The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Lusine Babayan, 2024-05-23 02:36:40

Ով է Աստծո նման

Ով է Աստծո նման

150 զի դա մի ժամանակ էր, երբ գործատերերը դռներ էին փակում նախկին զինվորականների առջև՝ նրանց աղքատության և հուսահատության գիրկը նետելով, իսկ պետությունը հապաղում էր հայրենասիրական պարտք վճարելիս։ Բախում տեղի ունեցավ աշնան առաջին օրերին, երբ Ալեքսանդր Գոմեսն արդեն մի քանի ամիս բնակվում էր մեկուսի իր կացարանում։ Սովորականի պես տնից դուրս գալով՝ կապիտաննուղղվեցդեպիայգուհեռավորանկյունը,որտեղծառերէր հատել՝ փեթակներդնելու տեղնախապատրաստելով։ Այստեղ, օրհնյալ խաղաղության այս տարածքում բարձր ձայներ չէին հնչում երբեք, և կապիտանն արդեն ետ էր վարժվել Նյու Յորքին բնորոշ աղմուկից։ Դրսում ծավալվում էին իրադարձություններ, որոնք ուղեկցվում էին կոկորդալի գոռում-գոչյուններով ու աֆրիկականթմբուկներիբամբորոտներով։ «Այ քեզ բան,- զարմացավ կապիտանը,- տեսնես սա ինչ կարող էնշանակել»։ Վերադարձավ եկած ճանապարհով, ու անակնկալն ապշեցրեց նրան։ Մարդկային ստվար մի զանգված էր կուտակվել այգու դռնակին մերձ։ Նրանք բռնել էին երկար, ուղղանկյունաձև մի պլակատ, որի սև պաստառին կարմիր տառերով գրված էր. «Մարդասպա՛ն։ Կորի՛ր գրողի ծոցը»։ Նողկալի, ցածր վիրավորանքից մի պահ ընդարմանալով՝ Ալեքսանդրըդեռուսումնասիրումէրնրանցևչգիտե՛ր, բնավչգիտեր, թե ինչ է անելու հետո։ Կապիտանին ապշեցրել էր նրանց աչքերումակնհայտատելությանփայլը,որինմանըվերջինանգամ տեսել էր վիետնամցի գյուղացու աչքերում, գնդակահարությունից ակնթարթներ առաջ։ - Ես ընդամենը մի րոպեում կցրեմ ձեր ոհմակը,-հանկարծ մռնչաց Գոմեսը,- և դուք կհասկանաք, թե կոկորդն ինչպես է խցանվում արյունով։ Թիկունքն ամբոխին դարձնելով՝ նա շարժվեց տան ուղղութ-


151 յամբ։ Օրենքով ամրագրված ատրճանակը գրասեղանի դարակում էր։ - Վախեցավ, տեսա՞քոնցվախեցավ,- բղավեցինչ-որմեկը,և ամբոխըալիքվեցլպիրշծիծաղով։ - Ծիծաղում է նա, ով կենդանի է մնում,- քթի տակ ժպտալով՝ շշնջաց կապիտանն ու մտավ ներս։ Նա արդեն վերցրել էր սիրելի զենքը, որից չէր բաժանվում երբեք, բայց խելամտության ձայնն այլ առաջարկ բարձրացրեց բանականության մեջ։ Կապիտանըկանգ առավ։ «Այո, իհարկե, սա արյուն թափելու տեղ չի,- մտածեց Ալեքսանդրը,-իսկայսպատերազմըշատավելիբարոյազուրկէ,քան սպանդի օրենքը, որ քեզանից որևէ այլ բան չի պահանջում՝ սպանելուց բացի»։ Լսափողը վերցնելով՝ կապիտան Գոմեսը հավաքեց ոստիկանության հեռախոսահամարը։ - Ձեզ լսում է շերիֆի օգնականը։ - Ես Ալեքսանդր Գոմեսն եմ, թիվ 64 տան բնակիչը։ Մի խումբ մարդիկ են հավաքվել իմ կացարանի առաջ, վիրավորական խոսքերենբղավումևխանգարումենանդորրս։Խնդրումեմմիջոցներ ձեռնարկեք։ Լսափողիմյուսծայրումմիպահխորըլռությունտիրեց,կարծես հանկարծամահ եղավ խոսակիցը սրտի կաթվածից։ Ապա, ակնթարթ անց, Օգնականը մաքրեց կոկորդն ու պատասխան շպրտեց. «Ընդունվածէ»։ «Այլևս դուրս չեմ գա։- Կապիտան Գոմեսը խոսում էր իր հետ համոզողի ձայնով։- Այլապես մի քանիսին շանսատակ կանեմ, իսկ ես բանտ գնալչեմ ուզում»։ Աղմուկը շարունակվեց ևս մի քսան րոպե, որից հետո ժամանեցին ոստիկանության մեքենաներն, ու իրադարձություններն այլ ընթացք ստացան։ Պարապ-սարապները հանձնվեցին ա-


152 ռանց դիմադրության, ուստի և՝ ձերբակալության անհրաժեշտություն չառաջացավ։ Ծանրամարմինմիմարդբացեցդուռը։Շերիֆիօգնականնէր։ - Դո՞ւ ես ԱլեքսանդրԳոմեսը։ - Այո։ - Մենք որոշ թղթեր նայեցինք մինչ այստեղ գալը։ Ուրեմն «Մարտական արիության խաչով» վերադարձած վետերանը դո՛ւ ես։ Ուզում եմ սեղմել ձեռքդ, կապիտան։ Իմ հարգանքը քեզ։- Եվ օգնականը հանեց գլխարկը։- Նման ամոթալի ցույցերն այսօր սովորական բան են Ամերիկայում։ Սրտին մոտ ընդունելու կարիք չկա, իսկ եթե համանման միջադեպեր լինեն ապագայում, կխոսեսանձամբինձհետ։Կզանգեսոստիկանությունուկասես. փոխանցեքլսափողըծերուկՄորիսՀարպերին։ - Շնորհակալեմ։-Ալեքսանդրըկարողանումէրմարդճանաչել առաջին իսկ հայացքից։ Եվ հիմա, մեծահոգի այս տղամարդուն՝ Մորիս Հարպերին ուսումնասիրելով, կապիտանը մտածումէր. «Վերջապեսմիկարգինմարդգտա, ՀովհաննեսԿանայանին չհաշված»։ - Խմե՞նքմիբաժակ։ - Ախա՜ր… Օգնականը ոտքը կախ էր գցում։ - Գիտեմ, ծառայության մեջ չի կարելի, բայց դե՜… Վիսկի լցնելով՝ Ալեքսանդրը մատուցեց բաժակն, ու նրանք ողջություն ցանկացան միմյանց՝ հենց ոտքի վրա պարպելով ոգելիցհեղուկովգավերը։ - Դե, լավ մնա,- ասաց Հարպերը՝ Ալեքսանդրի ուսին թփթփացնելով։- Չվախենա՛ս։ - Երբեմն համեցեք,- օգնականի ծանր ուսն ի պատասխան ցնցելով՝ասացԳոմեսը։ - Լավ, տեսնե՛նք։ Եվ հաճելի մարդը ծածկեց դուռն իր ետևից։


