179
Սմբատ Բունիաթյան ՈՎ Է ԱՍՏԾՈ ՆՄԱՆ Վիպակ 2018
ՀՏԴ 821.19-31 Բունիաթյան ԳՄԴ 84 (5 Հ) – 44 Բ 961 Բունիաթյան Սմբատ Բ 961 «Ով է Աստծո նման»։ Վիպակ / Սմբատ Բունիաթյան.-Երևան։ Երևան 2018, 176 էջ։ Վիպակի առանցքը Մարդն է։ Գործողությունները ծավալվում են Նյու Յորք քաղաքում, 20-րդ դարի կեսերին, երբ ԱՄՆ կառավարությունը քսանամյա պատերազմ էր վարում ընդդեմ կոմունիստական գաղափարախոսության՝ գործողությունների թատերաբեմ դարձնելով Վիետնամը։ Կողք-կողքի են անմնացորդ սերն ու պարտք վճարելու մեծահոգությունը, կրոնական մոլեռանդությունն ու երեխայի ճակատագիրը… Այնինչ հանգամանքներն են իշխում մարդ արարածի վրա՝ անխուսափելիորեն ծնելով հարցեր, որոնք երբեմն մնում են չլսված։ Ո՞վ է Աստծո նման… ՀՏԴ 821.19-31 Բունիաթյան ԳՄԴ 84(5Հ) – 44 ISBN 978 – 9939 – 0 – 2740 – 1 © Բունիաթյան Ս., 2018
3 ԳԼՈՒԽ 1 Երբ չկան պատասխաններ Կանցնենօրեր, և տարիներ կանցնեն,և Մարդը կկանգնիցավի ու դառնության առջև։ Դա կլինի հետո, երբ անխուսափելիորեն կհասունանա ապրած տարիներն արժևորելու պահանջմունքը, երբ գլուխ կբարձրացնեն անցյալում աննշան թվացող սխալներ՝դառնալովպատիժուդատավճիռ։ Կանցնեն, կանհետանան նպատակներ, որոնք եղան երազների գրկում, բայց մնացին անտեր, քանզի չգտնվեց դրանք իրականացնելու կամքը և ձգտում չգտնվեց։ Քանզի չկար ճշմարիտ իմաստություն,որինմարդըմոտենումէայնժամ,երբբերանում հատուկենտ ատամներն են նվվում գիշերն ի լույս, երբ ծնկներումբուն դրած դողէրոցքն է գլուխբարձրացնում, և մարդը գայթում է հանկարծ ու անսպասելի՝ ծերությամբ ծաղրված լինելու ճշմարտությունը հասկանալով։ Նախասահմանված այս ճանապարհին ոտք դնողը երջանիկ վախճան չի ունենում երբեք։ Երբ սկսումենքայլելնորածինները,նրանցօգնումեն,երիտասարդները վազում են անհոգ, իսկ զառամյալ մարդկանց հրում են։ Նրանց հրում են ի մահն, իսկ սա յուրօրինակ օգնություն է նույնպես։ Հետո,հրաժեշտիմուգկարմիրարյունըշուրթերիվրահայտնաբերելուց հետո, կապիտան ԱլեքսանդրԳոմեսը կհասկանա, որ եղել է դաժան ու անհոգի, որ խորտակել է կյանքեր, և հիմա չկա մեկը, ով կարող է նեցուկ լինել իր ավարտվող կյանքում։ Նա կզղջա։ Նա կապաշխարի։ Սակայնապաշխարողմարդունանգամչիտրվումլրացուցիչ օրեր ունենալու հնարավորություն, և նրան չի տրվումսխալներ ուղղելու ժամանակը։ Եվ մարդը, որ գայթում է ոտքերում բուն
4 դրած դողէրոցքի պատճառով, նախ և հետո գայթում է Արարչի առջև։Իվերջոընկնումենբոլորը,սակայնդողէրոցքիճոճքըճանաչվում է այնժամ, երբ մարդն ընկճվում է ներքուստ՝ ապագայումհավանականիրանկումըկանխատեսելով։ Մի՞թե Աստված գտնվումէ լոկ անկումների մեջ, աղերսների, ապաշխարության կամ հարցականների մեջ։ Ապա ի՞նչ է մահը։ Աստծուն մոտեցնող կամո՞ւրջ,թե՞ մեկ այլ՝ անհայտ ազատություն։ Ահա հենց այս ազատության առջև էր կանգնած կապիտան ԱլեքսանդրԳոմեսը։Հիմա,երբօրերիպատրույգնէրմարմրում, նա հստակ գիտակցում էր, որ ետդարձի կամուրջները հրկիզվածենայլևս,ևչկանմարդիկ,ովքերսիրոպարտքերկարողէին վճարել։ Այս ամենում առկա է շատ զարմանալի և շատ տարօրինակ մի ճշմարտություն։ Մարդիկ մերժում են մահվան անհայտ ազատությունը՝ գերադասելով հիվանդ, բայց կենաց կայծը պահպանող օրեր, նախընտրելով չարչարանք, որից գոյության քրտինքն է ծորում, նախապատվելով թերևս հաշմանդամ, բայց արևշատ գոյակցություն։ Մարդիկ սովորաբար չեն ուզում այն կյանքը,որովապրումեն, բայցմարդիկ,այնուամենայնիվ, ցանկանումեն ապրել։ Սակայնճշմարտություննընդմիշտհարաբերականհասկացություն է, քանզի բացարկվում է իր մեջ առկա այլ ճշմարտություններով, որոնք ակնհայտ են մտածող՝ ամբոխից ազատ մարդկանց վարքագծում։ Եվ հիմա, նախասահմանված գոյապայքար մերժելով, իր գոյության մեջ իմաստ էր որոնում Ալեքսանդր Գոմեսը։ Նա կյանք էր կորզել կյանքից՝ նվաճելով օրեր, որոնք, սակայն, ցնցոտիներ հագան ապագայի պարահանդեսում, իսկ աստվածները չընդունեցին նրանց աղքատությունը։ Գալիսէպահը,երբճանապարհներենհատվումշրջապտույ-
5 տի մեջ, և մարդն անխուսափելիորեն հանգում է մեկ այլ՝ լավագույն ուղի գտնելու գաղափարին։Եղան մարդիկ, ովքեր ճշմարտություններ վկայեցին ականատեսի իրավունքով, և Ալեքսանդր անունը կրող անձնավորության մասին լեգենդներ հյուսվեցին։ Սակայն չգտնվեց լավագույն ճանապարհը՝ թերևս հենց այն պատճառով, որ մեկ այլ անցուղի գոյություն չուներ այլևս, և կապիտան Ալեքսանդր Գոմեսը մնաց փակուղում՝ հանրահռչակ իրլեգենդովհանդերձ։ Թողնենք Ալեքսանդր Գոմեսին իր տանը,թողնենք նրա փայտաշեն կացարանն ու շարժվենք ժամանակին ընդդեմ, քանզի ժամն է վկայության, և հասունացել է սրտառուչ միպատմություն շարադրելու անհրաժեշտությունը։ ԳԼՈՒԽ 2 Հույս, հավատ, գերություն Թերեզա Էնդերսոնը ամուլ էր, սակայն մեծ հավատ ուներ առ Աստված,թե Տերը երբևէ զավակ կպարգևի իրեն։ Կանցնեն օրեր և տարիներ կանցնեն, և կինը կկանգնի հիասթափության առջև։ Դա կլինի հետո, երբ անխուսափելիորեն կհասունանա օր ծերության անտեր չմնալու գիտակցությունը, երբ գլուխկբարձրացնեն կասկածներ՝ հավատի սյուն սասանելով։ Տիկին Թերեզան մաշում էր իր օրերը ջերմեռանդաղոթքներով, իսկ հույսը գլոր-գլոր հոսում էր այտերն ի վար։ «Աստված իմ,- ծնկաչոք հեկեկում էր տիկինը,- չէ՞ որ զավակ պարգևեցիր Աբրահամին, երբ նա հարյուր տարեկան էր, և Սառայի ամուլ արգանդը բացեցիր… Չէ՞ որ լսեցիր քո տաճարում անձայն աղերսող Աննային, թեև Հեղի քահանան կշտամբեց նրան՝ կարծելով, թե կինը հարբած է։ Քանզի համր էին
6 շուրթերը նրա, իսկ բառերը սիրտն էր բարբառում։ Այո, քահանան կշտամբեց նրան, բայց հետո ծնվեց Սամուելը, քո ժողովրդի մեծամեծ մարգարեն։ Ուրեմն ինձ էլ լսիր, խնդրում եմ։ «Կոտրված ու փշրված սիրտը դու չես արհամարհի1». ահա ճշմարտություն, որ քո Դավիթ թագավորն է հայտնել։ Աստված ողորմած, Աստված ամենակալ, գրքի պես թերթիր,խնդրում եմ, էջերն իմ սրտի ու զավակ պարգևիր քո սրբության առջև ծնդրադիրքոաղախնին։Դուվարձատրումեսբոլորնրանց,ովքերխոնարհությանշապիկնունենիրենցմարմնիվրա։Եվմխիթարում եսոգովփշրվածին,որպեսզիհավատունեցողըչկորսվիիրհավատի մեջ, այլ կարողանա ապրել։ Ապրեցրու քո աղախնին, խնդրումեմ՝նրանպտղաբերդարձնելով»։ Իհարկե, երբ հույսն է գլոր-գլոր հոսում այտերն ի վար, մարդը սկսում է ապրել մխիթարված լինելու հիվանդագին կարիքով։ Տիկին Թերեզան աղոթում էր ամուսնության առաջին հինգ տարիների ընթացքում, թերևս ամեն օր, սակայն բժիշկները ի սպառ բացառել էին երեխա ունենալու տարբերակը։ Օրերն անցնում էին անիմաստ, օրերը մնում էինանպտուղ, իսկ ջերմեռանդ աղերսները չէին վարձատրվում։ Ամուսնության վեցերորդտարումտիկինԹերեզանսկսեցկորցնելկյանքիհանդեպ իր հետաքրքրություններն ու սկսեց հյուծվել։ Անորոշ մի ըմբռնումովնաճանաչումէրաղոտզգացողություններ՝կամացկամաց հասկանալով, որ ջլատվում է ներքուստ, որ հավատը դառնումէ ծանրակիրմիբեռ,իսկհույսերըպապանձվումենակամա։ Գեղեցիկ կին էր, կապույտ, կլորավուն աչքերով, քիթը՝ փոքր, ուղիղ, իսկ շուրթերը՝ հյութեղ, ցանկահարույց։ Հյուծախտի և վաղահաս ծերության առաջին նշանները հայտնվեցին պարանոցի՛ վրա՝ կզակի ստորին հատվածում։ Թերեզան խաբված էր իր իսկ հավատով։ Մահաշուք մի գունատություն խլեց 1. Մատյան Աստվածաշունչ,Սաղմոս 51։17։
7 ձյունաթույրմաշկիթարմությունը,իսկնրաերիտասարդ,ճկուն մարմինըառաջվապեսչէրբոցավառվումկրքով։Գլխիկորխեղճությամբ էր կանգնում ամուսնու առջև, քանզի սրտի մեջ բուն էրդրել մեղավորությանորդը։ Իհարկե՛… Իր ողջ էությամբ երջանկություն ցանկանալով՝ կինը սահմռկում էր այն գիտակցությունից, որ երբեք այլևս երեխայի ծիծաղ չի թևածելու օջախի ներսում։ Այս ամենին, ապա, գումարվում էին սպասման տանջալից օրեր։ Թվում էր՝ երբևէ մի անգամ ամուսինը կմերժի սիրո շարունակություն չունեցող իրականությունն ու բանալիները կթողնի տանը։ Թերեզանդժվարությամբ էրկտրվումանկողնուց,նախաճաշպատրաստումէրինքնիրեն ստիպելով, ներքուստ տանջվելով անտանելի այն մտքից, որ ահա ա՛յս օրը վերջինն է, և վերջին այս նախաճաշից հետո ամուսինըչիվերադառնա այլևս։ Ապա ո՞վ էր համբերատար այն մարդը, որ անկողին էր կիսումԹերեզայիհետ։Ընթերցողսհավանաբարկռահումէ,թե ում մասին եմխոսելու հիմա։ Ալեքսանդր Գոմեսը հաղթանդամ տղամարդ էր, ուժեղ, առնացի։Բանակումերկու տարի ծառայելուց հետոնա քսանամյա պայմանագիր էր կնքել՝ կյանքը նվիրելով զինծառայությանը։ Փայլում էր մտքի խորությամբ, պարտաճանաչ էր ու կարգապահ,իսկհրամաններինենթարկվումէրանխոս.կաշվիցդուրս էր գալիս՝ գլուխ բերելով անգամ ամենածանր առաջադրանքներ։ Նա սիրում էր իր կնոջը առանձնահատուկ մի քնքշությամբ, իսկ նրա կարծր սրտում բնակվող ներողամտությունը թերևս զարմանալի էր կամ արտասովոր։ Ինքն Աստծուն չէր հավատում, իսկ կնոջ մոլեռանդությունը բացատրում էր երեխա չունենալու ճշմարտությամբ և հոգու խորքում համոզված էր, որ առաջնեկի ծնունդով ի վերջո կչքանան հավատի հետ կապված բոլոր այդ հիմարությունները։
