The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-27 13:41:26

ՆՈՐՔ 2018-III

2018-3

Keywords: armenian,armenia,fiction,literature,modern

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանասիրական գիտությունների
դոկտոր

Թումանյանի ծննդյան 150-ամյակին
ընդառաջ

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
- ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ.
«ՀԱԶԱՐԱՆ ԲԸԼԲՈՒԼ»

Թումանյանը հայ պոեզիայի «Հազարան բլբուլն» է։
Վիկտոր Կոչևսկի

Յուրաքանչյուր արվեստագետի կյանքում միշտ լինում է մի գործ, որն առանձնա-
հատուկ կարևորություն է ունենում նրա համար, որի մեջ նա տեսնում է իր գեղա-
գիտական ընկալումների ամենախոր մարմնավորումը։ Հովհաննես Թումանյանի
համար այդ գործը «Հազարան բլբուլն» է, որը շուրջ երեք տասնամյակ եղել է բա-
նաստեղծի գեղարվեստական մտորումների առանցքը, իսկ կյանքի վերջին օրերին՝
պոեմն ավարտի չհասցնելու ամենամեծ ափսոսանքը.

«Կացեք մի սարքվեմ, նստեմ, պարապեմ, «Հազարան բլբուլս» գրեմ, տեսեք, թե
ինչ է լինելու։ Ինչ «Անուշ», ինչ բան - էնպես մի բան եմ տալու, որ մեր նկարիչները,
երաժիշտները գնան ու գնան, ինչքան նյութ ուզենան՝ թող առնեն»,- ասել է Թումանյանը։

150

Հեքիաթը գրողի ուշադրության կենտրոնում հայտնվել է դեռևս նրա ստեղծա-
գործական կյանքի արշալույսին։ Առաջին անգամ բանաստեղծը «Հազարան բլբուլը»
գրի է առել 1895թ. գարնանը՝ Ջալալօղլուց Դսեղ ճանապարհին, երբ գիշերել է Վարդա-
բլուրում։ Մի ծեր գյուղացու պատմած հեքիաթներից պոետին ամենից շատ դուր է
եկել «Հազարան բլբուլը»։ Այդ օրվանից Թումանյանը ուր եղել է, միշտ ձգտել է լսել ու
գրի առնել նոր ու նոր տարբերակներ։ Երկրորդ տարբերակը նույնպես Լոռում է լսել՝
Ս.Գրիգորի վանքի մոտերքում՝ Ձաղիձորի գոմահանդում մի պարսիկից, լսել է ու
գրի առել նաև Քարինջ գյուղի ջրաղացպանից, Թիֆլիսի բաղնիքի աշխատողներից,
նաև 1901թ., երբ բնաստեղծը Ախալքալաք էր գնացել Փարվանա լիճը և Թմկաբերդի
ավերակները տեսնելու նպատակով։ Թմկաբերդի ճանապարհին՝ կառքի մեջ, նա
ոգևորված արտասանում էր ոչ միայն «Թմկաբերդի առումից», այլև «Հազարան
բլբուլից» հատվածներ։ Ամբողջ կյանքում, ուր որ եղել է պոետը, միշտ հետաքրքրվել
է «Հազարան բլբուլով», ձգտել է ծանոթանալ հնարավոր բոլոր տարբերակներին։
Անի գնալու ժանապարհին երկու օր կանգ է առել Ավետիք Իսահակյանի տանը և
ջրաղացպանից ու գյուղացիներից գրի առնելով հեքիաթներ ու ժողովրդական եր-
գեր, դարձյալ հարցուփորձ է արել «Հազարան բլբուլի» մասին։

Թումանյանը կյանքի ողջ ընթացքում երբեք առիթը բաց չէր թողնում «Հազարան
բլբուլի» տարբերակները գրի առնելու. պատերազմի տարիներն այս իմաստով նույն-
պես բացառություն չէին։ 1914թ. Արևմտյան Հայաստանի Զետկան գյուղում նա գրի

