The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-28 12:15:09

ՆՈՐՔ 2019-IV

2019-4

Keywords: armenia,armenian,fiction,modern,literature

-Հաշվի՛ր,- ասաց չարացած,- հաշվիր,- կարծես ինքը վատություն էր արել: Կար-
ծես ինքը պարտավոր էր հեչ համարել նրան տված փողը: Ախր երկուսն էլ գիտեին,
որ փողի հետ չեն խաղում, որ փողը արյուն ունի իր մեջ, շատ արյուն, քրտինք ու
վայելք նաև: Պիտի իմանաս ոնց օգտագործես, պիտի իմանաս, որ փողի դարում
ամեն ինչին կարող ես կպնել, բայց փողին…

Երեխան փաթաթվել էր մորն ու սնկսնկում էր դողահարի նման: Մայրը չէր խո-
սում, խոշոր, կապույտ աչքերից արցունքը ցայտում էր, ինչպես աղբյուրի ջուրն`
իր «խեղդվելու» օրը: Ասում են` անձրևն անօգուտ է անապատի համար: Իբր այդ
անծայրածիր ծարավը հագեցնել չի լինի մի քանի կաթիլ անձրևով: Ճիշտ չեն ասում:
Անձրևի թեկուզև մի կաթիլը բան է փոխում: Այդ մի կաթիլի գոլորշիացումից օդը մի
քիչ, մի անձրութ, զովանում է: Մարդն այդ չի զգում, անապատի օձն այդ չի զգում,
բայց զգում է անապատը: Իր մեծ, իր խանձված թոքերով զգում է զովության այդ մի
հյուլեն ու մի քիչ ավելի բարի է դառնում: Այդ զգում է նաև անձրևի կաթիլը, քանի
որ գիտակցաբար, առանց իր ինքնությունն ափսոսալու և առանց սեփական գոյու-
թյունը խնայելու տվել է կյանքը, տվել է իրեն:

Ո՞վ գիտե, կնոջ աչքից հոսող արցունքն ո՞ւմ ներսն էր մաքրում այդ պահին` ի՞ր,
թե՞ շրջապատողների:

-Հաշվի՜ր,- մի պահ երեխային թողնելով նորից կրկնեց կինը:
Չուզեց հաշվել: Հուզվել էր, բայց չէր ցանկանում ցույց տալ: Վաղուց էր համոզ-
վել, որ մարդիկ չպիտի տեսնեն քո խիղճը: Կամ ավելի ճիշտ` քար պիտի գցես
խղճիդ գլխին ու նրան ուշագնաց ու անգործունյա դարձնես, թե չէ ամեն վայրկյան
քեզ կհոշոտի: Այդպես պիտի անես, որպեսզի ապրես, որպեսզի հաղթես: Պարտվել`
նշանակում է վերանալ, նշանակում է չլինել:
-Հաշվի՛ր,- պահանջեց կինն ու երեխայի ձեռքը բռնած, առանց ետ նայելու
շարժվեց դեպի դուռը: Տղան գնաց մոր հետ, բայց դռան մոտ նրա ձեռքը թողեց ու
հավերժի չափ ձգվող այդ երկու քայլն անցնելով եկավ ու փաթաթվեց տատին:
-Տատի՛,- ասաց ու համբուրեց, հետո կնոջը փաթաթվեց, երեխաներին ու նորից
բռնեց մոր ձեռքը:
Մայրն ապշանքով նայեց տղային: Ո՞վ գիտե, մտքով ինչ էր անցել տղայի պա-
տանդության դաժան օրերին, ո՞վ գիտե, ինչ էր մտածել իր մասին, ո՞վ գիտե, մտքում
քանի՞ անգամ էր թաղել երեխային ու հիմա զարմացած էր:
Չիմացավ, թե ինչ միջոցներով էր հայթայթել ու բերել պարտքը: Չէր էլ ցանկա-
նում իմանալ: Իսկ պարտապան կինը, երբ տեսել էր երեխայի վերաբերմունքը, երբ
գնահատել էր նրա նկատմամբ ցուցաբերած սերն ու հոգատարությունը, չէր կարող
հենց այնպես հեռանալ: Ինքն էլ եկավ, փաթաթվեց կնոջն ու մորը.
-Շնորհակալություն,- ասաց,- պատկերացնում եմ, թե ինչ եք մտածել իմ մասին:
Իմացեք, որ ես սովորական աղջիկ եմ, ճիշտ է, անբախտ ու անհաջողակ եմ, բայց
վատը չեմ,- ինքն իրեն ձեռ առավ տխուր: Հետո բռնեց տղայի ձեռքն ու գնաց:
Մայր ու տղա բոլորին հրաժեշտ տվեցին բացի իրենից: Կանգնել էր լուսամուտի
մոտ, բայց օդանցքից դուրս էր հանել ձեռքն ու ծխախոտը մխում էր մատների

49

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

արանքում: Մեկ-մեկ կում էր անում նրանից ու փչում էր դուրս: Ուզում էր ծխի
հետ դուրս փչել նաև խիղճը, ամոթը, ցավը, և սրտի փոխարեն լյարդն էր մրմռում:
Եթե սառը տրամաբանությամբ դատեր, վատ բան չէր արել: Գործարքի ժամանակ
ուզեցել էին իրեն «քցել», ինքը թույլ չէր տվել: Ուրիշ լծակ չէր ունեցել, մայրական
սերն ու խիղճն էր օգտագործել: Ուրիշի երեխային բերել էր իր տուն, բայց մոտ մի
ամիս պահել էր սեփականի նման: Իր երեխաներից մեկն էր ասես: Իրար հետ խա-
ղացել էին, իրար կողքի քնել, իրար հետ կռվել ու հաշտվել: Մի ամիս ուրիշի որբին
հայրություն էր արել ու մի թթու խոսք չէր ասել: Այդպես էր սառը բանականությամբ
ու հաշվարկով, բայց խիղճը տանջում էր, սիրտը փորի մեջ փոթոթվում էր չգիտես
ինչի համար:

Եվ հիմա, երբ կինը երեխայի ձեռքից բռնած հեռացել էր, գլխի մեջ հազար հի-
մար միտք էր պտտվում. «Տեսնես փող կա՞ր մոտը»… «Տեսնես որտեղի՞ց էր ճարել
էսքան փողը»… «Տեսնես…»․․․ Ասա քո ի՞նչ գործն է ուրիշի կյանքի և ուրիշի ցավին
խառնվելը: Դու ուրիշի հետ ի՞նչ գործ ունես: Դեռևս չե՞ս համոզվել, որ աշխարհը
բաղկացած է քեզանից և ուրիշներից: Եթե ուժեղ չեղար, եթե խղճացիր, ուրեմն
պարտված ես, ու փողի, հաշվի, առնել-չտալու էս աշխարհում ընկեր, բարեկամ ու
հարազատ լինել չի կարող:

Կամ հաղթում ես, կամ մարդկային ես լինում: Հաղթանակը լավ բան է, բայց ամեն
անգամ հաղթելիս մարդը նաև պարտություն է կրում: Հաշվիր ծախսած ուժերդ,
նյարդերիդ պրկվածքը հաշվի առ, շահածդ ու կորցրածդ ծանր ու թեթև արա ու
կտեսնես, որ ամեն անգամ շահելիս նաև տանուլ ես տալիս: Բայց ավելի լավ է
հաղթել: Երբ պարտվում ես, էդ ամեն ինչին նաև հուսահատությունն է գումարվում:
Իսկ հուսահատությունը քանդում է հոգուդ կառույցը և դարձնում անգործունակ,
ոչ մեկին պետք չեկող: Դրա համար էլ հուսահատության պահերին զզվում ես ինքդ
քեզնից և ատում ես նույնիսկ:

Կանգնել էր լուսամուտի մոտ, ծխում ու նայում էր դուրս: Տեսավ, թե մայր ու որդի
ոնց են գնում, հետո տեսավ, թե իր մայրն ինչպես հասավ հետևներից: Կանգնեցին,
խոսեցին մի քիչ, հետո մայրը կռացավ պաչեց տղայի թուշն ու նրա գրպանն ինչ-որ
բան դրեց: Ինչ-որ բան էլ խցկեց կնոջ ձեռքը: Կինը երկար ժամանակ հրաժարվում
էր վերցնել, հետո ժպտաց, վերցրեց ու քայլեցին: Մայրը ետ եկավ, բայց տուն չմտավ:
Նստեց այգու ցանկապատի տափակ քարին, գրպանից թաշկինակ հանեց, սրբեց
աչքերը և այդպես մնաց` գլուխը ծնկներին խոնարհած: Չէր շարժվում, ասես չէր
շնչում, իսկ ինքը նայում էր: Մայրը անշարժ ու կոր` մնացել էր. հնամաշ տնային
խալաթի մեջքն առնում էր արևն ու ներծծում ոսկրոտ մարմնի մեջ: Ինչո՞ւ էր նստել
այդպես, մտածու՞մ էր, աղոթո՞ւմ, հանգստանո՞ւմ: Ծխախոտը մատների մեջ մոխրա-
նում էր իզուր: «Մարդու նման է ծխախոտը,- մտածեց մտքի ծայրով,- վառվում է,
մոխրանում և չգիտես ինչու: Հաճախ իզուր ու անմիտ է լինում վառվել ու մո-
խիր դառնալը»:

Փողի փաթեթը սեղանի վրա էր, իր կինն ու երեխաները` մյուս սենյակում: Հա-
յացքը մեկ փողին էր գցում, մեկ մորը և սրտի տեղակ բարակ մրմռում էր լյարդը: Հա

50

ուզում էր բժշկի գնալ ու չէր գնում: «Մի քցող էլ բժիշկներն են, էլի»,- արդարացնում
էր ինքն իրեն ու չէր գնում: Համ էլ կյանքի վազքը թույլ չէր տալիս: Հիվանդանոց
պառկես, հակառակորդներդ ու իրենց քեզ բարեկամ համարողները կսկսեն միջոց
փնտրել քեզնից ազատվելու համար:

Սիրտն այդպես ինքն իր ու խղճի հետ կռիվ տվեց ամբողջ կյանքում ու հիմա լարը
կտրված անպետք թառի նման է, կամ ավելի ճիշտ կրակի միջից մի կեպ փրկված
ծիրանափողի: Կա, բայց անպետք է, կա, ձայն է հանում, բայց այդ ձայնը ո՛չ ուրիշի
լսելիքին է հաճելի, ո՛չ սեփական:

Հա, ասենք թե լյարդը հանեցին, դեն գցեցին ու տեղը նոփ-նոր, յուղը վրան լյարդ
դրեցին, բա էն էրեխի հայա՞ցքը, նրա տված հարցերը, նրա մոր տառապա՞նքն ինչ
կանեն: Եթե դրանք իր մեջ են եղել, ուրեմն ինչ էլ որ անեն, ինքը դրանք մոռանալ չի
կարողանա, իսկ եթե մոռանա, կդառնա կողոպտված, սրբած տան նման: Եթե լյարդը
փոխեն, ոսկորները մաքրեն ու ինքը զրկվի դրանց մեջ տպված պատկերներից,
կդառնա կողոպտված: Ի՞նչ իմանաս, դրանք նորից չե՞ն արտատպվի լ յարդի ու
մարմնի մյուս մասերի մեջ ու նորից չե՞ն փչացնի ամեն բան:

Ձեռքի մեջ, մատների արանքում արևի տակ պսպղում էր հերթական ձուն: Ուզեց
ծակել ու խմել, բայց մեջը նորից գլուխ բարձրացրեց նախկին օրերի կատաղու-
թյունն ու թափով շպրտեց: Ձուն ճապաղվեց ավտոտնակի նախշազարդ պատին:
Ժամանակին ավտոտնակի` բակին նայող պատը գունավոր խճերով նախշազարդել
էր տվել: Ծաղիկ էին հավաքել պատի վրա` մարմարե թերթաբաց ծաղիկ: Լեռնա-
վանցի վարպետ Հարութն արեց: Լավ էլ գործ է արել, բայց ինքը պայմանավորված
գումարից պակաս տվեց: Հա, բա ի՞նչ: Հո ամեն մի պայմանավորվածություն հա-
լած յուղի տեղ չէ՞ր ընդունելու: Ձուն ջարդվեց թերթիկի վրա, իսկ կեղևն ընկավ
ներքև: Դեղնուցը մի քիչ ծորաց ու ծաղկաթերթի վրա չորացավ մնաց, ասես ճայի
ծերտ լիներ:

Լյարդն այլևս չէր ցավում: Սիրտը տրոփում էր հազիվ ու մարմինը չէր զգում նրա
մատակարարած արյան հոսքը: Իսկ առաջ… Առաջ զայրույթի պահին քիչ էր մնում
կուրծքը ճղեր դուրս գար: Այդպես էր Ծաղկաձորի էն օրը, երբ ինքնաձիգը ձեռքնե-
րին խումբ-խումբ քայլում էին ձորակի երկու կողմերով: Բարձրանում էին վերև,
մարդկանց աչքից հեռու մի տեղ իրար հետ խոսելու: Մատները ձգաններին դրած,
աչքի տակով իրար նայելով, ծնկահար ձյունը ճեղքելով բարձրանում էին: Ու իր
սիրտը տրոփում էր խելագար, անզուսպ ու անկանգ:

Մինչև հիմա զարմանում է` էդ ո՞նց եղավ, որ չկրակեցին իրար: Մեկ-մեկ ձեռ
առնելով ինքն իրեն խոստովանում է, որ այդ օրն ինքը փրկվել է էշի շնորհիվ: «Էշի
փրկածն էսքան հազիվ էլ լինի»,- նեղության պահերին մտքում նետում է սեփական
երեսին: Իսկ այդ օրերին իրենց երկուսի` իր ու Կարագ Կառլոսի համար աշխարհը
փոքրացել, դարձել էր նորածնի ափի չափ: Էդքան փոքր, բայց ոչ այդչափ անմեղ:
Հայաստանում, չէ, ի՞նչ Հայաստան, աշխարհում երկուսի համար տեղ չկար: Ախր
ո՞նց տեղ լիներ՝ ինքն ինչ գործ նախաձեռնում էր, Կառլոսը գալիս, քիթն իր բիզնեսի
մեջ էր խոթում: Մեկ, երկու, տասը… Ինչքա՞ն: Ու էդ վերջին անգամ ինքը շաքարավազ

51

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

էր բերել Հայաստան: Անցկացրել էր Ադրբեջանով: Էդ ժամանակ Ղարաբաղում պատե-
րազմ էր, ինքն էլ շատերի նման իր աշխատածից բաժին էր հանում պատերազմի
համար, բայց բիզնեսը մնում էր բիզնես: Փողը տվել, շաքարավազով բարձած ավտո-
ները Ադրբեջանով անցկացրել, հասցրել էր Իջևան, հետո Երևան: Հաշվարկ էր
արել, գին էր որոշել, իսկ Կառլոսն իր խաղն էր խաղացել: Ինքն էլ էր շաքարավազ
բերել ու իրեն խփելու համար ավելի ցածր գնով էր վաճառում:

Այդ օրերին աչքերի առաջ սևացել էր, ու իրար հագան: Քայլում էին երկու խմբով,
քայլում էին ձորակի երկու կողմերով, աչքի պոչով զննում էին իրար ու վրեժը թանձրա-
նում էր անտառակում: Մթնշաղը խտանում, հավաքվում էր ծառերի գլխին, կապույտ
երկինքը սառն ու անհրապույր էր թվում, և իր սիրտը բաբախում էր խելակորույս:
Ասեր չէ՞ր վախենում` վախենում էր: Հիմա, երբ կարծես իր տեղն էր գրավել հայոց
նորանկախ երկրի բիզնեսում, հիմա, երբ հերթական վայրէջքից հետո վերելք էր
ապրում, հիմա, երբ հազիվ մի ամիս առաջ էր տեղափոխվել նորակառույց տուն
և բացի տան գաղտնարանում պահածից, մի կիլոգրամի չափ ոսկի էլ պահում էր
ավտոյի բեռնախցիկում, չէր ուզում մեռնել: Բայց վրեժը, իր բաժինն ամեն կերպ
պահպանելու տղամարդկային պատվախնդրությունը թույլ չէին տալիս նահանջել
ու ամեն քայլի հետ զրահաբաճկոնն ասես ներքև էր քաշում և ոտքը ծնկահար
խրվում էր ձյունի մեջ.

-Ղը՜ռթ,- ասես ինչ-որ բան ջարդվելիս լիներ:
Վստահ էր, որ Կառլոսն էլ մեռնել չի ուզում, վստահ էր, որ նրա սիրտն էլ է թպրտում
և գիտեր հաստատ` զրահաբաճկոնը նրա համար նույնպես անսովոր ու ծանր է:
Ու բարձրանում էին: Հինգ հոգի նրանք էին, հինգ` իրենք, ամեն մեկի ձեռքին` լիցքա-
վորված ինքնաձիգ: Հասկանում էին, որ քանակն էդքան կարևոր չէ: Բավական է
մեկը մի վայրկյան առաջ ձգի ձգանը և վերջ: Դատ-դատաստանի մասին միտք ու
մտածմունք չկար: Այդ օրերին հեղափոխության, պատերազմի ու կուտակման մո-
լուցքի մեջ ամեն ինչ լուծում էր ուժը, կոպիտ, ամեն ինչ իրեն ենթարկեցնող ուժը:
Կարևորն էդ թոհուբոհի մեջ ողջ մնալն էր: Ողջ ես, ուրեմն ուժեղ ես, ուժեղ ես,
նշանակում է արդար ես:
Ցուրտ էր, բաց այնքան էր լարված, որ ոտքերը կոշիկների մեջ քրտնել էին ու
ձեռքերն էին քրտնած: Մեքենայով էր, հաստ կոշիկներ չէր հագնում, իսկ այդ օրն
արդեն ժամանակ չկար մրսելու մասին մտածելու: Ով գիտե, գուցե հենց այդ օրն
իր համար աննկատելի մրսեցրեց լյարդը: Կամ գուցե վախը մտավ ու քանդեց-
քայքայեց նրա հանգույցները, քաղցկեղի տեսքով բուն դրեց ոսկրածուծի մեջ:
Մահու-կենաց կռիվ պիտի լիներ իրենցը: Աշխատում էր ոտքը չոր ճյուղի վրա չդնել:
Մի ճյուղ ճրթա` կրակոց կհամարվի: Իրիկվա սառնության մեջ, անտառի խորքում
ինչ-որ թռչուն ձայն էր տալիս: Ի՞նչ թռչուն էր, ի՞նչ էր ուզում: Սարյակը… Չէ, սարյակ
լինել չէր կարող տարվա այդ եղանակին, համ էլ ինքը սարյակին մոռացել էր վա-
ղուց: Ոչ նրան էր հիշում, ոչ նրա ցուցադրած աշխարհը, ոչ նրա լեզուն: Թռչունը
ձայն էր հանում: Ի՞նչ իմանաս՝ մարդկանց դառը լարվածությունն ի՞նչ էներգիա է
արտազատում, ինչպե՞ս է այն ազդում երկրագնդի ու նրա անբարբառ բնակչության

52

վրա: Թռչունը ձայն էր տալիս ու այդ ձայնի մեջ ոչ այն է գույժ, ոչ այն է զգոնության
կոչ կար: Ծառերն անխոս ու համր` հետևում էին, բայց սպասում էին նաև, թե փա-
պարներում քնած քամին ե՞րբ է արթնանալու, որ սթափեցնի իրար կոկորդ կրծելու
պատրաստ մարդկանց: Քայլել էին համարյա կես ժամ, բայց դեռ գնում էին: Կողմերից
ոչ մեկը պատրաստ չէր առաջինն սկսել խոսակցությունը: Հոգնել էին արդեն, բայց
ոչ ոք չէր ցանկանում տեղի տալ, ու ծնկահար ձյունի մեջ քայլքը վերածվել էր յուրա-
տեսակ մրցության:

Հիմա սիրտն արդեն թպրտալու հետ միասին նվում էր, վերելքի տակ խեղճացող
մեքենայի շարժիչի նման, իսկ ինքը չէր ցանկանում պարտված լինել ու քայլում էր:
Աշխատում էր չմտածել ընտանիքի` մոր դողացող ձեռքերի, կնոջ վախվորած ու
արցունքոտ աչքերի, աղջկա արդեն օրիորդի ձևեր ստացող անմեղության, տղայի
իրենից ընդօրինակած կոպիտ անտակտության մասին:

Ձորակը վերջանում էր: Ձորի երկու ափերն իրար էին գալիս, փակվում ու մի
բացատ էին մատուցում: «Լավ էլ եղբայրական գերեզմանոցի տեղ է»,- մտածեց ու
կանգ առավ: Կանգնեց նաև Կառլոսի խումբը: Նայեցին իրար.

-Հիմի ի՞նչ,- շունչը տեղը բերելով հարցրեց ինքը,- կրակե՞նք, թե՞ խոսենք:
Թե ինչու այդպես ասաց, չգիտի: Երևի վերելքը նստեցրել էր փուքսը, զայրույթը
հոգնության մեջ փաթաթվել, փափկել էր, դրա համար էլ փափուկ խոսեց:
-Խոսենք,- ասաց Կառլոսն, ու երկու կողմն էլ թեթևացած շունչ քաշեց:
Մինչ այդ քանի՞ անգամ բանակցելու էր կանչել, չէր եկել ու հիմա` «Խոսենք»,-
ասում էր: Երևի մահվան մոտիկությունը նրան էլ էր խելքի բերել: Եվ այդ պահին,
ներքևում մնացած, քամուց, չարից ու աշխարհի խելագար վազքից պատսպարված
գյուղից ձիու խրխինջ լսվեց: Եվ անմիջապես նրան պատասխանեց ավանակի`
հեկեկոցի նմանվող զռոցը: Մի պահ կարծեցին, թե կրակահերթ է ու ձեռքները զենքին
տարան, բայց հաջորդ վայրկյանին գլխի ընկան ու ծիծաղեցին: Նյարդային, ասես
կրակահերթ արձակող քրքիջը վախեցրեց մինչ այդ սսկված թռչնակին և նա նորից
սկսեց կանչել, իսկ ձիու խրխինջն այդպես էլ չկրկնվեց: Ասես ներծծվեց ձմեռային
երկնքի մեջ ու երկրի դողը հաղորդեց աստղերին: Աստղերը ղողանջեցին բաժակի
մեջ ընկնող գինու վերջին կաթիլի նման, ու լռություն տիրեց: Լարվածությունը
թուլացավ: Ինքը Կառլոսին թևանցուկ արեց ու սկսեցին իջնել եկած ճանապարհով:
Հետևից տղերքն էին գալիս: Իրենց խոսքն ու պարզաբանումները ռեստորա-
նում շարունակվեցին: Դժվար պայմանավորվածություն էր, հեշտ չէին զիջում, բայց
զիջեցին, հետագայում նույնիսկ ժամանակ եղավ, որ գործընկեր դարձան, չնայած
երկուսն էլ վստահ էին, որ իրար ատում են: Ատելությունը թանձր էր նաև այդ օրվա
ռեստորանում: Ուտում-խմում էին, բաժակ բաժակի խփում, բայց մրցակցության
ոգին չէր մեռել: Երբ արդեն քեֆները լավ էր, իր նշանով տղաներից մեկը վեր կացավ,
որ գնա հաշիվը փակելու:
-Ո՞ւր,- բվի աչքերը նրա երեսին տնկեց Կառլոսը:
-Հե՜չ,- անմեղացավ Գագոն,- զուգարան:
-Մի գնա,- ցինիկացավ Կառլոսը,- արդեն շռած ա…

53

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Նույնիսկ էդտեղ մրցում էր և ուզում էր ցույց տալ, որ ինքն ավելի լավ տղա է,
ավելի հարգանքով: Ատամները կրճտացրեց, բայց կուլ տվեց: Թող Կառլոսը փակի
հաշիվը, թող…

Կառլոսը… Կառլոսի ագահությունը մանկությունից էր գալիս: Մանուկ ժամա-
նակ ոչ մի անգամ կուշտ փորով հաց չէր կերել, ոչ մի անգամ իրեն ապահով չէր
զգացել ու ծակոսկոռ մի քաղց ողջ կյանքում ամենուր հետապնդում էր նրան:
Լեզուն կիսատ ու թլվատ` իր տղամարդկությունը ցույց տալու համար հայհոյում
էր շարունակ: Ուտում էր արագ ու անհագ, առանց կարգին ծամելու, ասես ուր որ
է ուտելիքն առնել-փախնելու էին ու ինքն էլի սոված էր մնալու: Ծամելու ու խմելու
արանքում ծիծաղում էր գլուխը ետ գցելով: Փորը ծիծաղի ծավալվելուն զուգահեռ
լխկլխկում էր, ու Դերոն այդ պահերին ավելի էր ատում նրան:

Բաժակը խփում էր Կառլոսի բաժակին, կենաց ասում, խմում, բայց իր բաժակ-
ները միշտ իր աչքի առաջ էր պահում` ափսեի կողքին, թևերի արանքում: Ուշադիր
էր` հանկարծ մեջը բան չգցեն: Կառլոսն այդ նկատում էր, թե չէ, չգիտի, բայց ասում
էր հերթական կենացը, շուրթերի մեջ առնում բաժակի ողջ բերանն ու օղին կուլ էր
տալիս միանգամից: Դերոն հազիվ էր զսպում իրեն, որ չասեր.

