The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-27 13:41:26

ՆՈՐՔ 2018-III

2018-3

Keywords: armenian,armenia,fiction,literature,modern

3 / 2018 I SSN 1829-2 232 18003

i 9 77182 92 2300 0

ii

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ,
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1933 ԹՎԱԿԱՆԻՑ

“NORQ” MAGAZINE OF WRITERS UNION OF ARMENIA is being published since 1933

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակելի… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3

Արձակ
Հրաչ Բեգլարյան

Փետրափոխում (վեպ) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6

Թեոֆանա Վարդանյան
Եթե ես այսքան... (էսսե) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 52
Մենք ու շները (էսսե) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 63

Դավիթ Սամվելյան
Կարմիր սարի հեքիաթը (պատմվածք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 70

Պոեզիա
Մարգարետ Ասլանյան

Բանաստեղծական շարք. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 82

Դրամատուրգիա
Արշակ Սեմիրջյան

Նկարված ընտանիք (պիես) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 88
Թարգմանություն
Գոլի Թարաղի

Սպասավորները (պատմվածք)
Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 128

Գրականագիտություն
Սուսաննա Հովհաննիսյան

Հովհաննես Թումանյան - Էդվարդ Անտինյան «Հազարան բըլբուլ» . . . . . . . . . . 150

1

Շապիկին՝ Մեյնարդ Դիքսոն.
«Լեռնաբնակները Կարմիր բլուրի մոտ», 1935թ. (ֆրագմենտ)

Համարի ներսում օգտագործվել են.
Վլադիմիր Գրիգորյանի «Ճամփորդը ավանակի վրա», 2011թ.
Ջաո Մին Վուի «Կինը», 2007թ. աշխատանքները

Գլխավոր խմբագիր և տնօրեն` Լիլիթ Հովսեփյան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ 375019, Բաղրամյանի պող., 3
ՀԵՌԱԽՈՍ` +374 (011) 211933
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]
ՎԿԱՅԱԳԻՐ՝ 44
ԴԱՍԻՉ՝ 77823
ՏՊԱՔԱՆԱԿ՝ 500

«Նորք հանդես» ՍՊԸ, 2018

2

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Փոխվում է տարին։ Օրացույցայինը,
որն իրականում արդեն փոխվել է՝ մեր
գիտակցության մեջ, դեռ գարնանը, երբ
ազատությունը մեզ աչքով արեց՝ ընդա-
մենը աչքով արեց, բայց՝ բոլորիս, իսկ դա
նշանակում է, որ օրացույցը մարդուն
պարտադրվող ճշմարտություններից
ամենավիճելիներից է։

Ինձ համար ձմեռը մեկնարկում է հու-
նիսի 22-ին, ամառը՝ դեկտեմբերի 22-ին, որովհետև մանկուց պատկերացրել եմ, թե
ինչպես է Արեգակը հունիսի այդ օրից սկսած՝ կամաց-կամաց գլորվում քնելու, դեկ-
տեմբերինից՝ կամաց-կամաց կոպերն իրարից պոկում։ Բայց արի ու տես, որ շա-
տերը ոչ թե արևադարձն են համարում լուսանալու կամ մթնելու մեկնարկ, այլ գիշե-
րահավասարը․ մարտի 21-ը և սեպտեմբերի 23-ը։

Կան մարդիկ, որոնց կյանքի սկիզբը, ընթացքն ու միշտ անսպասելի ավարտը
պայմանավորված է Կենդանակերպի կանխագուշակումներով։ Նրանք հետևում են
տիեզերքի մանրամասն խորհուրդներին ու երջանիկ են, երբ յուրաքանչյուր իրա-
դարձություն իր բացատրությունն է ստանում։ Կան նաև, որ քարանում են, երբ սե-
փական ձեռքով կամ իշխող հասարակարգի պատվերով հստակ գծագրված ապա-
գան հանկարծ ընկնում-լղոզվում է, տարածվում, առվակների է բաժանվում ու հո-
սում է տարբեր ուղղություններով։ Կան կրոնապաշտներ, որոնք մտքի թռիչքի հան-
դեպ սարսափից պատրաստ են հավատաքննության հանձնել մի ամբողջ ազգ`
միայն թե ոչինչ չփոխվի։

Մարդկությունը միշտ է վախեցել փոփոխություններից, որովհետև դրանք խոստա-
նում են, բայց ոչ բոլորին են ազատություն բերում։

Փոխվում է տարին։ Օրացույցայինը, որն իրականում ազատություն է բերելու
միայն նրանց, ով հասկացել է․ փոփոխությունները ո՛չ լավն են լինում, ո՛չ էլ վատը,
պարզապես՝ այլ կյանք են խոստանում։

3

ՆՈՐՔ-ի այս համարի հեղինակներն անկաշկանդ են ու ազատ` փոփոխու
թյունների հանդեպ իրենց վերաբերմունքով․ Հրաչ Բեգլարյան, Դավիթ Սամվելյան,
Թեոֆանա Վարդանյան, Մարգարետ Ասլանյան, Արշակ Սեմիրջյան, Գոլի Թարաղի,
Սուսաննա Հովհաննիսյան

4



ԱՐՁԱԿ

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արձակագիր

ՓԵՏՐԱՓՈԽՈՒՄ

ԱՄՍԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Տարվա մեջ երկու անգամ Սևանա լճի
ջրերը փոփոխվում են: Մակերեսի ջրերը

իջնում են ներքև, իսկ հատակինը
բարձրանում են մակերես: Այդ երևույթը

գիտնականները կոչում են
«Փետրափոխում»: Այսպես է նաև
մարդկային հասարակության մեջ.
ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում
համակարգային խոր փոփոխություններ,

որոնց նպատակն է այն մաքրել
նստվածքներից ու զարգացմանը

խանգարող երևույթներից:

«Երեկ՝ դեպքից միայն յոթ ամիս անց, վերջապես սկսվեց Գագիկ Սարգսի
Գևորգյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ մեղադրյալը հանրապետու-
թյան նախագահի մերձավոր շրջապատից է՝ նախագահական հանգստյան
տան տնօրենը: Նրան և նրա հովանավոր, նախագահի անվտանգության

6

ծառայության պետ Համլետ Խաչիկյանին մեղադրում են Տաճատ Եսայանի
սպանության մեջ: Բայց եթե Գագիկ Գևորգյանի նկատմամբ դատական գործ
են հարուցել, ապա Համլետ Խաչիկյանը դեռևս ազատության մեջ է և շա-
րունակում է զբաղեցնել իր պաշտոնը: Մենք քաղաքակիրթ ազգ ենք, առաջ-
նորդվում ենք եվրոպական չափանիշներով: Թեև Համլետ Խաչիկյանին պաշ-
տոնական մեղադրանք չի ներկայացված, սակայն վստահելի աղբյուրները
հաղորդում են, որ նրա դրդմամբ է Գագիկ Գևորգյանը բարոյական, նյութա-
կան ու ֆիզիկական ճնշում գործադրել Տաճատ Եսայանի վրա: Մի մարդու,
որի հետ ինքը մտերիմ է եղել դեռևս խորհրդային տարիներից: Վերջին ժա-
մանակներս նրանց հարաբերությունները սրվել էին ինչ-որ ձկնորսարանի,
թե` ձկնաբուծարանի համար (չար լեզուներն ասում են՝ շահույթը բաժանել
չեն կարողացել):

«Ատյանի»-ի ընթերցողներին հայտնենք, որ նախկին կուսշրջկոմի քար-
տուղար Տաճատ Եսայանն իր կյանքի վերջին շրջանում զբաղվում էր ձկնա-
բուծությամբ: Իրազեկ մարդիկ պնդում են, թե Գագիկ Գևորգյանը և Համ-
լետ Խաչիկյանը ցանկացել են իրենց հովանավորության տակ վերցնել Տա-
ճատ Եսայանին, նրա բիզնեսն ու եկամուտները, սակայն վերջինս չի հա-
մաձայնվել: Արդյունքում…

Շեշտենք նաև, որ այս հարցը և տվյալ դատավարությունն այժմ դուրս
են եկել իրավական ու բարոյական հարթությունից ու մտել են քաղաքական
հարթություն, թեև ավելի շատ առնչվում են մարդու իրավունքների բնագա-
վառին: Հենց դա է պատճառը, որ սույն դատավարության արդար ընթացքով
շահագրգռված է ոչ միայն Հայաստանի հանրապետության Մարդու իրա-
վունքների պաշտպանը, այլև Եվրամիության օմբուդսմենը: Մարդու իրա-
վունքների պաշտպանության եվրոպական գրասենյակի ներկայացուցիչը
մեր թղթակցին հայտնեց, որ դատավարության արդար ընթացքը սկզբունք-
ային նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի
համար, և որ իրենք ուշի-ուշով հետևելու են դրա ընթացքին»:

«Ատյան» թերթի 2015 թ. մարտի 24-ի հոդվածից

***

Գարնան գլխվա պաղը եկել, լցվել էր ներս, և դատարանի չտաքացվող դահլիճն
ավելի էր ցրտել: Ամբաստանյալի, տուժողի հարազատներն այնքան էին ներսուդուրս
արել, որ դահլիճում եղած մի բուռ տաքությունն էլ փախել էր ու գարնան օդի մեջ
անհետ կորել: Չեղածի հաշիվ մի անձրութ տաքությունն ի՞նչ էր, որ սառսռան ու
ցրտահար երկնքի գութը շարժեր, ամպերը ցրեր և արևի երեսը բանար: Երկու կող-
մերի հարազատները դուրս ու ներս էին անում, քով տալով, չնկատելու դնելով

7

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

անցնում միմյանց կողքից ու սպասում էին, թե դատավորը երբ կգա, ամբաստանյա-
լին երբ կբերեն և երբ կսկսվի դատական նիստը:

-Այ մարդ, ախր 21-րդ դարն է, մի քիչ մարդ եղեք, առանց էն էլ խեղճ մարդուն
անտեղի տեղը դատում են,- միջանցքից անցնող աշխատակցուհուն մոտեցավ
վաթսունին մոտ, մազ-մորուքի մեջ կորած մարդը:

Չգիտեր՝ ում դիմեր, ձեռքը դատարանի քարտուղարուհին էր ընկել ու սրտի մեջ
կուտակվածը նրան էր ասում: Աղջիկը սովոր էր՝ բանի տեղ չդրեց, մտավ զուգարան,
ծորակի տակ մի մատով լվաց սուրճի բաժակները և դուրս գալով հերթապահ մի
նախադասությամբ փորձեց հանգստացնել մարդուն.

-Ուր որ է դատավորը կգա, նիստը կսկսվի:
Մարդը կարծեց՝ ծանոթ է գտել, կարող է ազդել դեպքերի ընթացքի վրա ու էլի իր
«հայտնագործած» պատճառաբանությունը կրկնեց.
-Ախր 21-րդ դարն է, անմեղ մարդուն ինչու՞ են դատում:
Քարտուղարուհին մեկ ցանկացավ մարդու բերանը փակել, թե՝ դատվածներից
ո՞ր մեկն է ինքն իրեն մեղավոր ճանաչել, բայց հարկ չհամարեց պատասխանել:
Չուզեց ասել, թե մեղքն ու մեղավորությունը մարդու մեջ դեռևս Ադամի ժամանակ-
ներից են մուտք գործել, և աշխարհի ոչ մի դատավոր չի կարող մարդուն արդար
ու անաչառ դատել: Չասաց, քանի որ ինքն ընդամենը քարտուղարուհի էր, այդքան
բարդ բաներից գլուխ չէր հանում: Ինքը սուրճ եփել գիտեր, սուրճի բաժակները
մի մատով լվանալ: Առաջ դատական նիստի արձանագրությունները մեքենագրում
էր, իսկ հիմա, երբ դատարանը համակարգիչ է ստացել ու ինքը դասընթացների է
գնացել, էլի մի մատով տառետառ դրանք մուտքագրում է համակարգչի մեջ, իսկ
ազատ ժամերին խաղում է: Համակարգչի մեջ ի՞նչն է շատ՝ խաղը:
Իսկ մարդը, որ ամբաստանյալի հորեղբայրն էր, իր բան ու գործը թողած՝ եկել
էր դատական նիստին մասնակցելու: Պտտվում ու պտտվում էր միջանցքում, գըլ-
խարկը հանում ու դնում էր, չէր հասկանում, թե իր եղբոր տղա Գագոն ինչպե՞ս
կարող էր մարդ սպանել: Սպանել, էն էլ ու՞մ՝ նախկին շրջկոմի քարտուղար Տաճատ
Մինայիչին:
-Չէ, Գագոն մարդուն հաց տվող, մարդու հետ կիսած հացը չմոռացող է,- բարձրա-
ձայն, ավելի շատ սեփական տարակուսանքը փարատելու համար ասում էր նա
և մարդ էր փնտրում սիրտը դատարկելու, կիսվելու համար: Փնտրում ու չէր գըտ-
նում: Գագոյի տղաները ժամանակ ու սիրտ չունեին նրան լսելու: Նրանք արդեն մի
քանի ամիս ձեռ ու ոտ ընկած ծանոթ էին փնտրել, կարգին փաստաբան վարձել,
փող թափել դատավորի սիրտը կակղացնելու համար և դատարկ խոսակցության
ժամանակ ու գլուխ չունեին:
Հորեղբոր հառաչանքները լսելու զահլա չունեին նաև մյուսները, և մարդը շվար-
մոլոր քայլում էր դատարանի նեղ ու սառը միջանցքում ու անընդհատ կրկնում էր
իր ու ուրիշների համար.
-Գագոն Մինայիչին շատ բանով է պարտական, Գագոն ջուր խմած աղբյուրի մեջ
չէր թքի, Գագոն ուրիշ մարդ է, Գագոն…

8

Նրան թվում էր, թե իր բարձրաձայն արտահայտած արդարացումները կհասնեն
ինչ-որ մեկին: Ո՞ւմ: Ասենք դատարանի աշխատակիցներին, դատավորին, Մինայիչի
հարազատներին և Գագոյին անպայման օգուտ կտան: Չէր զգում, որ զահլա է տա-
նում, Գագոյի տղաներն էլ հազիվ են զսպում իրենց, որ չկոպտեն:

Նշանակված ժամանակից մի ժամ ուշ, վերջապես, եկավ դատավորը: Նրա շքեղ
մեքենան, որ չգիտես ինչու Գագոյի հորեղբորը դիակառք հիշեցրեց, փնչոցով կանգ
առավ շենքի հենց աստիճանների մոտ: Դուռը բացվեց և մեքենայից նախ դատա-
վորի փայլեցրած կոշիկներով, կոշկաքուղի մի ծայրը հանգույց արած, մյուսը սպի-
տակ, սև զոլավոր գուլպայի ճտքի մեջ դրած ոտքը դուրս եկավ: Ոտքը օդի միջից
ասես շոշափելով, ապա չուզենալով իջավ թաց ասֆալտի վրա, հետո նոր նրան
հետևեց ոտքի տերը:

Մի քիչ ավելի ուշ ամբաստանյալին բերեցին: Հորեղբայրը ցանկացավ մոտենալ,
հարց ու բարով անել, բայց ոստիկանները չթողեցին: Ընդհանուր հրմշտոցի մեջ ծե-
րունին կպավ պատին, ինչ-որ մեկը կոպտորեն կպավ փորին և աճուկի մոտ մրմռաց
ճողվածքը: Ցավից քրտնեց, մի կերպ հավաքեց իրեն ու փորձեց իր իմացածի ձևով
օգնել եղբոր տղային.

-Ասա անմեղ մարդուն ինչի՞ եք դատում, Գագոյի հացին աղ չի՞ քցած…
Դա ասես մարդկանց համբերության բաժակի մեջ ընկած վերջին կաթիլն էր կամ
բենզինի վրա գցած առաջին կայծը: Բոլորն իրար խառնվեցին ու դահլիճի սառը օդի
մեջ տարածվեց Տաճատ Մինայիչի կնոջ ճիչը.
-Արևդ թաղեմ, Գագո՜, բա Տաճատն էդ մա՞րդն էր, որ գլուխը կերար: Քեզ քի՞չ
լավություն էր արել… Ախր նրա սեղանի փշրանքներով ես մարդ դարձել…

9

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Ես մարդ ծնվե՛լ եմ,- նրա ճիչին ի պատասխան հոխորտաց ամբաստանյալը,- ես
քո մարդու վրա ձեռ չեմ կեղտոտել:

Հետո մեղադրյալի ու տուժողի հարազատներն իրար խոռնվեցին, տուրուդմբոց
սկսվեց, և եթե ոստիկանությունը չմիջամտեր, ծեծկռտուքի հետևանքները քննելու
համար նոր դատական գործ պիտի հարուցվեր:

Հետո դահլիճը ոտքի կանգնեց, դատավորը մի քանի հանդիմանական խոսք
ասաց ներկաներին և մուրճը սալին զարկելով նիստը բացեց:

Դատախազն սկսեց երկար ու բարակ կարդալ այն մեղադրանքների շարանը,
որոնք ներկայացվում էին ամբաստանյալ Գագիկ Գևորգյանին:

-Հայտնի է, որ տուժող Տաճատ Եսայանը լավ էր լողում: Այդ մասին իր ցուցմունք-
ներում վկայում է նաև ամբաստանյալը: Այստեղից հարց է ծագում` նա ինչպե՞ս
կարող էր խեղդվել Ձկնագետի նման մի մատ խորություն ունեցող ջրում:

Բոլորն էին սպասում դատախազի այս հարցին, բոլորին էր անհանգստացնում
այս հարցը: Տաճատ Մինայիչն ու Ձկնագետը…

***

«Տաճատ Մինայիչը լավ էր լողում… Նա որքան լավ էր լողում ջրում, նույն-
քան վարժ ու վարպետ էր քաղաքական խաղերի մեջ: Ոչ ոք նրա պես ցանց
հյուսել չգիտեր և ոչ ոք այդքան համբերությամբ սպասել չգիտեր իր զոհին:
Այո, Տաճատ Եսայանը լավ լողորդ էր»:

Գագիկ Գևորգյանի ցուցմունքից

Էն ժամանակ, որ Տաճատ Մինայիչը լողալ գիտեր, էդ ժամանակ Գագոն ու՞ր էր:
Էն ժամանակ, երբ նա իր ինքնության վրա դեռևս «Մինայիչ» հաստատականը
չուներ և պարզապես Տաճատ էր, Գագոն պորտը բաց տղեկ էր: Գնում, կանգնում
էր լճի ափին, զարմացած նայում ջրի վրա կայծկլտացող արևին, ճայերի թռիչքին ու
նրանց զարմանալի ձկնորսությանն էր հետևում, իսկ երբ լիճը՝ քամու պոռթկումն
առած, հարձակվում էր ափերի վրա, սարսափահար տուն էր փախչում ու պատըս-
պարվում էր տատի փեշի տակ։ Աչքերի մեջ վախ էր լինում, և այդ վախը փարատելու
համար գոռում էր.
-Ադե, փախի՜, ծովն էկավ…
Ծովը… Ծովը փորձում էր ելնել իր թասից, զայրույթն ու ցավը փռել աշխարհի
վրա, բայց ափերը զսպում էին: Առնում էին նրա ցավը, ցասումը մեղմացնում,
վիշտը խեղդում էին, և ջրերը նորից խաղաղվում էին:
Այդ ժամանակ Գագոն դեռևս ո՛չ Տաճատին էր ճանաչում, ո՛չ էլ լճի ջրերին:
Իսկ Տաճատի բրոնզե մարմինն ընտրել էր լիճը: Ջրերը գիտեին նրան, լճի վրա

10

խաղացող զեփյուռներն ու քամիները՝ նույնպես: Նրա լողը շատերին էր գրավում:
Ասենք լճափին ապրող ո՞ր մի տղան լողալ չգիտեր: Բոլորն էլ գիտեին, պարզապես
Տաճատի լողն էր ուրիշ: Ոչ ոք նրան ընդօրինակել չէր կարողանում, ոչ ոք նրա թափն
ու ճկունությունը չուներ: Եվ քանի որ ընդօրինակել չէին կարողանում՝ կամ սիրում
էին, կամ՝ նախանձում: Եթե նա ափամերձ գյուղի աղջիկների սիրո ու երազանքի
առարկան էր, ապա տղաները նախանձով էին նայում նրա թուխ ու սլացիկ մարմնին,
երկար ու ճկուն մատներին, ձիգ ու մկանուտ թևերին: Նույն ջուրն էր, նույն քամին,
նույն արևը, նույն օդը, բայց դրանք ուրիշ կերպ էին ազդում Տաճատի մարմնի ու
հոգու վրա: Նրա լողը, ճիշտ է, մեկ-մեկ խրտնեցնում էր ձկներին, բայց անխաթար
էր պահում նրանց երազները: Դա այն ժամանակ էր, երբ Սևանա լիճը դեռևս
ձկնազուրկ չէր եղել, երբ դեռևս դարանակալ ցանցերը ձկներից շատ չէին և ձկների
վտառները երազանք ունեին: Այդ երազանքի ամպերը լճից բարձրանում, խտանում
էին շրջակա սարերի վրա: Դրանք ուրիշների համար անտես-անտեսանելի էին, իսկ
Տաճատի համար՝ սովոր ու ընտել: Եվ այն օրերին, երբ լիճը խաղաղ, արև հագած
հուրհրում էր երկնքի բիլ աչքի ներքո, Տաճատն իրեն հանձնում էր ջրերին: Խաղում
էր նրանց հետ, լողում ինքնամոռաց: Մի անգամ նույնիսկ այնպես պատահեց, որ լո-
ղաց՝ հոսանքին տրված, հետո երբ ուշքի եկավ, տեսավ, որ հասել է դիմացի ափին:
Եղածը մի բան չէր, կարող էր հետ լողալ, բայց հակառակի պես եղանակը փոխվեց,
քամին իրար խառնեց ալիքները և նրանք, սիրուց հևացող սրտերի նման կորցրե-
ցին իրենց ռիթմը: Ուշաթափվեցին ու սթափվեցին միմյանց գրկում, հետո կատա-
ղած ցուլերի պես սկսեցին ճակատ ճակատի տալ… Այդպիսի ժամանակ ոչ ոք, նույն-
իսկ Տաճատի խենթ համարձակությունն ունեցողը, լիճ մտնել չէր կարող:

Եվ գյուղում լուր տարածվեց, թե Տաճատը խեղդվել է: Մարդիկ ի՞նչ իմանային:
Հիմիկվա նման ձեռախոս չկար, որ ցանկացած մեկի գրպանում ծլվլար ու աշխարհի
լավ ու վատ լուրերը բերեր, լցներ գլխին: Եկել, տեսել էին․ շորերը կան, տերը՝ չէ,
սկսել էին փնտրել: Փնտրել ու չէին գտել, փնտրել ու չէին իմացել, որ Տաճատն
արդեն մյուս ափին կանգնած, մերկ ու մրսած՝ նայում է լճի զայրույթին: Լիճը երկու
օր կատաղած էր մնացել, երկու օր Տաճատի ընկերներն ու հարազատները ցուրտը,
անձրևն ու քամին բանի տեղ չդնելով, փնտրել էին նրա մարմինը ու չէին իմացել, որ
նա, ճարը կտրած, ամոթը մի կողմ դրել, դիմացի գյուղում պատմել էր գլխին եկածը,
շոր էր ճարել ու լճափով, քայլելով, եկել էր գյուղ:

Հասել էր այն ժամանակ, երբ բոլորը փնտրելուց հուսահատված էին եղել ու սգո
սուփրան փռած, արաղը կենտրոնում դրած` ուզեցել էին օղորմաթաս խմել: Տեսել
էին դեպի իրենց եկող Տաճատին, զարմացել, ուրախացել էին և արդեն քրքջալով,
բաժակներն իրար խփելով «ողորմի» էին ասել: Մայրը նրա գտնվելու լուրն առնելով
նախ չէր հավատացել նրա ողջ լինելուն, ծնկները տրորելով շարունակել էր ողբալ,
իսկ երբ տեսել էր դեպի իրեն եկող որդուն, անեծք էր կապել.