151

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

է առնում «Հազարան բլբուլի» երկու տարբերակ՝ լսելով երկու հեքիաթասաց գյուղա-
ցիների։ Մշտապես լինելով պատմական դեպքերի հորձանուտում՝ նա երբեք չէր
մոռանում արվեստագետի, բանագետի ու բանահավաքի, ազգագրագետի, մշակու-
թային գործչի իր հետաքրքրությունները։ Եվ ահա նրա օրագրում, վիճակագրական
տվյալների, հայերի ու քրդերի ապրելակերպի, կենցաղի, զենքերի, ողջ ու նահա-
տակված մարդկանց ճակատագրերի, պատմական անցյալի և այլ խնդիրների մասին
գրառումների կողքին հայտնվում են «Հազարան բլբուլ» հեքիաթի երկու տարբերակ,
որոնցից մեկը պատմել էր 42-ամյա Սերոբ Մարգարյանը, մյուսը՝ 36 տարեկան Ավե-
տիս Կարապետյանը. վերջինիս պատմածն ուներ «Սինամ թագավորի հեքիաթը»
վերնագիրը։ Երկուսն էլ հեքիաթը լսել էին Կարսում։ Հայոց վշտի ծովում անգամ
գրողը կարողանում էր համադրել հայի ապագայի ու ներկայի համար պայքարող
մարտիկին, ազգի նահապետին, արվեստագետին, հետազոտողին ու գիտնականին,
պատմաբանին ու բանահավաքին։ Օրեր անց, երբ Թումանյանը նորից Զետկանում
էր, նա իր աչքով տեսավ առանց բացառության բոլոր զետկանցիներին, այդ թվում
նաև ասացողներին, խոշտանգված ու Եղեռնի զոհ դարձած։ Գյուղի բնակիչներից
չէր փրկվել ոչ ոք, և եթե Թումանյանը մի քանի օր առաջ դուրս եկած չլիներ այդ
գյուղից, ինքն էլ կդառնար օրերով անթաղ մնացած այդ զոհերից մեկը։ Միայն պա-
տահականությունն ու նախախնամությունը փրկեցին բանաստեղծի կյանքը, իսկ
նա այդ ամենը տեսնելուց հետո չկարողացավ կենտրոնանալ «Հազարան բլբուլի»
մշակման վրա և երբեմն էլ, հուսահատ պահերին, դիակների, արյան ու ավերակ-
ների աշխարհում, խորհեց, թե գուցե մարդը գազանից մարդ չի դառնա, որքան էլ
արվեստի ուժը վիթխարի լինի։

Այսպես բանաստեղծը հավաքել էր «Հազարան բլբուլի» մոտ 60 տարբերակ,
որոնցից 15-ը անձամբ էր գրի առել։ Իսկ գրել սկսել է 1898թ., երբ ավարտեց «Երգչի
վիշտը» հատվածը։ Թումանյանը սովորություն ուներ իր ստեղծագործությունները,
դեռ մինչև լույս աշխարհ գալը, ընթերցել մտերիմների, գրական ընկերների և
նույնիսկ իր զավակների համար, ստեղծագործելու ընթացքում ստուգել իր հղացման,
դեռևս անավարտ երկի ազդեցությունը շրջապատի վրա և շարունակել արվեստում
իր որոնումները՝ ընթերցողի կարծիքի հաշվառմամբ։ Այսպես «Հազարան բլբուլը»
առաջին անգամ քննարկման առարկա դարձավ «Վերնատանը» և հմայեց բոլոր
վերնականներին՝ ասել է թե մեր դասական դարձող մեծերին։ Թումանյանի համոզ-
մամբ Դերենիկ Դեմիրճյանի «Կյանքի տեսիլը», Շանթի «Հին աստվածները» ազդե-
ցություններ են «Հազարան բլբուլից»։

«Հազարան բլբուլը» ի սկզբանե բանաստեղծին հետաքրքրել է որպես մի ստեղծա-
գործություն, որը պատասխանում է մարդկության կյանքում արվեստի նշանակու-
թյան ու դերի հարցերին։ Դստեր վկայությամբ «Թեև… միշտ ոգևորված խոսում էր
«Հազարան բլբուլից», բայց քիչ էր պարապում, մեկ-մեկ։ Երբ տրամադրությունը
լավ էր լինում, հանում էր «Հազարան բլբուլի» պորտֆելը, հատվածներ էր կարդում,
իսկ չգրված տեղերը ոգևորված պատմում։ Թվում էր, թե գրված է արդեն, այնքան
ուժեղ էր տպավորությունը»։

