The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Էմմա Տանանյան - Մտքի ուժը (1)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Lusine Babayan, 2024-05-23 06:16:35

Էմմա Տանանյան - Մտքի ուժը (1)

Էմմա Տանանյան - Մտքի ուժը (1)

գ լ բ ի խ 1յ. Ի ՞Ն Չ է ԱՖԻՐՄԱՑԻԱՆ Ի՞նչ է նշանակում աֆիրմացիա: Աֆիրմացիան (Lium affirmatio - մտաձև, պնդում, համոզմունք, ինքնաներշնչում) պարզ, կարճ դրական արտահայտություն է այն մասին, որը մարդը ցանկանում է ունենալ: Երևի ձեզ կթվա, թե «աֆիրմացիա» բառը նոր է և մոդայիկ, բայց մարդկությանը այն ծանոթ է եղել դեռ 19-րդ դարում: Բառարաններում տրված է այսպիսի ձևակերպում. «Աֆիրմացիան դրական կարճ պնդումներ են, որոնք բազմաթիվ անգամ կրկնելով, պահանջված պատկերը ամրագրվում է մարդու ենթագիտակցության մեջ, փոխում մտքերի դրական ուղղվածությունը' նպաստելով հոգեգգացմունքային վիճակի լավացմանը, որն էլ իր հերթին ձևավորում է այն, ինչին ձգտում ենք»: Տպավորիչ հնչեղություն և լայն կիրառություն ունենալու նպատակով գրքում օգտագործում եմ «աֆիրմացիա» բառը, որի հոմանիշներն են և նույն իմաստը ունեն հայերեն «մտափոխում», «պնդում», «մտաձև», «մտքի բարեփոխություն», «համոզմունք» բառերը: Ինքնաներշնչումը դա զգայական օրգանների միջոցով գիտակցաբար կամ անգիտակցաբար ենթագիտակցության վրա ազդելու գործընթաց է: Մեր կյանքը իրենից ներկայացնում է մեր հավատալիքի և հավատամքի արտացոլումը: Համագործակցելով ենթագիտակցության հետ մեր կազմած դրական համոզմունքների միջոցով կարող ենք փոխել մեր ապրելակերպը. Դրա համար պետք է մտովի կամ բարձրաձայն կրկնել ճիշտ կազմված դրական համոզմունքները համոզված լինելով, որ կփոխվի մեր մտքերի պատկերը մեր ուզած ուղղությամբ, այսինքն հենց այդ դրական համոզմունքն էլ կոչվում է աֆիրմացիա. 201 Business A.R.M


ИХГМЧІІчІГ Դուք կարող եք հարցնել. «Արդյոք բավակա ն է արտաբերել, կրկնել այդ կախարդական բառերը և իմ կյանքում ամեն ինչ հրա շքով կփոխվի՞»: Բնական է, եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, ապա կյանքում չէր լինի այսքան հիվանդություն ու տառապանք: Աֆիրմացիան էլ ունի իր գաղտնիքները, որոնց ծանոթանալով և կիրառելով, կարող եք հեշտությամբ հասնել ձեր ուզածին: ճիշտ կազմված և հաճախակի արտաբերած դրական համոզմունքները երջանկության, սիրո, ներքին ներդաշնակության, առողջության և բարգավաճման արդյունավետ միջոցներ են. Դրանք կազմում ենք կյանքի առանձին ոլորտների համար Դրական համոզմունքի մեթոդի հեղինակը «Աֆիրմացիա» բառի կիրառումը կապված է ֆրանսիացի բժիշկ դեղագործ էմիլ Կուկի (1857-1926) հետ, երբ նա սկսեց մարդկանց բուժել ինքնաներշնչումով: Մեծ գիտնականը բազմամյա պրակտիկայով ապացուցեց, որ շատ հիվանդություններ մարդկային հոգու և երևակայության ուժի առջև նահանջում են: Նրա նշանավոր ու հայտնի աֆիրմացիան. «Ամեն օր ես ավելի ու ավելի եմ լավանում բոլոր հարաբերություններում» դարձավ ողջ Եվրոպայի բազմահազար մարդկանց փրկության լույսը, իսկ 20-րդ դարի ամերիկացի հոգեբան Խոսե Սիլվան, ստեղծագործաբար մշակեց էմիլ ԿուԷյի մեթոդը և ստեղծեց մտածելակերպի ինքնահսկման իր «Սիլվա մեթոդը»: Այդ մեթոդի էությունն նույնն է, որ մարդը կարող է իր կյանքի բնույթը փոխել' փոխելով իր մտքերը և ինքն իրեն, այսինքն՜ մարդը կարող է երջանիկ դառնալ ինքն իր հետ ներդաշնակության մեջ գտնվելու միջոցով: Շատ հայտնի դերասաններ և մարզիկներ հաջողության են հասել այդ մեթոդի կիրառմամբ: Էմիլ Կուէն իր աֆիրմացիաներով օգնեց շատ մարդկանց առողջանալու և կյանքը դրականորեն փոխելու: Նա վստահ էր. որ. «Նույն բառի կրկնումը ստեղծում է պատկերացում նրա մասին, իսկ այդ պատկերացումը դառնում է իրական և վերածվում 202 Business A.R.M


iu«|)|ipiUm)fiimi կենդա նի գործողությա ն»: Այս մեթոդի հիմնական գա ղա փ ա րն է. «Մ եզ ղեկա վա րում է ոչ թե կամքը, այլ պ ա տ կերա ցումը: Ամեն մի միտ ք, ա նկա խ նրա դրա կա ն կամ բա ցա սա կա ն լինելուց, մտնելով մեր ենթա գիտ ա կցությա ն մեջ, դառնում է կենդանի իրա կա ­ նություն: Եթե մա րդը ինչ-որ բան է ուզում, ապա նա վաղ թե ուշ կունենա , եթե կա րողա նա հա ճա խ կրկնել այն, ինչ ուզում է»: Այսպես օրինա կ, եթե արյան ճնշումը բա րձր է, պետք է անընդհատ կրկնել. «Իմ արյան ճնշումը օրեցօր նորմալանում է, ես ինձ հիանալի եմ զգում»: Դրա կա ն հա մոզմունքների օրինա կներ են. • Ես տաղանդավոր եմ: • Ես արժանի եմ կյանքում ամենալավին: • Ես արժանի եմ հիանալի կյանքի: • Իմ եկամուտները ամեն ամիս գնալով աճում են և այլն: Վիլյա մ Ջեյմսը, որին անվանում էին ժա մա նա կա կից հոգեբա ­ նության հայր, էմիլ Կուէյի ա շխ ա տ ա նքից տ պ ա վորվա ծ, հայտարա րել է. «Մեծագույն հայտնագործությունը իմ սերնդի համար այն փաստն է, որ ցանկացած մարդ, փոխելով իր մտածելակերպը, կարող է հիմնովին փոխել իր կյանքը»: Ինչպե՞ս ճիշտ կազմել աֆիրմացիաները Մեր կյա նքը ա մբողջովին կախ ված է մեր մտքերից, որոնցով սնվում է մեր ենթա գիտ ա կցությունը: Մտքերն են բնորոշում մեր հա րա բերությունը մեզ շրջա պ ա տ ող իրականության հետ, ձևա վորում մեր վա րքա գիծը և վերա բերմունքը կյանքի նկատմամբ. Եթե ուզում եք ձեր կյա նքում ինչ-որ բան փոխել, սկսեք ձեր մտքերը փ ոխ ելուց' բա ցա սա կա ն մտ քերը փոխեք դրականի. Ինչքան կենտ րոնա նում, սևեռվում ենք մեր մտքի վրա, այնքան նրա ուժը մեծանում է, հետ ևա բա ր փոփոխությունը ա րա գ է կատարվում. Միտ քը հրա շքներ է գործում, իսկ եթե ինչ-որ բան այն չէ, ապա մտ ա ծեք, թե որտ եղ եք սխ ա լվել: Աֆիրմա ցիա ն պ ա րզ և միաժամանակ ենթագիտակցության 203 Business A.R.M


іігчілі чмчн1 վրա ազդող շատ հզոր միջոց է: Դրա համար պետք է ճիշտ կազմէ ձեր ցանկությունը արտահայտող դրական հա մոզմունքներ. Կա զմելուց հետո կարող եք դրանք կրկնել ամեն տեղ, որտեղ հար> նար է, դրա համար տեղ ու ժամանակ չկա: Օրա կա ն գոնե ւոասր րոպե անընդհատ, բարձրաձայն կամ ինքներդ ձեզ, արտաբերեք ձեր կազմած աֆիրմացիաները 1ւ արդյունքը կզարմացնի ձեզ: Աֆիրմացիաներ ձևակերպելու կանոնները Հնարավոր է, դուք կարողանաք ընտրել արդեն կազմված աֆիրմացիաներից ձեր ուզածը, իսկ եթե ոչ ինքներդ կարող եք կազմել: Աֆիրմացիաները կազմելու համար կան որոշակի կանոններ, որոնց հետևելը շատ կարևոր է, որպ եսզի ճիշտ կազմեք ձեր դրական մտաձևը: Կանոնները հետևյալն են. Աֆիըմացիան պետք է ձևա կերպ վա ծ լինի որպես ներկա ժամանակով կատարված փաստ: Միշտ կրկնեք նպատակի համոզմունքը այնպես, կարծես դա արդեն ունեք: Օ րինա կ' եթե ասում եք. «Ես մեքենա կունենամ», ապա հայտնի չէ, երբ կունենաք, դրա համար հնարավոր է տարիներ պետք լինի: Կամ. «Ես ուզում եմ երջա նիկ ու հարուստ լինել» արտահայտությունը ճիշտ չէ: Այդպես դուք կմնաք «ուզելու» մեջ և միշտ «կլինեք ուզող», առանց ոչինչ ստանալու: Իսկ «Ես հարուստ եմ և հա ջողա կ» համոզմունքը արդեն կատարված փաստ է: Եթե դուք հա մոզվա ծ եք, որ հարուստ ու հաջողակ եք, Տիեզերքը ամեն ինչ կանի, որպեսզի դա ինքն էլ ձեզ համար հաստատի: Աֆիըմացիան պետք է որոշակի լինի: Մանրամասն նկարագրեք այն, ինչ ուզում եք: Օրինակ. «Ես բնակարան եմ գնել» պնդումը արդյունավետ չէ, իսկ եթե ասեք.«Ես գնել եմ երեք սենյականոց բնակարան, Աբովյան փողոցի 7 հարկանի շենքի 4-րդ հարկում» կլինի որոշակի և արդյունք կունենա: Աֆիըմացիան պետք է կա րճ լինի և վերա բերի միայն ձեզ: Այո, կարևոր է, որ պնդումը միայն ձեզ համար կազմեք, բայց նաև այն204 Business A.R.M


պես, որ ձեր ցանկությունը ոչ մեկին չվնասի: Օրինակ, եթե ուզում եք օգնել ամուսնուն վարկը մարելու հարցում, ապա համոզմունքը պետք է կազմել այսպես. «Ամեն օր մեծ հաջողությամբ և հաճույքով օգնում եմ ամուսնուս վարկը մարելու գործում»: Աֆիրմացիան չպետք է ուղղված լինի ուրիշներին վնասելուն, որովհետև այն, ինչ ասում եք, ձեզ է վերադառնալու, իսկ դուք կուզենայի ք, որ ձեր ասածը ձեզ համար կատարվեր: Հետևաբար, համոզմունքը միայն դրական պետք է լինի: Աֆիրմացիան պետք է լինի դրական, երբեք չի կարելի օգտագործել «չ», «ան» ժխտական մասնիկները, որովհետև մեր ենթագիտակցությունը չի ընդունում այդ ժխտական մասնիկները և հակառակն է կատարում: Օրինակ, «Ես միշտ չեմ պարտվում» արտահայտությունը ենթագիտակցությունը ընդունում և կատարում է. «Ես միշտ պարտվում եմ»: Բայց արդյո՞ք դուք դա էիք ուզում: Իհարկե, ոչ: Դրա համար պետք է գրել. «Ես միշտ հաղթում եմ»: Աֆիրմացիան պետք է դրական զգացումներ և զգացմունք առաջացնի: Օգտագործեք' «հիանալի», «չքնաղ», «գեղեցիկ», «արևային», «լուսավոր» և նմանատիպ բառեր: Օրինակ' «Իմ մեքենան հիանալի տեսք ունի, երբ ես նրանով շրջում եմ»: Դրա հետ մեկտեղ, ընտրեք ձեզ համար կարևոր հարցի աֆիրմացիան: Աֆիրմացիայի մեջ չի կարելի ասել. «Ես չեմ ուզում վաղ արթնանալ», «Ես չեմ ուզում ...» և այլն, ճիշտ կլինի ասել.«Ես քնում եմ օրը 8 ժամը, լավ քնում և առույգ արթնանում եմ», «Ես աշխատում եմ այնքան գումար, ինչքան ինձ պետք է. Ես միշտ շատ փող ունեմ» և այլն: Աֆիրմացիայի մեջ չպետք է օգտագործել. «Ես կարող եմ ունենալ...»: Եթե դուք ասում եք. «Ես հիանալի մարմին կունենամ». Դրանից ոչինչ չի փոխվում: Ձեր ենթագիտակցությունը հիանալի գիտի, որ դուք դա տեսականորեն կարող եք և դրանով նրան ոչ մի նորություն չեք հայտնում, իսկ ասելուց բացի, գոնե մի օր ֆիզիկական վարժություն կատարեք: 205 Business A.R.M


ІІ ^Ч ІАІ» МІПІ Г Աֆիրմացիայի մեջ չի կարելի օգտ ա գործել «Ես ուզում եմ...,> կամ «Ես երազում եմ...» նախադասությունները: Կարող եք անսահման ուզել կամ երագել, ինչքան սրտերդ կամենա, խնդիր չկա, Տիեզերքը ձեզ չի խանգարի: Բայց օգնել, որ երազեք, դա չի կարող, որովհետ և դուք լավ էլ երազում եք, օգնելու կարիք չկա: Աֆիրմացիան պետք է ուղղված լինի միայն ձեզ: Անիմաստ է ասել.«Տղաս թող լավ սովորի»: Ձեր ենթագիտակցությունը կապ չունի ձեր տղայի հետ, թեպետ նա ձեր տղան է: ճի շտ կլինի ասել. «Ես հպարտանում եմ իմ տղայի լավ սովորելով»: Որպեսզի աֆիրմացիայի կրկնումը լինի առավելագույնս արդյունավետ, այդ կանոնների պահպանումը անհրաժեշտ է: Խորհուրդներ սխալներից խուսափելու համար 1. «Ուզում եմ», « Կարող եմ» բառերը ոչինչ իրենց մեջ չեն պարունակում, եթե օգտագործել եք այդ բառերը, ապա արդյունքի մի Щ սպասեք: 2. Համոզմունքը պետք է կրկնել աղոթքի պես' մշտապես: Անգամ, եթե գիշերը մի պահ արթնացել եք, կրկնեք մեխանիկորեն «Ես հարուստ եմ, հաջողակ ու երջանիկ»: Արդյունքը երաշխավորված է: Պետք է համբերությամբ զինվեք, ինչպես սերմ ցանելիս. պետք է ջրեք, փխրեցնեք հողը մինչև լավ աճի: _+ 3. Ենթագիտակցությունը աշխատում է միայն կերպարով: Հիշեք, որ պետք է պատկերացնեք, որ ձեր ուզածը արդեն ունեք: Կարծում եմ, մի փոքր դժվար է, բայց ոչինչ, կվարժվեք: 4. Հիշեք, եթե դուք աֆիրմացիան կրկնում եք մի քանի րոպեի ընթացքում և օրվա մնացած ժամանակը բացասաբար եք մտածում, ապա այդ դեպքում աֆիրմացիայի գործունեությունը կչեզոքանա. Եթե ուզում եք դրական արդյունքի հասնել, հրաժարվեք բացասական մտածումներից: 2 0 6 Business A.R.M


