The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-28 12:20:03

ՆՈՐՔ 2020-I

2020-1

Keywords: armenia,armenian,modern,fiction,literature,plague

1 / 2020 I SSN 1829-2232 20001

i 97 7182 92 2300 0

ii

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ,
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1933 ԹՎԱԿԱՆԻՑ
“NORQ” MAGAZINE OF WRITERS UNION OF ARMENIA is being published since 1933

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակելի
Լիլիթ Հովսեփյան . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3

Արձակ
Ռուբեն Գինեյ

Դոկտոր Շնաբելի թատրոնը (վեպ). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6

Լևոն Խեչոյան
Եվրոպայի երկաթե ճանապարհներին (էսսե). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 78
Աքաբ թագավոր (հեքիաթ) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 100
Մուրացկանը, հարուստը (հեքիաթ). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 102
Տան պահապան հրեշտակը (հեքիաթ). . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 105

Պոեզիա
Նոնա Պողոսյան

Բանաստեղծություններ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 110

Մանվել Միկոյան
Բանաստեղծություններ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 119

Թարգմանություն
Գոլի Թարաղի

Ուրիշ տեղ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 130

Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի

1

Շապիկին՝ Թոմ Բանվել.
«Ժանտախտի բժիշկը», 2018թ.

Համարի ներսում օգտագործվել են
Թայրա Կլինի, Լեոն Գոշերելի, Ռոն Բլումբերգի,
Ջեյմս Ուորենի, Ալեքսեյ Մակարևիչի աշխատանքները

Գլխավոր խմբագիր և տնօրեն` Լիլիթ Հովսեփյան

Էջադրում և ձևավորում՝ Ռուբեն Գինեյ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ 375019, Բաղրամյանի պող., 3
ՀԵՌԱԽՈՍ` +374 (011) 211933
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]
www.facebook.com/NorqMagazine/

ՎԿԱՅԱԳԻՐ՝ 44
ԴԱՍԻՉ՝ 77823
ՏՊԱՔԱՆԱԿ՝ 500

«Նորք հանդես» ՍՊԸ, 2020

2

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

ՆՈՐՔի այս տարվա առաջին համարն
այնքան ուշացավ, որ Covid-19-ի մասին
խոսելն արդեն հետաքրքիր չէ՝ բոլորս
ամեն ինչ ասել, լսել ու հասկացել ենք։

Բոլորս, իհարկե, լսում, ասում և հաս-
կանում ենք տարբեր բաներ՝ կախված
նախընտրելի ասպարեզից․ գիտություն,
կոնսպիրոլոգիա, քաղաքականություն,
տնտեսություն, արվեստ, փիլիսոփայու-
թյուն, չարախնդություն․․․ այո՝ չարախնդությունը նույնպես ասպարեզ է, ես կասեի՝
մոլորակ, որի բնակիչներից, հատկապես վերջին ամիսների ընթացքում, գոնե ես
խորապես զզվել եմ։ Նրանք զզվելի են ոչ թե որովհետև չար են կամ անտեղի խնդա-
ցող՝ դա ընդամենը բնութագիր է, այլ որովհետև նորացված աշխարհում մ նալու
են նույն մոլախոտը՝ կպչուն, ինքնահավան, ոտքի տակ ընկնող ատավիզմ, որի
արմատը կտրելու համար պիտի երկրագունդը միջաթափանց ծակել։

Իմ խորին համոզմամբ Covid-19-ը՝ փիլիսոփա է, ում կնախանձեին Լարոշֆուկոն,
Վոլտերը, Դիդրոն, Բերնարդ Շոուն, Դոստոևսկին և Շիրվանզադեն, որոնց այդպես
էլ չհաջողվեց ստիպել մարդկությանը իրեն հայելու մեջ տեսնել։ Վերջերս այս մա-
սին գրեցի ՆՈՐՔի իմ սիրելի հեղինակներից մեկին՝ բժիշկ-համաճարակաբան
Լևոն Արևշատյանին, որը երկար տարիներ աշխատել է Աֆրիկայում, բազմապիսի
վարակներ է տեսել, բուժել, փրկել, հետո մնացել է ապրելու Զիմբաբվեում և ՆՈՐՔի
համարներից մեկում իր հուշերն է հրապարակել։ Նրա մտորումներն այս առիթով
ինձ համար շատ կարևոր էին։ Պատասխանն իսկական բժիշկին հատուկ հումոր է
բովանդակում․

Սիրելի տիկին Լիլիթ
․․․Շատ զվարճալի էր ձեր՝ Covid-19ի փիլիսոփա որակումը: Եվ իրոք, չէ՞ որ փի-
լիսոփաները նճշմարտության են հասնում հակասությունների պայքարի ընթացքում:
Ահա դրանցից մի քանիսը․

3

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

-վիրուսի ի հայտ գալու հակասական մեկնաբանումնե՞րը (լաբորատորիայում,
թե թռչունների վարակասփռմամբ)

-Covid-19-ով կրկնակի հիվանդացման հնարավորությո՞ւնը (այո, ոչ, ո՞վ գիտե)
-պաշտպանիչ դիմակը պաշտպանո՞ւմ է վարակումից (այո, ոչ)
-ծանր հիվանդներին օդամղիչ սարքեր տրամադրե՞լը (կյանքփրկիչ դեր ունի,
ոչ, հակառակը՝ այն վերջիվերջո պատճառում է թոքապալարների խցանում, որից
հիվանդը շնչահեղձվում է...)
-Covid-19-ի ծագո՞ւմը (ինչպես նախորդ վիրուսային վարակները, նպատակադըր-
ված համավարակի միջոցով երկրագնդի բնակչության նվազեցման նպատակի իրա-
կանացո՞ւմ)
-կորոնավիրուսային վակցինայի դե՞րը (Covid-19-ից պաշտպանվելը, միայն տե-
ղեկատվական չիփեր պատվաստվողի մարմնում ներդնե՞լը)
-պետական մարմինների հակասական որոշումները՝ բնակչության մեկուսացման
դադարեցո՞ւմը (այո, ոչ) և այլն:

Ինձ համար «և այլն»-ը՝ նշանակում է, որ մարդիկ, դու մի ասա, կողք կողքի են
ապրում և նույն բաների մասին են մտածում։ Ինքնամեկուսացման և համացան-
ցում սերտանալու շնորհիվ մենք տեսանք Էնթոնի Հոփքինսի կատվին, լսեցինք
Դոմինգոյի երգելը պատշգամբում, իմացանք, որ պետության ղեկավարներն էլ են
հաց ուտում կամ հիվանդանում, ուրախացանք, որ կենդանիները, թռչուններն ու
ձկները վերադառնում են, հասկացանք, որ միլիոններ պետք է վճարել բժիշկներին
և ոչ թե ֆուտբոլիստներին․․․

Չէի ուզում խոսել Covid-19-ի մասին, բայց չստացվեց։ Եվ ուրեմն վերջին փիլիսո-
փայական հարցը․ պատվաստանյութը գտնելուց և կիրառելուց հետո մարդիկ շա-
րունակելո՞ւ են գազարը օճառով լվանալ։ Այո, ոչ, ո՞վ գիտե։

ՆՈՐՔի այս համարում․ Ռուբեն Գինեյ, Լևոն Խեչոյան, Նոնա Պողոսյան, Մանվել
Միկոյան, Գոլի Թարաղի։

Առողջ եղեք

Լիլիթ Հովսեփյան

4



ԱՐՁԱԿ

ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Կինոռեժիսոր, գրող

ԴՈԿՏՈՐ ՇՆԱԲԵԼԻ ԹԱՏՐՈՆԸ

Մեր գողտրիկ թատրոնը լեհական ծագում ուներ։
Ասում էին, որ այն հիմնել է երիտասարդ կոմսը, որը ներկայանում էր Պրուս I
զինանշանի ներքո և սնանկացել էր այն տարիների սարսափելի քաղաքական
ճգնաժամի հետևանքով։ Դրանում ոչ մի արտառոց բան չկար․ հին կարգերը՝ հօգուտ
համընդհանուր շահի, կացնի տակ ջարդուփշուր էին լինում, իսկ ազնվական տոհմա-
ծառերի խռիվն աշխարհի չորս կողմն էր ցրվում։ Վերջին փողը քամուն տալով կոմ-
սը դարձել էր թափառական, սակայն չէր տվայտում։ Ընդհակառակը՝ նա սիրում էր
ճանապարհորդել, ինչով և զբաղվում էր բոլոր վեց աշխարհամասերում։ Պարապու-
թյան ևս մի քանի տարի ինքն իրեն նվիրելով, այդ մարդն, ի վերջո, խելքը գլուխը
հավաքեց և շուտով արդեն ստանձնել էր իր մոտ ապաստան գտած շրջիկ թատրոնի
տնօրինությունը։
Թատրոնը լայն ճանաչում ու բարի համբավ էր վայելում Եվրոպայում, որովհետև
թափն առել էր ոչ թե տեղի գրաքննիչների կողմից մատակարարվող վախվորած
պիեսների շնորհիվ, այլ որովեհետև իբրև բեմադրությունների հումք օգտագործում էր
իսկական կյանքը։ Հայտնի գործերի մեջ էլ էին փոփոխություններ մտցվում, ընդ որում
թե դերասանների կողմից, թե կոմս-տնօրենի, որը հասարակ մարդկանց դիտար-
կելու ահագին փորձ ուներ։ Իսկ քանի որ ներկայացումներ նայողները նույն այդ
հասարակ մարդիկ էին, ապա գրիմի հաստ շերտի և այլակերպող դիմակների տակ

6

նրանք կարողանում էին իրենք իրենց ճանաչել․ քրքջում էին լաց լինելու աստիճան
կամ, զսպելով հեկեկոցը, միմյանց էին սեղմվում ցուրտ նստարաններին։ Իշխում
էր ընդհանուր համաձայնությունը` հումքի և արվեստի միաձուլումը բնական էր և
կատարվում էր աննկատ ու անվնաս։

Տարիներ էին անցնում։ Տասնամյակներ։ Մի սերնդին հաջորդում էր մյուսը։ Թա-
տերախումբը քաղաքից քաղաք էր շրջում, թողնելով հետևից փնթփնթացող աստի-
ճանավորներին ու կանաչ գլխարկով այրերին։ Դարի վերջին, երբ ես՝ սկզբից որպես
երկրորդ պլանի, հետո արդեն առաջատար դերասան երկար ժամանակ էր, ինչ
խաղում էի, մեր թատրոնը ծննունդ տվեց Փարիզում հայտնի դարձած իր «Գրան-
Գրինյոլ» բաստարդին, և կրքահարույց ներկայացումների ընտրության իրավունքը
փոխանցվեց նրան։ Իսկ մենք այսուհետ կարող էինք գոյություն պահպանել ավելի
հանգիստ պայմաններում։

Տնօրենը բազմում էր Բեռլինում, որտեղից և ղեկավարում էր հյուրախաղերը, ֆի-
նանսները, ճակատագրերը` ինչպես սարդն է տարածում իշխանության սնուցող
թելերը։

Այդ տարիներին քաղաքի մշտական թատրոնները չէին թաքցնում իրենց արհա-
մարհանքը մեր նկատմամբ, մեզ համարելով գնչուական թափառախմբի և ար-
վեստի ծաղրանկարի խառնուրդ։ Մենք նրանց համար մանր խութ էինք, որը բա-
վարարվում է շքեղ ներկայացումներից հետո մնացած փշրանքներով։

Մեր դերասաններից շատերին անհաղթահարելի մի ուժ մշտապես ձգում էր դեպի
քաղաքի եռուզեռը, ինչպես գիշերային թիթեռներին է ձգում բաց կրակի մահաբեր
լույսը․ այո, կային, որ դուրս էին պրծնում, սակայն մեծ մասն այրված թևերով գլոր-
վում էր ցած։

Երբ այս ամենը սկսվեց, մենք հյուրախաղերով Լեհաստանում էինք։ Փոխվեց
տնօրենը՝ այնքան աննկատ, որ ոչ ոք չհասցրեց հասկանալ կատարվածը․ նա եկավ
և իր ետևից կողպեց ողջ աշխարհը, իսկ խաղի համար տրամադրեց մի դատարկ
սրահ, որտեղ միակ հանդիսատեսը՝ ջրափոսերում արտացոլվող մեր պատկերներն էին։

Պարզապես տանիքը բացակայում էր։ Ահա թե ինչ։

***

Առաջին օրվա առավոտը պսպղում էր արևի շողերից։ Ավելի ուշ, երեկոյան կողմ,
տարափ սկսվեց։ Կաթիլները թմբկահարում էին կտուրին։ Անձրևատար խողովակ-
ներից ժայթքեց ամռանը կուտակված աղբը՝ սատկած ծիծեռնակներն ու քաղաքի հո-
ղամաղը։ Կոկորդները հիմնավոր մաքրելուց հետո միայն դրանք լցրեցին շրջապատը
անագյա շչյունով, ինչի վրա բանվորներից քչերն էին ուշադրություն դարձնում։ Ամեն
մեկն իր պարտականությունը կատարելու հոգսին էր․ վեր ու վար, վեր ու վար՝ ո՞ւր է
հանդերձանքը, ո՞ւր է անձնակազմի ուտելիքը, ո՞ւր են անհրաժեշտ մարդիկ․․․ Այս մըրջ-
նանոցում ոչ ոք իրավունք չունի ժամանակ վատնել բնության քմահաճույքների վրա։

7

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Թատերախումբը պատրաստվում էր կիրակնօրյա ներկայացման։ Մեր վարձա-
կալած շենքը ժամանակին նահանգի դատավորի նիստերի համար էր ծառայում։
Քալիշը փոքրիկ գավառական մի քաղաք էր, որտեղ մտադիր էինք շաբաթը երկու
ներկայացում տալ, մինչև նորից ճանապարհ ընկնեինք՝ դեպի հյուսիս։ Նման քա-
ղաքներում երկար մնալն իմաստ չուներ։ Վաստակածդ մի բան չի, թեև պիեսները
սոված փորին ավելի արագ են ներարկվում։ Նվերներն ու կանանց գուրգուրանքը
սպառվում էին չորս շաբաթում՝ դա տեղի իշխանությունների տրամադրած պայմա-
նաժամն էր։ Լրացուցիչ ժամանակը հաճախ վտանգավոր էր դառնում, քանզի գա-
վառական ժողովուրդը բավականին անհետևողական է՝ դեռ երեկ պատրաստ լի-
նելով հոգի տալ մեկ ներկայացման համար, այսօր ընդունակ էր գործիքը ձեռքին
հարձակվել մեզնից մեկի վրա, մեղադրելով թատրոնը անբարոյականության մեջ։
Խաղացիր՝ փախիր՛․ ահա այսպես էինք մենք սովոր ապրել։

Մինչդեռ մեր կենցաղը բնավ էլ թափառականի կենցաղ չէր։ Մենք հարգված էինք
և չեմ ասի, թե աղքատ։ Մեր դեկորացիաները կարող էին մրցել եվրոպական վոդե-
վիլների լավագույն նմուշների հետ, ֆլորենտական դիմակահանդեսային զգեստներն
ու գլխարկներով ցուցատախտակները զարմացնում էին իրենց շքեղությամբ։ Ազնվա-
պետությունը ազնվականություն էր ծնում։ Եվրոպայի ոտնագնաց ճանապարհները,
որոնցով մենք անցնում էինք ամեն կես տասնամյակ, թույլ էին տալիս ճշգրտորեն
որսալ հանդիսատեսի նախասիրություններն ու տրամադրությունները, դրանով իսկ
ազատելով թատրոնի ողջ գույքը տեղից տեղ քաշ տալու անհրաժեշտությունից։ Սա
քիչ թե շատ թեթևացնում էր առանց այդ էլ արկածներով լի մեր կյանքը․ կախված
ներկայացումից, նախ ուղարկում էինք բեմի և հագուստի համապատասխան տար-
րերը, իսկ ինքներս՝ առանց տագնապի և ավելորդ բեռի գնում ետևից։ Եվ երբ հա-
ջորդ օրը աղմկաձայն մեր ընտանիքը տեղ էր հասնում, կոկիկ դասավորված արկղերն
արդեն սպասում էին իրենց տերերին։ Մեզ մնում էր միայն պտտել բանալին և գոր-
ծի գցել օրինականացված խաբեբայության մեխանիզմը։

Եվ հրաշք էր կատարվում։ Իսկական հրաշք, որովհետև կերպարանափոխվում
էր առօրեականը՝ իրերը, մարդիկ։ Օ՜- երիտասարդ դերասանուհիների ուրախ ճլվլոցը,
բյուրեղյա ծիծաղը, որը մինչև այսօր ականջներիս մեջ է՝ որպես մեր յուրաքանչյուր
նոր խաղաշրջանի բացումն ազդարարող հրավառություն։

Գործող անձինք բոլորին քաջ ծանոթ էին․
Գինու և թութունի խառնահոտ տարածող արհեստավորները, քորոցենի դարձած՝
մի քորոցն էլ պարտադիր շուրթերի արանքում սեղմած կոստյումերները, նրանց հե-
տևից ընկած քրտնաթաթավ կարուհիները, ռեկվիզիտորները, որ մշտական ծանրա-
բեռնվածության շնորհիվ Հերկուլեսի մկանների տեր էին, յուղափայլ շորերով լուսա-
վորողները, որոնց կողքին ծխելը արգելված էր, նկարիչները, ում օծանելիքի բույրը
համեմված էր բևեկնախեժի գոլորշիներով, երաժիշտները, որ պատրաստ էին առա-
ջին պատահածի հետ սիրաբանել, միայն թե խուսափեին անիծյալ փորձերից, և
իհարկե՝ դերասանները ռեժիսորի գլխավորությամբ, չհաշված ասիստենտներին,
որոնց պարտականությունների մեջ ոչ ոք երբեք չգիտեր, թե ինչ է մտնում։ Բոլորը

8

միասին կոչված էին ձեռքի տակ եղած առօրյա նյութից սարքել ծուղակ, ուր պիտի
ընկներ հանդիսատեսը։ Նա արդեն այնտեղ է՝ շուտով վարագույրի հակառակ կող-
մից կլսվի նրա խուլ ձայնը, համեստ հազմզոցը։ Նա եկել է մաներականություն սո-
վորելու, չարժե նրան հիասթափեցնել։

Այս իրարանցումի մեջ դժվար է տեսնել, թե ինչ է շուրջդ կատարվում։ Եվ երբ
թատրոնում հայտնվեց մաշված բաճկոնով ակնոցավոր մի տղամարդ, որը փորձում
էր մեկնումեկի ուշադրությունը գրավել և որին ոչ ոք չէր ճանաչում, նրան միանգա-
մից չնկատեցին էլ։

