ծաղիկ, որևէ քաղցր բան, գիրք կամ բարի կամեցողություն ու ժպիտ, միևնույն է դրանք ձեզ հետ են վերադառնալու: Ջո Վիտալի խորհուրդները Ջո Վիտալը, ով մի շարք գրքերի հեղինակ է և «Գաղտնիք» կինոյի համահեղինակ, առաջարկում է բառացի բաժանել փողերը ձեր կյանքի նյութական բարելավման համար: Վիտալն ասում է. €Դա արա անկեղծ, ոչ թե նրա հաճար, որ անձնական շահ ես փնտրում, այլ որովհետև իրոք, ուզում ես, щ ուրիշի մոտ այս բոլորը լինեն: Բոլորը, ինչ դու տալիս ես4 քեզ է գալու»: Ջո Վիտալը առաջարկում է պարզել. «Դուք կարո՞ղ եք երբևէ հարուստ լինել»: Եթե ուզում եք իմանալ հարուստ կլինե՞ք, թե՞ ոչ, պետք է պատասխանեք հետևյալ հարցին. Դուք հաճա՞խ եք նվիրում ինչ-որ բան անհատույց, առատաձեռնությամբ, առանց պատասխանի ակնկալիքի, սրտանց, լիարժեք ուրախությամբ: Եթե ձեր պատասխանը դրական է, հավանական է, դուք արդեն հարուստ եք: Եթե բացասական է թեկուզ հարցի որևէ մասով, ապա սկսեք հաճախ տալ սրտանց, անհատույց, առատորեն, առանց վերադարձի ակնկալիքի, մեծ ուրախությամբ, իսկ հետո կհամոզվեք արդյունքով: Հետևաբար, ճիշտ կլինի հետևել այս կանոններին. • Տվեք անվճար, առանց սպասումների: (Ղուկ.14;14): • Տվեք աննկատ, առանց ձեր անունը նշելու, եթե հնարավոր է: • Տվեք ուրախությամբ ու ժպիտով: «Աստված սիրում է ուրախ տվողին» (2 Կորնթ.9; 8): Եթե դուք տալիս եք գաղտնի մտքով, հետ ստանալու միտումով, ապա ձեր ուղեղը դրան տեղյակ է լինում: Այդ ձևով նրան նշան եք տալիս, որ չունեք այն, ինչ կուզեիք տալ ուրիշին (թեպետ ունեք) և ձեզ մոտ կշարունակի գործել այն գաղափարը, որ նվիրելու հնարավորություն չունեք: Այդպես, դուք ձեզանից հեռացնում եք այն, ինչին ձգտում եք: Ուստի, երբ դուք ինչ-որ բան 101 Business A.R.M
եք տալիս մաքուր սրտով, առանց ափսոսանքի, սրտանց, այսինքն' տեսնելով, որ մարդը ուզում է դրանից, դրա կարիքն ունի, ապա այդ դեպքում ձեր այդ ձևով տվածը, բազմապատկված, կվերադառնա ձեզ: Փորձեք և կհամոզվեք, որ դա կլինի ձեր ամենամեծ բացահայտումը: Այսպիսով. Ձեզ տրված նվերից (ժողովրդի ասած' ղսմաթից) պետք չէ հրաժարվել, վերցնելուց հետո, եթե ուզում եք' բաժանեք: Երբ տալիս եք' դիմացինին ուրախություն եք պատճառում' տվեք, իսկ երբ ձեզ են տալիս' վերցրեք սիրով: • Եթե մեկը ձեզ փող է տալիս վերցրեք: • Եթե մեկ ձեզ հաճոյախոսություն է անում' ընդունեք: • Եթե մեկը ձեզ նվեր է տալիս' սրտանց ուրախացեք: • Իսկ եթե հրաժարվում եք' դուք դրանով բարգավաճման դուռը շրխկալով փակում եք հաջողության դեմ' չթողնելով ներս մտնի: Հիշեք, Հիսուսի խոսքը (Մաթ.6;3), որը նաև մեր մեծերը հաճախ են կրկնում ու կատարում:Դուք էլ վարվեք այդպես. «Աջ ձեռքը այնպես պետք է տա, որ ձախ ձեռքը չիմանա»: Այս խոսքը սիրում էր ասել ու կատարել նաև մեր ազգի մեծահարուստ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը: Աջ ձեռքի տվածը ձախը չպեւոք է իմանա Արդեն ասացինք, որ կարևոր է բաժանել, տալ, երբ ուրախ և լավ տրամադրության մեջ կլինեք: Այդպես են վարվել մեր շատ մեծահարուստներ: Օրինակ' հայկական կոնյակի հիմնադիրներից Նիկոլայ Շուստովի մասին պատմում են, որ նա հաճախ էր բարեգործություն անում. Մի անգամ, հերթական բարեգործության ժամանակ, ներս է մտնում հերթում կանգնած մեկը և փողի փոխարեն խորհուրդ է խնդրում. Շուստովը ժպտալով գլուխը բարձրացնում է, ասելով. «Դու հիմա ինձանից շատ ավելին ուզեցիր, քան ես եմ տալիս: Այո, օգնության հարցում խորհուրդն ավելին արժե, քան գումարը»: 102 Business A.R.M
Մարդուն ձուկ տալով կերակրում ես մեկ անգամ, իսկ կարթ տալով նրան կերակրում ես ողջ կյանքում Այո, այս հին ասացվածքն ասում է, որ ստացած կարթով կարող եք ապահովել ոչ միայն ձեզ, այլև ուրիշներին: Դուք կարող եք կյանքում հասնել այն ամենին, ինչ ուզում եք, եթե ուրիշներին օգնեք ստանալ այն, ինչ նրանք ուզում են: Փողը կյանքի էներգիայի սիմվոլն է, փոխանակման միջոց, որը ապահովում է էներգիայի անընդհատ շարժումը: Այնպես որ, եթե մենք կանգնեցնենք այդ շարժումը, այսինքն' մեր միակ նպատակը դառնա գումարի կուտակումը, ապա մենք դրանով կկանգնեցնենք մեր կյանքի էներգետիկ հոսքը: Դրա համար պետք է ապահովենք փողի շրջապտույտը, որը նրան լիարժեք և կենդանի էներգիա է տալիս: Փողը նման է գետի' նա պետք է անընդհատ հոսի, եթե կանգնի' կհոտի ու կկորցնի իր ուժը: Մի վախեցեք խելացի ձևով շարժման մեջ դնել ձեր գումարները: Տիեզերքի նվազագույն ջանքերի օրենքը Նվազագույն ջանքերի օրենքն ասում է. «Մեր էներգիայի մեծ մասը վատնվում է սեփական կարևորությունը ուռճացնելու և ցուցադրելու համար»: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ մարդկանց 90 տոկոսը իր էներգիայի և ժամանակի մեծ մասը ծախսում է սեփական կարծիքն ու ճշմարտացիությունը ապացուցելու վրա: Երբ դուք դադարում եք պաշտպանել ձեր մտքի ու վարմունքի իրավացիությունը, ապա Տիեզերքի^փկող ավելացած էներգիան օգնում է ձեզ ամեն ինչ հանգամանալից հասկանալու: Դուք սկում եք հասկանալ և ապրել ներկայով, որն իր հերթին, ինքնին, նվեր է: Երբ դուք սկսում եք հասկանալ ներկայի հմայքն ու արժեքը, այդ ժամանակ սկսում եք իսկապես ապրել և կյանքը բացում է իր բոլոր հնարավորությունները: Դուք վերածնվում եք ներքնապես, 103 Business A.R.M
Ո ՛Տ Ք Ի П ІЧ М І ցած եք դնում այն բոլոր պարտք ու պահանջները, որոնք խանգարում էին ձեզ երջանիկ ու թեթև կյանքով ապրելուն: Չմոռանանք նաև պարգևը, որոնց ստանալը բնական է թվում մեզ, օրինակ' արևի ծագելը, անձրևը, մաքուր օդը, աստղերի փայլը, մարդկանց ժպիտը և այլն: Դա գործում է Նվազագույն ջանքերի օրենքով: Օրենքն ասում է. * Բնությունը չի փորձում աճել, այն ուղղակի աճում է: * Ձկները չեն փորձում լողալ, նրանք ուղղակի լողում են: * Ծաղիկները չեն փորձում ծաղկել, այլ ուղղակի ծաղկում են: •Թռչունները չեն փորձում ճախրել, նրանք պարզապես ճախրում են և սա նրանց բնական էությունն է, նրանք այնպիսին են, ինչպիսին կան: Երբ մենք բնության հետ ներդաշնակության մեջ ենք գտնվում, կարող ենք օգտվել բնության այդ օրենքներից: Չպետք է մոռանալ, որ ինչպես Տիեզերքի բոլոր օրենքների, այնպես էլ այս օրենքի գործունեության հիմքը բարեգործությունն ու սերն է, քանի որ բնությունն ինքնին սեր է ու բարի: Երբ մեր գործողությունների հիմքը ֆինանսների ձեռքբերումն է և մեր ուժերը պմբողջովին կենտրոնացնում ենք կյանքի մեկ առանցքի շուրջ, ապա մենք վատնում ենք մեր թանկարժեք էներգիան, ստեղծում երջանիկ կյանքի պատրանքներ, մոռանալով, որ իսկական երջաճկությունը կյանքի տվյալ պահի լիարժեք վայելումն է: Երբ մենք դրամի ու շահի հետևից ենք ընկնում, ակամա փակում ենք իրական էներգիայի շրջանառությունը և բախվում ենք բնության հետ, խախտվում է բնության և մարդու միջև ներդաշնակությունը: Իսկ երբ մեր գործողությունները առաջնորդվում են սիրո, նվիրվածության ու բարության հիմքերով, ապա էներգիան գնալով ավելանում ու կրկնապատկվում է, իսկ այդ ավելացած էներգիան օգնում է մեզ մեր իղձերի և նպատակների իրագործման հարցում: Սա շատ կարևոր և նուրբ պահ է հասկանալու համար: Աշխատեք հասկանալ և կիրառել: Կարևոր չէ, թե դուք ինչ միջոցների և գիտելիքների եք տիրապետում: Դուք նվազագույն հաջողություն 104 Business A.R.M
^֊Ijuiiip|i Іірщ^ЩЦ-прД ОрЬЬрЬЬрр կունենաք, եթե ճիշտ ուղղությամբ չշարժվեք: Այս օրենքը ասում է, որ Տիեզերքը գործում է թեթև և առանց ճիգ գործադրելու: Բնության մեջ ամեն ինչ միավորվում է Սիրո էներգիայով: Ձեզանից միայն պահանջվում է անկեղծ լինել: Անկեղծության (կամ դիմադրության) օրենքն է ասում է, որ մարդիկ իրենց ժամանակի 99 տոկոսը վատնում են իրենց տեսակետը պաշտպանելու վրա: Հիշեք, դուք երբեք կարիք չունեք արդարանալու կամ բացատրվելու, ձեզ պետք է ընդամենը որոշել ձեր անելիքը, գործել ուրախ, առանց վախի ու տագնապի: Եթե կարողանանք նվազեցնել այդ մարմաջը, ապա մենք կունենանք այն ամբողջ էներգիան, որը վատնում ենք սեփական կարևորությունը ապացուցելու վրա և որպես Տիեզերքի մի մասնիկ, նրանից բավականին մեծ քանակի էներգիա կստանանք: Կարողացեք ճիշտ ուղղորդել այդ էներգիան: Իսկ որպեսզի ձեր կյանքում գործի, «քիչ անել և շատ ստանալ» Տիեզերքի նվազագույն ջանքերի օրենքը, ապա պետք է. 1. Առաջինը' գիտակցել ու ընդունել: Այսինքն, ընդունել մարդկանց, իրադարձությունները և իրավիճակները այնպես, ինչպես կան: 2. Երկրորդը' դառնալ պատասխանատու: Այսինքն, կատարվածի համար ոչ ոքի մի մեղադրեք ոչ ձեզ և ոչ էլ ուրիշներին. Այն ամենը, ինչ կատարվում է ձեր շուրջը, բնական համարեք, որովհետև կատարվածի տերը դուք Եք. 3. Երրորդը' լինել անկեղծ: Դա նշանակում է' հրաժարվեք ստիպել ուրիշներին ընդունելու ձեր տեսակետը և պնդումները. Երբ դուք սիրով եք գործում, ձեր էներգիան կուտակվում և ավելանում է, իսկ դա կարող եք ուղղորդել այն ամենի ստեղծմանը, որը ցանկանում եք: Տիեզերքի չկապվելու օրենքը Չկապվելու օրենքն ասում է, որ եթե ինչ-որ բան եք ուզում ունենալ, պետք է հրաժարվեք ցանկությանը կապվելուց: Դա չի 105 Business A.R.M
11'ՏՀձԻ Ш чН! նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք ձեր ցանկությունը իրականացնելու մտադրությունից: Դուք պետք է պարզապես հրաժարվեք արդյունքի հետ կապվելուց: Եթե կապվածություն եք ունենում, ապա դառնում եք երկրային պահանջների ու մանր կարիքների գերի: Պետք է սովորեք ազատություն տալ ինքներդ ձեզ և շրջապատին, որպեսզի լինեք այնպիսին, ինչպիսին կաք: Հետ ևելով այս օրենքին, դուք ձեր կյանքի օդապարիկի մեջ եք վերցնում ուրախություն ու անհոգություն և բաց եք թողնում երկինք: Եթե ուզում եք երջանիկ լինել սիրո մեջ, օգտվեք այս կախարդական օրենքից, մի պահանջեք և մի դատապարտեք ձեր սիրելիին: Նվիրեք նրան ձեր սրտի ջերմությունն ու սերը: Հիշեք, սերը փոխանակում չէ.«Դու ինձ, ես՝ քեզ», այլ «Սերը սեր է ծնում»:4: Սիրեք և ընդունեք սիրելիի թերությունները, եղեք սրѣ տաբաց, նուրբ ու քնքուշ, միասին երազեք համատեղ ապագայի մասին, պլաններ ստեղծեք և երևակայեք: Տիեզերքի օրենքներից ամենադժվարը այս օրենքի կատարումն է: Դուք որևէ մեկին կապվելով, ձեր մարմնի և հոգու էներգիան տալիս եք ուրիշին, իսկ երբ այդ անձը ձեզ դավաճանում է, ապա այդ դեպքում կորցնում եք ձեր ուժն ու առողջությունը: Բայց բավական է այս օրենքը ճիշտ կիրառել, ապա նման դեպքում ձեր կյանքը նոր ուժ ու թափ կստանա՝ իր վառ գույներով: Եվ մի բան էլ ավելացնեմ, չի կարելի Տիեզերքի փոխարեն որոշել, թե ինչպիսին եք ուզում լինի ձեր նպատակի կատարման արդյունքը, որովհետև դուք տեսնում եք միայն ընդհանուր նկարի մի հատվածը և ձեր գիտելիքներով, համոզմունքներով ու պլանի իրագործման ձեր պատկերացումներով փակում եք Տիեզերքի «թթվածինը»: Հնարավոր է, Տիեզերքը ձեր մտածածից դուրս ձեզ համար ավելի լավ լուծման տարբերակ է առաջադրում, որը նույ՜ նիսկ խՔ էլ կարող ենթադրել: Դրա համար եղեք համբերատար ու սպասեք. Ձեր ցանկությունները անպայման կկատարվեն: 1 0 6 Business A.R.M
