The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Lusine Babayan, 2024-05-23 02:36:40

Ով է Աստծո նման

Ով է Աստծո նման

100 կանգնածէցնորմանեզրին,իսկխելագարությանախտանիշները դեռ գաղտնի փուլում են։ - Ում դեմ ես պայքարո՞ւմ,- ակամա ժպիտը թաքցնել չկարողանալով՝ հարցրեց Ալեքսանդրը։ - Ծաղրո՞ւմես։ - Ո՛չ, իհարկե, սակայն շատ զավեշտական բաներ եմ լսում։ - Միրոպե,հիմակկարդամԱստվածաշնչից… - Գրողի ծոցը…- Բռունցքով սեղանին հարվածելով՝ Ալեքսանդրը կանխեց կնոջը։- Ինքդ ասա, այսինքն՝ կրկնիր միտքդ։ Ում դեմ ես պայքարո՞ւմ։ - Արդեն ասացի. սատանայի ու նրա դևերի։ - Միքայե՛լ , մի այստեղ արի։ Մահճակալի տակից դուրս գալով՝ երեխան մոտեցավ անվստահ,վախվորքայլվածքով։ - Սրբիր արցունքներդ,- որոտաց Գոմեսը,- ես քեզ կռվել կսովորեցնեմ, բայցդահետո։ Հիմա ասաինձ. քոկարծիքով աղոթքն ինչի՞ համարէ։ Սակայն երեխան լռում էր՝ այս իրավիճակի մեջ չկողմնորոշվելով։ - Խոսիր,-խրախուսեցԹերեզան,-դուգիտեսամենակարևոր ճշմարտությունըևդրանից ամաչելու կարիք չկա։ - Աղո՞թքը… - Այո, այո,աղոթքը։ - Աստվածաշնչումգրված է,որմարդը պիտի աղոթի, որպեսզիկարողանապաշտպանվելսատանայից ու նրադևերից։ Այս պատասխանը խելագարության հասցրեց կապիտան Գոմեսին։ - Մոտ արի,- երեխայի թևից քաշելով՝ բղավեց Ալեքսանդրը։- Տեսնո՞ւմ ես բաժակը։ Վերցրու ուխմիր։


101 Հորզայրույթիցսարսափելով՝Միքայելնաղիողորմծղրտաց, իսկԹերեզաննետվեցնրանպաշտպանելու։ - Այդ ի՜նչ ես անում,- ողբաձայն աղաղակեց կինը,- խելքդ թռցրե՞լ ես, ինչ է։ - Հեռո՛ւ,- մռնչաց Ալեքսանդրը։ Աչքերի առջև կարմիր օղակներ հայտնվեցին, և նա ապտակեց կնոջը։ Ծանր էր ձեռքը, իսկ բազուկը՝ զորավոր։ Կինը փշրվեց արևկեզեղեգիպես,ոտքերըծալվեցին,ուգիտակցությանկայծըմարեցնրացնորակոծբանականությանմեջ։ Միքայելըփախավխելապատառ,իսկկապիտանԳոմեսըմի պահ ընդարմացավ իր ցասման ու արդարության մեջ։ Վիսկիի մնացորդը հենց շշից խմելով՝ թողեց կնոջը խոհանոցիհատակին ու դուրս եկավ այլևս երբեք չվերադառնալու հստակ մտադրությամբ։ ԳԼՈՒԽ 13 Արյան վերջին կաթիլը «Եկել է պարտքս վճարելու ժամը,- ինքն իր մեջ կռվում էր Ալեքսանդրը։- Այո. չեմ կարողանում ապրել ուրիշի գաղտնիքով, բավակա՛ն է»։ Գրպանից հանելով դեղնասևավուն մի թերթիկ, որ նոթատետրից պոկված էջ էր հիշեցնում, կապիտանը ճշտեց հասցեն ու շարժվեց Բրուկլին թաղամասի ուղղությամբ։ Ճանապարհը երկարէր։ Հագեցրեց ծարավըգարեջրով,միփոքրմնաց բարում և սուրճի բաժակի վրա կռթնած դեռ ծանրութեթև էր անում առաջիկահանդիպմանհավանականզարգացումը։Հետոխանութ մտավ, շոկոլադ ու վիսկի գնեց և կես ժամ անց արդեն նախանշված շենքի մոտ էր։ «Երրորդհարկ,աջկողմիդուռ,-դասսերտողաշակերտիջա-


102 նասիրությամբ կրկնեց թղթում գրված ցուցումն ու սկսեց բարձրանալ»։ Ծանր, երկաթյա դուռը բացվեց անաղմուկ։ Կարմրահեր, պեպենոտ և մեծ բերանով գեղեցկուհին զննում էր Ալեքսանդրին։ Թերևս կռահում էր անծանոթի ով լինելը, սակայն լռում էր դեռ՝ հանդիպման հետագա ընթացքը ինքնահոսի թողնելով։ Կնոջ աչքերի մեջ նայելով՝ Ալեքսանդրն ընկճվեց մի պահ, մոռացավ առաջին բառերը, որ հատկապես նախապատրաստել էր այս առերեսման համար։ Նրա շքեղ, մինչև կոճերը հասնող սև շրջազգեստը սուգ էր վկայում,իսկխաժ աչքերումթոշնել էրերբեմնիփայլը։Մանկահասակ մի աղջնակ դուրս եկավ սենյակից, փաթաթվեց մոր փեշերինուհարցականհայացքըանծանոթից չկտրելով՝ շշնջաց. - Մայրիկ, ո՞վ է եկել։ Ալեքսանդրն անմիջապես ճանաչեց նրան, քանզի ծոցագրպանումուներերեխայիլուսանկարըևանուննէլգիտերնախապես։ - Բարև ձեզ,- հարգալից գլուխ տալով՝ ասաց կապիտանը,- սա Ջերոմ Մայերի բնակարա՞նն է, ես ճի՞շտ եմ եկել։ - Համեցեք։ Կինը մի կողմ քաշվեց, իսկ աղջնակը անցավ դռան ետևը, որպեսզի ծածկի ներս մտնողի ետևից։ - Հյուրասենյակը աջ կողմում է,- ասաց կինը,- ուղիղ և աջ։ Ալեքսանդրը շարժվեց նախանշված ուղղությամբ՝ հնարավորինս ուղիղ քայլելու ճիգեր գործադրելով, իսկ կինը թաքուն սրբեցարտասուքը։Հյուրասենյակումնրանքմիպահհայտնվեցին դեմ առ դեմ, լռեցին մի պահ, ապա Ալեքսանդրն ասաց. - Ավգուստա… Կինն օղակեց կապիտանի պարանոցն իր սևածածկ թևերով, փաթաթվեցնրբանույշևգլուխնուսինդնելով՝հեկեկացինքնամոռաց։


103 Իրավիճակը սխալ գնահատելով ու կարծելով, թե մայրը վտանգիմեջ է,աղջնակըխցկվեցնրանց արանքը՝մայրի՜կ,մայրի՜կբղավելով։ Ավգուստանետքաշվեց։ - Մի վախեցիր, Դիաննա, այս մարդը կապիտան Ալեքսանդր Գոմեսն է, հորդ մտերիմն ու ընկերը։Բարևիր նրան։ - Բարևձեզ,-ամոթխածթոթովեցաղջնակը։ - Ողջույն, օրիորդիկ։ Դիաննայի առջև պպզելով՝ Ալեքսանդրը նրան մեկնեց շոկոլադեձողիկներովտուփը. - Վերցրու, սա քոնն է։ - Շնորհակալություն։ Լավ դաստիարակությունն ու բնածին նազանքը լրացնում, կատարելագործում էին ոսկեգանգուր վարսերով աղջնակի գեղեցկությունը։ - Նստեք, Ալեքսանդր, բազմոցին կամ բազկաթոռին միգուցե, ի՞նչ եքկանգնել։ - Այո. շնորհակալություն։ Սա էլ վերցրեք, խնդրում եմ,- վիսկիիշիշըԱվգուստայինմեկնելով՝ասացկապիտանը։ - Սիրով ընդունում եմ Ձեր նվերը, որովհետև գիտեմ, որ ամուսնուս հետ շատ մտերիմ եք եղել և ձեր մեջ ձևականություններ չեն եղել։ Մի քանի րոպե զրուցեք Դիաննայի հետ, իսկ ես շատարագկպատրաստեմսեղանը,չեքէլհասցնիձանձրանալ։ Ավգուստան բերում էր սառը խորտիկներ, քաղցրավենիք ու խմիչք, մի խոսքով՝ այն ամենը, ինչը որ գտնվում էր հանպատրաստից այս հյուրասիրության համար։ - Տիկնիկիդ անունն ի՞նչ է,- ժպտաց Ալեքսանդրը՝ Դիաննայինդիմելով։ - Մերի։ - Շատ գեղեցիկ հագուստներ ունի Մերին։ Իսկ երբ տանում ես քնելու,չի՞ տզտզում։ Դիաննանկամաց-կամացընդունումէրհաղթանդամանծա-


104 նոթիներկայությունը։Երբբակումթեժանումէինխաղերնուվիճաբանություն էր սկսվում, հասակակից երեխաներից ոմանք սպառնում էին, թե՝ հայրիկիս կկանչեմ։ Դիաննան միշտ էլ պարտվում էր համանման իրավիճակներում։ Երեխան սպասում էր սրտատրոփ՝ ամեն օր երազելով Ջերոմ հայրիկի վերադարձը, սակայն դեռ չգիտեր, որ վերադարձ չի լինելու այլևս։ Ժամանակ առ ժամանակ գաղտագողի հայացքներ նետելով՝ Դիաննան ուսումնասիրում էր Ալեքսանդր Գոմեսին, իսկ նրա ուժն ու առնական կառուցվածքը գրավում էին աղջնակին։ Ենթագիտակցական այս մղումը մեծ դեր ունեցավ նրանց նորասկիզբ փոխհարաբերություններում։ Դիաննան բերեց տիկնիկներով լեցուն արկղն, ու անլեզու գեղեցկուհիները կենդանացան՝բացահայտելովսրտաբուխապրումներ,որոնքբնավորվել էին աղջնակի ներաշխարհում։ Ալեքսանդրը դարձավ նրանց բոլորի հայրը, իսկ Դիաննան խոստացավ, որ կկերակրի քմահաճ իր աղջիկներին, կտանի մանկապարտեզ ու ճիշտ ժամանակինկուղարկիքնելու։ - Տեսնո՞ւմ եք,- Ավգուստային դիմելով՝ բացականչեց Ալեքսանդրը,- միանգամից տասներկու երեխայի հայր դարձա, ընդ որում՝ բոլորն էլ գեղեցկուհիներ են։ - Բայց նրանք ինձ երբեմն չեն լսում,- խոսակցությանը միացավ Դիաննան,- ինքնագլուխ իջնում են բակ, կռվում են ու ցեխոտվում։ Շատ դժվար բան է երեխա մեծացնելը։ - Իսկ դու հաշվել գիտե՞ս,- ժպտադեմ հետաքրքրվեց Գոմեսը,- կարո՞ղ ես հաշվել մինչև քսանը։ - Մինչևքսա՞նը…Ո՜ո՜ո՜չ… - Այ հենց դրա համար էլչես իմանում,թե տանը քանի երեխա է մնացել ու թե քանիսն են իջել բակ,- բամբ ծիծաղեց կապիտանը։-Մատիտներիդտուփըկբերե՞ս։ Դիաննան վազեց խնդրանքը կատարելու, իսկ Ավգուստան ասաց.


105 – Սեղանը պատրաստ է, մոտ նստեք, խնդրեմ։ Նրա ձայնը ժայռապռունկից ծորացող ջրի երգ էր հիշեցնում, իսկ ռնգային, ցածր հնչյունները թախծալուր էին։ Ալեքսանդր Գոմեսը մի պահ կտրվեց այս իրականությունից՝ մտաբերելով կարևորություն չներկայացնող ինչ-որ իրադարձություններ, որոնքթերևս մոռացված պիտի լինեին։ «Այքեզբան,-մտովիզարմացավկապիտանը,-կարծեսերկու իրականությանմեջլինեմմիաժամանակ»։ Բայց մտապատկերը չէր հեռանում ոչ մի կերպ ու չէր լքում հուշերից հաղթվող մարդու բանականությունը։ Եվ սահում էր մակույկը հոսանքն ի վար՝ մթնածիր ստվերներ ճեղքելով, և համրէինՎիետնամիջունգլիներիցփախստականշշուկները,և մահն էր ծպտյալ։ Մակույկը հմտորեն կառավարելով՝ ԱլեքսանդրԳոմեսըվերադառնումէրհատուկառաջադրանքից,իսկ գերսրված լսողությունը որսում էր թերևս անլուր ելևէջներ։Ափամերձ քարերին բախվող ալիքներից կաթիլներ էին ցայտում։ Թվումէր՝ինչ-որմեկըզվարճանումէ՝իրկիթառիլարերինհենց այնպեսհարվածելով,իսկկաթիլներից յուրաքանչյուրնիրինքնուրույն կյանքով ապրող հնչյուն էր հիշեցնում։ Ահա հենց այս հնչյուններն էր որսում կապիտան Գոմեսը հիմա՝ Ավգուստայի ձայնը լսելիս, և միաձուլվել էին երկու հակընդդեմ իրականություն, որոնց մեջ ակամա մխրճվել էր կապիտանն ու չէր ազատագրվում ոչ մի կերպ։ - Բերեցի,- վազեվազ սենյակ մտնելով՝ բացականչեց ԴիաննանումատիտներովտուփըմեկնեցԱլեքսանդրին։ - Ապրես,-փաղաքուշձայնովպատասխանեցմայրը։-Նստիր սեղանիմոտ։Հիմակընթրենքմիասին,իսկԱլեքսանդրըկզբաղվիքոմատիտներովհացկերույթիցհետո։ Երեխան ընդունեց մոր պատվերը ստորին շրթունքը ուռեցնելով, բայցենթարկվեց լռելյայն։