153 ԳԼՈՒԽ 19 Արթմնի մղձավանջ Նրանք կգա՛ն։ Նրանք կվերադառնան, որպեսզի վկայեն, թե ինչպես էին բոցավառվումիրենցսրտերըբորբ,երբդավաճանումէրժամանակը, իսկ գոյության իմաստը մնում էր թերի։ Նրանք՝ երկրի փոշուց արարված հողեղեններ՝ հող լինելու վերջին ճակատագրով։ Սակայն բացակա մարդը չի կարող անցյալ լինել, քանզի նրա հավիտենական ներկայությունն ընդմիշտ առկա է ապագա մարդուապագայիմեջ։ Եվ մենք բոլորս խնջույքի սեղաններ ենք բացում՝ դատարկ տեղերում տեսնելով մեր երեկվա լացը, տեսնելով անավարտ զրույցներ, որ մենախոհեր են դառնում հետո։ Նրանք կգա՛ն… Հրավերիուժովև հավատիզորությամբ… Արյան հիշողությա՛մբ կգան… Կվերադառնան կսկիծների կանչով… Նրանք… ԱլեքսանդրԳոմեսըերբեքմենակչէրմնումիրկարծեցյալմենության մեջ։ Նա կառուցում, բարեկարգում և արարում էր՝ անխոնջ համառությամբ որոնելով պատասխաններ, որոնք վազքարշավումուժասպառնժույգներիպեսէին։Նաորոնումէր իմաստն իր գոյության, և թվում էր՝ գարնան փողոցներում բոկոտն մանուկ է կյանքը։ Թիթեռների հետ խաղացող երեխա… Անպաշտպան անմեղություն, որ խանգարում էր անցուդար-


154 ձող մարդկանց, և մարդիկ ծեծում էին նրան՝ մերկ ճշմարտությանապտակներտեղալով։ Երբ մթնշաղի ստվերներն էին կախվում բռաչափ այգու վրա, և երբ արփին էր հեռանում գաղտագողի ճանապարհներով, ԱլեքսանդրԳոմեսըհոգեհացէրդնումսեղանին։Թիթեղյաբաժակից կում-կում վիսկի խմելով՝ նա դեռ երկար ժամանակ չէր համտեսումիրպատառը,այլնստումէրանկյունում՝հանդիսավոր սպասման ու հարգանքի մեջ։ Նրանք կգա՛ն։ Նրանքհառնումէինոչնչից,որովհետևհիշողությունն,իվերջո, ոչինչ է, և մենք սգո վարդեր ենք դնում ոչնչի վրա ամեն անգամ, երբ սիրո վարդեր ենք շաղ տալիս սիրելի մեկի գերեզմանին։ Կապիտանը նամակներ չէր ստանում ֆրոնտից, քանզի փոխել էր հասցեն, իսկ Նյու Յորքում մնացած ընկերները կատարյալ անտեղյակության մեջ էին։ Կապիտանը տարրալուծվել էր ժամանակի տիրույթում՝ ինքնակամ բացառելով իր անհասկանալի գոյությունը։ Նա չուներ հեռուստացույց, չէր լսում ռադիոհաղորդումներ, որոնք ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկի մահն էին գուժում՝ ինչ-որ մեկին հերոս դարձնելով։ Այլևս չէր գտնվումբոթընդունելունյարդը,ևընկերկորցնելուխիզախությունչկար։ Իսկ նրանք այնուամենայնիվ գալիս էին, երբ ժամն էր ճրագալույցի, և հոգեհաց կար սեղանին։ Նրանք՝ զվարթօրերի ուղեկիցներ, որ եղել էին կյանքում քիչ թե շատ լուսավոր ճանապարհների վրա և ընկեր էին եղել։ Մարդնիրողջկյանքումտեսնումէ պատեր,ևնրան մոլորեցնում են ի ծնե՝ գոյության սահմանափակ տարածքն իբրև ազատություն ներկայացնելով։ Կորուսյալ դրախտն է ամենաեղերական առասպելը, քանզի


155 երկինքների երկինքն է կողպում՝ վտարանդի դարձնելով բոլոր նրանց, ովքեր չեն վաստակել վտարված լինելու պատիժը։ Ո՜վ մարդ արարած։ Քա՛ր է քո հավատը, և Աստված իր Ասքը շարադրեց քարադուրով, որպեսզի խեղճ լինես առասպելական քո մեղքի մեջ և անմահությունդ կորցնես կամավոր։ Ոգի՛ն է հայտնաբերում գեղեցկության եզերքը՝ անջրպետից անդին անցնելուազատությունշնորհելով։Ոգի՛նէխորտակում մարմնի պատը, քանզի բանական արարածը չի կարող ապրել ընդամենը հացիվ և ընդամենը Աստծո բերանից դուրս եկած խոսքով, որ պարադոքսալ հակասություններ ունի խորքում։ Ոգուկանչովենվերադառնումանցավորմարդիկ,որպեսզիհամտեսեն իրենց հոգեհացն ու զվարթ լինեն կորուստ բացառող Մարդուկարոտներիմեջ։ Մոգական այս խորհուրդն էր արարում Ալեքսանդր Գոմեսը, երբժամնէրճրագալույցի,երբստվերներէինծնվումմոմերիբոցերից, և ստվերներ էին մոխրանում բոցեղեն խրախճանքում։ Կապիտանին այցելում էին բզկտված կիսամարդիկ, ցնցոտի կրող պառավներ, կանայք, որ դեմք ունեին, բայց զուրկ էին դիմագծերից… Յուրաքանչյուր ոք բերում էր ի՛ր հոտը, և սենյակը լցվում էր ծանր, սրտխառնուք առաջացնող ժահրով։ Նրանք վկայումէինարտասովորճշմարտություն՝ծնելովցանցկենհուշեր, իսկ հուշերից նորանոր մարդիկ էին կազմավորվում, և գլուխ էին բարձրացնում մերկանդամ եղելություններ։ Եվ մտաբերում էր կապիտան Գոմեսն իր կյանքը, որ հենց նոր բռնված,վաճառասեղանի վրաթպրտացողձկանպեսէր։ Ահա՛ նրանք։ Օրորոցում ճչացող մանուկը հետո կհանգստանա՝ կնոջ ձեռքերի մեջ գուրգուրանք ճանաչելով, իսկ կինը կժպտա ու կօրորի իր ապագա կյանքը, որ երեխայից անբաժան պիտի լիներ այլևս։ Բայցկինըկխորտակիերեխայիմանկությունըհետո,կխլիխա-


