ, հոգեբան Դիպակ Չոփրան (ծնվել է Հնդկաստանում) ուսումնասիրել է մարդու մարմնի, մտքի և հոգու ներդաշնակությունը: Նա շատ գրքերի հեղինակ է, որոնք հայտնի են աշխարհում: Ահա թե ինչ խորհուրդներ է տալիս Դիպակ Չոփրան իր «Հաջողության 7 հոգևոր օրենքները» գրքում. 1. Ես ուր էլ որ գնամ, ում էլ որ հանդիպեմ, միշտ ինձ հետ նվերներ եմ վերցնում՜ նվիրելու համար: Նվերը կարող է լինել ծաղիկ, ժպիտ, քաղցր խոսք ու բարի մաղթանք: 2. Այսօրվանից սիրով կընդունեմ բոլոր այն պարգևները, որը ինձ կառաջարկի կյանքը: Ես սիրով կընդունեմ այն, ինչ կպարգևի բնությունը արևի լույս, ծիտիկների երգ, ծառեր, ծաղիկներ, առա98 Business A.R.M
M l ան Ц Д Ц д Д И рЫ ф ЬЬрр ջին ձյուն և այլն: Իմ սիրտը բաց է ինձ տրված բոլոր նվերների համար դա լինի իր, գումար, հաճոյախոսություն, թե բարեմաղթանք: Յ.Ես պարտավորվում եմ ապահովել իմ կյանքում դրամի շրջապտույտը, ինչպես նաև կյանքում տալ ու առնել ամենաւսրժեքավոր պարգևները հոգատարություն, սեր և ջերմություն: Ամեն անգամ մարդկանց հանդիպելիս ես մտովի նրանց երջանկություն, ուրախություն ու ավելի շատ ծիծաղելու և ուրախանալու առիթներ կցանկանամ: 4. Որոշում ընդունեք' նվիրել: Ինչքան տալիս եք, վստահ եղեք, որ նվիրման օրենքի համաձայն, կստանաք ավելին: Իսկ ինչքան որ ձեզ մոտ ավելանում է, այնքան պետք է ավելին նվիրեք: Ամենալավ միջոցը, որը կստիպի Նվիրման օրենքին գործել, դա ծեր որոշումն է. «Երբ ամեն անգամ ինչ-որ մեկի հետ գործ ունենամ, պետք է նրան ինչ-որ բան նվիրեմ»: Կարևոր չէ, որ դա անպայման լինի նյութական իր, դա կարող է լինել նաև հաճոյախոսություն կամ բարեմաղթանք: Նիլ Դոնւսլդ Ոալշի խորհուրդները «Զրույց Աստծու հետ» գրքից I * Ինչ-որ քեզ համար ես ցանկանում, տուր ուրիշին: Եթե ցանկանում ես լինել երջանիկ, ապա երջանիկ դարձրու ուրիշին:Եթե ուզում ես հաջողակ լինել, ապա օգնիր ուրիշին հասնելու հաջողության: Եթե ուզում ես քո կյանքում սերն ավելանա, ապա այնպես արա, որ ուրիշի մոտ սերն ավելանա. Ղա արա անկեղծ, ոչ թե նրա համար, որ անձնական շահ ես փնտրում: Եթե ուզում ես, որ քո տվածը քեզ վերադառնա, ապա սրտանց ցանկացիր, որ ուրիշի մոտ էլ այս բոլորը լինեն. Այս օրենքը կարելի է անվանել նաև Տալ-Ստանալու Օրենք, որովհետև Տիեզերքը ղեկավարում է փոխանակման ընթացքը: Անշարժ ոչինչ չկա, որովհետև ցանկացած փոխազդեցություն դա 9 9 Business A.R.M
Ս Տ Ք Ի fllK M i տալ ու ստանալ է: Գործնականորեն դրա կիրառումը շատ պարզ է: Իրականում, ստանալու ամենապարզ միջոցն այն է, որ ինչ ուզում եք, նախ օգնեք ուրիշին ստանալու այն, ինչը նա է ուզում: ❁ Նվիրման կանոնը Հետևենք նվիրման կանոնին, որն ասում է. • Եթե ուզում եք ձեռք բերել, նախ' տվեք: • Եթե ուզում եք երջանիկ լինել, ապա երջանկացրեք ուրիշին: • Եթե ուզում եք սիրված լինել, ապա սիրեք ու սեր նվիրեք: • Եթե ուզում եք լինել նկատված ու գնահատված, ապա նկատեք և գնահատեք ձեր մերձավորներին: • Եթե ուզում եք նյութական հարստություն, ապա ինքներդ նույն միջոցներով օգնեք ձեր մերձավորներին: Այսինքն, օրենքն ասում Է.Ինքներդ օգնեք ապահովել ուրիշներին այն ամենով, ինչին ձգտում եք հասնել: Այո, կյանքում գործում է Տիեզերական այս օրենքի. «Եթե ուզում եք ձեռք բերել, նախ տվեք» սկզբունքը: Բայց ինչպե՞ս կարող է այդ սկզբունքը նպաստել հարստացմանն ու բարգավաճմանը: Բայց չէ որ տալ' նշանակում է ձեզ զրկել ինչ-որ բանից, տալով ձեզանից ինչ-որ բան կպակասի: Այո, ճիշտ եք, բայց ամեն ինչ շատ պարզ է: Որովհետև տալու պահը ձեզ ստիպում է զգալ, որ դուք արդեն դա ունեք և ձեր ունեցածից կարող եք բաժին հանել ուրիշին, չունեցածից չեք կարող տալ: Իսկ տալու դեպքում դուք մտածում եք. «Ես շատերից այնքան առաջ եմ, որ կարող եմ նվիրատվություն անել», ձեր ուղեղը ընկալում է, որ դուք դա ունեք: Ոչ մի միտք, ոչ մի արարք աննկատ չի մնում Տիեզերքի կողմից: Դրա համար մտածեք այն մարդկանց մասին, ովքեր ձեր կողքին են: Չմոռանաք. «Ինչ որ ցանես, այն' կհնձես: Մեկը ցանես' շատը կքաղես» սկզբունքը: Օգտվեք օրենքի հնարավորություններից: Դրա համար ուրիշի տուն գնալիս մի ափսոսեք որևէ նվեր տանել' 100 Business A.R.M