The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-28 12:15:09

ՆՈՐՔ 2019-IV

2019-4

Keywords: armenia,armenian,fiction,modern,literature

4 / 2019 IS SN 1829-2232 19004

i 97 7182 92 23000

ii

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ,
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1933 ԹՎԱԿԱՆԻՑ
“NORQ” MAGAZINE OF WRITERS UNION OF ARMENIA is being published since 1933

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակելի
Լիլիթ Հովսեփյան . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3

Հայաստանի Գրողների միություն 85
Էդվարդ Միլիտոնյան (խոսք) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6
ՀԳՄ նախկին նախագահները . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 10

Արձակ
Հրաչ Բեգլարյան

Սարյակի պատուհանը (վիպակ) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 32

Գևորգ Գրիգորյան
Հերթական այցը Ֆեմիդային (պատմվածք). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 76

Խոհագրություն
Գրիգոր Ջանիկյան

Հայաստանը Հայաստանում է միայն . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 90

Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան
Քելէր ցոլէր . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 101

Պոեզիա
Կլարա Պողոսյան

Բանաստեղծություններ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 108

Մարինա Գևորգյան
Բանաստեղծություններ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 117

1

Երվանդ Պետրոսյան
Բանաստեղծություններ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 123

Գրախոսություն
Էդուարդ Մկրտչյան

Բանավեճի ընթացքը և ամփոփումը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 128

Թարգմանություն
Ջաո Սի

Բանաստեղծություններ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 144

Թարգմանությունը՝ Շանթ Մկրտչյանի

Պավել Գրուշկո
Բանաստեղծություններ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 147

Թարգմանությունը՝ Շանթ Մկրտչյանի

Գեննադի Այգի
Բանաստեղծություններ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 154

Թարգմանությունը՝ Շանթ Մկրտչյանի

Շապիկին՝ Ռոբ Գոնսալվես.
«Սպիտակ վերմակը», 2003թ.

Համարի ներսում օգտագործվել են
Դարկո Տոպալսկիի, Էվերտ Կոլյերի, Կլիվ Գրեյի աշխատանքները

Գլխավոր խմբագիր և տնօրեն` Լիլիթ Հովսեփյան

Էջադրում և ձևավորում՝ Ռուբեն Գինեյ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ 375019, Բաղրամյանի պող., 3
ՀԵՌԱԽՈՍ` +374 (011) 211933
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]
ՎԿԱՅԱԳԻՐ՝ 44
ԴԱՍԻՉ՝ 77823
ՏՊԱՔԱՆԱԿ՝ 500

«Նորք հանդես» ՍՊԸ, 2019

2

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Հայաստանի գրողների միությունը
85 տարեկան է։

Շա՞տ է, թե՞ քիչ։ Չգիտեմ։ Հատկա-
պես եթե հաշվի առնենք, որ 1934 թվա-
կանից դարեր առաջ էլ եղել են գրական
միավորումներ, ակումբներ, կենտրոն-
ներ, ասոցիացիաներ, վերնատներ, նը-
կուղներ, սրճարաններ ու գաղտնի հա-
վաքույթներ, որտեղ, ինչպես Ավետիք
Իսահակյանն է ասում՝ «էպոխաներ էին բախվում»։

«Էպոխաները» միշտ էլ բախվել են, որովհետև մարդուց են ծնվում, մարդու հետ
են հասունանում, մարդով են ծաղկում, տարածվում ու մեռնելուց՝ մարդուն էլ են
տանում․․․ կամ՝ միասին հավերժանում են։

Հայաստանի գրողների միությունը «էպոխաների» թե՛ մեռնելն է ապրել, թե՛ հա-
սունանալը, թե՛ ծաղկելը, թե՛ ծնվելը՝ երբ բախվում էին գրական հոսանքներն ու
ստեղծագործական սկզբունքները, բովանդակությունն ու վարպետությունը, խիղճն
ու գաղափարախոսությունը և կենաց-մահու կռիվ էին տալիս տաղանդն ու հա-
մակերպությունը։

ՆՈՐՔի այս համարում ՀԳՄ ներկա և նախկին նախագահների խոսքից կարելի է
հասկանալ, թե նրանցից ամեն մեկն ինչ «էպոխա» է ներկայացնում, ինչ խնդիրների
առաջ է կանգնել և ինչ լուծումներ է փնտրել․․․ գտել է, թե չի գտել, փնտրել է, թե
ձև է արել, այնուամենայնիվ փորձել է՝ իր պատկերացմամբ, իր կարողությամբ, իր
ինքնապաշտպանության բնազդի թելադրանքով․․․

Իսկ ես ունեմ իմ գրողների միությունը, որն ինձ հետ է ծնվել։ Մանկությանս
«էպոխան» հյուսված էր «գրողներիմիություն» առեղծվածային հնչյունակապակցու-
թյունից և հեքիաթներից։ Ամեն գիշեր ինձ քնեցնելիս հայրս նոր հեքիաթ էր հորինում՝
ինքը սկսում էր, միասին ավարտում էինք։ Հետո մանկությանս «էպոխան» վերածվեց
գրքի՝ «Հեքիաթներ Լիլիթի համար» նախաբանով, ու ես մինչև հիմա հավատում եմ,
որ Կարուսելի Կանաչ Ձին աշխարհում միակն է՝ ամենախիզախն ու «փախածը»,
որովհետև փախել էր ունայնությունից։ Փոքրիկ Մոծակը, Ծեր Փայտփորիկը, Բարի

3

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Ամպիկը, Շերեփուկն ու Ձկնիկը, բոլոր Նոտաներն ու Տիկնիկները, Կակաչներն ու
Կարմրախայտը, Խատուտիկն ու Տանձի Կորիզը, որ ճախրում են Կանաչ Գորգի
վրա Ընկնող Աստղի լույսի ներքո՝ իմ «գրողներիմիությունն» է։ Ինձ համար ու իմ
մասնակցությամբ հայտնված հեքիաթներով թիթիզանում էի իրենց «գրողներիմիու-
թյուն» ու իրենց հեքիաթներն ունեցող Մհեր Դավոյանի ու Սոնա Մելոյանի առաջ,
իսկ նրանք թիթիզանում էին իմ առաջ, որովհետև իրենք էլ թիթիզանալու հայ-
րեր ունեին․․․

Իմ «գրողներիմիությունը» Կոկտեբելն է, ուր մեկնում էինք ընտանիքով ամեն
ամառ, և որտեղ հայրս Վագիֆ անունով ադրբեջանցի, Եվտուշենկո ազգանունով
ռուս, Մանուկ Մնացականյան հայ գրողների հետ բիլիարդ էր խաղում, իսկ ես,
Դավիթն ու Շողեր Մաթևոսյանները թաքուն ծխում էինք ծովի ափին, նայում էինք
Վոլոշինի պրոֆիլը կրկնող ժայռին ու բամբասում սրանից-նրանից, ով գեշ, փնթի ու
առհասարակ լավը չէր, համ էլ․․․ Համ էլ ջահել էինք, ախմախ ու երջանիկ, որովհետև
«գրողներիմիություն» ունեինք՝ աշխարհը չուներ։

Իմ «գրողներիմիությունը» Ծաղկաձորի ստեղծագործական տունն է, որը հիմա
էլ եմ նաախընտրում, եթե քաղաքից մոտիկ պետք է հանգստանամ․ փակ աչքերով
տեսանելի, անգիր արած դիքը, շքամուտքը, ֆոյեն, դահլիճները, ճաշարանի համու-
հոտը, ու Մովսեսը, ում տարիքն անգամ չգիտեմ, որովհետև գնալով երիտասար-
դանում է, չնայած որ ինչ ինձ հիշում եմ՝ նրան եմ ճանաչել իբրև տնօրեն։

Իմ «գրողներիմիությունը» լուսանկարիչ Բախշին է՝ իր սկյուռի տնակով, եթե
ՀԳՄ շենքը ծառի բուն պատկերացնել՝ աջ կողմից փորած, հավերժ, ինչպես ինքն է՝
ՀԳՄ շենքը, որտեղից ձմեռները խորոված հացի հրավեր է բուրում․․․

Հայաստանի գրողների միությունը 85 տարեկան է։ Շա՞տ է, թե՞ քիչ։ Չգիտեմ։
«Էպոխաների» համեմատ՝ տարիք չունի։ Լա՞վ է, թե՞ վատ։ Չգիտեմ։

Լիլիթ Հովսեփյան

P.S. Քիչ էր մնում մոռանայի․ շնորհավոր Նոր Տարի!!!!

4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

85

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ԽՈՍՔ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հայաստանի գրողների
միության նախագահ

«Յուրաքանչյուր փորձառու և խելամիտ հոբելյարի հատուկ է մի պահ սևեռվել,
անցած ուղին քննել դրվագ առ դրվագ և ապա արդարամտության կշեռքով ու խղճի
մտոք կշռելուց հետո այդ շարժանկարի հում նյութից մոնտաժել, թողնել կարևորը,
արժանին, ուսանելին, առանցքայինը և այդպիսով ամփոփել անցած ճանապարհի
հացը և դնել այսօրվա սեղանին։

Այս կերպը որքան հատուկ է անհատին, նույնքան էլ՝ որևէ կազմակերպության։
Հայաստանի գրողների միությունը 85 տարեկան է։ Նա ետ է նայում և բազմիցս
վերլուծված ինքնակենսագրության էջերում չի կարող վերստին չտեսնել ստեղծա-
գործական հաջողություններ, ցավ ու դառնություն, ստալինյան բռնապետության
դաժան արհավիրք, որին զոհ գնացին մեր մեծերից Չարենցը, Բակունցը, Թոթո-
վենցը։ Դատապարտելով անհատի պաշտամունքի համատարած մամլիչի գազա-
նային դեմքը, հոբելյարը ցավով և ինքնադատության խիզախումով փաստում է, որ
այդ մսաղացի ատամների տակ հայ գրողներից ոմանք չէին խորշում նետել իրենց
գրչակից ընկերների մարմինն ու հոգին։
Մխիթարականն այն է, որ բազմաթիվ գրողներ պահպանեցին տաղանդավոր
մարդուն առանձնացնող մաքուր և աննախանձ կենսակերպը․․․ Ի հեճուկս այս դժնի
տարիների, հայտնվել էին երիտասարդ տաղանդավոր գրողներ, որոնց մի մասին
ոտնատակ կտա 2-րդ համաշխարհային պատերազմը, մյուսները կդիմանան ու
կստեղծեն բարձր գրականություն։ Գրչի և զենքի միասնության ժամանակ էր։
Մեծ եղեռնի վերքերը չէին սպիացել, բայց դրա մասին խոսելն ու գրելը ազգայ-
նության պիտակով էր հաճախ նշավակվում։ Մնում էր պատմության խորքերից պեղել
հայրենապահպանության ու ազգային նկարագրի կարևորությունը հաստատող թե-
մաները, որոնց հիմքի վրա ստեղծվեցին կոթողային վեպեր, պոեմներ, դրամաներ․․․
Պատերազմն ավարտվեց, սակայն ազգային մտածողության դեմ թաքում և բա-
ցահայտ պայքարը վերջ չունեցավ։ Դրան գումարվեց ֆորմալիզմի անվան տակ մշա-

6

կույթի ու գրականության հալածանքը։ Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը և այլ
գրողներ բանտերում և աքսորավայրերում էին։ Պատերազմի տարիներին թրծված
սերունդ կար, որը ոտքի էր կանգնել, փորձում էր արգելված հանճարեղ գրքերի
ընթերցողն ու նրանց հեղինակների ավանդների շարունակողը լինել։

Ժողովուրդը գրականության մեջ փնտրում էր ճշմարտություն, ազատություն,
հայրենասիրություն։ Խրուշչովյան ձնհալից հետո 60-ականների սերունդը բացված
առագաստներով մղվեց Արևմուտք և Արևելք, անցյալի ու ներկայի՝ նախկինում արգել-
ված թեմաների դյութիչ տարածքները։

Եկավ նաև «Գարուն» ամսագրի ժամանակը։ Այս հզոր թափի հզոր ակորդն համ-
ընկավ գորբաչովյան պերեստրոյկան լուրջ ընդունած Լեռնային Ղարաբաղի ու Հա-
յաստանի ընդվզման հետ։ Արցախի և Հայաստանի գրողների միությունները կիզա-
կետում էին։ Երկրապահի շտաբը ՀԳՄ շենքում էր։ Բանակաշինության, անկախ
պետականության կառուցման գործում և պատերազմի դաշտում գրողների անուն-
ները ետին շարքերում չէին։ Նորից գրչի ու զենքի միասնության ժամանկն էր։

Խորհրդային միության անվանի գրողների շարքում հռչակվում էին հայ բա-
նաստեղծների ու արձակագիրների անուններ, նրանց գրքերը թարգմանվում էին
օտար լեզուներով։ Տպաքանակները վայել էին աշխարհի մեկ վեցերորդ մասը տիրա-
պետող երկրին։ Հոնորարները զգալի էին, սոցիալական հարցերը լուծվում էին
պետական միջոցների հաշվին։ Սակայն ոչ ոք չի կարող ժխտել, որ այս ամենի հետ
գործում էին նաև հանրապետությունների միջև քանոնով գծված սահմանները,
միակուսակցականության ու գաղափարախոսության ոչ պակաս սահմաններն ու
սահմանափակում ները։

Խորհրդային Միության փլուզումից հետո շատերը մտավախություն ունեին, թե
անկախացած Հայաստանի Հանրապետությունը կարող է մնալ հսկա պետության
փլատակների տակ, սակայն դժվարին մաքառումով ոչ միայն կանգուն մնաց, այլև
Արցախին թիկունք եղավ, հայության միասնականության հրով թրծվեց Հաղթանա-
կի սուրը։

Վերջին տասնամյակում անուրանալի ջանքով ՀԳՄ-ն ընդարձակեց հայ գրա-
կանության քարոզչության և տարածման սահմանները, բազմաթիվ լեզուներով
հրատարակվեցին հայ գրողների գրքեր, անթոլոգիաներ։ Ավանդական դարձան
սփյուռքահայ և օտարագիր հայ գրողների համաժողովները։ Փաստենք, որ այլևս
ՀԳՄ անդամ են սփյուռքահայ գրողները։

Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելուն, կարծում ենք, նպաս-
տել էր նաև Հայաստանի գրողների միության գործունեությունը, նրա ներկայու-
թյունը բազմաթիվ միջազգային գրքի ցուցահանդեսներում, փառատոներին։

Այժմ ՀԳՄ-ն ունի իր հրատարակչությունը, տպարանը։ Նրա անմիջական գլխա-
վորությամբ են վերականգնվել Մանկապատանեկան գրքի շաբաթը, Թարգմանչաց
տոնը, Վարդատոնը, Գիրք նվիրելու օրը, դասական գրողների մեծարման օրերը։
2013-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց պոեզիայի միջազգային
փառատոն։ Գործում է գրական մամուլը։

7

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ԽՈՍՔ

Մեր Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները աշխարհում, երևի, եզա-
կի, անվճար հանգստանալու և ստեղծագործելու հնարավորություն են տրամա-
դըրում մեր միության անդամներին։

Որոշակի գործունեություն է ծավալել Համահայկական գրական հիմնադրամը։
Սակայն պիտի նշենք, որ այսօրվա ընդարձակված գրական դաշտի կարիքները
համարժեք պետական և մասնավոր աջակցության պահանջ ունեն։
Մինչև 2017թ․ ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրով
հրատարակվում էին ժամանակակից գրողների գրքերը, և առանձնապես որևէ
խոչընդոտ չկար։ Չկա մի լավ գիրք, որը ներկայացվել է ու չի տպագրվել։ Իսկ ինչ
վերաբերում է այն կարծիքին, թե նաև թույլ գրքեր են տպագրվել, ապա այդ թույլ
կամ ուժեղ գրքերը պիտի գրականագետները, քննադատները մեկնաբանեին, վեր-
լուծեին, գնահատեին։ Այդ ամենը որակելու դերակատարումը նրանց է պատկա-
նում, քանի որ միշտ էլ հնարավորություն է եղել տարբեր հարթակներում գնահա-
տելու այդ գրքերի որակը։
Ուզում եմ նաև խոսել երիտասարդ գրողների նկատմամբ մեր վերաբերմունքի
մասին։ Ամեն տարի Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի է ունե-
նում երիտասարդ գրողների համաժողով, որտեղ քննարկվում են գրականության
հարցեր և որով, սակայն, մեր աշխատանքները երիտասարդության հետ չեն ավարտ-
վում։ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ համատեղ կազմակեր-
պած երիտասարդ գրականագետների նիստից հետո որոշեցինք ժամանակակից
գրականության վերաբերյալ երիտասարդ քննադատների համար մրցանակաբաշ-
խություն կազմակերպել, ամփոփումը նշանակված է ամեն տարվա դեկտեմբերին։
Ի դեպ, որոշ գրական ամսագրերի և թերթերի խմբագիրները նշանակվել են
երիտասարդ գրողներ և գրականագետներ։ Իսկ որևէ շնորհքով երիտասարդ գրող,
եթե դիմել է ՀԳՄ ընդունվելու շարքերը, աջակցվել է։
Ընդլայնվել է նաև ՀԳՄ-ի հետ համագործակցող երկրների քարտեզը։ Մեզ հետ
ավանդաբար աշխատող Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Սերբիայի, Սլովակիայի,
Ռումինիայի, Գերմանիայի թվին գումարվել է Չինաստանը, Վիետնամը, Լեհաստանը,
Բելառուսը, Լիտվան, Ղազախստանը։ Այստեղ պետք է հաշվի առնենք նաև գրող-
ների անձնական կապերը, որոնք հաճախ օգտակար են լինում ընդհանուր գրա-
կանությանը։
Մեր լավագույն ավանդույթները շարունակվում և շարունակվելու են։ Եվ գուցե
ես միամտորեն կարծում եմ, որ գրականությունն է մեր պատմության, պետակա-
նության և ապագայի անկյունաքարը, բայց երբ այսօր ոմանք վիճարկում են ՀԳՄ
և մյուս ստեղծագործական միությունների լինել-չլինելու հարցը, ուզում եմ ասել․
մարդկությունը, բարեկամներ, գնում է միությունների, այսինքն՝ ընկերակցություն-
ների ստեղծման ճանապարհով։ Փաստերը հայտնի են։ Գրողների միությունը այսօր
ևս մնում է գրական մշակների օջախ, նրանց հոգսը, որոշ առումով գրական կյանքը
կազմակերպելու կառույց։ Այնպես որ ՀԳՄ-ն իր կառուցողական կեցվածքը կցուցանի
նաև ապագայում, հարստանալով յուրաքանչյուր գրողի հոգևոր տուրքով»։

8



ՀԳՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

ԴՐԱՍՏԱՄԱՏ ՏԵՐ-
ՍԻՄՈՆՅԱՆ

1934-1937

«․․․Արդի հայ գրականությունը հին գրականությունից տարբերվում է ոչ միայն
նրանով, որ նա զարգանում է բոլորովին այլ հիման վրա, այլև նրանով, որ այդ գրա-
կանությունը, երեք դարի ընդմիջումից հետո, զարգանում է երկրի ներսում։ Այս հան-
գամանքը արդյունք է այն բանի, որ Հայաստանը գտնվում է սովետական հանրա-
պետությունների ծոցում․․․

Հայաստանի գրողների միությունն ունի մինչև 90 անդամ․․․ վերջերս ավարտ-
ված համագումարը ցույց տվեց բոլոր գրողների ուժերի միասնությունը և գրակա-
նության որակի համար իդեոլոգիական սխալների դեմ պայքարելու բարձր գիտակցու-
թյունը․․․ Գրողների համամիութենական համագումարին Հայաստանի գրողները
պատրաստվում էին ութ ամիս։ Այդ ժամանակամիջոցում ստեղծագործական դիս-
կուսիաներ ծավալվեցին․․․ Քննարկման ենթարկվեցին գրեթե բոլոր գեղարվեստա-
կան երկերը, որ լույս էին տեսել Հայաստանում ԿԿ-ի որոշումից հետո․․․ նաև Մաքսիմ
Գորկու ցուցումները լեզվի մաքրության մասին․․․

Սովետական Հայաստանի գրականության մեջ հայ ժողովրդի անցյալը վերջին
տարիների նշանակելի թեմաներից մեկն է հանդիսանում․․․ այդ խնդրի վրա մեր մի
շարք շնորհալի գրողները սայթակում են և առանձին սխալներ ցուցաբերում․․․ Այդ
սխալները մատնանշվել են նաև համապատասխան պարտիական որոշումների
մեջ․․․ Գրողներ Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին, Ակսել Բակունցը, Վահան Թո-
թովենցը, շոշափելով Հայաստանի պատմությունը, թույլ են տվել սխալներ, որոնց
մեջ դրսևորվում են այդ անցյալի որոշ իդեալականացում նրանց կողմից․․․ անցյալի

10

դասակարգային պայքարի ոչ բավարար բացահայտում․․․ Սխալների հեղինակները
իրենց ելույթների մեջ ընդունեցին իրենց սխալները․․․ Մեր բոլոր գրողների հետ
միասին արձանագրում ենք, որ մեր գրական քննադատությունը չի կանգնած մեր
պահանջների և մեր խնդիրների մակարդակի վրա․․․ և գրականությունը տակավին
ետ է մնում կյանքից։

Առաջին համագումարը հզոր խթան կհանդիսանա մեր սովետական գրականու-
թյունը դեպի գեղարվեստական նոր բարձունքներ շարժելու համար։

1934թ.»