156 ղալիք ունենալու հաճույքն ու կսքողի նրա երիտասարդությունը դիվական մղձավանջներով։ Իսկ հետո՞…. ի՞նչ կլինի հետո… Խրճիթիգերաններըցնցվումէինհարբածտղամարդուաղաղակից,իսկ պատերըլռումէինկատարյալանտարբերությամբ։ - Սակայն ի՞նչ կլինի հետո,- հանկարծ հարցնում էր լեյտենանտի ուսադիրներ կրող տղամարդը, և կապիտան Գոմեսը մոխրանումէրնրահայացքից։ «Ես չեմ կարող հանդուրժել Թերեզային հանուն Միքայելի»։ Միտքը զրնգում էր Ալեքսանդրի գլխում, իսկ լեյտենանտ Գասպար Սուրենյանցը կարդում էր նրա մտքերը։ - Մի՞թե չերդվեցիր պատվովդ, Ալեքսանդր, որ որդուս ծուռվիզչեսթողնի։-Լեյտենանտիուսադիրներկրողտղամարդըչէր կշտամբում, այլ ընդամենը ժպտում էր մահակիր անտարբերությամբ, իսկ նրա ճարահատ ժպիտը խենթության էր հասցնումկապիտանին։-Հիշո՞ւմես,Ալեքսանդր։Գիշերէր,ևմահիկն էրկախվելմերգլխավերևում։Իսկճակատագիրս արդենգրված էր կարմիր մատիտով, բայց մենք չէինք ուզումհավատալ դրան։ Իզո՛ւր,Ալեքսանդր,իզո՛ւրվերցրեցիրՄիքայելին։ Ապա հառնումէր մեկ այլ իրականություն, և ներխուժում էին շոշափելի ստվերներ, որոնք բոլորն էլ ունեին անպատասխան հարցեր։ - Իսկ որտե՞ղ է իմ աղջիկը… Սա ձայն էր, որից բիզ-բիզ էին կանգնում կապիտանի մազերը, սակայն հարց տվողը չկար սենյակում։ Նրա մարմինը պետք է որ վաղուց փտած լիներ, քանզի գնդակահարվել էր հինգ տարի առաջ, երբ պատերազմի առաջին օրերն էին։ Այնինչ անմարմին ձայնը չէր լռում ոչ մի կերպ։ - Ո՞ւր գնաց մանկահասակ աղջնակը, պատասխանի՛ր, կապիտան Գոմես, նա որտե՞ղ է հիմա։


157 - Չգիտեմ,- տնքացԱլեքսանդրը,-եսչգիտեմ։ - Երեխան դեռ երկար ժամանակ անտառներում էր,- մի տեսակ խորհրդավոր շշնջաց Գասպար Սուրենյանցն, ու նրա ստվերըթափանցիկդարձավ։ - Իսկհետո՞…-Ալեքսանդրնայրվումէրհետաքրքրությունից, քանզի երբեք չէր մոռանում սև, գզգզված մազերով, նեղաչ երեխային,որտիկնիկուներ՝սևու գզգզվածնույնպես։-Ինձճշմարտությո՛ւնն ասա,Գասպար,ո՞վ տարավերեխայինհետո… Սենյակում քայլում էին մարդիկ, իսկ նրանց ոտնաձայները արտասովոր հնչեղ էին։ Նրանք հոգեհացին մոտեցան խմբով, իսկ Գասպար Սուրենյանցը կրկին մեռավ իր պառավ տատի անեծքից՝ անպատասխան թողնելով Ալեքսանդր Գոմեսի հարցը, որ նրան հանգիստ չէր տալիսերբեք։ - Իմ տղերքն են,- հացից հոտ քաշելով՝ ժպտաց կապիտան Հենրի Լեսսինգը,- ա՛յ սրանք փրկեցին քեզ, երբ խախտվել էիր գետնափորումու,գրազկգամ,հարազատմորդէլչէիրճանաչի։ - Չեմ կարող, այլևս չեմ կարող ձեզ տեսնել,- բղավում էր Ալեքսանդրը՝սոսկշուրթերըշարժելով։ - Դե՜, դուգիտես… Եվ ստվերներ էին տարրալուծվում, և լռում էին խելագար քրքիջներ, և մեռնում էր միտքը վիսկիի կաթիլների մեջ։ Սակայն նրանք բոլորը վերադառնում էին կրկին ու կրկին՝ կյանքն ի մահ գլորվող հոսանքից քշվելով, իսկ Ալեքսանդրը կանգնած էր այն կամրջի վրա, որ միավորում է անուրջներ ու մեղք, և կապիտանն այլևս չէր կասկածում, որ մեղքը սկզբնավորվել է եդեմական պարտեզից, իսկ անտեր մնացած բոլոր անուրջներն ի վերջոթաղվումեն դրախտի պարտեզում։


158 ԳԼՈՒԽ 20 Սիրո և մահվան միջև Մառախլապա՜տ, մառախլապա՜տ օրեր… Ինչ-որ տեղ, լքված ստվերների վրա օրորվում էր մենավոր թռչունը։ Եվ հոգնել էին ծառերը աշնան քամիներից, և մարդկանց մահուչափ ձանձրացրել էր անձրևների լացը։ Ահա այսպիսի մի օր էր, հավանաբար՝ կիրակի, երբ մոխրագույն մի «Շևրոլետ» կանգնեց Ալեքսանդր Գոմեսի տան առաջ։ Կապիտանը որևէ այլ գործ չուներ՝ բուխարու կրակը բորբոքելուց զատ, իսկ ձանձրույթհաղթահարելու ճիգերն արդենխիստ ձանձրացրելէիննրան։Մեքենայիցիջնողըերիտասարդ,բարետես կին էր։ Սև, աշնանային անձրևանոցն ուլայնեզր գլխարկն առանձնահատուկ ընդգծում էին նրա երևելի հմայքը, իսկ մուգ ապակիներով ակնոցը խորհրդավորության շուք էր հաղորդում։ - Է՜յ, տանն ո՞վ կա,- բղավեց կինը՝ բակ բերող դռնակին մոտենալով։ Ձայնը շփոթմունք առաջացրեց մի պահ, քանզի կապիտանն ի սպառ մոռացել էր հյուր ընդունելու գաղափարը։ Պատուհանից դուրս նայելով՝ Ալեքսանդրը հաճույք ստացավ կնոջ գեղեցկությունից, ապա կապար հոսեց ծնկներն ի վար, ոտքերը ծանր կոճղերի պես մեխվեցին հատակին, և նա կորցրեց խոսելու ունակությունը։ Ավգուստա… Երջանկությունն ու սարսափը ապտակեցին միաժամանակ, և Ալեքսանդրը հանկարծ հասկացավ, որ այտերն այրվում են կասկարմիրկրակով։ - Էհե՜ե՜ե՜յ,- կրկին բղավեց կինը,- տնատե՛ր, որտե՞ղ ես։ Կապիտանը դուրս եկավ, մոտեցավ ցանկապատին՝ հայաց-