^ІішЬдІі Ьі ւսւշագորւ) ո phhpbbpp Երբեք մի անհանգստացիր նրա համար, Ւնչը ճի անհանգստանում քեզ համար Մարդկության զարգացումը առաջ է ընթանում, օգտագործելով երկրի ռեսուրսները' պատրաստելով տարբեր իրեր, որոնք թեթևացնում են մարդու հոգսը և զարդարում նրա կյանքը: Մարդը հարստություն է անվանում այն իրերը, որով շրջապատում է իրեն: Դա վերաբերում է նաև փողին: Մեզ թվում է, որ այդ ամենը մեզ երջանկություն է պարգևում: Այո, իհարկե, բայց այդ երջանկությունը շատ կարճատև է: Գիտենք, որ շատ իրեր, բացի բավականություն պատճառելուց, նաև մեզ անհանգստություն են պատճառում: Ինչո՞ւ: Որովհետև, սկզբում կամավոր գերի դառնալով պետք է այդ իրերը աշխատենք, հետո մտածենք դրանց պահպանման մասին, էլ չեմ ասում, որ ամեն անգամ ձգտում ենք դրանք նորացնել' մոդեռնացնել: Մի անգամ իտալացի հանրահայտ դերասանուհի Սոֆի Լորենի բոլոր թանկարժեք զարդերը, որը նա սիրում էր շրջագայությունների ժամանակ տանել իր հետ, գողանում են հյուրանոցից: Դերասանուհին շատ մեծ ցնցում է ապրում, հուզվում, նույնիսկ ջերմությունն է բարձրանում: Նա հրաժարվում է նկարահանվելուց: Այդ մասին իմանալով, նրան այցի է գալիս ռեժիսորը, խոնարհվելով Սոֆիի առաջ ասում է. «Սոֆի, ոչ մի անգամ ապրումներ մի ունեցիր նրա համար, ինչը նա չունի քո համար: Չարժե»: Այս արտահայտությունը սթափեցնում և ուղեկցում է Սոֆի Լորենին ողջ կյանքի ընթացքում: ժողովուրդը իմաստնաբար ասում է. «Պետք է սովորեցնել սրտին և ոչ թե սովորել նրանից»: Մենք չենք նկատում, թե ինչպես ենք ժամանակի մեջ կապվում և գերի դառնում փողերին ու իրերին: Ուզում եմ ներկայացնել, թե այդ կապվածությունից ազատվելու ինչ լուծում գտավ կյանքի ճշմարտությունը լավ հասկացողներից մեկը' Ալեքսանդր Մակեդոնացին: Նրա մասին պատմում են, որ երբ մի երկրի թագավորից հիանալի 1 0 7 Business A.R.M
ւրՏՔԻ ПІмІ-І* սպասք է նվեր ստանում, հրամայում է ջարդել: Երր ընկերները զարմացած հարցնում են պատճառը, նա պատասխանում է. - Իրոք, սպասքը ինձ հիացրեց ու շատ դուր եկավ: Ուզում եմ հենց հիմա միանգամից դրանք ջարդել, որովհետև հնարավոր է իմ սպասավորները դրանք լվանալիս անփութորեն հատ-հատ ջարդեն և դա ինձ ամեն անգամ ցավ կպատճառի: Չեմ ուզում կապվել դրանց հետ: Ուրեմն, ավելի լավ չէ՞ հիմա, մեկ ուժգին դառնությամբ կանխել ապագա բազմաթիվ դառնությունների առիթը: Հետևսւբսւր.«Ոչ մի անգամ ապրումներ մի ունեցիր նրա համար, ինչ ինքը չունի քո նկատմամբ»: Տիեզերքի բարոյականության նորմերի օրենքը Բարոյականությունը մեր կյանքի հիմքն է, ուստի, երբ խախտվում է բարոյականության օրենքը, դա բերում է ամբողջ կենդանական աշխարհի կործանման: Բարոյականության նորմերի օրենքը մեգ տրված է վերևից: Աստվածաշնչում մանրամասն տրված է մարդու' Երկրի վրա ապրելու բոլոր բարոյական նորմերը: Դարերով դա ապացուցված է մարդկանց կյանքով և քաղաքակրթությամբ: «Բնությունը մարդուն հոգեկան ու մտային ուժի զենք է տվել, բայց նա կարող է այդ զենքը օգտագործել իր դեմ»,- ասել է Արիստոտելը: Մարդիկ արդեն գիտակցում են, որ ֆիզիկական աշխարհը մարդկային ուղեղի հայելային արտացոլումն է: Տիեզերքում կատարվող ամեն մի երևույթ ազդում է մարդու վրա, որովհետև մարդը Տիեզերքի մի մասնիկն է, նրանք փոխկապակցված են: Մեր ամեն մի միտք և գործողություն իր հետևանքն ունի: Այսօր աշխարհում տարբեր աղետներ են լինում' երկրաշարժեր, ցունամիներ, ջրհեղեղներ: Մարդիկ մեղավորներ են փնտրում քաղաքական, տնտեսական և այլ համակարգերի մեջ, բայց այդ բոլորը մոլորություն է, որովհետև այդ դժբախտությունների բուն 108 Business A.R.M
Լ|ւահ ЫіцІіЬрр պատճառը վերևից մեզ տրված օրենքների, հատկապես' Բարոյականության օրենքի նորմերի խախտումից է: Վերջապես, մարդը պետք է լավ հասկանա, որ բարությամբ գործելով նա ներդաշնակության մեջ է գտնվում բնության օրենքների հետ: Դա, առաջին հերթին, արարման ու ստեղծագործական էներգիա է ստեղծում հենց իր և շրջապատի շուրջը, իսկ չարն ու նախանձը, ագրեսիան ու թշնամանքը ավերիչ ներգործություն են ունենում մարդու վրա: «Ով գիտությամբ է առաջ շարժվում, բայց հետ է մնում բարոյապես, ավելի լավ է հետ գնա, քան առաջ»,- ասել է Արիստոտելը: Մարդիկ, անընդհատ խախտելով բարոյականության նորմերի % ♦ օրենքը, նպաստում են մարդկության ոչնչացմանը: Դրա ապացույցն է' ջրի, օդի, բնության աղտոտումը: Այդ ամենին նպաստում են մասսայական ծառահատումները, որոնք մեր մոլորակի բնական պաշտպաններն են: Իսկ ո՞վ է մտածում այդ մասին: Ուստի, այս ամենի փրկության միակ ելքն է. Երկրի վրա ապրել Տիեզերքի օրենքների իմացությամբ և առաջնորդվել այդ օրենքներով: Կյանքում ամենավտանգավորն ու ավերիչը բարոյական արժեքների ճգնաժամն է, նորմերի խախտումը, որը կատարվում է վերից վար: Այսօր, քան երբեք, բարոյական էթիկետը առաջնային է մեր հասարակության համար, որը պետք սովորել մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն: Դառնանք դեպի արարչագործությանը' հոգով հզոր, մտքով անպարտ: Պետք է միշտ հիշել, որ կյանքը հիանալի է, իսկ Տերը անժխտելիորեն մեզ սիրում է: Նա շատ բարի է, մեր լավ բարեկամն է ու ընկերը: Նա տալիս է այն ամենը, ինչ խնդրում ենք Նրանից. Կարևոր է, որպեսզի ձեր ենթագիտակցությունը խնդրանքը ճիշտ ձևակերպի և ոչ թե ասի այն, թե կյանքում ինչը չի բավարարում իրեն: Չմոռանանք, որ մենք մեզ ենք գրավում այն ամենը, ինչ կա մեր ներսում. Ահա Կյանքի Ընդհանուր Օրենքների գործելու մի քանի խորհուրդներ. 109 Business A.R.M
Ս ՜Տ Ք Ի 111м:М* Խորհուրդներ կյանքի «այբուբենից» Գոյություն ունեցող Կյանքի ընդհանուր օրենքներին հետևելը անհրաժեշտություն է, որովհետև դա, առաջին հերթին, մեզ է օգնում Տիեզերքի հետ ավելի ներդաշնակ կապի մեջ լինելու համար: Այդ ներդաշնակությունը նաև մեր Ցանկությունների Իրագործման գրավականն է, հետևաբար, հիշեք. 1. Այն, ինչ տալիս եք, ձեզ է վերադառնում: Եթե դուք ուզում եք, որ ուրիշները ձեզ լավ վերաբերվեն, ապա այդպես դուք վերաբերվեք նրանց: Սիրեք մարդկանց, բարին գործեք, նվերներ տվեք: Աշխատեք լինել ավելի առատաձեռն: 2. Դուրսը ձեր ներսի աշխարհի հայելին է: Եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ կատարվում է արտաքին աշխարհում, ապա նայեք ձեր ներսը, գտեք պատճառը և փոխեք: Եթե դուք չեք սիրում ձեր մարմինը, ապա նա դառնում է թույլ ու հիվանդ: Բացի դրանից, այդ անհարգալից վերաբերմունքը ձեր նկատմամբ արտացոլվում է մարդկանց կոդմից և նրանք ձեզ վերաբերվում են այնպես, ինչպես ինքներդ ձեզ: 3. Նմանը ձգում է նմանին: Բարին ձգում է բարի մարդուն, վախերը նյութականանում են, չար մտքերը բումերանգի օրենքով վերադառնում են: Դուք եք ընտրում, թե ինչ եք ուզում, որ Տիեզերքից դեպի ձեզ ձգվի: 4. Տիեզերքի գործողության օրենքս ասում է. Չպետք է նստել, սպասել, այլ գործել, առաջ շարժվել ձեր ցանկության և նպատակի ուղղությամբ: 5. Սերը հրաշք է գործում: Սերը այն է, ինչից կարելի է սկսել, այն ամենահզոր բուժիչ ուժն է: Սերը ձեր և ուրիշի նկատմամբ' ձեր առաջնային նպատակը պետք է լինի: 6. Միտքը նյութական է: Ամեն ինչ սկսվում է ձեր գլխից: Ձեր մտքերը ամեն ինչի բանալին են' առողջության և հիվանդության, հարստության ու աղքատության, երջանկության և դժբախտու110 Business A.R.M
bbpbbpp թյան, մի խոսքով, դուք ինքներդ եք ստեղծում այդ ամենը ձեր մտքերով: 7. Պատասխանատվություն: Պատասխանատվության օրենքը, ինչպես մնացած բոլոր օրենքները, շատ կարևոր է: Դրա էությունն այն է, որ թողնեք զոհի կարգավիճակը և վերցնեք ձեր ձեռքը ձեր կյանքի պատասխանատվությունը: Դուք ամեն ինչ կարող եք, միայն թե հավատաք ձեր ուժերին: Հիշեք և եղեք երջանիկ: Սիրեք ձեր գործը և արեք այն, ինչը ձեզ դուր է գալիս Մարդը կյանքում ծնվում է կրկնակի: Առաջին անգամ նա աշխարհ է գալիս ֆիզիկապես, իսկ երկրորդ անգամ, երբ հասկանում է, թե ինչու է աշխարհ եկել, այսինքն' հասկանում է իր առաքելությունը: Ձեր իսկական կյանքը կարող է սկսվել հենց հիմա և ոչ թե այն ժամանակ, երբ ծնվել եք: Երկրի վրա չկա մարդ, ով երջանկության մասին չերազի: Մարդիկ կան, անգամ 50-60 տարեկան են, բայց դեռ չեն սկսել ապրել և չգիտես ինչու, նրանք սպասում են, որ նոր պիտի ապրեն: Կարծես թե մինչև հիմա սևագիր էին անում: Բայց չէ՞որ կյանքը անցնում է, այն էլ անվերադարձ և անցնում է նրանց կողքով: Ինչո՞ւ: Որովհետև նրանք չեն մտածել երկիր գալու իրենց առաքելության մասին: Չեն մտածել թե ինչու են իրենք այստեղ, ինչի համար է այս ամենը և ինչու իրենց երազանքը իրականություն չի դառնում: Պատճառն այն է, որ մենք ստեղծված ենք որոշակի առաքելությամբ, բայց չիմանալով երկիր գալու մեր առաքելությունը, կարծես կյանքը լիարժեք չենք ապրում. Առանց ինքնաիրացման, կյանքը իմաստ չունի: Ահա հաջողության և երջանկության գաղտնիքներից մեկը. «Եղեք ծեր տեղում. Գնացեք ձեր ճանապարհով: Անեք այն, ինչը ձեզ դուր է գալիս: Սիրեք ձեր գործը»: 111 Business A.R.M
Ս Տ Ք Ի ІІІЧН* Գտեք աշխարհ գալու ձեր աոաքեւությունը ■ Երբեմն մարդիկ ապրում և չեն հասկանում, թե որն է իրենց աշխարհ գալու առաքելությունը: Հոգին մի բան է ցանկանում, ուղեղը' մեկ այլ: Ետացվում է, երբ միտքը ինչ-որ բան է ընտրում, հոգին կարող է նրա ընտրության հետ չհամաձայնվել, որովհետև նա գիտի կյանք գալու իր նպատակը: Գտնում եմ, որ հոգին ավելի առաջնային է, քան միտքը, բայց մարդկանց համարյա մեծ մասի մոտ հակառակն է' մտքով են առաջնորդվում: Միտքը ոչինչ չի կարող անել, եթե հոգին համաձայն չլինի: Մարդու հոգին միշտ նրան հուշում է, որ նա ճիշտ չի գնում, բայց' լսող չկա: Ի՞նչ է կատարվում այն մարդու հետ, ով չգիտի կյանքում իր առաքելությունը. * Ոչինչ չի ցանկանում: * Վատ տրամադրություն է ունենում: * Ձանձրույթ և տխրություն է ունենում: * Բացակայում է կյանքի նկատմամբ հետաքրքրությունը: * Սթրեսն ու դեպրեսիան, տագնապը, կյանքից հոգնածությունը ուղեկցում են նրան: * Անելանելի վիճակ է: ստեղծվում: * Բացակայում է ոգեշնչումն ու շարժառիթը: * Բացասական զգացումները նրանից անպակաս են լինում: Այսինքն, մարդն ինչքան հեռանում է իր առաքելությունից այնքան իրեն ավելի վատ է զգում: Իսկ որոնք են կյանքում ամենամեծ խնդիրները: •Հիվանդությունները: * Աղքատությունը: * Սովը: * Շրջակա միջավայրի աղտոտումը: * Երկրի տաքացումը: * Պատերազմները: 11 2 Business A.R.M
^Ijutlipjl ЬрЦ|ЛЦЦ|.ПрЛ ирЬЬрЬЬрр • Ազատության բացակայությունը: • Ծխախոտը, թմրադեղերը, ալկոհոլը և այլն: Բայց եթե նկատեցիք, այս ցուցակում մարդկության ամենամեծ խնդիրը չկա, որը կոչվում է դժբախտություն, չէ" որ մարդկության մեծ մասը ապերջանիկ են: Դժբախտությունըյսյսօր մարդկության ամենամեծ չարիքն է' պատերազմի, բռնության, նախանձի ու չարության հետևանք: Դժբախտությունը ընտանիքներ է քանդում, իսկ դրանից երեխաներն են տուժում: Հետաքրքիր փաստ է. 100 տարի առաջ եզւցկի մարդիկ էին հարուստ և մարդկանց մեծ մասն ավելի պակաս նյութական բարիքներ ուներ, բայց այդ ժամանակներում մարդիկ ավելի երջանիկ էին, քան այսօր: Իսկ ո"րն է մարդու ապերջանիկ լինելու պատճառը: Հիմնական պատճառը մարդու հոգու և մտքի փոխհասկացվածության բացակայությունն է: Մարդը չի կարող գտնել այն զբաղմունքը, որը դուր գա միաժամանակ և հոգուն, և մտքին: Նրանց միջև միշտ պայքար կա: Վատն այն է, որ ուղեղն է գերիշխում, իսկ հոգին փակվում է իր ներսում և լուռ տանջվում: Ինչքան մեծ է հոգու և մտքի պայքարը, այնքան մարդը ապերջանիկ է: Մարդը չի կարող գտնել այնպիսի աշխատանք, որը միաժամանակ իրեն ուրախություն ու երջանկություն պարգևի, միաժամանակ լավ եկամտով ապահովի: Իսկ չէ" որ մեր զգացմունքները, ինչը մենք զգում ենք, հոգուց է գալիս: Մեր հոգին միշտ պատասխանատու է մեր զգացմունքների մեր ուրախության ու տխրության համար: Տեսնենք, թե ինչ է ուզում միտքը (Եսը, էգոն). • Բնակարանի և կենցաղի բավարարում: • Նյութական բարիքներ: Ինչքան շատ, այնքան լավ: • Բարեկեցիկ կյանք: • Հասարակական բարձր դիրք գրավել: • Կատարել շատ կարևոր և անհրաժեշտ աշխատանք. • Փառք և պատիվ: 113 Business A.R.M