8 Ամուսիններիփոխհարաբերություններըսկսեցինլարվելհամատեղկյանքիվեցերորդտարում,երբԱլեքսանդրԳոմեսըհակատանկային ծառայության կապիտան էր։ Նա երբեք չէր մտածել կնոջը լքելու մասին, քանզի ուներ բարոյական չափանիշներ,որոնքկցել էրզինվորականկանոնադրությաննուհենց այդպես էլ ապրում էր։ Զրույցները դարձել էին կարճատև, սուր ռեպլիկներով, շինծու։ Նրանք դեռևս չէին գիտակցում, որ տրվել են անկման ստորացուցիչ ընթացքին, որ ընկնում են երկուսո՛վ, իսկհամատեղկյանքիփորձությունըդավադիրխոռոչներունի։ ԳԼՈՒԽ 3 Արարչագործության խորհուրդը Միվախեցիրումիզարհուրի՛ր, երբ հազարաթևհողմն էապտակում։Պարզիրմյուս այտդ նույնպես՝ մեկ այլ ապտակընդունելու մարտահրավեր նետելով, քանզի դու ուժեղ ես առավել, քան մեծն հողմը։ Քանզի անցողիկ են փոթորիկները, իսկ մարդը՝ հավիտենական։ Ահա տանում եմ ես քեզ սիրո գաղտնածածուկ ճանապարհներով,իսկքամին,աստղածաղիկներիհետհամբուրվողքամին բոկոտն կույս է։ Այդե՛սեմհորինելմայրամուտիմիրաժները,որոնքընդամենը արթմնի երազներ են ու գոյության պատրանք։ Ես արարել եմգիշեր և արծաթափայլ մահիկն եմթողել երկնքում անհիշելիժամանակներից ի վեր։ Վերցրո՛ւ, վերցրու այս ակնթարթը, սեր իմ… Կան բառեր, որ չեն բարբառում։ Մեծագույն խոստովանությունները ասուն են համրության մեջ։
9 Իսկ սերը սիրվում է անխոս։ Ահա նստած ենք թոնրի եզրին, տաք ածուխների վրա կախված ոտքերով, իսկ գիշերըխենթացել է ցորենի բույրից։ Խավարի փեշերով փաթաթվիր, սեր իմ, և մի կորցրուաչքերիսմեջնայելուհամարձակությունը։ Գիտե՞ս, թե ինչ համ ունի այն կերակուրը, որ հետնախորշերում որբ ու անապաստան կանայք են հայթայթում։ Այնինչդա նրանց այսօրն է, ու իրենց երեխաների օրն է, իսկ վաղը կարող է և չլինել։ Գիտե՞ս, թե ինչ համ ունեն ստրկացված մարդու բառերը… …Եվ թե ինչ պատմություններ կան ցավ քաշող հիվանդի բիբերում։ Իսկ դու զարզանդում ես այդ իրականությունից, որն ապտակ է դառնում այնժամ, երբ հողմ ես դիմակայում։ Օ՜ լռի՛ր իմ բանականություն։ Խարխափելով խոհերի ակնակույր խավարում, ես կողպում եմ դռնե՜ր, դռնե՜ր, դռնե՜ր… Այդ դռների ետևում ապրում են մարդիկ, ովքեր ամեն օր խոնարհվումեն,որպեսզիգրկենուփայփայենիրենցչհասկացված խոստովանությունները։ Եվ չկա մեկը, ով կկարեկցի անկեղծորեն, և չկա մեկը, ով մինչև վերջ կըմբռնի նրանց ակամա տրտունջը։ Իմգիշեր,հավիտենական շշուկներից գողացվածիմշրշյուն։ Լսո՞ւմես։ Ես վայելք արարեցի քեզ համար, սեր իմ, ու երեխա արարեցի։ Արթնացրու ինձ, երբ մշուշի ամպը կիջնի շուրթերիդ վրա, և կմերկանալուսաբացըլեռներիգրկում։ Արթնացրու ինձ հետո…
10 ԳԼՈՒԽ 4 Մարգարեություն Ալեքսանդր Գոմեսը թունդ կոնծել էր, սակայն պայծառ էին մտքերը,իսկխմիչքըբացելէրլեզուն։Նատունէրվերադառնում բարձր տրամադրությամբ, կանխավ վայելելով երջանկության ցանկալի հեռանկարը, կանխավ պատկերացնելով իրադարձություններ,որոնքճրագպիտիվառեինիրօջախիներսում։Գլխարկը զորամասում էր մոռացել, իսկ շինելը բաց էր, արձակ։ Աշնանցուրտքամինկաթիլներէրծեփումդեմքին՝սևորակմազերը խառնելով, օձիքից ներս սողոսկելով և առագաստի պես ծածանելով փեշերը։ Բնակարանում մեռելային լռություն էր։ Թերեզան անկողին էր մտել և պառկած էր վերմակի տակ կուչուձիգ, մարդկության հետկապչունեցողհայացքով։ Ծաղկավաճառիցվարդերգնելով,Ալեքսանդրըմանրադրամ շնորհեց վաճառողուհուն, ճանապարհի մնացորդն անցավ քթի տակհայրենասիրականմիերգդնդնալովուվերջապեսհասավ իրբնակարանիդռանը։Վաղուց արդեն՝ տունէրմտնումսուսու փուս, կախ սրտով, ծանր լռությամբ։ Սակայն հիմա, երբ գինին, բարձր տրամադրությունն ու պայծառ մտքերն էին խոսում համերաշխհամաձայնությամբ,Ալեքսանդրըոտքդրեցբնակարանի շեմին բարձր-բարձր խոսելով և կնոջ ցանկալի ներկայությունը պահանջելով։ - Որտե՞ղ ես, Թերեզա,- որոտաց զինվորականը…- Ախա՜ր ո՞ւրեսգնացել,է՜…-Կոշիկներըմիջանցքումթողեց,քաջգիտեր, թե ներսում ինչ է կատարվում, և բոկոտն շարժվեց դեպի ննջարան։- Թերեզա՜…Ի՞նչ ես պառկել, ա՛յ կին, գիտե՞ս,թե ինչ միտք եմհղացել… Գլուխը վերմակի տակից հանելով և բացակա հայացքն ա-
11 մուսնունհառելով՝կինըհանկարծտեսավալկարմիրվարդերն ուանորոշմիբանճայթյունովկոտրվեցնրակրծքիտակ։Սիրտը սեղմեց կոկորդը, դողէրոցքիթրթիռ սահեց ազդրերն ի վար։ - Ալեքսանդր,- շշնջաց Թերեզան,սակայն բառըխզվածմնաց կոկորդում՝թողնելով«ա»ձայնավորիերգեցիկճիչը։ - Տեսա՞րծաղիկները։Տեսար,չէ՞։Բայցսրանքչեմդնելուբարձիդ, որովհետև պիտի վեր կենաս, սուրճ պիտի եփես ինձ համար, կոնյակ պիտի լցնես բաժակիս մեջ և նոր դրանից հետո կարող ես տիրանալ իմ սրտի հույզերին, որոնք այս պարզ, բայց հաճելիծաղկեփնջովենդրսևորվում։Դե, շարժվիր։ Հարկավ, տարօրինակ իրավիճակ էր։ Նման օրեր և նման զեղումներ, իհարկե, եղել էին նախկինում։ Եղել էին սիրո ինքնաբուխ երեկոներ, երբ ամուսիններն ընթրում էին մոմերի լույսով, երկար զրուցում էին անկողնում՝ ընդամենը հպանցիկ հպման մեջ միմյաց ցանկանալով և դիտավորյալ ձգձգելով մերձեցման ցանկալի վայելքը։ «Գուցե ես իմ աղոթքների պատասխանն եմ ստանում։- Այս միտքըփայլատակեցտիկնոջգլխիմեջհանկա՛րծ,անսպասելի՝ շաղափելովբանականությունը։-Աստվածիմ,մի՞թեհիշելեսքո աղախնին, մի՞թե պատվելու ես հիմա՛, երբ հույսերիս ճրագն է մարում և չգիտեմ, թե ինչպես եմ հաղթահարելու վաղվաօրը։- Փախստական մի ժպիտ հանկարծ ազատագրվեց դեմքին ձույլ դառնությունից, բայց կոտրվեց շուրթերի վրա։- Սակայն ինչպե՞ս…Ի՞նչ կարող է լինել հիմա, և ի՞նչ կարող եմ ունենալ ես իմ հավիտենական ամլության մեջ»։ Ամուսինը, սակայն, կորցնում էր համբերությունը։ Վերմակը մի կողմ քաշելով, նա գրկեց կնոջ հեզաճկուն մեջքն ու աչքերի մեջնայելով՝ասաց. - Մենքերեխաենքորդեգրելու։ - Ի՞նչ…-Ճերմակսարսուռներիհոսքըտիրեցկնոջմարմնին,
12 ճակատին քրտնքի կաթիլներ հայտնվեցին, և նա սկսեց դողալ աշնան տերևի պես։- Ինչ ասացի՞ր։ Այս հանդիպումից դեռ շատ առաջ Ալեքսանդրն արդեն մի քանի անգամ պատկերացրել էր կնոջ արձագանքը, պատկերացրել էր ցնծության, երախտագիտության հառաչանքներ։ Բնավ չէր կասկածել, որ Թերեզան կարբի երջանկության հեռանկարով, կնետվի իր գիրկն ու կհեկեկա՝ ուրախության արցունքներ շռայլելով։ Բայց հիմա, մահճակալին կուչուձիգ կնոջ այլայլմունքը տեսնելով՝ Ալեքսանդրը սկսեց վախենալ։ Նա գտել էր կնոջը հուսահատության հորձանքից կորզելուլավագույն տարբերակը, և ուրիշը չէր կարող լինել։ Այնինչ առաջարկը մերժելով՝ կինը կբարձրացներ պատեր, որոնք այլևս հաստատուն կմնային նրանցփոխհարաբերություններումևկմնայինընդմիշտ։ - Դու ուզում ես երեխա որդեգրել, ես ճի՞շտ հասկացա։ Այսինքնչեսհավատում,թեկինդկհղիանաերբևէ,այսինքնհույսդ կտրել ես ինձանից։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ անմարդկային վիրավորանքեսշպրտումդեմքիս։ - Սպասի՛ր,սպասիր,-Ալեքսանդրըկորցնումէրհամբերությունը,-նմանանհեթեթություններմիայնկանանցգլխումենծագում։ Դու տեսնում ես իրականությունը բոլորովին այլ լույսի ներքո։ Անկախ նրանից՝ երեխա կունենաս, թե ոչ, ես քեզ չեմ թողնելու երբեք։ Իմացի՛ր սա։ Բայց գիտեմ, թե ինչ քար է ծանրացելսրտիդ։Հապամտածիր։Մարդիկերեխաներենվերցնում մանկատներից՝ գթասրտությամբ առաջնորդվելով, երեխաներ են որդեգրում անգամ ծննդաբերող կանայք։ Ես առաջվա պես սիրում եմ քեզ։ Ուզում եմ, որ մեր համատեղ կյանքում լինի քո կյանքինանհրաժեշտլույսը։Չե՞սհավատում։Իսկթեերեխաունենասօրերիցմիօր՝ շատ ավելիլավ։ Այսհեռանկարնէլչեմբացառառում։ Բառեր… Անհրաժեշտ ու ժամանակավրեպ։
13 Ընդմիշտ ցանկալի, բայց և հանդուգն։ Ճշմարիտ,սակայնճշմարտությաննընդդեմ։ Բառեր, որոնք կարող են սիրտ խոցել կամ դարմանել սրտի խոցը։ Ծաղկեփունջնընկելէրհատակին,իսկԱլեքսանդրըցնցվում էր ստեպ-ստեպ՝ հետխումհարային զկրտոցները զսպելչկարողանալով։ - Դու իսկապե՞ս ասում ես հենց այն, ինչը որ մտածումես։Սա խաղ չի, Ալեքսանդր, սա իմ վիշտն է։ Դու կարող ես ինձ սպանել միակնթարթում,զգո՛ւյշեղիր։ - Բայց ինչի՞ց զգուշանամ, ախար։ Շատ պարզ բան եմ ասում։ Նորածին մի մանչուկ կորդեգրենք, կմեծացնենք մեր երեխային ու կփայփայենք նրան մեր սիրո մեջ։ Արի ինձ մոտ… - Միրոպե… Եվ հալվեց կինն իր ամուսնու փաղաքշանքի մեջ, և սևագրության էջեր մոխրացան նրանց օջախում, և պապանձվեցին օրեր, որոնք անցյալի տառապանքն էին ղողանջում։ Իսկ հետո եղանարցունքներ,երբհեկեկումէրԹերեզան՝դեմքըբարձիմեջ կորցնելով, ապա եղան իրարամերժ ճշմարտություններ, որոնք անուրջ արարեցին։ - Ես պիտիխմեմ մի բաժակ,- մահճակալից իջնելով՝ հայտարարեց Ալեքսանդրը։- Կգա՞ս խոհանոցում նստենք, բաներ կան քննարկելու։ - Իհարկե՛։ - Հիմա ճանաչում եմ քեզ։ Վաղուց չէի լսել ձայնիդ նրբանույշ ելևէջը։ - Ալեքսանդր…- Ամուսնու պարանոցին փաթաթվելով՝ Թերեզան սուզվեց նրա աչքերի մեջ, կարծես ստուգում էր իր տղամարդու անկեղծությունը։- Ալեքսանդր… Շնորհակալ եմ։ Շնորհակալեմ,սիրելիս։
14 - Խնդրեմ։Բայց չեմկարծում,թե արածս արտասովոր մի բան է։Խնդրում եմ, սուրճ պատրաստիր։ Կրակինթափվողհեղուկիթշթշոցըհիշեցրեց,որսրճեփըգազօջախիցվերցնելուժամանակնէ։ Աշնան անձրևն էր թմբկահարում, մերթ ընդ մերթ կլանչում էին անապաստան շներ, իսկ քամին կաղկանձում էր։ Դրսում կյանք կար, և հասունացել էր այդ կյանքից սեփական բաժինը ներս բերելու ժամանակը։ - Ալեքսանդր, դու տղա՞ ես ուզում, թե՞ աղջիկ։ - Համեղսուրճես պատրաստել։ Անկեղծասած՝չգիտեմ։Երեխա որդեգրելու միտքն առաջացավ պատահմունքի բերումով, ողբերգականմիպատահարիցհետո։ - Ի՞նչ պատահար։-Բաժակըդնելով՝Թերեզան մոռացավայն կրկինվերցնելումասին։ - Հիմա կասեմ։ Բայց նախ հարցիս պատասխանիր։ Իսկ դո՞ւ ինչ ես ուզում, տղա՞, թե աղջիկ։ Այս հարցը ծանր հետք թողեց կնոջ սրտի վրա, սակայն Ալեքսանդրըդաչէրկարողկռահել։ ՆասկսեցհասկանալԹերեզայի ներսում կատարվողը լոկ այն բանից հետ, երբ վերջինս սկսեց խոսել կատարյալ անկեղծությամբ։ - Գիտե՞ս,- ի վերջո արձագանքեց Թերեզան,- ես չեմ կարող ասել՝ տղա եմ ուզում, թե աղջիկ։ Երբ կինը սպասում է իր արգանդի պտղին, նա չի ընտրում, այլ ընդունում է հենց այն, ինչը որ Աստված է շնորհել։ Ուստի՝ դո՛ւ որոշիր։ Ես կընդունեմ քո որոշումն՝իբրևպարգև։ Նրանք զրուցում էին դեմ առ դեմ, հին և լուսավոր օրերի մտերմությամբ, դիմացինին բարձրացնելու միտումով։ «Կինս արդարացի էր իր սկզբնական ըմբոստության մեջ,- մտածում էր Ալեքսանդրը,- ես պիտի նախապատրաստեի նրան, բայցհիմարաբարդուրստվեցիգլխումսեղածը։Անիծյա՛լխմիչք։ Դե լավ, ինչ եղել՝ եղել է»։