152

Հովհաննես Թումանյանը շատ բարձր էր գնահատում «Հազարան բլբուլի հայ-
կական ժողովրդական տարբերակը։ Համեմատելով արևմտյան «Կապույտ թռչունի»
հետ՝ նա գերադասում է արևելյանը, որը գրողի կարծիքով, «խոշոր առավելություն
ունի՝ սանձարձակ ֆանտազիա, էկզոտիկ բնավորություն, խորություն, նրբություն.
Շատ քչերն ունեն էս տեսակ բան։ Կատարյալ հեքիաթ է։ Միայն հունական միֆո-
լոգիան թերևս ունի էս հարստությունը»։

Վերջին անգամ «Հազարան բլբուլով» պոետը լրջորեն զբաղվել է 1914թ. Ցագվեր
ամառանոցում։ Դստեր՝ Նվարդի վկայությամբ, հայրը թեև թույլ էր ու հոգնած, բայց
«Հազարան բլբուլն» էր գրում երգախառն, պատանիների համար։ Սակայն հերթա-
կան անգամ պատերազմն ու քաղաքական հանգամանքները, համազգային մեծ
ողբերգությունը խանգարեցին։ Թումանյանը մտադիր էր հեքիաթը գրել որպես
դրամատիկական պոեմ, սակայն ինչպես խոստովանում է՝ «ժամանակը չի. Դրա հա-
մար ուրիշ օրեր են հարկավոր, ուրիշ տրամադրություն՝ հանգիստ կյանք ու
հարմարություն, որ ինձ չխանգարեն… էդ հիմա անհնար է»։ Դստեր վկայությամբ
Առաջին աշխարհամարտը սկսելու օրվանից հայրն այլևս չի զբաղվել այդ հեքիաթով,
սակայն իր բոլոր ընկեր-բարեկամների հետ արվեստի մասին գրեթե յուրաքանչյուր
զրույցի պահին հիշատակում էր «Հազարան բլբուլը», ոգևորվում և մշտապես ապ-
րում պոեմն ավարտելու երազանքով. 1919թ. օգոստոսի 14-ին ասել է. «Մեկ էս պոեմը,
մեկ էլ մի քանի դրամա ունեմ սկսած, եթե գրեմ, գոհ կլինեմ. «Հազարան բլբուլը»
գեղարվեստի աշխարհն է - էն կախարդական աշխարհն է, ուր քեզ կտանի ոգևորու-
թյունը։ Ոգևորությունն էստեղ հրեղեն ձին է՝ Պեգասը։ Ոգևորությունը խենթ
է ու սանձարձակ։ Շատ նուրբ պետք է լինել, կոպտությունը նա չի տանի։ Բայց

153

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ոգևորությունը սահման չի ճանաչում՝ նա կտանի, կգնա… զգույշ պիտի լինել, ոսկի
սանձով պիտի պահել - այսինքն՝ չափի զգացումով, որ ամենակարևորն է կախար-
դական աշխարհ մտնելուց հետո»։

1919թ. մարտի 16-ին պոետն ասել է. «Չափը կյանքում և ամեն բանում կարե-
վորագույնն է։ Չափը՝ ոսկե սանձը, մարդը երբեք ձեռից բաց չպետք է թողնի»:
Թումանյանը չէր թաքցնում այն բոլոր խորհրդանիշ ընդհանրացումները, որոնք
պատրաստվում էր արտահայտել հեքիաթի հերոսների, կենդանիների, նույնիսկ
իրերի ու առարկաների ներկայացմամբ: «Հազարան բլբուլում» պատկերավոր եմ
տվել՝ հրեղեն ձին՝ ոսկե սանձով։ Էդ ոսկե սանձը հենց էն չափն է, չափի զգացումը…»