_________________ —------------------------------ ^ 1 Ь» Ւ tu«|)|ipiliui||uufi Աֆիրմացիայի կիրառման խորհուրդներ ԽՈՐՀՈՒՈՂ 1. Հիշեք, որ նպատակադրումը (ցանկության ձևա կերպ ումը) և համոզմունքը տարրեր բաներ են: Աֆիրմացիան դրական համոզմունք է, այլ ոչ թե նպատակ: • Համոզմունքի օրինակ. «Փողերը ինձ սիրում են և միշտ ինձ մոտ են գալիս անհրաժեշտ ու մեծ քանակով»: • Նպատակադրման օրինակ. «Ես աշխատում եմ ամիսը 1000 000 դրամ »: • Համոզմունքի օրինակ. «Իմ օրգանիզմը ազատագրված է բոլոր հիվանդություններից և հոգնածությունից: Նա լցված է լիառատ լույսով և առողջությամբ»: • Նպատակադրման օրինակ. «Իմ արյան ճնշումը 120/80 է»: • Համոզմունքի օրինակ. «Ես գիտեմ ինչ եմ ուզում և հեշտությամբ հասնում եմ իմ նպատակին»: • Նպատակադրման օրինակ. «Ես հաջողությամբ հանձնեցի նախագիծս, դրանից հետո ինձ նշանակում են բաժնի վարիչ». Կարծում եմ, զգա ցիք նպատակադրման և աֆիրմացիայի տարբերությունը: Նպատակը որոշակի է, իսկ աֆիրմացիան ավելի անորոշ է ու խորը, նա ազդում է մեկ որոշակի նպատակի վրա. Համաձայնվեք, որ «Ինձ միշտ ամեն ինչ հաջողվում է» աֆիրմացիան ավելի արժեքավոր է, քան «Ես լոտոյով շահել եմ մեկ միլիոն դրամ» ցանկությունը, որովհետև աֆիրմացիան պետք է կազմել այնպես, որ նա գործի երկար ժամանակի համար. ԽՈՐՀՈՒՐԴ 2. Օգտագործեք աֆիրմացիաներ, որոնք ձեր մեջ համապատասխան կերպարներ կստեղծեն, այլ ոչ թե կդառնան դաաարկ բառերի խումբ: Օրինակ. «Ես բացարձակապես առողջ եմ և «Առողջության էներգիայի հզոր հոսքը լցնում է իմ մարմինը բուժու ն- թարմացնում իմ օրգանիզմի յուրաքանչյուր բջի?»- ԱԱտ Գ ^ Ր Այվելի մեծ ազդեցություն կունենա: ճիշտ է, երկրորդը: Որովհետև ստեղծվում է առողջ մարմնի և բջիջների մտապատկեր, որոնք ր ^ Քի առաջ առողջանում են, դառնում կյանքով լեցուն, թարմացա . 207 Business A.R.M


ՍՏՔԻ(»1< ||' Յուրաքանչյուր մարդու ընկալումը տարրեր է՜, ուստի ինքներդ ստեղծեք ձեր աֆիրմացիայի տեքստը, որը մոտ կլինի ձեր հոգուն: ԽՈՐՀՈՒՐԴ 3. Կիրառեք այն աֆիրմացիաները, որոնք արտաբերելիս չեն ստեղծում ներքին անհարմարություն: Ենթադրենք, դուք շատ անինքնավստահ մարդ եք: Երր ասում եք. «Ես շատ ինքնավստահ եմ» արտահայտությունը, ներքուստ անհարմարություն է ստեղծվում, որովհետև դա այդպես չէ և աֆիրմացիան աննպատակ է լինում: Իսկ երբ ասում եք. «Իմ ինքնավստահությունը մշտապես աճում է», ոչ մի խնդիր չի առաջացնում: Եթե ձեր աշխատավարձը կազմում է 500 դոլար, ապա. «Ես աշխատում եմ 500 դոլար ամիսը» աֆիրմացիան կարող է բացարձակապես չընկալվել և նույնիսկ ներքուստ արձագանք չստանալ: Իսկ երբ ասում եք. «Փողերը միշտ ինձ մոտ են գալիս անհրաժեշտ և նույնիսկ ավելի մեծ քանակով» կամ «Իմ եկամուտները օրեցօր ավելանում են», աֆիրմացիաների արձագանքը մեծ է լինում: ԽՈՐՀՈՒՐԴ 4. Մի փորձեք սահմանաւիակել Տիեզերքին ձեր ցանկության կատարման լավագույն տարբերակը ընտրելու հարցում: Դրա համար աֆիրմացիան կազմելիս խուսափեք ավելորդ կոնկրետությունից. «Իմ զգացմունքները այսինչի մոտ մեծ սեր է առաջացնում»: Սա սահմանափակում է, որովհետև հնարավոր է, որ «այսինչը» ձեզ հարմար թեկնածու չէ և Տիեզերքը ձեզանից լավ գիտի, թե որն է ձեզ երջանիկ դարձնելու լավագույն տարբերակը: Այդ դեպքում ճիշտ կլինի. «Ես դեպի ինձ եմ ձգում իմ Միակին, որի հետ ես շատ երջանիկ կլինեմ»: Չէ՞ որ Տիեզերքին ավելի տեսանելի է, թե ով կարող է ձեզ համար «անկրկնելի» ու «եզակի» դառնալ ու երջանկացնել ձեզ: Աֆիրմացիայի կիրառման կանոնները Մի կողմից աֆիրմացիայի կիրառման կանոնները շատ պարզ են. պետք է կրկնել մշտական և ինչքան հաճախ, այնքան լավ: Դրա հետ մեկտեղ, ճիշտ կլինի նաև հետևել հետևյալ խորհուրդներին. 208 Business A.R.M


լ* ^ I. m«|>|ipiUmj|mib Աֆիրմացիան արդյունավետ է գործում, երբ ասվում է քնելուց առաջ և առավոտյան արթնանալիս: Այդ ժամանակ մարդու գի֊ տակցությունը, այսինքն տրամաբանական մտածելակերպը թուլացած է լինում և չի խանգարում ենթագիտակցության աշխատանքին: Առավոտյան ասված աֆիրմացիան էներգիայով է լցնում մեզ, իսկ երեկոյանը ենթագիտակցությանը գիշերը մշակելու հնարավորություն է տրվում: Ցանկալի է նույնը ասել նաև օրվա տարբեր ժամերին մի քանի անգամ: Աֆիրմացիան քանի՞ անգամ պետք է կրկնել: Գտնում եմ, որ որոշակի ցուցում չի կարելի տալ, դա կախված է մարդու ցանկությունից: Միայն ասեմ, որ աֆիրմացիայի հաճախակի կրկնելը նպաստում է նպատակի արագ իրականացմանը: Աֆիրմացիան պետք է կրկնել ոչ թե գրաֆիկով, այլ ձեզ հարմար ցա նկա ցա ծ պահի: Օրինակ, երբ մեքենայով գնում եք կարևոր հանդիպման և հնարավոր է ճանապարհին խցանումներ լինեն: Այդ ընթացքում հարմար է կրկնել, օրինակ.«Տիեզերքը ինձ միշտ ձեռք է մեկնում ու պաշտպանում է: Ինձ միշտ ամեն ինչ հաջողվում է: Հանդիպման մասնակիցները հիացած են ինձանով» և այլն: Այսինքն, պարտադիր չէ, որ ձեր կազմած աֆիրմացիաների ողջ փաթեթը կրկնեք: Ասեք այն, ինչը տվյալ պահին ցանկանում եք, որը պահի համար անհրաժեշտ և հոգեհարազատ է ձեզ. Աֆիրմացիան ասեք այնպես, որ այն ձեր մեջ արձագանք առաջացնի և թվա, որ ասելով կատարվում է. Անհրաժեշտ է ասվածին միացնել նաև նրա մտապատկերը վիզուալիզացիան. Չէ որ ձեր նպատակն է զգալ այն, ինչը ցանկանում եք, այլ ոչ թե ասեք, ասելու համար: Աֆիրմացիայի հետ անհրաժեշտ է աշխատել մշտական, երկար ժամանակով: Լսել եք. «Կաթիլը ժայռ է քանդում» ասացվածքը, այնպես չէ՞: Ուստի պետք է աշխատել այդ սկզբունքու[ անընդհատ, կարող եք ունենալ նաև բջջային հեռախոսում. Հնարավոր է մեկ օրը կամ մեկ շաբաթը քիչ փնի, օրինակ' ինքնավստահու209 Business A.R.M


и?і>(Л|»і и . «и* թյուն ձեռք բերելը պահանջում է երկա րա տ և և համառ աշխատանք: «Աֆիրմացիան ամեն օրվա համար» օգնում է ամրացնելու մարդու դրական հարաբերությունը Տիեզերքի հետ. Ինչքա՞ն Ժամէ օգտագործենք աֆիրմացիան Դրա համար որոշակի ժամկետ Դա կա խ վա ծ է մարդուց, ինքն է որոշում, թե որ ա ֆիրմա ցիա ն ինչքան պ ետ ք կրկնի կախված նպատակի իրագործումից, իսկ չէ՞ որ ձեր նպ ա տ ա կն էլ հենց դա է: Օրինակ. «Ես ա մենագեղեցիկն եմ» աֆիրմացիան իմաստը կկորցնի, եթե դուք արդեն հաղթել եք «Միսս Եվրոպ ա » մրցույթում: Իսկ «Աստված միշտ օգնում և պաշտպանում է » աֆիրմացիան անժամկետ է: Մեծ տարիքով մարդուն երբեմն կարող է անհարմար թվալ աֆիրմացիայի հետ աշխատելը, կարծես առաջարկում են նրան երեխայի նման ավազի վրա խաղալ: Պետք չէ այդպես մտածել: Դուք ոչ թե խաղում, այլ աշխատում եք ձեր ենթագիտակցության հետ' ձեր կյանքը ձեր ուզած ձևով կարգավորելու համար: Դժվար թե, հիմա, որևէ մեկը վախենա խոստովանել, որ աղոթում է Աստծուն: Հետևաբար, սա էլ աղոթքի մի տեսակ է, որը այնքան պետք է հենց մեծահասակին' առողջանալու և առողջությունը պահպանելու համար: Ինչպե՞ս կրկնել աֆիրմացիան Արդեն ա սա ցինք, որ աֆիրմացիան արդյունավետ է կրկնել անկողնում քնելուց առաջ և արթնանալիս: Բայց արդյո՞ք հւււրմար է կարդալը, թուղթը ձեոքը բռնելը կամ թե ճի՞շտ է անգիր անելը: Խորհուրդ եմ տալիս հետևյալը, գրեք Ա 4 ֆ որմա տ ի թղթի վրա ձեր սիրած աֆիրմացիան մեծ շրիֆտով, փակցրեք ձեր ննջասենյակի պատին (որտեղ օտար մարդ չի մտնում) այնպես, որ 210 Business A.R.M


պսակած վիճակում կարողանաք հեշտ կարդալ: Դա շատ հեշտ ու էսրդյունավետ միջոց է: Ինչո I է պետք աֆիրմսւցիան Դրական Մտածելակերպի Համակարգը խոսում է այն մասին, որ ամեն մի մարդ իրականում հրաշագործ է և ունակ կյանքը փոխելու դեպի լավը, որ Տիեզերքը րարի է և միշտ պատրաստ է օգնել յուրաքանչյուրին իր ցանկությունների կատարման հարցում: Ասվածը կարծես նման է հեքիաթի, իսկ հեքիաթին դժվար է հավատալ, այնպես չէ՞: Օրինակ, եթե երեխային մանկության տարիներին հաճախ են ասել, որ անհաջողակ է կամ չի կարող հարուստ լինել, որովհետև ծնողները և բարեկամները աղքատ են, ապա նրա ենթագիտակցությունը (այդ արտահայտությունները բազմաթիվ անգամ լսելով) հավատացել է այդ հիմարությանը, որովհետև ենթագիտակցությունը չի տարբերում մտքի լավն ու վատը: Նա իրականացնում֊է այն, ինչ տալիս են: Դրա համար, որպեսզի այդ մարդը հետագայում հասնի հաջողության, անհրաժեշտ է գիտակցաբար նրա մեջ մտցնել հակառակ պնդումը, որ նա կարող է հարուստ և հաջողակ մարդ լինել, իսկ հետագա կառուցողական մտածելակերպը կախված կլինի իրենից, ինքը պիտի թելադրի իր ենթագիտակցոությանը: Այդ գործընթացն էլ հենց կոչվում է ինքնաներշնչում: Ուզում եմ ևս մի օրինակ բերել: Պատկերացրեք, մարդը մանկությունից անընդհատ լսում է.«Դու հիմար ու դեբիլ ես: Քո ձեռքից ոչինչ չի գալիս: Դու ոչնչի ունակ չես...». Նմանատիպ արտահայտություններ նա լսում է նաև դպրոցում, ինստի տուտում, աշխատանքի վայրում, նույնիսկ ընտանիքում. Արդ յունքում, մարդու մեջ ակամա կարծիք է ձևավորվում իր մասին, որ ինքը, իրոք, ոչնչի ունակ չէ: Ինչպես նախորդ օրինակում, այն պես էլ այս ինֆորմացիան ծրագրավորվում է նրա ուղեղում: 211 Business A.R.M


1 1 Տ Ք Ի І І І м И * Եվ հակառակը, հանկարծ իրավիճակը փոխվում է և նրան ասում են, որ «Դու հրաշագործ ես և որ ամեն ինչ կարող ես...»: Իհարկե, մարդը ուզում է հավատալ այդ բառերին, բայց նա ի վիճակի չէ դա անել: Տասնյակ տարիներ նրան համոզել են, որ նա անհաջողակ է և այն էլ անհուսալի: Ամենացավալին այն է, որ այդ դեպքում Տիեզերքը չի կարող նրան օգնել, որովհետև այդպիսի մարդը չի կարող դրականորեն նայել շրջապատին, չի կարող իրապես հավատալ իր կարողություններին: Նրա գիտակցության մեջ ամուր նստած է տարիների արգելքը. «Ես չեմ կարող ոչնչի հասնել, ես անբախտ եմ...»: Այդ արգելքը թաքնվում է մարդու ենթագիտակցության խորքեում, խանգարում դեպի լավը փոխվելուն և թույլ չի տալիս նմանատիպ որևէ դրական միտք ներս թափանցի ենթագիտակցություն: Մարդը կարող է ինչքան հնարավոր է ձև տալ, որ ինքը հավատում է հաջողությանը, բայց Տիեզերքին չես խաբի, նա հիանալի գիտի, որ դա ընդամենը արտաքուստ է: Բայց այստեղ օգնության է գալիս աֆիրմացիան իր հզոր ուժով: Այդպիսի դեպքերում համառ աշխատանքն իր արդյունքը տալիս է: Լավ է, որ կա արդյունավետ և պարզ միջոց վերղ^սսված իրավիճակը փոփոխելու համար և դա աֆիրմացիան է: Մեզ շրջապատող աշխարհը մեր ներքին աշխարհի արտացոլանքն է: Ինքնաներշնչումը օգնում է մեր ներքին աշխարհի ձևավորմանը և դրան համապատասխանաբար փոխվում է մեր արտաքին աշխարհը: Հակառակը լինել չի կարող, որովհետև արտաքին աշխարհը ներքին աշխարհի հայելին է: Հայելին միայն արտացոլում է իսկությունը: Ինքնաներշնչումը կարող է փոխել իսկությունը, էությունը, որը արտացոլվում է արտաքնապես: Ի՞նչ է անում ինքնաներշնչմանը անտեղյակ մարդը: Օրինակ' մարդը զայրացած է ինչ-որ տհաճ միջադեպից և նա սկսում է. «Ինչ վատն է աշխարհը, ամեն ինչ բարդ է, փող չկա, ինչ պիտի անեմ և այլն»: Այս գաղափարները արագ ընդունվում են ենթագիտակցության կողմից, որովհետև նա 100 տոկոսով հավատում է ասվածին և նա դրանք իրականացնում է: Արդյունքում' ամեն ինչ ավելի վատ է ստացվում: 212 Business A.R.M