Ի՞նչ է ուզում հոգին: * Ներդաշնակություն: * Հոգեկան հանգստություն: * Սեր: * Լինել եզակի: * Լինել ընդունված բոլորի կողմից: * Լինել երջանիկ: * Ուրիշներին երջանկացնել: * Զարգանալ: Ինչպե՞ս վարվել, որ երկուսը' միտքն ու հոգին իրենց բավարարված զգան: Պարզ է, որ հոգին աշխարհ է գալիս որոշակի նպատակով, իսկ երբ նա կատարում է իր նպատակը' երջանիկ է լինում: Ես հավատում եմ, որ բնությունը այնպես է ստեղծվել, որ գոյություն ունի երկուսի համար որոշակի գործունեություն' միաժամանակյա բավարարում: Բայց իհարկե, դժվար է մեր օրերում նման գործունեություն գտնելը: Մեծ մասամբ մարդիկ աշխատում են, բայց դրանից հաճույք չեն ստանում, այսինքն' բավարարում են միայն մտքին, որովհետև նյութականը առաջնային պլանում է: Եթե մարդը գտնի այնպիսի աշխատանք, որ բավարարի հոգու և մտքի ցանկությունները, ապա այդ աշխատանքն էլ հենց կլինի նրա ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ: Եթե ձեր առաքելությունն է օգնել մարդկանց կառուցելու իրենց երազանքների տունը, դժվար թե դուք հաճույք ստանաք դասավանդմամբ կամ առևտրով զբաղվելով: Առաջարկում եմ մի պահ մտածեք և պարզեք. արդյոք ապրո՞ւմ եք երկիր գալու ձեր առաքելությամբ, որովհետև ծեր ճիշտ առաքելությամբ ապրելով. • Դուք կոգեշնչվեք և կլցվեք խանդավառությամբ: • Դուք կաշխատեք հետաքրքրությամբ և ուրախությամբ: • Մշտապես լցված կլինեք էներգիայով: • Դուք կլինեք դրականորեն տրամադրված: • Կդառնաք ավելի կենսուրախ և երջանիկ: Մ Տ Ք Ի И1к»-Ц________________________________________________________________ Business A.R.M
• Մշտապես կաճի ձեր ինքնավստահությունը: • Վերջապես, կարող եք ամբողջովին ձեզ սպառել: Իմ պարագայում, ես ապրում եմ իմ ճիշտ առաքելությամբ' երկարամյա դասախոս եմ և մեծ սիրով ու հաճույքով եմ կատարում իմ աշխատանքը: Ինձ այլ աշխատանքում երբեք չեմ էլ պատկերացրել (չնայած' ցածր վարձատրությանը): Թվարկածները լիովին համապատասխանում են իմ կատարած աշխատանքին' մանկավարժությանը և դեռ ավելին: Իմ աշխատանքի հետ մեկտեղ, ես իմ մեջ ևս մի առաքելություն եմ հայտնաբերել, որը ինձ հանգստություն և լիարժեքություն է պարգևում, իմ գրքերով օգնել կյանքում երջանկություն փնտրող մարդուն: Ինձ տասը և ավելի տարիներ պահանջվեց, որպեսզի կարողանամ գտնել, ստանալ այն, ինչ ուզում եմ: Ընթերցեցի բազմաթիվ «խելացի» գրքեր, որոնցից յուրաքանչյուրի էջերի քանակը 300-ից անցնում էր, մասնակցեցի բազմաթիվ սեմինարների ու թրեյնինգների: Այդ ամենից ես գտա ինձ հուզող իմ հարցի պատասխանը: Բայց պետք է ասեմ, որ այդ «խելացի գրքերում» հիմնականում տեսական բացատրություններ են տալիս, խորքերում գաղտնիքը գաղտնիք թողնելով: Այդ հեղինակների մեծ մասը հաճույքով «ջուր է ծեծում» և կարծես գիրք են գրել գրելու համար: Այնինչ, պետք է Կյանքի Գաղտնիքների բացահայտմամբ օգնել մարդուն գտնելու իր առաքելությունն ու երջանկությունը: Հիշեք, միակ բանը, որը կյանքում իմաստ ունի, դա հոգու և մտքի ներդաշնակու՛թյուն ունենալն է: Դա է իսկական երջանկությունը, իսկ ձեր երջանկությունը ձեր ձեռքում է: Բարին ընդ ձեզ: 115 Business A.R.M
ԳԼՈՒԽ 8. ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ Անհրաժեշտ է ընդունել ներկան այնպիսին, ինչպիսին որ կա: Ապրեք այս պահով' ներկայով, որովհետև, եթե չեք ընկալում իրական ներկան, ապա չեք կարող ճիշտ նպատակադրում կատարել ապագայի համար: Ընդհանրապես, անցյալը, ներկան և ապագան պետք է դիտել որպես գիտակցության սեփականություն: Անցյալը մեր հիշողությունն է, ապագան' կյանքից միայն մեր սպասումներն են, իսկ ներկան' իրականությունն է: Միայն ներկան է իրական ու շոշափելի: Պետք է ազատվել անցյալի բեռից, որպեսզի ներկայի կատարած գործողությունները պայմաններ ստեղծեն ապագայի համար: Չէ* որ բոլորս գիտենք, որ եթե հնից չազատվենք, չենք կարող նորը ձեռք բերել: Դա նման է համակարգչի կոշտ սկավառակին: Երբ այն լրիվ զբաղված է, նոր ինֆորմացիայի գրանցման համար պետք է ջնջենք հինը, որպեսզի տեղ լինի նորի գրանցման համար: Դա կյանքի օրենքն է և պետք է դա լավ հասկանալ ու կիրառել: Այսինքն, արդյունավետ ապագա կերտելու համար անհրաժեշտ է ձերբազատվել անցյալի' դեպի իրեն քաշող, ծանրացնող ազդեցությունից: Անցյալի բոլոր անհաջողությունները թողեք անցյալում, իսկ բացասականը' վիրավորանքները, նեղությունները, հիվանդությունները աղբի նման դեն նետեք, դրանք ձեզ պետք չեն: Բայց անցյալն իր մեջ լավ բաներ էլ ունի: Չմոռանաք ձեզ հետ վերցնել անցյալի միայն լավ բաները' փորձը, հետաքրքիր հիշողությունները: Հուսով ու հավատով նայիր լուսավոր ապագային, ինքդ քեզ ասելով. «Ի՞նչ ես դարդ անում, ի՞նչ կարող ես անել, անցածն անցած է, իսկ կյանքը կարճ: Առաջ նայիր, մտածիր կատարվելիք լավ բաների մասին»: Երբ մարդը անցյալով է 116 Business A.R.M
ներկան և ապագան ապրում, նշանակում է, նա սկսում է ծերանալ.՛ Դա ծերության ախտանիշ է. Հետևաբար, ապրիր այստեղ և հիմա ու թույլ տուր քեզ փոխվելու. Անհրաժեշտ է նաև ներկայի ամենակարող ու անկախ ուժի կիրառումը ներկայի գնահատումը և վայելումը: Այս թեմայով մի հետաքրքիր առակ հիշեցի: Մարդը հեռավոր ճամփորդության էր պատրաստվում: Նա կախովի կողպեքներ է կախում իր տան դռանը, իսկ լուսամուտներին մեծ ու ծանր տախտակներ մեխում, ապա փաթաթվում տաք վերարկուի մեջ և նստում ճամփեզրին' ծխելու: Մարդը խուրջին ուներ, որի մեջ պետք է դներ իր ամենաթանկագին բանը ու տաներ, որը իրեն պետք էր: Նա չգիտեր ուր է գնում և արդյո՛ք կվերադառնար, թե՛ ոչ, բայց պիտի գնար: Ծխելը ավարտում է և նկատում կողքին կանգնած երեք մարդուկների: - Ինձ տար քեզ հետ,- ասում է առաջին մարդուկը:- Ես քո Անցյալն եմ: Ինձ կրելը ծանր է, բայց դրա փոխարեն ես գիշերները քո մանկությունից տեսարաններ պատկերելով, օրորելով կքնեցնեմ քեզ: Ինձ հետ պարտադիր կգան անցյալի վիրավորանքների Դառնությունը, անցյալի պարտությունների Հուսահատությունը և Կասկածները' սեփական ուժերի նկատմամբ: Բայց այդ ամենի հետ ես քեզ Փորձառություն կտամ ճանապարհի վերջում: - Ինձ վերցրու հետդ,- ասում է երկրորդ մարդուկը:- Ես քո Ներկան եմ: Ինձ կրելը հեշտ չէ, բայց փոխարենը ես քեզ կաջակցեմ ճանապարհին: Ինձ հետ կգան Հոգնածությունը, Չհավատալը, Ցավն ու Ձանձրույթը, բայց փոխարենը ես քեզ Ուժ կտամ ճանապարհի վերջում: - Ինձ ընտրիր,- ասում է երրորդը:- Ես քո Ապագան եմ: Ես քեզ ոչինչ չեմ խոստանում, և հայտնի չէ, թե ճանապարհի վերջում ինչ-որ բան կտա՞մ քեզ, թե՞ ոչ: Բայց դրա փոխարեն ինձ կրելը հեշտ է: Մարդը լռում է ու երկար մտածում: Խուրջինի մեջ մի բոքոն հաց ու խմելու ջուր է վերցնում, ճանապարհ ընկնում. 117 Business A.R.M
Ս Տ Ք Ի M N M I 1 У - Ախր այդպես չի լինի, դու մեզանից մեկին պետք է ընտրես ու հետդ վերցնես,- բացականչում են մարդուկները և նետվում նրա հետևից: - Ես ոչ մեկին պարտք չեմ,- ասում է մ ա ր դ ը :- Ես սնունդ ու ջուր ունեմ, դա է իմ ներկան: Վաղը նոր օր կլինի' դա կլինի իմ ապագան: Իսկ եթե անցյալը ինձ պետք լիներ, ապա ես կողպեքներ չէի կախի իմ դռանը ու պատուհաններն էլ չէի մեխի տախտակներով: Մարդը ձեռքը թափ է տալիս ու շարունակում ճանապարհը: « Ապրել «Ա ՑՍ ՏԵՂ ԵՎ ՀԻՄ Ա » \ » » ✓ «Նա, ով գոհ չէ նրանից, ինչ ունի, ապա չի կարոդ գոհ լինել նրանից, ինչ ուզում է ունենալ»: Սոկրատես Երջանկությունը մեծ մասամբ կախված է ձեր մտքերից, քան իրավիճակից: Ուզում եմ ձեզ հարցնել. «Գտե՞լ եք դուք ձեզ կյանքում: Սովորե՞լ եք ապրել «այստեղ և հիմա», թե՞ շատերի նման դուք էլ ապրում եք կա՜մ անցյալով, կա մ էլ ապագայի սպասումներով»: Ինչպես մեծ Բուդդան է ասել. «Բացի այստեղից ուրիշ ոչ մի տեղ երջանկություն չկա ու չի լինելու...»: Մենք բոլորս ծնվում ենք անսահման հնարավորություններով և մեզանից յուրաքանչյուրը օժտված է որոշակի տաղանդով: Բայց դպրոցից, նույնիսկ քոլեջից ու ինստիտուտից ստացած կրթությունը միշտ չէ, որ օգնում է հասնել մեր նպատակին, այսինքն' ապրել մեր երագած բարեկեցիկ կյանքով: Քի՞չ են արդյոք մեր շրջապատում «ավարտած» անհաջողակ մարդիկ: Ի՞նչն է պատճառը: Մենք ապրում ենք այնպիսի բացասական սահմանափակումների աշխարհում, որոնք կարող են ոչ միայն հետ պահել, այլև կարող են կործանել մեր կյանքը: Մարդը ունակ է կյանքից ուրախություն և բավականություն ստանալու, բայց նա պետք է սովորի զգալ այդ պահերը, ապրելով «այստեղ և հիմա», բացահայտելով իր անհատական հնարավորությունները: Դրա համար պետք է մի պահ 9 1 1 8 Business A.R.M
la h ij, |Щ[р« libpl|iuii և ապւա^ան կանգ առնեք, մտածեք Լ 100 տոկոսով ձեր. վրա վերցնեք կյանքի պատասխանատվությունը, որովհետև գոլք եք ձեր կյանքի դարբինն ու ճարտարապետը: Ամեն ինչ ձեր ձեռքում է: ճանաչիր ինքդ քեզ Հին հունական Դելֆյան տաճարի պատին գրված է. «ճանաչիր ինքդ քեզ»: Հնարավոր է, որ այս գաղափարը շատ հին է և գալիս է դարերից: Հենց հարցն էլ այն է, թե ինչպես գտնվենք այնտեղ, որտեղ պետք է գտնվենք և այնտեղ, ուր ձգտում ենք հասնել, այսինքն' «ճանաչենք ինքներս մեզ և կայանանք», դառնանք արարող' նկարիչ, գրող, երաժիշտ, ճարտարապետ, գործարար: Երբեմն, կենցաղային ունայնության մեջ հաճախ չենք նկատում, որ ապրում ենք զարմանալի ու հրաշքներով լի աշխարհում: Դա հեշտ է նկատել, միայն թե պետք է կանգ առնել և շուրջը նայել: Զգացեք ձեզ որպես կատարյալ աշխարհի կատարյալ մի մասնիկ: Երբեմն, շատ ենք սուզվում կենցաղային մանրուքների, ունայնության ու առօրյա հոգսերի մեջ ու բաց թողնում գլխավորը, ինչի համար աշխարհ ենք եկել: Իհարկե, մենք բոլորս ուզում ենք լավ կյանքով ապրել մեծ եկամուտներ, մեծ արդյունքներ և շատ ազատ ժամանակ ունենալ: Հենց սկսում ենք կյանքին մեր պահանջները ներկայացնել, դադարում ենք ապրելուց: Սկսում ենք մտածել, որ շուտով մի առանձնահատուկ կյանք է լինելու և դրանից հետո կսկսենք ապրել: Դա ճիշտ չէ: Այն, ինչ մենք պատկերացնում ենք, դա կեղծ ու հորինված կյանք է: Իրականն ու ճշմարիտը «այստեղ և հիմա» կյանքն է: Ուզածին հաջողությամբ հասնելու ամենամեծ գաղտնիքն այն է» որ կարողանանք արժանավայել ձևով գնահատել ներկա պահը: Ընդունենք ներկան երախտագիտությամբ, իսկ դա կոգեշնչի մեզ ավելի հեռուն գնալուն: Ձեր երախտագիտության համար Տի119 Business A.R.M
