The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Lusine Babayan, 2024-05-23 02:36:40

Ով է Աստծո նման

Ով է Աստծո նման

50 Հարազատ այս դեմքերը եղել են սակայն, և հիմա որտե՞ղ են նրանք՝ գնդապետ Կորրենտին և մյուս ընկերս՝ կապիտան Լեսսինգը։Իմամենալավօրերիցմեկնէր,երբհավաքվել էինքԳասպար Սուրենյանցի տանը, իսկ մտերիմ մարդիկ խմում էին՝ լիառատշնորհելովցանկություն,բարեմաղթանք,հույսեր… Իսկ ես նայում էի բացակա ընկերոջ՝ Գասպար Սուրենյանցի իրերին, և իրերը խոսում էին։ Իրերը լալիս էին ու քրքջում՝ կյանքի կոչելով հին-հին պատմություններ,որոնքկարևորէիներբևէ։ Եվ արթնանում էին գինու գավերի մեջ կենդանի բարեմաղթանքներ,ևափսոսանքէրծորումկոտրվածպռունկովափսեից, և հուշերի այրուք կար մոմակալի վրա՝ իբրև վկայություն։ Ես զրկում էի բովանդակությունը ձևերից, հանում էի բովանդակության ձևական հագուստները, որպեսզի իմաստն ըմբռնեմ։ Սա էլյուրահատուկկախարդությունէ, մոգական արվեստ,որի հատակումբացակա Մարդուիրերնեն։ Հին վերարկու և կոշիկներ։ Ծննդյան վկայական, ամուսնության վկայական և մահվան վկայական։ Ներքնակ ու անկողին, որտեղ հրաժեշտի խոսքեր են խորտակվել։ Մենք բոլորսկամաց-կամաց հեռացնումենք բացակամարդկանց իրերը մեր տներից՝ թողնելով եզակի թանկ նմուշներ, որոնք խոսում են ամեն օր, լալիս են ու քրքջում։ Հուշերը ձայներ են։ Իրերը՝ վկայություն։ Օ՜ դառնաղի օրեր։ Բահն ու քլունգը կարծես ուղեղիս մեջ են փորում։ Աղմո՞ւկէ,թե՞լսողությանխաբկանք…»: Ցերեկային լույսի ճառագայթը խոցեց հատակին մեկնված


51 մարդու բիբերը։Ինչ-որ մեկը անցք էր բացել գետնափորխցի առաստաղին,ինչ-որմարդիկքրտնաջանաշխատումէին։ Ձայնե՜ր… Հողակոլոլ մի ուրվական իջավ արտաքին աշխարհից։ - Այստեղգերիկա,- բղավեցմարդը՝վերևումկանգնածներին ներս հրավիրելով։ «Հիմաեսգիտեմ,թեմարդնինչպեէխելագարվում։-Այսմիտքըկայծակնային ցոլք էր,նյարդային շոկ,և Ալեքսանդրը փակեց աչքերը՝ կարծեցյալ մահն իբրև պարգև ընդունելով։- Բայց ի՞նչ գործ ունի այստեղ կապիտան Լեսսինգը։ Սակայն… Բանականության խաբկա՛նք է։ Իհարկե՛… Արդեն օրեր շարունակ ձայներ եմ լսում, իսկ մարդիկ չկան…»։ Մի քանի հոգի ևս իջան պարանե սանդուղքով։ - Պատգարակ,պատգարա՛կբերեք,-բղավեցնրանցիցմեկը։ - Աստված իմ… Չի կարող պատահել… Սա, ախա՜ր, Ալեքսանդր Գոմեսն է։ Ո՞ղջ ես։ Ա՛յ դու խև սատանա… «Ահա և վե՛րջ»։- Այս միտքը խլեց բանականության թույլ կայծիկը՝ հիշողության մեջ սահման գծելով, և Ալեքսանդր Գոմեսը զրկվեց գիտակցությունից։ ԳԼՈՒԽ 8 Երբ այցելում են հրեշտակները Հիշարժան այս հանդիպումն ընդմիշտ կմնա Միքայել Գոմեսի հիշողության մեջ։ Չորս տարեկան երեխան կունենա բացահայտումներ, որոնք կհեղաշրջեն նրա ներաշխարհը՝ ծնելով իրարամերժ ցանկություններ, ծնելով խաբեություն ու վախ։ Հետագաողջկյանքումգլուխկբարձրացնենտտիպկամմածուցիկ զգացողություններ, որոնք եղել են հուշերի նստվածքումև կան,


52 քանզիգոյությանիրենցիրավունքնեննվաճելանսերսիրոօրորոցում։ Ալեքսանդր Գոմեսի բացակայության չորրորդ տարին էր։ Մեզ քաջածանոթ զբոսայգում էին հավաքվել երեխամայրեր և նրանք, ըստ սովորության, խաղաղ զրուցում էին։ Թերևս տարեկիցներ էին, բացառությամբ՝ հիսունն անց մի կնոջ, որն իր թոռանն էր խնամում։ - Ինքս դեռ երիտասարդ եմ,- հաճախ էր շեշտում Մերի Ռոբինսոնը,- բայց կրկին ապրում եմ երեխա մեծացնելուհոգսով։ Մեր զավակներն ամուսնանում են, իսկ մենք տատ ու պապ ենք դառնումակամա։Ահատղայիսորդին,Բենյամինը։Նրանխնամումեմառանձնահատուկգորովանքով։ - Մենք դեռ չգիտենք, թե կնոջ սրտում ինչ զգացմունքներեն արթնացնումթոռները,-զրույցինմիացավԱվգուստաՄայերը,- բայց ես կարծում եմ շատ անուշ մի բան կա քո զավակի տղային կամաղջկանխնամելումեջ։ Ավգուստանկարմրահեր,պեպենոտ,մեծ բերանովևխաժ աչքերով գեղեցկուհի էր։ Նա ուներ կանացի արտասովոր հմայք, իսկ գեղեցկության չափանիշներ բացառող նրա արտաքինն առավել գրավիչ էր դառնում խիստ ընդգծված անհատականությամբ։ Չնայած տարիքային տարբերությանը, Ավգուստան և Մերի Ռոբինսոնը մեծ բարեկամություն էին սկսել, քանզի հիսունն անց կինը իսկապես ջահել էր երիտասարդական իր ավյունով,չէր կեղծում,չէր սեթևեթում, այլ հաճելի էր նախ և առաջ անբռնազբոս պահվածքով ու անկեղծությամբ։ - Եկեքմիհետաքրքիրմիջոցառումկազմակերպենք,ի՞նչկասեք։ Անձամբ ես փող չեմ խնայում Արամիկիս կյանքն ուրախությանառիթներովլցնելուհամար։ ԱյսառաջարկիհեղինակըԱստղիկԱդամյաննէր,բարետես, բարեհամբույր,սևաչք-ունքովհայուհի։ - Իհարկե, երեխան պիտի շփվի տարեկիցների հետ, պիտի


53 խաղա ու վայելի մանկության ակնթարթներ,- առաջարկին միացավ Իրինա Մալցևան։- Ես կարծում եմ, հեռուստատեսային խաղերը ծնում են մեկ այլ իրականություն, որն ապակողմնորոշում է մանկահասակ մարդուն։ Էլ չեմ ասում, որ կան խաղեր, որոնք սերմանում են բռնություն ու բանականությունն են ապականում։ Ուստի կենդանի շփումներից լավը չկա։- Իրինան սիրում էր ե- րեկույթներ, որոնք ջերմանում էին գինով, մտերմությամբ և բարեկամ մարդկանց շնչով։- Հաճույքով կտրամադրեմ իմ բնակարանը։ Համեցեք։ - Իսկ Դո՞ւք ինչ կասեք,- Թերեզա, խոսքն առաջ տարավ Ավգուստան,- Դուք երբեք չեք մասնակցել մեր համատեղ հացկերույթներին։ԿուզենայինքՁեզ ավելիլավճանաչել։Կգա՞ք։ - Շնորհակալ եմ, Ավգուստա։ Ուրախ առիթներ ես էլ եմ սիրում, սակայն մոտենումեմդրանցխիստընտրողաբար։ - Գիտենք,հարգելիս,գիտենք։-ՄերիՌոբինսոնըմեծքրոջվերաբերմունքով էր պատվում Թերեզային։- Նաև ասեմ, որ հարգումեմՁերկրոնականսկզբունքները,թեև,ինչմեղքսթաքցնեմ, կան բաներ, որոնք ես չեմ հասկանում։ Օրինակ՝ ինչ վատ բան կա երեխայի ծննդյան օրը հիշելու մեջ։ Չէ՞ որ տարեդարձ նշելով՝ մենք հավաստիացնում ենք մեր զավակներին, որ նրանց լույս աշխարհ գալը մեծագույն երջանկություն է, առանձնահատուկ իրադարձություն, որից բացվում են կյանքի ճանապարհներուհեռանկարներ։ - Կներեք, հարգելի Մերի, բայց մարդիկ այս կամ այն հարցին մոտենում են յուրովի։ Անձամբ ես գտնում եմ, որ մեր բոլոր արարքներն իրենց արտացոլանքն ունեն երկնքում։ Այսինքն, մարդըպետքէ շարունակկշռադատիևիմանա,թեԱստվածինչպես էվերաբերվումմերգործողություններին։ - Ես ծնվել եմ հաստատուն ավանդույթներով երկրում, և իմ ժողովուրդը քրիստոնեություն է ընդունել պատմական այն ժամանակաշրջանում, երբ Քրիստոսի ուսմունքը սրով ու բռնութ-


54 յամբ էին տարածում,- զրույցին միացավ Աստղիկը։- Ի՞նչ եմ ուզում ասել։ Իմ ժողովուրդը շատ մոտ է կանգնած քրիստոնեության ակունքին, որովհետև Ուսմունքն ընդունել է Հիսուսի առաքյալներից. Թադեոսից, որ հայտնի է նաև Հուդա անունով, ևԲարդուղիմեոսից, նույն ինքը՝ Նաթանայել։Սակայն երեխայի ծնունդըմեզմոտէլնշումենճիշտայնպես,ինչպեսողջ աշխարհում։Ուսմունքըհակընդդեմճշմարտություններչունի։ - Իհարկե չունի։- Թերեզան արտահայտվում էր մեղմ վրդովմունքով։- Պետք է առաջնորդվել Աստվածաշնչով, իսկ մարդիկ ավանդույթներին են հետևում։ Հիսուսն իր հետևորդներին չի պատգամել,որնրանքօրերզանազանենևհատուկկարևորությունտանհիշարժանտարեթվերին։ - Դուք ճիշտ եք, տիկին Թերեզա, Հիսուսն իրոք նման բան չի պատգամել։- Փքաբլիթից մանր-մանր պատառներ պոկելով՝ Ավգուստան կերակրում էր մե՛րթ Միքայելին, մե՛րթ իրԴիաննային։- Խնդրում եմ, մի նեղացեք, պարզապես զրուցում ենք։ Ես էլ իմ կարծիքն ասեմ։ Հիսուսի կյանքն ու գործերը քննելով, մենք տեսնում ենք, որ Աստծո որդին նաև չի խոսել այն մասին, որ տղամարդիկ,օրինակ՝պետքէսափրվեն,կամկանայք,օրինակ՝ պետք է լվանանիրենց ամուսիններիգուլպաները։Դրանք բոլորը հարցեր են, որոնք կապ չունեն քրիստոնեության հետ։Ուսմունքըչիխլումմարդուազատությունը։ - Համամիտ եմ,- խոսքն իր վրա վերցրեց Իրինան։- Կարծեմ՝ գրված է. «Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի7»։ Չկան սահմանափակումներ՝ կապված ծնունդ կամ Ամանոր նշելու հետ։ Քրիստոնեական ուսմունքն ունի մե՛կ առաքելություն. Աստծո պատկերով ստեղծված մարդը կարող է մտերիմլինելիրՍտեղծիչիհետներքինևարտաքինազատություններիներդաշնակությամբ։Համամի՞տեք,սիրելիներ։ 7. Հովհաննեսի ավետարան, 8։32։


55 - Դե լավ, լավ,- զրույցին միացավ Մերին,- եկեք չնեղացնենք մեր Թերեզային։ Ամեն մարդ թող շարժվի ի՛ր խղճի թելադրանքով։ - Շնորհակալ եմ, տիկին Մերի։ Ես բնավ չեմ նեղանում ուչեմ նեղվում։ Կարծիքների փոխանակությունն ինձ հաճելի է։ Եկեք մեր թեմային վերադառնանք։ Այսօր ի՞նչ առիթով եք հավաքվելու։ - Ոչ մի առիթ էլ չկա, սիրելի բարեկամ։ Մի շիշ հրաշալի, ռուսական օղի ունեմ, դրա համար էլ առաջարկում էի, որ մեր տանըհավաքվենք։Այստե՛ղարի,Նատաշա։Միրոպե,հիմակգամ։- Չարաճճի աղջնակը մտել էր ցեխաջուրն ու մեծ հաճույքով դոփումէր՝կրկնելով հանրահայտ այն սխրանքը,որն առկա է երբևէ բոլոր երեխաների խաղերում։ Նատաշկային կարգի հրավիրելով՝ Իրինան վերադարձավ։- Հիմա ի՞նչ եք ասում,խմո՞ւմ ենք օղին, թե՞ ոնց։ - Օղին անպայման կխմենք իհարկե։- Թերեզան ժպտում էր՝ թաքցնելովներսումգլուխբարձրացնողիրանհանգստությունն ու այս մարդկանց շրջապատում կշիռ ձեռք բերելու բուռն ցանկությունը։-Կուզենայիիմանաք,որեսբնավդեմչեմուրախության առիթներին, և իմ Միքայելն էլ ճգնավորի կյանք չի վարում։ Եկեք այսօր ինձ մոտ հավաքվենք։ - Հիանալի առաջարկ։- Մոտենալով Թերեզային՝ Աստղիկը գրկեցնրանմտերմաբար։-Գուցեհենցսրանովէլկդրվիմերբարեկամության անկյունաքարը։ - Այո, այո,- զրույցին միացավ Ավգուստան։- Ի՞նչ կասես, Մերի։ - Սիրո՛վ։ - Իսկ դո՞ւ,Իրինա։ - Մեծամասնության որոշումը ընդունում եմ անխոս։ Ընդ որում,բոլորիդէլսիրումեմ։Թողմնաիմօղին,դրահերթնէլկգա։