Ինչպե՞ս է գործում աֆիրմացիան Ենթագիտակցության մեջ բացասական համոգմունքը աֆիրմացիայի միջոցով դրականի փոխելով աստիճանաբար փոխվում ու ձևավորվում են այս կամ այն խնդրի լուծման համար պահանջվող նոր հարաբերություններ. Piujg դա արագ կատարվող գործընթաց չէ և դրա համար ժամանակ է հարկավոր: Նույնիսկ ոչ թե մեկ կամ մի քանի օր ու շաբաթ, այլ նույնիսկ շաբաթներ: Դա պահանջում է մշտական աշխատանք, որպեսզի ողջ բացասական մտածումները դուրս հանվեն և տեղը դրականը գրանցեն, այն կախված չէ մեր ցանկությունից: Ինչո՞ւ: Որովհետև, այլ կերպ ասած, դա ենթագիտակցության մեջ տարիների ընթացքում շերտավորված մտքերի փոխում է: Օրինակ. «Ես ոչինչ չեմ կարողանում անել» արտահայտությունը, երբ փոխում ենք «Ինձ մոտ ամեն ինչ հաջող է ստացվում» համոզմունքով, դժվար թե որևէ մեկը կարողանա ասել, թե դա ինչ մեխանիզմով է տեղի ունենում: Ելնելով Դրական Մտածելակերպի Համակարգից փորձենք տալ հետևյալ բացատրությունը: Այսպես, մեր Տիեզերքը անսահման առատ է և պատրաստ է օգնելու յուրաքանչյուրին իր դրական ձգտումների հարցում: Ցանկացած մարդ ունակ է կերտել իր կյանքը: Իրավիճակը, որում գտնվում է մեզանից յուրաքանչյուրը, հանդիսանում է հենց այն, ինչը մենք կարողացել ենք ստեղծել անցյալում: Բայց ինչո ւ մարդուն հաճախ չի հաջողվում օգտվել Տիեզերքի առատությունից: Գիտակցությունը ոչ միայն արգելափակում է Տիեզերքի հետ մարդու նուրբ դաշտի կապը, այլև պնդում է. «Ինձ մոտ չի ստացվի, ես չեմ կարող անել, դա անհասանելի է, ես ձախորդ եմ, ես տգեղ եմ, ինձ չեն սիրում...»: Որտեղից են գալիս այդ բացասական պնդումները. Ինչպես արդեն ասացինք ծնողից, դպրոցից, շրջապատից, ընտանիքից: Քչերն են հավատում երազանքի կատարմանը և ճիշտ է, որովհետև երազանքը չի կատարվում հենց իրենց մեղքով. Օրինակ' ինչ-որ մեկը խնդրում է Տիեզերքին օգնել իրեն իր երկրորդ կեսի փնտրման հարցում և չի ստանում դրական արդ213 Business A.R.M


trSP.M1l4H! յունք, որովհետև.մարդու մտքերը մշտական խառնաշփոթ վիճակում են. «Ես ուզում եմ նրան գտնել, ամենալավին և սիրողին - Չմոռանամ, զանգել Իրային և բամբասել երեկվա երեկոյի մասին ֊Չեմ հասցնի ժամանակին հաշվետվությունը տալ ֊ Ուզում եմ, որ նա բարի ու քնքուշ լինի: Չմոռանամ կաթ գնել: Երեկ գեղեցիկ հարսի շոր տեսա: Ո՞ւր է կորել իմ ստեպլերը...»: Տիեզերքը ուրախ կլինի օգնել, բայց հնարավո՞ր է այս խառնաշփոթի միջից գտնել գլխավոր միտքը և իրագործել: Չէ՞որ, հնարավոր է, որ մարդու գլխավոր միտքը լինի ընդամենը ստեպլեր գտնելը: Պետք է մեր ցանկությունները ճշմարտացի, իրական, լիարժեք լինեն: Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում: Մարդն ասում է.«Ես ուզում եմ Նրան, ամենալավին և ինձ սիրողին»: Իսկ ներքին ձայնը ասում է. «Դա անհնար է, որովհետև ես գեղեցիկ չեմ, ինձ մոտ ոչինչ չի ստացվում, ես հրապուրիչ չեմ, ինձ ինչի համար պետք է սիրեն, ես անհաջողակ եմ ու բախտ չունեմ»: Արդյունքում, Տիեզերք է ուղարկվում ոչ թե խնդրանքը, այլ մարդու անհաջողության մասին խորը համոզմունքի կատարումը: Իրավիճակը հիմնովին փոխվում է, երբ գործին միանում է համոզմունքի բանաձևը: Եթե աղջիկը հաճախակի կրկնում է, օրինակ, հետևյալ արտահայտությունները^ Տիեզերքը միշտ մտածում է իմ մասին: Ես հիանալի եմ: Ես սիրում եմ ինձ հենց նրա համար, ինչ կամ: Ես ծնվել եմ սիրո և երջանկության համար»: Այղ դեպքում ի՞նչ կկատարվի: Տիեզերքը խառը և քաոսային մտքերի փոխարեն լսում է որոշակի և պարզ ցանկություն, լինել երջանիկ: Բացի դա, մշտական դրական համոզմունքը կրկնելով դուրս են մղվում շատ տարիների կուտակված բացասական պնդումները: Վերջապես, անհետանում է իր հաջողության և երջանկության մասին կասկածը, իսկ Տիեզերքը հոգատարությամբ լսում, գրանցում և կատարում է այն, ինչ լսում է: Այս դեպքում Տիեզերքը միշտ պատրաստ է օգնել: Պետք է սիրով, բարությամբ և հարգանքով վերաբերել Տիեզերքին, չնայած շատերը նրա մասին հակառակն են մտածում, որպես չար, դաժան, կասկածելի ու վտանգավոր անորոշություն: 214 Business A.R.M


Եթե մարդու կարծիքն այդպիսին է, ապա Տիեզերքը կարո՛ղ է օգնել նման մարդուն: Իհարկե, ոչ: Կարևոր չէ պարզել, թե համոզմունքը ինչպես է ազդում ենթագիտակցության վրա. Ղա նման է նրան, որ փորձենք բացահայաել, թե գլխացավի դեղը խմելուց հետո ինչպես է ազդում գլխի վրա. Բնական է, չենք կարող: Կարևորը, որ դեղը խմելուց գլխացավը անցնի ու անցնում է: Պատկերացրեք բաժակի մեջ պղտոր ջուր ունեք: հնչպե ս կարող եք առանց ջուրը դատարկելու բաժակի 2ՈՓԸ պարզեցնել: Միայն պղտոր ջրով լի բաժակը ծորակի հոսող ջրի տակ պահելով: Նույնը և կատարվում է ուղեղի հետ աֆիրմացիան կրկնելով: Հնարավոր է, այս մեկնաբանությունները ձեզ այնքան էլ համոզիչ չթվացին, բայց այս ամենը իմանալը պարտադիր է, որովհետև եթե անընդհատ կարճ արտահայտություններ ու բառեր եք արտասանում, որոնց ինքներդ էլ չեք հավատում, որոշ ժամանակ հետո ձեր ենթագիտակցությունը սկսում է «սթրեսի» մեջ ընկնել: Չէ՞ որ նա գիտի, որ դա ճիշտ չէ, բայց դուք շարունակում եք ասել' ուժեղ էներգիա ներդնելով ասվածի մեջ: Արդյունքում' նրան մնում է ձեր խոսքերը կամ իրական դարձնել, կամ հրաժարվել կատարելուց: Սկզբում ենթագիտակցությունը որոշում է գնալ պարզ ճանապարհով չհավատալ, հետևաբար չկատարել, իսկ երբ դուք շարունակում եք կրկնել համոզմունքները, նա ընկնում է սթրեսային վիճակի մեջ: Վերջապես, սթրեսը այնքան մեծ է լինում, որ ուրիշ ճար չի ունենում նրանից ազատվելու, բացի անհավատալին հավատալի ու իրական դարձնելուց. Ե՞րբ չի կարող գործել աֆիրմացիան Գաղտնիք չէ, որ շատ մարդիկ դեո այս տեխնիկայով լուրջ չաշ խատած, հայտարարում են, որ չի օգնում, զգում են, թե ամեն օր խաբում են իրենք իրենց և թողնում են պարապմունքը: Այդպես էլ 215 Business A.R.M


U S P h f l l M l i : է պատահում, որովհետև ընտրում են այնպիսի համոզմունք, որն իրենց ներաշխարհի և բնույթի հետ չի համապատասխանում Ա նման դեպքում առաջանում է ներքին կոնֆլիկտ: Նման համոզմունքները բազմաթիվ անգամ կրկնելով, թվում է, թե մարդը ինքն իրեն է խաբում: Մյուս կոպիտ սխալը, որ մարդիկ թույլ են տալիս գործնականում դա ուրիշի համոզմունքի բանաձևի կրկնելն է, որն իր մեջ էներգետիկա չունի և իր համար չէ, որովհետև համոզմունքը պետք է լինի «կենդանի» ու զգացմունքային, ինչպես նաևպետք է կարողանալ այն գործնականորեն պատկերացնել: Համոզմունքը կորցնում է իր ուժը, եթե անդադար չենք ասում, միաժամանակ կորցնելով նրա նկատմամբ հավատը: Համոզմունքը պետք է դրական զգացումներ առաջացնի, նրանով պետք է ապրել: Հետևաբար, ինքնավստահ և հանգիստ վիճակում կարող եք ունենալ ձեր ցանկացածը: Անկախ նրանից, մարդը հավատո՞ւմ է, թե՞ ոչ, համոզմունքը մարդու կյանքում գործում է մտքերի և զգացմունքների ձևով, բայց ի տարբերություն համոզմունքների արդեն գիտենք, որ համոզմունքները դրական պնդումներ են, իսկ մտքերը կարոդ են բացասական լինել: Դրա համար պետք է մտքերը հսկողության տակ վերցնել և դրական պնդումները կրկնելով, կարող եք մեծ հաջողությունների հասնել բացասական մտքերը փոխելով դրականի: Համոզմունք և երախտագիտություն Երախտագիտությունը սովորական համոզմունք է, որը ներկայացվում է այլ տեսքով. Երախտագիտությունը փոխում է ձեր կենտրոնացումը և էներգիայի հոսքը: Երախտագիտության ժամանակ, փոխանակ կենտրոնանաք, թե այս կամ այն չունենք, սկ՜ սում եք կենտրոնանալ նրա վրա, ինչը լավ է ու դուք արդեն ունեք: Դա ստեղծում է դրական զգացումների հոսք, որը ձգում է նոր դրական իրեր ու իրադարձություններ ձեր կյանքում: 216 Business A.R.M


երախտագիտությունը միջոց է ձեր կննքում ավե ավելի լավն- Երբ շնորհակալ եք լինում այն ամենից, ինչ ունեո դաք դրանով ձեզ եք ձգում ավելի լավ բաներ, որի համար էւ անելի շնորհակալ եք լինում: լ 4 Երախտագիտությունը համոզմունքի բանաձևի ձևակերպման լավ միջոց է: Դուք կարող եք շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունեք ու նրա համար, որը դեռ չունեք և ուզում եք ունենալ: Երախտագիտությունն իր մեջ դրական մեծ էներգիայի հոսք ունի, քան սովորական համոզմունքը: Համեմատեք այս երկու համոզմունքները և կզգաք էներգիայի տարբերությունը. «Ես աշխատում եմ տարեկսւն 100000 դոլար» և «Շնորհակալ եմ նրանից, որ տարեկան աշխատում եմ 100000 դոլար»: մի ամաչեք շնորհակալ լինել դեռ չունեցածի համար: Հիշեք, որ ձեր ցանկությունը սկզբում ձևակերպում եք ուղեղում, իսկ հետո նա վերափոխվում և ֆիզիկական ձև է ստանում: Շատերը հակված են տեսնելու միայն իրենց անհաջողությունները և թերությունները, փոխանակ գիտակցորեն պատկերացնելու իրենց հաջողություններն ու ձեռք բերումները: Մենք ինչ-որ բանի հասնելով, մի քանի օր ուրախանում ենք, իսկ հետո լրիվ մոռանում 4 այդ ձեռքբերումների մասին: Մեզ շատ արագ է լքում այդ ուրախության զգացումը և դա շատ բնական է: Դրա համար մենք նորից նոր նպատակներ պետք է ունենանք, որ առաջ շարժվենք: Հիշեք, որ հաջողությունը իր հետևից նոր հաջողություններ է բերում: Մենք ամբողջովին կենտրոնանալով նրան, ինչին ուզում ենք հասնել, լրիվ մոռանում ենք մեր նախորդ ձեռքբերումները, զայց այդ ձեռք բերածի ուրախության զգացողությունը ձեզ շատ է պետք: Վերհիշեք պահեր, երբ դուք հաղթել եք, հիացած եք եղել ձեզանով, եիբ դուք բարձրության վրա եք եղել. Հիշեք, ինչպես եք հաղթահարել դժվարությունները: Հպարտացեք դրանով: Նայեք ձեզ որպես հաղթողի: Դա ձեզ չի խանգարի նոր բարձունքների հասնելու, ընդհակառակը, ձեզ նոր ուժեր և էներգիա կտա: Հաջո217 Business A.R.M


ղությունն իր հետևից նոր հաջողություն է բերում: Ինչքան շատ զգաք և վայելեք ձեր նախորդ ձեռնարկումների հաջողությունը, այնքան նորից ու նորից հաջողությունը կմտնի ձեր կյանքի մեջ: Դուք կարող եք վայելել ձեր նոր ձեռքբերումները, որին նպաստում է մեզ ծանոթ Ձգողականության օրենքը: Կարևոր է հիշել. Դուք կարող եք շնորհակալ լինել ոչ միայն նրա համար, որ ունեք, այլ այն բանի համար, որ դեռ չունեք: Երբ շնորհակալ եք լինում, իրոք, երախտագիտության զգացում ունեցեք: Մշտական կրկնեք երախտագիտության նույն համոզմունքը: Կարևորը մշտական կրկնվող երախտագիտության համոզմունքն է, այսինքն, միշտ շնորհակալ լինելը: Կանոնը այսպիսին է' շնորհակալ հղեք այն ամենի համար, ինչ ունեք և չունեք հիմա, չդադարելով հասնելու նոր բարձունքների: Իսկ ի՞նչ է կատարվում այն մարդու հետ, որը միշտ բողոքում է, թե այս չունի, չի կարողանում դրան հասնել, ինչո՞ւ է դա այսպես ձգվում: Բարձրյալը միշտ լսում է. «Ես սա չունեմ», «Ես չեմ կարողանում սա ստանալ»: Արդյունքում Նա տալիս է դեպքեր, որոնք նպաստում են այդ նպատակին հասնելու անկարողությանը: Միշտ ձգտեք նորանոր նպատակների, չմոռանալով շնորհակալ լինել եղածի համար, որովհետև Աստվածաշնչում ասված է. ունեցողին կտրվի, չունեցողից կվերցվի այն, ինչ ունի: Ուրեմն ինչից սկսել՜ Ցուցակ գրեք, թե այս պահին ինչից եք շնորհակալ: Դա կարող է լինել սիրելի կին կամ ամուսին, երեխաներ, մեքենա, տուն, որտեղ ապրում եք, աշխատանք: Մի խոսքով այն, ինչը հիշեք' գրեք: Ամեն օր նայեք ձեր գրածին և ներքին զգացողություն ապրեք: Սովորություն դարձրեք շնորհակալ լինել ամեն ինչի համար: Ամեն օր քնելուց առաջ հիշեք օրվա լավ բաները և շնորհակալ եղեք Բարձրյալից այդ ամենի համար: Նա ձեզ ավելին կտա, ինչի համար շնորհակալ եք լինում: Ս Տ Ք Ի IИми*____________________________________________________________ 218 Business A.R.M