-Ես փնտրում եմ թատերախմբի ղեկավարին,- դիմեց նա Քեթին։
Քեթը մեծ հայելու առաջ կորսետն էր փորձում։ Տղամարդու խպնելուց զվարճա-
ցավ և կարկաչելով պատասխանեց․
-Մենք ղեկավար չունենք։
-Բայց ինչ-որ մեկը ղեկավարում է, չէ՞, այս ամենը։
-Միայն արվեստը, ջանիկս։- Քեթը շրջվեց դեպի առաջակալի հետևից երևացող
Մարգարետը, որի ախորժելի բարեմասնությունները տղամարդուն ավելի շփոթեց-
րին։- Մարգո, սիրելիս, ո՞վ է այստեղ բոլորիս ղեկավարում։
-Արվեստը, իհարկե։
-Ահա, տեսնո՞ւմ եք։
Այցելուն աչքերով տնտղեց չորս կողմը՝ թե էլ ում կարելի է դիմել, սակայն Քեթից
բացի ոչ ոքի չգտավ։ Իսկ Քեթը ժպտում էր, և դժվար էր հայացքը հեռացնել նրա
վարդագույն այտերի հմայիչ փոսիկներից։
-Իրականում ես կատակների ժամանակ չունեմ, տիկին։
-Իմ անունը Քեթ է։ Ախոյանները նախընտրում են՝ Բիդդի։
-Ես բժիշկ Օրեուսն եմ, տիկին։
-Սիրահարված բժի՞շկ,- դեմքին զարմանք պատկերեց Քեթը։
-Ո՛չ սիրահարված, տիկին, պարզապես բժիշկ։
-Այ քեզ բա՜ն։- Քեթը հիասթափված շրջվեց և սկսեց պտույտներ կատարել երևա-
կայական պարընկերոջ հետ։
Բժիշկը ներվայնացավ․
-Լսեք, վերջ տվե՛ք։
Քեթը դադարեց նրա շուրջ թևածելը, կանգնեց ողջ հասակով, ձեռքերը կոնքերին․
-Ուրեմն՝ բժի՞շկ։ Իմ կյանքում եղել են սպաներ, մի երկու նավաստի, նկարիչներ,
որոնց առաջ խոստացել էի առանց կորսետի կանգնել, և, չեք հավատա՝ մի անգամ
հազիվ պրծել եմ թագավորի ննջասենյակում հայտնվելուց, ստիպված էի լուսամու-
տից դուրս ցատկել, քիչ մնաց ոտքս կոտրեի, գուցե դուք հետո կհետազոտե՞ք ոտիկս՝
մինչև հիմա դեռ թեթև ցավ եմ զգում․․․ Ահ, թերևս հարկավոր էր մնալ թագավորի
հետ և սիրել սովորեցնել նրան։ Այդ դեպքում ոչ մի պատերազմ չէր լինի․․․ Բայց
մի՞թե երբևէ որևէ մեկը որևէ տեղ որևէ բան կարող է նախապես իմանալ։
Եթե Քեթը թափ էր առնում, նրան կանգնեցնելը մարդկային ուժերից վեր էր։ Նա
փաթաթվեց անօգնական հյուրի վզով, մի ակնթարթում փախցրեց նրա ակնոցը և

9

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

տեղադրեց իր վեր թռած քիթիկի վրա։ Դիմադրելու ճիգերից բժիշկը քիչ էր մնում
փլվեր աղբով լի դույլի մեջ՝ թմբլիկ Մարգարետի խռխռուն ծիծաղի ներքո։

-Լավ, հանգիստ թող նրան, Քեթ։
Քանի խաղարկվում էր այս տեսարանը, հայտնվեց Մորգանը։ Թատրոնում դժվար
թե գտնվեր այս ավագ սերնդի դերասանից ավելի լուրջ մեկը։ Ծերունի Մորգանը։
Նրա անփոփոխ մեղմ ձայնը, հասկացող հայացքը և սառը դատողությունները շա-
տերին էին գրավում։ Մեր թատերախմբի իերարխիան ներկայացնելիս ես կբնութա-
գրեի նրան որպես գլխավոր շաման։
-Հանդարտվիր, Քեթ,- խստորեն ասաց նա։
Քեթը վերադարձրեց ակնոցը բժիշկի սապատավոր քթին․
-Դուք կգաք, չէ՞, մեր ներկայացմանը, բժիշկ։ Ես խաղալու եմ բացարձակապես
ձե՛զ համար։
Նա դեմ տվեց ձեռքը Օրեուսի բեղերին, և բժիշկն արձագանքեց հազիվ նկատելի
համբույրով։
-Չարաճճի։
Մորգանը ողջունեց հյուրին, հետո ցույց տվեց փշալից ճանապարհը՝ ռեկվիզիտի
միջով, դեպի իր առանձնասենյակ․
-Ներող եղեք այս ամենի համար։
-Ես հասկանում եմ, բան չկա,- վախեցած շուրջբոլորը զննելով ու ակնոցն ուղղե-
լով պատասխանեց Օրեուսը։
Նրանք հասան երկրորդ հարկ և անհետացան սենյակի դռան ետևում։
Ավելի ուշ, երբ Մորգանը դարպասի մոտ հրաժեշտ էր տալիս հյուրին, նրա դեմ-
քին հայտնված անհանգստությունը դժվար թե մեկը նկատեր ընդհանուր անցու-
դարձի մեջ։
-Հուսով եմ, դուք գիտակցում եք իրավիճակի ողջ լրջությունը,- հեռանալուց առաջ
ասաց բժիշկը։
-Ես կանեմ հնարավորինս։
-Դա բավական չէ։
-Էլ ի՞նչ եք ինձնից ուզում։
-Հեռացե՛ք։ Եթե հենց այսօր չէ, գոնե վաղը։
-Շնորհակալ եմ, բժիշկ, բայց ես պիտի մյուսների հետ խորհրդակցեմ։ Մենք սովոր
չենք նման բաների, մենք մի ընտանիք ենք, հասկացեք։
-Ձեր գործն է, պարոն Յելսեն։
-Գուցե վաղը այցելե՞ք մեզ։
-Վաղը ես արդեն քաղաքում չեմ լինի։ Ես էլ ընտանիք ունեմ։ Հուսով եմ, հաս-
կանում եք։ Բարով մնաք։
-Ձեզ էլ ամենայն բարիք եմ մաղթում։
Բժիշկը թեթևակի խոնարհվեց և դուրս գնաց։ Մորգանն արդեն դարպասն էր
փակում, երբ հեռվից հասավ բժիշկի ձայնը․
-Յելսե՜ն, և քիչ լսեք ուրիշներին Քալիշում։

10

***

Ջահակալների պատյանները թափված էին բազմոցին։ Դրանց մի մասը ճզմվել
էր Դիտմարի քաշի տակ։ Մեր թատրոնի երիտասարդ դերասաններից էր, եկել էր
արևելյան Գերմանիայից։ Հրեա ծնողների շնորհիվ նաև լավ խոսում էր լեհերեն։
Բազմոցին թիկնած՝ մատը դանդաղ տանում-բերում էր շրթունքներին։ Նրա կողքին,
հիշում եմ, Գաբրիելն էր՝ մեր նորեկը, որի հայտնվելը թատրոնում այդպես էլ հանելուկ
մնաց բոլորի համար։ Նրան նշանակել էին առանց տեղյակ պահելու նույնիսկ ադմի-
նիստրացիային։ Շշուկներ կային, որ նա թատրոնը գաղտնի ֆինանսավորող մեծա-
հարուստներից մեկի զավակ էր, և նրա ցանկացած քմահաճույք ի կատար էր ածվում
ընտանիքում։ Սակայն հաստատ ոչ ոք ոչինչ չգիտեր, և ժամանակի ընթացքում
նրա ծագման մասին ասեկոսները մարեցին։ Գաբրիելը, ինչպես և Ամանդան, առա-

11

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

ջին անգամ էր բեմ դուրս գալու, նրանց համար դա նոր ու երկար սպասված մի
իրադարձություն էր։ Ամանդան հայացքը չեր պոկում Մորգանի դեմքից, բայց ծերու-
նին մտախոհ սևեռվել էր սեղանի կենտրոնում թռթռացող միայնակ մոմի վրա։ Թմբլիկ
Մարգարետը միակն էր, որ խախտում էր լռությունն իր ֆսֆսոցով։ Նա կտրուկ էր
տրամադրված, թվում էր սպասում է ազդանշանի, որպեսզի ռազմատենչ անզսպու-
թյամբ լցոնած թնդանոթները տեղնուտեղը զարկ տան։ Քեթը ոչ ոքի ուշադրություն
չէր դարձնում, լուռ թերթում էր տպագիր գովազդային գրքույկը։ Դիմանկարներով
սրահում ներկա էին ևս մի քանիսը։ Սակայն հիմա արդեն չեմ կարողանա հիշել,
թե ովքեր էին և ինչով էին զբաղվում թատրոնում։ Հակառակը, լավ հիշում եմ իմ
սեփական արտացոլումը՝ բյուրեղապակե կոտրված քթիկով գրաֆինի մեջ, որ հենել
էի ծնկներիս․ օրվա լարվածությունից հոգնած դեմք, իջած կոպերով աչքեր, որոնցում,
այնուամենայնիվ, կարելի էր հետաքրքրություն նկատել կատարվողի հանդեպ։ Կար-
ծում եմ, ես միակը չէի, որ իրար հակասող զգացողություններ ունեի։

-Կարևոր չէ, թե ինչ կորոշեն մյուսները, բայց ես վաղը չեմ մեկնի, ասաց Քեթը։-
Դա ազնիվ չէ՛․․․ և դա․․․ խոզություն է։

Մորգանը ծանր հայացքը տեղափոխեց նրա կողմ։
-Ես համաձայն եմ Քեթի հետ,- չդիմացավ Մարգարետը։- Ինչո՞ւ մենք պետք է
թողնենք հեռանանք ինչ-որ մի գավառական բժիշկի թելադրանքով։ Չէ՞ որ քաղաքը
խաղաղ է հիմա, ոչ ոք ոչինչ չի լսել։ Մեզ ոչ ոք չի զգուշացրել․․․ Իսկ բժիշկը․․․ ես
տեսել եմ նրան՝ նա դեռ երիտասարդ է և հիմար։
-Մարգո՛․․․
-Դե ի՞նչ։ Շատ լավ, եկեք հավաքվենք ու նորից ճանապարհ ընկնենք։ Մեկ օրից
Բեռլինում կլինենք, փառք Աստծու՝ խմելու առիթ կունենանք, և թող մեկը համարձակվի
ինձ նախատել։
-Հերիք է, Մարգո։
Մարգարետը լռեց։ Ֆսֆսոցն ավելի հաճախակի դարձավ։ Մորգանը բոլորին
աչքի անցկացրեց, ներսի գրպանից անշտապ հանեց ծխամորճն ու վառեց։ Լուցկին
հանգցրեց ճտքավոր կոշիկի քթին։
-Ես չէ, որ պիտի ձեզ բացատրեմ, թե ինչ է ժանտախտը։ Ժամանակին մենք էլ
էինք ժանտախտավորներ խաղում։ Դուք գուցե չեք հանդիպել, սակայն ինձ բախտ
վիճակվել է տեսնել ժանտախտից մեռածների։ Եվ մեռնողների։ Դա խաղ չէ։ Նրանց
զառանցանքը` դերասանություն չէր։ Ոչ էլ դռան հետևում լուսաբացին սպասողների
հերթապահությունն էր դերասանություն։ Դուք, ջահելներդ, պատկերացում անգամ
չունեք, թե դա ինչ է։ Մահը ժանտախտից՝ սուրը թևատակին բեմական մեռնել չէ,
դա գարշահոտ տարածող, սևացած մատներով դեռևս կենդանի մարդն է․․․ Հուսով
եմ, ձեզանից ոչ մեկը նման տեսարանի չի հանդիպի։
-Բայց այս կողմերից ժանտախտը հեռացել է շատ տարիներ առաջ,- առարկեց
Գաբրիելը։- Ասում են վերացել-մնացել է անցյալում։
-Եթե ժանտախտն իրոք արթնանում է, ուրեմն անմիջապես պետք է հեռա-
նանք այստեղից։

12

-Բա հյուրախաղե՞րը։ Ես պարտքով փող եմ վերցրել և չեմ կարող դատարկ ձեռ-
քով վերադառնալ,- բողոքեց Քեթը։

-Մի բան կմտածենք,- հանգստացնում էր նրան Մորգանը,- կարծում եմ հնարա-
վոր կլինի առավոտյան ներկայացումների գինը բարձրացնել։

-Բեռլինում վարձակալության համար հավելյալ գումար կպահանջեն և իհարկե՝
մեզանից, Մորգան։

-Ուրեմն, թող ուրիշ դերասաններ փնտրեն,- փրփրեց Դիտմարը։
-Ես չեմ հավատում, որ մենք հիմա այս մասին ենք խոսում։ Դեռ երկու ժամ առաջ
նախապատրաստվում էինք ներկայացման, այնքան ուրախ էր ամեն ինչ․․․ Ես գի-
տեմ, թե ով է սա մոգոնել։
-Ո՞վ, Մարգարետ։
-Նույն ինքը՝ Կարագանը։ Մի՞թե նա չէր պնդում, որ մենք այստեղ ելույթ կունենանք
միայն իր թաղումից հետո։
-Այո, այո,- խմբովին արտասանեցին բոլորը։
-Կարագանը․․․,- մտազբաղ կրկնեց Մորգանը։
-Հաստատ առանց նրա մեծարգոյության այս ամենը չէր լինի։ Նահանգապետն
այսքան հեշտ չի հանձնվում։ Մեր վերջին հանդիպումը թանկ նստեց նրա վրա, երբ
զորապետի հետ պայմանագիր կապեցինք,- ծիծաղեղ Դիտմարը։- Եվ էլի մի բան կա,
որ բոլորիդ ուշադրությունից դուրս է մնացել,- նա հրճվում էր Մորգանի փաստարկ-
ները ջախջախելու նախահաճույքից։- Առնետնե՛րը։ Ես չեմ տեսել գոնե մեկ առնետ՝
ո՛չ կենդանի, ո՛չ սատկած։ Մինչդեռ հինգ տարի առաջ նկուղում վխտում էին։ Ստիպ-
ված էինք դրսից պատերին յուղ քսել, որ պատուհանից ննջասենյակ չմտնեն։
-Ֆե․․․,- Քեթի դեմքը զզվանքից կնճռոտվեց։
-Իսկ․․․ գուցե հենց ժանտա՞խտն է պատճառը,- անհամարձակ փորձեց միջա-
մըտել Ամանդան։
Նա ցանկանում էր մասնակցել խոսակցությանը՝ երևում էր, որ ռեպլիկը վաղուց
է պատրաստել։ Նրա հաճախակի շնչառությունը դեկոլտեից դուրս ու ներս էր շար-
ժում երկու կիսագնդերը, որոնցից մեկը զարդարված էր գորտ հիշեցնող խալով։
-Ժանտախտի ժամանակ նրանք կուտակվելով փողոցներում շնչները փչում են,-
անհամբեր կտրեց Դիտմարը։- Ես լավ գիտեմ այդ պատմությունները։ Եթե ուզում
ես՝ գնա, քեզ ոչ ոք այստեղ չի պահում։ Քեզ մեծահոգությունից դրդված են վերցրել
թատերախումբ, դու ընդամենը կարուհի էիր Գերխարդի թատրոնում։ Կարիերայի
վատ ցատկ չէ, հա՞․․․
-Դիտմար, սրամիտ չես,- ընդհատեց նրան Քեթը։
-Իսկ ինչո՞ւ ոչ։ Ապա նայիր այս արցունքոտ անուշիկ աչքերին։ Ես ուղղակի տես-
նում եմ նրան՝ կուլիսների ետևում կանգնած, գործողությունը դիտելով նա կիսա-
ձայն կրկնում է ռեպլիկները։ Կամ թաքուն փորձեր է անում գրիմանոցի հայելու առաջ՝
փոշու շորը ձեռքին, երևակայելով իրեն դերասանուհի, որը ճախրում է հոտնկայս
դահլիճի ծափահարությունների ներքո։ «Ձեր ելույթն է, բմբուլիկ Գիմար»․․․ Դա այդքան
էլ դյուրին բան չէ, բալիկս։ Բոլորը չեն, որ կարող են իրենց թույլ տալ նմանվել գոնե
Բլանշին։

13

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

-Ի դեպ, ո՞ւր է նա,- հանկարծ հիշեցի ես Բլանշ Կ․-ին։
Բլանշ Կ․-ն մեր պարծանքի չհայտարարված խորհրդանիշն էր։ Փոշեպատ մի
ադամանդ, որը պահվում է զարդատուփի մեջ և որի մասին գիտեն, բայց չեն դիպ-
չում։ Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտուհին չափից դուրս էր սիրում
ազատությունը և մտադրություն չուներ պսակվելու քաղաքային թատրոնի հետ, որի
քարե պատերը սառն են և անտարբեր նրա կանոններին չհետևողների հանդեպ։
Ինձ միշտ թվացել է, որ այդպիսի անձնավորությունները երբեք մահափորձ չեն կա-
տարում սեփական կյանքի դեմ, որովհետև խռոված են անհայտությունից և չեն
պատրաստվում նրան հաճույք պատճառել նման քայլերով։ Նրա կենսագրությունը
ոչ ոք կարգին չգիտեր։ Իսկ ես վստահ էի, որ Բլանշ Կ․-ն հանգիստ կարող էր Սառա
Բերնարի հետ մի բեմի վրա լինել և նույնիսկ մթագնել նրան։ Վստահ էի, որովհետև
տեսել էի, թե ինչպես է նա տարի առ տարի մերժում պայմանագրեր, որոնք փառքի և
փողի ընդարմացնող բույր էին արձակում։ Այդ կինը տղամարդու ուսի ամրությունն
իմացել է միայն բեմի սահմաններում՝ այդպիսին ենք մենք նրան ճանաչել․․․ Այսօր
դերասանների մասին կատալոգներում դա չես կարդա։
Մարգարետը տեղից բարձրացավ․
-Պետք է տեղեկացնել նրան։
-Նստիր տեղդ, մենք դեռ ոչինչ չենք որոշել։
-Իսկ ի՞նչ պիտի որոշենք, պարոն Յելսեն։ Առանց այդ էլ պարզ է, որ այս ամենն

14

իր հիմքում ոչ մի լուրջ ապացույց չունի։
-Ես այդպես չեմ կարծում, Մարգո։ Ես խոսել եմ բժիշկի հետ, նա շատ հուզված