159 քը թաց խոտից չկտրելով, բացեց անհիշելի ժամանակներում պատրաստված դռնակն ու գլուխը բարձրացրեց վերջապես։ Նրանք հայտնվեցին դեմ առ դեմ, ընդամենը մեկ քայլի վրա, և Ավգուստան հանեց ակնոցը։ Նրա դուրեկան դեմքը սրվել, հագեցել էր մի տեսակ թափանցիկ գունատությամբ, որն իր վրա տառապանքի դրոշմ ուներ։ Խաժ աչքերում կարոտ կար, վախ կար ու տարակուսանք,ևբազմաբովանդակայդաչքերումփարոսիպես ճառագումէրսերը։ - Դուինձինչպե՞սգտար,-իվերջոխոսեցԱլեքսանդրը՝դեռևս չհավատալով,թեսակարողէ զուտիրականություն լինել։- Տուն գնանք,այլապեսկզոհվենքայստեղատարափից։ - Հրաշալի կացարան ունես։ Բուխարի և մենություն… Երկինք ու աշնան բույրեր…Դրախտ է։ Անձրևանոցն ու գլխարկը մնացին նախամուտքում, իսկ նրանք տեղավորվեցին կրակի մոտ, դեմ-դիմաց բազկաթոռների վրա։ - Հիմա ասա, ինչպե՞ս գտար ինձ,- հարցը կրկնեց Ալեքսանդրը,- հասցես իմացողներ չկան, անգամ հեռախոսահամարս եմ փոխել, որպեսզի… - Իսկ իմ մասին չէի՞ր մտածել… «Թերևս ուրիշ բանից պիտի խոսեի,- ինքն իրեն կշտամբեց Ավգուստան,- միանգամից ասացի գլխումս եղածը, բայց ոչինչ, թող այդպես լինի։ Չէ՞ որ եկել եմ, որպեսզի մեկընդմիշտ հասկանամ, թե ինչպես է շարունակվելու իմ չշարունակվող կյանքը»։ - Հիմա թեյ կբերեմ, վիսկի ու քաղցրավենիք։ Ոտքերդ մեկնիր կրակին ու աշխատիր ոչ մի բանի մասին չմտածել։ Լսիր լռությունն ու կազատագրվես հոգնածությունից, որ կրնկակոխ հետապնդումէքաղաքաբնակմարդուն։ Ավգուստան ենթարկվեց լռելյայն, փակեց աչքերն ու հանկարծ հասկացավ, թե ինչ ծանր է խոնջանքի բեռն իր ուսերին։ Փայտը մոխրանում էր ճարճատյունով, իսկ անձրևի լացն օրո-


160 րոցային երգ էր։ Խոհանոցից ձայներ էին լսվում, բայց դրանք մի տեսակհաճելի ու տեղինէին։ Ալեքսանդրը շարժվումէր անաղմուկ, կնոջ անդորրը պահպանելով, իսկ բաժակներն ու ափսեները չէին զրնգում։ Կարծես անձայնությունից էր հառնում այս հյուրասիրությունը։ ԼրագրասեղաննԱվգուստայիբազկաթոռինմոտեցնելով՝Ալեքսանդրըվիսկիլցրեցուինքնէլտեղավորվեցհարմարավետ։ Սենյակում թեյի բուրմունք էր տարածվել։ - Եվ այսպես,- ձեռքերը շփելով՝ ասաց Ալեքսանդրը,- խմենք այս հանդիպման համար։ Իսկապես զարմացրիր, Ավգուստա։ Ինչ ասես կմտածեի, բայց որ կգտնես ինձ ու կգաս՝ երբեք մտքովսչէրանցել։ Կարծեսչուզենալով՝ Ավգուստանվերցրեց բաժակն,ու նրանք պարպեցին ոգելից հեղուկով լեցուն իրենց գավերը։Եվ դարձյալ գլուխ բարձրացրեց լռության իշխանությունը, իսկ բառերն ուժասպառվեցին։ Թվում էր՝ այլևս չկան հարցեր, ուչկա պատասխան ստանալու ակնկալիք։ Ներքին այս բավարարվածությունն, իհարկե, պայմանավորված էր սիրելի մարդու ներկայությամբ, և նրանք ոչինչ այլևս չէին ցանկանում, և չկար աշխարհում որևէ այլ անկյուն՝ փայտաշեն այս կացարանից զատ։ Ու հանկարծ, դեմքն ափերի մեջ թաղելով՝ Ավգուստան հեկեկաց անզուսպ՝ մերկ ուժասպառության մեջ կորցնելով իր բոլոր հույսերի և իր բյուր հուսախաբությունների լացը։ - Ներիր, Ալեքսանդր, ի սեր Աստծո, չգիտեմ, թե հետս ինչ է կատարվում։ - Մտքերը նյութականանում են գործողությունների մեջ,- ասաց կապիտանը,- իսկ ձեռնատ հույզերն ի վերջո շոշափելի են դառնում։ Եվ մենք հասկանում ենք, որ դեմքն ի վար գլորվող հույզն անցողիկ է, իսկ հուսախաբությունները համ ունեն, քանզի աղի են արցունքները։- Ալեքսանդրը խիստ պերճախոս մի ժեստ արեց օդի մեջ՝ ակամա մտաբերելով հիվանդանոցի ճեր-


161 մակ իրականությունն ու անիծյալ այն ակնթարթը, երբ բուժքույրն իր ոտնաթաթն էր մոտեցնում հատակին՝ առաջին քայլն անելու համարձակություն պահանջելով, իսկ աչքերում թրջվում էր վախը։- Լավ կլինի խոսենք կատարյալ ազնվությամբ, այլևս ոչինչչթաքցնելով։ Կարծում եմ, բոլոր ճշմարտություններն այս սեղանին փռելու համար առանձնահատուկ խիզախություն չի պահանջվի։ - Ալեքսա՜նդր… Դու չպետք է հեռանայիր փախուստ նախընտրող մարդու պես։ Չէ՞ որ մենք լռության մատնեցինք ճշմարտություններ,որոնքալեկոծումէինմերսրտերը,ևհետագա հանդիպում պայմանավորվեցինք։ Ուրեմն ո՞ւր կորար՝ անգամհրաժեշտիբառերխնայելով։ - Իսկ դու ինձ ինչպե՞ս գտար,- կրկին հարցրեց Ալեքսանդրը։- Ի դեպ, թեյը սառչում է։ Հրավերին հետևելով՝ Ավգուստան կում արեց բաժակից, թեև սա, ըստ էության, բնազդական գործողություն էր, պահն ինչ-որ շարժումով լցնելու անհրաժեշտություն։ - Կարծում ես՝ փնտրե՞լ եմ քեզ։ - Իհարկե՛։ - Այո,փնտրելեմ,-հառաչանքովհաստատեցկինը,-օրերշարունակ… Ապրել եմ չհասկացված լինելու վախով, չունենալով ինքսինձհաղթահարելուուժը։ Կիսավարտայսխոստովանությունըլսելով՝ԱլեքսանդրԳոմեսը սրտի ցավ ունեցավ։ - ՀովհաննեսԿանայանի՞ն եսգտելինչ-որհրաշքով։ - Հովհաննես Կանայա՞ն,- զարմացավ կինը։- Ոչ, չգիտեմ խոսքնումմասինէ։Յոթամսվաորոնումներսավարտվեցիներջանիկ պատահականությամբ։ Այստեղբողոքիցույց եղե՞լ է։ - Այո, եղել է։- Հիմա էլ կապիտանն էր ապշել։ - Հեռուստաընկերություններիցմեկըկարճհաղորդագրությամբ անդրադարձավ այդ իրադարձություններին լուրերի թո-