106 - Այո, անպայման,- խոստացավ կապիտանը,- այսօր հաշվել ենքսովորելու։ - Դե, վերցրեք,- ափսեն մոտեցնելով՝ հյուրասիրել սկսեց Ավգուստան։-Եթե նախապեսիմանայի,որ գալու եք, հավուրպատշաճի կնախապատրաստվեի։ - Ձեր ուտեստները լիուլի բավարար են, որ մարդն իրեն երջանիկ զգա,- իր բաժակի մեջ վիսկի լցնելով՝ պատասխանեց Ալեքսանդրը։- Դուք ի՞նչ եք խմում. կներեք, առաջ Ձեր գավաթը պիտիլցնեի։ - Գինի,թերևս… - Իսկ ես՝ հյութ,- մեջ ընկավ Դիաննան։ Ապա ծանրացավ լռության րոպեն, իսկ կապիտանը սկսեց բառեր որոնել։ Ավգուստայի բարեկիրթ շարժուձևը հաճույք էր պատճառում աթոռի վրա հաճախակի շարժվող տղամարդուն։ Նստատեղի զսպանակները ճռճռում էին, իսկ խոսակցություն չէրսկսվում։ «Կմեռնեմ հիմա, եթե մի բաժակ չխմեմ։- Միտքը կայծակնափայլ լուսավորեց կապիտանի բանականությունը՝գործողությանդրդելով»։ - Մի խոսք ունեմ։ Եկեք խմենք՝ հիշելով նրան, ով կամեցել է, որ կայանա այս հանդիպումը։ԵկեքխմենքՋերոմի համար։ - Հայրիկ Ջերոմի՞,- փոքր ինչ զարմանալով՝ հարցրեց Դիաննան։ - Այո, պստիկս, հենց նրա։ Սպիրտի առկայությունն արյան մեջ նպաստավոր եղավ։ Լարվածությունը սկսեց նահանջել։ - Իսկ դուք ինչո՞վ եք զբաղվում, Ալեքսանդր, աշխատանք ունե՞ք։ - Դեռ չգիտեմ,թե ինչ եմ անելու վաղը։ Զինվորական ակադեմիան ավարտելուց հետո անցել եմ զինծառայության, այլ մասնագիտություն չունեմ։ Զինծառայության համար պիտանի չեմ


107 այլևս, քանիորվիրավորվել եմՎիետնամում։Բայց պետությունը ցմահ թոշակ է շնորհել, համեստ կյանքով ապրելու համար բավարարէ։ - Մենք ձեր տանը մի անգամ եղել ենք, ես ու երեք ընկերուհիներս,Թերեզանչի՞ պատմել։ - Եղել եք մեր տա՞նը։- Այս հայտարարությունը խիստ զարմացրել էրկապիտանին։-Ե՞րբ…Թերեզային ճանաչո՞ւմեք։ - Այո, ճանաչում եմ։ Ձեր Միքայելը արտասովոր երեխա է։ Նրա մեջ բնածին տաղանդ եմ նկատել, երբ մեծանա՝ մեծ մարդ է դառնալու.խոսքսհիշեք։ - Մայրիկ,կապիտանԱլեքսանդրըՄիքայելիհա՞յրն է։ - Այո, իմ խելացի, հիշո՞ւմ ես։ Խոսելու արտոնություն ստանալով՝ Դիաննան հապշտապ սկսեց բլբլալ. - Մենք ոստիկանական շչակով մեքենա էինք տարել Միքայելին,չէ՞, մայրիկ։ Չգիտեր, թե անջատիչը որտեղ է… - Մի րոպե, մի րոպե…- Եվս մի բաժակ լցնելով՝ Ալեքսանդրը պարպեց պարունակությունն առանց այլևայլության և պանիր ծամելով՝ ասաց. - Հարցիսչպատասխանեցիք, Ավգուստա, Թերեզային որտեղի՞ց եք ճանաչում։ - Զբոսայգում ենք ծանոթացել։ Ես ու ընկերուհիներս թերևս ամեն օր հանդիպում ենք այդ տարածքում, մի ժամանակ Թերեզան էլ էր գալիս. զբոսնում էին Միքայելի հետ։ - Այ քեզ բան…- Ալեքսանդրը երբեք չէր պատկերացրել, թե այսհանդիպումընմանշրջադարձկունենար։ «Դե, ինչ կա որ,- մտածում էր կապիտանը՝ Ավգուստայի տեղեկությունները կշռադատելով։- Բայց սպասի՛ր։ Ինչ-որ բան կարծես սառեցրել է նրանց փոխհարաբերությունները։ Եթե նրանք եղել են մեր տանը, ուրեմն՝ պատվել են կնոջս բարեկամական այցով։ Ապա ի՞նչն է խրտնեցրել Թերեզային, և ի՞նչ


108 պատճառովէնակոծկելայսիրադաձությունները,որոնքերբևէ չեն հիշատակվել մեր զրույցներում։ Կինս տարօրինակ է։ Հաստա՛տ։ Նրա հիվանդագին քմահաճույքները գնալով խորանում են՝ օրըստօրե բարձրացնելով գերության պատեր, որոնք հաշմումենՄիքայելիանհատականությունը։Խե՛ղճերեխա։Վիետնամի ջունգլիներում ամեն բան պարզ էր ու հասկանալի. կա՛մ դու կսպանես, կա՛մ կոչնչանաս ինքդ։ Այնինչ ամենանողկալի ոտնձգությունները կյանքի են կոչվում խաղաղությա՛ն մեջ, և մարդկության ամենակործանարար սպանդն իրականանումէ խաղաղությա՛ն պատերազմով։Քանզիթշվառընաչէ,ումկյանքը ակնթարթային մահն է խլում, այլ առավել թշվառ են նրանք, ովքեր հալվող մոմի տանջանքով են սպառվում՝ բարոյական մահվանանկումըճանաչելով։Ապա,ուրեմն,եսինչպե՞սարդարացնեմ Թերեզայի արարքը և հասկացնեմ նրան, որ խաղալիք չունեցող երեխան կամաց-կամաց բարոյալքվում է՝ դառնալով մորխաղալիքնուկամակատարը։Հիմա՛րկին։ԻսկմիգուցեՄիքայելին մանկատո՞ւն տանեմ…- Այս միտքը տարալուծվեց ալկոհոլի գոլորշիներում, որ մշուշվել էին Ալեքսանդրի գիտակցության մեջ, և կապիտանը հանկարծ հառաչեց բարձր, անբռնազբոս»։ Ավգուստան լռում էր՝ կռահելով ջլապինդ տղամարդու ներսում փոթորկվող թուլությունը։ Կերակրում էր Դիաննային, օգնում էր, որ աղջնակը թեյ խմի առանց հեղուկը թափթփելու, ստեպ-ստեպբառերէրփոխանակումնրահետ՝համատեղհացկերույթիանդորրըպահպանելովևտհաճմտքերիցազատվելու հնարավորություն ընձեռելով կապիտանին։ - Իսկ ձեր շփումները կնոջս հետ չշարունակվեցի՞ն հետո,- ի վերջո հարցրեց կապիտանը,- եսիսկորեն անտեղյակ եմ։ Ավգուստան չէր կողմնորոշվում, թե իրականության ո՛ր հատվածը պետք է ներկայացնի Ալեքսանդրին հիմա։ «Ճիշտըորևէտեղեկությունչտալնէ,թող Թերեզան ինքըբա-


109 ցատրվի ամուսնու հետ ու թող ներկայացնի եղելությունն այնպես, ինչպես ինքը հարմար կգտնի։ Այլապես՝ վիճաբանության հոտ է գալիս, իսկ ես չէի ցանկանա, որ ամուսինները գժտվեն իմ պատճառով,- մտովի որոշեց կինն ու ասաց». - Երբ երեխաները սկսում են մեծանալ, նրանց քնի ռեժիմը փոխվում է։ Համապատասխանաբար, փոխվում են նաև զբոսանքի ժամերը։ Կարծում եմ, հետագայումչհանդիպելու պատճառը սա՛ է։ Մենք, այսինքն՝ ես ու ընկերուհիներս, մեկ այլ այցելություն էինք նախապատրաստումհետո, ուզումէինք ծանոթանալ Վիետնամի պատերազմով անցած Հերոսի հետ։- Ավգուստան լռեց մի պահ, ապա շարունակեց խուլ, անհուսության ելևէջներպարունակողձայնով։-Ջերոմինամակիցհետոանդիմադրելիորեն փափագում էի մեր հանդիպումը, Ալեքսանդր, նույնիսկ երազել եմ այս օրը, ահա ասում եմ ազնվորեն, և ահա նախախնամությունը բարեհաճ եղավ իմ հանդեպ։ Բայց մենք կարծեսխոսքովընկանք։Ախա՜րմիբանկերեք,Ձերափսենմաքուրէ՝ձիթապտղիերկուկորիզըչհաշված։Այլապեսկնեղանամ ու ոչինչ էլ չեմ ասի բոլոր այն կարևոր բաներից, որոնք հարկ է որ բարձրաձայնվեն այս օրվա ընթացքում։ Դե՛… Հոժար կամքո՞վ եք վերցնելու, թե՞ ինքս դնեմ։ Աննախադեպ ջերմության մի ալիք լիաբուռն հորդեց Ալեքսանդր Գոմեսի էության խորքում, և կապիտանը ժպտաց երբևէ կորսված խաղաղությամբ։ - Հանձնվումեմ,-կնոջաչքերիմեջնայելով՝ասացԱլեքսանդրը։- Որպես գաղտնիք ասեմ, որ մսեղեն շատ եմսիրում, իսկ յուղաթաթախ այս մսակտորները հենց իմճաշակով են։Ես գիտեմ, թե սա ինչ է։ Մի անգամ համտեսել եմ ընկերոջս՝ Գասպար Սուրենյանցի տանը ու մինչև հիմա, պատկերացրեք, համը բերանումս է։ - Այո, շատ համեղ կերակուր է, օգտագործվում է և՛ սառը, և՛ տաք,- համաձայնեց Ավգուստան,- նայած, թե ով ինչպես է գե-


110 րադասում։ Ընկերուհիս, Աստղիկն է սովորեցրել պատրաստման եղանակը։ Ղավուրմա է՝ Հայաստան երկրի յուրահատուկ ճաշատեսակներից։ - Ճիշտ որ։Սեղան նստելու պահից առ այսգլուխէիկոտրում, սակայն անուննայդպեսէլչկարողացահիշել։Բայցնախխմենք մի բաժակ, դեմ չե՞ք, Ավգուստա։ - Բնա՛վ։ Համարեք, թե ձեր տանն եք, Ալեքսանդր, ու մի քաշվեք,խնդրումեմ, տնավարիկերեք ուխմեք ինչքան որ կցանկանաք։ ՄԹՆԱՍԵՎ ՍՏՎԵՐՆԵՐ… Նրանցթափանցիկ,սուրեզրշեղբհիշեցնողմարմիններըհարություն են առնում այնտեղ, ուր արևի ոսկեգանգուր որդիներն են թավալվում։ Ստվերները կենաց զորություն են կորզում՝ արեգաչ11 մանուկներ գլխատելով, ներըմպելով նրանց հոգեվարքիչարչարանքը, որիցխելագարվումեն հետո… Ոգելից գիշերներ… Լուսաբաց տրվում է լոկ այնժամ, երբ լույսի արյունն է ծորում խավարի երակներից, և ծնկասող բյուր վհուկներ լափումեն գիշերվասիրտը։ Ամռան փոքրիշատեզովզեփյուռնէրխաղումվարագույրների հետ, իսկ ապակիներին ձույլ արևը սփռում էր ՄԹՆԱՍԵՎ ՍՏՎԵՐՆԵՐ… - Ալեքսանդր, մատիտները չե՞նք հաշվելու,- զրույցին միանալով՝թնկթնկացԴիաննան։ - Ոչ, ոչ, արդեն ուշ է։- Ավգուստան փորձում էր կանխել երեխային,սակայնխոսումէրհնարավորինսմեղմ,որպեսզիչկոտ11. Արեգաչ. հեղինակային բառ է։


111 րի նրա փխրուն ցանկությունը։- Հաշվել կսովորես հաջորդ անգամ, երբ Ալեքսանդր Գոմեսը մեզ կայցելի կրկին… - Տուր տեսնեմ,- պատրաստակամ արձագանքեցկապիտանը,ապա,խոսքնԱվգուստայինուղղելով՝շարունակեց.-Միարգելեք,խնդրեմ,սա ընդամենըմի քանի րոպեի գործ է։ Կհաշվենք, ու Դիաննան կգնա քնելու։ Համաձա՞յն եք։ - Եսհամաձայն եմ… … Լիառատ ուրախություն, որից երեխաները վերթևում են հետո։ Մինչ նրանք յուրացնում էին հաշիվ պահելու բարդտեխնիկան, Ավգուստան բերում էր մաքուր ափսեներ, սուրճի նախապատրաստություն էր տեսնում և անում էր այս ամենը առանձնահատուկ հաճույքով ու պատրաստակամությամբ։ - Ուրեմն, ահա երկու մատիտ, որոնք դրված են կողք-կողքի։ Իսկ ես տալիս եմ քեզ ևս մեկը։ Հաշվել սովորելու այս հանրաճանաչ մեթոդը կիրառելով՝ ԱլեքսանդրԳոմեսըմտաբերումէրիրմանկություննուհիշումէր եզակիթանկ ակնթարթներ, որոնք չեն կորսվումերբեք։ Մարդը չգիտի, թե բանականությունն ինչ սկզբունքով էհամակարգում անցյալում առկա տպավորություններ, որոնք շարունակ ամբարվում են հուշերի շտեմարանում, և չգիտի, թե միտքն ինչպես է նախապատվում այս կամ այն եղելությունը։ Իհարկե, կյանքում լինում են անչափ նվիրական ակնթարթներ, որնցից մենք բաժանվում ենք ակամա՝ ընդունելով հուշերում կորսվողն այլևս չունենալու ցավը, քանզի բանականությունն ի՛ր ընտրություննէհրամցնում,իսկմիտքըկապերէկտրումսեփական նախաձեռնությամբ։ Ալեքսանդր Գոմեսը, ըստ էության, Դիաննայիհետկրկնումէրիրկյանքումերբևէկարևորխաղնու խաղում էր իր մանկության հետ։ Նա սկզբում չգիտեր, թե ինչ չարչարանքով էր հաց վաստակում կորակոր մեջքով իր հայրը, սկզբում չէր հասկանում ուշ երեկոյան տուն վերադարձող այ-


112 րամարդու լռությունն ու մեկուսի կենսակերպը, բայց անցան տարիներ, և հասունացող պատանու իմաստությունը երբեմնի մութ ճշմարտություններ երևակեց։ Հայրը քչախոս էր ի բնե, իսկ կյանքիդժվարություններընրանիցշարունակխլումէինբառեր, որոնք ակնկալում էր որդին և որոնք ժամանակավրեպ էին հետո։ Ահա և առանձնահատուկ թանկ ու նվիրական էին հոր հետ համատեղ ժամանցն ու խաղերը, և Ալեքսանդր Գոմեսը երբեք չէրբաժանվումհեռավորայդմտապատկերներից,որոնքընտանեկան իրադարձություններ էին վերադարձնում։ Հայրը ստեպստեպ մոտենում էր վառարանին՝ ծխատարի անսարքությունը շտկել կամենալով, իսկ կարպետի վրա խաղացող երեխան բացահայտում էր երկու մատիտին ևս մեկը գումարելու գաղտնիքը։ Պատկերը, ըստ էության, նույնն էր։ Դիաննան հպվել էր անծանոթտղամարդուն՝իբրևճշմարտությունընդունելովնրայուրաքանչյուր խոսքը, իսկ Ալեքսանդր Գոմեսը հաճույք էր ստանումնրաանաղարտմիամտությունից։ - Ահա կապույտն ու կարմիրը։ Հիմա վերցնում ենք դեղինն ու դնում ենք այդ երկուսի կողքին։ Այսպիսով, քանի՞ մատիտ ունես։ - Երեք։- Աղջնակը շողում էր գոհունակ։- Ճի՞շտ եմ ասում, Ալեքսանդր։ - Իհարկե,ոչ մի բարդ բան չկա։Ուրեմնհիմաչենքնայում մատիտներին, ի՛նձ նայիր։ Երկուսին գումարած երկու, ի՞նչ ենք ստանում։ - Չո՜ո՜ո՜րս… Ուրախությունն այլևս զսպելչկարողանալով,Դիաննանվազեց մորմոտ. - Մայրի՜կ, կապիտան Ալեքսանդրն ինձ հաշվել է սովորեցրել։ Ավգուստան գորովանքով էր ընդունումնրանց բարեհաջող մտերմությունն ու իր թախիծն էր արտասվում սրտի մեջ։ Այս-