-Բաժակն էլ կուլ տուր:
Չէր ասում, ատելությունը թաքցնում էր իր մեջ և սրտի խփոցը ցույց չէր տալիս:
Իսկ սիրտը խփում էր մի քանի հատ, հետո կանգ առնում, ապա շարունակում էր
զարկել: Սրտի կանգի պահերին ասես ինքը խոր փոսի մեջ էր ընկնում և ներքին
բոլոր ուժերը լարում էր դուրս գալու համար:
Ռեստորանից հետո սիրտն անհանգիստ էր: Չէր հավատում, որ Կառլոսն էդքան
հեշտ տեղի կտա: Ավելի շատ մարաղ մտած կատու էր հիշեցնում` սուս ու փուս,
փափուկ, ասես անշառ` ժպտում էր ու լպստում շուրթերին քսված խորովածի յուղը:
Շուրթերը` հաստ ու կապտավուն` դողում էին ասես տիրոջ կամքից անկախ: Ժպիտը
ծնվում էր շուրթերից, տարածվում, հասնում մինչև լիքը այտերը և հավաքվում-
մնում էր փոսիկների մեջ: «Փոքր ժամանակ սիրուն երեխա է եղել»,- մտածեց Կառ-
լոսին ճանապարհելիս:
Ոտը կախ էր գցել, տուն գնալը չէր գալիս ու ինքն էլ չիմացավ ինչու` իր մեքե-
նային չմոտեցավ: Ենթագիտակցությունն զգուշացնում էր, ինչ-որ վատ բան էր անց-
նում մտքով: Որոշեց մնալ հյուրանոցի երկրորդ հարկի «իր» համարում: Առաջին
անգամը չէր, որ մնում էր էդ սենյակում, բայց այս անգամ սենյակն էլ անհրապույր
թվաց: «Երևի պատճառն էն է, որ հետս աղջիկ չկա»,- հանգստացրեց ինքն իրեն,
բայց մեկ է, սենյակն անհրապույր էր ու վանող: Սենյակից խմած տուրիստի հոտ
էր գալիս: Էն հոտից, որ միշտ ունենում են Ռուսաստաններից եկած, հայերի հաշ-
վին չափից դուրս կերած-խմած տուրիստները: Զզվելը եկավ սենյակից, բացեց
լուսամուտը, տեսավ իր մեքենան չի երևում, մտածեց՝ լավ կլինի, որ տղերքն ավտոն
քաշեն լուսամուտի տակ, իսկ իրենք տուն գնան:
Հիմա մեղքը միայն Սատանա Սամելին է գալիս: Ո՞վ էր նրան էդ անունը կպցրել,
չգիտեր, բայց մարդիկ «Սամվելը» «Սամել» էին սարքել, դրան կցել «Սատանան»

54

ու նա դրանից վատ չէր զգում: Արդեն հինգ ամիս էր, որ իր կողքին է: Ինքը լավ էր
նայում իր մարդկանց: Լավ գիտեր, որ ծառն առանց ճյուղերի չորուկ վառելափայտ
է, բայց նաև զգում էր, որ իրենից ինֆորմացիա է գնում: Ո՞ւմ: Ով վճարի, կամ ով
լավ վճարի: Կյանքը դաժան բան է, համոզվել էր վաղուց և համոզվել էր նաև, որ իր
առաջին պաշտպանը միշտ ինքն է լինելու:

Ու հիմի տուն գնալ չէր ուզում: Բայց որ Սամելն էշ նահատակ դարձավ, ինքը
մեղավոր չէր: Առաջինը նա ընկավ աչքին:

-Մեքենան քաշիր լուսամուտի տակ,- ասաց,- իսկ դուք գնացեք: Քեֆս մի քիչ լավ
է, տուն գնալ չեմ ուզում, մանավանդ, որ արդեն ժամի հազարն է:

-Մենք չմնա՞նք, շեֆ,- ժպտաց շողոքորթ:
-Չէ, ես մենակ եմ մնում,- գիտեր, որ տեղն ապահով է: Կոշտոյի օբյեկտում իր
համար միշտ էլ ապահով է եղել: Էդ մասին տղերքն էլ գիտեին, բայց Սամելը ոտքը
կախ էր գցել.
-Թե՞ ես մնամ, շեֆ:
-Չէ,- ասաց,- ուզում էր մենակ մնալ, ուզում էր «թարջ ու վարջ անել», մի լավ
գցել-բռնել, որ հետագայում սխալմունք չլինի:

55

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Սամելը գնաց, ինքը մոտեցավ, փեղկը ծածկեց ու հեռացավ սենյակի խորքը: Ի՞նչ
իմանաս, գուցե մեկն օպտիկական հրացանի նշանի վրա է վերցրել լուսամուտն ու
նրա դիմաց կանգնողին:

Ձայնը հասավ ականջին, բայց առաջին պահ գլխի չընկավ, որ իր մեքենան էր:
Կասկածը կար սրտի մեջ, բայց էդպես էլ մինչև վերջ չէր հավատում, որ Կառլոսը
նման բան կանի: Բայց Սամելն էր մեղք: Ճիշտ է, մականունը Սատանա էր, բայց
էշ-նահատակ եղավ: Բացել էր մեքենայի դուռը, շարժիչը գործի գցել ու օդ էր թռել
մեքենայի հետ: Հաստատ իր մեռնելը չէր գիտակցել ու մահը թեթև էր եղել: Դա էլ
մխիթարություն էր: Խիղճը տրորվում էր, բայց այդ թոհուբոհի մեջ խղճի ձայնը լսելու
ժամանակ չկար: Մեքենան նոր էր, ափսոս էր: Ափսոս էր մեջի փողը` հիսուն հազար
դոլար: Մեծ մասը վառվել էր, մի քանի հարյուրանոց թռել, տարածվել էր շուրջը:
Հո չէ՞ր կարող մարդկանց արգելել, որ վերցնեն: Բայց ամենաշատն ափսոսում էր
ոսկու համար: Մեկ կիլոգրամանոց ոսկու ձուլակտոր էր: Հաստատ չէր հալվել, քանի
որ մեքենայի մեջ հետքը մնացած կլիներ: Պայթյունի հետ թռել էր ու ինչ-որ մեկը
գտել էր: Ո՞վ էր էդ «ինչ-որ մեկը»` ոստիկան, անցորդ, հյուրանոցի աշխատակից,
թե՞ իր տղաներից: Ով էլ որ լիներ, չէր տա: Ոսկին, գտած ոսկին ուրիշին կտա՞ն:
Չե՛ն տա: Ոսկին ամեն բանից թանկ է, ոսկին մարդու կյանքից էլ է թանկ: Քանի դեռ
մարդը դրանից չունի, չգիտի, որ ոսկին ծանր է նաև ու գլուխ ուտող:

Ո՞ւմ համար պարզ չէր, որ փորձել էին իր գլուխն ուտել: Չէր հաջողվել ու դրա հա-
մար ինքը ուրախ էր: Հո իզուր չէ՞ր սրտի անհանգստությունը: Համարյա վստահ էր,
որ Կառլոսն է արել, բայց ապացույց չուներ: Ասենք ով ասես կարող էր կանգնած լինել
դրա հետևում. Կառլոսը, հյուրանոցի աշխատողները, թեկուզ իր տղաները կամ հենց
Կոշտոն: Կոշտոն իր բարեկամն էր, ճիշտ է, բայց ի՞նչ բարեկամ: Էս աշխարհում ամեն
մարդ իր շահի բարեկամն է, իր փողի բարեկամը: Իսկ իր տղաները… Ի՞նչ իմանաս:
Կորի մարդու մալ, կորի մարդու հոգի:

Երբ առաջին րոպեներից հետո ուշքի եկավ, կարգադրեց, որ տարածեն, թե մե-
քենայի մեջ ինքն է եղել:

Լուսադեմ էր արդեն: Արևը սարի ետևից ելնում էր նազով: Նրա համար մեկ էր,
թե ում մեքենան է պայթել, նրա համար միևնույնն էր, որ Սատանա Սամելի հոգին
փորձում էր երկնքի ճանապարհը գտնել, բայց իր չարագործությունների պատճա-
ռով գերի էր դարձել չարին:

-Արի՛,- նրան քաշում էին դևերը,- արի՜: Դու կյանքում քո տիրակալի անունն էիր
կպցրել քեզ, հիմա նրա մոտ գնալու ժամանակն է:

-Ես չէի կպցրել, էդ ուրիշների արա՛ծն է,- վախից սրթսրթում էր Սամելը և փոր-
ձում էր պայթյունից մրոտված ձեռքերը թաքցնել, բայց չէր կարողանում: Եվ ձեռքերը
մաքրվելու փոխարեն անընդհատ կարմրում էին:

-Էդ քո թափած արյունն է,- քրքջում էին նրան շրջապատածներն ու քաշում էին
անդունդ:

-Ես հո ինձ համա՞ր չեմ թափել,- արդարանում էր Սամելը,- էդ արել եմ Դե-
րոյի համար:

56

-Բայց դու ես արել, դո՛ւ,- քրքջում էին, քրքիջը բազմապատկվում, տարածվում էր
ամենուր, ու Սամելը ոչ մի հնարով ազատվել չէր կարողանում դրանից: Ականջները
պայթում էին, սիրտն ասես կանգ էր առնում, ու էդ տառապանքը երկրային ոչ մի
տառապանքի հետ համեմատելի չէր…

Դերոն լուսամուտից դուրս նայեց, տեսավ նորածին արևը ու ետ քաշվեց էլի: Դե-
րոն Սամելի մասին մտածելու ժամանակ չուներ: Հասկանում էր, որ կամ ինքն է
սղոցելու Կառլոսի սյունը, կամ նա է իր գլուխն աղալու:

Մինչև կեսօր լրատվամիջոցները հայտնում էին օրվա հրատապ լուրը և հաստա-
տում, որ մեքենայի հետ այն աշխարհ է գնացել նաև գործարար Դերենիկ Սեղբո-
սյանը, որ հանրությանը հայտնի է «Պուզո Դերո» մականունով:

Առաջին ծաղկեպսակը Կառլոսի կողմից էր բերվել: Բերել, դրել էին դարպասի
դիմաց: Շքեղ ծաղկեպսակ էր, վրան ոսկեգիր․ «Սիրելի Դերենիկին` ընկերոջից»:

Տանեցիք չէին իմացել: Ծաղկեպսակը տեսել, վրայի գիրը կարդացել, ամեն ինչ
հասկացել էին ու սուգը կապել էին: Իրեն ամենաշատը հետաքրքիր էր կնոջը տես-
նել: Ուզում էր իմանալ` սրտա՞նց է լալիս, թե հենց էնպես, խալխին ցույց տալու հա-
մար: Գիտեր, որ հաստատ լաց կլինի, բայց ո՞վ կարող է վստահ լինել, որ էդ լացը
Դերոյի համար կլինի և ոչ թե իր սև բախտի:

Մինչև կեսօր մնաց սենյակում: Իր տղերքի մեծ մասն էլ չգիտեր, որ զոհվողն իրենց
շեֆը չի եղել: Ոչ ոքի ներս չէին թողնում: Պառկել էր մահճակալի վրա ու փորձում
էր ուշքի գալ: Էդպես մանուկ ժամանակ էր լինում, երբ գիշերը տակը չիշիկ արած
էր լինում, էնքան էր պառկում վրան, մինչև իր մարմնի ջերմությամբ չորացնում էր:
Ճիշտ է, ինչ էլ աներ, մայրն իմանում ու բամփում էր գլխին, բայց իր համար արդեն
միևնույն էր, քանի որ ինքն իր առաջ սեփական մեղքը քաված էր լինում, մորը,
աշխարհին ու ոչ մեկին պարտք չէր ունենում կարծես ու ման էր գալիս հիփոթեքը
փակած պարտապանի նման:

Կեսօրից հետո դուրս եկավ սենյակից:
-Շե՞ֆ,- իրեն տեսնելով զարզանդած ետ-ետ գնաց Վչոն:
Վչոն կանգնել էր միջանցքի անկյունում ու ձեռքի հարյուր դոլարանոցն էր շուռու-
մուռ տալիս: «Հաստատ իմ ավտոյից թափվածներից է»,- մտածեց Դերոն, բայց
ցույց չտվեց:
-Հա, մի վախեցի,- ծիծաղեց չար ու անձայն: Գիտեր` իր էդ ծիծաղից զարհուրանք է
թափվում դիմացինի վրա,- մի վախեցի, ես եմ: Չեմ մեռել: Մի հատ մաքուր ավտո գտի:
Վչոն վազեց հրամանը կատարելու և մինչ ինքը դուրս կգար, արդեն բոլորը գի-
տեին, որ զոհն ինքը չի եղել, այլ Սամելը:
-Պատմեք, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր հյուրանոցում,- մուտքի մոտ ձայնա-
գրիչն իրեն մոտեցրեց մատղաշ լրագրողուհին:
-Չգիտեմ,- սառը նետեց,- ես քնած եմ եղել: Արթնացել եմ կեսօրին մոտ ու իմացել,
որ իմ ավտոմեքենան պայթել է:
-Ո՞ւմ եք կասկածում:
-Ե՞ս… Ոչ ոքի: Ես թշնամի չունեմ: Իմ կարծիքով ինձ ոչ ոք չպիտի ցանկանար
վնասել:

57

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Ասում են` մեքենայի մեջ հարստություն եք պահել` դոլար, ոսկի:
Մի անգամ էլ համոզվեց, որ իր մարդկանցից մեկն ինֆորմացիա է տարածում:
Դոլարի մասին գտնողները կարող էին ասել, իսկ ոսկի՞ն: Ո՞վ գիտեր ոսկու մասին:
Իրենից բացի մեկ էլ Սաքուլը, որ հոր հորեղբոր տղան էր ու իրեն «հոպար» էր ասում:
«Սաքո՞ւլը»,- մտածեց առանց հիասթափության: Վաղուց էր սովորել մարդկանցից
լավ բան չսպասել: Լրագրողի հարցին հարցով պատասխանեց.
-Հա՞:
Ոստիկանները չափուձև էին անում, կարմիր ժապավեններով իրենց կտրել էին
աշխարհից ու «բացահայտում էին» հանցագործությունը: Անցավ ժապավենի տա-
կով, մոտեցավ մեքենայի կմախքին, թեքվեց, նայեց պահեստային անիվի տեղին:
Անիվը թռել էր հեռու, տակը ոսկու հետք անգամ չկար: Ոտքերի տակ կիսայրված
թղթադրամների մնացորդներ էին, ԱՄՆ-ի չգիտեր որ նախագահի անտարբեր դեմքը
թղթադրամի վրայից նայում էր երկնքին ու հեչ պետքը չէր, որ Դերոն էդքան վնաս է
կրել: Ոտքը դիտմամբ քսեց նկարին, ասես այս ամենի մեղավորը նա էր: Մի անգամ
էլ նայեց մեքենայի մնացորդներին ու թողեց հեռացավ:
-Ձեզ հետ զրուցելու բան կա,- ճանապարհը կտրեց քննիչը:
-Չփախա,- նետեց չարացած,- հանցագործին որ գտնեք, ինձ էլ տեղյակ պահեք:
-Հիմա ո՞ւր եք գնում,- հարցրեց քննիչը:
-Տուն,- նետեց չոր:
Մտքի մեջ ոսկին էր ու քանի գնում, հաստատվում էր էն համոզմունքը, որ ոսկին
Սաքուլն է «գտել»:
-Հոպար, էս ի՞նչ փորձանքի մեջ ընկանք, հոպար,- ճչկվում էր Սաքուլիկը,- էս
ի՞նչ փորձանքից պրծար, հոպար: Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել… Ո՞վ արած կլինի,-
հարցնում էր մեկ ու մեջ:
-Մեքենայի մեջ շա՞տ փող կար,- հարցնում էր իբրև սրտացավությամբ: Ինքը չէր
պատասխանում, իսկ Սաքուլը շարունակում էր հարցաքննել:
-Հոպար, ուրիշ հարստություն է՞լ կար:
Չէր ասում ոսկի, չէր ասում, բայց Դերոն համոզվում էր, որ ոսկին Սաքուլն է «գտել»:
-Ո՞վ արած կլինի, հոպար,- էլի հարցրեց:
-Ո՞վ,- նետեց մռլտոցով,- իմանամ՝ գլուխն աղալու եմ: Նաև նրանց գլուխն եմ
աղալու, որ առել-փախել են:
-Ի՞նչ են առել-փախել,- էլի հարցրեց Սաքուլը:
-Ի՞նչ… Քո ասած հարստությունը:
Չասաց «ոսկին», բայց Սաքուլի դեմքի արտահայտությունից հասկացավ, որ նա
տեղյակ է դրանից: Հետո ինչ արեց, չկարողացավ ապացուցել, որ ոսկին Սաքոն է
տարել: Սաքոյին հեռացրեց իրենից, բոլոր նախկին տղերքին հեռացրեց ու սեփա-
կան բերանն ավելի փակ դարձրեց: Սաքուլի քթից կբերեր, բայց էլի մորը լսեց, իսկ
մայրն ասում էր. «Բարեկամ է, իսկ բարեկամի միսն ուտում, բայց ոսկորը չեն գցում»:
Մեկ-մեկ փոշմանում է, թե ինչու այն ժամանակ լավ չսեղմեց նրան ու մյուսներին,
ինչո՞ւ մարդկային խղճահարությունը գլուխ բարձրացրեց մեջը: Իբր Սաքոն իրեն

58

բարեկամ է, իբր եթե նրան մի բան անի, մարդիկ լավ բան չեն մտածի իր մասին,
կարծես եթե Սաքոյին չնեղեց, մարդիկ իրեն պիտի փառաբանեն:

Իսկ այն օրը երբ մոտեցան իրենց տանը, դարպասի մոտ նախ Կառլոսի ուղար-
կած պսակը տեսավ, հետո խումբ-խումբ կանգնած տղերքին: Մեքենայից իջավ
հենց Կառլոսի առաջ:

-Յա՞,- անակնկալի եկավ Կառլոսը, բերանը բացած իրեն էր նայում ու աչքերը
ճպճպացնում էր,- ախպեր ջան, աչքերիս հավատա՞մ:

-Հա, աչքերիդ հավատա, ոչ թե ուրիշների ասածներին,- ինքն իրեն ստիպելով
ժպտաց: Քիչ էր մնացել, որ ձեռքը մեկներ ու նրա զարմանքից բաց մնացած բերանը
փակեր: Բայց ձեռքը դրեց գրպանը, սրտի թպրտոցը ծածկեց բոլորից ու ժպտաց:
Իսկ լյարդը մրմռում էր բարակ…

Նախ Կառլոսի հետ գրկախառնվեց, հետո մյուսների, և բոլորը կարծես թե շատ
ուրախ էին: Հենց էդ ժամանակ նկատեց, որ Կառլոսի ձեռքերը դողում են: Ասես նրա
ձեռքի մատները ոչ թե հինգն էին, այլ շատ ավելին, իսկ աչքերը արնխռած, տխուր
ու հուսահատ էին:

-Չգիտեմ, քնած եմ եղել,- բոլոր հարցերի պատասխանն էդ էր, իսկ գլխի մեջ
ուռճանում ու մեծանում էր Կառլոսի վերջը տալու ծրագիրը: Կարծես թե հարվա-
ծելու հերթն իրենն էր: Եվ ոչ ոք, նույնիսկ Աստված, իրեն մեղադրելու իրավունք չէր
ունենա իր վրեժը լուծելու համար:

Էդ օրերից մոր, երեխաների ու կնոջ ուրախությունը մնաց որպես մի տաքուկ
հուշ, որ հետագա ծանր ժամերին տաքացնում էր կուրծքը: Երբ շատ տխուր ու հուսա-
հատ էր լինում, իր սրտի խորքերից հանում էր իր «մեռնելու օրվա» հուշը և դրանով
տաքանում էր որոշ ժամանակ:

Սամելի թաղումը շատ շքեղ ստացվեց: Հետո նրա ընտանիքին տեր կանգնեց,
մինչև տղան հասունացավ: Հիմա ամեն անգամ գերեզմանոց մտնելիս Սամելը ժըպ-
տում է անհոգ: Գոհ է, թե դժգոհ, ինքը չի հարցնում: Ասենք հարցնի էլ պատասխան
չի ստանա:

Կառլոսի սպանությունն ինքը չկազմակերպեց: Մարդիկ իրեն կասկածեցին, բայց
ինքը կապ չուներ այդ սպանության հետ: Օրերն անցնում էին խելագար վազքի մեջ:
Ասես ինքը մրցասպարեզ էր դուրս եկել ու վազում էր: Ետ մնացիր, ուրեմն պարտված
ես, չհասար ուզածիդ, ուրեմն թույլ ես:

Հետո… Կառլոսն անձնական թշնամի ուներ ու թիկնապահներից մեկը մի օր դրա
եղբոր ականջին շշնջացել էր, թե.