15 - Դու տեսնում ես այս իրականությունն իր ողջ խորությամբ,- ի վերջո խոսեց Ալեքսանդրը,- և բացահայտում ես ճշմարտություններ, որոնց մասին չեմ մտածել երբեք։ Մեր երեխան տղաէ լինելու, բայց դա իմ ընտրությունը չի, այլ այդպես եղել է ինքնաբերաբար։ Օրերս զոհվեց լեյտենանտ Գասպար Սուրենյանցը։ Նրա կինը՝ Կատարինեն, մահացել էր երեք ամիս առաջ, ծննդաբերության ժամանակ։ Հիմա նրանց երեխան որբ է։ Երբ զոհվեցընկերս,լեյտենանտԳասպարը,առաջինբանը,որմտածել եմ, երեխային որդեգրելն է եղել։ Տղա՛ է։ Երեք ամսական։ Անունը՝ Միքայել։ - Միքայե՜լ…Գիտե՞սայդանվանմեկնությունը։ - Հապա՛։ - Միքայել նշանակում է՝ ով է Աստծո նման։ Բայց ես ուրախություն չունեմ հիմա և վիշտ էլչունեմ։ - Իհարկե՛։ Այս անիծյալ կյանքում զոհվում են լավագույն ընկերները, հեռանում են սիրելի՛ կանայք, խափանվում են բարեգործություններ, ճշմարտությունները լռում են, իսկ չարը հնձում,հավաքումևդիզումէ՝դիակներիվրախրախճանքկազմակերպելով։Դելավ,թքա՛ծ։Իրականությունըչեսփոխի։Մտածենք մերանելիքներիմասին։ Խավարէրծորումսուրճիմրուրից,իսկժամանակըչէրշարժվում բնավ։ Կար տագնապ, կար հավատ, և տարակուսանք կար ափսեիվրախոնարհվածկնոջաչքերում։ Թերեզան փորձում էր պատկերացնել օտար երեխայի ներկայությունը, փորձում էր հասկանալ, թե ինչպես են երեխամայր դառնում այն կանայք, ովքեր չեն մայրացել երբեք և չգիտեն որդեծնության քաղցրությունը։ Ապա, ուրեմն, ի՞նչ բնազդներ կան ամուլ կնոջ էության խորքում և ինչպե՞ս են դրանք արթնանում հետո… Օտար երեխա՜… Ի ծնե դժբախտ։
16 «Զավակները պարգև են Աստծուց, որովայնի պտուղը՝ շնորհ աստվածային2»։ԱհաթեինչէվկայումԱստվածաշունչը։Այնինչ մանկատները լեփ-լեցուն են ակամա դժբախտ արարածներով, որոնք բոլորն էլ, ըստ էության, անհասցե նվերներ են։ Պարգևներ Աստծո՛ւց։ Անհասցե ու որբ։ Ասում են՝ մահն անարդար է։ Սակայն մահնարդարություն չի կարող ճանաչել իր կուրության մեջ։ Մահն ընդամենը գործիքն է անարդարության, որը շատ ավելի զորեղ է մարդ արարածից։ Ու եթե Աստված զավակ է պարգևում ծնողին, պետք է նաև ծնող պարգևի բոլոր նրանց, ովքեր բնավ չեն վաստակել լքված լինելու դժբախտությունը։ Միքայե՜լ… Ո՞վ ես դու, փոքրիկ կյանք։ Կար կսկիծ, կար մոլորանք և թերահավատություն կար ափսեիվրա խոնարհված կնոջ աչքերում։ - Չգիտե՛մ,-խորմտքերիցսթափվելով՝շշնջացԹերեզան։-Մի տեսակ վախ կա սրտումս։ - Գիտեմ, գիտե՛մ, թե ինչ ես ասում։- Ալեքսանդրը վերցրել էր կնոջ ձեռքն իր ափերի մեջ ու փաղաքշումէր։-Ես այդ վախը կկոչեի՝ տագնապ։ Քանզի տագնապում եմ ես էլ, երբ սկսում եմ պատկերացնել երեխային վերցնելու իրավիճակը։ Սակայն այս պարագայում, կարծումեմ, մենք ուժեղ պիտի լինենք։ - Վստա՞հես։ - Միրոպե… Խոհանոցիցդուրսգալով՝Ալեքսանդրըմտավաշխատասենյակ։Ձայներիցդատելով՝ինչ-որբանէրորոնում։Վերադարձավ ակնթարթներանց։Ձեռքինլուսանկարներովալբոմուներ։ - Հապա նայիր։- Ալբոմը սեղանին դնելով՝ զինվորականը 2.Մատյան Աստվածաշունչ, Սաղմոս 127։3։
17 սկսեց թերթել։- Ահա այստեղ ես քսան տարեկան եմ։ Տեսնո՞ւմ ես ինձանից աջ կանգնած տղամարդուն։ Գասպար Սուրենյանցն է։ Միքանիօր անց նա կորավ լեռներում։ Հատուկ առաջադրանքի էր գնացել, կողմնացույցն ընկել էր գրպանից ու քարին բախվելով՝ փշրվել։ Հետո շատ ժամանակ անցավ, հույսներս կտրել էինք։ Չէինք բարձրաձայնում մեր մտքերը, բայց և չէինք հավատում,թելեյտենանտըկգտնվիերբևէ։Իսկնա,այնուամենայնիվ, վերադարձավ։ Ջեկ Լոնդոնը մի պատմվածք ունի, «Կյանքի սերը», կարդացե՞լ ես։ - Իհարկե։ԿարծումեսմիայնԱստվածաշո՞ւնչեմընթերցում։ - Ես դա չասացի, սիրելիս։ Ուրեմն կհասկանաս, թե խոսքս ուրէ գնում։Երբ վերադարձավ,մենք բոլորսխրտնել էինքուրախությունից։Իսկ նա մեզ պատասխանեց ընդամենը մեկ նախադասությամբ. «Տղերք, դուք դեռ չգիտեք, թե ինչ է կյանքի սերը»։ - Ի՜նչ ցավալի բաներ ես պատմում, Ալեքսանդր։- Թերեզան լսում էր՝ շառագույն այտերն ափերի մեջ առած, կիսով չափ տխուր,կիսովչափբացակա։ - Իսկ ահա այսլուսանկարումԳասպարը արդեն լեյտենանտ է։ Նոր էր նշանվել ապագա կնոջ՝ Կատարինեի հետ։ Կոնծեցինք մի լավ։ Հետո լողացանք գետում, երբ արդեն կեսգիշերն անց էր։ Ամառէր,արտասովորմիգիշեր,որփշատիբույրուներևասուն էր ճռիկների երգով։ Պառկել էինք ծփիների տակ, իսկ լուսինը խճճվել էրչիչխանիփշերում։ - Լսիր, Ալեքսանդր, քեզ մի գաղտնիք եմ ուզում վստահել,- ասաց ընկերս։ - Գաղտնի՞ք,-պատասխանեցիես։- Հապակիսվիրընկերոջդ հետ, տեսնեմ ի՞նչ մտքեր են մտել գլուխդ։ - Սա կատակ չի, եղբայր,- սրտնեղեց Գասպարը։ - Լրջանալո՞ւ ես, թեոնց։ - Դե լավ, ծերուկ, օղին երակներս խուտուտ է տալիս։ Լսում եմուշադիր։
18 - Երբ երիտասարդ էի,- շարունակեց լեյտենանտը,- տատս դեռ կենդանի էր։ Մեր գյուղում հայտնի էր պառավ Թամարը, քանզի գիտեր խոտերով ցավ դարմանելու գաղտնիքն ու կախարդություններգիտեր։Պատկերացնո՞ւմես.չբերկանայքգալիս էին տատիս մոտ, իսկ մեկ տարի անց զուռնա-դհոլ էր հնչում նրանց տներում։ Շնորհապարտ ամուսիններն ամեն տեսակ նվերներէինբերումհետո։Միօրիմհետաքրքրություննէլարթնացավ, կպա տատիս, թե՝ ինձ էլ պիտի մի խոսք բացես, ուզում եմ իմանալ, թե ճակատիս գրվածը ինչ գիր է լինելու, լա՞վ, թե՞ վատ։ Պառավը նայեց աչքերիս մեջ, երկար նայեց, բայց մնաց լուռ ու անկոտրում։ Ինչքան էլ խնդրեցի, ինչքան էլ համոզեցի՝ բան դուրս չեկավ։ Հետո վախճանվեց Թամար տատս։ Երբ անկողինն էինք կապում, ներքնակի տակից տետր գտանք։ Օրագիրն էր։ Հազար ու մի բան էր գրված հազար ու մի մարդկանց մասին։ Բայց էջերից մեկում կարմիր մատիտով նշում կար. «Գասպարին երեսուներկու տարի որոշվեց ի վերուստ։ Ձեռքս չորանար՝չգրեի էս տողը»։ - Այ քեզ անհեթեթություն,- ըմբոստացա ես,- և դու դրան հավատո՞ւմես։ - Չգիտեմ,- մտասույզ արձագանքեց Գասպարը։- Ուզումէի, որ սաիմանա՛ս։ Անքունմարդուզգացողություններըսրվումեն,վախըչոքում էոտքերիմոտ,իսկ ահալիխոսքնահաբեկումէ՝եռապատկելով տպավորության ցնցումը։ Թերեզանփշաքաղվել էրողջմարմնով,պաղ սարսուռներէին սողումողնաշարն ի վար։ - Ի՞նչ ես պատմում,- ի վերջո շշնջաց կինը,- հորինո՞ւմ ես… Քաջ գիտենալով, որ ասվածը հորինվածք չի կարող լինել, Թերեզան այնուամենայնիվ փորձում էր չհավատալ։ - Ո՛չ, սիրելիս, ոչ։ Գասպար Սուրենյանցը զոհվեց, երբ երեսուներկու տարեկան էր։ Ու հիմա ես չգիտեմ, թե ինչ կարող եմ
19 անելայսճշմարտությանհետ։Երկարեմմտածել,բայցգերբնական բաներից գլուխ չեմ հանում։ Իսկ մարդկային իմ խիղճը վկայում է ճշմարտություններ, որոնք չբարձրաձայնված մնացին Գասպարի խոսքերում։ Ըստ իս, իր գաղտնիքն ինձ վստահելով, Գասպարնուզումէրիմանալ.կլինե՞մարդյոքեսայնմարդը,ում վրա կարելի է հույս դնել։Քո կարծիքով, ճի՞շտ եմ հասկացել ընկերոջս խոստովանությունը։ Թերեզան մտածում էր՝ քաջ գիտենալով, որ հիմա կանգնած է սեփականխղճիառջևևպատասխանովչպետքէդավաճանիո՛չ իրեն,ո՛չամուսնուն։ - Այո, Ալեքսանդր, Գասպարը ունեցել է քեզ հետ կապված հույսեր։ Կասկած չի կարող լինել։ Խե՜ղճ մարդ։ Ապա մենք ինչպե՞ս պիտիապրենքայսողբերգությանհետ։Եվնրակնոջմահն էլառանձնահատուկկարևորէդառնումմեզհամար։Նրանքկիսատ են ապրել կյանքը՝ իրենց մեկ մարմին երջանկությունը կիսատգտնելով։ - Միքայելը սիրո ծնունդէ, Թերեզա։Իմ կարծիքով, մենք պետք է երեխային վերադարձնենք այն երջանկությունը, որին ծնողներն էին ձգտում։ Հիմա ասա ինձ, մենք դա կարո՞ղ ենք անել։ Խոսիր անկեղծորեն, ես կփորձեմ հասկանալ թե՛ դրականը, թե՛ բացասականը։ Դու քո մեջ գտնո՞ւմ ես երեխա մեծացնելու ուժը, նրանսեր պարգևելու զորությունն ուհանուն նրազոհողության գնալուկամքը։ - Ալեքսա՜նդր… Ես արդեն իսկ սիրում եմ նրան։ Չգիտեմ, թե ինչ են զգում, չգիտեմ, թե ինչ են ապրում խորթ մայրերը երեխա մեծացնելիս, բայց դա այնքան էլ կարևոր չի։ Չափազանց նուրբ, չափազանց անհասկանալի ինչ-որ բան արթնացրիր իմ ներսում։ Անուն չեմ գտնում, բայց և իսկապես կամենում եմ, որ չմարի էությանսխորքումսաղմնավորվողանհայտը։Այլկամենումեմ, որ գոյանա ու գոյատևի։
20 Խավարում ծպտյալ լույսն էր ավետում օրվա գալուստը, իսկ անձրևի մեջ աշնան թրթիռն էրթևածում։ - Երեխա որդեգրելու գործընթացը մի քանի օրվա քաշքշուք կենթադրի։ Մենք ունենք տուն, մանկասենյակ։ Դու, բնականաբար, խնամելու ես պստիկին, դեռ թոշակ էլ կստանաս պետությունից, իսկ ես գործող բանակի կապիտան եմ։ Երկուսս էլ պարկեշտ ենք, վնասակար սովորություններից զերծ։ Խոչընդոտներ չկան։ Երեխային կորդեգրենք առանց բարդությունների։ Վաղը մաքրուհի հրավիրիր, թող հիմնահատակ լվանաբոլորսենյակները։ - Կատարինենգեղեցի՞կէր։ - Ո՞վ։ - Կատարինեն, Գասպարի կինը։ Թերեզայի աչքերիննայելով՝ Ալեքսանդրըբառերչէրգտնում մի պահ։ - Ախ,հա՜,Կատարինեն…-Դառնաղիժպիտըթերևսծամածռությունէրհիշեցնում։-Այո,գեղեցկուհիէր՝սլացիկ,նրբակազմ, զմրուխտագույնաչքերով։Իդեպ,Միքայելըժառանգելէմորաչքերիգույնը։ - Իսկապե՞ս։ Ես ինձ ստիպելով չեմ կարող ուրախանալ, Ալեքսանդր, բայց հասկանում եմ, որ երեխա ենք փրկում մանկատան միջավայրից, և այդ գիտակցությունն արդեն իսկ ջերմացնումէսիրտս։ - Իհարկե, սիրելիս, իհարկե։ Գլուխս չի ենթարկվում այլևս, գոնե մի ժամ քնեի։Եվս մի բան։Երբթղթերը պատրաստ կլինեն, մենք գնումներ պիտի կատարենք։ Տակաշորեր, հագուստ, օրորոց… Մենք մեր երեխային ընդունելու ենք՝ շնորհելով նրան ամենաընտիրն ու երբեք չօգտագործվածը։ Նրա ողջ ունեցվածքը կմնա անցյալում։ - ԻսկԳասպարիտո՞ւնը։ - Իրավաբանըբացատրեց,որտունըՄիքայելիսեփականութ-