-Արևդ մեռնի, Տաճա՜տ, որ չմեռար…
Անիծել էր, քանզի գիտեր՝ մոր անեծքն օրհնության նման է զավակի համար,
անիծել էր, որ ուրիշների աչքը չզարկի տղային ու չաշկըռցնի, անիծել էր, որովհետև
իր ներսում դեռևս կորստի ցավն ու գտնելու ուրախությունը գրկախառնված էին։

11

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Հազար եմ ասել՝ էդ արնաջուրը մի՛ մտի,- ճչացել էր մայրը,- ուրիշի տղերքը ձուկ
են բռնում, խեղդվում են՝ էլի մի կերպ հասկացանք, բա դու ինչի՞…

Մարդիկ լսում ու չլսելու էին տալիս մոր շշկլած, երկու օրվա եռացող վերքի վրա
միանգամից սառը ջուր լցնելուց առաջացած խոսքը, իսկ Տաճատը փաթաթվել էր
մորը, երեխայի պես գուրգուրելով ականջին շշնջում.

-Սուս, սու՜ս, ողջ եմ, չեմ մեռել, ես ջրի մեջ մեռնող չեմ…
Մայրը որդու գրկի մեջ ուշքի էր եկել ու հեծկլտացել էր ինքնամոռաց:
…Հետո Տաճատի կյանքում կարծես թե ուրիշ կարևոր բան չէր եղել: Դպրոցում
գերազանցիկ չէր՝ սովորում էր, բայց ինքն իրեն չէր կոտորում, աշխատել էր այնքան,
որքան որ գյուղի սովորական, անհայր պատանին է աշխատում: Սիրահարվել էր
մտքում: Նախ իրենց դասարանի Մարոյին էր սիրել մտքի մեջ, հետո օրը յոթն ան-
գամ սիրահարվել էր իրենց սպիտակ մարմինը Սևանի ջրին հանձնած ռուս շեկ աղ-
ջիկներին: Սիրահարվել էր, աչքերով հազար անգամ լափել նրանց մարմնաձևերը,
բայց ոչ մի անգամ ռիսկ չէր արել մոտենալ: Ամաչում էր, հետո էլ՝ լեզուն չգիտեր:
Մոտենար՝ ի՞նչ ասեր: Հո իրենց հարևան Արմոյի պես չէ՞ր անելու։ Արմոս իբր իր
արևով ժամադրել էր ռուս աղջկան: Ցույց էր տվել ժամացույցն ու ասել.
-Սեմ չաս, յա ստոլբա, տի ստոլբա…
Արմոն ռուս աղջկան հեռագրասյան մոտ հանդիպել էր, թե չէ՝ ոչ ոք չգիտեր, բայց
նրա ռուսերենն ու ժամադրությունը մի մատ մեղր էր դարձել, ընկել գյուղի բերանը:
Այնքան էին ծիծաղել ու ձեռ առել, որ նույնիսկ ռուսերենի ուսուցիչ Արտաշես Պար-
գևիչը գյուղամիջում, տարիների սովորությամբ, ոլորել էր նրա արդեն հասուն ական-
ջըն ու տվել էր վզակոթին.
-Բա որ ասում էի՝ սովորի՜ր…
Չէ, Տաճատը Արմո չէր: Տաճատը գիտեր որտեղ ինչ խոսել, ինչպես խոսել, ու գի-
տեր իր խոսքից օգուտ քաղելու ձևը: Դա գիտեր, բայց չգիտեր, որ մարդուն մարդա-
մեջ հանելու համար՝ պատմության դասատու Մարկոսյանի ասածի պես, տանող
հրթիռ է պետք կամ «բախտի ղուշ»: Տաճատն էդ մասին չէր էլ մտածում: Ավարտել
էր դպրոցը, աշխատանքի անցել խորհտնտեսությունում: Իր կյանքից ո՛չ գոհ էր, ո՛չ
դժգոհ: Սպասում էր… Ավելի շատ՝ ոչ թե լավ ու գեղեցիկ կյանքի, այլ գարնան գալուն:
Նրա տեսած կյանքը քսան տարվա ընթացք ուներ: Բանակ էր գնացել, բայց զորա-
մասն աշխարհից կտրված անտառի խորքում էր: Տաճատը զորամասի տղաներից
բացի ուրիշ մարդու հետ չէր շփվել: Բանակից եկել էր ու կարծես կյանքից ուրիշ ակըն-
կալիք չուներ: Սպասում էր՝ ձմեռն անցնի, գարուն գա, ինքը նորից տրվի լճի փա-
յանքին: Մի լավ լողա, կարոտն առնի նրա փափուկ, աղջկա ձեռքի պես ողնաշարի
մեջ հազար երազ արթնացնող շոյանքից: Եվ չգիտեր, որ իր կյանքի վերելքն ազդա-
րարողը ակումբի պատին կուսկազմակերպության քարտուղար Բադալյանի ձեռագը-
րով գրած ժողովի հայտարարությունը պիտի լինի: Չէր ուզում ժողով գնալ, բայց
ո՞նց բացակայեր՝ ինքը կոմերիտական էր, գյուղատնտեսի օգնական: Գնաց և նույնիսկ
ելույթ ունեցավ: Ինքն էլ չիմացավ՝ ինչու, վեր կացավ, մոտեցավ ամբիոնին ու սկսեց
քննադատել իրենց աշխատանքը: Խոսեց մարդկանց ոչ սրտացավ վերաբերմունքի,
գործերի սխալ ու ծուռ ընթացքի մասին: Եվ քանի որ, ժամանակի սովորույթին հա-

12

կառակ, առանց թղթի էր խոսում, ճիշտն ու իրականն էր ասում, սրտի ցավով ու
մտահոգությամբ էր ասում՝ ծափահարեցին: Տաճատը տեսավ, որ շրջանից մարդ
կա, բայց թե ով էր՝ չիմացավ:

Անցավ ժողովը և ամեն ինչ մոռացվեց: Չմոռացվեր՝ ի՞նչ լիներ: Ո՞նց կլիներ, որ
մարդիկ ամեն մի ժողով հիշեին կամ յուրաքանչյուր ժողովի որոշումները կատա-
րեին: Չէր լինի: Մարդիկ պիտի ապրեին և ոչ թե ժողով անեին… Միայն թե այդ ժո-
ղովից մի քանի օր անց խորհտնտեսության տնօրենը աչքերը Տաճատի վրա ոլո-
րելով նետեց.

-Մեծ-մեծ բրդում ես,- ասաց,- շուտով վար ու ցանքը կսկսվի, քեզ էլ կտեսնենք…
Տաճատն իսկի աչքն էլ չթարթեց: Շուտով գարուն էր գալու, իսկ գարնան գալը
նա սրտով էր զգում: Սիրտը հաճելիորեն ճխլվում էր ու իրենից անկախ ինչ-որ ուրա-
խություն էր պարուրում հոգին:
Գարնան գալն առաջինը լիճն էր զգում: Սկզբում կարծես թե չուզելով, հետո
միանգամից հանում էր սառցե շապիկը․ բեկորները ճաքճքում, կամաց-կամաց հալ-
վում էին ջրի մեջ, հետո չգիտես որտեղից եկած տարատեսակ թռչունները զարմա-
նալի ձայներ հանելով թռչում էին գյուղի վրայով կամ հանգստանալու համար իջնում
էին ջրափին: Հետո հարավ քամու հետ չվում, հեռանում էր ձմռան վերջին պատառը,
և սավանաչափ ձյուն էր մնում Գոմշասարի գագաթի մոտ, ձորի խոռոչում: Հենց
դա էլ վար ու ցանքն սկսելու նշան էր: Այդպես եղել էր միշտ, գյուղի հիմնադրվելու
օրվանից ու այդպես էլ շարունակվելու էր էլի բազում տարիներ:
Տաճատը չգիտեր, որ այդ տարվա վարի առաջին օրը նշանավոր է լինելու իր հա-
մար և ինքն այդ օրը չի մոռանալու իր ամբողջ կյանքում: Իմանար՝ գուցե թե առանձնա-
հատուկ վերաբերմունք ունենար այդ առավոտվա նկատմամբ, բայց չգիտեր, դրա
համար էլ սովորականի նման վեր էր կացել անկողնուց, երեսին մի երկու բուռ ջուր
էր զարկել, կերել էր մոր մատուցած երկու թերխաշ ձուն ու աշխատանքի գնացել:
…Տրակտորը վարում, ուլունք-ուլունք շարում էր ակոսները: Թաց հողը պալան-
պալան գոլորշի էր արձակում: Գոմշասարից փախած հովը գալիս, առնում էր հողից
ելած գոլորշին ու տանում, պահում էր՝ ինչ-որ ժամանակ ամպ սարքելու համար:
Ամպ սարքեր, հողից ելած բույրերը խառներ լճից գոլորշիացած ջրերին, հետո դրանք
էլի հողին վերադարձներ: Հողից առածը հողին տար, որ անձրևն ու հողը իրար
չօտարանային:
Օդի մեջ գարնան հոտն էր, հողի հոտը, արտի եզրին ծաղկած նորածին ձնծաղիկ-
ների անզգալի հոտը, նաև տրակտորի ծխահոտը, մազութահոտն ու աղմուկի հոտը:
Այդ բոլորը խառնվում, դառնում էին նոր վարած արտի հոտ, որ Տաճատի ռունգների
ու սրտի մեջ սիրահարվածության խուտուտ էր առաջացնում: Այդպես նրա հետ պա-
տահել էր մեկ էլ այն ժամանակ, երբ սիրահարված էր եղել Մարոյին…
Տրակտորը վարեց մինչև կեսօր: Ցորեկհաց կերան, հետո Մնեն առանց խոսելու
ելավ, գնաց դեպի տրակտորը:
-Մնացակա՜ն,- ձայն տվեց Տաճատը:
-Հա՜,- կիսաթեք դեպի նա դարձավ Մնեն:

13

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Իսկ ի՞նչ կլինի, եթե էս ցելն էլ վարենք:
-Ցե՞լը,- տնքաց Մնեն, ասես տրակտորի փոխարեն «լուծ քաշողն» ինքն էր լինելու:
-Հա՛, բրիգադիրին կասեմ՝ հաշվի կառնի:
-Լա՛վ,- փափկեց տրակտորիստը,- մենակ թե առաջ ընկիր, ճիշտ գիծը ցույց տուր,
թե չէ տեղն ախր շատ է թեք:
Ու այդպես ինքն առաջ ընկած գնում էր, իսկ տրակտորը գալիս էր հետևից: Ասես
ընտել, տարաշխարհիկ մի կենդանի լիներ, որ հետևից գալիս է ձեռքը լիզելու…
Հազիվ էին երկու ակոս վարել, երբ արտի եզրին կանգնեց շրջկոմի քարտուղարի
«Վիլիս» մեքենան: Շրջկոմի քարտուղարն իջավ, ձեռքերը թիկունքին դրած նայեց
տրակտորին, նայեց նրա առաջն ընկած, ցելը վարել տվող երիտասարդ գյուղատըն-
տեսին և սպասեց, թե երբ կմոտենան իրեն: Բայց նրանք իրենց գործին էին ու մեքե-
նայի մոտենալը չէին նկատել: Քարտուղարը ոտ-ոտ բարձրացավ մինչև հերկի ծիրը:
-Էս ի՞նչ եք անում,- առանց բարև-բարլուսի մրթմրթաց քթի տակ:
-Ասինք՝ մի քիչ արտը ավելացնենք,- հանցանքի մեջ բռնվողի նման արդարացավ
Տաճատը,- եթե ամեն արտ մի քիչ ավելացնենք խոպան հողի հաշվին…
-․․․էլ խոտհարք չեք ունենա,- նրա խոսքն ընդհատեց քարտուղարը:
-Մեր գյուղում ինչն է շատ՝ խոտհարքը,- վրա բերեց Տաճատն ու նայեց քարտու-
ղարին, որը շրջվեց, նստեց «Վիլիս»-ն ու շարժվելուց առաջ քար նետելու պես շպրտեց.
-Վաղը ժամը 11-ին շրջկոմ կգաս:
Տաճատը շշմեց մնաց: Շրջկոմ ինչի՞ են կանչում: Պատժելու համա՞ր: Բայց ախր
ինքն ի՞նչ վատ բան է արել: Խոպան է վարել: Խորհրդային երկիրը Ղազախստանում
հազարավոր հեկտարներ խոպան հողեր է յուրացնում:
…Տարիներ անց միայն, երբ քեֆը լավ ու սիրտը բաց էր լինում, Տաճատ Մինայիչը
պատմում էր.
-Հենց էդ օրն էլ բախտի թռչունը պտտվեց, եկավ, նստեց ուսիս…
Բայց այն ժամանակ Տաճատը «բախտի թռչունին» դեռ չէր տեսել․ քարտուղարի
գնալուց հետո մի հոգնություն պատեց մարմինը, ծնկները կթոտվեցին, գլուխը պտըտ-
վեց: Այնքան էր հուսահատվել, որ նույնիսկ չպատասխանեց Մնեի դիտողությանը․
-Ասա քո ինչի՞ն էր պետք խոպան վարելը:
Եկավ տուն։ Կյանքում առաջին անգամ հրաժարվեց մոր դրած հացից, և կյան-
քում առաջին անգամ անքնությունը անծանոթ բվի նման եկավ, նստեց աչքերին:

***

«Կուսակցության շրջկոմի բյուրոյի որոշմամբ 1965 թվականին աշխա-
տանքի եմ անցել կոմերիտմիության շրջանային կազմակերպությունում որ-
պես երկրորդ քարտուղար»:

Տաճատ Մինասի Եսայանի ինքնակենսագրությունից

14

Առավոտ վաղ, առաջին իսկ ավտոբուսով գնաց շրջկենտրոն: Ժամանակ մեռցնելու
համար նախ ավտոկայանում կանգնեց պատին փակցված շախմատի մեծ դաշտի
առաջ: Տիգրան Պետրոսյանը խաղում էր Բոտվիննիկի հետ: Ամեն հայի համար Տիգ-
րան Պետրոսյանի արած քայլը կարևոր էր: Հետևեց դիրքին, փորձեց ինչ-որ բան
հասկանալ, սրա-նրա դատողությունը լսեց շախմատի հայ հանճարի խաղի մասին,
նայեց ժամացույցին ու տեսավ, որ ընդամենը ութն անց կես է և դեռ շատ ժամանակ
ունի մեռցնելու, բայց թողեց շախմատասերներին ու քայլեց շրջկոմի շենքի ուղղու-
թյամբ՝ մտքի մեջ տալ-առնելով իր հետ կատարվելիքը: Սիրտը ճմլվում էր այնպես,
ասես աշխարհի ամենամեծ հանցագործը լիներ:

Շենքին չհասած կանգ առավ, փորձեց հավաքել իրեն. «Լավ, ի՞նչ պիտի անեն,-
սկսեց խոսել ինքն իր հետ,- նկատողություն կտան, իսկ ամենաշատը գործից կազա-
տեն: Կազատեն, թող ազատեն, եղածն ի՞նչ է՝ 90 ռուբլի աշխատավարձ և առավո-
տից մինչև գիշեր աշխատանք: Օգուտը գրեթե զրո, վրադ եկող խոսակցությունները՝
շատ…»:- Մտածեց, ձեռքը թափ տվեց ու որոշեց բանի տեղ չդնել: Եթե աշխատանքից
ազատեն… Չէր ուզում մտածել Ռուսաստան գնալու մասին: Փոքր տարիքից միշտ
Ռուսաստան աշխատելու գնալը մեջը ցավ, չկամություն ու մի բութ անզգայություն
էր առաջացնում: Բանակային ծառայությունն այնտեղ էր անցկացրել, տեսել էր Ռու-
սաստանի անծայրայիր հարթությունները, բայց հակակրանքը ոչ թե բանակի շրջա-
նից էր, այլ մանկությունից: Գնացել էր հայրը Ռուսաստանում աշխատելու և փող,
ու շոր, հարստություն ու լավ կյանք բերելու փոխարեն իրեն էին բերել: Հիմա հաս-
կանում է, որ նույն բանը նրան այստեղ էլ՝ Հայաստանում կարող էր պատահել: Ի՞նչ
էր եղել: Սղոցարանում աշխատելու ժամանակ կոտրվել էր մեծ սղոցի ատամն ու
թռել, մտել էր հոր որովայնը: Ինքը փոքր տղա էր և հոր թաղումը հազիվ է հիշում:
Պարզապես նախ տատը, հետո մայրն այնքան էին անիծել Ռուսաստանը, որ նրա
մեջ արմատավորվել, նստել էր բացասական վերաբերմունքը: Դրա համար էլ մտքի
մեջ տալիս-առնում էր ու չէր համարձակվում ինքն իրեն համոզել, թե եթե աշխա-
տանքից ազատեն՝ Ռուսաստան կգնա:

Մտքերի ու խառնվածության մեջ գլխի չընկավ՝ շրջկոմի բյուրոյի նիստը ժամա-
նակի՞ն սկսվեց, թե՞ ուշացավ: Այնպես էր հիասթափված ամեն ինչից, այնքան հա-
մոզված էր, որ իրեն պատժելու են, որ երբ ներս կանչեցին, ականջները թշշում էին:

Երկար սեղանի գլխին քարտուղարն էր, սեղանի շուրջը՝ իրենց արածի, ասածի
հարգն իմացող, խստադեմ ու խոժոռ մարդիկ: Սկսեցին հարցեր տալ, պահանջե-
ցին, որ ինքնակենսագրությունը պատմի: Չէին ասում՝ 20 տարեկանն ի՞նչ կենսագը-
րություն պիտի ունենա: Ծնվել, դպրոց է գնացել, հետո՝ բանակ, հետո… հիմա
աշխատում է:

-Կոմերիտական չե՞ս,- հարց տվեց մեկը:
-Այո, կոմերիտական եմ, գյուղի խորհրդային տնտեսություն կոմերիտական
կազմակերպության քարտուղարը:
Հետո գյուղից, հողից, գյուղտնտեսությունից հարցեր տվեցին: Ոչ ոք չէր խոսում
նրա երեկվա արածի մասին: Տաճատը տարակուսած, նաև զայրացած էր: Քիչ էր
մնում գոռար.