-Կառլոսն էսօր զրահաբաճկոնը հանել է, խփիր:
Տղան հանդիպել էր ճանապարհի վրա, բռնացրել էր իր եղբորն սպանած թշնամուն
և ատրճանակը դրել կրծքին.
-Կառլոս, հիմա ո՞նց ես` սատկացնեմ:
-Կհամարձակվե՞ս,- աչքերը նրա աչքերին էր գամել Կառլոսն ու մտածել էր` չի
կրակի: Մտածել էր` կվախենա, «դուխը» չի հերիքի,- մարդ սպանելը հեշտ չէ,- ասել
էր համոզելու պես,- մարդուն կյանքից զրկելու համար էլ է քաջություն հարկավոր,
կհամարձակվե՞ս:

59

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Տղան մտքում ուզեցել էր, որ խնդրեն իրեն, ցանկացել էր տեսնել թշնամու վախը,
բայց Կառլոսը չէր պատրաստվում իր վախն ու անհանգստությունն արևերես հա-
նել, փորձել էր ժպտալ, բայց չէր հաջողվել, շրթունքները ծռմռվել էին անկամ ու
բերանն այդ պահին նմանվել էր ալյումինե ջարդված ամանի:

Տղան հաղթահարել էր սեփական վախը, ինքն իրեն համոզել էր, թե Կառլոսին
սպանելուց հետո եղբոր հոգին կհանգստանա, այլևս իրեն երազ չի գա ու քաշել էր
ձգանը: Խոսակցությունն ու սպանությունը տևել էին մի րոպեից էլ պակաս ժամա-
նակ, բայց երկուսի գիտակցության մեջ էլ ձգվել էին հազարապատիկ անգամ: Կառ-
լոսի հոգին այդ պահին իրեն տեսել էր կողքից, տեսել էր ընկած մարմինը, գլխից
գլորված գլխարկը: «Հաստատ դրանից այն նույն հոտն է գալիս, ինչ Պուզոյի հետ
«բազառվելու» օրը»,- մտածել էր այնպես, ասես ընկածն ինքը չէր: Իսկ այն օրը,
երբ սարից իջան ու ռեստորան մտան, հանդերձարանում գլխարկը հանեց գլխից
ու տեսավ, որ ջրի մեջ ճղփում է: Մի անտանելի հոտ խփեց քթին: Ուշ գլխի ընկավ,
որ հոտն իր գլխարկից է գալիս: Առավոտյան լողացել էր, բայց ինչո՞ւ էր այդպես
տհաճ բուրում գլխարկը: Ավելի ուշ հասկացավ, որ դա վախի ու ատելության իրար
խառնված հոտն է: Այդ գլխարկն այլևս չդրեց: Հիմա երևի այս գլխարկից էլ է նույն
հոտը գալիս: Բայց դա կարծես թե արդեն իրեն չէր վերաբերվում, ինչպես որ արդեն
իրեն չէին վերաբերվում իր մահվան շուրջ խոսակցությունները:

…Իմացավ Կառլոսի մահվան մասին ու թեթևացած շունչ քաշեց, բայց լուր տարած-
վեց, թե սպանությունը պատվիրողն ինքը` Պուզո Դերոն է եղել: Ուրիշներն ինչ ուզում
է ասեն` ինքը նման բան չի արել: Կառլոսի մահից հետո իր բիզնեսի ճանապարհը
բացվեց, բայց լյարդն արդեն զգացնել էր տալիս: Իսկ ոսկորների ցավն զգալի էր դար-
ձել գաղութի դեպքից հետո: Դա էլ կնոջ ու երեխայի պատմությունից հետո եղավ:

Կինը փողը սեղանին դրեց. «Հաշվի՛ր»,- ասաց ու գնաց, իսկ ինքը մատով չկպավ:
Կարծես թե այդ փողն իրենը չէր, կարծես մի մեծ անարդարություն էր գործել, կար-
ծես տհաս տանձ էր կերել ու խեղդվում էր, չնայած բանականությունն ասում էր, որ
ինքը վատ բան չի արել: Հասարակության մեջ ընդունված կանոնն է գործածել` ինքն
իրեն ու իր ունեցվածքը պաշտպանել ու թույլ չի տվել, որ իրեն քթից բռնած ման
տան: Բայց փողին ձեռք տալ չէր կարողանում: Տանեցիներից ոչ ոք չհամարձակվեց
ձեռք տալ փողի կապոցին, ու դա այդպես մնաց մի շաբաթ: Մնաց այնքան, մինչև
գաղութից «քսիֆ» եկավ․

-Դերո, ընկերներին մոռանալը լավ բան չէ, մոռացված ընկերները վրեժ լուծել
գիտեն:

Թե ճիշտն ասի` ինքը ոչ մի անգամ էլ ընկերը չի եղել սպանողների ու գողերի,
բայց աշխարհն այնպես էր փոխվել, պղտորվել, որ սելավի ջրի պես կեղտը երեսն
էր տվել, ու որքան էլ ուզում էր մաքուր մնալ, չէր ստացվում: Դերոն շատ արագ էր
հասկացել, որ ի տարբերություն նախկինի, երբ ամեն ինչ արվում էր տակից` օրինա-
կանության քողի տակ, հիմա ամեն ինչ արվում է բացահայտ, կոպիտ, առանց դեմքի
ու դիրքի նայելու: Որպեսզի քեզ չհիմարացնեն, ինքդ պիտի կարողանաս հիմարաց-
նել: Կուտակիր` ինչքան և ինչպես կարող ես: Դա հասկացավ, բայց հասկացավ

60

նաև, որ ինքը չի կարող ուժով պաշտպանվել բոլորից և պարտավոր է իրենից
ուժեղներին բաժին հանել: Չտաս` զոռով կտանեն, մասը չտաս` ամբողջը կտանեն:
Ու տալիս էր, իբրև թե կամավոր, բայց տալիս էր գիտակցաբար` իրեն, ընտանիքն
ու ունեցվածքը պահպանելու համար: Ու նախկին ծանոթ տղերքից մեկը բանտից
լուր է ուղարկել. «Դերոյին ասեք…»: Կատաղեց, ամբողջ գիշեր ելք փնտրեց իր
շուրջը հյուսած անցանկալի փշալարերից ազատվելու համար ու չգտավ: Ինքն իրեն
նմանեցնում էր մատն ակամա վնասած երեխայի: Մայրը վերքին սպեղանի է դրել,
իսկ ինքը կես ժամը մեկ վիրակապը քանդում է նայելու, թե չի՞ լավացել արդյոք:
Դրանից վերքն ավելի ցավոտ էր դառնում, բայց ինքն իր վրա չէր կարողանում:

Նախ որոշեց հաջորդ օրն արձագանքել, հետո հասկացավ, որ այդպես այնքան
էլ ճիշտ չի լինի: Կմտածեն Դերոն թույլ ու վախկոտ մեկն է` իրենց մատի շարժումը
բավական է, որ գլուխկոնծի տա: Կմտածեն… Թե ի՞նչ կմտածեն այնտեղ, այնքան էլ
կարևոր չէ, բայց որ բանի տեղ չդնելու դեպքում վրեժ կլուծեն, փաստ է: Գաղութ գնաց
երեք օր հետո` ուտելիքի կապոցն առանձին, աղջիկներն` առանձին, պահակների
ու պետերի փողն՝ առանձին: Փողն ափսոս չէր, ափսոսում էր իրեն, մանավանդ, որ
պատվե՞ր, թե՞ հրաման տվողներից միայն մեկին էր ճանաչում:

Ներսում մնացին մի քանի ժամ: Պատիվ տվեց տեղը-տեղին, բայց մտքով չէր
անցկացրել, որ այդ ժամանակ կարող է հերթափոխ լինել ու հիմա ուրիշ մարդիկ
կանգնած լինեն պահակետում: Աղջիկներին նստեցրեց, մեքենան գործի գցեց, բայց
դարպասը չբացվեց:

-Արա՛, բա՜ց ,- գլուխը լուսամուտից դուրս հանելով ձայն տվեց:
Արձագանք չեղավ: Կատաղությունն սկսեց քած շան նման կրծել ներսը: Ո՞նց
թե, փող վերցնել գիտեք, պարտականություն կատարել` չէ՞: Ներս մտնելիս իրեն
նեղություն չէր տվել դեմքերը հիշելու ու չէր պատկերացնում, որ կարող է նույն
մարդիկ չլինեն:
-Արա, բա՛ց,- այս անգամ ավելի կոպիտ ձայն տվեց:
-Ո՞ւմ ես «արա» ասում,- վերջապես արձագանքեց պահակետում նստածը,-
պրոպուսկ ցույց տուր:
-Պրոպո՞ւսկ,- էլ չդիմացավ,- ախր ամեն մեկիդ առանձին «պրոպուսկ» եմ ցույց տվել:
-Կլյաուզա մի անի,- համոզվելով, որ նախորդ հերթափոխի տղերքն աշխատել են,
իսկ իրենք՝ չէ, կոշտացավ պահակը,- դու ինձ ոչ մի տեսակի պրոպուսկ չես ցույց տվել:
-Վա՛յ քո աշխարհ,- կատաղեց Դերոն,- արա…
Ուշ գլխի ընկավ ինչն-ինչոց է: Այն ժամանակ, երբ պահակն արդեն վիրավորվել
էր և սեփական ինքնասիրությունն ու պատիվը փողից ավելի բաձր էր դասում:
Կանգնել, երկու ոտքը մի քոշի մեջ էր մտցրել, թե.
-Դու ներխուժում ես կատարել հատուկ պահպանվող տարածք: Ես զեկուցելու
եմ,- ասում էր,- ու քեզ նմանին փակել տամ: Դու քո ոտքով ես եկել,- չարախնդում
էր, և Դերոն հասկացավ, որ այս ամենից հոդվածի հոտ է գալիս: Նայեց նոր գնած
ավտոյին, գաղութի թիթեղյա կիսաբաց դարպասի մոտ կանգնած պահակին նա-
յեց և վճռեց վայրկյանի ընթացքում: Ինքն էստեղից դուրս գա, մնացածը հեշտ է:

61

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դաբաղ յանն ինչի՞ համար է: Արդարադատության փոխնախարար է, թող հարցը
լուծի: Ամեն անգամ տեղը-տեղին փայ է ստանում: Ասենք, եթե ներսում էլ պահեին,
Դաբաղյանն էլի դուրս կհաներ, բայց հիմա ասես կյանքն ու մահը կենտրոնացել էին
մի վայրկյանի մեջ: Կանցնի՞ այդ վայրկյանի միջով, կշարունակի կյանքը, չի՞ անցնի…
Դրա համար էլ վայրկյանը հավերժի արժեք էր ստացել: Աղջիկները կուչ էին եկել
ետևի նստարանին: Իրենց փողն էն գլխից էին առել, իրենց գործը կատարել էին
ու հիմա ուզում էին անվնաս տուն հասնել: Չգիտեին ինչ անել: Փորձել էին Դերոյին
հասկացնել, որ ներս մտնելիս պահակետում ուրիշ մարդիկ են եղել, բայց կամ նա
չէր լսել, կամ զայրացած ու աչքերի դեմը սևացած` չէր հասկացել: Քրֆել էր թե
աղջիկներին, թե պահակներին ու աղջիկները սսկվել-մնացել էին: Շատ բան էին
տեսել, շատ բան էր անցել գլխներով, բայց այդպիսի բանի դեռ չէին պատահել: Ո՜չ
ձայն էին հանում, ո՜չ անիծում էին իրենց բախտն ու ճակատագիրը, ո՜չ դժգոհում էին:
Համակերպվել էին վաղուց: Ամեն անգամ նման յուղոտ հաճախորդ չէր հանդիպում:
Այս անգամ հանդիպեց, չմերժեցին, ու հիմա սպասում էին:

Իսկ Դերոն մի վայրկյանի մեջ կշռեց իրադրությունն ու ոտքը գազին դրեց: Պա-
հակը վերջին պահին մի կողմ ցատկեց, իսկ մեքենան քթով հարվածեց կիսաբաց
դարպասին: Դարպասի փեղկը ետ թռավ ու մինչ իներցիայով նորից իր տեղը կգար,
մեքենան սլացավ: Առաջին պահ չլսեց կրակոցների ձայնը, հետո, երբ առանց արա-
գությունն իջեցնելու սլանում էր դեպի Երևան-Սևան մայրուղի, հասկացավ, որ կրա-
կեցին: Կրակեց աշտարակի վրա կանգնածը, հայելու մեջ տեսավ նաև հետապնդող
մեքենան: Հետևից եկողը սև «Երեսունմեկ» էր: Մի վայրկյանի մեջ գնահատեց, որ
ինչ էլ անի, իրեն չի հասնի, շարունակեց սլանալ: Ընթացքում կրակոցի ձայների հետ
նաև աղջիկների ճիչերը լսեց, բայց ժամանակ չկար հասկանալու, թե ինչ է պատա-
հել: Սլանում էր և հայելու մեջ տեսնում, որ հետապնդող մեքենան հետ չի մնում:

Մեքենան նոր էր, ճանապարհը հարթ ու սլացքը` խելագար: Սլանում էր` հայացքը
մեկ-մեկ արագաչափին գցելով: Սլաքը իջել, պառկել էր հարյուր վաթսունի վրա ու
թվում էր` թռիչք է: Արագ, անկանգ, դեպի անդունդ տանող թռիչք: Մտքի ծայրով
հաշվում էր, որ էդ արագությամբ Հրազդան-Սևան երեսուն կիլոմետրը անցնելու է
մի երեք րոպեում, բայց գնում-գնում ու չէր հասնում: Ժամանակը երկարող ու լիքն
էր, վայրկյաններն` արճիճ, ու ծանր-ծանր հարվածում էր սիրտը: Մեքենայի շար-
ժիչի ձայնն էլ չէր լսում, դիմացից եկող մեքենաներն ասես խաղալիք լինեին` երևում
էին մի պահ ու անհետանում: Ընդամենը մի միտք կար` փրկվել, ազատվել հետա-
պընդումից: Ասես գլխին ցելոֆանե տոպրակ էին հագցրել ու ինքն ամեն կերպ
փորձում էր այն հանել գլխից, շնչել լիաթոք, հետո նոր որոշել անելիքը: Սև մեքենան
գալիս էր հետևից, գալիս էր առանց ընթացքը դանդաղեցնելու: Որսի հոտ առած,
հետապնդման խոյանքին տրված` գալիս էր: Ոչ ինքը, ոչ հետապնդողները չէին
մտածում հետագայի մասին: Իրենցը ներկա պահն էր, որ երկար ու անվերջ էր ասես
և կյանքի արժեք ուներ:

Հասկացավ, որ եթե այդպես շարունակի մայրուղով սլանալ, իրեն անպայման
կբռնեն: Եթե հետապնդողներն էլ չհասնեն, ոստիկանական այլ ուժեր մեջտեղ կգան

62

ու կբռնեն: Չէ, հարկավոր է կորչել, ցնդել օդի մեջ: Կյանքը միշտ էլ քաղցր ու զար-
մանալի էր եղել նրա համար, բայց այս պահին ուզում էր այնպիսի մի բան լիներ, որ
ինքն անէանար, վերանար, շոգիանար թեկուզ, իսկ հետո նորից վերակենդանանար…
Որտե՞ղ: Ուրիշ մի աշխարհո՞ւմ, վայրո՞ւմ: Չէ, նա իրեն այլ տեղ չէր պատկերացնում:
Նրա իմացած աշխարհը սա էր` խելագար, անարդար, բայց սա այն էր, որ լավ գիտեր
ինքը։ «Սարյակի աշխարհը»,- անցավ մտքով: «Ի՞նչ սարյակ,- քիչ էր մ նում իրեն
քրֆեր իր իմացած ամենաայլանդակ բառերով,- էրեխա ժամանակ ինչ-որ երազ ես
տեսել ու ամբողջ կյանքումդ հավատում ես դրան: Չհասկացա՞ր, որ էս աշխարհը
մարդկանցն է` դաժան, անխիղճ, անզիղջ ու չզիջող: Ի՞նչ սարյակ: Սարյակ չկա»,-
վերջին բառերն ասաց համարյա գոռալով, բայց լռությունն այնքան թանձր էր, որ
դրանք անմիջապես կլանվեցին ու մեռան: Մնաց սլացքը` անխիղճ հետապնդումից
ազատվելու անհագ ցանկությանը շուլալված:

Չէ, բաց մայրուղու վրա դժվար է հետապնդումից խույս տալ, մանավանդ, որ
մեքենայի մեջ նստածները կարող են զինված լինել ու էլի կրակել: Ղեկը պտտեց ու
մտավ Սևան, թաղերի մեջ կորցրեց հետապնդողներին և այդ ժամանակ նոր զգաց
պարանոցի ու կողքի ցավը: Դեպքերի եռքի մեջ չէր զգացել, բայց հիմա տեսավ, որ
վիրավոր է: Աղջիկներին մոռացել էր: Տեսավ` հետապնդող չկա, կանգնեց: Իջավ մե-
քենայից, բացեց հետևի դուռը.

-Աղջի,- տնքաց ցավը մի կերպ զսպելով:
-Մանեն մեռած ա,- հանգիստ ասաց մյուս աղջիկը, որի անունն այդպես էլ չէր
հարցրել: Իր ինչի՞ն էր պետք: Աղջկան մի քանի ժամով էր վարձել, փողը տվել էր ու
պարտավոր չէր անունը հիշել: Իր համար չէր վարձել, վարձել էր ուրիշի համար ու
անունն իրեն հարկավոր չէր:
Աղջիկն իսկապես մեռած էր ու գործը բարդանում էր: Ուրեմն անպայման պիտի
զանգի Դաբաղյանին ու առանց նրա գոռուն-գոչյունը բանի տեղ դնելու մանրա-
մասն պատմի եղածը, պատմի պիտի առանց որևէ բան թաքցնելու:
Դաբաղյանը գոռգոռաց սովորականի նման, հայհոյեց իր բարձր պաշտոնի ու
փափուկ բազկաթոռի ամբողջ կոշտությամբ ու կարգադրեց սպասել:
-Վիրավոր եմ,- հիշեցրեց:
-Չես սատկի,- գոռաց,- հինգ րոպեում չես սատկի:
Ուղիղ հինգ րոպե հետո զանգահարեց ու կարգադրեց դիակը տանել Սևանի
հիվանդանոցի դիականոց:
-Բա ե՞ս,- հիշեցրեց:
-Դո՞ւ: Մոտեցիր բժիշկ Լիպոյին: Թող նայի, եթե լուրջ բան չլինի, թող վիրակապի
ու դու աշխատիր անհետանալ:
-Մյուս աղջի՞կը:
-Հետդ տար, թող նա էլ չերևա, մինչև կասեմ:
Ամեն ինչ արագ կատարվեց: Դիականոցում մեքենայի միջից դիակը վերցրեցին
ճամպրուկ վերցնելու նման: Բռնեցին ոտք ու ձեռքից ու ներս տարան: Աղջկա մար-
մինը դեռևս տաք էր: Արյուն էր ծորում կողքից: Գնդակը հավանաբար հետևի կողմից

63

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

կպել էր լյարդին, վախի և անսպասելիության արանքում հոգին դուրս էր ելել մարմը-
նից, աչքերը բաց ու զարմացած էին: Սանիտարների ձեռքերից կախված ճոճվում
էր մարմինը, և արյունը կաթ-կաթ ցողվում էր դիականոցի դիմացի ասֆալտի վրա:

Մի տեսակ սահմռկած ու վախեցած էր: Խի՞ղճը… խիղճը թաքնվել էր էության
խորքերում, լռել էր մեղքի, օրերի թոհուբոհի, ընկերական շրջապատի, փողի, թեթևա-
բարո կանանց ու խմիչքի կպչուն շերտի տակ: Այդ պահին խղճի ձայնը լսելու ժա-
մանակ չուներ: Հարկավոր էր գլուխն ազատել, հարկավոր էր թաքնվել: Իսկ աղջի՞կը:
Նրան ինքը չէր սարքել անբարոյական, աղջիկն ինքն էր ընտրել իր ճանապարհը և
եթե նա չլիներ, ուրիշ մեկն էր լինելու:

Դիակը ներս տարան, ձեռքերը թափահարելով եկան, կանգնեցին դիմացը` իբր
գործը կատարեցինք: Առանց նայելու ամեն մեկին մի թղթադրամ տվեց: Շատն ու
քիչը չնայեց: Իր կարծիքով շատ տվեց, բայց հիմա դրա ժամանակը չուներ: Բժիշկ
Լիպոն նայեց, վերքերին յոդ, թե ուրիշ դեղ քսեց, վիրակապեց ու ժպտաց.

-Բախտդ բերել է, իմ ախպեր, կարող էր մարմնիդ մեջ երկու գնդակ լինել, բայց
կողքովդ են անցել, քերծել անցել են, բա՞:

Ասաց այնպես, ասես ինքն էր փրկել, ասես գնդակներն ինքն էր շեղել ու սպասում
էր վարձատրության: Այն ժամանակ ոչ բժշկի, ոչ էլ իր մտքով էր անցնում, որ այս
վախը, այս խելագար ու խենթ վազքն անհետ չի կորչում, որ այն վաղ թե ուշ ցավ ու
հիվանդություն դարձած բնակվում է մարդու լյարդի ու ոսկորների մեջ:

Իսկ այդ օրը հարկավոր էր անհետանալ, բայց ո՞ւր: Այնպիսի տեղ էր պետք, որ
իրեն գտնող չլիներ: Հիշեց, որ Սևանում բարեկամ ունի` հորաքրոջ թոռնուհի կամ
դրա նման ինչ-որ մեկը: Տունը գիտեր, մի երկու անգամ գնացել էր: «Բարեկամն էլ
ո՞ր օրվա համար է»,- մտածեց ձեռ առնելով, մանավանդ, որ նրա ամուսինը լրագրող
է: Ոչ ոք չի կասկածի: Վերքերն սկսել էին անտանելի ցավել: Զգում էր, թե ոնց է թու-
լանում րոպե առ րոպե: Քշում էր մեքենան, բայց ուշք ու միտքը վերքերն ու Դա-
բաղյանի զանգն էին: Հասավ, մեքենայից իջավ աղջկա օգնությամբ, մտավ վերելակ:
Դուռը բացողը փեսան էր: Ուզեց ժպտալ, բայց ծնկները ծալվեցին:

Տարիներ անց փեսան իր ներվային ցավերի ու շաքարի պատճառը Դերոյի էդ
օրվա անպատեհ հայտնվելը պիտի համարի: Պիտի կարծի, թե Դերոյի` իր շեմի վրա
տապալվելը, նրան գետնից վերցնելը, կնոջ ու Դերոյի ուղեկից աղջկա հետ նրան
մինչև բազմոց քարշ տալը պատճառ են դարձել հոգեկան մեծ սթրեսի:

Ասելու է այնպես, կարծես իր սիրտն ու նյարդերն ամուր էին ու Դերոյի այդ վի-
ճակը պատճառ եղավ: Մի քիչ թող տղամարդ լիներ, մի օր թուղթն ու գրիչը թողներ,
իրական կյանքով ապրեր, որ զգար կյանքի համը, կյանքի դառնությունը ճաշակեր,
կյանքի կաթսայի տակի վառվածը ուտեր` բերանը բան հասկանար: Թե չէ տաք
սենյակում նստած թուղթ են մրոտում ու մարդուն անուն կպցնում` «Պուզո», կասես
էդ հարստությունը, էդ փորը իրենք իրենց են աճում: Ուղտի սապատը քեզ օրինակ:
Իսկ էդ օրը բարեկամուհին ամուսնու հետ վազվզում էր իր շուրջը, հարցուփորձ
անում: Ինքը չէր պատասխանում, ուշագնացության ու արթնության արանքում
հասկացրեց, որ «Շտապ օգնություն» չկանչեն:

64

-Պիտի զանգեն, նոր,- մի կերպ մրմնջաց: Իսկ երբ աղջիկը կմկմոցով ու լացով պատ-
մեց եղածը, փեսայի ծնկները թուլացան` հիմա կգան, էս հանցագործին իր տանը
կբռնեն ու դե արի, Արտակ, պատասխան տուր: Հազար մարդու խելք ես սովորեցրել
քո գրվածքներում, աշխարհի գլխին քարոզ ես կարդացել մի ամբողջ կյանք ու հիմա`
խնդրեմ: Խոսք կա, թե խմբագրի աթոռն են տալու քեզ: Չէ, սրա նման բարեկամ-
ներից օգուտ չէ, բայց վնաս կստանա մարդ: Չէր կարողանում մտածածն արտա-
հայտել ու պատճառ էր բերում վերքերը.