21 յունն է։ Նա կարող է տնօրինել իր անշարժ գույքը ըստ հայեցողության՝ չափահաս դառնալուն պես։ Իսկ մինչ այդ մենք բնակարանը կհանձնենք վարձակալության։ Փողերը կկուտակվեն բանկում։Երեխանբավականկլորիկդրամագլուխկունենա։Նա կլինի սեփականատեր՝ համեստ հարստությամբ, որն անչափ անհրաժեշտէկյանքմտնողերիտասարդին։ ԳԼՈՒԽ 5 Պատերազմը մարդ է Ես կարծում եմ, մարդկանց երկիրը հոգնել է մարդկանցից։ Եթեքաղաքակրթություննունիպատմականէջեր,որոնքբանականությամբ ու գրչով են վավերացված, ապա պատմական հիշողություն ունի նաև հողը։ Մարդուց խլեք իր հացը, և հողի փոշուց արարված հողեղենը կայլակերպվի։ Նրա բանականության մեջ գլուխ կբարձրացնեն զարհուրելի մղձավանջներ, որոնք խելագարության դաշտեր կհերկեն։ Կասկածելի կամ անիրական կդառնան վաղվա օրը, վաղվա երեխան, վաղվա սերունդը։ Եվ եթե բանական արարածը հաց է խլում իր նմանից առատության մեջ, ապա ի՞նչ կերկնի նրաբանականությունըհետո՛,ևչարությանի՞նչհողմերկբարձրացնի նրա հացկարոտ թշվառությունը։ Հարկավ, քաղաքակրթությունն ունի պատմական էջեր, որոնցից կենաց հյութն է ծորում։ Իր գոյության բոլոր ժամանակներում մարդն արյուն է թափել, իսկ հողը խմել է երբևէ բոլոր ժամանակների արյունը՝ ցորեն վերադարձնելով։ Այս ճշմարտությունն անխուսափելիորեն երկնում է մեկ այլ իսկություն։ Անցյալում առկա եղերական եղելությունները մնում են արհամարհված, քանզի ներկան ևս ծնում է ցեղասպանություն, սպիտակ ջարդ, ոճիր։ Ուստի և, քանի դեռ մարդը չի ապ-
22 րում Արարչագործության բարոյական կոդեքսով, նա կշարունակի գոյամարտել, իսկ հոգևոր հաց մերժողն ընդմիշտ աղքատ կմնա մի փոր հացի իր խրախճանքում։ Այո՛։ Ես կարծում եմ, մարդկանց երկիրը իսպառ հոգնել է իր որդիներից։ Այնինչ յուրաքանչյուր պտուղ, յուրաքանչյուր գարեհասկ ներծծված է հողի հիշողությամբ։ Եվ ահա, հիմա՛ է վկայության ժամը։ Հիմա մենք կթերթենք քաղաքակրթության մատյանն ու կմտաբերենք իրադարձություններ, որոնք առկա են պատմության ամոթալի էջերում և անխուսափելիորեն կապ ունեն այս գրքի հերոսների հետ։ 20-րդ դար։ 1-ը նոյեմբերի, 1955 թվական։ Ամերիկայի Միացյալ Նահանգները լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ծավալում Հարավային Վիետնամում, Լաոսում,Կամբոջայում։Նրանքփորձումենկանխելկոմունիստական վարակն ու դրա տարածումը։ Գաղափարների բախումըծնումէքսանամյապատերազմ,ևհողըերկումիլիոնմարդու արյուն է ծծում։ Այս պատերազմի ընթացքում օգտագործվել են ռումբերևպայթուցիկ,որնընդհանուրհաշվովկազմումէ14միլիոն տոննա։ Պաշտոնական մասին անդրադառնալով՝ հարկ է նշել,որհակամարտողկողմերն էինՀյուսիսայինՎիետնամնու Հարավայինը։ Հյուսիսային Վիետնամին սատարում էին Խորհրդայինմիությունը,Չինաստաննուկոմունիստականգաղափարախոսությամբ առաջնորդվող այլ դաշնակիցներ։ Իսկ ՀարավայինՎիետնամինռազմականուժևտեխնիկաէինտրամադրում Ամերիկան, Ավստրալիան, Թայլանդը։ Մարդկությունը միշտ էլ պառակտվել է գաղափարների պատճառով, իսկ մատաղացու գառան արյունը միշտ էլ մտքի աղբյուրից է սկզբնավորվել։ Գիշեր։ Դու նախապես չգիտես, թե արյունարբու վիետնամցին ինչ կհորինիայսօր,դուչեսկարողենթադրել,թեքոընկերներիցքա-
23 նիսը կմնան խրամատում՝ ընդմիշտ կորցնելով խոսելու ունակությունը։ Վիետնամցին չունի կատարյալ զենք ու զինամթերք, բայց նա անպարտելի է ոգով, քաջությամբ և հայրենի հողը պաշտպանելու իր վճռականությամբ։ Դու սպանում, ոչնչացնում և հրկիզում ես հրամանով, բայց քո զինվորը երբեք չի կռվի կին ու երեխա պաշտպանողի զորությամբ։ Դու ներխուժում ես՝ ոտնահարելովնրաապրելուիրավունքը,նշանառությանտակառնելով մանկահասակ կույսեր, ռումբի մեկ պայթյունով մեկ բնակավայրոչնչացնելով,իսկվիետնամցինյուրինքնագործդանակի շեղբով, ընդամենը մեկ գիշերվա ընթացքում հատում է բյուր կոկորդներ՝ վրիժառության իր խրախճանքն իրականացնելով հենց քո՛ բլինդաժում։ Նա նախապես գիտի, որ քեզ ի վերջո խելագարության կհասցնեն խավարչտին գիշերները և խաղում է հմտորեն՝ մարդկային քո թուլությունները թիրախ դարձնելով։ Եվ հիմա, մինչև ոսկորները թափանցող խոնավությունից տանջվելովև զենքի վրա աղոթելով՝իր հերթականգիշերնէր դիմակայումկապիտանԱլեքսանդրԳոմեսը։ Մի պահ թողնենք այս իրականությունը, խրամատում թողնենքԱլեքսանդրԳոմեսինումտաբերենքիրադարձություններ, որոնք ծավալվում էին 1955 թվականի ուշ աշնանը՝ Նյու Յորք քաղաքում։ Ռազմաքաղաքական քարոզչությունն այլևս իրականություն էր դեռևս տարեսկզբից, և հասարակությունն ապրում էր հակակոմունիստական գաղափարներով, որոնք շեշտում էին առաջիկա պատերազմի կարևորությունը։ Ցանկացած պետության հիմքում բռնատիրությունն է, քանզիչկակատարյալիշխանություն,իսկմարդիկպառակտվածեն մտածողությամբ։ Այլախոհ ազատամիտները գլխացավանք են. եղելենու կլինեն։ Այնինչ գերխնդիրըհնարավորինսձույլժողովուրդ ունենալն է։ Ցանկացած պետություն հետամուտ է ա՛յս նպատակին, և ցանկացած իշխանություն փորձում է կոծկել
24 բռնատիրություն կոչվածը՝ ժողովրդավարության պատրանք ստեղծելով։ Իհարկե՛։ Հավատը սկզբնավորվում է համոզմունքներից, ուստի անհրաժեշտեն համոզմունքձևավորող այնպիսի գաղափարներ, որոնք մեկ ընդհանուր մտքի շուրջ կհամախմբեն մեծամասնությանը, որպեսզի նրանք հավատան, թե պետություննառաջնորդվումէժողովրդի՛կամքով։ Ցանկացածպետությունկայանումէ՝իրիշխանություննիբրև հավատի երաշխիք ներկայացնելով։ Այնինչ պարտվում է մարդը՝ բնավ չհասկանալով, որ պետությունն իրականացնում է մտքիջարդարարություն,իսկդրապտուղներըչափազանցդառը կարող են լինել հետո՛։ Եվ այսպես, 1955 թվականն էր։ Ամերիկայի քաղաքացիները տեսնում էին պատերազմն իրենց կացարաններից դուրս, հեռավոր այլ իրականության մեջ, իսկ անվտանգավոր գոյության կարծեցյալ երաշխիքը հեշտ հաղթանակիպատրանքէրստեղծում։Հայրենիքիշահնէրկարևորվում ամենուրեք, իսկ ռադիոն, մամուլն ու հեռուստատեսությունը ծառայում էին հենց ա՛յս նպատակին՝ բանականության սերուցք մթերելով։ Հասարակությունն արդեն իսկ ուներ պատերազմ ընդունելու և գոյամարտ մղելու պատրաստակամություն։Բայց հետո կգան այլ ժամանակներ, և իրականությունը կներկայանա մերկանդամ ու խեղճ, կճանաչվի ա՛յլ մոտեցումներով,ևքաղաքացինճշմարտությո՛ւնկբացահայտի։ՔսանամյապատերազմըտղամարդուսովկծնիԱմերիկայիքաղաքներում, իսկ որդեկորույս մայրերը սգո գլխաշոր կկրեն։ Վաղը ա՛յլապագակլինի,սակայնանփոփոխկմնանբիրտուժնուգաղափարները, որոնք ցանկացած պետության ողնաշարն են այսօր և վաղվա ապագայում։ ԱլեքսանդրԳոմեսնապրումէրհաղթանակիհավատով,իսկ Թերեզա Էնդերսոնը հավատում էր Աստծուն։ Նրանք միավորվածէինանորոշսպասմանմեջևվիճաբանումէինհաճախ՝հա-
25 կընդդեմ բևեռներում սառչող ճշմարտություններ վկայելով։ Միքայելն էր այսիրականությանկատարյալլույսը, քանզի տարաձայնություններն արժեզրկվում էին երեխայի լացով, իսկ հաշտությանհամբույրներըօրորոցիմոտէինկայանում։ ԱլեքսանդրԳոմեսը մեկն էր նրանցից, ովքեր ռազմաճակատ մեկնելուհրամանստացանբունպատերազմիցդեռշատառաջ։ Կազմավորվում էին զորամիավորումներ, որոնք լայնամասշտաբ գործողություններ պիտի իրականացնեին Վիետնամի տարածքում՝ կանխելով Խորհրդային միության առաջխաղացումը։ Հրաժեշտի երեկո։ Նրանք լռում էին ապագան։ ԹերեզաԷնդերսոնըկորցրել էրբառեր, իսկ աղոթքըչէրկազմավորվում։ Առաջին զորամիավորումները հեռանում էին՝ իրենց հետ տանելով տանը մնացողների ուրախությունը, քանզի կարմեկ համընդհանուր համոզմունք,թե առճակատումը լինելու էկարճատև, իսկ լավագույն տղերքը վերադառնալու են շուտով։ Մարդիկ գնում էին օդանավակայան, և ծաղկեփունջ էր դրվում հայրենասիրականպարտքիվրա,իսկնվագախումբըխրախուսում էր տոնական տրամադրություններ։ Անգամ գտնվումէին մարդիկ,ովքերշամպայնէինպայթեցնում՝փրփրադեզհեղուկի շիթն ուղղելով ամերիկյան բանակի օդուժը ներկայացնող փառավորկործանիչներիվրա։ Թերեզա Գոմեսն ապրում էր սիրո և տանջանքի օրեր, քանզի տառապում էր երկվության մեջ՝ խորապես ատելով բռնադատ իրականությունն ու ամուսնուց բաժան կյանք տեսնելու պարտադրանքը։ Նա օդանավակայան էր գնացել մանկասայլակով։ Եղանպահեր, երբ երեխան չէր հանգստանումոչ միկերպ ուչէր հրաժարվումթերևսարտասովորիրբղավոցներից։ Միքայելի լացը մարգարեության պես էր… - Վերցրուերեխային,-ասացԱլեքսանդրԳոմեսը՝Թերեզայի