Irs-P.l * І1ІЧІ-С եզերքը անպայման կթացի դռները' ձեր երազանքներին հասնելու համար: Ապրել«այստեղ և հիմա»' դա ակունքն է բոլոր հրաշքների, որը մարդիկ այդքան ձգտում են գտնել: Անցյալն արդեն չկա, իսկ ապագան դեռ չկա Չնայած կյանքի դժվարություններին, կան թաներ, որոնց համար մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում պետք է շնորհակալ լինի: Օրինակ' երեխաների, ընտանիքի, հագուստի, արևի ու երկնքի համար: Սովորենք սրտանց շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունենք, այսինքն' փոխենք մեր ներքին համոզմունքը, որպեսզի ունենանք այն, ինչը ցանկանում ենք: Նայեք ձեր շուրջը: Ուշադրություն դարձրե՞լ եք, թե ի՞նչ գեղեցիկ ծառեր ու ի՞նչ գեղեցիկ թնություն է ձեզ շրջապատում և ընդհանրապես, ի՞նչ գեղեցիկ է ձեզ շրջապատող աշխարհը: Զարմանո՞ւմ եք, թե ինչ եմ ասում, չէ՞ որ այնքան խնդիրներ ու հոգսեր ունեք, որ անգամ սիրտ չունեք այդ ամենը նկատելու, հիանալու համար: Ձեր խառը մտքերը ձեզ հանգիստ չեն տալիս, այնպես չէ: Խոստովանեք, որ հաճախ մտածում ու կենտրոնանում ենք այն ամենի վրա, ինչը չունենք, մոռանալով, որ կարելի է թավականություն ստանալ կյանքի ամեն մի պահից: Միայն թե պետք է կարողանալ ու կենտրոնանալ: Մարդկանց մեծ մասը իրեն երջանիկ չի զգում միայն այն պատճառով, որ չի գիտակցում, թե ինչքան կարևոր է ապրել «այստեղ և հիմա»:. Նրանք մտածում են, որ երջանիկ կլինեն, երթ որոշակի արդյունքի կհասնեն կամ այսինչի ձեռք թերելը իրենց երջանկություն կպարգևի: Օրինակ' մենք համոզում ենք մեզ, որ «եթե ամուսնանամ, երեխաներ ունենամ, երջանիկ կլինեմ»: Հետո հիասթափություն ենք ապրում, որովհետև երեխաները փոքր են, իսկ հոգսերը' մեծ: Մտածում ենք «կմեծանան, հոգսերս կթեթևանա, կսկսեմ երջանիկ ապրել»: Նորից հիասթափություն: Հոգսերը մեծանալով, հե120 Business A.R.M
ւսնւյյալր» ներկան ն. ապւււցա?ւ ւոը մեծանում են հակասությունները: Մտածում ենք. «մեքենա ունենամ թե չէ, կսկսեմ ազատ ու երջանիկ ապրել»: Եվ այսպես, մինչև թոշակի անցնելը և կյանքը թողնելը: Բայց, միևնույն է, երբ մարդը ձեռք է բերում իր ցանկացածը, իրեն երջանիկ չի զգում և նորից շարունակվում է երջանկության փնտրտուքը: Եվ այսպես անվերջ: Մեզ միշտ թվում է, որ կյանքը նոր-նոր պետք է սկսվի: Սպասում ենք, սպասում և այդպես էլ սպասելով ենք մնում: Ուստի այս կյանքում ապրելու ավելի հարմար ժամանակ չկա, քան ապրել €սւյստեղ և հիմա»: Ապրիր և վայելիր պահը: Այո, գնահատեք ձեր կյանքի ամեն պահը, որովհետև նա գնում է անվերադարձ: Միլիոնավոր մարդիկ ապրել ու ապրում են երկրի վրա, մենք նույնիսկ նրանց անունները չգիտենք: Ընդունեք այն փաստը, որ դուք այստեղ եք մի քանի օրով, հետո էլ չեք լինի: Եվ այդ մի քանի օրը չարժե վատնել կեղծավորության, նախանձի, վախի վրա: Այդ մի քանի օրը պետք է ուրախ անցկացնել: Լավ իմացեք. անցյալն արդեն չկա, իսկ ապագան դեռ չկա: Մի լցրեք ձեր գլուխը անցյալի և ապագայի մտքերով, ապրեք այստեղ և հիմա: Ոչ ոք ապագայի մասին ոչինչ չգիտխԳիտակցեք, թե ինչ չքնաղ աշխարհում եք ապրում: Պարզապես եղեք երջանիկ, դա է կյանքի իմաստը: Շնորհակալ եղեք ձեր ունեցածի համար և ձգտեք առավելագույնին: Երբ ԼԱ Տոլստոյին ասել են.«Դուք երջանիկ եք, որովհետև ունեք այն, ինչ սիրել եք »: Նա ժպտալով պատասխանել է. «Ոչ, սխալվում եք: Ես երջանիկ եմ, որովհետև սիրել եմ այն, ինչ ունեցել եմ»: Հաջողություն ձեզ: Խորհուրդներ կյանքի «ա յբուբենից» Ամփոփելով ասենք, որ կյանքի այս բոլոր օրենքները Տիեզերքի ստեղծագործ ուժի դրսևորումներն են: Շնորհիվ այս օրենքների, կյանքում ստեղծվել ու արարվել են այն ամենը, ինչը կա այս աշխարհում: Այդ օրենքների սկզբունքներն են. 121 Business A.R.M
Մ Տ Ք Ի • Նմանը ձգում է նմանին: • Մտքերը դեպի իրենց Են ձգում համապատասխան իրավիճակներ և պայմաններ: • Դուք ստանում եք այն, ինչ մտածել եք: • Դուք ձգում եք ձեզ այն ամենը, ինչին կենտրոնացրել Եք ձեր ուշադրությունը: • Դրական մտքերը ձգում են դրական, բացասական մտքերը' բացասական իրադարձություններ: • Եթե ձեր ուշադրությունը կենտրոնացած է դժվարություններին և սիրտը լցված է այդ զգացումներով ու մտքերով, դա էլ կստանաք: Ուստի ուշադիր եղեք ձեր մտքերին: • Եթե դուք մտածում եք հաջողության մասին և սրտատրոփ սպասում եք նրան, ձեր ներսում տեդ չթողնելով կասկածին, ապա, անպայման, կհասնեք հաջողության: • Ինչ որ ցանես, այն' կհնձես: Մեկը ցանես' շատը կքաղես: • Տվեք անհատույց, առանց ակնկալիքի: • Տվեք աննկատ, առանց ձեր անունը նշելու, եթե հնարավոր է: Աջ ձեռքը չպետք է իմանա ձախի տվածը: • Տվեք ուրախությամբ ու ժպիտով: • Բավարար չէ միայն ասել. «Ես այսինչ բանն եմ ուզում...», անհրաժեշտ է ուժեղ ցանկություն և հավատ, որ ձեր ցանկությունը իրականանա: • Որպեսզի ձեր ուզածը կատարվի, պետք է հաճախ կրկնեք ձեր աֆիրմացիաները, ավելացնելով էներգիա, զգացմունք Լւ բուռն ցանկություն: • Միտքը գործում է մագնիսի նման: • Ձեր մտքերը որոշում են ձեր կյանքն ու ապագան: Սովորեք շնորհակալ լինել այն ամեն լավի համար, որ ձեզ հետ կատարվում է: • Եթե ձեզ հետ ինչ-որ վատ բան է եղել, ապա վերլուծեք, թե ինչո՞ւ դտ տեղի ունեցավ: Հետևություն արեք Լւ որպես փորձ, այն պահեք հիշողության մեջ ու մոռացեք իրավիճակը: 1 2 2 Business A.R.M
ІШ п ц ц ц р , iihpl|iuh ն. ապագահ • Հեռացրեք ձեզանից բացասական ինֆորմացիան, որը կամավոր ձեզ մոտ է եկել Լւ հնարավորության սահմաններում, հեռացեք այդ ինֆորմացիայի աղբյուրից: • Փոխեք խոսակցության թեման, եթե հնարավոր է: • Ձեր մտքերը տեղափոխեք այլ ոլորտ: • Դիտավորյալ դրական ինֆորմացիա ներարկեք ձեր ուղեղին, այս կերպ դուք կազատվեք բացասական ինֆորմացիայից: Եթե ուզում եք ձեռք բերել, նախ նվիրեք « Այս օրենքները գործում են բոլորի համար և, երբեմն, ղրանց իրագործումը մեխանիկական ու անգիտակից բնույթ է կրում: Ուշադրությունը կենտրոնացնելով հոգսերի և անհանգստությունների վրա, ձեր կյանքի ուղեկիցն են դառնում սթրեսներն ու դժբախտությունները և հակառակը' ձեր ուշադրությունը կենտրոնացնելով հաջողության վրա ձեր կյանքի մեջ եք ձգում հաջողությունների մի ամբողջ շղթա: Ընտրությունը ձերն է և ամեն ինչ ձեր ձեռքում է: Հիշեք այս օրենքները և եղեք երջանիկ: Բուռն ցանկությունն այն վառելիքն է, որը նպաստում к ձեր նպատակին հասնելուն: Նա մեծ հզորությամբ ազդում է ձեր մտքերի և գործողությունների վրա: Ցանկությունը, զգացմունքն ու հավատը հաջողության գրավականն են: Ցանկությունը բոլոր արտաքին հաջողությունների հիմքն է: Ցանկությունը մարդու էներգիայի ոսկե երակն է. հնչքան ցանկությունը մեծ է Լւ ուժեղ, այնքան մարդու էներգիան մեծ է ու հզոր. Դրա համար պետք է իմանաք, թե ինչ եք ուզում, խորությամբ զգաք Լւ չկորցնեք հավատը: Եթե ձեր ձգտումը ուժեղ է Լւ դուք ամեն ինչ նախաձեռնում եք դրա իրականացման համար, ապա Տիեզերքը արձագանքում է ձեր ցանկությանը: Հիշեք, Մոսկվան միանգամից 123 Business A.R.M
չի կառուցվել: Որպեսզի ստանաք այն, ինչ ցանկանում եք, անհրաժեշտ է ժամանակ և ամենակարևորը' ձգտում: Բոլոր տեսակի արտաքին հաջողությունների հասնելու գաղտնիքը ղա ցանկությունը, զգացմունքն ու հավատն են' միասին: Աշխարհը ձեզ չի հավատա այնքան ժամանակ, մինչև դուք ինքներդ ձեզ չհավատաք: Ցանկությունների Իրագործման Տեխնիկան (ՑԻՏ-ը) հիմնված է անցյալի գիտելիքների վրա: Նրա մեթոդները ընդունում է նույնիսկ ժամանակակից հոգեբանությունը: Դա փոխանցվել է դարեդար' մարդկանց միջոցով: Իսկ ո՞ւմ համար է այս մեթոդը: Բոլոր նրանց, ովքեր հոգու խորքում բաղձալի ցանկություններ են պահպանում: Գործողության ուժը կախված է ձեր հավատից: Շատ կարևոր է այդ ամենին միացնել սիրո-էներգիան, որը կա յուրաքանչյուրիս մեջ, մեզ մնում է այն ակտիվացնել: Մեր մեջ կան ներքին ուժեր, որոնք մեզ տրված են վերևից: Դրանք շատ հզոր են, միայն պետք է կարողանանք օգտվել դրանցից: Իսկ ի՞նչ անել: Ընդամենը վերցնել թուղթ ու գրիչ: Հավատացեք, գրելը դա հզոր զենք է: Այդ զենքին պետք է ավելացնել կամք, բարի մտադրություն և համբերություն: Այսպես դուք կարող եք մտովի ղեկավարել ձեր ճակատագիրը: ՔԱՅԼ 1. Վերհիշեք ցանկացած օր, դեպք, երբ ձեզ մոտ ամեն ինչ ստացվել է: ՔԱՅԼ 2. Խոսքի միջոցով ամրացրեք հաջողությունը թղթի վրա: Նկարագրեք այդ իրադարձությունը զգացմունքներով, էներգիայով: ՔԱՅԼ 3. Հաջողությունը ամրացրեք թղթի վրա հայացքով: Ձեր հաջողության նկարը փորձեք նկարել թղթի վրա: Ցանկալի է, որ ձեր նկարի գծերը փակված լինեն: ՔԱՅԼ 4. Ձեր հաջողությունը ամրացրեք թղթին' գույների միջոցով: Դույնը մեզ համար շատ կարևոր է, որովհետև յուրաքանչյուր գույն կախարդական ուժ ունի: ՔԱՅԼ 5. Ցանկությունը լցնում ենք էներգիայով, սիրով: Նկարեք թղթի վրա ձեր սերը, ինչքան մեծ, այնքան լավ: IJ’S P h ПІ^сМ* ________________________________________________________ Business A.R.M
, պետք է գործեՔ' ոոովհետև այն ինչ գնում է Տիեզերք, վերադառնում է ձեզ բումերանգի օրենքով: Բնական է, դուք ձեր վատը չեք կամենա: Հավատի և ցանկության միասնության դեպքում հաջողությունն անխուսափելի է «Հեսցքեզ հավատաս կհասկասաս իսչպես ապրել»: Գյոթհ Հիշեք, կյանքում հաջողության հասնելու ձեր ուղեկիցը պետք է լինի ոչ միայն ցանկությունը, այլև զգացմունքը, հավատն ու գործողությունը: Միայն պարզեք, թե ինչ եք ուզում: Թվում է, թե հեշտ հարց է, բայց դա այդպես չէ, որովհետև ցանկությանը միշտ ուղեկցում են վախն ու տարակուսանքը: Այո, այո: Եթե որևէ բան եք նախատեսում, ապա այդ զգացումները կանգնում են ձեր առաջ: Շատերը նախանձում են հաջողակին: Նախանձը փակում է ձեր հաջողության ճանապարհը: Դրա փոխարեն պետք է մտովի ասել. «Ինչ լավ է, ես էլ եմ ուզում նրա նման ունենալ...», իսկ Նապոլեոն Հիլլը ասել է. «Եթե հավատաս, որ կարող ես' կհասնես»: Եթե ձեր ունենալու ցանկությունը ուժեղ է, ապա կստանաք այն, ինչը ցանկանում եք: Պետք է միայն հավատալ ձեր ուժերին և ունակություններին, այդ դեպքում ցանկության կատարումը ձեզ սպասեցնել չի տա, որովհետև ձեր ուժերի նկատմամբ ամուր հավատը ձեզ ինքնավստահություն, որոշակիություն, հաստատակամություն և հզոր ձգտում կտա: Բայց, ցանկալին ստանալու համար պարտադիր չէ խորն հավատալ ունենալ կամ զգալ Աստ- «ու ներկայությունը: Շատերը միլիոՕՕեո և նեարդներ IM ոհզեւ առանց հավատի: Որովհետև Օրանք իրենց հոլ|սը ^ " ^ վԻ իրենց վրա են դրել, իսկ Երբ հույսն Ասս*՞1 ЧЛ“1 ° * միշտ աջակից է լինում օսզ. J9 * նԱտԱյծ թախտին> սպասում են Տիրոջ աջակցությ Ը> 12 5 Business A.R.M