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

1944-1946

«Հարգելի ընկեր Սելիվանովսկի,
Ստացա ձեր թիվ 1543 նամակը՝ հասցեագրված իմ անունով։ Ձեզ հետաքրքրող
հարցերի մասին պաշտոնական տեղեկանք տալ անհնար է, քանի որ չկան ֆ‎ինան-
սական միջոցներ մեր արձանագրությունները ռուսերեն թարգմանելու համար։ Բացի
այդ, ազատ ռուսերենին տիրապետող ընկերները գտնվում են արձակուրդում տար-
բեր վայրերում։ Կրկին անձամբ եմ գրում։
Ձեր առաջին հարցին՝ ինչու է արգելակվել մեր ամսագրի լույսընծայումը, պա-
տասխանում եմ հետևյալը։ Մինչև Հայաստանի երկու գրական խմբերի՝ Ասոցիա-
ցիայի ու «Նոյեմբերի» միավորման կոնֆ‎ երանսը, Հայաստանի Կենտկոմը մեզ հնարա-
վորություն չտվեց հրատարակել ամսագիրը՝ առաջ քաշելով այն փաստարկը, թե

11

ՀԳՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

երկու խմբերի պայքարի պայմաններում աննպատակահարմար է․․․
․․․Երկրորդ հարցի մասին։ Հանրապետական մասշտաբով մեր աշխատանքը

թույլ է, քանի որ այդ բանի համար չկան նյութական հնարավորություններ։ Չկան
միջոցներ ասոցիացիայի տեղական կազմակերպություններին նամակներ ու շրջա-
բերականներ առաքելու համար։ Աշխատանքն ընթանում է միայն Էրիվանում, որ-
տեղ ձմռանը մենք մի շարք ելույթներ ունեցանք․․․ կամակերպել ենք մի շարք գրա-
կան երեկոներ բանվորական ակումբներում․․․

Երրորդ հարցին։ Ազգային փոքրամասնությունների գրողներ Հայաստանում
համարյա գոյություն չունեն, բացի երկու մուսուլման ընկերներից, որոնցից մեկը
գրում է հայերենով։ Մեր կողմից կազմակերպվեց պատանի գրողների թուրքական
խումբը, որը լուծարվեց, քանի որ մենք չկարողացանք ցուցաբերել անհրաժեշտ կա-
ռավարում։ Հույս կա, որ աշնանը հնարավոր կլինի վերակազմավորել թուրքական
խումբը անհրաժեշտ նյութական և տեխնիկական միջոցների խնայման դեպքում։

Չորրորդ հարցին։ Քանի որ վերագրանցման աշխատանքները դեռ չեն ավարտ-
վել, հնարավոր չէ ձեզ պատասխան տալ Ասոցիացիայի ներկա կազմի մասին։ Մո-
տավորապես այսպես է. անդամների ընդհանուր թիվը,- հաշվելով նաև գավառ-
ները,- 85 է, որից մոտ 25 տոկոսը բանվորներ, 50 տոկոսը՝ գյուղացիներ և 25 տո-
կոսը՝ ծառայողներ։ Ասոցիացիան «Նոյեմբեր» խմբի հետ միավորելուց հետո մենք
մտածում էինք, որ համերաշխ կաշխատենք։ Նոր վարչությունը ընտրվեց կուսակ-
ցական սկզբունքով, սակայն «Նոյեմբերի» մի քանի անդամներ շարունակեցին իրենց
անկումային տրամադրությունները գրականության մեջ և իրենց պարտվողական
աշխատանքը միությունում։ Այսպես, Մկրտիչ Արմենը գրեց մի շարք պոռնոգրա-
ֆի‎ ական ստեղծագործություններ, նույնիսկ մեծ պոեմ՝ ոչ անհայտ Բարկովի պոեմի
նմանությամբ։ Գուրգեն Մահարին գրեց մի ամբողջ շարք անկումային բանաստեղծու-
թյուններ, որոնց մի մասը,- կազմակերպության կարգապահությանը հակառակ,-
տպագրեց, իսկ մնացած մասի ձեռագրերը անլեգալ ճանապարհով տարածում է
երիտասարդության շրջանում․․․ Այդ նույն Մահարին սրանից մեկ շաբաթ առաջ ան-
լեգալ կերպով գրել է մեկ այլ բանաստեղծություն՝ «Մայրամուտ» վերնագրով, որը
հրապարակվեց մեր վարչության ֆրակցիայում... Ֆրակցիայի նիստը միաձայն
որոշեց, որ Մահարին արդեն հասել է մինչև բացահայտ հակահեղափոխական
գաղափարախոսության և նրան վռնդեց պրոլետարական գրողների կազմակեր-
պությունից։ Գուրգեն Մահարու եղբայրը՝ ընկ. Խորեն Ռադիոն, որը նույնպես մեր
միության անդամ է, ոչ միայն թաքցրել էր իր եղբոր հակահեղափոխական տրա-
մադրությունները, այլ նույնիսկ Էրիվանի կազմակերպության ընդհանուր ժողո-
վում ուղղակի պաշտպանեց նրան։ Օրերս ընկ. ընկ. Խորեն Ռադիոն և Մկրտիչ
Արմենը միանալով Գուրգեն Մահարու հետ՝ «Մարտակոչ» թերթում տպագրե-
ցին հայտարարություն այն մասին, որ իրենք դուրս են գալիս Պրոլետգրողների
ասոցիացիայից․․․ Չնայած այս բոլոր դժվարություններին, մենք կարող էինք արդյունա-
վետ աշխատել, եթե լինեին ֆինանսական միջոցներ․․․ Պարբերական արդյունավետ
աշխատանքի համար՝ կազմակերպչական, քարոզչական, տեղեկատվական և այլն,

12

մեզ անհրաժեշտ է ամեն ամիս նվազագույնը 150 ռուբլի, իսկ ամսագրի կոկիկ
հրատարակման համար՝ 500 ռուբ.․․․ Ի դեպ, պետք է ասել, որ ՎԱՊՊ-ի քարտուղա-
րությունը հաճախ մոռանում է մեր կազմակերպությանը ֆինանսական օժանդա-
կության իմաստով։ Այն դեպքում, երբ Վրաստանի պրոլետգրողների ասոցիացիայի
հայկական սեկցիան, որի գաղափարական գիծը ենթակա է մեծ հարցական նշանի
այն պատճառով, որ այն իրականացնում է հայկական ուլտրավորոնական Սուրխա-
թը, ամսագրի հրատարակման համար ստանում է 1000 ռուբ., մեր Ասոցիացիան
ոչինչ չի ստանում։ Այն դեպքում, երբ Վրաստանի ասոցիացիան ունի երկու ամսա-
գիր՝ հաստիքային խմբագիրներով, հաստիքային պատասխանատու քարտուղա-
րով, նրբագեղ սեփական տուն, ընթացիկ գործերի համար ամսական ստանում են
500 ռուբ., նույնը և Ադրբեջանական ասոցիացիան, մենք ոչինչ չունենք և ոչինչ չենք
ստանում՝ չնայած նրան, որ մեր Ասոցիացիան ամենահինն է Անդրկովկասում։

Պատրաստ են մեր ամսագրի առաջին համարի նյութերը։ Ամսագրի խնդիրն է
գրականության մեջ պայքարը․․․ ընդդեմ Եսենինշինայի, որի արտահայտիչները Հա-
յաստանում հանդիսանում են Չարենցը, Մահարին, Արմենը, Ռադիոն և ուրիշներ․․․
Ամսագիրը լինելու է մասսայական բնույթի և լույս է տեսնելու յուրաքանչյուր ամիս։
Էներգիա և արտադրանք շատ կա։ Սակայն չկան օբյեկտիվ, առաջին հերթին՝ ֆ‎ ինան-
սական միջոցներ․․․ Ձեր ուղարկած փողերը չենք ստացել։ Խնդրում ենք շտապել։

Ընկերական ողջույններով՝ Հայկ. ՊԳԱ վարչության քարտուղար Նաիրի Զարյան։

5.07.1927 թ., Էրիվան

P.S. Չնայած նրան, որ «Նոյեմբերի» երեք նախկին անդամներ՝ Մահարին, Արմենը
և Ռադիոն բաժանվել են մեզնից և տեսականորեն, և գործնականորեն, սակայն դրա
մնացած հիմնական մասը ձուլվել են մեզ ու աշխատում են մեզ հետ ընկերական
հարաբերություններով և միաժամանակ պայքարում են մեզ հետ միասին ընդդեմ
այդ եռյակի։ Նրանցից Սարյանը Ասոցիացիայի ամենամեծ կազմակերպության՝
Էրիվանյան կազմակերպության քարտուղարն է։ «Նոյեմբերի» նախկին պարա-
գլուխը՝ Չարենցը քրեական հանցագործության համար հեռացվել է կուսակցությու-
նից և արտաքսվել է Սով. Հայաստանի սահմաններից դուրս։ Նա գտնվում է Թիֆ-
լիսում, հայկական Վորոնսկու՝ Սուրխաթի աջակցությամբ, հենվելով վերը հիշա-
տակված եռյակի վրա, ցանկանում է կրկին գրական խմբակ կազմակերպել «Պե-
րեվալի» նմանությամբ»։

13

ՀԳՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

1946-1957

«Սիմոն Վրացյանին 23 ապրիլի, Ժնև (1911-1913)
«Սիրելի՛ Սիմոն
Հազար ներողություն, որ մինչև այժմ քեզ նամակ չգրեցի և բան չղրկեցի, պատ-
ճառը նզովված տրամադրությունս է, դրամական դրությունս է, հետո բնավորու-
թյունս էլ, գիտես էլի, թույլ տեսակներից է, քար ու կիր չէ հիմքս, բայց ես մեղավոր
չեմ, այդպես եմ ծնված, և հանգամանքներն էլ այնպես եկան, շարվեցին, որ պակասը
լրացրին: Ասում են՝ ամնիստիա. Ռուսիայից լավ բան մի սպասիր, այդ թանձր խա-
վարի մազութե ծովից, անվերադարձ է մեր ճանապարհը, գլուխդ կախիր ապրիր
և գերեզմանիդ տեղը որոշիր մի տեղ: Ի՞նչ ես մտադրում անել, ու՞ր պետք է մնաս
հաջորդ տարին. կարծեմ որոշել էիր միայն երկու տարի մնալ այդ դոլարների աշխար-
հում: Իսկ ես գիտեմ՝ ինչ պիտի անեմ, ուր գնամ, ուր մնամ: Պոլսից զահլես գնաց,
իսկ Կարին, Տրապիզոն մի՞թե կարելի է... Պարապմունքներս շատ վատ են գնում,
սիրտս կոտրված է, մյուս կողմից էլ՝ ընտանիքս շատ է խանգարում: Համբերենք,
տեսնենք՝ ի՞նչ կլինի:
Սիրելի՜ս, ուղարկում եմ այս 6 կտոր բանը, որոնք որ սրանցից հարմար ես գըտ-
նում, դիր «Սանասարյան»-ի թվում, իսկ մնացածները զետեղիր «Հայրենիք»-ի սո-
վորական թվերում, ավելի լավերը չունեի: Սրանից հետո առանց այլևայլի միշտ կու-
ղարկեմ նյութեր՝ ինչ որ պատահի:
Հետո մի բան. արդյո՞ք չես կարող մի 100 ֆրանկ ավանս ուղարկել՝ ի հաշիվ
ապագա հոնորարի՝ չհաշված «Սանասարյան»-ի թվինը անշուշտ: Եթե ուղարկես,
շուտ ուղարկիր և այն էլ «Դրոշակ»-ի հասցեով, հայերեն մակագրությամբ ինձ հանձ-

14

նելու. ես մտադիր եմ մոտ օրերս գյուղ տեղափոխվել՝ ավելի լավ պարապելու հա-
մար: Ձեռքիս տակ շատ բաներ ունեմ, բայց մշակելու կարիք կա, իսկ ժամանակ
թեև շատ ունեմ, բայց հոգեկան և դրամական աններդաշնակության շնորհիվ՝ տա-
րիներս անցնում են անպետք, անօգուտ: Իմացած եղիր, որ այդպես է հայ համարյա
թե ամեն մի գրողի դրությունը: Եկ մի նզովիր այսպիսի կյանքն ու ազգը, առանց
շաբլոնի խոսք ասելու - մենք նահատակներ ենք: Անցյալները Վիեննայում, ճաշա-
րանում, պատահաբար խոսակցություն բացի մի մարդու հետ, դուրս եկավ մի սեր-
բիացի կոշիկի վաճառական, որ եկել էր Վիեննա՝ գնումներ անելու: Երբ իմացավ,
որ հայ գրող եմ, նա բաժակը վերցրեց և ասաց. «Ուրեմն գործ ունեմ մի իսկական
նահատակի հետ, որովհետև փոքր ազգի գրողները այդպես են...»: Մի կոշիկի վա-
ճառական հասկանում է այս, բայց մեր հայ ինտելիգենցիան չկարծեմ թե հասկա-
նա: Վերջապես:

Ամեն կողմից վատ ենք - անձնական վիճակ, ազգային վիճակ. դեհ, քար եղիր, որ
դիմանաս, և՛ գրես, և՛ ոգևորես: Անմիտ խոսքեր: Եվ մեզ վիճակվեց այդ ծանր խաչը,
որի տակ կքեցին Մ. Նալբանդյանի պես հոգիները (ես ասում եմ իմ հիշողության
առթիվ, երբ նա գրիչը հանդիսավոր կերպով կոտրել է՝ այլևս չգրելու համար»): Ջերմ
համբույրներ՝ քեզ և բոլոր լավ ընկերներին:

Քո՝ Ավետիք»

«Հովհաննես Ղանալանյանին 27 հոկտեմբեր, 1939, Մոսկվա

Սիրելի՛ Օննիկ
Շնորհակալությամբ ստացա ուղարկածդ «Խ/որհրդային/ գրականություն»-ը և
ժամանակ գտա այս շրջապտույտի մեջ կարդալու հոդվածդ: Ամենից առաջ ասեմ, որ
թուղթ չունենալու պատճառով բաց նամակի վրա եմ գրում: Գրել ես շա՛տ սրտանց,
ջերմությամբ, սիրով, դրա համար հատկապե՛ս շնորհակալություններս: Քննադատը
պիտի սիրե հեղինակին, որ հասկանա նրան. երբ սիրում ես, հասկանում ես: Երբ
հասկանում ես, կսիրես: Հետո երևում է, որ իմ մասին նախկին գրածները բոլորը
կարդացել ես, նաև իմ գրեթե բոլոր գրածները: Շատ լավ ուսումնասիրություն է, լրիվ
է և լուրջ, միայն մի երկու կետի մասին խոսք ունեմ ասելու: Նա էլ Երևանում կասեմ․․․»։

«Կամսար Գրիգորյանին 14 փետրվարի, 1954, Երևան

Շա՛տ սիրելի Կամսար
․․․Քո` ամիսների ընթացքում ինձ ուղարկած բոլոր նամակները, գրքերը, թերթերը
լրիվ ստացել եմ: Միայն ծուլությունը և ծերությունը չէին պատճառները չպատասխա-
նելուս, այլ երկարատև հիվանդությունը: Այս տարի Հայաստանում գրեթե Երևանի
տարեգրությունների մեջ չեղած սառնամանիք էր: Քաղսովետը չէր նախատեսել և
չէր ապահովել բնակչությանը վառելիքով. գրեթե ամեն տուն և հիմնարկ ցուրտ էր,

15

ՀԳՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

մեր բնակարանը նույնպես ցուրտ էր: Ես դեկտեմբերի վերջերին մրսեցի և հիվան-
դացա: 5 միլիոն պենիցիլինը փրկեց ինձ... Հիմա լավ եմ, տնից համարյա դուրս չեմ
գալիս: Դեռ ցուրտ է, իհարկե, ո՛չ դեկտեմբերի և հունվարի պես:

Դեռ թույլ եմ, մինչև եղանակները չլավանան, մինչև գարունը չգա, չեմ կազդուրվի:
Երևի գիտես, որ վերջին ամիսներս Հայաստանում մեծ աշխուժություն էր տիրում`
ժողովներ, քննադատություններ, տեղաշարժեր: Առաջին քարտուղարին հանեցին,
թռան Զավեն Գրիգորյանը, Օ. Մամիկոնյանը և ուրիշներ: Բերիայի խայտառակ
անկումը և արժանի պատիժը շատ ուրախացրեց մեզ: Այլևս հայ ժողովրդի գլխին
չարիք նյութող չկա, հայ ժողովրդի դահիճը չկա:
Լսեցիր, որ Դ. Դեմիրճյանին ակադեմիայի իսկական անդամ ընտրեցինք, արժանի էր:
Էլ էնպես նորություններ չունենք, սակայն սպասում ենք: Սիրելի՛ս, հատկապես
շնորհակալ եմ Խրիստո Բոտևի ոտանավորի համար, որն ինձ շատ հանգստացրեց:
Հեղինակները (գրականության պատմության մեջ հայտնի է) հաճախ ազդվում են
ուրիշներից կամ ժամանակի աթմասֆերան է ներշնչում իրար նման բաներ` հեղինակ-
ների միջև, բայց այս կոնկրետ դեպքում ես երբեք չեմ ազդվել Խրիստո Բոտևից:
Պարզապես չեմ կարդացել նրա բանաստեղծությունները, թեև կարդացել եմ նրա
մասին, կենսագրությունը: Ոգևորվել եմ նրանով իմ ջահել ժամանակը. թերևս գուցե
կենսագրության մեջ դրա գործերից տողեր բերված լինեին, բայց հաստատապես
պնդում եմ, որ իմ ոտանավորը չի կրում, չի կրել նրա չգրված բանաստեղծությունից:
Քո բերած ոտանավորն էլ նույնն է ապացուցում: Տիխոնովը ենթադրել է` հայդուկի
մահը, Բուլղարիայի ազատագրական կռիվներ, ուրեմն` հայկական պոետ, հայ հայ-
դուկի մահ: Պրծավ գնաց: Թերևս նա այս դիտմամբ է արել` այդ ոտանավորիս աս-
պարեզ տալու համար:
Երկարացրի, հերիք է: Ե՞րբ ես գալու նորից Հայաստան: Ես ամառը չեմ որոշել
տեղ գնալ, բայց մերոնք կտանեն: Սրտագին բարևներով`

Ավետ․ Իսահակյան»

16

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆ

1959-1975

«Ներքին գրախոսություն, 1961թ․

«Նավը լեռան վրա». այսպես է վերնագրված Ամերիկայում ապրող նշանավոր հայ
գրող Կոստան Զարյանի վեպը, որը լույս է տեսել 1943 թվականին: «Այս վեպը բուն
իմաստով պատմական վեպ չէ,- գրում է հեղինակը,- այլ պատմությունը մի քանի
հայ հոգիների, որոնց վիճակված էր ապրել մեր ազգային կյանքի ամենաբախտորոշ
շրջաններից մեկում»: Վեպում նկարագրվող ժամանակաշրջանը՝ 1918-1920 թվական-
ները, իսկապես բախտորոշ ժամանակաշրջան էր մեր պատմության մեջ․․․ Ճիշտ է
հեղինակի այս հավաստումը, որ վեպը պատմական վեպ չէ. ավելին, մեր կարծիքով
այն նույնիսկ վեպ չէ սովորական առումով, այլ յուրատեսակ փիլիսոփայություն
ժողովրդի ճակատագրի վերաբերյալ՝ հենված բախտորոշ մի ժամանակաշրջանի
իրադարձությունների վրա:

Կ. Զարյանը ճշմարտացի և ցայտուն գույներով պատկերել է ժողովրդի սոսկալի վի-
ճակը. քաղցը, սովամահությունը, կամայականությունը դաշնակցության տխրահռչակ
տիրապետության շրջանում: Անընդհատ պատերազմները և ազգամիջյան կռիվները
հյուծել, քայքայել էին ժողովրդին և տնտեսապես, և բարոյապես: Եվրոպական և
ամերիկյան խոստումներով կործանման գնացող երկրի մի շարք բնորոշ գծերը հան-
դես են եկել Կ. Զարյանի վեպում: Բայց գրողի խոսքը մնում է կիսատ: Այն հարցին,
թե ովքեր էին պատասխանատու ոճրագործության համար, Կ. Զարյանը ուղղակի
պատասխան չի տալիս:

Ստացվում է այն տպավորությունը, որ երկիրն այդ ողբերգական վիճակին էր հա-
սել․․․ այն պատճառով, որ ռուսական զորքերը նահանջեցին արևմտյան Հայաստանից,

17

ՀԳՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

որ եվրոպական տերությունները չկատարեցին իրենց խոստումները կամ որ դաշ-
նակցականները չունեին հեռատես քաղաքագետներ․․․ Գրողի այս դիրքավորումը
մեզ համար, մեր ժողովրդի համար չի կարող ընդունելի լինել․․․ մեզ մոտ հրա-
տարակվող գրքի մեջ չի կարող չարտահայտվել ժողովրդի հայացքը պատմական
այդ ժամանակաշրջանի վերաբերյալ: Ձեռնարկելով վեպի վերամշակմանը՝ Կ. Զա-
րյանը առաջին հերթին պետք է վերականգնի պատմական ճշմարտությունը:

Վեպի հիմնական սյուժետային գիծը Սև ծովից մինչև Քանաքեռի բարձունքը
նավը մեծ դժվարություններով փոխադրելու պատմությունը, սիմվոլիկ նշանակու-
թյուն ունի: Այդ փոխհարաբերական իմաստով արտահայտում է հայ ինքնուրույն
պետականություն ստեղծելու դժվարին ուղին: Դաշնակցականները չկարողացան
նավը հասցնել Սևան: Այդ գործը շարունակեցին կոմունիստները: Քաղաքական
այս եզրակացությունը կատարված է արտաքին փաստի վրա, իսկ կոմունիստների
և դաշնակցականների քաղաքականության արմատական տարբերությունը Կ. Զա-
րյանը անտեսում է․․․

Եթե տասնամյակներ առաջ Կ. Զարյանը չէր հասկանում կամ չէր ցանկանում
հասկանալ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած վիթխարի հեղաշրջումը, ապա
այժմ այդ իրողության անտեսումը գրողի համար կարող է աղետաբեր լինել:

«Նավը լեռան վրա» վեպում հանդես են գալիս կոմունիստներ, բայց շատ աղոտ
գծերով, հաճախ էլ աղճատված կերպարանքով: Այդ տարիների մի շարք դժվարու-
թյունների համար Կ. Զարյանը պատասխանատու է դարձնում կոմունիստներին,
ինչպես օրինակ Ղարսի անկման համար, կամ բացասական գույներով է ներկա-
յացնում մայիսյան հերոսական ապստամբությունը և այլն... Կ. Զարյանի վեպում
նույնքան անհեթեթ է հնչում նաև քեմալականների նույնացումը բոլշևիկների հետ:
Հայտնի է, որ Սովետական Ռուսաստանը օգնում էր քեմալականներին՝ իմպերիալիզմի
դեմ մղվող պայքարում, բայց դա ոչ մի հիմք չի տալիս նույնացնելու կոմունիստ-
ներին և քեմալականներին, ինչպես վարվել է Կ. Զարյանը․․․

Պատմական վեպ չէ «Նավը լեռան վրա» երկը, սակայն այդ չի նշանակում, որ ոչ
պատմական երկի մեջ կարելի է կամայականորեն տեղադրել պատմական դեպ-
քերը․․․ Իր ընդարձակ վեպում Կ. Զարյանը տարբեր առիթներով անդրադառնում
է հայ գյուղացիության նկարագրին, բայց գյուղացիներին մեծ մասամբ ներկայաց-
նում է որպես կրոնավախ, բթացած ու սարսափահար մի զանգված: Չկա հարգանք
դեպի գյուղացիները, դեպի աշխատանքի մարդը: Այդ միտումը Կ. Զարյանը ըստ
երևույթին ժառանգել է Շանթից և Ահարոնյանից, իսկ հակառակ այս գրողների, հայ
ժողովրդի հետ կապված իսկական արվեստագետները՝ Աբովյանից մինչեւ Թումա-
նյան և Իսահակյան, ջերմ հիացմունքով են վերաբերվել շահագործվող և խավարի
մեջ տառապող աշխատավոր գյուղացուն:

Վեպում հանդես են գալիս նաև բազմաթիվ այլ կերպարներ, մեծ մասամբ մտավո-
րականներ, որոնք խոսում են, փիլիսոփայում, դատում աշխարհի և մարդկանց մա-
սին, երբեմն ինքնատիպ, հաճախ շատ ձգձգված, բայց այդ դատողությունների մեջ
բացակայում է ճշմարիտ շահագրգռությունը երկրի նկատմամբ: Սակայն հայտնի է,

18

որ այդպիսին չէր հայ մտավորականությունը, որ նրա լավագույն մասը ապրում և
կռվում էր ժողովրդի հետ մարդկային կյանքի համար: Այստեղ էլ գաղափարական
սխալ դիրքավորումը հեղինակին զրկել է իրական և լիարյուն կերպարներ ստեղ-
ծելու հնարավորությունից․․․

Կ. Զարյանը ինքնատիպ արվեստագետ է, գեղարվեստական ցայտուն մտածողու-
թյամբ, սակայն երկար ժամանակ կտրված լինելով մայրենի գրականությունից և
լեզվից, նա մոռացել է խոսակցական լեզուն, կենդանի խոսքը նրա վեպում շատ
արհեստական է հնչում, որն անհրաժեշտ է դարձնել ավելի բնական, մանավանդ,
որ նրա լեզվական մշակույթը ընդհանուր առմամբ գեղեցիկ է և պատկերավոր:

Մեր դիտողությունները հանգում են վեպի գաղափարական և գեղարվեստական
հիմնական վերամշակմանը, իսկ այդ աշխատանքը անհրաժեշտ է կատարել, անհրա-
ժեշտ է նախկին վեպը օժտել գաղափարական նոր բովանդակությամբ, փաստորեն
ստեղծել նոր երկ, և այդ դեպքում միայն «Նավը լեռան վրա» վեպը արժանի կլինի
հրատարակվելու մեզ մոտ, Սովետական Հայաստանում: Ցանկալի է նաև, որ վեպի
վերամշակումը ավարտելուց հետո հեղինակը գրի առաջաբան և բացատրի իր
կատարած աշխատանքի (վերամշակման) անհրաժեշտությունը»։

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

1975-1988

«Առհասարակ սփյուռքը ինձ թվում է սարցալեռ, որի կեսը ջրի տակ է: Եվ խոսել
այն մասին ինչը որ երևում է, հավանաբար ճիշտ չի լինի: Որոշ սփյուռքահայեր
հայրենիքի մասին մակերեսորեն են արտահայտվում: Այդպես էլ, ոչ քիչ թվով Հա-
յաստանից եկած մտավորականներ, մեկ երկու շաբաթ հետո, մեկ կամ երկու հա-
վաքույթի մասնակցելուց հետո, իրենց իրավունք են տալիս դատողություններ անելու

19

ՀԳՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

սփյուռքի մասին: Քավ լիցի, ես այդ չեմ կարող անել. որքան ճանաչում եմ սփյուռքը,
այնքան հասկանում եմ, որ չեմ ճանաչում: Որովհետև գաղութները իրար նման չեն:
Մի խոսքով՝ մենք՝ հայերս, որոշել ենք ռեկորդ սահմանել մեր տարբերություններով»:

«Հայաստանյան մամուլը համարյա չի անդրադառնում սփյուռքահայ մամուլին,
նրանից արտատպումներ չի անում, ի տարբերություն սփյուռքահայ մամուլի, որ
գնալով ավելի լայն տեղ է տալիս հայաստանյան մամուլի նյութերին։ Մենք անտար-
բեր ենք մնում նույնիսկ այն դեպքերում, երբ մեր իրականությանը հակամարտ
կամ կասկածող որևէ մտավորական կամ ազգային գործիչ, մանավանդ հայրենիք
այցելելուց հետո հանդես է գալիս սկզբունքորեն փոխված տեսակետներով, սթափ
ու անկողմնակալ, երբեմն պարզապես հիացումով գրում մեր իրականության մասին։

Մենք, ըստ էության, չգիտենք սփյուռքահայ մամուլը, անտեղյակ ենք մնում նույ-
նիսկ այն հրապարակումներին, որ վերաբերում են մեր իրականությանը, մասնա-
վորապես, մշակույթին, գրականությանը։ Մեզանից ամենատեղյակներն անգամ
սփյուռք են մեկնում շատ քիչ իմացություններով, անպատրաստ որևէ առարկա-
յական խոսակցության, էլ չեմ ասում՝ գաղափարական լուրջ բանավեճի․․․

Սփյուռքահայությունը մեր ժողովրդի կեսն է, և օրեցօր զորացող կապերի, փոխ-
ազդեցությունների շնորհիվ սփյուռքը պարզապես ներթափանցված է Սովետական
Հայաստանի իրականության, մեր առօրյա հարաբերությունների, անգամ կենցաղի
մեջ, և մենք ավելի լրջամիտ վերաբերմունք պիտի մշակենք սփյուռք-հայրենիք
կամրջի նոր ժամանակներում»։

«Մենք շատ ենք կորցրել պատմության ճանապարհներին և կորցրած տարա-
ծությունը կրճատելու համար պիտի վազենք: Բայց մենք վազում ենք ետ նայելով:
Մեզ թվում է՝ բավական է ետ չնայել և կմոռանանք մեր պատմությունը, մեր պա-
րանոցները շատ են ծռված․․․»:

«Ահա ես վերադարձա ԱՄՆ-ից։ Վերադարձա հակասական տպավորություն-
ներով, ծանրաբեռնված՝ մարդկանց հետ ունեցած բազում հանդիպումներով, վե-
ճերով, կասկածներով։ Ես հանդիպեցի հատկապես Հայաստանից արտագաղթած
մի շարք մտավորականների, նրանցից շատերի մասին լսեցի․․․

Եթե լսես նրանց, նրանք ունեն արդարանալու իրենց տրամաբանությունը, նրանք
ասում են, որ նոր երակ են հաղորդելու սփյուռքահայ մշակութային կյանքին․․․ Տա-
րիներ առաջ, երբ նոր սկսվեց աղետալի այդ երևույթը, որը կոչվում է արտագաղթ,
ես ավելի ճշգրիտ և որոշակի վերաբերմունք ունեի։ Սկզբունքորեն այսօր նույնպես
իմ վերաբերմունքը չի փոխվել․ իբրև հայ մարդ, որ մտածում է մեր հայրենիքի, Հա-
յաստանի ապագայի մասին, ես չեմ կարող ընդունել որևէ պատճառաբանություն, որ
արդարացնում է հայրենիքը թողնելը, բայց իբրև գրող ես պատժված եմ հասկանալ
նրանց, խորանալ նրանց շարժառիթների մեջ, նույնիսկ բացատրել և արդարացնել,
չէ՞ որ գրողը նույնիսկ մարդասպանի մեջ մարդ պետք է տեսնի, և ոչ թե սպանող․․․

20

Ամերիկայում ես շատ տարօրինակ բաների հանդիպեցի․ տեսա մարդկանց,
որոնք, թվում է, ամեն բան ունեին Ամերիկայում երջանիկ լինելու համար․․․ որոնք
ամեն ինչում հաջողել են և, այնուամենայնիվ, մեծագույն տխրություն ունեն, մեծա-
գույն կարոտ։

Ես հասկացա, որ ամեն ինչ պարզ չէ սփյուռքում, և որքան ավելի է թվում, թե
հասկանում եմ սփյուռքը, այնքան ավելի հարցականներ են արթնանում իմ մեջ, և
դժվար է դառնում դատավճիռ կարդալ․․․

Տխրությո՞ւն․․․
Ելքը ոչ վատատեսներին է պատկանում, ոչ լավատեսներին, հարկավոր է իրա-
տես լինել, հարկավոր է հասկանալ սփյուռքի այսօրվա գոյությունը և ճանապարհ-
ներ փնտրել, երբեմն էլ՝ հորինել․․․»։

1980-ականներ

ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1988-1990

«․․․Որոշ նախկին գործիչներ և անցյալի անվերապահ ջատագովներ այսօր էլ
շարունակ պախարակում, ավելին, պարսավում են հայ մտավորականությանը,
նրա՝ ազգային պայքարը նախանշելու, նախապատրաստելու բանարարության
համար։ Հենց այդ կարգի համայնավարներին են ձայնակցում որոշ դեմքեր, երախտա-
գիտության փոխարեն մաղձոտ երախտամոռություն ցուցաբերելով «հին» մտավո-
րականության հանդեպ։ Անշուշտ, այդ դեմքերը իրենց անաչառ ցույց տալու նպատա-
կով հավուր պատշաճի, այդ մտավորականությունից ջոկում են ու հովանավորում
առանձին, քաղաքականապես կրավորական, մունջ ու եզրապահ անձանց, որոնք․․․
ոչ քար նետողներ են, ոչ էլ քար հավաքողներ․․․

21

ՀԳՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Խոսում են ստեղծագործական, գիտական, տեխնիկական մտավորականների
մասին, խոսում են արհամարհանքով, եթե հիշում են, որ նա աստված չանի, կուստոմս
է կրել գրպանում․․․ Ուրեմն ի՞նչ։ Վերցնենք այդ թերածին պատճառաբանությամբ
ուրանա՞նք Վիկտոր Համբարձումյանի, Արտաշես Շահինյանի, Վիգեն Խեչումյանի,
Մուշեղ Գալշոյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի (իմ ընկերներից ամենա-
ապաքաղաքական մարդը) և շատուշատ այլոց թանկարժեք վաստակը։ Էլ չեմ հիշա-
տակում այն մեծանուն գրողներին, արվեստագետներին, բժիշկներին, գիտնական-
ներին, դասախոսներին, որոնք իրենց մահկանացուն կնքեցին խորհրդային պատժա-
րաններում կամ պատժավայրերից վերադարձան կիսառողջ վիճակով, որոնք նույն-
պես պատկանում էին համայնավարների հին սերնդին։

Ահա այս վերաբերմունքի, այս իրավիճակի պատճառով է, որ մտավորական-
ների մեծաքանակ մի խավ սկզբում շվարեց, հետո անտարբերացավ, ընդարմացավ
իշխանությունների վարած գործընթացի նկատմամբ․․․

Տարօրինակ է նաև հասարակ ժողովրդի տարբեր ներկայացուցիչների վերաբեր-
մունքը նույն «հին» մտավորականների նկատմամբ։ Չգիտես ինչու, երեկվա հրա-
պարակներում, դահլիճներում, ամենուրեք մտավորականների իրատես, մտահոգ,
տրամաբանական, կշռադատված հայտարարությունները անվանարկող, սուլող,
ծաղրող միտինգայիններն այսօր նույն մտավորականներին ամեն քայլափոխի
մեղադրում են, թե «էս ի՞նչ եղավ, էս ի՞նչ արեցին, ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ մի բան
չեք անում» և այլն․․․ Ասողները մոռացել են, որ մտավորականը կռվարար բազմու-
թյան առաջ հարված էր ստանում կրծքից, իսկ երբ շուռ էր գալիս, հարված էր
ստանում մեջքից։ Դուրս է գալիս՝ այնժամ խփում էին քեզ, որ սխալ ես, իսկ հիմա
խփում են, որ ճիշտ էիր։ Սա էլ թերևս հայկական ռոմանտիզմի մի տարատեսակ
արտահայտությունն է։