26 ճակատը համբուրելով,- կօրորես, ու կհանգստանա ձեռքերիդ մեջ։ - Այո...Թերևս… - Տխրելուկարիքչկա,-խոսքնառաջտարավկապիտանը,-Ամերիկան է մոլորակի ամենահզոր պետությունը։ Ապա, ուրեմն, մեզինչո՞վենդիմակայելուինչ-որվիետնամցիներևինչպե՞սեն դիմադրելու։ - Պահպանիր քեզ, Ալեքսանդր,- ծուռ ժպիտ սարքելով՝պատասխանեց Թերեզան։- Աստված կօրհնի քո տունդարձը։ Դժվար օրեր ես ունենալու, բայց հիշիր, որ ես քո վերադարձն եմ աղերսում Ամենակարողից։ Քանզի Նրա՛ ձեռքերում է մեր սիրո փորձությունը։ - Շարվե՛լ։Հրաժեշտնավարտվածէ։ Այս իրականության սերմը արդեն իսկ եղել էր գալարապտույտ ժամանակի մեջ, և պատմության հետնախորշերը բյուր վկայություններ ունեին։ Քանզի հրամանների հատընտիր է Քաղաքակրթության մատյանը, իսկ պարտադրանքն առկա է բոլոր մեծագույն անմտությունների և բովանդակ գլուխգործոցների մեջ։ - Դե, մնաս բարով... Տեղ հասնելուն պես կուղարկեմ հասցես ու խնամքով կշարադրեմ մեր հաղթանակների տարեգրությունը։ - Ալեքսանդր,- ամուսնուն գրկելով՝ շշնջաց Թերեզան,- ճակատագիր գոյություն չունի, հիշի՛ր սա։ Ուստի չթուլանաս հանկարծ՝ իրադարձությունների մեջ վերին առաջնորդություն տեսնելով։Ահաչեմարտասվում,քանզիկենդանիմարդըուրախությանհամարէ։ - Արագացրե՛ք։ Կապիտան, քեզ հետ եմ,- որոտաց գեներալը՝ բարձրախոսն իբրև հաղորդակցության միջոց օգտագործելով,- տասըրոպեից մեկնումենք։ Ալեքսանդրն արդեն իսկ պոկվել էր Թերեզայից, բայց շրջվեց
27 հանկարծ, քանզի չկան լիարժեք բաժանումներ, իսկ հրաժեշտը բացթողնված բառերունիմշտապես։ - Միքայե՛լըկլինիտանտղամարդը,-ասացկապիտանը,-մեծացրու նրան և հիշիր,թե ինչ ենքխոստացել ԳասպարՍուրենյանցին։ - Իհարկե, Ալեքսանդր, իհարկե… Եվ Թերեզան սրբեց արտասուքը, որ երկնագույն էր և անկրկնելի ցոլք էր խլել նրա աչքերից։ Մինչև ոսկորները թափանցող խոնավությունից տանջվելով և զենքի վրա աղոթելով, իր հերթական գիշերն էր դիմակայում կապիտան Ալեքսանդր Գոմեսը։ Աչքերում անեծք կար, իսկ կոպերը այտուցվել էին անքուն տանջանքից։ Յուրաքանչյուր շշուկ, յուրաքանչյուր շրշյուն հղի էրվտանգով։ Այստեղոտքդնելու օրվանից նա լռությունչէրլսել երբեք։ Մոտերքում, ինչ-որ տեղ, ծխում էր շարքային Ֆրենկը։Գլանակի կրակը չէր երևում. աննշան կայծն իսկ կարող էր թիրախ դարձնել զգուշության կանոններ անտեսողին։ Ուստի խստագույնս արգելված էր մթության մեջ վառիչ օգտագործելը, բայց զինվորներից շատերը, այնուամենայնիվ, մարիխուանա էին ծխում՝դեմքըգլխարկիմեջթաքցնելով։ Այդպեսնրանքընկճում էին սիրտ սառեցնող սարսափն ու բանականության մեջ թմրելով՝փորձումէինխուսափելտեսիլածինմղձավանջներից։ Երրորդ տարվա վերջին օրերն էին։ Իհարկե՛։ Ալեքսանդր Գոմեսը չգիտեր և չէր կարող ենթադրել, որ պատերազմն այստեղ կմոլեգնի ևս տասնվեց տարի, ևխրամատումներկա իր ընկերներից ոչ ոք չի վերադառնա այլևս։ - Ծերուկ, հո չե՞ս քնել։ Ֆրենկը ծխել էր իր գլանակն ու հիմա խոսելու անդիմադրելի ցանկություն ուներ։
28 - Սո՛ւս։ Ալեքսանդրըգիտեր,որիրհատուհրամանը կմոռացվի ակնթարթներ անց։ Խելա՜ռ, երիտասարդ զինվորիկներ… Մահվան սարսափնամենօրաչքիառջևունենալով,նրանքշուտովվարժվում էին կյանքի հետ խաղալու անբնական հոգեվիճակին՝ երբեմն ուրիշներին էլ դրա մեջ ներքաշելով։ Այդպես էլ եղավ։ Ֆրենկը սսկվեց մի փոքր, ապա ծիծաղեց կամացուկ. - Վախենո՞ւմես։ - Լռի՛ր, գրողը քեզ տանի։ Ծպտո՛ւնդ չլսեմ։ - Հի՜, հի՜, հի՜…Բայց ես քեզանից չեմ վախենում, կապիտան։ Ինչ-որմեկը հրթիռ արձակեցխրամատից՝տարածքըլուսավորելու նպատակով։ Հետո՝ երկրորդը, երրորդը… Սա արվում էրհավանականթշնամունհայտնաբերելունպատակով,բայցև եղել էին դեպքեր, երբ առաջին իսկ հրթիռից հետո մարտեր էին ծավալվել։ Այլ խոսքով, երկնքում ֆշշացող պայծառ լույսիառկայությունըքաոսկարողէրնախանշել։ Գիշերային հավքը կռնչաց հեռվում, սակայն ոչ ոք վստահաբար չէր կարող ասել. թռչո՞ւն էր, թե՞ մարդու կոկորդով տրված ազդանշան։ Կուզեկուզ մոտեցավ շարքային Ջեյմսը։ - Պարոն կապիտան,- շուրթերն Ալեքսանդրի ականջին մոտեցնելով՝ շշնջացզինվորը,-ռադիոկապըխափանվել է։ - Ինչո՞ւ։Ի՞նչվարկածներունեք։ Մի ակնթարթ Ջեյմսը լռում էր՝ հարցը կշռադատելով։ - Վարկածներչկան,պարոնկապիտան։ - Մարտկոցները ստուգե՛ք։ Մտեք բլինդաժ, տեսեք ինչ եք անում,բայցլուսաքողարկմանմասինչմոռանաք։ - Լսո՛ւմեմ։ Նա հեռացավ կուզեկուզ, ինչպես որ եկել էր, իսկ Ֆրենկը դարձյալ մեջ ընկավ։ - Անկապ վիճակում ենք հայտնվել։ Հի՜, հի՜, հի՜…
29 - Եթե շարունակես հիմարություններդ, առավոտյան կուղարկեմհետախուզության։Գնալդկլինի, գալդ չի լինի, հասկացա՞ր, հաստագլուխ։ Այս սպառնալիքը կարծես դրական ազդեցություն ունեցավ։ - Դե լավ, պարոն կապիտան, մի բան էր՝ ասեցի։ - Ուրեմն լռի՛ր, աչքերդ չորս արա, ականջներդ սրիր ու գլուխս չտանես։ - Ճիշտ այդպե՛ս։ - Զենքդ ո՞ւրէ։ - Հանգիստ եղեք, պարոն կապիտան, ոտքերիս արանքում պատրաստպահումեմ։ - Ձեռքդվերցրու,դմբո՛։ Խրամատի պռնկին մոտենալով՝ Ալեքսանդրը բիբերով ձուլվեց խավարին։ Ոչ մի շարժում, ոչ մի շշուկ։ Քամին էր սվսվում տերևների մեջ, իսկ անիծյալ խոնավությունը սողոսկում, սողոսկում ու սողոսկում էր հնարավոր բոլոր ճեղքերից՝ թոքաբորբ նախանշելով։ Ապա սկսվեցին տանջալից սպասման ժամեր, և Ալեքսանդր Գոմեսը սրտի ցավ ունեցավ։ Կրծքի տակ կարոտնէրբաբախում։Նագիտերուհստակգիտեր,որիրէության ինչ-որ մասը մնացել է այնտեղ, ուր կար օրորոց, երեխա և սիրող կին։ Նա մտաբերում էր աշնան այն առավոտը, երբ ընկերներով շամպայն էին խմում Գասպար Սուրենյանցի տանը՝ զոհվածի հիշատակը հարգելով։ Այո. շամպայնո՛վ հարգեցին բացակա ընկերոջ ներկայությունը, քանզի այդ օջախումեղել էր սեր, և այդ սերը երեխա էր արարել։ Միքայելը մուշ-մուշ քնած էրօրորոցում,իսկԹերեզանլռումէր՝ստեպ-ստեպսրբելովցավոտուրախությանիրարցունքները։ - Լցրեք, լցրեք բաժակները։- Գնդապետ Ալբերտ Կորրենտին կանգնած էր բաց գլխով, գլխարկը ձախ ձեռքում, շքերթղեկավարողառաջնորդիկեցվածքով։-Կյանքըշարունակվումէ,-բաժակ բարձրացնելով՝ շարունակեց գնդապետը։- Ես հիշում եմ
30 այն օրը, երբ Գասպարն ու Կատարինեն եկեղեցի գնացին։ Ինքս չեմ հավատում Աստծուն, իմ հավատը մարդն է ու Հայրենիքը, բայցհանունընկերոջմտաաղոթողներիտուննուներկաէիողջ արարողությանընթացքում։Չգիտե՛մ։Քահանանօրհնեցնրանց ամուսնությունը՝ երկար և համատեղ օրեր ցանկանալով, բայց մի՞թե սրան են արժանանում օրհնված և միմյանց սիրողմարդիկ։ Ոչ, սիրելիներ, ո՛չ։ Երկնքին առնչվող բաներից ոչինչ չեմ հասկանում, բայց և չեմ գտնում եկեղեցի գնալու և քահանայի առջև կանգնելու իմաստը։ Նրանք մեկ մարմին էին իրենց սիրո մեջ ու ապրում էին միմյանց երկրպագելով։ Ապա ի՞նչ կա սրանից առավել, և մի՞թե Աստված չէր լսում հավիտյանս անբաժան լինելու նրանց երդումը։ Խնդրում եմ, ապրեք այս ճշմարտությանհետ։Հարազատմարդկանցհիշատակըսրտումպահելըօգնում է, որ մարդ մնանք ինքներս։ Խմե՛նք։ ՀետոարթնացավՄիքայելը,ևնրալացնուքմահաճույքըմեկ այլիրականությունբերեցին։ - ԲայցԱստվածերբեմնլրացնումէմարդկանցպակասողերջանկությունըերբեք չսպասվածինչ-որբանով։ Ալեքսանդր,դու հավատո՞ւմեսսրան։ Կապիտան Հենրի Լեսսինգը խոսում էր անհողդողդ, թերևս փիլիսոփայական հանգստությամբ։ Բրոնզաձույլ նրա դեմքը զգացմունքչէրարտահայտում,ևընդամենըփոքրիկմիմկանիկ դավադրաբար ջղաձգվում էր աջ աչքի անկյունում։ Այս մարդը լուծում էր օրենքին վերաբերող բոլոր հարցերը՝ օրենքով, սակայն խղճին թողնված խնդիրները միշտ էլ կարգավորում էր ի շահ զինվորների։ - Հավատիհարցումգիտակըկինսէ,Թերեզան,թերևսնագիտիճիշտպատասխանը։ - Ի՞նչ կասեք, Թերեզա,- երեխայի հետ խաղացող կնոջը դիմելով՝ շարունակեց Լեսսինգը։- Եթե պարգև է երջանկությունն ուտրվումէիվերուստ,ապաինչպե՞սհասկանանքևի՞նչ տրա-
31 մաբանությամբ ընդունենք վշտառատիրականությունը,որհետապնդումէկրնկակոխ՝որևէխտրականությունբացառելով։ - Մարդը չի կարող ըմբռնել Վերին իմաստության խորհուրդը,- պատասխանեց Թերեզան,- չի կարող դատել իր Ստեղծիչին։ - Եկեք հրաժարվենք ծանր մտքերից։- Գնդապետը բաժակներն էր լցնում։- Հարկ է, որ կարևորենք այսօրվա ուրախությունը, քանզի պստիկ Միքայելը հրաշալի ծնողներ կունենա։ Ալեքսանդրիհետկյանքենքկիսումանհիշելիժամանակներից, իսկ Թերեզան քայլող առաքինություն է։ Մենք այստեղ ենքհիմա և ձեր կողքին կլինենք ապագայում։ Լսո՞ւմ ես, Ալեքսանդր։ Դուք հրաշալի որոշում եք կայացրել։ Պահպանեք Միքայելին ձեր սիրո՛ և ձեր հոգատարությա՛ն մեջ։ Ահա այսպես կարող է հարատևել լավագույն ընկերոջ հիշատակը։ Սիրում էի Կատարինեին հայրաբար։ Նա գեղեցկության շողն էր երկրի վրա։Ափսոս… - Շնորհակալ եմ,- գնդապետի ուսերը գրկելով՝ պատասխանեց կապիտան Գոմեսը։- Վաղը պատերազմ է լինելու։ Եկեք խմենքմիմյանցչկորցնելո՛ւհամար։ - Խմեցինք… Եվ զրնգացին շամպայնով լեցուն բաժակները, և բյուրեղապակյա թրթիռներ փշրվեցին։ - Ի՜նչ անուշիկն է,- երեխային մատնացույց անելով՝ բացականչեցԱվրորան,գնդապետԿորրենտիիկինը,-հապանայեք։ - Սա իմ հրաշքն է,- երեխային գրկելով՝ պատասխանեց Թերեզան։ Ապա ծավալվեցին իրադարձություններ, որոնքնոր էջ բացեցին կապիտան Գոմեսի կնոջ կյանքում։ Ալեքսանդրը հիշում էր, և լավ էր հիշում այն ակնթարթը, երբ մարդիկ դուրս եկան Սուրենյանցի տնից, իսկ հետո շրխկաց բնակարանի դուռն ու փակվեցհանկարծ։Անլեզուառարկանխոսեց՝վկայելովչափազանցպարզևսրտաճմլիկճշմարտություն։