«Հազարան բլբուլի» մասին Թումանյանը խոսում էր ամեն անգամ, երբ զրույցի
թեման արվեստն էր ու նրա դերը, և ամեն անգամ պոետը փորձում էր մեկնաբանել
նաև իր խոհերը, որոնք արտահայտել ու արտահայտելու էր հեքիաթ-պոեմի մեջ։
Բնականաբար մեծ էր ցավն ու ափսոսանքը իր ստեղծագործական ամենանվիրա-
կան ծրագիրն անկատար թողնելու համար. «Ինչքան քար եմ ժողովել, ամեն
տեսակի ու գույնի անգին քարեր՝ գոհար, զմրուխտ, լալ, անվերջ… Ասես մի գեղեցիկ
պալատ պիտի կառուցեմ»։

1922թ. նոյեմբերին՝ կյանքի մայրամուտին, ասում էր. «Խանգարեցին, չթողեցին
մարդ իր գործով կենա… Ի՞նչ եմ գրել մինչև հիմա, մի քանի տող բան, էն էլ ձեռաց,
ոտի վրա, ի միջի այլոց և կամ հիվանդ ժամանակ… Ափսոս, իմ «Հազարան բըլ-
բուլը». Ինձ չորս ամիս է հարկավոր, չորս ամիս հանգիստ թողնեն, չխանգարեն, և
իմ «Հազարան բլբուլը» կգրեմ»։ 1923թ. հունվարի 13-ին կրկնում է. «Ախ, երանի

154

«Հազարան բըլբուլս» գրած լինեի… ինչ լավ կլիներ…»։
Թումանյանի այդ նվիրական երազի մասին գիտեին ոչ միայն մտերիմներն ու

հարազատները, այլև բոլորը... Նույնիսկ Չարենցի՝ մահամերձ պոետին ուղղված
1923թ. հունվարի 1-ի հայտնի նամակում հիշատակվում է «Հազարան բլբուլը».
«Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք, կկազդուր-
վեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ և մանկությունից
և սրտատրոփ սպասում եմ կատարմանը»։

Նույնիսկ հիվանդանոցում զրույցներն այդ մասին չէին դադարում։ 1923թ. հուն-
վարի 21-ին, երբ բժիշկ Սաղյանը հարցնում է, թե ինչու «Հազարան բլբուլը» չավարտեց,
Թումանյանը՝ հիշելով, թե ինչպես 1898թ. լսել էր, որ Շուլավերում Չոբանանց Վար-
դանը «Հազարան բլբուլի» տարբերակներ գիտի ու շտապել նրա մոտ ու տեղում
իմացել, որ նախորդ օրը մահացել է, պատասխանում է․ «Վախում եմ ես էլ Չոբանանց
Վարդանի օրն ընկնեմ, էնքան քաշ տվի, որ էլ չըգրեմ»։ Իսկ մահից մի ամիս առաջ
քաղցկեղով հիվանդ բանաստեղծն ասում է. «Երանի թե «Հազարան բըլբուլս» գոնե
որպես հեքիաթ գրած լինեի, ինչ լավ կլիներ։ Ախ, մի վեր կենամ… հիմա, որ լավացա,
էլ ոչ ոք չի պոկի ինձ իմ գրասեղանից։ Գարունքի հետ «Հազարան բլբուլը», աչքերս
բացվեն, ինչեր եմ թափելու, ինչեր եմ թափելու՝ հեքիաթների, լեգենդների հեղեղ»։

Այնուամենայնիվ պոեմն անավարտ մնաց։ Թումանյանի «Հազարան բլբուլի»
մի քանի հատվածներ էլ, մասնավորապես, սկիզբը, կորան ցարական ոստիկանա-
տանը, երբ 1911թ. հունվարին բանաստեղծին ձերբակալեցին «Հորիզոնի» խմբագրա-
տանը, իսկ նրա բնակարանում, 4 ժամ խուզարկելուց և ապօրինի զենքի պահեստ
չգտնելուց հետո, ոստիկանատուն տարան ձեռագրերի 12 պարկ, որոնց մեջ էին նաև
«Հազարան բլբուլի» ձեռագրերը։ Բանտարկությունը տևեց մեկ օր, արդյունքում ան-
հետ կորան Թումանյանի 2 պարկ ձեռագրերը։