Չէ՞ որ դրական տրամադրությունն իրեն է ձգում դրական մարդկանց, դրական դեպքեր և լավ իրադարձություններ: Խորհուրդներ կյանքի «այբուբենից» Այսպիսով, աֆիրմացիան պետք է կազմել ինքնուրույն' հիմք ընդունելով որոշակի կանոններ. Պետք է կազմել ներկա ժամանակով: Օրինակ. «Ես կգնեմ ընդարձակ բնակարան» գրելու փոխարեն պետք է գրել. «Ես գնել եմ ընդարձակ բնակարան...»: Պետք է այնպես կազմել, կարծես թե ցանկացածդ արդեն կատարվել է: Որոշակիություն: Համոզմունքը տարողունակ բանաձև, է, իսկ նրա որոշակիությունը' ողջունելի: Օրինակ. «Ես լավ եմ աշխատում» ասելու փոխարեն, պետք է ասել. «Իմ աշխատավարձը ամիսը 1000 եվրո է»: Ավելի կյանք դրեք: Համոզմունքը կազմելիս օգտագործեք այնպիսի բառեր, որոնք էներգիա են կրում իրենց մեջ: Օրինակ. «Ես հաջողությամբ եմ ստեղծել իմ բիզնեսը» ասելու փոխարեն պետք է ասել. «Ես մեծ բավականությամբ, հեշտությամբ ու հաջողությամբ եմ ստեղծել իմ բիզնեսը»: Լավ կլինի համոզմունքի հետ միասին պատկերացնեք այն, ինչ ասում եք: Օրինակ, երբ ասում եք. «Ես գնել եմ շքեղ բնակարան» լավ կլինի պատկերացնեք ձեզ որպես այդ տան տեր, որը այդ բնակարանի բազմոցին նստած սուրճ է վայելում: Նույնիսկ, պետք է որոշ ժամանակ զգալ բնակարանի հոտն ու շունչը: Երբեք մի ասեք երբեք: Համոզմունք կազմելիս երբեք մի օգտագործեք «չէ», «չունեմ», «չկա» և այլն: Մի խոսքով «չ», «ան», «ոչ մի անգամ», «ե ր բ ե ք » մասնիկները: Փոխարենը օգտագործեք «կարող եմ», «ունեմ» և. այլն: Մի գնդակով երկու նապաստակ: Համոզմունք ստեղծելիս պետք 2 1 9 Business A.R.M


Ս Տ Ք Ի flh d ii չէ բոլոր ձեր ցանկությունները ձևակերպեք մի բանաձևով: Մեկ ցանկության համար պետք է կազմեք մեկ համոզմունք: Ավելի հեշտ է կենտրոնանալ ցանկության մեկ պատկերի վրա, քան մի քանի: Պարզեք պատճառը ոչ թե հետևանքը: Պետք չէ ամբողջովին ձեր ուժերը վատնեք հետևանքի պարզաբանման վրա, եթե պատճառը ոչ մի տեղ չի անհետացել: Օրինակ' պետք չէ ասել. «Ես ոչնչից չեմ վախենում», մինչդեռ վախը դեռ մնում է, չի անհետացել: Նախ' պետք է վերացնել պատճառը, իսկ հետևանքը ինքը կանհետանա: Ինձ համար սիրելի: Համոզմունքը ուրիշի վրա ազդելու միջոց չէ, նույնիսկ, դրական իմաստով: Օրինակ. «Պապան սթափ կյանք է վարում» կամ «Տատիկը առողջ է և երջանիկ» համոզմունքները չեն գործի, որովհետև դրանք պետք է նախատեսված լինեն միայն սեփական անձի համար և ոչ թե շրջապատի: Աֆիրմացիան ասելիս պետք չէ ավելորդ ճիգեր գործադրել, չէ՞ որ այն, ինչ ասում եք, դուք արդեն ունեք: Ձեզ մ(յում է վստահություն ցուցաբերել ասե1 « * լիս, որ այն ինչ ասում եք'"ունեք և շատ ուրախ եք դրա համար: Աֆիրմացիայի օրինակներ Ինչպե՞ս աֆիրմացիայի օգնությամբ փոխել կյանքը դեպի լավը: Աֆիրմացիան բացասական մտածելակերպից ազատվելու լավագույն միջոց է: Դուք կարող եք ինքներդ կազմել ձեր նպատակի աֆիրմացիան ձևակերպման կանոններին հետևելով: Ձևակերպեք ձեզ համար որոշակի և կարճ մաղթանք' աֆիրմացիա, մտովի պարզ պատկերացրեք վերջնական նկարը, որին ձգտում եք հասնել և սպասեք ցանկալի արդյունքի' չմոռանալով ձեռնարկումները: Օրինակ, եթե ուզում եք հաջողության հասնել աշխատանքում, դրա համար ձեզ անհրաժեշտ է նմանատիպ աֆիրմացիա. Կարիերայի համար. • Ես հասնում եմ այն ամենին, ինչին ձգտում եմ և նույնիսկ ավելիին: 220 Business A.R.M


• N գործը I»» ուրախություն և րավարարվածոլթյոմ է պատճւաուճ- . Ես անում եմ այն, ինչը իՕմ դուր է գաւիս և դրա համար [ավ մարներ եմ ստանում: Հաջողության համար. • Ես ամեն օր լավացնում եմ իմ կյանքը: • Այսօր ինձ համար իմ կյանքի ամենաերջանիկ օրն է: • Այսօր ինձ համար հաջողության ու երջանկության օր է: • Իմ կյանքը գնալով ավելի ու ավելի է լավանում: • Ես հաջողության ու երջանկության մագնիս եմ և այլն: Սիրո համար. • Ես ստեղծում եմ հիանալի հարաբերություններ սիրո, հասկացողության և վստահության հիման վրա: Ես սիրում եմ ինձ: • Այսօր ես հիանալի եմ ու սիրելի: • Սերը և հիանալի հարաբերությունները ինձ մոտ են գալիս ուրախությամբ և թեթևությամբ: • Ես սիրում եմ և իմ սերը փոխադարձ է: • Ամեն օր իմ հարաբերությունները մարդկանց հետ գնալով ավելի ու ավելի են լավանում և այլն: Ինքնագնահսաաւկանի բարձրացման համար. • Ես Տիեզերքի հրաշքն եմ: Ես Աստծո պարգևն եմ: • Այն ամենը, ինչ կատարվում է իմ շուրջը, իմ բարօրության համար է: • Իմ անցյալը, ներկան և ապագան հիանալի են. • Ես արժանի եմ և ստանում եմ այն ամենալավը, որը աոաջար կում է ինձ կյանքը: • Ես ամեն օր հիանում եմ իմ կյանքով: Ինձ միշտ հաջողվում է ամեն ինչում: • Հաջողությունը միշտ իմ կողքին է և այլն. Հարստանալու համար. • Ես փող սիրում եմ և նա էլ ինձ է սիրում. • Ես փողը հեշտությամբ եմ ստանում և տեղին եմ ծախսու • Իմ եկամուտները գնալով ավելանում են և այլն. 2 2 1 Business A.R.M


ՍՏՔԻ ПГчН* Առողջության համար. • Ես հիանալի առողջություն ունեմ. • Ես արժանի եմ սիրո, առողջության, ուրախության և երջանկաց • Ամեն օր ես ավելի առողջ եմ . • Ես հիանալի առողջություն ունեմ և գնալով ավելի եմ լավանդ և այլն: Ապագայի համար. • Իմ երազանքները կատարվում են: • Տիեզերքը գիտի, ինձ ինչ է պետք և միշտ տալիս է այն, ինլ ուզում եմ: • Անցյալը գնացել է ընդմիշտ, ինձ սպասվում է միայն հաջալություն ու երջանկություն: • Ես վստահ եմ, որ կյանքի ցանկացած շրջադարձին ինձ միայն լավ բաներ են սպասվում: • Ես բացարձակապես հանգիստ ու վստահ եմ իմ ապագայի համար և այլն: Ց ա ն կ ո ւ թ յո ւ ն ն ե ր ի կատարման համար. • Ես ուժեղ ու հզոր մարդ եմ: • Ես վստահ եմ ինձ վրա: • Ես ամեն ինչ կարող եմ: • Ես հավատում եմ իմ անսահմանափակ հնարավորություններին: • Ամեն օր ես ավելի հաջողակ ու երջանիկ եմ դառնում: • Ամեն օր իմ հնարավորությունները էլ ավելի են ավելանում և այլն: Աֆիրմացիա ներելու համար Ներելը կարևոր զգացում է բոլոր մարդկանց համար: Ներելը օգնում է փոխել մեր ճակատագիրը ուզած ուղղությամբ: Ներելը առողջության և այլ բարիքների բանալին է: Ահա աֆիրմացիաներ ներելու համար: Ես ուզում եմ ներել և իմ մեջ ներելու մեծ զգացում կա: Ես ներում եմ ինձ և ինձ սեր եմ նվիրում առանց պայմանի: • Իմ սիրտը րաց է իսկական ներման համար: Business A.R.M


Ներումով մաքրվում և ազատվում եմ բացասականից* • Ես բաց եմ թողնում անցյալի ցավը: • Ես իրավունք ունեմ սխալվելու և ներում եմ ինձ: • Ներումը օգնում է ինձ բուժվելու: • Ներելով ինձ ամենալավ նվերն եմ ինձ անում: • Ես ներում եմ ինձ ցավ պատճառած մարդկանց: • Ես դադարում եմ քննադատել մարդկանց: • Ներման շնորհիվ ես սեր եմ շահում: • Մեղավորության զգացումը այլևս չի իշխում ինձ վրա: • Ես ազատագրվել եմ անցյալից: • Ես ինձ համար ընտրում եմ սերը և հասկացվածությունը: / Աֆիրմացիա ինքնավստահություն և ինքնագնահատական ձեռք բերելու համար. • Ես ընտրում եմ սերը իմ նկատմամբ: • Ես զարգացնում եմ իմ մեջ վստահություն: • Ես գիտեմ, որ արժանի եմ բոլոր բարիքների: • Ես ամբողջովին լցված եմ ուժով և վստահությամբ: • Ես բավականին վստահ եմ իմ և իմ ուժերի վրա: • Ես վճռական և վստահ մարդ եմ: • Ես գիտեմ, որ ամեն ինչ իմ ուժի սահմաններում է: Щ • Ես շատ բան եմ կարողանում և անում: • Բոլորը իմ ուժերի ներածի չափով է: • Իմ չարչարանքը պարգևատրվում է: • Ես հավատում եմ ինձ և իմ տաղանդին: • Իմ վստահությունը և ինքնագնահատականը բարձր մակարդակի է. • Ես խելացի եմ և ճիշտ որոշումներ եմ կայացնում. • Ես մեծ հաճույք եմ ստանում իմ նպատակին հասնելու ընթացքից. • Ես դառնում եմ այն, ինչ ուզում եմ դառնալ: • Ես արդյունավետ եմ օգտագործում ժամանակը և իմ միջոցները. Ես հնքնաբավարարված մարդ եմ: ------------------------------------------------ ---------------------------------------1 * Ь» I; iUi|>|ipUunj|ituj| 223 Business A.R.M


U N -f’l W Il u i r • Ես ինձ ավելի վստահ եմ զգում: • Իմ ինքնւսգնւսհատականը բարձրանում է: • Ես ամեն օր ինձ վստահ եմ զգում: Աֆիրմացիա եղիների համար Հղիության ընթացքում կրկնեք աֆիրմացիաները: Պարզվում է դրանք դրական ներգործություն են ունենում ոչ միայն մոր, այլև երեխայի վրա: Գիտնականները վաղուց արդեն ապացուցել են, որ ներարգանդային զարգացման շրջանում պտուղը ներծծում է իր մեջ մոր մտքերը և զգացմունքները: Դրա համար լավ կլինի ամեն օր կրկնել հետևյալ արտահայտությունները. •Ես շնորհակալ եմ իմ հղիության և իմ բալիկի համար: • Իմ հղիությունը հիանալի է զարգանում: • Ես բալիկի ծնունդին սիրով եմ պատրաստվում: • Ես գիտեմ, որ իմ փոքրիկը լրիվ առողջ կծնվի: • Իմ երեխան սպասում է լույս աշխարհ գալուն: • Ես շատ հեշտ կծննդաբերեմ: • Ծնունդը շատ թեթև ու հեշտ կլինի: • Ծնունդը ճիշտ իր ժամանակին կլինի: • Ես պատրաստ եմ մայր լինելու: • Ես հիանալի մայր եմ: • Ես առողջ եմ: • Իմ փոքրիկը կծնվի առողջ ու ուժեղ: • Իմ փոքրիկը արդեն գիտի, թե ես իրեն ինչքան շատ եմ սիրում: Աֆիրմացիա կարդալու ընթացքում պետք է ձեր տրամադրությունը բարձր լինի: Ինչ-որ ասում եք պատկերացնելով ասեք, այսինքն' վիզուալիզացիայի հետ: Ասելիս նաև սիրով շոյեք փորը. Դուք կարող եք կազմել նմանատիպ ձեր ցանկացած աֆիրմացիաները և կրկնել: Ցանկանում եմ ձեզ և ձեր փոքրիկին առողջություն: Եղեք երջանիկ: 224 Business A.R.M


Գ Լ Ո Ի Խ 14. Ի՞ՆՉ է ՍՏԵՂօԱԳՈՐօԱԿԱՆ ՄՏԱՊԱՏԿԵՐՈՒՄԸ (ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑԻԱ) Ինչպե՞ս ստեղծել մտապատկերներ «Մտապատկերման ուժը կարևոր է (փտելիքներից»,- ասել է Ալբերտ Էյնշաեյնը.- Մենք լավ հիշում ենք միայն այն, ինչը սովորել ենք ինքներս. Մարդու գիտելիքները սահմանափակում են նրան, երբ նա սկսում է մտածել դրանց շրջանակներում, իսկ երևակայության սահմանը անսպառ է: Երբ հասկանում ենք, թե ինչ առաջընթաց է ունեցել մարդկությունը քարանձավային ժամանակներից մինչև հիմա, երևակայության ուժը երևում է ողջ մասշտաբով: Այն, ինչ այսօր ունենք մեր երևակայության շնորհիվ է: Ի՞նչ է իրենից ներկայացնում ստեղծագործական մտապատկերումը կամ ինչպես ասում ենք' վիզուալիզացիան: Այն, ինչ մտքում մտածում ենք պատկերներով կոչվում է մտապատկերում, այսինքն' մտածում պատկերներով կամ ընդունված է ասել վիզուալիզացիա: Ստեղծագործական մտապատկերումը (վիզուալիզացիան) նորություն չէ և ոչ էլ արտասովոր ինչ-որ բան: Անցյալում շատերը ստեղծագործական մտապատկերումը օգտագործում էին անգիտակցաբար, իսկ դուք այն կիրառում եք ամեն օր, ամեն րոպե գիտակցաբար կամ անգիտակցաբար: Վիզուալիզացիան միշտ եղել է այն միջոցներից մեկը, որի օգնությամբ շատ Փիլիսոփաներ և մտածողներ ձգտ ել են հասնել հանգստության: Նրանք մւոովի ստեղծել են իդեալական պատկերներ, որոնք նրանց հանգստություն էին բերում: Երբ նրանք ուշադրությունը կենտրոնւսցնում էին այդ պատկերի վրա, նրանց մոտ արագ երևում էր հանգստության և ներդաշնակության զգացողություն: 225 Business A.R.M