56 - Հիմա կեսօր է,- Թերեզան ժամացույցին էր նայում,- չորս կամ հինգ ժամից ես պատրաստ կլինեմ։ Համեցեք երեկոյան։ Միքայել Գոմեսի կյանքում սա առաջին դեպքն էր, երբ նրան այցելելու էին չորս երեխա միաժամանակ։ Համատեղ զբոսանքներըզբոսայգումկարճատևէին,թռուցիկ։Ուստիև,նախկինում չէին եղել երկարատև խաղեր ու երկարատև փոխհարաբերություններ։ Թերեզան հեռու էր պահում Միքայելին և զատում էր նրան շրջապատից առանձնահատուկ մի պատճառով, որն ի հայտ կգա հետո, երբ երիտասարդ երեխամայրերն ու Մերի ՌոբինսոնըկհյուրընկալվենԱլեքսանդրԳոմեսիտանը։ ՍակապիտանԳոմեսիբացակայությանչորրորդտարինէր։ «Իմ կրոնական համոզմունքները խրտնեցնում են մարդկանց,- մտածում էր Թերեզան,- բայց այսօր ես կապացուցեմ, որ ապրում եմ բարեկեցիկ, չեմ զրկում իմ երեխային, այլ շնորհում եմ նրան իմ լավագույնը՝ հագուստ, սննդամթերք, հոգատարություն… Հետո՞ ինչ, որ չեմ նշում Միքայելի ծննդյան օրը։ Սակայն դաստիարակում եմ՝ սերմանելով աստվածաշնչյանսկզբունքներ, որոնք հետագայում կապահովագրեն նրան։ Տղաները հեշտությամբենսայթաքում,որովհետևաշխարհըչարէ։Աշխարհը դևերի իշխանության տակ է։ Բայց Աստծո խոսքն ու օրենքները բարձր են չարիքից։ Իհարկե՛։ Ես իմ երեխային լավագույն դաստիարակությունն եմ տալիս, իսկ նրանք չեն հասկանում։ Դե ի՞նչ.կապրենք՝կտեսնենք»։ Հիմա հիշենք մեր հերոսներին։ Ավգուստա Մայերն ու նրա Դիաննան նվեր էին բերել Միքայելին. հեռակառավարվող մի մեքենա, որն ուներ գույնզգույն լույսերևոստիկանական շչակ։ - Դիաննա,- երեխայի գլուխը շոյելով՝ ասաց մայրը,- տուր նվերը քո նոր ընկերոջը։ - Օ՜յ, կարիք չկար, ի՞նչ նեղություն,- ոտ ու ձեռ ընկավ Թերե-


57 զան։- Սա շատ արժեքավոր խաղալիք է։ Ի՞նչ պիտի ասես, Միքայել։ Այնինչ Միքայելը շլացել էր։ Շատ զարմանալի և շատ արտասովոր մի բան էր տեղի ունեցել նրա կյանքում։ Մի՞թեաշխարհում նման հրաշքներ գոյություն ունեն։ Նա կանգնել էր ապշահար, թուքը բերանում չորացել էր և հայացքը չէր կարողանումկտրելառարկայից։ - Դե,վերցրու,-խրախուսեց Ավգուստան,- քո՛ննէ։ Բայց Միքայելը հապաղում էր։ Ու հանկարծ, մոր փեշի ետևում թաքնվելով՝ սկսեց հեկեկալ։ Գայթակղությանն այլևս չդիմանալով, Դիաննանհատակին դրեցմեքենանևանջատիչըմիացնելով՝սկսեցհմտորենկառավարել։ Վառվեցին, կայծկլտացին լույսերը, սենյակը լցվեց Նյու Յորքիփողոցներիցանպակաս ազդանշաններով,իսկմեքենան պոկվեցտեղիցուՄիքայելիոտքերինդեմառնելով՝կանգառավ։ - Չեմ ուզո՜ւմ,- բղավեց Միքայելը, թեև դողում էր ողջ մարմնով։Երեխայիներսումբախվելէինարգելվածըվերցնելուվախն ու ծայրահեղ ցանկությունը՝ կեղծ պատասխան կորզելով մոր խրախուսանքն ակնկալողտղայից։ԻսկԹերեզանլռումէր։ - Ներեցեք,- կարմրելով՝ թոթովեց Ավգուստան,- չգիտեի, որ Ձեր երեխանխաղալիք չի սիրում։ - Սիրո՜ւմ եմ,- կրկին բղավեց Միքայելն ու այլևս մոռանալով ողջ իրականությունն ու սենյակում հավաքվածների ներկայությունը՝նստեցհատակին։ Մեքենա՜… Ինքնակառավարվո՜ղ, գույնզգո՜ւյն, ձայնավոր շչակո՜վ… - Միքայելսայսօրքեֆչունիկարծես,-ինքնիրենհավաքելով՝ արդարացավ Թերեզան,- երեխա է, ոչինչ, ուշադրություն մի դարձրեք, Ավգուստա։ Դիաննա, իմ անուշիկ, ինչ լավ է, որ մեր տուն ես եկել, քաղցրավենիք ունեմ քեզ համար։ ԲայցհիմաէլԴիաննանէրմտելմորփեշիետևնուչէրուզում


58 դուրսգալ։Իրավիճակնակամաշտկեցին մյուսհյուրերը,որոնք պայմանավորվել էին նախապես ու եկան միաժամանակ։ Այստեղ ներկականանցերեխաներնարդենճանաչումէինմիմյանց, հասցրել էին մերվել։ Բենյամինը՝ Մերի Ռոբինսոնի թոռը, մի տարով մեծ էր մյուսներից։ Տեսնելով Միքայելի ավտոմեքենան, նա ևս հմայվեց այդ խաղալիքով, հետո նրան միացան Աստղիկի Արամիկն ու Իրինայի Նատաշկան։ Վերջինս բերել էր իր անբաժան ընկերուհուն՝ երկարագուլպա Պեպպիին։ Հասկանալի է, որ այս վերջինը տիկնիկ էր, թեև տիկնիկները, հաճախ, շատ կենդանի ներկայություն ունեն աղջիկ երեխաների կյանքում։ Նրանցից յուրաքանչյուրը խաղալիք ուներ, և ինչպես լինում է նմանդեպքերում՝սեփականխաղալիքիցձանձրացածերեխան միշտէլցանկանումէդիմացինիձեռքումեղածը։Այս պարագայումարագենբացահայտվումեսասերներնումիամիտները։Եվ, ի վերջո, եսասերները խաղում են և՛ սեփական, և՛ ուրիշների խաղալիքներով, իսկ միամիտները, հարմարվելով, իրենց անուղղակի մասնակցությունն են ունենում խաղային իրադարձություններին։ Այստեղ ամենացանկալին Միքայելի ավտոմեքենան էր, իսկ Միքայելը չգիտեր, որ կյանքում երբևէ լինում են օրեր, երբ բազմաթիվ տարօրինակ խաղալիքներ հանկարծ հանդիպում են նույն ժամին և նույն տեղում։ Նրանք առանձնապես չէին աղմկում, չէին էլ կռվում։ Նպաստավոր այս հանգամանքը ծնողներինհնարավորությունընձեռեցզբաղվելուիրենցմտերմությունն ամրապնդելու գործով, իսկ ցանկացած մտերմություն ենթադրում է համատեղ հացկերույթ ու հաճելի զրույցներ, որոնք,սովորաբար,սեղանի շուրջնենծավալվում։ - Բայց, ախար, ինչի՞ եք այսպիսի պատրաստություն տեսել,- Թերեզայի ուսերը մտերմաբար գրկելով՝ ժպտաց Մերի Ռոբինսոնը,- մի բաժակ սուրճն ու մի կտոր քաղցրավենիքը լիուլի բավարար կլինեին։ - Իհարկե, հո չենք եկել քեզ (կարելի՞ է դու-ով դիմել) նեղութ-


59 յունտալու,մանավանդ՝գիտենք,որամուսինդՎիետնամումէ։- Ավգուստանպաշտպանումէրավագընկերուհուկարծիքը,սակայն անում էր դա ի շահ Թերեզայի։ - Ոչ, ոչ, սիրելիներ, դուք ցանկալի՛ հյուրեր եք,- Թերեզան ևս չէր ստում,- ամեն բան արել եմ ի սրտե. հաճույքո՛վ։ Սեղանին դրված ուտեստները ընտիր էին և առատ։ Սառը խորտիկներ, ակրատ, ձուկ՝ նարնջի սոուսով, թխվածք և այլ քաղցրավենիք, գինի, հանքային ջուր ու բնական հյութեր, որ հիմնականում երեխաների համար էին։ - Համեցեք։- Հյուրերին սեղանի մոտ հրավիրելով՝ Թերեզան սկսեցառաջնորդելնրանց։-Ինքնե՛րդտեղավորվեք,ում՝որտեղ հարմարէ։ - Օ՜, նռան գինի՞ եք վերցրել, հրաշալի ընտրություն,- շիշը զննելով՝հայտարարեցԻրինան,-եսարդենկենացունեմմտքիս մեջ։ - Ես էլ առանձնահատուկ բարեմաղթանք ունեմ,- զրույցին միացավ Աստղիկը,- բայց ամեն բան՝ իրժամանակին։ - Քանի դեռ երեխաները չեն աղմկում և իրենց խաղով են տարված, եկեք օգտվենք սեղանից։ Հետո՛ կզբաղվենք նրանցով։ Ես սկսում եմ ա՛յ այս կարկանդակից։ Մսո՞վ է։ Իհաստատումնիրխոսքի,ՄերիՌոբինսոնըմիկարկանդակ վերցրեցձեռքովուսկսեցուտելառանցայլևայլության,տնավարի։ - Այո,- ժպտաց Թերեզան,- մսով է։Բարի ախորժակ։ - Իսկո՞վ կբացիգինին, ես,ճիշտնասած,խցանըհանելիսերբեմն թափթփում եմ։ Աստղիկ, քեզ վրա կվերցնե՞ս այդ ծանր գործը։ - Սիրո՛վ,Իրինա, մեծ սիրով։ - Տո՛ւրիմտիկնիկը,-հանկարծբղավեցՆատաշան,-Պեպպին իմն է։ - Իսկ դու ի՞նչ գործ ունես իմ թնդանոթի հետ։


60 - Երեխանե՛ր… Սենյակում վերականգնվեց լռությունը, և ընդամենը բաժակների զրնգոցն էր հիշեցնում, որ գինին, ահա, բացելու է հացկերույթիառաջին էջը։ - Սիրելիներ։ Ես մեծ եմ ձեզանից, և տարիքս ինձ շնորհում է առաջին խոսքն ասելու իրավունքը։- Մերի Ռոբինսոնը ոտքի ելավ։- Ուզում եմ խմել այս տան տիրոջ, Ալեքսանդր Գոմեսի համար՝նրաշուտափույթվերադարձըցանկանալով։ԹողԱստված պահպանիմերտղամարդկանց։Եվիհարկե,ուզումեմխմելԱվգուստայի ամուսնու՝ Ջերոմ Մայերի համար։ Թող անփորձանք լինեն։ Իսկ դուք պինդ մնացեք, դժվար օրեր եք հաղթահարում,- Թերեզային ու Ավգուստային դիմելով՝ շարունակեց Մերին,- սակայն հիանում եմ նեղություններ հաղթահարելու ձերքաջությամբ։ Եկեք խմենք մինչև վերջ։ Թող գինու կաթիլ չմնա մեր բաժակներում։ - Բռավո՜… Նրանքոտքիկանգնեցինմիմարդուպես,իսկԹերեզանհանկարծհեկեկաց՝անզուսպ,կարոտալի։ -Կներեք,իսերԱստծո,-արցունքներըսրբելով՝արդարացավ Ալեքսանդր Գոմեսի կինը,- պարզապես չդիմացա։ Թող որ իմ արցունքները չփչացնեն մեր լավ տրամադրությունը։ Շնորհակալ եմ, Մերի, շնորհակալ եմ, բարեկամներ։ - Այո,- խոսքն իր վրա վերցրեց Իրինան,- մեր լավագույն տղերքըՎիետնամումեն։Բարիվերադարձնրանց։ - Իսկ քեզ, սիրելիս, համբերություն եմ կամենում։- Աստղիկը Թերեզայի կողքին էր։- Այո, համբերությո՛ւն։- Այս բառերն ասելիս՝ նա հանկարծ շրջվեց ու գրկելով վշտահար կնոջը՝ համբուրեց նրան։- Ծանր է սպասման բեռը, ուստի քաջությա՛մբ սպասիր, հարազատս։ Եվ նույնը քեզ եմ ցանկանում, Ավգուստա։ - Դե՜,խմեցինք։


61 Մինչ նրանք վայելում էին գինի և կերակուրներ, երեխաները կամաց-կամացսկսեցինձանձրանալ։Պատճառը,իհարկե,տարաձայնություններն էին։ Իրինան ու Նատաշկան փորձում էին տունտունիկ խաղալ, իսկ Բենյամինը, Միքայելն ու Արամիկը՝ կռիվ-կռիվ։ Թերեզան աչքի պոչով հետևում էր՝ մի կերպ զսպելովներսումհասունացողընդվզումը։ «Ահատղաներիամենասիրելիխաղը։Եսշարունակզարմանում եմ, երբ մանկահասակ երեխաները կռվելու հակում են դրսևորում, իսկ նրանց խաղալիք տանկերը, թնդանոթներն ու ոստիկանական մեքենաները սրում՝ ամրապնդում են կռվելու նրանց հակումները։- Թերեզան մտածում էր լարված, սակայն հանգիստ էր արտաքուստ։- Ես ամեն գնով պահպանում եմիմ Միքայելին՝ նրան պատնեշելով նմանատիպ իրավիճակներից, բայցչարըգտնումէմարդկանցհասնելուխորամանկմիջոցներ։ Իմ երեխան արդեն գայթակղված է։ Վաղը նա էլ ի՛ր թնդանոթն ու ատրճանակը կպահանջի։Ի՞նչ եմ անելու ես…»։ - Բենյամին,այստե՛ղարի։-ՄերիՌոբինսոնըգիտերերեխայիցչարաճճիությունկորզելուգաղտնիքը։ - Տատի՜ի՜ի՜կ…Ես վիրավորվել եմ կռվում, բայց պիտիխրամատում մնամ։ Եթե հիմա վեր կենամ, վիետնամցի զինվորները կհարձակվեն աղջիկների վրա։ - Բո՜ւմ,բո՜ւմ… - Արամիկ, հերիք թավալ տաս, վեր կաց, ա՛յ տղա։ - Միքայել,դուպիտիընկնես,որովհետևթնդանոթիցեմկրակել։ - Բայց ես չեմ ուզում ընկնել։ - Թնդանոթի՛ց եմ կրակել, Միքայել, դու զոհվել ես, իսկ Բենյամինը մտել է քարերի ետևը, բայց ոչինչ, նրա հերթն էլ կգա։ Հայտնիչի,թեպատերազմնինչընթացքկունենարհետագայում,բայցծնողներիհամբերություննիվերջոսպառվեց,ևնրանք