էր։ Եվ ես նրան հավատում եմ։
Դիտմարը հոգոց հանեց։ Հոգոցը կես րոպեանոց՝ թոքերից ելնող երկարատև,

ձիգ շոգեքարշի սուլոց էր։
-Եվ ուրեմն ի՞նչ անենք։ Թողնենք ամեն ինչ ու վաղը հեռանա՞նք։ Լավ, գնամ

իրերս հավաքեմ,- հեգնում էր նա։
Մորգանը ծանրութեթև էր անում։
-Ես կգրեմ Բեռլին, թող իրենք որոշում կայացնեն։
-Չնեղանաս, պարոն Յելսեն, բայց ես կուզեի ծանոթանալ քո նամակի տեքստին։-

Ծերունուն դիմելիս Դիտմարը միշտ միտումնավոր անցնում էր «դու»-ի, երբ սեփա-
կան շահերը մինչև վերջ պաշտպանելու մտադրություն էր ունենում։

-Անտարակույս, որդյակս։
Մորգանը կանգնեց իր ողջ հսկա հասակով։
-Իսկ բոլորիդ խորհուրդ եմ տալիս գործի անցնել՝ մեր փորձերը ոչ մի տեղ չեն կորել։
Քեթը ծափահարեց։
Ծերունին դուրս եկավ, հետևից տանելով սենյակից ձգվող ծխամորճի ծուխը։
-Դժվար է հավատալ, որ այս երակներում դերասանի արյուն է հոսում,- ասաց
Դիտմարը, երբ շենքի ընդերքից լսվեց դռան շրխկոցը։
-Ի՞նչ նկատի ունես,- հարցրեց Քեթը։
-Նա չափազանց երկրային է դարձել։ Մոռացել է, թե ինչ է հանդգնությունը։
Աստվա՜ծ, հուսով եմ ինձ հետ դա չի պատահի։
-Դու նրան հասկանալու խելք չունես,- ընդդիմացավ Քեթը,- մի քեզ նայի՛ր։
Դիտմարը մոտեցավ հայելուն․
-Կարծում եմ, հարկավոր է մի երկու կիլոգրամ գցել։
-Ապո՛ւշ։
-Ես չեմ մոռացել վարագույրի մասին, որ մի քանի վայրկյան հետո պիտի բարձրանա։
-Մի՞թե։ Իսկ գուցե դու մոռացե՞լ ես, որ վարագույրի ետևում միշտ չէ, որ քեզ բարձր
հասարակություն է սպասում։
-Որովհետև «Քոմեդի»-ում չեմ խաղում, այլ ինչ-որ մի․․․
Նա տարածեց ձեռքերը՝ ցուցադրաբար ընդգծելով տարածությունը։
-Դա լավ ցուցանիշ է։ Չէ՞ որ ուժդ չի պատի ֆրանսերեն խաղալ։
-Արդյո՞ք լավ խաղը խոսքեր է պահանջում։
-Այն էլ ինչպե՜ս է պահանջում։
-Դե վերջացրու, Քեթ, դո՞ւ չէիր, որ միշտ ասում էիր․․․
-Այո, այո, այո, այո․․․
-․․․ես խնայում եմ լավագույնը՝ լավագույն օրերի համար։
-Դու չես խնայում, դու պարզապես․․․
-Ինձ ճիշտ հասկացիր՝ ես նրան շատ եմ հարգում։ Սակայն ամեն մեկն իր ճա-
նապարհն ունի։ Եվ ես բավարար ուժ ունեմ, որպեսզի անեմ ինձ համար լավագույնը,

15

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

բայց ես չեմ կարող օգնել բոլորին։ Մարգոյին օգնել, Լյուսիին օգնել, Էնթոնիին օգնել,
Ալեքսանդրին օգնել, քեզ օգնել, վերջապես․․․

-Ի՞նձ,- Քեթը ներվային ժպտաց,- այդ ե՞րբ ես դու ինձ օգնել։ Երբ բեմում տե՞քստդ
մոռացար։ Թե՞ երբ ես խնդրեցի ինձ փոխարինես հոծախումբ տեսարանում։

-Ես կանացի հագուստ չեմ կրում։
-Դու՝ դերասան ես։ Դու պետք է պատրաստ լինես անգամ կրտվելուն։
-Դե, դրան դժվար թե հասնի։
-Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչու «Քոմեդի»-ում չես խաղում, այլ ինչ-որ ետնա-
բակերում։
-Որովհետև չե՞մ կրտվել։
-Ոչ, որովհետև ընդունակ չես որևէ զոհաբերության՝ նպատակիդ հասնելու ճա-
նապարհին։
-Ահա թե ինչու է այս տարին ինձ համար հատկանշական։ Ես քսանվեց տարեկան
եմ, գրողը տանի՛։ Ես այնպիսի մի ուժ եմ զգում իմ մեջ, որը չեմ ճանաչել։ Ես կռիվ եմ
տվել այս տեղի համար, ինձ անհրաժեշտ են այս հյուրախաղերը, գրողը տանի՛։ Ես
շուտով հեռանալու եմ։
-Առաջին տարին չէ, որ լսում ենք։
-Այս անգամ ուրիշ է։ Ափսոս, որ չես հասկանում։
Քեթը լռեց։
Մարգարետը մոտեցավ լուսամուտին․
-Կարծես թե անձրևը դադարեց։
Ներքևում դեռ լիքը գործ կար անելու․ հարկավոր էր կեղծամների վրա փոշե-
դեղ ցանել՝ բլոճներին խրտնեցնելու համար, մաքրել և համարակալել կոշիկները,
վերջնականապես կարգավորել ննջասենյակների հարցը՝ թե ով որտեղ է տեղավոր-
վելու, և այլն։ Դիմանկարներով սրահը կամաց-կամաց դատարկվեց։ Միայն Աման-
դան մնաց բազմոցի հեռավոր անկյունում նստած։

Նամակը

Անտրեպրենյորը Բեռլինում ծայրաստիճան տհաճ նամակ պիտի ստանար։ Մինչ
ուղարկելը՝ երբ Քեթն այն կարդում էր այնպես, ասես դասական մենախոսություն
էր արտասանում, բոլորս ջանում էինք պատկերացնել բեռլինյան մեծավորներին՝
արմունկները կծոտելիս։ Ես նախապես գիտեի, թե ինչ պատասխան է լինելու։ Թերևս,
մյուսները նույնպես, քանի որ ոչ ոք չէր սկսել ճամպրուկ հավաքել։ Ընդհակառակը,
մեկ երեկոյի ընթացքում կանգնեցվեցին հիմնական դեկորացիաները, իսկ բանվոր-
ներն ավարտում էին վարագույրի քիվերի տեղադրումը։ Սայլակների վրա արդեն
դասավորված էին բեմական զգեստները՝ գոյություն չունեցող անձնավորություն-
ների տեսքն ու բնույթն առնելու պատրաստ։ Սնգույրով արկղերը, կեղծամներն ու
կերպարանության մյուս ատրիբուտները կուտակված էին որտեղ պատահի։ Քանի

16

որ շենքում բավարար սենյակներ կային, յուրաքանչյուրս ստացավ իր անձնական
տարածությունը։ Ոմանց հասավ պատշգամբով սենյակ, իսկ ոմանք նույնիսկ պա-
տուհան չունեին։

Մորգանը օրվա կեսին դուրս էր եկել, մի քանի ժամից վերադարձավ՝ ոտքից
գլուխ ցեխոտված։ Ավելի ուշ պարզվեց, որ նա այցելել է Կարագանի կալվածք, կըտ-
րելով երկու մղոն, և չգիտես թե ինչ հնարներով կարողացել է լեզու գտնել նահանգա-
պետի հետ, որը երաշխավորել է իր աջակցությունը անկանխատեսելի հանգամանք-
ների դեպքում։ Վարակի մասին Կարագանը տեղեկություն չուներ, բացառությամբ
մահվան մեկ-երկու դեպքի Քալիշի հարավային մասում։ Դրանց պատճառը մինչև
վերջ բացահայտել դեռևս չի հաջողվել, մեկին հետազոտել է բժիշկ Օրեուսը և իր
հապճեպ զեկույցում մահվան պատճառ է նշել ժանտախտը։ Ինչ է մտածում այդ
մասին ինքը նահանգապե՞տը։ Նա կխուսափեր շուտափույթ եզրակացություններ
անելուց, մանավանդ, որ մահացածների ընտանիքներում ոչ մեկի մոտ հիվանդու-
թյան նշաններ չի դրսևորվել։ Ի՞նչ խորհուրդ կտար նահանգապետը։ Նահանգա-
պետը խորհուրդ կտար վերադառնալ և պատրաստվել ներկայացման, քանզի ինքն
ու իր թանկագին տիկինը վաղուց թատրոն չեն այցելել, ինչն էլ կանեն մոտ ժա-
մանակներս մեծագույն հաճույքով։

Այնուամենայնիվ, Մորգանի կարգադրությամբ` գործերն ավելի արագ կարգա-
վորելու համար բոլոր բանվորները և թատրոնի մնացած աշխատակիցները, բա-
ցառությամբ գործող դերասանների, նախապես ուղարկվեցին Լեգնից, ուր պիտի
ժամանեինք մեկ շաբաթ հետո։ Նա ի վերջո մեզ էլ համոզեց կրճատել ներկայացում-
ների թիվը Քալիշում, բավարարվելով չորսի փոխարեն երկուսով։ Դա նրան հաջող-
վեց ոչ այնքան ժանտախտի նկատմամբ սարսափ ներշնչելու, այլ մեզ սպասող ան-
խուսափելի մոտալուտ փառքի վառ նկարագրության շնորհիվ։ Հոծախումբ տեսա-
րանների տասներկու մասնակիցները հանգստի թույլտվություն ստացան մինչև
կիրակի երեկո և գնացին հարևան գյուղ, որտեղ նրանցից մեկի հայրական տունն
էր գտնվում։ Նույնիսկ դռնապանը՝ քեռի Սայլասը ջանք չխնայեց, որպեսզի պոկի տեղի
պանդոկում գիշերն անցկացնելու թույլտվությունը։ Բոլորը գիտեին, որ այնտեղ նրան
սպասում են թղթախաղն ու էժան թութունի հոտով և մեծ ծծերով կանայք։

Թատրոնում մնացինք ընդամենը ութ հոգով։
-Ո՞ւր է այդ Ամանդան,- շնչակտուր հարցրեց Մարգարետը։
Ես կարծում էի, թե մենակ եմ դիմահարդարման սենյակում ու անսպասելի ձայ-
նից վեր թռա։
-Ռեկվիզիտի դահլիճում։
-Դա այն մեծ դահլի՞ճն է ճռճռան դռնով։
-Դա է որ կա։
-Ես հենց նոր այնտեղ էի՝ ոչ ոք չկար։
-Դե, ուրեմն․․․- ես օրորեցի գլուխս։
-Միայն թե ձեռքս ընկնի, հա՜։ Զզվել եմ արդեն հետևից վազելուց։ Ամանդա՜։
Մարգարետը չքացավ նույնպես հանկարծակի, ինչպես և հայտնվել էր։

17

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Անկասկած, թատրոնը շնչում էր։ Այդ գիշեր դարձյալ անձրև եկավ։ Անդադար
աղմկում էր, փորձերը լրացնելով ավելորդ գրգռվածությամբ։

***

Ինձ արթնացրեց դարպասի դխկդխկոցը՝ այն ոչ մի ձայնի հետ չես խառնի, ողջ
շենքն արձագանքում էր։ Հագնվեցի ու նայեցի դուրս, տեսա քաղաքի բնակիչների
հինգ-վեց հոգանոց խմբեր, որոնք միմյանցից հեռավորության վրա կանգնած քչփչում
էին։ Ինչ որ տեղ շուն էր իրեն ճղում։ Մութ երկինքը ծանրացել էր։ Մի բան տարօրի-
նակ թվաց։ Այդ պահին չէի հասկացել, թե ինչն է, սակայն հիմա արդեն հաստատ
գիտեմ․ քաղաքի անբնական լռությունը։ Սովորաբար դա լինում է առաջին ձյան օրե-
րին։ Միջանցք դուրս թռած Գաբրիելը քիչ էր մնում ինձ գետին գլորեր՝ Մորգանի աշխա-
տասենյակ էր սլանում, ձեռքին ինչ-որ սպիտակ բան նկատեցի։ Ես շտապեցի հետևից։

Դա հապճեպ մեքենագրած մի ուղերձ էր տեղի պաշտոնատան անունից։ Տեքստը
լի էր սխալներով։ Մորգանը կարդում էր, և նրա խորը կնճիռները կարծես իրենց
կյանքով էին ապրում՝ այնքան էին աղավաղել դիմագծերը։

-Քաղաքը գտնվում է ժանտախտի համավարակի սպառնալիքի տակ։ Քաղաքա-
յին իշխանությունների կարգադրության համաձայն մարդկանց մուտքն ու ելքը
հնարավոր է միայն գրավոր թույլտվության դեպքում։ Հրաման է տված փակել բոլոր
վարակված տները, շենքերը, զվարճանքի վայրերը, որոշ տեղերում դարպասների
մոտ կկանգնեցվեն հերթապահ պարեկախմբեր։ Ոչ ոք իրավունք չունի լքել քաղա-
քը։ Կարգը խախտողները կբանտարկվեն կամ կուղարկվեն պարտադիր աշխա-
տանքների ժանտախտային բարաքներում։ Եթե դուք հայտնաբերեք ախտանշան-
ներ՝ ձեր կամ հարազատների կամ ծանոթների մոտ, պարտավոր եք անհապաղ տե-
ղեկացնել մոտակա հերթապահ հսկիչին։ Այն շենքերը, տները, որտեղ հայտնաբեր-
վել են վարակվածներ կամ դրանք որևէ պատճառով հիվանդության առկայության
կասկած են հարուցում, մնալու են փակված անորոշ ժամկետով։

Մորգանը մի կողմ դրեց գրությունը։ Դիտմարը վերցրեց այն ու նորից կարդաց
ինքն իր համար։ Սենյակ մտան Քեթն ու Մարգարետը։ Թղթի կտորը ձեռքից ձեռք
էր անցնում։

-Ժանտախտային բարաքնե՞ր։ Ուրեմն սա վաղո՞ւց է սկսվել։
-Եվ ի՞նչ ենք անելու,- խեղդված ձայնով հարցրեց Քեթը։
-Խուճապի մատնվել պետք չէ։ Նրանք մեզ ձեռք չեն տա՝ մենք առողջ ենք։ Եվ
առայժմ՝ անվտանգության մեջ։
-Որտեղի՞ց այդպիսի վստահություն, պարոն Յելսեն։
-Կարագանը,- կարճ կտրեց Մորգանը։- Ես հենց հիմա կգնամ նրա մոտ, իսկ դուք
հավաքվեք։ Այժմ, հուսով եմ, արդեն ոչ ոք մեր մեկնելուն չի հակառակվի։
Կանայք միմյանց նայեցին։ Դիտմարը կատաղած հրեց ոտքով բազկաթոռը․
-Teufel!

18

-Հանդարտվի՛ր, դամուազո։
Գաբրիելը մոտեցավ նրան և ուսերից գրկեց։ Դիտմարը գրեթե հեկեկում էր
վհատությունից։ Հենվել էր սեղանին ու գլուխն այնքան ցած կախել, որ դունչը
կրծքին էր կպնում։ Տեսնես ի՞նչ չափի խաղ է դրել այս տեսարանի մեջ, ակամա
մտածեցի ես։
-Գնամ ճամպրուկս հավաքեմ,- ասաց Քեթը։- Ամանդա, Մարգո, գալի՞ս եք։- Տեսնե-
լով, որ տատանվում են, քաշեց թևերից,- Դե, գնա՛նք։
-Ես բարձրանամ տիկին Բլանշի մոտ,- որոշեց Մարգարետը։
-Նախ հանգստություն մարմնավորիր,- խորհուրդ տվեցին նրան։
Ես մոտեցա Մորգանին․
-Դուք ենթադրում էիք, ճի՞շտ է, պարոն Յելսեն։
-Այո, ենթադրում էի։ Այն պահից, երբ կարդացի դա բժիշկի աչքերում։
-Դուք մեղավոր չեք։
-Գիշերը վատ եմ քնել,- խոստովանեց նա,- բայց այժմ հարկավոր է շտապ հան-
դիպել նահանգապետին։
-Միասին գնանք։
-Չէ։- Լռեց, հետո ավելացրեց,- մյուսներին օգնիր։ Պատրաստ եղեք մեկնելու, իսկ
ես փոխադրամիջոց կուղարկեմ։
-Լավ։
Մորգանը ոչ մի տեղ էլ չգնաց։ Չէր հասցրել շենքից դուրս գալ՝ նրան մոտեցան
երեքը, և մի քանի րոպե անց հարկադրանքը մեզ նորից իրար գլխի հավաքեց։
Ապխտած մսի գլան հիշեցնող լողլող տղամարդու կրունկները կտկտում էին, երբ
նա մոտեցավ լուսամուտին, դուրս նայեց, հետո քթանցքների մեջ թութուն խցկեց
ու նստեց սեղանի մոտ։
-Ես քաղաքացիների հետ շփման համար հատուկ նշանակված տեսուչ եմ,- հոխոր-
տաց նա։ Կլիներ քառասուն տարեկան։ Մռայլ դեմքով, սուր դիմագծերով, խիստ
նեղ շրթունքներով։ Ամեն նախադասությունից հետո երկար դադար էր պահում՝
զննելով յուրաքանչյուրիս։ Նրա երկու ուղեկիցները կանգնած էին թիկունքում։
-Դուք բոլորդ արդեն տեղյակ եք կամ եթե տեղյակ չեք՝ ձեր գործն է, բայց քա-
ղաքից ելքն արգելված է։
-Հենց այդ պատճառով էլ ես դուրս էի եկել թույլտվություն ստանալու, իսկ դուք
ինձ կանգնեցրիք,- որքան հնարավոր է մեղմ ասաց Մորգանը։
-Ոչ մի թույլտվություն այլևս չի տրվում։
-Դա Ձեր որոշելու բանը չէ։
-Իսկ ես, չգիտես ինչու, կարծում եմ, որ իմն է։
-Ո՞ւմ անունից եք խոսում։
-Ողջամտության անունից, ինչը ձեզ՝ հաշվի առնելով ձեր մասնագիտությունը,
հասանելի չէ։
Նա նորից լռեց՝ հնարավորություն տալով յուրաքանչուրիս գիտակցելու սեփա-
կան ոչնչությունը։