ՍՏ-ՐԻ filmi c* Ստեղծագործական մտապատկերումը ձեր ցանկության մտովի պատկերացումն է: Ուղեղում ստ եղծվում է այն իրադարձության կամ իրի պատկերը, որը դուք ցա նկա նում եք ու երա զում, որը ղեռ տեղի չի ունեցել: Այսինքն, ա ռա րկա յի կամ երևույթի բացակայության պայմաններում այդ երևույթի կամ իրի պ ա տ կերա ցումն է: Մտապատկերումը նպատակին հա սնելու ա մենա կա րևոր միջոցն է: Այդ մասին ավելի մանրամասն շա րա դ րվ ա ծ է իմ «Հարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները» գրքում, որտ եղ նկա րա գրվա ծ է, թե ինչպես գիտ ա կցա բա ր օգտ ա գործենք մեր ստ եղծա գործա կա ն մտապատկերումը, որպեսզի ունենանք այն, ինչը ցա նկա նում ենք ունենալ, որովհետ և ուղեղը իր ներսում ունակ է ստ եղծելու գաղափարների, իրավիճակների կամ իրերի մտ ա պ ա տ կեր: Այսպիսով, վիզուա լիզա ցիա ն այն իրա դա րձութ յա ն մտ ա պ ա տ ­ կերումն է, որը դեռ տեղի չի ունեցել, բա յց մա րդը պ ա տ կերա ցնում է, որ ինքն արդեն դա ունի կամ անում է այն, ինչ երազում է ունենալ, այսինքն, պ ա տ կերա ցնում է նպ ա տ ա կը կատարված: Ինչպե՞ս: Շատ պարզ: Ենթադրենք, դուք ուզում եք ինքնա վստ ա ­ հություն զա րգա ցնել ձեր մեջ: Այդ դեպ քում ձե զ երևա կա յեք այդպիսին: Պա տ կերա ցրեք այն իրա վիճա կը, որում դուք վատ եք զգացել և հաղթեք մտովի: Նույնիսկ կա րող եք պ ա տ կերա ցնել, թե ինչպես են ձեր ընկերները, ա շխ ա տ ա կիցները սիրա լիր խոսում ձեզ հետ և հաճոյախոսություններ անում: Պ ա տ կե րա գ րե ք ձեր ձեռք բերածը և հպարտ կեցվա ծք ընդունեքІІппкГ. ....................................г, Г - I լւսւ լ.I Արդեն ասացինք, որ մենք մտովի ստ եղ ծել ենք այն, ինչ հիմա ունենք: Այդ հարցում շատ կա րևոր դեր ունի ստեղծագործական տապատկ րումը, ա յսինքն, մենք օ գ տ ա գ ո ր ծ ո ւմ հՈո մհո № 2 3 ո ? է ն Ո^ եձ զԻ," աեղ.ձեն' * * բանկացս ենք մեր -■ ■ и--- ւր ««ւսւլսս ցա ծի որոշւսևենտ ո^ ա ոՈո ^ տո ^ ն ք մեր ուշա դրութ յունը մշտապես օՋ;Ջ1 “Լր)Տրրժփ7 ք ° ,կամ ն կ ա բ Ի ն ՝ տ ա լ ո ւ 1 նա: Մենք կարող ենք մեօ J f ա ք ժա մա նա Կ. մինչև իրա կա ն ղառխատանքում, ոաենաւ Հ ձ հտԿերա.9նել նոՈ տանԸ Կամ նոր աշ- . и s i s “ Г ь - г աւ4ս,տո՛ 226 Business A.R.M


1 - 0 .; Է ииіЦЛцц[прЛц,1,ші, Pn»l^l ( mi jll| ՈԱԱյ|]էյա1յԱШ Մտապատկերման վարժություններ Օրինակ, ենթադրենք, դուք որևէ անձի հետ լավ հարաբերելու խնՈԻՈ ունեՔ. դուք ուզում եք, որ նրա ու ձեր հարաբերությունները լինեն մեղմ, նորմալ ու հարմոնիկ: Թուլանալով և հանգիստ վիճակում գտնվելով, դուք կարող եք պատկերացնել ձեր սրտամոտ փոխհարաբերությունը տվյալ անձի հետ ջերմ մթնոլորտում: Փորձեք պատկերացնել, որ դա արդեն կատարվել է ու իրական է, դա արեք հատկապես, երբ այդ մասին եք սկսում մտածել: Այդ վարժությունը կրկնեք օրը 2-3 անգամից ոչ պակաս: Եթե դուք սրտանց եք դա ուզում և անկեղծ եք ձեր մտադրության մեջ, ապա դուք շուտով կնկատեք, որ տվյալ անձի հետ ձեր հարաբերությունները այնպիսին են, ինչպես դուք ցանկացել և պատկերացրել եք' պատշաճ, հարմոնիկ և ջերմ: Բայց դա չի նշանակում, որ դուք կարող եք ղեկավարել ուրիշներին, ազդել նրանց վրա իրենց կամքին հակառակ, ընդհակառակը, դրական արդյունքի հասնելու համար դուք ձեզ պետք է դրականորեն տրամադրեք: Մարդկանց մի մասը «տեսնում է» պարզ և վառ պատկերներ, իսկ մյուսներն էլ բողոքում են, որ երբ փակում են աչքերը, ոչ մի պատկեր կամ կերպար «չեն տեսնում»: Ոչինչ, դա ձեզ թվում է. Որովհետև, եթե փորձեք մտովի լիմոն ուտել, ապա կզգաք, որ բե բանում թքարտադրությունը շատացել է.՜ Ոա հենց վիզուալիզա 227 Business A.R.M


U S IM • Ш ч І І* Այսպիսով, պ ա տկերա ցրեք, որ ձեր ուղեղը մի մեծ էկրան է, որի վրւս կարող եք պ ա տ կերել ծեր բոլոր մտքերն ու ֆա նտ ա զիա ները, հրււյպուրվեք այդ պւստկերներով, որպեսզի կա րողա նա ք մեխանիկորեն հա րստ ա ցնել ձեր առօրյա կյանքը ձեր ուզա ծ ձևով. Մտապատկերները կարող են փոխել ձեր տրամադրությունը. Կախված ձեր մտապատկերում նկարած նկարի բնույթից, կարող եք կամ թուլանալ, կամ էլ ակտիվանալ լցվել ուժերով. Մտապատկերման համար պետք է. Հարմարավետ նստեք աթոռին: Փա կեք աչքերը և պատկերացրեք նկար, որը կա րող է ձեզ հանգստացնել' արև, ծով, կանաչ դաշտ և այլն: Ուղեղում փորձեք պարզ պ ա տկերա ցնել այդ տեսա րա նը: Հիացեք, հրապուրվեք այդ տեսարանով: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ձեր շնչառությունը դանդաղում, դառնում աննկատ: Այսինքն, դուք ներդաշնակության մեջ եք մտնում ձեր և բնության հետ: Հաճախ կատարեք այդ վարժությունը, նկա րելով ուղեղում տարբեր նկարներ: Օրինա կ' երկինքը կապույտ է և ա րևը վառ փայլում է երկնքում: Հիշեք, որ ստեղծագործական մտ ա պ ա տ կերումը միայն բարիք է գործում, հակառակ դեպքում, եթե վատը ցանկանաք ուրիշներին, պատկերացրեք, որ այն բումերանգի օրենքով ձեզ ետ կվերադառնա: Դրա համար միայն բարին կամեցեք ձեզ և ձեր շրջապատին: Հիշեք' «Ինչ որ ցանես, այն կհնձես» օրենքը: Օրինա կ' եթե դուք ուզում եք, որ ձեր պ ա շտոնը բա րձրացվի, մի պատկերացրեք, որ ձեր ուզած պաշտոնի աշխատողին գործից ազատելով ձեզ ընդունեն նրա տեղը, այլ պա տկերա ցրեք, որ նրան ավելի լավ աշխատանքի են տեղաւիոխել ու տեղը ձեզ նշանակել: Դրական արդյունքի հասնելու համար դուք ձեզ ււյեւոք է դրականորեն տրամադրեք: Շատ կարևոր է մեր ծնողների, դաստիարակների և ուսուցիչների դերը երեխայի ստեղծագործւսԼ|ւսն ունակությունների բացահայտման և զա րգա ցմա ն հարցում, որպեսզի երեխան կարողանա իր ուզած ձև ով կերտ ել իր ապագան: 228 Business A.R.M


Ստեղծագործական մտապատկերման արվեստը Աշխարհահռչակ Գավեյն Շտկտին իր «Ստեղծագործական վիզուալիզացիա» գրքում գրում է. «Ստեղծագործական մտապատկերումը դա մտային պատկերների և. մտածների օգտագործման մի այնպիսի արվեստ է, որը օգնում է կյանքում գրական Փոփոխության կատարմանը: Շատ կարևոր է ստեղծագործական մտապատկերման համար սովորել խորը թուլանալ: Երբ ձեր մարմինը ու միտքը գտնվում են խորը թուլացման վիճակում, ապա ձեր ուղեղի ալիքային պատկերը փոխվում է և դանդաղում»: Ստեդծագործական կամ ցանկությունների մտապատկերումը հիմնված է մեզ արդեն ծանոթ Ձգողականության օրենքի վրա. «Նմանը նմանին է ձգում», «Դրականը դրականին է ձգում, բացասականը' բացասականին», «Ինչ որ ցանես, այն ' կհնձես»: Այո, երբ օգտվեք այդ օրենքից, ապա գիտակցաբար ձեր կյանքը կփոխի դեպի լավը: Որպեսզի հասկանանք, թե ինչպես է գործում մտապատկերու մը, պետք է իմանանք ուղեղի կառուցվածքը (գիտակցության և ենթագիտակցության մասին), որին արդեն ծանոթ ենք համապա ւոասխան գլխից: Մենք իմացանք, որ միտքը հաճախակի կրկնելով, հնտտհււ ոհո.Խ հոոում' աճում է: Մեր ենթագիտակցությունը Ինչպե՞ս է գործում ստեղծագործական մտապատկերումը խտյմաններ է ստեղծում, որպեսզի Ա|յ ^ եըական: Հիշո՞ւմ եք, ասել ենք, որ ԵնթւոԳհտս,կցՈԼԲյՈւ^ 229 Business A.R.M


ւրՏ ԲԻ ГІІиИ» հասկանում է միայն պատկերի լեզուն, չնայած նա հասկանում է նաև խոսքի լեզուն, բայց ավելի հեշտ է ընկալում պատկերները. Իսկ դա շատ կարևոր է մտապատկերման գործընթացը հասկանալու համար, որովհետև դա այն արդյունավետ միջոցն է, որը նպատակը դարձնում է իրական: Իսկ ինչպե՞ս է գործում վիզուալիզացիան (մտապատկերումը): Որպեսզի հասկանաք, թե ինչպես է գործում ստեղծագործական վիզուալիզացիան լավ կլինի ծանոթանանք «ֆիզիկական տիեզերք», «միտք» և «նյութ» փոխկապակցված էլեմենտների հետ: Ֆիզիկական Տիեզերքը էներգիա է: Այն ամենը, ինչը շրջապատում է մեզ, էներգիա է, իսկ մենք այդ մեծ էներգիայի դաշտի մի մասնիկը: Իրերը, որոնք մենք' նյութական և իրարից անկախ ենք համարում իրականում, միասնական էներգիայի տարբեր ձևեր են: Մենք բոլորս միասնական ենք, նույնիսկ ֆիզիկական իմաստով: Էներգիան առաջ է բերում տատանում, որն ունի տարբեր հաճախականություններ, դրա համար ձեռք է բերում տարբեր որակ' նրբից մինչև կոպիտ: Միտքը համեմատաբար թեթև, նուրբ ձևի էներգիա է, դրա համար այն արագ և հեշտ փոխվում է: Երբ մենք ինչ-որ բան ենք ստեղծում, նախ դա ծնվում է մտովի, մեր գլխում, հետո նոր դառնում իրականում: Օրինակ' նկարը: Նախ, պատկերը ստեղծվում է նկարչի ուղեղում, հետո վերարտադրվում է կտավի վրա' դառնում նկար: Այսինքն, հենց ինքը, մտածելու պրոցեսը էներգիա է, որը աշխատում է նյութի ձևով ստեղծել և իրեն ձգել պատկերացրածը: Օրինակ' եթե դուք անընդհատ մտածում եք հիվանդության մասին, ապա, վերջին հաշվով կհիվանդանաք, իսկ եթե մտածեք, որ ձեզ հիանալի եք զգում' այդպես էլ կզգաք: Ձևը հետևում է գաղափարին: Նյութը ավելի կոպիտ էներգիա է, դրա համար այն դանդաղ է շարժվում ու փոխվում, իսկ կենդանի նյութը նուրբ է, արագ փոխվում է և կրում շրջապատի ազդեցությունը: Քարը պինդ մարմին 2 3 0 Business A.R.M


І Ш [ П р ( ) | Ц І | щ і | І І І П Ш І Ц Ш І П І І І ] nul ІІІІНШІ ш է, նրա վրա դժվար է ազդել, բայց ի վերջո, քարն էլ է փոխում իր ձևը ավելի նուրբ ու թեթև էներգիայի ազդեցությունից' ջրից: բոլոր տեսակի էներգիաները փոխկապակցված են և կարոդ են ազդել մեկը մյուսի վրա: էներգիան ձգողականություն ունի: էներգիայի օրենքներից մեկն ասում է, որ որոշակի որակի և տատանման էներգիան իրեն է ձգում նմանատիպ որակի և տատանման էներգիայի, այսինքն' նմանը ձգում է նմանին: Մտքերը և զգացմունքները ունեն իրենց սեփական էներգիան, որոնք իրենց են ձգում նմանատիպ, նույն բնույթի էներգիա: Մենք այդ օրենքին հանդիպում ենք մեր առօրյայում, օրինակ «պատահական» ինչ-որ մեկն է զանգահարում կամ հանդիպում, որի մասին հենց նոր մտածում էինք, կամ թե «պատահականորեն» գտնվում է % այն գիրքը, որ մեջ կա ձեր կողմից փնտրվող ինֆորմացիան: Բնական է, այս կարգի դեպքերի, երևի, ձեր կյանքում շատ եք հանդիպել: Այո, որովհետև միտքը նյութական է, իսկ մարդը Տիեզերքի մասնիկ, որը տարածության մեջ էներգիա է ընդունում և փոխանցում: Ինչպե՞ս զարգացնել մեր մեջ ստեղծագործական մտապատկերումը Գործնական վարժություներ «Ստ եղծա գործա կա ն մտ ա ծելա կերպ » հասկացությունն Ընդգրկում է մտային պրոցես: Մեզանից շատերի ստեղծագործական հնարավորությունները մեր ողջ կյանքի ընթացքում այդպես էէ մնում են առանց զարգանալու: Մենք բոլորս, մեր ծնված օրից, ոլնենք ստեղծագործական մեծ հնարավորություններ, բայց... Այստեղ են ասել. «Երբեք չգիտես, թե ղու ինչի ես ունակ, մինչև կփորձես»: Ահա այսպիսի գործնական վարժությունների օգնությա բ ԸՈլք կարող եք զարգացնել ձեր մտապատկերումը. Օրանք են. Անւորեք լուռ ու հանգիստ տեղ, որտեղ ձեզ ոչ ոք չի խա QWP • Ասւոեք կւսւ5 պառկեք ձեզ համար հարմարավետ ղիրքու Բսդշապես թուլացրեք ձեր մարմինը: Պատկերացրեք, ոտքի 231 Business A.R.M