62 իրենց անմիջական մասնակցությամբ խաղաղասիրական առաքելություն իրականացրին։ - Արի ինձ մոտ։- Գրկելով Արամիկին՝ Աստղիկը դարձյալ նստեց իր տեղում, և բնական հյութն ու քաղցրավենիքը առժամանակ հանդարտեցրին ռազմատենչ կրքեր։ - Բայց լավ ժամանակ ենք անցկացնում,չէ՞,- ասաց Իրինան։- Հաճելիմթնոլորտէձերտանը,Թերեզա,միտեսակխաղաղություն եմզգում։ - Շնորհակալ եմ, Իրինա, շնորհակալ եմ։ Ցանկալի ճշմարտությունեսբացահայտում։Քոխոսքովկարծեսվարձատրվում են ջանքերս, քանզի ամեն բան անում եմ, որ Միքայելը անխռով մեծանա։ - Եսկենացունեմ։-ԻրինաՄայցևան շիկնել էր, աչքերը պսպղում էին՝ շեշտելով նրա հմայքն ու վկայելով գինու ոգելից զորությունը։-Եկեքխմենքմերերեխաներիհամար։ ԹողԱստված պահպանի նրանց անամպ երկնքի ներքո։ Թող պատերազմ չլինի։ Թողմեծանան սիրո ու քնքշության մթնոլորտում։ - Այո։ Կինը սիրո այգեպանն է։ Մենք մեծ պատասխանատվությունունենքմերզավակներիառջև,-բաժակբարձրացնելով և փոքր ինչ շիկնելով՝ ասաց Ավգուստան։ - Սիրո այգեպա՜ն…- Մերի Ռոբինսոնը հիացմունքով էր նայում Ավգուստային։- Ի՜նչ հիանալի խոսքեր։ Միանում եմ Իրինայի կենացին։ Խմենք մեր զավակների համար՝ նրանց սերնդեսերունդ երջանկություն ցանկանալով։ Ապա սեղանին հայտնվեց գինու երկրորդ շիշը, իսկ երեկոն ավարտվեց երրորդ շիշը պարպելուց հետո։ - Այսուհետև բարեկամներ ենք։- Հանելով արծաթյա իր վզնոցը՝ Աստղիկն այն դրեց Թերեզայի բռի մեջ ու աչքերին նայելով՝ ասաց.- Վերցրո՛ւ, ի սրտե նվիրում եմ։ - Ո՜չ,ո՜չ…Ախա՜ր…


63 Իրարանցում սկսվեց։ Կանայք ուզում էին տեսնել, ավելի ճիշտ՝ զննել վզնոցը, որին բնական քար էր ագուցված։ - Շղթայից կախվածն ի՞նչ է,- հետաքրքրվեց Մերի Ռոբինսոնը։ - Ագաթ։ Հայաստանում են մշակում այդ քարը, իմհայրենիքում։ - Չքնա՛ղ բան է։- Ավգուստան զննում էր՝ անկեղծ հիացմունքըբնավչթաքցնելով։ - Այս հանդիպումն ընդամենը մեր բարեկամության սկիզբն է,- զրույցին միացավ Իրինան։- Այսուհետև ավելի հաճախ կտեսնվենք զբոսայգում, ճի՞շտ է։ - Իհարկե։- Թերեզան վայելում էր լիուլի վարձատրված լինելու հաճույքը։- Կարծում եմ, մեր լավագույն արկածները դեռ առջևումեն։ Նինջը կախվել էր երեխաների թարթիչներից, իսկ Միքայելը շողում էր՝ ոստիկանական իր մեքենան գրկի մեջ պինդ պահելով։ Ապաեղանկարճռեպլիկներովուսրտահույզհավաստիացումներովհարուստողջագուրումներ,ևհյուրերըգնացին։Տունը դատարկվեց։ Սեղանի մոտ վերադառնալով՝ Թերեզան նստեց անկյունումու մտքերի մեջ ընկավ։ «Հիմա ես ի՞նչ անեմ, ինչպե՞ս համոզեմ երեխային, որ մարդը չի կարող օգտվել բոլոր այն բաներից, որոնք հրամցնում են գովազդն ու զվարճությունների արդյունաբերությունը։ Ես պիտի աղոթեմ։ԱստվածկփափկեցնիՄիքայելիսիրտը։Իվերջո,ճիշտ դաստիարակությունը նաև արցունքներ է քամում, բայց շնորհապարտ զավակները հետո հասկանում և ընդունում են ծնողի խրատը»։ Ծունկիգալով՝Թերեզանփակեցաչքերնուսկսեցջերմեռանդ աղոթել։ Ոստիկանական շչակի ձայնը թնդում էր առաստաղի ներքո,իսկՄիքայելն այլիրականություն էրբացահայտում։ - Ի՜նչ հիանալի մեքենա ունես, որդիս, հավանո՞ւմես։


64 - Շա՜տ։ - Իսկ ի՞նչ ես կարծում, Աստված կհավանի՞ քո խաղալիքը։ Հարցն օդում կախված մնաց, քանի որ խաղն ամբողջովին կլանել էր չորսամյա մարդուկին, և նա մե՛րթ չոչ էր անում՝ մեքենայի ընթացքին հարմարվելով, մե՛րթ վազում էր հանդիպակաց անկյունը, որպեսզի հեռակառավարման վահանակով կարողանա ղեկավարել։Եվսհինգ րոպեխաղին հետևելով՝ Թերեզանվերցրեցխաղալիքնու անջատիչըսեղմելով՝ ասաց. - Մի րոպե ինձ լսիր, խնդրում եմ։ - Տո՜ւո՜ւո՜ւր… Ու քանի որ մայրը անհողդողդ էր և չէր վերադարձնում խաղալիքը, Միքայելը պառկեց հատակին ու ձայնը գլուխը գցելով՝ սկսեցբղավել. - Տո՜ւո՜ւո՜ւր…-Ուզումեմտա՜ա՜ա՜ս… Սրան հաջորդեցին հուսահատության այն ակնթարթները, երբ երեխան սկսում է հասկանալ, որ մայրը չի կատարելու իր կամքը, սակայն շարունակումէ հեկեկալ՝լացիձայնը փոքր-ինչ նվազեցնելով։ - Միքայել,դուգիտե՛ս,որաշխարհումշատչարմարդիկկան։ Աստված մի օր պատժելու է նրանց, բայց հիմա դրա ժամանակը դեռ չի եկել։ Վեր կաց, խնդրում եմ։ Հույս ունենալով, թե մայրն ի վերջո կվերադարձնի խաղալիքը,Միքայելըսկսեցենթարկվելանխոս՝ցանկալիիրնայլհնարքովկորզելուակնկալիքփայփայելով։ - Ապրես։ Հիմա լսիր, թե ինչ եմ ասում։ Չար մարդիկ ուզում են, որ երեխաները զբաղվեն վատ գործերով, լինեն ծնողներին անհնազանդ։ Այս նպատակին հասնելու համար նրանք պատրաստում են այնպիսի խաղալիքներ, որոնք չար խաղեր են ծնում։ Օրինակ՝ Արամիկիթնդանոթը։ Ի՞նչ էր ասում Արամիկը, հիշո՞ւմես։ - …


65 Իսկ ես հիշում եմ։ Արամիկն ու Բենյամինը կռիվ-կռիվ էին խաղում, իսկ կռիվը վատ բան է։ Քո հայրիկին պատերազմն է խլել մեզանից։ Դու կուզենա՞ս մեռնել։ - Ո՜ո՜ո՜չ… - Շատ ապրես։ Ոչ ոք չի ուզում մեռնել։ Բայց Արամիկը կրակում էր իր խաղալիք թնդանոթով։ Բենյամինը պառկել էր, իբր՝ ծանրվիրավորէ,քեզէլստիպումէին,որմեռածձևանաս։Ճի՞շտ է։ - Այո. բայց խաղալիքս տալո՞ւ ես։ - Հիմա, այս զրույցից հետո տալու եմ։ Բայց ոստիկանական մեքենանչիկարողքոխաղալիքըլինել,որովհետևոստիկանները բռնությանն են ծառայում նույնպես։ Կգա ժամանակ, և Աստված կտա մարդկանց Ի՛ր խաղալիքները։ Դա կլինի Նոր աշխարհում։ Այո՛։ Շուտով Նոր աշխարհ է լինելու,չար մարդիկ ոչնչանալուեն,իսկմենքխաղալուենքկորյուններիևքոթոթների հետ։ Արի աղոթենք միասին։ Չգիտեմ, թե ինչ կլինի հետո, բայց Աստված երբեմն ուղարկում է իր հրեշտակներին՝ մարդկանց աղոթքներին պատասխանելով, ու հրեշտակներըսիրով ենթարկվում են Աստծո հրամանին։ Նրանք մոլորված հոգիներ են փրկում, որպեսզի աշխարհում չվնասվեն բարի մարդիկ ու չվնասվենծնողինհնազանդերեխաներ։ *** Շատ տարիներ են անցել այս զրույցից, բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե բարի հրեշտակներն ինչպես տարան Միքայել Գոմեսի խաղալիքը՝ երեք օր անց, երբ գիշեր էր, իսկ երեխանխոր քնիմեջ անգամ փայփայում էր վաղվա լուսաբացն ու ոստիկանական շչակ ունեցող մեքենայով խաղալու հաճույքը։


66 Քամի… ԳԼՈՒԽ 9 Քայլ Հողմը ծեծում է դռնե՜ր…. դռնե՜ր…. դռնե՜ր… Ի՞նչ կա այնտեղ, երբ կոպերն ենխուփ, իսկ մարդը՝ բացակա։ Եվորտե՞ղէարտասովորոգեշնչմանայնեզերքը,որիցկյանքի աղբյուրներ են բխում։ Օ՜ մեծագո՛ւյն ունայնություն… Օ՜անմատնահարսիրոանձրևներ,որիջնումեքփշրվածնավերիվրա։ Քամի… Եվ ճկվում են հողմախռիվ ծառեր, և ունայնությունը վախեցնում է մարդուն։ Նա սկսում է ճանաչել խորհրդածության խորհուրդը, սակայն չկա հիշողություն, որից կյանքն է սկզբնավորվել։ Ո՞վ գիտի, թե ինչպես է բաբախում սիրտը, երբ թարթիչներն են ձույլ, իսկ միտքը գոյատևում է այնտեղ, ուր չկա հասկացողություն և իմաստ չկա։ Մարդն ապրումէկյանքինշղթայված,ապրումէակամա՝ ենթագիտակցության մեջ ըմբռնելով մեկ այլ ժամանակ, մեկ այլ տարածությունևգոյությունմեկ այլ։ Ի՞նչ կա այնտեղ, ո՞վ է քո անձից դուրս բնակվողը, ո՞վ էմեկ այլ կյանքով ու բանականությամբ ապրող քո եսը։ Դո՞ւ ես արտացոլում Աստծո պատկերը, թե՞ նա։ Նա՞ է արարված Արարչի պատկերով, թե՞ դու։ Հողմը ծեծումէ դեմքե՜ր…. դեմքե՜ր…. դեմքե՜ր… Իսկ անկողնու սպիտակեղենի մեջ աննշան մարդը չի ուզում արթնանալ, քանզի ատում է իրականության մերկապարանոց ճշմարտությունը։


67 Բացվելէրչորրորդօրվաառավոտը,սակայնԱլեքսանդրԳոմեսըչէրսթափվումխորնիխորքնից։Գթության քույրերըզօրու գիշերհերթապահումէիննրամահճակալիմոտ,սննդարարհեղուկը կաթիլ-կաթիլ կյանք էր լցնում երակի մեջ, իսկ բժշկական թանկարժեք սարքը սրտի աշխատանքն էր կարգավորում։ Մղձավանջը չէր լքում նրան, գետնափոր բանտի ավերակներում անթեղված միտքը չէր վերադառնում։ Սա ամերիկյան բանակի գլխավորհոսպիտալնէր։Այստեղբուժօգնությունէինստանում ամենածանրվիրավորները։ՆրանցտեղափոխումէինUN-1ուղղաթիռներով, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեին Վիետնամի պատերազմում, քանզի իրականացնում էին շեշտակիգրոհներ, զինվորներէինկորզումշրջափակումիցևկամհատուկ ծառայության ջոկատներ էին տեղաբաշխում՝ մեծապես ընդլայնելով պատերազմի լայնածավալ գործողությունը։ Մենք բոլորս գիտենք, թե մարդն ինչպես է վերադառնում մղձավանջից,ուստիեսչեմնկարագրիկապիտանԳոմեսիչարչարանքը։ Կսկսենք այն պահից, երբ բժիշկը քննում էր նրա բանականությունը՝ զանազան հարցեր տալով, և ֆիզիկական վիճակին էր անդրադառնում՝ շոշափելով աղիներն ու ոտնաթաթերը։ - Որտե՞ղ է կապիտան ՀենրիԼեսսինգը,- հանկարծ և շեշտակի հարցրեց Ալեքսանդրը։- Նա՛ էր ինձ փրկողը, ճի՞շտ է։ - Ճիշտ է, բարեկամ։- Բժշկից խաղաղություն էր ճառագում։- Քոփրկությունըթանկնստեցմերոնցվրա։«Թունելայինառնետներից» ութ հոգի զոհվեցին, բայց Հենրի Լեսսինգը ողջ է։ Հիշո՞ւմ ես վերջին իրադարձությունները։ Կապիտան Գոմեսը սարսափում էր «վերջին իրադարձություններ» բառակապակցությունից։ Հուշերի յուրաքանչյուր ակնթարթը ցավ էր, և հիմա ցավն էր կառչել նրա մարմնից՝ շամփրելով փթանոց, կապտասև խոցերով ոտնաթաթերը։


68 - Ցավազրկող տվեք, խնդրում եմ։- Ալեքսանդրը զգում էր, որ հոգնել է անտանելի, որ մղձավանջը քամել է վերջին ուժերը։ Սակայն ամենից առաջ ու հետո՝ հյուծվել էր բարոյապես։- Ես դիմացա անմարդկային տանջանքներին ուչմատնեցի՛ մերոնց։ Բայցկորցրեցիոտքերիստասըմատները։Ճիվաղնե՛ր… Բժիշկըշարունակումէրմանրակրկիտիրուսումնասիրությունը։ - Բախտդ բերել է։ Եվս մի քանի օր, և փտախտը պատրաստ էր։Բայց հիմա ամեն բան ետևումէ։ Կկազդուրվես այստեղ, քայլել կսովորես նորից ու տուն կգնաս։ Պատերազմը քե՛զհամար վերջացածէ։ Քույրը ցավազրկող ներարկեց կատարյալ վարպետությամբ։ Թվում էր՝ ասեղը բնավ չի ծակել մաշկն ու հյուսվածքները։ - Դե լավ,- գործն ավարտելով՝ շարունակեց բժիշկը,- վիճակդ տանելի նորմալ է։ Ահա թե ի՛նչ խորհուրդ կտամ. պայքարիր մտքերի՛դ դեմ, որպեսզի շուտ ապաքինվես։ Այստեղ թուղթ ու գրիչ եմ դրել, նամակներ գրիր ձերոնց, զբաղվիր ինչ-որ բանով։ Եթեուզենաս՝գիրքկուղարկեմ։ - Այո, իհարկե։ Շնորհակալ եմ։- Ալեքսանդրը փորձում էր դիմադրել, փորձում էր հաղթահարել անիծյալ մաղձը, որ բուն էր դրելկոկորդումուխեղդումէրանխռովհամառությամբ։-Ասում եք՝ ութհոգի՞… Եվ կապիտան Գոմեսը լաց եղավ հանկարծ՝ ինքն իր վրա զարմանալով, բնավ չթաքցնելով խոշոր, պսպղուն արցունքները,որոնքմանկությանմեջ էինկուտակվելևգերեվարվածմնացելէինգետնափորբանտախցում։ Օրերնանցնումէինձանձրալի,միանման։Կապիտանըկարդումէր«Անգլուխձիավորն»ուփորձումէրնամակներգրել,սակայն բառերը լռել էին նրա կոկորդում։ Խոսում էր լոկ այնժամ, երբ բուժքրոջըպատասխանտալուպահնէրհասունանում,երբ գլուխ էր բարձրացնում ինչ-որ բան խնդրելու անհրաժեշտութ-