Հարկավոր է հասարակության մեջ իսպառ ոչնչացնել անցյալի արժեքների, ժո-
ղովրդի կամքով ու քրտինքով կերտված նվաճումների, ժողովրդին անուրանալի
ծառայություններ մատուցած մտավորականների, ազնիվ հայրենասերների հան-
դեպ առգո նիհիլիզմի վերապրուկները, իշխանությունների մոտ նկատելի արհա-
մարհանքի, անտարբերության, սառնության միտումները։

Այս հին հիվանդությունը շատ է ջլատել մեր հասարակական օրգանիզմը, շատ
է պատուհասել ազգային հավաքականությունը և ինչքան շուտ բուժվենք նրանից,
այնքան հուսալի կլինի մեր պետականության կառույցը․․․

․․․Գարնան ծաղկունքի օրերին, տեսնելով բուռն ծաղկած պտղատու ծառը, ան-
գիտակ մարդը հրճվանքով մտածում է, որ բոլոր ծաղիկները վաղը պտուղ կդառնան,
որ սպասվում է անհուն, անսահման բերք։ Նա, անշուշտ, չգիտի, որ այդ ծառի ծա-
ղիկներից եթե տասը-տասնհինգ տոկոսը մնա, դա բավական է առատ մրգահավաքի
համար։ Նա չգիտի, որ թույլ ու քնքուշ ծաղիկներին առաջիկայում սպասում են
քամիներ, անձրևներ, կարկուտ, անժամանակ ցրտեր, վնասատու միջատներ և այլ
չարիքներ։ Նա չգիտի, որ անգամ բոլոր այդ ծաղիկները, եթե հրաշքով փարատվեն
այդ չարիքներից, պտուղ դառնան, ծառը չի դիմանա, կջարդվեն նրա ճյուղերը։

22

Այդպես է նաև հայոց անկախության խնձորենին, որն իր բուռն ծաղկունքի առա-
ջին օրերից սկսած դիմադրում է տարերքի անգութ հարվածներին և դիմանում է,
քանզի նրա արմատները հեռավոր անցյալի խորքերում են տարածվել, բունը կրում
է բազում դարերի բոլորագծերը, ճյուղերը սփռված են լայնածիր շառավիղով և նրա
ճյուղերում շարժվում է անմահության ավիշը։ Մենք հավատում ենք, որ ծաղկունքից
հետո նա կապրի իր արբունքի շրջանը և ժողովրդին կպարգևի իր դրախտային բերքը։

Այնժամ հայ նոր սերունդները օրհնանքի խոսքով կհիշեն իրենց նախնիներին, և
թերևս ներեն նրանց այսօրվա վրեպները․․․»։

«Անկախության պերճանքն ու խեղճությունը» գրքից, 1994թ․

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

1990-1994

«․․․այն մարդը, որ գրիչ է վերցնում գեղարվեստական գործ գրելու համար, արդեն
իսկ համեստ չէ։ Եվ, ավելին, այն մարդը, որ գրիչ է վերցնում հայ բազմադարյան և
զարմանալի պոեզիայի մեջ խոսք ասելու, առավել ևս համեստ չէ։

Իսկ եթե ես, այնուամենայնիվ, համեստ մարդու տպավորություն եմ թողնում,
ապա դա պարզապես նրանից է, որ լավ գիտեմ, թե ինչ է եղել ինձանից առաջ։
Մեծամտությունը որքան բնածին, նույնքան էլ երջանիկ անգիտության հետևանք է․․․

Գրական-քննադատական հոդվածներում իմ մասին հաճախ է հայտնվել այն
միտքը, թե ես անաղմուկ եմ մտել գրականության մեջ։ Դա ճիշտ է, և ես ունեմ իմ
բացատրությունը, որ իմ ասելիքի բնույթով և իմ գրական ըմբռնումներով է պայմա-
նավորված։ Երբեք մոդայիկը, որ աղմուկ հարուցելու փորձված միջոցներից է, ինձ
չգայթակղեց։ Համոզված էի, որ եթե ի ծնե բանաստեղծ ես և քո դարի զավակը,
վերջնական հաշվում չես կարող նոր չլինել, իսկ հակառակ դեպքում միևնույնն է,
առերևույթ նոր ես, թե ավանդական։

23

ՀԳՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Ես շատ եմ հավատացել ժառանգականության օրենքին։ Ինչպես մարդկային
գեների, այնպես էլ պոեզիայի մեջ դարերով է կուտակվում լավը։ Այդ լավն առնելով է,
որ պիտի նոր որակ տաս նրան, քո օրերի որակը։ Չեմ հիշում, մեծերից ով է ասել, թե
վարդի մասին բանաստեղծական նոր խոսք ասելու համար պիտի իմանաս վարդի
մասին մինչև այդ գրված բոլոր բանաստեղծությունները։ Նաև ավելացրել է․ կարելի
է, իհարկե, վարդի մասին նոր խոսք ասել, քեզանից առաջ եղածները չիմանալով,
բայց այդ դեպքում պիտի հանճարեղ լինես․․․

Ես գիտեմ նաև մի այլ ճշմարտություն․ իսկական բանաստեղծ լինելու և հարա-
տևելու համար բավական չէ լավ, նույնիսկ շատ լավ բանաստեղծությունների հե-
ղինակ լինես։

Հարկավոր է լինել մոլորակ, սեփական օրենքներով ապրող, սեփական մըթ-
նոլորտ, սեփական գույներ, լեռներ ու անդունդներ, հովիտներ ու դաշտեր, նաև գաղ-
տնի քարանձավներ ունեցող մոլորակ։ Եվ այնքան էլ կարևոր չէ, մեծ է այդ մոլորակը,
թե փոքր։»

«Լույս Առավոտի» գրքից,1984թ․

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

1994-1996

«Արվեստը չի ենթարկվում մարդու ճանաչողությանը, դրա շնորհիվ էլ չի մեռնում։
Արվեստը պատկանում է չճանաչվողների դասին։ Ես այս միտքն արձանագրում եմ
նրանց համար, ովքեր սարսափահար ընկրկում են, երբ խոսք է բացվում արվեստի
բնորոշման մասին։ Նրանք ասում են. «Եթե գտնվի արվեստի սահմանումը, արվեստը
կմեռնի»։ Այդ տագնապը միանգամայն իրական է, որովհետև բնորոշումների համա-
կարգը ծնունդ է առել իրապատկերային ճանաչողությունից՝ ամեն բան մարդու սպառո-

24

ղական համակարգում հարմար տեղավորելու համար։ Իր այդ սպառողական համա-
կարգում մարդը արվեստը տեղավորել է ամենահեռու-մոտավոր բնորոշումներով։
Բայց չէր էլ կարող ինչ-որ ձևով ինչ-որ բնորոշում չտալ արվեստին, որովհետև դա իր
ստեղծածն է և միաժամանակ դուրս է կառավարման իր ոլորտից։

Արիստոտելի հայտնի «Պոետիկայի» մուտք-նախադասությունը հետևյալ խոս-
տումն է. «Մենք պետք է խոսենք պոեզիայի էության, նրա տեսակների և նրանց
յուրաքանչյուրի նշանակության մասին, ցույց կտանք, թե ինչպես պետք է կազմել
իսկական ֆաբուլաները, որպեսզի պոետիկական ստեղծագործությունը լավ ստացվի,
նաև կխոսենք, թե քանի և ինչպիսի մասերից է բաղկացած պոեզիան, նմանապես
կշոշափենք այդ բնագավառին վերաբերող այլ հարցեր։ Բնականաբար կխոսենք՝
սկսելով նախ ամենասկզբից»։

Ես այս պարբերությունն ամբողջությամբ մեջ բերեցի, որովհետև սա Արիստո-
տելի աշխատության համառոտ ծրագիրն է, և նրա խոստումը՝ սկսել ամենասկըզ-
բից, այսինքն՝ պոեզիայի էությունից, ձևավորվում է հետևյալ կերպ․ «էպոսը, տրագե-
դիան, ինչպես նաև՝ կոմեդիան, դիֆերամբային պոեզիան, և ավլետիկայի ու կիթա-
ռիստիկայի մեծ մասը, դրանք բոլորն ընդհանրապես վերցրած՝ վերարտադրություն-
ներ են, իրարից տարբերվում են երեք ձևով՝ 1) իրենց վերարտադրության միջոց-
ներով, 2) առաջարկներով, 3) տարբեր և ոչ նույն եղանակներով»։ Ժամանակակից
տեսաբանները բոլորովին էլ թող չասեն, թե Արիստոտելը հնացել է։ Հետագա բոլոր
տեսությունները, որքան էլ բարդացված բառապաշարներ ու ձևակերպումներ հորի-
նած, օգտագործած լինեն, ոչ մի էական փոփոխություն չեն մտցրել տեսության
արիստոտելյան համակարգում։ Այդուհանդերձ, ամենաանզեն աչքն անգամ, եթե
փոքր-ինչ ուշադիր է, կտեսնի, որ այստեղ խոսք անգամ չկա պոեզիայի (իմա՝ ընդ-
հանրապես արվեստի) էության մասին։ Եվ այսպես՝ մինչև աշխատության ավարտը։
Ամենաշատը կան արծարծումներ ձևի, նյութի և բովանդակության, այսինքն՝ այն
մնացյալը, որն սպառիչ կամ թերի, տրվում է իրապատկերային վերլուծությանը,
մարմնավորմանը, համակարգմանը և բնորոշմանը։ Արվեստի, գրականության էու-
թյունը դրան չի տրվում։

Արվեստի տեսության դասագրքային արժեք ունեցող աշխատություն է նաև
Բուալոյի «Քերթողական արվեստ» ծրագրային պոեմը, որում անթերի վերլուծու-
թյան են տրված գեղարվեստական գործ ստեղծելու բոլոր ձևերը, հնարները, նյութը,
բովանդակությունը, այդ տարրերի ներդաշնակության գաղտնիքները, սակայն՝ կրկին
անվերլուծելի։ Անհաս է պոեզիայի էությունը, տեսադաշտից դուրս է դրա գոյության
գլխավոր իմաստը։ Եվ այդուհանդերձ՝ բնազդորեն կամ ենթագիտակցորեն, նա ճըշ-
մարիտ կոչ է ուղղում արվեստագետներին. «Բնությունը դարձրեք ձեր ուսուցիչը
միակ»․․․ (ինչպես և Արիստոտելը, և ուրիշներ), ըմբռնում է, որ բնության թելադրած
ներդաշնակության օրենքները կիրառելով միայն արվեստը կարող է կենսական
էներգիայի փոխանցման ճշգրիտ խողովակներ ստեղծել, կատարել իր գլխավոր
առաքելությունը, սակայն գիտությունը գռեհկորեն դա հանգեցնում է մատերիա-
լիզմի, իդեալիզմի, կամ կլասիցիզմի օրենքներին ու գաղափարախոսություններին։

25

ՀԳՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Նույն բնազդի կամ ենթագիտակցության պահանջով է, որ Արիստոտելը պնդում է,
թե գեղեցիկը պետք է ոչ շատ փոքր լինի, որ դառնա աննկատելի, և ոչ շատ մեծ,
որ դուրս լինի մեր տեսողությունից։ Այսինքն՝ գերագույն նպատակն այն է, որ կենսա-
կան էներգիան ուղղված լինի մարդուն, միայն այդ դեպքում արվեստը կկատա-
րի իր դերը։

Արվեստի ասպարեզի բացարձակ արժեքները ճշտվում, գնահատվում, արժեվոր-
վում են տասնամյակների, հարյուրամյակների, հազարամյակների ընթացքում՝
դրանց անխուսափելի անհրաժեշտության մասին մարդկության բազում սերունդ-
ների անվերապահ վավերացումներով․․․

Մարդկության ստեղծած նման թանկագին գանձերի վերաբերյալ բազում, թերևս
հարյուր հազարներով վերլուծական աշխատություններ են գրվել։ Այդ ի՞նչն են այդ-
պես համառ, հետևողականորեն ուսումնասիրում մարդիկ, այդ ինչն են ցանկանում
հասկանալ մինչև վերջ, որ մասնակի հաջողություններ արձանագրելով այդ ասպա-
րեզում, կրկին ու կրկին անում են իրենց ճիգերը՝ տարբեր սերունդներ, տարբեր
ժամանակներում։

Արվեստի առեղծվածը մնում է անլուծելի, ինչպես հենց իր՝ կյանքի առեղծվածը։
Հազարամյակներ ի վեր բանաստեղծներին հարց են տալիս՝ ինչու՞ եք գրում,
ի՞նչն է ստիպում ձեզ գրելու։ Եվ նրանք բազմահազար ձևերով «արդարանում» են
մեկ պատասխանով՝ չգրել չենք կարող, անհրաժեշտություն ունենք գրելու, նկարելու,
երաժշտություն հորինելու... մեր կյանքում բարին հաստատելու և մանավանդ՝
ավելացնելու։ Արիստոտելից հազարամյակներ հետո բանաստեղծուհի Աննա Ախ-
մատովան ասում է՝ Առանց պոեզիայի էլ մարդիկ գիտեն, որ պետք է սիրել բարին,
բայց որպեսզի բարին մարդկանց հոգիները շարժի, անհրաժեշտ է պոեզիան։
Բոլորը գիտեն, որ առանց հոգևոր արժեքների կյանքը անիմաստ է, հետևաբար՝
որքան էլ առեղծված լինի, գիտությունն իրեն պարտավորված է զգում արվեստի
մարզի մեջ իր տևական թավալումները կատարել։ Միաժամանակ, պետք չէ մոռա-
նալ, որ գիտնականը նույնպես ընթերցող է, դիտող, հանդիսատես, ունկնդիր, բնա-
կիչ և մշտապես տեղավորված է արվեստի ստեղծագործության ակունքին մոտ, և
միշտ նրա ստացածն ավելին է (կամ՝ գոնե այդպես պետք է լինի), քան սովորական
ընթերցողինը, ունկնդրինը, դիտողինը և այլն։ Սա օբյեկտիվ իրականությունն է։ Եվ
սրա մեջ ոչ գովեստ կա, ոչ էլ քննադատություն։
Ահա, գոյություն չունի արվեստի սահմանումը, և այդ ասպարեզում նույնպես
տիրական է քմահաճ վերաբերմունքը՝ կազմավորված սուբյեկտիվ տրամադրվածու-
թյան մթնոլորտում, հաճախ տիրական են գիտական, իշխանական նեղ-խմբակային
շահադիտական գնահատականները, նաև, հաճախ, կենդանի խոսքը ենթարկվում
է բռնության ու խեղումների։ Սա նույնպես օբյեկտիվ իրականություն է, որի հետ
հաշտ են բոլորը, նաև իրենք՝ արվեստագետները, չնչին բացառություններով»։

«Կենսական էներգիայի ուսմունքը» գրքից, 1998թ․

26

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

1996-2001

«Ցանկություն ունեի, որ թարգմանական ամսագիր ստեղծվեր և ամեն ամիս
հայ ընթերցողը աշխարհի գրականությունից տեղեկություն ստանար, նորություն
իմանար։ Մեր գրական վարպետության վրա էլ կազդեր, գրողին կբարձրացներ, կձգեր։
Այս ընթերցողը մեր «մենաշնորհը» չէր մնա, ընթերցողների պահանջները կմեծանային․․․

Հնարավոր է, որ իմ անբավականությունը բխում է մեր իրականության, մեր ժա-
մանակի մեծ պահանջներից։ Մենք պարտավոր ենք ավելի լավ գրել, ավելի խոր
գրել, որովհետև մեր ընթերցողը քաջատեղյակ է աշխարհի գրականությանը։ Պետք
է նկատի ունենանք գրականության համաշխարհային մակարդակը, այլապես ըն-
թերցողին տանուլ կտանք։ Պետք է մեր ուրախությունն ու ցավը կարողանանք
պարտադրել աշխարհի չորս ծագերի ընթերցողներին, ինչպես նրանց գրողներն են
իրենցը մեզ հաճախ պարտադրում։ Համաշխարհային գրականության հայացքի տակ
մեր խնդիրները, որ ամենից լավ մենք գիտենք, մեր խնդումը, մեր տագնապները,
հեռանկարները պետք է բարձրացնենք բոլորին հուզող մակարդակի։

Մենք հաճախ իրականությունն առանց բանաստեղծական թևերի ենք բերում
գրականություն՝ իրականության և գրականության արանքից փաստորեն հանելով
արվեստագետի կոչումը․․․

Հաճախ էլ, ցավոք, մեր մեծ նախնիների ստեղծած թևավոր, ոգիավոր արժեք-
ները փորձում ենք վերախմբագրել։ Մի խոսքով, սրբագործված գրական կերպար-
ների վրա ենք ձեռք բարձրացնում։ Չի կարելի։ Մինչդեռ մեղավորս կարծում եմ, որ
գրական ճշմարիտ արժեքը այնպիսի բան է, որի առաջ բոլոր դռները բացվում են։
Արվեստի երդվյալ թշնամին անգամ իսկական գրական արժեքի առջև չի կարող
տեղի չտալ․․․

27

ՀԳՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Սարոյանն ասում է՝ ոչ ոք չպիտի մտածի (գիտնա), որ իր հետ չեմ։ Ավելի պարզ՝
գրողը բոլորի մեջ պիտի լինի։ Է՛լ ավելի պարզ՝ գրականությունն այն է, որ յուրա-
քանչյուր մարդ կարդում է և իրեն հասցեատեր է զգում, խորհելով՝ «Իմ մասին է»։

Մենք պետք է այս բանին ձգտենք։
Հայաստանը արդյունաբերական, տնտեսական, գիտական արժեքներ է արտա-
ծում։ Պետք է արտածի և մշակութային արժեք։ Պատկերավոր ասած, մեր տուֆը մեծ
սիրով են տանում։ Ցանկալի է, որ գրական գործերի նկատմամբ ևս կարողանայինք
առաջացնել նույնարժեք պահանջարկ։
Տխուր բան է համաշխարհային մշակույթի սպառող լինելը․ պիտի նաև արտահանել։
Մեր դարը թարգմանությունների դար է։ Անողոք բան կա սրա մեջ։ Թարգմա-
նությունների այս մրցակցությունը դաժան մի պայքար է։ Մշակութային պարտու-
թյունը հավասար է հոգևոր պարտության»։