113 տեղ, այս պահին, ուրիշ տղամարդ պիտի լիներ, և այլաձևպիտիլիներերջանկությունը։ Մի՞թե ծնողի սերը չի վարձատրվում այնժամ, երբ երեխան անկողին է մտնում՝ բարձի տակ թաքցնելով իր օրվա պստլիկ երջանկությունը։ Դուք լսո՞ւմ եք պահարանից քաղցրավենիք հանող մանուկներիթաքուն քթքթոցը, երբ նրանք այդպես՝ քթի տակ քթքթալով ձգվում են ոտնաթաթերի վրա, որ վերին դարակում դրված բլիթին հասնեն։ Դուք չգիտեք, բայց նրանք երբեմն կամացուկ արտասվում են իրենց վերմակների տակ, իսկ առավոտյան խնամքով թաքցնում են իրենց արցունքների մեջ անմեկնելի գաղտնիքներ։ Սիրո բառեր դրեք անկողին մտնող մանկանց վերմակների տակ։ Ու մի որոնեք այդ բառերը հետո, և այդ բառերը մի պահանջեք ձեր երեխաներից հետո։ Դիաննան անկողին մտավ՝ մահճակալին կից սեղանի վրա դնելովկապույտը,կարմիրնուդեղինը։Երեքմատիտ,որոնքայսօրվաերջանկություննէիննկարել։ Ավգուստան ի վերջո սուրճ մատուցեց, և ԱլեքսանդրԳոմեսն այս տնից և այս կնոջից փախչելու ցանկություն ունեցավ։ - Ինձ վիսկի տվեք,- խուլ ձայնով խնդրեց կապիտանը։ Ավգուստանլցրեցբաժակներն,ունրանքխմեցինլռելյայն։Սպիրտը նվաճեց կնոջ մարմինը, և նա կուչ եկավ մի պահ՝ շնչառությունը տեղը բերելով։ Քանզի խուսափում էր թունդ խմիչքներից, բայցհիմա,երբԱլեքսանդրԳոմեսն անցյալիցհարուցված ուրվականի պես էր, ոգին արիություն և զորություն էր պահանջում։ - Այլևս ավելորդեմհամարում«դուք»-ովխոսելը,-լռությունը խախտեցԱվգուստանևկապիտանիաչքերիննայելով՝ասաց. - Ես գիտեմ, թե քեզ ինչպես են խոշտանգել, Ալեքսանդր, գիտեմ, թե ինչպես ես պահպանել մարդկային քո եսը՝ հայրենիքի


114 գաղտնիքներըսեփականկյանքից բարձրդասելով։Ամուսնուս՝ Ջերոմ Մայերի վերջին, հետմահու նամակը թերևս ամբողջությամբ քեզ էր նվիրված։ - Ինչպե՞սթե՝հետմահու։-Ալեքսանդրնապշելէր.անգամմոռացավ մսի կտորը ծամելու մասին ու հիմա նստած էրթուշն ուռած,կիսաբացբերանով։ - Այո, շարունակեց Ավգուստան,- մահվան բոթը ստացելեմ մոտ մեկ ամիս առաջ, իսկ նամակը եկավ դրանից քսան օր հետո։ Ռազմաճակատում, հավանաբար, նման բաներ պատահում են։ Մարդն այլևս չկա, բայց նրա մտքերը դեռ ճամփորդում են աշխարհի ճանապարհներով։Ջերոմը մեծագույն հիացմունքով նկարագրել է Ալեքսանդր անունով մարդու կերպարն ու քաջությունը։ Գիտեի, զգումէի ներքուստ, որ հանդիպելու ենք երբևէ,քանզիհավատումեմնախախնամությանը։ Դիաննայի լուսանկարը գրպանից հանելով՝ Ալեքսանդրն այն դրեց մաքուր, պսպղուն ափսեի մեջ։ - Խոսիր, Ալեքսանդր,- աղերսեց կին առանց լուսանկարին դիպչելու։ Լոկ հայացքով էր շոշափում դեղնասև պատկերը։- Ի՞նչ գիտես Ջերոմի մասին։ Չէ՞ որ եկել ես, որպեսզի կատարես մեռնողիկամքնուհաղորդեսբառեր,որոնքռազմադաշտումեն գնդակահարվել։ Ուրեմն ազատ եղիր, խնդրում եմ, ես ուժեղ եմ այլևս… Ալեքսանդր Գոմեսը բազմիցս պատկերացրել էր այս հանդիպումը նախապես, երբ Նյու Յորք էր վերադառնում օդանավով, ևէլի՝շատանգամներ՝բարումսուրճկամգարեջուրխմելիս։Նա թակարդն ընկած գիշատիչ էր հիշեցնում, իսկ խոսքեր չէին գտնվումբնավ։ «Ինչի՞ցսկսեմ»,-մտածումէրկապիտանն,ուճշմարտության պարանն օղակում, սեղմում էր պարանոցը՝ կոկորդում ցավոտ հուշեր խեղդելով։ - Ջերոմը ձեռքերիս վրա է մահացել,- ի վերջոթոթովեց Ալեք-


115 սանդրն ու հանկարծ խոսեց աննախադեպ թեթևությամբ, կարծեսպատմումէրեղելություններ,որոնքմեկայլիրականության մեջ էին եղել, իսկ ինքը այդ իրողությունների դիտորդն էր եղել ընդամենը։- Նա չորս սրբություն ուներ. դու, Դիաննան, հայրենիքն ու ընկերությունը։ Միասին եղել ենք ամենաթեժ մարտերում։ Ես տեսել եմ քաջարի մարդկանց, սակայն Ջերոմը առանձնահատուկ էր իր տեսակի մեջ։ Եվ գիտե՞ս, թե ինչն է ամենազարմանալին։ Նա ատում էր բռնությունն ու ստորության որևէ դրսևորում։Բայց մարտնչումէր՝ վճարելովզինվորականի իր պարտքը, որն արյան հետ է խաչաձևվում։ Մենք դժբախտ էինք մեր կարծեցյալ հաղթանակների, մարտական մեր հաջողությունների ու փառքի մեջ։ Կյանքը դատարկվեց Ջերոմի մահով… Կարծես իմ էության սկիզբն ու շարունակությունն եմ կորցրել։Տխրությունըապտակէ,ունայնությունը՝հոգևորմահ։ - Ինձանից մի քաշվիր, Ալեքսանդր։- Կապիտանի բաժակը վիսկի լցնելով՝ Ավգուստան վերցրեց խցանահանը. հենց այնպես՝ ձեռքերը ինչ-որ բանով զբաղեցրած լինելու համար։-Խմիր ինչքան որ կամենում ես ու հաց կեր անպայման։ Հիմա մենք վշտակիցբարեկամներենք։ - Այո,իհարկե։ Հրավերին հետևելով՝ Ալեքսանդրը դատարկեց իր գավաթն ու փոքր-ինչ ճոճվելով՝ շարունակեց. - Գիտե՞ս,թե ինչից եմսարսափում։ - Խոսիր, բարեկամ։ - Իմ ամենածանր փորձությունը սկսվում է բարոյական գերությունից։ Ես տեսնում եմ կյանքը շարունակական պայքարի մեջ։Պայքարմղելու միտումըպետք է առանձնահատուկ տեղ ունենա մարդու ներաշխարհում ու երբեք չպետք է գլուխ բարձրացնի դրանից մի պահ կամ երբևէ հրաժարվելու հակումը։ Ամենամեծ, ամենադաժանև ամենաչնչինհաղթանակներն անգամ ինչ-որ բան խլում են մեզանից՝ ինչ-որ բան շնորհելով, սա-


116 կայն պարտությունն ու հաղթանակը թեթևաբարո քույրեր են։ Այստեղ առանձնահատուկը մեզ ի վերուստ տրված կենսակերպն է, որն ավելի լավը չի դառնում և երբեք չի կարող դառնալ ավելի լավը, քանի դեռ դուչես հասցրել նրա ռեխին ուչես փշրել ատամներիցմիքանիսը՝քիթ-մռութից արյունբերելով։ Այսպես ապրելը, իհարկե, դժվար է, բայց, իմ կարծիքով, գոյատևելումիակարդյունավետտարբերակըհենցսակարողէլինել։ Այնինչ կյանքին ընդդեմ քո պայքարն անգամ քեզ չի ազատագրում բարոյական գերությունից, որ ծնվում է մեզանից յուրաքանչյուրի հետ և հետապնդում է մեզանից յուրաքանչյուրին ցմահ։ Միգուցե դու սա հարբածի զառանցանք կհամարես, Ավգուստա, բայց ես չգիտեմ այլ ճշմարտություններ, քանզի…. պարտվածեմՋերոմիմահով։ - Ի՜նչ հրաշալի մտքեր ունես, Ալեքսանդր։- Ավգուստան ուսումնասիրում էր նրան՝ բնավ չթաքցնելով հիացմունքը։- Ասա ինձ, ավելի ճիշտ՝ պատմիր մանրամասն. Ջերոմն ինչպե՞ս մահացավ։ Ես ուզում եմ լսել նրա կյանքի բացակա շշուկները, ուզում եմ լրացնել վերջին էջը, որից անդին մշուշ է ու դատարկություն։ - Դուինձամենադժվարբաննեսխնդրում,Ավգուստա։Ասում ես՝ինչպե՞սմահացավ։Իսկքոկարծիքովի՞նչսկզբունքովենգոյամարտում հերոսները։ Չէ՞ որ կյանքն ամեն օր զոհաբերելու պատրաստակամությունն է սնում մահապարտի հավատը, ուստիև՝ցանկացածհաղթանակմիաժամանակև՛հավատէ,և՛բարոյական գերություն։ Քանզի հաղթանակ ցնծացող մարտիկները միշտէլգերեվարվածենկորստյանցավով,իսկբացակաընկերների ներկայությունը նրանց չի լքում երբեք։ Ջերոմը չի տանջվել, Ավգուստա։Վիետնամցիզինվորներըմեզհնձեցինթիկունքից՝անսպասելիգրոհկազմակերպելով։Մթնշաղնէջունգլիներում չարագործելու ամենահարմար ժամանակը, երբ ստվերներ են երկարում ծուռուձիգ ծառերից, երբ հարալեզների ոռնոցն է


117 լռեցնում գաղտագողի ոտնաձայներ՝ պատրանքն ու իրականությունը խաչաձևելով։ Գիտե՞ս, թե ինչ է նշանակում՝ կռվել մինչև արյան վերջին կաթիլը։ Կարծում ես սա արյունաքամ մարտիկի՞ն է վերաբերում, և կամ ձեռնամարտում ծնկաչոք ռազմի՞կն է ապացուցում այս ճշմարտությունը։ Կոկորդումկարծրացողթանձրուկըխլեց բառեր,որոնքավելորդ կարող էին լինել, քանզի կապիտանն անհամբեր էր թունդ հայհոյանքշպրտելուցանկությամբ։Վիսկիլցնելով՝Ալեքսանդրը պարպեց բաժակն ու մտքերը ժողովելով՝ ասաց. - Շարունակե՞մ։ - Իհարկե՛։-Ավգուստանայրվումէրվառգունատությամբ,որ գինինուհուզմունքնէինվրձնելնրահարթ,նուրբևմաքրափայլ մաշկիվրա։ - Ուրեմն՝շրջիրպատկերը։ - Անխոսենթարկվելով՝ ԱվգուստանվերցրեցԴիաննայիլուսանկարը, որ կապիտաննէր դրել ափսեիմեջ, ու ապշեց՝ ամուսնու ձեռքով գրված մակագրությունը կարդալով։ Սևմատիտով երեք բառ էր խզմզված, ինչը վկայում էր գիրը թողնողի շտապողականությանմասին։ Գրված էր. «Արյանվերջինկաթիլը»։ - Ալեքսանդր,- գերբնական սարսուռից փշաքաղվելով՝ շշնջաց Ավգուստան,- սա ի՞նչ է նշանակում։ Հիմար մի ժպիտ հայտնվեց կապիտանի դեմքին։ «Բայց ի՞նչ եմ անում ես»,- ինքն իր վրա ապշելով՝ մտածեց կապիտանն ու դեմքը ճանկռող ժպիտն անիծելով՝ ասաց. - Հիմա, երբ սպանդը մայր ու մանուկ չի տարբերում Վիետնամի ջունգլիներում, վիետնամցիները բոլորովին այլ իմաստ են գտել «արյանվերջինկաթիլը»հասկացողությանմեջ։Նրանքջոկատներ են կազմավորում՝ 10-ից 12 տարեկան տղաներ զինելով, մատաղացու գառ դարձնելով իրենց որդիներին, քանզի պաշտպանումենհայրենիքնուհողը՝արյանվերջինկաթիլըզոհաբերելով։ Մեր զինվորները սովորաբար նահանջում էին հա-