19

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

-Ուրեմն, մենք կալանավորվա՞ծ ենք։
-Դեռ ոչ,- պարոն տեսուչի բերանը վերածվեց անշրթունք ժպիտի։
-Այդ դեպքում ես դուրս եմ գալիս։ Ինչը, որ հարկ եք համարում ասել՝ նրանց ասեք։-
Յելսենը տեղից ելավ, երկու ուղեկիցները մի քայլ առաջ եկան։ Ծերունին հանդըգ-
նորեն շրջվեց նրանց կողմ․
-Ի՞նչ է Ձեր անունը,- դիմեց անշրթունք պարոնին։
-Մարդիկ իրար մեջ ինձ անվանում են մահ ու մեռի կապիտան։ Ձեզ համար՝ կա-
պիտան Վետլյանսկի։
-Լավ, կապիտան։ Կարծում եմ Կարագանին հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ
է այստեղ կատարվում։
-Կարագանն իր ընտանիքով անցյալ օրը մեկնել է։ Նրան հաջորդել է առողջա-
պահության գծով խորհրդականը։ Դա տեղի ունեցավ անմիջապես Լեգնիցիից եկած
այն լուրից հետո, որ ժանտախտը պատել է քաղաքի կեսը։ Իսկ հիմա նստեք։
Մորգանը վերադարձավ իր աթոռին։ Ձեռքերը դողում էին։
-Վաղո՞ւց եք քաղաքում։
-Չորրորդ օրն է,- պատասխանեց մեզնից մեկը։
-Հիանալի է։ Դուք պետք է հասկանաք, որ ես ընդամենը կատարում եմ իմ քաղա-
քացիական պարտքը։ Ես ձեզանից ոչ մեկի ոչ վատն եմ ցանկանում, ոչ էլ լավը, ես
պարտավոր եմ տեղեկացնել, որ քաղաքը անհանգիստ է։ Դուք եկվոր եք, և լուրեր
են տարածվում, իբր հենց դուք եք վարակը բերել Քալիշ։
Քեթը փռթկաց։
-Հաշվի առնելով ձեր տրամաբանական կարողությունները՝ դա զարմանալի չէ,-
հեգնեց Դիտմարը։
Պարոնը չլսելու տվեց նրա խոսքերը։
-Ես հասկանում եմ, որ դուք մեղք չունեք, սակայն իմ խորհուրդը ձեզ՝ մի լքեք
թատրոնի շենքը։ Զբաղվեք ձեր մանր-մունր գործերով․ թռչկոտեք բեմի վրա, սիրա-
հարվեք, սպանվեք․․․ ինձ բացարձակապես հետաքրքիր չեն ձեր հոգսերը։ Միայն թե
փողոց ոչ ոք դուրս չգա։
-Եվ ի՞նչ եք կարգադրում անել։
-Սպասել հետագա հրահանգներին։
Նա առաջ եկավ․
-Առաջին իսկ հնարավորության դեպքում ես ձեզ կտեղեկացնեմ։ Խոստանում եմ։
-Օ՜, ինչպիսի մեծահոգություն,- կծեց Դիտմարը։
-Ճիշտ այդպես։
-Ճիշտ այդպես,- տնազ արեց Դիտմարը։
-Ես չեմ հասկանում իմ հանդեպ ձեր թշնամության պատճառը։ Ախր, ես փրկում
եմ ձեր կյանքը, համենայն դեպս՝ բնակչության զայրույթից։
-Այդ հեքիաթները ուրիշ մեկին կպատմեք։ Դուք, ի՞նչ է, որոշել եք դերասաններին
նման հեքիաթներով ֆռռացնել։
-Ինձ անձամբ սանիտարական տեսչության ղեկավարն է հանձնարարել։

20

-Իսկ ես կարծում էի՝ քաչալ աճպարարների միաբանության թագավորը։
-Պետք չէ անպատվել, երիտասարդ։ Թե չէ իսկույնևեթ կհայտնվեք իրադարձու-
թյունների կենտրոնում։ Իմ համբերությունը երկարաժամկետ հեռանկարներ չունի,
ես քեզ քացու տակ կգցեմ, անասունի մեկը։
-Չարժե տաքանալ,- միջամտեց Մորգանը հնարավորինս մեղմ ձայնով։
-Ես հենց դրանից էլ խուսափում եմ,- Վետլյանսկին հանգչեց նույնքան արագ,
որքան բռնկվել էր։
-Մեր մարդիկ հարևան գյուղն են գնացել, անունը չեմ հիշում․․․
-Նրանց ավելի ուշ կհանդիպեք,- վստահեցրեց Վետլյանսկին։- Եվ ահա՝ սա էլ ձեզ
է հասցեագրված։
Նա խրեց ձեռքը գրեթե արմունկին հասնող ծոցագրպանը և մի փոքրիկ ծրար
հանեց։
-Ոնց որ թե Բեռլինից է։ Եվ կարող եք երախտապարտ լինելու նեղություն չկրել,
որ այս նամակը քաշ եմ տվել հասցրել ձեզ։ Սա ընդամենը իմ բարյացակամ վերա-
բերմունքի դրսևորումն է։ Հատկապես՝ երիտասարդ գեղեցկուհիների նկատմամբ։
Այդ խոսքերին հաջորդեց ծերացած իդեալիստի հանվեցնող հայացքը։ Դերասա-
նուհիները ձևական ժպտացին։ Վետլյանսկին ծրարը թողեց սեղանին, տեղից բարձ-
րացավ և ծածկեց ճաղատը գլխարկով։
-Առողջ եղեք։ Դեռ կհանդիպենք։
Քանի Մորգանը նրան ճանապարհում-վերադառնում էր, մենք բացեցինք ծրարը։
Նամակում ասվում էր․

«Ամենապակասը՝ չորս ներկայացում Քալիշում։ Վստահ եմ, որ վարակի մասին
լուրերը չափազանցված են։ Բեռլին»։ Եվ տնօրենի լայնաթափ ստորագրությունը։

Այդ նամակը այսօր էլ պահվում է իմ արխիվի վերևի դարակում, կողպեքի տակ։

Քալիշ

Կեսօրին քաղաքում անսովոր ժխոր էր։ Այստեղ-այնտեղ զանգի ղողանջներ էին
լսվում։ Մենք հերթով դուրս էինք գալիս պատշգամբ՝ նայելու։ Շուտով մեզ նկատե-
ցին, և գլխներիս անեծքներ թափվեցին։ Երբ անհայտների նետած երկու-երեք քարը
փշրվեց շենքի պատերին, Մորգանը բանալիով փակեց պատշգամբ տանող բոլոր
դռները և արգելեց մոտենալ լուսամուտներին։ Շուրջը ցուրտ էր ու տհաճ։ Իբր արև
երևաց, բայց այնքան տկար էր ու սփրթնած, ասես մահամերձ լիներ, և ներսում խա-
վար էր տիրում։ Պատուհանից այն կողմ ճռռալով անցնում էին կահ-կարասիով
գերբեռնված սայլերը։ Ձիերի խրխինջը, մարդկանց գոռգոռոցը, ցեխաջրերի չլմփոցը
միաձուլվել դարձել էին համատարած ախտահար խառնաշփոթ։ Ժամը երեքի կող-
մերը աղմուկը սկսեց պակասել։ Հետո հեռվից՝ քաղաքի ընդերքից մեզ հասավ
միատոն, հետզհետե մոտեցող բազմության դզզոցը։ Եվ ահա, վերջապես, փողոցի

21

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

աջ ծայրից (փողոցը մեր շենքին զուգահեռ էր անցնում) երկարվեց ամբոխի երերուն
գլուխը։ Կարծես առասպելական վիշապը թեփամորթի փոխարեն տերևներով ու դրա-
սանգներով զարդարված մարդկանց բազմություն էր հագել։ Ոմանք տոնական
շորերով էին, ոմանք էլ պարկացու բալախոններով, բոբիկ ոտքերին հաջորդում
էին թանկարժեք զամշե կոշիկներ, մեկ-մեկ պատահում էին մինչև գոտկատեղը
տկլորացած կանայք, որոնք ծածկում էին իրենց մերկությունը ցրտից ղժժացող
մանուկներով։ Ու երգում էին։ Երգին ընդառաջ մոտակա տներից դուրս էին վազում
բնակիչները, մի քանի վայրկյան քարացած մնալը բավական էր, որպեսզի երգեցողու-
թյունը վարակեր նրանց իր հավատքով՝ ետ էին վազում տուն և վերադառնում`
խաչերն ու ընտանիքի անդամներին շալակած։ Թափորն առատանում էր։ Օդում
խառնվել էին դափի ձայնն ու ջութակի անհեթեթ ճնգճնգոցը։ Մենք կպել էինք
լուսամուտի ապակուն։ Հետևում էինք, թե ինչպես է կենդանի հրեշը, գալարվելով,
լցնում իր զանգվածով փողոցը՝ պատեպատ տալով արնակոլոլ իր բազմաթիվ ուսերը,
ձեռքերն ու ոտքերը։ Աղեկտուր ճիչերից ապակիները դղրդում էին և մազերդ ցից-
ցից կանգնում։ Ամբոխը հասավ մեր շենքին։ Կարծում եմ, այդ պահին ոչ միայն ինձ,
նաև բոլորին համակեց նույն ցանկությունը՝ տեղից պոկվել և գլխիվայր ընկնել այդ
անդեմ ծովի մեջ, ձուլվել ահռելի մարմ նի հետ՝ այնքան դյութիչ էր նրա կանչը։
Ամոթը թույլ չէր տալիս գոնե մի շարժ անել, ստիպում էր հայացքներն իրարից
փախցնել։ Երեք հոգևորական՝ մղամուճից սարքած խաչերը բարձր գլխավերևում
պահած, փակ աչքերով ուղղորդում էին։ Մնացածը կուրորեն շարժվում էին հետև-
ներից։ Բայց ահա՝ կանգ առան։ Դժգոհության և սթափության մի ալիք գլորվեց
երթի առաջին շարքերից մինչև պոչը՝ երգեցողությունը փոխվեց քչփչոցի։

-Ի՞նչ եղավ, ի՞նչ է կատարվում,- մոլորված ձայն տվեց Մարգարետը և ճիգեր էր
գործադրում հասանելի դարձնել տեսադաշտից դուրս մնացած փողոցի հատվածը։

Դժվար է ասել, թե որքան տևեց այդ պահը, հավանաբար վայրկյաններ։ Հիշում
եմ մեր նույնաստիճան ծանր շնչառությունը։ Հանկարծ ամբոխը՝ կարծես մեկը հրաման
տվեց, անսպասելի շուռ եկավ ու վազեց հակառակ ուղղությամբ։ Նախկին կազմա-
կերպվածության հետքն անգամ կորավ։ Ինչպես խոշորացույցն է բացահայտում
քաոսային իրենց աշխարհում պտտվող անվերջ արարածների կյանքի պատկեր-
ները, այդպես էլ այս վիշապակերպի մարմնի յուրաքանչյուր ֆրագմենտը վերածվեց
անձնավորության, և մարդիկ, իրար բախվելով, իրար ցեխի մեջ տրորելով, փորձում
էին փրկվել մեզ դեռևս անհայտ սպառնալիքից։ Դիմացի մայթին, վառոդի թուխպի
միջից միատարր շարքով առաջ եկավ զինվորների ջոկատը։ Նրանց հետևից՝ էլի
մարդիկ, բալախոններ հագած, գլխածածկ, ձեռքներին երկճղանի ձողափայտեր։
Ատաղձագործների խումբ էր, որտեղ հատկապես առանձնանում էր մեկը. ոտքից
գլուխ պատված էր երկաթե շղթաներով, միայն գագաթն էր երևում։ Խումբը մեկ
առ մեկ մոտենում էր բոլոր տներին, մեխում դռներն ու շղթայում բռնակները, ամեն
հաջորդ տան հետ թեթևացնելով գործընկերոջ բեռը, քանի որ քարկապ գցելու
համար մի կարգին կծիկ էր պահանջվում։ Տները փակում էին համաձայն ցուցակի։
Սակայն բնակիչների խուճապն ու դիմադրությունը ստիպեցին շուտով մոռանալ

22

կարգադրությունները և մեխել դռներն առանց ջոկելու։ Եթե որևէ մեկը փորձում
էր դուրս պրծնել կամ բողոքել, նրան ուժով ներս էին խցկում 6-7 ֆուտանոց ձո-
ղափայտի օգնությամբ։ Րոպեներ անց կղմինդրապատ տանիքների ճռճռոցը մատ-
նեց մի քանի հնարամիտների. ոմանք սայթակում և ընկնում էին բազմության մեջ,
մյուսները տանիքից տանիք էին ցատկում։ Նշան բռնած զինվորների հրացանները
լռեցնում էին տղամարդկանց բողոքը, որովհետև կանայք աղաչում էին ամուսիններին
կրակի տակ չմտնել։ Ում բախտը չէր բերում՝ հրում-գցում էին ուրիշի տուն, և նա
անզոր էր որևէ բան ձեռնարկել։

Շենք առ շենք իշխանությունը վերջապես մոտեցավ մեր թատրոնին։ Մենք լուռ
միմյանց նայեցինք։ Ներքևի հարկում դխկոցի սկսվելուն պես աչքերիս առաջ
սևացավ։ Մարգարետը, հենվելով ծերունի Մորգանի թևին, հազիվ հասավ աթո-
ռին, որպեսզի ընդհատվող շնչառությունը տեղը բերի։ Դխկոցը լցրեց շենքի դա-
տարկությունը անվերջանալի արձագանքով։ Դխկոցի հետ սողոսկեց մութը։

-Մամա․․․
-Այս ի՞նչ են անում, մենք էլ հո հիվանդ չենք։
-Նրանք գտել են ամենահեշտ ձևը,- անվրդով բացատրեց Դիտմարը։
Ես մոտեցա դռանը, ներքև նայեցի, տեսա, թե ինչպես են սուզվում մարդկային
վախի խավարի մեջ մեր բեմական զգեստները և ռեկվիզիտով արկղերը։ Դրըխկ,
դրըխկ, դրըխկ․․․ Եվ մութն ահա, ոլորվելով, գաղտագողի քսվելով պատերին բարձ-
րանում է երկրորդ հարկ։ Ես շտապեցի փակել դուռը, որ ներս չթողնեմ։ Պատուհա-
նից դուրս հատ-հատ կրակոցներ էին լսվում և ճիչեր։ Անդադար զրնգում էր ինչ-որ
մեկի ձեռքի զանգակը։ Երեկոյին մոտ մարեցին բոլոր ձայները, բացի մեկից։ Այն
պատկանում էր քաղաքի խելագարին․
-Փա՜ռք Մեծ Մահին։ Փա՜ռք Մեծ Մահին,- գոռում էր նա խավարի մեջ։
-Փա՛ռք Մեծ Մահին,- փակ պատուհանից նրան ծափահարելով արձագանքում
էր Գաբրիելը։- Փա՛ռք, փա՛ռք Մեծ Մահին։
Այդ բղավոցները լիալուսնի գիշերվա մեջ երկու կոյոտների զրույց էին հիշեցնում։
Գաբրիելը հավանաբար կբղավեր մինչև առավոտ, եթե գլխին չհարվածեինք։

Գաղափարներ

Ինձ վիճակվել է հանդիպել մարդկանց, որոնք չեն թաքցնում իրենց արհամար-
հանքը դերասանական արհեստի նկատմամբ։ Առավել հաճախ զինվորականներն
էին քմծիծաղում՝ փարթամ բեղերի ծայրերը պտտելով։ «Դերասան», ասում էին նրանք
այն տոնով, որը սովորական է նորաթուխ մարմնավաճառի դիմելու համար։ Զին-
վորականներն առհասարակ հակված էին ցանկացած մասնագիտություն, բացի
սեփականից, մարդկային արժանապատվությունից ցածր համարել։ Թերևս, նրանց
կարելի է հասկանալ։ Եվ ներելն էլ մի մեծ մեղք չէ։

Գիշերվա մթությունը մեզ նորից հավաքել էր դիմանկարներով սրահում։ Մեր
աչքերում հիվանդագին զվարթություն էր փայլփլում։ Գաբրիելը, ասես ոչինչ չէր

23

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

պատահել, սանրում էր Ինյուէնդոյի կեղծամը։ Մարգարետը նրա մեջքի ետևում
վայելում էր տոֆֆիի պատառիկները։ Քեթը նստած էր բուխարիի մոտ ու հովհարն
էր թափահարում։ Տարօրինակ զուգակցում էր՝ բուխարիի և հովհարի։ Դիտմարը
պտույտ էր գալիս նրա շուրջ՝ այնքան պտտվեց, մինչև թափով նետված հովհարը
ճակատի կենտրոնում թանձր կապտուկ դրոշմեց։

Առհասարակ, ես դժվարանում եմ տեսարանները պատկերել այնպես, ինչպես
եղել են, որովհետև որոշ բաներ հասցրել եմ մոռանալ, որոշ բաներ, վախենամ, որ
երևակայությունս է հորինել՝ ժամանակի թողած ծակուծուկերը կարկատելու նման։
Այդ պատճառով էլ ես նկարագրում եմ դեպքեր, որոնց հավաստիությանը չեմ կասկա-
ծում։ Ես վստահ եմ, որ Քեթը հովհարը նետել էր՝ հիշում եմ հովհարի ձայնը, երբ
այն զարկվեց Դիտմարի ճակատին։ Նման ձայն այլ պարագայում չես լսի, հենց դա է
պատճառը, որ տեսարանը պահպանվել է իր բոլոր գույներով։ Տանը հովհար, ցավոք,
չունեմ, թե չէ հիմա կփորձեի պատին նետել՝ գուցե այն երեկոյի հիշողություններն
ավելի հստակ կդառնային։