32 Թերեզան զարդարել էր մանկասենյակը փուչիկներով։ Ամեն տեղ մաքուր էր, տունը շողում էր մաքրության փայլով։ - Սա մե՛ր երեխան է,- ամուսնուն գրկելով՝ շշնջաց Թերեզան։ Ապա, ծունկիիջնելով՝ սկսեց աղոթել։ «Իսկ հիմա ի՞նչ են անումնրանք։-Խոհերիմեջ խորասուզված՝ կապիտանը զգումէր, որ կորցնումէ զգոնությունը, սակայն ցանկալին հաղթում էր այնուամենայնիվ՝ գաղջ իրականության անեծքը լռեցնելով։-Երևի քնած են։ Իհարկե՛։Երանի ես էլ այնտեղ լինեի։ Ատում եմ մարդկանց, որովհետև պատերազմը մարդ է։ Ատում եմ բոլոր նրանց, ովքեր մարդկային թուլություն կամ արատ են ծաղրում։ Փոքրոգի՛ արարածներ։ Նրանք բոլորը կյանքի դերասաններ են ու փորձում են խցկվել քո սիրո, քո անուրջներիևկամնպատակներիմեջ՝ բարեկամձևանալով»։ Կրակի նուրբ մի լեզվակ պսպղաց խրամատի անկյունում։ Ինչ-որմեկը փորձումէրծխել։ Դրանհաջորդեցվիետնամցի դիպուկահարի ակնթարթային պատասխանը։ Կրակոցն առանձնահատուկ հնչեղ էր գիշերվա լռության մեջ։ Խելահար բյուր թռչուններ պոկվեցին ծառերից, սլացան երկինքն ի վեր։ Նրանք ճախրում էին՝ աղեկտուր ծղրտալով, իրենց հետ երկինք տանելովգնդակահարվածզինվորիճիչը,որնընդամենըկարճ,կոկորդալիհառաչանքէր։ Վիետնամցիդիպուկահարներըսովորաբար դիրքավորվում էին թերևս անանցանելի ջունգլիներում, իսկ Ամերիկայի զինված ուժերը ճանապարհ էին բացում բուլդոզերներով կամ այրում՝ հողին էին հավասարեցնում հազարամյա անտառներ՝ ֆուգասայինռումբերօգտագործելով։Այդպեսնրանքգտնումևոչնչացնում էին թաքստոցներ, որոնք չափազանց շատ էին ու առանձնահատուկ կարևորություն ունեին պարտիզանական պայքարում։ «Տեսնես՝ ո՞վ էր։- Ալեքսանդրը փորձումէր հիշելիր մարտիկների դասավորությունը, բայց զինվորները սովորաբար չէին
33 մնումդիրքերում,այլտեղաշարժվումէինկիլոմետրանոցխրամատով՝ միմյանց ինչ-որ բան փոխանցելու համար, մի փոքր զրուցելու կամ էլ ձանձրույթ փարատելու համար։- Եվ ի՞նչ կարող եմ ես անել,- մտածում էր կապիտանը։- Սա առաջին դեպքը չի։ Մերոնք ծխում են՝ մարմնի թուլությանը ենթարկվելով, իսկ ջունգլիներումկատարյալխավարէ։Կաղնիներիկատարներին դիրքավորված դիպուկահարները երբեք ոչ մի բանով չեն մատնում իրենց ներկայությունը։ Բայց չէ՞ որ նրանք էլ մարդ են՝ մարդկային թուլություններով։ Սակայն նրանք ունեն ոգի, որն ընկճելն անհնար է։ Կարծում եմ, այս երկրում հաղթանակ կարող է լինելողջ ազգաբնակչությունըբնաջնջելուդեպքում, քանզի յուրաքանչյուր ոք այստեղ ռազմիկ է։ Այո, նրանք իսկապես սիրումենիրենցերկիրը,որտեղսովնութշվառություննենբարգավաճում։Ապա,ուրեմն,իրենցերկրիի՞նչնեննրանքսիրում»։ - Պարոն կապիտան։ - Ո՞վես,ներկայացի՛ր։ - Շարքային Մորոզով։ - Ի՞նչ կա։ - Տարօրինակբանէկատարվում։Ռադիոկապնընդհատված է, բայց մեր բոլոր սարքավորումներն անթերի վիճակում են։ - Վստա՞հես։ - Ճիշտ այդպես։ - Հիմա ոչինչչենք կարող անել այս խավարում։ Մի երկու ժամիցարևըկբարձրանա։Մերուղղաթիռներնայստեղկլինենլույսը բացվելուն պես։ Հակառակ դեպքում՝ ինքներս մարդ կուղարկենք թիկունք։ Հաղորդիր ընկերներիդ, որ զգոն լինեն։ Սա այն ժամն է, երբ քունը հաղթում է մարդուն։ - Լսո՛ւմեմ։ «Եվինչպե՞սհավատամեսքեզ, երբարդենմիանգամդավաճանել ես ձերոնց՝ թողնելով ռուսական վաշտը։ Սակայն…- Ա-
34 լեքսանդրը տարակուսանքի մեջ էր։- Իսկապես տարօրինակ է։ Հը՜մ։ Տեսնե՛նք…»։ Եվ ապա, սուր ճարճատյունով խոսեց գնդացիրն, ու գլխատվեց անձայնությունը։ Դրան միացան այլ զենքեր։ Խավարում բզզացող գնդակներըթռչումէին պայծառ հետագծով։Խրամատ ընկան առաջին նռնակները՝ քաոսևվայնասուն արարելով։ «Բայցչէ՞որշեշտակիայսգրոհըծավալվումէթիկունքից։-ԱլեքսանդրԳոմեսը ապշել էր։-Մի՞թե…»։ Համանման մեկ այլ գրոհ հասունացավ հակընդդեմ դիրքերից,ևխրամատումծպտյալզինվորներըերկումասիբաժանվեցին։ Երկկողմանի կրակը թափ էր հավաքում՝ ոչնչացնելով փախուստիճանապարհչունեցողմարդկանց։Սակայն գոռումգոչյունների, խուռն աղաղակների մեջ վիետնամերեն բառ իսկ չէր հնչում։ Խրամատից ծավալվող հակահարվածը մարում էր հետզհետե, իսկ դրսից թափվող կրակն անհամեմատ թեժ էր։ - Տղե՛րք,- որոտաց Ալեքսանդր Գոմեսը,- կռվում ենք մինչև վերջ։Հանունմերերկրի՛,հանունմերպետությա՛ն,հանունմերձավորների՛…Կռվո՛ւմենք…Մենք ուժե՛ղ ենքմահից… Իսկ հետո, գաճաճ վիետնամցիների հեղեղը լցրեց խրամատը։ Մարդիկ բզկտում էին միմյանց անհավասար ձեռնամարտում, իսկ կտրված կոկորդներից ցայտող արյունը հոսում էր՝ ոտնակոխանհողիվրաճապաղելով։ - Տեղիցդ չշարժվե՛ս։ Ալեքսանդր Գոմեսը չէր կարող տեսնել ետևում կանգնած մարդուն, բայց հոտից դատելով՝ վիետնամցի էր անշուշտ։ Դաշույնի շեղբը մահ էր սպառնում՝ կոկորդի աննշան կտրվածքը խորացնելով։ Ծնկները ծալվեցին շեշտակի հարվածից, և գիտակցությունը կորցնող կապիտանը թավալվեց ուժակորույս՝ հանկարծ հասկանալով, որ կյանքը կարող է և չշարունակվել։
35 ԳԼՈՒԽ 6 Ապագա մանկություն Կանցնեն օրեր, և տարիներ կանցնեն, և պատանին կկանգնի խաղալիք գողանալու գայթակղության առջև։ Դա կլինի հետո, երբանխուսափելիորենկհասունանածնողիբիրտպահանջներիցշեղվելուպահանջմունքը,երբօրորոցումկմնանանմիտչարաճճիություններ, որոնք ի սպառ չեն անհետանում երբեք։ Քանզի գլուխեն բարձրացնումհանկարծ ու անսպասելի,և տարիքով մարդուն իսկ այցելում են անպատեհ՝ քիմքի վրա թողնելովմանկությանանհասկանալիհամը։ Մարդը չի ծերանում երբեք։ Նա զառամում է մանկանալով։ Իսկ մահն ընդամենը սահման է, յուրօրինակ եզերք, որտեղմի անգամ և մի վերջին անգամ բախվում են գոյության ավարտն ու սկիզբը։ Այո, այդպե՛ս է։ Չարաճճիթոռներըխաղումեն տատ ու պապերի հետ, որոնք չարաճճիեննույնպես։Պառավերեխայիխելամտությունըկանխում է ապիմաստուն3 երեխայի օյինբազությունը, բայց նրանք շատ լավ հասկանում են միմյանց, որովհետև հաղորդակցվում են մանկության լեզվով։ Թոռ մեծացնող տատերը մայրանում են վերստին՝ կրկին վերապրելով բնազդներ, որոնք ծնում են հաճույքևհոգատարություն։ Բարուրելու հաճույքը… Կերակրելու, բարոյախրատական հեքիաթով կրթելու հաճույքը… Կյանքի փորձով ուղղորդելու հաճույքը։ Տարբեր են մոտեցումները, և հոգատարության դրսևորումնե3.Ապիմաստուն. հեղինակային բառ է։
36 րը տարաբնույթ են նույնպես։ Սակայն եզակի այսփոխհարաբերություններումընդմիշտ առկա է սեփական կյանքի մեծ ափսոսանքն ի վերջո իրական տեսնելու ձգտումը։ Թոռները նվերներ են, անհողդողդ մխիթարություն, որից կառչում են զառամյալ մարդիկ՝ իրենքիրենցհավատացնելով,թեկյանքն ահա այսպե՛ս պիտի շարունակվեր, և այսպես պիտի հոսեր ցեղի արյունը։ Ինչպիսի՜ մոլորություն։ Մարդը մահանում է այնժամ, երբ նահապետ պիտի լիներ և պիտիփոխանցերկենացդասեր,որոնքպարզաջրվել ենսիրով, մեծպայքարովևիմաստությամբ։ Մարդն ապրում է վրիպելով, սակայն չունի սխալներ ուղղելու ժամանակը։ Եվ թոռ մեծացնող տատ ու պապերը նախ և հետո ձգտում են հենց սրան։ Նրանք ողջ էությամբ ցանկանում են, որ իրենց կյանքի սխալները չկրկնվեն հետո։ Նրանք շնորհում են լավագույնը՝ ջանք ու եռանդ չխնայելով,խարխափելով իրականությանհոգեմաշխավարում,որտեղկյանքէ ցանկանումենթագիտակցությունը, իսկ գիտակցությունն այդ կյանքը փոխադրում է թոռների գոյության մեջ։ Այս փոխհարաբերություններում, իհարկե, առկա են ամեն տեսակ օյինբազություններ, որովհետև մանկությունըխաղ էուխաղալիք։ Կանցնեն օրեր, և տարիներ կանցնեն, և Միքայել Գոմեսը չի ազատագրվի նոր խաղալիք ունենալու գայթակղությունից։ Լրջախոհ,տարիքնառածմարդըժամանակառժամանակկկանգնի ցուցափեղկի առջև՝ երևակայությամբ շոշափելով մանկության լուսասքող ակնթարթներ, որոնք, ահա՛, լիուլի սփռված են անգամ հետին խանութների ցուցափեղկերում և որոնք, սակայն, ինքը չի ունեցել երբեք։ Ցանկությամբ հիվանդ, թուլությամբ գերեվարված մարդն իր ողջ կյանքի ընթացքում կգողանա խաղալիքներ՝ աչքի առջև ունենալով օրենքի դատապարտությունն ու ոստիկանների թուքումուրը։ Հավանական պատժից նա կսար-
37 սափի կանխավ, բայց ցանկալի առարկան գրպանում ունենալուցհետոկժպտաթեթև,ևհաճույքըսարսափիցզորեղկգտնվի։ Ապա կգան օրեր, երբ գողացված խաղալիքը կզրկվի նախկին հմայքից,կմնաինչ-որդարակիփոշիներում՝այլխաղալիքների մեջ, և այդժամկրկին ու կրկին գլուխ կբարձրացնի ևս մի անգամ, թերևսվերջինանգամգողությանդիմելու պահանջը։ ՍակայնՄիքայելԳոմեսիյուրաքանչյուրհաղթանակն,իրականում, կանխավ դատապարտված պարտություն էր, և Միքայելը քաջ գիտեր այս ճշմարտությունը, բայց ինքն իր առջև կանգնելուևինքնիրենխոստովանելուուժըչէրգտնվումերբեք։ Կանմարդիկ,ովքերխաբվածլինելովենբավարարվում։Իսկամենավտանգավորսուտըբնավորվումէայնտեղ,ուրկակամավորկեղծիքևխոստովանությունիցխուսափելումիտումկա։ Ահաեսխոսեցիհեռավոր ապագայիմասին,սակայնդեպքերի ընթացքը մեզ ուղղորդում է այնտեղ, ուր կաղ է երջանկությունը, իսկ սերը՝ թերի։ ԹերեզաԳոմեսըմեծացնումէրՄիքայելինկախսրտով,քանզի Վիետնամի պատերազմը խլել էր ամուսնուն։ Երեխան խինդով էր լցրել կյանքի փուչ խոռոչը, իսկ պատերազմը մեկ այլ խոռոչէրբացել՝ընդամենըհաստատելովայնճշմարտությունը, որ լիարժեք երջանկությունն անգամ լիարժեք չի լինում։ Մենության ճնշող ներկայությունը քիչ թե շատ նահանջում էր ցերեկվա ժամերին, երբ դայակն էր այցելում, բայց գիշերները դժվար էին, ծանր, երկարատև։ Պստիկ Միքայելը վատ չէր քնում։ Առողջ էր, չափավոր նազ ու տուզով։ Սկսեց քայլել մեկ տարեկանում և հենցայդտարիքումէլբացատրվումէրհեշտությամբ՝շատ-շատ բառերանսխալարտասանելով։ՍաԱլեքսանդրԳոմեսիբացակայության առաջին տարին էր։ Ողջ բացասականով հանդերձ, այս ժամանակահատվածը մեկ դրական կողմ ուներ։ Թերեզան ապրում էր՝ ինքն իրեն բացահայտելով։ Անցել էին ծանրակիր