USP.MHuH» մատից սկսած մինչև գլուխ, ձեր մարմնի յուրաքանչյուր մկանի թուլացումը, պատկերացրեք, թե ինչպես է ձեր լարվածությունը հեռանում ձեզանից: Շնչեք որովայնով խորը և դանդաղ, հաչվեք 10 -1 և հաշվելիս ձեզ զգացեք ավելի թուլացած: Երթ կզգաք, որ լրիվ թուլացել եք, սկսեք որոշակի պատկերացնել այն, ինչ ուզում եք: • Սկզբում մտածեք այն մասին ինչին ուզում եք հասնել: Դրա համար վերցրեք պարզ օրինակ, որ կարողանաք պատկերացնել: Դա կարող է լինել առարկա, որը դուք կուզենայիք ունենալ, իրադարձություն, որում կուզեիք լինել կամ ձեր կյանքում ինչոր բան, որը կուզենայիք բարելավել: • Եթե դա առարկա է, ապա պատկերացրեք, որ այն արդեն ձեզ մոտ է, որ դուք այն օգտագործում, հիանում եք նրանով, ցույց եք տալիս ձեր ընկերներին: • Եթե դա իրադարձություն է կամ իրավիճակ, ապա ձեզ պատկերացրեք գլխավոր դերում: Դուք միայն կարող եք ազդել այն իրավիճակի վրա և փոխել դրականը, որտեղ դուք գլխավոր դերում եք կամ առնվազն' մասնակից: Դուք այդ ամենը կարող եք պատկերացնել ընդամենը մի քանի րոպե: Հաճույք ստւսցեք, վայելեք ձեր ձեռք բերածը: Ձեր այդ վիճակը պետք է նման լինի ծննդյան օրը նվերների սպասող երեխայի վիճակին: • Այժմ, այս բոլորը մտապահելով, սկսեք բարձրաձայն կամ մտովի ասել ձեր ցանկությանը վերաբերող աֆիրմացիաներ: Օրինակ, «Ես հիանալի հարաբերության մեջ եմ ...-ի հետ»: «Մենք իրար շատ լավ ենք հասկանում» և այլն: • Այսպիսի դրական և ներկա ժամանակով արտասանած աֆիր* մացիաները ստեդծագործակւսն վիզուալիզացիայի կարևոր մասն են կազմում: Եվ վերջում ավելացրեք. «Շնորհակալ եմ: Այն, ինչ ուզում էի, ինձ տրվեց, դեռ ավելին»: Եթե ձեզ մոտ կառաջանան հակառակ մտքեր, ապւս մի լարվեք և մի փորձեք քշել, թողեք թող նրւսնք հանգիստ հեռւսնան, ո2ինչ, դրանց առկայությունը ավելի է ուժեղւսցնում ձեր ցանկությունների ուժը: Դուք շարունակեք կրկնել դրական աֆիՐ՜ 2 3 2 Business A.R.M


І О ,; լ .»ո1».լ.) uujnp^,,,}, ..\„l„„jimil|||1|lllllf|1 (-lJ,,JnilU|jMJ, |1Іи) մացիաները այնքան ժամանակ, մինչև այդ պրոցեսը ձեր մեջ հաճույք և հետւսքրքրություն կառւսջացնի: Դա կարող է տևել 5 րոպե կամ կես ժամ, ինչքան կամենաք: Այս սկզբունքը սույորևլու համար ւիորձեք առաջաղրված կարժությունները կատարել էներգիայով, հոգով ու սրտով, իսկ նրա տված օգուտը' ինքներդ կտեսնեք: Պատկերացրեք, որ մեկը մի երևույթի կամ մի հիասքանչ ծաղկի տեսքի և հոտի մասին ձեզ նկարագրի ու պատմի: Ձեզ այն ֆանտաստիկ կթվա, այնպես չէ°. մինչև այն չտեսնեք ու շոշափելի չզգաք: Նույնը և ստեղծագործական վիզուալիզացիան է, մինչև ինքներդ չփորձեք, չեք համոզվի: Ծառը ճանաչում են իր պտղով, իսկ պտղի համը' փորձելով: Իհարկե, վարժությունների կատարումը սկզբում կարող է այն չլինել, ինչ ուզում եք, իսկ հետո, պրակտիկան կօգնի ձեզ հասնելու այն ամենին, ինչը ցանկանում եք: Մեզանից յուրաքանչյուրն ունի տեսողական հիշողություն: Մեկի մոտ այն լավ է զարգացած, իսկ մյուսի մոտ' թույլ: Քանի որ տարբեր մարդկանց մտապատկերումը, ունակություններից ելնելով, տարբեր է լինում, ուստի կարելի է համառորեն վարժվելով հասնել արդյունքի: Վարժությունները կրկնեք ամեն օր, օրը մի քանի անգամ: Մի ծուլացեք, կատարեք, եթե, իհարկե, ուզում եք ձեր ուզածին հասնել: Բայց պետք է լավ հիշել, որ միայն մտաձևով ու մտապատկերմամբ, նպատակը, առանց գործողության չի կարող իրականանալ: Երազանքներն իրականանում են այն ժամանակ, երր անհազ ցանկությունը վերածվում է գործողության: Դե ուրեմն, ի գործ: Հաջողություն ձեզ: Վիզուալյւզացիայի բաղանիքները Աստվածաշնչում ասվում է, երբ Յիսուսին աշակերտները խնղրեցին աղոթք սովորեցնել, Նա ասաց. «Այն ամենը, ինչ որ կուզեք աղոթքով , հավատացեք, ոը արդեն ստացել եք, ունեք և այն կտրվի ձհՓ> (Մարկ. 11.24): Դրա համար որոշակի եղեք ձեր ցանկության 233 Business A.R.M


ստ ՔԻ imci'U 1. Որոշեք, ինչի" եք ուզում հասնել: Ուզու՞մ եք քննություն հանձնել, ստանալ պաշտոնի բարձրացո՞ւմ, ինչ-որ մեկի հետ ծանոթանա՞լ, շատ փո՞ղ աշխատել: Պետք է միայն հիշենք, որ յուրաքանչյուր միտք, որը ծնվում և ամրանում է մեր ուղեղում, ազդում է մեր կյանքի վրա: 2. Մի քանի րոպե կտրվեք գործերից, հարմար նստեք բազկաթոռին և մտեք ձեր հոգու մեջ, հանգստացեք հոգով ու մարմնով: Թուլացեք: Ինչքան խորը լինի թուլացումը, այնքան արդյունքը մեծ կլինի: Հիշեք, երբեք մտապատկերում մի կատարեք ուրիշի ներկայությամբ, երբ սենյակում երեխաների աղմուկ կա կամ հեռուստացույցը միացված է: 3.5-10 րոպեի ընթացքում մտովի պատկերացրեք ձեզ ձեր ցանկալի իրականության մեջ: Ձեր նպատակը պատկերացրեք այնպես, կարծես թե այդ բոլորը կատարվում է ձեզ հետ հենց հիմա: Ձեր գիտակցության մեջ այդ բոլորը արեք իրական ձևով: 4. Ամեն օր, գոնե օրը երեք անգամ, մտովի պատկերացրեք ձեր նպատակը: Հաճախ մտովի կենտրոնացեք և պատկերացրեք ձեր ցանկացածը օրվա ցանկացած ժամի, մի քանի անգամ: Դա արեք թեթև և առանց պարտադրանքի, իսկ եթե պայքարում եք նրան հասնելու համար, ապա ավելորդ էներգիա եք ներդնում, որը օգնելու փոխարեն կարող է միայն խանգարել: 5. Պատկերացումից հետո «բաց թողեք», այսինքն, տվեք Տիրոջը, մոռացության մատնեք, դուք զբաղվեք ձեր գործերով: Պիտի ասեմ , որ դժվար է թուլանալ, բաց թողնել ցանկությունը և պահպանել հանգստությունը, չխանգարելով դեպքերի ընթացքին: Չվարվեք այս աղոթողի պես. «Տեր իմ, տուր ինձ համբերություն, միայն թե խնդրում եմ, շուտ տուր», այլապես ոչինչ չեք ստանա: 6. Դրանից հետո հետևեք ձեր ներքին ձայնին, ինտուիցիային: Օրինակ' եթե հանկարծ ուզում եք խանութ գնալ, փողոց զուրս գալ,գնացեք: Գուցե պատահականորեն հանդիպեք այն մւսր՜ դուն, որը ձեր նպատակի իրագործման համար դեր ունի: 234 Business A.R.M


1^#ն% է ս տ ե ղ ծա գ ո ր ծա կա ն ւԱոասրաոկերուԱր (Վ խ ւոււպ իփ ա փ ա) Ամերիկայի հարուստ ու հայտնի ֆինանսիստներից մեկը ուներ հետևյալ սովորությունը նա միշտ երկու* երեք րոպե փակում էր աչքերը, երբ պետք էր որևէ որոշում կայացնել: Այն հարցին, թե ինչու է այդպես անում, պատասխանել է. «Միայն փակ աչքերով եմ կարողանում մերձենալ Բարձրագույն Բանականության ակունքին և գտնել հարցի ճիշտ լուծումը»: Այս ամենը, թվում է, նման է միստիկայի: Բայց սա միստիկա չէ, այլ ավելի շուտ իր բնույթով բարդ հոգեբանական ֆենոմեն է, որը դեռ ուսումնասիրվում է: Միստիկա է անվանվում այն ամենը, որը մենք դեռ մինչև վերջ չգիտենք: Այս ամենում ոչինչ չկա խորհրդավոր, պարզապես, այն հիմնված է ուղեղի աշխատանքի ներքին մեխանիզմի, էներգիայի, ինչպես նաև ներքին ռեսուրսների ստեղծագործական ուղղորդման վրա: Մտապատկերման գիտափորձի օրինակներ Վիզուալիզացիան նոր իրականության ստեղծման ծրագիր է, որն իրենից մի ամբողջ համակարգ է ներկայացնող . րա 2 է սովորել աշխատել կերպարներով, զարգաց I ^ ^ մտածելու կարողությունը (աջ կիսագնդի), մտա Լ 9^ մասին: Եթե ծեզ մոտ ցանկություն է առաջացել դա Օշ^ա կոմւ տիեզերական ինֆորմա ցիոն բանկում ձեր ցանկւսթյ 9իան արդեն երևացել է, իսկ մեր ուղեղը կսկսԻ ^2 ձեր Ցանկության կատարման համար: Շատ "'l . ևար րլ իամտքերի որակին: Սկզբում դժվար կլինի, 7 hJ9sh պետերով այդ մլսռ վարժությամբ, անպայման, կստացՎԻ- դրական տեխնիկային, ձեր մտքում կհոսի hut^ J J ;Չցանկացածի վրա, էներգիա: Կենտրոնացրեք ձեր ուշադրությ դա ՈԼշադխաւոկերով և այն ամրագրեք մտային ԷԿՈ^ ^ միջոց է. դՈլք սության կենտրոնացման զարգացման Լա^ , Այս ձևով դուք աՈող եք մշտապես դիտել ձեր երազանքի №֊ Շ J ան յ^ ող եք փոխել ձեր մտածելակերպը: ՀայաԱի ч ^ Իձարդսոըը այրւ ամեըը հաստատել է ԻՈ 9Իտ 235 Business A.R.M


11Տ Ք 141Ի «1|* Ուսանողական բասկետբոլային թիմը նա բաժանեց երեք խմբի. Առաջին թիմը իր պարապմունքները ամենօր կարգ ու կանոնով անցկացնում էր մարզադահլիճում: Երկրորդ թիմը ոչինչ չէր անում: Իսկ երրորդ թիմի մարզիկները պարապմունքները տանն էին անցկացնում: Նրանք օրը կես ժամ մտովի մրցում էին հակառակորդ թիմի հետ և մեծ հաշվով հաղթում: Նույնիսկ նրանք տեսնում և զգում էին հանդիսատեսի ուրախ ողջույնները: Մեկ ամիս հետո երեք թիմերին էլ ստուգեցին մրցապայքարում: Առաջին խումբը ավելացրել էր իր արդյունքը 24%-ով, երկրորդ խմբի արդյունքը ոչնչով չէր փոխվել, իսկ երրորդ խմբինը, որոնք մտովի էին խաղացել և հաղթել, նրանք նույն արդյունքը ունեցան, ինչ առաջին խումբը, որոնք իրական մարզվել էին մարզադահլիճում: Հետևությունը թողնում եմ ձեզ: Եթե կարողանանք հսկել մեր հարաբերությունները հենց ինքներս մեզ հետ և ընկալենք լսողական, տեսողական և կինետիկ ազդանշաններ, ապա կարող ենք հասնել նշանակալի դրական արդյունքների, նույնիսկ այն վիճակում, Երբ հաջողության հնարավորությունը սահմանափակ է կամ անհասանելի: Կամ, օրինակ, լսե՞լ եք Մէլ Ֆիշերի մասին, որը 17 տարիների ընթացքում փնտրել է ծովի հատակում սուզված նավի գանձերը, որոնք 400 մլն. դոլար արժողության արծաթի և ոսկու ձուլակտորներ էին: Նրա մասին գրված հողվածում հարցրել էին նրա անձնակազմի անդամներից մեկին, թե ինչո՞ւ էր նա այդքան երկար ժամանակ աշխատում Մէլի հետ: Նա պատասխանել է. որովհետև Մէլը մարդկանց դրականորեն ներշնչելու զարմանալի հատկություն ուներ: Ամեն օր Ֆիշերն ինքն իրեն և անձնակազմին ասում էր. «Այսօր շատ հաջող օր է», իսկ օրվա վերջում ոգևորված կրկնում էր. «Վաղը ավելի հաջողության օր է լինելու»: Բայց միայն ասելը բավական չէր: Նա դա ասում էր մեծ համոզմունքով: Ապրելով ու կանխազգալով այդ ամենը, նա իր և ուրիշների մեջ 236 Business A.R.M


Դ|* I МЦ1І|ші) It шսա (*^ուայխ|ա,փ,„լ ստեղծում էր հաղթանակի.պատրանք: Ամեն օր նա իրեն այնպես էր տրամադրում և այն վիճակի էր բերոլմ որը նրաը րություն էր տափս նոր թափով շարունակել որոնումները' մինյև պսակվեց հաջողությամբ: Ահա Բացարձակ Հաջողության Բանաձևի օրինակ: Նա գիտեր ինչ է իրեն պետք, գործողության պլան էր մշակում, նկատի էր առնում այն, որը գործում էր, իսկ երբ Փորձը չէր աշխատում, ապա նա փորձում էր մեկ այլ տարբերակ, որը կտաներ հաջողության: Նմանատիպ օրինակ է նաև. ճավայան համալսարանի ֆուտբոլային թիմի ավագ մարզչի' Դիք Թոմի օրինակը: Նա լավ գիտեր, թե ինչպես է մարղու ներքին պատկերացումը ազդում նրա աշխատունակության և արդյունքի վրա: Մրցումներից մեկի ժամանակ, թիմը առաջին խաղակեսի ավարտին 0: 22 հաշվով պարտվում էր մրցակից թիմին: Տպավորությունն այնպիսին էր, որ կարծես թիմերը տարբեր խաղեր էին խաղում: Երբ նրանք ընդմիջմանը հանդերձարան եկան, Թոմը նրանց դիմավորեց գլխահակ, խոժոռ դեմքով: Նա համոզված էր, որ եթե չփոխի իրավիճակը, երկրորդ խաղակեսի հաղթանակի մասին մտածելն անիմաստ կլինի. Այն ֆիզիոլոգիական վիճակը, որում գտնվում էին խաղացողները, ասում էր, որ նրանք չեն կարող օգտագործել իրենց ռեզերվները. Դրա համար Դիքը այլ հնարքի դիմեց: Նա բերեց մի թղթապանակ, որի մեջ կային թերթերից կտրված հոդվածներ և ֆոտոնկարներ, որոնք պատմում էին թիմի հաղթանակների մասին, անգամ նմանատիպ ուժերի տեր թիմի հետ: Նա դրանք հավաքել էր տարիների ընթացքում: Թոմը ստիպեց խաղացողներին բար րաւ այ կարդալ կարճ հոդվածները և վերապրել այդ հաղթա ա ПО՛ խորությամբ հավատալ ու հավատով պատկերաց է՛ Р Կարող են հաղթել և այս անգամ: Կարծես հրաշք տեղի ու 9 JԱյդ պահը փոխեց խաղացողների մեջ նեյրոֆիզիոլոգի ճակը: Թոմի թիմը դուրս եկավ խաղադաշտ այՀակառակորդը կարծես դա թիմի կյանքում վերջին խաղն ԼՒ՚ն П 237 Business A.R.M


