Դառնաղի լալիս է ծերուկը. արժե՞ր որ ծնվեցի:
Մի բաժակ ջուր է սեղանին ու քարթու հաց է:
Եղել ու կարծես չի եղել. ահա և - ողջ հորինվածը:
Թե տունը հրդեհվի, ի՞նչն են առաջինը դուրս հանում:
Թե նման մի բան պատահի, ի՞նչ են առաջինը դուրս հանում:
Մորս լուսանկարն է, հետս, ինը տարեկանում:
3
Սիրահարները գրկվում են,- պատանությունն իրենն է անում:
Սիրահարները համբուրվում են, պատանությունն իրենն է անում:
Չծնված երեխեքն էլ բլբլում են, վիճում, հիմա ում հերթն է- ո՞ւմ:
Լիլիպուտ կինը ինձ նայում է նենգորեն, համարյա:
Ո՞նց էլ հողը պահելու է նման աժդահա:
Ո՞նց կոչենք մանկանը: Գուցե՝ Մի, ավելի շուտ՝ Լյա:
Միշտ այս անկյունում եմ լսում բույրը յասամանի:
Սառնամանիքին նույնիսկ - լսում եմ բույրը յասամանի:
Այն կինը հուշ դարձավ, ասես գարնային քամի:
Երևի թե, ես սիրում եմ շեկլիկներին միջահասակ:
Ստացվեց դե, ես սիրում եմ շեկլիկներին միջահասակ:
Պատահում է, լատին կանաց թմբլիկ ու բարձրահասակ:
Երբեմն կքանստում եմ, ծիծաղելի է դիրքն իմ:
Ծալում եմ ծնկներս,- ծիծաղելի է դիրքն իմ:
Եվ աշխարհը, որպիսին տեսնում է նե փոքրիկն իմ:
Քեզ խնդրում եմ, ինչ-որ մի բան ինձ նվեր բեր:
Ինչ-որ բացիկ կամ գլաքար,- շա՜տ եմ անհամբեր:
Կհամբուրեմ մատները քո - հետն էլ քո շուրթերը:
Տալու պես բան միայն լինի, միշտ կգտնես, թե ում:
Բաշխելը շատ կարևոր է, միայն ճիշտ տաս և ում:
Եղածը տալիս Մաշային, նրա ժպի՜տն եմ ինձ առնում:
149
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՎԵԼ ԳՐՈՒՇԿՈ
***
Գորշ լճակ է, անձրևածեծ,
ծածանք կանաչավուն…
Ժամանակը - առմիշտ թաղվեց
սրբանկարի ետևում:
Տերևների սարեր քրջե,
բացատն է լուսնային,
Время-ն՝ դե ծրագիր չէ-
հեռատեսիլային:
Ժամանակը Աստված է, զի
մեր գիտակցումն է ջերմաբեր,
Հառաչն անլուռ է երազի,
Հուշը՝ չարահամբեր:
150
ԱՊՈԿՐԻՖ
…Հիսուս, խոնարհված ցած,
մատով ավազին գրեց…
Ավետարան ըստ Հովհաննեսի, 8, 3 - 11
Չգիտեն, թե ինչ են գործում, այդպես միշտ կլինի:
Մարդիկ՝ իրենց դժբախտություն, արբեցումի գինի:
Կատարյալ են մարմընապես, իսկ ուղեղով՝ չհաս:
Արդյո՞ք ժամին ինձ շնորհվեց Աստվածն ամենահաս:
Այնպիսի խեղճ շոր է հագին,- մի կին է արդարև:
Մեղանչածնե՛ր, ձեզ չի բավի քարը դարուդարեր:
Հոգնած դեմքին հոգու ցոլքն է թրթռում վետ-վետ:
Նրան կասեմ. «Գնա և էլ մի՛ մեղանչիր այսքան բանից ետ»:
151
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՎԵԼ ԳՐՈՒՇԿՈ
ՄԱՅՐԱԿԱՆ ՆՎԱԳ
Մարո Մարգարյանին
Ինքնաձիգն է իմ գանձ որդուն
Օրորել ու քնացրել,
Մահ առան թե այգի, թե տուն,
Շո՛ւրջը - ամեն բան մեռած է:
Գորշ անձրևը լվացել է
Նրա արյունը ավազից,
Տես որ, կաս կարմիր է դարձել
խաղաղ գետը ահավասիկ:
Ալ է անտառն, արյունահեր,
դեզեր ու արտեր,
երկնից ցած են իջնում ձյուներն,
ասես ալ վարդեր:
Արյուն-կրակ մեջը կուժի՝
Կաթի փոխարեն,
Հոգուս վրա լերդած գույժը
Կարոտն է վառել:
Այն օրից վեր այգի, թե տուն
Ողջն արյան մեջ են,
Կարծես հայացքն է իմ որդու
Աչքերիս իջել:
Էլ արցունքն իմ չի լվանա
Կարմիր փառը արդ,
Սակայն օգնել ա՛յլ աչքերի
Ես և նա ենք պարտ:
Մի բան եմ ես խնդրում միայն,
վերջին ջանքս է դա,-
Որ նրա քունը հավիտյան
Հոգիների՜ն հարություն տա:
152
Եվ կմնան այդ ժամանակ
Դեզեր՝ դեղնի տակ,
Կապույտ ջուրը՝ ջուր կապուտակ,
Ձյուներն՝ սպիտակ:
ՓԱԽՈՒՍՏ
Մանկանց դաշինքը,- ո՞ւր են նրանք գնում:
Անգուշակելի, անսպասելի չքանում են:
Կարծես դուրս թռան հենց նո՛ր խաղալու
այգու պարապուտում ու- կորան:
Սքանչելի փոքրիկ աստվածիկներ,-
Մի՞թե մտել են հիվանդ հոտի մեջ
անկապ մեծացած այս մարդկանց:
Ոչ, ինչ-որ բան էն չի: Ավելի շուտ,
իրոք, այգու պարապուտում են,
այնտեղ են ժողովվում, այնտեղ մի հրաշքով
նրանց կհաջողվի դուրս ելնել խաղից:
Կգնան դե, ինչ-որ տեղ: Գուցեև
դառնան անտեսանելի ստվեր,
մինչև գերեզման մեզ ուղեկցեն
յասամանագույն ամպը քունքի տակ-
կարոտով կորած մանկության…
Այգու պարապուտն է հավաքատեղին,
այստեղ են մնում երեխեքն առմիշտ:
Իսկ նրանց թաղանթը դեռահասության
գինեբույր է և… ծխախոտաբույր,
նա տուն է գալիս կեսգիշերն անց: «Ո՞ւր էիր»-
«Պարապուտում»-
«Ի՞նչ էիր անում»-
«Ես դա չեմ հիշում…»:
Թարգմանեց Շանթ Մկրտչյանը
153
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԵՆՆԱԴԻ ԱՅԳԻ
Ռուս (ազգությամբ չուվաշ) բանաստեղծ, թարգմանիչ:
Բորիս Պաստեռնակի անվան առաջին մրցանակակիր, Ֆրանսիական Ակադե-
միայի գրական մրցանակի հաղթող, արվեստի և գրականության Շքանշանի Կոման-
դոր, ֆրանսիական և գերմանական պոետիկ ավանգարդի ավանդույթների կրող։
ՃԱՆԱՊԱՐՀ
Երբ մեզ ոչ մի մարդ չի սիրում
նոր ենք սկսում
սիրել մայրերին
Երբ մեզ ոչ մի մարդ չի գրում
հիշում ենք
ընկերներին վաղեմի
Եվ խոսք ենք ասում արդեն նրա՛ համար
քանզի լռությունն ահուսարսափ է
իսկ շարժումները վտանգահարույց
Իսկ վեջում ռ անմարդ մի զբոսայգում
լալիս ենք խղճուկ շեփորների ձայնից
փողային խղճուկ նվագախմբերի
154
ՁՅՈՒՆԸ
Մերձիմոտ ձյունից
արտասովոր են պատուհանի գոգի ծաղիկները:
Ժպտա ինձ թեկուզ այն բանի համար,
որ բառ չեմ ասում,
որը երբևէ չեմ հասկանալու:
Ամենը, ինչը կարող եմ ասել՝
աթոռ է, ձյուն է, թարթիչ է, լամպ է:
Եվ իմ ձեռքերը
պարզ ու հեռավոր,
և շրջանակներ լուսամուտների,
ասես կտրված սպիտակ թղթից,
իսկ անդ - թիկունքի ետևում նրանց՝
շուրջը լապտերի,
ձյունն է պտտվում
մանկութ օրերից:
Եվ կպտտվի, քանի աշխարհում
հիշում են քեզ ու խոսում են քեզ հետ:
Եվ բամբակներն այդ ճերմակ երբեմնի
տեսել եմ արթուն,
փակել աչքերս ու չեմ կարենում այլևս բացել,
և պտտվում են կայծերն սպիտակ,
և կանգնեցնել
անկարո՜ղ եմ ես:
155