118 մանման մարտերում, քանզի չէր գտնվում երեխա գնդակահարելուքաջությունը։Երբնեղաչպարտիզաններըմեզհնձեցինթիկունքից, առաջին գիծ դուրս եկավ տղաների ջոկատը՝ անակնկալ հարձակում ձեռնարկելով։ Բաց տարածքում, փորի վրապառկած,սոսկգաճաճթփերիպաշտպանություննունենալով,մենքչգիտեինքմերանելիքը։Փախուստըհարյուրտոկոսանոց մահ կնշանակեր, մարտն ընդունելը՝ բարոյական մահ։ Ջերոմը նշանառության տակ էր վերցրել կուզեկուզ մոտեցող պատանիներին։ Անթերի դիպուկահար էր, բայց ցուցամատը դողում էր շնիկի վրա, իսկ հրացանի հեռադիտակին ձույլ աչքից արցունք էր ծորում։ Հետո սկսվեց դժոխքը։ Մեզանից շատերն արդենթավալվումէինարյանլճերիմեջ,բայցկրակովպատասխանող չկար մեզանում։ Ի վերջո, շարքային Արչիի նյարդերը տեղի տվեցին, և նա իրականություն դարձրեց կոտորածն մանկանց։ Մաղեց նրանց իր M-60 գնդացիրով ընդամենը երեք րոպեում։Այլ էմահամերձտղամարդուչարչարանքը,ևբոլորովին այլիմաստներկանկենացուժըկորցնողպատանուհառաչանքներում։ԱրչինհիմաՆյուՅորքիհոգեբուժարանումէ։Օրերսայցելության էի գնացել, բայց նա ինձ չճանաչեց։ - Իսկ Ջերո՞մը… - Ա՜հ… Ջերո՛մը… Ամուսինդ տղամարդ մնաց անգամ մահվան հետ մարտնչելիս։ Երբ հասկացավ, որ կորցնում է կյանքը, ինձանից մատիտ խնդրեց։ Նրա վերջին բառերն են. «Կյանքիցս առավել սիրեցի Ավգո՛ւստային և իմ արյան վերջին կաթիլը»։ ԳԼՈՒԽ 14 Մարիխուանա Ամռան զովաշունչ զեփյուռն էր թևածում Նյու Յորքիվողոցներում, իսկ էլեկտրական լույսերի հեղեղը կուրացնում էր՝ գի-


119 շերային կյանքի վայելքներ գովազդելով։ Ալեքսանդր Գոմեսը քայլում էր «Three wishes12» խորտկարանի ուղղությամբ, բայց մտքերըմնացելէինՋերոմՄայերիբնակարանում։Թերևսհարբած էր, թերևս չափն անցել էր վիսկի խմելիս, սակայն կարողացել էր պահպանել պարկեշտության բոլոր կանոնները։ Եվ համբուրել էրԱվգուստայիձեռքըհրաժեշտիցառաջ,ևպատվել էր կնոջը ասպետական խոնարհումով, և լռել էր բառեր,որոնք ծաղիկների պես էին և մեռած ընկերոջ շիրիմն էին զարդարում։ Արտառոցքայլքըվանումէրանցորդներին։Ոմանքշրջվումէին՝ հարբած խելագարին ևս մի անգամ զննելու գայթակղությանը ենթարկվելով, ոմանք շամփրում էին հայացքով։ Ի՞նչ էին մտածումնրանք,ևարդյոքի՞նչխորհուրդներէինթևածումնրանցուղեղների գաղտնարաններում։ Ըստ էության, կապիտանը թքած ուներ այս իրականության վրա, քանզի կյանքի փորձով գիտեր, որ մեծամասնությունն ապրում է քար շպրտելու միտումով, իսկկարեկցողանհատներըսակավաթիվեն։Ամռանզովաշունչ զեփյուռը վայելելով՝ Ալեքսանդր Գոմեսն առաջանում էր մանր քայլերով,ալարկոտուանշտապ։ - Ծաղրածո՛ւ,-ատամներիարանքիցնետեցմորուքավորգաճաճը, որ անցավ թերևս Ալեքսանդրի ուսին քսվելով ուկորավ մարդկային հորձանքում։ - Ես քո՛,- թունդ հայհոյեց կապիտանը, ապա քրքջաց բարձր, լիաթոք.- Վիետնամում թշնամին ծծում էր արյունս բացեիբաց, այստեղ նույն բանն անում են ստորությամբ, գաղտնածածուկ։ Սա ի՞նչ կյանք է։ Տեսնես ո՞վ է մոգոնել գոյության դժոխքը, և ո՞ւմ հանճարն է կառուցել մարդկային այս ընտանիքը՝ տաղանդն ու խելագարությունը խաչասերելով։ Ավգուստա… Ալկոհոլիգոլորշիներովներծծված տղամարդըոչ մի կերպ չէր ազատվում խաժ աչքերով գեղեցկուհու ներկայությունից, չէր 12. Three wishes. Երեք ցանկություն։


120 հաղթահարում եզակի այն հուզմունքը, որ համակել էր նրան այն պահից ի վեր, երբ ոտք դրեց Ջերոմ Մայերի բնակարանը։ «Նա ընկերոջս կինն է, ո՛չ ավել, ո՛չ պակաս, և չկա ճշմարտություն մեկ այլ։ Սակայն, գրողը տանի, ես հիմա ի՞նչ եմ մտածում և ի՞նչ եմ ստում ինքս ինձ։ Չէ՞ որ այրվում եմ Ավգուստային ևս մի անգամ տեսնելու ցանկությամբ, բայց ո՞ւր, դեպի ո՞ւր կարողէառաջնորդելայսցանկությունը,երբչկանճանապարհներ, քանզի բոլոր ուղիները արգելափակվում են ընկերոջս գերեզմանով»։ Տաքսի նստելով՝ Ալեքսանդրը մրթմրթաց հասցեն, իսկ սևամորթ վարորդը ծամածռվեց մի պահ։ Վիսկիի հոտը խարսխվել էր նրա ռունգերում։ Սակայն ուշ գիշերվա այս ժամին հանդիպողուղևորներըհիմնականումհարբածէինլինում,սանորությունչէր,ևսևագործությամբհացվաստակողսևամորթըվաղուց իսկ հաշտ էր ներկա իրականության հետ։ «Երանի Հովհաննես Կանայանը խորտկարանում լինի,- մտածում էր կապիտանը՝ իսկապես ցանկանալով ընկերակցությունընրա,ովհարուստէրկյանքիփորձով,ուներհեղինակություն և առնացի կամք ուներ։- Կարգին մարդ էր, նեղության ընկեր եղավ, ոչ թե սրանց պես…»։ ԵվԱլեքսանդրըհայացքովչափեցփողոցովաճապարողհատուկենտ անցորդներին, որոնք, ըստ էության, ոչ մի վատ բան չէինարել։ Ամբոխը տհաճ է, նախ և առաջ, իր յուրահատուկ գորշությամբ, ինչը որևէ այլ բանի հետ չի շփոթվում, իսկ ամբոխի մաս կազմողը առանձնահատուկ է, քանզի ճանաչվում է ցածր, փոքրոգության այլևայլ դրսևորումներ պարունակող իր արարքներով։ Մեքենան կանգ առավ «Three wishes» խորտկարանի առջև։ Վճարելով և վարորդին թեյավճար թողնելով՝ Ալեքսանդրը դուրս եկավ խցիկից։ Թերևսնույնդեմքերնէինսեղաններիմոտ,թերևսանփոփոխ


121 էրմթնոլորտը,որհագեցած էրմարդկայինքրտնքի,սուրհամեմունքներիևթունդծխախոտիհամախառնբուրմունքով։ - Հովհաննես Կանայանը այստե՞ղ է,- մատուցողին մոտենալով՝հարցրեցԱլեքսանդրը։ Երիտասարդն անմիջապես ճանաչեց «Մարտական արիության խաչ» կրող կապիտանին, փոքր-ինչ զարմացավ և չափեց նրան ոտքից գլուխ, քանզի վերջինս այժմ քաղաքացիական հագուստովէր։ - Մի տասը րոպե առաջ գնաց,-չոր կտրեց մատուցողն ու անցավ իրգործին։ «Եվ ի՞նչ,- մտածեց կապիտանը,- հիմա ո՞ւր գնամ։ Տուն չեմ վերադառնալու,բացառվա՛ծէ։Իսկհյուրանո՞ց…Ա՜ա՜ա՜,միրոպե…»։ Բարմենն ինչ-որ բան էր խառնշտորում վաճառասեղանի տակև,պետքէասել,աշխատումէրբուռնջանասիրությամբ։Ալեքսանդրը մաքրեց կոկորդը՝ հազի օգնությամբ ուշադրություն պահանջելով, և ճանկռվող ապակու խզխզոց հիշեցնող աղմուկըդադարեց։ - Ի՞նչ տամ,- գլուխը բարձրացնելով՝ հարցրեց բարմենը։ Մաշկը հոտած կաղամբի գույն ուներ, իսկ աչքերը արնալից, նեղավուն գծեր էին դեմքի վրա։ «Մարիխուանա,- մտածեց կապիտանը։- Աշխարհի արարումից իվերմարդըտառապումէիրնմանին ոչնչացնելու ախտով։ Քաղաքակրթության նվաճումներն արժեզրկվում են ամեն անգամ,երբբանականարարածնանասնանումէիրբանականության մեջ՝ կյանքի կոչելով սպանդ, պատերազմ, կոտորածն մանկանց։ Սակայն եթե գոյության կռիվն ինքնապահպանության բնազդներ է պարունակում, ապա ի՞նչ բացատրություն կարող են ունենալ ինքնակործանման՝ ինքնաոչնչացման դրսևորումները, որոնք մարդն ընտրում է կամահոժար՝ իր եսըխորտակելու հակում ցուցաբերելով։


122 Մարիխուանա… Մտազուրկ ակնաբիբեր… Մեր տղերքից քանի-քանիսը զոհվեցին… Պատերազմնունիարյանմեջներծծվելույուրահատուկփուլեր։ Նորելուկ զինվորներց շատերը այլակերպվում են առաջին մարտում՝ առաջին անգամ ճանաչելով մարդ սպանելու սրտխառնուքը։ Բերանում պապանձվում է բառը, իսկ լեզուն սկսում է չենթարկվել։ Նրանք մարտնչում են՝ հաղթահարելով քրտնարտադրության դողէրոցքը, իսկ նրանցից շատերը ակամա միզում ու արտաթորում են հենց շալվարի մեջ։ Ոմանք դեռ երկար ժամանակ չեն ազատագրվում աղիների թուլությունից, որ գլուխ է բարձրացնում ամեն անգամ, երբ համընկնում են փոխհրաձգությունսկսելուհրամաննու այլընտրանք չունենալուգիտակցությունը։Թմրադեղերըչենօգնումիհարկե,սակայն զինվորներից շատերը իվերջո հանգումեն հոգևոր հաշմանդամությունը թմրեցնելու գաղափարին, և երբեմնի անթույլատրելին հանկարծ ընդունվում է դառնաղի ուրախությամբ։ Քանիքանիսը մեռան ընդարմության մեջ… Քաջարի երիտասարդներ էին, բայց պարտվեցին ի վերջո և ի վերջո կործանվեցին անփառունակ մահով։ Իսկ այս հաստագլուխ բարմենն այստեղ վայելքներ է ճաշակում՝ բնավ չկասկածելով, որ այսօր չորացրել է իր ուղեղն ու հիմա բթամտության նմուշ է ընդամենը…»։ - Ասում եմ՝ ի՞նչ տամ։ Չես լսո՞ւմ։ - Գարեջուր,- սթափվելով՝ արձագանքեց Ալեքսանդրը։ Մինչ բարմենը պատվերն էր կատարում, կապիտանը մտմտում էր հետագա իր անելիքները և բնավ չէր պատկերացնում, թե ուր պիտի գնա։ - Համեցեք։ Փրփրադեզ հեղուկով լեփ-լեցուն գավաթը թրխկաց վաճառասեղանին։


123 - Լսիր, եղբայր,- կում անելով՝ ասաց Ալեքսանդրը,- ՀովհաննեսԿանայանինինչպե՞սգտնեմ։Հեռախոսահամարըունե՞ս։ - Իսկ ժամացույցին նայե՞լ ես, հը՞։ Ինչքան գիտեմ, նորմալ մարդիկ այսժամինիրարչենզանգահարում։ - Ճիշտ ես,- համաձայնեց Ալեքսանդրը,- բայց դու այստեղ կապ չունես։ Հովհաննեսի հեռախոսահամարը տանն եմ թողել, ինքն էր ինձ տվել, ու եթե հիմա հեռաձայնեմ նրան, դա բնավ չի ենթադրում, թե քո մատը խառն է այս գործին։ Դե՛. կօգնե՞ս։ - Ցանկացած օգնություն,սակայն, իրգիննունի։ - Եղավ, եղավ, չեմ առարկում,- ժպտադեմ պատասխանեց կապիտանն ու թղթադրամը բաժակի տակ դնելով՝ շարունակեց,-ինքս էի ուզում առաջարկել։ Բարմենը դարձյալ անհայտացավ վաճառասեղանի ետևում, ապա դուրս եկավ անսպասելի և արնագույն հայացքն Ալեքսանդրիդեմքինբևեռելով՝ասաց. - Ես կապչունեմ։ Թուղթը ճանկելով՝ կապիտանը շնորհակալության պես մի բան գռմռաց, պարպեց բաժակն ու շարժվեց հեռախոսախցիկի ուղղությամբ։ Քնաթաթախ կնոջ ձայնն անակնկալի բերեց Ալեքսանդրին։ - Ներեցեք,- կմկմաց կապիտանը,- ներեցեք, ի սեր Աստծո… Վիետնամի պատերազմից եմ վերադարձել, դրսում մնացած զինվոր եմ, կարո՞ղ եմ խոսել Հովհաննեսի հետ։ Լսափողի մյուս ծայրում լռություն էր. լոկ կրծքային շնչառությունն էր մատնում զրուցակցի ներկայությունը։ Ի վերջո կինն ասաց. - Հովհաննեսըբենզալցակայանումէ։Զանգահարեքհետևյալ հեռախոսահամարով… - Շնորհակալ եմ… Բայց կինն արդեն կախել էր լսափողը։


124 Ասվածը հազիվհազ մտապահելով՝ Ալեքսանդրը հավաքեց թվերը։ - Այո՛։ - Հովհաննես Կանայանին կանչեք, խնդրեմ։ - Միրոպե։ Եվ Ալեքսանդրն ի վերջո խոսեց երկար փնտրված ու թերևս սիրելի մարդու հետ։ ԳԼՈՒԽ 15 Անդունդի եզրին Նրանք նստած էին բենզալցակայանի առանձնասենյակում, մի գավաթսուրճի առջև, և չկար չասվածը փորփրելու, ջրի երես հանելու անհրաժեշտություն, քանզի հասկանում էին միմյանց կեսխոսքից։ Ամռան կենարար անձրևը թարմության շունչ էր պարգևում օրվատապիցփախուստչունեցողմարդկանց։Գիշերայինկյանք սիրողների ժամն էր, և քաղաքն արթուն էր իր բազմաթիվխանութներով, սրճարան-բարերով, հանգիստ ու ժամանց առաջարկող այլևայլ հաստատություններով։ Փողոցներով հոսում էին կենաց գետեր, իսկ անձրևը նրանց ոտքերի փոշին էր լվանում։ Ալեքսանդր Գոմեսը հոգնել էր։ Երբևէ անհիշելի ժամանակներում կորսված խաղաղությունը չէր գտնվում այլևս, իսկ երբևէ կարևոր համարվող նպատակները խեղդվել էին ունայնությանջրափոսերում։Չկարհոսանքինընդդեմնավարկելուցանկություն,չկայինառանձնահատուկձգտումներ,որունենումեն վերելք հաղթահարող մարդիկ, և սխալներ շտկելու պատրաստակամություն չկար։ Այրված կամուրջներ…