15

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Գործից ազատելու եք՝ ազատեք, էլ ի՜նչ եք ծռմռվում…
Բայց իրեն զսպեց, քանի որ մեջը նստած կարգապահությունն ավելի ուժեղ էր:
Նրան դուրս հրավիրեցին, և սպասասրահի նստարանին նստած սկսեց սպասել,
առանց հասկանալու, թե իրենից ինչ են ուզում և ինչ պիտի անի ինքը: Նա այդ ժա-
մանակ դեռևս չգիտեր, որ բախտի թռչունը պտտվում է իր վրա, մեկ ուսին է նստում,
մեկ քիթն է կտցահարում, մեկ խուտուտ է տալիս ականջը և ուր որ է նստելու է գլխին…
…Երբ շրջկոմի բյուրոն հաստատեց Տաճատ Մինասի Եսայանին շրջանային կո-
մերիտական կազմակերպության երկրորդ քարտուղար նշանակելու մասին որոշումը,
հաջորդ օրը նա կոմերիտմիության շրջկոմ եկավ աշխատանքային արտահագուստը
հագին: Կոստյում չուներ, խելքը գլխին հագնելիք չուներ, ոչինչ չուներ…
Նա դեռ չգիտեր, թե բախտի թռչունն ինչ զորություն ունի, չէր հասկանում, թե
իրեն որքան կարճ ժամանակ է պետք հավուր պատշաճի հագ ու կապ ունենալու,
պաշտոնին համարժեք շարժուձև, խոսակցական համապատասխան հնչերանգ
ձեռք բերելու համար: Թռչունը նրան սովորեցրեց՝ ինչպես խոսել ու վարվել մարդ-
կանց հետ, ինչ հայացքով նայել նրանց, որ իմանան, թե դիմացինն ով է: Հետո,
երբ ծառայողական սանդուղքով վերև էր բարձրանում, ականջին հասնում էր
տրակտորիստ Մնեի թնկթնկոցը, որ մեկ-մեկ հոխորտանքի նման էր հնչում.
-Ես չլինեի՝ Տաճատն էդպես էլ գյուղում կփտեր, ի՛մ շնորհիվ առաջ գնաց:
Քմծիծաղում էր Տաճատը, որ արդեն Տաճատ Մինայիչ էր դարձել, «պադավատ»
ուներ, հեռակա կարգով ավարտել էր գյուղատնտեսության ինստիտուտն ու կուսակ-
ցական դպրոցի դասընթացները, շրջկենտրոնում չորս սենյականոց բնակարան ուներ
և ուր որ է գրոհելու էր շրջկոմի առաջին քարտուղարի աթոռը: Եվ երբ հերթական
անգամ քծնանքը բերեց, ականջին հասցրեց Մնեի ասածը, նրան շրջկոմ կանչել տվեց:
Նախ սպասեցրեց առանձնասենյակի դռների մոտ, հետո ներս կանչեց:
-Նստիր,- ասաց,- նստիր:
Մնեն աչքով աչք չուներ տան պահարանում կախված դսնավուր կոստյումը:
Առել, կախել էր, բայց հագնելու ո՛չ ժամանակ կար, ո՛չ առիթ: Կոստյումով տրակտոր
չես մտնի: Կամ թաղում պիտի լինի, կամ հարսանիք: Թաղման ժամանակ նոր
կոստյումին ո՞վ է ուշք դարձնում, իսկ հարսանիքից հետո կինը մի կերպ մաքրում
է դոշին թափածն ու փնթփնթում… Այսօր Մնեն նորից հագել է էդ կոստյումը և դրա
մեջ իրեն վստահ չի զգում, վստահ չի զգում շրջկոմի երկրորդ քարտուղարի առանձնա-
սենյակում: Մի տեսակ ամեն ինչ օտարոտի ու զգաստացնող է, պատասխան պա-
հանջող: Եթե նույնիսկ ոչ մի հանցանք գործած չլինես, միևնույն է, պարտավոր ես
պատասխան տալ:
-Նստի՛ր,- մի տեսակ դավադիր ու խորամանկ ժպիտով ասում է առանձնա-
սենյակի տերը, որ իրենց գյուղացի, իրեն ճանաչ Տաճատն է, բայց ուրիշ է: Օտար է,
մի քիչ վախեցնող ու զարզանդ բերող տեսք ունի: «Բա կվախեցնի, բա ի՞նչ կանի,-
անկախ իրենից մտածեց Մնեն,- թիկունքում Բրեժնևի նկարն է, կողքին՝ Լենինի ար-
ձանը»: Հետո նստել-չնստելու երկընտրանքի մեջ մտքում կայծակեց. «Ախր դրանք
ասում են, թե իմ նման աշխատավորի համար են եկել»: Բայց սեփական հարցին

16

պատասխանելու ժամանակ չուներ ու մի կերպ տեղավորվեց աթոռի ծայրին:
-Ո՞նց ես,- հին օրերի նման ժպտալ փորձեց Մինայիչը:
-Եսի՞մ,- ուզեց իրեն հավաքել ու անկախ կեպարանք առնել Մնեն:
-Ասում են ինձ մարդ դարձնողը դու ես եղել, հա՞,- հարցն ուղիղ դրեց Տաճատ

Մինայիչը:
-Ո՞վ ասավ,- խուսափեց Մնեն:
-Մարդի՛կ են ասում,- ժպիտը չէր իջնում Մինայչի երեսից:
-Մարդիկ ի՞նչ գիտեն,- էլի խոսքը կտուրը գցեց Մնեն:
-Քեզնից են լսել:
-Վա՜յ, քոռանամ, թե ես էտենց բան եմ ասել, աչքս դուրս գա, թե… Էրեխեքի արև…
-Էրեխեքին հանգիստ թող, Մնե,- տնքաց Մինայիչը,- էրեխեքին հանգիստ թող:

Համ էլ եթե ասել ես՝ լավ ես արել, ես քեզնից շատ բան եմ սովորել:
Չուզեց ասել, որ Մնեից սովորած ամենագլխավոր բանը սարում սուփրի ներքևի

կողմում նստելն է եղել: Սուփրի վերևում նստածին բան չի հասնում, ախր: Եթե եփած
հավկիթ է՝ գլորվում է ներքև, եթե խաշած կարտոֆիլ է՝ նորից, ամեն ինչ ավելի հեշտ
ներքև է սահում, քան վերև է բարձրանում: Հիմա Մինայիչն իր կյանքում ջանում է
ամեն ինչ իր օգտին աշխատեցնել, ու Մնեի տված էդ դասը շատ օգտակար է: Ամեն
ինչ անես՝ օգտվելու համար: Պետության գործն իր հերթին, սեփականն՝ իր: Եթե
գործի մեջ շահ չեղավ, գործն առաջ չի գնա: Ամեն ինչ իր տեղն ունի, ամեն բան:
Մնեն էն ժամանակ էլ, ու հիմի էլ չգիտեր, որ իր տված դասը Տաճատը կենցաղային
մակարդակից վեր է բարձրացրել ու հասցրել է պետական մակարդակի: Ասենք էդ
գործում Տաճատը հո մենակ չէ՞ր: Ղեկավարության մեծ մասն այդպես էր մտածում:
Ո՞վ գիտե, գուցե նրանք Մնեից ավելի խելոք ու առավել ճարպիկ դաստիարակներ
էին ունեցել…

Հիմա նայում է Մնեի դեմքին ու ժպտում, հասկանալով, որ շրջկոմ գալու առթիվ
առավոտյան մի կերպ վեր է առել արդեն մի ամիս աճած մորուքը: Ճակատը, ականջ-
ները, վիզը սև-սև են, իսկ այտերը՝ սպիտակ: Տաճատ Մինայիչը նաև այդ մտքերն է
թաքցնում ու էլի ժպտում է Մնեին.

-Դե որ դու ես ինձ մարդ դարձրել, ասա տեսնեմ՝ ինչի՞ կարիք ունես:
-Հը՞,- աչքերը ճպճպացնում է Մնեն,- հը՞,- ականջներին չի հավատում:- Ինչի
կարի՞ք…,- տնքում է հուսահատ: Ախր էդ հարցը ոչ թե իրեն, այլ կնոջը պիտի տար:
Կինը հնարամիտ է ու շատ արագ կշարի բազում ու բազմաթիվ բաներ, դրանց մեջ
ամենագլխավորը կգտնի, իսկ Մնե՞ն…
Թե վարածը մարդատար ավտոմեքենա լիներ, կխնդրեր, որ դուրս գրեին ու
հատկացնեին իրեն, բայց ախր դուրս գրած տրակտորն ինչի՞ն է պետք: Գյուղի գրեթե
բոլոր դաշտերը հանրային տնտեսությանն են, իսկ իր տնամերձն ընդամենը մի թաշ-
կինակի չափ է: Էդ արտը հո տրակտորով չի՞ վարելու: Գուցե թե առողջարանի
ուղեգի՞ր ուզի… Բայց առողջարանի ուղեգիրն ի՞նչ է որ… Հո ամեն անգամ նման
առաջարկ չե՞ն անի:
-Հը՞,- նորից նրան նայեց Տաճատը:

17

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Տրակտորը լրիվ հնացել, քաշից ընկել է,- ճարահատ տնքաց Մնեն, ուզեց ասել՝
էն քո ժամանակվանն է, բայց միտքը փոխեց ու պռոշը կախ՝ նայեց քարտուղարին:

-Եղավ,- ասաց Տաճատը, որ մի վայրկյանում էլի Տաճատ Մինայիչ դարձավ,- հենց
տրակտոր ստանանք, առաջինը քոնն է:- Սրանով հասկացրեց, որ խոսակցությունն
ավարտված է:

Ճիշտ է, Մնեն հետո ափսոսում էր, որ նոր ամուսնացած տղայի համար շրջկենտ-
րոնում բնակարան չի ուզել, կահույք չի ուզել, բայց դրանից հետո որտեղ կանգնում-
նստում էր, ասում էր, թե Մինայիչը մարդու հետ կտրած հացը չի մոռանում և որ
իրեն հարգում է: Նրա բերանում «հարգել»-ը հնչում էր «արգել»:

-Գիտե՞ս Մինայիչն ինքա՞ն է արգում ինձ,- ասում էր Մնեն, մանավանդ, երբ մի երկու
բաժակ քցած էր լինում ու աշխարհը աչքին «Ծովի դուրանի» պես հարթ էր թվում:

…Այն, ինչ Մնեն չգիտեր, գիտեր Մինայիչը: Աշխարհը շարժողը փողն է: Առանց
փողի այս աշխարհում չկա ոչինչ: Ո՞ւմ է պետք դատարկ հարգանքը, առանց փողի
պատիվն ի՞նչ պատիվ է: Այս ամենը նա շատ արագ էր հասկացել: Հասկացել էր այն
պահից, երբ բանվորական արտահագուստը հանել ու շրջկոոպի պահեստապետի
նվիրած կոստյումն էր հագել: Այդ մասին Մնեն չգիտեր և պետք էլ չէր, որ իմանար:
Սակայն բաներ կային, որոնք չգիտեր Մինայիչը… Նա գիտեր շրջանում տեղի ունե-
ցող ամեն բան, բայց չգիտեր, թե իր ենթականերն ինչ են պատմում իր մասին:

Դա արդեն այն ժամանակ էր, երբ Մինայիչն արդեն շրջկոմի առաջին քարտու-
ղար էր դարձել: Գալիս է, ուրեմն, գործկոմի նախագահն ու զեկուցում.

-Տաճատ Մինայիչ, մեր շրջանին տասը հատ «Նիվա» են հատկացրել:
Ուրախանում է Մինայիչս․
-Լավ էլ արել են,- ժպտում է,- ամեն մեկի վրա իր գնից բացի երկու հազար ռուբլի
«վերխ» կդնես, մեկն էլ քշել կտաս, մեր դռանը կկանգնեցնես:

18

Գործկոմի նախագահը կարկամում, մնում է, չի իմանում ինչ ասի, հետո մի կերպ
կմկմում է, թե.

-Տաճատ Մինայիչ, ախր մեր ստացածը «Նիվա» մակնիշի կոմբայն է: Էդ կոմ-
բայնը Ձեր դռանը կանգնի, որ ի՞նչ…

…Եղել էր այս պատմությունը, թե չէ, ոչ ոք հաստատ ասել չի կարող: Եթե եղել
էր, գործկոմի նախագահն ինչու՞ էր այդքան բացբերան: Չէ՞ որ ինքն էլ իր հաշիվն
ուներ, իսկ եթե… Ախր առանց կրակի ծուխ չի լինում: Ու ծուխը ելնում, Մինայիչի
աչքից աննկատ տարածվում էր նրա անվան շուրջը, պալան-պալան ժողովրդի վրա
էր նստում և ամեն ինչ այդ իրական, թե՞ երևութական ծխից սևանում, դառնում էր
ձյութի գույնի:

***

«Տաճատ Մինայիչին առաջին անգամ անձամբ տեսել ու հետը խոսել եմ
1978 թվականին: Ես այդ ժամանակ մեր գյուղի խանութի գործակատարն
ու վարիչն էի: Մինայիչը գյուղ էր եկել, մտավ խանութ: Այդ օրն ինձ համար
ճակատագրական եղավ ու ինձ ազատեցին գործից»:

Գագիկ Գևորգյանի նախաքննական ցուցմունքից

Աշնան օրը թեքվել էր իրիկնամուտ: Մառախուղը Արեգունի լեռներից իջել, գյուղի
վրա նամ ցանելով գնացել էր լճի մեջ մեռնելու: Բայց լիճն իր գոլորշիներն էր արձա-
կել, և մեգը թանձրացել էր կաթի պես: Կիրակի օրվա առաջին մասը տղամարդիկ
տանն էին անցկացրել: Թավալվել էին անկողնում. այդ օրը կարիք չկար քնից շուտ
ելնելու, շրջկենտրոն մեկնող ավտոբուսին հասնելու, ինչ է թե գործից չուշանան:

Փորձել էին քնել, բայց տան գաղջությունը, երեխաների պորտաբաց վայնասունը,
կանանց փնթփնթան դժգոհությունը նրանց հանել էր անկողնուց: Մի կերպ կուլ էին
տվել դառը սուրճը, հետո հագնվել, դուրս էին եկել ու կեսօրին մոտ հավաքվել էին
գյուղամիջում:

Խոսել էին դեսից-դենից, սրան-նրան ձեռ առել, հետո քայլերը տարել էին սովո-
րական ընթացքով: Եկել, հավաքվել էին Գագոյի խանութի մոտ: Գագոն շողոմ ու
անուշ ժպիտով, քաղցր-մաղցր խոսքով նրանցից յուրաքանչյուրին կանչում էր, որ
դատարկեր քսակը, գլխին որևէ անպետք ապրանք կամ ինչ-որ մեկի նկուղում շշալըց-
ված օղի կապեր: Խմացներ այնպես, որ խմողը արաղի կալոշահամը չզգար, և Գա-
գոյի մոտ խմած արաղը քիմքին տասնհինգ տարվա հնության կոնյակի համ տար:

-Գագո, արաղը լա՞վն է,- հերթապահ հարց էր տալիս ամեն օղի առնող, հաստատ
իմանալով, որ լսելու է նրա հավաստիացումը.

-Վա՜յ, արևս մեռնի, թե սուտ ասեմ… Դու էլ հո ուրիշ չե՞ս ինձ համար…

19

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Բոլորին էր նույնը ասում, բայց այնպիսի տոնով էր ասում, որ չհավատալ չէր լի-
նում: Կամ, ասենք, խանութից մի բան առնել էին ուզում ու հարցնում էին՝ ի՞նչ արժի:

-Քեզ համար՝ էսքան…
Ոչ ոք չէր հարցնում, թե ուրիշների համա՞ր ինչ արժե: Չէին ասում, քանի որ աշխա-
տավարձը լավ-վատ բավարարում էր, աշխատանք կար, և գիտեին, որ հաջորդ
ամսի 1-ին ու 15-ին նորից են փող ստանալու:
«Վա՜յ, ինձ թաղես, թե սուտ ասեմ»-ը Գագոյի երդման ամենահաճախ օգտագործ-
վող բանաձևն էր: Իսկ երբ իր ասածի մեջ գոնե մի քիչ ճշմարտություն էր լինում
կամ ապրանք առնողը շատ էր դեմուդարձ լինում, Գագոն գործի էր դնում իր ամենա-
ազդեցիկ զենքը.
-Քո արև, իմ տղա Արտակի արև,- ասում էր ձեռքը կրծքին դնելով:
Գյուղում ո՞վ տեղյակ չէր, որ Գագոն իր հինգ աղջկանից հետո յոթը սուրբ էր
ընկել տղա ունենալու համար, ու եթե նրա արևով է երդվում, ուրեմն…
…Այդ երեկո ոչ ոք չգիտեր, որ Գագոյի գլխին փորձանք է գալու: Տղերքով հա-
վաքվել, սովորականի նման փող էին դրել ու խանութի պահեստում խմում էին:
Գագոն ինքնաշեն սեղանին օղի էր դրել, երշիկ ու հաց, ու տղերքը աշնան ցուրտ ու
մառախլապատ կիրակին կարճելու համար խմում էին: Ի՞նչ աներ Գագոն, տղերքին
մերժե՞ր: Էդ հանկարծաստեղծ ճաշարանից Գագոյին մի էրկու կոպեկ փող էր մնում,
տղերքին՝ սպանած ժամանակ: Մեկ-մեկ պատահում էր, որ շատ էին խմում ու համը
հանում էին, բայց Գագոն էդքան հեղինակություն և ուժ ուներ, որ կարողանար
նրանց սանձել:
Իսկ այդ երեկո… Ճանապարհի վրայի խանութ էր, ով ասես ելումուտ էր անում,
ով ասես գալիս առևտուր էր անում: Գյուղամիջի խանութի առջևով մեքենաներն
անցնում, գնում էին Դիլիջան ու Վանաձոր, Թբիլիսի ու Բաքու… Գագոյի ի՞նչ պետքն
էր մեքենաների ցուցանակ-երթագրերին նայելը: Նա այն ժամանակ էր աշխուժա-
նում-ուրախանում, երբ որևէ մեծ ավտոբուս կանգ էր առնում խանութի դիմաց և
ուղևորները լցվում էին ներս: Ճիշտ է, խանութը պետական էր, բայց ավել գնով ծա-
խած ապրանքի համար հո պետությանը հաշիվ չի՞ տալու: Տվածը շատ-շատ շըրջ-
կոոպի նախագահի «նալոգն» էր: Տալիս էր «նալոգը», նաև անպատեհ ժամանակ
ստուգման եկած մարդկանց բերանն էր «մի բան» գցում ու ձեռի հետ իր գործն
անում: Հարկ եղած դեպքում դժգոհում էր, թե ստուգողներից աչք չի բացում, որ
աշխատած կոպեկը նրանց է տալիս:
-Այ ախպեր, ուրիշի ճակատին գրած է, մերը՝ խզբզած,- դժգոհում էր հարկի-ան-
հարկի, բայց իր անելիքը գիտեր:
Ու էդ իրիկուն, սովորականի նման իր աշխատանքին էր, երբ երկու հոգի ներս
մտան: Հաստատ գիտեր՝ իրենց գյուղում չեն ապրում, փորձն ու աչքաչափն ասում
էին՝ պաշտոնյա են:
Մտան, նայեցին, ծխախոտ առան… Գագոն կոպեկ-կոպեկ հաշվեց, մանրը վերա-
դարձրեց պարտաճանաչ ու քաղաքավարի, բայց որ փորձանքը գալիս է, չի հարցը-
նում՝ ո՞վ ես…

20

Հետո իմացավ, որ ծախված գործ էր, գյուղից ինչ-որ մեկը բողոքել էր, թե գյուղի
խանութի պահեստը ալկաշների մակաղատեղի է դարձել: Մինայիչն էլ, որ գործով
գյուղ էր եկել, որոշել էր ստուգել:

Ինչ որ է… Տղերքին պահեստից հանեցին, ահագին աղմուկ-աղաղակ եղավ: Հա-
ջորդ օրը շրջկոոպի նախագահը նկատողություն ստացավ, իսկ Գագոն աշխա-
տանքից ազատվեց:

…Գագոն վատությունը մոռացող չէր, թե ատամը կտրեր՝ Մինայիչի կոկորդը
կծամեր, բայց Մինայիչը շրջկոմի քարտուղար էր, Գագոն՝ հասարակ գործակատար,
և մնում էր խնդրելը: Ինչքան չլինի՝ համագյուղացիներ էին: Մարդ մեջ գցեց, կաշառք
խոստացավ, բայց Մինայիչի «չէ»-ն «հա»-ի չփոխվեց:

-Կաշառակեր շանորդի,- մրթմրթաց Գագոն, մի ամիս անգործ մնաց, հետո որ-
պես պահակ շխատանքի անցավ ափի հանգստյան տներից մեկում:

-Ա՜խ,- տնքում էր գիշեր-ցերեկ,- մենակ ձեռքս ընկներ: Ձեռքս ընկներ՝ արմա-
տուրան գլխին կիջնեի:

Ամրանի պատմությունն իրենից բացի ոչ ոք չգիտեր: Գագոն ոչ ոքի չէր պատ-
մում: Պատմելուց ի՞նչ օգուտ, տղամարդն իրենը պիտի անի ու լեզուն ատամների հե-
տևը պահի: Մանավանդ, որ էդ դեպքը նրա հետ շատ շուտ էր կատարվել՝ բանակում:

Խորհրդային պետությունը հաշվի չէր առել, որ Գագոն իրենց գյուղից դուրս չի
եկել, ինքը նվազ-նիհար է ու լեզու չգիտի: Նրան վերցրել, տարել էին Հեռավոր Արևելք՝
Վլադիվոստոկ: Տարել ու անտառի մեջ, ինչ-որ շինարարության վրա աշխատանքի
էին լծել: Կարծես աշխարհում ուրիշ մարդ չկար, կարծես անպայման Գագոն պիտի
գնար էդքան հեռու ու աշխատեր: Իսկ հրամանատարը կյանքն ուտում էր: Ամեն
առիթով ճնշում ու ճնշում էր: Մյուսները թափով էին, ճարպիկ, լեզու գիտեին, մե-
նակ չէին: Մեջների խեղճը Գագոն էր: Ու երբ մի անգամ ընդդիմանալ փորձեց, լեյ-
տենանտն այնպես ծեծեց, որ երեք օր ցավում էին թոքերը, ու այլևս ապրել չէր ցան-
կանում: Բայց լեյտենանտ Իվանչուկը չգիտեր, որ Գագոն կատվի պես միշտ թա-
թերի վրա է կանգնում ու նրան հաղթելն էդքան էլ հեշտ չէ: Մի անգամ, երբ աշխա-
տանքային օրն արդեն ավարտվելու վրա էր, Գագոն ամրանի կտորը ձեռքին թաքնվեց
սյան հետևում: Լեյտենանտը շվշվացնելով գալիս էր: Շուրջը ոչ ոք չկար: Մնացած
զինվորները հավաքվել, թուղթ էին խաղում: Ու Գագոն ամրանի կտորը շպրտեց: Էն
տեսավ, որ Իվանչուկը կռացավ ու գլուխը բռնեց: Ինքն աննկատ հեռացավ: Հետո
լեյտենանտին հոսպիտալ տարան. գլուխ-երես իրար էին խառնվել ու երկու ամիս
խելքի չէր գալիս: Երբ հիվանդանոցից դուրս գրեցին, էլ հետ չեկավ, չիմացան, թե
ուր են տարել:

Գագոն տակ մնացողը չէր, բայց Մինայիչին ոչինչ անել չէր կարող ու սսկվեց:
Մարդն ինքը պիտի իր համար հարմարություն ստեղծի: Եթե պետք ես, քեզ
համար էդ հարմարություններն ուրիշներն են ստեղծում, իսկ եթե չէ՝ դու պիտի քեզ
տիրություն անես, ու Գագոն պահականոցում պայմաններ ստեղծեց իր համար:
Ձուկ որսալու ցանց ճարեց, ռետինե նավակ: Հո միամիտ չէ՞ր, որ սիգ որսար:
Խորհրդային տարիներին անհատ մարդը Սևանա լճին մոտ գալու, ձուկ որսալու

21

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

իրավունք չուներ: Պատիժը խիստ էր: Այլ խնդիր է, որ պետական որսից իրենց բա-
ժինն ունեին բազմաթիվ պետ- ու պետիկները: Գագոն պետ չէր: Նրան հանել էին
խանութի տաք ու փողոտ գործից և ինքը հիմա սովորական պահակ էր: Դրա
համար էլ որոշեց խելքով գործ անել: Թե ուրիշները պետական որսից էին թռցնում
ճայի պես կամ գիշերով մտնում էին լիճ ու ցանց էին դնում, փախչում տեսուչներից
կամ կաշառում, մի կերպ ձուկ էին հանում, հետո վախվխելով մի կերպ ծախում,
ապա Գագոն իր գործը գիտեր: Նրա որսացածն իշխան էր: Քիչ էր, բայց թանկ: Հարկ
չկար ճամփաներին կանգնել ծախելու համար: Նրա հաճախորդները ափամերձ
ռեստորաններն էին: Գալիս էին, փողը տալիս, տանում: Գիտեր՝ երբ է իշխանի
վտառը մոտենում ափին, գիտեր՝ ինչ կեր է սիրում խալավոր ձուկը, և ինչպես անի,
որ խաղալով գա, ընկնի իր ցանցը:

Հենց էդ ժամանակ էլ վաստակեց «Միամիտ» մականունը: Այնքան էր խորաման-
կել, այնքան էր խաբել սրան-նրան, որ քսանհինգ տարեկանում մարդիկ «Միամիտ»
մականունն էին տվել նրան: Եվ այդ մականունն արդարացնելու համար նա հաճախ
ստիպված էր լինում հեռատես ու խորամանկ լինել՝ առաջին հայացքից միամիտ,
բայց հեռուն գնացող քայլեր անել:

Խորհրդային եիրկիրը հաշվի չէր առնում, որ Գագոն բնածին ձկնորս է ու նրան
ասում էր. «Ձուկ մի՛ որսա, բնությանը վնաս ես տալիս, Աստծո առաջ մեղք ես գոր-
ծում: Ախր ձուկը Նրա արարածն է և ջրի մեջ ապրելու, բազմանալու իր իրվունքն
ունի»: Այդպես ասում էին պետերը, բայց երբ «Կարմիր գրքում» գրված իշխանը
որսում, եփում, դնում էր սեղանին, այնպես էին հարձակվում վրան, որ վախից սե-
ղանի ոտքերն էին դողում: «Թե որ չեք ուզում բնությանը վնաս տալ, թե Աստծո առաջ
մեղք գործել չեք ցանկանում, մի՛ կերեք»,- ուզում էր ասել ամեն անգամ, բայց բնա-
ծին հեռատեսությունն ու հյուրասիրությունը միշտ խանգարում էին, և նա ժպտում
էր: Հենց լռել կարողանալու, ճիշտ ու շնորհքով հյուրասիրելու ընդունակությունն
էլ նրան դարձրեց շրջանի շատ ղեկավարների աչքի լույսը, իսկ պահականոցն՝ այն
տեղը, ուր կարելի էր լավ ժամանակ անցկացնել ու մարդկանց աչքից աննկատ մնալ:

Գագոն առաջվա միամիտ-պարզասիրտը չէր այլևս: Բնատուր ճարպկությանը
նաև փորձ էր գումարվում: Հիմա գիտեր, որ աշխարհում ամեն ինչ շաղկապված է
իրար: Ծաղիկն ստեղծված է մեղվի համար, մեղուն, եթե հիմար ու դյուրահավատ
եղավ՝ սարդի, սարդը… ձուկը… մարդը… Աշխարհում ոչ մեկն իր գլխու չէ, ոչ ոք մե-
նակ չէ աշխարհում, ամեն կենդանի, բույս, մարդ, իր գործն ու անելիքն ունի, գիտակ-
ցում է այդ, թե ոչ՝ այնքան էլ կարևոր չէ: Ու էդ շղթայի մի օղակն էլ ինքն է՝ պահակ,
ձկնորս Գագոն: Կա, որպեսզի ձուկ որսա, եփի, դնի սեղանին և ուտողը նրա եփած
ձկան համից չկշտանա: Ո՞վ կլինի ուտողը՝ շրջկոմի քարտուղար Տաճատ Մինա՞յիչը, թե՞
ալկաշ Փայլակը, կարևոր չէ: Ով մի անգամ փորձում էր Գագոյի եփած ձուկը, այլևս չէր
մոռանում դրա համը: Գագոն ինքն էլ չգիտեր, թե ինչու է իր եփածն այդքան համեղ:

…Երբ Տաճատ Մինայիչն առաջին անգամ հանգստյան տուն այցելեց, Գագոյին
տեսնելով զարմացավ: Գագոն, որ նրա սև քսանչորսի առաջ բարձրացրեց ուղե-
փակոցի գերանը, չտեսավ նրա զարմանքը: Ո՛չ Մինայիչը բան ասաց, ո՛չ Գագոն:

22

Գագոն կարծեց, թե Մինայիչն իրեն մոռացել է, իսկ Մինայիչը մտածեց, թե շրջկոմի
քարտուղարին վայել չէ հանգստյան տան պահակի հետ գլուխ դնել: Զանցանք է
կատարել, պատիժն ստացել է: Հո չի՞ կարելի անընդհատ հետապնդել նրան, մա-
նավանդ, որ համագյուղացիներ են, իսկ եթե հավատա այն ժամանակ նրա համար
բարեխոսողներին, նաև՝ հեռու բարեկամ:

Բանի տեղ չդրեց, բայց հետո իմացավ, որ ձուկ որսացողն ու եփողը Գագոն է
եղել: Եվ Գագոն ինքն էլ չիմացավ, թե ինչպես պետերը և հատկապես շրջկոմի առա-
ջին քարտուղար Տաճատ Մինայիչը, հանգստյան գոտու շքեղ ռեստորանները թո-
ղած, սկսեցին իր մոտ գալ:

Քարտուղարը գալիս էր տարվա մեջ մի քանի անգամ: Գալիս էր մենակ կամ
ամենաշատը՝ երկու հոգու ընկերակցությամբ: Գագոն մի փոքրիկ սենյակ ուներ,
անշուք, բայց միշտ մաքուր սպասք, տնական օղի: Թե քարտուղարը հանգստյան
տան տնօրենին հյուրընկալվեր, նա գլխի վրա պար կգար, սեղանին հազար բարիք
կթափեր, բայց Եսայանը Գագոյի մոտ էր գալիս: Երբ հետը աղջիկ էր լինում, նա-
խապես զգուշացնում էր: Իրիկնամուտին, հետաքրքրասեր աչքերից հեռու, նստում
էր կանաչ ուռենու տակ, գրկում սիրուն աղջկա մեջքն ու հայացքը հառում էր լճի
կապույտին: Վայելում էր Գագոյի եփած խալավոր իշխանն ու Արցախից բերել տված
թթի օղին, ջահել ու սիրուն կանանց փայփայանքն էր վայելում: Իսկ երբ արաղը
փափկացնում էր ներսը, դառնում էր Գագոյին, իբր կատակով մատ էր թափ տալիս
վրան ու զգուշացնում.

-Տես, հա՜, համը չհանես, իշխանը «Կարմիր գրքում» է գրանցված:
-Ի՜նչ եք ասում, ընկեր Եսայան,- կտրատվում էր Գագոն,- ես միայն Ձեզ համար
եմ որսում մեկ-երկու հատ:
Ո՛չ ինքն էր հավատում իր ասածին, ո՛չ Տաճատ Մինայիչը, բայց տարիների սովո-
րությամբ երդվում էր.
-Ինձ թաղեք, թե սուտ ասեմ…
Քարտուղարը որքան էլ որ խմում ու թուլանում էր, երբեք չափը չէր կորցնում, և
ոչ մի անգամ չէր բացվում ուրիշների առաջ: Միայն մի անգամ տնքաց հուսահատ.
-Ես ու իշխանը իրար նման ենք, Գագիկ: Նա էլ է խալերով, ես էլ: Տե՛ս,- ասաց ու
առաջ մեկնեց թևերը: Դրանք խալավոր ու պիսակավոր էին և իրոք նման էին ջրից
նոր հանած, թպրտացող իշխանների:
Գուցե այս անգամ վերևից շատ էին նեղել նրան կամ սրտի ինչ-որ անկյունում
մրմռացող ցավ ուներ, Գագոն չիմացավ: Մանավանդ, որ չէր սիրում ավելորդ հար-
ցեր տալ:

***

«Տաճատ Եսայանի ընտանիքը համերաշխ չէր: Չգիտեմ՝ պատճառն ի՞նքն
էր, թե՞ կինը, բայց համերաշխ չէին: Հաճախ եմ տեսել, թե նրա կինը՝ Հայաստանն

23

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ինչպես է լաց լինում: Նա ոչ ոքի մոտ բացվելու սովորություն չուներ: Իրեն
մարդկանցից հեռու, սառն ու գոռոզ էր պահում: Ինչքան չլինի՝ քարտու-
ղարի կին էր, բայց ոչ միյան ես, այլ բոլոր հարևանուհիներն էլ գիտեին, որ նա
երջանիկ չէ: Գիտեինք, որ ամուսինը ման է գալիս, բայց դա նրա միակ ցավը
չէր: Հետո հասկացանք, որ նրա համար ցավ են որդիները: Լիության մեջ
էին մեծացել, շրջապատում ոչ ոք ոչինչ չէր մերժել նրանց ու… Մի խոսքով
պաշտոնյայի երես առած տղաներ էին: Ասենք, եթե նրանց մեր ժամանակ-
ների պաշտոնյաների տղաների հետ համեմատենք, սուրբ էին: Հիմիկվան-
ներն ու՜ր, նրանք՝ ո՜ւր: Թե տեսնեին, անպայման բարև պիտի տային, ձեռ-
քիդ ծանր բան լիներ՝ կօգնեին: Նրանք հիմիկվանների նման ուրիշներին վնաս
չէին տալիս: Նրանք իրենց էին վնասում: Առանց աշխատանքի էին մեծացել,
ամեն ինչ հեշտ էին ստացել, տեսել էին, թե ինչպես հավն ու միսը արկղերով
են բերում իրենց տուն, ծխախոտը՝ փաթեթներով, միրգը՝ ցանցերով… Էլ ո՞րն
ասեմ: Տեսել էին փոքրուց ու երբ հորը պաշտոնից հանեցին, սկսեցին իրար
ուտել: Առաջ էլ մի բան չէին, բայց հիմի՝ ավելի շատ: Օր չկար, որ Կամոն ու
Սամոն իրար չծեծեին, օր չկար, որ մայրն առանց արցունքի անցկացներ…
Իսկ երբ ընտանիքում հաշտություն չկա, սատանան եղածն էլ տանում,
կորցնում է…»:

Հարևանուհի, վկա Նինա Կարապետյանի նախաքննական ցուցմունքից

Շատերը՝ այդ թվում և կինը, կարծում էին, թե Տաճատ Մինայիչն իր քարտու-
ղարուհի Հասմիկի հետ է, բայց նրանք չգիտեին Մինայիչի սկզբունքը․ աշխատանքի
վայրում սիրած չպահել: Պետք չէ աշխատավայրում ոտք ու ձեռքը կապող ունենալ:
Մարդը, մանավանդ պետը, պետք է անկախ լինի: Եթե շրջկոմի քարտուղարի սի-
րուհին սեփական քարտուղարուհին լինի, ուրեմն նա սիրուհու կամակատարը կը-
դառնա, իսկ Մինայիչը կամակատար դառնալ չի ցանկանում: Մինայիչն իր բնույթով
առյուծ է՝ տիրական, հրամայող, ու պետք չէ, որ նկարած առյուծ դառնա:

Մինայչը սիրում է ուրիշի դասերը հաշվի առնել: Իսկ էդ դասը նրան տարիներ
առաջ Կենտկոմի ֆինանսական բաժնի վարիչը` ծեր ու բարի Թորգոմ Սամսոնիչը
տվեց: Ինքը դեռ երիտասարդ էր՝ շրջանային գործադիր կոմիտեի նախագահ: Ասենք
ցա՞ծր պաշտոն էր, չէ, ասենք ինքը վա՞տ էր աշխատում, էլի չէ, բայց երիտասարդ էր
ու շատ բաներ չգիտեր: Նստած էին «Աղթամար» ռեստորանի բաց պատշգամբում
ու անշտապ ընթրում էին:

«Աղթամար» կոնյակ էին խմում ու զրուցում: Ասենք ավելի շատ Սամսոնիչն էր
խոսում, քան ինքը: Լավ էր պատմում Թորգոմ Սամսոնիչը, տնավարի, ամեն ինչին
մի քիչ հումոր ու փիլիսոփայություն խառնելով: Երբ ընթրիքը վերջացրին, ինքն
ակնարկով հասկացրեց․ աղջիկ կուզի՞ արդյոք:

-Հը՛մ,- տնքաց Սամսոնիչը,- չէ՜,- ասաց ու ընկավ մտքերի մեջ: Հետո սթափվեց

24

ու կպավ Տաճատի թևին: Երբ ուզում էր, որ զրուցակիցն իրեն ավելի ուշադիր լսի,
մատի ծայրով թեթև կպնում էր թևին.

-Մի բան պատմեմ՝ լսիր,- ու առանց Մինայիչի համաձայնությանը սպասելու սկսեց։-
Քո տարիքին կլինեի՝ կուսակցության կենտկոմի վերահսկողության բաժնում էի աշ-
խատում: Քարտուղարուհուս հետ կապվեցի: Ասեմ կինս լավը չէ՞ր, շանտղություն
արած կլինեմ: Շա՜տ լավն էր, ասեմ նրան չէի՞ սիրում, շա՜տ էի սիրում: Մտածեցի՝
ավել պատառը փոր չի ծակի… բայց ծակեց: Կնոջիցս բաժանվեցի, ամուսնացա
քարտուղարուհուս հետ: Հետո՞… Մի տարի անց, երբ արդեն երեխա կար, հասկա-
ցա, որ սխալ եմ արել՝ ոսկին ինչ-որ դեղին, փայլուն բանի հետ եմ փոխել: Նորից
բաժանվեցի: Բարոյական անկայուն նկարագիր ունենալու պատճառաբանությամբ
անձնական քարտիս մեջ գրանցված նկատողություն վաստակեցի: Մի խոսքով,
պաշտոնս կորցրի… Ու հասակացա, որ հիմնարկում սիրուհի պահելը սխալ է: Ես
սիրուհի պահելուն դեմ չեմ, էլ ի՞նչ պետ, որ ցրվելու, հանգստանալու համար «ձախ»
չգնա, բայց խելքով պիտի անի ամեն ինչ, խելքով… Ինձնից քեզ խորհուրդ՝ էդ հար-
ցում զգույշ եղիր: Թող քարտուղարուհիդ սիրուն լինի: Տղամարդու համար լավ է,
երբ ամեն անգամ գեղեցիկ կին է տեսնում: Կնոջ գեղեցկությունից սիրտդ փափկում
է, փառավորվում, օրդ արագ է անցնում, բայց հենց քարտուղարուհուդ ուզում ես
սեփականել՝ նա ճանկերը խրում է աթոռիդ մեջ ու քեզ հետ միասին դարձնում իր
սեփականությունը:

Սամսոնիչ, Սամսոնիչ… Մեկ էլ խորհուրդ էր տալիս ամեն կերպ պահպանել
տղամարդու ինքնուրույնությունը:

-Փող աշխատող տղա ես, գիտեմ,- ասում էր,- համ լավ աշխատավարձ ունես,
համ էլ… Աշխատածդ փողը տուն տար, կնոջդ տուր: Ամոթ է, որ տղամարդն իր ըն-
տանիքին չբավարարի և ուրիշ կնոջ կերակրի: Տունդ լիացրու, բայց փողն ամբողջու-
թյամբ կնոջդ մի տուր: Քեզ համար մի քիչ փող պահիր: Ինչի՞: Պարզ չէ՞: Ասենք ինձ
նման մեկն էկավ: Ուզես-չուզես պատիվ պիտի տաս, չէ՞: Ի՞նչ պիտի անես: Պիտի
գնաս, կնոջդ ասես. «Երեկվա տվածս հազարից 200-ը ե՞տ տուր»։ Չեղավ, դա տղա-
մարդու գործ չէ: Հենց կնոջիցդ փող ուզես, հետո պիտի բացատրես, թե ինչու, ում
համար․․․ Իսկ թե կնոջիցդ փող չուզես, ուզես ուրիշից, նորից պիտի բացատրություն
տաս: Իսկ եթե կերուխումիդ հաշիվն ուրիշները փակեն, հո միշտ նրանց լավության
տակ մնալ չե՞ս կարող: Մի բան էլ դու պիտի անես, չէ՞: Էս աշխարհում ձրի բան
չկա, իմացիր: Հաճախ մի սեղանով, մի փոր հացով այնպես են կապում ոտ ու ձեռդ,
որ գերությունից ավելի վատ վիճակի մեջ ես ընկնում: Էդ էլ վայել չէ տղամարդուն:
Ուրեմն քեզ համար պահած փող ունեցիր:

Հիմա Սամսոնիչը չկա, բայց նրա խորհուրդները Տաճատ Մինայիչը կատարում է
սրբորեն: Առանց աղջկա չի մնում, բայց դրա մասին քչերը գիտեն ու էդ քչերից մեկը
Գագոն է: Մինայիչը երկար ժամանակ մեկի հետ կապված չի մնում: Ամենաշատը մի
տարի, երկու, հետո… Նրա կյանքի ամենասիրուն ժամանակը սեպտեմբեր ամիսն
է: Բայց սեպտեմբեր ամսվա մասին նույնիսկ Գագոն չգիտի: Արդեն տաս տարի է, որ
Տաճատ Մինայիչը սեպտեմբերիին վերցնում է հերթական արձակուրդն ու՝ Ղրի՜մ,

25

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ու՞ր ես, գալիս եմ: Թավշյա սեզոն է Ղրիմում: Հովեկների նախիրը եկել, հանգստի
անվան տակ իրեն տանջել, գնացել է: Ո՞նց է տանջել: Էդ տանջողները չգիտեն, իսկ
Մինայիչը գիտե: Գալիս են, հյուրանոցի համար հերթ են կանգնում, ճաշարանի հա-
մար հերթ են կանգնում, օդանավակայանում՝ տոմս առնելու համար հերթ են կանգ-
նում, հետո անսովոր մարմինները մի քանի օրում արևի տակ խորովում են ու իրենց
թվում է, թե հանգստացել են: Իսկ Մինայիչը գալիս է, երբ Սև ծովի ափը գրեթե դա-
տարկվել է, մնացել է իսկական հանգստի գինն ու արժեքն իմացող մարդկանց: Արևն
ամառվա պես չի այրում, բայց տաք է: Ջուրը՝ գոլ, ավազը տաք` Ելենայի հայացքի
նման: Տաճատ Մինայիչն ամեն տարի իր արձակուրդն անց է կացնում Ղրիմում,
Ելենա Սոլոմոնովնայի հետ: Ելենան Մոսկվայում Կենտկոմի բաժնի վարիչ է, բայց
Տաճատի համար նրա պաշտոնը կարևոր չէ: Կարևորը նրա սերն է, նրա ծով աչքերի
քնքուշ շոյանքը: Տաս տարի առաջ էր, որ ծանոթացան: Իրար հետ հրաշալի ժա-
մանակ անցկացրին… Իր կյանքի դժվար ու տխուր պահերին Մինայիչը միշտ իրենց
առաջին ծանոթությունն է հիշում և նույնիսկ հիմա, այսքան տարի անց, սրտի մեջ
մի տաք հոսանք է զգում:

Ուրեմն, Մինայիչը, Սևանի ափին մեծացած, նրա որձ ջրին սովոր մարդ՝ Սև ծո-
վում իրեն ձկնից մի քիչ պակաս էր զգում: Լողում էր ժամերով: Կտրում էր ջուրը,
գնում առաջ, ծովի խորքերում մեջքի վրա պառկում, հանգստանում էր, հետո նույն
անշտապ հանդարտությամբ ետ էր գալիս ու բրոնզե մարմինը հանձնում ավազի
գուրգուրանքին: Ի՞նչ իմանար, թե Ելենան արդեն չորս օր է, որ հետևում է իրեն,
նայում, հմայվում է իր լողով, երիտասարդ և ուժեղ մկանների խաղով:

Եվ հաջորդ օրը, երբ իր սովորական ճամփան էր անցնում ջրի մեջ, կողքին լողա-
ցող մի աղջկա տեսավ: Մի քիչ անց աղջիկը կարծես հոգնեց: Տաճատը տեսավ, բայց
չտեսնելու տվեց՝ ի՞նչ իմանաս ով է, ի՞նչ գործ ունի անծանոթ կնոջ հետ… Քիչ անց
տեսավ, որ աղջիկը խեղդվում է: Փրկեց նրան, ափ հանեց, ավազի վրա ուշքի բերեց
ու չիմացավ, որ նա իր համար էր լողում և շատ էր ուզում, որ Տաճատն իրեն փրկի:

Հետո… Արձակուրդի օրերն այնքան արագ անցան, որ չհասցրեցին բան հասկա-
նալ: Որոշեցին հաջորդ տարվա սեպտեմբերին էլի իրար հետ արձակուրդ վերցնել
ու հանգստանալ Ղրիմում: Եվ արդեն տաս տարի է, որ ամեն սեպտեմբերին Տաճատ
Մինայիչն իր հերթական մեղրամիսն է ապրում Ղրիմում: Դա տարվա ամենաքաղցր
և անմշուշ ժամանակն է լինում: Լուռ պայմանավորվածությամբ, պարտք ու պա-
հանջ չունենալով, նրանք աշխատում են ոչ թե վերցնել իրարից, այլ տալ, միմյանց
նվիրվել անմնացորդ:

***

Ծովից վերադառնալուց հետո Մինայիչն անմնացորդ նվիրվում էր աշխատան-
քին և ասես մոռանում էր Ելենային: Մի տեսակ մշուշը գալիս, ծածկում էր նրա
խարտյաշ պատկերը, կճատ քիթն էր մոռացվում, կարծես մոռացվում էր նաև նրա

26

մանկական, մի քիչ խռովկան շուրթերի տաք համբույրը:
Առաջին երկու շաբաթը Մինայիչն ամեն օր զանգահարում էր նրան: Հետո՝ երկու

օրը մեկ, ապա՝ շաբաթը մեկ… Ելենան գիտեր, որ Տաճատն էլ իր նման սպասում
է սեպտեմբերին: Եվ հոգսաշատ ու երկար տարին ձգվում էր սեպտեմբերից մինչև
սեպտեմբեր: Շրջկոմի քարտուղարի աշխատանքը ծանր է, զբաղվածությունը՝ շատ,
և օրվա մեջ թեկուզ մեկ անգամ Ելենային հիշելը փափկացնում, տանելի էր դարձը-
նում գորշ ու անձուկ առօրյան: Որքան բարձր է աթոռդ, նրան ուղղված ցանկալի
հայացքներն այնքան շատ են: Հեռվից նայողը աթոռի ու պաշտոնի պատասխա-
նատվությունը չի տեսնում, նրա տված առավելություններն է տեսնում: Ուրեմն հա-
ճախ ստիպված ես լինում ճիպոտով հարվածել այն տակիցդ խլող-ցանկացող ձեռ-
քերին: Երբեմն էլ ստիպված ես քաղցր-մեղցր ժպտալ ավելի վերև կանգնած մեկին,
պատիվ տալ: Ով-ով, բայց Մինայիչն այդ բանը լավ գիտեր: Գիտեր, որ Հայաստանում
դողում են Մոսկվայից եկած նույնիսկ թեթևագույն քաշային կարգի պետիկի առջև:
Իսկ ինքն այնքան արագ էր ընկերանում ամեն տեսակի պաշտոնյաների հետ, որ
բոլորը զարմանում էին: Ախր նրանք չգիտեին Սևանա լճի հրաշք ուժն ու Տաճատ
Մինայիչի բնատուր խելքի չափը: Չգիտեին նաև, որ վերևներից եկած պետերը կուշտ
էին լինում ռեստորաններից, և որքան էլ ջանաս, Երևանի կամ Սևանի ռեստորանն
իր սպասարկման մարկարդակով հասնել չի կարողանա Մոսկվային:

Տաճատ Մինայիչը նաև դրա հնարը գիտեր: Նրանց տանում էր Գագոյի «օբյեկտը»:
Գագոն, որ արդեն հանգստյան տան տնօրենն էր, հյուրերին ընդունում էր նախկին
պահականոցում: Իր իմացած ձևով իշխան ու սիգ էր եփում, Ղարաբաղի կամ Իջե-
վանի թթի օղի էր լցնում բաժակները և երկու ժամում Մոսկվայից եկած նույնիսկ
ամենախիստ պետին վերածում էր փափուկ ու ընկերական, Մինայիչի ամեն պար-
զած թղթի տակ ստորագրող Իվանի:

Իսկ մի անգամ… Այդ անգամվա պաշտոնյայի հետ կատարվածն այնքան ծիծա-
ղելի էր, որ մինչև հիմա հիշում է են թե՛ Գագոն, թե՛ Մինայիչը:

Մոսկվայից եկած պետը ճաշակել էր խալավոր իշխանը, իրար էր խառնել կոնյակն
ու թթի օղին, հետո ինքն էր ցանկացել ձուկ որսալ: Ճարահատված Գագոն նավակը
վարել էր դեպի ծովի բացերը, կարթ ու որդ էր տվել նրան ու սպասել էր համբերու-
թյամբ: Իսկ երբ տեսել էր, որ պետի արևի երես չտեսած մարմինը խանձվում է
Սևանի արևի տակ, համոզել էր.