162 ղարկման ժամանակ։ Նրանք դատապարտում էին անարդար վերաբերմունքը,որնայսօրառկաէհասարակությանթերևսբոլոր խավերում։ Քո սարսափազդու դեմքն էլ մի պահ հայտնվեց հեռուստաէկրանին։ Հետո ես գտա լրագրողին, ու հասցեդ իմանալու հնարքս հաջողվեց։Իսկ Հովհաննես Կանայանն ո՞վ է։ - Այս տունը նրանից եմ գնել՝ չնչին գումարով։ Իմ ճանաչած ամենապարկեշտ մարդկանցից մեկը։ Քամին տերևներ էր ծեփում պատուհանի ապակիներին, իսկ հազարաթելկայծակներըխելագարվումէինստեպ-ստեպ։ Ինչ-որ տեղ, լքված ստվերների վրա օրորվում էր մենավոր թռչունը։ - Իսկ Թերեզա՞ն,-խուլ ձայնով հարցրեց կինը։ - Թերեզան՝ ի՞նչ,- պատասխանեց կապիտանը՝ հարցը հակադարձելով։ - Մի քանի անգամ կնոջդ տեսել եմ պատահաբար։ Գիտե՞ս, մոլորվածության շուք կար նրա կերպարանքում։ Անցնում էր մանր, անվստահքայլերով,իսկՄիքայելըպարզապեսգնումէր մոր ետևից։ Նրան ավելորդ տեսա անակնկալ այդ իրականության մեջ։ - Հետո՞։ - Հետո՝ ոչինչ։ Եթե ինձ կոպտելու ես, Ալեքսանդր, ես կարող եմ ևգնալ։ Անախորժության ակնթարթը նրանց բաժանեց մի պահ, հեռացրեցանսահման՝տարածությանմեջանհասանելիդարձնելով, և Ալեքսանդր Գոմեսն անիծեց իր կյանքն ու ծննդյան օրը։ Կապիտանը փայտ գցեց բուխարու մեջ, ածուխները բորբոքեց կրակխառնիչով և թափանցիկ ըմպանակն Ավգուստային մոտեցնելով՝ ասաց. - Դելավ,խմենք հաշտությանհամար։ Նրանցիցյուրաքանչյուրըգիտերանշուշտ,որսպիրտըսահ-


163 մաններ կջնջի, և ապա կգտնվեն բառեր, որոնք երբեմն տանջամահենլինումբանականությանզնդաններում։ - Ասաինձ,խնդրեմ, Ալեքսանդր,դուի՞նչ եսուզումևինչպե՞ս կբացատրես անակնկալ հեռացումդ, որն ընդամենը փախուստ է և ոչ այլ մի բան։ - Իսկ քեզ չի՞ թվում, Ավգուստա, որ լուն ուղտ եսդարձնում։ Այո, բաժանվել եմ Թերեզայից, իսկ Նյու Յորքի կյանքը զզվեցրել է իսպառ։ Ահա և գյուղ եմ տեղափոխվել, սրա մեջ ի՞նչ կա անհասկանելի։ Բազկաթոռից վեր կենալով՝ Ավգուստան մոտեցավ պատուհանին։Նապատկերացրել էրհազարումիիրավիճակներ,բայց նմանհիմարխոսակցությունչէրկանխատեսելերբեք։ «Հիմա կշրջվեմ և ընդամենը մի քանի բառով կասեմ ողջ ճշմարտությունը։Սակայն ինչպե՞ս։Եսչեմ ապրի,- մտածումէր կինը խորը դառնությամբ,- չեմ ապրի, եթե մերժում ստանամ նրանից։ Բայց սա է իմ միակ և վերջին օրը, և մեր փոխհարաբերությունները պիտի պարզաբանվեն հենց հիմա, չափազանց ցանկալի այս օրվա մեջ»։ «Ես խենթանում եմ քեզ համար, Ավգուստա,- մտածում էր ԱլեքսանդրԳոմեսը՝պատուհանիմոտկանգնածկնոջըզննելով։- Ա՜հ, ի՜նչ գեղեցիկ է նա, և ի՜նչ նուրբ են նրա դիմագծերը։ Իմ կյանքը դեռ շարունակվում է, սեր իմ, որովհետև չունեմքեզանից բաժանվելու քաջությունը, բայց և քեզ մոտենալու իրավունքըչունեմ»։ Երկնքում ծուռուձիգ կայծակներ հայտնվեցին, և հազարածալ թուխպը բառաչեց ցավից։ Ավգուստան վերադարձավ։ Նրա աչքերը, խորը ապրումներ պարունակողնրա աչքերըշողումէին արտասովոր փայլով։ - Ալեքսանդր,- ասաց կինը՝ կապիտանին ընդհուպ մոտենալով,- ահա արդեն քանիժամ այստեղ եմ, բայց մենք չենքխոսում, այլ զբաղված ենք ջուր ծեծելով։ Իսկ պատճառը պարզ է։ Ընդա-