ԱՏ-Բ.Ի Шчи; սպասում են բախտին: Բնական է, նրանք այդպես էլ սպասելով կմնան: Այսինքն, իրենց մասով նրանք պարտականությունները չեն կատարում, որպեսզի Տերն էլ կարողանա աջակցել: Չէ՞ որ Աստված անբանների դայակը չէ և սիրում է աշխատող, արարող մարդուն: Նա միշտ աջակից է աշխատողի բոլոր ձեռնարկումներին: Բայց իմացեք, որ չափից ավելի Աստծուն ապավինելով, դուք թուլացնում Լւ անգործության եք մատնում ձեզ: Աստված, որպես իմաստուն ծնող, միայն անում է այն, ինչը դուք չեք կարող անել: Երբ երեխան փոքր է, ծնողը նրան հոգատարությամբ խնամում է, իսկ երբ դառնում է չափահաս, նա թույլ է տալիս զավակին ինքնուրույն ինչ-որ բան անել, որպեսզի զգա անկախություն և վստահություն իր ուժերի նկատմամբ: Աստված օգնում է այն դեպքում, երբ դուք, ձեր ուժերի ներածին չափով, անում եք ամեն ինչ: Հրաշքը հաճախ լինում է այն ժամանակ, երբ ակնհայտ է, որ արել եք այն ամենը, ինչը կարողացել եք և զգում եք, որ ձեր խնդրածը ստացել եք: Աստված մեզ միշտ հնարավորություն է տալիս անել այն ամենը, ինչ կարող ենք: Դրանով ավելանում է մեր վստահությունն ու հավատը: Ցանկանալով և հավատալով ձեզ և ձեր անսահման հնարավորություններին, դուք կարող եք հրաշքներ գործել, ձեզանից պահանջվում է միայն ձեր ուժերի նկատմամբ հավատ և ձեր կյանքի տերը դառնալու ցանկություն ունենալ: Այո, նախ պետք է Հավատ ու Ցանկություն ունենալ: Ֆ. Նիցշեն ասել է. «Որպես կանոն, որտեղ հավատն է' այնտեղ ճշմարտությունն է»: Ո վ չգիտի, որ վտանգի, հիվանդության ու փորձանքի դեպքում անկախ մեր կամքից, աղոթքը մեր շուրթերից անպակաս է լինում (անգամ անհավատն է Աստծուն օգնության կանչում, խնդրում), իսկ մարդիկ էլ կան, որ երբեմն բողոքում են. «Աղոթում, աղոթում եմ, բայց իմ աղոթքը տեղ չի հասնում ու խնդրածս էլ չի կատարվում, հնչո ւ»: Ահա այդ մասին ինչ է ասում Շնորհք պատրիարքը.» Աստված երբեմն ուշացնում է աղոթքների պատւսսխան1 2 6 Business A.R.M
}і!ір1 |ЩІІ Լ ЩЩІЩЩ1 ІІ ները, որպեսզի մեր առողջ ու բարի փափագները ավելի զորանան և արմատ բռնեն մեր մեջ, իսկ անօգուտ ու վատառողջները անհետանան մշուշում». Դրա համար պետք է ճիշտ նպատակադրում կատարել կամ ճիշտ աղոթել: Ի՞նչ է աղոթքը «Աղոթք» բառը հրեական ծագում ունի, որը նշանակում է խնդրել, աղաչել. Ինչպես սնունդն ու հանգիստն են անհրաժեշտ մարդու ֆիզիկական վերարտադրության համար, այնպես էլ աղոթքը բացահայտում ու սնում է մարդու հոգեկանը, այսինքն' նրա գոյության բարձրագույն կողմը: Գիտնականներն ապացուցել են, որ աղոթքը շատ մեծ դրական ներգործություն ունի մարդու վրա: Մարդն աղոթքով կարող է ինքն իրեն սնել էներգիայով և բուժել իր հիվանդությունները: Աղոթքով մենք խոսում ենք Աստծո հետ, իսկ մեր ինտուիցիայի միջոցով Աստված է խոսում մեզ հետ: Հավատն առանց աղոթքի չի լինում: Աղոթքը մեր գիտակցության և ենթագիտակցության ներդաշնակ համագործակցությունն է Տիեզերքի հետ: Մարդը աղոթքով սրտանց իր ցանկություններն է հաղորդում Բարձրյալին և հավատով սպասում, որ կկատարվեն: Կատարումը չի ուշանում, որովհետև, նա իր ցանկության մեջ մեծ էներգիա դնելով, վստահությամբ ու հավատով սպասում է, ոբ իր ցանկությունը Բարձրյալը անպայման կկատարի իր խոստմանը համաձայն.«Ով խնդրում է' նրան կտրվի, ով փնտրում է կգտնի,ով բախում էնրա համար կբացվի» (Մաթ.7;7): Աստված սիրում է իր ստեղծածին, այսինքն անխտիր մեգ բոլորիս: Նա մեր երկնային Հայրն է: Ինչպես խոսում և զրուցում ենք մեր երկրային ծնողների հետ, առավել Լւս նույնը պետք է կատարենք մեզ Արարողի հետ: Հենց զրույցը, խոսքը մեր Աստծու հետ կոչվում է Աղոթք: Հոգին աղոթքով միանում է Աստծուն. Աղոթքը կարող է ուղեկցվել խաչակնքվելով, երկրպագության ընթացքում խոնարհումով և այլ նշաններով: Կարող ենք նաև աղոթել առանց խոսքի ու նշանների, ամենուր: Մեր աղոթքը, երբ և որտեղ էլ ասե 127 Business A.R.M
Ս ՏՔԻ ПІЧИ: լու լինենք, միշտ լսելի է մեր երկնային Հորը ու նա անպայման կօգնի մեր Ցանկությունների Իրագործմանը. Աստվածաշունչն ասում է.«Այն ամենը, ինչը խնդրում եք ձեր աղոթքով, հավատացեք, որ ստացել եք և կունենաք» (Մարկ.11;22-25): Ընդգծում եմ. «հավատացեք. որ ստաօե| Ьр Ь կունենաք» ե. ոչ թե կստանաք. Այս արտահայտության ըմբռնում շատ կարևոր է հետագայում ասվածները հասկանալու համար: Մարդկային մտքի, հոգու և սրտի Օրենքը Հավատի օրենքն է: Ինչ էլ որ անելու լինեք, ձեր կյանքի բոլոր իրադարձությունները ձեր մտքերի ու ենթագիտակցության անմիջական միջամտության արդյունք են: Դրա համար ազատագրեք ձեր միտքը անհիմն վախերից և կույր նախապաշարումներից, որը տանջում է ձեզ: Դրա փոխարեն սկսեք հավատալ իրական ճշմարտությանը: Մարդ կա ասում է. «Ես ինչ խնդրում եմ ինձ համար վատ է լինում» և ճիշտ է, որովհետև խնդրելու ընթացքում դուք ՛ձեր ներսում այդ համոզմունքն եք ունեցել: Իրականության մեջ յուրաքանչյուր կատարվածի պատճառը միտքն է, իսկ արդյունքը' հետևանքները: Մի մոռացեք, որ ձեր մտքերն ու զգացմունքներն են ստեղծել և ստեղծում այս աշխարհը: Մեր հոգու և ենթագիտակցության միջև անմիջական կապ կա, երբ նրանք հանգիստ ու խաղաղ են, ապա մեր խնդրածների պատասխանը չի ուշանում: Այժմ, երբ դուք գիտեք, որ ցանկությունները և երազանքները վաղ թե ուշ կատարվելու են, ուստի էլ ավելի զգույշ եղեք, հսկեք ու կարգավորեք ձեր մտքերը, որպեսզի դրանք ի չարս չօգտագործվեն ձեր դեմ: Մի այսպիսի առակ կա. 12 8 Business A.R.M
1Мііцщ|р, ներկան ն. шщцц^ч?; եք անելու հետո: Այո, դա պետք է շարունակական լինի, որովհետև մարդիկ կան, որոնք ընդունելով Տիեզերքից իրենց մի քանի ցանկությունների արդյունքները, որոշ ժամանակ հետո մոռանում են ու նորից տարակուսանքների մեջ ընկնում. «Ես ի՞նչ պիտի անեմ, փող չունեմ. Այսինչը ինձ աչքով տվեց, ամեն ինչ վատացավ...» և այլն: Այսպես, իրար հակասող մտքերը խանզարում են հենց ձեզ ձեր ցանկությունների իրականացմանը: Հավատացեք ձեգ և ձեր հնարավորություններին Սովետական աթեիստական ժամանակաշրջանում «հավատ» բառը կապում էին միայն Աստծու և նրան պաշտողների հետ ու ասոցացնում եկեղեցի, աղանդ հասկացությունների հետ: Բայց իրականում «հավատ» բառը ավելի ընդգրկուն է և վերաբերում է բոլորին, անգամ Աստծուն չհավատացող մարդկանց, որովհետև հավատալ կամ հավատով ինչ-որ բան ընդունել, նշանակում է ինչ-որ ճշմարտության անառարկելիորեն ընդունում: Անկախ մեր ցանկությունից, հավատը միշտ մեր մեջ կա: Մենք բոլորս, գիտակցաբար կամ անգիտակցաբար, ինչ-որ բանի հավատում ենք' մեկը իր պահապան հրեշտակին, մյուսը' մահից հետո կյանքին, երրորդը' դրամի ուժին և այլն: Մի անգամ մի իմաստունի մոտ երկու մարդ են գալիս և խնդրում են դատել, թե իրենցից ո՞վ է ճիշտ: Իմաստունը լսում է նրանցից մեկին և ասում. «Ղու ճիշտ ես»: Հետո նա լսում է մյուսին, որը հակառակ տեսակետն էր հայտնում և լսելուց հետո ասում. «Ղու ճիշտ ես»: Ներկա գտնվող երրորդը վրդովված հարցնում է. «Չի կարող երկու հակառակ կարծիքի դեպքում երկուսն էլ ճիշտ լինել, այնպես չէ՜»: «Դու էլ ես ճիշտ»,- պատասխանում է իմաստունը: Այնպես որ, հավատի հարցում կամքը միայն ձերն է, ոչ ոք չպետք է միջամտի: Իսկ ի՞նչ է Հավատը, ինչպե՞ս է գործում և ի՞նչ արդյունք ունի նրա գործունեությունը: Կարծում եմ, հաճախ եք մտածել Աստծո և նրա գոյության մասին, մտորել «Աստված կա , թե չկա», չ պա 129 Business A.R.M
i r S f A h l H u H ! տասխան էլ, որ տաք այս հարցին, դուք միանշանակ ճշմարիտ եք: Եվ ընդհանրապես չեմ սիրում հավատը չափել: Հավատը բոլոր մարդկանց համար անչափելի է: Ես հիշում եմ, երբ մասնակցում էի Արարատյան Հայրապետական թեմում Գարեգին Առաջինի կողմից կազմակերպված ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, կուրսերի ավարտին, բնական է, որակավորման հանձնաժողովով քննություն կազմակերպվեց: Ես հրաժարվեցի վկայական ստանալուց, որպեսզի քննությանը չմասնակցեմ, քանի որ գտնում եմ հավատը քննության ենթակա չէ: Մարդը չէ, որ պետք է մարդու հավատը չափի, քննության առնի: Չէ՞ որ Դատավորը մեկն է' Բարձրյալը: Ըստ ինձ, հնարավոր է մի անուս մարդ ավելի մեծ հավատ ունենա, քան ես' ավելի կարդացածս: Հավատը խոսք չէ, այլ' գործ, իսկ իմ կյանքում հավատով արված գործերը իմ սիրո արդյունքն են առ Աստված (իմ շրջապատը դա սիրով կհաստատի): Ապրիր միայն բարին գործելով: Բարին ընդ ձեզ: Հավատը հրաշքներ է գործում « ,,,ո վ ա սի.,,և իր սրտում չերկմտի, բա յց հավաիսչ որ ասում է, կ[իսխ կԱւսի' ինչ որ ա սի»: Մարկոս 11.23 Մտածե՞լ եք, թե ինչու աշխարհում հրեաները ամենահարուստ ազգն են: Կարծում եմ պատճառը նրանց հավատն է, որովհետև նրանց կրոնով ասվում է. «Աստված մեզ կտա աշխարհի բոլոր հարստությունները...», նրանք իրենց հոգու խորքում ամրագրելու ապրում են այս պատգամով: Դա նրանց մոտ փոխանցվել է սերնդից սերունդ և ապացուցվել դարերով: Ըստ հավատի մարդը կարող է հարուստ լինել, կամ աղքատ: Արդյո՞ք հրեա ազգը ասվածի ապացույցը չէ: Իսկ մեր Աստվածաշնչում ասվում է. «Ըստ ձեր հավատի կտրվի ձեզ», թող աստվածաշնչյան այս պատգամը դառնա ձեր կյանքի ոսկե կանոնը: 130 Business A.R.M
iCUnjJIU|pf llbpljUlil ն ЩІЦІШ[ЩІІ Արժե հիշեցնել, երբ դուք ինքնաներշնչման ժամանակ ասում եք. «Ես հարուստ եմ, հաջողակ, հաջողությունը և բարգավաճումը ուղեկցում են ինձ», իսկ հոգու խորքում նստած է կասկածը և ձեզ ասում է. «Անիմաստ է ասվածը: Եթե այդպես լիներ, բոլորը կհարստանային», ապա հաջողության մի սպասեք, որովհետև այդ կասկածն ավելի հզոր է, քան ամեն առավոտ ասված աֆիրմացիաները' դրական խոսքերը: Ինչո՛ւ: Որովհետև ձեր ենթագիտակցությունն ընդունում և կատարում է այն ամենը, ինչը տվյալ պահին դոմինանտ է, իսկ այդ պահին գերիշխողը կասկածն է: Եթե դուք չեք հավատում ձեր երազանքի իրականացմանը, ապա նա այդպես էլ կմնա երազանք: Շատերը երազանքին չեն հասնում ուժերի նկատմամբ հավատի պակասի պատճառով, այսինքն' չեն հավատում, որ իրենց նպատակին կարող են հասնել, իսկ հավատը հզոր ուժ է: Չկա աշխարհում այնպիսի հզոր ուժ, որը կարողանա մարդուն այնպես առաջ մղել, ինչպես դա անում է հավատը: Տիեզերքում գործող կարևոր օրենքներից մեկը Հավատի Օրենքն է: Շատերն առաջին իսկ անհաջողությունից հուսահատվում և կորցնում են հավատը: Բայց չէ՛ որ առաջին քայլերը ճիշտ էին արված և պետք էր պարզապես համբերել ու հավատալ ուժերին ու չկասկածել: Միշտ հիշեք. «Միտքն առանց հավատի մեռած է»: Միայն հավատն է ունակ հակազդել անհաջողությանը, որովհետև հաջողությունը մանրամասն պլանավորած և հավատով համառորեն իրականացրած գործողություն է. Կ ա սկա ծները հիա սթա փություն են ծնում. Ղրանք փոխարինեք հա վա տ ով: Մեկընդմիշտ հիշեք, որ ոչ ոք պարտավոր չէ ձեր համար ինչ-որ բան անել: Ձեր խնդիրն է ոչ թե աշխարհն ու մարդկանց փ ոխ ել, ա յլ ինքներդ ներդաշնակության մեջ մտեք բնության ու շրջա պ ա տ ի հետ և կյանքից հաճույք ստա ցեք. Ոչ մի թալիսման ու հմայիլ չի կարող պաշտպանել կամ երջանկություն պարգևել ձեզ, այդ ամենը դուք կարող եք ձեռք բերել 131 Business A.R.M