-Բա որ ուշացնենք ու հանկարծ մի բան պատահի՞,- հարցնում էր կնոջը… Հարցնում
էր իրեն, իսկ ինքը չէր կարող առանց Դաբաղյանի զանգի տեղից շարժվել: Դեպք է
եղել, ոչ հասարակ դեպք, թաց գործ է` դիակ կա ու դեռ հայտնի չէ, թե ինչ է լինելու
հետո: Թե ճար ունենար` մի մուշտի կտար փեսայի վախեցած, իրեն կորցրած մռութին
ու կթողներ, կհեռանար, բայց հնար չուներ: Չնայած որ ճիշտն ասեր` էդ մարդուց
ինքը ոչ մի վատություն չէր տեսել: Մի երկու անգամ եկել էր նրանց տուն, կարգին
պատիվ էին տվել, բայց էն պահեստի օրերի լրագրողի «շորշոփն» ընկել էր աշխար-
հի բոլոր լրագրողների, և հատկապես փեսայի վրա, ու նրան չէր սիրում: Լրագրող-
ներին չէր սիրում ուրիշ մի պատճառով: Առուփախի օրեր էին, որոնց անունը
«սեփականաշնորհում» էին դրել: Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ ինքը պիտի ճանկեր քաղաքի
ամենահամով պատառը: Գործարան էր, նոփ-նոր հաստոցներով, հազար ու մի

65

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

սարքերով: Ո՞վ պիտի առներ իրենից բացի: Բայց հո չէ՞ր առնում աշխատեցնելու
համար: Առնում էր, որ հարմար գնով ծախեր: Իսկ այդ ժամանակ պարսիկներն էին
հարմար գին տալիս: Ծախիր հաստոցները, թեկուզ որպես մետաղի ջարդոն: Իր
սեփականությունն էր գործարանը, ինքը ոնց ուզենար կվարվեր: Ու հաստոցները
դուրս հանեց արտադրամասից, փաթեթավորել տվեց, որ գիշերը բարձի մեքենա-
ներն ու քշի` ուր հարկն է: Իսկ քաղաքի լրագրողներից մեկը տեսել ու թերթում հոդ-
ված էր գրել: Իր անունը չէր տվել, բայց գրել էր գործարանի, հաստոցների, հայրենիքի
ու հայրենասիրության մասին: Ինչքան էլ որ չտեսնելու տար, քարը գալիս, իրեն
էր կպնում, ու մարդ ուղարկեց էդ լղպոր լրագրողի մոտ, թե` լեզուդ քեզ քաշիր:
Լրագրողն աքլորացել էր, թե. «Ես վախենալու բան չունեմ: Ես ճիշտն եմ գրել, եթե քո
Դերոն սոխ չի կերել, սիրտն ինչո՞ւ է մրմռում»: Չէ, դա արդեն լուրջ էր, ավելի լուրջ,
ու դրան վերջնականապես լռեցնել էր պետք: Մի լրագրողի վերացնելն իր համար
ի՞նչ դժվար բան էր: Էդ օրերին ո՞ւմ չէին վերացնում: Ով ձեռ չէր տալիս, կրակում
էին, իսկ հետո «փնտրում ու չէին գտնում» հանցագործին: Եթե լրագրողը համառեր,
ինքը մի մեքենա կգտներ անպայման, որ նրան պատահաբար վթարի ենթարկեր:
Բայց գործը դրան չհասավ: Այս անգամ լուր ուղարկեց, թե եթե ինքն իրենից չի վա-
խենում, երեխաների համար է՞լ չի վախենում: Ու, լավ էր` սսկվեց… Ինքն իր ուզածին
հասավ: Ու էդ օրվանից ավելի շատ ատեց աշխարհի բոլոր լրագրողներին: Ամեն
պատեհ առիթով կոպտում, անպատվում ու գոռում էր վրաները, չնայած նրանք էլ
տակ չէին մնում: Ասենք իրենք իրենց կամքով չէին գրում: Մեծ մասամբ պատվեր
էին կատարում: Ի՞նչ հոդված ես ուզում` փողը տուր, կգրեն…

Իսկ փեսան նույնպես լրագրող է ու կաշվից դուրս է գալիս համոզելու համար,
որ ինքը հիվանդանոց գնա:

Պառկել էր բազմոցին, վերքերը ցավում էին: Եթե վտանգավոր չէին, ինչո՞ւ էին
այդպես ցավում: Փեսայի անհանգստությունը փոխանցվել էր իրեն ու մտածում էր`
կարո՞ղ է բժիշկը կարգին չի նայել:

Իսկ Դաբաղյանը չէր զանգում: Գուցե գործը հարթելը դժվար էր, գուցե դիտ-
մամբ էր երկարացնում, գինը բարձրացնելու համար: Պառկել էր բազմոցին, ան-
հանգիստ էր իրեն պաշարող մտքերից ու ցավերից տնքում էր: Բարեկամուհին
աղջկա հետ քչփչում էր խոհանոցում, փեսան ներսուդուրս էր անում նյարդային:

-Զանգեմ,- ասում էր,- ձերոնք գան,- ասում էր,- կամ որևէ մեկին ուղարկեն:
-Չէ՛,- գոռաց ուժերը հավաքելով,- երբ պետք լինի` քեզ կասեմ:
Օրն արդեն մայրամուտ էր թեքվել: Լուսամուտի վրա, վարագույրից անդին, արևի
շողերը վերջին փայլն էին փորձում: Լուսամուտի ապակին առնում էր արևը, հա-
զարապատկելով անդրադարձնում, ջերմությունն արդեն ներս չէր թափանցում, միայն
շողերն էին ընկնում իր աչքերին ու ծակում էին, ասես ասեղներ լինեին: Դիտմամբ
չէր փախցնում երեսը: Իրեն թվում էր, թե դա իր վերջին օրն է, վերջին ժամը և
ցանկանում էր, որ արևի մեջ մեռնի, արևի շողերի մեջ տա հոգին: Թե դրանից ի՞նչ
օգուտ պիտի լիներ` չգիտեր, բայց այդպես էր ուզում ու երեսը արևի դեմ բռնած
պառկել էր: Հենց էդ ժամանակ էլ զանգեց Դաբաղյանը:

66

-Գնա հիվանդանոց,- ասաց,- Սևանի հիվանդանոց,- ճշտեց,- մոտեցիր նույն բժշկին,
ասա, որ ես եմ ուղարկել: Պառկիր պալատում: Ոստիկանապետին կասեմ, քննիչ
կուղարկի, կգան քննելու, հարցերին չպատասխանես, ձևացիր` իբր վատ ես…
Աղջկա՞ն: Մի տեղ թող մնա, մինչև տեսնենք:

Իր մեքենան թողեցին բակում, փեսան տաքսի կանչեց: Աղջիկը տանը մնաց,
և քանի որ փեսան վախենում էր նրան տանը մենակ թողնել, կնոջն արգելեց հի-
վանդանոց գալ ու կարգադրեց երեխաներին բերել հարևանի տանից:

Կարծես թե մոռացել էր էդ դեպքը, բայց ահա սրտի մեջ դաջվել, մնացել է սպան-
ված աղջկան դիականոց հանձնելու տեսարանը, բարեկամուհու լայն բացված, գրեթե
ճչացող աչքերը, նրա ամուսնու անճարակ իրարխառնվածությունը… Ասում են`
ինչո՞ւ հիվանդացար: Չեն հասկանում, որ մարդու համար աննկատելի չեն անցնում
նման բաները: Ի՞նչ լյարդ լիներ, որ չհիվանդանար: Բայց զարմանքն էն է, որ սիրտը
առողջ է մնացել: Թե սիրտն առողջ չլիներ, ինքը վաղուց մեռած կլիներ:

-Լորի ձու,- փնչացրեց հին օրերի պես ու հերթական ձուն վերցնելով տուփից,
շրմփացրեց պատին,- սրա եղածն ի՞նչ է, որ մարդ բուժի: Վիրավոր, իր մեջ եղած
կրքերից ու ցավերից թելակտոր եղած մարդու մարմին է: Էդ կարգի մարդուն իսկի
ջայլամի ձուն չի բուժի, էլ ո՞ւր մնաց` լորի եղունգաչափ ձուն:

Իսկ այն ժամանակ հիվանդանոցում պառկեց մի շաբաթ: Դաբաղյանն ի՞նչ սա-
տանայություն արեց` չիմացավ, բայց գործը փակել տվեց: Ասես ո՜չ ինքը գաղութ էր
մտել, ո՜չ կրակել էին իր վրա, ո՜չ թեթևաբարո աղջիկն էր զոհվել: Ինչքա՞ն կանաչ
տվեց Դաբաղյանին:

-Համարյա երեք հարյուր հազար,- սեփական հարցին պատասխանեց առանց
հույզի,- երեք հարյուր հազար դոլար:

Ինքը չգնաց զոհված աղջկա տուն: Ողջ մնացածին ուղարկեց: Մայրն ասել էր.
-Անողի արևի թելերը կտրվեն: Թող Մանեիս անտեր մնացած աղջկան պահելու
համար մի քիչ փող տա:
Հասկացել էր, որ Դերոյի վրա բողոքելով բանի չի հասնի: Իր աղջիկն արդեն չկա
ու լավ կանի մի քիչ գումար պոկի:
-Աղջկա՞ն,- հարցրել էր ինքն անբավական: «Մեծանա, որ մոր փեշա՞կը շարու-
նակի»,- մտածել էր իրենից անկախ: Հետո նույն վայրկյանին ինքն իրեն ժխտել էր
մտքում, թե. «Ով գիտե, մարդն ինչո՞ւ է էդ արհեստն ընտրում: Համ էլ այս աշխարհում
ամեն ինչ հարկավոր է: Առանց դրանց կյանքը մի քիչ ուրիշ կլիներ: Լավ, թե վատ,
չգիտեմ, բայց հաստատ կյանքի համը մի քիչ կկորչեր»,- մտածել էր, իսկ շուրթերը
հարց էին տվել.
-Ինչքա՞ն:
-Մի երկու-երեք հազար,- ասել էր ընկերուհին:
-Քո ասած երկու-երեք հազարի տարբերությունը հազար դոլար է,- փնչացրել էր
դժգոհ, խղճացել էր չտեսած որբին, բայց ցույց չէր տվել: Հաշվել էր երեք հազար
դոլար ու խցկել էր ձեռքը.
-Ա՜ռ,- նայել էր նրա դեմքին ու հարցրել էր.

67

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Իսկ քե՞զ:
-Ինձ ի՞նչ,- ուսերն էր թոթվել աղջիկը, - ինձ ի՞նչ:
Նորից հանել էր դոլարի կապը, հինգ հատ հարյուրանոց էլ հաշվել ու տվել էր նրան.
-Առ, գնա, պատկերդ չտեսնեմ:
Աղջիկը վերցրել էր փողը, իջել նրա մեքենայից ու փախել էր գլխապատառ: Հան-
կարծ միտքը չփոխի՞, ո՞վ չի ճանաչում Դերոյին, մեկ էլ տեսար…
-Աղջի՛,- հետևից ձայն էր տվել,- որ էն աղջկա փողի վրայից մի դոլար ես վերցրել…
Իմացա, գետնի տակից էլ կգտնեմ քեզ:

Աղջիկը չէր պատասխանել, վազել էր գլխատպատառ ու մինչ օրս լուր չունի
նրանից: Վստահ է, որ փողը լրիվ տեղ է հասցրել, բայց չգիտի` կա՞, շարունակո՞ւմ է
նույն արհեստով զբաղվել, թե՞ կյանքը նրան խելքի է բերել:

…Նրան ինչ է պատաահել` չգիտի, բայց ինքը հիմա խելքի եկել է: Փոխվել, դար-
ձել է ծանրաբարո, լուրջ ու կենտրոնացած: Սակայն հիմա այլևս առողջություն չի
մնացել, ամեն ինչ աչքին փոշի ու աղբ է թվում:

Աթոռը ճոճվում էր մարմարե հատակի վրա: Գնում է հետ, գալիս առաջ և երբ
հանկարծ խիճ է հայտնվում ոտքի տակ, մարմարի մի փոքրիկ, աննշան բեկոր` ընկ-
նում է ռիթմից ու փոխում է դիրքը: Խուսափում է անհարթությունից, չի ցանկանում
նեղություն կրել: Դա աթոռը, բա մա՞րդը: Մարդն էլ է այդպիսին, ամեն կերպ աշխա-
տում է խույս տալ նեղությունից ու անհարմարությունից:

Ինքն այնքան է նիհարել այս վերջին շրջանում, այնպես է դեղնել, կանաչել լյարդի
անբավարարությունից, որ տեսնողները չեն ճանաչում: Բայց երբ տեսության են գա-
լիս, չի խեղճանում: Թող չիմանան, որ թուլացել կզկտել է, թող իմանան նախկին Դե-
րոն է` աշխարհից առնելիք ունեցող, աշխարհին տալիք չունեցող, աշխարհն առնող
ու ծախող, աշխարհի խերն ու շառն իր ձեռքերի մեջ կշռող Դերոն:

Բանտի դեպքից հետո փեսան ամեն օր հիվանդանոց էր այցելում: Գալիս, նստում
էր ժամերով: Նստում ու լռում էր: Ասենք ինքն էլ չէր ցանկանում խոսել: Ինչի՞ մա-
սին խոսեին: Ընդհանուր թեմա չկար եղանակից ու բուժքույրերից բացի: Ասենք նա
բուժքույրերի մասին էլ չէր ցանկանում խոսել: Լռում էր պատի նման, նայես աչ-
քերին` կասես ծովի ջուր են, չէ, ի՞նչ ծովի, աղբյուրի զուլալ ջուր: Թե ո՞նց է ապրում
էս աշխարհում, զարմանում էր: Էս խաբելու, էս առուփախի, էս հինը նորի տեղ սա-
ղացնելու, էս աչք ու երես չհարցնելու աշխարհում ո՞նց է ապրում էդպես: Եղավ
նույնիսկ, որ մի անգամ գիշերը մնաց իր մոտ: Բժիշկը վախեցրեց, թե մոտը նա-
խաինֆարկտային վիճակ է, պիտի պառկած ռեժիմի անցնես, ու փեսան մնաց մոտը:
Ինքը քնել էր: Արթնացավ գիշերվա մի ժամի, տեսավ` փեսան նստած գրում է:
Դեռևս դպրոցական տարիներից տանել չէր կարողանում գրագետներին: Գիշերվա
կես, հիվանդասենյակ, ու սա թիկունքը կռացրած գրում է: Կարգին թուղթ չունի ու
զուգարանի թղթի փաթեթի վրա է գրում: «Ի՞նչ է գրում տեսնես,- մտածեց չարացած,-
տեսնես չի՞ հասկանում, որ աշխարհը ոչ թե թղթի ու գրիչի վրա է հիմնված, այլ փողի»:

-Ի՞նչ ես գրում,- աշխատեց ցույց չտալ ներսում գլուխ բարձրացնող չարությունն
ու հարցրեց, իբր հետաքրքրությունից դրդված:

68

-Պատմվածք,- պատասխանեց:
-Է՞, մեջը փող կա՞:
-Փո՞ղ, ըըը… չէ,- դեռևս գրելիքով տարված անտարբեր ասաց փեսան:
-Բա որ չկա…,- տարակուսեց:
Չէ, փեսան կամ խելք չունի, կամ էլ մի բան գիտի, որ չի հասկանում ու չգիտի
ինքը: Թե չէ, ինչո՞ւ է գիշերն իր մահճի մոտ լուսացնում: Հաստատ գիտի, որ իրեն չի
սիրում: Գուցե ակնկալի՞ք ունի: Չէ, հաստատ՝ չէ: Նրա ունեցած հարստությունը երկու
սենյականոց բնակարանն է պանելային շենքում և իր ու կնոջ չոր աշխատավարձը:
-Քնի՜ր,- տեղից վեր կացավ ու թիկունքը ծածկեց փեսան,- քնիր, քեզ անհանգստա-
նալ չի կարելի: Եթե լույսը խանգարում է, հանգցնեմ,- ձայնը հանդարտ, հավասար
ու անկիրք էր:
«Տեսնես ի՞նչ մարդ է: Տեսնես ինչո՞ւ է այդպես անում,- նորից մտածեց զարմա-
ցած ու եզրակացրեց,- շատ էլ, որ դիպլոմ ունի: Ամեն դիպլոմավոր հո խելք չունի՞:
Կամ խելք չունի, կամ ակնկալիք ունի: Ուրիշ էլ ի՞նչ…»- եզրակացրեց ու կողքի շուռ
գալով հարցրեց.
-Բա որ մեջը փող չկա, ինչի՞ ես աչք կուրացնում:
-Եսի՞մ,- ուղիղ պատասխանից խուսափեց փեսան,- քունս չի տանում, մի բանով
պիտի զբաղվեմ, գրում եմ:
Հասկացավ, որ չի ուզում ասել, ձայն չհանեց: Պառկեց մի քիչ, բայց արդեն քունը
թռել էր: Որոշեց փորձել.
-Արտակ,- վերմակը վրայից նետելով նստեց մահճի մեջ:
-Հը՞,- անհանգստացած վեր կացավ ու կանգնեց Արտակը:
-Մի հատ շալվարս տուր, հա՞:
-Քեզ վեր կենալ չի կարելի:
-Վեր չեմ կենում, տո՛ւր:
Վերցրեց, ածմծեց` դոլարի կապը տեղում էր: Գրպանի մեջ ծալքից երեք հատ
հարյուրանոց առանձնացրեց, բռունցքված ձեռքը դուրս հանեց ու մեկնեց նրան.
-Ա՜ռ:
-Էս ի՞նչ է,- զարմացավ փեսան:
-Փող: Էս վերջին օրերին ինչ շան ու գելի ասես տվել եմ: Էս էլ քեզ:
-Չէ,- մի քայլ ետ գնաց,- ինձ պետք չէ:
Առաջին անգամ էր նման բան տեսնում: Ո՞նց թե պետք չէ:
-Շա՞տ ունես,- չարացավ:
-Չէ,- շպրտեց դժգոհ, հետո շուրթերն ուռեցրեց,- ինչքան ունեմ` ինձ հերիք է:
-Հպարտ ես,- ասաց գոհունակ: Ուրեմն իր մոտ փողի համար չի եկել:
-Կնոջդ շա՞տ ես սիրում:
-Շա՛տ:
-Էնքան, որ նրա եսիմինչ բարեկամին խնամում ես անտրտունջ:
-Մենակ կնոջս համար չէ:
-Բա՞:

69

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

-Մարդ ենք, չէ՞,- ասաց տխուր,- կարող էի, չէ՞, քո փոխարեն ես լինել:
-Իմ փոխարե՞ն…,- նետեց տարակուսած ու մտքի մեջ շարունակեց. «Չէ, դու
հաստատ իմ փոխարեն լինել չէիր կարող: Դու տան անկյունում պպզած կատու ես,
ես` կյանքի մարդ»: Չուզեց բարձրաձայն ասել: Ինքան չլինի` մարդը եկել է իր մոտ,
գիշեր է լուսացրել:
Պատուհանից անդին թռչուններն սկսել էին իրենց շուկան: Ասում են` համերգ:
Չէ, նրանց ճտվտոցի մեջ համերգի բան չկա, նրանք առևտուր անող կանայք լինեն
ասես: «Մի գիշեր էլ լուսացավ»,- մտածեց տխուր: Տեսնում էր, որ Արտակը մի տե-
սակ խռոված է ու տրտում:
-Նեղացա՞ր,- հարցրեց, ինքն էլ զարմանալով իր հարցի վրա: Ի՞նչ էր արել, հո չէր
վիրավորել, փող էր առաջարկել: Փողից էլ լավ բա՞ն:
-Չէ, չնեղացա,- հոգոց հանեց,- տխրեցի:
-Ինչի՞:
-Ամեն ինչ չափում եք փողով: Մեկը մի լավություն է արել` ի՞նչ արժե, կամ ի՞նչ է
նստելու վրադ, մեկը մի գործ է անում, իր սիրած, իր հոգուն հարազատ գործ, եթե
հաշիվ չկա մեջը, ուրեմն խենթ ու կըտըցրած է… «Բա մարդ է՞լ գիշերը լուսացնի
պատմվածք կամ հոդված գրելու համար»,- զարմանում եք, ինձ ու ինձպեսներին
մարդ չեք հաշվում ու ձեռ եք առնում լավագույն դեպքում:
Արտակն անկեղծ էր, խոսում էր մի քիչ վրդովված ու Դերոն առանց ընդհատելու
լսում էր: Իսկ Արտակը շարունակեց.
-Չեք հասկանում, որ մարդը մենակ մարմինը չէ: Նաև հոգի կա, միտք, խիղճ,
պատիվ ու դրանց նման էլի ուրիշ բաներ: Դրանք չեն երևում, թաքնված են մարմնի,
նյութի մեջ ու նրա հետևում, բայց առանց դրանց մարդը, կամ ավելի ճիշտ` նրա
մարմինը, ութսուն կամ հարյուր կիլո միս ու ոսկոր է և ոչ թե մարդ:
-Ուզում ես ասել, մենք քո թվարկածներից զո՞ւրկ ենք,- Դերոն վիրավորվել էր:
-Չէ, զուրկ չեք, առանձին բաներ ավելիով ունեք, բայց թաքցնում եք: Աշխատում
եք մոռանալ, որպեսզի հանգիստ ապրեք:
-Ի՞նչն է ավել:
-Ի՞նչը: Հպարտությունը, գոռոզությունը, ցուցամոլությունը, չարությունը…
-Լավ, որ էդպես մեծ-մեծ խոսում ես, արի էստեղից դուրս գանք ու… Ասենք ինչի՞
դուրս գանք: Բժշկին ու բուժքրոջը ես հարյուր դոլար առաջարկեմ, դու՝ խիղճ, ազնվու-
թյուն ու քո ասած մյուս խոշոր բաներից, տեսնենք ո՞ւմ տվածը կվերցնեն կամ ո՞ւմ
տվածն ավելի արժեքավոր կհամարեն:
-Քո,- տնքաց փեսան, թղթի փաթույթից զգուշորեն կտրեց իր գրած ժապավենը,
խնամքով ծալեց, գրիչի հետ դրեց գրպանն ու լուսամուտից դուրս նայեց,- արդեն
լույսը բացվել է,- ասաց,- դու էլ, տեսնում եմ, իմ կարիքը չունես: Ես գնամ, աշխա-
տանքի եմ: Քեզ առողջություն,- ասաց ու դուրս ելավ հիվանդասենյակից:
Վեր կացավ, նայեց լուսամուտից: Փեսան դուրս էր եկել ու գնում էր վիզը փորը
քաշած: «Հաստատ մոտը փող չկա»,- մտածեց: Հիվանդանոցից քաղաք ոտքով
առնվազն քառասուն րոպեի ճանապարհ է: Չէ, հաստատ խելք չունի: Ոտքով էդքան