-Գուցե պետք չէ՞, հը՞, Իվան Մատվեյիչ:
Իսկ նա, քեֆը տաք, պաշտոնական դիրքն էր ցուցադրել՝ առանց հասկանալու,
որ իշխան ձուկը պաշտոնյա չի ճանաչում և տարվա այդ եղանակին, լճի այդ մասում
չի լինում, որքան էլ որ ջանաս:
-Ասում են՝ սեփական ձեռքով բռնած իշխանն ավելի համով է լինում: Իշխանն
ի՞նչ է, որ Իվան Մատվեյիչին չենթարկվի,- նորից հոխորտացել էր Մատվեյիչն, ու
Տաճատ Մինայիչը Գագոյի ականջին շշնջացել էր.
-Մի հնար գտիր՝ էս հարբած շանորդուն ջրից հանենք: Արևահար կլինի, կվառվի,
էլի մենք ենք կրակն ընկնելու:

27

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Գագոն պետին համոզել էր, թե լճի էդ մասում իշխան չի լինում, նավակն ափ
էր վարել, հետո մի հնարով, նրա աչքից հեռու, պահականոցից հանել էր նախորդ
օրը սառնարանից հանած, փափկելու դրած մի քանիսը, ջուրն էր մտել: Մինայիչն
զբաղեցրել էր պետին, իսկ Գագոն լողացել էր դեպի նավակը և ցանցի մեջ դրած
ձկներից մեկն ամրացրել էր նրա կարթին: Ուրախացած մոսկվացին մի երկու իշխան
էր «բռնել», լուսանկարվել էր դրանք բռնած, հետո ափսոսացել էր Սևանը, խնայել
նրա ձկան պաշարներն ու այլևս ուրիշ իշխան որսալ չէր ցանկացել: Գագոն մոսկվա-
ցու «բռնած» իշխանները եփել էր լճի ջրով, նորից կերցրել-խմացրել էր նրան,
իսկ հաջորդ օրը Տաճատ Մինայիչը, բանի տեղ չդնելով նախորդ օրվա արևայրուքի
մրմուռից առաջացած թնկթնկոցը, սպիրտով շփել էր պետի մարմինը և ճանա-
պարհել Երևան: Ճանապարհից առաջ հետը երկու շիշ ընտիր կոնյակ էր դրել ու
Ելենայի հեռախոսի համարը տալով պատվիրել էր դրանցից մեկը նրան հանձնել:

Իվան Մատվեյիչը գնացել, Երևանում գովել էր Տաճատ Մինայիչին, նրա մարդ-
կանց, Սևանում իր կատարած «ձկնորսության» մասին էր պատմել և Հայաստան
աշխարհն իրոք դրախտավայր համարելով՝ թողել, հեռացել էր:

Մինայիչին հարգողների աչքում ավելի էր բարձրացել նրա հեղինակությունը,
իսկ ատողներն ավելի էին ատել ու նախանձել:

…Տարիներ անց Մինայիչը երանությամբ էր հիշում այդ ժամանակները, գիտեր,
սակայն, որ դրանք անհնար է ետ բերելը, անհնար է ժամանակների հետ խաղալը:
Ժամանակը հո ծառայողական սանդուղքի վրա քեզնից ներքև կանգնած պաշտո-
նյա չէ՞, որ գոռաս վրան: Ժամանակը հո նույն սանդուղքի վրա քեզնից վերև կանգ-
նած մեկը չէ՞, որ պատիվ տաս, պետք եղած ժամանակ բերանը մի բան գցես ու
գործդ հաջողացնես: Լինում էին պահեր, երբ Տաճատ Մինայիչն ափսոփում էր այս

28

կամ այն բանի համար, ափսոսում էր, որ իշխանություն ունեցած ժամանակ ավելի
շատ չի վերցրել, ավելի շատ չի կուտակել, այս կամ այն մարդուն խիստ չի պատժել:

Բայց դա հետո էր՝ երբ ժամանակները խառնվել էին, ինքն անպաշտոն էր մնացել
և օրվա մեծ մասը պարապ-սարապ ձանձրանում էր: Սովոր էր, որ օրը լցված լինի,
սովոր էր, որ մարդիկ պտտվեն շուրջը, իրենից բան խնդրեն, վախենան կամ ցույց
տան, թե վախենում են: Իսկ պաշտոնից հանելուց հետո կյանքի երանգները միանգա-
մից փոխվել էին: Կամ առաջ էլ ամեն ինչ այդպես էր եղել ու ինքը չէր իմացել, կամ
չգիտեր, որ ամեն ինչ այդքան արագ ու հապշտապ է լինելու, չգիտեր նաև, որ հան-
կարծ, ասես միանգամից, մնալու է մենակ, անշրջապատ ու անթիկունք… Առաջ
ինչպե՜ս էին պտտվում շուրջը, ինչպես էին կախվում իր մի հատիկ բառից, հայացքից,
մի ժպիտից, իսկ ինքը միամտաբար կարծում էր, թե միշտ ուժեղ, առողջ ու պինդ է
լինելու, միշտ էլ լինելու են շուրջը պտտվող մարդիկ, և հատկապես՝ Գագոն: Գագոն,
որ կարծես իր սեփականությունը լիներ:

***

-Չգիտես ինչու, Տաճատ Եսայանին թվում էր, թե ես իր սեփականությունն եմ:
Ինձ հետ վարվում էր սրտի ուզածի պես: Որ ճիշտն ասեմ՝ դրանում նաև ես եմ մե-
ղավոր: Երիտասարդ օրերիս ուրախանում էի, որ նրա նման պաշտոնյա մարդն
ուշադրություն է դարձնում ինձ վրա, գալիս, ինձ մոտ է անցկացնում իր ժամանցը,
բայց հետո հոգնեցի: Վիրավորվում էի նրա արարքներից, սիրտս ելնում էր, բայց
տարիների սովորությամբ ինձ զսպում էի: Ինչո՞ւ։ Չգիտեմ։ Եթե ասեմ՝ մեծ օգուտ
կամ շահ ունեի Մինայիչի բարեկամությունից, չէ: Ես որտեղ էլ աշխատեի, իմ ընտա-
նիքը պահել կկարողանայի: Համ էլ մի ընտանիք պահելու համար չարժե մի կյանք
փչացնել, մանավանդ, որ ընտանիքդ առանձնապես շքեղ չի էլ ապրում… Մինայիչն
ինձ հետ վարվում էր տնավարի: Դա հասկանալի է, բայց, չգիտես ինչու, մտածում
էր, թե ես սեփական ոչինչ չպիտի ունենամ. սեփական կարծիք, սեփական շրջապատ,
սեփական խելք… Ասենք միայն Մինայիչը չէ, որ այդպես էր կարծում: Հայրս, օրի-
նակ, մտածում էր, թե իր կյանքի ուղին ամենախելացին է եղել ու ես պարտավոր
եմ ճշտորեն կրկնօրինակել իրեն. գնալ ռազմաճակատ, ոտք կորցնել, վերադառնալ
գյուղ ու մի ամբողջ կյանք միամտաբար իրեն հրամցվող գաղափարին հավատալով՝
հացին կակա ասել:

Մինայիչն ուտող-խմող մարդ էր, խոսք չունեմ, բայց չգիտես ինչու մտածում էր,
թե ես պարտք եմ իրեն: Իսկ ես պարտք չէի ու չեմ: Ո՛չ նրան, ո՛չ ուրիշ մեկին: Ես իմ
կյանքի ճանապարհն ունեմ, իմ պատկերացումն այս կամ այն հարցի մասին: Հետո
ի՞նչ, որ նրա հետ չէի կիսվում, նրան չէի ասում իմ մտածածը, բայց ես իմ խելքով
էի ապրում: Ճիշտ է, նա էր ինձ հանգստյան տան տնօրեն դարձրել, բայց ճիշտ է
նաև, որ դա ի՛նձ համար չէր արել, այլ՝ ի՛ր: Արել էր, որ ավելի հանգիստ, առավել
անկաշկանդ ու լիարժեք վայելեր Սևանի բարիքները:

29

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Երիտասարդ տարիքում էլի ոչինչ, դիմանում էի, բայց երբ Մինայիչն ուզում էր,
որ ես իր պաշտոնից ազատվելուց հետո էլ մնամ իր հավատարիմ ու հլու ծառան,
էլ համբերել չկարողացա: Ախր էդ մարդը մոռացել էր, որ ուլը կողովի տակ չի մնում՝
ինչ-որ ժամանակ, այո, համակերպվում է կողովի բանտին, բայց ուզի, թե չէ, մեծա-
նում է ու կողովը դեն է շպրտում: Մինայիչը մտածում էր, որ եթե ինքը պաշտոնից
ազատվել ու անգործ է մնացել, ուրեմն ես էլ պիտի իր բախտը կիսեմ: Նրա կարծի-
քով ես էլ պիտի անգործ մնայի, գայի, նրա շուրջբոլորը պտտվեի ու հետը նարդի
խաղայի: Նա կարծես չէր հասկանում, որ չնայած մեր մտերմությանը, մենք ընկեր-
ներ չենք: Սա մեկ։ Երկրորդը՝ ինքը ոչ պաշտոնի եղած ժամանակն էր ինձ պահում,
ոչ էլ պաշտոնից ազատվելուց հետո: Դա մարդկային առումով։ Իսկ առհասարակ մեր
հարաբերությունների վատանալու պատճառը սերունդների հակասությունն էր:

-Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք սերունդների հակասություն ասելով,- նրա խոսքն
ընդհատեց մեղադրողը:

-Կոնկրե՞տ,- տնքաց Գագիկը,- նախ հայացքների տարբերությունը: Ես ամեն
ինչին արագ հարմարվում եմ, շատ արագ կարողանում եմ ինձ համար պայմաններ
ստեղծել: Նույնը չէր կարելի ասել նրա մասին: Մինայիչին թվում էր, թե ես պարտա-
վոր եմ իրեն պահել, իմ ունեցածից բաժին հանել, տվածս ետ չպահանջել: Ասենք
ով չգիտի, որ նրա նմանների կարծիքով ողջ աշխարհը պարտք է իրենց: Իսկ ես,
կրկնում եմ, ոչ ոքի պարտք չե՛մ: Բացի այդ, նրանց սերունդը գրքի ու թղթի սերունդ
էր, մերը՝ գործի: Նրանք սիրում են գեղեցիկ ճառեր, ճռճռան որոշումներ, խոսքեր,
որոնց մեծ մասն այդպես էլ գործ չի դառնում: Իսկ մենք սիրում ենք ձուկը գլխից
բռնել, մենք նրանց ժամանակ դա գաղտնի էինք անում, վախվխելով, իսկ հետո,
երբ ձեռքներս ազատվեցին… Այս դատական գործի մեջ տեղի-անտեղի, պատեհ-
անպատեհ առիթներով շոշափվում է Համլետ Խաչիկյանի անունը: Գրում են թեր-
թերը, հեռուստաալիքները չեն լռում, բայց ոչ ոք չգիտի, թե նա իր հարստությունն
ինչ դժվարությամբ է կուտակել: Գրողներն ու խոսողները չգիտեն, իսկ ես գիտեմ:
Ես էլ մինչև ամառնավերջի այդ երեկոն կարծում էի, թե ունեցվածքը իրեն-իրեն
ելել, լցվել է Համլետի գլխին: Բայց այդ օրը հակառակի մեջ համոզվեցի: Այդ օրը
Համլետը նայում էր Սևանի ջրերին ու պատմում էր իր կյանքի պատմությունը, որ
սկսվել է ծխախոտի գործարանում աշխատելուց: Այդ ժամանակ նա գործարանից
գուլպաների մեջ, գրպաններում, ուրիշ բազմաթիվ անհավանական տեղերում հատի-
կով ծխախոտ է պահել, դուրս է հանել գործարանից ու հատիկով վաճառել: Հետո…
հետո եկել, բռնել են, չեն թողել: Մարդն ի՞նչ աներ, գործարար ջիղ ուներ, ցանկա-
նում էլ լավ ապրել, լավ մեքենա էր ուզում ունենալ, լավ բնակարան, լավ հագուկապ,
լավ կերուխում: Իսկ խորհրդային երկիրն ասում էր՝ չէ, պիտի բավարարվես քո աշ-
խատավարձով, խորհրդային երկրի տված աշխատավարձը չի կարող քիչ լինել․․․
«Մի անգամ գնացի Կուբան,- պատմում էր Համլետը,- տեսա՝ արևածաղկի սերմը
շատ էժան է: Իսկ ի՞նչ կլինի, եթե տանեմ Հայաստան։ Տանեմ, վաճառեմ, ահագին
շահույթ կբերի: Հազար դժվարություն կրելով բերեցի, հասցրեցի Հայաստան, փոր-
ձեցի վաճառել: Ես կիլոգրամով կտայի մարդկանց, մարդիկ բաժակ-բաժակ կվաճա-

30

ռեին: Բայց նոր էի մի մեքենայի կեսը վաճառել, երբ կանգնեցին գլխիս… Ապրանքը
բռնագրավեցին, ինձ կալանավորեցին, ամբողջ ունեցվածքս թափեցի, որ բանտից
ազատվեմ: Ինձ մինչև հիմա էլ հետաքրքրում է մի հարց. էդ արևածաղիկն ի՞նչ
արեցին: Ասենք գիտեմ՝ կերան: Իմ ձեռքից առան, իրենք շահույթ ստացան, իրենք
կերան: Հո չթափեցի՞ն… Մի կերպ խելքի եկա: Բայց աշխատավարձս ինձ ձեռ առնելիք
էր թվում, ուզում էի մի գործ կպցնել ու կոշիկի գաղտնի արտադրամաս դրեցի:
Ասենք խորհրդային երկրում ո՞վ էր բացահայտ աշխատում, որ գաղտնի եմ ասում:
Լավ կոշկակարներ բերեցի, կարգին հումք ճարեցի ու սկսեցի կոշիկ կարել: Մի մասը
Հայաստանում վաճառեցի, բայց դա քիչ թվաց, որոշեցի դուրս գալ միութենական
շուկա: Ապրանքը բերեցի, բարձեցի վագոններն ու Ռուսաստան տարա: Ախր տար-
օրինակ երկիր էր. պետական գործարաններում կարած կոշիկը ոչ ոք չէր հագնում,
իսկ մեզ նման տղաներին արգելում էին գործ անել: Հասա Սիբիր, մտածելով, թե
այնտեղ հսկողությունը թույլ կլինի, իսկ «ձախ» ապրանք իրացնելը՝ հեշտ, բայց այն-
տեղ էլ ձերբակալեցին: Գործ հարուցեցին, համարյա մի տարի բանտերում մնացի,
ես ասեմ մեկ, դու ասա՝ խորհրդային մեկուկես միլիոն ռուբլի թափեցի՝ ողջ աշխա-
տածս, մի կերպ նորից ազատվեցի: Եկա, ոչինչ չկար, նույնիսկ աշխատանք չունեի:
Ի՞նչ անեի: Պատմեմ՝ կհիշես, նոր տարվա օրերին նույնիսկ լիմոնադ ճարել չէր լի-
նում: Պետությունը չէր արտադրում, մեզ էլ չէր թողնում, որ արտադրենք: Պարտքով-
բանով լիմոնադի արտադրամաս ստեղծեցի մեր նկուղում: Սկզբում կնոջս հետ էինք
աշխատում, հետո գործս հաջող գնաց, սկսեցի աշխատողներ վարձել: Հո վատ բան
չէի՞ անում՝ մարդկանց աշխատանք էի տալիս, բարիք էի ստեղծում: Որ ճիշտն ասեմ՝
պետական պաշտոնյաներին էլ չէի նեղացնում: Արդեն սովորել էի՝ մարդկանց բերան-
ները մի բան էի գցում ու իմ գործն անում: Անում էի, բայց սրտիս մեջ ահ ու դող կար:
Հասկանու՞մ ես, Գագիկ»։

Ես լրիվ հասկանում էի նրան: Եթե մի երկրում թույլ չտվեցին գործարար մարդիկ
գործ անեն, այդ երկիրը կկործանվի: Ու կործանվեց: Համլետի վիճակում էի ես ու ինձ
նման շատ ու շատ մարդիկ: Իսկ Մինայիչը դեմ էր դրան: Ասում էր՝ սոցիալիստական
հասարակության ընդերքում կապիտալիզմ եք աճեցնում: Ի՜նչ էլ ճռճռան բառեր են:
Սոցիալիստակա՜ն, ընդե՜րք: Քանդում եք, ասում էր, կարծես ամենագլխավոր քան-
դողը ես էի: Ընդամենը ինքս ինձ համար պայմաններ էի ստեղծել։

-Ի՞նչ պայմաններ,- դարձյալ միջամտեց դատավորը:
-Ի՞նչ պայմաններ,- կրկնեց Գագոն,- աշխատելո՛ւ, գոյատևելո՛ւ պայմաններ: Եթե
Մինայիչը թոշակառու է, ես դեռևս երիտասարդ եմ: Նրա ժամանակն անցել է, իմը
նոր է գալիս: Դա էլ Մինայիչի սրտով չէր․ «Կապիտալիզմ եք կառուցում,- հաճախ
փնչացնում էր դժգոհ, կարծես կապիտալիզմի ճարտարապետը ես էի:- Մինայիչ, մի՛
մոռացիր, որ կապիտալիզմի ճարտարապետը Կարլ Մարքսն է եղել,- մի օր կես-կատակ
ասացի ես, ու նա վիրավորվեց, կարծես վատ բան ասած լինեի և էն էլ՝ ոչ թե Մարքսի,
այլ իր հարազատ հոր մասին․․․ Ասեմ նաև, որ ես շատ էի ուզում հեռանալ նրանից:
Նա իր համար, ես՝ իմ: Հո մենք Սիամի երկվորյակներ չե՞նք, որ առանց մեկս մյուսի
ապրել չկարողանանք: Ուզում էի, բայց չէր ստացվում, ասես մի անտեսանելի ձեռք
նրան անընդհատ բերում, կանգնեցնում էր ճանապարհիս վրա:

31

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Պարոն դատավոր, քանի որ մեղադրյալը գործի վերաբերյալ ոչ մի էական լրացում
չի անում, ուստի առաջարկում եմ քննությունը չձգձգելու համար դադարեցնել նրա
փիլիսոփայական զեղումը և ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նա
ընկերն ու մտերիմն է տուժողի վրա բազմիցս ճնշում գործադրած Համլետ Խաչիկ-
յանի,- միջամտեց տուժողի շահերի պաշտպանը:

Դատավորը զայրացավ: Հասկանում էր, որ այդ դիտողությունը պաշտպանը մի-
տումնավոր է անում, որպեսզի իրեն դնի Բռի Համոյի հարվածի տակ: Գիտի, բայց
անում է, հասկանում է, բայց ստիպում է, որ մերկ ձեռքերով շիկացած ածուխ բռնի:
Մի տեսակ դառը ջուր լցվեց դատավորի կոկորդը, բերանն էլ դառնացավ, սիրտը
խառնեց, բայց հավաքեց իրեն, մուրճը խփեց սալին ու աշխատելով ձայնի դողը զըս-
պել, ասաց.