11*54-1 » | » flluJ I! ողջ խաղակեսի ընթացքում չկարողացավ ոչ մի գոլ խփել և ք՜ԱԱյ. ղը ավարտվեց 27: 22 հաշվով: Թոմի խաղացողները հաջողության հասան, որովհետև կարողացան իրենց հնարավորության մասին ներքին կարծիքը փոխել: Խորհուրդներ կյանքի «այբուբենից» 1. Խնդիրը ձևակերպեք: Որոշեք, ի նչ եք ուզում. Դա կարող է վերաբերել աշխատանքին, ուսմանը, առողջության բարելավմանը, հարստության ձեռքբերմանը և այլն: Սկզբում ընտրեք նպատակը, իսկ կատարման միջոցը' կլինի: Սկզբնական շրջանում, քանի դեռ վարժված չեք, ավելի թեթև նպատակներ դրեք, իսկ երբ փորձ կունենաք, կարող եք ավելի մեծ նպատակադրումներ կատարել: 2. Մտովի ստեղծեք ցանկության (նպատակի) մտային ճշգրիտ պատկերը, այսինքն' ստեղծեք ձեր ուզած առարկայի կամ իրավիճակի մտային պատկերը: Մտածեք ձեր նպատակի մասին ներկա ժամանակով, այնպես, կարծես կատարվել է: 3. Հաճախ կենտրոնացեք նպատակի վրա: Մտովի պատկերացրեք ձեր նպատակը օրվա ցանկացած ժամի և մի քանի անգամ: Դա արեք հանգիստ, առանց ստիպելու, որովհետև պայքարելով, օգնելու փոխարեն կարող եք խանգարել: 4. Նպատակին դրական էներգիա փոխանցեք: Երբ դուք կենտրոնանում Եք ձեր ուզածին, ապա ուղեղում պետք է լինեն միայն դրական մտքեր կամ ինչպես ասում ենք, դրական աֆիրմացիաներ կամ պնդումներ: Շարունակեք այնքան ժամանակ, մինչև հասնեք ձեր նպատակին: Իսկ երբ հասնեք, հաստատեք, տետրում նշումներ արեք, որ ցանկությունը ամբողջությամբ կատարվել է, ձեզ գովեք, շնորհակալ եղեք ցանկության կատարման համար, շարունակեք մյուս ցանկությունների հետ աշխատել: 238 Business A.R.M


Գ ԼՈ հհւ 15. ԻՆՉՊԵ՞Ս ՀՍԿԵԼ ՄՏՔԵՐԸ Մտքիդ երիվարը սանձիր բանականության սանձով Երբ սկսում եք վիզուալիզացիայով զբաղվել և դրական աֆիրմացիաներ կրկնել, դրական մտքերը, կարծես, ոչ մի կերպ չեն ուզում ձեզ ենթարկվել, չեք կարողանում կենտրոնանալ: Ուշադրությունն անընդհատ շեղվում է: Երևի շատերն են այդ վիճակում հայտնվել: Եթե դուք չկարողանաք հսկել ձեր ուղեղին, ապա կնկատեք, թե ինչքան անկառավարելի են դաոնում ձեր մտքերը. Նրանք արագ մի տեղից մյուսն են թռչում, որովհետև մարդու ուղեղը շատ հեղհեղուկ է: Դրա համար պետք է կարողանալ մտքի երիվարը բանականության սանձով սանձել, այսինքն կարողա նալ զսպել և հանգստացնել թափառող մտքերի հոսքը. Յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է հաջողության հաս նել, շատ կարևոր է ուշադրության կենտրոնացումը. Կյա քու ն էլ կատարելու լինեք, կենտրոնացում է պահանջու . ղւս Լ սում, զրույց, խաղ, ինչ կուզեք, անգամ լվացք ա Լ ու ա2 լը: Ամեն արարք կարիք ունի կենտրոնացած . ՜ պեսզի արդյունքը լավագույնը լինի: Մարդիկ չեն ծնվում կե Ո «“ 9 M « ^ n n 'U i P . ШИаь«»ЬОрьпл. Ուշադրության կ ե ն տ ր ո ն ա ց մ ա ն ձե ո ք բ ե ր ո ւ 0 Գ ցք(Ամ; Վում է դեռ վա դ տ ա ր ի ք ի ց ու շա րուն ա ր ու վելու համար Նորածին երեխայի ուշադրությունը մեր I'՚п .°.կ ծ ա ն ո ւ մ է, նրա մենք տ ա րբեր ձա յն եր ենք հա նում, երբ մի թԻ է մեծԱ|ն|Ամ ա ր. ամար հեքիաթներ ենք կարդում, իսկ եՈԲ իրեն այսինքն՝ Դեն նրեխան կարողանում է ինքնուրույ սովորԵլուն և Կարողանում է ուշադրությունը կենտրո աւց՚ հն>-որ չափով առաջադիմությանը: Այս բոլոր միջոցառումները ինչ որ 239 Business A.R.M


Ս Տ Ք Ի Ո հ է հ » նպաստում են երեխայի ուշադրության կենտրոնացման զարգւսց. մանը: Օրինակ' հայտնի մարդկանցից Իսահակ Նյուտոնը, Ալ. բերտ էյնշտեյնը, Թոմաս էդիսոնը, Սոյիչիրո Հոնդան և շատերը պնդել են, որ իրենց հաջողության համար պարտական են իրենց մտքի կենտրոնացմանը և բնավորության համառությանը: Այո, որտեղ էլ գտնվելու լինեք, ինչ խնդիր էլ լուծելու լինեք, ձեզ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել խնդրին և նրա լուծմանը: Միայն կենտրոնանալով կարող եք հակառակվել ու կառավարել ձեր անհանգիստ ուղեղին, որտեղ ստեղծվում են բազմատեսակ և, երբեմն, ձեզ ոչ պիտանի մտքեր: Դրանց ասում ենք թւսփւսռող, ցրված մտքեր: Քանի որ ուշադրության կենտրոնացումը շատ կարևոր հմտություն է, ապա անհրաժեշտ է այն ձեռքբերել, այսինքն' պետք է կարողանաք ձեր օգնությամբ մտքից դուրս նետել անցանկալի մտքերը: Կարող եք ինքնաներշնչման (աուտոտրենինգի) և առաջադրված վարժությունների օգնությամբ մարզել ձեր ուղեղը, սակայն, հնարավոր է, որ սկզբում չստացվի, ոչինչ, համառ աշխատանքը ժամանակի ընթացքում իր արդյունքը կտա: Ուսուցիչ Բոկուձյուն միշտ այստեղ է Բոկուձյուն ապրում էր քարանձավում: Հաճախ օրվա մեջ կամ գիշերը նա իրեն ձայն էր տալիս. «Բոկուձյու» և ինքն էլ պատասխանում էր. «Ես այստեղ եմ»: Աշակերտները լսելով թաքուն ծիծաղում էին. Բայց իր վերջին տարիներին նա իրեն անունով չէր կանչում. Աշակերտները անհանգստացած այդ մասին հարցրեցին նրան: Նա պատասխանեց. ֊Առաջ ես կորցնում էի ինձ, դրա համար փնտրում էի ինձ, իսկ հիմա դրա անհրաժեշտությունը չկա: Բոկուձյուն միշտ տեղում է: Ինչպե՞ս լավացնել ուշադրության կենտրոնացումը Բավարար քուն Անքնությունը ուշադրության կենտրոնացման թշնամին է: ժամանակակից աշխարհն իր արագընթաց կյանքով, երբեմն, ստի240 Business A.R.M


I պում l մեզ քիչ քնել, որը տզզում է ո« մհտւո ,ո „ վբա. Ш ІІМ Р"‘СI ու զեղում է аь„ щ щ т т ^ ^ Յ ՚ Ջ ՋՋ^ՏՋՏՀ4 ե տ ' 1 ■*"-՛ - Առողջ սնունդ Ուշադրության կենտրոնացմանը կարող է նպաստել առողջ և օգտակար սննդի օգտագործումը: Սննդակարգի մեջ շատ կանաչեղենի, բանջարեղենի, ձկան, մրգի օգտագործումը (ցանկալի է հում վիճակում) դրականորեն է ազդում մեր գլխուղեղի գործունեության վրա, որովհետև այդ մթերքները հարուստ են վիտամիններով և հանքային աղերով: Խաղեր Խաղեր խաղում են ոչ միայն երեխաները, այլև մեծերը: Բայց ոչ բոլոր խաղերն են օգտակար մեր առողջությանը: Խաղերը պետք է այնպիսին լինեն, որ նպաստեն մեր մեջ որոշ հմտությունների զարգացմանը և ուշադրության կենտրոնացմանը: Ուղեղի զարգացման, ուշադրության կենտրոնացման համար լավագույն խաղերից են՝ շախմատը, խաչբառերը, գլուխկոտրուկները և այլն: Ֆիզիկական վարժություն Ֆ ի զ ի կ ա կ ա ն վ ա րժ ութ յուն ը ոչ միայն նպ ա ստ ում է մարմնի կոփելուն, ա յլև լա վ ա ց ն ո ւմ է ուղեղի ա շխ ա տ ա նքը: Եթե ֆ իզիկա ­ պես կ ո փ վ ա ծ եք, ա պ ա ձե ր կենտ րոնա ցմա ն մակա րդակն էլ բա րձր կլինի: Ա մենա չնչին հիվա նդությունը (անգամ ստ ա մոքսի ա շխ ա տ ա նքի խ ա ն գ ա րում ը), կա րող է վա տ ւսցնել ձեր կենրոնա - ցումը: Հիշեք, «Առողջ հոգում' առողջ մարմին» ա սա ցվա ծքը. Միշտ կա տ ա րեք ֆ ի զ ի կ ա կ ա ն վա րժություններ և մեդիտ ա ցիա (ինքնա կենտ րոնա ցում, մ տ ա սև եռում ): Մ եղիտ ա ցիա ն, ինչպես նաև խորը շնչա ռա կա ն տ եխ նիկա ն, շա տ օգտ ա կւսր են ա նհա նգիստ ուղեղը հ ա ն գ ս տ ա ց ն ե լո ւ հա մա ր: Հետ ա զոտ ությունները ցույց են տ վել, որ մ շտ ա կա ն մ եդ իտ ա ցի ա ա նող մա րդու մոտ բա րձր ուշա դրությա ն կե ն տ րոն ա ցմ ա ն ունա կությունները. 241 Business A.R.M


Ես ապրում հմ սովորական կյանքով (առակ) Ինչ֊որ սեկը հարցնում է Բոկուձյուին, թե ո րն է նրա կրոնական կարգ ու կանոնը: Նա պատասխանում է. - Ես ապրում եմ սովորական կյանքով: Այսինքն, երբ ես սոված եմ' ուտում եմ, երբ քնել եմ ուզում' քնում եմ և այսպես շարունակ: Հարց տվողը շփոթվում է. - Բայց ես դրա մեջ յուրահատուկ բան չեմ տեսնում. Մենք բոլորս էլ այդպես ենք վարվում: - Այո,- պատասխանում է Բոկուձյուն,- դու ճիշտ ես: Բայց ոչ բոլորն են ինձ պես վարվում: Երբ ուտում եք, դուք հազար ու մի բան եք անում: Դուք ոչ միայն ուտում, այլև մտածում, երազում, երևակայում եք ու հիշում: Իսկ երբ ես ուտում եմ' պարզապես ուտում եմ և միայն կերակուրի մասին եմ մտածում, ուրիշ ոչինչ: Երբ դուք քնում եք, երազներ եք տեսնում' երազում կռվում, պայքարում, մղձավանջներ ունենում, իսկ ես ընդամենը քնում եմ: Երբ ես զբոսնում եմ' ես պարզապես զբոսնում եմ: Ուշադրության կենտրոնացման վարժություններ Կենտրոնացված ուշադրություն ունենալը կարևոր (բանալի) հմտություն է հանդիսանում կյանքի շատ ոլորտների համար: Ձեր ուղեղը միշտ «ռմբակոծության» է ենթարկվում դրսից ներթափանցած ու ներսում ստեղծված տարբեր մտքերով: Գտնվելով աշխատանքի վայրում դուք կարող եք մտածել տան ու ընտւսնիքի անդամների մասին: Իսկ շատերն էլ մտովի կամ անցյալում են, կամ ապագայում չմտածելով, թե իրենք ինչ են անում այսօր ու այս պահին: Երբեմն էլ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չեն կարողանում կենտրոնանալ կարևոր հարցերի վրա, որովհետև միշտ խանգարում են ուղեղը զբաղեցնող տարբեր ավելորդ ու թափառող մտքերը: Ի՞նչն է պատճառը: 242 Business A.R.M


I*?м щ ||*ц Imlj[(| Պատճառը թաքնված է թույլ զարգացած կենտրոնացման «մկանների» մեջ: Ինչպես ամեն մի հմտություն, այնպես էլ կենտրոնացումը, պահանջում է մշտական զարգացում էւ ամրապնդում. Հետևաբար, ծեզ առաջարկում եմ չորս կարևոր վարժություն, որը կամրացնի կենտրոնացման «մկանները»: Այսպես, գտեք լուռ տեղ: Անջատեք հեռախոսը, ձեզ ոչ ոք չպետք է խանգարի: Նստեք ձեզ հարմար դիրքով: Թուլացեք: 1. Ուշադրությունը կենտրոնացրեք կետին: Նայեք միագույն պատի մի կետի: Նայեք այնքան, մինչև տեսադաշտում մնա միայն կետը, այսինքն, այսպիսով մաքրում եք միտքը, իսկ եթե միտքը խանգարում է կետի վրա կենտրոնանալուն, ուրեմն դադարեցրեք և նորից սկսեք: 2. Կենտրոնացեք բառերին: Ուշադրության կենտրոնացման մեկ այլ վարժություն: Վերցրեք ցանկացած գիրք, ամսագիր կամ թերթ: Մի հատված վերցրեք և սկսեք հաշվել այդ հատվածի բառերը: Կարևոր է, որպեսզի հաշվեք միայն աչքերով, անգամ մատները չօգտագործեք, միայն հայացքով: Հաշվեք մի քանի անգամ, համոզվելու համար, որ ճիշտ եք հաշվել: Վարժությանը տրամադրել 5 րոպե և ավելի ժամանակ: ճիշտ հաշվարկից հետո անցնել հաջորդ հատվածին: 3. Հետհաշվարկ: Այս վարժությունը կարող եք կատարել ցանկացած վայրում' տանը, ղրսում, մեքենայում: Վերցրեք մի թիվ և սկսեք հակառակը հաշվել: Օրինակ 100 թիվը• Հաշվեք 100-0. Աշխատեք այլ մտքեր չունենալ, միայն մտածեք հւսշվարկվող թվի հերթականության մասին: Եթե սխալվեք, նորից հաշվեք, մինչև հաջողություն ունենաք: Հաջողության դեպքում ավելի մեծ թիվ Վերցրեք: Օրինակ' 214 կամ այլ եռանիշ թիվ կամ էլ 100 թիվը հաշվարկել՝ 100, 98, 96, 94... կամ 100, 97, 94 և այլն: Այդպես կցարգլսնլս Ոչ միայը կենտրոնանալու ունակությունը, այլև մարեմւսւոիկսյկան հիշողությունը, այսինքն երկուսը մեկտեղ. 4. Կենտրոնացեք թվի վրա: Վարժության հւսմւսր ձեզ պեւոք է թՈԱ1թ ու գրիչ, ինչպես նաև ժա մա ցույց վայրկյանաչաւիով: Օրի243 Business A.R.M


D S IM 4 II4 M ! նակ' գրեք թղթի վրա 1 թիվը: Կենտրոնացեք 1 թվի վրա: Մտապատկերեք 1 թվի տեսքը, կարծես այն ձեր աչքի առաջ է. Պատկերեք նրան երկար, կարճ, գունավոր: Ձեզանից հեռացրեք բոլոր ա յլ մտքերը, միայն պատկերացրեք 1 թիվը՜ Ձեր նպատակը պետք է լինի միայն 1 թվի մանրուքների վրա կենտրոնանալը: Նայեք ժամանակին, սկզբում 1 կամ 2 րոպեն բավական է, իսկ հետո կամաց-կամաց ժամանակը կարող եք ավելացնել: Այս բոլոր վարժությունները նպաստում են ուշադրության կենտրոնացմանը, իսկ ձեր ցանկությունների իրագործման համար դա շատ կարևոր հմտություն է: Ի՞նչ է մեդիացիան Մեդիտացիան ուշադրության կենտրոնացման լավագույն միջոց է: Օրվա ընթացքում մեր ուղեղում կարծես միշտ քաոս է: Ուղեղ են ներթափանցում տարաբնույթ, բազմաթիվ մտքեր, իսկ մեդիտացիան մաքրում է միտքը, կենտրոնացնում ուշադրությունը, ներսի և ղրսի միջև ստեղծում է ներդաշնակություն: Մեդիտացիայի համար պարտադիր չէ լոտոսի դիրք ընդունել, ա յլ ւդետք է լինել հարմար դիրքում: Օրինակ' մեդիտացիա է, երբ դուք ւսչքերը փակ հետևում եք ձեր շնչառությանը' ներշնչելուն և ւսրտաշնչելուն, որը գնալով ավելի հանգիստ ու խորն է դառնում: Կամ կարող եք հետևել ժա մա ցույցի վա յրկյա նա չա փ ին: Կարևորը, որ չպետք է թողնել միտքը թռչի, ետ բերեք ու շարունակեք կենտրոնանալ: Չպետք է թռչել ամպերով, ա յլ այս պահին լինել այստեղ, որպեսզի լսելի լինի ձեր սրտի ձայնը (ինտուիցիան, ներքին ձայնը): Մեդիտացիան մեզ տալիս է հոգու հանգստություն, իմաստություն, խաղաղություն: Մեդիտացիայով անցյալի համարյա բոլոր իմաստունները կա րողա ցել են հանգստացնել մտքերը և ներդաշնակության մեջ մտ ել բնության հետ: 244 Business A.R.M