69 յունը։Չկայինզգացմունքներ,չկարսերևբնականկապվածություն չէր զգում որևէ մեկի հանդեպ։ Հիշում էր կնոջն ու Միքայելին, մտաբերում էր երեխա որդեգրելու օրերն ու իրադարձությունները, բայց հիմա բնավ չէր ուրախանում այն ճշմարտությամբ, որ տանը չորսամյա տղա կար։ «Ես չպետք է անեի այդ բանը։- Այս միտքը հաճախ այցելում էր նրան, իսկ հետո սկսվում էին արտասովոր խորհրդածություններ, որոնք բոլորն էլ մեկ ելակետ ունեին։- Հիմարություն էր ուրիշիերեխային տունբերելը։ Հետո՞ ինչ,որԳասպարՍուրենյանցը ընկերս էր։ Դե լավ, թքա՛ծ։ Ոտքս չեմ կապել, թող կինս զբաղվի իր խաղալիքով, իսկ ես ազա՛տ մարդ եմ։ Բայց մի՞թե կարող եմ ազատ լինել երբևէ, և ո՞ւր կարող է գնալ հաշմանդամ անպիտանը։ Ինքս բեռ եմ, իսկ ուրիշի հոգսերով բեռնավորվել չեմցանկանումբնավ…»։ Ահա և հանեցին ոտնաթաթերի վերջին փաթաթանները։ Գարուն էր։ Եղրևանու ճյուղը կառչել էր պատուհանից՝ տարածելով ճերմակ ծաղիկների բույրն ու ներս մտնելու խնդրանքը։ Սենյակը շնչում էր զարթոնքի քմահաճույքով. օդում մեղուներիբզզոցկար։ Ժամանակ առ ժամանակ նայելով իր անմատն ոտնաթաթերին, Ալեքսանդր Գոմեսը հիշում էր ու զարմանում։ Նա չէր կարողանումհասկանալ,թեինչպեսենբացահայտվումթաքուցյալ այն ուժերը, որոնք քնած են մարդ հողեղենի էության խորքում, սակայն գլուխ են բարձրացնում հանկարծ՝ կյանքի կոչելով գերագույնկամք,կորովուտոկունություն։ Որտե՞ղ է սահմանը։ Կամ, միգուցե, փորձադաշտ է այս մոլորակը, և մարդը թողնված է բախտի քմահաճույքին, որպեսզի փորձությա՛մբ ի հայտ գան նրա բնույթը, սերը, մղումներն ու ցավին դիմանալու կարողությունը։ «Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ՝ քեզ»։ Սակայն մարդն


70 ի՞նչսիրովէսիրումիրանձնուանհատականությունը,երբմեղք ունի իր մեջ ի ծնե և մեղսագործելու հակում ունի։ Չէ՞ որ սեփական եսն անմնացորդ սիրելու դեպքում նա անխուսափելիորեն ընդունում է նաև մեղքով հղի իր էությունը։ Ապա, ուրեմն, նա չի կարող սիրել ինքն իրեն երկվության մեջ, իսկ սեփական անձի ամբողջականությունն անխուսափելիորեն ենթադրում է մեկ այլ ճշմարտություն. մերձավորիդ սիրելով, դու պիտի ընդունես նրա մեղսածինէությունը, քանզիհաշտվել եսինքդքեզհետ,որպեսզի կարողանաս սիրել նրան, ով տրված է քեզ՝ իբրև մերձավոր։ Այլ խոսքով, պիտի սիրես քո անձը յուր մեղքերո՛վ հանդերձ, և այդժամկսիրես մերձավորիդ՝ քո անձի պես։ «Ես պարտքեր չունե՛մ։- Կապիտանը ժամերով չէր կտրում հայացքը առաստաղի սարդոստայնից, և այս միտքն օրըստօրե հաստատվումէրնրաէությանխորքում։-Այո,եսհաշվետուչեմ որևէ մեկին, և ոչ ոք չի կարող ինչ-որ բան ակնկալել ինձանից։ Բայց ինչպե՞ս եմ ապրելու վաղը։ Անշուշտ, շատ ավելի գերադասելի կլինի մենությունը, քանզի մարդիկ սիրում են մտնել քո գաղտնիքների մեջ ու սրտիդ մեջ, և անում են դա ամեն տեսակ հիմարություններ դուրս տալով։ Իսկ նրանք կգան, անպայման կգան, որպեսզի փորփրեն վերքերս, որպեսզի հիանան իմ տառապանքով և ծափահարությամբ ողջունեն խեղճությունս։ Մարդիկ…Բուժքույրը շատ լավիկն է, արտասովոր գեղեցկուհի, իսկ աչքերի մեջ վախ կա ու կարեկցանք կա, երբ խոսքի է բռնվում հետս։ Ես ինքնամոռաց կսիրեի նրան, եթե մի տասն օրով հայտնվեինք ծովափնյա քաղաքում, բայց ինչպե՞ս եմ քայլելու բոկոտն՝ ներբաններիս տակ ճանաչելով բարկ ավազի հաճույքը։ Էլմիրա՛։ Չէ՞ որ դու այնուամենայնիվ գթության քույր կմնաս մինչև իսկ քո սիրո մեջ»։ ԱհապառկածէրԱլեքսանդրԳոմեսըբաց աչքերով,ահագարուն կար սենյակում, երբ ներս մտավ Էդվին Բրաունը, հիվանդանոցի ամենաազդեցիկ վիրաբույժը։


71 - Դե, տեսնենք, թե այսօր ինչ վիճակում է մեր Լեգենդը։ Մոտենալովմահճակալին՝ԷդվինըհեռացրեցվերմակնուԱլեքսանդրի ոտնաթաթերը զննելով՝ ասաց. - Դու մարդ չես, պողպա՛տ ես։ Կապիտանը փորձեց ժպտալ։ Անհաջող դիմակ էր ժպիտը, սակայն բժիշկըդրան ուշադրությունչէրդարձնում։ Ալեքսանդրի աչքերի մեջ նայելով՝ նա թերևս սուզվեց նրա անորոշ հայացքի մեջ, ինչ-որ մրթմրթաց քթի տակ ու ասաց. - Վե՛րկաց։ - Ե՞ս։- Այս հիմար հարցը դուրս թռավ ակամա, քանզի մեծ զարմանք ու հեռավոր վախ կար կապիտանի դեմքին։- Ինչ անե՞մ։ - Ասում եմ՝ ոտքերդ իջեցրու մահճակալից ու փորձիր կանգնել։ Առարկություն բացառող հրամանին ենթարկվելով՝ Ալեքսանդրը հնազանդվեց։ Մարդու կառուցվածքը կատարյալ է, մարմինը՝ եզակի ներդաշնակություն։Ոտքերի մատները անփոխարինելի են նախև առաջ՝հավասարակշիռքայլվածքունենալուտեսանկյունից,և աշխատում են իբրև յուրահատուկ զսպանակներ՝ անփոփոխ պահպանելով շարժման մեջ գտնվողի ծանրության կենտրոնը։ Վազքն անհնար է դառնում ոտնամատներ չունեցողի համար, քանզիշարժմանարագությունըպայմանավորվածչէզուտթաթերի աշխատանքով, այլ շարժումը սկսվում է այն պահից, երբ կրունկն է կտրվումգետնից, իսկ մատների մկանները պրկվում են՝զորությունհաղորդելովվազորդիշարժմանը։Մարդուքայլվածքը անխուսափելիորեն կապված է նրա բնավորության ու ներաշխարհիհետ։Եզակիենոչմիայնմարդկանցմատնահետքերը.քայլքըեզակիէնույնպես։Բոլորայսճշմարտություններն ավելորդենմարդուկյանքում։Մենքերբեքչենքունենումայսամենի շուրջ խորհրդածելու անհրաժեշտությունը, քանզի մարդու


72 մարմինը եզակի ներդաշնակություն է, իսկ խոհն ու տեղեկացված լինելու պահանջը գլուխ են բարձրացնում այնժամ, երբ մարդը հանկարծ սկսում է հասկանալ, թե ողբերգական ինչ ճշմարտություններկարողենլինելապադաշններդաշնակության մեջ։ Ահա թե ինչի առջև էր կապիտան Գոմեսը հիմա, երբ ոտքերը կախել էր մահճակալից, բայց չէրհավատում,թեկարող էկանգնել։ - Դե,ի՞նչ,-Ալեքսանդրիբազուկըբռնելով՝ասացԷդվինը,-առաջին քայլըևս հերոսությունէ պահանջում։ Գնացի՛նք։ - Միրոպե։-Կապիտանըմարտնչումէրվախիուանորոշության դեմ։- Հիմա… Նա ոչ մի կերպ չէր գտնում ներբանը հատակին հպելու կամքը։ Այս հոգեվիճակը քաջածանոթէր բժշկին։ - Էլմիրա,մոտեցիր,-խնդրեցբժիշկը։ Գթության քույրը գիտեր, թե ինչ կարող է ենթադրել Էդվինի խնդրանքը։ Մահճակալի առջև պպզելով՝ նա զգուշությամբ վերցրեց Ալեքսանդրի ոտնաթաթն ու ուժ գործադրելով՝ մոտեցրեց հատակին։ Ներբանի մաշկը զգայուն էր։ Պաղ հպումից ճերմակ սարսուռներ վազեցին ողնաշարն ի վեր, և Ալեքսանդրն ակամա ետ քաշեց ոտքը։ - Լսիր, բարեկամ,- ջերմորեն շարունակեց բժիշկը,- սա այն պահնէ,երբինքդքեզճանաչելուեսվերստին։Մոռացիր,որվազել ես ու պարել։Կքայլես անշուշտ, ժամանակիընթացքումշարժումներդ կձուլվեն մեկ ներդաշնակության մեջ։ Ու դրանից հետո միայն կկարողանաս հիշել, թե ով ես եղել։ Բայց հիմա երեխա ես, իսկ առաջին քայլը քեզ մանկության հուշեր է բերելու։ Գերագույն փորձություններհաղթահարած քաջերն անգամչեն կարողանում հաղթահարել հոգեբանական այս խոչընդոտը, բայց ապրել պետք է։ Իսկ դու պայքարել ես, որպեսզի ապրես։ - Ջուրկտա՞ք,-խնդրեց Ալեքսանդրընվազ ձայնով։


73 Էլմիրան մոտեցրեց ջրով լի բաժակը, իսկ երբ կապիտանը խմել-վերջացրել էր՝ սրբեց նրա քրտինքն ու գթության իր թաշկինակովչորացրեցբերանիանկյունումպսպղունկաթիլը։ - Դե՞… Բժիշկը սկսել էր նրան անկողնուց կտրելու ծանր գործը։ 2000 տարի առաջ, երբ Հիսուս Քրիստոսը քնած գտավ իր առաքյալներինԳեթսեմանի այգում, բնավ չկշտամբեց նրանց, այլ գնահատեց իրավիճակը հանճարեղ ճշմարտությամբ, քանզի գիտեր մարդու հնարավորություններն ու նրա խեղճությունը գիտեր։Փորձանքիժամինէինքնելառաքյալները՝փորձությանմեջ մենակ թողնելով իրենց վարդապետին։ Եվ Հիսուսն ասաց. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ Այս բառերը առավել քան տեղին էին հիմա՛, Ալեքսանդր Գոմեսի պարագայում։ Ծանրամարմին, առողջ տղամարդը դողում էր ճագարի պես։ Էդվին Բրաունըբարձրացնումէրնրան՝ուժգործադրելով,իսկԷլմիրան կենդանի անթացուպ էր նրա անութի տակ։ Քա՛յլ։ Կյանքը սկսվում էր նորից, բայց երբևէ անավարտ ո՞ր քայլից էրսկզբնավորվելուկյանքը։ Կանցնենօրեր,ևԱլեքսանդրԳոմեսըկհրաժարվիանթացուպերից՝ կատարելապես տիրապետելով ոտնաթաթերը կառավարելու տեխնիկային։ Մարդիկ կշրջվեն հետևից՝ նրան հարբածի տեղ դնելով, իսկ կանայք չեն հավատա, թե անշնորհք շարժուձևով այս մարդը կարող է և պարել։ Հոսպիտալը կմնա անցյալում, իսկ Ալեքսանդր Գոմեսը տուն կվերադառնա բոլորովինուրիշմարդ դարձած։


74 ԳԼՈՒԽ 10 Ազատության բանտախցեր Ամռան առաջին օրերն էին։ Բոլորովին այլ են տարվա եղանակները մեծքաղաքներում, որոնքբոլորնէլամփոփում,համախմբումկամժողովումենքաղաքակրթվող մարդու ձգտումները։ Քաղաքը շնորհում է ապահով, հարմարավետ կյանքի հնարավորություն՝ միատեղելով մարդկային ցեղի տարաբնույթ ծայրահեղություններ։ Քանզի համատեղ գոյակցության մեջ են թշվառությունն ու պերճանքը, ազնիվն ու ստորը, վեհն ու պարսավելին։ Խլելով բնությանգեղեցկությունը՝ մարդն արարում է կացարաններ, որոնք այլաձևում են չորս պատերի ներսում բնակվողի մտածողությունը։ Միացրու հեռուստացույցդ և կունենաս քամի, անձրև ու ծաղիկ ներ, ապահով կլողաս օվկիանոսում կամ կճամփորդես անանցանելի ջունգլիներով։ Սա՛ է քո բնաշխարհը, որ գըտնվում է լոկ էտելու մկրատով սահմանված չափ ու ձևի մեջ։ Քաղա՛ք։ Կարոտախտ կար այս ամռան աչքերում։ Արդեն չորս ու կես տարի Թերեզա Գոմեսն ապրում էր խեղդամահկրքերով,որոնքհանկարծխլումէինանկողնումանքուն կնոջ հավասարակշռությունը, և նա տղամարդ էր երազում։ Ցանկությունը զորեղ էր գտնվում բանականությունից։ Ծնվում էին համարձակ ֆանտազիաներ, որոնք այնքա՜ն հաճելի էին և այնքա՜ն մեղսածին։ Իր սնարի մոտ ծունկի իջնելով՝ Թերեզան բացում էր սիրտն Աստծո առջև և խնդրում էր գայթակղություն հաղթահարելուուժ,և տոկալու կարողությունէր աղերսում։ «Աստված իմ,- ջերմեռանդ աղերսում էր կինը,- չէ՞ որ մարդը լիովին մերկ է քո հայացքի առջև, և չկա մեկը, ով կարող է գաղտնածածկել իր էությունը։ Ո՞վ եմ ես։ Չէ՞ որ տկար եմ ու մահկա-