«Սպիտակ թղթի առջև» գրքից, 2004թ․

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

2001-2013

«Գրական թերթ», 2013թ․
Օտարագիրների առաջին համաժողովը տեղի ունեցավ 2005 թ., մի ժամանակ,
երբ Հայրենիք-Սփյուռք գրական կապերի պատասխանատվությունը սփյուռքա-
հայերի հետ մշակութային կապի կոմիտեի և ՀՀ Սփյուռքի նախարարության չգոյու-
թյան պայմաններում ստանձնել էր Գրողների միությունը: Դեռևս 2002 թ. հենց մեր

28

Միության նախաձեռնությամբ էլ մեկնարկեց Գրողների համահայկական համա-
ժողովների ավանդույթը:

Անցած տարիներին մեզ հաջողվեց հիմնավորապես լուծել մեր առջև դրված
հիմնախնդիրը` հաշվառել, միավորել և հայ գրական ընդհանուր դաշտ բերել աշ-
խարհասփյուռ համայնքների հայագիր ու օտարագիր գրական ուժերը: Այս ընթաց-
քում բազմաթիվ բացահայտումներ արվեցին, որոնցից մեկն այն իրողությունն է,
որ օտարագիր հայ գրողները, գրեթե անխտիր, անկախ բնակության վայրից և
լեզվից, իրենց գրականության առանցքում պահում են Հայոց ցեղասպանությունը,
Մայր հայրենիքը և հայ մարդուն: Միայն այն հանգամանքը, որ նրանք այցելում են
Հայաստան (շատերն առաջին անգամ), ծանոթանում նախնիների երկրին ու նրա
մշակույթին, շփվում գրչընկերների հետ, արդեն ողջունելի է: Եվ, իհարկե, այլևս
անդարձ կապվում են հայ գրականությանն ու մշակույթին:

5-րդ համաժողովի առիթով կարելի է նշել մի քանի բնորոշ առանձնահատկու-
թյուն: Նախ ընդլայնվել է մասնակիցների աշխարհագրական քարտեզը և թվաքա-
նակը`16 երկրից շուրջ 40 պատվիրակ: Այս գործում մեզ մեծապես աջակցեց ՀՀ
Սփյուռքի նախարարությունը` դիմելով մեր դեսպանություններին, որոնց օգնու-
թյամբ հրավերներ առաքվեցին արտերկրում բնակվող գրողներին: Անկեղծ ասած,
նախապես ծրագրել էինք համաժողովին հաղորդել երիտասարդական բնույթ, սա-
կայն օտարագիր գրական նոր սերունդը ֆինանսական պատճառներով չկարո-
ղացավ ծանրակշիռ ներկայություն ապահովել: Լիահույս եմ, որ հաջորդ հանդի-
պումը, որը տեղի կունենա 2015-ին` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին, առավելա-
պես կապահովի սերունդների բազմաձայնությունը:

Հաջորդ առանձնահատկությունն առնչվում է համաժողովի խորագրին՝ «Հա-
մաշխարհայնացում և ազգային ինքնություն», չափազանց արդիական թեմա թե՛
Հայաստանում և թե՛ հատկապես Սփյուռքում. անվիճելի է, որ գրողները համաշ-
խարհայնացման մարտահրավերների դիմակայության առաջին խրամատում են,
իսկ ազգային ինքնության տագնապը մեզ համար օրակարգային է:

Եվս մի էական հանգամանք. ինչպես Պոեզիայի միջազգային առաջին փառա-
տոնին (ապրիլ, 2013), այնպես էլ հիմա, մենք հավասարապես ներգրավել ենք հա-
յաստանյան կողմը` տեղաբնակ օտարագիրներ, թարգմանիչներ, տեսաբաններ, ինչն
է՛լ ավելի կսերտացնի մարդկային և գրական առնչությունները:

Փորձը ցույց է տալիս, որ գրական այսպիսի հանդիպումները խոր հետք են թող-
նում մասնակից գրողների ստեղծագործության վրա: Նրանք պարբերաբար թարգ-
մանվում են հայերեն, տպագրվում Հայաստանում և հոգեբանորեն իրենց զգում
արդի հայ գրականության բաղկացուցիչը: Նաև մշտական կապ են հաստատում
ՀԳՄ-ի հետ, լավագույնները ներգրավվում են վերջինիս կազմում` որպես լիիրավ
անդամներ, ինչպես Փիթեր Սուրյանը, Դայանա Տեր-Հովհաննեսյանը, Վարուժան
Ոսկանյանը և այլք:

Անտարակույս, գրական շփումները երկուստեք շատ բան են տալիս` նոր հա-
յացք, գրական նոր տարածքներ և ընթերցողական նոր լսարաններ: Ընդհանուր

29

ՀԳՄ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

առմամբ դժգոհելու շատ առիթներ չունենք մեր գրական մթնոլորտից (չհաշված
հատ ու կենտ բացառությունները, որոնք նույնպես հաստատում են օրենքը), իսկ
նման միջոցառումներն ավելի են ամրապնդում մեր գրական համայնքը և հա-
մերաշխության ոգին: Ինչպես Իսահակյանը կասեր` մի ժողովուրդ - մի գրակա-
նություն: Սա ինքնին կարևոր ձեռքբերում է:

30



ԱՐՁԱԿ

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ,
հրապարակախոս

ՍԱՐՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ

Զնգոցն ականջների մեջ այսօր չէր սկսվել: Արդեն քանի ամիս` խշշում էին ականջ-
ներն ու կարծես արդեն վարժվել էր: Առաջին օրերին գլուխը թափով շարժելու, մի
բանի խփելու ցանկություն էր ունենում: Թափահարեր` մի պատի, մի քարի, մի
ուրիշ բանի խփեր` ազատվեր: Գիտեր, որ դրանից ազատվելն էդքան էլ հեշտ բան չէ
և որ դա արդյունք է զարկերակային, թե՞ ներգանգային ճնշման:

Դա գիտեր, բայց ուշ իմացավ, որ լյարդը փոքրացել, մաշվել ու անպետք-անպի-
տան է դարձել: Քառասունմեկ տարին ի՞նչ է, որ էդ ընթացքում մարդու լ յարդը
մաշվի, թուլանա, դառնա փորի մեջ դրած լեշի կտոր, հետո էլ ցավը ոսկորների մեջ
ընկնի ու մաշի, մաշի, մաշի անխնա: «Տանենք Մոսկվա, մի կարգին պրոֆեսոր գըտ-
նենք…»,- ասել էր տղան: «Գերմանիա տանենք, մեր ախպորը փրկենք…»,- աչքերը
լցրել էր եղբայրը: Իր փողով պիտի տանեին, իրենց ո՞ւր էր փող: Իր կյանքի թելն էլի
իր հաշվին պիտի փորձեին կապել, ինչպես միշտ ու ամեն անգամ արել էին:

Ինքն սկզբում կարծես թե համոզվել էր, իսկ հետո ցավից հյուծված ու տառա-
պած սրտի մեջ կասկածանք էր մտել և արդեն մի շաբաթ` գիշեր ու զօր ծամում ու
չէր մարսում այդ երկվանքը: Կդիմանա՞ր ինքը, կկարողանա՞ր ինքն իրեն հավաքել
ու նորից ապրելու կամք ներարկել իր հոգնած էության մեջ:

Տան բակում, գարնան փափուկ արևի տակ ճոճվում էր ճոճաթոռին նստած:
Ծնկներին գցած կանաչ գծավոր ծածկոցը կարծես չէր օգնում՝ ոտքերն անընդհատ
սառչում էին: Սիրտը չէր հասցնում ոտքերին արյուն մատակարարել ու ոտքերն ուռ-

32

չում էին: Բժիշկներն ասել էին` սիրտդ առողջ է, բայց լյարդի անբավարարությունից
նաև սիրտն էր հոգնել ու հազիվ տրոփում էր վախվորած: Իսկ դեմքը դեղին ու կա-
նաչավուն էր, ասես` ճահիճի ջուր:

Ճոճվում էր հանդարտ, ճոճվում էր մանկան բծախնդիր համառությամբ, քանի
որ այդ ճոճքն առնում էր մռայլ մտքերը, տաքացնում գարնան արևի տակ, ու դրանք
մի քիչ հաճելի, չէ, ավելի ճիշտ՝ մի քիչ ավելի դուրեկան էին դառնում: Արևը սրբում-
մաքրում էր դրանց փշոտ կեղևը, և բացվում էր մտքի փափուկ միջուկը` հիշողու-
թյան տեսքով:

«Տանենք Մոսկվա»․․․ «Գերմանիա տանենք»… Ե՛վ ուզում էր, և՛ չէ: Ասենք տա-
րան, իր հին, անպետք, քրքրված լյարդը հանեցին ու դրա փոխարեն մի տասնութ
տարեկան ջահել գերմանացու լյարդ դրեցին, հետո ո՞նց կլինի: Բա ոսկորների մեջ
մտած ցավը ո՞նց կհանեն: Սրտի մեջ հազար երազանք կա, իսկ մարմինը դրանք
այլևս իրագործել չի կարող: Մարդու սիրտը թևավոր թռչուն է, չի նայում իրեն ինչ է
պետք` թռչում, իր մի հատիկ ցանկությունը բավարարելու համար իրեն կրակի մեջ
է նետում, իսկ հետո օրեր, ամիսներ, տարիներ շարունակ տնքում է վերքերի ցա-
վից: Չէ, մարդու սրտին բան հասկացնել չի լինի: Ի՞նչ հասկացնես, ո՞նց հասկացնես,
երբ նրա դռների մոտ և՛ Աստված է կանգնած, և՛ սատանան: Իբր մարդն է իր սրտի
տերը, բայց նրա դռան մոտ կանգնածներից ամեն մեկն իր կողմն է քաշում: Չէ,
ասենք Աստված չի ստիպում, իսկ սատանան… Հիմա է հասկանում, որ իր սիրտն
ավելի շատ սատանայի գերին է եղել ու ինքն իրեն վառել է այս աշխարհի հրի մեջ:
Մարդու սիրտը թռչունի նման է: Քաշիր մի փետուր թևից ու կտեսնես, թե թռչունն
ինչպես է մոլորված վերուվար անում երկնքի շերտերի մեջ, թե ինչպես է մոլորվում-
մնում թռիչքի ու ինքնապահպանության սահմանագլխին: Իսկ եթե թևը փոխե՞ս…

«Ճը՜ռ-ճը՜ռ, ճը՜ռ-ճըռ՚,- ճոճքին համահունչ ճռճռում էր ճոճաթոռն ու Պուզո Դերոն
աչքերը փակ ճոճվում էր կասկածանքի ու երկմտության ալիքի վրա: Մի՞տքը,
սի՞րտը, թե՞ ուրիշ մի բան, որի անունը լավ չգիտեր, իրեն հուշում էր, որ սիրտը
շատ ավելին է, քան հասարակ պոմպը, և լյարդը արյուն մաքրելու օրգան չէ միայն:
Համոզված էր, որ դրա փոխելով մարդու մեջ ուրիշ շատ բաներ են փոխվում: Վեր-
ջերս էր իմացել, որ սրտի քաղցկեղ չի լինում: Ծանոթ բժիշկներից մեկն ասել էր, թե
սիրտը մարդու միակ օրգանն է, որ քաղցկեղի ճարակ չի դառնում: Տեսնես ինչո՞ւ:
Իսկ լյարդի քաղցկեղ լինում է: Ասում են մարդու մեջ բուն դրած նախանձը առաջին
հերթին լյարդին է խփում ու ոսկորներին: Նախանձո՞տ է եղել ինքը: Չգիտե: Ասենք,
ո՞ր մարդն է, որ այդ ախտից ազատ է: Իր փոթորկոտ կյանքում հազար բան է եղել,
հիմա ո՞նց կարող է հիշել… Ասում են հիվանդությունը մեղքի արդյունք է: Հա, ինքը
մեղավոր է, բայց ո՞ր մարդն է անմեղ:

Վերջին շրջանում լյարդը մաքրող և ոսկորներն ամրացնող հազար դեղ ու «դեյ-
րանք» էր օգտագործել, և ոչ մի օգուտ: Վերջերս կինն իմացել էր, որ էդ ցավի դեմ
պայքարելու համար իբր շատ օգտավետ է լորի ձուն:

«Խեղդվում ենք, փրփուր կա, բա ձեռքներս չգցե՞նք»,- փնչացրել էր անբավական,
բայց մտածել էր. «Չէ»-ն կա ու կա, արի փորձենք, մեկ էլ տեսար` օգնեց»: Ու արդեն

33

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

մի շաբաթ` կոտրում ու կուլ էր տալիս: Տղան մի քանի տուփ բերել էր: Չալպուտուրիկ
ձվեր էին, կոտրում էր, ատամմաքրիչով խառնում ու խմում էր: Գիտեր, որ իր ոսկոր-
ներին նույնիսկ մի ողջ թռչնաֆաբրիկայի արտադրանքը չի օգնի, բայց թե բանի
անունն ի՞նչ էր: Նստում էր հեռուստացույցի առաջ կամ բակում` ճոճաթոռի վրա ու
հերթով կոտրում էր ձվերը: Խորհուրդ տվողներն ասել էին օրը չորս-հինգ հատ, բայց
ինքը մտածում էր` լորի ձվից ի՞նչ վնաս, ու խմում էր…

Երբ առաջին անգամ խոսեցին լյարդի փոխպատվաստման մասին, ծիծաղը եկավ:
Չէ, գործողությունը ծիծաղելի չէր, դա պատկերացնելիս դող էր գալիս վրան: Ծիծա-
ղեց, երբ պատկերացրեց, թե ուրիշի լյարդն ինչպես են կարելու իր երակներին, ու
բժիշկը սանտեխնիկ Լութոյի նման պիտի ամեն ինչ անի, որ լյարդի մեջ մտնող ու դուրս
եկող փողրակներից չկաթի: Լութոն էդ գործին ամենայն պատասխանատվությամբ
էր վերաբերվում, դրա համար էլ տարիներ ի վեր ինչ վթար որ լինում էր իրենց տանը,
Լութոն էր վերացնում։ Իսկ բժի՞շկը: Գերմանացի, ռուս, թե այլազգի բժշկին ի՞նչ:
Կմեռնի՞: Է, մի Դերո ավել, մեկը` պակաս աշխարհի վրա, ո՞վ է պակասն զգալու:
Կի՞նը: Այդքան ապրեց հետը, բայց այդպես էլ վստահ չէ` իրեն սիրու՞մ է, թե՞ չէ:
Իրենից հետո փող ու հարստություն կմնա` որքան ուզես, թող ուտի-խմի, վայելի,
Մալդիվյան կղզիներում հանգստանա թող, իրեն թագուհի զգա, ո՞վ է ձեռքը բռնում:
Լավ չի՞ լինի…

Բայց ինքն ուզո՞ւմ է չլինել: Չէ, ո՞վ կուզենա չլինել, ո՞ւմ է հաճելի չգոյությունը և
դրանից ավելի սարսափելի` անհայտությունը:

-Լորի ձու,- փնչացրեց ու հերթական հավկիթը շրմփացրեց պատին:
Ամենավատն այն էր, որ օրվա տաղտուկը լցնել էր հարկավոր: Մի բաժակ սուրճո՞վ:
Մի բաժակ սուրճով հնարավոր չէր, իսկ մեկից ավելի չէր կարելի: Իր անհանգիստ,
իր օրվա մեջ չտեղավորվող ժամանակն ասես մի անխիղճ ձեռք առել էր իր ձեռքից ու
ինքը հայտնվել էր մի նեղ ու խեղդող վանդակում: Չգիտեր ինչ աներ, որ ժամանակն
անցներ: Հասկանում էր, որ այդ ժամանակն իր կյանքից է անցնում, որ իր քիչ
ժամանակը քոռ ու փուչ անելը լավ չէ, բայց նաև ուզում էր ինչ-որ բան աներ, որ օրը
վերջանար: Իսկ օրն ասես բուտադիենային կաուչուկ լիներ` ձգվում-ձգվում ու չէր
կտրվում: Փոխվում էր գիշերվա, բայց գիշերը նույնպես երկար ու անիմաստ էր: Ու
հիմա նստել էր արևի տակ: Արևը երակ-երակ, բջիջ-բջիջ մտնում էր մարմնի մեջ,
տաքացնում, բայց ոտքերը մնում էին սառը: Եվ թեպետ ոտքերը չէին տաքանում,
սակայն արևը, հատկապես մայրամուտին, հաճելի էր իրեն: Գուցե թե դեմքն արևա-
հարվի ու դեղնությունը մի քիչ պակասի: Առաջ` իր կյանքի խենթ ու խելառ վազքի
ժամանակ, արևին նայելու, նրա լույսով ու ջերմությամբ ուրախանալու ժամանակ
չուներ: Որսաշան նման հևիհև, որսաշան նման երախը բաց` վազում էր: Էդ վազքին
ի՞նչ կդիմանար, որ իր մարմինը դիմանար: Դրա համար էլ մարմինն ասես լարը
կտրված սազ է դարձել: Ձայն հանում է, բայց ժանգոտ դույլի անդուր ձայն:
Լյարդի ու ոսկորների մեջ բնավորված չարորակը նաև սրտին էր ազդում: Եղա-
նակային ամեն շրջադարձի վրա սիրտը վատանում էր: Ա՞մպ էր ելնում Ուղտասարի
հետևից, իր մի պուտ ստվերով զով բերելով տապից տոչորվող երկրին, սիրտը

34

թպրտում էր բռնված լորի նման, արևն ինքն իրեն չխնայելով խարկո՞ւմ էր հողը,
թանձր ստվերների միջից քաշել-տանելով նամության վերջին նշույլները, սիրտը
վատանում էր ու բաբախում փչացած ժամացույցի հանգույն: Խփում էր մի քանի
հատ, հետո վերելք հաղթահարողի նման կանգ էր առնում, որպեսզի շունչը տեղը
բերեր: Անձրև՞ էր գալիս, քամի՞ էր փչում, ցրտում կամ տաքանո՞ւմ էր մեկեն` սիրտն
զգում էր նախօրոք ու արդեն քանի՜ տարի` Դերոն սովորել էր իր ցավահար մարմնի
«քթի ջուրը քաշել»: Գիտեր` մի կտրուկ շրջադարձի վրա չի դիմանալու և… «Եվ»-ից
հետո չէր մտածում: Ի՞նչ մտածեր, երբ շղարշ էր քաշված ապագայի վրա: Չէ, ինչ
շղարշ, հաստ սև վարագույր, որը նույնիսկ մի փոքր անցք կամ սողանցք չունի: Ու
կարևոր չէ, թե սրտի մեջ ինչ երազանք ու ցանկություն կա: Ասենք հիմա մի կարգին
երազանք էլ չկա: Հենց սկզբից բոլոր երազանքները պտտվում էին փողի շուրջը,
հետո, երբ հիվանդացավ, երազանքների շղթայի վերջին օղակը միշտ առողջացած,
վերականգնված լյարդն էր, իսկ հետո, երբ իմացավ, որ նաև ոսկորներն են ախտա-
հարվել, այլևս էդ էլ չկա: Այլևս առողջության մասին չի երազում: Ինչի՞ երազես: Մա-
նավանդ, որ ողջ կյանքում երազանքն իր համար չի եղել: Երազում են անհաջողակ-
ները, երազում են, քանի որ գիտեն` երազանքները նրա համար են, որ չկատարվեն:
Իսկ եթե իրենք ինչ-որ բանի հասնել չկարողանան, մեղքը երազանքի վրա կգցեն:
Իսկ ինքը միշտ սովոր է եղել իր ուզածին հասնել իր ուժերով: Երազանքի հերն էլ անի-
ծած: Համ էլ ամեն երազանքից հետո մարդու հոգու մեջ գոնե մի քիչ քաղցրություն
պիտի մնա: Իսկ իր հոգին վաղուց արդեն քաղցրություն չէր զգում: Նրա համար
գաղջ էր ամեն բան:

Ու հիմա չի էլ ուզում առողջ լինել: Ասենք թե կյանքի մրուրը խմած մի գերմա-
նացու կամ կյանքում դժբախտ եղած, ավտովթարի ենթարկված սևամորթ մեկի
լյարդը դրվի իր որովայնում: Ի՞նչ: Համոզված է, որ մինչև կյանքի վերջը չի հաշտվելու
էդ լյարդի հետ: Դա իրն է լինելու, բայց օտար, ու կռվելու է նրա հետ: Իսկ եթե մարդը
սեփական լյարդի հետ կռվի մեջ եղավ՝ թող ու փախիր: Էդ կարգի լյարդի զտած
արյունն ի՞նչ պիտի լինի: Իսկ իր արյունը եթե եռման չեղավ, ուրեմն ինքը Դերոն չէ,
այլ կիսամեռ ինչ-որ մեկը:

Վազել, վազել, վազել էր ողջ կյանքի ընթացքում և հանկարծ մի պահի հասկացել
էր, որ վերջում անդունդ է: Մութ, անհասկանալի, չճանաչված անդունդ: Առաջ սրտին
մեկ-մեկ գոլություն էր տալիս սարյակի երազանքը, բայց հիմա հասկացել է, որ սար-
յակի ցույց տված պատուհանն այդպես էլ չի բացվել իր դեմ ու «և»-ից հետո դա-
տարկություն է:

Իր կարծիքով իր սրտի առաջին լարը կտրվեց, երբ ինքը դեռևս հինգ տարեկան
էր: Գարունը մարտ ամսվա հագուստը հանել, ապրիլով եկել ու սարյակի տեսքով
նստել էր իրենց խնձորենու ճյուղին: Ճտճտացնում, վզի շուրջը եղած փետուրներն
արևին էր տալիս ու դրանք հուրհրում էին տարբեր երանգներով:

-Էդ ի՞նչ է,- մատը տնկեց ու հարցրեց պապին:
-Սարյակ,- նետեց պապն ու շարունակեց կապույտ «Վոլգայի» կողերը թփթփացնել:
Թփթփացնելով եկավ, հասավ առջևի դռներին ու կանգ առավ: Արդեն մի շաբաթ

35

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

մեքենայից նեխահոտ էր գալիս: Լուսամուտները բաց էր թողնում, մեջը տարբեր
տեսակի օծանելիք ու անուշահոտություն էր ցանում, չէր օգնում: «Սատկած մուկ
չլինի՞»,- հարցնում էր մտքում ու չէր պատկերացնում, որ նեխահոտը թառափից
կլինի: Թառափը շուտ էր բերել: Քշել, հասել էր Բաքու, ծանոթ թուրքից թառափ էր
առել, նաև` խավիար, քանդել էր մեքենայի դռները, ձուկը՝ լավ փաթաթած, տեղա-
վորել էր դրանց մեջ ու խորհրդային միլիցիայի աչքին թոզ փչելով մաքսանենգ ապ-
րանքը հասցրել էր Հայաստան: Բերել, հանձնել էր ծանոթ ռեստորանին, Ռոմիկից
երկու կապ կարմիր տասանոց էր առել, դուրս էր եկել ու անկյունի ավտոմատ հեռա-
խոսից զանգել էր Մարուսին: Ամբողջ օրն ու գիշերը քեֆ էին արել երկուսով ու հազիվ
փողի մի կապի կեսն էր ծախսել: Մարուսին հրաժեշտ էր տվել ու փառավորված
հոգով, փափկած, ամեն բջիջով վայելք ապրած մարմնով եկել էր տուն: Մեքենան
ավտոտնակում կանգնեցրել, մի կապ տասանոցն իր հատուկ տեղում պահել, մտել
էր տուն, գրպանից հանել էր հինգ հարյուր ռուբլին, կնոջ աչքի առաջ հաշվել, հինգ
հատ տասանոց էր վերցրել, մնացածը տվել էր նրան ու փլվել էր բազմոցին.

-Հոգնած եմ:
Բայց այդ օրվանից արդեն համարյա մի ամիս է անցել, ու հոտը գնալով ուժեղա-
նում է: Պպզեց դռան մոտ, հոտ քաշեց: Հոտն առաջին ձախ դռան մոտ անտանելի
էր: «Մուկ չլինի՞ սատկած»,- նորից մտածեց տագնապով: Սկսեց քանդել դռան պաս-
տառը: Թոռը եկավ, պպզեց պապի մոտ ու սկսեց ուշադիր նայել, թե նա ոնց է արագ
ու վարժ պտտում պտուտակահանը.
-Ես անե՜մ,- մզզաց անհաստատ:

36

-Գնա,- պապի ձայնը զայրացած չէր, կենտրոնացած էր՝ պատասխանում էր իրեն,
բայց ուշքն ու միտքն ուրիշ բանի էր:

-Մուկն էստեղ ի՞նչ գործ ունի,- թոնթորում էր ժամանակ առ ժամանակ:
Պապը քանդեց վերջին պտուտակը և տղան անհամբեր մեկնեց ձեռքը.
-Ես հանե՛մ:
-Հանի՜ր,- փնչացրեց դժգոհ:
Պտուտակը հանեց զգուշությամբ, նայեց փայլուն գալարներին, ծայրի սրությունը
փորձեց մատի վրա, բայց պապի զայրույթը չբորբոքելու համար այն խնամքով դրեց
փալասի վրա` մյուս պտուտակների կողքին ու նայեց պապին` տեսնես չի՞ խրախուսի,
բայց պապի ուշք ու միտքն այլ բանի վրա էր: Պապն զգուշորեն հանեց դռան վրա
ամրացված մյուս բաներն ու ձեռքերն իրար խփեց.
-Վա՛յ քո, Միամիտ Բաբկեն,- ինքն իրեն հանդիմանեց:
Մեքենայի դռան մեջ թառափի երկու լողակ ու մի բուռ խավիար էր մնացել: Հա-
նելիս կարծել էր մաքուր մաքրել է, շորով սրբել, բայց արի ու տես…
Նորից սրբեց: Տղան տեղի-անտեղի գլուխը նրա թևի տակից ներս էր մտցնում,
մինչև որ պապը զայրացավ, մի հատ հասցրեց փափուկ տեղին: Խռոված լացեց մի
քիչ հեռանալով և հիմա արդեն նրա գործողություններին էր հետևում մի քիչ հեռ-
վից` զգուշանալով: Պապը մաքրեց ձկան նեխած մնացորդները, տարբեր նյութերով
լվաց, հետո կանգնեց մեքենայի կողքին ու գլուխը մի քիչ թեք բռնած սկսեց մտածել:
Չէ, արժե սա մի լավ լվանալ, մանավանդ, որ մեքենան էլ է կեղտոտ: Ուշօրեք հիշեց
թոռին, որ մի քիչ հեռվում պռոշ արած նստել էր խռով: Ձեռքով նշան արեց` արի:
Տղան եկավ, մտավ պապի թևի տակ ու գլուխը հպեց նրա ոտքին: Պապի վրայից
օծանելիքի թույլ հոտ էր գալիս` մեքենայի յուղի ու բենզինի հոտերին խառնված:
Պապը ձեռքի ափով թփթփացրեց այտին, շոյեց գլուխը` իբր այլևս բարկացած չեմ
քեզ վրա, իսկ երբ մեքենան լվանալու պարագաները բեռնախցիկում տեղավորեց,
տղան նորից սեղմվեց պապի ոտքին.
-Ես էլ գա՞մ:
-Ցուրտ է,- անհաստատ ասաց պապը,- կմրսես,- բայց ինքը զռռոցը դրեց, ու
պապը կոպիտ շոյեց գլուխը,- նստի՜ր:
Աղբյուրը հորդում էր խենթի պես: Ասենք տղան իր կյանքում ուրիշ աղբյուր
չէր տեսել ու չգիտեր, թե ուրիշ աղբյուրներն ինչպես են բխում: Իսկ այս աղբյուրը
զարմանալի էր: Խողովակ չկար, գուշ չկար: Ջուրը դուրս էր գալիս գետնի տակից
ու մեծ ջրավազան էր դառնում: Պապը դույլն ընկղմում էր ավազանի մեջ, հանում
ու շփում էր մեքենայի վրա: Ջուրը տաք էր ու մեքենայի թիթեղից գոլորշի էր
բարձրանում: Տղան նայում էր ավազանի մեջ` տեսնելու համար, թե ջուրն ինչպե՞ս
է բլթբլթում ժամանակ առ ժամանակ: Իսկ ջուրը բլթում էր մեկեն, ասես կրակին
դրված լիներ, բլթում էր զարմանալի ձայն հանելով, հետո հանդարտվում էր մի առ
ժամանակ: Ջուրն ուր որ է ուզում էր խաղաղվել ու արտացոլել տղայի պատկերը,
բայց չէր կարողանում: Կամ պապն էր դույլն ընկղմում նրա մեջ, կամ էլ հերթական
բլթոցի ժամանակն էր գալիս, ու տղան նեղվում էր:

37

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ջուրը նրան ձգում էր. ասես անտեսանելի ու հմայող մի բան կար ավազանի մեջ:
Պապը մի երկու անգամ նրան ետ էր տարել ավազանից, փորձել զբաղեցնել ուրիշ
բանով, բայց տղայի համար ջրին նայելը, նրա տուրևառին հետևելն ավելի հետաքըր-
քիր ու գրավիչ էր թվացել: Կարծում էր, եթե մի քիչ էլ մոտենա, կկարողանա հաս-
կանալ, թե ջրի խորքերում ինչ է տեղի ունենում: Թեքվեց դեպի ավազանը, հակվեց
նրա վրա և չիմացավ, թե ինչպես հայտնվեց ջրի մեջ: Ընկավ փափուկ: Գոլ ջուրը
վախենալու չէր կարծես ու տղան դանդաղ ընկղմվեց նրա մեջ: Պապն ուշ նկատեց
նրա անհետանալը, մանավանդ, որ ավազանն այդքան խորը չէր: Տղան իջավ մինչև
ավազանի հատակը ու պառկած մնաց: Ջրից չէր վախենում, դրա համար չդիմադրեց
նրան, մանավանդ, որ ընկղմվելու պահից նրան լուսավոր մի ձայն դիմավորեց և
զանգի ղողանջի, թե՞ բամբակի փափկությամբ պարուրեց ողջ էությունը: Թռչում էր
դեպի լույսերը, լողում դրանց մեջ, հեռվում իրենց ծաղկած խնձորենին էր, ճյուղին`
կապտաթույր վզով որձ սարյակը, որ ճռվողում էր անընդհատ: Սկզբում նրան չէր
հասկանում, հետո իմացավ, որ կանչում է իրեն: «Արի՛,- ասում էր,- արի դու էլ մեղու
դարձիր ծաղկած խնձորենու վրա: Մեղու լինելը տղա լինելուց շատ ավելի լավ է,-
համոզում էր,- արի՚»: Տղան զույգ ձեռքերը պարզած, օդի միջով ճախրում էր դեպի
սարյակը, երբ հանկարծ նրա թռիչքն ընդհատեցին կոպտորեն․

-Ասեցի՝ մի՛ արի: Ես քեզ ու քո բերող մորը լավ եմ ճանաչում: Դուք հանգիստ
մնացողը չե՛ք, դուք մարդու կյանք ուտո՛ղ եք,- գոռում, նախատում էր պապը:

Տղան դեռևս թռիչքի մեջ էր, տղան դեռևս գլխի չէր ընկել, որ իրեն դուրս են քա-
շել ավազանից ու ավտո չորացնելու կեղտոտ սրբիչով սրբում են բերանից ու քթից
թափվող ջուրը: Միայն գլխի ու մարմնի վրա պապի տագնապած, զայրացած ձեռ-
քերի հպումն էր զգում, ու հեռվից, ասես ուրիշ մի տեղից, ականջին էին հասնում
նրա տնքոցները, հայհոյանքն ու մրթմրթոցը:

Դողում էր ողջ մարմնով, ատամները խփում էր իրար և շուրջբոլորը տհաճ էր
ամեն ինչ: Դեռևս չէր հասկացել` իրեն ինչո՞ւ չթողեցին, որ սարյակի մոտ գնար ու
վախենում էր պապի զայրույթից: Իսկ պապն արտորանքով ամեն ինչ հավաքել,
լցրել էր մեքենան, տղայի շորերը հանել, քամել էր արագ և մերկ ու սնգսնգացող
մարմինը դրել էր մեքենայի մեջ: Միացրել էր վառարանն ու առանց փոսերին նայելու
թռչում էր դեպի տուն: Քշում էր իրեն կորցրած և ժամանակ առ ժամանակ դառնում
էր տղայի կողմը.

-Հը՞, ո՞նց ես:
Ուզում էր պատասխանել, բայց չէր կարողանում, ցանկանում էր հանգստացնել
պապին ու ժպտալ, բայց դրա փոխարեն ատամներն էր չխկչխկացնում: Վառա-
րանից տաքը գալիս, պարուրում էր մարմինը, բայց ներսի դողը չէր թողնում, որ
հանդարտվի: Պապն իրեն այդպես մերկ, փաթաթեց իր բաճկոնի մեջ ու գրկելով
տուն տարավ: Դրեց բազմոցի վրա և մեղքն ու մեղավորությունն իրենից վանելու
համար ձայնը գլուխը գցեց: Իրար խառնեց տատի ու մոր յոթը պապին, որ երեխա
դաստիարակել չեն կարողացել, անիծեց իր բախտը: Իսկ երբ տանեցիներն իրար
խառնված հագցնում ու տաքացնում էին իրեն, նորից կռացավ վրան ու հարցրեց.

38

-Հը՞, ո՞նց ես, արա՜:
Ձայնը կոշտ ու զայրացած էր, բայց աչքերը բարի էին ու ինքն այնտեղ նույնիսկ
մի կաթիլ արցունք տեսավ: Ուզեց պատասխանել, չկարողացավ, ուզեց հանգստաց-
նել, չստացվեց: Խղճաց պապին ու դողացող ձեռքը նրա սպիտակ մազերին ու վա-
խից սպիտակած երեսին քսեց:
Համր մնաց ուղիղ վեց ամիս: Հայրն ուր ասես, որ չտարավ` բժշկի, էքստրասենսի,
գրբացի… Ինքն իրեն լավ էր զգում, ոչ մի տեղը չէր ցավում, բայց կարոտում էր
սարյակին, նրա զարմանալի խոսքին ու ցույց տված նույնքան զարմանալի աշխար-
հին: Այդ աշխարհը… Այնտեղ ամեն ինչ կարծես սովորական էր, բայց նաև` ան-
սովոր, զարմանալի ու սիրելի: Ուզում էր խոսել, բայց` սարյակի լեզվով: Իսկ այդ
լեզուն իրենից բացի ոչ ոք հասկանալ չէր կարողանում: Եվ քանի որ այդպես էր,
իսկ սարյակը չէր գալիս, մարդկային լեզուն նորից սովորեց: Մի անգամ, երբ հայրն
ու մայրը գիշերը նստել էին անկողնու մոտ և անխոս լաց էին լինում, տղան խղճաց
նրանց ու նույնիսկ իր համար անսպասելի՝ հիշեց մարդկային լեզուն: Առավոտյան
սկսեց խոսել, բայց իր խոսքից, իր բան ու բառից այդպես էլ մինչև վերջ հաճույք
չստացավ: Բառերն ամեն անգամ այրում էին լեզուն և խոսում էր հարկադրված:
Այն ժամանակ չգիտեր, բայց հիմա հասկանում է, որ իր սրտի առաջին լարը սար-
յակը կտրեց: Կտրեց կարծես թե չուզենալով, բայց ինքը մինչև հիմա զարմանում է.
ախր ո՞նց կարելի է մարդուն, այն էլ երեխա ժամանակ, մի բան ցույց տալ ու չտալ,
ո՞նց կարելի է նրա առաջ մի ակնթարթում զարմանալի աշխարհ բացել, ջրի միջով,
ջրով ու գարնան օդով պարզաջրած ու ցողված աշխարհ, ուր խոսք կա, բայց չկա

39

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

լեզու, ուր ամեն ինչ կա, բայց այլ կերպ, ու քո տեսած ամեն ինչից տարբեր: Ստվե՞ր
էր գուցե, ջրի մեջ ընկած ժամանակ ուղեղի թթվածնային քաղցից առաջացած
պատրա՞նք: Այդպես թող մյուսները կարծեն, իսկ ինքը ինչպես մանուկ ժամանակ,
այնպես էլ հիմա հաստատ ու աներկբա հավատում է սարյակին, նրա վզի շուրջը
փայլող մանյակին, նրա խոսք ու խոհին և… Դրանից այն կողմ գնալ չի կարողանում
ողջ կյանքում: Տանջվում է, տառապում, լարում երակները, ուղեղի գալարներն է
շարժում, բայց հասնում է սարյակի բացած աշխարհին ու նրա ստվերն է զգում
միայն, իսկ առաջին օրվա զգացողությունը միշտ լռվում մնում է իրենից անդին,
գիտակցության, զգացմունքի և հիշողության նախադռանը: Եվ ամբողջ կյանքում
փնտրում էր, ցանկանում գտնել այն զգացողությունը կամ գոնե մի քիչ մոտենալ
դրան: Չէր ստացվում, և նա չարանում էր աշխարհի վրա, չարանում էր կյանքի դեմ և
փորձում էր գտնել աղը կյանքի, բայց միայն ներըմբռնողությամբ զգում էր, որ ամեն
անգամ, երբ գլխապատառ նետվում է կյանքի հորձանքի մեջ, սարյակն իրենից մի
քիչ ավելի է հեռանում և մի քիչ ավելի օտար է դառնում իր համար: Նախանձում էր
սարյակին, նախանձում էր նրանց, ովքեր հասկանում կամ ցույց էին տալիս` իբր
հասկանում են նրա լեզուն, ու չէր զգում, թե ցավն ինչպես է կուտակվում լյարդի
ու երակների մեջ: Փորձում էր ինքն իրեն հաղթահարել և սկսեց իրեն համոզել, թե
սարյակին մոտենալու համար հարկավոր է հարուստ լինել:

Մանկության օրերի միջով ձգվում էր կարոտը: Աղբյուրի, նրա գոլ ու հանգստաց-
նող ջրի, ամեն ինչ իր մեջ պարուրող նրա տուրևառի կարոտը: Մի քանի անգամ
գնացել էր այդ աղբյուր, նայել նրա բլթացող ջրին, փորձել ջրի մեջ գտնել իր սրտի
արձագանքը, եսի կորցրած մասը, բայց չէր կարողացել: Ջուրը սովորական ջուր էր
եղել, և աղբյուրը` սովորական աղբյուր: Ուրիշ աղբյուրներից մի քիչ տարբերվող,
բայց սովորական, և կորած օրվա զգացողությունը խտացել էր ավելի ու դար-
ձել էր անփարատելի կարոտ: Եվ այդ կարոտը մի քիչ մեղմելու ամեն ջանքից հետո
սեփական անձից գաղտնի` օտարվել էր ինքն իրենից:

Երբ պապը մեռավ, տղան տասնմե՞կ, թե՞ տասներկու տարեկան էր: Օրը մրգի
համ ու լվացած բրդի հոտ էր արձակում: Տատը քանդել էր ներքնակները, լվացել,
չփխել ու փռել էր արևի տակ` չորանալու: Բրդից փափուկ մգլահոտ էր գալիս, օճառի
ու կնոջ բոբիկ ոտքի հոտ: Նստել էր բակում, աչքը` բրդի փռոցքի կողքով սատկած
թիթեռի մարմինը քարշ տվող մրջյուններին: Քաշում, քաշքշում էին թիթեռի անշունչ
մարմինը և նրա սպիտակ, կապույտ խալերով թևը չէր հնազանդվում մրջյունների
կոլեկտիվ ջանքին: Թևը անհաջող մի շարժում էր անում ու սատկած թիթեռը մի
կողմի վրա էր ընկնում:

Փորձեց օգնել, բայց մատի հպումը թիթեռի թևին խրտնեցրեց մրջյուններին: Մի
կողմ քաշվեց ու որոշեց միայն հետևել նրանց: Նստեց ձեռքը ծնոտին դրած ու սկսեց
նայել: Ահագին ժամանակ անցավ մինչև որ ցրված մրջյունները նորից հավաքվեցին
ու գործի անցան: Եկան նաև ուրիշները, բռնեցին թիթեռի անհնազանդ թևից ու
միահամուռ ջանքերով նրան սկսեցին քարշ տալ այգին: Նայում ու զարմանում
էր` մինչև այգու ցանկապատը, իսկ այնտեղից էլ` բունը նրանց համար ահագին

40

ճանապարհ էր: Թե թողնեին, մի քանի վայրկյանում ինքը թիթեռի մարմինը կտեղա-
փոխեր նրանց ուզած տեղը, բայց մրջյուններն ավելի լավ գիտեին ինչն-ինչոց է:
Նրանք սերունդների փորձով համոզվել էին, որ չարժե պարտք մնալ ադամորդուն:
Թե պարտք մնան, հետագայում իր համար հարմար ինչ-որ պահի, մեկին տասը
փոխհատուցել կտա: Դրա համար էլ իրենք էին իրենց բեռը տանում Արարչի աչքի
առաջ: Ծանրությունն իրենցն էր, իրենք էլ տանելու էին ու վերջ: Տղան այն ժամանակ
այդքան բանը չէր հասկանում, դա հասկացավ հետո, բայց չգիտես ինչու պապի
մահվան օրը հիշելիս առաջ մրջյուններին էր հիշում:

Իսկ պապի մահը վրա էր հասել անսպասելի` գերեզման փորելու ժամանակ:
Գերեզմանափոր չէր պապը, պապը տվող-առնող էր, իր տված մեկի փոխարեն
տասն առնող: Պարզապես այդ օրը հայրենի գյուղ` ընկերոջ թաղմանն էր գնացել:
Օրենք դարձած կարգ էր` բարեկամի, ընկերոջ, համագյուղացու «վերջին տունն»
ու «հավերժացման բնակարանը» գյուղով պիտի սարքեին: Հավաքվեին պիտի,
հոգեհացի խաշլամա ուտեին, բաժակ դատարկեին հանգուցյալի հոգու համար ու
փորեին գերեզմանը:

Պապին ոչ ոք չէր ստիպել, ոչ ոք հարկադրաբար քլունգի կոթը չէր խցկել ձեռքի
մեջ, թե` փորիր: Ինքն էր մտել փոսը: Ինչքան չլինի` Խաչիկի հետ մանկուց գառ ու հորթ
էին պահել, նույն օդն ու նույն ջուրը վայելել, նույն աղջկան էին սիրահարվել… Հետո,
երբ Խաչիկի ծնողներն էին մահացել, ինքն էր օգնել նրան, իր հարազատների մահ-
վան ժամանակ Խաչիկն էր կանգնած եղել կողքին… ու Բաբկենն ինքն էր մտել փոսը:

Քլունգը վրա էր բերել` մեկ, երկու, երեք և ոտքերը փախել էին տակից, քլունգն
անուժ հարվածել էր հողե պատին, ու ինքն էր ընկել ուրիշի համար փորած գերեզ-
մանի մեջ:

Մարդիկ իրար խառնված մի կերպ հանել էին փոսից, տեսել էին չի շնչում` փոր-
ձել էին արհեստական շնչառություն տալ, բայց հասկացել էին, որ բանը բանից
անցել է: Ու բերում էին:

Մինչև հիմա զարմանում է նրանց անհասկացողության վրա: Փոխանակ հիվան-
դանոց` դիահերձարան տեղափոխեին, ուղիղ տուն էին բերել: Անշնչացած մար-
մինը դրել էին այդ պահին գերեզմանոցում եղած բեռնատարի մեջ ու բերել էին
տուն: Ով գիտե, գուցե ենթագիտակցորեն մտածել էին, որ եթե տուն հասցնեն, տան
պատերը կօգնեն: Տաս-տասներկու տղամարդ էին, ճլորած, իրենց կորցրած: Ամեն
մեկը հասկանում էր, որ Բաբկենի փոխարեն ինքը կարող էր լինել, բայց հետագան
չէր պատկերացնում:

Ու մինչև հիմա զարմանում է. ախր ո՞նց կարելի է մեռելին միանգամից տուն
բերել: Գոնե նախապատրաստեին տանեցիներին:

Բեռնատարը եկավ, նեղլիկ բակում շրջադարձ կատարեց, ծուխ, մուր, մեռելա-
հոտ խառնեց դեռևս խոնավ բրդի լվացած անարատությանը: Տղամարդկանցից
մեկը, նախքան թափքի հետևը բացելը, անփույթ ու անշնորք իրար բերեց բրդի
փռոցի փեշերը, կապեց հանգույցով ու շպրտեց հեռու: Հետո պապի մարմինն իջեց-
րեցին: Դեմքը սպիտակ-սպիտակ էր, ճակատը` բարձր ու անկնճիռ, և քամին խաղում

41

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

էր երկարացրած սպիտակ խոպոպի հետ: Ամեն առավոտ պապը խնամքով հարդա-
րում էր մազերը, հիմա այդպես անխնամ ծածանվող խոպոպով ծածկում գլխի ճա-
ղատ մասը:

Տղան չվախեցավ, պարզապես հետագա ամբողջ կյանքում չմոռացավ այդ
տեսարանը և պապին հիշելիս աչքերի առաջ առաջինն այդ խոպոպն է գալիս:

Առանց տանեցիներին զգուշացնելու, առանց մեքենայի թափքի մեջ կեղտոտ-
ված շորերը թափ տալու, տատի, մոր, հոր և մյուս թոռների ապշահար հայացքների
ներքո նրա մարմինը ներս մտցրեցին, դրեցին բազմոցին, մի քանի բառով իբր բա-
ցատրեցին եղելությունն ու դուրս եկան, կանգնեցին բակում: Ծխողները ծխախոտ
կպցրեցին, մյուսները թառանչով նստեցին ցանկապատի քարերին: Քարերի կուտա-
կած արևը նստուկից տարածվեց, հասավ սրտներին և հանգուցյալի մասին խոսակ-
ցության արանքում մտքներում ուրախացան, որ նման հիմար մահն իրենց հետ չի
պատահել, որ իրենք դեռևս ողջ են, որ աշնան արևը գրգիռն ու կիրքը հովացրած
կնոջ հոգատարությամբ ջերմացնում է իրենց: Իրար մեջ խոսեցին ու որոշեցին մինչ
Բաբկենի դագաղը բերեն, թաղման համար նախապատրաստվեն, ավելի լավ է իրենք
գյուղ` Խաչիկի հողավորմանը գնան: Մանավանդ, որ գյուղի միակ «մահական ասողն»
իրենց հետ էր: Կգնային, Խաչիկին կհուղարկավորեին, Կարոն կասեր սովորական
մահախոսականը, հետո հաջորդ օրը նույն բառերով ու նույն ծեսով Բաբկենին
կճանապարհեին:

Իսկ տղան բակում որոշ ժամանակ մենակ մնաց: Տուն չգնաց: Պապին խղճում
էր, խղճում էր նաև մրջյուններին: Կռացավ տեսնելու` նրանք թիթեռի դիակը տեղ
հասցրի՞ն, թե՞ այս անգամ էլ մեքենան խանգարեց: Փնտրեց ահագին ժամանակ
ու գտավ: Թիթեռը, հետն էլ մի քանի մրջյուն, ճխլվել էին մեքենայի անիվների տակ,
և ասֆալտի վրա, նրանց կողքին էլի մի վիրավոր մրջյուն կար, որ ժամանակ առ
ժամանակ շարժում էր բեղիկը: Շարժում էր ժամացույցի «տիկ-տակի» հանգով:

Նրա հիշողության մեջ պապի մահվան հաջորդ օրը կաս-կարմիր է: Հայրն իրեն
հավաքել, նախ պապի համար թանկանոց դագաղ էր բերել տվել, հետո գյուղից
կով էր բերել տվել՝ մեռելահացի համար: Ո՞վ գիտե՝ գյուղի ո՞ր մի հեռու բարեկամն
էր «նաղդել» վրան: Հաստատ դախ, տաս փոր ծնած անասուն էր եղել ու Բաբկենի
մահը հարմար առիթ էր դարձել նրանից ազատվելու համար: Կովին կապել էին
բարդուց, առաջը խոտ գցել: Կովն անցուդարձին անտարբեր` լեզվով վերցնում էր
չոր խոտի մի փունջ ու ծամում էր անհավես: Իսկի գլխի էլ չէր երևի, որ իր կերածը
չոր խոտ է, չնայած նրան, որ դեռևս աշխարհը ձյունով չէր պատվել: Տղան էր
նկատում դա և զարմանում էր նաև, թե կովին ինչո՞ւ են կերակրում, մի՞թե նույնը
չէ. մի ժամ հետո մորթելու են: Ով գիտե, երևի մեկը խղճացել էր սոված անասունին:
Որ մորթելու էին, ոչինչ, բայց որ սոված մնար… Կամ էլ «գիտակ» բարեկամներից
մեկն էր հավատացրել, թե սոված մորթելու դեպքում միսն անհամ է լինում, ու կովի
առաջ խոտ էին գցել: Իսկ կովը նայում էր կանաչ աշխարհին, չէր հասկանում, թե
իր կերած խոտն ինչու է այդքան անհամ ու ուտում էր անհավես` փիլիսոփայի
հանդարտ լրջությամբ:

42

Հետո եկավ կով մորթողը: Կաս-կարմիր կաշվե գոգնոց էր հագին, ձեռքին` եր-
կար, սուր դաշույն, նաև` կացին ու մի մեծ մուրճ: Տղան նայում էր զարմացած:
Դանակների ու կացնի նշանակությունը հասկանում էր, մուրճինը` չէ: Մեռած պապն
իրենն էր և, ի տարբերություն բակի մյուս տղաների, ինքն իրավունք ուներ թե՛
կովին մոտիկ գնալու, թե՛ մսագործին ու նրա գործիքներին: Կանգնեց գործիքների
մոտ, նախ հայացքով տնտղեց, հետո մուրճը կտրեց գետնից: Ծանր էր: Դրա մեջ
չարագուշակ ինչ-որ բան կար: Մսագործը կենտրոնացած սրում էր առանց այն էլ
սուր դաշույնն ու թեք նայելով մռլտաց.

-Տեղը դիր:
Տղան բանի տեղ չդրեց, ամբողջ կեցվածքով ցույց տվեց, որ իր պապն է մահա-
ցողը, որ մուտքի մոտ դրածն իր պապի դագաղի կափարիչն է, ուզեց հասկացնել,
որ ոչ մեռած պապից է վախեցել, ոչ նրա դագաղի կափարիչից, և երբ իրիկունը մի
թեթև անձրև է եկել ու թրջել պապի վերջին տան տանիքը, ինքն առանց որևէ մեկի
հրահանգի, իր խելքով առաջնորդվելով տանից շոր է բերել ու խնամքով մաքրել,
փայլեցրել է այն: Թե պապը կարողանար, հաստատ կոգևորեր իրեն, սովորականի
նման ձեռ առնելով.
-Մալադե՜ց,- կասեր,- ի՛նչ տղա է, էշին քեռի է ասում:
Երբ պապը ողջ էր, ինքը նեղանում էր մտքի մեջ, թեև հասկանում էր, որ պապի
սիրելու ձևն էդ է: Նա էլ էդ տեսակի մարդ է: Հիմա հաստատ չէր նեղանա պապից,
ու մսագործին էլ ողջ էությամբ ու կեցվածքով հիշեցնում էր, որ ինքն իրավունք ունի
մյուս տղաներից ավելի մոտիկ գտնվելու և նույնիսկ գործիքներին ձեռք տալու: Իսկ
մսագործն այդքանը չէր հասկանում ու ավելի բարձր ու չար գռմռաց.
-Մուրճը տեղը դիր ու հեռու կանգնիր:
Տղան վիրավորվեց, մուրճը թըմփոցով գցեց գետնին ու մի քայլ հետ գնաց:
-Ավելի հեռու,- չարացավ մարդը,- գնա էնտեղ, մատով պապի ավտոտնակը ցույց
տվեց, հետո մի քիչ մեղմացավ,- որ պետք լինի` կկանչեմ:
Տղան առնված էր, բայց ետ գնաց, մեջքը հենեց թիթեղյա պատին ու սկսեց հետևել:
Կովը անգետ-խոտաճարակ` որոճում էր: Մսագործը վերցրեց մուրճը, օդի մեջ պտտեց
ու ամբողջ ուժով հարվածեց կովի ճակատին: Կամ մսագործն էր անուժ, կամ կովի
ճակատն էր պինդ, մուրճը թռավ ու ընկավ նրա ձեռքից, իսկ կովը բառաչեց աղիո-
ղորմ: Այդ բառաչը ցավի արդյո՞ւնք էր, թե՞ արդարության պահանջ, տղան չիմացավ:
Իսկ մսագործը գետնից վերցրեց մուրճը, մի անգամ էլ հարվածեց: Կովը չշշմեց,
փախչել-ազատվելու խուճապի մեջ` քաշեց, կտրեց պարանն ու վազեց: Մինչ այդ
տեսել էր պարանը և սովորույթի ուժով կարծել, որ եթե պարան կա, ուրեմն ինքը
կապված է, ուրեմն չի կարող կապած տեղից հեռու գնալ: Իսկ հիմա կտրել էր պա-
րանն ու կուրծքը շորորացնելով վազում էր քաղաքի ասֆալտե ճանապարհի վրա:
Մսագործը վազեց նրա հետևից, շրջանցեց, կանգնեց դիմացն ու սուր սուսերը նրա
թևի տակ` իբր սրտի մեջ խրեց: Բայց հաստատ վրիպել էր, անասունն ավելի արագ
փախավ:
-Թյո՜ւ, հիմի էդ անասունի միսը կուտվի՞,- դժգոհությունը չթաքցրեց «գիտակ»
բարեկամը:

43

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Մի քանի երիտասարդներ վազեցին, բռնեցին վիրավոր ու շշմած անասունին,
հենց ճանապարհի վրա տապալեցին, ու մսագործն իր դաշույնը քաշեց նրա տան-
ջահար պարանոցի վրայով: Արյունը հորդաց: Տղան կանգնել, նայում էր զարմացած:
Կովի արյունը բխկում էր այնպես, ինչպես աղբյուրի ջուրն` այն օրը: Դրա մեջ և՛
վախենալու, և՛ զզվելու, և՛ ձգող ինչ-որ բան կար: Տղան տատամսած, հակասական
զգացմունքներից հոշոտվելով քայլ-քայլ առաջ գնաց ու կանգնեց կովի մոտ: Հետո
միս անողների համար ջուր, մաքուր փալաս, աման, միս ջարդելու կոճ էր բերում ու
չէր նկատում, թե ոտքն ինչպես է թրջվել կովի արդեն լերդացող արյունից: Մի տեսակ
խղճում էր կովին և զարմանում, որ ներկաների մեծ մասն ասես մոռացել է պապին,
չի հիշում ինչու են մորթում կովին: Հետո, երբ նստել էր այգում ու փորձում էր կոշիկը
մաքրել արդեն չորացած արյունից, պարզորոշ ու հստակ լսեց պապի ձայնը.

-Արա, էդքան խելք չունե՞ս, հող քսիր, կմաքրվի:
Նայեց շուրջը, պապը չկար, հիշեց նրա աչքը` իր ջուրն ընկնելու օրը: Աչքը լայն
բացված, ցավոտ ու հոգատար էր, և ինքը գիտեր, որ իսկական պապը հենց այդ
էր` կոշտ կեղևի տակ թաքնված փափուկ ու սիրող: Լացը եկավ, բայց չլացեց: Հո-
ղով մաքրեց կոշիկն ու գնաց, կանգնեց դագաղի կափարիչի մոտ: Կափարիչը սև
էր, բայց տղայի աչքին մեկ-մեկ կարմիր էր թվում, կարմիր էին երևում նաև պտղա-
կալած խնձորենիները և ավտոտնակում կանգնած «Գազ-21 Վոլգան»:
Թաղումից հետո հայրը երկու օր դուրս չեկավ ավտոտնակից: Բզբզեց, ստուգեց
սանտիմետր առ սանտիմետր ու գտավ գաղտնարանը: Սովորական տուֆ քար էր`
գրեթե չամրացված, իսկ տակը` հատուկ փոսորակի մեջ խորհրդային քսան հազար
ռուբլի` կարմիր տասանոցներով ու երեք լիտրանոց բանկա` մեջը ոսկեղեն: Մոր ոտ
ու ձեռքը «խաղք էր առել», իսկ տատը, որ երբեք էլ չէր սիրել ամուսնուն, ծնկներն
էր ծեծում, չէր հասկանում` ուրախանա՞, թե՞ տխրի, կրկնում էր առանց հոգնելու.
-Ծախսե՛ք… Չուտողի մալ, ուտողին հալա՛լ… Անունդ «Միամիտ» էին դրել խորա-
մանկությանդ համար, բայց տեսա՞ր գլխիդ ինչ եկավ: Տեսա՞ր ինչ մահով մեռար,
տեսա՞ր… Չուտողի մալ, ուտողին հալա՛լ…
Ասում էր, չնայած լավ գիտեր, որ ամուսինը ծախսել է: Թե խնայել ու կտրել է`
կտրել է ընտանիքից:

Պապի «Քսանմեկը» հայրը քուրդ Մամոյին ծախեց.
-Խերո՞վ ավտո է,- կասկածեց քուրդը:
-Վա՛յ,- զարմացավ, թե՞ նեղացավ հայրը,- խերովն էն խոսքը չէ, ցավդ տանեմ,-
հայրը բոլորին այդպես էր ասում: «Ցավդ տանեմ»,- ասում էր, ծամոն ծամելու պես,
«կյանք»` ասում էր արևածաղիկ չրթելու նման: Խոսք էր` ասում էր: Այս աշխարհում
ով է ում ցավը տարել, որ հայրը քուրդ Մամոյի ցավը տաներ: Մամոն հոր համար
ի՞նչ կյանք:
-Խերո՛վ է, շա՜տ խերով,- նորից կրկնեց:
Քուրդը կամ գլխի չընկավ, կամ ռիսկ չարեց հարցնել.
-Բա որ խերով է, ինչի՞ ես ծախում:
Հայրը հարցը կանխեց.