Մ Տ Ք Ի Ш ч И * միայն ձեր մտածելակերպի և հավատքի միջոցով, որովհետև ուժը ոչ թե առարկայի, այլ հավատի մեջ է: Հավատը ձեզ ինքնավստահություն, որոշակիություն, հաստատակամություն և հզոր ձգտում է տալիս: Չմոռանաք ներելու մասին: Ներելը դա ուժ է: Առանց ներման և բացասականից մաքրման, որևէ տեխնիկա չի գործի ձեր համար: Բացասական էներգիայից ազատվելու համար կարող եք ասել. «Աստված իմ, իմ սիրտը բաց է քո առաջ, մտիր սրտիս մեջ և խնդրում եմ հեռացրու ինձանից բոլոր բացասական բաները»: Իսկ օրինակ, ֆիզիկական առողջության համար հաճախ կարող եք ասել.«Իմ մարմինը Սուրբ Հոգու կացարանն է: Աստված ինձ էներգիա է ուղարկում, որպեսզի անցնելով իմ մարմնով, ինձ պարգևի առողջություն, մարմնիս նորմալ կենսագործունեություն և ինձ ապահովի կյանքի անսահման էներգիայով: Ես սիրում եմ ինձ, մարդկանց, հարազատներիս, իսկ նրանք էլ' ինձ: Ես շնորհակալ եմ իմ ստացած պարգևների համար»: Չմոռանաք շնորհակալ լինելու մասին: Այդ մասին մի այսպիսի առակ կա. Հրեշտակը դիմում է մարդուն. - Ուզո՛ւմ ես, ցույց տամ քեզ քո կյանքը: - Ուզում եմ,- ասում է մարդը: Հրեշտակը նրան գետնից վեր է բարձրացնում, և մարդը տեսնում է իր կյանքը և կողքից գնացող երկու զույգ ոտնահետք: - Սա ո՛վ է ինձ հետ: - Դա ես եմ,- ասում է հրեշտակը,- ես ուղեկցում եմ քեզ քո ողջ կյանքի ընթացքում: - Իսկ ինչո՛ւ է երբեմն մեկ հետք մնում: - Դա քո կյանքի ամենադժվար պահերն են,- ասում է հրեշտակը: - Ի՛նչ է, դու ինձ լքե՛լ ես իմ ամենադժվար պահին: Ինչո՛ւ ես այդպես վարվել,- նեղացած հարցնում է մարդը: - Ոչ, ի նչ ես ասում: Այդ ժամանակ ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել,- հանգիստ ասում է հրեշտակը: 132 Business A.R.M
Գ Լ Ո Ւ Խ 9 . ԻՆՉՈ՞Ւ է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ Հաջողակ մարդկանց գաղտնիքներից մեկը երախտագիտությունն է բոլոր այն լա վ բաների համար, որը եղել է, կա ու նոր սյիտի լինի, իր ամեն մի մեծ ու փոքր հաղթանակի համար: Ո՞րն է երախտագիտության ուժը: Փորձենք բացատրել: Երախտագիտությունը Տիեզերքի Ձգողականության օրենքի օգնությամբ ազդում է մեր կյանքի վրա: Երբ դուք դժգոհում եք ձեր ունեցածից, դրանով կենտրոնանում եք ձեր կենցաղի բացասական կողմի վրա և ավելի վատ պայմաններ եք ձգում դեպի ձեզ: Այդ ձևով փակում եք ձեր հաջողության և երջանկության ճանապարհը: Օրինակ' եթե հիվանդ եք և նախանձում եք աոողջ մարդուն, ապա դուք ձեզ եք ձգում ավելի ուժեղ տհաճություններ, իսկ առողջության մասին խոսք լինել չի կարող: Նախանձը կործանարար է: Իսկ երախտագիտությունը հակառակ ազդեցությունն ունի: Եթե ուրախանում եք ձեր առողջությամբ, եթե շնորհակալ եք, որ ուրիշների համեմատ առողջ եք, ձեռք ու ոտք ունեք, կարող եք շարժվել և արարել, ունեք աչք, ականջ և այլ զգայարաններ, որոնց օգնությամբ ընկալում եք այս հիանալի աշխարհը, ապա Տիեզերք եք ուղարկում դրական ալիքներ և դրանք ձեզ են վերադառնում էլ ավելի լավացած, առողջ և հիանալի զգացողությամբ: Կյանքում շատերը հասել են մեծ հաջողության աղքատ ու որբ լինելով: Նրանք քիչը ունենալով, անցնելով կյանքի դաժան ու խիստ դպրոցով, խնդրել ու ձգտել են ունենալ ավելին, գնահատելով ու ուրախանալով ամեն մի ձեռք բերածով. Ձգտեք ունենալ ավելին, բայց գնահատեք այն ամենը, ինչը ունեք. Երբեմն, մարդիկ հասնելով հաջողության, կորցրել են ձեռք բերածը, բայց հետո կարողւսցել են նորից ձեռք բերել, որովհետև կորցնելուց են գնահատել կորցրածը և ձգտ ել են էլ ավելին ունենալ: Բայց դուք արդեն 133 Business A.R.M
մ տ ք ի п і ч і і ; այս ամենը գիտեք և առանց կորցնելու գնահատեք ձեր ունեցածը և ձգտեք ավելիին: Սա է հաջողության գաղտնիքներից մեկը: Երախտագիտությունը վերաբերում է կյանքի է բոլոր բնագավառներին: Շնորհակալ եղեք Տիեզերքից ձեր ունեցած բոլոր նյութական, ֆիզիկական, հոգեկան միջոցների համար և այդպիսով դուք ձեր եղածը կբազմապատկեք: Հաջողության համար երախտապարտ լինելով, կավելացնեք ձեր հաջողությունը: Սա Տիեզերքի մեծագույն օրենքներից է և բոլորի համար գործում է նույն ձևով: Օրինակ' իմ հաճախ եմ սիրում ասել. «Ես շնորհակալ եմ այն ամեն լավի համար, որ ունեմ և ուզում եմ ունենալ ավելին»: Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեք դուք ձեր նկատմամբ: Առաջին հերթին, սիրեք և հարգեք ձեզ: Կյանքում ֆինանսական միջոցները անմիջականորեն կապված են նրա հետ, թե դուք ինչպես եք գնահատում և սիրում ձեզ: Հիշում Եմ, մի անգամ բանկում կոմունալ վճարումների համար հերթ էի կանգնել, ակամա լսեցի թոշակառու կանանց զրույցը. - Սա թոշա՞կ է, որ տալիս են,- ասաց մեկը: - Սա չի էլ հերիքում կոմունալ ծախսերին, ուր մնաց' ապրելուն,- ասաց մյուսը: - Իսկ իրենք միլիոններ են ստանում: Ի՞նչ վիճակի հասցրեցին ժողովրդին, գողանում են ու չեն կշտանում, երբ կշտանան, նոր մեր մասին կհիշեն,- նեղսրտված ավելացրեց երրորդը ու դիմեց ինձ,- ճի՞շտ չեմ ասում: - Այո, շատ իրավացի եք, բայց մեղավորը դուք եք,- ասացի ես: - Ինչպե՞ս թե,- զարմացած ու զայրացած ասաց հարց տվողը: - Շատ պարզ,- ասացի ես,- մենք արժանի ենք նրան, ինչ ունենք: Նայեք այս գրքին: Սա 2000 դրամ արժե, իսկ դուք: Դուք գիտեք ձեր իսկական արժեքը: - Ա՜: Եթե այդպես նայենք, ես գրոշ չարժեմ, ու՞մ եմ պետք: Մարդն այսօր ընդհանրապես արժեք չունի: Ես դա հաստատ գիտեմ: - Մի նեղացեք ասածիցս, դրա համար էլ այսօր փող չունենք: Նախ, դատապարտելու փոխարեն շնորհակալ լինենք այն քչի համար, որ պետությունը մեզ տալիս է և հոգով ակնկալենք' էլ ավելին, այնքան, ինչքան ցանկանում ենք: 134 Business A.R.M
Սխեման այսպիսին է.Երբ ասում եք. «Ես ինչ-որ մեկից վատն եմ, Ես վատն եմ, հետևաբար Ես այս կյանքին արժանի չեմ» սկսվում է գործել ինքնաոչնչացման ծրագիրը: Այս դեպքում ձեր էներգիան ուղղորդվում է նրան, ով գտնում է, որ ինքը արժանի ու լավն է: Իսկ «Ես լավն եմ, Ես հրաշք եմ, հետևաբար' Ես արժանի եմ այս կյանքին» ասվածի մեջ գործում է զարգացման ծրագիրը: Հաճախ ենք սիրում ազգովի կրկնել.մենք քարքարոտ երկրում ենք ապրում, հող չունենք, նավթ չունենք...մեր հարևանները մեր թշնամիներն են: Բայց լավ կլինի հիշել, որ ձեզ համար ամենակարևորն այն է, որ դուք կաք: Զարգացրեք ձեր մեջ ձեր արժեքը հասկանալու, գնահատելու և բարձրացնելու իմաստնություն: Անհրաժեշտ է, որպեսզի հարգեք և սիրեք ձեզ, հենց այդպես, ինչպես որ կաք: Թերարժեքության ոչ մի զգացում: Սովորեք գնահատել ձեզ: Բարձրացրեք ձեր ինքնագնահատականը շրջապատի մարդկանց գնահատման միջոցով: Պարզապես արեք այն, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում և անպայման մարդկանցից լավ խոսքեր կլսեք դրա համար: Ինչպե՞ս երախտապարտ փնել Շնորհակալ կարելի է լինել ցանկացած ժամանակ և ցանկացած ձևով: Կարևորը դա անել ԱՆԿԵՂօ: Պետք է երախտագիտությունը բխի հոգու խորքից: Դուք կարող եք ամեն օր աղոթքի ձևով երախտապարտ լինել այն ամենի համար, ինչ ունեք. Կարող եք նաև թղթի վրա երկար երախտագիտության ցուցակ գրել և հաճախ կարդալ, կամ վարել երախտագիտության օրագիր ու գրանցել նոր-նոր իրադարձություններ, որոնց համար դուք կուզեք սրտանց շնորհակալ լինել: Դուք շնորհակալ պետք է լինեք ոչ միայն նրա համար, որ ունեք, այլ նաև նրա համար, որ դեռ չունեք. Դա դրական մտաձև է և հզոր ներգործություն ունի. Օրինակ եթե ուզում եք գնել նոր Նոթբուկ, պետք է շնորհակալ լինեք, ասելով. «Ես ուրախ ու շնորհակալ եմ իմ Նոթբուկի համար», անընդհատ կրկնեք էներգիայով, զգացմունքով և այն որոշ ժամանակ հետո կհայտնվի ձեզ մոտ, թե ինչպես կիմանաք գրքի ընթերցման ընթացքում: ___________________1 I I, luMipimlb^m lipuijumumlunnipjiniip 135 Business A.R.M
1 ր Տ Ք 1 ' n iM J-Ը Այսպիսի սի փորձ է արվել, սովորական ջրով լի անոթի վրա փակցրել են.«Ես սիրում եմ քեզ» կամ «Շնորհակալ եմ քեզանից» արտահայտություններով գրություններ: Փորձի արդյունքում ջրի կառուցվածքը փոխվել, է, վերածվել մի հրաշալի գեղեցկության: Նույնը կարող եք դուք էլ փորձել, երբ տխուր, վախեցած, անհանգիստ կամ անվստահ լինեք, ինքներդ ձեզ հաճախ արտասանեք. «Ես սիրում եմ քեզ» խոսքերը: Իսկ Աստվածաշունչը մեզ հորդորում է. «Միշտ միմյանց հանդեպ բարին գործելու հետամուտ եղեք: Միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեք, ամեն ինչում գոհություն մատուցեք...»: Ա. թ. Թեսաղ. 5. 15-18 Բայց մարդիկ շատ հաճախ են մոռանում երախտագիտության մասին, իսկ չմոռանալու համար կարդալ Աստվածաշնչի Մաղաքիա 3 գլխի 10-12 խոսքերը: Ահա այսպիսի մի առակ կա: Դրախտում երկու հրեշտակ կա- « յին: Մեկը միշտ հանգստանում էր ամպերի վրա, իսկ մյուսը անընդհատ Երկրից Աստծու մոտ էր թռչում: Մի անգամ հանգստացող հրեշտակը մյուսին զարմացած հարցրեց. - Դու ինչո՞ւ ես անընդհատ այստեղ-այնտեղ թռչում: Ես քեզ հանգիստ վիճակում չեմ տեսնում: - ճիշտ է, որովհետև անընդհատ Երկրից Աստծուն հաղորդագրություն եմ տանում, որոնք սկսվում Են այսպես. «Օգնիր ինձ, Տեր Աստված...»: Իսկ դու ինչո՞ւ ես անընդհատ տեղդ նստած ու չես շարժվում,- իր հերթին հարցրեց երկրորդ հրեշտակը: - Իմ գործն էլ է մարդկանցից Աստծուն հաղորդագրություններ հասցնելը, որոնք այսպես են սկսվում. «Շնորհակալ եմ, Տեր իմ Աստված, շնորհակալ եմ...», բայց մարդիկ ձայն չեն հանում ու ինձ գործ չի լինում. Դրա համար էլ ես պարապ եմ,- ասաց առաջին հրեշտակը: Ցանկանում Եմ, որ աոաջին հրեշտակը Երթեք անգործ չմնա և ձեր Երախտամտությունները վերջ չունենան: Ցանկանում եմ ձեզ հաջողություն, խանդավառություն և լավագույնի ձգտումներ: 136 Business A.R.M
Գ Լ Ո Ի Խ 1 0 . ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՒՂԵՂԻ ԱՌԵԴ5ՎԱ5Ը Մարդու ուղեղը բնության ամենաբարդ ու կատարյալ ստեղծագործությունն է, մեր հոգեկան գործունեության նյութական հիմքը և մեր օրգանիզմի կաոավարման կենտրոնական վահանակը: Որպեսզի ավելի պատկերավոր և տպավորիչ լինի ուղեղի կարևորությունն ըմբռնելը, բավական է նայել չորս կողմը և հասկանալ, որ այն, ինչ տեսնում եք' շքեղ մեքենաներ, հսկա շինություններ, օղում սավառնող ինքնաթիռներ, համակարգիչներ, ձեր ձեռքի բջջային հեռախոսը և բազմաթիվ տեսանելի, շոշափելի իրողություններ, գիտության, տեխնիկայի, մշակույթի նվաճումները, այղ բոլորը մարդու ուղեղի գործունեության ու աշխատանքի արդյունք են: Բազմաթիվ գիտնականներ ընդգծում են այն ապշեցուցիչ անհամապատասխանությունը, որը կա արտաքինից պարզ, հասարակ զանգվածի և նրա գործունեության անսահման հնարավորությունների ու բարդությունների միջև: Գիտությունն ապացուցել է, որ մարդու ուղեղը բաղկացած է երկու' աջ և ձախ կիսագնդերից, այսինքն' գիտակցությունից և ենթագիտակցությունից: Այղ ուղղությամբ հետազոտություններում մեծ ձեռքբերումներ ունեն Զիգմունղ Ֆրեյդը, Կառլ Գուստավ Յունգը, Դենիել Ուինկոտտը, Ջոն Գրինդերը, Ռիչարդ Բենդլերը, Միլթոն էրիկսոնը և ուրիշներ: Ըստ նրանց տեսության, մեր ուղեղի ձախ մասը տրամաբանական կիսագունդն է, իսկ աջը ստեղծագործական: Մարդու մոտ առավել զարգացած է ձախ կիսագունդը, սակայն վարժությունների օգնությամբ կարելի է զարգացնել նաև աջ կիսագնդի աշխատանքը, որը հավասարակշռություն կստեղծի երկու կիսագնդերի գործունեության միջև, այսինքն' տրամաբանականի հետ միասին կզարգանա նաև մարդու ստեղծագործական միտ137 Business A.R.M