164 մենը մի բան կա ասելու, և չկան այլ ճշմարտություններ։ Ալեքսանդր… Ես սիրում եմ քեզ։ Այսխոստովանությունը ամենամեծ վախն էր,որ երբևէունեցել էր կապիտան Գոմեսը։ Նա գիտե՛ր... Գյուղում ապրելու որոշում ընդունելիս, գնալ-կորչելու և ամեն բան գրողի ծոցն ուղարկելու որոշումընդունելիս նա գիտեր, որ իր կյանքը կվերջանաայնժամ,երբտիեզերքումկհնչեներիցսցանկալիայսբառերը։ - Ավգուստա,- շշնջաց կապիտանը՝ կնոջ աչքերի մեջ նայելու համարձակություն չունենալով,- նստիր, խնդրեմ։ - Ոչ,- ընդդիմացավ կինը,- ես պատասխան եմ ուզում։ Յոթ ամիս շարունակ որոնել եմ քեզ և դո՛ւ ես եղել իմ քաղցր ու մղձավանջային երազների երազը։ Ես ուզում եմ այնպատասխանը, որ կրծում է սիրտդ, և որից խուսափում ես համառորեն։ Ասա ինձ, Ալեքսանդր, դիվական ի՞նչ մտքեր են փոթորկվումգլխիդ մեջ։ Չէ՞ որ սեր էիր խոստովանումանխոս՝ ինքդ քեզ դեմ գնալով, երբ վիսկի էինք խմում իմ տանը և մեռած ամուսնուս էինք կենդանացնում մեր զրույցներում։ Ես հավատում եմ նախախնամությանը, հավատում եմ, որ աշխարհում կա ակընթարթային և հավիտենական սեր։ Ալեքսանդրի մազմզոտ այտերն իր ափերի մեջ վերցնելով՝ Ավգուստան սուզվեց նրա աչքերի մեջ։ Եվմառախուղիջավգարշահոտճահիճներիվրա,ևգնդակահարված գերիների հառաչանքներ լռեցին։ Կարճահասակ մի ստվեր դուրս պրծավ սենյակի անկյունից։ Նա թիթեղ հատելու մկրատուներձեռքին,իսկառաստաղիցթափվողլույսիմեջհարաբաց ակնաբիբերէինլողում։ - Վերջապես եկավ տասներորդ մատը կտրելու երկար սպասված օրը,- քրքջաց ճիվաղն ու կապիտանին մոտենալով՝ շարունակեց,-հետոկանցնենքձեռքերիմատներին։ Եվ կար մի կին, որ խճճվել էր, ու չէր գտնվում փշալարերից


165 ազատվելու հնարը։ Հագուստները ծվեն-ծվեն թափվում էին մարմնից՝բյուրճանկռվածքներմերկացնելով,իսկկինըփրկում էր ծծկեր իր երեխային։ Ծծկերը մշմշում էր կնոջ գրկում՝ ժամանակ առ ժամանակ կուրծքը ծծելով, իսկ կնոջ վերքերից արնահոսում էրսեր։ - Ոտնաձայներլսո՞ւմես,- շշնջացմացառներումծպտյալզինվորը՝շուրթերնընկերոջականջինմոտեցնելով։ - Վիետնամցի պարտիզաննե՞ր… - Ոչ, եղբայրս, սրանք Աստծո՛ ոտնաձայներն են։ Եվձուլվեցմառախուղըժահաբույրճահիճներին,ևփշաքաղվեց Ալեքսանդր Գոմեսը՝ Ավգուստայի հպումը ճանաչելիս։ Նրանք ծնկեցին միաժամանակ, և թվում էր՝ թուխպն է իջել խրճիթի տանիքին, իսկ ապակիներըխավարին ձույլ բիբեր են։ - Ահահողաթումբնէմերմիջև,-վերջապեսխոսեցկապիտանը՝ Ավգուստայի աչքերը համբուրելով։- Տեսնո՞ւմ ես քլունգն ու բահերը։ Այս հողաթումբը խաչակնքված է հավիտենական իմ երդումով, իսկ այս ձեռքերը չեն կարող մոտենալ քեզ, քանզի ամուսնուդ մահն են սրբացրել։ Ես չեմ կարող գրկիս մեջ փայփայել սերն ու մահը միաժամանակ, հասկացի՛ր սա, Ավգուստա։ Ուստի ներիր ինձ,խնդրում եմ։ - Ես չեմ ապրի առանց քեզ։- Կինը չէր հեծկլտում ու չէր կոտրատում ձեռքերը։ Այնինչ նրա կատարյալ գեղեցկությունը ծերանում էր րոպե առ րոպե։ - Այսօրվա ողբերգությունը վաղը կարող է և ծիծաղելի լինել, սերիմ։Բարձրացնենքհրաժեշտիբաժակները։ Եվ Ալեքսանդր Գոմեսն ընդունեց ոգելից թույնի իրբաժինը՝ շիշըշուրթերինմոտեցնելով։


166 ԳԼՈՒԽ 21 Վերջին հաղթանակը Մառախլապա՜տ, մառախլապա՜տ գիշերներ… Ի՞նչ կա այնտեղ… Ո՞ւմ երազն է կորցրել տունդարձի ճանապարհը։ Եվ ո՞վ է այս երեխան, որ ծիրանագույն մահիկի շողերով է խաղում։ Ահա ագռավն է թառել մերկ ծառի ճյուղին, իսկ խավարում պսպղուն նրա բիբերից ծորում են չարագույժ մտածմունքներ։ Ծառնիրփայտեղունգներովճանկռոտումէպատուհանիապակիները՝ հնամյա խրճիթի հառաչանքից ոգեսպառվելով։ Եվ տանը չկա մեկ այլ շնչավոր՝ մենավոր մարդուց բացի։ Գիշերն է գերեվարել նրան, ու անկողնում անքուն բանականությունն ուզում է այլևս չմտածել։ Ավգուստան տարավ իր հետ բաշնարձակ նժույգներ, և մերկասարսուռ14 ջրվեժներ համրացան։ Սարդերը լռության ոստայններ հյուսեցին՝ անկյուններ գրավելով, իսկ ջրհորից ջուր բարձրացնող շղթան կտրվեց։ Ալեքսանդր Գոմեսը մահանում էր։ Նրաթմբկաթաղանթներինհարվածողմուրճերըգամումէին մեխեր՝ խաչափայտին բևեռելով հավերժության մահկանացու մարմինը։ Անկողնուն մեկնված այրը մարգարեացել էր ապագան։ Նա կանխավ գիտեր, որ լուսաբացն այրվելու է հրաշեկ բոցերում, իսկ Հարդագողի ճանապարհով քայլող Մարդը հագնելու է արևաշապիկ15։ 14. Բաշնարձակ, մերկասարսուռ. հեղինակային բառեր են։ 15. Արևաշապիկ. հեղինակային բառ է։