-Դատական գործընթացի մասնակիցներին հայտնի է, որ Տաճատ Եսայանի
սպանության մեջ մեղադրվում է Գագիկ Մինասյանը: Ինչ վերաբերվում է նրա ու Համ-
լետ Խաչիկյանի մտերմությանը, ապա օրենքը ոչ ոքի չի արգելում որևէ մեկի հետ
ընկեր կամ մտերիմ լինել: Բացի այդ, մեղադրական գործի մեջ չկա մի փաստ, որով
հնարավոր լինի մեղադրել Համլետ Խաչիկյանին, ուստի պարոն փաստաբանից պա-
հանջում եմ իր դիտողություններն ու առաջարկություններն անել դատական գործի
շրջանակներում:

Դատավորի այս դիտողությունից հետո դատական նիստը ասես կաթվածահար
եղավ: Գագոն միանգամից թուլացավ, կորցրեց հետաքրքրությունը շուրջը կա-
տարվողի նկատմամբ ու լռեց: Մեկ ուզում էր պատմել իր ու Համոյի հարաբերու-
թյունների մասին, իրենց ծանոթության առաջին օրվա մասին, մեկ էլ հասկանում
էր, որ ուզածը երեխայություն է: Բաներ կան, որոնց մասին լռում են, լռում են ընդմիշտ:
Գագոն մի վայրկյան առաջ թուլացած լեզվի կապերը ձգեց ու լռեց: Ու մինչ դատավորը
նիստն ավարտված կհայտարարեր, Գագոն կախվեց հիշողության թելից:

…Կայարանի ձայները այնքան զիլ, խառնիխուռն ու բազմազան էին, որ ամառային
գիշերվա լուսինը խլանում էր դրանցից: Առաջին անգամ, մի երկվայրկյան կորցրել
էր հավասարակշռությունը: Քիչ էր մնացել ծիրից դուրս գա, շրխկոցով զարկվի երկ-
րին, բայց հետո կամաց-կամաց վարժվել էր այդ ձայներին, հարմարվել ու հիմա ան-
տարբեր ու սառը նայում էր ներքև: Գագոն այդ մասին չգիտեր, Գագոն առաջին անգամ
էր հայտնվել կայարանի բեռնման հրապարակում ու ամեն ինչից անհանգստանում
էր: Չգիտես ինչու կառամատույցում վառվող միակ լամպը նմանեցնում էր աներոջ
միակ աչքին: Աչքը փայլում էր զարմանալի փայլով: Մատները քրքրում էին ափսեի
մեջ դրած կողակի գլուխը, իսկ աչքը չէր նայում, թե մատներն ինչ են անում: Աչքը՝
կլոր ու փայլուն, հառել էր Գագոյի դեմքին՝ ճակատի վրա ինչ-որ կետի: Թվում էր՝
աչքը ծակում, անցնում է ուղեղով ու քննում, թե փեսայի գլխի մեջ ինչ մտքեր են
առկայծում: Գագոյին այդ զգացողությունը չէր լքում ու իրեն վատ էր զգում: Լցնում
էր բաժակները, կամաց-կամաց օգտվում մոր գցած սեղանից, աշխատում էր ինչ-որ
ձևով ազատվել աներոջ կենտ աչքի անթարթ նայվածքից ու չէր կարողանում: «Թե
էդ մի աչքը ինչի՞ չհանեցին»,- մտածեց ու անմիջապես սթափվեց, կարծես աները

32

միտքը կարդաց: Լսել էր, որ նրա աչքը հանել են տարիներ առաջ, իր գողական
շրջապատում, նրա արած ինչ-որ սխալի՞, թե՞ գրազի պատճառով:

Աները սակայն ուրիշ բան ասաց.
-Քո հանգստյան տան մեջ ի՞նչ կա, որ կպել-մնացել ես դրան: Տարվա ինը ամիսը
դատարկ ու անմարդ է, հո սատանեքի պահակ չե՞ս,- ձեռ առավ իրավարի:
-Ի՞նչ անեմ,- թառանչեց Գագոն,- ո՞վ լավ աշխատանք տվեց, որ չուզեցի:
-Սովետի երկրում լավ աշխատանք ունենալու համար ճարպիկ պիտի լինես,
ախպերս, ոչ մեկը ոչ մեկին հենց այնպես փող չի տալիս… Գործ դզող է պետք,
ճարպկություն, մեշկ… Աները «մեջք» չէր ասում, «մեշկ» էր ասում ու դրանից Գագոյի
ծիծաղը գալիս էր, բայց իրեն զսպում էր: Ինչքան չլինի՝ կնոջ հայրն է, տարվա մեջ
մի անգամ իրենց տուն է եկել: Բացի այդ, նրանից մի տեսակ զարզանդ էր գալիս, ու
Գագոն էլի ծիծաղը զսպեց: Իսկ աները շարունակում էր.
-Հա՛, բա՞, մեշկ ա պետք…
-Ես էդ էլ չունեմ,- խեղճացավ Գագոն: Մտածեց, թե Մինայիչն ի՞նչ պակաս «մեշկ»
է, բայց ձայն չհանեց ու թողեց, որ աներն իր ասելիքն ավարտի:
-Թե ուզես, կարգին տղերքի հետ կծանոթացնեմ, մի օրում հազարներ կաշխատես:
-Չէ, հա՜,- ծոր տվեց Գագոն:
«Մարդ է, ով գիտե՝ պարծենում է,- մտածեց,- եկել է փեսայի տուն, ուզում է ինչ-
որ բանով օգնել ու խոսում է,- չէ, հա՜»,- նորից կրկնեց:
-Հա՛, հա՜,- նրա տոնն ընդօրինակեց աները,- մենակ թե չպիտի վախենաս, քեզ
հանձնարարած գործը պիտի տղամարդավարի անես: Էնպիսի տղերքի շրջապատ
մտցնեմ, որ իսկական տղամարդ դառնաս: Բայց իմացիր, հա՜, եթե ծախես, թե պինդ
չլինես ու ընկնես, քեզ առաջին խփողը ես եմ լինելու…
Գագոն կարգին չհասկացավ աներոջ ասածը: Մտածեց, թե մի երկու բաժակ խմել
է ու կատարը տաք՝ դուրս է տալիս: Չասաց. թե առաջին խփողը դու պիտի լինես,
էլ ինչի՞ ես տանում, թող հանգիստ ապրեմ ինձ համար: Չասաց, ու հիմա կանգնած
է կեսգիշերային Երևանի երկաթուղային կայարանի ծայրին ընկած կառամատույ-
ցում: Խառնիխուռն ձայները գալիս, հասնում են այստեղ և ասես բամբակի մեջ՝ խը-
լանում են, ու աշխարհը դառնում է ձայնատ: Բարձողներն արագ ու քրտնմխած աշ-
խատում են, մեքենաներն ասես ձայն չունեն ու ոչ ոք չի խոսում: Բարձում ու բար-
ձում են: Գագոն գիտի, թե ինչ է: Իրեն բարձողների ղեկավար են նշանակել: Բարձելը
բարձում են, բայց Գագոն, գործ չարած, մեկ քրտնում է, մեկ սառչում: Գիտի՝ բար-
ձածը ծխախոտ է: Բերել են ծխախոտի գործարանից ու բարձում են վագոնները:
Պետական ապրանքը «ձախ» ճանապարհով դուրս են հանել ու բարձում են՝ խոր-
հըրդային երկրի խորքերն ուղարկելու համար: Գողացված ապրանք է, բայց գողը
գործարանի տնօրենը, կայարանի ղեկավարությունը, ոստիկանությունը և էլի Աստ-
ված գիտի, թե ովքեր են: Ընդհատակյա շղթան աշխատում է Երևանից մինչև
Մոսկվա, Լենինգրադ ու Վլադիվոստոկ… Ամեն ոք իր տեղն ունի այդ շղթայում:
Աները Գագոյին ծանոթի միջոցով կցել է այդ շղթային, և նա հասկանում է, որ եթե
շղթային վտանգ սպառնա, առաջին հարվածն ի՛նքն է ստանալու: Այստեղ գալուց

33

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

առաջ աները մի անգամ էլ խոսեց հետը: Ամեն անգամվա խաղաղ, կիսաժպտուն
դեմքը չէր նրանը․

-Գագո տղա, թե բռնվես, քարի պես լուռ պիտի մնաս: Էդ ժամանակ, եթե նույնիսկ
բանտում լինես, քեզ օգնության կհասնեն, ընտանիքդ չի խեղճանա, իսկ եթե բերան-
բացություն անես, ի՛նձ ես հարվածի տակ դնում: Մենակ ինձ չէ, մյուսների՛ն էլ, ու
դրա համար քեզ ներում չի լինի: Հենց բռնվես, իմացիր, ես քեզ հետ գործ չունեմ: Ու
չնայած իմ աղջկա ամուսինն ու իմ թոռների հայրն ես, բերանբացությանդ համար
առաջինը ե՛ս կհարվածեմ քեզ: Լավ իմացիր, մեր օրերում փող աշխատելը ո՛չ խաղ
ու պար է, ո՛չ գյադայություն: Փող աշխատելը տղամարդու գործ է:

Գագոն տեսնում էր, թե խոսքի ընթացքում ինչպես է րոպե առ րոպե դաժանա-
նում աներոջ դեմքը: Խոսակցությունից հետո ցանկացավ հրաժարվել, բայց հետո մի
տեսակ ամաչեց, մտածեց՝ պիտի կարծի, թե վախենում է, մանավանդ, որ սեփա-
կան մեքենայով նրա հետևից էր եկել Համլետը: Համլետին հենց այդ օրը առաջին
անգամ տեսավ Գագոն: Եկել էր սեփական, այն ժամանակների համար շքեղ ու զար-
դարուն «06»-ով: Նայես ու բերանդ բաց մնա: Առաջին հայացքից համակրելի մի
տղա էր, ծխախոտը միշտ բերանի անկյունից կախ:

-Ա՛ռ, ծխի,- «Ախթամարի» տուփը Գագոյին մեկնեց ծանոթությունից հետո:
Գագոն չհասցրեց ասել, որ չի ծխում, Համլետը վրա բերեց.
-Սա քո իմացածից չի, այ ախպեր, սա մաքուր «Ախթամար» է, սա խանութից
առած չէ:
Հետո իմացավ, որ Համոն «ապրանքը» գործարանից մինչև կայարան հասցնելու
համար է պատասխանատու, ինքը՝ բարձելու:
Մինչև բարձումն ավարտեցին, առավոտվա ժամը վեցը դարձավ: Երևանի շոգ
գիշերվա մեջ հազար անգամ դողաց, քրտնեց ու սառեց Գագոն: Մի կերպ հասավ
աներոջ տուն, քնեց մի երկու ժամ, հետո վեր կացավ ու…
-Ո՞ւր,- քմծիծաղեց աները:
-Տու՛ն,- ասաց զայրացած:
-Ո՞նց թե…
-Ըտե՛նց,- նետեց,- ես չեմ ուզում մի երկու կոպեկի համար գլուխս կրակի տամ :
Ասաց ու գնաց: Հաջորդ օրը Համլետն ու աները հայտնվեցին հանգստյան տանը:
-Ինչի՞,- կարճ հարցրեց Համլետը:
-Իմ բանը չէ,- տնքաց,- ձեռ քաշեք:
Երկար ժամանակ լուռ էին, հետո Համլետը մի հատ հասցրեց աներոջը.
-Որ գիտեիր՝ իր բանը չէ, ինչի՞ բերեցիր:
-Սպասիր, մի՛ խփիր,- նրա ձեռքը բռնեց Գագոն:
-Թո՛ղ, դու ո՞վ եղար, որ Բռի Համոյի բիլակը բռնես,- կատաղեց Համոն:
-Ե՞ս։ Գագոն,- ժպտաց Գագոն ու ինչքան ուժ ուներ՝ սեղմեց Համոյի բազուկը:
Վերջինս աշխատում էր թևն ազատել Գագոյի ձեռքից ու չէր կարողանում: Մոտ
կես րոպե շարունակվում էր լուռ դիմակայությունը: Համոն զգաց, որ ուժով բանի
չի հասնի, թուլացրեց դիմադրությունը:- Գագո՛ն,- կրկնեց Գագոն ու շարունակեց,-

34

Գագոն ո՛չ կայարան է գնացել, ո՛չ բան է տեսել, ո՛չ էլ մարդ է ճանաչում:
-Եթե հանկարծ…
-Եթե հանկարծ իմանաք, որ Գագոն բերանբացություն է արել,- լեզուն բերանից

քաշեք,- Համոյին ընդհատեց Գագոն:
Հետո սեղան նստեցին, Գագոն հյուրասիրությամբ այնպես կակղացրեց Բռի

Համոյին, որ նրա «06»-ն՝ աներոջն առած, սլացավ Երևան և այնքան լավ բաներ
պատմեց Գագոյի մասին, որ շղթայի մեջ եղածները զարմացան… Զարմացան ու
լռեցին, մանավանդ, որ Գագոյի գոյությունն իրենց որևէ վտանգ բերել չէր կարող:

Հետո շատ անգամ հանդիպեց Համոյին: Միասին սեղան նստեցին, քեֆ արեցին,
ճամփա գնացին, բայց Գագոն ո՛չ մի անգամ, ո՛չ մի ձևով այդ գիշերը չհիշեցրեց:
Չհիշեցրեց, չնայած նրան, որ ինքը ոչ մի անգամ չմոռացավ այդ գիշերը:

***

«Ոչ ոք Մինայիչի առողջությունից չուներ: Նա կյանքում հիվանդացած
չկար: Իսկ ձմռանը…»:

Գագիկ Գևորգյանի ցուցմունքից

Տաճատ Մինայիչը նաև ձմռանն էր լինում Գագոյի հյուրը: Ձմռանը, երբ լիճը սառ-
չում էր և նրա հրապույրները խիստ ու անմատչելի էին դառնում, Եսայանը այցելում
էր Գագոյին: Գալիս էր շքախմբով, հետը գործարանից հատուկ իրեն ուղարկած
բաց կոնյակ էր բերում, այլազան բարիքներ, որոնք խորհրդային հասարակ մարդ-
կանց անհասանելի էին: Գալիս էր շաբաթ կամ կիրակի օրերը։ Ու մինչ Գագոն և
մյուսները, իրար խառնված, սեղանի պատրաստություն էին տեսնում, Մինայիչը լճի
սառույցը ծակում, մտնում էր ջուրը: Բուքը ոռնում էր՝ լճի սառած դեմքի վրա պար
բռնած, իսկ ջուրը տաք էր: Շրջկոմի բաժնի վարիչներն ու հրահանգիչները տաք
հագնված՝ սարսռում էին: Նայում էին քարտուղարին ու հասկանում, որ նա ուրիշ
է՝ չնայած իրենցից ավելի տարիքով է, բայց և՛ ֆիզիկապես է ավելի ուժեղ, և՛ ավելի
լայն շրջապատ ունի, և՛ մոսկվաներում՝ ծանոթներ ու ընկերներ… Իսկ Մինայիչը
սառցաջրե լոգանք էր ընդունում, հետո դուրս էր գալիս, ցամքոցով չորացնում
կարմրած մարմինն ու սառած երակները բացելու համար զոռ էր տալիս կոնյակին:

Ենթակաները պտտվում էին շուրջը, նրա քաջությունն ու տղամարդկությունը գո-
վում, իրենք էլ էին ուզում Սևանի սառը համբույրը ճաշակել, բայց մրսում էին,
սրթսրթալով իրենց ներս էին գցում և վախվխելով մոտ-մոտ էին անում քարտուղարի
սեղանին:

Եվ երբ հագնված, սանրված, քարտուղարի սովորական հագուստի ու պատյանի
մեջ մտած Մինայիչը բազմում էր սեղանի գլխին, շրջապատի մարդիկ արդեն փորձում

35

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

էին նրա աչքը մտնել` խունջիկ-մունջիկ բաժակաճառ ասելով, նրա բաժակին երգե-
լով: Գիտեր, որ եղածների մեծ մասը պնակալեզ է, իրենից ինչ-որ շահ ունի, կամ
պարզապես մեծարում է որպես քարտուղարի: Հասկանում էր, սակայն դուրը գալիս
էր, հաճելի էր այդպես, և կոնյակի, խորովածի, ձկան ու խնջույքի ընդարմության
մեջ՝ լավ էր: Լավ էր, քանի որ հանգստանում էր, ուղեղը մի քիչ ազատվում էր գոր-
ծից և ընտանիքի հոգսից էր ազատվում․․․ Տղաներն էին հոգս դառնում: Մեծացել,
սովորել, ավարտել էին, ամեն մեկին մի գործի էր նշանակել: Սամվելը հիվանդանո-
ցում բժիշկ էր: Աշխատել էր երկու տարի ու հայրը նրան վիրաբուժական բաժան-
մունքի վարիչ էր նշանակել։ Թող վիրաբույժ չլինի, թող վիրաբույժներին ղեկավարի:
Վիրահատությունները թող ուրիշներն անեն, ստացած փողը կիսեն իր հետ: Խոր-
հըրդային բժշկությունն անվճար է… Այո, թղթի վրա, իսկ իրականում այս աշխար-
հում անվճար ոչինչ չկա: Թող ուրեմն ուրիշներն աշխատեն, իսկ իր տղան պիտի
հրամայի: Այդպես մտածեց, սակայն իր քարտուղար տեղով չգիտեր, որ կարգադրել-
հրամայելու համար էլ է խելք հարկավոր: Իսկ Սամոն, դու մի ասա, այդքան խելք
էլ չունի: Այնքան անխելք է եղել, որ վիրաբույժի խալաթը հագել, մտել է վիրահա-
տարան, թե ապենդիցիտ եմ հեռացնում: Բայց երբ կտրվածք է արել ու որովայնը
բացել է, որդանման ելունդը չի գտել, չի իմացել որտեղ է, և սահմռկած, սարսափած
կանգնել, մնացել է: Հետո, երբ հասկացել է, որ դա փող ծախսել չէ, որ հեշտությամբ
անի, օգնության է կանչել ուրիշներին: Շարքային մի վիրաբույժ եկել, արագ կտրել է
կույր աղիքի ելունը, սեղմակով բռնած տարել-բերել է բաժանմունքի վարիչի աչքերի
առաջ և լպիրշորեն ծիծաղելով ձգել.

-Բա՞, ընկեր Եսայան, թթու է թան չէ, ամեն մարդու բան չէ…
Հիվանդը փրկվել, չի իմացել իրեն վիրահատողն ով է եղել ու վերջում շնորհա-
կալություն է հայտնել` փողը Սամվելի գրպանը սահեցնելով: Իսկ նա անհասկացող
անգետի նման փողն առել ու իրեն այդ նեղ տեղից հանած բժշկի հետ չի կիսել: Որ-
դու անհաջողության լուրը մեկից տաս դառնալով տարածվել է, մինչև որ եկել, ընկել
է հոր ականջը:
Լուրից գազազած Մինայիչը մտածել էր, թե դա չուզողների սարքած գործն է, իր
մոտ էր կանչել հիվանդանոցի գլխավոր բժշկին.
-Էս ինչե՞ր են կատարվում քեզ մոտ,- մռլտացել էր դժգոհ:
Գլխավորը չիմացավ, թե խոսքն ինչի մասին է ու զարմացած նայեց քարտուղա-
րին, իսկ նա ավելի պարզեցրեց.
-Էս ինչե՞ր եք տարածում էդ էրեխի մասին:
-Խոսքը բժիշկ Եսայանի՞ մասին է,- ճշտեց գլխավորը:
-Հա՛:
-Ինչե՞ր ենք տարածել,- ժամանակ շահեց գլխավոր բժիշկը:
-Իբր վիրահատել չի կարողացել…
Բժիշկը լռեց, փորձեց բառեր գտնել, այնպես ընտրել, որ քարտուղարն ավելի
չվիրավորվի, չզայրանա, ինքն էլ չդառնա քավության նոխազ:
-Եղել է, Տաճատ Մինայիչ,- տնքաց,- տղան անհաջողության է հանդիպել և ինձ

36

կանչելու փոխարեն էն մեծաբերան Բալայանի օգնությանն է դիմել:
-Ուրեմն եղե՞լ է,- գլուխը կախեց Տաճատ Մինայիչը:
Մինչ այժմ կարծում էր`բամբասանք է։ Թուլություն իջավ վրան, հիասթափության

դառը մաղձը կանգնեց կոկորդին և ցած չէր իջնում:
-Ուզու՞մ եք, Բալայանի ազատման հրամանը տամ,- հաճկատարությամբ նրան

դիմեց բժիշկը:
-Չէ,- գլուխը շարժեց քարտուղարը,- չէ, պետք չէ: Դա վիճակն ավելի կվատացնի:

Ուղղակի, երբ նորից կփորձի վիրահատարան մտնել, մենակ չթողնես:
Բժիշկը գնաց, օրը շարունակվեց իր հոգսերով, իսկ Տաճատ Մինայիչի բերանի

դառնությունը չէր անցնում: Եթե որդիներն իրենից թեկուզև մի կաթիլ արյուն ժառան-
գած լինեին, ուրեմն այդքան անհաջողակ ու այդքան թշվառ չպիտի լինեին: Չպիտի,
բայց արի ու տե՛ս…

Իսկ Կամոյի ցավը փուշ չէ սրտի մեջ, սեպ է, որ խրվել ու դուրս չի գալիս: Բա չե՞ս
ասի` իր տղան թմրամոլ է: Իր`Տաճատ Մինայիչի որդին ու թմրամոլ:

***

Դահլիճի ցուրտը չէր թողնում, որ մարդիկ թմրեին: Դատական նիստը շարու-
նակվում էր: Բոլորը նստած էին փաթաթված ու կծկված: Դատավորն իր սեղան-
ամբիոնի տակ, ոտքերի մոտ, բոլորից աննկատ սալօջախ էր միացրել, բայց մի փոք-
րիկ սալօջախն ի՞նչ էր, որ դահլիճի սառնությունը ցրեր: Հորեղբայրը նստել էր վեր-
ջին շարքում: Սկզբում գլուխը բարձր բռնած` ցանկանում էր լսել ու մի բան հաս-
կանալ կատարվածից: Չլսելը, դահլիճում կատարվողին մասնակից չլինելը նրան դա-
սալքության, դավաճանության պես մի բան էր թվում: Գագոն իր մեծ եղբոր տղան
էր և իրենից ընդամենը յոթ տարով էր փոքր: Նույն տան մեջ էին մեծացել: Գագոն
ու ինքը… Ինքը մեծ ու Գագոն փոքր եղբոր պես են եղել: Սկզբում շալակած էր ման
ածում Գագոյին, հետո, երբ դպրոցահասակ դարձավ, նրան հետը դպրոց էր տա-
նում: Ձմռան ցրտին նրա պայուսակն ինքն էր վերցնում, առաջ էր ընկնում, ձյան
մեջ ճանապարհ էր բացում, որ Գագոն հետևից գա: Հետո, մեծացան ու Գագոն
ավելի ճարպիկ գտնվեց, քան ինքը, բայց Բաբկենը չմոռացավ, որ Գագոն իր փոքր
եղբայրն է և ինքն իր կարեցածի չափով միշտ պիտի օգնի նրան: Հիմա էլ եկել էր
նիստին և փորձում էր ինչ-որ բանով անպայման օգտակար լինել:

Նստել էր վերջին շարքում, գլուխը բարձր էր բռնել ու ճգնում էր հասկանալ, թե
դատախազն ու դատավորն ինչ են ասում: Հրմշտոցի մեջ դուրս էր եկել ճողվածքն
ու ցավում էր: Սառը դահլիճում ոտքերը մրսեցրել էր, ճողվածքի մրմուռն անտանելի
էր դարձել: Երբ դեռ նոր էր պատռվել փորը, մարդիկ խորհուրդ տվեցին վիրա-
հատվել, բայց ականջի հետև գցեց: Հետո արդեն ժամանակները խառնվեցին,
խնայդրամարկղ դրած փողը հող դարձավ ու… չկա: Որտեղի՞ց լինի: Խորհրդային
կարգերի քանդվելուց հետո, ով ինչ կարողացավ` վերցրեց, սեփականաշնորհեց:

37

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ի՞նքն ինչ սեփականացներ, իր բահն ու քլու՞նգը: Բահ ու քլունգ կար, կարգին աշ-
խատանք չկար: Ու սպասում էր լավ ժամանակների: Սպասում էր մինչև անցման
շրջանն անցներ, հետո հուսով սպասում էր, թե գործարանի սեփականատեր դա-
ռած բիրդան աղաները մի օր խելքի կգան, հիմա էլ սպասում է, որ համաշխարհային
տնտեսական ճգնաժամն անցնի: Եվ այսպես ահա քսան տարի: «Չկա»-ն ու «չունե-
վորություն»-ը ինքը հասկանում է, բայց ցավը դա չի հասկանում: Իսկ ցավը
կհանգստանար, եթե Բաբկենը տուն գնար, ոտքերը տաք ջրի մեջ դներ, հետո մեջքի
վրա պառկեր ու դուրս եկածը խաղացնելով տեղը գցեր, բայց տուն գնալու ժամա-
նակ չէ: Այստեղ` դատարանում իր եղբոր որդու` Գագոյի գործն է լսվում: Թե եղբայրը
ողջ լիներ`էլի ոչինչ: Եղբայրն արդեն երկու տարի է, որ մեռել է: Ուրեմն ինքը հոր
նման է Գագոյի համար: Ինչ անենք, թե Գագոն արդեն հիսունն անց է: Հիսուն
տարեկանին հայր պետք չէ՞: Հայր բոլորին է պետք: Մարդը, եթե նույնիսկ հարյուր
տարեկան էլ դառնա, ծնողի կարիք է զգում: Թող Գագոն տեսնի, որ ինքն էստեղ է:
Ճիշտ է, փող խաղացնել չի կարող և ծանոթ էլ չունի, բայց ինքն էլ ի՛ր չափով է հայր:

Այդպես ձգված նստելուց հոգնեց, մրսեց ու կամաց-կամաց գլուխը քաշեց ուսերի
մեջ, գլխարկը դրեց, և աշխատեց այնպիսի դիրք գրավել, որ ճողվածքի մրմուռը
մեղմանա: Հետո թմրեց և ականջին հասած հատ ու կտոր բառերն սկսեցին սահել-
անցնել կողքով: Դատախազը անհետաքրքիր ու միատոն էր կարդում մեղադրա-
կանը, և մարդու վրա թմրություն էր իջնում: Չզգաց, թե ինչպես աչքը կպավ: Մի
կարճ պահի մեջ երազ տեսավ. իբր իրենք`ինքն ու Գագոն Ձկնագետի ակունքում
են: Այնտեղ, ուր ձկնկիթն իշխան է դառնում, ապրում է սառն ու մաքուր ջրերի մեջ,
մինչև որ լողակներն ամրանում են, ու ջրի հոսանքն ի վար գալիս է դեպի լիճ: Բայց
իշխանի մանրաձկան փոխարեն ջրի մեջ խլրտացող գորտի շերեփուկներ էին:

-Էսքան շերեփուկն ինչի՞դ է հարկավոր,- զարմացած հարց էր տալիս ինքը:
-Բա չգիտե՞ս…,- հորեղբոր միամտության վրա ծիծաղում էր Գագոն,- կծախենք,
փող կսարքենք: Չգիտե՞ս` հիմա ճգնաժամ է, մարդիկ շերեփուկի կարիք ունեն:
-Չե՜ն ուտի,- թերահավատորեն ծոր էր տալիս ինքը:
-Կկակղեն՝ կուտեն,- հավատացնում էր Գագոն,- ժողովուրդն էն տեսակ բան է,
որ ոնց սովորեցնես`էնպես կգնա:
Հետո հայտնվեց եղբայրը: Գիտեր, որ մեռած է, զարմանում էր, որ եկել է:
-Էս ինչի՞ ես եկել,- հարցնում էր կիսավախեցած-կիսազարմացած:
-Ինչի՞,- դժգոհ փնչացնում էր նա,- եկել եմ, որ էս էշ ներկողին խելքի բերեմ: Ախր
ո՞վ է տեսել, որ մարդկանց ձկան փոխարեն խաբելով շերեփուկ ու գորտ կերցնեն:
Եղբայրը Գագոյին էր «էշ ներկող» ասում: Հին կոմունիստ էր, պատերազմի մաս-
նակից, հավատում էր Մարքսի ու Լենինի ասածներին և որդու ոլոր-մոլոր ընթացքը
չէր խրախուսում:
-Դու էշ ներկող ես,- ասում էր,- ծեր, հալից ընկած էշին ներկում, սարքում ես ջա-
հել, մի տարեկան քուռակ և սաղացնում ես միամիտ ու խեղճ մարդկանց վրա:
Իսկ Գագոն մանկությունից իմացել էր, որ կյանքը դաժան բան է: Եթե դու չխաբես,
քեզ կխաբեն: Եթե թույլ տաս, որ մի անգամ գլխիդ բամփեն, բռունցքը կսովորի գըլ-

38

խիդ: Գլուխդ էլ՝ բռունցքին: Ամեն մարդ աշխարհում մի կտոր հաց պիտի ուտի, բայց
էդ հացը ձեռք բերելն էդքան հեշտ ու հանգիստ չէ: Թե ուշքդ կորցրիր, թե միտքդ
շեղեցիր, հացդ հարամ կանեն, ձեռիցդ կառնեն, հացի փոխարեն ձեռդ աթար կտան
ու չես իմանա, թե ոնց եղավ: Գագոյի ուսուցիչը կյանքն էր եղել, և նա գիտեր, որ
աշխարհում ոչ մի բան ձրի չի լինում: Մարդ կա`նայում է ունևորներին ու երանի
տալիս: Չի մտածում, որ հարստություն կուտակելը դժվար է, իսկ պահպանելն
ավելի դժվար է: Գագոն գիտեր էդ օրենքը, լավ յուրացրել ու վարժվել էր նրա ամեն
մի տառի ու բառի ընթերցանության մեջ, բայց էդ օրենքից ոչինչ չէր հասկանում
հայրը և չէր էլ ուզում ենթարկվել դրան: Գրքերի ճշմարտությունները հալած յուղի
տեղ ընդունած՝ ամեն անգամ գալիս, կանգնում էր Գագոյի ճամփին: Ոտքի մեկը
թողել էր պատերազմի դաշտում ու եկել էր, որ իրենց կիսավեր գյուղում կոմունիզմ
կառուցի: Խորհտնտեսության ղեկավարությունը բերքի մի մասը ծախում, մյուս
մասը պահեստ էր լցնում, ինքը պահակ էր, տեսնում ու չէր հավատում: Ջայլամի
պես գլուխն ավազի մեջ պահած՝ սրտի մաքրությունը հանում, փռում էր գյուղի, դի-
զանոցի, դաշտից նոր բերած ցորենի կույտի վրա ու չէր հավատում, որ իր դրած
նշանը խախտվել է: Գիտեր`խախտվել է ղեկավարության ձեռքով, բայց հավատը չէր
գալիս: Ապրում էր հաշմանդամի թոշակով, պահակության աննշան կոպեկներով ու
աչքերը լճին հառած սպասում էր արդարության ու կոմունիզմի գալուն: Երբեք մի
կարգին կերուխում չէր արել, կնոջն ու երեխաներին մի անգամ նոր շոր չէր առել,
բայց անընդհատ կռվում էր Գագոյի հետ: Նրա համար Գագոն ձկնագող էր ու
հանցագործ: Սպառնում էր սեփական տղային դատի տալ: Ամեն օր` առավոտնից
իրիկուն նրա մեջ կռիվ էին տալիս հայրական զգացմունքն ու կոմունիստական գա-
ղափարը, օրինապահությունն ու հարազատ զավակին չար ուժերից պահպանելու
ձգտումը: Գագոն հոր հետ համաձայն չէր: Գիտեր, թե աշխարհում ինչ է կատար-
վում, ամեն օր տեսնում էր, թե մարդիկ ինչպես են կշեռքի նժարն իրենց կողմը
թեքում, ինչպես են ստում, գաղափարախոսությամբ ձեռնածություն անում, կոմու-
նիստ են դառնում` պաշտոն, փող, դիրք ու պատիվ ձեռք բերելու համար: Հոր
ասածն ուրիշ էր, կյանքինը`ուրիշ:

-Քո ասածները գրքերի մեջ են գրված,- ասում էր խնդմնմդալով,- մարդիկ հեշտ
են ապրում, մարդիկ միշտ չէ, որ իրենց խոսքին հավատարիմ են մնում: Մի բան
ասում են, մի այլ բան անում: Դու կյանքից հեռու ես, դու կյանքին տալիս ես, ուրիշ-
ները վերցնում են: Դու էս երկրին շատ բան ես տվել`մի ամբողջ ոտք, ու հերիք է: Ես
չեմ ցանկանում տալ: Մի տանից խորհրդային երկրին մի ամբողջ կյանք ու վրան էլ՝
մի առողջ ոտք տալը բոլ ու բոլ է:

Հայրը զայրանում, ափերից դուրս էր գալիս ու, թեև Գագոն էլ արդեն երկու երե-
խայի հայր էր, ձեռնափայտը շպրտում էր նրա կողմ: Գագոն խույս էր տալիս, սպա-
սում, հետո գնում էր, ձեռնափայտը բերում տալիս էր հորը.

-Առ, խփիր, բայց մի զայրանա: Դու քո կյանքն ունես, ես`իմը: Ես ամեն օր տեսնում
եմ, թե Մարքսի ու Լենինի անունը տալով կոմունիստներն ինչ են անում: Հասկացի՛ր,
Լենինը մնացել է դամբարանում ու գրքերի մեջ: Դու չես տեսել ու չգիտես, թե ինչ

39

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ուժ ունի փողը: Դու երբեք գրպանիդ մեջ երեք ռուբլուց ավելի չես ունեցել: Ամբողջ
մի ամիս տանջում ես էդ երեքանոցը, առիթի դեպքում ձեռքդ գրպանդ ես տանում,
տրորում, ճմրթում, բայց չես ծախսում: Ամսվա վերջում էդ թուղթը գրպանիդ մեջ
սմքում, մաշվում է ու ծախսված չլինելու ցավից լրիվ կորցնում է արժեքը: Դու
չգիտես, որ փողը ոչ թե խնայելու համար է ստեղծված, այլ ծախսելու: Ուրիշներն
իրենց պատերազմ գնալը դրոշ սարքած աշխարհի քթի տակ թափահարում ու օգուտ
են քաղում, իսկ դու…

-Ինձ հետ գործ չունես,- ամեն անգամ կիսախռով նետում էր հայրը, ցանկանում
էր ձեռնափայտը որդու գլխին իջեցնել, բայց սիրտը մրմռում էր նրա համար:

Իսկ Գագոն գիտեր`փողի ուժը ցանկացած օրենքից ու արդարամտությունից մեծ
է: Փող ունես, ուրեմն հարգանք ունես, փող ունես, ուրեմն քո առջև բաց են բոլոր
դռները: Բայց փողը և՛ ծախսել պիտի իմանաս, և՛ խնայել ու պահել, քանի որ այն քո
ձեռքից խլել ցանկացողները շա՜տ-շատ են:

Եվ տարիների հետ հայրն ու Գագոն կամաց-կամաց հեռանում էին իրարից: Իրար
սիրում էին, ցավում էին իրար համար, բայց ամեն մեկն իր ճիշտն ուներ և ամեն
մեկին թվում էր, թե մյուսն է սխալ մտածում, սխալ խոսում, սխալ ապրում: Հիմա
հայրն ու Գագոն առանձին գոյություններ էին: Առաջ, հավիտենության մեջ, ինչ-որ
ժամանակ մի են եղել, իսկ հիմա առանձին են, ամեն մեկն իր համար: Հայրը չգիտեր,
թե Տաճատ Մինայիչն ու մյուսներն ինչպիսի ախորժակով են ուտում խալավոր
իշխանը, նա չէր տեսել, թե Երևանից ու Մոսկվայից եկած մեծամեծ պաշտոնյաներն
ինչպես են իշխանը ոչնչացնում, որ հետո գնան ու նորանոր խիստ որոշումներ ընդու-
նեն՝ լճի պաշարները պահպանելու մասին:

Հայրն այդ մասին չգիտեր, նա հավատում էր հեռուստացույցին: Կուսակցական
դռնփակ ժողովի էր գնում և տուն գալով մտահոգվում էր խորհրդային երկրի ցավերով,
առանց իմանալու, որ կյանքի ու հեռուստացույցի ճշմարտությունները տարբեր են:

Հորեղբայր Բաբկենը գիտեր հոր ու որդու հակասության մասին, բայց երկուսին
էլ սիրում էր: Չէր խառնվում նրանց վեճին. իր ի՞նչ գործն էր մսի ու եղունգի արանքը
մտնելը… Մանավանդ, որ Գագոյի մեծ շրջապատ ունենալը եթե օգուտ էլ չտար,
վնաս չէր տա: Ճիշտ է, սեփական ընտանիքն ինքն էր պահում, երբեք Գագոյի կամ
ուրիշ որևէ մեկի հույսին չէր, բայց դե հույսն, այնուամենայնիվ, լավ բան է: Լավ է,
երբ գիտես, որ թիկունք ունես, հարկ եղած դեպքում քեզ օգնության հասնող ունես:
Հարազատդ որքան էլ որ միսդ ծամի, ոսկորդ հո չի՞ շպրտի:

Հիմա հորեղբայրը նստել էր դատարանի դահլիճի վերջին շարքում, գլուխն ուսերի
մեջ քաշել, ճողվածքի ցավն ատամի տակ առած՝ ցույց էր տալիս իբր լսում է: Երբ
քնի առաջին ալիքն անցել էր, կամաց-կամաց զարթնելով դիրքը չէր փոխում`իբր
հենց սկզբից էլ, աչքերը փակ, լսում էր: Չէր էլ մտածում, որ նիստին իր ներկա
գտնվել-չգտնվելը ոչ մի օգուտ կամ վնաս գործին չի բերելու: Այդպես էլ աչքերը փակ
լսեց դատավորի հայտարարությունը.

-Դատական նիստը հետաձգվում է մինչև երկուշաբթի:
Չիմացավ հետաձգելու պատճառը, բայց զգուշությամբ վեր կացավ տեղից: Զգաց`

40

ճողվածքը գնաց տեղը: Բախտն այնքանով էր բերել, որ առավոտնից բան չէր կերել
և աղիքները դատարկ էին: Խառնվեց ժողովրդին, ուզեց մոտենալ Գագոյին, հույս
տալ, ինչ-որ լավ բան ասել, բայց տեսավ, որ տղաները հոր հետ ինչ-որ բանի մասին
են խոսում: Չուզեց մեջ ընկնել, մանավանդ, որ գրպանը դատարկ ու ծակ էր:

Նայեց հեռվից, փորձեց եղբոր որդու հայացքը որսալ, ժպտալ, ինչ-որ լավ բան
ասել, բայց Գագոն շատ էր մտահոգ ու զբաղված: Գնաց դեպի դուռն ու բարձրաձայն
կանչեց.

-Ջանիդ մատաղ, Գագո, ախր դու ուրիշի հավին «քշա» ասող չես, սրանք քեզնից
ի՞նչ են ուզում:

Գագոն մի պահ խոսակցությունից շեղվեց, հետո դիմեց փոքր տղային.
-Սաքո, ասեք թող ձայնը կտրի, կրակի վրա յուղ լցնելու կարիք չկա:
Երբ Գագոյին տարան, հարազատներից ամեն մեկը գնաց իր գործին:
Հորեղբայրը կանգնել մնացել էր Արտակի սև ջիպի կողքին: Մտածում էր․ Գա-
գոյենց տուն կգնա, կասեն-կխոսեն, մի բան կորոշեն, մի կտոր հաց կուտեն: Բայց
Գագոյի տղաները նստեցին մեքենան ու ասես հորեղբորը չէին ճանաչում՝ դուռը
շրխկացրին քթի տակ: Հետո, երբ շարժվում էին, Արտակը բացեց մեքենայի պա-
տուհանն ու դարձավ Բաբկենին.
-Հոպար, դու դատին էլ մի՛ գա, էլի:
-Ինչի՞, արևիդ մատաղ,- առաջ գնաց Բաբկենը։
-Տարիքով մարդ ես, գործ-մործ կունենաս գյուղում:
Բաբկենը նեղացավ․
-Էդ ի՞նչ գործ պիտի ունենամ, որ իմ Գագոյից թանկ լինի ինձ համար:
-Եսի՞մ:
-Ես պիտի գամ․․․ Գագոն իրեն մենակ չպիտի զգա:
-Կամաց,- հոնքերը խոժոռեց Արտակը,- կամաց, ուրիշները կլսեն:
-Ես ի՞նչ եմ ասում, որ լսեն,- զարմացավ Բաբկենը:
-Գալիս, տակից-գլխից խոսում ես,- չդիմացավ ու չորեց մյուսը՝ Սաքոն:
«Ափսոս, եղբորս անունն է վրադ»,- մտածեց Բաբկենը, բայց ժպտաց․
-Ինչի՞, ես անխելք մա՞րդ եմ, որ տակից-գլխից խոսեմ:
-Բա քո արածն արա՞ծ էր: Առանց մտածելու խոսեցիր, մարդիկ իրար հասան:
Լավ էր, շուտ կանխեցին, թե չէ…
-․․․թե չէ՝ ի՞նչ: Իրենց երևակայում են: Կարծում են՝ Գագոն անտեր է: Իրենք քար-
տուղարի տղա են եղել, իսկ Գագոն պատի ծակի՞ց է ելել,- աշխատում էր Գագոյի
տղաներից ստացած վիրավորվածությունը թաքցնել ու չէր կարողանում:
-Մի խոսքով,- նրա խոսքը կտրեց Արտակը,- հիմա գնա տուն, գյուղ գնացող վեր-
ջին ավտոբուսն ուր որ է կշարժվի: Գնա, հանգստացիր, ինչ պետք է`մենք կանենք:
Փայլուն մեքենան տեղից պոկվեց ու հեռացավ: Բաբկեն հորեղբայրը շվարած
նայեց հետևից ու առաջին միտքն այն էր, որ խնդրի՝ մինչև ավտոկայան տանեն,
հետո հասկացավ` իրեն վիրավորել են: Սիրտը ծակեց, դառը մի գունդ բարձրացավ
ու փղձուկ դարձավ․

41

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Աղքատ մարդու օրը կտրվի: Ինչ էլ անես, կասեն էն՝ չէ՛: Թե փող ունենայի…,-
տնքաց ինքն իրեն, հետո հիշեց խնայդրամարկղում հող դարձած քսանհինգ հազար
ռուբլին։- Փող փոխող, վիզդ տակդ մնա՛ր․․․ Բա Բաբկենն էդ մա՞րդն էր, որ նրա
խոսածն ավելորդ համարեին կամ ճամփի մեջտեղը թողնեին հեռանային: Ինչի՞,՝ ես
մուրացկա՞ն եմ, թե՞ անպատիվ մարդ։ էն ժամանակ, որ ես փող ունեի, դուք կամ
ձեր հերն ու՞ր էիք:

Քի՞չ էր, որ խնայդրամարկղից հանել, բերել, տվել է.
-Ա՛ռ, Գագո ջան:

***

Բաբկենը չգիտեր, որ Գագոն մի անգամ էլ իրենից պարտքով փող է վերցրել։ Տա-
ճատ Մինայիչի համար: Բաբկենն ի՞նչ իմանար: Ինքն իր աշխատանքին էր: Առա-
վոտ վաղ գնում էր գործարան, բայց գործարանում ոչ թե վարպետի գործ էր անում,
այլ սևագործ բանվորություն: Եթե փոս կար փորելու, Բաբկենը պատրաստ էր, գոր-
ծարանի այգին մշակողի կարի՞ք ուներ, Բաբկենը ողջ մնար: Աշխատում էր` գլուխը
կախ, և լավ էլ վճարում էին: Ամեն ամսագլխին աշխատավարձի մի մասը խնայդրամ-
արկղ էր դնում, թե «Էրեխի տեր ենք»…, իսկ եթե Գագոն կամ մի ուրիշն իրեն մարդա-
տեղ էր դնում ու պարտքով փող էր ուզում` չէր մերժում:

Գագոն Բաբկենին չասաց, որ Տաճատ Մինայիչին փող է պետք: Էդ ժամանակ
արդեն Մինայիչին հանել էին պաշտոնից: Մի փոքրիկ գործ էին տվել, թե յոլա գնա:
Մինայիչն անիմաստ էր համարել վիճելն ու կռվելը, պատվից ցածր էր համարել
խնդրելը, բայց տարիների սովորությամբ և՛ ընտանիքն էր շարունակել ծախսել, և՛
ինքը: Եվ Մինայիչս սկսել էր պարտքեր վերցնել: Այդ անգամ դիմել էր Գագոյին,
Գագոն ասել էր` չկա, Մինայիչն ասել էր.