«Հազարան բլբուլը» անավարտ էր, բայց բանաստեղծը միշտ իր երեխաներին
օրինակ էր բերում հեքիաթի հերոս Արեգին, ով իր կամքի ուժով անասելի դժվարու-
թյուններ հաղթահարեց՝ գազանին մարդ դարձնելու համար, կարդում էր պոեմից
հատվածներ։ Սակայն տարիներն անցնում էին, իսկ «Հազարան բլբուլն» այդպես
էլ չէր գրվում։ 1916թ. մայիսի 19-ին բանաստեղծն ասում է. «Կյանքս էլ «Հազարան
բլբուլն» է դառնալու… չի գրվելու, չի լինելու… Ամենալավ բաները հավաքեցի, ամենա-
լավ ճանապարհներն ընտրեցի ու ամենալայն ծրագրերը կազմեցի և ոչինչ չեղավ,
ոչինչ… Բոլոր ծրագրերս խորտակվեցին, հոգիս տակնուվրա եղավ, խանգարվեց…»։

Հիրավի, մեր ժողովրդի համար աննախադեպ ողբերգական ժամանակից, կյանքից
ու շրջապատից ստացած կենսական ազդակները թույլ չտվեցին ավարտել, ամ-
բողջացնել «Հազարան բլբուլը», որն անկատար մնաց, ինչպես Կոմիտասի «Անուշը»,
ինչպես բազմաթիվ հայ արվեստագետների հազարավոր ստեղծագործական ծրագ-
րեր ու նվիրական երազներ։ Թումանյանն իր 50-ամյակի օրերին երիտասարդ գրող-
ների երեկույթին պատմել է, թե ինչպես մի օր Աղայանը կանչել է իրեն և հանձնել

155

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

իր մտահղացած, բայց չգրված երկերի ցուցակը՝ ասելով թե ինքը ժամանակ չի
ունենա գրելու-մշակելու և թող նա շարունակի իր գործը. «Այ սիրելի Ղազարոս, պա-
տասխանեցի, էդպիսի մի ցուցակ էլ ես ունեմ, թերևս դրանից էլ երկար, բա ո՞ՙնց
անեմ։ Ղազարը լռեց»․․․

Ահա այդ ցուցակից է, որ բանաստեղծ Էդվարդ Անտինյանը ընտրեց Թումանյանի
անավարտ մնացած գործերից ամենասիրելին, ամենանվիրականը։ Եվ վիթխարի
համարձակություն էր պետք նրա անավարտ հեքիաթին ձեռք մեկնելու համար։
Լոռեցի Էդվարդ Անտինյանը հայ գրականության մեջ առաջինն էր, որ գնաց այդ հա-
մարձակ քայլին։

***

Համաշխարհային արվեստի և մշակույթի պատմության մեջ հազվադեպ են, սա-
կայն պատահում են արվեստագետներ, որոնք փորձում են իրականություն դարձնել
իրենց մեծ նախորդների անկատար մնացած ստեղծագործական ծրագրերն ու երազ-
ները։ Այդպես Վալերի Բրյուսովն է 1914-1916թթ. շարունակել Պուշկինի «Եգիպտա-
կան գիշերները», Էդգար Հովհաննիսյանը՝ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»
բալետը։ Ֆիրդուսին նույնիսկ իր «Շահ-Նամեի» մեջ ներառել է հազարավոր բեյթեր
(երկտող ոտանավորներ), որոնք գրվել էին նրան նախորդող Դաղիղի կողմից, ով
մահացել էր երիտասարդ տարիքում և չէր հասցրել ավարտել իր աշխատանքը։

Նոր սերունդը ներառում է դասական դարձած նախորդների անավարտ թողած
արվեստի գործերը և ավարտում դրանք՝ դրսևորելով նյութի նկատմամբ իր մտահը
ղացումը, գեղագիտական իր ընկալումը։ Եվ հաճախ հաջողվում է նոր խոսքն ար-
վեստում ներհյուսել նախորդի ասելիքին։