-Ուրեմն մենք բոլորս մեռնելո՞ւ ենք,- հարցրեց Ամանդան։
Դժվար էր հասկանալ, թե ում է դիմում, Մորգանը բոլորիս փոխարեն պատասխանեց․
-Եթե զգույշ լինենք, ապա ոչ, բալիկս։
-Մահվան մասին ինձ մի ասե՜ք, ես կես տարով պաշտպանված եմ մահից, հա-
վատացե՜ք,- երգեց Գաբրիելը։
-Հենրի IV, չորրորդ ակտ, տեսարան առաջին․․․
-Ի՞նչ է ձեզ պատահել, ժողովուրդ,- բղավեց Մարգարետը։- Մենք համաձայն ենք
նրանց ուզածո՞վ շարժվել։ Երբվանի՞ց։
Դիտմարը քմծիծաղեց․
-Փորձիր ատամներդ գործի դնել, սիրելիս։
-Շա՜տ սրամիտ է։ Իսկ դու գոնե մեկ անգամ փորձիր գլուխդ գործի դնել։
-Իսկ եթե պատուհանի՞ց ծլկենք։ Պահակախումբը շրջանցելով։
-Ոչ, տղաս։
-Ինչո՞ւ ոչ։ Ես կանեի, առանց վախի և ափսոսանքի։
-Մյուսների մասին մտածիր։
Դիտմարը հանկարծ հռհռաց․
-Զվարճալի պատկեր կունենանք։ Մարգարետ, քո սիրած դերերից մեկն է, քաղցրիկս։
-Հանգիստ թո՛ղ ինձ։
-Չէ, դու միայն պատկերացրու, թե ինչ հոյակապ ես նայվելու անձրևատար խո-
ղովակից կախված։ Բա եթե կրինոլինն էլ հետևից կպցնենք․․․
Գաբրիելը ոռնաց։ Քեթը նույնպես չկարողացավ թաքցնել ժպիտը։
-Ներիր, հարազատս,- փափլիկի խռոված հայացքը բռնելով մեղավոր տոնով
ասաց նա։
Դիտմարը գրպանից մի բուռ պոպոք հանեց ու սկսեց մեկ առ մեկ ամբողջ ուժով
ջարդել, կճեպը թռչում էր սրահով մեկ։
-Վերջ տուր։

24

Ի պատասխան՝ մի պոպոք էլ փշրվեց։ Մարգարետը չդիմացավ․
-Դե, հերիք է, ես այսպես չեմ կարող։
-Ո՞ւր ես գնում,- գլուխը վեր գցեց Մորգանը։
-Բարձրանամ տիկին Բլանշի մոտ, գուցե բա՞ն է հարկավոր։
-Նրան վաղուց արդեն ոչինչ հարկավոր չէ,- հանգստացրեց Դիտմարը։
Մարգարետը շիկնեց, փոքրիկ բռունցքները սեղմվեցին, շնչառությունը հաճա-
խակի դարձավ, ինչի հետևանքով կորավ ֆսֆսոցը․ սովորաբար սրան հաջորդում
էր աննախադեպ վիրավորանքների աղետաբեր պայթյուն կամ աղջիկը ծիծաղից
փլվում էր։ Այսօր հերթը երկրորդ տարբերակինն էր։
-Փոխարենը՝ քե՛զ է չափից դուրս շատ բան հարկավոր։
Դիտմարը հասկացավ, թե ում մասին է նա խոսում, չար հայացք գցեց վոդեվիլի
աստղի կողմ, որը լեզու ցույց տալուց հետո անհետացավ։
-Ի՞նչ ենք անելու, պարոն Յելսեն,- հարցրեց Քեթը։
-Չեմ կարող ասել, որ մեր գործերը հաջող են դասավորվում, աղջիկս։ Մենք բա-
վարար հաց ու ջուր անգամ չունենք։ Պետք է մտածեինք այդ մասին, երբ դեռ ժա-
մանակը թույլ էր տալիս։ Եվ հայտնի չէ, թե որքան ենք այստեղ մնալու։
-Իսկ վարա՞կը։
-Վարակը․․․ այո։ Ես որոշ բաներ գիտեմ ժանտախտի մասին։ Մեծ մասամբ՝ հին
գրքերից կամ պատմություններից։ Օրեուսն ասաց այն, ինչ վաղուց պտտվում է
ակադեմիական շրջանակներում, բայց դա բավարար չէ։ Ոչ ոք մինչ օրս չգիտի, թե
ժանտախտն ինչպես է փոխանցվում։ Նրա սերմերը կարող են լինել որտեղ ասես։
Ուշադիր եղեք։ Առաջին հերթին պետք է մարդկանցից խուսափենք։ Ուրիշներից՝
դրսից եկող։ Իսկ որ նրանք գալու են՝ ես չեմ կասկածում։ Ինձ պատմել են, որ ժան-
տախտը կապվում է տներին․ եթե տիրում է ընտանիքից մեկին՝ պայքարում է մյուս-
ների համար, մինչև հարևանների տուն թափանցելը։ Այդպես է սկսվում մահերի
շարանը։
Քանի Մորգանը սեփական հիշողության խորքերն էր փորփրում, Դիտմարը դեն
շպրտեց պոպոքն ու ոտքի ելավ։
-․․․Եվ հատկապես պետք է մտածել ջրի մաքրության մասին։ Ուտելիքն էլ կարող
է վարակված լինել։- Մորգանը ջանում էր հնարավորինս շատ տեղեկություն մտաբերել։
-Բայց մենք չենք կարող չուտել և չխմել։
-Այո, չուտել և չխմել մենք չենք կարող,- համաձայնեց Մորգանը,- սակայն սննդա-
մթերքը քացախով մշակել կարող ենք։ Եվ ընդհանրապես՝ սարսափելին ինքը ժան-
տախտը չէ, այլ այն, որ մինչև հիմա նրա դեմ դեղամիջոց չեն գտել։ Բժիշկներն այն-
պիսի դեղեր են օգտագործում, որոնցից հետո մարդը զրկվում է մազերից, կապտում
կամ նարնջագույն է դառնում՝ բուժումից տառապում է ոչ պակաս, քան հիվանդու-
թյունից։ Ահա դա է ահավորը մեր ժամանակների համար։
Դիտմարը երերալով քայլ արեց և հայտնվեց սրահի կենտրոնում։ Ամանդան
նկատեց, որ մի բան այն չի, ես էլ։ Մորգանը կենտրոնացած շարունակում էր․
-Ոմանք պնդում են, որ մարդուն ժանտախտով կարող է վարակել մոծակը։

25

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Ժանտախտը, այդ սատանան, բավականին խորամանկ է։ Օրերով, իսկ գուցե շա-
բաթներով նա կարող է մեր մեջ բուն դրած չդրսևորվել, մեկ էլ, անսպասելի՝ դիմակը
պատռել․․․

Սարսափելի մի հառաչանքից օդը դղրդաց։ Դա նույնիսկ հառաչանք չէր՝ ճիչ էր։
Մորգանը ցնցվեց, ինձ թվաց, թե նա մի ակնթարթում սպիտակեց մինչև ոսկորները։

-Այ,- Ամանդան կպավ պատին ու ձեռքերով փակեց բերանը։
Դիտմարն ընկավ ծնկների վրա, նրա շուրթերի արանքից թանձր հեղուկ դուրս
թափվեց։ Սրահում թթվահոտ էր տարածվում։
-Աղաչում եմ․․․ օգնեք,- խռխռաց նա։
Ես բնազդաբար նետվեցի առաջ՝ մտածելով, որ պոպոքի կճեպը շնչափողն է ըն-
կել, բայց Մորգանի քարե ձայնն ինձ կանգնեցրեց․
-Չմոտենա՛ք։
Գաբրիելը սկսեց վազվզել սրահով մեկ, ես կարծեցի խելագարվել է, որովհետև
գլուխը մի քանի անգամ պատին խփեց, ինչի հետևանքով ճակատին արյունոտ
վերքեր երևացին։
-Օգնեք ինձ,- վերջին շնչով արտասանեց Դիտմարը։ Աչքերը ներս ընկան, լեզուն՝
մսի եփած կտորի նման պառկեց շուրթերին։ Մորգանն այդ պահին նրա կողքին էր։
-Պետք չէ, պարոն Յելսեն,- աղերսում էր Քեթը։
-Անմիջապես դուրս կորե՛ք սենյակից, բոլոր դռները կողպե՛ք,- բղավեց ծերունին։
Ամանդան և Գաբրիելը միաժամանակ չքվեցին, Քեթը տատանվում էր։
-Գրողի ծոցը կորչի․․․
-Օրիորդ Յանգ, ո՛չ։
Քեթը ծնկների իջավ Մորգանի կողքին և օգնեց նրան բարձրացնել ջղաձգությու-
նից տառապող Դիտմարի գլուխը։
-Սա ժանտա՞խտն է։ Սա՞ է ժանտախտը, հա՞։
Քեթը ներս էր քաշել շրթունքներն ու աշխատում էր գրեթե չշնչել։
-Աչքերիս առաջ սևացել է,- ցավից գալարվելով ֆշշացնում էր Դիտմարը։- Բրենդի․․․
բրենդի լցրեք․․․ ես տեսել եմ այդ կախարդական շիշը․․․ սեղանի վրա է․․․
-Ի՞նչ։
Դիտմարի մարմինը թուլացավ, փափկեց, նա բաց արեց սուտ արցունքներով լի
աչքերը, և նրա կարմրաց դեմքին լայն ժպիտ տարածվեց։
-Խոստովանիր, Բիդդի, մի՞թե իմ տեղը «Քոմեդի»-ի բեմում չէ։
-Ապուշի մեկը։ Դու պարզապես անասուն ես, Դիտմար։
-Տաղանդավո՜ր անասուն։ Դիտմար, դու տաղանդավոր անասուն ես՝ ահա թե
ինչ էիր ցանկանում ասել։
Մորգանը, ծանր շնչելով ու հենվելով սեղանին, ոտքի ելավ։
Ծերունուն այս վիճակում տեսնելը ծանր էր։ Դիտմարը երջանկությունից պլպլում էր։
-Դե, ի՞նչ կասես իմ խաղի մասին։ Խոստովանիր՝ դու հրապուրված ես ինձանով։
Ես քո աչքերում իսկական սարսափ տեսա, Բիդդի։
Քեթը հատակից հավաքում էր պոպոքը, որ թափվել էր Դիտմարի գրպաններից,
քանի նա գետնին գալարվում էր։

26

-Ինձ այդպես մի կոչիր։ Եվ ես ընդամենը խաղակցում էի քեզ։
-Ի՞նչ։ Խաղակցո՞ւմ էիր։
-Մ-մմ․․․
-Մի ստիր։ Ճակատիդ քրտինք էր դուրս տվել։ Ես նկատեցի, թե ինչպես էիր
տարված ինձանով։
-Ես տարված էի քո անմարդկայնությամբ։ Դու մե՛ր մասին մտածեցի՞ր։ Դու
մտածո՞ւմ էիր արդյոք, թե ինչ կարող է պատահել պարոն Յելսենին։
Դիտմարը սսկվեց։ Դժգոհությունը աղավաղեց նրա դիմագծերը։
-Մորգան, ամեն ինչ կարգի՞ն է։
-Այո, այո, տղաս,- Մորգանը ժպտում էր։
-Հա՞, ծերուկ։ Չէ՞ որ ամեն ինչ կարգին է։- Նա բարեկամաբար թփթփացրեց
Մորգանի ուսին։
-Օրիորդ Յանգ, մի անհանգստացեք։ Ես լավ եմ, ամեն ինչ լավ է։
Օրորվելով, թաշկինակն աչքերից չհեռացնելով, նա դուրս եկավ։ Ես գնացի հետևից․
սարսափելի ցանկություն ունեի գրկել ծերունուն, մի բան ասել։ Սրահը լքելուց առաջ
շրջվեցի․ Քեթը ծնկաչոք պոպոքն էր հավաքում, իսկ Դիտմարը՝ ջարդում։ Այս ան-
հեթեթ պանտոմիման մեխվել է հիշողությանս մեջ․ Դո՛փս՝ և Դիտմարը հայացք է
գցում Քեթի վրա։ Դո՛փս՝ և փշրվող կճեպի շրխկոցը փոխանցում է Դիտմարի անբա-
վարարվածության աստիճանը։ Դո՛փս։

Բլանշ

Աշխարհում ինչ-որ բան էր տեղի ունեցել։
Հանկարծ նորից ձեռքիցս վիրավորեցին։ Հին վերքը։ Նույն ցավը, որ զգացել էի
հերթապահության ժամանակ։ Կրակոցի ձայն չկար։ Մի բան հարվածեց ձեռքիս,
այնքան թեթև, որ միանգամից չնկատեցի էլ։ Ավելի ուշ, երբ մտա անկողին, տեսա
մածնացած, եղյամապատ արյունը, որի վրա շառագույն սառցափոշի էր նստել։
Շորը խռթոցով հետ քաշվեց՝ մերկացնելով պատառոտված, սառնամանիքից ան-
զգայացած մարմինը։ Պարգևի ներկայացնելու մասին լուրը ստիպեց զինվորական
եղբայրության դեմ գործողություն կատարել։ Այդ պատճառով ինձ, փառք Աստծու,
զրկեցին պարգևից։ Ուղեղս հրաժարվում էր ընկալել, թե ինչով է պայմանավորված
իմ վաստակը իմ իսկ վիրավորվելու գործում։
Դա պատահել էր Քալիշի մեր հյուրախաղերից երեք տարի առաջ։ Այն ժամանակ
ես միայն մեկ դեր էի կատարում՝ այն միակը, որ ինձ թույլատրված էր կատարել։ Ես
կռիվ-կռիվ էի խաղում։ Ռազմական գործողությունների բեմը տեղափոխվել էր իմ
երկիր, ու երկիրը իմ մասնակցությունն էր պահանջում։
Նախկին կյանքն այնքան էլ հաճախ չէի հիշում։ Ոչ թե որովհետև վախենում էի
հիշողություններից, այլ պարզապես այդպես էր ստացվել։
Բայց այս շրջապատող մութը, ներքին մենակությունը, որը պատռվեց թատրոնի
շենքի լռության հետ միասին, վերադարձրին կորած թվացող հուշերը։ Առաջին

27

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

անգամ ես դեմ դիմաց էի մահվան մասին մտքերի հետ։ Մահը շնչում էր, և նրա
շնչառությունը հստակ լսվում էր գիշերները։ Այդ նույն շնչառությունն էր, որ գալիս
էր ռազմական հոսպիտալ՝ ընկերներիս հետևից։ Հաջորդ օրվա թնդանոթների որոտը
խլացնում էին դրա ձայնը, և միայն այդ ժամանակ էիր մոռանում մահի մասին։
Սակայն թատրոնում` ոչ պատի ժամացույցի ճղճղոցը, ոչ քամու ոռնոցը, ոչ հեռավոր
թաղամասերից եկող զանգերի ղողանջն ընդունակ չէին նրա շունչը կտրել։ Չէ, վախ
չկար։ Ուրիշի մահը տեսնելն ավելի վախենալու է, քան սեփականը։ Հարցը բոլորովին
էլ վախը չէ։ Չափազանց շատ անձնական բաներ էին վարակվել ժանտախտով։

Քաղաքի պաշարման պահից անցել էր հինգ օր։ Շահադիտական ցինիզմը վերած-
վել էր տրտմալի սպասումի։ Քնից առաջ՝ սկյամբիլ, հետո նորից՝ ցուրտ առավոտ։
Ժամանակ առ ժամանակ փողոցում ուրվագծվում էին մարդկանց խմբեր, որոնք տներ
էին մտնում ու դուրս գալիս տաս-տասնհինգ րոպե անց։ Դրանից հետո սովորաբար
տան մուտքին կանգնում էր փայտե դագաղով բեռնված սայլը։ Պահակը զննում էր
կատարածուների ներկայացրած թուղթը հետո դժկամորեն բացում դուռը։ Կա-
տարածուները կորչում էին ներսի խավարի մեջ։ Ձիերը համբերատար սպասում
էին, նրանց մարմնից գոլորշի էր բարձրանում, վերևներում պտույտ տալիս վառա-
րանի ծուխին խառնված։ Իսկ ներքևում մեկը մյուսի հետևից հանում էին դագաղ-
ները։ Շաբաթներ անց արդեն դագաղներ չէին բերում, մերկ մարմիններն իրար
վրա էին դարսում, և սայլի կողքերից կախված ձեռքերն ու ոտքերը գետնին քսվող
պարանների էին նման։

Մի առավոտ մենք արթնացանք աղեկտուր ճիչերից։ Լուսամուտներին հպված՝
ականատես եղանք դաժան դրամայի, թե ինչպես էր կինը մեծ դժվարությամբ փոր-
ձում պատուհանի նեղ արանքով դուրս հրել երեխայի մարմինը, որը հավանաբար
արդեն մեռած էր։ Ներքևից բղավում էին, կրակոցներով վախեցնում, սակայն մայրա-
կան հուսալքությունն անտարբեր էր աշխարհի հանդեպ։ Երեխայի դին ծանր շլմփաց
ցեխի մեջ։ Կինը փակեց պատուհանը։ Երեք օրից նույն տնից դուրս բերեցին երկրորդ
երեխայի մարմինը։ Իսկ գիշերը տունը հրդեհվեց։ Իմ սենյակի սպիտակ կրածեփ
առաստաղի վրա մինչև լուսաբաց պարում էին նարնջագույն ստվերները։ Երկար
ժամանակ անքուն էի։ Առավոտյան ուշ միայն հաջողվեց մի քիչ ննջել։ Սովորաբար
դա թեթևություն է բերում, բայց հոգնածությունս չանցավ։

Սկուտեղով աղջիկը կանգնել էր Բլանշի փակ դռան առաջ։ Ժանտախտի առա-
ջին օրվանից Բլանշը սենյակից ոչ մի անգամ դուրս չեկավ։ Մարգոն դռան հետ խո-
սեց, հետո քաշ տվեց աթոռը, սկուտեղը վրան դրեց ու փախավ, ասես թռչունների
համար կերակուր էր բերել։ Մեկ ժամ հետո, երբ անցնում էի միջանցքով, սկուտեղը
դատարկ էր։ Իսկ ծաղկամանի մեջ չորացած վարդի կոկոն էր լող տալիս, որը, հա-
վանաբար, պատահական ընկել էր դիմահարդարման սեղանից։

Ապագայի մասին իմ բոլոր ծրագրերը, երևակայությանս ստեղծած դերասանի
փառավոր կարիերան․․․ երջանիկ ընտանիքը, որտեղ երեխաներս մեծանում և դուրս
են թռչում հարազատ տնից․․․ հասկացող կինս, որը բավարար կամք ունի ինձ հան-
գիստ թողնելու համար․․․ բարեկեցիկ ծերությունս քաղաքամերձ առանձնատանը՝

28

ամեն ինչ մի ակնթարթում վերածվել էր դրսում մոլեգնող ժանտախտից պատսպա-
րող կավե աղյուսի։ Եվ ինչո՞վ եմ ես հիմա տարբերվում այս կոկոնից։ Երևի որ վերջնա-
կանապես չեմ չորացել։ Ջրի պակասից չորանալ, որպեսզի չկարողանալ ջրում
խեղդվել՝ սա է կատարվողի էությունը։ Գոնե ինձ համար դա այդպես է։