-Մի ճար արա, շտապ Մոսկվա եմ թռչելու:
Գագոն մտածել էր` գնում է վերևներում գործերը դզի, գա, բայց սխալվել էր:
Նախօրեին Մինայիչին զանգահարել էր Ելենան: Զարմանալի ու չտեսնված բան`
ուղիղ տուն էր զանգահարել: Տաճատը զարմացել էր, բայց աշխատել էր ցույց չտալ:
Առաջին պահ ձայնը չէր ճանաչել: Ելենայի զրնգուն, կենսախինդ ձայնից բան չէր մնացել:
-Տաչատ, բարև,- ասել էր Ելենան:
-Բարև ձեզ, Ելենա Սոլոմոնովնա,- ընտանիքով կաշկանդված ասել էր Մինայիչը:
-Տաչատ,- նա միշտ այդպես էր դիմում Մինայիչին,- Տաչատ, վատ եմ:
Մինայիչի սիրտը ծակել էր: Վատ բան էր գուշակել ու ծակել էր, տագնապով
թպրտացել:
-Ի՞նչ է պատահել:
-Հիվանդ եմ, Տաչատ,- ասել էր, մի քիչ սպասել էր գծի այն կողմում, հետո միան-
գամից ասել էր մտքինը,- վատ հիվանդությունից է: Ինձ չեն ասում, բայց ես գիտեմ:
Լռությունը թանձրացել էր Մինայիչի բնակարանի միջանցքում, խտացել, դար-

42

ձել էր նրա կոկորդը բռնող ոսկրոտ ձեռք: Հեռախոսագծի այն կողմում լսվում էր
Ելենայի ծանր շնչառությունը:

-Տաչատ, ես այս աշխարհից չեմ կարող գնալ առանց քեզ հրաժեշտ տալու:
Ի՞նչ էր պատասխանել Մինայիչը, ինչպե՞ս էր ասել, որ կինն ու մյուսները գլխի
չընկնեն, Գագոն չգիտեր, բայց Մինայիչը որոշել էր փող ճարել ու գնալ Ելենային տես-
նելու: Իր կյանքի վերջին քսան տարում առաջին անգամ փողի կարիքը խեղդել էր
նրան: Առաջին անգամ դիմել էր ծանոթ-բարեկամներին փողի խնդրանքով, մերժում
էր ստացել և հույսը մնացել էր Գագոն:
-Չկա, Մինայիչ,- տնքացել էր Գագոն,- գիտես, երկրում ամեն ինչ իրար է խառնվել,
մարդկությունն ու շնորհքը վերացել են: Ժողովուրդը արդարություն գտնելու հա-
մար փողոցներն է լցվել ու հանրահավաք է անում… Փող չկա:
-Մի բան արա, օդ ու ջրի պես պետք է:
Եվ Գագոն Բաբկեն հոպարից երկու հազար ռուբլին վերցրել, տվել էր Մինայիչին:
Հավատացե՞լ էր Մինայիչը, որ Գագոն պարտք է վերցրել, թե՞ ոչ, բայց տոմսն առել,
թռել էր Մոսկվա:
Մինայիչը ոչ մի անգամ Ելենայի տանը չէր եղել և տեղը չգիտեր: Գտավ դըժ-
վարությամբ: Նախ շենքի մոտից զանգահարեց, հետո տուն գնաց: Ավելի լավ էր`
չգնար ու Ելենային այդ վիճակում չտեսներ: Բայց եթե չգնար, ամբողջ կյանքում
իրեն մեղադրելու էր դավաճանության համար: Այսինքն չգնալը կնշանակեր ավելի
շատ ինքն իրեն դավաճանել և ոչ թե Ելենային: Եթե չգնար, կյանքի մնացած բոլոր

43

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

օրերին ինքն իրեն կմեղադրեր, բայց իր հիշողության մեջ կինը կմնար գեղեցիկ, երի-
տասարդ, խելացի ու առինքնող: Իսկ հիմա այն հրաշք էակի փոխարեն իր դիմաց
ծերացած, հիվանդությունից դեղնած, խուզած մազերով մի էակ էր, որ իրեն առաջվա
նման «Տաչատ» էր կոչում:

Պարզվեց`հիվանդությունն սկսվել է երկու ամիս առաջ: Որքան Մինայիչը հաս-
կացավ` դրա պատճառը վախն է եղել:

-Ուրեմն օգոստոսի 19-նն էր,- դողացող ձայնով պատմում էր Ելենան,- առավո-
տյան սովորականի նման միացրի հեռուստացույցը և մազերս բիզ-բիզ կանգնեցին:
Պարզվեց Կենտկոմի քարտուղար Գորբաչովին մեկուսացրել են Ղրիմի կառավարա-
կան հանգստյան տանը, իշխանությունն իր ձեռքն է վերցրել Արտակարգ հանձնա-
ժողովը: Լսեցի, բայց աշխատանքի գնացի: Իսկ հետո, հաջորդ օրը, երբ ժողովուրդը
փողոց ելավ, շրջապատեցին Կենտկոմի շենքն ու մեզ` աշխատողներիս շարքի մի-
ջով անց կացրին: Չէ, վրաներս ձեռք չբարձրացրին, չխփեցին, բայց ծաղրանքը,
վիրավորանքներն ինչ ասես արժեին: Թվում էր մենք դավաճանել ենք երկրին ու ժո-
ղովրդին, բայց ով-ով` գոնե դու լավ գիտես, որ մենք մեր կյանքում արել ենք այն, ինչ
կարողացել ենք: Իսկ երբ անցնում էի ժողովրդի բացած միջանցքով, ինձ դավաճան,
մեղավոր ու սրիկա էի զգում: Հավաքվածներից ամեն մեկը մի բան ասում էր, ան-
վանարկում ու վիրավորում: Հասկանում եմ մարդկանց. յուրաքանչյուրն իր վիրա-
վորվածությունն ուներ իշխանություններից, յուրաքանչյուրն իր չստացված կյանքի
համար քավության նոխազ էր փնտրում, բայց նրանց թիկունքում կանգնած ղեկա-
վարնե՞րն ինչու էին այդպես վարվում: Չէ՞ որ մի ժամանակ նրանք էլ մեզ հետ
բարիկադի նույն կողմում էին: Չէ՞ որ ես և ինձ նման շատերը, դպրոցից սկսած հա-
վատարիմ ենք եղել գաղափարին, գոնե մենք կարծել ենք, որ աշխատում ենք ժողովըր-
դի համար: Եթե դավաճանում էին` նրանք էին, ովքեր այսօր էլ ժողովրդավարության
անունից են հանդես գալիս: Ես այդ ժամանակ զգացի, որ այլևս ապրել չեմ ուզում:
Ինձ համար աշխարհում միանգամից ամեն ինչ դարձավ ցավալի ու անհետաքրքիր…
Ես գաղափարին ծառայելու համար նույնիսկ ընտանիք չկազմեցի…

Եկել էր տուն, պառկել ու այլևս վեր կենալ չէր կարողացել: Հետո, երբ բժշկի էր
գնացել, հետազոտել ու պարզել էին, որ չարորակ ուռուցք կա լյարդում:

-Ես հունիսին էի հետազոտվել, ամեն ինչ մաքուր էր,- Տաճատի ձեռքը բռնած
ասում էր Ելենա Սոլոմոնովնան,- ով ինչ ասի` չեմ հավատա: Ես գիտեմ, որ ամեն ինչ
օգոստոսի 20-ի այդ չարաբաստիկ կեսօրին եղավ:

Հետո սեղան նստեցին: Տանը Ելենայի եղբոր աղջիկն էր: Աշխատում էր չխան-
գարել նրանց զրույցը: Իսկ երբ սեղան նստեցին, Ելենան ժպտաց. նախկին օրերի
չարաճճի ժպիտն էր, որի համար խենթանում էր Տաճատը:

-Տաչատ Մինայիչ,- ժպտաց,- Հայաստանից ես եկել ու կոնյակ չե՞ս բերել:
Տարել էր, բայց եղբոր աղջիկն ասել էր` չի կարելի: Ինքն էլ գիտեր, որ չի կարելի
ու ձայն չէր հանել:
-Հը՞,- միտքը կուլ տվել ու ասելիք էր փնտրել Տաճատ Մինայիչը:
-Հը՞,- նրան ձեռ էր առել Ելենան:

44

-Բերել եմ, բայց ախր…
-Ախր քեզ չի կարելի,- էլ չէր համբերել եղբոր աղջիկը:
-Ի՞նձ,- ժպտացել էր Ելենան,- ինձ այսօր ամեն ինչ կարելի է:
-Ո՞նց,- զարմացել էին:
-Ասեմ` իմացեք: Դուք ինձ խաբում եք, իսկ ես գիտեմ, որ լյարդի չարորակ ուռուցք
ունեմ: Ցիռոզ չէ, ուռուցք է: Գիտեմ նաև, որ իմ ապրելուն մի քիչ ժամանակ է մնացել:
Հիմա արդեն միևնույնն է, Տանյա, Տաճատը կողքիս է: Ես ուզում եմ վերջին անգամ
բաժակ խփել նրա հետ, զրուցել, մի կում կոնյակ խմել հին օրերի պես… Շա՞տ է
ուզածս, Տանյա: Ասենք մի քանի ժամ ավել ապրեցի, հետո՞…
Տանյան արցունքն աչքերին փորձեց հագցնել Ելենայի շորերը:
-Տաչատ, դուրս գնա,- պահանջեց կինը,- ես չեմ ուզում, որ դու ինձ հիվանդ ու
խեղճացած տեսնես: Ես միշտ հմայիչ ու գեղեցիկ եմ եղել քեզ համար, ուզում եմ, որ
քո հիշողության մեջ այդպիսին մնամ նաև… Իսկ դու լաց մի լինի աղջիկս, շորերս
հագցրու… Բաց լուսամուտը, սենյակն օդափոխիր, թող դեղերի ու հիվանդության
հոտերը մաքրվեն: Հոգնել եմ այդ հոտերից:
Տաճատ Մինայիչը, նույնիսկ Ելենայի մահից տարիներ անց զարմանում էր նրա
քաջության վրա: Մարդն ինչպե՞ս կարող է այդքան սառնասրտորեն դիմավորել
մահը, մարդն ինչպե՞ս կարող է չսարսռալ մահվան սառը մոտիկությունից: Ելենան
չէ՞ր վախենում, թե՞ իրեն քաջ էր պահում, Տաճատը չգիտեր: Չէր հասկանում նրան:
Նախկին կենսախինդ կնոջ փոխարեն հիմա սմքած, իր մեջ ամեն ինչ հաշված ու
կշռած մեկն էր նստած, որ մահվան մոտենալը զգալով չէր չարացել, բայց նաև բարի
չէր դարձել: Համակերպվել էր մահվան մտքին ու ցանկանում էր այս կյանքի հետ իր
վերջին հաշիվները փակել:
-Մի սառի՛ր, Տաչատ, բաց կոնյակը, բաժակները լցրու,- հրամայեց Ելենան,- թող
ձեռքերդ չդողան: Ես այս կյանքում ազնիվ եմ ապրել: Ծառայել եմ այն գաղափարին,
որին հավատացել եմ: Հիմա մարդիկ ելել են փողոց ու փորձում են ապացուցել, որ
այդ գաղափարը սխալ է եղել: Չգիտեմ, չգիտեմ… Ես հավատում եմ այն երազանքին,
որը փայփայել եմ այսքան տարի: Ախր յոթանասուն տարի փորձեցին իրականացնել:
Ինձ նման քանի՜ նվիրյալներ գլուխները դրեցին մարդկանց բարօրության համար:
Ստացվե՞ց… Չէ, Տաչատ, չստացվեց: Բայց ախր… Ասենք հիմա նոր դար է բացվում`
21-ը: Մեր սերունդը միամտորեն հավատում էր, թե այդ ժամանակ մարդիկ կոմու-
նիզմի դարաշրջանում կապրեն: Չեղավ, ինչ-որ բան սխալ էր: Ես իմ ապրածից,
արած-չարածից դժգոհ չեմ: Աշխատել եմ անել այն, ինչ ճիշտ եմ համարել: Գիտեմ,
մահս մոտ է և չեմ վախենում: Ասեմ` Աստծուն հավատու՞մ եմ, չէ: Չեմ հավատում:
Ինձ համար ինչ կա`այստեղ է, այս կյանքում, իսկ այդ կյանքը հասել է վերջակետին:
Իմացի՛ր Տաչատ, եթե որևէ մեկին իսկապես սիրել եմ, դու ես եղել, եթե իմ կյանքում
քաղցր ու լավ օրեր եմ ունեցել`էլի քեզ հետ է եղել: Տարվա մեջ մի ամիս… Չէ, ասենք
մի ամիս չէ, քսանչորս օր…
-Ելենա, բավական է, կհոգնես,- նրա ձեռքը բռնեց Մինայիչը:
-Չէ, չեմ հոգնել, թող խոսեմ: Դու երբևէ տեսե՞լ ես, որ ես այսքան խոսեմ: Չե՜ս

45

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

տեսել… Հիմա թող խոսեմ: Չգիտեմ` կնոջդ ու զավակներիդ ինչ ես ասել, որ եկել ես,
աշխատանքի տեղն ի՞նչ ես ասել: Եթե կինդ իմացել է մեր կապի մասին, ո՞վ գիտե,
մտածել է, թե քեզ իրենից խլել եմ: Չե՜մ խլել, տարվա մեջ միայն մի ամսվա չափ ես
իմը եղել… Կնոջդ ասա, թող էլ չխանդի:

-Կինս մինչև հիմա չգիտի քո գոյության մասին: Իսկ աշխատանքը…,- ուզում էր
ասել` ես արդեն մի քանի ամիս է, որ շրջկոմի քարտուղար չեմ, բայց լեզուն կծեց,
ի՜նչ պետք էր, որ Ելենան մի վատ բան էլ իմանար: Հարկավոր չէր, մանավանդ, որ
նա կարծես թե ուշադրություն չդարձրեց իր կիսատ թողած մտքին ու բաժակը
խփեց իր բաժակին.

-Ավելի լավ, հիմա խմում եմ քո կենացը, Տաչատ Մինայիչ, ողջ մնաս:
Ելենան կոնյակը խմեց դանդաղ, ասես նրա ամեն կաթիլից բավականություն
ստանալով, հետո ստիպեց, որ Տաճատը հաց ուտի:
-Կեր, գիտեմ, քաղցած կլինես:
Տաճատը փորձեց ուտել, բայց պատառները քերում էին կոկորդը, ներսը պատառ-
պատառ անելով իջնում էին և գնդվում ստամոքսի մեջ: Զգացողությունը ծանր էր`
ասես հացի փոխարեն պատառ-պատառ ցավ լիներ կուլ տվածը…
Հետո Ելենա Սոլոմոնովնան նստեց բազկաթոռին: Տաճատը ծածկոց գցեց վրան
ու նստեց կողքին:
-Չէ, մի նստիր, Տանյան քեզ համար անկողին է բացել մյուս սենյակում: Գնա, պառկիր:
-Ո՞նց զարմացավ Տաճատը:
-Հա՛, ես շատ լավ եմ զգում այսպես: Ամեն ինչ լավ է ու ոչ մի տեղս չի ցավում:
…Առավոտյան նրան մեռած գտան: Հանգել էր բազկաթոռի մեջ նստած, խաղաղ
ժպիտը դեմքին, հանգիտ ու առանց տանջանքի:
Թաղմանը շատ մարդ չկար: Մի քանի հին ընկերներ էին, որոնց մեծ մասին Տա-
ճատ Մինայիչը չէր ճանաչում: Հողը դնելուց առաջ մարտական ճառեր արտասա-
նեցին: «Աննկուն բոլշևիկ, ամբողջությամբ կուսակցությանն ու Մարքսիզմ-լենինիզմի
գաղափարներին նվիրված ընկեր»… Ուրիշ շատ բաներ էլ ասացին, սակայն Մինայիչին
այդ ամենը չէր հետաքրքրում: Նա կանգնել էր նոր գոյացած հողաթմբի մոտ և հի-
շում էր անցած տավա սեպտեմբերը, որ վերջինն էր իրենց պայծառ ու լուսավոր
աշունների մեջ:
Անցած տարվա Ելենան կարծես ինքն էր ու ինքը չէր: Չարաճճիություն էր անում,
իրեն պահում էր ոչ թե հասուն կնոջ, այլ աղջնակի նման: Այդ տարվա իրենց գիշե-
րային զբոսանքները չի մոռանա. քայլում էին երկուսով, ձեռք-ձեռքի տված, քայլում
էին երկար: Քիչ էին խոսում: Ի՞նչ խոսեին` իրար պատմելու բան չունեին, գաղտնիք`
նույնպես: Եվ ահա այդ գիշերներից մեկում, երբ ծովափով քայլել ու հեռացել էին
քաղաքից, հանկարծ թփերի միջից նրանց դեմ ելավ մեկը.
-Կանգնե՛ք,- գոռաց ահազդու ձայնով:
Հասկացան, որ քեֆը լավ է, հասկացան, որ իրենց մենակ է տեսել ու…
-Ի՞նչ ես ուզում,- հանգիստ հարցրեց Մինայիչը:
-Փողե՛րդ:

46

-Իսկ եթե չտա՞մ:
-Եթե չտաս` աղիքներդ կթափեմ,- լուսնի լույսի տակ շողաց դանակի շեղբը:
-Սպասիր,- թևից քաշեց Ելենան,- սա քո շրջկոմը չէ, որ աչքերդ ոլորես ու ամեն
մեկը մի ծակ մտնի, սպասիր:
Տաճատի մեջ, սակայն, գլուխ էր բարձրացրել տղամարդու ըմբոստ «ես»-ը և թևը
կնոջ ձեռքից ազատելով առաջ գնաց.
-Փորձի՛ր, եթե այդքան վստահ ես:
Հետո հիշում է դանակավոր մարդու հարձակումը: Ելենայի ճիչը և այն, որ մարդը
հայտնվել էր առափնյա ավազին: Ինչպե՞ս էր արել, չի հիշում, երևի երիտասարդ
օրերի կոփվածքն իրենն արել էր:
-Թող ձեռքը, թևը տեղից հանեցիր,- նրան մոտեցավ կինը:
-Հա՞,- քմծիծաղեց Տաճատ Մինայիչն ու բաց թողեց ոլորած թևը:
Զգալով, որ ճնշումը թուլացել է, մարդը վեր թռավ տեղից ու փախավ` դանակը
հակառակորդի ձեռքում թողած:
-Սպասիր, ու՞ր ես փախչում,- նրա հետևից գոռաց Տաճատը,- սպասի՜ր, միլի՜ցիա:-
Արածը դերասանություն էր: Դիմամբ էր գոռում, որ մարդը փախչեր:
-Հո քեզ չվնասե՞ց,- երբ արդեն ետ էին դառնում, քնքշացավ Ելենան:
-Չէ, հա՜,- կտրիճ ձևացավ Տաճատը, չնայած, որ աջ թևը մի քիչ ցավում էր:
Այդ գիշեր քայլեցին էլի, իսկ հետո Ելենան իրենց ծանոթության առաջին օրվա
պես քնքուշ ու սիրող էր…
«Մարդուց ոչինչ չի մնում այս աշխարհում,- տրտում մտածում էր Մոսկվայից ետ
գալու ողջ ճանապարհին,- եղած-չեղածը մի փոս է, էն էլ բոլորի համար հավասար
չէ: Մեկին փափուկ ու չոր հող է բաժին ընկնում, մյուսին` քարքարոտ կամ խոնավ»…

***

«1991թ. օգոստոսին Մոսկվայում տիրող իրավիճակի, կամ ինձ անհայտ
մի այլ պատճառով Մինայիչը ոչինչ անել չէր կարողացել: Բոլոր ծանոթները
գործից ազատվա՞ծ էին եղել, թե՞ ինչ` գործերը կարգի բերել չէր կարողացել:
Ասենք, եթե նույնիսկ Մոսկվայից որևէ մեկը Հայաստան զանգահարած լիներ
էլ, բան չէր փոխվի: Ջրերն այնպես էին պղտորվել, որ… Հայաստանն անկախու
թյան, ԽՍՀՄ ղեկավարությանը չենթարկվելու ճանապարհ էր բռնել: ՀՀՇ-ի
հակակոմունիստական քարոզչությունը, պարբերաբար կրկնվող ցույցերը,
հանրահավաքներն ու գործադուլներն այնպես էին վարկաբեկել կոմունիստ
ներին, որ ժողովրդի մեջ ծովացել էր ատելությունը կուսակցության ու նրա
անդամների նկատմամբ: Այդ պայմաններում Մինայիչը մի՞թե հաջողություն
կարող էր ունենալ, ախր մոտ քսան տարի շրջկոմի քարտուղար էր աշխատել»:

Գագիկ Գևորգյանի դատարանում տված ցուցմունքից

47

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ավազակի հարձակման հաջորդ առավոտյան Ելենան քաղցր ժպտալով հանդիմանեց.
-Քո գիշերվա արածը տղայություն էր:
-Հա՞,- զարմացավ Տաճատը,- իսկ ի՞նչ կուզենայիր, որ անեի: Նրան կուսակ-
ցական տո՞մսս ցույց տայի, շրջկոմի առաջին քարտուղարի վկայակա՞նս, թե՞ պլենումի
անդամության քո մանդատը: Գուցե թե գրավոր նկատողությո՞ւն տայի անձնական
քարտում գրանցելով:
Կինն զգաց նրա ձայնի միջի պողպատը և լռեց: Լռեց, քանզի գիտեր, որ մի քանի
օր անց բաժանվելու են, գիտեր, որ Տաճատը որքան էլ սիրի, իրեն ենթարկվողը չէ…
Գիտեր նաև, որ Տաճատը իր բնույթով առաջնորդ է: Գիտի` ինչ է անում և ինչպես,
և վստահ էր, որ չի նվնվա երբեք․․․
․․․Մոսկվայից վերադառնալուց հետո տանեցիներին մի նախադասությամբ պա-
տասխանեց.
-Մոսկվայում շունը տիրոջը չի ճանաչում:
Չասաց, թե ինչու էր գնացել, չպատմեց, թե Մոսկվայում որքան խեղճ, ծեծված
ու անտեր է զգացել իրեն: Եթե ժամանակներն ուրիշ լինեին, եթե ժամանակները
խառնված չլինեին և հիվանդ չլիներ Ելենան, ով գիտե, գուցե թե իր հպարտությունը
մի կողմ դներ, նրա ծանոթներին մեջ գցեր… Կուզենար, որ մի որոշ ժամանակով էլ
նույն իշխանությունն ունենար: Երբ մարդուն պաշտոնից հանում են, շատ բաներ
է իմանում, որ առաջ չգիտեր, ճանաչում է մարդկանց և հասկանում, որ նրանք ոչ
թե իր շուրջն են պտտվել, այլ աթոռի, ոչ թե իրեն են պատիվ տվել, այլ աթոռին…
Կուզենար թեկուզ մի կարճ ժամանակով պաշտոնը ետ ստանալ, թեկուզ մի քանի-
սին պատժելու համար:
Հասկանում էր, որ աշխարհում ոչինչ ու ոչ ոք հավերժական չէ, հասկանում էր, որ
մի օր իր տակից էլ են քաշելու աթոռը, բայց այդպես և այդ կարգի չէր պատկերացնում:
Այդ օրվա բյուրոյից հետո իր կողերը երկար ժամանակ ցավում էին: Ցավում էին
այնպես, ասես իրեն իսկապես գետնին գցած ու ոտքերով ծեծած լինեին: Ով գիտե,
գուցե շա՞տ էր ձգվել ու լարվել, մարդկանցից շատ անսպասելի խոսքեր էր լսել:
Զարմանալին այն էր, որ այսքան տարվա աշխատանքի մեջ միայն թերին, վատն
ու ծուռը տեսան և գոնե ձևի համար շնորհակալություն չասացին: Չասացին` Ձեր
խորհուրդները մեզ դեռ պետք են, Դուք փորձառու մարդ եք, Դուք…, Ձեզ…, Ձեր…
Գիտեր` ոչ մի նոր պաշտոնյա հնից խորհուրդ չի հարցնում: Ամեն ոք իր խելքն
ունի և ամեն մեկին թվում է, թե ինքն ամենախելացին է: Բայց ախր ձև կա, չէ՞: Մար-
դուն, ով էլ որ լինի նա, չի կարելի այդպես ոչնչացնել, այդքան ստորացնել: Հասկա-
նում էր, եկածը նոր սերունդ է, ուրեմն նաև նոր մտածողություն, ամեն ինչին հաս-
նելու իր ճանապարհն ունի, բայց նա իր կյանքում նման դատաստան չէր տեսել:
Միայն նիստի վերջում հասկացավ, որ նրանցից յուրաքանչյուրին առաջ մղողը
վիրավորանքը, չհասկացված ու չգնահատված լինելն է: Ոմանք ինչ-որ ժամանակ
ցանկացել են կուսակցության մեջ ընդունվել, ինքը մերժել է: Ինչու՞ է մերժել: Ի՞նչ
իմանա: Հենց միայն նրա համար, որ չէր կարող ամեն մի ցանկացողին այո ասել:
Կուսակցութայն մեջ մտավ, հետո պաշտոնի պիտի ձգտի, ավելի լավ վարձատրվող

48


Click to View FlipBook Version