75 նացու։ Այնինչ հալածվում եմ գիշերն ի լույս, իսկ դևերը ցանկություններ են բոցավառում մտքիս մեջ և մարմնիս անդամներում։ Օգնիր ինձ, խնդրում եմ, Աստված ամենակալ, և ուժ տուր, որ կարողանամ պայքարել՝ դիվական հալածանք մերժելով։ Եվ ներիր մեղքերս, խնդրում եմ։ Գիտեմ, գիտե՛մ, որ ապրում եմ անիրավության մեջ թաթախվելով, սակայն չեմ գտնում ազատագրվելու ելքն ու ճանապարհը։ Այնինչ դո՛ւ ես իմ ապավենը, Աստված ամենակարող…»։ Թերեզանճաշ էրպատրաստում՝ամանեղենըշրխկացնելով, երբեմնափսեներէինկոտրվում,իսկդյուրագրգիռխոսքնուճիչերը փոխանցվում էին Միքայելին։ Երեխան ըմբոստ էր ի բնե, չէր հանդուրժում հրաման, չէր ընդունում իր կամքն ընկճող պարտադրանքը։Նատակնուվրաէրարել տան անկյուններնու գզրոցները՝ խաղալիք իր մեքենան հայտնաբերելու հույս փայփայելով, բայց նվիրական իրը չէր գտնվել այդպես էլ։ Եղել էին լաց ու կոծով հիվանդ օրեր, եղել էին մոր կամքը չկատարելու բռնկումներ, սակայն Թերեզան ոչ մի կերպ չէր փոխել իր որոշումնուչէրխղճահարվել։ Նախաբել էր երեխային՝ քաղցրավենիք գնելով, իսկ Միքայելը տրորել-ոչնչացրել էր թխվածքն ու շոկոլադե ձողիկները։ - Դու իմ պատիժն ես,- բղավում էր Թերեզան։- Ոչինչ, շուտով հայրդ կվերադառնա, կիմանա՛ս, թե ինչ է տղամարդու բռունցքը։ Ի դեպ, ճիշտ ժամանակն է հիշելու չափազանց կարևոր մի մանրամասն։ Թերեզա Գոմեսը նամակ ուներ ամուսնուց, իսկ թանկարժեքգիրըհուզախռովգիշերներէրբոցավառել՝կրկնապատկելով սպասման ու կրքի անհամբերությունը։ Ալեքսանդրն իր շուտափույթ վերադարձն էր խոստանում՝ ի միջի այլոց նշելով, որ պատերազմն ի՛ր համար ավարտված է։ Չկային զեղումներ,չկար զգացմունք, ինչը տարօրինակ էր անչափ։ «Մի՞թեչորսուկեստարվաբաժանումըխլելէամուսնուսսե-


76 րը, և նա ընտանիք է վերադառնում ակամա, պարտք կատարողի անտարբերությամբ։- Այս միտքը շարունակ ներկա էր Թերեզայի մտորումներում։- Ոչինչ,- խորհրդածում էր կինը՝ ինքն իրեն հուսադրելով,- մարդը պատերազմ է տեսել, ո՞վ գիտի, թե սարսափն ինչպես է վերակերտում մարդու էությունը։ Եվ ի՞նչ է սա. հեռավորակնարկովանգամամուսինս չի հիշել Միքայելին։ Անշուշտ, այստեղ կա մութ մի ճշմարտություն, որը կպարզվի հետո, երբ Ալեքսանդրն ի վերջո կվերադառնա։ Բայց, ախա՜ր, պատերազմը շարունակվում է։ Ապա, ուրեմն, ի՞նչ պատճառով են նրան ազատելզինծառայությունից…» ։ Հատկապես տարակուսանք էր առաջացրել նամակիհետևյալ հատվածը. «Ես,- գրում էր Ալեքսանդրը,- չգիտեմ, թե ինչ է հայրենիքը։ Մարդիկ առանձնահատուկ իմաստ են դնում «տուն» բառի մեջ՝ քնելու անկյունն ընդունելով իբրև օջախ, կացարան, ամուսնական առագաստ, ելակետ… Ես չգիտեմ, թե մարդը որտեղ է գտնում իր հանգիստը»։ Ամռան առաջին օրերն էին։ Խորթմայրը զբոսանքի էր տանում Միքայելին՝ ընտրելով մեկուսիզբոսայգիներ,ամենկերպխուսափելովնորահայտիրընկերուհիներից և կյանքը խաղալիքներով կառուցող նրանց երեխաներից։ - Դու ինձ համար ավտոմեքենա կառնե՞ս,- շարունակ հարցնում էր Միքայելը։- Խնդրում եմ, ընդամենը մի մեքենա։ Երեխանհաճախխորամանկումէր՝անխոսկատարելովայն ամենը,ինչըորպահանջվումէրիրենից,բայցիրականությունն, այնուամենայնիվ,մնումէրանփոփոխ։ - Ախա՜ր դու ամեն բան ունես,- ասում էր Թերեզան։- Կան երեխաներ, ովքեր իրենց անկյունն են երազում, իսկ դու քնում ես առանձին սենյակում, սնվում ես ըստ պահանջի։ Գիտե՞ս, թե մարդիկինչպեսեն ապրումԱֆրիկայում։Փոքրտղաներն ու աղջիկներընույնիսկգեղեցիկհագուստչունեն, շրջումենբոկոտն,


77 իսկ արևից շիկացած ավազը այրում է նրանց ներբանները։ Խաղալիքը երջանկություն չի պարգևում, հասկացի՛ր սա, Միքայել։ Երեխան երջանիկ է դառնում Աստծո հետ լավ փոխհարաբերություններ ունենալով։ Եվ ի՞նչ։ Ծնողը չի կարող վիրահատել երեխայի կրծքավանդակը, չի կարող իր սիրտը տեղադրել երեխայի փորոքում։ Այնինչ Թերեզա Գոմեսը գողացել էր Միքայելի սիրտը։ Կինը սնում էր նրան վերացական խոստումներով, որոնք աստվածաշնչյան ակունքից էին սերվում, կրթում էր՝ կարևորելով Աստծո հանդեպ երկյուղն ու հավատն առ Աստված։ - Միքայել, իմթանկագին,- շարունակ կրկնումէր Թերեզան,- մի՞թեմոռացելես։Մենքապրելուենքդրախտայինաշխարհում, մենք մահ չենք ճաշակելու, ահա թե ինչ է խոստացել Աստված։ Իսկհայրդկվերադառնաշուտով,կգնանքքաղաքիցդուրս,ձուկ կբռնենք ու գիշեր կլուսացնենք աստղերի ներքո։ Հիմա ի՞նչ ես կպել այդխաղալիքից, ա՛յ տղա։ Մոր հաստատակամությունն աստիճանաբար ընկճում էր երեխայի կամքը, իսկ օրվա ընթացքում պարտադիր աղոթքները ձևավորումէինակամահնազանդություն՝խլելովներքին ազատության բնածին ընկալումը։ Մարդիկ երազում են ողջ կյանքի ընթացքում, այնինչ մանկության երազները եզակի են, քանզի ծնվում են անմեղության ֆանտազիայով, իսկ անմեղությունը սահմաններչունի։Միքայելըչէրհասկանում,ևիհարկեչէրկարող հասկանալ,թե ինչ ազդեցությունէթողնումիր վրաբռնության տարրեր պարունակող դաստիարակությունը։ Շարունակ տեսնելով,թենվիրականիր ցանկություննինչպեսէվաճառվում խաղալիքներիխանութներում,թեինչպեսենհասակակից երեխաները խաղում իր եզակի ցանկությամբ, որն ընդամենը շչակով ավտոմեքենա կարող էր լինել, Միքայելն օրըստօրե կորցնում էր երազելու համարձակությունը։ Խորթ մայրը չգի-


78 տեր, թե երեխան ինչպես է հեկեկում գիշերն ի լույս,չգիտեր, թե դառնաղի ինչ բառեր են մնում նրա բարձի տակ։ Ավգուստան, Մերի Ռոբինսոնը, Աստղիկն ու Իրինան դեռ ինչ-որ ժամանակ փնտրում էին Թերեզայի ներկայությունն իրենց համատեղ զբոսանքներում, բայց Միքայելի մայրըխուսափումէր նրանցից։ - Այցելե՞նք Թերեզային մի անգամ էլ,- օրեր անց առաջարկեց Ավգուստան։ - Չեմկարծում,թենաուրախությամբկընդունիմեզ,-կարծիք հայտնեց Աստղիկը։- Եթե ընկերությունը մեզ հետ շարունակելու ցանկություն ունենար, հիմա այստեղ կլիներ, այդպես չէ՞։ - Իսկ միգուցե հիվա՞նդ է։ Եկեք վաղաժամ եզրակացություններ չանենք։- Մերի Ռոբինսոնըխոսումէր մեղմ, ավագ ընկերոջ իրավունքով։ - Գուցե և՝ հիվանդ է,- զրույցին միացավ Իրինան,- գուցե Միքայելն է վատառողջ։ Բայց և կարող են լինել ա՛յլ պատճառներ, որոնք մոտավորապես հասկանալի էին դառնում Թերեզայի պահվածքից։ Հիշո՞ւմ եք, նրան դուր չէր գալիս մեր երեխաների խաղը, հազիվ էր զսպումիրեն։ - Այո, ես էլ եմ նկատել, բայց կասկածներս բարձրաձայնելը պատշաճչէիհամարում։Դուքդեռչէիքեկել,-խոսքնառաջ տարավ Ավգուստան,- ես ու իմ Դիաննան առաջինը մտանք նրանց տուն ու մի խաղալիք նվիրեցինք Միքայելին։ Բայց երեխան չէր գտնում մեքենան վերցնելու համարձակությունը, իսկ մայրը քրտնել,կարմրել էր։Իսկ ամենակարևորը՝ ոչ միկերպչէրխրախուսում, որ Միքայելն ընդունի նվերը։ Տարօրինակ չէ՞, արդյոք։ - Կա այդպիսի բան,- շարունակեց Մերի Ռոբինսոնը։- Ես կարծում եմ՝ պատճառը մոլեռանդությունն է։ Մենք օտար ենք, քանզի չենք կիսում նրա կրոնական համոզմունքները։ Ճանաչում եմ նմանատիպ մարդկանց։ Նրանք շատ հաճախ հավաք-


79 վումենմիասինուիրենցժողովներըկոչումենքրիստոնեական հանդիպումներ։ - Արամի՛կ, իջի՛ր անմիջապես։- Երեխան հասել էր ծառի բարձր ճյուղերին ու վախենում էր շարժվել։ Կանխելով այդ քաջագործության հետագա զարգացումը՝ Աստղիկը վերադարձավ։- Ինչի մասին էինքխոսո՞ւմ։ - Մեկուսի կյանքով ապրողների,- պատասխանեց Ավգուստան։ - Այո,այո,-զրույցինմիացավԱստղիկը,-եսճանաչումեմմեկին, քեռուս ընկերն էր, անունը՝ Դանիել։ Շատ մտերիմ էին քեռուս հետ, բայց այդ մարդը կամաց-կամաց կտրեց ընկերական կապերը։ Ասում էր՝ աշխարհիկ մարդիկ մեղքեր գործելով են ապրում։ - Աշխարհիկ մարդի՞կ,- զարմացավ Իրինան,- ո՞ւմ մասին է խոսքը։ - Աշխարհիկ մարդիկ մենք ենք,- ժպտադեմ պատասխանեց Մերին,- այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր չեն ապրում կրոնական այնչափանիշներով,որոնքընդունել էԹերեզան։ - Իսկլսե՞լեք,Թերեզայիամուսինըշուտովվերադառնալուէ։ - Իսկ դու որտեղի՞ց գիտես, Ավգուստա։- Աստղիկը բնավ չէր թաքցնում սուր հետաքրքրությունը։ - Ամուսինս, Ջերոմ Մայերն ու Ալեքսանդր Գոմեսը մտերիմ ընկերներ են,- պատասխանեց Ավգուստան,- և տարիներ շարունակ կռվել են կողք-կողքի՝ մեծագույն նվիրումով պաշտպանելով միմյանց։ Իսկ կապիտան Գոմեսը, պարզվում է, Թերեզայի կողակիցն է։ Ամիսներ շարունակ լուր չունեմ։ Տարօրինակ է, բայց Ջերոմը լռում է արդեն վաղուց։ Սիրտս վատ վկայություն ունի։ Ահա գտա նրանց ընկերներից մեկին, Հենրի Լեսսինգին, և թռուցկազրույց8 ունեցահետըհատուկ 8. Թռուցկազրույց. հեղինակային բառ է։


80 ծառայության այն հեռախոսակապով, որ ռազմաճակատում կռվող զինծառայողների կանանց է սպասարկում։ Հենրին ասում էր՝ Ալեքսանդր Գոմեսին գտել են թշնամու գետնափոր խցերից մեկում, բազմաթիվ խոշտանգումներից ուժասպառ ու թերևս մերձիմահ։ Վիետնամցի ճիվաղները կտրել են նրա ոտքերի մատները թիթեղ հատելու մկրատով։ Յուրաքանչյուր հարցաքննությունից հետո՝ մեկ մատ։ Ջերոմից, սակայն, տեղեկություն չուներ։ Եվ գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր. երեք կամ չորս րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում Լեսսինգն անդադար անդրադառնում էր կապիտան Գոմեսին։ Ասում էր՝ Ալեքսանդրը հրաշալի տղա է, իսկական տղամարդ։ Նրան խոշտանգել են՝ խելագարության հասցնելով, բայց կապիտանը որևէ գաղտնիք չի բացահայտել։ Իհարկե, մեր տղերքից շատ-շատերն են պահպանել իրենց հավատարմությունը՝ հայրենիքի շահերը անձնականից բարձր դասելով, բայց ԱլեքսանդրԳոմեսը լեգենդար անձնավորություն է, և նրա մասին խոսում են թերևս բոլոր խրամատներում։ Ես անպայման պիտիտեսնեմկապիտանին,երբնատունկվերադառնա։ Ամուսնուս հետ չորս տարվա կյանք է կիսել այդ մարդը, ուստի շատ բան կունենանք խոսելու։ Ո՞վ կգա ինձ հետ։ - Ես կգամ, անպայման կգամ։- Ավգուստային մոտենալով՝ ՄերիՌոբինսոնըգրկեց նրան։ - Գուցե ամուսնու վերադարձը խելքի կբերի ԹերեզայինխոսքնառաջտարավԱստղիկը։-Չիբացառվում,որնակսթափվիիրմոլորություններից,չնայած՝չեմդատապարտում։ Յուրաքանչյուր ոք ապրում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, իսկ ճշմարտությունը խիստ հարաբերական հասկացություն է։ - Ես էլ կմիանամ ձեզ,- պատրաստակամ հայտարարեց Իրինան,- բայց ճիշտն առանց երեխաների գնալն է։ Ի՞նչ կասեք։ - Այո, իհարկե,- պատասխանեց Մերի Ռոբինսոնը,- կապիտանին տեսնելու ցանկությունն ինձ էլ է հաղթում։- Ապա, Ավգուստային դիմելով՝ շարունակեց.- Իսկ դու մի կողմ դիր սրտիդ վատ վկայությունները։ Ներքին ձայնը ստում է հաճախ։ Չի բա-