70

ճանապարհ պիտի գնա, իսկ իր տված փողից հրաժարվում է: Էսօրվա մարդը պիտի
կյանքի իր երակը գտնի, արյան իր երակը և սնվի, հետո ի՞նչ, որ էդ երակն ուրիշինն
է, հետո ի՞նչ, որ քո խնջույքն ուրիշին ցավ ու անհանգստություն կպատճառի: Կա-
րևոր է, որ դու լավ լինես, դու քեզ լավ զգաս ու վերջ:

«Իզուր կոպտեցիր, վիրավորվեց»,- հուշեց խիղճը:
-Վիրավորվեց, թող ոտքով գնա,- փնթփնթաց ու առանց ծածկվելու պառկեց ան-
կողնու վրա:
Արևը ելել էր մահճից, նայում էր աշխարհին, նայում էր մարդկանց ու ո՜չ զար-
մանում էր, ո՜չ տխրում, ո՜չ ուրախանում: Արևի մասին մարդիկ ինչ ասես հորինում
են. է՜լ կենսատու, է՜լ սիրահար, է՜լ մայր… Չնայած մարդկության մեծ մասը գիտի,
որ արևն ընդամենը հրե գունդ է ու եթե հանգի, մարդկությունը երկրի վրա միայն
ութ րոպե հետո կիմանա այդ մասին: Դա նույնիսկ իր նման գրատյացը գիտի, իսկ
փեսայի նմանները… Հպարտ են, որ իրենք մի քանի գիրք ավել են կարդացել, որ
գերազանցիկ են եղել դպրոցում: Իսկ ինքն ի՞նչ ասի` իր ունեցվածքը քանի՞ միլիոն
կարժենա` խանութները, գործարանը, գազալցակայանները, շվեյցարական բանկում
ունեցած հաշիվները և ավտոտնակի միայն իր իմացած քարի տակ պահած ոսկին…
․․․-Բայց ո՞ւմ է պետք,- աթոռի ճոճքին գերի` թափահարեց ձեռքն ու նայեց կողքի
աթոռակին դրած լորի ձվերի պլաստիկե տուփին: Արդեն տասը հատ վերցրել է. երեքը
խմել է, իսկ յոթը խփել է պատին:
Կինը ժամանակ առ ժամանակ ծիկրակում էր միջանցքի դռնից, բայց չէր հա-
մարձակվում միջամտել ճոճքին: Ի՞նչ միջամտեր, մի քանի օր հետո վիրահատության
են տանելու և ո՞վ գիտի` ողջ հետ կգա՞: Չգիտեր, որ ամուսինն ամեն անգամ նշան էր
բռնում երիցուկին ու ձվերը` ասես ժամանակի ծերտ` կպչում-մնում էին նրա քարե
թերթերի վրա:
Տեսնում ու չնկատելու էր տալիս կնոջը: Քանի՞ տարի է, որ իրար հետ են: «Մի
քսան տարի կլինի, էլի»,- քրթմնջաց սեփական մտքին ի պատասխան: Սիրե՞լ է կար-
գին: Սկզբում երևի սիրել է, իսկ հետո… Ինչ եղավ՝ կնոջ ագահության պատճառով
եղավ: Ոսկի, «բռլիանտ», մարգարիտ… Սկզբում մարգարիտ էր սիրում, հետո սկսեց
քիթ չկապել: Մարգարիտն ի՞նչ է, որ իր նման «տեսած աղջիկը» մարգարիտ կրի: Թե
հարսանիք գնային, էնքան ոսկի կլցներ վրան, որ շունչը կկտրվեր, բայց ագահաբար
պահանջում էր` էլի, էլի: Ունենալուց ի՞նչ վնաս: Ու մի անգամ չէր ասում, ախր էդքան
ունեցվածքը ձեռք բերելը հեշտ չէ: Եթե հեշտ էլ լինի, պահել պահպանելը հեշտ չէ:
Ինչքան շատ ունես, էնքան շատ են ունեցածդ քո ձեռքից փախցնել ցանկացողները:
Ճոճքը դադարեցրեց, ու սկսեց քթի տակ ծիծաղել, հիշելով, թե կինն ինչ արա-
գություն էր բացել, երբ ինքն իրենից դուրս եկած, դանակը ձեռքին` հետապնդում էր
նրան: Էդ ժամանակ տեղը շատ էր նեղ: Կարծես ողջ աշխարհն իր դեմ ելած լիներ:
Ինքը կյանք տալով հավաքել էր ու հիմա ուզում էին ձեռքից առնել: Ի՞նչ: Ամեն ինչ:
Ինչ ուներ: Վերևներում թարսվել էին հետը:
-Պուզո Դերոն ո՞վ է, որ էդքան ունենա,- ասել էր ամենամեծ պետերից մեկը,-
էդքան ունենա ու մեզ հաշիվ չտա՞, մեզ բանի տեղ չդնի՞: Ու սկսվեց հարձակումը:

71

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ինքն` ուղտի ականջում, չէ, ասենք ի՞նչ ուղտի, էշի ականջում քնած: Կյանքում, երբեք
չէր եղել, որ էդքան անհոգ ու անուշադիր լիներ: Հո զուր չեն ասել. «Աստված առաջ
մարդու խելքն է առնում, նոր մնացածը»: Ամեն ինչ սկսվեց թերթերի ու մյուս լրատվա-
միջոցների հարձակումից: Որ թերթը բացեիր` իր անունն էր: Իր մասին գրած նյու-
թեր` սիրտդ ինչքան ուզեր: ճիշտ է, մի լավ բան չէին ասում, բայց ավելի լավ է ասեին,
քան իրեն չհիշեին: Գլխի չէր, թե ինչու էին իր մասին էդքան գրում: Ուշ գխի ընկավ,
որ էդ ամենն ուղղորդող ձեռք կա: Հետո ամեն ինչ ավելի լրջացավ: Կանչեցին ուր
հարկն է ու պահանջեցին` էս ու էս մերն է և ոչ թե քոնը: Կամ մենք փայատեր ենք,
կամ քոնը չէ: Իրենք ոչ մի կոպեկ չէին դրել, իրենք ոչ մի կաթիլ քրտինք չունեին էդ
ամենի մեջ, բայց պահանջում էին: Դանակ զարկեիր, սրտից արյուն չէր գա: Սիրտը
ճմլվում էր ամեն անգամվանից ավելի ուժեղ: Բժիշկներն ասում էին` հանգիստ է
պետք: Հանգիստ… Որտե՞ղ կարող էր գտնել էդ հանգիստը: Եթե նույնիսկ գնար աշ-
խարհի ամենալավ առողջարանը, կկարողանա՞ր մոռանալ, որ իրենից ուզում են
ունեցվածքը խլել: Չէր կարողանա: Մարդու խիղճը պիտի հանգիստ լինի, որ կա-
րողանա հանգստանալ, իսկ իր խիղճն արթնացել ու ճմլում էր սիրտը: Էդ ժամանակ
նույնիսկ երեխաներին էր մոռացել: Ապրուստի դիմաց ի՞նչ երեխա: Հասկանում էր, որ
իրեն բան չի պատահի, եթե եղածի մի մասը չլինի, բայց աչքը… Չէ, ինչու միայն իր,
բա կնո՞ջ աչքը: Բանը հասել էր նրան, որ ուզում էին վրան դատ բացել ու ծակը կոխել:

Դրանից հասարակ բան չկար: Բավական էր թերթեին կենսագրությունը, բավա-
կան էր իրենց իմացած ձևով հարցաքննեին ու իրեն գնդակահարության արժանի
կհամարեին: Քանի՞ սպանություն կարող էին դնել վրան: Հազար: Հայաստանում
ի՞նչն էր շատ` չբացահայտված սպանությունը: Ճիշտ է, ինքը միայն էն անբարոյա-
կան աղջկա մահվան մեջ էր մեղավոր, բայց թե իր թշնամիները, եթե մտքներին
դնեին, նույնիսկ նորածին երեխային կարող էին հանցագործ դարձնել: Կասեին դու
ճիշտ չես ծնվել: Ո՞նց: Շատ պարզ. ծնվելու ժամանակ համարձակվել ես աջ ձեռքիդ
փոխարեն առաջինը ձախ ձեռքդ դուրս հանել: Կամ պարտավոր էիր այսինչ օրը
ծնվել, բայց ահա մի օր կամ մի քանի ժամ ուշացրել ես:

Ու իր էդ վիճակն իբր քիչ էր, կինը կանգնել ու պահանջում էր, որ իրեն հանգստա-
նալու ուղարկի: Իբր ամբողջ օրն իրեն կոտորել էր աշխատելով ու հիմա հանգստա-
նալ էր ուզում: Հանգստանալ էր ուզում, թող հանգստանար, ուր ուզում էր, թող գնար,
ինքը միայն մի բան էր ուզում, որ իրեն չանհանգստացներ, իր վրա նազ չծախեր,
իրեն տառապյալ ու հոգսերի մեջ թաղված դժբախտ չհամարեր: Փող էր ուզում ծախ-
սել, թող ծախսեր, բայց իր աչքից հեռու: Մեկ է իրեն կարեկից ու հոգսընկեր չէր
լինելու: Էդ ժամանակ նույնիսկ համաձայն կլիներ, որ կինը սիրեկան ճարեր: Ինքն
այնքան էր զբաղված իր լինել-չլինելու հարցով, որ նույնիսկ էդ բաների վրա ուշք
դարձնելու ժամանակ չուներ: Հասկանում էր` կինն իր ուշադրությունն էր ուզում:
Ասենք չէր ուզում, պահանջում էր դաժանորեն: Ամեն անգամ, երբ ուշ էր տուն գալիս,
գլխին համերգ էր սարքում ու մեղադրում էր` իբր անհավատարիմ է ու ժամանակն
անց է կացնում ով գիտե ինչ փչացածների հետ… Ու մի օր այլևս չդիմացավ, պայթեց:
Ինքն իրեն երբևէ այդքան զայրացած ու ափերից ելած չէր տեսել: Դանակն առավ,

72

ընկավ կնոջ հետևից: Կինը փախչում էր, վազում էր վազքի չեմպիոնից էլ արագ:
Սկզբում չէր հավատում, թե Դերոն կարող է վնաս հասցնել իրեն, բայց երբ տեսավ,
որ ամեն ինչ լուրջ է, փախավ:

Վազում էր կնոջ հետևից: Եթե բռներ, անպայման կսպաներ կամ լուրջ վնաս
կհասցներ: Կորցրել էր իրեն, թվում էր, թե ամեն ինչի պատճառը կնոջ ագահությունն
ու եսասիրությունն է ու եթե նրա աչքը մի քիչ կուշտ լիներ, ինքն էդքան ագահ չէր
լինի ու հիմա իր ձեռք բերածը կորցնելու եզրին չէր հայտնվի: Կինը փախավ: Ո՞ւր,
չգիտի: Լավ էր, որ փախավ: Երբ զայրույթը նստեց, փնտրեց տան մեջ ու չգտավ:
Երեխաներն արդեն մեծ էին, տեսել էին ամեն ինչ, լսել իր զարհուրելի հայհոյանքն
ու կնոջ անեծքը: Հասկացե՞լ էին պատճառը, չէի՞ն հասկացել, այդպես էլ մինչ օրս
չգիտի: Մայրն այդ ժամանակ դեռևս չէր մահացել: Հիվանդ էր, անկողնային հիվանդ,
բայց կար: Ինքը խնամող էր վարձել, բայց այնքան զբաղված էր, որ ամեն օր չէր
կարողանում տեսնել մորը: Հիմա լացը գալիս է դա հիշելով: Այդ չար օրը մայրն իր
ճիչն ու աղաղակը լսելով մի կերպ վեր էր կացել անկողնուց ու եկել: Երևի ինքը շատ
էր չարացած, երևի իր դեմքը սովորականից շատ էր տարբերվում, երևի աղավաղ-
ված էր իր օրվա, իր կյանքի նման: Մայրը բան չասաց: Գրկեց ուսերն ու մրմնջաց.

-Քոռանամ, քոռանամ, բալա… Էս ի՞նչ օրն են գցել քեզ…
Մայրը կուրանում էր իր ու կնոջ անհաշտ, անմիաբանության համար, կուրա-
նում էր իր չստացված կյանքի համար, կուրանում էր, որ հարստությունն այդպես
կուրացրել է որդուն, փոխել, դարձրել է ուրիշ մարդ: Կուրանում էր նաև իր դժբախտ
ծերության համար: Չէր խոսում, նստել էր կողքին և իր ցավերը մոռացած` շոյում
էր որդու թևը, ձեռքն էր շոյում: Չէր տնքում, որ որդին չանհանգստանար, չէր հան-
դիմանում իրեն մոռանալու, օրվա մեջ գոնե մի անգամ չայցելելու համար: Չէր խո-
սում: Այդ դեպքից հետո մայրն այլևս չխոսեց: Մահացավ լուռ, մահացավ սեփական
անձի մեջ ներամփոփ, ու մինչ հիմա սրտի մեջ նրա վերջին հայացքը, վերջին թույլ
ժպիտն է:
Կինը հետը չխոսեց մոտ կես տարի: Դեպքից մի քանի օր հետո տուն եկավ, երբ
իմացավ, որ ամուսինը հոգեբուժական հիվանդանոց է գնացել…
Բժիշկը ծանոթ էր: Գնաց, հաշիվը տվեց, պառկեց մի տաքուկ սենյակում: Հետո…
«Գժի թուղթ» ունի հիմա ու եթե նույնիսկ ունեցվածքին կպնեն, իրեն բանտ չեն
նստեցնի: Հենց էդ ժամանակ Աստված լսեց իր ձայնն ու իր թշնամիներն սկսեցին
իրար ուտել: Եթե առաջ միավորվել էին իր դեմ, հիմա սկսեցին իրար կոկորդ կրծել
ու իրեն մոռացան: Իսկ հետո նրանց մի մասը արյունոտ հաշվեհարդար տեսավ
մյուսների հետ: Այ, այդ գիշեր քեֆ արեց ինքը: Այնպիսի մի կերուխում, որի նմանն
իր կյանքում չէր արել: Բա ի՞նչ աներ: Իր թշնամիները վերացել էին, իր կոկորդը թո-
ղել, իրար կոկորդ էին կրծել ու շահողն ինքն էր եղել: Գիշերը տուն եկավ ու իր սենյակ
չգնաց: Արդեն քանի ամիս` կինն առանձին սենյակում էր քնում: Գնաց կնոջ սենյակ: Կինը
պառկած էր, բայց քնած չէր: Քնած ձևացավ: Հանվեց ու մտավ նրա տաքուկ ծոցը: Իրար
հետ չէին խոսում, բայց իրար սիրում էին կարոտածի պես: Լուռ ու անբառ ներողու-
թյուն էին խնդրում միմյանցից ու այդ սերը քաղցր էր: Այդպես շարունակվեց էլի մի
քանի ամիս:

73

ԱՐՁԱԿ ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Իր մարմնի բջիջները հատիկ-հատիկ առնում էին սիրո շավառն ու տնքում էին
լիությամբ երջանկացած: Նա այդպիսի սեր չէր ունեցել ոչ առաջներում, ոչ էլ հետո:
Այդ սերը մաշկից ներս էր, ասենք չէ, մաշկ չունեին երկուսն էլ: Այդ սերն անմիջապես
էությունից էություն էր փոխանցվում: Երակ առ երակ բացվում էր կնոջ թաքնված
էությունը, և ասես ետ էին եկել պատանության օրերը, երբ հարևանի Թամարը սիրա-
հարվել էր իրեն: Նրա հետ հաճախ գզվռտվում էին անգիտակ: Սակայն հիմա ամեն
ինչ գիտակցված էր, ամեն բան մտածված, ամեն ինչ գեղեցիկ ու խորհրդավոր, իրե-
նից անդին, իր էությունից գաղտնի ու միայն կնոջը հայտնի: Հիմա է հասկանում, որ
մարդ-արարածի կյանքում այդպիսի սեր հազար տարին մեկ է լինում երևի: Լինում
է կարճատև, թռչող երազի նման:

Երբեմն նրան թվում էր, թե լուծվել-անէացել է կնոջ էության մեջ, աննկատելի
ջնջվել-մաքրվել է «իմ»-ի ու «քոն»-ի սահմանը և երկուսով դարձել են մի էություն:

Կինն իր հետ չէր խոսում, բայց ամեն գիշեր անկողնում սիրո կախարդական
սուփրա էր փռում: Կուզենար, շատ կուզենար, որ մինչև կյանքի վերջը կինն իր հետ
լեզու չթրջեր, բայց սիրեր այդպես` ոչ թե պարտականություն կատարողի պես, այլ
իսկապես: Բայց… Թե հետո ինչու այդպես եղավ, չհասկացավ: Կինը նորից հեռացավ
իրենից, պարփակվեց սեփական «ես»-ի մեջ ու դարձավ օտար: Սեփական տանն
ապրող, յուրային թվացող օտար: Երևի անմնացորդ նվիրումից հոգնեց, կամ ձանձ-
րույթը փաթաթվեց նրա նուրբ սրտին ու սկսեց խոսել: Այլևս ո՜չ սիրվում էր, ո՜չ պա-
հանջում, ու ինքը չէր հասկանում` հիմա ի՞նչ է ուզում: Չէր կարողանում հանել կնոջ
վերջին դիմակն ու հասկանալ, թե ինչ կա դրա տակ: Ասենք, դրա համար այլևս ոչ
ժամանակ ուներ, ոչ սիրտ: Ու օրերն էլի սկսեցին քացախած գինու նման դաղել ու
այրուցք առաջացնել, մանավանդ, որ կտրուկ վատացավ առողջությունը…

…Արևը դեպի մայրամուտ էր թեքվել, մտել ավտոտնակի ետևը և միայն մի քանի
ճառագայթ թեքությամբ շոյում էին տան պատն ու դրանց շնորհիվ օրը չէր կորցնում
իր գոլ շունչը:

Զգում էր, թե ուժերն ինչպես են կամաց-կամաց լքում իրեն: Բռնեց ձախ ձեռքի
զարկերակը. սիրտը համարյա չէր բաբախում: Նման դեպքերում խոսում էր սրտի
հետ, համոզում, սիրտ տալիս սրտին, թե. «Ախպեր ջան, էսքան բանի միջով անցել
ենք իրար հետ, հիմի քեզ ի՞նչ պատահեց, որ հոգնել ես ու չես ուզում աշխատել:
Հիմա, որ վայելելու ժամանակն է հասել, ո՞ւր ես խռովում, ո՞ւր ես հուսահատվում:
Մի վախենա, Դերոն հազար ծանոթ ունի ու հազար տեսակի դեղ կարող է ճարել քեզ
համար: Մի թուլանա, մի քիչ էլ յոլա տար, տեսնենք ինչ ենք անում»:

Ասում էր սովորաբար, համոզում, ու սիրտն ասես կենդանանում էր: Բայց այսօր,
հատկապես կնոջ մասին մտածելուց հետո, հանկարծ հասկացավ, որ այլևս չի ցան-
կանում համոզել սրտին, այլևս չի ցանկանում նրան խնդրել, այլևս չի ցանկանում
նրա գերին դառնալ ու շունչը պահած սպասել տեսնելու` սկսելո՞ւ է աշխատել, թե՞
էլի պիտի նազ ծախի: Հանկարծ հիշեց տարիներ առաջ իր պատանդ վերցրած երե-
խային, որ հիմա հասուն տղամարդ է և իր օգնությամբ գործատեր է դարձել: «Տեսնես
Էդոն իմ թաղմանը կգա՞, թե՞ իմ արած բոլոր լավություններն աչքին էն մեքենայով
բերելու օրվա հետ համեմատած քիչ ու աննշան կթվան»,- մտածեց տխուր:

74

Ձեռքը ետ քաշեց զարկերակից և թվաց, թե անդունդ է գլորվում: Ասես մի բան
փրթվեց ներսում ու շունչը կտրվեց: Բարձրացավ բակի վրա ու տեսավ իրեն` ճո-
ճաթոռի մեջ: Սավառնեց հեռու, ետ եկավ: Վերևից մարմինը տարօրինակ ու զար-
մանալի էր երևում, և տեսնում էր, թե բազկաթոռի մեջ նստածի կուրծքն ինչպես
է վերուվար անում, ասես վրան կրակելիս լինեին: Հասկացավ` լորի ձվերն են կոտըր-
վում սրտի մեջ: Մեկ, երկու, երեք… հաշվեց անտարբեր ու զարմացավ. ձվերն ինչո՞ւ
են սրտի մեջ մտել:

Մթնշաղի մեջ սավառնեց հեռու և կարմիր երկնքի մեջ լորերի երամ տեսավ:
Երկնքի կարմիրը նույն գույնն ուներ, ինչ պապի հագեհացի կովի արյունը և մեռած
աղջկա արյունն` իր մեքենայի նստատեղին, որ հետո լվանում էր համարյա մի ժամ
ու էդքանից հետո ջուրն էլի կարմիր էր:

Հետո պատանդ երեխայի կապույտ ու մաքուր հայացքի միջով սլացավ առաջ
ու լսեց լորերի հանդիմանությունը.