125 Աղաղակ…. որից փշաքաղվում է փշախիտ մացառներում խճճված մարդը… Ինչ-որ մեկը կռթնել է իր կյանքի վերջին քայլի վրա, ներբանի տակ պրկաձիգ զսպանակի վրա, իսկ մացառներում գերեվարված մարդու բերանում չորացել է թուքը։ Նրանք՝ առջևիցգնացող զինվորն ու հետևից եկող կապիտանը նայում են միմյանց աչքերի մեջ, և մահն արցունք է ճանկռում նրանց բիբերից։ ԱՀԱ՛ ՄԱՐԴԸ։ Նա՝ ով ակամա սեղմել է պրկաձիգ զսպանակը՝ հակահետևակային ականի վրա ոտք դնելով։ Թվում է՝ փշեպսակ ունի գլխին, իսկ ճակատն ի վար սահող քրտնքի հետ արյան կաթիլներ ենգլորվում։ Անձայնություն… Ծաղկավառ յասամաններ, որ ցրիվ կգան հետո, երբ կուժասպառվի ականի վրա կանգնած մարդը, իսկ մացառներում գերեվարված կապիտանը կխեղդվի փշատերև լացով։ Նա կվերադառնա՝ իր հետ բերելով պարտության դափնիներ և իր մեջ կրելով քավության նոխազի արյունը, որ ձայն ունի, որ չի լռումևերկրից բողոքումէառԱստված՝ինչպեսարյունըԱբելի։ Ալեքսանդր Գոմեսը հոգնել էր։ Սա լինում է կյանքում մեկ անգամ, և սրանից ազատում չկա հետայսու։ Քանզի գալիս է պահը, և մարդը հանկարծ սկսում է հասկանալ, որ իր էության խորքում զանգեր են պապանձվել, իսկ ինքըայլևսչունիմարմնիտաճարումպայքարելու ցանկությունը։ Մարմնի տաճարում մաքրագործվելու և աղոթքի համար գլուխ բարձրացնելու ցանկությունը։ Ինքն իր մեջ վեհանալու և սեփական թռիչքներից բարձր ճախրելու ցանկությունը։ Կյանքի լույսն իսկապես բացահայտվում է վերջին հոգնածությանմեջ,վերջինխոստովանությանպահինևվերջինիմաս-


126 տությունից հետո։ Ապա գալիս է ժամը, և մարդն իր Տաճարի պատուհանին է մոտենում սրբազան երկյուղով, իսկապես հավատալով, որ խաբված չի լինելու յուր վերջնեկ հավատի մեջև չի կորցնելու Աստծո պատկերով իր նմանությունը, որ մահկանացուհողեղենիհավիտենականշապիկըպիտիլիներ։ Հովհաննես Կանայանը հայրական սիրով էր ընդունում Ալեքսանդր Գոմեսին։ Նա գիտեր, որ «Մարտական արիությանխաչ» կրողմարդնանցելէդժոխքիքառուղիներովևմահվանսարսուռ ունի իր կյանքի ապերջանիկ օրերում։ Եվ իհարկե հասկանում էր, որ կապիտանի արտասովոր, դարձդարձիկ քայլքը ոչ մի կապչունիռազմադաշտումվիրավորվելուհետ։ «Սա բոլորովին այլ մի բան է,- երբեմն մտածում էր Հովհաննեսը,- քանզի ականի պայթյունը նման ձևով չի հաշմում մարդուն։ Ապա, ուրեմն, ի՞նչ գաղտնիք ունի կապիտանն ու ի՞նչ կարող է ենթադրել բանդագուշանքը, որ ստեպ-ստեպ հայտնվում և անհայտանում է նրա աչքերի փախստական հայացքում։ Ինչևէ,- որևէ եզրահանգման չգալով՝խորհում էր Հովհաննեսը,- ես ցավ չեմ պատճառի նրան՝ անցյալը փորփրելով և հոգին աստառիպեսշրջելով,սակայնԱլեքսանդրնիվերջոկանդրադառնա իր կյանքի եղելություններին։ Այլ կերպ չի կարող լինել, քանզիմեզանից յուրաքանչյուրըերբևէմիանգամցանկանումէ կարեկցանքի խոսքեր, որոնք վերք վիրակապելու զորություն ունեն։Ուրեմնսպասենք»։ Սուրճ կոչվող սև, մոգական հեղուկը թարմություն էր շնորհում՝ կենսական ուժեր պարգևելով։ Եվ ճոճվում էր Մարդը անդունդի եզրին։ Ներքևում, ինչ-որ տեղ, պսպղում էին բոցեղեն լեզվակներ, որ աստանդական դերվիշների խարույկից էին հառնում։ Այնտեղ ընկճում էին մարմինը, որպեսզի ոգի արարեն։ Նրանց ծոմը լիզումէրմոխիր,իսկքուրձըհավատիտանջանքնէրմաշկազեր-


127 ծում։ Եվ կաղկանձում էր տեսիլածին հողմը՝ այլևս փոշի դարձնելովբյուրցնորքներ, որ ալկոհոլիմեջ էին,և տրոփումէին ախտահար բանականությամբ մարդու ուղեղում։ Ալեքսանդր Գոմեսնայժմվայելումէրբութցավհիշեցնողիրընդարմությունը ու միաժամանակ նողկում էր դրանից։ Ավգուստա… Այնպե՜ս ցանկացա լինել գարնան բույրերի մեջ, երբ ձյուն էր, ճերմակ անհուսություն ու անկում էր։ Ցանկացա ոսկեման հեռուներ,բրոնզեմաշկովմարդկանցերջանկությունևմանուկներիծիծաղցանկացա… Արդինչպե՞սվկայեմմութօրերիդողէրոցքը,երբհիվանդզառանցանքից հանկարծ սթափվելով՝ հանկարծ ըմբռնում ես քեզ տրվածժամանակն ու տարածությունը, որ բանտախցերեն լոկ։ Ի՜նչ ահավոր կարող է լինել մարդ արարածի ներքին հակասությունը,որիցսրտիզարկերնենճաքում,իսկճանապարհդքո երկվության զույգ եզերքը միավորող կամուրջ է։ Ո՞վկվերցնիմութխոհերիմահճակալինմունջայսձեռքը,ո՞վ կշշնջա բառեր, որ երբեք չեն վաճառվում և նվիրական են ընդմիշտ։ Այնպե՜սցանկացաքոեզակիքնքշանքնուկանացիքոգաղտնարաններում մենանալու հաճույքը։ Ցանկացաալիքներիցձուկփախցնողճայերիթռիչք,մաքրամաքուր անձրև ուչվող կռունկների ճախրցանկացա… Բայց մարդը չի կարող լինել իր օրերի տերն ու առաջնորդը… Քանզիդիվականխաղերիգերինէմարդնիծնե.փչացածխաղալիք,որիներբևէմիանգամլարումենվերերկրայինուժերնու թողնումենբախտիքմահաճույքին՝հողագնդիհողմերինհանձնելով։ Ապա, ուրեմն, ո՞վ կմաքրագործի փոքրիշատե կենդանի այս կյանքը, և ո՞վ կսրբացնի մեղքի զսպաշապիկումթռիչք արարող քոգոյությունը։


128 Ավգուստա… Այնպե՜սցանկացա քո աչքերիսուրբ երազները, բայց պարտվեցիքոարցունքներով… - Դե ի՛նչ, խոսելո՞ւ ենք ի վերջո։ - Ա՜հ, Հովհաննես…Ներիր,խնդրում եմ։ Վերջերս հաղթվում եմ հակակշիռ մտքերից՝ իրականության ներկայությունը կորցնելով։ Թերևս հարբած եմ մի քիչ էլ, բայց դա առանձնապես չի խանգարում։Ինչպե՞սես։ - Տանելի, բարեկամս. չափ ու ձևի մեջ։ Գիշեր-ցերեկաշխատում եմ… Դե՜, ընտանիք, երեխաներ… Թոռ էլ ունեմ, արդեն չորս ամսական։Քեզ ասե՞լ եմ։ - Անկեղծասած՝չեմհիշում։Սակայնուրախեմանչափ։Թո՛ռ։ Այսինքն՝առաջինարմատը,որիցնահապետիհպարտությունն է սկզբնավորվում։ Եվ դեռ կարմատակալես, բարեկամ, փառավոր քո ծերության մեջ, վստա՛հ եմ։ - Տա Աստված։ Իսկ դու ի՞նչ արկածների մեջ ես, պետք է որ մուշ-մուշքնած լինեիր քոանկողնում։ - Հովհաննես… - Ի՞նչ։ Ինչ կա սրտումդ։ Հենց այնպես չէիր գա այս ժամին։ Ուրեմն ասա՛, ինչո՞վ օգնեմ։ - Հովհաննես…Եսանկողինչունեմ։ - Այսինքն, ինչպե՞ս թե՝ անկողին չունեմ։ Կարծեմ երեքսենյականոց բնակարանումեսբնակվում՝կնոջդ ուերեխայիդհետ, թե՞ ինչ-որ բան շփոթում եմ։ - Ոչ, ամեն բան ճիշտ է, ոչ մի շփոթմունք, բայց ուզում եմ իմանաս, որ երեխա էլչունեմ։ Տարիքով մարդն ապշել էր։ Բնավ չգիտեր, թե կապիտանի խոսքերն ինչ կարող են ենթադրել, իսկ տագնապի սուր զգացողությունն անվերջ հուշումէր անհեթեթմի միտք, որն անհավանական էր, բայց և կարող էր ստույգ լինել։


129 «Խե՜ղճ մարդ,- ինքն իր մեջ փսփսում էր Հովհաննեսը,- գժի տպավորություն չի թողնում, բայց և չի բացառվում, որ կապիտանն այժմ հոգեկան հիվանդության շեմին է»։ - Դրանովի՞նչեսուզումասել,-իվերջոարձագանքեցԿանայանը,- բացատրիր։ - Երեխան, որն ապրում է իմ տանը, մեռած ընկերոջս որդին է, ես ու կինս որդեգրել ենք նրան։ - Եվ ի՞նչ։ Եթե շնորհապարտությամբ ես վճարում ընկերոջդ, ապա իմացիր, որ տղամարդուն սազական չի կես ճանապարհից փոշմանելը։ Իսկ որդեգրված երեխան այլևս հարազատ է, չես կարող զատել նրան քո մարմնի մսից ու արյունից։ - Իհարկե, բարեկամ, իհարկե։ Քո խոսքն անառարկելի ճշմարտությունէ,քանզիինքսէլնույնհամոզմունքնունեմևչեմ դավաճանել ինձ ու իմ ճշմարտությանը։ Այստեղ հարցը կնոջս՝ Թերեզայինէառնչվում։ - Միրոպե,Ալեքսանդր։Կներես,բայցգլուխսցավումէքոարտասովոր մտքերից։ Դռանը մոտենալով՝ Հովհաննեսը քայլ արեց շեմքից դուրս և տարածքումմարդչտեսնելով՝բղավեց. - Թոմա՛ս։ Սևամորթ մի երիտասարդ մոտեցավ հապշտապ։ - Այո, շեֆ, ի՞նչ կցանկանաք։ - Սուրճբեր։ - Եվ՝ գարեջուր, եթե կարելի է,- նստած տեղից արձագանքեց կապիտանը։ Նրանքլռումէին՝սպասմանակնթարթներմաշելով,իսկՀովհաննեսըզննումէրկապիտանին։Վերջինսմտասույզխոնարհվել էր սեղանի վրա։ - Շարունակենք,-իվերջոասաց Հովհաննեսը։-Ինչ էլլինի,Ալեքսանդր,իմացիր,որճիշտհասցեովեսեկել։Տեսնումեմ՝տեղդ նեղ է, բայց մենք մի բան կմտածենք։


130 - Շնոհակա՜լեմ, շնոհակա՜լեմ… Թոմասը վերադարձավ սև ու փրփրադեզ հեղուկներով ծանրաբեռնված, բաժակներն ու շշերը շարեց սեղանին, անխոս գլուխ տվեց, հեռացավ սուս ու փուս։ Հենց շշից խմելով՝ կապիտանն ինչ-որ բան գռմռաց. հաճույքն ու երախտագիտությունը համատեղվել էինմեկ անվերծանելիխոսքիմեջ։ - Գիտե՞ս,Հովհաննես,-կրկինխոսեցկապիտանը,-կինստարօրինակություններուներիսկզբանե,բայցեսդրանքբանիտեղ չէիդնում։Սակայնվերջինհինգտարիներիընթացքումնրաարտասովորմտքերնուարարքներընկատելիառաջընթացենապրել։ Հիմա, Վիետնամից վերադառնալուց հետո, ես դրանք տեսնում եմ այլ լույսի ներքո և, հավատա,չեմ սխալվում։ Թերեզանտառապումէկրոնականշիզոֆրենիայով։ - Դե,ի՞նչկա որ։ Ցավումեմ, իհարկե, բայց շիզոֆրենիան,ըստ էության, ևս բուժելի է։ Գիտությունն, այսօր, խիստ առաջընթացիմեջէ,իսկհոգեբուժարաններըմարդասիրությանբազմաթիվ սկզբունքներ են որդեգրել։ Սրա մասին չե՞ս մտածել։ - Մտածել եմ, իհարկե, բայց ինձ ժամանակ է հարկավոր։ Հիմա ես դարձյալ պատերազմի մեջ եմ, իսկ ներկայիս թշնամին չափազանց զորեղ է ինձանից, քանզի ինքս իմ դեմ եմ պատերազմում։Հասկանո՞ւմես։ - Մեկը մյուսի հետ կապ չունի։- Հովհաննեսը խոսում էր մեծ համոզմունքով։- Կտանենք Թերեզային հիվանդանոց, իսկՄիքայելիհամարդայակկվարձենք։Ըստիս,դուինչ-որխտացնում եսգույները։ - Բնավ ոչ, բարեկամս, բնավ ոչ։Եթե Թերեզային տանենք հոգեբուժարան, նրան կզրկեն մայր լինելու իրավունքից, քանզի Միքայելը արյունակից զավակչի, այլ որդեգրված է։ Պետությունը կվերցնի երեխային։ Իսկ եթե դեպքերը ա՛յս ընթացքն ենունենալու,ապագոյությունունիմեկայլ,ավելինուրբտարբերակ։ Ինչ մեղքս թաքցնեմ, մտածում էի Միքայելին մանկատուն տա-