81 ցառվում, որՋերոմն ինչ-որ տեղ հատուկ առաջադրանք է իրականացնում, կամ էլ՝ դրա նման մի բան։ Նրանք դեռ զրուցում էին խաղաղ, իսկ նրանց երեխաները պաղպաղակ էին վայելում։ Կանցնեն օրեր և ժամանակ կանցնի, և Ավգուստա Մայերը կկանգնի երկվության առջև։ Դա կլինի հետո, երբ դեմ առ դեմ կհայտնվեն ապագայում ապրող մահն ու անցյալով գերեվարված տղամարդը։ Եվ կլինեն երջանկության ակնթարթներ, որոնք խաբուսիկենիրականում,քանզիտրվումենիվերուստ,որպեսզի մարդը հոժարակամ հրաժարվի դրանցից ու ինքնակամ ընդունի մեղսանք և քավություն։ Չկա նախասահմանված ճակատագիր, բայց և չկա կամքի լիարժեք ազատություն, քանզի մարդը կառավարելի է երկնքից տրվող փորձություններով, որոնք ծնում են անխուսափելի վճիռներ՝ ազատ կամքի պատրանք ստեղծելով։ Կանցնեն օրեր, կգա այլ մի ժամանակ, և կինը խաբված կգտնվի իր երազի մեջ։ Նա կհայտնաբերի զոհաբերության Գառը և ի վերուստ պարտադրվածը կտեսնի այնտեղ, ուր մարդկային կյանքն անպաշտպան է առավելագույնս։ Նա կարթնանա վաղորդյան հնչյունների կանչից, և նրա խաժ աչքերը կթրջվեն փշատերև լացով։Եվ սերը կլինի Ավգուստա Մայերի մեծագույն փորձությունը։ Կողքիս եղիր, սիրելի ընթերցող, և կգտնես խորհուրդը խոսքերիս, որ ծածուկ իմաստներ կբացահայտեն հետո՝ անսուտ եղելություն վկայելով։ Երբ կհանդիպեն ապագայում ապրող մահն ու անցյալով գերեվարված տղամարդը, ու երբ կինը կկանգնի երկվությա՛ն առջև,եսմիպատմությունկհյուսեմ,որպեսզիհավիտենության մեջ երբեք չկորսվի այս ձեռագիրն ու երբեք չմոռացվի սրբազան սիրո խոստովանությունը։


82 ԳԼՈՒԽ 11 Վերադարձ …Եվ չկա մեկը, ով ճշմարտությունը կխոսի այնպես, կարծես վերջի՜ն, վերջի՜ն, վերջի՛ն սուտն է դա, և չկա մի բան, որից կառչելկկարողանասուչգտնված օրերիդվերհուշըկապրես։ ԱլեքսանդրԳոմեսըտունէրվերադառնում։ 24-ըհուլիսի։ Լուսաբացը հղի էր ամռան օրհնյալ խաղաղությամբ, և արև կար հոսպիտալում ապաքինվող մարդկանց աչքերում։ Թվում էր՝ինչ-որմեկիզառանցանքնէմարդատյացսպանդը,թվումէր՝ պատերազմ չի եղել բնավ, ու լավագույն ընկերների կյանքը չի ընդհատվել երբեք։ Օդանավը վայրէջք կատարեց Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում՝ պատռելով հեզաճկուն ստվերներ, որոնք քաղաքի վրա ծանրացող մթնշաղն էր ցանել։ Տուն։ Եվս մի խումբ։ Մազապուրծ և հաշմանդամ տղամարդիկ։ Նրանքօտարիպեսեղանօդանավակայանում,բոլորովինայլ աչքերովտեսանհայրենիքը,որսեփականհողըպաշտպանելու անհրաժեշտություն չուներ բնավ, սակայն սպանդի գործիքներ էր դարձրել իր լավագույն որդիներին։ Կգա երեկոն, և նրանք վիսկի կխմեն իրենց կացարաններում՝ վկայելով վերջի՜ն, վերջի՜ն, վերջի՛ն սուտը, որից չես կարող կառչել, որպեսզի լլկված օրերի վերհուշը վկայես։ Սակայն չկար ճշմարտություն մեկ այլ ևխոստովանությունչկար։ ԿապիտանԳոմեսը չէր շտապում։ Տաքսիչէր վերցրել դիտավորյալ, այլ վերադառնումէր ոտքով։ Պատմական այս ժամանակաշրջանը հայտնի է Ամերիկայի


83 քաղաքներում հաճախ բռնկվող ցույցերով, որոնք դատապարտում էին պատերազմն ու պետության քաղաքականությունը։ Փողոցները լեփ-լեցուն էին ազատության ասպետներով, որոնք սիրո ծաղիկներ էին բաժանում զենք կրող զինվորականներին՝ կյանքի որակ դարձնելով մարդաբարո գոյության իրենց չափանիշը։ Նրանք բոլորը, հիմնականում, երիտասարդներ էին, բեղմորուքով, մինչև ուսերը հասնող մազերով… Այս շարժման մեջ ներգրավվածաղջիկներից շատերըգիշերնիլույստունչէինվերադառնում, այլ քնում էին բաց երկնքի ներքո, բեղավոր ու երկարամազիրենցընկերներիհետ։Ապրումէինբնությանգրկում, փոքրխմբերով, որոնք համայնքներ կարելի է կոչել, ապրումէին՝ հասարակության մեջ ձևավորելով սիրո և ազատության նոր հասկացություններ։ Վիետնամի պատերազմից է սկզբնավորվել հիպպիների շարժումը, որն իր հետ բերեց սեքսուալ հեղափոխություն, մարիխուանա և գոյության բոլորովին նոր ըմբռնում, որի միտքն ու փիլիսոփայությունը թերևս արտացոլվում էր պարզ մի նախադասությամբ. «Ապրեք սիրով, շանս տվեք աշխարհին»։ Այո. ապրել՝ կատարյալ ատելությամբ ատելով բռնությունն ու մարդ կործանելու հակումը, ապրել՝ բաժանելով սեր, վայելք ու փաղաքշանք, որից երեխայի երջանկությունն է ձևավորվում։ Սակայն մարդկային որևէ շարժում կատարյալչի եղել երբեք, և հիպպիների գաղափարախոսությունն ու դրա այլևայլ դրսևորումները կաղ էին նույնպես։ Այսօր մենք գիտենք, որ Ամերիկայի հասարակությունը մերժում էր Վիետնամի պատերազմից վերադարձող վետերաններին՝ նրանց ընդունելով իբրև բռնության գործիքներ։ Մազապուրծ հերոսները քարկոծվում էին՝ նվաստացման արժանանալով։ Այսօր առկա են փաստեր, որոնք պատմության ամոթալի ընթացքն ենվկայում, քանզի պատերազմի տաժանք հաղթահարած հերոսներից շատերը ինքնասպանության էին դիմում տանը, այնտեղ՝ ուր փառքի դափնիներ պիտի լինեին, և պետությունն իբրևհայրե-


84 նիք պիտի արձագանքեր։ Ռազմադաշտում չսպանված շատ կյանքեր մարում էին հետո, որովհետև քաջասիրտ բազմաթիվ զինվորականներ այլևս չէին ազատվում անիմաստ կենսակերպից, որն առանձնապես ցայտուն խորտակվում էր ալկոհոլի կամ թմրադեղերի մղձավանջում։ Ահա անցնում էր Ալեքսանդր Գոմեսը Նյու Յորքիփողոցներով։ Անճոռնի, դարձդարձիկ քայլքը գրավում էր մարդկանց ուշադրությունը։ «Մարտական արիության խաչ» շքանշանը շողշողումէր սրտի վրա, իսկ համազգեստը մատնում էր զինվորականիովլինելը։Կապիտանըդեռչգիտեր,որքայլումէմարդկայինհոսանքինընդդեմ։ Խմելուուժգինցանկությունունեցավ,առաջինիսկխորտկարանըմտնելով՝նստեցանկյունում։ Մատուցողը մոտեցավ բավական ուշ։ - Ինչ եք կամենո՞ւմ։ - Վիսկի ևգարեջուր։ - Ը՜ը՜ը՜ը՜…Ի՞նչ,- ոտքը կախգցեց մատուցողը։ - Վիսկի և գարեջուր,չե՞ս լսում։ - Լսում եմ, իհարկե, բայց խորհուրդ չէի տա այդ երկուսը խառնել։ - Քո խորհուրդի կարիքը չունեմ, ա՛յ տղա,- որոտաց Ալեքսանդրը՝ զայրույթից շառագունելով։ - Լավ,- նենգամիտ ժպտաց մատուցողը,- ինչպես կամենաք։ Սպիրտը հոսեց քունքերն ի վար՝ դուրեկան թմբիր պարգևելով։ Սրահը մարդաշատ էր։ Ոմանք խեթում էին կապիտանին գաղտագողի հայացքներով, ոմանք զրույցի թեմա էին դարձրել պատերազմը, բայց Ալեքսանդր Գոմեսը զերծ էր այս իրականությունից,քանզիգլխիմեջիրարամերժմտքերէինմարտնչում։ - Կրակկտա՞քսիգարետսվառեմ։ Սեղանի մոտ կանգնած երիտասարդը խոսում էր մեղմ ժպիտով։


85 - Խնդրեմ։ Գլանակը վառելով՝ անծանոթը շնորհակալություն հայտնեց, շրջվեց անշնորհք և իբր անզգուշաբար՝ շրջեց գարեջրի բաժակը։ Ալեքսանդրը վեր թռավ. փրփրադեզ հեղուկը թրջել էր անդրավարտիքը։ - Այսի՞նչ արեցիր,լակո՛տ… - Ե՜ե՜ե՜ս,- չքմեղացավ երիտասարդը։ Զայրույթի ակնթարթային, սուր ցավ հիշեցնող բռնկումը մթագնեցկապիտանիբանականությունը՝խելամտությանձայներլռեցնելով։ԱլեքսանդրԳոմեսնատումէր ստորությունը,իսկ ստորության ետևումթաքնվողն ատելի էր երիցս։ Ակնհայտ այս դիտավորությամբ դիմացինը ծաղր էր շպրտում՝ լկտիաբար չքմեղանալով, ինչը ջրից չոր դուրս գալու նախապես մտածված մարտավարություն էր։ Կապիտանը կարող էր սպանել նրան բռունցքի մեկ հարվածով։ Նա արդեն գամել էր հայացքը վտիտ թշվառականի ճակատին՝ մտովի տեսնելով աչքերի արանքում առկա փոսիկը, կանխավ պատկերացնելով, թե ինչպես են մարելու լպիրշ այդ բիբերը շեշտակի հարվածից՝ սոսկ ակնթարթներհետո։ Հարևանսեղանիցմարդիկմոտեցան։ - Տեսնո՞ւմեք,-ձայնըգլուխըգցեցմատուցողը,-ասումէի,չէ՞, կանադականվիսկին գարեջրիհետչենխառնում։ Ինչ-որ մեկը կառչեց Ալեքսանդրի պրկաձիգ բազուկից՝ փրկելով իրավիճակն ու մարդասպանությունը կանխելով։ - Մի տաքացիր, բարեկամ։- Տարիքով մի մարդ հանգստացնում էր նրան։- «Մարտական արիության խաչ» կրողը հերոս է, այս ճշմարտությունըոչ ոք չի կարողժխտել, բայցհասարակության տականքը ցեխ է շպրտում՝ հայրենիքի լավագույն որդիներին պատվազրկելով։ Զայրույթը սկսեց նահանջել։ - Ի՞նչ եք հավաքվել,- հանկարծ բղավեց տարիքով մարդը,- վեր ընկեք ուլակեք ձերխմիչքները։


86 Խոսողը, հավանաբար, բարձր հեղինակություն էր այս հաստատությունում։ Պարապ-սարապները կամաց-կամաց ետ քաշվեցին,իսկ անծանոթը,ձեռքն Ալեքսանդրինմեկնելով՝ասաց. - Ծանոթանանք։ Հովհաննես Կանայան։ Հիսուննանց, քունքերիմոտճերմակողմազերով, առնական, սուր արծվաքթով, միջահասակ ու ջլապինդ տղամարդ էր։ Նրա արժանապատիվկեցվածքըդուրեկավկապիտանին։ - Ալեքսանդր Գոմես,- պարզված ձեռքը սեղմելով՝ պատասխանեց կապիտանը։ - Է՜յ, մատուցող, վիսկի, գարեջուր և ուտելիք բեր զինվորականին։ - Բայց հաշիվը ես եմ փակելու,- մարտահրավեր նետողի տոնով ասացԳոմեսը։ - Դու քո հաշիվները արդեն փակել ես մարտադաշտում,- ժպտացԿանայանը։-Նստե՞նքմիասին։ - Իհարկե՛. սիրով։ - Դե, պատմիր,- Ալեքսանդրի ուսին մտերմաբար թփթփացնելով՝ասացանծանոթը։ Ալեքսանդրը դեռ զննում էր նրան աչքի պոչով, իսկ վերջինս չտեսնելուէրտալիսկապիտանիքննախույզհայացքները։ -Պատմելու բան չկա առանձնապես,- պատասխանեց Գոմեսը,- օդանավակայանից գնում եմ տուն։ Երկու ժամ առաջ ենք ժամանել, ես ու էլի միխումբ զինվորականներ։Վիետնամըմնաց անցյալում։ - Առողջականխնդիրներո՞վենազատել,թե՞ոնց։ - Այո…- Հարցը սուր էր, բայց կապիտան Գոմեսըներքուստ պատրաստ էր դրան։ Բացակա ժպիտ սարքելով՝ Ալեքսանդրը սկսեցկեղծել։-Վիրավորվելեմռմբակոծությանժամանակ,հոսպիտալումերեք ամիս բուժում էին ոտքերս։ - Լավ ես պրծել, խոսք չկա։ Կարևորը՝ գլուխդ ուսերիդ վրա է։


87 Կանայք սիրում են անգամ այլանդակված, կիսահաշմանդամ տղամարդկանց, իսկ դու հեչ մտածելու բան չունես։ Մատուցողը բերեց ընտիր ուտեստներ ու խմիչք։ Ափսեները սեղանինշարելով՝գլուխտվեցխոնարհաբար.կարծեսմեղքերն էրքավում։ - Շնորհակալեմ,որմիջամտեցիք,-Հովհաննեսիաչքերիննայելով՝ ասաց Գոմեսը։- Ատելով ատում եմ լպիրշությունը։ Տանել չեմ կարողանում, երբ մարդիկ լկտիանում են՝ կանխավ մտածված չարությամբ ոտնահարելով դիմացինի արժանապատվությունը։ Ընդ որում, դու ոչինչ չես արել, և քեզ հետ նման ձևով վարվելու առիթըչեստվել, բայցճիճվիպեսսողացողմեկըհանկարծ փորձում է նվաստացնել՝ աչքերիդ մեջ ցեխագնդեր շպրտելով։Նմանպահերինկորցնումեմինքսինձ,ևարդարության դևն է գլուխբարձրացնումէությանսխորքում։Ուզումէի մատուցողինսպանելբռունցքիշեշտակիհարվածով։ - Միտքդկռահելէի,բարեկամ,-պատասխանեցԿանայանը,- աչքերիդմեջ մահ էր կայծկլտում։Դե լավ, մոռանանք։Խմենք մեր տղերքի համար, բոլոր նրանցհամար, ովքերՎիետնամիջունգլիներումեն։ Խմիչքը փոխհարաբերություններ ջերմացրեց։ Կամաց-կամաց բարձրաձայնվեցին ճշմարտություններ, որոնք մարդիկ վստահում են միմյանց երկարատև փոխհարաբերություններ ունենալուց հետո։ Նրանք խոսում էին անբռնազբոս, բարեկամության զարմանալի զուլալ մի զգացողությամբ։ - Ընտանիքունե՞ս,-հանկարծհարցրեցՀովհաննեսը։ - Այո։ Կին և չորս ու կես տարեկան որդի, անունը՝ Միքայել։ - Ահա՛, մի կենաց էլ հասունացավ։- Հովհաննեսը բարձրացրեց իր բաժակը։- Ուզում եմ երբեք չմոռանանք, թե ովքեր ենք մենք ու երբեք չկորցնենք մարդկային մեր դեմքը։ Միքայել անձնանունը խորը իմաստ ունի։ Նշանակում է՝ ով է Աստծոնման։ Խմենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր կկանգնեն Արարչի