38 այն օրերը, երբ տառապում էր թերարժեքության բարդույթով, երբ ընկճախտն էր բնակվում նրա անկողնում, իսկ վախըջլատում էր ուժեր։ Երեխան փափկազգաց էր դարձրել Թերեզայի սիրտը, արթնացրել բնազդներ, որոնք կինը չէր ճանաչել երբեք։ Նա կամաց-կամաց սկսել էր հասկանալ, որ երեխայի հանդեպ սերը եզակի տրոփ է, կրծքի տակ պսպղուն օազիս, մշտատև երկրպագություն…Թվում էր՝ իմաստության դասեր կան մինչև իսկամենապարզշփումներիմեջ,ևկանիմաստներ,որոնքբուն կենցաղով էին հասկացվում։ Թերեզան հրճվում էր Միքայելի հրճվալից ծիծաղով, երբ նա չփչփացնում էր՝ ջուր ցայտեցնելով, իսկկինըգիտեր,որայսակնթարթըծնունդնէիրհոգատարության։ - Ջո՜ւ-ջո՜ւ,- երգեցիկ գղգղում էր պստիկ չարաճճին՝ մեծագույն հաճույք ստանալով պսպղուն կաթիլներից, որ ցայտում էին ամեն անգամ, երբ թաթիկներով հարվածում էր ջրին, իսկ Թերեզայի ներքին հաճույքը ծնվում էր այն գիտակցությունից, որ սա պատահական ջուր չի, այլ ջերմաստիճանը նախապես ստուգվածէ ջերմաչափով,իսկփրփուրըհատկապեսերեխալողացնելուհամարէ՝որպեսզիչմրմռանաչքերը։ Կույր մարդիկ ճանաչում են աշխարհը մեկ այլ, անիմանալի զգացողությամբևգույներենճանաչումշոշափելով։Համանման իրավիճակումէրԹերեզաԳոմեսը,քանզիշոշափելովէրբացահայտում մայրության խորքն ու էությունը։ Աստիճանաբար ապաքինվումէիննաևնրակրոնականհամոզմունքները։ «Ես ստացա իմ աղոթքների պատասխանը, շնորհակալ եմ տեր Աստված»։- Ահա թե ինչ էր մտածում երեխա մեծացնող կինը։ Ամեներեկո,նասուրբԳրքիցհատվածներէրկարդումբարձրաձայն, և Միքայելը քնում էր՝ ճանաչելով փաղաքուշ ձայնի խաղաղություննուՎերին իմաստությանխորհուրդը։ Նեղանձնականթուլությանպահերին,երբառանձնահատուկսուրէրա-
39 մուսնու հանդեպ կարոտը, Թերեզան երկա՜ր-երկա՜ր զրուցում էր Միքայելի հետ՝ նրան ընդունելով իբրև միակ և անփոխարինելի մխիթարություն։ Կինը պատմություններ էր պատմում Աստվածաշնչից,մատուցումէրհատկապեսայնդրվագները,որոնք համահունչ էին ներկա կյանքին։ Շուտով տուն մտան առաջին գրքերը,որոնք նկարազարդ-շքեղ էին,սակայն բոլոր այդ գրքերում առկա էր կրոնական միտքը։ Գրքերի հետ միասին տան անդամներ դարձան Ռաքելն ու Լիան, Հեփթայեն և նրա դուստրը,Սամուելմարգարեն,Սամսոնը,Դավիթթագավորնու Հիսուս Քրիստոսը4… - Արի՛ ինձ մոտ։- Երեխային գիրկը վերցնելով՝ Թերեզան փոխանցում էր տարիքին համահունչ գիտելիքներ։- Ցույց տուր կարմիրը…Իսկ սա՞ ինչ է։ - Աթոլ։ - Այ իմ թլիկ, ասա՝ ռ։ - Լ։ - Աթո՛ռ։ - Աթոլ։ Առանձնահատուկ հաճույք կար համատեղ զբոսանքներում։ Նրանք հյուր էին գնում երբեմն, ավելի հաճախ՝ պարզապես զբոսնումէին՝կենարարօդներծծելուպահանջըբավարարելով։ Զբոսայգիներում, սովորաբար, հանգիստ էին վայելում երեխամայրեր,որոնքթերևսնույնտարիքիզավակներունեինևճանաչել էին զմիմյանս բազմաթիվ հանդիպումների արդյունքում։ Թերեզանշփվումէրնրանցհետ՝երբեքդուրսչգալովիրհամար ընդունելի սահմաններից։ Այս կանայք ապրում էին ուրի՛շչափանիշներով և անում էին բաներ, որոնք հակառակ էին Թերեզայի կրոնական համոզմունքներին։ Այստեղ առանձնահատուկ 4.Ռաքել, Լիա, Հեփթայե, Սամուել, Սամսոն, Դավիթ, Հիսուս Քրիստոս. աստվածաշնչյան կերպարներ են։
40 կարևորությունունեինԱմանորը, ծննդյան արարողություննու Հելոուինը…Եվծավալվումէինզրույցներ… - Մենք չենք կարող նշել այդ տոները,- բացատրում էր Թերեզան՝ ներկաներին դիմելով,- որովհետև Հիսուս Քրիստոսը դրանք նշելու պատվեր մեզ չի տվել։ Քրիստոնեական առաքինությունպահպանելըյուրաքանչյուրիսպարտքնէ,դուքհամամի՞տ եք։ - Սակայն,տիկինԹերեզա,չեմհասկանում,թեի՞նչվատբան կադրանքնշելու մեջ։ Մի՞թեկարողենք զրկելմերերեխաներին մանկությանհամարայդքանկարևորմիջոցառումներից։ - Աշխարհում կան շատ անթույլատրելի բաներ, տիկին Իրինա, սակայն մարդիկ օգտվումեն դրանցից։ Մեծամասնությանը հետևելը դեռ չի նշանակում, թե ճիշտ ճանապարհը հենց դա է։ - Իսկ դուք, տիկին Թերեզա, դաստիարակության համար ի՞նչն եք կարևորում։- Խոսողը ևս տարեկից էր, երիտասարդ երեխամայր, Ավգուստա անունով։- Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում բարոյական չափանիշներ։ - Սիրելի Ավգուստա, ախա՜ր մարդկությանը հայտնի բոլոր չափանիշները Աստվածաշնչից են վերցված։ Մի գողացիր, մի շնացիր և այն։ Համամի՞տ եք։ - Երեխանպետքէուրախանաիրտոնածառով,ծննդյանտորթի մոմը հանգցնի և պետք է մեծանա հասակակիցներից չզատվելով։ Ահա՛ իմ տեսակետը։ Նման զրույցներ հաճախ էին ծավալվում, երբ նրանք հանկարծ հավաքվում էին զբոսայգու որևէ անկյունում։ Բարեկիրթ կանայք էին, և նրանցից ոչ մեկը իր տեսակետը չէր պարտադրումԹերեզային։Սակայնկարծիքներըչէինմերվումերբեք,իսկ տարաձայնությունը կանխում էր հետագա փոխհարաբերություններիզարգացումը՝իչիքդարձնելովընկերանալու,միմյանց հյուրընկալելու տարբերակներ։ Ահա այսպես անցնում էին օրեր, և Թերեզան մեծացնում էր
41 Միքայելին՝ նրա մանկությունն ամփոփելով մտացածին իր աշխարհի միջնաբերդում։ Տանը չկային խաղալիքներ. երեխան ապրում էր մեծ մարդու կենցաղով։ Եվ ամեն անգամ, երբ չէր գտնվում լացին անհրաժեշտ խաղալիքը, Թերեզան ծնրադրում էր սենյակի անկյունում՝ ստիպելով, որ Միքայելը ևս ընդունի այս տանմեջ անփոփոխծիսակարգը։ Երեխան խաղում էր աղոթքներով։ ԳԼՈՒԽ 7 Հարցաքննություն Վիետնամցիները կարճահասակ են, փոքրակազմ։ Նրանց երկրում ծավալվող քսանամյա պատերազմը անհավասար ուժերի բախում էր, այնինչ ամերիկյան բիրտ ուժին ընդդեմ պայքարը հաջողությամբ էր պսակվում շնորհիվ զանազան հնարքների,որոնցիցմեկըկներկայացնեմստորև։ Վիետնամը անիծյալ երկիր է։ Հարյուր տոկոսանոց խոնավություն,բորբարևևքառասունաստիճանըգերազանցողտապ, շնչառություն խցանող գոլորշիներ, թունավոր միջատների խիստ առատություն… Բարեկեցիկ կյանքից դուրս եկած եկվորը մութ ու մռայլ ջունգլիներում դառնում է հեշտ խոցելի։ Քաջ գիտենալով այս ճշմարտությունը, վիետնամցիները «բնական» որոգայթներ էին լարում՝ օգտագործելով փշակիտուկ, թունավոր օձեր ու կարիճներ։ Նրանց հանճարեղ մտահղացումներից էր ստորգետնյա լաբիրինթոսը, որն, ըստ էության, միմյանց հետ հաղորդակցվողմիջանցքներիհսկայականցանցէր։Արյունարբու վիետնամցին դուրս էր գալիս գետնի տակից՝ անսպասելի հարձակում իրականացնելով, և հանկարծ անհայտանում էր կրկին՝ գետնի տակն անցնելով։ Ստորգետնյա միջանցքներից մարտնչող պարտիզանները ամերիկյան բանակի թիվ մեկ
42 գլխացավանքն էին։ Ահա և կազմավորվում է «Թունելային առնետներ» անունը կրող հատուկ ստորաբաժանում, որն իր ստեղծման օրվանից արդեն իսկ դատապարտված էր։ Վիետնամցիների մտահղացման ողջ հաջողությունըպայմանավորված էր մարդկային գործոնով։ Ի տարբերություն հաղթանդամ ամերիկացիների՝տեղաբնակըկարճահասակէրուփոքրամարմին։Ուստիև,թունելներիբոլորանցուղիներըփորվածէինհենց ա՛յս հաշվարկով։ Ցածր, մարդաբոյ առաստաղ, մոտեմոտ պատեր,լիակատարմթություն։Սրանցգումարվումէինանակնկալ, շեշտակի շրջադարձեր, որոնք հաղթահարել կարող էր առանձնահատուկ ճարպկություն և հմտություն ունեցող մարդը։Այսպիսով, «Թունելային առնետներ» կոչվող ամերիկացիները խոցելի էին, նախ և առաջ, լիակատար շարժունակություն չունենալու պատճառով։ Եվ ապա՝ նրանց հետամուտ էին անտեսանելի որոգայթներ, որոնք բազմիցս հանդիպում էին խավարչտին միջանցքներում, իսկ դրանցից խուսափել կարող էրնախապեստեղեկացվածզինվորը։Նմանտեղեկատվություն չէրկարողլինել,քանզիհետախուզականաշխատանքնանհնար էր ստորգետնյա անցուղիներում։ Եվ թունել մտնող ամերիկացիները, ինչ որ առումով, նաև բախտի քմահաճույքին էին մատնված։Քսանտարիանց,պատերազմիավարտիցհետոկպարզվի, որ ամերիկացի գեներալները առանձնապես չէին խնայում իրենց զինվորներին։ «Թունելային առնետները» հաղթանակ էին կորզումստորգետնյամիջանցքներիցմեծաքանակզոհերիգնով, իսկայսճշմարտությունըժխտմանենթակաչէր։Եթեդաշնակից լինեին խիղճն ու խելամտությունը, «Թունելային առնետների» գործունեությունը կդադարեցվեր անհաջողությունների առաջին իսկ փուլում, բայց նրանց այնուամենայնիվ ուղարկում էին հատուկառաջադրանքների,ևնրանքվերադառնումէինբուռ-բուռ արցունքներով՝ անիծելով կյանք կոչված դժոխքը։ Ըստ վիճակագրության, ստորաբաժանման զինվորների կեսից ավելը մնա-
43 ցին ստորգետնյա միջանցքներում, իսկ շատ-շատերը տուն վերադարձան մազապուրծ, հոգեկան շեղումներով։ «Կգան ժամանակներ, և մարդիկ կառաջադիմեն չարության մեջ՝ չարից այն կողմ անցնելով»,- գրում է Պողոս առաքյալն իր թղթերում։ Այս մարգարեությունը լավագույնս իրականանում էր ստորգետնյա լաբիրինթոսի խցերում, որտեղ ամերիկացի զինվորներ էին խոշտանգում՝ նրանց ահասարսուռ կտտանքների ենթարկելով։ Ահա այդպիսի մի խցում էր բանտարկվածԱլեքսանդրԳոմեսը։Ընթերցողսանշուշտհիշումէդժոխայինայնգիշերը, երբ սահմանապահ զինվորների ջոկատը հայտնվեց շրջափակմանկիզակետում։Մեռանբոլորը,մինչևվերջինմարդը, և չկա նրանց հիշատակը արեգակի ներքո։ Կապիտան Գոմեսը երբեք չի իմանա, որ իր ջոկատը շրջափակման մեջ էր հայտնվել շնորհիվմանրակրկիտդավադրության, շնորհիվայն բանի, որ շարքային Մորոզովը ապրում էր՝ երկակի կյանք վարելով։ Ի՞նչ մղումներ ուներ Մորոզովը. դժվար է ասել։ Ռուսական բանակին դավաճանած ռուսը չէր ընդունում յուրայիններին, չէր ընդունում ամերիկյան բազմազգ միությունը, իսկ վիետնամցիներին ատում էր ողջ էությամբ։ Ապա, ուրեմն, ի՞նչ խաղ էր նա խաղում և ի՞նչ նպատակներ ուներ։ Ես չգիտե՛մ։ Ամերիկյանբանակիսպանչափազանցթանկարժեքապրանք էր, և Ալեքսանդր Գոմեսը դեռևս ապրում էր զուտ այս հանգամանքի շնորհիվ։ Նրան գերեվարել էին՝ թքած ունենալով մարդկային կյանքի վրա։ Կարևորը ռազմական գաղտնիքներն էին, խիստ անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնք զենքից զորավոր լինելու առանձնահատկություն ունեն։ Կապիտանն ի՛նքը կանիծի իր կյանքը հետո՝ գետնափորբանտախցումմահ աղերսելով։ Նրան հարցաքննում էին տասն օր շարունակ, իսկ ամեն հարցաքննությունից հետո թիթեղ հատելու մկրատով կտրում էին ոտքիմատներիցմեկը։ - Դե՛, սիրելի կապիտան, այսօր հասել ենք ձախ ոտքիդ թա-