Պատահական լսեցի Ամանդայի և Քեթի զրույցը։ Վերջին օրերին երիտասարդ
դերասանուհին արդեն այնքան համարձակություն էր հավաքել, որ ինքն էր առաջինը
խոսք բացում։ Նրան այլևս չէին վախեցնում կոպիտ պատասխաններն ու ծաղրան-
քը, նա աչքի առաջ փոխվում էր, և զվարճալի էր կողքից հետևել այդ տիկնիկային
հասունացմանը։ Նա կորցնում էր կուսությունն առանց որևէ հպման։ Երկար ճա-
նապարհը դեբյուտից մինչև ինսուլտ իրականում շատ ժամանակ չի պահանջում։

Քեթը նոր գրիմն էր փորձարկում։
-Ես անհաջողակ եմ, Քեթ։
-Բացառված չէ։
-Կատակ չեմ անում։ Լուրջ եմ խոսում։
-Ես էլ,- Քեթը զվարճանում էր։
-Սա իմ առաջին իսկական բեմական փորձը պետք է լիներ։ Ես երազում էի․․․ իսկ
հիմա՝ ժանտախտ։ Ես վախենում եմ, որ կկորցնեմ այսքան ժամանակ կուտակած
խիզախությունս։ Վախենում եմ, որ հետագայում այլևս նման հնարավորություն
չեմ ունենա։
-Հանիր գլխիցդ։ Դու դեռ լիքը հնարավորություն կունենաս։
-Իսկ եթե հիվանդանա՞մ։
-Ուրեմն, հնարավորություն չես ունենա։
-Երևի Աստծու կամքո՞վ է լինելու։
-Հավատացնում եմ, նրա հեչ պետքն էլ չի՝ դու ելույթ կունենաս, թե ոչ։
-Ես գիտակցում եմ, որ անճարակ եմ, և մարդկանց դուր է գալիս ինձ ծաղրել․․․
Քեթը շրջվեց նրա կողմ, դեմքի գրիմապատ կեսը հեգնանք էր արտահայտում․
-Չէ, անուշիկս, ես չեմ ծաղրում։ Ես փորձում եմ քեզ ազատել հիմար մտքերի լծից։
Որովհետև դրանց իմաստը չեմ հասկանում։ Դու էլ չես հասկանում։
Նա սուզեց վրձինը ներկի մեջ, ստուգեց երանգը ափի հակառակ կողմից և սկսեց
եռանդուն գունավորել դեմքը։
- Ախր, ինչքան էի երազում բեմի մասին։ Այդ հոտերը, ձայները․․․ Դիտմարը ճըշ-
մարտությունն ասաց․ ես թաքնվում էի դեկորացիաների ետևում և սպասում էի,
մինչև բոլորը գնան։ Կրկնում էի ցերեկային փորձերը։ Հաճախ գիշերը մնում էի թատ-
րոնում։ Հիմարություն է, չէ՞։
-Հիմարություն է՝ ի՛նձ համար, սիրելիս։ Բայց իմ կարծիքը կարևոր չէ։ Թող քեզ
քիչ հետաքրքրի, թե ինչ են մտածում ուրիշները։
-Հա, դու ճիշտ ես։
-Դարձյա՞լ լսում ես ուրիշին։
-Արդեն ոչ,- օդում որսաց Ամանդան։
-Քանի՞ ելույթ ես ունեցել։

29

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Ամանդան չպատասխանեց։ Քեթը բնածին խորաթափանց էր։
-Դու երբեք բեմ դուրս չե՞ս եկել։ Պատասխանի՛ր։
-Չէ․․․
-Վախենում եմ անգամ պատկերացնել, անուշիկս, թե ինչ գին ես վճարել քոսոտ
Քալիշ հասնելու համար։ Այ հիմա ես քեզ հասկանում եմ։
-Իսկ դո՞ւ երբ առաջին անգամ բեմ բարձրացար։
-Արդեն չեմ էլ հիշում։
-Ասա։
-Ասում եմ՝ չեմ հիշում։
-Մի՞թե դա հնարավոր է։
-Բանն այն է, որ ես պարզապես չեմ ցանկանում հիշել, անուշիկս։
Ամանդան երազկոտ ժպտաց։ Նրա փայլուն աչքերի մեջ արտացոլվում էր լամպի
խավար լույսը։
-Այնպես ուզում եմ․․․
-Ի՞նչ։
-Ոչինչ։
-Դե ասա՝ ինձ հետ տեղերով փոխվե՞լ։
-Ես դա չէի․․․
-Այո՞, թե՞ ոչ։
-Այո,- Ամանդան շիկնեց։
-Դա քեզ տարօրինակ կթվա, սիրեելիս, բայց ես էլ շատ բան կտայի հանուն այդ
փոխանակության։
-Մեկնելո՞ւ համար։
-Թատերական փոշուց փրկվելու համար։ Զարմացա՞ծ ես։ Պետք չէ։ Դու ավելի
շատ կզարմանաս, եթե իմանաս, որ ես տանել չեմ կարող քո թատրոնը։ Ասում ես՝
հոտերը, ձայները․․․ իմ սիրտը խառնում է դրանից։ Եվ դերերը։ Անվերջ դերեր, որ
զարմանալիորեն նման են միմյանց, որովհետև մարդը, ի վերջո, ամենուրեք և միշտ
նույնն է։ Իսկ տարբերությունը, որը դու փորձում ես ընդգծել՝ ոչ ոքի հետաքրքիր
չէ, որովհետև նրանք ալարում են մտածել։ Հանդիսատեսը դեռ մինչև վարագույրի
բարձրանալն արդեն կատարել է իր խաղադրույքը՝ ծիծաղի, զայրույթի, թախիծի և
սիրո վրա։ Ի՜նչ մակերեսային է աշխարհը․․․ Ուրիշի հույզերը մի քանի ժամով փո-
խառել՝ սեփական դատարկությունը լրացնելու համար։ Եվ խժռող հայացքներ։
Թատրոնը քեզ պոռնիկ է դարձնում, միայն թե մարմնի փոխարեն դու ուրիշ բան ես
վաճառում։ Ես չեմ սիրում «հոգի» բառը և չեմ հավատում, որ կա։ Սակայն շատերը,
եթե ոչ բոլորը, պաշտում են այդ երևույթը։ Իբր զգում են։ Իսկ ես հոգնել եմ։ Նրանք
ինձ պատառ-պատառ են արել, և շուտով ես կհալվեմ հենց բեմի վրա, ինչպես շա-
քարի կտորը թեյի բաժակում․․․
-Այդ դեպքում ինչո՞ւ ես այստեղ,- հարցրեց Ամանդան։
-Ինքս ինձ նույն հարցն եմ տալիս։ Հատկապես հիմա, երբ ամեն ինչ այսպես դա-
սավորվեց։ Մեր դարում և՝ ժանտախտ։ Ով կմտածեր։ Այ քեզ բա՜ն, Քեթրին-մեղվիկ․․․

30

Նա ժպտաց․
-Այդպես ինձ հայրս էր անվանում, մինչև մի օր գնաց ու այլևս չվերադարձավ։ Իսկ
ես չափազանց արագ հասունացա։ Այդպիսի բաներ։ Իսկ դու ասում ես՝ թատրոն։
-Բա մյուսնե՞րը։
-Իմ ի՞նչ գործն են մյուսները։
-Բա հանդիսատեսին տիրե՞լը։ Մի՞թե դրանում աստվածային բան չկա։
-Ցանկացած աստվածային բան մի գեղեցիկ օր գրողի ծոցն է կորչում։
Ամանդան լռեց։ Քեթն ավարտեց աչքերը եգիպտաոճի բերելու գործընթացը, դեն
գցեց վրձինը և ծխեց։
-Է-էէ, ինձ մի լսիր, անուշիկս։ Արա ինչ ուզում ես։
-Ես կարծում էի դու ինձ կօգնես։
-Եվ ինչո՞վ, ասա խնդրեմ, կարելի է քեզ օգնել,- զարմացած ձևացավ Քեթը։
-Կարծում էի, որ մի քանի փորձ կանես ինձ հետ։
Դռան արանքում հայտնվեց Դիտմարի շողքը։
-Այսպես, այսպես՝ փորձեր․․․ պոռնիկներ․․․ թատրոն․․․ Զրույցը, որքան հասկա-
նում եմ, առաքինության մասին չէ։
-Եթե մտադիր ես սրամտել, ուրեմն դուռը հակառակ կողմից փակիր,- խստորեն
ասաց Քեթը։
Նա թաթախեց մարող ծխախոտը ջրով բաժակի մեջ ու անցավ հոնքերին։ Աման-
դան նստեց կողքին և հետաքրքրությամբ հետևում էր նրա յուրաքանչյուր շարժումին։
-Դու ինչո՞ւ չես պահպանում ստանդարտները։
-Ի՞նչ ստանդարտներ։
-Հաստ ունքեր ես սիրում։
Քեթը քմծիծաղեց․
-Հասկանո՞ւմ ես, դեղձիկ, ստանդարտը հոգնեցնող է։ Շատերն են նախընտ-
րում նույնը։
-Իսկ ես նախընտրում եմ փռշտացող աղջիկների,- մեջ ընկավ Դիտմարը։ Նա
կանգնել էր դռնակողքին հենված։
Ամանդան ապուշ կտրած ճուտ էր հիշեցնում․
-Փռշտացո՞ղ։
-Բավական է աղջիկը փռշտա, և ես խելքս կորցնում եմ։ Մի՞թե աշխարհում կա
ավելի հուզիչ պահ, քան երբ կինը պատրաստվում է փռշտալ։ Այդ բացառիկ պահին
նա անօգնական է, կակուղ, քնքուշ․․․
Նա դանդաղ մոտեցավ Քեթին և կանգնեց գլխավերևում՝ հայացքը չպոկելով
հայելուց։
-Դե ուրեմն՝ հափչի,- փորձեց խաղալ Ամանդան։
-Ես պատրաստ եմ սիրահարվել ցանկացած անզգայի, որը փռշտալու շեմին է։
-Հափչի՛։
Դիտմարը գլուխը մոտեցրեց Քեթի պարանոցին, ձեռքը դրեց նրա ուսին, դեմքով
ընկղմվեց մազերի մեջ։ «Ախմախ»,- մտածեցի ես։

31

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

-Քնքուշ Քեթ,- շշնջաց Դիտմարը Քեթի ականջին։
-Դե բավակա՛ն է։- Քեթը վեր թռավ տեղից, սրբիչը շպրտելով հարդարման սեղա-
նի անկյունը։ Սրբիչը դիպավ ջրով բաժակին, ջուրը թափվեց հատակին։ Խեղճ Աման-
դան անսպասելիությունից ճչաց։
-Ի՞նչ։ Ինչո՞ւ չես կարող գոնե մեկ անգամ փռշտալ հանուն ինձ, Բիդդի,- բառա-
չեց Դիտմարը։
-Ինձ այդպեց մի անվանիր։ Ինձ հանգիստ թող։ Պարզապես հանգիստ թող։
-Ինչպե՞ս կարող ես այդպիսին լինել։
-Ես քո հանդեպ ոչինչ չեմ զգում, Դիտմար։ Բեմում՝ այլ է։ Ես հազար անգամ փոր-
ձել եմ քեզ հասկացնել։ Համբուրվել, գրկվել․․․ դա ես չեմ՝ նրանք են։ Կերպարները։
Նրանց սիրիր։ Ինչ ուզում ես հետները արա, բայց ինձ՝ հանգիստ թո՛ղ։
Քեթն ուզում էր հեռանալ, բայց Դիտմարը բռնել էր նրա թևը։ Աղջիկը շրջվեց,
գլուխը կոկետաբար թեքեց կողքի և ժպտաց։ Քեթը նորից տարրալուծվել էր ուրիշի
կերպարի մեջ, այնքան արագ ու անըմբռնելի, որ Դիտմարը կծկվեց սեռերի հավերժ
պատերազմում իր պարտության ցավից։ Բաց թողեց Քեթի թևը։
Քեթը դանդաղ էր հեռանում, սարսափի աստիճան արհամարհանքով՝ այնպես,
որ դուռը նրան միլիմետր առ միլիմետր էր ծածկում։

Հաց և ջուր

Կյանքի ընթացքը գրեթե կանգ էր առել։ Այժմ ժամանակի մեծ մասը յուրաքանչյուրս
մենակության մեջ էինք անցկացնում։ Որոշակի ժամերին հավաքվում էինք խոհա-
նոցում կամ դիմանկարներով սրահում, բայց, ինչպես պարզվում էր, արդեն ամեն
ինչ իրար ասել էինք։ Սովորաբար ժամը չորսին վառում էինք բուխարին, և այն
մինչև ուշ գիշեր ճտճտում էր։ Փողոցում միալար ետ ու առաջ էր քայլում զինված
պարեկախումբը։ Ավելի հաճախ նրանք չորսով էին, մեկ-մեկ էլ երկուսով։ Թե աշ-
խարհն էին կոչված մեզնից պաշտպանելու, թե հակառակը։ Զինվորները հետևում
էին տներին, սակայն չէին համարձակվում մոտենալ նույնիսկ եթե վերևի հարկերից
նրանց ձայն էին տալիս, որպեսզի փողի դիմաց մոտակա կրպակ ուղարկեն։ Օրը
երկու ամգամ գալիս էին միանձնուհիները և տնական կերակուր էին վաճառում։
Եթե վճարելու գումար չկար՝ պարտքը կանոնավոր գրանցվում էր տետրակների
մեջ, որոնք հետո պառկում էին գրասենյակային փայտոջիլների սեղաններին։ Մեզ
զգուշացրել էին, որ առաջին հերթին խնայենք ջուրը, քանի որ գլխավոր ջրհորները
վարակված էին ժանտախտի թույնով, իսկ գետը կամաց-կամաց սառչում էր։ Ժա-
մանակ առ ժամանակ մեր ականջին կրակոցներ էին հասնում՝ Աստված գիտի, թե
ինչ էր կատարվում քաղաքի մյուս ծայրամասերում։ Սարսափելի է՝ լսել և չտեսնել։

Բայց ավելի սարսափելի էին գիշերային ճիչերը։ Անգամ տարբերել չէր լինում՝
երեխա՞ է ճչացողը, թե՞ ցնորված մեծահասակ։

Ցերեկվա ժամերին մի տեսակ չես ընկալում այդ ամենը, իսկ մայրամուտից հետո
վերադառնում է նաև վախը։ Սկզբից, պառկածդ տեղը ճիչերի մասին ես հիշում,

32

աշխատում ես քեզ նախապատրաստել, նույնիսկ ներվայնանում ես, եթե չկան։
Լարվածությունից քունդ տանում է։ Եվ ահա՝ սկզբից երազի մեջ, հետո արթնանա-
լուց՝ այդ ճիչերը քեզ ետ են բերում իրականություն։ Ոչինչ չի մնում, քան մթան մեջ
անշարժանաս ու լսես։ Մի պահ թվում է, թե ճիչերը հենց լուսամուտիդ տակից են
գալիս։ Ավելի սարսափելի է, երբ պատկերացնում ես, որ ճչացողը շենքի ներսում է
գտնվում։ Եթե ձայնը սովորականից բարձր է, երևակայությունդ ճչացողին արդեն
դռան հետևում է նկարում։ Ու սարսափից չես կարողանում շարժվել, ոտքերդ և ուսերդ
թմրում են։ Ուզում ես խելագարվել։ Միաժամանակ չարանում ես ինքդ քեզ վրա։

Առավոտները բոլորս ջարդուխուրդ եղած էինք։ Հավանաբար, մենք մյուսներից
ավելի հաճախ էինք ժպտում այն գորշ օրերին, բայց երբեմն՝ շնչահեղձության նո-
պայի պահերին, ուզում էիր աթոռով փշրեիր պատուհանը, հետո բյուրեղապակյա
մոխրամանով՝ ճչացողների գլուխները։

Դու արդեն զզվում էիր ինքդ քեզնից, քո ներկայությունից։ Առանց պայմանավոր-
վելու մենք քայլում էինք թաթերի վրա և խոսում էինք շշուկով, կարծես վախենում
էինք արթնացնել օդում սավառնող սարսափը։ Մենք մաքրություն էինք պահպանում,
կարծես գտնվում էինք պարետի խիստ հայացքի հսկողության ներքո, այլապես նա
պատրաստ է մեզ պատժել՝ չգրված օրենքները խախտելու համար։ Եթե ոտքիդ տակ
հատակատախտակ էր ճռռում՝ ուզում էիր ներողություն խնդրել, պատահական
ծիծաղեցիր՝ բերանդ ձեռքերով ծածկում էիր։ Միայն թե չէիր հասկանում, թե ումից
ես քաշվում։

Մի անգամ ես ու Գաբրիելը իջանք ուտելիքով զամբյուղն ընդունելու։ Սովորա-
կանի պես՝ երկվեցյակ ձու, չորահաց, պանիր, աղ դրած միս։ Մեկ-մեկ հաջողվում էր
միրգ կորզել։ Թթու դրած կաղամբ ու վարունգ էլ էինք վերցնում։ Թեև նման սննդից
հետո ծարավն էր տանջում։ Մեր խնայողության պայմաններում դա բավականին
զզվելի զգացողություն է․ ոչ տեղումդ նստած կմնաս, ոչ գրքի մեջ կխորանաս,
ուղեղդ ոչնչով չես զբաղեցնի։ Ահա գալիս է ժամը՝ և կարելի է խմել։ Ջուրը սառն է, և
չկա այս պահից ավելի քաղցր։ Վայելքի տնքոց ենք արձակում բոլորս, ինչից հետո
անմիջապես գլուխներս բարձ են պահանջում։

Վերջի վերջո ստիպված եղանք վարունգից հրաժարվել։
Վանդակակապ դռնակը շրխկոցով բացվեց։ Միանգամից զովացավ։ Ձյան հոտ
էր գալիս։ Մենք հանձնեցինք դատարկ զամբյուղը, փոխարենը ստացանք լիքը։
Գաբրիելը վճարեց ինչպես միշտ՝ դրամը գցեց քացախով թասի մեջ։ Չլմփոց լսվեց։
Պառավներից մեկը թասն այս ու այն կողմ էր ճոճում։ Պառավները նման էին պարկե-
րի, բայց եթե գլուխ չունենային։ Այդպիսի պարկեր ես տեսել էի Գերմանիայում, ցո-
րենի դաշտում, դրանցով քշում էին ագռավներին։ Ագռավները մարդկանցից պակաս
վախկոտ են` հարյուրյակներով թառում էին պարկերին և առատ ծերտով ծածկում
մարդկային ինքնավստահությունը։
-Ի՞նչ նորություն կա քաղաքում,- հարցրի ես։
-Այս շաբաթ երկու հարյուր մեռած ունենք,- խուլ հնչեց պատասխանը։
-Իսկ մե՞ր փողոցում։