44

-Ցավդ տանեմ, հորիցս հետո ձեռքս չի գնում նրա մեքենան քշեմ: Կարգին մարդ
էի ման գալիս, գտա:

Քուրդը հավատաց, թե չէ՝ անհայտ մնաց, բայց շոյվեց, որ իրեն կարգին մարդ են
համարում, բացի այդ, տեսավ` մեքենան կարգին է, սար գնալու համար հարմար, ու
փողը տվեց, մեքենան քշեց, գնաց:

Տատը նայեց լուսամուտից ու սիրտը մղկտաց: Ճիշտ է, իր կյանքում ոչ մի օր
ռիսկով չէր նստել այդ մեքենայի մեջ, բայց սիրտ էր` բան չէր հասկանում ու մրմռում
էր: Հետո մրմուռն արցունքի վերածվեց, հոսեց աչքերից ու չորացավ գլխաշորի
պենչխի մեջ…

…Մարմարի կտորներով սարքած սալահատակը ճոճաթոռի տակ կտկտոց է
հանում: «Աթոռը կփչանա,- ասում է ներքին ձայնը, իսկ ինքը քրթմնջոցով լռեցնում է
նրան,- ասենք չփչացավ, ի՞նչ: Պապս էլ էր խնայում: Հերս պապիս հավաքածը երեք
տարում քարին քսեց ու ձմռան շեմին հայտնված որբի նման բոբիկ ոտքերը վերցրեց-
դրեց: Մնացած ողջ կյանքում ո՛չ ինքը կշտացավ կարգին, ո՛չ մեզ կուշտ պահեց…
Հետո ջահել-ջահել մեռավ ու կյանքի դաժանության դեմ անթիկունք ու մերկ թողեց:
Աթոռը կփչանա,- նորից սեփական անձին ձեռ առավ, թե՞ հանդիմանեց,- ում պետք
լինի, նորը կառնի: Ավելի լավը կառնի, ավելի որակյալը և քո ափսոսալ-չափսոսալու
համար մի ավելորդ բերան ողորմի չի ասի»:

Վերցրեց լորի կապտավուն ձվերից մեկը, թեթև խփեց ճոճաթոռի արմնկակալին,
եղունգով զգույշ հեռացրեց կեղևը, խմեց ու դատարկ կեղևը շպրտեց ծաղկաթմբի
մեջ: «Կիր է, պարարտանյութ կդառնա»,- մտածեց ու էլի ձեռ առավ իրեն: Չէ, ինչ էլ
որ անում է, որքան էլ որ ջանում է, չի կարողանում կտրվել այս աշխարհից: Որքան
էլ որ իր համար սահմանափակ, որքան էլ որ կամաց-կամաց նեղացող` միևնույնն է
այս աշխարհը հաճելի է: Հաճելի է արևի տաքությունը, որ մարմարը ջերմացրել և
մաս-մաս, երակ-երակ մտնում է իր մարմնի մեջ: Նույնիսկ լորի ձուն է հաճելի մի քիչ
լպրծուն, լեզուն փառով պատող իր տտիպությամբ:

Մի ժամանակ ընկերներով լորի որսի էին գնում: Հրացան էին առել, որսորդական
անդամատոմս: Ավելի շատ ոչ թե որսորդության, այլ զենք ունենալու համար: Մի
քանի անգամ գնացին լորի որսի, լոր չկարողացան խփել, իրենց տարած միսը խո-
րովեցին ու քեֆ արեցին: Այդ ժամանակ գործերը լավ էին: Խորհրդային վերջին տա-
րիներն էին, ինքը գաղտնի բիզնես էր անում: Պատժիչ մարմիններն արգելում, դատ
ու դատաստան էին անում, հետո աշխատածի մեծ մասն առնում, իրեն բաց էին
թողնում: Փողն աշխատում էր, բայց նաև ծախսում էր արևածաղիկ չրթելու պես:

Մի պահ դադարեցրեց ճոճքը և ժպիտը ողողեց դեմքը` հիշելով մեքենայի շուրջը
պտտվող ոստիկանին: Սոված կատվի նման պտտվում էր` շուրթերը լպստելով: Վերևը
կտրեցին, երբ Կրասնոդարից երկու բեռնատար արևածաղիկի սերմ բերեց: Երկու
բեռնատարի պարունակությունը եթե բաժակ-բաժակ վաճառես… Իհարկե բաժա-
կով վաճառողն ինքը չէր լինելու: Հարմար գնով տալու էր Ջրաշենցի Բագրատին:
Բագրատը, իբր Հայրենական պատերազմում վաստակած, բայց իրականում «Քրջի
բազարից» առած Կարմիր աստղը շողշողացնելով շուկայի առաջ, «իր» տեղում դա

45

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

վաճառելու էր բաժակ-բաժակ ու իր շահն էր հանելու: Բայց բռնվեցին: Արևածաղիկը
բռնագրավեցին, որպեսզի հետո իրենք վաճառեն: Հսկայական գումար պոկեցին ու
այդ տարիներին ինքը աղքատացավ: Եղած-չեղած ոսկեղենը ծախեց, նոր տուն կա-
ռուցելու համար ետ գցած փողերը տվեց բանտից ազատվելու համար: Ու էդ ժամա-
նակից ի վեր ավելի շատ ոչ թե դատական մարմիններին ու ոստիկաններին ատեց,
այլ լրագրողներին: Հոդված գրեցին քաղաքային թերթում ու հենց նրանք էլ կպցրե-
ցին «Պուզո» մականունը: Հետո ուր էլ որ գնում էր, ինչ էլ որ անում էր, չէր կարողա-
նում ազատվել դրանցից:

Երբ արևածաղիկի գործը փակվեց, նորից տաք տեղ գտավ իր համար: Տեղա-
վորվեց մրգի բազայում, բայց էլի ոտքի տակը քանդողները լրագրողներն էղան:

Կարծես թե նոր տարվա բաժանելիքն արդեն բաժանել էր: Այն տարիներին ամեն
պաշտոնյա իր բաժինն էր ունենալու հանրային սեփականությունից: Ընտիր մրգեր
էր ուղարկել շրջկոմի քարտուղարի և մյուս բոլոր պաշտոնյաների տոնական սեղան-
ներին: Ամեն մեկին` իր չափով: Բայց մոռացել էր քաղաքային թերթի խմբագրին ու սա
հենց դեկտեմբերի երեսունին եկավ: Եկավ, ծեծեց պահեստի դուռը: Դերոն միրգը
վաճառում էր պահեստից, իր ուզած գնով: Պիտի վաճառեր, որ և՛ իր օգուտն ունենար,
և՛ բաշխած-բաժանածի ծախսերը փակեր, իսկ սա եկել իրավունք էր բանեցնում.

-Իրավունք չունես: Սա բազա է և ոչ թե վաճառասարահ:
Տեսավ` գործը բարդանում է, պահեստը փակեց: Մուտքի մոտ հերթ կանգնած ժողո-
վուրդը նոր տարվա սեղանին խնձոր ու խաղող դնելու հույսը կորցրած` սպասեց մի
քիչ ու հեռացավ: Իսկ խմբագիրը ծեծում էր հսկա երկաթե դուռն ու պահանջում.
-Բա՛ց:
Նյարդայինացավ, ձեռքերն սկսեցին դողալ: Ի՞նչ աներ: Բա դուռը չբացե՞ր ու
նրա դատաստանն իր ձեռքով տեսներ: Լավ էր, պահեստի բանվորները համոզեցին,
թե՝ գործ չունես, շուն է, թող հաչի, թողնի հեռանա: Իսկ եթե բացեր դուռն ու նրա
մեքենայի մեջ խնձոր, խաղող ու տանձ դներ, գուցեև հոդվածը չգրվեր, բայց ինքը
հոգնել էր: Աշխատում էր սառն ու խոնավ պահեստում, մարդկանց խաբում, հոգին
սևացնում էր, բայց իր ձեռքում բան չէր մնում համարյա: Իսկ ձեռքն արդեն սովոր
էր ծախսելու.
-Փողն ու անբարոյական կինը նույնն են, պիտի օգտագործես,- ասում էր ուրիշից
լսածն ու դրանից լավ էր զգում: Իսկ խմբագիրը թակում էր պահեստի թիթեղյա դուռը.
-Բա՛ց:
Բանվորը բացեց ու հայտնեց անտարբեր.
-Դերենը գնաց, ներսում մենակ ես եմ:
-Կիլոն քանիսո՞վ եք վաճառում,- հարցրեց փրփրած խմբագիրը:
-Ի՞նչ: Ի՛նչ ծախել: Սա պահեստ է, բազա,- հանդարտ բացատրեց բանվորը, ասես
խմբագիրն այդ մասին չգիտեր,- սա խորհրդային երկիր է, մենք բազայից առևտուր
անելու իրավունք չունենք: Մենք միրգը խանութներին ենք մատակարարում:
Բանվորն այս պահեստում աշխատել էր ինը տարի: Դերոյից առաջ էլի երեք
պահեստապետ էր փոխել և գիտեր` ում ինչ պատասխան տար:

46

-Մենք վաճառք չենք անում:
Իսկ երբ խմբագիրը փորձեց ոտքը շեմից ներս դնել, ձայնը բարձրացրեց.
-Կողմնակի անձանց մուտքն արգելվում է: Խստիվ արգելվում է:
Խմբագիրը հեռացավ ու հենց նոր տարվա համարում տպագրեց ֆելիետոնը․
«Դերոն տեղում չէ»:
Հունվարի տոներից հետո իրեն ազատեցին աշխատանքից: Ի՞նչ էր շահել: Գործի
ընդունվելու համար տվածից մի քիչ ավել փող էր աշխատել, չհաշված իր կերած-
խմածն ու ընտանիքի ծախսը:
Բայց ինքն այլևս այն վախվորած ու համեստ տղան չէր, այլ՝ Պուզո Դերոն: Այդ
մականունն արդեն ուրիշ տեսակ ապրելակերպ ու վարքականոն էր թելադրում:
Ինքը չէր կարող ոտքով ման գալ, չէր կարող հասարակ մեքենա վարել, չէր կարող
շրջապատից ետ ընկնել: Վաղուց մոռացել էր սարյակին: Ու թե հանկարծ հիշում էր
նրան մեկ-մեկ, հիշում էր խմած ժամանակ: Պիտի լավ հարբած լիներ, պիտի քեֆը
հազար լիներ, որ մոռացած լիներ աշխարհում իր ունեցած հոգսերն ու հիշեր սար-
յակին: Բայց ամեն անգամ դրանից հետո ինքն իրեն վատ էր զգում: Շատ լավ էլ
հասկանում էր, որ պատճառն այնքան խումհարը չէ, որքան սարյակի մասին հիշո-
ղությունը, բայց մեղքը միշտ էլ գցում էր խմիչքի վրա ու հաջորդ օրն իսկ մոռանում
էր սարյակի հաղորդած զգացողությունը:
…Երեխան տաս տարեկան էր: Շեկլիկ մազերով, կապույտ աչքերով: Կուչ էր
եկել մեքենայի մեջ ու ժամանակ առ ժամանակ հարց էր տալիս.
-Ինձ սպանելո՞ւ ես:
Քեռի չէր ասում, հոպար չէր ասում, ձյաձյա չէր ասում: Նայում էր մեծի նման ու
հարցնում էր տաս րոպեն մեկ.
-Ինձ սպանելո՞ւ ես:
-Չէ,- ամեն անգամ բերանի անկյունով նետում էր ինքը և չէր թաքցնում կատաղու-
թյունը,- քեզ չէ, բայց մորդ արժե սպանել,- վերջապես ատելությունը չթաքցնելով ասաց:
-Չէ՜, չէ՜, մամաս էլ է մեղք,- տնքաց տղան ու ինքը խղճի ձայնը լռեցնելու հա-
մար գոռաց.
-Դե ձենդ կտրի, վեր ընկի, էլի՛:
Տղան սսկվեց, նստեց որոշ ժամանակ, հետո խախտեց լռությունը.
-Թե սպանելու ես, ավելի լավ է` ինձ:
-Ի՞նչ,- ականջներին չհավատաց ինքը,- ի՞նչ:
Տղային կամ նրա մորն սպանելու ցանկություն չուներ: Պարզապես վախեցնում
էր: Խորհուրդների երկիրը քանդվում ու չէր քանդվում: Խանութներում ապրանք
չկար, իսկ ինքն այդ ժամանակ ոսկու գործ էր անում: Մեքենայի պահախցում մի
կիլոգրամ ոսկի կար` հին քրջերով փաթաթած, ու նաև մեկ միլիոն խորհրդային ժամ
առ ժամ արժեզրկվող ռուբլի:
Կինը թեթևակի ծանոթ էր: Ռեստորանում էին տեսել իրար` տղերքից մեկի ծնուն-
դին: Պարել էին իրար հետ ու Դերոն պարզել էր, որ Ռոզան մթերային ապրանքների
բազայում է աշխատում:

47

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Թե ուզում ես, արի սուրճ ու կարագ տար,- ասել էր կիսաժպիտ ու Դերոն հա-
վատացել էր: Նույն իրիկուն նրան մեքենայով տուն էր տարել, հենց նրանց տանը`
խոհանոցում նստած սուրճ էր խմել և միլիոն ռուբլու փաթեթը հրել էր նրա կողմը.

-Հաշվիր, վերցրու քո հասանելիքը, իսկ վաղը կգամ ապրանքը տանելու:
Տունդարձի ճանապարհին մտքում հաշվել էր, որ եթե ապրանքն իրացնի, ամենա-
կոպիտ հաշվարկներով իրեն մեկ միլիոն եկամուտ է մնում: Սակայն ո՛չ հաջորդ օրը,
ո՛չ դրանից հետո էլի մի շաբաթ կնոջը գտնել չէր կարողացել: Կինը կամ ուրիշին
պարտք էր եղել և որոշել էր Դերոյի հաշվին փակել, կամ էլ իրեն էին խաբել: Դերոն
այդպես էլ չիմացավ պատճառը և երբ իր իմացած բոլոր միջոցներն սպառեց, եկավ
նրանց տուն ու տղային տատի մոտից զոռով վերցնելով, ասաց.
-Փողը, արժեզրկման տոկոսներով կամ ապրանքը կբերի, երեխային կտանի մեր
տանից,- ասաց ու տատի արյուն-արցունքը բանի տեղ չդնելով երեխային ավտո-
մեքենա նստեցրեց:
Ու տղան անմոռուկ աչքերը նրա երեսին հառելով ամբողջ ճանապարհին հա-
նում է հոգին.
-Ավելի լավ է ինձ սպանեք, քան մամային:
-Քո մամայի,- հազիվ կուլ տվեց հայհոյանքը,- չեմ սպանի, մամադ փողը կբերի,
քեզ կտանի:
-Տղա, էս անմեղ, «ամանաթ» էրեխին ինչի՞ ես բերել,- տփվեց մայրը,- դել մոր
պատճառով էս անմեղ արարածն ինչի՞ վախենա… Հո չե՞ս ծեծել,- աչքերը հետա-
խուզող ու լացի պատրաստ` հառեց երեսին:
-Չէ հա՛, ծեծել,- փնչացրեց անբավական,- նստեցրել եմ ավտոն ու ճանապարհին
զրուցելով եկել ենք, չէ՞…
Երեխայի անունը չգիտեր, չէր հարցրել: Էդ ժամանակ երեխան իր համար ապ-
րանք էր: Տված փողի փոխարեն իր մոտ կմնա, մինչև… Հիմա հասկացել էր, որ ճիշտ
չի վարվել, բայց մյուս կողմից էլ, եթե այդպես չանի, հաստատ կքցեն: Հա, հիմա
քցելու, խաբելու, իրար վրա ֆռռալու դար է: Թույլ եղար` կխաբեն: Անցել են էն ժա-
մանակները, երբ նույնիսկ կիսածանոթ մեկին կարող էիր խնդրել. «Մի հազար ռուբլի
փող տուր պարտքով»- ու մարդը կասեր. «Բանկից հանեմ, տամ»: Կտար ու ցույց
չէր տա, իբր` ետ չի ուզում: Չէր ուզի էնքան ժամանակ, մինչև ձեռքդ փող լիներ…
Հիմա ուրիշ է: Թույլ եղար, կտանեն, չեն վերադարձնի, կառնեն, ետ չեն տա, հիմա
խղճիդ գերի դարձար` քեզ գերի կտանեն: Դրա համար է բերել տղային: Թող մայրը
որտեղից ուզում է ճարի, կամ փողը բերի, կամ ապրանքը:
Երեխան իրենց տանը մնաց մի ամսի չափ: Այնքան մտերմացավ իր երեխաների
հետ, որ մինչև հիմա երթուգալ ունեն: Մայրը… Մորն էլ էին խաբել: Ամբողջ կյանքում
կիսաքաղց ապրած ու հանկարծ առուտուրի համն առած, փողավորված մեկը խա-
բել, փողն առել ու ապրանքը չէր տվել: Զանգում էր ամեն օր, խոսում երեխայի հետ:
Ու թեև համոզված էր, որ տղան կուշտ ու անվնաս է, սակայն ո՞վ կարող է ասել, թե
ինչ է անցնում մոր մտքով:
Եկավ, ու փոխվել էր այնպես, որ Դերոն առաջին պահ չճանաչեց նրան: Պայու-
սակից հանեց փաթեթը, դրեց սեղանին.

48


Click to View FlipBook Version