167 Ալեքսանդր Գոմեսը սպասում էր։ Աշխարհում հայտնի իր բոլոր գործերից հետո նա ավարտին էր հասցրել յուր վերջին աշխատանքը՝ ինքնաշեն պայթուցիկ պատրաստելով։ Դժոխային սարքը դրված էր անկյունում, իսկ զարթուցիչըհամրումէրակնթարթներ։ ԴԱ ԿԼԻՆԻ ՀԵՏՈ… Իսկ հիմա, անկողնուն մեկնված տղամարդն ականջալուր էր իր սրտի զարկերին, որ դանդաղում էին համաչափ հնազանդությամբ՝ քնաբերի մահացու չափաբաժնից հաղթվելով։ Երանելի թմբիրն էր տիրում մարմնին, իսկ բանականության մեջ նավարկում էին սիրո մակույկներ։ Եվ, ի վերջո, ինքնաբավ մի ժպիտ հայտնվեց Ալեքսանդր Գոմեսի շուրթերին, և նա շշնջաց բառեր, որ երբևէ մի անգամ արձագանքել են տիեզերքի գմբեթում. «Եսհաղթեցի՛աշխարհին16»։ Մնա ինձ հետ, սիրելի ընթերցող, և մենք միասին կապրենք ակնթարթներ, որ ափսոսանքով են հիշվելու հետո։ Ահա արթնանում է կինը, բայց երեխան խաղաղ քնած է իր անկողնում։ Մայրը համբուրում է ոսկեգանգուր աղջնակի ճակատը՝ վերմակի ծայրըթիկունքի վրա ծալելով։ Դիաննա… Ի՞նչթրթիռներկարթնացնիմայրականգորովանքըերեխայի երազներում։Մենքչգիտենք։ Եվ չգիտենք, թե կսկիծն ի՛նչ երգեր է մանում խաժ աչքերով գեղեցկուհու սրտի մեջ։ - Ինչ-որ մի բան հեռացավ անվերադարձ,- շշնջաց Ավգուստան՝ պաղ քրտինքը ճակատից սրբելով,- ես դա զգո՛ւմ եմ։ Աքաղաղը երրորդ անգամ էր կանչում, բայց դեռ թանձր էր 16. «Ես հաղթեցի՛ աշխարհին». Հիսուս Քրիստոսի խոսքերն են (Հովհաննեսի ավետարան, 16։33)։


168 խավարից ծորուն լույսը, իսկ մարդիկ արբած էին քաղցր քնով։ Հողմը կռացնում էր մերկանդամ ծառեր՝ նրանց ծեծված գլուխներըհողինքսելով,ևգիշերվավհուկներըզարզանդումէինծառերի տարաբախտ հառաչանքներից։ Մենավոր մի խրճիթ կար Վեսթլենդգյուղիծայրում,փայտաշենմիկացարան,որտունչէր այլևս, քանզի մահացել էր այնտեղ բնակվող մարդը։ Սգավոր անձրև… Եվ հառաչեց տունը՝ դժոխային պայթյունից խլանալով, և հրաշեկ լեզվակներ խոյացան պատերն ի վեր, և ցրիվ եկան տանիքի թիթեղներն ու գերանները՝ հազարաթև կայծեր սփռելով։ Սոսկ ակնթարթ էր, բայց կրակը լափեց ողջ կառույցը, խուլ զրնգոցով փշրվեցին ապակիներ, և հսկայական ջահ հիշեցնող կացարանն արտացոլվեց հայլեփայլ երկնքում։ Մարդիկ… Քնաթաթախ ու խելազուրկ… Նրանք չգիտեն, թե կենդանական ինչ բնազդներ կան իրենց բանականության մութ խոռոչներում և չգիտեն, թե ինչ հարցեր ենթափվումբանականարարածիակնաբիբերից,երբսարսափն է հալածումնրան՝ բնության գիրկը նետելով։ - Հրդե՜հ,հրդե՜հ,- բղավումէինոմանք՝իրենցկացարանները հապշտապլքելով,իսկ ծերուկՄորիսՀարպերըմեքենայիշարժիչն էր գործի գցում։ Խաժաչքերովմիկինէրարտասվումիրբնակարանում՝ինքն իր վրա զարմանալով, քանզի արցունքթափելու որևէ պատճառ չկար։ Նա չգիտեր, որ իր բանականության Անհայտը տեսել էր ապագան։ * * * Ո՜վ դու, մարդ հողեղեն, ճանաչո՞ւմ ես արդյոք ի վերուստ տրվող քո ներշնչանքը և գիտե՞ս արդյոք, թե ինչպես է այլակերպվումմարդը, երբ ժամն է ոգեշնչման, և սիրատուր է ժամանակը։


169 Աստծո ներկայությունը գտնվում է այնտեղ, ուր սիրո նշտարով են հատում կյանքի երակը՝ արարելով մեկ այլ գոյություն և հոգենյութմեկ այլ։ Ո՜վ դու, հանճար անավարտ… Դու կտեսնես երկինքների երկինքը և կվկայեսճշմարտություններ, որոնք շնորհվումենիր պատկերի մեջ Աստծո պատկերըորոնողմարդուն։ Դու սահմաններ կջնջես՝ հավիտենության մեջ հավիտյան քո սկիզբը հայտնաբերելով, ինքդ քեզ ժխտելով այնտեղ, ուր հող է հավատը։ Հողեղեն տիեզերք… Բանական աստղ, որ չգիտես երկինք վերադառնալու ճանապարհը և չգիտես քո տեղը ո՛չ երկնքում և ո՛չ էլ երկրի վրա։ Ո՞վ ես դու՝ անսպառ քո հույսերի, անեզր հավատի և արտասովոր քո սիրո մեջ։ Քամիներ… Նրանք ծակում են թիկունքդ՝ ետևում անգո օրեր վկայելով, նրանքապտակումեն՝դիմասլաց17 արշավելովապագայից։Իսկ դու ապրում ես՝ քաջ գիտակցելով, թե ինչպես է այլակերպվում մարդը, սակայն չունես վերերկրային զորություն, որով կկարողանայիր վերադարձնել նվիրական ակնթարթներ։ Օ՜ ծանր է մահամերձ ցանկության չարչարանքը։ Իսկհեռացողնակամաշռայլումէապրումներ,որոնքդուվերապրելու եսհետո… Նրանք բոլորը անցորդներ են։ Նրանք բաժակ են բարձրացրել քեզ հետ, իսկ նրանց հեռումոտիկ ներկայությամբ իմաստավորվել է քո քաղաքը, առօրյա քոզբաղմունքնուհետագայումցանկալիհանդիպումը։ Նրանքևսճանաչել են Աստծոներկայությունը,որգտնվումէ 17. Դիմասլաց. հեղինակային բառ է։


170 այնտեղ,ուրսիրոնշտարովենհատումկյանքիերակը՝արարելով մեկ այլ գոյություն և հոգենյութ մեկ այլ։ Սակայն ո՞վ ես դու ի վերջո, և որտե՞ղ, որտե՞ղ, որտե՛ղ է իմաստավորվում Աստծո պատկերով արարված քո մոխիրը։ ԳԼՈՒԽ 22 Ո՞վ է Աստծո նման Եսչգիտեմ,թեԱստվածինչպեսէմարդկանց տեղաբաշխում Երկրի վրա, թե ինչպես է կազմակերպումնրանց հանդիպումները,որոնքհետոներծծվումենցավովուերջանկությամբ,միմյանց չկորցնելու վախով կամ միմյանց չունենալու ատելությամբ։ ԵսչեմհասկանումՎերինիմաստությանտրամաբանությունը։ Եվ լռություն է այնտեղ, ուր պատասխաններ պիտի լինեին, և բառերկանայնտեղ,ուրմարդիկավելորդենհամարումխոսքը։ Ես չգիտեմ, թե ինչպես է մեծանում երեխան, երբ նրա մանկությունն ավազ բարձրացնող հողմերն են ծեծում։ Չգիտեմ, թե Աստծո արդարությունն ինչ սկզբունքով է երկփեղկումնրանց,ովքերպտուղենարարել՝մեկմարմինդառնալով։ Մարդն ի ծնե սպասում է Արարչին՝ աղոթքների ետևում թաքնվելով։ Եվ հավատում է մարդը, թե Աստված երբևէ վերադարձ կշնորհի իր զավակներին, քանզի աղոթքը տնից հեռացող որդի է։ Ոտնաձայներ… Անդեմ ակնկալություն, որից դիմակ է դառնում հույսը։ Ես չգիտեմ, թե Աստծո գութը ինչպես է մխիթարում նրանց, ովքեր տարիներ շարունակ տառապում են անկողնում, ովքեր