33

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

-Ընդամենը երկուսը։
-Դեռ ինչքա՞ն պիտի սպասենք։
-Գաղափար չունեմ։
-Իսկ կապիտա՞նը։
-Երեկ մեռավ ժանտախտից։
-Ո՞վ՝ Վետլյա՞նսկին։
-Ասում եմ, չէ՞՝ մահացել է։ Երեկ տարանք գերեզմանոց, դրեցինք մոր կողքին։ Այ
եթե կենդանի աքլոր թաղեր՝ ինքը չէր մեռնի։ Բայց դե, իհարկե, միսն այսօր թանկ
հաճույք է։
Ես ակամա հիշեցի անշրթունք ժպիտը։ Դե ոչինչ, հիմա շատ ժամանակ չի պա-
հանջվի, որ ատամները տկլորանան։
-Նա խոստացել էր մինչև ամսվա վերջ մեզ ազատել,- խաբեցի ես, դեռևս հավա-
տալով հրաշքի։
Պառավն ինչ-որ բան մրթմրթաց։ Նրա թիկնոցից բորբոսի հոտ էր գալիս։ Դիմակի
վերևից խոզի աչքերով հորատում էր ինձ։
-Ի՞նչ է։
-Նա ասում է,- մեջ մտավ մյուս պառավը,- թող չոկլին ձեզ հողի տակ դնի։
-Ինչի՞ համար այդպես դաժան։
-Սատանի կոտոշ։ Նայի՛ր,- նա ձեռքը պարզեց դիմացի տան փլատակների ուղղու-
թյամբ, որտեղ մի քանի օր առաջ պատուհանից երեխա էին գցել։- Այստեղ ձերոնցից
մեկն էր ապրում։
-Ո՞վ, խելագարված մա՞յրը։
-Պոռնիկը։ Թատրոնի հետ եկել էր մի քանի տարի առաջ ու մնացել։ Ջահել
տղային խաբեց բերեց իր մոտ։ Չտեսնված տղա էր։ Հետո մեռավ։ Մեռցրեց վհուկը։
Իսկ հիմա Աստվածն իր պատիժը գլխին բերեց․ մանուկներին ժանտախտը տարավ,
ինքն էլ տունն այրեց, հետն էլ վառվեց։
-Այժմ սատանան է նրան մշակում,- լպիրշացավ առաջին պառավն ու թքեց։
Ես շրխկոցով փակեցի դռնակը և Գաբրիելի հետ միասին բարձրացանք երկ-
րորդ հարկ։ Զամբյուղը թողեցինք խոհանոցում։ Գաբրիելի դեմքին նույն սոսնձված
ժպիտն էր, որ արդեն մի քանի օր չէր իջնում, և ինձ արդեն նյարդայնացնում էր։
Ատամներն ասես չորացել էին ու կպել շրթունքներին։
-Ի՞նչ կա ժպտալու,- հարցրի ես։
Նա լուռ նայեց ինձ, ժպիտն ավելի լայնացրեց։ Մի քայլ առաջ եկավ, և ես զգացի
նրա սառը մատները մեջքիս վրա։ Անսպասելիությունից արյունս եռաց, բռունցքս
բնազդաբար հարվածի պատրաստվեց ու հագավ ուղիղ ծնոտին։ Չոր փայտի ճայ-
թյուն լսվեց։ Գաբրիելը փռվեց հատակին, բայց անմիջապես վեր թռավ։ Ժպիտը մնում
էր սոսնձված։ Արյուն չկար։ Նրա աջ այտոսկրն ավելի արտահայտված դարձավ,
քան ձախը։ Շնչառությունս ծանր էր, ես շփոթմունքի մեջ էի, չգիտեի ինչին սպասեմ։
Իսկ Գաբրիելը շրջվեց ու ոտքերը քարշ տալով հեռացավ։

34

***

Ճաշում էինք լուռ ու հապշտապ։ Ո՞ւր կորան սեղանի շուրջ մեր աղմկոտ անա-
մոթությունները։ Դարաշրջանը, երբ դատարկված սպասքի զրնգոցի ներքո զույգերը
պար էին գալիս սեղանի վրա, իսկ Մորգանը ծեր փնթփնթացող էր խաղում՝ կորչել
էին հավիտյան։ Ուրախ ժամանակներին փոխարինել էր ցրտաշունչ անձայնու-
թյունը։ Այժմ մեզ ղեկավարում էր սովորությունը։ Սովորության համաձայն Մարգա-
րետը ուտելիք էր առանձնացնում տիկին Բլանշի համար, որը սեղմվել-հասել էր փշուրի
չափի մի փաստի, և այնուամենայնիվ՝ անկասկած գոյություն ունեցող փաստի։

Սկուտեղը մի կողմ էր դրված։ Ափսեները ծածկող սրբիչի ծայրից լխկած տանձ
էր ծիկրակում։ Վերջին միրգը, որ տեսել էինք Քալիշում։ Յելսենը հազաց։ Բոլորիս
հայացքները նետվեցին նրա կողմ, դանակ-պատառաքաղ բռնած ձեռքերը օդում
սառեցին, ինչպես և աշխատող ծնոտները։

Մորգանը հանգիստ սրբեց դունչը անձեռոցիկով։ Ծերունին ոչինչ չէր նկատել։
Իսկ մենք կարծես ասեղների վրա նստած լինեինք։ Նրա համար դա սովորական հազ
էր, մեզ համար՝ տագնապի ազդանշան։

Բայց ահա նա որսում է հայացքները, Քեթն առաջինն է, որ չի դիմանում՝ մեղավոր
ժպիտը շուրթերին գլուխը կախում է։ Ի նշան համերաշխության ինքն էլ է հազում։
Մենք, այնուամենայնիվ, հետևում ենք ծերունու շարժումներին։

-Քեզ ի՞նչ պատահեց, Մորգան,- հարցնում է Դիտմարը։
-Կատիկս թռավ, տղաս։
-Համոզվա՞ծ ես, բիձա․․․ կատի՞կդ է։
Նողկալի լռություն է տիրում։ Մենք եղբայրներ և նույնիսկ ընկերներ չենք։ Այդ
պահին մեր մեջ արթնացել է օտարությունը, և մեր դեմքերն այլևս մեզ չեն պատկա-
նում։ Վախի բնազդը ջնջում է գիտակցությունը, բայց դրանից ավելի ես սարսափում։
Յելսենը ոտքի է ելնում, մոտենում է լուսամուտին և անմիջապես ետ քաշվում,
որովհետև ապակու հակառակ կողմից խոնավ նրբատախտակ է մեխված, արդեն
մեկ շաբաթ է, բայց նա մոռացել էր։ Վառում է ծխամորճը, մի քիչ քայլում է սենյա-
կում, և վերջապես դուրս է գալիս։ Լռությունը խախտելու փորձ ոչ ոք չի անում։
Հետո հեռանում է Մարգարետը՝ սկուտեղը ձեռքին, որպեսզի նորից ու նորից թողնի
ուտելիքը տիկին Բլանշի փակ դռների տակ։

Ստվերներ

Հիշում եմ մի գիշերային խոսակցություն, որի պատահական վկան դարձա։
Մորգանը իր աշխատասենյակում էր․ մթության մեջ երեք մոմի լույսով նշմար-
ված՝ գրում էր։ Նա մենակ էր, կլանված էր թղթերով։ Ժամանակ առ ժամանակ վեր
էր կենում՝ վառարանի ածուխը պոկերով քչփորելու, և կրկին վերադառնում էր
թղթերին։

35

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Ես թրև էի գալիս միջանցքում, մինչև քունս տաներ։ Կեսգիշերին Մորգանի դռան
մոտ շարժում նկատեցի։ Քեթը դուռը թակեց և ներս մտավ։ Հագին մետաքսե լայնա-
թևք սպիտակ զգեստ էր, տեսքը՝ շքեղ։ Մորգանն ուզում էր ոտքի կանգնել, բայց
Քեթը նշան արեց, որ նստած մնա։

-Ի՞նչ կարիք կա։ Թագուհի չի մտնողը․․․ Չե՞մ խանգարի։
-Ամենևին։
-Այսօր մենք ստորություն դրսևորեցինք, եկել եմ ներողություն խնդրելու՝ բոլո-
րիս անունից։
-Դրա կարիքը չկա, օրիորդ Յանգ։
-Արդեն երկրորդ տարին է խնդրում եմ, որ ինձ անունով դիմեք, պարոն Յելսեն։
-Ներողություն խնդրելու կարիք չկա, Քեթ։
-Ի՜նչ հաճելի է հնչում իմ անունը ձեր շուրթերից։ Այնուամենայնիվ խնդրում եմ,
որ ներեք մեզ։ Ես շատ էի ամաչում։
-Ամեն ինչի պատճառը պատերի մռայլությունն է։
-Ոչ, ժանտախտն է պատճառը։ Նա արդեն մեր մեջ է, թեև բոլորս ձևացնում ենք,
իբր դա այդպես չէ։
-Դուք գիտեք, որ ես միշտ հիացել եմ ձեր լավատեսությամբ և ոգու ուժով, Քեթ։
Ուշքի եկեք։
-Ես գիտեմ։ Եվ շատ բաների համար պարտական եմ ձեզ։ Եթե դուք չլինեիք, ես
հիմա արդեն չէի շնչի։
-Հիմարություններ եք դուրս տալիս։
-Հա, ճիշտ եք։ Հիմարություններ եմ դուրս տալիս։ Եվ ինքս էլ ի վերջո՝ հիմար
աղջիկ եմ։
Քեթը սկսեց ճախրել սենյակում։ Զգեստը խալուն քսվելիս հազիվ լսելի խշխշում
էր։ Նա մի պտույտ էլ արեց և հասավ սեղանին․
-Նորից սկսել եք գրե՞լ։ Հիանալի է։ Ի՞նչ է այս անգամ։
Մորգանը ուշացումով պատասխանեց․
-Մտքեր են։ Մտքեր, որոնք կուտակվել են այն պահից, երբ ես սովորել եմ մտածել։
-Ահա թե ինչ։
-Իմ տարիքում, իմանաք, դրանք ավելի հաճախ են ձգտում թղթի վրա հավերժանալու։
-Ծխելու բան ունե՞ք։
-Կարող եմ թութունով գլանակ պատրաստել։
-Տվե՛ք ձեր ծխամորճը։ Չե՞ք զզվի։
-Ստիպում եք ավելորդ բաներ ասեմ։
-Գիտեմ․․․
Քեթը վառեց ծխամորճը։ Եվ ճախրեցին թխակապույտ ծխի տեսքով կանացի
երազները։ Մոմերի լույսով քանդակած Քեթի ստվերները պարում էին պատերին,
եղավ մի կարճատև պահ, երբ դռան արանքներից ու ճաքերից դուրս հոսելով նրանք
թափառեցին թատրոնի միջանցքներում․ տարածությունը ողողված էր Քեթի հսկա
չափերի ստվերներով՝ յուրաքանչյուրն իր բնավորությամբ։ Ձախից աջ, հետո աջից

36

ձախ, և այդպես շարունակ։
-Ուրեմն, դա օրագի՞ր է։
-Օրագի՞ր։ Դուք այդքան վատ կարծիքի՞ եք իմ մասին,- ծիծաղեց Մորգանը։- Չէ,

պարզապես ես վաղուց արդեն հիվանդ եմ։
-Դա ժանտախտ չէ՞, հուսով եմ։
-Շատ ավելի վատը։ Ես նկատել եմ, որ դարձել եմ մոռանալու անընդունակ։
-Սարսափելի չէ,- Քեթը դուրս փչեց ծուխը։
-Պիես է։ Գիշերներն եմ գրում։ Իսկ առավոտյան սթափությունն ստիպում է գրած-

ներս կրակին տալ։
-Այդպես չի կարելի,- ձայնը խստացրեց Քեթը։
-Դուք երիտասարդ եք, իսկ ես ծերությունից սկսել եմ հիմարանալ։
-Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Եվ շատ շուտով։
-Շատ համոզիչ կասկածանքով ասացիք,- ժպտաց Մորգանը։
-Երեկ ես նոր կնճիռներ էի փնտրում, գտա չորսը։ Բացի դրանից, երեկ ես աղո-

թում էի,- հանկարծ ավելացրեց Քեթը։
-Աղոթո՞ւմ էիք։
-Այո, երեկ։
-Դե․․․ լավ է։ Շատ լավ է։ Այժմ հասկանում եմ, թե ինչու եք սկսել դուռը կողպել։

Եվ ինչպիսի՞ն են տպավորությունները։
Մորգանը մեջքը հենեց բազկաթոռին, հետաքրքրությամբ հետևելով աղջկա դեմ-

քին։ Քեթը նստեց բազմոցին։
-Չէ, դրանում ինչ-որ տարօրինակ բան կար։ Ինձ դուր չեկավ։ Երևում է ինձ

չընդունեցին։
-Մեկ անգամ ևս փորձեք։
-Չէ, կողքից ծիծաղելի եմ նայվում։
-Բայց չէ՞ որ մենության մեջ եք աղոթում։
-Դա նշանակություն չունի։ Մեր օրերում Աստծուն հավատալը դարձել է սովո-

րություն։ Իներցիա։ Իսկ ես ինքս ինձ վատ պիեսի պերսոնաժ եմ զգում։
-Քեթ, թանկագինս։ Դուք պարզապես հոգնել եք։ Բոլորիս վրա ազդում է այս իրա-

վիճակը։ Ոչ մի դեպքում թույլ չտաք, որ ծանր մտորումները մեզ խեղճացնեն։
Քեթը բազմոցից ցած սահեց, ծնկաչոք հասավ ծերունու բազկաթոռին, ծխամորճը

վերադարձրեց և գլուխը դրեց նրա ծնկներին։ Աչքերից արցունքներ էին թափվում․․․
իսկական թե բեմական՝ ի՞նչ իմանամ։

-Որքան ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Ես վախենում եմ, Մորգան։ Շատ եմ վախե-
նում։ Ինձ վախեցնում են գիշերային ճիչերը, վախեցնում է գիշերային թատրոնը,
պատկերացնո՞ւմ եք։ Եվ ես սարսափում եմ մոտենալ Բլանշի սենյակին։

-Տիկին Բլանշի սենյակի՞ն։
-Այո։ Ես երբեմն լսում եմ, թե ինչպես է նա քայլում միջանցքում, երբ բոլորս ան-
կողնում ենք։ Ինքն իր հետ խոսում է։
-Դուք չպետք է նրանից վախենաք։

37

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

-Նա՝ ես եմ,- շշնջաց Քեթը։- Ես գիտակցում եմ, որ նույնպիսին եմ դառնում։ Չկա
ավելի վատ բան, քան ուժեղ մարդու աօգնականությունը։

-Իսկական կինը ծնվում է երեսունից հետո։ Մի՞թե դուք չգիտեք։
Քեթը սրբեց արցունքներն ու նայեց Մորգանին երեխայի աչքերով։ Ծերունին մեղմ
շոյեց նրա մազերը, ասաց․
-Սենյակից դուրս գալ նրան թույլ չի տալիս վախը։ Բայց ոչ մերի նմանը։ Հիվան-
դանալու մեր վախը՝ դատարկ բան է։ Իսկ նա տառապում է, և այդ տառապանքին
պետք է կարեկցել, ոչ թե վախենալ։
Հետո նրանք լռեցին։ Լռությունը գիշերի պես անվերջ էր։ Կարծեմ, ես հասցրի
քնեմ դռան ետևում, մինչև ցրտից չարթնացա։
-Քեթ։
-Հը՞մ-մ։
-Ձեզ քնել է հարկավոր։
Քեթը շրջեց կարծրացած ծերունական ափը և հպվեց շուրթերով։
-Թույլ կտա՞ք, որ մնամ ձեզ հետ։
-Արդեն ոչ։
-Միայն թե ինձ մի վռնդեք։
-Բալիկս, կարծում եմ առավոտյան, երբ արթնանաք մի հինավուրց կաղնու գրկում՝
դժվար թե կատարվածից հրճվանք ապրեք։
-Ես ինքս ի վիճակի եմ որոշել։
Մորգանը վստահաբար բարձրացավ տեղից, իր հետ բարձրացնելով նաև Քեթին։
-Լավ, այդ դեպքում պարզապես համբուրեք ինձ,- ասաց Քեթը,- դա այնքան էլ
բարդ բան չէ։
Երկու ուրվապատկեր ճրագի դեղնավուն լուսավորության ֆոնին․ Մորգանը գրկում
է աղջկան, շուրթերով զգում է նրա շնչառությունը, հետո համբուրում է ճակատը։
Քեթը ժպտում է․
-Եվ այնուամենայնիվ դուք հրաշք եք։
-Լավ, լավ․․․ Իսկ հիմա կորի՛ր այստեղից։
Ճերմակ մետաքսը պսպղաց միջանցքում և անհետացավ դռան ետևում։
Ինձ չէին նկատել։
Մորգանն ամբողջ գիշեր աշխատում էր։ Իսկ երբ առավոտյան այցելեցի նրան՝
վառարանի վանդակին էջերի ածխացած պատառիկներ գտա։

***

Յուրաքանչյուր դերասան ունի իր մասնագիտական գաղտնիքները։ Մեկը գա-
զարի մաքրուք է խոթում թշերի ներսը, որպեսզի ավելի տարիքով երևա, մյուսը բեմ
դուրս գալուց առաջ ինքն իր վրա մակահերձեր է կատարում ու թարմ վերքի վրա
աղ ցանում, որպեսզի իրական ցավը օգնի տառապանքը ճշմարիտ՝ առանց ավե-

38

լորդ թատերականության պատկերել։ Ես տեսել եմ ցավից կծկվող աստղերի, որոնք
հետաձգում են վիրահատության ժամկետը մինչև պրեմիերան, և խլացուցիչ հաջո-
ղությունից անմիջապես հետո նրանց տանում են հիվանդանոց, որտեղ բեմը արդեն
բժիշկներին է պատկանում։ Լսել եմ նաև հրացանի փողի մեջ հատուկ տեղադրված
իսկական փամփուշտների մասին՝ ապա փորձիր մահացու սարսափ չարտահայ-
տել, երբ քեզ նշան է բռնել դերասանի ինքնաբեր ձեռքը։ Քննադատները՝ հաշվի
չառնելով ոչ մի ստեղծագործական հնարք, իրար մորթում էին վարպետության և
առավելագույն ճշմարտության հասնելու մասին փաստարկներով․ իսկ մի՞թե մշուշ
ձևացնող ծուխը զիջում է ստվարաթղթից պատրաստված սեղանի վրայի օղու