ւրտՔԻ іііп и ; քը: Երկրի վրա մարդկանց միայն 10 տոկոսն է հավասարապես օգտագործում ուղեղի երկու կիսագնդերը: Ապացուցված է, որ տղամարդու ուղեղն ավելի մեծ է, քան կնոջը, բայց դա ոչինչ չի կարող ասել նրանցից յուրաքանչյուրի մտային ընդունակությունների մասին, բացի ղրանից, յուրաքանչյուր մարդու մեջ ի սկզբանն կա տղամարդը և կինը, իսկ երկուսը միասին մեկ ամբողջություն են կազմում: Պարզել են նաև, որ մարդու ոչ միայն մարմնի, այլև ուղեղի 80 տոկոսը ջուր է, իսկ մարդու կյանքը ամբողջությամբ կախված է ուղեղի աշխատանքից: Ուստի հաճախակի ջուր խմիր: Ուղեղում են ստեղծվում ձեզ շրջապաւոող գործողությունները Որպեսզի օգտվենք ուղեղի ուժից, պարտադիր չէ իմանալ ֆիզիկայի օրենքները կամ դրանց ճշմարտության էությունը, այնպես, ինչպես մեքենա վարելու համար ձեզ պետք չէ իմանալ շարժիչի աշխատելու սկզբունքը: Այդպես է և ուղեղի աշխատանքը: Թողնենք ասվածի գիտական հիմնավորումները ուղեղի անսպառ հնարավորությունները և գաղտնիքները բացահայտող գիտնականներին, մենք միայն պարզ, մարդկային լեզվով վարձենք հասկանալ ուղեղի գաղտնիքների ֆենոմենը, այսինքն' սովորենք ղեկավարել մեր ուղեղը: Այսօր գիտնականները հաստատում են, որ մենք առանձին տարրեր չենք, այլ Տիեզերքի մի մասնիկ ենք և նրա հետ գտնվում ենք մեկ ամբողջության մեջ: Միայն պետք է ընդունեք, որ Տիեզերքը կենդանի է և զարգացող, ինչպես նաև մենք, որպես նրա մասնիկ, կենդանի ենք և զարգացող: Աշխարհի գիտնականների միջոցով ապացուցված իրողություն է, որ ուղեղը անմիջականորեն ազդում է նյութական ոլորտի գործունեության վրա: Այժմ ուղեղի, նյութական աշխարհի և Տիեզերքի Փոխադարձ համագործակցությունը չի դիտվում որպես ֆանտաստիկ 138 Business A.R.M
I յ՜ա ինչ-որ բան, այլ գիտական հիմնավորումներով դարձել է իրողություն: Դա օգնում է հասկանալու, թե ինչու և ինչպես են մեր երևակայությունը, մտապատկերները, ցանկությունները և վախերը ազդում մեր իրական գործողությունների վրա և ինչպես է ուղեղի ստեղծած կերպարը նյութականանում: Դուք կարող եք համաձայնվել կամ չհամաձայնվել ասվածին, կամքը ձերն է: Բայց այն իրականությունը, որի մեջ ապրում եք, միշտ կստեղծվի նախ ձեր ուղեղում: Սարդն այղ ամենն իմանալով, կարող է իր ապրած կյանքի նկատմամբ ունենալ ավելի ակտիվ և ստեղծագործական մոտեցում: Մեր ուղեղում ամեն օր ծնվում են հազարավոր մտքեր և այդ մտքերից ոչ մեկը Տիեզերքի կողմից անուշադրության չի մատնվում: Պարզապես իրագործումը կախված է դրանց վրա ներդրած էներգիայի ուժից: Միայն ցանկանալով, գործին չես կարող օգնել: Որպեսզի ձեր ուզածին հասնեք, պետք է վտխեք ձեր մտածելակերպը: «Ունեցողին պետք տրվի, չունեցողից' վերցվի»: Դուկաս 19.26 Այս գաղափարը ինձ միշտ անհավանական է թվացել ինչպե ս կարելի է ունեցողին տալ, չունեցողից էլ Եղածը վերցնել: Առաջին հայացքից թվում է անտրամաբանական: Բայց Երկար մտածելուց հետո Եկա եզրակացության, որ իրականում յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում սեփական մտքերը, որով ստեղծվում է շրջապատը: Ամեն մեկն ինքն է որոշում իր կյանքի որակը: Դուք ուզո՞ւմ եք փոխել իրավիճակը: Դրա համար զարգացրեք ձեր մեջ անհրաժեշտ տեսակի գիտակցություն: Հաջողակ մարդու ուղեղը միշտ հաջողություն, հարստություն ձեռք բերելուն և նյութական բարեկեցության են տրամադրված: Դա նրա մտածելակերպն է. Իսկ նեղության մեջ գտնվողը մտածում է. «Իհարկե, հարուստին հեշւո է հարստության մասին մտածելը, իսկ ես որ ոչինչ չունեմ, ինչպե ս կարող եմ հարստության մասին մտածել. Ես անհաջողակ եմ, ինձ մոտ ոչինչ չի ստացվում: Իմ բախտը չի բերում...»: ճիշտ չէ, ձեզ ոչինչ չի խանգարում հաջողության հասնել: Ձեր բոլոր անհաջո139 Business A.R.M
ІГ544АИ Ш ч І -Ը ■ * ■ I - — ղությունների մեղավորը ձեր մտքերն են, որ թույլ չեն տալիս հաջողության հասնել: Բայց ոչինչ: Մի քիչ ուժեր, համառություն ու վարժություններ և դուք կարող եք ղեկավարել ձեր ուղեղը, այսինքն' ձեր կյանքը: Դրա համար պետք չէ շատ փող կամ տաղանդ ունենալ: Ձեզանից պահանջվում է միայն որոշ ժամանակ և որոշ ուժեր ներդնել, որպեսզի ձեր մեջ զարգացնեք համապատասխան գիտակցություն, որովհետև դուք եք ձեր կյանքի ճարտարապետն ու դարբինը: Ամեն ինչ ձեր ձեռքում է: Ուղեղի ֆունկցիոնալ կառուցվածքը Ռուս հոգեբան Վլադիմիր Լևինն ասել է. «Աշխարհի գույները առաջանում են ուղեղի գույներից»: Ուստի ծանոթանալով ուղեղի զարմանահրաշ գաղտնիքներին' ձեր կյանքի մեջ կմտնեն սերը, հաջողությունը, հարստությունը, առողջությունը, մի խոսքով, այն ամենը, ինչը անհրաժեշտ է մարդուն երջանիկ լինելու համար: Պետք չէ դրա համար առանձնակի ուժեր ներդնել, դրանք ձեր ներսում կան անսահման քանակով: Ընդամենը պետք է վեր հանել այդ ամենը և գործի դնել ձեր բարօրության համար, որպեսզի կարողանաք լուծել ձեր կյանքի բոլոր անլուծելի խնդիրները: Անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ կստանաք կարդալով ու կիրառելով գրքում բերված պարզ մեթոդները: Ձեր ուղեղի ներքին ուժերից կստանաք այն ամենը, ինչն անհրաժեշտ է ձեր նպատակների ու երազանքների իրականացման համար: Ձեզ մնում է որոշում կայացնել. «Ուզո՞ւմ եք կյանքում ունենալ այն ամենը, ինչը ցանկանում եք», եթե այո, ապա շարունակեք գրքի ընթերցումը: Ուղեղը մարդու մարմնի ամենահանելուկային օրգանն է: Կարող ենք ասել, որ ուղեղը հենց այն պրիզման է, որի միջով անցնում է լույսը (ինֆորմացիան): Ինչպիսին բեկման ցուցիչն է(ընI * 140 Business A.R.M
կալումը), այդպիսին կլինի նրանից դուրս եկող վող գործողությունը): լույսը (կատարՄեր ուղ ղ ունի այնքան նյարդային բջիջներ, որքան աստղեր ու մոլորակներ կան Տիեզերքում, բայց դեռևս լրիվ բացահայտված չեն նրա անսահման հնարավորություններն ու կարողությունները: Հարյուրավոր տարիներ գիտնականները ջանք չեն խնայում բացահայտելու ուղեղի գործունեության գաղտնիքները: Չնայած այդ ուղղությամբ կան բավականին առաջընթացներ, բայց միևնույն է, այն շարունակում է մնալ խորհրդավոր ու գաղտնի: Գիտակցության առեղծվածը % ^ Մենք պետք է սովորենք ինչքան հնարավոր է նպատակային օգտագործել մեր ուղեղի հնարավորությունները: Արդեն նշեցինք, որ ուղեղը բաղկացած է երկու կիսագնդից' մեկը գիտակցությունն է, որը գործում է մտածված, տրամաբանորեն, իսկ երկրորդը' ենթագիտակցությունն է, որին անհասկանալի է տրամաբանության օրենքները: Ենթագիտակցությունը ձեր զգացմունքների աշխարհն է և ներկայացնում է ստեղծագործական ոլորտի ամբողջությունը: Դուք մտածում եք գիտակցական ուղեղով, իսկ սովորույթների մտածումը ներշնչվում է ենթագիտակցությունից, որը հետո որոշակի բովանդակության մտքերին համապատասխան ձև է տալիս: Ուղեղի ձախ կիսագունդը ղեկավարում է գործնությունները թվերի հետ, լեզուները, տրամաբանությունը, վերլուծական գործողությունները, գրավոր խոսքը: Մտային պրոցեսը իրականանում է գիտակցության մեջ. Պարզ է, եթե դուք ուզում եք կարդալու համար գիրք ընտրել կամ բնակության վայր, ապա ձեզ այդ հարցում կօգնի գիտակցությունը: Բոլոր ձեր որոշումները իրականացվում են գիտակցությա կող ից. 141 Business A.R.M
Ս Տ Ք Ի ГІІЧИ! Ենթագիտակցության հրաշագործ ուժը Կյանքում բաներ են կատարվում, որոնք կախված ինտելեկտից, կրթության մակարդակից, ֆինանսական այլ մարդու ուղեղի գործունեությունից' գիտակցությաէ գիտակցության համագործակցությունից: Բոլոր ժամս պատմությանը հայտնի մարդիկ ծանոթ են եղել ենթագ| թյան գաղտնիքներին և կարողացել են ճիշտ օգտվել ն| Ենթագիտակցությունը ղեկավարում է մարդու ստեղծ կան միտքը' երևակայությունը, գույների ընկալումը, ե| թյունը: Գիտնականները երկար ժամանակ ուսումնասի թագիտակցության առեղծվածը, կատարել են հետևյս հայտումները. պարզվում է, ամեն մի միտք, ինչպես ւ իրեն է ձգում նմանատիպ մտքեր և վերափոխվում արտւ # խարհում: Սա շատ ուրախալի հայտնագործություն է: դուն հզոր ուժ է տալիս, ստեղծագործական էներգիա քանչյուրի համար ցանկությունները դարձնում իրական պեսզի այդ ուժի տերը դառնաք, պետք է ամեն օր մւս| ուղեղը: Բոլոր ժամանակներում նշանավոր մարդկանց ! եղել ենթագիտակցության շատ գաղտնիքներ և նրանք ցել են ճիշտ օգտվել նրա ուժից: Բայց, ափսոս, քչերը գի այդ մեծ հնարավորությունների և ուժի մասին: Այսինքն, կարողանում լիարժեք ձևով օգտվել մտքի ուժից: Ենթւ ցությունը հսկում է մարդկային ողջ օրգանիզմը և նրս ռույթները' շնչառությունից մինչև արյան շրջանառությո Շատերը փորձում են փոխել արտաքին պայմաննե իզուր, որպեսզի փոփոխությունը զգալի լինի արտա. դրա համար նախ փոխեք ձեր ներքինը: Եթե ուզում եք փ կյանքը' փոխեք, բայց փոփոխությունը կախված է ձեր մւ կերպից և մտապատկերից: Այո, այո: Եթե ձեր համոզմր 142 Business A.R.M
և մտքերը չփոխեք, ապա ոչինչ չի ստացվի կամ ընդամենը, կունենաք կարճաժամկետ արդյունք: Հայտնի է նաև, որ ենթագիտակցական ուղեղը հիշում է այն ամենը, ինչ կատարվում է մարդու հետ: Այնտեղ կարգավորվում են մեր կյանքի րոլոր իրադարձությունները, ինչպես նաև բոլոր զգացմունքներն ու մտքերը: Նա իր հնարավորություններով հասանելի է լինում որոշ պահերի, դրա համար պետք է համոզեք ու ճիշտ համագործակցեք ձեր ենթագիտակցության հետ, որպեսզի նա, իր օրենքի համաձայն, զբաղվի ձեր առողջությամբ ու ձեր գործերով: Կամա թե ակամա, դուք հրաման եք տալիս ենթագիտակցությանը, իսկ նա հնազանդորեն կատարում է ձեր հրամանը: Գիտակցությունը ենթագիտակցության պահակն է և պաշտպանում է նրան վտանգավոր տպավորություններից ու անցանկալի «վիրուսներից»: Կարծես ենթագիտակցությունը հողն է, իսկ գիտակցությունը' այգեպանը և նրա խնդիրն է խնամել ու աճեցնել, հավաքել այն բերքը, որի սերմն ընկել է իր այգու մեջ: Այգեպանը պետք է հետևի իր այգուն, որպեսզի այնտեղ ավելորդ բույսեր, մոլախոտեր չաճեն: Կյանքում հաջողակ եք, թե ոչ, կախված է ձեր ներքին աշխարհից ձեր այգուց: Եթե դուք գարնանը սերմ զանեք, ամռանը ոչինչ չանեք և աշնանն ուզենաք հավաքել, ըստ ձեզ' ի՞նչ բերք կունենաք: Մի մոռացեք, որ ձեր մտքերն ու զգացմունքներն են ստեղծում այս աշխարհը: Ենթագիտակցությունն ի վիճակի չէ կշռադատել դեմ և կողմ արտահայտությունները: Եթե ձեզ ասում են մի մտածիր հացի մասին, ճիշտ հակառակն է ստացվում, անընդհատ հացի մասին եք մտածում: Որովհետև մեր ենթագիտակցությունը մեխանիկո րեն զտում է «մի», «չէ» «չ» ժխտական բառը կամ մասնիկը: Ձեր ենթագիտակցությունը հանգիստ ու դադար չունի: ա2* խատում է գիշեր-ցերեկ: Նա ձեր կյանքի գիրքն է: Ռալֆ էմերսոնն ասել է. «Մարդը այն է, ինչ ամբողջ օրը մտածում է»: 14 3 Business A.R.M
1րՏ44Ի MImJ4! Գանձերը մեր ներսում են Եթե ասեմ, որ ձեր հոգում կա ոսկու հանքի երակ' գանձեր, և ձեզ մնում է կարողանալ մտնել ներս ու դուրս Բերել ձեր ուզածը, որպեսզի կարողանաք երջանիկ ու ապահով ապրել ձեզ տրված եզակի կյանքում, ապա մի զարմացեք, որովհետև ղա աքսիոմա է' անհերքելի փաստ: Յուրաքանչյուրը կարող է այդ գանձարանից վերցնել այն, ինչ սիրտը կամենա: Դիմեք ձեզ, այսինքն ձեր գանձարանին և ձեր ցանկությունները կկատարվեն: Ինչպե՞ս: Մի շտապեք, կիմանաք ընթերցման ընթացքում: Երբ ես ծանոթ չէի այս օրենքներին, չգիտեի այս ամենի մասին, ինձ համար կյանքը լի էր հանելուկներով, բայց, ծանոթանալով իմ հոգու' ենթագիտակցության գանձարանին, հասկացա, որը նրա հնարավորություններն անսպառ են: Ինձ մնում է միայն մտնել գանձարան և վերցնել այն ամենը, ինչ ցանկանում եմ: Այո, ենթագիտակցությունը մարդու օգնականն ու բարեկամն է: Նա միշտ պատրաստ է անընդհատ օգնելու մեգ: Նա միշտ հուշումներ է տալիս մեզ մի շարք միջոցներով' երազներով, ներքին ձայնի, կամ ինչպես ասում ենք' ինտուիցիայի միջոցով: Նա հուշում է մեզ նաև անլուծելի թվացող խնդրի լուծման անհրաժեշտ գործողություններ, որոնք միշտ իրենց դրական պտուղներն են տալիս: Հիշեք Մաշտոցին, ՄԵնդելեևին, Նյուտոնին և շատ-շատերին: Մի պարզ օրինակ, եթե դուք երեկոյան սուրճ եք ուզում խմել, ձեր ենթագիտակցությունը հուշում է ձեզ, որ պետք չէ խմել, չեք կարող շուտ քնել, որովհետև պետք է առավոտյան 6-ին արթնանաք օդակայան գնալու համար: Այսինքն, ձեր ենթագիտակցությունը միշտ գիշեր-ցերեկ աշխատում է ձեր օգտին, նույնիսկ, երբ դուք քնած եք: Բայց այդ հուշումները ոչ բոլորն են ընկալում: Ընկալում են միայն մտամարզված կամ բնությունից օժտված մարդիկ: Ասեմ, որ ցանկության դեպքում այդպիսի հատկություն կարող է ձեռք բերել յուրաքանչյուրը, որովհետև դա այնքան էլ դժվար չէ: Միայն 144 Business A.R.M