Էդվարդ Անտինյանը, ունենալով Թումանյանի պաշտամունք, առանձնահատուկ
սիրով ու ակնածանքով է մոտեցել բանաստեղծի յուրաքանչյուր բառին ու արտա-
հայտությանը։ Թումանյանի տուն- թանգարանում, դպրոցականների մի միջոցառ-
ման ժամանակ, լրագրողների «Ի՞նչ է տվել քեզ Թումանյանը» ընդհանուր հարցին
Անտինյանը պատասխանել է․ «Ամեն ինչ», ապա խոսքը մեկնել․ «Հայրս հյուլեն է
տվել, Մայրս սրտի տակ ինն ամիս պահել-լույս աշխարհ է բերել, մնացածը տվել է
Թումանյանը»: Անտինյանի պատկերավոր արտահայտությամբ «Ամեն բանաստեղծ
մի Սար է՝ իր աղբյուրներով, իր ծառ ու ծաղկով, իր սարվորներով. Թումանյանը
ամենասառնորակ ու անուշահամ աղբյուրներ, ամենաբուրումնավետ ու երփներանգ
ծաղիկներ, ամենաշատ սարվորներ ունեցող Սարն է. բարձր է, որովհետև բարձր
է նրա գրականությունը, գեղեցիկ է, որովհետև գեղեցիկի լուծույթից է շինած նրա
թանաքը: Գեղեցիկ է Նա ինքը: Մեր Արարատն է Թումանյանը»։

Եվ իրոք, Ամենայն հայոց բանաստեղծի սարը ամենաշատ սարվորներն ու ծա-
ղիկներն ունի, որոնցից յուրաքանչյուրն իր գույներն ու բույրերն ունի։ Եվ նա՝ մեր
օրերի բանաստեղծը դառնում է այդ սարվորն ու փորձում է իրականություն դարձնել
ամենամեծ սարի ամենանվիրական երազանքներից մեկը։

156

Էդվարդ Անտինյանը հանգամանորեն ուսումնասիրել է պոեմի՝ բանաստեղծի թո-
ղած բոլոր սևագրությունները, օգտագործել է յուրաքանչյուր տողն ու բառը՝ գրեթե
առանց միջամտությունների՝ վստահ, որ այդ սևագրություններն անգամ գրական-
գեղարվեստական մեծ արժեք են։ Իր առջև դրված խնդրին հեղինակը մոտեցել է
ամենայն պատասխանատվությամբ։ Դեռևս իր պոեմի ստեղծագործական հղաց-
ման ընթացքում ոչ միայն ուսումնասիրել է այն ամենը, ինչ թումանյանագիտության
մեջ արդեն ասվել էր Ամենայն հայոց բանաստեղծի «Հազարան բլբուլի» մասին,
այլև խորհրդակցել է ժամանակի լավագույն թումանյանագետի՝ ակադեմիկոս Էդ-
վարդ Ջրբաշյանի հետ, և, շարունակելով Թումանյանին, ստեղծել իր պոեմը՝ ան-
վանի գրականագետի ու քննադատի խորհուրդների հաշվի առնելով։ Իսկ որտեղ
ներդաշնակ են քննադատն ու գրողը, այնտեղ շահում է արվեստի գործը։ Բանա-
ստեղծի համար ուղենիշ են եղել Ջրբաշյանի հավաստիացումներն այն մասին, որ
«Թումանյանի «Հազարան բլբուլի» չիրագործված մտահղացումը հայ գրականու-
թյան ամենամեծ կորուստներից մեկը դարձավ»։ Եվ Անտինյանը որոշել է, որ Ամենայն
Հայոցի «ազնվագույն մտահղացումը» չպետք է վերջակետվի։ Այսպես էր խոր-
հում արձակագիր Ալբերտ Հովհաննիսյանը՝ ժամանակին ողջունելով Անտինյանի
«հոգենպաստ ձեռնարկումը»՝ այն համարելով հոգևոր սովի, նաիրյան արմատներից
օտարվելու վտանգի դեմ մի պատվար, մեր համազգային Այգի-Հայրենիքին անհրա-
ժեշտ Հազարան Հավքի, մեր կյանքի հույսի ու լույսի սպասման երգ։ Նրա համոզ-
մամբ Թումանյանի պոեմը «պիտի նորովի գույնով ու խոսքի շքեղությամբ հառներ
Մեծավորի հոգեխորանից ու դառնար ամենաերևելի ընծայագիրը իր ժողովրդին ու
համայն մարդկությանը»։