131 նելու մասին, սա ավելի հարմար տարբերակ չի՞։ - ԻսկԹերեզա՞ն։Չե՞սմտահոգվումկնոջդառողջությամբ։ - Հասկանո՞ւմ ես, Հովհաննես, սա արտասովոր դեպք է։ Թերեզան հիվանդ մարդու տպավորություն չի թողնում, սակայն երբեմն ասում է բաներ, որոնցից ես փշաքաղվում եմ։ Միքայելը ծնված օրվանից խաղալիք չի տեսել։ Կինս կարծում է, թե խաղալիքները չարի գործիքներն են։ Չի թողնում երեխան հեռուստացույց նայի, ստիպում է ծնկաչոք աղոթել, օրն ի բուն Աստվածաշնչիհերյուրանքնէլցնումգլուխնուպնդումէ,թեինքը պայքար է մղում սատանայի ու նրա դևերի դեմ։ Դու սա նորմա՞լ եսհամարում։ Զրուցակցին մեծ ուշադրությամբ լսելով՝ Հովհաննեսը մտքում ծանրութեթև էր անում նրա յուրաքանչյուր տեղեկությունը։ - Համանման դեպքեր գիտեմ,- ի վերջո արձագանքեց Կանայանը,- նրանք շաբաթը երկու անգամ ժողով են գնում, չէ՞, իբր՝ գնումենԱստծուներկրպագելու։ - Այո՛, այո՛, հենց դրա մասին եմ խոսում։ Գիտեմ, որ այսպես չի կարող շարունակվել, որ Միքայելը դժբախտ մարդ կլինի ապագայում, քանզի դժբախտ է այսօր իսկ, բայց չեմկողմնորոշվում,թե որ ճանապարհով գնամ։ - Եվ դու ընտրել ես տնից հեռանալը,չէ՞։ Այդպե՞ս է։ - Այդպե՛սէ։ - Ամենավատ տարբերակի վրաեսկանգ առել։Իսկընկերոջդ տրված երդո՞ւմը։ Միքայելը քո՛ բաժինն է, քանզի ընկերդ ցանկացել է, որ դո՛ւ լինես նրա հայրը։ Հիմա լսիր, թե ինչ եմ ասում։ Հավաքի՛ր քեզ, Ալեքսանդր, գրողի ծոցն ուղարկիր ալկոհոլն ու սթափվիրվերջապես։Սիրումեմքեզհայրաբար,ուստիհայրաբարխրատելու իրավունք եմինձ վերապահում։Եթե փալաս լինեիր, թույլ և կամազուրկ մեկը, բոլորովին այլ կերպ կխոսեի հետդ, բայց նայում եմ աչքերիդ մեջ ու պողպատյա կամք եմ հայտնաբերում։ Ուստիհարգումեմքեզ, կապիտան։ «Մարտա-


132 կան արիության խաչը» համազգեստ զարդարող խաղալիք չի կարող լինել։Քեզ պարգևատրել են՝ արդարացիորեն շնորհելով հենց այն, ինչը դու ունեցել ես ի սկզբանե։Քանզի քաջաբար կրել ես արիության քո խաչը կյանքիդ բոլոր օրերում և, ուրեմն, արիության վեհանձն չափանիշներով պիտի ապրես կյանքիդ հետագա՛ օրերը։ Այդպե՞ս է, թե՞ ես սխալվում եմ։ Բենզալցակայանի առանձնասենյակը պատուհան չուներ։ Վաղորդյան թարմ օդը ներթափանցում էր առաստաղին մերձ նեղլիկ ճեղքից, որ շրջանակված էր նիկելապատ թիթեղով։ Եվ հիմա, գունատվող երկնքից փախստական մի ճառագայթ մոլորվել էր ուղղանկյուն բացվածքում՝ զարթոնք ավետելով։ Լուսանում էր։ Նրանք լռում էին՝ կյանքում շատ բան տեսած մարդու լռությամբ,միմյանցաչքերիմեջհայացքներնետելով,միմյանցիցկորզելով եզակի ճշմարտություններ, որոնք կյանքն է շարադրում՝ յուրահատուկիրձեռագիրըբիբերիվրաթողնելով։ - Ես պիտի գնամ տնից,- ի վերջո ասաց Ալեքսանդրը՝ խուլ, տնքացող ձայնով,- պիտիդուրսգամ, հասկանո՞ւմես,այլապես պատասխանատու չեմ իմ արարքների համար։ Թերեզայի աղոթքներնուհեծկլտոցնինձխելագարությանենհասցնում։Գուցեժամանակկանցնի,ևօրերըվերքերկբուժեն,եսչգիտեմ, բայց հիմա Թերեզայի շուքն անգամ ազդում է նյարդերիս վրա։ Պետք է որ հասկանաս ինձ, Հովհաննես։ Դու եզակի՛ մարդ ես, որովհետև կռահեցիր սրտիս մեջ գլուխբարձրացնող փոթորիկը, երբ մատուցողին շանսատակ էի անելու բռունցքի ընդամենը մեկ հարվածով։ Ուրեմն մտիր դրությանս մեջ նաև հիմա, իմ կյանքի ամենածանրայսփորձությանպահին։ - Որոշումըքոննէ,բարեկամ։Բայցչկորչեսիմտեսադաշտից։ Որտե՞ղես ապրելու։ - Չգիտեմ։ Հոգնել եմ քաղաքից, մեծ հաճույքով գյուղ կտեղափոխվեի։ Ուզում եմ ծաղիկներ աճեցնել, զբաղվել մեղվապա-


133 հությամբ, ուզում եմ նստել մայրամուտին դեմհանդիման, ոտքերս կախել պաղ ջրի մեջ ու հասկանալ, թե ո՞վ եմ ես ի վերջո, և որտե՞ղ կարող է լինել իմ կյանքի նպատակը։ «Խեղճ տղա,- մտածում էր Հովհաննեսը՝ կապիտանին ունկնդրելով,- ճոճվում է անդունդի եզրին, ու եթե կյանքը նրան ևս մեկցնցումբաժինհանի՝կտապալվիանկասկած»։ Տարիքով, խստաբարո տղամարդը ճեմում էր՝ սենյակի մի ծայրից մյուսը գնալով։ Ապա մոտեցավ կապիտանին, գրկի մեջ առավ նրա ջլապինդ ուսերը, և առնական այդ գրկախառնության մեջ փլուզվեցին պատեր։ Երկինքը ճաքե՛ց… Սևաթույր ագռավների մի երամ պոկվեց մերկաթև ծառերից, սավառնեց բարձունքն ի վեր ու մխրճվեց։ Ալեքսանդր Գոմեսը փոքրացավ հանկարծ։ Բռաչափտղամարդ՝գթասրտությանբռիմեջ։ Ոտնաթաթերընվվումէինսրտագալարմրմուռով՝ամենանգամ, երբ անձրևոտ օրեր էին այցելում։ - Ինձ լսիր, Ալեքսանդր,- ասաց Հովհաննեսը,- ես ունեմ հենց այն, ինչը դու փափագում ես։ 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրության երիտթուրքերը հայոց ցեղասպանությունն էին իրականացնում, ծնողներս Ամերիկա գաղթեցին ներկայիս ԹուրքիայիարևելյանմասումգտնվողԻգդիրքաղաքից։Նախնիներս քաջարի մարդիկ են, արդար ու մարտունակ։ Մեզանում երևելի անհատներ են եղել, ազգի հերոսներ, և նրանց մեջ առանձնահատուկ համբավ ունի գեներալ Դրաստամատ Կանայանը, Հայաստանի Առաջին հանրապետության ռազմական նախարարը։ Իմ երակներում ըմբոստ արդարամիտների արյունն է հոսում, ուստի հասկանում եմ, թե ի՛նչ նյարդաթելերով է հյուսված մարդկային քո տեսակը։ Ամերիկա հասնելով՝ ծնողներս բնակություն հաստատեցին Նյու Յորքին մերձ, Վեսթլենդ գյուղում։ Բռաչափ հողակտոր գնելով՝ հայրս կառուցեց փայտաշեն մի


134 տնակ, որն այժմ շատ անմխիթար վիճակում է։ Վաղուց ուզում էի վաճառել, սակայն լրջորեն չէի զբաղվում դրանով։ Չէի ասի, թեպայմաններըդրախտայինեն։Ըստէության, տուննարժեք չի ներկայացնում,բայցհողակտորըհրաշալիմիպատառիկէ՝ծառ ուծաղկունքով,արագահոսգետակիպռնկին։ Ցնծության բուռն ալիքին ենթարկվելով՝ Ալեքսանդրը վեր թռավ։ - Եվ դու ինձ առաջարկում ես քո այգին ու տո՞ւնը, ճի՞շտ եմ հասկացել։ - Այո, բարեկամ։ Ցանկացողներ եղել են, իհարկե, բայց բազմաթիվ նվիրական հուշեր կան այդ տնակի հետ կապված, ուստի մերժել եմ շատերին, քանզի չեմ կարող հանդուրժել պատահական մեկի անշնորհք ներկայությունն իմ հայրական օջախում։ Բայց դու ինձ որդու պես եղար։ - Հովհաննե՜ս… Բարեկա՛մս… Ախա՜ր ի՞նչ անեմ հիմա, ինչպե՞ս փոխհատուցեմ լավությունդ։ - Իսկդուիսկապեսցանկանո՞ւմես փոխհատուցել։ - Այո, ցանկանո՛ւմեմ։ - Ուրեմն կատարիր խնդրանքս։ - Ընդամենը պիտի ասես, և կատարված կլինի։ - Հետայսու երբեք այլևս չմտածես, թե պարտք ունես վճարելու։ Մենք ընդամենը գործարք ենք իրականացնում։ Իհարկե, տունը ես քեզ մատչելի գնով եմ վաճառում, բայց այնուամենայնիվ՝ վաճառում եմ, իսկ դու գնում ես քո ապագա կացարանը։ Ուստի տեղափոխվենք գործնական փոխհարաբերությունների ոլորտ, եթե չես առարկում։ - Ես խնայողություններ ունեմ, Հովհաննես, կուտակել եմ երկար տարիներ… - Կարող ես և մաս-մաս վճարել, քո հայեցողությանն եմ թողնում։ - Ո՛չ, բարեկամս, ո՛չ։Եթե գումարը իմ հնարավորություննե-


135 րիսահմանումէ,կվճարեմանմիջապես։Ասա,խնդրեմ,ի՞նչգին ես նախատեսել։ - Տեսնո՞ւմ ես։- Հովհաննեսը գորովալից հայացքով էր նայում կապիտանին։-Ազնիվ,օրինավորմարդըճանաչվումէանմիջապես։Ահա՛։ Սեղանիցանձեռոցիկվերցնելով՝Հովհաննեսըգրեցթվերնու թուղթըմեկնեցԱլեքսանդրին. - Սա՛ է։ - Սա՞ է…- Կապիտանը տարակուսանքի մեջ էր։- Չե՞ս սխալվել։ - Իհարկեչեմսխալվել։ Ասումեմ,չէ՞, տունըխարխուլ է, փայտաշեն, վերանորոգման խիստ կարիք ունի, ուստի հողամասի արժեքն եմ ուզում, իսկ կացարանը՝ քեզ նվեր։ Այսօր իսկ կարող ես տեղափոխվել։ Հետո նրանք վիսկի խմեցին ու գրկախառնվեցին բաժանումից առաջ։ Վերջին հանդիպումն էր։ ԳԼՈՒԽ 16 Ո՞վ կզոհաբերի իր մինուճար գառը Երազ… Նրանք բարձրանում էին Մորիա սարն ի վեր։ Քամին հոգեվարք էր արտաշնչում՝ շիկավառ օդի մեջ ստեպստեպ փոթորկվելով, իսկ արևը այրում էր գոյության շիվեր։ Նրանք քայլ առ քայլ մոտենում էին երկնքին, և երկնքում անտեսանելիբյուրհրեշտակներհսկումէիննրանցընթացքը։ Առջևից գնացող մարդը տարիքով էր, ալեփառ մազերով, որոնք ուսերին էին հասնում։ Մթապատ դեմքի վրա եղերական տանջանք կար, փոս գնացած աչքերում բնավորվել էր սարսա-


136 փը։Քրտնքիկաթիլներէինհոսումնրակնճռոտճակատնիվար. խորշոմառխորշոմգլորվելով՝ընկնում,անհայտանումէինճերմակ մորուքիմեջ։ Ալևորըվառվողջահուներձեռքին,իսկմեջքն օղակող գոտու տակ փայլում էր դաշույնի շեղբը։ Թվում էր՝ կրակվող գագաթով ջահը հենց արևից է բոցավառվել, իսկ մահաշուք քամինխոցված է դաշույնի շեղբով։ Նրանք բարձրանում էին Մորիա սարն ի վեր։ Տարիքով մարդուն հետևողը հասուն պատանի էր։Ջլապինդ, սև աչքերովևարտասովորգեղեցիկ երիտասարդն առաջանում էր՝ բարձունքը մեծ դժվարությամբ հաղթահարելով, քանզի չոր փայտերիկապոցուներշալակին,իսկշնչուղիներնայրվումէին փոշուց։ - Հայր իմ,- ի վերջո ձայնեց երիտասարդը,- հոգնել եմ։ Ծառան, որին Արփաքսադ էին կոչում, ևս բեռնավորված էր անթաց փայտերով։ Միջին տարիքի, ամուր տղամարդ էր, բայց դեղնապղտոր աչքերի մեջ թուլության նշաններ էին հայտնվել, իսկ ծնկներում դողէրոցք կար։ Լուռումունջ հնազանդությամբ համրանալով՝ նա մի պահ կանգ առավ և հիմա սպասում էր, թե ինչկորոշիխումբն առաջնորդողՏերը։ - Հանգստանանք,- գլուխը շրջելով՝ ասաց ալևորը։- Ճանապարհը դեռ երկար է, քանզի գագաթին ենք մոտենալու։ - Չորփայտերիբեռնակիցազատվելով՝պատանինմոտեցավ ալեփառմազերովմարդուն։ - Հայր իմ, Աբրահամ, ասա ինձ, իսկ որտե՞ղ է զոհաբերությաննոխազը։ Գոգավոր քարին նստածը չէր պատասխանում։ Քրտինք էր կուտակվել աչքերի տակ սև պարկերի վրա, բրոնզե մաշկը պսպղում էր արևից, իսկ բերանի անկյուններում մոխրագույն փրփուրի կիտուկ կար։ Ծնկասող քամին ակնթարթներ էր ծամում, իսկ տարիքով