44 թին։ Հայրենի՞քն ես գերադասում, թե՞ կյանքդ։ Հարցաքննողը ենթասպա էր։ Նրան կոչում էին Տուան Լի։ Նա Ալեքսանդրինիրսենյակումէրպահումերկարժամեր՝հոգեբանականխելահեղությանհասցնելով, քաջգիտենալով,որդիմացինըտանջվումէ՝ներքուստսարսափելովայնակնթարթից,երբ կհանենճտքակոշիկն,ուկմոտենամկրատբանեցնողդահիճը։ - Խոսի՛ր, բարեկամ։ Քանի՞ տարեկան ես։ Ա՜, լռո՞ւմ ես։ Լա՛վ։ Խաղիկանոններըե՛սեմսահմանում։Եթեչեսպատասխանում՝ ատամներիցդ մեկը քաշումենք։Քանի՞ տարեկան ես։ - Երեսունչորս։ - Երեսունչորս տարեկանում կապիտա՞ն ես։ Ուրեմն ճիշտ ենք արել, որ գլուխդ չենք կերել։ Դե հիմա ասա՛, ձեր գարշելի զորքերը ինչ են անում իմ հայրենիքում։ - Եսընդամենըհրաման կատարողեմ։ - Գիտե՞ս, թե ինչ է «Ագենտ օրանժը5»։ 5.Ամերիկան «Ագենտ օրանժ» կոչվող փոշին էր օգտագործում Հարավային Վիետնամում՝ կործանելով էկոհամակարգն ու մարդկային ռեսուրսը։ Բուլդոզերները արմատախիլ էին անում ծառեր՝ հսկայական տարածություններ ամայացնելով, ապա հեռացվում էր հողի վերին շերտը, որից հետո «Ագենտ օրանժ» էին ցանում։ ԱՄՆ Պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով՝ «Ագենտ օրանժի» հեղուկով մշակվել է հարավային Վիետնամի 14%-ը։ 1962-ից մինչև 1971 թվականներն ընկած ժամանակահատվածում ինքնաթիռները 77 միլիոն լիտր «Ագենտ օրանժ» են տարածել, որից 44 միլիոն լիտրը պարունակում էր Դիոքսին։ Վիետնամի՝ «Դիոքսինից տուժածների միության» տվյալներով՝ ազգաբնակչության առնվազն մեկ միլիոնն այսօր վարակված է այդ թույնով, որն աշխատում է սերնդեսերունդ՝ առաջացնելով մանկական մահացություն, տարատեսակ հաշմանդամություն, քաղցկեղ։ Այստեղ խոսվում է մեկ միլիոն՝ տասնութ տարեկանից ցածր երիտասարդների, պատանիների և երեխաների մասին։ Այսօր Վիետնամում վտանգված է սերունդների առողջ և հեռանկարային զարգացումը, որովհետև Դիոքսին պարունակող «Ագենտ օրանժը» մուտացիա է առաջացրել գենային մակարդակով։ Ամերիկան պաշտոնապես հրաժարվել է Վիետնամի պատերազմումտուժածներին,հաշմանդամներինևնրանցերեխաներինֆինանսական փոխհատուցում տրամադրելուց ու ընդհանրապես որևէ այլ միջոցներով չի փոխհատուցել։ Վիետնամում կատարվածը ցեղասպանություն է։ Կասկած չի կարող լինել։ Մենք բոլորս հերթական անգամ լսում ենք քաղաքակրթության լռությունը։
45 - Գիտեմ։ - Ուրեմնպատմիր,թեի՛նչսարսափելի տանջանքներենքաշում իմ ազգի երեխաներն այդ թույնի հետևանքով։ Աչքովդ տեսել ես,չէ՞։ - Ես զինվորեմ։ - Շատ լավ։ Ուզում եմ քեզ մի փոքր Դիոքսին հյուրասիրել, կուտե՞ս դրանից6։ - Ոչ։ - Իսկ իմ ժողովուրդն ամեն օր մեռնում է այդ թույնից, որ ձեր ուղղաթիռներն են շաղ տվել խաղաղ բնակչության տարածքներում։ Մեզ մոտ ուտելու բան չի մնացել։ Հողը, սննդամթերքը, ջուրը, անձրևը… Ամենուրեք Դիոքսին է, մարդիկ կապտում են մեռնելուց առաջ, աղիները կախվում են բերաններից։Խիղճդչի՞ տանջում։ - Չգիտեմ։ - Ես էլչգիտեմ, երբ ոտքիդ մատը կտրում ենք։ Մի մատ ավել՝ մի մատ պակաս, ի՞նչ կա որ։ - … - Չեմլսում։ - Պատասխան չկա։ - Դու ի՞նչ առաջադրանք պետք է կատարեիր։ - Ամենգնով պահելսահմանը։ - Քարտեզի վրա ցույց տուր, թե որտեղ են ձեր հիմնական ուժերը։ - Չգիտեմ։ 6. Դիոքսինը մարդու ձեռքով ստեղծված երբևէ ամենակատարյալ թույնն է։ Ըստ պաշտոնական հաշվարկի՝ Դիոքսինի 80 գրամը կսպանի Նյու Յորքում բնակվող 8,5 միլիոն մարդկանց՝ թույնը խմելու ջրով ջրամբարներ լցնելու դեպքում։ Այնինչ ամերիկացիներն օգտագործել են 400 կիլոգրամ։ Ինքնաթիռները Դիոքսինի փոշի են տարածել ողջ երկրով՝ խաղաղ բնակավայրերում նույնպես՝ դանդաղ և տանջալից մահվան դատապարտելով թե՛ կանանց, թե՛ երեխաներին։
46 - Բաո, նե՛րսարի։ - Լսումեմ,պարոնենթասպա։ - Գործի անցիր, մկրատդ որտե՞ղ է։ - Խնայեք… - Մի րոպե սպասիր, Բաո, կարծում եմ՝ կապիտանը ասելիք ունի։ Ցանկացած հակամարտության պարագայում առանձնահատուկ կարևորություն ունի տեղեկատվական պատերազմը, և սա ապացույցն է այն բանի, որ մարդն այլևս քարանձավում բնակվող արարած չէ, սակայն իր նմանին կործանելու նրա մղումները դարակուտակ քաղաքակրթություն են ջնջում՝ մարդուն իր քարանձավը վերադարձնելով։ Ամենակատարյալ գործիքը միտքն է, իսկ բանականության բոլորվիրահատություններնիրականացվումենհենց ա՛յսգործիքով։ Թշնամուն կեղծ ճշմարտություններով ապակողմնորոշելը տեղեկատվական պատերազմի հանրահայտ և ամենաարդյունավետ հնարքներից է։ Համաձայն ԱՄՆ զինվորական կանոնադրության՝ ամերիկացի յուրաքանչյուր զինծառայող, գերի ընկնելու դեպքում, պարտավոր է պահպանել իր կյանքը հնարավոր բոլոր միջոցներով։ Այս նպատակն իրականացնելու համար ստեղծվում են տվյալ իրավիճակին հարիր տեղեկատվական պղպջակներ, որոնք փոխատեղված ճշմարտություններ են պարունակում, և հարցաքննության ենթարկվող ամերիկացի զինվորականը «խոստովանում» է հենց սա՝ թշնամուն մոլորության մատնելով։ Ալեքսանդր Գոմեսը քաջատեղյակ էր այս ամենից ու հստակ պատկերացում ուներ առաջին գծում ծավալվող իրադարձություններիմասին։Նագիտեր,որներկայումարդիականթվացող, բայցիրականումկեղծտեղեկությունները,այլխոսքով՝ռազմականգաղտնիքները,խիստմոտենֆրոնտումծավալվողգործո-
47 ղություններին, և թշնամու հետախուզությունը այս տեղեկատվության պղպջակներով է սնվում։ «Սակայն երբեք և ոչ մի գնով չեմ բացահայտի այն գաղտնիքները,որոնքճշմարտությանատամներնենմերկացնում,-մտածում էր Ալեքսանդրը։- Երբե՛ք։ Եթե կամազրկող շիճուկներ չներարկեն,ֆիզիկականտանջանքներըկկրեմմինչիմահ»։ - Մեր տեխնիկան տեղաբաշխված է այ այստեղ,- քարտեզի վրահամապատասխանտարածքներցուցանելով՝բացատրում էր կապիտանը,- իսկ հարթավայրային այս տարածքը օդանավակայանիդերէկատարում։ - Դո՛ւրս գնա,Բաո։ - Լսո՛ւմեմ։ Ենթասպանմտատանջությանմեջ էր,սակայնհավատումէր թերևս։ Սա հաստատվում էր Բաոյին դուրս ուղարկելու նրա հրամանով, և սա վկայությունն էր այն բանի, որ Վիետնամի հետախուզությունը հենց ա՛յս տեղեկություններին էր տիրապետում։ «Մերոնք լավ են աշխատում,- ինքն իր մեջ ուրախանում էր կապիտանը,-այսճիվաղիուղեղումուրիշբանչկա՝ապատեղեկատվությունից բացի»։ - Հետո՞, շարունակի՛ր, կապիտան։ - Հետո՝ի՞նչ։ - «Թունելայինառնետների»տեղըցույցտուր։ - Հարավային հատվածի ջունգլիներում ճամբար կա, կոնկրետ տեղը ինձ չեն ասել։ - Խոսքիդմեջմիտեսակշատենճշմարտությունները,կապիտան, բայց ոչինչ, կստուգենք։Ուրի՞շ։ - Այսքանը։ - Կնոջդ չե՞ս կարոտել, կապիտան, երևի երեխա էլ ունես,չէ՞։ - Ուրիշիերեխայինեմորդեգրել։ - Ինչո՞ւ։
48 - Այդպես ստացվեց։ - Իսկ պատկերացնո՞ւմես՝կինդու երեխադհիմաջունգլիներում լինեին, Դիոքսինով վարակված լճակի մոտ ու նվաղեին ջուրխմելուցանկությունից։Հապամտածի՛ր.ի՞նչկաներիրդու, եթեինչ-որմեկըխլերընտանեկանքոերջանկություննուառողջ ապրելու քո իրավունքը՝ կատարյալ դաժանություն դրսևորելով, տանջալիցմահպատճառելովմտերիմմարդկանց։ Ալեքսանդր Գոմեսը լսում էր, բայց չէր հավատում ականջներին։ «Տեսնես ո՞վ է այս մարդը,- մտածում էր կապիտանը,- ո՞վ է եղելնախկինում,ևհիմաի՞նչ էդարձրելնրանպատերազմը։Սակայն ի՞նչ կանեի ես… Վիետնամցի ենթասպան խեղդվում է վրեժի ծարավից, կասկած չկա։ Իսկ եթե Թերեզան ու Միքայելը գալարվեինճահճոտջունգլիներում՝հողըճանկռելով, բառաչելով արյուն ու զառանցանք…»։ - Ինչ էլ լինի,- պատասխանեց Ալեքսանդրը,- ես կփորձեի մարդմնալ։ - Հեշտ ես ասում։ Ինչևէ… Վերջում քեզ գլխիվայր կախելու ենք, գիտե՞ս։ Ձերոնք չեն էլ իմանա, թե ինչ տվյալներ ես մեզ հայտնել։ - Գնդակահարե՛ք։Խնդրումեմ,հենցհիմա՛։ - Ես, իհարկե, սիրով կգնդակահարեի քեզ, բայց, կներես, չեմ կարող։Որովհետև քո Ամերիկան այստեղ տանջալից մահ է բաժանումանմեղմարդկանց։Տեսե՞լես,թեինչ է քաշումմայրը,երբ երեխան օրեր շարունակ աղեկտուր ոռնում է՝ մոր գրկախառնության մեջ թավալվելով։ Ո՞ր մեկն ասեմ։ Էնպես որ, գնդակահարությունչիլինելու։ - Ես չեմ սկսել այս պատերազմը, ենթասպա։ Ինչ կանեք ինձ հետ՝ չգիտեմ, բայց ուզում եմ իմանաս, որ զզվում եմ այս ամենից կատարյալ զզվանքով։ Եվ ընդունում եմ քո խոսքերը։ Դուք ճիշտ եք։ Անձամբ ես՝ կին կամ երեխա չեմ սպանել երբեք։
49 - Դե՜, հիմա՛, առա՛յժմ չես սպանել, բայց կարո՞ղ ես ասել, թե վաղն ինչ է լինելու, թե ինչ հրաման կկատարես վաղը։ - Սա էլ ճշմարտություն է։ - Ես քեզ մարդու տեղ եմ դնում, կապիտան, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ես էլ եմ զզվում այս ամենից։Բաո, նե՛րս արի։ ՏասներորդօրվավերջումԱլեքսանդրԳոմեսնընդհուպմոտ էր խելագարության սահմանին։ Ոտնաթաթերը փաթաթված էին աղտոտ լաթերով, կապտասև սրունքների մաշկը փայլում էր՝ ի ցույց դնելով թարախի առկայությունը։ Նա պառկած էր կուչուձիգ,գետնափորխորշիխոնավհատակին,ևմորմոքնէրգոյությանմիակիրականությունը։ Տառապանքի մեջ տանջանք չկար այլևս, և ցավ չկար ցավի մեջ, իսկ ապրելու ցանկությունը հեռու էր կյանքից։ ԱՅՍ ՄԱՐԴԸԵՎՍ ՍՏԵՂԾՎԱԾ ԷՐ ԱՍՏԾՈ ՊԱՏԿԵՐՈՎ ՈՒ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ։ Արտաքին աշխարհից ձայներ չէին թափանցում, խավար էր՝ անվերջ, համաձույլ։ Եվ իշխանություն չուներ կապիտանն իր մտքիվրա,այլլողումէրբանականությանընթացքինհլու՝վերստին վերապրելով եղելություններ, որոնք անչափ հեռու եզերքումէին։ «Թերեզա… Ի վերջո ո՞վ է մարդը։ Չէ՞ որ մենք բոլորս հետմահու հերոսներ ենք, քանզի մեզ բոլորիս տրված է մահ ճանաչելու սխրանքը։ Օտար երեխա՜… Նա հիմա խոսում է ու քայլում։ Նա կտրում է սենյակի ահռելի տարածությունը՝ պստլիկ իր ոտքերըթփթփացնելով։ Նա դեռ չգիտի, թե ինչ է կյանքը։ Այստեղ մարդ չկա… Անիծյալ տեսիլքներ…