-Էդքան ձուն ինչո՞ւ փչացրեցիր, մեր ցեղը վրեժ կլուծի քեզանից:
«Լորերն է՞լ խոսել գիտեն,- մտածեց զարմացած,- ով ասես վրեժ ունի իմ դեմ»,-
դժգոհեց, հետո զարմացավ` հասկանալով, որ ինչ-որ բան խանգարում է իր թռիչքին,
հայացքը բարձրացրեց և, չնայած շատ հեռու էր, տեսավ իրենից մինչև ճոճաթոռում
նստած մարմինը ձգվող լարը: «Պորտալա՞ր է»,- հարցրեց իրեն տանող ուժին, բայց
պատասխան չստացավ: Լարը կտրվեց մեկեն, կտրվեց ահավոր ճայթյունով և այդ
ճայթյունը Ծաղկաձորի իրիկվա մեջ այն օրը հնչող ջահել ձիու խրխինջի նման էր:
Հետո ավելի արագ թռավ, թռավ գլխապատառ արագությամբ և պապի աչքի
միջով ընկղմվեց մանկության աղբյուրի մեջ: Այս անգամ նույնպես ջուրը ոչ թե սառն
էր, այլ գաղջ, և լերդացող արյան համ ուներ, իսկ ծառի ճյուղին նստած սարյակն
իրեն տեսնում ու չտեսնելու էր տալիս:

75

ԱՐՁԱԿ

ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արձակագիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ
ՖԵՄԻԴԱՅԻՆ

Եթե կամենան քեզ վատաբանել, վրայիդ
փոշու հատիկը կգլորեն որոտի դղրդոցով:

Ֆրեդ Աֆրիկյան

Ես գնում էի դատվելու…
Եղանակը համապատասխան էր՝ պարզապես անտանելի: Քամին անկասելի մո-
լուցքով չափչփում էր փողոցի երկարությունն ու հուսահատ դեսուդեն էր նետվում՝
դեմ առնելով կիսավեր, մռայլ կառույցների պատերին: Շուրջբոլորը միայն նախկին
արտադրական հսկաների ուրվականներն էին, որոնց հետքն անգամ վերանալու էր
մի օր: Հեղեղը շփշփալով ողողում էր գործարանային նախկին թաղամասը: Գորշ,
անմխիթար շենքերը սքողված էին անձրևի շերտավոր շղարշով, որը քամու պոռթ-
կումներից այս ու այն կողմ էր նետվում թափանցիկ վարագույրի նման, և կարելի
էր հյուսիսափայլի ցոլքեր երևակայել, եթե, ինչ-որ հրաշքով, համատարած մոխրա-
գույնի փոխարեն անձրևը լուսավորվեր երկնամետ բազմագույն լամպերով: Եղա-
նակն այնքան անհուսալի էր, որ փողոցով վերուվար անող մարմնավաճառները,
որոնց գիրգ ազդրերը կոչված էին բեռնատարների վավաշոտ վարորդներին ի զեն

76

կոչելու, անգամ այդ դյուրանվաճ ու ծիծաղկոտ վերվերիկները՝ մոռանալով իրենց
սիգաճեմ քայլվածքը, որ խայծ գցելու թերևս առաջին պայմանն էր, մոռանալով
խորամանկ, շինծու անտարբեր ու ալարկոտ հայացքները, այժմ մի կերպ ծվարել
էին նախկին կանգառից մնացած խղճուկ ծածկի տակ: Նահանջել էր արհեստի
հիմքում ընկած մրցակցությունը՝ սեփական բարեմասնությունները ներկայացնելու
անթաքույց ճիգերի հետ միասին։ Նրանք տղամարդուն միայն գոտկատեղից ցած
էին ընկալում, իհարկե կարևորություն տալով այն նուրբ հանգամանքին, որ դրամ-
ներ պարունակող գրպանները նույնպես տեղակայվում են գոտկատեղից ցած:
Կանացի մարմնի քողարկված վայելչությունները խորհրդավորության լուսապսակ
են շողարձակում, մինչդեռ այն, ինչ ի ցույց է դրված և մատչելի է բոլորի հայացքին,
թերևս զուրկ է հրապուրանքի ու գողտրիկության այն զգայականությունից, որից
հրահրվում են քմահաճ դոնժուանների կրքերը: Բայց ծայրամասերում գոյատևող
թովչուհիները հեռու էին նման նրբանկատությունից և հնարավորինս ազատ էին
ցուցադրում ուրիշի կամքին ենթարկվող ու անկեղծ քնքշանքների կարոտ մարմին-
ները: Թշվառները թրջված հավերի նման թառել էին թախտ հիշեցնող երկարավուն
հարթակին՝ հպվելով միմյանց ջերմորեն ու անմեղության հասնող գորովանքով:
Բայց կիսավեր ծածկը չէր պատսպարում, քամու պոռթկումներն ու անձրևի շիթերը
անխնա ձաղկում էին նրանց մեղսավոր մարմինները:

Բնակելի տներից ու այգիներից զուրկ այդ անշուք փողոցով ես հարկադրված
երթևեկում էի որոշակի պարբերականությամբ ու ամեն անգամ ընկալում էի այս
կողմերի միակ տեսարժան երևույթը՝ անխոնջ թիթեռնիկների հևքը: Շատերին ան-
գամ տարբերում էի դեմքով, պաճուճազարդ կիսահագուստներով, որոնք ավելի շատ
ցուցադրում էին, քան ծածկում մարմնի կորությունները: Բայց երբեք չէի կայանել,
առավել ևս՝ անչար սրամտություններ չէի կրակել նրանց ուղղությամբ: Բազմաչար-
չար ինքնաշարժս սահուն ու զգույշ ընթացքով հաղթահարում էր քամու և անձրևի
մուժը: Համերաշխորեն ծվարած երամը նկատեցի հպանցիկ հայացքով, շչակով լա-
վատեսական ողջույն հղեցի նրանց ու շարունակեցի ընթացքս: Եղանակը կատակի
կամ աշխույժ տրամադրության առիթ չէր տալիս, սակայն անկարելի էր ականատես
լինել եզակի այս տեսարանին ու չգնահատել սիրազեղ մրցակցուհիների նվիրվա-
ծությունը համքարության շահերին: Նրանցից մի քանիսը ձեռքի շարժումով պա-
տասխանեցին՝ ո՞վ գիտե, գուցե նախկին կամ ապագա հաճախորդ է նստած ղեկին,
միևնույն է՝ շրջակայքում նրանց համար ուշագրավ ոչինչ այլևս չկար:

Խղճահարված նրանց դառը կացությամբ, մի անգամ մտքովս անցել էր կանգ
առնել որևէ մեկի մոտ և հոգեփրկիչ զրույց սկսել, բայց նույն իսկ պահին խոհեմա-
բար հրաժարվեցի՝ դա նույնն էր, թե քաղցած կոկորդիլոսին համոզես, որ չհարձակվի
ջուր խմող կճղակավորի վրա, քանի որ այն պատրաստվում է մայրանալ:

Քաղաքի այդ ծայրամասից սկիզբ էր առնում դեպի հարավ ձգվող մայրուղին, որ
կարող էր անգամ Չինումաչին հասցնել: Նույն այդ ճանապարհը ինձ տանում էր շըրջ-
կենտրոն, որի սրտում կոթողի ինքնամեծարմամբ բազմել էր Ֆեմիդայի տաճարը:
Հերթական անգամ էի գնում դատարան՝ երեք տարի դատվում էի, բայց այդ սրտաճմլիկ

77

ԱՐՁԱԿ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ

արարողության վերջը չէր երևում: Եթե այն կայանար ամեն օր կամ օրումեջ, կարելի
էր ցնորվել լարվածությունից ու անհուսությունից, սակայն դատական համակարգը
մարդասիրական մոտեցում էր ցուցաբերում՝ երբեմն ամիսներ շարունակ ընդհա-
տումներ էին լինում: Ամռանը դատավորը, դատախազը և դատապաշտպանը ձևա-
կերպում էին տքնանքով վաստակած արձակուրդն ու մեկնում տաք ծովեր, մեկ-մեկ
էլ հիվանդանում էին, և ես, համակերպվելով այդ ամենին, ենթարկվում էի նրանց
անկանխատեսելի օրակարգին: Ներկայանալով նշանակված ժամին, տակավին հա-
մոզված չէի, որ նիստը կայանալու է: Երբեմն նրանցից մեկը պարզապես չէր ժա-
մանում՝ սա նույնպես առիթ էր անիմաստ կորցրած ժամանակս ափսոսալու: Իսկ
եթե կողմերից մեկը պատրաստ չէր լինում, ժամանակ էր խնդրում հարգարժան դա-
տարանից իր ելույթը ըստ ամենայնի ներկայացնելու համար: Պատահում էր, որ
նյարդաբորբ կոչված չարիքը կամ սիրելի կոշտուկի բորբոքումը տապալում էր սի-
րունատես քարտուղարուհուն․․․ Այնպես որ առիթները շատ էին և բոլորը հարգելի,
միայն ես էի, որ ոչ մի անգամ չէի բացակայել, կարծես այն միակն էի, որը դատարան

78

ներկայանալով անասելի հաճույք է վայելում: Իսկ ամենաերկար ընդհատումները
լինում էին գործը փորձաքննական հանձնաժողովին ուղարկելու ժամանակ: Դա
արդեն կատարվել էր երկու անգամ, և ընդմիջումը մի քանի ամիս էր տևել, մինչև
ստացվել էր եզրակացությունը, իսկ ինձ՝ նվաստիս ծանուցել էին ներկայանալ ու
ըմբոշխնել խելացի մարդկանց մտքի փայլատակումները: Տհաճ ու խառնիճաղանճ
այս գործը գլխացավանք էր նաև այն պատճառով, որ դատական նիստերի օրերին
ստիպված էի տասնյակ կիլոմետրեր հաղթահարել, քանի որ ապրում և աշխատում
էի մայրաքաղաքում, ուստի աշխատավայրում պարտավոր էի ամեն անգամ հա-
վուր պատշաճի թույլատրություն խնդրել կասկածանքով ինձ զննող պետից, քանի
որ նույնիսկ նրա համար ես ամբաստանյալ էի: Հանցագործությունը, եթե այն իրա-
կանում տեղ ուներ, կատարվել էր շրջկենտրոնում աշխատելու միջոցին, ու թեև բո-
լորովին այլ հանգամանքներից ելնելով տեղափոխվել էի, դատը սկսվել և շարու-
նակվում էր այդ անշուք, կանաչազուրկ ու տոթակեզ կղզում, որի հետ մենք այդպես
էլ չհարազատացանք ու բաժանվեցինք առանց ափսոսանքի: Հիշում եմ, թե ինչպիսի
վայրագ հաճույքով էի տոգորված, երբ միացրել էի մեքենայի շչակը վերջին անգամ
նրա սահմանները լքելիս: Ավա՜ղ, ճակատագիրը ինձ վերադարձրեց, այն էլ նման
անուրախ պարտադրանքով: Ես ուշ հասկացա՝ պետք է գոնե փորձես ընդունել այն,
ինչին նվիրվում ես, այլապես դատապարտված ես անհաջողության: Առաջին իսկ
օրից խորթություն էի զգացել այդ դժգույն բնակավայրի նկատմամբ, և նա էլ ինձ
չընդունեց իր սրտում: Անպատասխան սիրո նման անպտուղ մնացին միմյանց դուր
գալու բոլոր ճիգերը՝ չսիրես, չես սիրվի… Դառն ու անդառնալի է այդ զգացումը:

Մի հարց ևս ինձ տարակուսանքի մեջ էր գցում՝ քաղաքից չբացակայելու ստո-
րագրություն էի տվել և արդյո՞ք իրավունք ունեի օրենքը խախտելով սլանալ մոտ
հիսուն կիլոմետր, պարբերաբար լքելով այն: Այս թնջուկը ծարունակ դեմ էր գալիս
լեզվիս, սակայն բնածին ամոթխածությունս թույլ չէր տալիս բարձրաձայնել, այլա-
պես կարելի էր պատկերացնել, թե ինչպես է դատավորը, խոժոռելով դեմքը, ձևա-
կերպում հանդիպակած հարցը.

-Հանցագործությունը կատարելիս դժվարություն չէիք կրում ու հանկարծ ձեզ
սկսեց անհանգստացնե՞լ նման չնչին իրավախախտումը:

Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ ինձ առավել անհանգըս-
տացնում էր ոչ թե դատավորի ահարկու պաշտոնը, այլ դատախազի սևեռուն և ան-
նահանջ մոլուցքը, որով փորձում էր ինձ տապալել: Փոքր-ինչ ծուռթաթ, կծու անձ-
նավորություն էր՝ այդպիսիները ձմռանը փոխան են կրում և երբեք չեն ազատվում
աճուկների սնկային ախտահարումից: Այդպիսիներն անգամ հարսանիքների ժամա-
նակ մաղձոտ տեսք ունեն: Դատախազը իմ փաստարկները լսում էր, բայց սուլոցով
բաց էր թողնում ականջների արանքով, ասես դրանք չեն էլ հնչել: Բազմիցս կրկնված
ու բացատրված պատասխաններս նրան կեղեքում էին նաև գիշերները, ուստի
տարբեր ձևակերպումներով կրկին ու կրկին ներկայացնում էր նույն հարցը.

-Ին՞չ բացատրություն կարող եք տալ ձեր անփթությանը, երբ վտանգի տակ էին
դրված հանրային շահերը:

79

ԱՐՁԱԿ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Իմ գործունեության հետևանքով, որը դուք կանխակալ որակում եք որպես ան-
փթություն, հանրային շահերի ոտնահարում չի կատարվել, չի տուժել աշխատան-
քային ոչ մի օղակ և հասարակությանը չի պատճառվել որևէ վնաս:

Այդ հիմա է, որ փոքր-ինչ ազատ եմ արտահայտվում, այն էլ դատապաշտպանիս
շնորհիվ, որն ինձ հորդորել էր խոսել անկախ և հանդուգն, չընդունել մեղադրանքը և
հակաճառել հարգարժան դատարանին, եթե գտնում եմ դրա անհրաժեշտությունը.

-Դու պետք է ներկայանաս որպես աննկուն հեղափոխական, որն աննահանջ
հետևում է իր սկզբունքներին: Հակառակ դեպքում դատախազը գլխիդ կնստի,-
եզրափակեց դատապաշտպանը հիպնոսի հասնող իր ներշնչանքը։ Նա ինքնամփոփ
ու իմ ճակատագրի նկատմամբ անտարբեր մարդու տպավորություն էր թողնում,
բայց պարբերաբար բռնկվում էր բիկֆորդյան լարի պես ու թշշալով այնպիսի փաս-
տարկներ բերում իմ օգտին, որ սպասվելիք պայթյունն անխուսափելի էր թվում: Սա-
կայն բանը երբեք դրան չէր հասնում՝ ելույթի վերջնամասում դատապաշտպանի
եռանդը աստիճանաբար մարում էր, ասես այդ նույն լարը խոնավացել էր, ու դատա-
րանը մեղմօրոր, հաստատուն սահքով վարում էր արդարադատության նավակը դեպի
նոր հանգրվան, ուր տեղավորելու էր ինձ, ապա ետ էր դառնալու այլ ամբաստանյալ
տեղափոխելու համար: Իսկ թե ինչ էր ինձ սպասում այդ հանգրվանում, անհայտ էր՝
երկաթաճաղե՞ր, թե՞ աշխարհիկ կյանք վերադառնալու հնարավորություն:

Առավել խորհրդավոր ու անկանխատեսելի էր դատավորի կեցվածքը: Կորնթարթ,
մեծ քթով, խոշոր դիմագծերով, բայց խոհուն հայացքով այդ մարդը ներկայանում
էր տխրագույն սև սքեմ հիշեցնող լայնափեշ ծածկոցով, որի վերնամասում երևում
էր միայն նորաձև ագուցված փողկապն ու վերնաշապիկի անթերի ճերմակության
օձիքը: Եթե ընդունենք չուկչաների սպիտակ գույնի երանգների սանդղակը, այն թերևս
առաջինը կլիներ իր անաղարտությամբ: Ու երբ հնչում էր. «Ոտքի՛, դատարանն է
գալիս» թևաթափ անող կոչը և հատու քայլվածքով դահլիճ էր ներխուժում բարե-
կիրթ անգղ հիշեցնող այդ անձը, ակամայից սիրտս նվաղում էր, թեև անբարյա-
ցակամ որևէ արտահայտություն նրանից չէի լսել, հեգնալից հայացքով չէր արձա-
գանքել իմ խոսքերին ու կատարյալ չեզոքություն էր պահպանում բոլորի նկատ-
մամբ: Նա, որ իր ձեռքերում էր պահում մոյրաների մանած թելը, մշտապես անվրդով
էր, անկիրք, սառնասիրտ ու անթափանց: Ասել է թե խոսեք, հոշոտեք միմյանց, կար-
ծիքներ հայտնեք, ենթադրեք, եզրակացրեք, միևնույն է՝ եզրափակիչ խոսքը ինձ է
պատկանում: Այնպիսի տպավորություն էր, որ չէր միջամտում ոչ մեկի գործերին,
թույլ էր տալիս արտահայտվել հարձակման պատրաստ ցուլ հիշեցնող դատախազին,
հախուռն դատապաշտպանին, շփոթահար, իր անելիքը չիմացող մեղսավորիս ու
մեկ-երկու հարցերով բավարարելով իր հետաքրքրությունը, խորիմաստ լռում էր
ու պարբերաբար թերթում հաստափոր հատորը, որտեղ արտացոլում էին գտել իմ
գործած և չգործած մեղքերը:

Ես առաջին անգամ էի դատվում (մեղա՜, մեղա՜), ուստի ծանոթ չէի ո՛չ իրավա-
գիտության նրբություններին, ո՛չ դատավարության ընթացակարգին, ո՛չ էլ հերթա-
կանությանը, սակայն աստիճանաբար սկսեցի ընկալել, որ վերնամասում հառնում

80

է դատավորի խիստ ու ծանրակշիռ կերպարը: Նա պետք է լսեր և՛ մեղադրանքները,
և՛ արդարացումները, ամփոփեր թեր և կողմ փաստերը, կշռադատեր, կրկին անգամ
թերթեր քրեական օրենսգիրքը, ձեռքը դներ խղճին ու անկողմնակալ որոշում կայաց-
նելուց հետո, բարյացակամ կամ հանդիմանանքով լի հայացքը ուղղելով ինձ կար-
դար դատավճիռը.

-Ներել չի կարելի գլխատել:
Ու կմնար միայն որոշել ստորակետի տեղը այդ ահասարսուռ եզրակացության
մեջ: Արդեն երկու փորձաքննություն էր կատարվել, որոնք տվել էին իրարամերժ
գնահատանքներ: Ըստ առաջինի ես որպես մասնագետ՝ թյուրիմացություն էի։ Երկ-
րորդը քայլերս որակում էր իբրև հնարավոր ճկուն տարբերակ և եթե չլիներ պաշտո-
նական խիստ ոճը՝ չէր բացառվում, որ վերջնատողում գեղարվեստական զեղումով
առաջարկվեր մոտակա արվեստանոցում հրեշտակի թևեր պատվիրել ինձ համար:
Հենց դա էլ հանգիստ չէր տալիս եռանդուն և հավակնոտ դատախազին: Նա հիմնա-
վորապես կառչել էր ինձ համար անբարենպաստ եզրահանգումներից և բոլորովին
հաշվի չէր առնում մեդալի հակառակ կողմը, ուր չէին պեղել հանցագործության և ոչ
մի հետք՝ այդպիսին էին տնտեսական գործունեության զիգզագները: Անտեսելով իմ
բազմաթիվ մեկնաբանությունները, նիստերին հրավիրված երկու փորձագետների
պարզաբանումները, դատախազն արհամարհում էր ամբաստանյալին նպաստող
հանգամանքներն ու չէր հրաժարվում անբարեհույս առաջին տարբերակից՝ դա էր
պահանջում նրա դերը այս դրամայում: Ի վերջո, երևի թե տառապալից անքնության
մեջ անցկացրած գիշերից հետո, նա մռայլ ու աներկբա տոնով միջնորդեց կատարել
երրորդ փորձաքննությունը: Դա ինքնին ենթադրում էր դատավարության ստիպո-
ղական ընդհատում ու հոգին պղտորող, անկանխատեսելի սպասումներով լի ևս
մի քանի ամիս: Ես այնպես էի հոգնել, ձանձրացել ու ստիպված համակերպվել այս
ամենին, որ գրեթե անտարբեր ու անընկալ էի դարձել թոհուբոհին՝ ինչ լինելու է, թող
լինի, միայն թե շուտ վերջանար, որոշակիություն ձևավորվեր անկայուն ու մշուշոտ
իմ ապագայում: Հեշտ չէր ապրել հոգեմաշ մտորումներով ու տագնապներով լի երեք
տարի: Միջնորդությունը հիմնավորելու համար անկոտրում դատախազը խնդրեց
մեկ շաբաթ տրամադրել իրեն: Բոլորի համար անսպասելի ես էլ իմ հերթին ձայն
խնդրեցի ու դիմեցի հոգեառիս.
-Դուք գիտե՞ք որն է մարդասիրությունը ըստ Պոլինեզիայի աբորիգենների:
-Ի՞նչ,- վրդովված ու ապշահար արտաբերեց դատախազը և հայացքը հառեց
դատավորին, ասես նրանից պաշտպանություն հայցելով:
-Դե նրանք երբեմն փրկում են նավաբեկությանից հրաշքով կենդանի մնացած
միակ ուղևորին, որպեսզի հետո ուտեն նրան:
Դատավորը շամփրեց ինձ, դատապաշտպանը քմծիծաղ տվեց, հետո հիշելով,
թե ում շահերն է պաշտպանում, ոտքի ելավ ու բողոքարկեց միջնորդությունը այն-
պիսի կրակոտ ոգևորությամբ, որը բնորոշ էր ոչ թե իրեն, այլ մեղադրող կողմին:
Այդ ելույթից հետո ինձ համար բացվեց մի լայն տեսադաշտ՝ պարզվեց, որ առա-
ջին փորձաքննությունը կատարվել է իրավական կոպիտ խախտումներով, ոտնա-

81

ԱՐՁԱԿ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ

հարվել են իրավունքներս, չեն ապահովվել իմ ներկայությունը և արտահայտվելու,
պարզաբանումներ մտցնելու հնարավորությունը: Վարագույրը բարձրացավ, ու
թեև ուշացումով, բայց մինչև հոգուս խորքը վիրավորվեցի առաջին հանձնաժողովի
անփույթ վերաբերմունքից և եթե մինչ այդ մատաղացու գառան կարգավիճակում
էի ինձ զգում, այժմ վերափոխվեցի պնդաճակատ խոյի, որը զոհաբերվելուց առաջ
հակված է դիմադրել ու առնվազն մի քանի մատաղավորի գետնով տալ: Երախտա-
պարտ հայացքով շոյեցի դատապաշտպանիս: Դատախազը արտաքուստ անտար-
բեր էր թվում, բայց աչքերում շփոթություն էր ծվարել՝ մի՞թե այդքան անսպասելի
էին պաշտպանիս բացահայտումները: Վերջապես ինձ էլ ձայն տվեցին: Ելույթս
հանպատրաստից էր, սակայն իմ լավատեսությունը ներկաներին էի ներշնչում հոր-
թային կայտառությամբ: Վերջում ողբերգակին վայել պաթոսով համարձակվեցի
կրկնել մեծն դատապաշտպան Ֆյոդոր Պլևակոյի խոսքերը.