щЫл։ է ինքնակենտրո0ացմա0.մտասԱեղւ1ան օգՕուքւսւվո մա ԾԵՔ » Ո նԵՈՔԻն աշխաոհը և կարողանաք լսել սեփական «Ես,-հ ձա|Տօ: Իսկ հետո, աոօրյա կյանքում, օգտվել այդ Օոտբ Օեոքհն հուշումներից: մեր ենթագիտակցությունը պահպանում է կյանքի ընթացքում կուտակված ողջ տեղեկատվությունը: Դա վախն է, կասկածը, բարդույթներն ու այլ կործանիչ սովորույթներ, որոնք գալիս են մանկությունից, հսկ այդ դեպքում ի նչ պետք է անել, որպեսզի կարողանաք ապրել նոր կյանքով: Ի՞նչն է ձեզ շրջապատում Մի աշակերտ միշտ խոժոռ ու տխուր էր լինում: Ուսուցիչը կանչում է նրան ու ասում. - Խնդրում եմ գտիր այս սենյակի բոլոր շագանակագույն իրերը: Աշակերտը շուրջն է նայում և նկատում այդ գույնի վարագույրներ, կահույք, պատուհան և այլ իրեր: - Իսկ հիմա աչքերդ փակիր և թվարկիր սենյակի բոլոր երկնագույն իրերը,- ասում է ուսուցիչը: - Ինչպե՞ս, ես ոչ մի երկնագույն իր չեմ տեսել, որովհետև դուք ինձ պատվիրել էիք փնտրել շագանակագույն իրերը,- ասում է աշակերտը: - Իսկ հիմա աչքերդ բաց և տես, թե ինչքան երկնագույն իրեր կան սենյակում: Իրոք, կարծես սենյակը ողողված լիներ ծաղկամանի երկնագույն ծաղիկներով, նույնիսկ լուսամփոփն ու հատակի գորգը և շատ ուրիշ իրեր: Աշակերտը շփոթված էր: Սենյակում շատ երկնագույն իրեր կային, ինչպե՞ս կարող էր ինքը դրանք չնկատել: - Դա ձեր պատճառով էր, որ ես միանգամից չնկատեցի երկնա Դույնը: Դուք ինձ ստիպեցիք շագանակագույնը հիշել,- զայրացած ասում է աշակերտը: 145 Business A.R.M
Մ Տ Ք Ի Ш ѵ И ' Ուսուցիչը ժպտում է. - Հենց դա էլ ես ուզում էի քեզ ցույց տալ: Այս օրինակով ես ուզում եմ կյանքի ճշմարտությունը ցույց տալ քեզ: Դու քո կյանքում սևեռվում ես վատի վրա և չես նկատում, թե որքան հիանալի բաներ կան կյանքում' քո շրջապատում: ֊ Բայց ես միշտ կարծում էի,թե պետք է կյանքից վատագույնը սպասել, այդ դեպքում հիասթափություններ չեն լինի, իսկ եթե ինչ-որ հաճելի բան էլ կատարվի, ապա դա լավ անակնկալ կլինի: ֊ Եթե սևեռվես միայն վատի վրա, ապա միայն վատն էլ կկատարվի: Լավատեսական դիրք բռնելը ավելի ձեռնտու է: Պետք է միշտ և ամեն ինչում միայն լավը փնտրել: Այդ դեպքում քո ամբողջ կյանքը կպայծառանա և կլցվի շատ սքանչելի բաներով: Եթե ինչ-որ ապրում էլ լինի, ապա այն ևս դրական նշանակություն կունենա: Համարձակ քայլիր կյանքում և ուշադրություն դարձրու բոլոր այն սքանչելի բաներին, որոնք քո շրջապատում են: Այդ դեպքում քո կյանքում հիասթափություններ չեն լինի: Դրա համար, եթե ամբողջ կյանքում սպասեք և նախապատրաստվեք վատագույնին, ապա ձեր մտավախությունները ձեզ երբեք չեն հիասթափեցնի, անպայման կկատարվեն, այսինքն, դեպի ձեզ կձգեք վատ բաները: Վատագույնի մասին խորհելով ու սպասելով, կյանքից բաց եք թողնում այն ամեն լավ բաները, որոնք դուք արդեն ունեք: Ենթագիտակցությունը ձեր լավ բարեկամն է Մենք ենք կյանքում մեզ գրավում այն ամենը, ինչի շուրջ ամբողջովին պտտվում են մեր մտքերն ու զգացմունքները: Ենթագիտակցությունը ձեզ խոստանում է տալ ձեր ցանկալին, եթե ամեն օր մտածեք ձեր ցանկության մասին այնպես, որ կարծես արդեն ձեր կյանքում այն կա և ուրախ եք նոր փոփոխությունների կամ ձեռք 146 Business A.R.M
բերածի համար. Երր ձեր մեջ հաջողության գաղափար եք ներարկում, ապա ենթագիտակցությունը Տիեզերքից մեծ էներգիա է ձգում ծեր նպատակի, այսինքն գործի հաջողության իրագործման համար: Եթե ձեր մտքում միշտ մտապատկերեք ձեր ուզածը, ապա ենթագիտակցությունը միշտ համապատասխան արձագանք կտա, այսինքն ղեպի ձեզ կձգի մարդկանց կամ իրադարձություններ, որոնք առնչվում են ձեր նպատակի իրագործման հետ: Պետք է հիշել, որ մենք ենք կյանքում մեզ գրավում այն ամենը, որի շուրջ ամբողջովին պտտվում են մեր մտքերն ու զգացմունքները: Եթե դուք հույսով ու հավատով սպասեք լավին, ապա արդյունքին երկար չեք սպասի: Հիշեք, եթե վատն եք փնտրում, անպայման վատը կգտնեք և դրանից ոչ մի լավ բան մի սպասեք: Վախեցեք, որ հենց ձեր վախը իրական չդառնա: Ուստի բոլոր տեսակի վախերը վանեք ձեզանից: Հետևեք, որ ձեր սովորական մտքերը զբաղված լինեն այն դրական ցանկություններով, ինչը ուզում եք ստանալ: Մի անհանգստացեք, հետագայում ձեր գործն ավելի հեշտացնելու համար ձեզ օգնության կգա սովորության օրենքը: Միշտ հիշեք, որ ձեր կյանքը ձեր ձեռքում է, հետևաբար արեք այնպես, ինչպես ցանկանում եք: Ամերիկյան հոգեբանության հայր Ուիլյամ Ջեյմսը ասել է.«Ենթագիտակցությունը իր մեջ մի այնպիսի ուժ է կրում, որը շարժում է աշխարհը»: Տեսնենք, թե ինչ օրենքներով է շարժվում մեր ենթագիտակցությունը: Միանգամից ասեմ, որ ենթագիտակցության օրենքները, ինչպես քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի օրենքները, ունեն իրենց առանձնահատկություններն ու օրինաչափությունները: Ենթագիտակցությունը գործում է Հավատի Օրենքով. Ձեր ենթագիտակցությունը լի է իմաստնություններով և հնարավորություններով: Այդ ուժերը գալիս են Կյանքի Օրենքներից. «Ինչպես երկնքում է (ձեր սեփական հոգում), այնպես էլ երկրում է (այսինքն, ձեր մարմնում և ձեր շրջապատում): Ինչպես դրսում 147 Business A.R.M
U S - P . h ( H u ll! Է, նույնը ներսում է, ինչպես ներքևում է, նույնը վերևում է»: Բոլոր ժամանակներում մեզ նույն ճշմարտությունն են ասել Աստծո բոլոր մարգարեները: Ձեր ամենակարող ենթագիտակցությունը միշտ սպասում է ձեր հրամանին: Ուղեղի սնունդը ա » Մենք ուտում ենք, որպեսզի ապահովենք մեր մարմինը էներգիայով և ուժով, որպեսզի նա կատարի ամենօրյա գործերը: Այդպես էլ պետք է էներգիայով սնենք մեր ուղեղը: Ինչպե՛ս: Սովորեք պահպանել ձեր շարժառիթները: Եթե դուք գոհ չեք ձեր արդյունքից, եթե դուք ձեզ հարց եք տալիս, ինչպես պահել շարժառիթը, նշանակում է, արդեն առաջին քայլն արել եք: Կարևոր է որոշել և ընդունել ձեր թերությունները: Այդ դեպքում դուք կարող եք փոխել այն: Շարունակենք մեր ճամփորդությունը դեպի ձեր նպատակը: Պլանավորեք ձեր օրը: Նրանք, ովքեր հասել են հաջողության, կասեն ձեզ, թե ինչ նշանակություն ունի կյանքում պլանավորումը: Դա կօգնի կարգավորել օրը և տնօրինել ժամանակը: Մարդկանց պահեք ուշադրության կենտրոնում: Որպեսզի շարժառիթը պահպանեք, փորձեք ձեզ շրջապատել հաջողակ մարդկանցով: Պարտադիր չէ, որ նրանք հարուստ լինեն, այլ լավ կլինի, որ նպատակասլաց ու կյանքի նկատմամբ դրական մտածելակերպ ունենան: Չկա ավելի գործնական բան, քան դրական շարժառիթի օրինակը: Չխախտել բարոյականության օրենքը: Չար մտքերը, բամբասանքը, սուտը և անհաջող գործողությունների համար արդարացումը ձեր հաջողության ճանապարհի խոչընդոտներն են: Ուշադրություն դարձրեք ձեզ վրա: Մենք շատ էներգիա ենք ծախսում այլ մարդկանց մասին մտածելով: Ինչպե՛ս են նրանք ապրում, ի՛նչ են անում և ինչպե՛ս են մեզ վերաբերվում: Եթե այդ 148 Business A.R.M
էներգիան ծախսենք մեզ վրա, ապա մեր կյանքը բավականին կթեթևանա: Սովորեք ձեզ ներել. Անհաջողությունը և մարդկանց կողմից ստացած վիրավորանքը ծանր բեռի պես ծանրանում է մեր հոգում,որը մեր գիտակցության մեջ բավականին տեղ է զբաղեցնում ե. մեզ հանգիստ չի տալիս: Ոչինչ, եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում, փորձեք նորից ու նորից: Կարողացեք ներել ձեզ ե. ուրիշներին: Դա շատ կարևոր հատկություն է, որը պահպանում և ուղղորդում է մեր ուժերն ու էներգիան' մեր նպատակին հասնելու համար: Կարողացեք «ոչ» ասել այն մարդկանց, ովքեր խլում են ձեր ժամանակը: Մի վատնեք ուժերը անպտուղ երազանքների վրա: Ձեր առջև նպատակ դրեք, չնայելով հնարավոր անհաջողությանը: Հիշեք, որ չկա անհնար ոչինչ, եթե դուք աներեր ձգտում եք նրա կատարմանը: Խորհուրդներ կյանքի «այբուբենից» .----- ----------------------------- -------------------------- U m p q V u jIiii ոլցհղՒ umitqililiuilp • Մտածեք միայն լավ բաների մասին, այսինքն' մտածեք դրականորեն: Ձեր մտքերը դա դուք եք, այսինքն' դուք այն եք և այնպիսին եք, ինչի մասին մտածում եք: • Ձեր ենթագիտակցությունը չի առարկում այն, ինչ հրամցնում է գիտակցությունը: Նա կատարում է այն, ինչ լսում է, ուստի մտածեք դրականորեն: • Արդեն ասացինք, որ գիտակցությունը ուղեղի այգու պահակն է. Նրա գլխավոր խնդիրն է, որպեսզի ներս չթողնի վտանգա որ մոլախոտեր (տպավորություններ, վիրուսներ). • Երբեք մի ասեք. «Սա վատ կվերջանա», «Ես կկորցնե ա ինչ»: Ձեր Ենթագիտակցությունը կատակել չգիտի: Նա կատարում է ձեր ամեն մի միտքը: • Օգտագործեք ձեր Ներքին ուժերը, որպեսզի hPW Ք բարիք P ՜ րեն ձեզ և շրջապատին: 149 Business A.R.M
Մ Տ Ք Ի Ш ч М І • Դուք եք ձեր ճակատագրի տերն ու դարբինը: Դուք եք ընտրում կյանքում ինչ ուզում եք: Դրա համար ընտրեք Սերը: Ընտրեք կյանքը: Ընտրեք առողջությունը: Որոշեք հիմա և ընտրեք: • Մինչև քնելը ձեր ենթագիտակցությանը որոշակի հրաման տվեք և դուք կարող եք համոզվել նրա հրաշագործ ուժի մեծությանը: • Ձեր ենթագիտակցությունը գիտի բոլոր խնդիրների լուծումը: Եթե դուք քնելուց առաջ նրան ասեք. «Ինձ առավոտյան 6-ին արթնացրու, ես օդակայան պետք է գնամ», նա անպայման ձեզ կարթնացնի: Դուք ճիշտ ժամին կարթնանաք' նույնիսկ, առանց զարթուցչի: • Ձեր ենթագիտակցությունը ձեր բժիշկն է: Ամեն օր քնելուց առաջ կրկնեք, որ դուք բացարձակ առողջ եք և ձեր ծառան' ձեր ենթագիտակցությունը, կկատարի ձեր ներշնչումը: • Երբեք մի ասեք. «Ես դա չեմ կարող ինձ թույլ տալ: Ես դա չեմ կարող...», փոխարենը ասեք. «Շնորհիվ իմ ենթագիտակցության անսպառ ուժի, ինձ համար անհնարին ոչինչ չկա»: Ձեր ենթագիտակցությունը բառացի է հասկանում ասվածը կամ մտածածը, հետևաբար, նա կատարում է այն, ինչ լսում է: • Ուղեղը նման է մարդու մկաններին, սկզբում նրան պետք է մարզել, իսկ հետո առաջ մղել, որպեսզի ավելի ուժեղ դառնա: Սկզբում դժվար կլինի, բայց հետո կդառնա բնավորություն: Մեծ ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը ասել է. «Եթե ես մարդկանց ինչ-որ օգուտ եմ տվել, ապա արել եմ իմ համբերատար մտածելակերպի շնորհիվ». Նյուտոնը ուներ զարմանալի հատկություն, կա՞ րող էր հանգիստ նստել և երկար ժամանակ անընդհատ մտածել: Իսկ դուք նույնը չե՛ք կարող անել: • Ձեր ներսում կա անսպառ գանձարան: Դիմեք ձեզ և ձեր ցանկությունները կկատարվեն: Կյանքի օրենքը նախ Հավատի օրենքն է: Հավատացեք ձեր ենթագիտակցությանը: Այն, ինչին հավատում եք' իրականանում է' ձեզ հետ և ձեզ համար: 150 Business A.R.M