I Խորհուրդներ կյա նքի ■^м||| " Imljlij լі'щphp| «այբուբենից» Նախ պ ետ ք է պ ա րզել' որտե՞ղ, ե՞րբ և ինչի՞ վրա պետք լ կենտրոնացնել ուշադրությունը: Այսինքն, այն պետք լ լինի Լ հսկողության տակ: Իսկ ի՞նչ անել: • Կենտրոնացրեք միտքը նրա վրա, ինչ անում եք և մի շեղվեք: Սա է զարգացման հիմքը: Դուք դա կարող եք կատարել նույնիսկ ամբողջ օրվա ընթացքում: Այսինքն, ինչ-որ անում եք, կատարեք կենտրոնացված ուշադրությամբ: • Դիրք կարդալուց կենտրոնացրեք ձեր աչքերն ու ուղեղը բառերին և ոչ մի բանի մասին մի մտածեք, անգամ կարդացածի: • Հագնվելիս կենտրոնացեք ձեր բոլոր շարժումներին: • Աշխատելիս կենտրոնացեք կատարածի վրա, այնպես, կարծես ձեր արածը աշխարհի համար շատ կարևոր գործ է, անգամ եթե այդ գործը աննշան է և ձեզ դուր չի գալիս: • Ֆիզիկական վարժության, քայլքի կամ ինչ-որ ֆիզիկական գործ անելիս, մի երազեք կամ մտածեք, այլ կենտրոնացեք նրա վրա, ինչ անում եք: • Մի թույլ տվեք, որ ձեր միտքը ճոճվի, ինչպես թուղթը քամուց: Հետևեք, որ նա միշտ կենտրոնացած լինի. Եթե դուք որևէ բան եք անում, այլ բաների մասին մի մտածեք: Լավ կլինի աշխատանքի գնալուց հաշվեք քայլերը տանից մինչև գործա Ոա С А рш ю ib n m a t™ կհասկանա, яр իր ղեկավարը դուք եք, ոչ թե հակառակը. Ձեր ուղեղը, P2 P ջո, կհանգստանա: , . , г мГ։։в|_ • «Երկրոպեանոց ուղեղ»-ը հիանալի վարժություն Կենտրոնացման համար: Պարզապես նայեք ձեր ձեռքի ա Ոորղ սլաքին 2 րոպե և ոչնչի մասին մի մտածեք: Էպբոս1 ձե ուղեղը կշեղվի, բայց 21 օրվա վարժանքից Ա|մեքԱԱ. Կսովորի կենտրոնանալ: ^աջողությ j| ո0անԱ|լ կարոկարևոր պայմանը երկար ժամանակ I 2 4 5 Business A.R.M


ԱՀէ-ր>|’ ք11«<)՝ք’ ղանալու ունակությունն է: Սովորիր կենտրոնանալ և ցանկացած խնդիր կդաոնա քեզ համար հեշտ լուծելի: • Զրուցելիս ուշադիր լսեք այն ամենը, ինչ ասում են մարդիկ: Հետևեք ասված ամեն մի մտքի: • Սնվելիս կենտրոնացեք ձեր ուտելուն և ճաշակեք ձեր ուտելիքը: • Սովորեք ղեկավարել ձեր շնչառությունը: Ուղեղը սերտորեն կապված է շնչառության հետ: Օրինակ երր ուղեղը բորբոքված է, շնչառությունը արագանում է և դառնում մակերեսային: Իսկ հանգիստ ժամանակ շնչառությունը խորն է ու հանգիստ: Արևելքի իմաստուններն ասում են. «ճիշտ շնչել' նշանակում է, ճիշտ ապրել»: • Միշտ մի գործը մեկ անգամ արեք: • Սովորեք հանգիստ լինել: Ձեր մեջ սովորություն մշակեք օրը գոնե 10 րոպե անցկացնել լռության մեջ: Պարզապես մտածեք ւսյն մասին, ինչը կարևոր է ձեր կյանքում: Լռությունը իրոք ոսկի է: • Սովորեք մեղիտացիա անել: Ուղեղը իր բնույթով աղմկոտ մեքենա է, որը կապիկի նման մի թեմայից մյուսին է թռչում: Եթե ինչ որ բանի եք ուզում հասնել, պետք է սովորեք սահմանափակել և կարգավորել ուղեղի այղ թռիչքները: Արևելքի իմաստունները շուրջ 5.000 տարի վկայում են, որ առավոտյան և երեկոյան 20 րոպեանոց մեղիտացիաները մեծ արդյունք կտան, եթե 6 ամիս անեք անընդմեջ: Այս ամենը կատարեք մշտապես, եղեք համառ և կունենաք այնպիսի հնարավորություններ, որոնք շատ անգամներ կօգնեն ձեզ կյանքում: Արդյունքը ինքներդ կզգաք: 246 Business A.R.M


Ի՞ՆՉ է ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՊԼԱՆԸ Հարգելի ընթերցող, թույլ տվեք ձեզ մի քանի հարց տալ. 1. Ձեր առջև նպատակ դնո՞ւմ եք: 2. Հաճա՞խ եք նստում ձեր գրասեղանի մոտ և մտածում, թե ինչ համառությամբ պետք է հասնեք ձեր նպատակին առաջիկա շաբաթվա, ամսվա կամ տարվա ընթացքում: 3. Գրե՞լ եք ձեր նպատակները թղթի վրա, եթե այո, ապա համարեք, որ հաջողության հասնելու գործի կեսը արել եք: 4. Իսկ հաճա՞խ եք նայում ձեր գրածներին: Եթե դուք այս հարցերին բացասական պատասխաններ տվեցիք, ապա ափսոսում եմ, որ դուք չեք օգտվում այն մեծ և հզոր միջոցներից, որոնք կիրառում են համարյա բոլոր հաջողակ մարդիկ, որոնք առանց այղ գործիքների կիրառման հաջողության չէին կարող հասնել: Այդ գործիքն այն է, երբ մարդը իր առջև նպատակ է դնում, այսինքն' նպատակադրում է կատարում և ձգտում է համառորեն ու համբերությամբ հասնել իր նպատակին: Հենց նպատակադրմամբ են տարբերվում հաջողակ մարդիկ անհաջողակներից, որովհետև, ցավոք սրտի, անհաջողակները նպատակադրում չեն կատարում: Նպատակադրումը այնքան հեշտ, նույնիսկ գրավիչ միջոց է, որ նրանից չօգտվելը անընդունելի է: Կփորձեմ ամենամատչելի ձևով ծւսնոթացնել ձեզ նււյատակադրման նրբությունների հետ, որոնց ճիշտ կիրառումը ձեզ կուղեկցի հաջողության ճանապարհով: Ի՞նչ է նպատակը 9 Կարծում եմ, աննպատակ մարդ չկա: Յուրաքանչյուրն իր նպատակներն ունի' տարատեսակ և բազմւսբնույթ: Առանց նւդւսաակի' կյանքը դատարկ է; Նպատակները, ինչպես օդը, մարդու Գ Լ Ո Ի Խ 16. 247 Business A.R.M


игч-і»і * п іч і-і : համար կենսականորեն անհրաժեշտ են: Դա կարող է լինել նոր բնակարան, աշխատանք, կյանքի ընկեր, նոր մեքենա և այլն: Նպատակն ավելի մեծ է, քան ցանկությունն ու երազանքը. Նպատակը երազանքն է գործողության հեւո համակցված: Նպատակներին հասնելու և երազանքն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ շատ մեծ, բուռն ցանկություն: Սակայն երազանքներն իրականանում են միայն այն ժամանակ, երբ ցանկությունը վերածվում է գործողության: Ցանկանալ նշանակում է ընտրել հստակ նպատակ ու ողջ էներգիւսն, ուժերը ներդնել նպատակին հասնելու համար և չպետք է լինի նահանջի ճանապարհ: Հաղթել ցանկացողը պետք է այրի իր հետևից բոլոր կամուրջները: Պետք է փակի նահանջի բոլոր ճանապարհները: Միայն այդպես կարելի է պահպանել հաղթանակի հասնելու անհագ ցանկությունը, որն այնքան կարևոր է հաջողության հասնելու համար: Գիտնականները պնդում են, որ ուղեղը մի «սարք» է, որը նախատեսված է նպատակաուղղված որոնումների համար: Այնպես որ, ինչ նպատակ էլ տալու լինեք ձեր ենթագիտակցությանը, նա գիշեր ու ցերեկ ջանք չի խնայի դրա իրագործման համար: ճշմւսրտությունը այսպիսին է. եթե մարդու ուժը աճում է, իսկ գիտելիքները' շատանում, ապա միաժամանակ նեղանում է նրւս համար բաց ճանապարհը, որովհետև նա այլևս չի ընտրում, այլ անում է ւււյն, ինչ պետք է աներ: Հնդիկ իմաստուններն իզուր չեն ասել, որ միտքը տերն է, իսկ մարմինը մտքի կողմից ղեկավարվող կառք: Ինչպե ս տարբերել ցանկությունը (աքսսոսկից Եթե ձեր նպատակը չունի որոշակի չափելի հատկանիշներ, ապա դա ոչ թե նպատակ, այլ ցանկություն է կամ գաղւսւիւսր: Նպատակը ղա որոշակի և ամբողջական ձևակերպված ցանկությունն է, որը պահանջում է գործողության պլան: Որպեսզի ձեր ցանկությունը դառնա նպատակ և իրագործելի լինի, այսինքն' կւսրпղանաք հրապուրել ձեր ենթագիտակցությւսնը համագործւսկցի 248 Business A.R.M


I <1 « _և յլպւաուս1|ր ІІ іщ ш П р Г ար՚պետՔ է նլ^ փՆպատակը = երազանք (ցանկություն) + գործողություն Ո՞վ մանկության տարիներին չի երագել կախարդական փայտիկի մասին, որպեսզի մի հարվածով երազանքը իրական դաոնա: Երեխաները գիտեն, թե ինչ են ուզում: Օրինակ՝ մի արկդ պաղպաղակ կամ համակարգչային շատ խաղեր: Իսկ մեծե՞րը, մեծերին ավելի դժվար է, որովհետև չգիտեն, թե որոշակի ինչ են ուզում: Մինչ կախարդական փայտիկը շարժելը պետք է նախ պարզել, թե ինչ եք ուզում: Գաղափարը օգուտ չի տա մինչև գործողությամբ չհաստատվեն: Նշանակություն չունի ձեր գիտելիքների չափը, քանի դեռ չեք գործում: Առաջխաղացումը հիմնված է աշխատանքի վրա: Կյանքում ոչինչ քեզ համար չի աշխատի, քանի չես ստիպում նրան աշխատել: Իսկ ստիպել կարելի է համառ աշխատանքով: Դրա համար վերցրեք թուղթ ու գրիչ և գրեք ինչ եք ցանկանում: Օրինակ՝ • Նոր մուշտակ: • Նոր բջջային հեռախոս: • Հանգիստ Իտալիայում կամ Մալդիվյան կղզիներում: • Աշխատանքում պաշտոնի բարձրացում: • Կյանքի կեսին հանդիպում, ամուսնություն և այլն: Երբ մենք մեր երազանքի իրականացման համար ժամկետ ենք նախատեսում, երազանքը դառնում է նպատակ, իսկ երբ լոտո ենք առնում՝ հույս ունենալով, որ մի օր ինչ-որ գումար կշահենք, դա ընդամենը ցանկություն է: Իսկական երազանքը դառնում է նպատակ, իսկ նպատակն էլ' իրականություն, երբ մենք գործում ենք. Առանց շարժման ու գործողության ոչ մի նպատակ ինքն իրեն չի իրագործ վում: Օրինակ' ես հավատում եմ, որ այս գիՐՔԸ կօգնի իմ ընթերցո ղին կյանքը դեպի լավը փոխելուն: Եվ այղ միտքն ինձ ուժ է տալիս Գիրքս ավարտին հասցնելու: Հենց որոշեցի գործել' իմ այդ նպատակի իրագործման համար որոշումը դարձւսվ գործի կեսը. 249 Business A.R.M


U S - P - M lIu H ! Եթե ձեզ առաջարկվում է ինչ֊որ տեսություն, որը կարող է ձեր կյանքը փ ոխ ել դեպի լավը, հետաքրքիր է, ինչպե՞ս կարձագանքեք այդ առաջարկին: Երևի նա, ով իրականում մեծ ցանկություն ունի իր կյանքում փոփոխություն կատարել դեպի լավը, անմիջապես կնկատի հնարավորությունը, կփորձի իրագործել, իսկ նա, ով չի ուզում ոչինչ փոխել, անգամ, եթե իր կյանքը իր սրտով չէ, ապա նա չի հավատա փոփոխությանը և կշարունակի ա պ րել իր կյանքով: Հենրի Ֆորդը սիրում էր կրկնել. «Գոյություն ունեն երկու տեսակի մարդիկ: Նրանք, ովքեր գտնում են, որ չեն կարող և մարդիկ, ովքեր գտնում են, որ կարող են: Երկուսն էլ իրավացի են»: Ցանկությունը ձե՞րն է, թե՞ ուրիշինը Մենք շատ անգամ ենք նպատակ ունենում, որը մեզ չի ոգևորում և ոգեշնչում: Նշանակում է, դրանք ուրիշի նպատակներ ու ցանկություններ են: Դրանք ձևավորվում են հասարակական կարծիքից, ծնողներից, շրջապատից: Այդ նպատակները մեր ցանկությունների 90 տոկոսն են կազմում: Չե՞ք հավատում, ստուգենք: Մենք մեր կյանքը մեծ մասամբ անցկացնում ենք ուրիշ մարդկանց հետ' աշխատանքի վայրում, տանեցիների հետ, հեռուստացույցի դիմաց, փողոցում, ճամփորդելիս և այլն: Մենք հազվադեպ ենք ինքներս մեզ հետ լինում: Ստացվում է, որ մշտ ա ­ պես ուրիշների կարծիքի ազդեցության տակ ենք, որոնք երբեմն դառնում են մեր ուղեղի համար ոչ պիտանի: Պետք է կարողանաք առանձնացնել ձեր ցանկությունները ուրիշների ցանկություններից: Ձեր նպատակները կամ ցանկությունները ուրիշներից առանձնանում են իրենց հզոր էներգիայով: Դուք չեք կարող ձեր նպատակին հասնել, եթե ձեր հոգին չհասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում այդ նպատակը և ինչու է այն ձեզ համար այդքան կարևոր: Հասկանանք ասվածը օրինակի միջոցով: Այսպես, դուք ուզում եք աշխւսւոել մեկ միլիոն դոլւսր: Իսկ այդ մեկ միլիոն դոլարը ի՞նչ կտա ձեր հոգուն,որը նրւս համար ընդամենը մի քանի հազար կանաչ թղթի կւոորներ են: Նրւս ինչի՞ն է 2 5 0 Business A.R.M


Click to View FlipBook Version