-Դատեք սիրո՜վ, այլ ո՛չ ատելությամբ…
Ես կարծում էի, որ նման ջերմագին կոչից հալվելու են անգամ Ջոմոլունգմայի
սառցադաշտերը, իսկ դատավորն ու դատախազը խանդաղատանքով գրկախառնը-
վելով հեկեկալու են միմյանց կրծքի վրա: Ավա՜ղ, ես շատ միամիտ էի՝ դատախազն
ընդամենը քմծիծաղ տվեց, իսկ դատավորը փորձեց պարզություն մտցնել.
-Մենք չենք դատում, այլ լսում ենք կողմերի կարծիքները:
Դա կայացած վերջին նիստի վերջաբանն էր: Եվ ահա այսօր, անձրևի ու քամու
միջով, կծկված թռչնակների կողքով կրկին մեկնում էի դատի: Ին՞չ էր սպասվում
ինձ, անհայտ էր, ինչպես և անհայտ էր, թե երբ է ավարտվելու այս հեղեղը, որ
հնարավորություն տրվի իրենց բուն պարտականություններին անցնել պարապուրդ
տված, նյութապես, ցրտից ու խոնավությունից տուժած ցնծուհիներին:
Դատարանի շենքի բաց երանգն անգամ փոխվել էր անձրևի տարափից՝ այն
առավել մռայլ, պաշտոնական ու զուսպ էր թվում: Սրահում ինձ դիմավորեցին մի
զույգ զարմանքից կլորացած աչքեր․
-Այս ի՞նչ տեսք ունես,- ապշահար քրթմնջաց դատապաշտպանը:
Իմ հագին բավականին թեթևամիտ մի շապիկ էր, որի վրա սյուրռեալիստական
գլուխգործոց էր պատկերված՝ Ջորջոնեի Հուդիթը, սակայն Ֆեմիդա աստվածուհու
տեսքով, որի քղանցքի լայն բացվածքից ծիկրակում էր ախորժալի ազդրը: Իսկ
նրբագեղ ոտնաթաթը հանգչում էր ոչ թե Հողոփեռնեսի գլխի, այլ… ֆուտբոլի գըն-
դակի վրա: Աջ ձեռքում գետնին հենած գերանդի էր, ձախով վեր էր հանել կշեռքը,
իսկ աչքերը ինչպես միշտ կապված էին ժապավենով: Այս տեսքով կարելի էր մաս-
նակցել զվարճանքի, բայց ոչ իհարկե հայտնվել դատարանում:
-Եվ դու հանդգնել ես ներկայանալ դատական նիստի՞,- ծոր տվեց դատապաշտ-
պանը,- դժվար չէ գուշակել, թե դրա ավարտից հետո անմիջապես որտեղ կհայտնը-
վես: Փոխի՛ր, շուտ փոխիր շապիկդ:
-Ինչպե՞ս փոխեմ,- վերջապես ես էլ ընկալեցի արարքիս անլրջությունը:
Դատապաշտպանը ինձ դեպի մոտակա անկյունը հրեց, արագ հանեց շապիկս
ու շրջեց այնպես, որ նկարազարդ առաջամասը հայտնվեց թիկունքիս:

82

-Այսպես գոնե հիմարությունդ քողարկված կլինի, լավ է, որ օձիքը կլոր է, տար-
բերություն գրեթե չկա, թե ինչպես ես հագել:

Գլուխը թափահարելով ներկայացավ նաև դատախազը: Անգամ կայանատե-
ղից մինչև նախասրահ վազքով անցած կարճ ճանապարհին հասցրել էր հիմնովին
թրջվել: Ազատվելով կաթիլներից, թաշկինակով դեմք ու ծոծրակ չորացնելով նա
զբաղեցրեց իր տեղը: Անձրևն ու մուժը համատարած տիրել էին երկրին՝ բոլորը
դժգոհ էին ու վհատված: Միայն դատավորն ու քարտուղարուհին էին հիմնավոր
ու ծանրումեծ՝ նրանք վաղուց էին շենքում ու տեղատարափով նույնքան էին հետա-
քըրքրված, որքան տիրանոզավրի ձվադրման նրբություններով, հատկապես, եթե
այն ներկայացված է դադաիզմի ոճով: Սակայն հեղեղը դույզն անգամ չէր լուծել կամ
նոսրացրել դատախազի վճռականությունը: Նա շաղափի ծակող հայացքով անցավ
իմ, ապա դատապաշտպանի միջով ու սկսեց կարգի բերել թղթերը:

-Դատական նիստը շարունակվում է,- ազդարարեց սքեմավորը, որն այսօր նման
էր բարձր գահավորակին բազմած փորձաշատ հավատաքննիչի:

Ինձ թվում էր նա արդեն կայացրել էր դատավճիռը ի հեճուկս կաշվից դուրս եկող
մեղադրող ու պաշտպան կողմերի, որոնք ջղային ճիգեր էին գործադրում ապացու-
ցելով իրենց անկողմնակալ, բայց հակամետ տեսակետները: Դատախազը հազաց,
անխոցելի կերպարի մեջ մտավ ու սկսեց ընթերցել երկարաձիգ իր ճառը: Դա էլ մի
գործ չի՝ ինչի մասին էլ խոսեին, որ «մեղքիս» էլ անդրադառնային, բոլորը սկսում
էին ab ovo՝ շարադրելով դեռևս քննիչի կողմից ներկայացված փաստերը, որոնք
աստիճանաբար բազմացել էին զանազան մանրամասներով, հետևություններով,
եզրակացություններով և այլ խրթին ձևակերպումներով: Արդեն անգիր էի արել, թե
ինչից հետո ինչ պետք է արտաբերվի՝ միթ՞ե չեն ձանձրանում կրկին նույնը գրելուց
ու միալար ընթերցելուց: Դեռ լավ է, որ աշխարհ է եկել համակարգիչը իր զանա-
զան օգտակար հնարավորություններով: Անխոնջ դատախազը հիմք ընդունելով
փորձաքննությունների իրարամերժ եզրակացությունները, հրավիրյալ մասնագետ-
ների իրեն չբավարարող պատասխանները, ջերմեռանդորեն հիմնավորում էր եր-
րորդ փորձաքննության անհրաժեշտությունը: Ինչ խոսք, տպավորիչ ելույթ էր, առա-
վել տպավորիչ էր մեկ անգամ ևս մեր կողմն ուղղված նրա բազմանշանակ հայացքը:
Բայց զարմանալի էր՝ այս անգամ ես նրա աչքերում հոգնություն նկատեցի, մի
կասկածելի անտարբերություն գործընթացի նկատմամբ՝ ասել է թե այսպիսին են
խաղի կանոնները և այն ամեն դեպքում պետք է ավարտին հասցնել, դա էլ իմ
խաչն է, որ կրում եմ: Օգտվելով փոքրիկ դադարից, դիմեցի դատապաշտպանին,
որն իրոք իմ ուղեցույցն էր այս ականապատ դաշտում.

-Դատապաշտպանի մասին ասում են՝ այսքան դատ է շահել, դա նրա որակի
ակնհայտ ցուցանիշն է: Իսկ դատախազի մասին ի՞նչ են ասում:

Նրա սաստող հայացքը սահեց դեպի ինձ.
-Ի՞նչ պետք է ասեն:
-Դե, օրինակ, ասու՞մ են՝ այսքան մարդ է ուղարկել ճաղերից այն կողմ, հետևա-
բար բարձրորակ մասնագետ է:

83

ԱՐՁԱԿ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ

-Իրեն հարցրու,- հեգնեց դատապաշտպանը,- քո դարդը լացի, ոչ թե… Դու որա-
կավորում շնորհող հանձնաժողովում ե՞ս, թե՞ դատարանում:

Ես, բնականաբար, համաձայնեցի՝ խելոք բան էր ասում, թեև լացս չեկավ…
Այդ պահին իր երկարաշունչ ու միապաղաղ ճառը սկսեց դատավորը: Ե՞րբ
հասցրեց այն կազմել: Ողջ լինի՛ համակարգիչը՝ տողերի տեղափոխությունից բո-
վանդակությունը թերևս չի փոխվում: Համակված արդեն սովորություն դարձած
անտարբերությամբ ու ձանձրույթով, ես գրեթե չէի լսում նրան, բայց դատավորը
մի պահ երկարացրեց դադարը, ասես ուշադրություն էր հրավիրում, ու ականջիս
հասավ եզրակացությունը.
-Դատախազի միջնորդությունը մերժել:
Ապա հատու և աներկբա ձայնով ավելացրեց.
-Որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Բրա՜վո, ես կարծում էի, թե դատախազին հանդիման գնալ կամ հակաճառել
անկարելի է, բայց պարզվում է, որ դատավորը բավականաչափ ուժ և վճռակա-
նություն ունի իր տիրույթում, եթե նման խիզախ որոշումով է եզրափակում իր
ելույթը: Նրա դեմքը անթափանց էր, ինչպես կայսրինը՝ պատերազմ հայտարարելիս:
Դատախազի հյութեղ, մաքուր սափրած դեմքին նույնպես ոչ մի մկան չշարժվեց,
նրա փքված կերպարը ամանօրյա սեղանի համար բտված սագ էր հիշեցնում: Ի վերջո
նա էլ արտահայտվեց.
-Խնդրում եմ ինձ տրամադրել որոշման կրկնօրինակը:
-Դուք այն կստանաք էլեկտրոնային փոստով,- հնչեց արձագանքը,- հաջորդ նիստը
կկայանա սեպտեմբերի տասնութին:
Թե որքանով էր որոշումը բարենպաստ ինձ համար, մնում էր գուշակել, բայց մի
բան պարզ էր՝ հանգուցալուծումը մոտ էր թվում և մի քանի ամսվա լարված սպա-
սումը գուցե կրճատվեր: Դատապաշտպանը աննկատ սեղմեց արմունկս, հետո բո-
լորս լքեցինք դատարանի դահլիճը, փորձ անգամ չկատարելով որևէ խոսք փոխա-
նակել, ասես դա ևս արգելված էր:
Մեքենայի շարժիչը դժկամությամբ գործի ընկավ և տունդարձի ճանապարհին
հիշեցի ամիսներ առաջ կատարված մի դեպք: Ենթադրում եմ, որ իմ չարչրկված
ինքնագնացը նույնպես հոգնել էր դեպի անհայտություն տանող ուղևորություններից,
այլապես այդ օրը իր դժգոհությունը չէր դրսևորի նույն տխրամած փողոցով հերթա-
կան անգամ դատարան մեկնելիս․ փնչացրեց, մրթմրթաց, փնթփնթաց ու հրաժար-
վելով անսալ իմ աղերսներին, անշարժացավ, ինչպես Զատկի կղզու կուռքերից
ամենախոնարհը, թեև երկաթե խորքերի իր անսասան տրամաբանությամբ հասկա-
նում էր, որ դատական նիստից ուշանալ չի կարելի:
Այս ու այն կողմ շրջող անգործ տարփուհիներին հենց դա էր պակասում, երամից
մի քանիսը անջատվեցին ու շորորալով մոտեցան՝ ինքնակամ կայանած մեքենան
ինչ-որ բան նշանակում էր այդ կողմերում: Ես արդեն բարձրացրել էի առաջամասի
ծածկոցը և նրանք կռահեցին, որ հետաքրքրությունս ուղղված չէ դեպի իրենց
հմայքները:

84

-Երևում է նեղն ես ընկել: Արի պայման կապենք՝ մենք հրում ենք, մեքենան գործի
ենք գցում, բայց դու էլ պարտքի տակ չպետք է մնաս:

Բարկացած ու նեղսրտած զննում էի մեքենայի խորամանկ ու անմեկնելի փողրակ-
ները, տնտղում այս ու այն կողմից ինձ հեգնող փականները, հոսանքալարերը, մա-
նեկներն ու հեղույսները, որոնք ոչինչ չէին հուշում անփառունակ վարորդիս: Իսկ
սիրակեզ փերիները սրամտում էին ու զվարճանում՝ պատահածը նրանց համար
պարզապես զավեշտ էր, ոչ ավելին: Այս թիթեռնիկները ցերեկային էին: Իհարկե,
վատ չէր լինի նաև երրորդ հերթափոխում ու գիշերային հավելավճարով սպասար-
կել, բայց մութն ընկնելուն պես այս անմարդաբնակ ու թախծոտ արվարձանի ավերակ-
ների վրա բուերի չարագուշակ վայունն էր տարածվում ու կեսգիշերին երևի թե ցա-
խավելներին հեծած վհուկներն էին հավաքվում իրենց խառնաժողովին…

-Ես հաճույքով կփորձեմ խելքի բերել,- մեջ ընկավ մի հաստլիկ,- բայց ափսո՜ս,
ավելի հնամենի մասնագիտություն ունեմ… Է՜հ, համոզում էր ինձ փորձառու հարե-
վանս, երբ նստեցնում էր իր մեքենան, ասում էր՝ մեխանիկի մասնագիտությունը
ընտրի: Հիմար էի, չլսեցի մեծի խոսքը:

-Ամեն օր մի «Կամազ» ես նստում,- ծաղրեց բամբ ձայնով ընկերուհին,- գոնե մի
բան չսովորեցի՞ր:

Ես բնազդաբար շրջվեցի՝ շատ բաղաձայն էր ու ծխահարված՝ ջազմենները տեղը
չգիտեին, թե չէ նրանց էլ կսպասարկեր: Դա մի ինքնատիպ կերպար էր՝ փարթամ,
արևահարված ու… փնթի: Սանրվածքը «Քառսուն Ճուղ Ծամ» ու հագինը «Քրքրվես
դու» գունաթափ մի ջինս, որի պատռվածքներից դուրս էին պրծնում անպատկառ
ճչացող զիստերը:

-Գոնե տարբերու՞մ ես, որ մարդատար է, ոչ թե «Կամազ»: Թեև սրանով էլ ամեն
օր երթի դուրս գաս, միևնույնն է՝ գլանը մխոցից չես տարբերի,- Հաստլիկը բարյա-
ցակամ էր դեպի գործընկերուհին, պարզապես պետք էր մի բան ասել ձանձրույթը
խեղդելու համար:

-Հիմա դու մեքենա՞ն, թ՞ե վարորդին ես ուզում խելքի բերել,- քրքջացին,- տես ինչ-
քան է խեղճացել: Բանդ բուրդ է, ախպեր ջան, մեր ձեռքից չես պրծնի մինչև երեկո:

Դրությունը շտկվեց անսպասելի՝ հսկա բեռնատարը փնչացնելով կանգ առավ
ու անտառային թզուկ հիշեցնող կարճահասակ, զավեշտալի ու փութկոտ շարժում-
ներով մի Գնդլիկ-Բոքոնիկ դուրս թռավ խցիկից ինչպես սկյուռը ծառի փչակից:

-Երազումս ձեզ էի տեսել,- նա աչքով արեց Կուպիդոնի հարճերին,- հեռվից նկա-
տեցի, որ հավաքվել եք, որոշեցի մասնակցել ժողովին:

-Մեկն էլ իր ոտքով թակարդն ընկավ,- ոգևորվեց Քառսուն Ճուղ Ծամը:
Բայց վարորդը, որ սկզբում լուրջ տպավորություն չէր թողնում, հմուտ էր իր
գործում, նա մեկ-երկու հանգույց բզբզելով հագուրդ տվեց իմ տառապյալ մեքենայի
քմահաճույքներին, շարժիչը միալար գվվաց ու համբերատար սկսեց սպասել, թե
երբ է սլանալու դեպի դատարան: Ներկայացավ միայն գործն ավարտելուց հետո՝
ամեն բան տանող-բերող ու նաև տեղավորող տրանսպորտային միջոցների խոշոր
մասնագետ:

85

ԱՐՁԱԿ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հաստլիկը ոտքից գլուխ չափեց նրան.
-Մի հարցնող լինի, թե քո ի՞նչն է խոշոր, գուցե լայնքդ նկատի ունես:
Վարորդը առողջ քննադատությունն ընդունեց արժանապատիվ լռությամբ, ապա
հրաժարվեց իմ առաջարկված գումարից.
-Ես կարծում էի հրեղեն հավք ես որսում, մտածեցի օգնեմ, բայց ինչպես տեսնում
ես այս գործն էլ առանց ինձ գլուխ չեկավ: Դե լա՜վ, մի մեծ բան չէր արածս…
-Բայց ի՜նչ ժլատ եք, գոնե խաբված կույսերի հիմնադրամին փոխանցեք գումարը,-
հետույքը մեքենային հենած շաղակրատեց մուգ ակնոցով մեկը,- չ՞է որ մենք էլ օգ-
նեցինք մեր հաճելի ներկայությամբ: Ո՞ր օրգանի ծակ լինելն է անկշտության նշան,
դե պատասխանե՛ք:
Մենք իրար նայեցինք ու փռթկացինք՝ քանի որ դժվար էր այդ փոստալից քեն-
տերբերյան խորիմաստ հանելուկ ակնկալել, մտքներովս անպարկեշտ համեմատու-
թյուն անցավ:
-Ոչ միայն ժլատ եք, այլև փչացած,- հաղթական մեզ նայեց Ակնոցավորը,- պա-
տասխանը աչքն է՝ չէ՞ որ ասում են աչք-ա՛-ծա՜կ,- ու խորամանկ ժպտաց,- հետա-
քըրքիր է, իսկ դուք ի՞նչը նկատի ունեիք:
-Այդ դու՞ք եք խաբված կույսերը,- ասես չլսելով հարցը հռհռաց ու հարձակման
փորձ արեց գործից հասկացող Գնդլիկ-Բոքոնիկը:
-Բա ին՞չ ենք,- սեթևեթեց Ակնոցավորը,- առաջին անգամը խաբվելուց չէ՞, որ այս
օրն ենք ընկել:
-Ոչի՜նչ, աստված տվողին է տալիս,- խոշոր մասնագետն իր տարերքի մեջ էր:
-Հա, է՜լի,- ծոր տվեց Ակնոցավորը,- եթե այդպես լիներ, մենք հիմա «Մերսեդեսի»
սրահում պետք է լկստվեինք, ոչ թե մնայինք ձեր կիսաքանդ ավտոների հույսին:
Ինձ այդքան համոզեին, վաղուց էի գործի գցել շարժիչս…
Հաստլիկ հոմանուհին առաջացավ մարտական տրամադրությամբ.
-Ուրեմն մեզ այսպես կիսամուրազ թողնելու եք ու գնա՞ք… Մենք էլ իզուր ջուր
ենք ծեծում սրանց հետ: Բա ու՞մ հույսին մնանք: Խախտում եք չգրված օրենքը՝ «Ով
տանի՛, նա կանի՛»։
-Իմ ետևից զինվորական մեքենաների շարասյուն է գալիս,- սրամտեց վարորդը,-
պատկերացրեք ին՜չ գործ եք կպցնելու…
Հաստլիկը լուրջ էր տրամադրված.
-Բանկում չենք, որ ապառիկի հույսին մնանք, ես կանխիկով եմ աշխատում:
Նստեցրու մեքենադ, շնորհքս ցույց կտամ ու կտեսնես, որ ինձ էլ լավ կլինի, քեզ էլ:
Այս ինտելիգենտից հույս չկա,- քամահրանքով շրջվեց դեպի ինձ:
-Լա՜վ, ծիտիկներ, մի պատմություն լսեք, որ մեր ետևից չանչ չանեք, ի վերջո
դուք մնում եք, իսկ մենք ճանապարհի վրա ենք:
-Սոխակին առակներով չեն կերակրում,- դժգոհեց Ակնոցավորը:
-Քո խորիմաստ մտքերը հետո կարտահայտես,- մրոտ ձեռքը տնկեց վարորդը,-
իսկ հիմա լսեք մի անհավանական, բայց գրավիչ պատմություն ներմուծված հեռա-
վոր երկրներից:

86

Այդ ամբողջ ընթացքում ես գրեթե ոչինչ չխոսեցի՝ հայիլ-մայիլ կտրած դիտում
էի այդ անվճար ներկայացումն ու մնում էր վարագույրը փակվելուց առաջ սրտանց
ծափահարել հերոսներին:

-Մի թագավորությունում ամեն օր, երբ ճեպընթացը սլանում էր կորած-մոլորած
գյուղի կողքով,- Գնդլիկ-Բոքոնիկը սկսեց իր պատմությունը,- ուղեկցորդուհիները
նախապես իջեցնում էին լուսամուտների վարագույրները: Տարիներ առաջ հարուստ
ուղևորներից մեկը գյուղի մատույցներում նկատում է մի աղջկա, որն այդ պահին
առանց ուշադրություն դարձնելու սլացող գնացքի վրա, գեղջկական պարզամտու-
թյամբ բարձրացրել էր շրջազգեստն ու բնական կարիքն էր հոգում: Այդ անպաճույճ
ու անսպասելի արարքն ու մանավանդ մերկացած հետույքը այնպես է շլացնում
մեծահարուստին, որ նա վթարային կանգի բռնակը ձգում ու կանգնեցնելով շարժա-
կազմը, աճապարանքով իր խցիկն է բերում շփոթահար ու վախեցած աղջկան: Ան-
միջապես սիրահարվում է ու ամուսնանում նրա հետ, սիրով լի ու երջանիկ ապրում
են մինչև խո՜ր ծերություն: Այս դեպքից հետո, ամեն անգամ, երբ ճեպընթացը անց-
նում է գյուղի կողքով, գեղջկուհիները փութով մերկացնում են իրենց փարթամ գա-
վակները և շարվում երկաթուղու պաստառի երկարությամբ, հուսով, որ հրաշքը կա-
րող է կրկնվել: Այդ պատճառով է, որ ուղեկցորդուհիները իջեցնում էին վարագույր-
ները, որպեսզի ավելորդ գայթակղությունից զերծ պահեն զգայացունց ուղևորներին:

Մենք դեռ երկար ծիծաղում էինք սրամիտ պատմության մանրամասները հիշելով,
իսկ բեռնատարի վարորդը, որը երևի բազմիցս պատմել էր այն, գոհ թողած տպավորու-
թյունից բազմանշանակ ժպտում էր ու խորամանկ հայացքով զննում աղջիկներին:

-Ցեցը գցեցիր մեր մեջ,- Ակնոցավորը վերջապես ցուցադրեց շիլ աչքերը,- ստիպ-
ված ես հիմա բոլորիս տեղավորել քո մեքենայում ու հասցնել մինչև մոտակա երկա-
թուղին, մենք էլ փորձենք, գուցե մի բան ստացվի:

-Ես համաձայն եմ,- տռուզ նստատեղին թփթփացրեց Հաստլիկը,- իմ ցուցանիշ-
ները հոյակապ են,- նա գետաձիու նազանքով պտույտ տվեց ու անշարժացավ:

Բայց ուրվագծերով նրան հիշեցնող վարորդը այլևս ուշադրություն չդարձրեց
իրենց սիրամարգ երևակայող կաչաղակների վրա, մագլցեց իր հսկա բեռնատարի
խցիկն ու շչակը միացնելով հեռացավ: Ես հետևեցի նրա օրինակին, համենայն դեպս
բեղուն օր մաղթելով խաբված նախկին կույսերի կարկառուն ներկայացուցիչներին:
Համակերպվելով հաճախորդներին ձեռքից բաց թողնելու մտքի հետ, նրանք ան-
չար ժպիտներով ուղեկցեցին նաև ինձ:

Դատարանի շենքից դուրս գալուն պես նկատեցի, որ երկինքը մաքրվել էր ամ-
պերից, ասես աշխարհակալ համատարած հեղեղը քիչ առաջ չէր ողողում երկիրը:
Քաղաքի մատույցներում նույնպես միանգամայն այլ պատկեր էր՝ նախկին կանգառի
տեղում ոչ ոք չկար: Երամը փողոցի երկարությամբ այս ու այն կողմ էր ցրվել: Յուրա-
քանչյուրի երազանքն էր մի օր դռդռացող ինքնաթափ նստել, որը կախարդական
փայտիկի շարժումով կվերածվեր շքեղ լիմուզինի, իսկ բենզինաբույր, ռոմանտիզմից
զուրկ վարորդը՝ գոնե տեղական նշանակության մեծահարուստի, որը թրջված թի-
թեռնիկին կառաջարկեր սիրտը, հոգին և որ ամենակարևորն է՝ դրամապանակը:

87

ԱՐՁԱԿ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մի արհամարհեք քամուց և անձրևից քշվածներին, նրանք նույնպես երազելու իրա-
վունք ունեն…