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԵՆՆԱԴԻ ԱՅԳԻ
ԱՆՏԱՌԱՄԵՐՁ
սակայն
ի վերջո մոտենում եմ այնտեղ մարդ չկա երբեք էլ չի եղել
միայն արծաթը
հեռավոր ապրումի - ջերմորեն ազատ ճակատի վրա ուսերի վրա
օ
դաշտն
այդ անկշիռ - շողանքով երկնամեջ
սա
մենակության հոգին է ասես - ամենուր երկչոտ առկայծումներով
զսպում է շուրջն իր
և վհատվել է ազատը կողքի
իսկ մաքրամաքուրն արարվում է - պարզ. հենց իր մաքրությամբ
դաշտը
սրտաբաց
(էլի նույնն է
որպիսին դաշտը երկնքի համար)
նրանով է նա ճառագում - իրեն
ի՞նչը
այլ բանից. միջանցում էր չէ՞ փայլարձակումը
որպեսզի - սիրի
կարծես թե ուրիշ մի հրեշտակի - ամեն-ամենուր - անխոչուխութն իմ
իրմով է - ծնել
վայրը - մաքրագութ.
-որքան էլ լինեն մահուկյանքերը հողմերի մթին
սա հանգիստ է շատ աստծո անդորրից
անդ
լռության մեջ
աղավնյա
156
ՀԱՐԱԶԱՏԸ
Ես պիտի
հասնեմ շուրթերով
մինչև անեզրականը նրա աչքերի
ու զարմանք կտրեմ աչքատակի թույլ
խփող ջլերով
ու հասկանամ, որ թափանցիկից
ու անմարմընից են
այդքան լուսավոր ու տկարացած
փոքր-ինչ դողացող այդ աչքերը
ու սիրելու եմ թե իմ ձեռքերով, թե իմ շուրթերով
թե լռությունով ու թե քնով իմ ու փողոցներով իմ բանարվեստի
թե ստությունով - պետության համար
թե ճշմարտությամբ - ի սեր այս կյանքի
թե մատույցներում կայարանների
ուր որ կլինեմ ես վերջին անգամ
շոգեքարշերի դեպոյի բակում
նայելու սև-սև մեջքերին վառվող
նրան թողնելով
Սիբիրի սոսկանք ահ քաղաքների
կացարաններին հացի հերթերին
հար հեռանալով
դեպ մարդկանց սպանդն
ու հենց ի՛մ դարի
157
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԵՆՆԱԴԻ ԱՅԳԻ
ՎԱՂՈՒՑ ԷՐ
Եվ դաշտում
արտասվում էին հասկերը - խոնավ
ու կռնակներով ոսկե -
խոնարհվում պատին
չհնձած հասկերի… -
ու լուսանում էր
անփոփոխ այդ լացով… -
Աշխարհն էր - համահավասար:
158
ԵՐԱԶ-ՓԼՈՒԶՈՒՄ
իսկ երկիրը քնում աչքերը չբացած
դեռ կրակում է - ոտ ու ձեռներով
իր կտորների - յուր որդոց տեսքով.
օ փլուզում - երազ - կարմիրշիկացում
մեռյալների թվով…-
ու երկրին - հսկա - հունով ննջացող
կա՛ ժամանակ դեռ - չբանալ աչքերը.
- նրանում ջնջվեմ՝ ուրիշը կառաջանա. երկարաձգե՛լ. -
իսկ նրա քայլերգը շուռումուռ գալու՝ վիթխարի՜ է.
իսկ լայնք ու երկայնք նա տեսանում է նախապատրաստվում
նրա փուչ ուժի
գերհզորության տեղն է - ցնորքում.
(եսի-մասերից - ձայն դուրս չի գալիս) -
որտեղ կլինի - ոչինչն արթնացած
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻԲՐԵՎ ՏԱՃԱՐ
Եվ հոգիներն էլ մոմերի հանգույն վառվում են իրարից:
Թարգմանեց Շանթ Մկրտչյանը
159
Հանդեսը տպագրվում է
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ
ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Տեղեկատվական աջակցությունը`
All-Armenia.com
«Նորք հանդես» ՍՊԸ, 2019
160