Կարծում եմ, որ անողոք ու ամենաանաչառ քննադատը՝ ժամանակը, երբ որոշի
ապրող ու մեռնող գործերը, Թումանյան-Անտինյան «Հազարան բլբուլը» կապրի, քա-
նի որ արվեստի ուժի որոնումները կշարունակվեն բոլոր ժամանակներում, և նրանց
երկուսի այս գեղեցիկ հեքիաթը հոգեբանական ու գեղարվեստական նոր խորա-
սուզումների ու վերլուծությունների առիթ կտա։ Անտինյանի գեղագիտական զգացո-
ղությանը, ներքին վերահսկողությանը գումարվել է արտաքին վերահսկողությունը
և նրա գործը դրանից միայն շահել է։

Էդվարդ Անտինյանը պահպանել է հեքիաթում և՛ թումանյանական պատումի
ձևը՝ հեքիաթի չափածո երգախառն ներկայացումը հեքիաթ-պոեմի ժանրում, և՛
Թումանյանի նախանշած հավերժական խորհրդանիշները, թեև ավելացրել է նաև
դրանց թիվը։ Այգին մնացել է բանաստեղծի զգացմունքների աշխարհը, ծերը՝ ան-
հուն, անես, որին ամենքն են նայում, իսկ ինքը՝ ոչ մեկի, որը «սկիզբ ու վերջն է»՝
ժամանակն է։ Ապարանքը, ուր հասնելու համար Արեգը բազում դառնություններ
ու դժվարություններ է հաղթահարում՝ գեղավեստի աշխարհն է։ Իսկ ժամանակը
սովորեցնում է այդ աշխարհին հասնելու համար կյանքի ցավերին նշանակություն
չտալ, մաքառել։ Սինամ թագավորի հեքիաթում՝ վշտերի աշխարհում, սրտագետ
Արեգը մտածում է «սիրտը սերին ինչ արավ, սերը սրտին ինչ արավ»։ Սակայն
վշտերի աշխարհից դուրս գալու ելքը դարձյալ Հազարան բլբուլն է, գեղարվեստի
վիթխարի ուժը։

157

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Էդվարդ Անտինյանի պոեմում ցուցադրվում է արվեստի հզոր ազդեցությունը մար-
դու վրա և այն, որ բարոյական աշխարհում գիտությունն անկարող է, որովհետև,
ինչպես Թումանյանը կասեր, ցավեր կան, որոնց դեմ գիտությունը թույլ է, գեղ-
արվեստը՝ կարող։ Հենց սա է, որ հղացվել ու անավարտ էր մ նացել մեծ գրողի
պոեմում։ Հենց սա է ուղղորդել Անտինյանին, ով ոչ միայն շարունակել է Ամենայն
Հայոցին, այլև առաջադրել երջանկության իր բանաձևը, իր զգացմունքների աշխար-
հում կառուցել է իր ապարանքը, որտեղ գեղարվեստի հզոր ուժին գումարվում է
արդարության զգացումը, սերն ու անաղարտ բնությունը, որտեղ հերոսների երջա-
նիկ ժպիտիների ներքո առկայծում է թումանյանական լույսը։

Այս ամենի միասնությունն է խոստանում գոյությունը՝ այն հեքիաթային, հավերժա-
կան անթառամ այգու, ուր բոլոր ժամանակներում ձգտել ու ձգտելու են ամենքը։
Այդ է վկայում պոեմի Անտինյանի «Անթառամ այգու» ավարտը.