171 ապրում են՝ քաջ գիտենալով, որ ծերության խեղկատակն են դառնալու վաղը։ Չգիտեմ,թեԱստծոմեծահոգություննինչպեսէհանդուրժում մարդուոչնչությունը,անկումնունվաստկեցությունը։ Ահա մայրը տուն է տանում արատավոր իր երեխային, որին ծնելէ՝նախապեսփայփայելովվաղվաերջանկությունը։Այնինչ նա տուն է վերադառնում փողոցով անցնող այն տղայի պես, ով թելից կախ իր ավտոմեքենան է քաշում ետևից։ Երախա՜… Թելին կապված խաղալիք, որին հենց այդպես՝ քաշելով է տուն բերում մայրը՝ կորակոր իր մեջքի ետևում կենդանի իրականությունից փշաքաղվելով։ Ես չգիտեմ, թե Աստված ինչպես է սիրում նրանց, ովքեր գոյության իրավունք են ստանում, որպեսզի ընդունեն նախապես հայտնի դառնությունը։ Կյանքը խաչելություն է, մարդը՝ զոհ։ Ցավն անեծք է, ցավով ապրելու պարտանդրանքը՝ անբացատրելի։ Ես չգիտեմ, թե Աստված ինչպես է սիրում մարդկանց խաչելությունը, և չեմ կարող ենթադրել,թե ինչ խորհուրդներ կան զոհաբերության խորքում։ Մի՞թեմարդունտրվածդափնիներըփշեպսակպիտիլինեին, իսկսերըպիտիապացուցվերմտրակներիծեծով։ Ահաինձէտրվածվերերկրայինթռիչքունենալուչարչարանքը, և ես իմ ոտնահետքն եմ գտել հավերժության աստիճանին։ Անձայնությանդռներ բացելով՝ եսվկայումեմկյանքը,որթերի գտնվեց, իսկ մարդն անպատասխան մնաց իր եզակի հարցով. Ո՞վ է Աստծո նման։ Ես չգիտե՛մ։


172


173 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Գլուխ 1 Երբ չկան պատասխաններ ........................................... 3 Գլուխ 2 Հույս, հավատ, գերություն ........................................... 5 Գլուխ 3 Արարչագործության խորհուրդը ............................... 8 Գլուխ 4 Մարգարեություն ........................................... 10 Գլուխ 5 Պատերազմը մարդ է ........................................... 21 Գլուխ 6 Ապագա մանկություն ........................................... 35 Գլուխ 7 Հարցաքննություն ........................................... 41 Գլուխ 8 Երբ այցելում են հրեշտակները ..................................... 51 Գլուխ 9 Քայլ ........................................... 66 Գլուխ 10 Ազատության բանտախցեր ........................................... 74 Գլուխ 11 Վերադարձ ........................................... 82 Գլուխ 12 Խաղալիք ատրճանակ ........................................... 92 Գլուխ 13 Արյան վերջին կաթիլը ........................................... 101 Գլուխ 14 Մարիխուանա ........................................... 118 Գլուխ 15 Անդունդի եզրին ........................................... 124 Գլուխ 16 Ո՞վ կզոհաբերի իր մինուճար գառը ............................. 135 Գլուխ 17 Հավիտենական սեր ........................................... 141 Գլուխ 18 Մարդասպան. կորի՛ր գրողի ծոցը ............................. 148 Գլուխ 19 Արթմնի մղձավանջ ........................................... 153 Գլուխ 20 Սիրո և մահվան միջև ........................................... 158 Գլուխ 21 Վերջին հաղթանակը ........................................... 166 Գլուխ 22 Ո՞վ է Աստծո նման ........................................... 170


174 Մարդն իր ողջ կյանքում տեսնում է պատեր, և նրան մոլորեցնումեն ի ծնե՝ գոյության սահմանափակ տարածքն իբրև ազատություն ներկայացնելով։ Կորուսյալդրախտնէամենաեղերականառասպելը, քանզիերկինքներիերկինքնէկողպում՝վտարանդի դարձնելով բոլոր նրանց, ովքեր չեն վաստակել վտարված լինելու պատիժը։ Ո՜վ մարդ արարած։ Քա՛ր է քո հավատը, և Աստված իր Ասքը շարադրեց քարադուրով,որպեսզիխեղճլինես առասպելական քոմեղքիմեջևանմահությունդկորցնեսկամավոր։


175 Սմբատ Բունիաթյանը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 28- ին, քաղաքամայր Երևանում: Բարձրագույն կրթություն է ստացել Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Մասնակցել է Արցախի պաշտպանական գործողություններին։ Հեղինակն ունի տպագրված երեք գիրք և մեկ պիես։ «Արևաշապիկ» (պատմվածքներ)։ «Բառեր» (թանկաներ)։ «Ժողովող» (թարգմանություն)։ «Երջանկության երկու ժամը» (դրամա)։ Վս. Գարշինի «Չորս օր» պատմվածքի թարգմանության համար արժանացել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության «Տարվա լավագույն թարգմանություն» մրցանակին։ Հայաստանի գրողների միության անդամ է։ «Ով է Աստծո նման» վիպակում հեղինակը ստեղծել է յոթ նոր բառ. Ապիմաստուն Թռուցկազրույց Արեգաչ Մերկասարսուռ Արևաշապիկ Դիմասլաց Բաշնարձակ Էլ հասցե՝ [email protected]


Սմբատ Ռաֆիկի Բունիաթյան «Ով է Աստծո նման» (վիպակ) Smbat Buniatyan «Who is like God» (short novel) Գեղարվեստական խմբագիր և էջադրող՝ Արմեն Գևորգյան Խմբագիր՝ Սմբատ Բունիաթյան Շապիկի ձևավորումը՝ ըստ հեղինակի մտահղացման Հրատարակիչ՝ «Ազատ գրողների ընկերություն» ԲԲԸ Տառատեսակը՝ Sylfaen։ Տպագրության եղանակը՝ օֆսեթ։ Թուղթը՝ օֆսեթ 80 գ.։ Չափսը՝ 84×60 1/16։ Ծավալը՝ 11 տպ. մամուլ


178


Click to View FlipBook Version