Անշուք փողոցը լի էր արևով, որը բազմացոլք ծիկրակում էր ու զարդարում ան-
գամ գոյացած լճակները, կոտրված ապակիներից կախված կաթիլներն ու թրջված
սյուները՝ արևը համատարած էր և շոյող: Սիրահոժար պչրուհիներից մեկը Բոտի-
չելլիի Վեներայի դիրքով անէացել էր՝ անտարբեր դեպի շրջապատը ականջին էր
մոտեցրել հեռախոսն ու ճռվողում էր՝ իհարկե, երևակայական զրուցակցի հետ․ տե-
սեք որքան պահանջված եմ, գայթակղիչ, և թող մոտենան միայն լուրջ հաճախորդ-
ները: Քիչ այն կողմ չարքաշ մարդատարի լուսամուտից ներս էր կախվել, մեջքը ճկել
ու դմակն էր տնկել մի հոմանուհի: Հետո ծանրակշիռ բեռնատար նկատեցի, որը
դանդաղ առաջացավ ու արգելակները ճռնչացնելով կանգ առավ՝ հայտնաբերելով
վարորդի ճաշակին համապատասխան մեկին:

Նրանց կյանքը մտել էր հունի մեջ, մինչդեռ ես Ֆեմիդայի հետ թևանցուկ դեռևս
դեգերում էի նրա զարտուղիներում: Բայց չ՞է որ նրա աչքերը կապված էին ժապա-
վենով և հայտնի չէր, թե ուր է տանում ինձ իմ անաչյա ուղեկցորդուհին…

2018թ. ք. Երևան

88



ԽՈՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
ՄԻԱՅՆ

Ա
Վերջապես ու վերջնականապես համոզվեցի: Այս աշխարհը չափազանց նեղ է
հայերիս համար: Մենք հասնում ենք ընդհուպ Կալիֆորնիա, Ճամայկա ու քանի որ
ավելի հեռու գնալու տեղ չենք գտնում, մի կերպ տեղավորվում ենք Երկիր մոլորակում:
Առայժմ:
Բ
Դուք Քյոթահիայում՝ այլ տեղանվանմամբ Կուտինայում եղե՞լ եք, պատկերա-
ցում ունե՞ք, թե որտեղ է: Ես էլ չէի եղել, ես էլ չունեի, բայց իմ մի ձեռքին ինքնաթիռ-
ների, շոգեկառքերի, անգամ փոխադրակառքերի չվացուցակ, մյուս ձեռքին դյուրա-
կիր կար, որի ճանապարհացույցն ամեն ակնթարթ ուղղորդում էր ինձ: Այդպես
երկրներ, ծովեր, գետեր անցա՝ մինչև հայտնվեցի աշխարհի հնագույն քաղաքներից
մեկում, որն ամեն կերպ ճգնել էր պահպանել իր ավանդական նկարագիրը, բայց
արդիականությանը տուրք չտալ չէր կարողացել:

90

Գ

Ցղնայում գարուն է, Սուրբ Աստվածածին վանքի ժամերգության ղողանջը երկըն-
քում է։ Նոյ Նահապետը հենց նոր Արարատից իջել, Սողոմոնանց Սողոմոնենց այգում
խաղողի առաջին որթն է տնկում: Ցղնացի աղջիկները շատախոս են, աղբյուրի
գլխին հավաքվել, չաչանակություն են անում։ Աղոթարանը չծագած նրանք Տամբրի
թաղով Գոգիի լեռնալանջերից էլ վեր՝ «հարսուփեսի» մարդակերպ, մարդահասակ
քարերին են հասել, իրենց ապագա փեսացուներին պատկերացրել, անրջել...

Ցղնայի օդը ուրիշ համուհոտ ուներ, ով դուրս ելներ, էլ տուն մտնել չէր ուզում,
մինչև թոնիրներում մոծիրը չանթեղվեր, երդիկներից ելնող արծաթաթույր սյուները,
որ պահում էին երկինքը, փուլ չգար: Հետո պիտի աղջամուղջը սողար հազար
տարվա բերդապարսպի կամարներից, միջնադարյան կամրջով, աղավնիճ ու արևքու-
րիկ բուրելով՝ գյուղամեջ հորդար նախիրը, մեկը մյուսի ետևից ղողանջեին Սուրբ
Գրիգոր, Սուրբ Նշան, Սուրբ Սարգիս եկեղեցիների զանգերը, որոնց վրա փոքր-ինչ
հապաղելով, տիրաբար իշխեր Սուրբ Աստվածածին վանքի կոչնականչը…

Դ

Դե՛ արի ու իմացիր՝ ցղնացիներն ինչո՞ւ են նման բնօրրանը, երգաստեղծ ու
երգառատ Գողթան գավառը լքել, երկրներ, ծովեր, գետեր անցել, Քյոթահիա հասել,
հիմնովին հաստատվել: Ընդ որում նրանք ինձ նման ինքնաթիռների, շոգեկառքերի,
փոխադրակառքերի չվացուցակ, ճանապարհացույցով ամեն ակնթարթ ուղղորդող
դյուրակիր չեն ունեցել:

Կուտինա-Քյոթահիայի անունը որտեղի՞ց են լսել, տեղը ո՞նց են իմացել:

Ե

Երկար ճամփորդությունից հետո ցայվում, բայց չեմ ընթրում, մինչև առավոտ
չեմ համբերում, աղջամուղջին գնում-հասնում եմ Գազի-Քեմալ մահալեսին, գտնում
եմ Քուրթուշ Ջադդեսի փողոցը՝ Կուտինա-Քյոթահիայի հայկական թաղամասը: Ու
իսկույն համոզվում եմ, որ ցղնացիները, նրանց հետ Սողոմոնանց Սողոմոնենք՝ մեր
սրբերի սուրբ Կոմիտասի պապերը, երբ երեք հարյուր տարի առաջ Գողթան գա-
վառից եկել, Քուրթուշ Ջադդեսի են հասել, զարմացել, կարկամել են այնպես, ինչ-
պես ես եմ հիմա զարմանում, կարկամում: Կուտինա-Քյոթահիայում նրանց, պատկե-
րացնո՞ւմ եք, չէ՛, անպայման պիտի պատկերացնեք, հայրենակիցներ՝ ագուլիսցի,
ջուղայեցի զոկեր են դիմավորում:

-Դո՞ւք էստեղ ինչ եք անում, դուք ե՞րբ, ինչի՞ եք եկել:
-Մենք ձեր նման կամովին չենք եկել, 1534-ին սուլթան Սուլեյմանը Նախիջևանը
գրավեց, մեզ բռնի գաղթեցրեց, որ իր ամայի երկիրը շենացնենք:
-Բա ինչի՞ եք թուրքերեն խոսում:

91

ԽՈՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Քյոթահիայի հայկական թաղամասը:
-Տեղացիները մեր զոկերենը չէին հասկանում: Ստիպված մենք իրենց լեզուն սո-

վորեցինք:
Ցղնացիները Նոյ նահապետից միայն խաղողի որթ տնկել էին սովորել, հուսա-

խաբ մինչև հորիզոն ձգվող դաշտագետնին էին նայում.
-Բայց էստեղ բերրի հող չկա, խաղող ո՞նց պիտի աճեցնենք:
-Նոյ Նահապետին մոռացեք, թե ուզում եք ապրել, մեզ պես պիտի հախճաղյուս

թրծեք:
-Հախճաղյուսն ի՞նչ է:
-Թուրքերն իրենց մզկիթները, գյոռերը, լոգարանները, անգամ կոյանոցները հախճ-

աղյուսով են պատում, բայց իրենք թրծել չեն կարողանում, մեզ են պատվիրում...

92

Զ

Հաջորդ օրը թուրք հյուրընկալներս՝ պատմաբաններ ու արվեստաբաններ, որոնք
ուզում են Քյոթահիայում Կոմիտասի տուն-թանգարանն ստեղծել, ինձ հախճաղյուսի
մշտական գործող ցուցասրահը կհրավիրեն, ու ես կտեսնեմ, թե ինչպես են գողթնեցի
հայրենակիցներս մահմեդական սրբավայրերը հայկական նախշազարդերով երես-
պատել, անկյուններում իրենց անվան-ազգանվան սկզբնատառերը նշագրել:

Նրանք, ովքեր գրել չեն իմացել, խաչ են նկարել:
Հախճաղյուսները կան, թրծողների գերեզմաններն էլ չեն մնացել:
Հյուրընկալներս մի քանի տապանաքար պեղել, ցուցասրահի բակում տեղադրել
են՝ «Աստ հանգչի…»:
Աստ` որտե՞ղ:

Է

Հայկական թաղը զառիվեր է, ոտքերս կքոտվում, համենում են: Արշակ Ալպո-
յաճյա՞նը, հայր Իգնատիոս Աքյա՞նը, թե՞ Առնակն էր հավաստում, որ Կուտինա-Քյո-
թահիայի հայերը զվարճասեր են եղել ու զվարճամոլ՝ երեկոները հավաքվել, օղի են
վայելել, նրբախորտիկներ ճաշակել, մինչև ուշ գիշեր դնդնացել են իրենց հայրենի եր-
գերը: Երգեր, որ Կոմիտասը այս նույն փողոցում լսել, երգել, ավելի հետո մշակել է:

Ը

Քուրթուշ Ջադդեսի փողոցի այն երկհարկանի, եռահարկ առանձնատներից,
որտեղ վերաբնակվել են թուրքերը, հիմա մուղամներ են լսվում, իսկ ավելի անշուք՝
միհարկանի լքված տները դանդաղ փլուզվում են:

Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր գերաններ, խախտեր են սներ,
Տո լաճ տնավեր...
Թաղի Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որտեղ Կոմիտասի հայրն ու հորեղբայրը
դպիրներ են եղել, մի ժամանակ կինոթատրոնի են վերածել, հետոո մեկը գնել, դռանը
խոշոր կողպեք է կախել: Դարձրել է անձնական սեփականություն:
Տո լաճ տնավեր...

Թ

Տխրում եմ, իհարկե, բայց ի վերջո Քյոթահիան ի՜նչ է, քարտեզի վրա հազիվ
նշմարվող բնակավայր: Իմ ու քո նախնիներն, ընթերցո՛ղ, անհամեմատ շենշող եկե-
ղեցիներ, պալատներ, դղյակներ են կառուցել Հնդկաստանում, Լեհաստանում, դու
հիշի՛ր, թվարկի՛ր, աշխարհի քանի՜-քանի՜ երկրներում:

93

ԽՈՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Ու չեն խրատվում, հիմա էլ են կառուցում Լոս-Անջելեսից ընդհուպ Բառնաուլում:
Բառնաուլի սուրբ Հռիփսիմե տաճարն այնքան վեհաշուք էր, որ բացմանը՝ 2008-
ին, Վեհափառ Հայրապետն անձամբ օծեց ու օրհնեց: Փոխանակ հոտին հորդորելու,
որ տուն դառնա, տանը կառուցի հրաշակերտները: Որ վերջում ինձ պես չտխրեն,
չտեսնեն այն, ինչ ես եմ այս պահին Քյոթահիայում տեսնում:

Ժ

Հանդիպակաց առանձնատան սանդղավանդում ալեհեր ծերուհի է հայտնվում,
ձայնում.

-Ի՞նչ ես որոնում, վաթանդաշ (հայրենակից):
-Կոմիտասի տունը:
Քուրթուշ Ջադդեսիում Սողոմոնին բոլորն էին ճանաչում: Երբ Թագուհի մայրը
մահացավ, մեկ տարեկան էլ չկար, հայրը՝ կոշկակար Գևորգը, մի քիչ խման էր,
ավելի շատ՝ անօգնական, տղեկին Մարիամ տատը մեծացրեց, նրա մահանալուց
հետո աչազուրկ հորաքույրը՝ Զմրուխտը (որոշ վկայություններում՝ Գյուլինեն): Սո-
ղոմոնը փողոցներում երգում, հաճախ սրա-նրա անդաստակում էլ կծկվում, գի-
շերում էր:
-Հենց դիմացն է՝ թիվ 45-ը:
-45-ը՞:
Թակում եմ ժանգոտած դուռը...

ԺԱ

Հայրենիքդ որտե՞ղ է՝ այնտեղ, որտեղ ծնվե՞լ ես, այնտեղ, որտեղից սերո՞ւմ ես,
թե՞այնտեղ, որտեղ ի վերջո հաստատվել, հարմարվել ու համակերպվել ես:

Սողոմոնանց Սողոմոնենք երեք հարյուր տարի առաջ էին լքել Ցղնան, բայց Կո-
միտասը հպարտությամբ էր խոստովանում, որ իր նախնիները «հայկական զոկ ցե-
ղիցն են, 17-րդ դարու վերջում են գաղթել Գողթն գավառի Ցղնա գյուղից»: Կոմի-
տասն ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանի զոկ ուսանողները վանքի այգում իրենց
ծաղկամարգը՝ «զոկլանդն» ունեին, որտեղ երեկոները հավաքվում, բնօրրանն էին
կարոտում, զվարճախոսությունները վերհիշում: Ճեմարանն ավարտելուց, երաժըշ-
տության ուսուցիչ կարգվելուց հետո Կոմիտասն ակնհայտորեն հովանավորում էր
հայրենակիցներին: «Հայ եկեղեցու պատմությունը» քննության ժամանակ, երբ զոկ
սաներից մեկը չի կարողանում պատասխանել «Ո՞վ է կառուցել Հռիփսիմեի տա-
ճարը» հարցին, Կոմիտասը թաքուն իրեն է ցույց տալիս: Ուսանողը սիրելի վարդա-
պետի շարժումը նկատում, կարկամում, քննությունից հետո մոտենում, հարցնում է.

-Հա՛յր սուրբ, Հռիփսիմեի տաճարը իրո՞ք Դուք եք կառուցել:
Չնայած այս ամենին, չնայած բազում հրավերներին, Կոմիտասն այդպես էլ նախնի-
ների բնօրրանը չայցելեց, մինչդեռ ծննդավայրն ամեն կերպ առիթն ստեղծում,

94

Սոճուտը՝ Չամլըճան, որտեղ Փանոս Թերլեմեզյանը գեղանկարել է Կոմիտասի
հայտնի դիմապատկերը:

վերադառնում էր: Մի տարի մինչև իսկ երաժշտական դասընթացներ ձեռնարկեց,
երգչախումբ կազմավորեց, համերգներ տվեց, Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում
պատարագ մատուցեց:

Ավելի՛ն:

ԺԲ

Կուտինա-Քյոթահիան գոգահովտում է, բայց շրջապատված է կապտամշուշ
ծապաններով ու դարավանդներով, որտեղ բազում տաք, կենարար բուժաղբյուրներ
են բխում:

-Ո՞ւր եք ուզում գնալ:

95

ԽՈՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

-Չամլըճա՝ Սոճուտ:
Հյուրընկալներս զարմանում են.
-Չամլըճայում ի՞նչ կա:
Պարզ պատահականությամբ տեղի թանգարանի համար բերել եմ Թերլեմե-
զյանի՝ այժմ արդեն հայտնի կոմիտասյան դիմանկարի վերատպությունը: Նվիրում,
բացատրում եմ, ու հյուրընկալներս հասկանում են՝ հատկապես այն, որ ինձ մենակ
պիտի թողնեն:

ԺԳ

1912-ին Պոլսում, երբ Բերա քաղաքամասի Բանկալթի թաղամասում նույն եռա-
հարկ առանձնատանն էին ապրում, Կոմիտասն իր ծննդավայրն այնքան էր դրվա-
տում, որ ի վերջո համոզեց՝ Փանոս Թերլեմեզյանին Քյոթահիա տարավ, որ ամա-
ռային հանգիստը իրար հետ՝ զով զվարճավայրերում վայելեն:

Նրանք այս նույն սոճուտում ճերմակ վրան էին խփել, ու հյուրընկալը մոռացել
էր հրավիրյալին: Ծննդավայրում ներշնչանքով էր համակվել, հաստաբուն ծառի
տակ նստում, օրնիբուն խազերն էր վերծանում:

Անցել է 107 տարի, բայց ինձ թվում է, թե լսում եմ նրանց ձայները:
Թերլեմեզյանը պարապ էր մնում, ճարահատ ընկերոջն էր գեղանկարում ու քանի
որ նեղսրտած էր, հեգնում էր.
-Կուտինա՛, Կուտինա՛, մեր Վանի մոտ հեչ բանա:
Վարդապետը տակ չէր մնում.
-Չհավնեցա՞ր մեր Կուտինան, քեզ, քո Վանն էլ կուտի ան:
Գիշերը նրանք հաշտվում, քնում էին նույն վրանում ու մտքներով չէին անցկաց-
նում, որ 1915-ը մոտ է և իրենց միակ փրկությունը հենց Կուտինա-Քյոթահիան է:

ԺԴ

1915-ին ամբողջ Օսմանյան կայսրությունում միայն Կուտինա-Քյոթահիայի հա-
յերը չտեղահանվեցին ու չկոտորվեցին:

Նահանգի կառավարիչը՝ Ֆայիդ Ալի բեյը բանաստեղծ էր, ոստիկանապետ-հա-
զարապետին՝ Մեհմեդ Ռիֆարին կարգադրել էր հայերի մազին անգամ չդիպչել:
Թալեաթ փաշան իմացավ, ցասումով նահանգապետ բանաստեղծին մայրաքա-
ղաք կանչեց.

-Ինչո՞ւ չես կատարում գերագույն հրամանը, ինչո՞ւ ես հայերին լավություն անում:
-Ես հայերին լավություն չեմ անում, բե՛յ, թուրքերին վատություն անել չեմ ուզում:
-Մի՛ բանաստեղծիր, միտքդ պարզ արտահայտիր:
-Բեյ էֆենդի, Քյոթահիայում հախճաղյուսի թրծարանները, վեց գորգագործարան-
ները, հացի բոլոր փռերը հայերն են բանեցնում: Եթե աքսորեմ, թուրքերը ոչ միայն
անգործ, անոթի կմնան, սովամահ կլինեն:

96

Թալեաթը, երբ մտատանջության էր մատնվում, կծոտում էր վերի ընչացքները:
Մտածեց, մտածեց, անզորությունից բղավեց.

-Որ այդքան սիրում ես, գնա՛ հայերիդ գրկիր, նստիր, որ զղջաս, կախաղանի
չվանը ինքդ վիզդ կանցկացնես:

Չնայած սպառնալիքին՝ Ֆայիդ Ալի բեյը ուրախ-ուրախ տուն վերադարձավ ու
իմացավ, որ ամբողջ Կուտինա-Քյոթահիայում միայն մի հայ է կրոնափոխ եղել.
կարծել է գավառական նահանգի կառավարիչը չի կարող չկատարել Մեծ Վեզիրի
հրամանը, նախօրոք իրեն ապահովել է:

Ֆայիդ Ալի բեյը կարգադրեց միայն այդ հային աքսորել: Ամբողջ ընտանիքով:
-Եթե նա իր կրոնն ուրացել է, մերը կուրանա ու կուրանա: Ինձ դավաճան
հպատակ պետք չէ:

ԺԵ

Այն, ինչ չհասցրեց Թալեաթը, ավարտեց, իր եղերական ավարտին հանգեցրեց
Մուստաֆա Քեմալը: Երկրի իշխանությունը նվաճելուն պես, տեսնելով, որ ցեղասպա-
նությունից հետո անգամ այստեղ-այնտեղ հայեր են մնացել, հրամայեց.

-Կամ թրքացեք, կամ հեռացեք:
Կուտինա-Քյոթահիայի հայերը թուրքերեն էին խոսում, բայց թրքանալ չէին ուզում:
Սոճուտի բարձունքից ոտքով քաղաք եմ վերադառնում, որպեսզի փորձեմ գոնե
ինձ համար պարզել՝ ինչո՞ւ Քյոթահիայի հայերը օտարությունից օտարություն են
գաղթել, իրենց պատմական բնօրրանը վերադառնալ չեն ուզել: Արդեն 1922-ն էր,
չէի՞ն իմացել, որ ինչպես ամբողջ Արարատյան Հայաստանը, այնպես էլ Գողթան
գավառը խորհրդայնացել է, անհատի անձեռնմխելիությունն ապահովված է: Եթե
վերադառնային, թերևս բոլշևիկ բռնատերերը ազգային բնակչության անհամաչա-
փության շինծու պատրվակով իրենց լեռնաշխարհը ոսոխին չընծայեին:
Տո լաճ...

ԺԶ

Ի՞նչ կարող եմ անել: Նախնիներիս պատճառով ինքս ինձ պատժում եմ: Շատ դա
ժան եմ պատժում: Կուտինա-Քյոթահիայից Ստամբուլ վերադառնալու ճանապարհին
կանգ եմ առնում նախկին հայաշատ քաղաքներում:

Ադաբազար՝ բնակչության կեսից ավելին հայեր էին, կառուցել էին Սուրբ Հրեշտա-
կապետ, Սուրբ Կարապետ, Սուրբ Լուսավորիչ, Սուրբ Ստեփաննոս եկեղեցիները,
ունեին տղաների և աղջիկների մանկապարտեզներ, նախակրթարաններ, երկ-
րորդական վարժարան, Կրթասիրաց, Ընթերցասիրաց, Բարեսիրաց միություններ,
գործում էին թատերախմբեր, երգչախմբեր, լույս էին տեսնում «Երկիր», «Բութա-
նիա» թերթերը...

Հայության, հայկականության ոչ մի նշույլ:

97

ԽՈՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Հայկական տապանաքար, որ թանգարանային ցուցանմուշ է դարձել:

Կեսարիա՝ հայերն ունեին մանածագործարան, գորգագործարան, զբաղվում էին
նաև ոսկերչությամբ, կաշեգործությամբ, կտավագործությամբ, ապխտագործու-
թյամբ, առևտրով, կառուցել էին Սուրբ Աստվածածին, Սուրբ Լուսավորիչ, Սուրբ Սար-
գիս եկեղեցիները, գործում էին վեց վարժարաններ, լույս էին տեսնում «Տիգրիս»,
«Նոր սերունդ», «Հայեկ», «Մաժաք» լրագրերը...

Հայության, հայկականության ոչ մի նշույլ:
Իզմիր՝ ուներ ավելի քան 21 հազար հայ բնակիչ, որոնք հաստատվել էին Հայնոց,
Գետեզերք, Քարափ թաղամասերում։ Մեծ թիվ էին կազմում վաճառականները, որոն-
ցից շատերն առևտրական տներ ունեին Եվրոպայում, Հնդկաստանում, Եգիպտո-
սում, արտահանում էին գորգ, կաշի,ներմուծում քարյուղ, շաքար: Հայերը կառուցել
էին չորս եկեղեցի, Մեսրոպյան, Հռիփսիմյան իգական, միսիոներական բարձրա-
գույն վարժարանները, Սուրբ Լուսավորիչ ազգային հիվանդանոցը, հիմնել էին
Սյունյաց, Արագածոտնյաց, Ուսում նասեր, Վասպուրական, Հաշտենից մշակու-
թային ընկերությունները, հայկական թատրոն, ունեցել էին տպարաններ, որտեղ
հրատարակվել էին գրքեր, պարբերականներ...

98


Click to View FlipBook Version