137 մարդը լռում էր դեռ։ Ի վերջո, պատանու աչքերի մեջ նայելով՝ Աբրահամն ասաց. - Իսահա՛կ, որդիս, Աստված ի՛ր գառն է տալու մեզ։ Խմբին մոտեցավ ևս մեկը, որ ծառա էր նույնպես՝ Փաղեկ անունով։ Հևում էր արագ քայլքից, քանզի կաղ էր և չէր կարողանումշարժվել առջևից գնացողների արագությամբ։ Այսվերջինը քար հատելու տապար ուներ ձեռքին, իսկ ջրով լի տիկը կախված էր ուսից։Եվ էլի՝ վուշաթելերով գործված մի պարան օղակօղակ փաթաթված էր նրա հաստլիկ մարմնի գոտկատեղին։ Տիկն ուսից իջեցնելով, Փաղեկն առաջացավ ևս մի քանի քայլ ու Աբրահամին մեկնելով՝ ասաց. - Խմիր, տերիմ։ - Նախ՝ տղային տուր,- պատասխանեց Աբրահամը,- իսկ մենք….դեռկհասցնենքխմել։ Կյանքի ծարավն էր պսպղում կենարար հեղուկը վայելող պատանու աչքերի մեջ, իսկ արևը ոսկեզօծել էր նրա արտասովոր գեղեցկությունը։ Նա խմում էր կիսաբաց կոպերով, դեմքը երկնքին պարզած, և պարանոցն ի վար հոսում էին հաճույքից փախստական շիթեր։ Աբրահամը վեր կացավ։ Թվում էր՝ տառապանք կար անգամ այս պարզ գործողության մեջ, և ցավի կնճիռներ էին հայտնվում նրա դեմքին, երբ ջահի պոչն էր ազատում քարե պատվանդանից, երբ շտկում էր տարիներով բեռնավոր իր ուսերը։ Եվս երկու ժամ նրանք քայլում էին առանց խոսելու, հաղթահարելով գագաթնաձիգ ճանապարհը, որ քարքարոտ ութեք էր։ Նրանք բարձրանում էին Մորիա սարն ի վեր։ Ի վերջո, Աբրահամը կանգ առավ։ Արտասովոր, հրեղեն տապից հալումաշ ծառաները փլվեցին քարերին, բայց և չկարողացան մնալ իրենց տեղերում, քանզի շիկավառ մանրախիճն այրում էր անխնա։ Քամին փշեր էր պլոկում կիսախանձ թփերից՝պապակհողիփոշիներկինք բարձրացնելով։


138 Քամին ներծծում էր նրանց արցունքոտ աչքերի աղը։ Փաղեկը գործի անցավ։ Իր տապարը հմտորեն գործածելով՝ նա ջարդում-փշրում էր հսկայական ժայռաբեկորներ, իսկ Արփաքսադը հավաքում էր դրանք։ Երբ արդեն բավականաչափ քար էր կուտակվել, Աբրահամը սկսեց զոհասեղան կառուցել։ Այս աշխատանքն ի վերուստ նրան էր հանձնարարված. հողեղեն որևէ մեկն այլևս չուներ այդ քարաբեկորներին դիպչելու իրավունքը։ Նահապետն աշխատում էր հմտորեն, մեծ նախանձախնդրությամբ, իսկ հարյուրամյա նրա մարմնում արտասովորզորությունկար։Այսպես,յուրաքանչյուրբեկորըհատ-հատ ընտրելով,նաիվերջոկառուցեցուղղանկյունաձև,թերևսհարթ մակերեսով և կես մարդաբոյ բարձրությամբ մի սեղան։ Ապա, ծունկի իջնելով՝ սկսեց աղոթել։ Ծառաներն ու Իսահակը կանգնած էին հեռվում, կանգնած էին՝ լռելյայն հարգելով Աստծուն մատուցվող ծառայությունը, որ տրված էր Աբրահամին՝ իբրև եզակի շնորհ։ Ակնթարթներ անց նահապետը բարձրանալու փորձկատարեց, բայց կրկինընկավծնկներիվրա։ Աչքերըվառվումէինխենթափայլ ցնորքով։ Տեղից պոկվելով՝ Իսահակը վազեվազ մոտեցավ նրան։ - Ահաձե՛ռքս,հայր,-պատրաստակամառաջարկեց պատանին,- բռնիր,որհեշտությամբ բարձրանաս։ Առանց խոսք իսկ ասելու՝ Աբրահամը կատարեց որդու խնդրանքը։ - Իսկորտե՞ղէ ողջակեզինոխազը, հայր իմ,չէ՞ որ ասումէիր, թե Աստված իր գառն է մեզ տալու։ - Այն ամենը, որդիս, ինչը անհնար է մարդու համար, Աստված հնարավոր է դարձնում հավատի շնորհիվ։ Ուստի հավատա՛,Իսահակ,ևվարձատրվածկլինես։ Որդունմենակթողնելով՝Աբրահամըմոտեցավծառաներին։ - Ես ձեզ ասել եմ, թե ինչ պետք է անեք, ճի՞շտ է։ - Այո, տերիմ։


139 - Այո… - Ուրեմն՝գործի՛անցեք։ - Բայց մի՞թե այլ տարբերակ չկա, տեր իմ,- աղերսագին խոսեց Արփաքսադը։- Իսկ միգուցե դու սխալվե՞լ ես քո աղոթքներում, և կամ երկնքից եկող ուրի՛շ մի ձայն է քեզ առաջնորդությունտվողը։ - Կարծո՞ւմ ես։-Եվ Աբրահամն ապտակեց ծառային։- Թշվառակա՛ն։ Ո՞վ ես դու, որ փորձում ես կանգնել իմ և իմ Աստծո միջև։ Քո կուռքերը համր են հավիտյան, իսկ իմ Աստվածը կենդանի բոց է, լափող կրակ է ու գթասրտություն։- Ապա, Փաղեկին դիմելով՝ շարունակեց.- միգուցե դո՞ւ էլ ինձ ասելու բան ունես։ Խոսի՛ր։ - Ոչ, տեր իմ, ես հիշում եմ, որ ծառա եմ և ոչ ավելին։ - Ուրեմն գնացեք ու կատարեք հենց այն, ինչը որ պատվիրել եմ։ Կոպիտ,մազմզոտպարանըվերցնելով՝նրանքգլուխտվեցին հնազանդմարդուկատարյալխոնարհումով,համբուրեցին Աբրահամի աջն ու հեռացան։ «Աստված իմ,- մտովի աղերսում էր նահապետը,- ուժ տուր ինձ, որպեսզի պատվո՛վ անցնեմ այս փորձությունը։ Չէ՞ որ պատվել ես քո ծառային՝ նրան ուխտավոր դարձնելով, և երկրի վրա չկա ուրիշ մեկը, ով լսել է քո ձայնն ու քո հավանությունն ունի։ Ուրեմն զորացրու իմ աջը, խնդրում եմ, և իմ հաջողությունըկամեցիր»։ Յուրաքանչյուրշարժում,յուրաքանչյուրոտնաձայնզրնգում էր շիկադեղին օդում, իսկ արևը հնոց էր։ Այրված մատներով քամիներ… Աղաղակ,որհանկարծբազմապատկվեցլեռներիարձագանքում, և հոտած մսեր թափվեցին լռության մարմնից՝ կմախքը մերկացնելով։


140 Ծառաները կապոտում էին Իսահակի ձեռքերն ու ոտքերը, իսկ պատանին հեկեկում էր աղերսալից. - Հա՜յր իմ, Աբրահամ…Հա՜յր իմ, Աբրահամ… Գործն ավարտելով՝ Արփաքսադն ու Փաղեկը վերցրին Իսահակի մարմինն ուդրեցինզոհասեղանի վրա։ Ահա կանգնած է Նահապետը՝ մերկասարսուռ13 քարերին մերձ,արցունքներըգլորվումենաչքերից,իսկմատներըպրկվել են դաշույնի դաստակին։ Նրա փոս ընկած ակնագնդերում ծփում են հավատի հարցեր, իսկ ատամները կափկափում են։ Հիմա նա գիտի, թե ինչպես է ճաքում մարդուհավատարմությունը և ճանաչում է սիրո սահմաններ, որոնք զոհաբերության արյունովենգծագրվում։ Ո՞Վ Է ԱՍՏԾՈ ՆՄԱՆ, ԵԹԵ ՈՉ՝ ՆԱ, ՈՎ ԿԶՈՀԱԲԵՐԻ ԻՐ ՄԻՆՈՒՃԱՐ ԳԱՌԸ, ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ԻՐ ՊԱՀԱՆՋԸ ՍՐԲԱՑՆՈՒՄ Է ՍԻՐՈ՛Վ։ - Աստված իմ, Յահվե,- հանկարծ բղավեց Աբրահամը՝ արևի մեջ շողշողուն իր դաշույնը բարձրացնելով,- ընդունիր իմ մարմինն իբրև զոհ՝Իսահակ որդու փոխարեն։ Շեղբը պատռեց նահապետի շապիկն ու մաշկը, բայց անտեսանելի, գերբնական մի ուժ խոչընդոտ եղավ հարվածին՝ դաստակը հաշմելով։ Դաշույնը թռավ պրկաձիգ մատներից, ու քարերին բախվող պողպատը զրնգաց դառնագին։ Որոտընդոստ մի ձայն, որ միայն Աբրահամին էր հասանելի, բարբառեց երկնքից. - Ո՛չ. Իսահա՛կն է զոհը։ Ես նրա՛ն եմ ընտրել։ Եվ մեռավ արփին մթնասև ամպերի գերեզմանում, և վիշապաձայն հողմեր խելագարվեցին, և բյուր փաթիլներ իջան երկինքն ի վար՝ ծածկելով սարը՝ Մորիա։ 13. Մերկասարսուռ. հեղինակային բառ է։


141 ԳԼՈՒԽ 17 Հավիտենական սեր Ավգուստան արթնացավ պաղ քրտնքի մեջ, մղձավանջային երազից փշաքաղվելով։ Ճերմակ սարսուռներ էին վխտում մարմնի վրա, իսկ կոկորդում ճապաղել էր դառնահամ լորձը։ Հիվանդագին գունատ էին պատուհանի ապակիները, իսկ հորիզոնը երկնում էր լույս։ Վա՛խն էր շղթայել կնոջ մարմինը։ Թվում էր՝ գերբնական մեկ այլ իրականության գերին է կյանքը,ևգերիէմարդնիրչվերծանվողբանականությանմեջ։Թվում էր՝ ինչ որ Մեկի քմահաճույքն է շնորհում պատասխաններ,որոնք քամում է մարդն իր օրերի հեգ չարչարանքից, իսկ ապագան կանխավ հայտնի անորոշություն է լոկ։ Եվ երկնքի երազից մտամոլոր կինը, կյանքում առաջին անգամ, ճակատագիր էր տեսնում իր կյանքի մեջ։ Նա մտաբերում էր եղելություններ, որոնք ընդունվել էին իբրև նվեր, իբրև երջանկության առատաձեռնություն, սակայն կյանքը բոլորովին այլ պարգևներ էր հրամցրել։Առաջինանգամ,այո՛,երբևէառաջինանգամնալիակատար ազնվությամբ էր շոշափում իր խոստովանությունը, որիցմիշտէլխուսափել էրհալածականգազանիպես։Ապաևչէր գտնվելսեփականանձիառջևանարատազնվությամբկանգնելու համարձակությունը։ Դառնաղի արցունքներ էին հոսում այտերն ի վար՝ ջլատելով ուժեր, որոնք կեղծ համոզմունքով էին պահպանվել առ այս։ Ավգուստան գիտեր, որ ինքը երբեք երջանիկ չի եղել Ջերոմ Մայերի հետ, սակայն ապրել է՝ ընդունելով իսկապես արժանավոր տղամարդու իշխանությունը։ Ապրել է կարգուկանոնով,ամուսնականերդմանըհավատարիմ,ևփաղաքշանք, սեր ու հոգատարություն է ստացել ազնվազարմ ամուսնուց, բայց կատարյալ այս փոխհարաբերություններում


142 երբեք չի գտնվել ճշմարիտ խենթության այն թրթիռը, որից ծնվում են ճախր ու թռիչքներ։ Ժամնէրինքնաճանաչման,ևգերբնականվախիցազատությունկորզելու ժամանակն էր։ Դեմքը բարձի մեջ թաղելով՝ Ավգուստան շշնջում էր նրբանույշ բառեր, որոնք Ալեքսանդր Գոմեսի համար էին։ «Եթե կա նախախնամություն,- մտածում էր կինը,- և եթե վերերկրայինկամքնէիշխումմարդկանցարարքներիվրա,ապա, ուրեմն, ինչ-որ տեղ պետք է լինի նաև աստվածային գութը, և ինչ-որմեկըաստվածայինխղճահարությամբպիտիօծվիիրմեծամեծ տառապանքի պահին»։ Ընդամենը մեկ հանդիպման ընթացքումնրանք ճանաչել էին արտասովորզգացմունքներ, որոնք պարզաբանմանկարիք չեն ունենում երբևէ։Եվ սա շատ ավելին էր, քան մերկ հրապուրանքը, որ հաճախ է այցելում անփորձ երիտասարդներին՝ ընդունվելով իբրևսեր։ «Ոչ,- շշնջում էր Ավգուստան,-չկան պատրանքներ, և մարմնական հաճույքի ցանկություն չկա։ Այլ առկա է ձգողականության թերևս զարմանալի ու թերևս անհաղթահարելի ուժը, որ բոլորովին այլ ճշմարտություն է բացահայտում և մաքրամաքուր սիրո վկայություն ունի։ Ա՜խ, Ալեքսանդր…Չէ՞ որ իմ պատկերն էր արտացոլվում աչքերիդ մեջ, իսկ քո էության ներսում բնակվող տղամարդը փակում էր բերանդ, որպեսզի հանկարծ չշպրտես ավելորդ բառը։ Քանզի Ջերոմն էր նստած մեր արանքում՝ իր բացակա ներկայությամբ, իսկ մահը պահանջում էր սրբություն։ Բայց չէ՞ որ կյանքը շարունակվում է, և մենք պիտի ապրենքիվերջո,որովհետևինչորՄեկըկամեցել է,որաշխարհիճանապարհներին նաևմե՛րոտնահետքերըլինեն»։ Լույս էր թափվում պատուհանից, իսկ վաղորդյան շողերը պարզաջրումէին ապրումներ, որոնքթելի պես նուրբկնճիռներ էինթողելերիտասարդկնոջաչքերիանկյուններում։


143 Ապրիր ինձ հետ քոօրերի վայելքը,սեր իմ,և մենացիրկանացիիմգաղտնարաններում։ Ալեքսանդր… Մենքբոլորսմանկանումենքերբևէևվերադառնումենքայնտեղ, ուր բովանդակ աշխարհն է պարփակված սիրո աննշան հատիկիմեջ։ Մենք ցանկանում ենք ապրել հենց այն, ինչը չենք ապրել, այլ դատապարտելենքմահվան՝անփութորենթողնելովսիրոաննշան հատիկի մեջ։ Եվմենք բոլորս ծնկումենք ակամա, երբ հանկարծհասունանում են ակնթարթներ, որոնք մնացին անձայնության մեջ, քանզի չգտնվեց ամենակարևոր ու ամենաանհրաժեշտ խոսքն այնժամ, երբ ժամանակը հոսում էր դեռ։ Հրաժեշտ… Երբևէ ամենահանդիսավոր և ամենատխուր պահը, որ չենք ընտրում, բայց տրվում է երբևէ։ Այսպես ուժասպառվում է մարդը՝ իր եզակի գոյության մեջ բազմիցս գայթելով, բազմիցս պատռելով կենաց շապիկը, որի վրա արցունքի աղն է չոր։ Ես չեմ ընդունում լռությունը, երբ սիրելի մարդն է բացակա, չեմհասկանումայնիրականությունը,որշարունակությունչունի։ Ահա գալիս եմ՝ «Մի սպանի՛ր» պատվիրանը վկայելով, սակայն չգիտեմ, թե պատվիրան Տվողն ինչպես է հանդուրժում իր պատկերովարարվածհողեղենիվախճանը։ Ահա գալիս եմ, սեր իմ, քանզի չունեմ քո ներկայությունը կորցնելու ուժն ու առանց քեզ ապրելու համարձակություն չունեմ։ Արմատախիլ ճշմարտություններ… Սպասմանևանորոշությանօրերմաշելով՝Ավգուստանփա-