Էսօր էլ դեռ արդար Արեգն ու իր Լուսե տիրուհին
Կրկընում են հազարավոր տարիների հին ուղին։
Ջերմացնում են ու լիացնում իրենց լուսե ժպիտով.
Չեն հարցնում մարդ-կենդանի, ծառ ու ծաղիկ, ցամաք-ծով։
Ազնիվ Հավքն էլ, ոգեշնչված նրանց լույսով կենսատու,
Էն օրվանից մինչև օրըս երգ է ասում իր Այգում։
Ում հասու է նրա երգը, ինքն իրենից վերանում՝
Էն անթառամ այգում է նա ու երբեք չի ծերանում։

Այստեղ հեղինակն ընդգծում է նաև Սայաթ Նովայի բանաձևած ճշմարտու-
թյունը. «Նաքազ մարթն քիզ չի տեսնի, դուն նըրա պա՛սն իս քամանչա՛», ասել է
թե ճշմարիտ արվեստը հասու չէ ամենքին, շատերի համար «պաս» է և նրանց
«չի սպառնում» անթառամ այգին ու հավերժ երիտասարդությունը։ Առհասարակ
«Հազարան բլբուլը» հույսի ու լույսի խորհրդանիշ դիտելը ելակետային է եղել հե-
ղինակի համար։

Էդվարդ Անտինյանի պոեմը առաջին հրատարակությունից առաջ և հետո անցել
է փորձագիտական լուրջ քննություն և ընդունվել է ինչպես մասնագետների, այն-
պես էլ ընթերցողների լայն շրջանակի կողմից՝ սպառվելով մինչև վերջին օրինակը։
Գրականագետ Տորք Դալալյանի գնահատականով պոեմը ամբողջացել է «պատ-
շաճ մակարդակով», պահպանվել են թումանյանական մտահղացումները և պոեմի
հիմնական կառուցվածքը, ոճը և ժողովրդական կոլորիտը։ Լյուդվիգ Դուրյանը վըս-
տահեցնում է. «Բանաստեղծը կարողացել է ամբողջական դարձնել Մեծ Լոռեցու կի-
սատ թողած գործը»։ Իսկ շարքային ընթերցողը՝ մանկավարժ Ջուլիետա Ասատրյանը
Թումանյան-Անտինյան պոեմում հայտնաբերում է իր համար հեքիաթային աշխարհ
մտնող մի բանալի՝ «հրաշագործ մի ուժ, որ կոչվում է Արդարություն, Ճշմարտություն,
երջանկաբեր ուժ, որն անպայման գալու է, և մարդն իր արվեստով ու արհեստով,

158

իր իմացությամբ ու գիտակցությամբ իշխելու է Նորին մեծություն աշխարհին»։ Ճար-
տարապետ Վաչագան Թադևոսյանն էլ՝ պոեմի ընթերցումից հետո, իրեն զգալով
«սարսափելի ուրախ ու տխուր, վեհի ու նողկալիի, փոքրի ու անսահմանի, լույս ու
ստվերի անսահման տիեզերքում», «Հազարան բլբուլից» ստացած իր հրճվանքը
Անտինյանին արտահայտում է չափածոյով.

Նորից առա արմատիս համը. նորից հայացա.
Թումանյանին ավելի սիրեցի, նրանով գտա քեզ…
Իր «Երկու խոսքում» հեղինակը հարց է տալիս. ունեցե՞լ է արդյոք իրավունք իր
անունը դնել Ամենայն հայոց բանաստեղծի անվան կողքին։ Այո, ունեցել է՝ մանա-
վանդ որ անչափելիի հետ չափվելու նպատակ չի ունեցել։ Նա իր արվեստով փորձել
է այս կամ այն կերպ իրականություն դարձնել մեծ բանաստեղծի ամենանվիրական
երազանքներից մեկը, և դա նրան հաջողվել է։ Թումանյանը երբեք չէր դժգոհի, որ
իր միտքն ու զգացմունքները փորձել են թարգմանել մեր օրերում, շարունակել խոր
ակնածանքով ու գեղարվեստական բարձր ճաշակով, ապրել ու ապրեցնել գեղար-
վեստի դերի մասին իր խոհերն ու զգացմունքները, և այդ ամենով ստեղծել ինքնուրույն
ու մնայուն գեղարվեստական մի երկ՝ ամեն հասակի ընթերցողի համար։

159

Հանդեսը տպագրվում է
ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

Համարի տպագրությանը նպաստել է Համազգային հայ
կրթական և մշակութային միությունը

Տեղեկատվական աջակցությունը`
All-Armenia.com

«Նորք հանդես» ՍՊԸ, 2018

160


Click to View FlipBook Version