88 առջև՝բնավչթաքցնելովիրենցպատասխանները։Թողորդիդէլ լինինրանցիցմեկը։ - Շնորհակալ եմ,- խուլ ձայնով արձագանքեց կապիտանը։ Ապահասունացանմտքեր,որոնքՀովհաննեսն,իհարկե,չէր կարող կռահել։ ԱլեքսանդրԳոմեսը հակվել էր գարեջրի բաժակին՝ հարբածի տպավորություն թողնելով, սակայն, իրականում, այլ եղելության մեջ էր և ճամփորդ էր խոհերի եզերքում։ «Ի՜նչ հիանալի բառեր է շռայլում այս մարդը և ինչ հաճելի զրուցակից դուրս եկավ։- Մի պահ կտրվելով սեղանից՝կապիտանը քննախույզ հայացք գցեց Կանայանի ուղղությամբ, և դարձյալ հասունացան շատ ուշագրավ խորհրդածություններ։- Այո,- մտածում էր կապիտանը,- ես չեմ սխալվում թերևս։ Այս մարդուց հայրական ջերմություն, ծնողին հարիր հոգատարություն է ճառագում։ Նրան մինչև իսկ կարող եմ գաղտնիքներ վստահել՝ կանխավ գիտենալով, որ խոսքս չի օգտագործվելու ինձընդդեմ։Եվինչո՞ւ ոչ։Երբևէկպատմեմև՛Միքայելի,և՛ԳասպարՍուրենյանցի մասին։ Գասպարն ու Կանայանը պետք է որ ազգակիցներ լինեն։Բայց սա՝ մի ուրիշ անգամ»։ - Քոկենացնինձխորըմտքերշնորհեց,-իվերջոսթափվելով՝ ասաց կապիտանը։- Մի օր կխոսեմ որդուս մասին, և կան էլի շատբաներ, որոնք արժանի են հիշատակման։ - Այս թռուցիկ հանդիպման մեջ ուզում ես մի կյա՞նք տեղավորել,-ժպտաց Հովհաննեսը,-փակագծերբացելուժամանակը, կարծում եմ, դեռ առջևում է։ Արդեն ուշ երեկո էր։ Նրանք նստած էին ուս ուսի, ի սպառ չպարպված նախադասություններ փոխանակելով։ Բացատրությունների կարիք չկար, քանզի նրանցից յուրաքանչյուրը հասկանումէր,թեզրուցակիցնինչմտքերունիանավարտխոսքի ենթատեքստում։ - Իսկ դու, Հովհաննես, ի՞նչ գործով ես զբաղվում։ Ընտանիք ունե՞ս։


89 - Նույնիսկ թոռ ունեմ,- ծիծաղեց Կանայանը.- աղջիկս երկու տարի առաջ ամուսնացավ, իսկ երեք որդիներս դեռ հապաղում են։Գործսվատչի։Բենզինեմվաճառում,իմսեփական բիզնեսն է,արդեներկարժամանակսրանովեմզբաղված։Բենզալցակայանսմոտերքումէ,միօրցույցկտամ։Նկատեցի՞րանթրաշ,անլվաերիտասարդներին,որհեղեղելեն փողոցները։ - Այո, այո,- աշխուժացավ Ալեքսանդրը,- ինքս պատրաստվում էի հարցնել, ովքե՞ր են։ - Վերջին մի քանի տարվա ընթացքում այստեղ շատ բան է փոխվել, բարեկամս,- գավաթները լցնելով՝ շարունակեց Կանայանը։- Ներկայիս երիտասարդությունը ենթամշակույթ է ձևավորում։ Նրանք իրենց կոչում են հիպպիներ։ «Hippy» բառը ծագում է խոսակցական «hip» կամ «hep»-ից և նշանակում է՝ բանիմաց։ Այստեղ առկա է և՛ լավը, և՛ պարսավելին։ Բողոք և անհնազանդություն արտահայտող նրանց գաղափարները դրսևորվում են մարդկային պարզ վարքագծով։ Հիպպիները չեն սափրվում, վարսավիրանոց չեն գնում ու չեն փոխում հագուստները՝ անգործունյա կենսաձև դրսևորելով։Ես չգիտեմ, թե այս ամենը ինչի կհանգեցնի, բայց հստակ կարող եմ ասել. մինչ դուք հաղթանակ էիք նվաճում Վիետնամում, մենք այստեղ տանուլ ենք տալիս բարոյականության պատերազմը, քանզի ամենուրեք ակնբախ են սեռական սանձարձակություններ, որոնք հիպպիները բովանդակում են սիրո ազատության ենթատեքստում։ Սրանից լավ հոտ չի գալիս, Ալեքսանդր։ Կապիտան Գոմեսը լսում էր մեծագույն ուշադրությամբ՝ ճանաչելովՀովհաննեսի ինքնությունըմեկ այլլույսիներքո։ «Ահա հենց այս մարդիկ են հասարակության հենքը,- մտածում էր Ալեքսանդրը,- և նրանք են, որ դեռևս կարողանում են պահպանել առաքինության չափանիշներ։ Տեսնում եմ՝ այս մարդը ընտանիք ու ենթականեր ղեկավարել գիտի, և սա ինձ շատ դուր է գալիս»։


90 - Պատերազմ գնացողի համար առանձնահատուկկարևորվում է տուն հասկացությունը,- պատասխանեց կապիտանը՝ լռությանպատնեշհաղթահարելով։-Ինձթվումէ՝մահաբերառճակատման գնացող մարդու ետևից փակվում են դռներ, որոնք այլևս չեն կարող բացվել։ Ահա մտել եմ խորտկարան, բայց ինձ ծաղրելու փորձ են անում ինչ որ լակոտներ, իսկ փողոցում ամենաթողության ստվերն է կերպավորվում։ Ապա ինչի՞ համար էր այս պատերազմն ընդհանրապես, երբ մարդու պարտություննառկաէանգամառօրեականփոխհարաբերություններում։ Արի մի-մի բաժակ էլ խմենք, Հովհաննես։ Գրողի ծոցն ուղարկենք այս ամենը, թե չէ արդեն անկումային տրամադրություններով ենք համակվում։ Ի դեպ, կգա՞ս մեր տուն։ Հենց հիմա։ Գիշերվա կյանքը դեռ նոր է սկսվում, սուրճ կխմենք, Թերեզայի հետ կծանոթացնեմ։ - Կգամ,Ալեքսանդր,անպայմանկգամ,բայցմիուրիշանգամ։ Հիմա դու կնոջդ կողքին ու երեխայիդ հետ պիտի լինես։ Դեռ կհանդիպենք անշուշտ։ Դե, ասածիդ պես, արի մի-մի բաժակ էլ խմենք ուվերջ։ Եվ կապիտան Գոմեսը կծկվեց իրականության գաղտնախորշում։ Խոհերը ապտակներ էին, իսկ տուն վերադառնալու ճշմարտությունը՝ անտանելի։ - Հովհաննես,- հանկարծ խոսեց կապիտանը՝ սեղանի եզրից կառչելով,- մի խորհուրդ տուր ինձ։ Սրտիս մեջ վախ կա մի տեսակ։ - Վա՞խ,-զարմացավԿանայանը։-Բայցինչի՞ցեսվախենում, մարդԱստծո։Ասա,խնդրեմ,ի՞նչունեսհոգուդխորքում,թեևառաջին պատահածմարդուհետչենանկեղծանումիհարկե։ - Դու,- խոսքն առաջ տարավ կապիտանը,- դու գտնվա՛ծ մարդ ես։ Իսկ առաջին պատահածին շատ արագ ու հեշտությամբ մերժումեն։


91 Հաճելիխոսքեր էին անշուշտ, սակայն Հովհաննես Կանայանը խոսքով բռնվող թեթևամիտներից չէր։ Նա ուներ դիմացինի էությունն ըմբռնելույուրահատուկ ունակություն, զննել էր կապիտանին սրճարան մտնելիս ու հասկացել, որ պատերազմից վերադարձող այսմարդու արտասովոր քայլքըպետք էորձեռքբերովի լինի, ուստի և՝ չի կարող բնորոշել նրան ու չի կարող դիտվել իբրև վառ անհատականության ինքնագիր։ Ուրեմն ի՞նչ կարիրականությանետևում։Կանայանըգիտեր,որինքնիրնախաձեռնությամբ երբեք չի հատի սահմանն ուչի մտնի այնտեղ, ուրմարդն անպաշտպան էներքուստ։ «Կապիտանըլավմարդէերևում,-մտածումէրՀովհաննեսը։- Աչքերում տառապանք կա, իսկ դեմքը բրոնզաձույլ դիմակ է հիշեցնում։ Առնական այս տղամարդը, ինչ խոսք, ճոճվում է անդունդի եզրին ու եթե հանկարծ դուրս եկավհամբերությունից՝ կոչնչացնի դիմացինին առանց աչքը թարթելու։ Չգիտեմ, թե ինչերի միջով է անցել, չգիտեմ, թե ով է եղել նախկինում, բայց հիմաճանապարհչունեցողիպեսէ…»։ - Թող այդ մտքերը, բարեկամ,- վերջապես պատասխանեց Հովհաննեսը։- Իմ կարծիքով, վախն ու քո անձը հակառակ համեմատական հասկացություններ են։ - Կարծո՞ւմես։-Բաժակիպարունակությունըպարպելով՝ Ալեքսանդրը շարունակեց միտքը։- Չորս ու կես տարի առաջ դուրս եմ եկել տնից ու հիմա գնում եմ, որպեսզի քնեմ իմ սենյակում։ - Եվ՝ ի՞նչ։ - Միտեսակչեմընդունումհինկյանքը,հասկանո՞ւմես։Անցյալի հանգույցները բացվել են կարծես, և կարծես ուրիշ մարդ է եղելնախկինումապրողը։ - Հասկանում եմ,- կապիտանի աչքերին նայելով՝ պատասխանեց Հովհաննեսը։- Վստա՛հ եղիր, Ալեքսանդր, նույնիսկ լռության մեջթողնված բառերն եմկռահում։ Ուրիշներից էլլսել


92 եմնմանատիպընդվզումներ։Ունեմշատընկերներ,որոնքպատերազմի վետերաններ են։ Դու հիմա երկվության առջև ես, բարեկամս, որովհետև ետևում մնացածը մերժված է, իսկ առջևում սպասվողը՝խորթ։Ոչինչ,այդհոգեվիճակըերկարչիշարունակվում։ Շուտով կհարմարվես նախկին կյանքին, իսկ պատերազմն ինքըկհեռանաքեզանից։ - Վստա՞հ ես։- Հովհաննեսի խրատական պատասխանը բնավ չէր համոզում կապիտանին։ Հիմա նա մի ցանկություն ուներ. գնալ գրողի ծոցն ու կորչել անվերադարձ։- Դե ի՛նչ, քո կյանքի փորձն ու հայրական քո հոգատարությունը հարգելով՝ անվերապահորենընդունումեմասածդ։ - Իմ հարգանքը քեզ, Ալեքսանդր,- ի սրտե ուրախացավ Հովհաննեսը։- Դուրս գանք, մի քիչ մաքուր օդ շնչենք, հետո տաքսիովկճանապարհեմքեզ։ Նրանք թողեցին սրճարանը կեսգիշերն անց, թեթևակի ճոճվելով,թևանցուկ ու թեթև։ - Ես համարյա ամեն օր այստեղ ճաշում եմ,- ասաց Կանայանը,- ահա իմ հեռախոսահամարը։- Կապիտան Գոմեսը կանգնած էր լուռ, դեռ ինչ-որ մի բան լսելու ակնկալիքով։- Դու ուժե՛ղ ես,- ընդհուպ մոտենալով և կապիտանի աչքերին նայելով՝ շարունակեց Հովհաննեսը։- Պիտի տուն գնաս ու վերջ։ Այլապես կկորցնես հաղթանակդ, որին հասել ես կյանքի ու արյան գնով, ևամենամեծպարտությունդկճանաչես։ ԳԼՈՒԽ 12 Խաղալիք ատրճանակ Իհակե, եղան սիրո, ցնծության և տարակուսանքի արցունքներ, եղան հարցեր, որոնք կիսատ թողեցին անկողին մտնող ա-


93 մուսինները՝տրվելովմիմյանց փաղաքշելու հաճույքին։Երբ Ալեքսանդրը տուն հասավ, Միքայելն արդեն քնած էր իրսենյակում։ Ուսապարկից խաղալիք ատրճանակ հանելով՝ կապիտան Գոմեսը դրեց իր նվերը պստլիկ հողաթափի մեջ, զննեց երեխային ի միջի այլոց, պարտք կատարող մարդու պես, ու ասաց. - Մեծացել է։ - Այո… Չորս ու կես տարվա կյանք անցավ,- պատասխանեց Թերեզան՝ ինքն իրեն մի կերպ հավաքելով։ Աչքը չէր կտրում ատրճանակից, բայց և լռում էր առայժմ։ «Հետագայումկխոսեմ,-մտածումէրԹերեզան,-կասեմԱլեքսանդրին իմ տեսակետն ու կպահանջեմ, որ չարության գործիք հիշեցնող խաղալիքներ չբերի այլևս։ Կարծում եմ, ամուսինս կհասկանա, որ ճիշտ դաստիարակության պահանջը երեխայի շահերից էբխում»։ Ալեքսանդրը հանել էր հագուստներն ու գուլպաները կնոջ աչքից հեռու, վերմակի տակ էր մտել մեկուսի, ննջասենյակի լույսը նախապես մարելով։ «Գաղտնիք չեմ կարող ունենալ իհարկե,- մտածում էր Ալեքսանդրը,-Թերեզանիվերջոկտեսնիոտնաթաթերս,բայցկուզենայի, շա՜տ կուզենայի, որ կյանքիս այս էջը չբացվեր երբեք։ Վաղը հարցեր կտա, արցունք կթափի ու ես չգիտեմ, թե էլ ինչեր կանի։ Դե լավ, իրականությունից չես փախչի։ Երանի ուղեղիս վրա անջատիչ լիներ. կսեղմեի կոճակն ու վերջ, էլ ոչ մի միտք։ Հոգնելեմ,իսկապեսշատեմհոգնել։Մարդուառանձնահատուկ հալածանքըսկսվումէմտքերից»։ Չնայած որ բնությունը մարդու ձեռքով մասնատված ուխեղճ է մեծ քաղաքներում, միևնույն է, լուսաբացը միշտ էլ դայլայլուն թռչունների երգով է ուղեկցվում։ Թևավորներն ապրում են մարդկանցհետ՝բնավորվելովբազմահարկշենքերիքարեիրականությանմեջ,աղբամաններինմերձայն տարածքներում,ուր փշրանքկարելիէ հայթայթել։