144 փագումէր ԱլեքսանդրԳոմեսի վերադարձն ու երազումէր հանդիպում, որից փոխհարաբերություններ կարող էին սկզբնավորվել։ Սերը գաղտնիք էր սրտի մեջ, և չէր գտնվում սրտամոտ մի մարդ,ումկարելիէրվստահելնվիրականճշմարտությունը։Ավգուստան խուսափում էր ընկերական հավաքույթներից, բոլոր այն վայրերից, որտեղ ծանոթև հետաքրքրասեր կանայք կարող էին լինել։ Սիրտը փակ էր անգամ Մերի Ռոբինսոնի համար։ Վերջինս կասկածներ ուներ և չէր կարողանում հասկանալ, թե երիտասարդ կինն ինչով է տառապում։ Քանզի հալվում էր Ավգուստան, քանզիթախծոտ էր ու սիրադալուկ…Սիրո կայծն այրումէրկնոջգեղեցկությունը,բայցթափանցիկգունատությունն է՛լ ավելի գեղեցիկ էր դարձնում նրան՝ կանացի հմայքը շեշտելով։ Եղան օրեր, երբ Ավգուստան թերևս դուրս չէր գալիս այն սրճարանից, որի լուսամուտները կապիտան Գոմեսի բնակարանին էիննայում։ Նա տեսնումէր,թե ինչպեսէին ներսուդուրս անում Թերեզան ու Միքայելը, իսկ Ալեքսանդրը չկար։ Այդպես անցավ շաբաթը, և Ավգուստան հասկացավ, որ կապիտանն այլևս չի կենում այս բնակարանումև անկողին չի կիսում Թերեզայիհետ։ Արդյոք որտե՞ղ, որտե՞ղ կարող էր լինել նրա սիրելի ներկայությունը, և մի՞թե կապիտանն ինքը չէր ձգտում հանդիպման։ Չէ՞ որ վերադարձի խոստում կար նրա ցնորափայլ աչքերում, իսկ լռությունը պերճախոս վկայություններ ուներ։ Իհարկե, լինումէինպահեր,երբանտանելիկասկածներէինհասունանում՝ խաբված լինելու սարսափ ծնելով, բայց սիրո անլեզու բոցը լափում, ոչնչացնում էր ամեն խելամտություն, և Ավգուստան կյանքից առավել սիրում էր իր սերը։ Հետո նա ծանոթություններ հաստատեց Վիետնամից զորացրվածվետերաններիհետ։Նրանցից շատերըճանաչումէին Ալեքսանդրին, քանզի հաշմանդամություն ունեին, իսկոմանք


145 լեգենդներ էին պատմում կապիտան Գոմեսի մասին՝ մարդկայինֆանտազիայինբնորոշ չափազանցությամբներկայացնելով սխրանքներ, որոնք, իհարկե, չէին կարող մոռացվել։ Նման պատմություններ լսելիս՝ Ավգուստան ցնծում էր սրտով, բայց խոսակցություններն անցնում-գնում էին, իսկ Ալեքսանդրը չէր գտնվում։ Որտե՞ղ ես… Դո՛ւ, որ ներխուժեցիր իմ կյանքի մեջ՝չափագրված իմ վիշտն ու ապրումները սրբագործելով։ Դո՛ւ, հեգ օրերի իմ տրուբադուր, եղերական ցնորքների վերջինկանթեղ… Վերջին երազ… Ճակատագի՛ր… Սիրո անեծք, որից երջանկության մանուկներ են ծնվում, քանզի օրհնյալ է այն նզովքը, որ մեկ մարմին է դարձնում կնոջն ու տղամարդուն և սիրվում է սիրո՛ բառերով։ Որտե՞ղ ես… Ավգուստան չէր գտնում ինքն իրենից ուժեղ լինելու զորությունը, և նրա նշաձև, խաժ աչքերում անհուսության մոմեր էին հալչում։ Արտասվելու պահանջը երբեմն դառնում էր անտանելի՝ գնալ-կորչելու տարօրինակ ցանկություն ծնելով։ Ու թեև նա ամենկերպխուսափումէրհանդիպումներից,միևնույնէ,մարդկանցմեջ ապրողմարդըչիկարողհանդիպումներչունենալ։Ահա և հեկեկում էր Ավգուստան՝ դեմքն ափերի մեջ, ճարահատության բռի մեջ մի բուռ դարձած, զբոսայգու մեկուսի անկյունում, երբ նրան գտան հավատարիմկանայք՝ Մերի Ռոբինսոնը, Աստղիկն ու Իրինա Մալցևան։ Տեսարանն արտասովոր էր, սրտառո՛ւչ, և նրանք նախ չգիտեին՝ մոտենա՞լ, թե ոչ։ Լռելյայն հեռանալու ցանկություն ունեցան անգամ, բայց դա ակնթարթային,թույլզեղումէրսոսկ,ունրանք շրջապատեցիննստարանը։


146 Ցավոտ մի հառաչանք ազատագրվեց Ավգուստայի կրծքից, և նա, ամոթից կարմրելով, գետնի տակն անցնելու ցանկություն ունեցավ։ Այտուցված կոպերն ու քիթը անառարկելի հանցանշաններ էին, և հիմա՝ անխուսափելիորեն հասունանում էր բացատրությունտալուխնդիրը։ - Քեզի՞նչ էեղել,սիրելիքույրս,-ասացՄերիՌոբինսոնը՝Ավգուստայիուսերըգրկելով։ - Մի քանի անգամ այցելել ենք,- խոսքն առաջ տարավ Իրինան,- բայց դու տանը չէիր։ Ապա որտե՞ղ ես լինում։ Իսկ երեխա՞ն։ Դիաննային ո՞ւմ մոտ ես թողել։ - Ծնողներիստաննէ։ - Ծնողներիդ տա՞նը… Երբվանի՞ց։ - Չեմհիշում… - Ինչպե՞ս թե՝ չես հիշում,- իսկապես տարակուսելով՝ զարմացավ Աստղիկը։ - Առաջարկություն ունեմ,- ասաց Մերի Ռոբինսոնը,- եկեք հավաքվենք մեկնումեկիս տանն ու խոսենք մի բաժակ սուրճով սեղանի շուրջ։Ի՞նչ կասեք։ Ավգուստանչէրպատասխանում։Նաանկեղծորենսիրումէր հավատարիմիրընկերուհիներին,բայցհիմաայրվումէրնրանցից ազատվելու ցանկությամբ։ - Այստեղից ամենամոտը իմ բնակարանն է, եկեք իմ տանը հավաքվենք։ Համաձա՞յն եք։- Իրինան պատասխան էր ակնկալում, բայց նրանք բոլորը, իհարկե, սպասում էին Ավգուստայի արձագանքին։ - Ես հիմա չեմ կարող,- րոպեներ անց խոսել սկսեց Ավգուստան,- այսօր ոչ մի կերպ չի ստացվի… - Այստեղէլկարողենքզրուցել,-ՄերիՌոբինսոնինաչքովանելով՝ պատասխանեց Աստղիկը,- ինչ վատ տեղ է որ։ - Լավ,-համաձայնեցՄերին,-ինչպեսկուզեք։


147 Ապա լռություն իջավ. ձյութի պես կպչուն և մածուցիկ մի լռություն, որ չէր պատռվում ոչ մի կերպ։ - Ես չգիտեմ, թե ինչ պիտի ասեմ,- հեծկլտաց Ավգուստան՝ կրկին ծածկելով կարմրատակած երեսը,- չեմ կարող բացատրել, թե ինչ ցավով եմ տառապում, հասկանո՞ւմ եք։ Այս հայտարարությունը պատ էր, ծանրաշուք անջրպետ, որ նախադասություններէրբացառում՝շեշտելովուրիշիկյանքնու գաղտնիքը հարգելու պարկեշտությունը։ Եվ կանայք չգիտեին՝ թողնել-հեռանա՞լ՝ վշտի մեջ լքելով նրան, ով սիրված էր իսկապես,թե՞շարունակելսատարելու,ինչ-որկերպօգտակարլինելուփորձերը։ - Սիրում եմ ձեզ,- կրկին խոսեց Ավգուստան,- և գիտեմ, որ անկեղծ է ձեր հոգատարությունը։ Բայց կան բաներ, որոնք բարձրաձայնելն իմուժերից վեր է։ - Ասա քո ցանկությունը,- ի վերջո պատասխանեց Մերին,- և մենքկանենքայնպես,ինչպեսկկամենաս։ - Ես ի՛նքս կգտնեմ ձեզ… Հետո՛… Իսկ հիմա, խնդրում եմ, ճիշտ հասկացեք ինձ, հիմա չկա մեկը, ով կկարողանա վշտակից լինել։ Մենության պատեր։ Ահաայսպես,ԱվգուստաՄայերըկառուցեցօդեղենիրդղյակը՝ ինքնակամ բանտարկություն ընդունելով, իսկ դղյակի պատուհաններին մոտեցող փոստատար աղավնիները վերադառնումէինձեռնունայն։ Ապա լինում էին օրեր, երբ Ավգուստան թափառում էր աննպատակ՝ ամենուրեք տեսնելով ուրվականներ, որոնքժպտում էինծաղրալիցուանհայտանում։ Աշնան առաջին անձրևների շրջանն էր։ Քամի, արցունք ու տերևներ, որ իրենց գոյության օրերն էին հաշվում։


148 ԳԼՈՒԽ 18 Մարդասպան. կորի՛ր գրողի ծոցը Տունըխարխուլէր,փայտաշեն,տեղ-տեղցանցկենտանիքով, ծխնիների վրա դժվարությամբ տարուբերվող դուռ-պատուհաններով, որ վաղուց կորցրել էին երբեմնի շուքը, քանզի ուռել՝ ճկվել էին ջերմային տատանումներից, իսկ ներկը ծլեպ-ծլեպ թափվել էր։ Պատերն ի վեր մագլցում էին աներես բաղեղներ՝ խորհրդավորության շուք հաղորդելով անտերունչ կացարանին, վկայելով մարդկանց բացարձակ բացակայությունը։ Կար փոքրիկ նախամուտք ու ընդամենը մեկ սենյակ, որ բավական փոքրածավալէրնույնպես։ Ալեքսանդր Գոմեսը սիրեց այս տունը առաջին իսկ հայացքից։ Հենց այսպիսի մի անկյուն էր նա երազում, հենց այսպես էր պատկերացնում բռաչափ այգին, որն արտասովոր հրապուրիչ էր իր անմշակ գեղեցկության մեջ։ Չկային անցուղիներ ու կածաններ չկային, քանզի առնաչափ խոտն ի սպառ ջնջել էրոտնահետքեր, որոնք աշխարհումեղել էին երբևէ։ Կապիտանը չէր վախենում աշխատանքից ու չէր խորշում։ Նա մեծագույն հաճույքով էր վերանորոգում տանիքն ու տեղտեղ փտած տախտակներով հատակը, վերացնում էր այլևայլ անսարքություններ, որոնք չեն կարող լինել անգամ ամենապարզ կենցաղով ապրող մարդու կյանքում։ Հետոնակահավորեցսենյակնուանցավայգեգործականաշխատանքներին։ Մոտերքում այլ կացարաններ չկային. կատարյալ առանձնությունէրումենություն։Նաանգամիրհեռախոսահամարնէր փոխել,ևքաղաքակիրթ աշխարհից եկողձայները պապանձվել էին։ Ժամանակի սլաքը թաղվել էր զուսպ համրության մեջ։


149 Երբեմն խանութ էր գնում «Ֆորդ» մակնիշի հնաոճ իր ավտոմեքենայով, երբեմն նստում էր Վեսթֆիլդի միակ գարեջրատանը՝ անծանոթ մարդկանցից հեռու, ֆերմերների զվարթխոսակցություններից զերծ։ Գյուղում շրջանառվում էին շշուկներ, որոնք ճշմարտության փշրանքներ ունեին։ Մարդկանց հետաքրքրասիրությունն այնուամենայնիվ շփվում էր նրա կյանքի հետ անուղղակի կերպով, իսկ զրուցասեր կանայք հարցուփորձ էին սկսում իրենց վաճառասեղանների ետևից՝ անծանոթին խոսակցությանմեջներքաշելուփորձերկատարելով։ Տարօրինակ, դարձդարձիկ քայլվածքով անծանոթը մնում էր ուշադրության կենտրոնում։ Քանզի զրուցասեր լեզուները պնդում էին, թե նա հերոս է, պատերազմի վետերան, կյանքում իր տեղը չգտնող անձնավորություն։ Մեծամասնության մեջ էին մարդիկ, ովքեր ատում էին բռնությունը, բայց և սխալվում էին չարաչար՝պատերազմտեսած զինվորինոճրագործությանկամակատարհամարելով։Նրանքհապաղումէինդեռ՝տեղեկություններիհավաստիությունըստուգելով,բայցհեռուչէրայնօրը, երբ հասարակական պարսավանքն էր մոտենալու Ալեքսանդր Գոմեսի կացարանին՝ նրա երանելի առանձնության մեջ թույն ներարկելով։ Հետագայումկգրվենգրքերևգիտականաշխատություններ, որոնք անպատվաբեր բառեր կշպրտեն հասարակության հասցեին՝ դատապարտելով բոլոր այն ցույցերն ու անկարգությունները, որոնք պարսավում՝ հեղինակազրկում էին Վիետնամից վերադարձած զինծառայողներին՝ ոմանց ինքնասպանության հասցնելով։ Ժամանակավրեպ ափսոսանքով կհիշվեն բոլոր նրանք,ովքերչհասկացվածմնացինռազմադաշտումևառավել չհասկացվածեղանտանը։Անձնասպանությանգնացողզինվորականների վարքագիծը կստանա գիտական համապատասխանբնորոշում. «Վիետնամականսինդրոմ»,որիբունարմատը հասարակության մեջ մերժված լինելու զարհուրանքն էր։Քան-


Click to View FlipBook Version