94 Զարթոնքի խորհուրդն այսօր իմաստավորվեց մանկասենյակիցփախստականճիչերով,որոնքՄիքայելիբուռնցնծությունն էինվկայում։Երեխան հայտնաբերել էրխաղալիքատրճանակն ուերջանկությանհամբույրնէրճանաչել։ - Մայրիկ, սա ի՞նչ է,- Թերեզայի փեշից քաշելով և անակնկալ իր ուրախությանը չհավատալով՝ հարցնում էր Միքայելն ու մի սենյակից մյուսն էր վազում՝ շարունակ փորձելով դրմբոց արձակող առարկան։ - Կամա՛ց։-Թերեզանսաստումէրնրանակնհայտտհաճությամբ, սակայն երեխան անկառավարելի ոգևորությամբ էրտոգորված։-Քեզ ասում եմ՝ կամաց,չես հասկանո՞ւմ։ Հայրդ տուն է վերադարձել ու հիմա քնած էհարևան ննջասենյակում։ Այս միտքն ի վերջո հասավ Միքայելի գիտակցությանը։ Երեխան կերպարանափոխվեց մի ակնթարթում։ Սենյակի անկյունը քաշվելով՝ դեռ ծանրութեթև էր անում մոր խոսքը, ապա՝ հարցրեց շշուկով. - Ով էքնա՞ծ։ - Վերջապես հասկացար։ Հա՛յրդ, Ալեքսանդր Գոմեսը։ Մանկահասակ երեխաները հաճախ իրադարձություններ են վերլուծում քթի տակ քթփթալով, յուրովի ըմբռնելով իրականության այն չափաբաժինը, որն առանձնահատուկ է կարևորվում նրանց սահմանափակ մտածողությամբ։ Հոր գոյությունը միշտ էլ եղել էր հեռավոր երազների անիրական շարունակություն։ Հոր կերպարը ձևավորվել էր պատառ-պատառ հասանելի պատմություններով, որոնք Թերեզա Գոմեսի հուշերից էին սկզբնավորվել։ Տանը մենակ մնացող երեխաները միշտ էլ օգտվում են ծնողի բացակայության հանգամանքից։ Նրանք խուզարկումենծակուծուկերը՝հայտնաբերելովքաղցրավենիքուամեն տեսակ առարկաներ, որոնք պերճախոս վկայություններ ունեն։ Կյանքմտնողմանուկներըմեծաշխարհիգաղտնիքներնենբացահայտում՝ գաղտուկ ուսումնասիրելով մոր սպիտակեղենը,


95 հին լուսանկարներ, հայրիկի դարակում պահվող՝ տղամարդու համար առանձնահատուկկարևորությունունեցողիրեր…Միքայելը քաջ գիտեր,թե ինչ կա Ալեքսանդր Գոմեսի զգեստապահարանում։ Փայլուն աստղերով համազգեստը, երկարաճիտ կոշիկներն ուլանջագոտինձևավորել էին յուրօրինակ պատկերացումներ՝փոքրիշատեկազմավորելովբացակատղամարդու կերպարը։ Հայրիկը կռվել գիտեր։ Նա քաջ էր և ուժեղ։ Նա չէր վախեցելչարմարդկանցիցուկռիվէրգնացել,որպեսզիպաշտպանի իր ընտանիքը։ Բոլոր այս մտքերի և մտորումների մեջ, իհարկե, առկա էր նաև ֆանտազիան, որն ընդմիշտ ներկա է կյանքն անուրջներով ընկալող երեխաների մտապատկերներում։ Արդեն չորսու կես տարի մոր կամքն ու քմահաճույքը հանդուրժող երեխան բնազդաբար ցանկանում էր մեկ այլ՝ առնացի ներկայություն։Նաիհարկեչգիտեր,թեխառնիխուռնմտքերնու բնազդները ինչեր կարող են հուշել միաժամանակ, ևթե ինչ փոթորիկներ կարող են արթնացնել մանկահասակ երեխայի ներաշխարհում։ Միքայելն ընդամենը ցանկանում էր պաշտպան, ընկեր ու հովանավոր։ Ո՞վ էր ննջասենյակում քնած մարդը։ Նա իր հետ բերել էր փոքրիկմի երջանկություն,իսկ այդ երջանկությունըդրմբոց արձակողատրճանակէր։ Այնինչ Ալեքսանդր Գոմեսը առանձնապես չէր հետաքրքրվում ընտանիքի կյանքով։ Վիսկիի շիշը սեղանին էր մշտապես։ Նա սկսում էր օրը մի քանի բաժակ կոնծելով, դուրս էր գալիս տնից, երբԹերեզանուՄիքայելըդեռ անկողնումէին։Զզվումէր կնոջ աղոթքներից, կատարյալ արհամարհանքով էր ընդունում նրաբարոյախրատականզրույցները,որոնքկրոնականճշմարտություններ էին կարևորում։ Ամուսիններն ընդհարվում էին հաճախ, լեզվակռիվը համբերությունից հանում էր կապիտան Գոմեսին, և նա ի վերջո ձեռք բարձրացրեց կնոջ վրա։ Հետո՝ զղջումէրմեկուսի,խղճիարձագանքնընդունելով,բայցևերբեք


96 չէր մատնում կրծքի տակ գլուխ բարձրացնող հույզերն ու ապրումները։ Դա պատահեց ամիսներ անց, երբ ամառն իր մահկանացուն էրկնքումքաղաքիզբոսայգիներում։ԱրդենօրերշարունակՄիքայելը հեկեկումու ողբումէր, որովհետև Թերեզանխլել էր նրա ատրճանակնուկոտրել էր՝ոտնատակ տրորելով։ - Լսի՛ր, ի՞նչ ես ուզում երեխայից։ Չե՞ս հասկանում, որ զրկելովնրանազատխաղիիրավունքից,դառնացնում,վիրավորում եսնրամանկությունը։ Ալեքսանդրը խոսում էր թերևս բղավելով։ Իսկ երբ ծանր, փթանոցբռունցքնիջավսեղանին,Միքայելըփախավլեղապատառ ու մտավ մահճակալի տակ։ - Ալեքսանդր,- փաղաքուշ, թերևս կեղծավոր ձայնով սկսեց Թերեզան,-խնդրումեմ,միտաքացիր։Արդենհազարանգամասելեմ,որբիզնեսիարքաներըստեղծումենհատկապեսայնպիսի խաղալիքներ, որոնք չարն են արմատավորում։ Երեխանչի կարողանկողինմտնելբռնությունսերմանողատրճանակով,երեխան չպետք է զինվոր դառնա հեռուստատեսային խաղով զվարճանալիս ու չպետք է հրեշներ սպանի մտացածին աշխարհի սարսափազդու զենքերով։ - Ապա, քոկարծիքով, ի՞նչ պիտի անի երեխան։ Դուստիպում ես նրան ծնկաչոք աղոթել՝ բնավ չհասկանալով, որ ապագա տղամարդը չի կարող ծնկաչոք ձևավորվել։ Դու խեղում ես նրա անհատականությունը, հիմա՛ր կին։ Հերթական բաժակը լցնելով՝ Ալեքսանդրը ցամաքեցրեց այն մի ակնթարթում։ Հետո եղան լռության րոպեներ, իսկ Թերեզան փորձումէրմարսելվիրավորանքը։ - Ցավում եմ,- ի վերջո ասաց կինը,- ցավում եմ, որ չենք հասկանումիրար։Եսուրի՛շտղամարդեմճանաչել, երբ քեզ հետ ամուսնանալու որոշում էի կայացնում։ Իմ տղամարդը զուսպ էր, հաստատակամուլրջմիտ։Չէ՞ որ ապրումէինք՝կիրառելովՀի-


97 սուս Քրիստոսի հանճարեղ կանոնը. «Ավելի շատ երջանկությունկատալու,քանստանալումեջ9»։Սակայնմտնումեմդրությանդ մեջ։ Դու տուն ես վերադարձել պատերազմով, իսկ պատերազմը դեռ շարունակվում է սրտիդ մեջ։ - Հետո՞…- Ալեքսանդր Գոմեսը բնավ չէր ազդվել կնոջխոսքերից։- Կարծում ես չե՞մ հասկանում, թե ո՛ր ուղղությամբ են փչում մտքիդ քամիները։ Թշնամին գերեվարում է զենքով, իսկ կանայք տղամարդ են սեփականացնում հազար ու մի հնարքներ բանեցնելով։ Գիտե՛մ, շատ լավ գիտեմ, թե ինչ ենթատեքստ ունենխղճահարությունառաջացնողձերարցունքները,հավատարմության հավաստիացումներն ու անկողնային սիրախաղերը։ Կանայք ի բնե գիտեն հազար ու մի նենգադավեր, որոնք բոլորն էլ ծառայում են տղամարդ սանձահարելու նպատակին։ Բայցթողնենքսա։Ի՞նչ եսուզումչորսուկես տարեկաներեխայից։ Թերեզան կորցնում էր համբերությունը։ Ներսում գլուխ էին բարձրացնում իրարամերժ փոթորիկներ, որոնք ի վերջո մե՛կ ելակետ ունեցան։ Ամուսնու առջև ծունկի գալով՝ Թերեզան փաթաթվեց նրասրունքներինու աղիողորմհեկեկալով՝ շշնջաց. - Ասա ինձ ճշմարտությունը։ Քեզ ինչպե՞ս են խոշտանգել թշնամու ճամբարում։ Հարցը սրտին ուղղված կրակոց էր, և Ալեքսանդր Գոմեսը հանկարծ մտաբերեց մշուշոտ այն լուսաբացը, որ բոկոտն կույս էր և սրբության շապիկ ուներ մերկ մարմնին։ Գունափետուրբազմաթիվթռչուններգովերգումէինարշալույսիօրհնյալ խաղաղությունը, երկնաեղնիկն էր սուրում հորիզոնի կածաններով, և աստված էր արևը հուր։ Արդյոք կա՞ մեկը, ով կարող է ասել, թե ինչպես է փոքրանում մարդը, երբ վերջին րոպեներն են 9. Մատյան Աստվածաշունչ, «Գործեր» 20։35։


98 կյանքի, երբ գլուխ է բարձրացնում վերջին ակնթարթի մեջ սեփական հրաժեշտը լինելու անհրաժեշտությունը։ Ահա կանգնած էին վիետնամցի գերիներ, կանգնած էին գնդակահարության պատին մերձ և ատում էին իրենց հողն ու կյանքըապականողմարդկանց։Ոմանքծունկիէինիջել՝ամոթն արհամարհելով, աղերսելով կյանքի կայծը, որն ընդամենը վառոդ էր պարկուճի մեջ՝ 1,62 գրամ չափաբաժնով։ Բոկոտն,ծվենատշորերով,կեղտակոլոլուցածրահասակ… Դեռ երեկ բրինձ էին աճեցնում ճահիճներում, քամում էին խաղողի արյունն, ու երեխայի ծիծաղն էր վարձատրում նրանց բարեբաշխ աշխատանքը։ Նրանցից շատերը երեկ դեռ չէին սափրվումուչգիտեին,թետղամարդունինչպեսէկոփումկնոջ կիրքը։ Այնինչ զենքը սպանում է հետհարվածով, իսկ մատաղացու ոչխար գնդակահարողը զոհաբերվում է նույնպես։ Հրացանին ձույլ ձեռքը չէր դողում։ Ալեքսանդր Գոմեսը նշանառության տակ էր վերցրել ցանցառ բեղ-մորուսով մի վիետնամցու՝սպասելով«կրա՛կ»հրամանին։Նասարսռումէրպատի տակկանգնածի հայացքից,իսկ վերջինսչէրխոնարհումկոպերը, այլ նայում էր ակնապիշ՝ կապիտան Գոմեսի քաջությունը ծաղրելով։ Հայացքների այս մենամարտում փոխզիջումչէր կարող լինել, և վիետնամցին, որն իր մահկանացուն էր կնքելու ակնթարթներանց,հաղթանակէրտոնումյուրկարծեցյալպարտությանմեջ։ Համազա՛րկ։ Ծնկաչոք իր կնոջը բարձրացնելով՝ Ալեքսանդրն ուժով նստեցրեց նրան աթոռին։ - Արդեն ասել եմ, ա՛յ կին, ոտքերս վնասվել են ականի պայթյունից, չե՞ս հավատում։ Սակայն վերադառնանք մեր խոսակցությանը։ Ապտակն ու խրատը ուղղում են երեխային, իսկ կրոնը մարդուն հասցնում է մոլագարության։ Մտքովդ չանցնի,


99 թե խնդրանքով եմ ներկայացնում պահանջս։ Այսօրվանից չեն լինելու ծնկաչոք աղոթքներ, ու քրիստոնեական ցնդաբանություններ չեն լինելու։ Միքայելին կուղարկես բակ, որպեսզի խաղահասակակիցներիհետ,կռվիմեջընկնիուսովորիինքնիրեն պաշտպանել։ Հասկացա՞ր։ Թերեզան լռում էր։ Սարսափելի դառն էին ամուսնու մտքերը, իսկ նրա պահանջներին ենթարկվելը խելքից-մտքից դուրս մի բանէր։ «Ի՞նչ անեմ։- Այս միտքը շարունակ բախվում էր կնոջ բանականության պատերին՝հուսահատություն ծնելով։-Պիտի ասեմ ողջ ճշմարտությունը, ուրիշ ելք չկա։ Ինչլինում է՝ թող լինի»։ Մինչ Թերեզան ծամծմում էր իր մտքերը, Ալեքսանդրը ևս մի բաժակ դատարկեց՝ դարմանելով ցավը, որ տեսել էր վիետնամցու աչքերում և որից չէր կարողանում ազատվել այլևս։ - Ալեքսանդր,- ծոր տվեց Թերեզան,- կան շատ բաներ, որոնք դուչգիտես։ Ես Միքայելին մեծացնում եմ սիրով, անտրտո՛ւնջ։ «Ամբողջ աշխարհը չարի իշխանության տակ է10»։ Աստվածաշնչյան այս միտքը ապացուցման կարիք չունի, ինձանից լավ գիտես, թե ինչպես է նվաստանում մարդը՝ բռնության գործիք դառնալով։ Աստված փնտրում է չարին ընդդիմացող մարդկանց, և ես ամեն օր պայքարում եմ սատանայի ու նրա դևերի դեմ։ Բայց ես ինձանով ոչինչ չեմ կարող անել, եթե չլինի Աստծո զորությունը, որն աղոթողին է տրվում։Եթե երեխան չգիտի դիվական ուժերից պաշտպանվելու կերպը, նա չի կարող հաջողակ լինել չափահաս դառնալուց հետո։ Խնդրում եմ, լրջորեն ընդունիրայսճշմարտությունը։ Ալեքսանդրն ապշել էր։ Անգամչէրհավատումականջներին։ Նախկինում նման խոսակցություն չէր եղել։ Թվում էր՝ կինը 10. Մատյան Աստվածաշունչ, Հովհաննես առաքյալի առաջին նամակ, 5։19։


Click to View FlipBook Version