39

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

բաժակին։ Այսպես թե այնպես, բայց հանդիսատեսի վեջը չէ, թե ինչ խոհանոցային
գաղտնիքներով է համեմվում թատերաբեմի ապուրը։ Հանդիսատեսը ցանկանում է
համով-հոտով ժամանակ անցկացնել և կշտացած վերադառնալ կյանք։

Սակայն մեր թատրոնում ամեն ինչ գլխիվայր էր՝ շնորհիվ փափլիկ Մարգարետի։
Նրան հաջողվում էր գռգռել հարյուրավոր հանդիսատեսների ախորժակը։ Եվ զարմա-
նալի չէր, որ նրա ելույթներից հետո պարապ ամբոխը տան տաքուկ հարմարա-
վետությունից գերադասում էր պանդոկը։ Մարգարետի բնածին տաղանդը լցոնած
էր փոքրիկ տոֆֆիներով, որոնք նա թափով կլանում էր տեքստն արտասանելու
ընթացքում։ Քաղցրով հագեցված այդ տեքստի աննկատ գոլորշիները ներթափան-
ցում էին դահլիճ և խենթացնում հանդիսատեսին։ «Ես այլևս չեմ դիմանում, սիրելիս»,-
լսվում էր շարքերում։ Օթյակում բազմած պոպկորն կրծելու այսօրվա սովորությունն
անմիջականորեն սերում է լեգենդար փափլիկի ելույթներից։ «Ի՜նչ հիասքանչ է նա Դյու-
բարիի դերում։ Տես, թե ինչպես է բեմին կանգնած՝ խմորեղենը երկու մատիկով բռնել»։

Մի անգամ, սենյակից դուրս գալիս ինչ-որ փափուկ բան տրորեցի։ Ոտքս բարձ-
րացրի՝ հացի կտոր էր։ Ավելի հեռու մյուսն էր ընկած։ Հետո երրորդը, չորրորդը։ Դրանք
միջանցքի խորքից տանում էին դեպի սանդուղք։ Ես ակամա ժպտացի և շարժվեցի
նշագծած ճանապարհով։ Հացի արահետն ինձ բերեց պահեստ, որտեղ զայրույթի
ամպեր էին կայծակում։

-Ես քեզ այլևս թույլ չեմ տա այդ թռչնակին լրացուցիչ կեր տալ,- որոտում
էր Դիտմարը։

-Չհամարձակվե՛ս։
-Սա ի՞նչ բան է։ Նա իրեն թագուհի՞ է երևակայում։
-Սո՛ւս մնա։
-Ես ասացի՝ այդ թռչնակին մի՛ կերակրիր։
-Ինձ չես կարող խանգարել։
-Այն էլ ինչպե՜ս կարող եմ։ Կհսկեմ, քանի ոտքի վրա կանգնած եմ։
-Իսկ ես կսպասեմ, մինչև նա ուտելիքը վերցնի։
-Որ հետո այսօրվա հացի ֆոկուսնե՞րը կրկնվեն։
-Քո խելքի բանը չէ։
-Դա իմ հացն է։
-Քոնը չի։
-Մարգարետ, հեռացիր, խնդրում եմ, մեղքի տակ մի գցիր։
-Ի՞նչ է՝ կխփե՞ս ինձ։
-Կխփե՞մ։ Ի՞նչ ես դուրս տալիս, խելքդ լրիվ թռցրել ես։
-Դե, ուրեմն մի խառնվիր։
-Ուզում ես թռչնակին տեսնե՞ս։
-Ուզում եմ թռչնակին տեսնեմ։
-Այդ դեպքում վերջացրու նրա դռան տակ կերակրաման դնել։ Հաջորդ օրը
կսովածանա, գոռոզությունը դեն կդնի ու կգա մեզ հետ նույն սեղանի շուրջ ուտելու։
-Դիտմար․․․

40

-Մենք, ի՞նչ է՝ բավարար լավը չե՞նք իր համար։ Նա՝ բարձր է, մենք՝ ցա՞ծր։
Քաշքշոց լսվեց, դրան հաջորդեց ջարդվող ապակու զնգոց։ Թիկունքումս շողք
հայտնվեց։ Արագ շրջվեցի և տեսա Ամանդային։ Մշտական ճտի զարմանքը դեմքին
փորձում էր հայացք գցել գլխիս վրայով։ Նրան էլ էր այստեղ բերել հացի արահետը։
-Ի՞նչ է պատահել։
Ես թոթվեցի ուսերս և առաջ թողեցի նրան։ Ամանդան բացեց դուռն ու ներս
մտավ։ Ես մնացի սպասելով։
-Օ-օօ․․․
Դարձյալ ապակի զնգաց, հետո ծանր մի բան դրխկաց։ Էսպես շարունակվի,
սրանք թատրոնը կփլեն։ Ու ընդամենը մի քանի փշրանքի պատճառով։
-Ի՞նչ է պատահել։- Մեջքիս ետևում Քեթն էր։ Թեթև զգեստ հագած, բոբիկ ոտքե-
րով կանգնել էր սառը քարին ու դողացնում էր ցրտից։ Նրա մազերի հարդարանքը՝
շնորհիվ գիշերային բարձի, աքլորի կատար էր հիշեցնում։ Նա էլ էր այստեղ եկել
Բլանշի հացի արահետով։
Ես թոթվեցի ուսերս և նրան առաջ թողեցի։ Ինքս մնացի սպասելով։
-Մարգո, սա ի՞նչ է նշանակում,- լսեցի դռան հետևից։
-Պառավի օյիններն են,- մեջ ընկավ Դիտմարը։
-Հուսով եմ, տիկին Բլանշին նկատի չունես։
-Իհարկե ոչ։ Նկատի ունեմ՝ քեզ։- Դիտմարի բացահայտ խայթոցը գարշելի էր։
-Դու երբեք քեզ թույ չես տվել նրա մասին նման տոնով խոսել։
-Այժմ երդվում եմ բոլոր Աստվածների և հետն էլ՝ մայր Թերեզայի անունով, որ
նրա դուռը կոտրելու եմ։
-Հանուն ինչի՞։
-Չգիտեմ․․․ Հանուն ժանտախտի։ Ճանապարհ տվե՛ք։
Նորից աղմուկ, այս անգամ սովորականից բարձր։ Կողքս քացախով գրաֆին էր
կանգնած՝ ցնցվեց ու շուռ եկավ գետնին։ Պղտոր հեղուկի սառը հոսանքը նետվեց
ոտքերիս։ Հազիվ հասցրեցի ետ ցատկել, տաբատիս վրա տհաճ մի բանի մածուցիկ
հետքեր մնացին։ Թթված գարշահոտից սիրտս խառնեց։ Որոշեցի հեռանալ՝ վիճա-
բանողներին թողնելով բախտի քմահաճույքին։ Վերջի վերջո, մի քանի փշրանքի պատ-
մություն է, որ մարդու օրգանիզմը նույնիսկ մարսել չի հասցնում, միանգամից
մղում է դեպի ելք։
Ես բարձրացա երկրորդ հարկ։ Հացի արահետը վերացել էր։ Ափսոս, չհասցրեց
դրոշմվել հիշողությանս մեջ։
Կողքովս անցավ Քեթը։ Այծքաղի պես հպարտ՝ մտավ իր սենյակն ու դուռը
շրխկացրեց։ Ես էլ փակվեցի իմ սենյակում։ Մի քանի րոպեից թակոց լսեցի։ Դուռը
բացեցի։ Շեմին կանգնած էր Մարգարետը։ Նա դեռ շնչակտուր էր, բայց տրամադրու-
թյունն ակնհայտորեն լավացել էր։
-Հացը դո՞ւ ես հավաքել։
Ես գլուխս օրորեցի։
-Տարօրինակ է, հապա ո՞վ։

41

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

-Գաղափար չունեմ,- խոստովանեցի ես։
-Ափսոս, որ դու չես։
-Իսկ ինչպե՞ս է մեր Քամիլ Սեն-Սանսը։
-Նա հարվածեց Ամանդային։
-Լավ չի։
-Նա օր օրի փոխվում է։
-Բոլորս ենք օր օրի փոխվում։
-Դիտմարը միշտ նրբանկատ էր տիկին Բլանշի հանդեպ։ Երբեք չէի պատկերաց-
նի, որ ընդունակ է նրա հասցեին նման խոսքեր ասելու։ Գուցե և անտանելի է մեկ-
մեկ, սակայն գռեհիկ երբեք չի եղել։ Չէ, չի եղել։
-Եվ ի՞նչ փափուկ բարձ դրեցիք գլխի տակ։
Մարգարետը հիշեցրեց Քեթի՝ երիտասարդին հնազանդեցնելու կարողության մա-
սին։ Ես հասկացա, թե որտեղից էր փչում այծքաղի հպարտության քամին։ Դիտ-
մարին թողել էին ներքևում և, չնայած ցրտին, երկու ժամով անկյուն կանգնեցրել։
Ինչ վերաբերում է տիկին Բլանշին, ապա անհանգստանալու կարիք չկա։ Եթե նա
խաղում է՝ ուրեմն ապրում է։
-Գնամ,- ասաց Մարգարետը։
Ես մնացի մենակ։ Տարեց դերասանուհու խեղկատակությունն, այնուհանդերձ,
անբացատրելի էր։
Նույն գիշեր ուղեղումս մի ուրիշ հանճարեղ միտք ծագեց․ Մարգարետի դռան
տակ տոֆֆի թողնել։ Ես մի քանի տուփ ինձ համար պահել էի, բայց, ինչպես արդեն
պարզ էր դարձել՝ բոլորս օր օրի փոխվում էինք։

***

Դիտմարը դերն էր արտասանում։ Նրան խանգարում էր հազը՝ ըստ երևույթի
պահեստում անկյուն կանգնելուց մրսել էր։ Բերանը թևքով սրբում էր, հետո շարու-
նակում։ Կարծում էր, թե ոչ ոք իրեն չի տեսնում ու չի լսում։

Պատռված վարագույրի արանքից նրան անհավես հետևում էին Քեթը և Ամանդան։
-Դիտմարը վստահ է, որ բեմի համար է ծնվել,- ասաց Քեթը։
-Բայց վատ չի արտասանում։ Եվ մի՞թե միայնակ փորձ անելը տաղանդի ցուցանիշ չէ։
-Հնարավոր է նա դեռ մոր փորում էր դերեր կարդում, և եթե ականջ դնեիր՝
կլսեիր, թե ինչպես է այնտեղ ժամերով բարբաջում։ Ֆանատիզմը մարդուն լավ դե-
րասան դեռ չի դարձնում։
-Բա տիկին Բլա՞նշը։
-Նա քիչ է խոսում։ Բայց նա դերասանուհի է։
-Ինչո՞ւ։
-Բոլորը գիտեն, որ նա երկար տարիներ նամակներ է ստանում անհայտ մեկից։
Եվ երբեք դրանք չի բացում։

42

-Եվ դա նրան դերասանուհի՞ է դարձնում։
-Մեծ դերասանուհի։
-Այնպես եմ ուզում քեզ հասկանալ։
Քեթն ատամներով սեղմեց ներքևի շրթունքը։ Դիտմարը շարունակում էր լկստվել
դատարկության հետ։ Նրա ձեռքի դեղնագույն թերթիկը շնչավորի պես թփրտում էր։
-Գնանք, չեմ կարող սա տեսնել,- զզվանքով ասաց Քեթը։
Սայլակների դղրդոցն այլևս չէր ստիպում ինձ անկողնուց առաջվա պես վեր թըռ-
նել։ Ես բավական շատ բան էի տեսել։ Բայց այս անգամ դղրդոցը մոտ մեկ ժամ չէր
դադարում։ Նայեցի լուսամուտից ու ապշեցի. սայլերը լցված էին շների և կատու-
ների անթիվ դիերով, դրանք եզրերից գետին էին ընկնում, և հաջորդ սայլը տրորե-
լով անցնում էր, իսկ դիերը անիվների տակ ցատկոտում էին։ Կենդանիների կտրած
պոչերից կապուկներ էին սարքել ու ճիթերի նման կախել սայլերի կողքերից, և
թվում էր, թե սայլերը թև են առել ու հիմա սայլապանի հետ միասին երկինք
կբարձրանան։
Պատի ետևից ծիծաղ լսվեց։ Ես վերադարձա անկողին։

Որոնողները

Խիզախի համբավով մեռնելը հեշտ է, երբ կյանքը քեզ վախկոտությունդ ապա-
ցուցելու հնարավորություն չի տվել։ Մշտապես ունես ինքնախաբեությամբ զբաղ-
վելու պատճառ։

Ինձ կանչում են։ Բլանշի սենյակի կողքով անցնելիս առաջին անգամ եմ տեսնում,
որ կերակրամանն էլ, ջրամանն էլ լիքն են։ Մտածեցի` խեղճ կինը սկսել է ուտե-
լուց հրաժարվել։

Որերորդ օրն է հավաքվում էինք այսպես՝ չորս պատով ճնշված։ Այժմ արդեն դժվար
չէր կռահել, որ մեր յուրաքանչյուր հանդիպում, բացառությամբ նախաճաշը, ճաշը
և ընթրիկը, խնդրահարույց է լինելու։ Եվ այս անգամ էլ նույնը եղավ։ Մարգարետը
ցույց տվեց դրամապանակը և մի բուռ մետաղադրամ շրմփացրեց սեղանին.

-Սա է մեր ունեցած-չունեցածը։
Դիտմարը վերցրեց մեկն ու սկսեց պտտել վարժված մատների արանքում։
-Բա հետո՞։ Վիճակահանությամբ որոշելու ենք, թե ո՞ւմ ոտքն ենք եփելու ընթ-
րիկի համար,- սրամտեց նա։
-Ավելի լավ գաղափարներ կա՞ն,- հարցրեց Քեթը։
-Այո, կան։ Որքան հնարավոր է շուտ ռադ լինել այստեղից։ Փրկվել է պետք, քանի
դեռ ուշ չի։
-Փրկվել հարկավոր էր երբ Մորգանը զգուշացնում էր։ Այնպես որ արդեն ամոթի
աստիճան ուշ է։
-Երբեք ուշ չէ։
-Բայց դա անհնար է, փողոցները հսկվում են,- հիշեցրեց Ամանդան։

43

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

-Պարեկախմբերը ես ինձ վրա կվերցնեմ։ Կսպանեմ դրանց։
-Ինչո՞վ։ Բեմական սրո՞վ։
-Ձեռքերով, ձեռքերով։
-Դատարկաբանությունների ժամանակը չէ,- հոգնած միջամտեց Մորգանը։ Դրսում
մենք կենդանի չենք մնա։ Համենայն դեպս, թատրոնի ներսում ապահով ենք, շենքի
պատերը մեզ պաշտպանում են վարակից։
-Եվ խելագարեցնում են։
-Իսկ սննդի հարցն ինչպե՞ս ենք լուծելու։ Ի՞նչ փողով ուտելիք գնենք։
Քեթն ականջներից հանեց օղերը․
-Սրանք ոսկուց են։ «Սեթևեթուհիների» տրիումֆից հետո նվեր ստացա․․․ Վերցրեք։
-Ես էլ որոշ բաներ ունեմ,- հոգոց հանեց Մարգարետը։- Վերևում է, դիմահարդար-
ման սենյակում։ Հիմա կբերեմ։
Ես հիշեցի, որ ռեկվիզիտի արկղի մեջ տեսել եմ Ուրլաուբի հեռադիտակներ։
Սովորաբար ներկայացումից առաջ մենք դրանք բաժանում էինք հանդիսատեսին
չնչին գումարով։ Խորհուրդ տվեցի Մարգարետին, որ հետը բերի։ Հեռադիտակն ար-
ժեք ունի։ Իսկ այն, ինչ արժեք ունի, միշտ կարելի է փոխանակել ուտելիքի հետ։
Այս համապարփակ բանաձևը գործում է ցանկացած երկրում ցանկացած իրավիճա-
կում՝ պատերազմ լինի թե ժանտախտ, հեղափոխություն թե նախընտրական կամ-
պանիա կամ հրաբուխի ժայթքում։
- Un moment!- Դիտմարը հոտոտեց մետաղադրամը, որ խաղացնում էր մատնե-
րով։ Հետո մյուսը վերցրեց, իսկ առաջինը տվեց ինձ։ Ես էլ մոտեցրի քթիս․ մեկից
ձկան հոտ էր գալիս, մյուսից՝ մարդու։
-Սատանան գիտե․․․- փնթփնթաց Դիտմարը և մետաղադրամները զրնգոցով
շպրտեց սեղանին։
Գլխավոր սրահի հսկա ժամացույցն ազդարարեց տասնմեկը։ Այդ զանգը վա-
ղուց միաձուլվել էր միապաղաղության հետ, և շուտով ես արդեն խառնում էի ժա-
մերը։ Կյանքը թոշնում էր։ Սկզբից դա նկատվում էր երկնքում, հետո քաղաքը գունա-
թափվեց, և վերջապես մենք ինքներս թառամեցինք՝ հին պաստառի պես։ Գիշեր-
ները տեղ-տեղ սև-սպիտակ խարույկներ էին վառվում։ Ժանտախտը մեզ դանդաղ
էր վերացնում։ Ոչինչ չի կարող ավելի սրընթաց քեզ հունից հանել, քան սեփական
մահվան սպասումը։
Պառավը պատմում էր, թե ինչպես են մարդիկ առնետի թույն խմում, կախվում,
երեխաներին իրենց հետ կապած՝ ցատկում զուգարանի փոսը, հարձակվում պարե-
կախմբի վրա, որպեսզի նրանք պարտադրված լինեն կրակելու, կենակցում ժան-
տախտից մեռնողի կամ մեռածի հետ։ Եվ այս ամենը՝ սպասման բեռից ազատվելու
համար, որովհետև միայն այս դեպքում է մահը ստանձնում գթության քրոջ դերը,
իսկ մեռնելու ցավը դառնում է ընդամենը կյանքի անխուսափելի հետևանք։ Անգամ
մեզ՝ արվեստի ծառայողներիս դժվարությամբ էր հաջողվում հաղթահարել այդ
մոլուցքը, և կարող եմ պատկերացնել սովորական իրավաբանի, առևտրականի
կամ գյուղացու հոգեվիճակը․ ոչ հարստության ձգտումը, ոչ ծաղկած այգու մասին

44

հիշողությունները, ոչ դատարանում ներկաների ծափահարություններն ընդունակ
չէին զսպել այդ սպասումը։ Չէ, կյանքը թատրոն չի կարող լինել։ Եռակի հիմար է նա,
ով դրան հավատում է։

-Ես այլևս չեմ սպասելու։ Ավելի լավ է զոհվել այնտեղ, քան փտել այստեղ։ Եվս
երկու օր, և ես կփախչեմ,- չէր հանդարտվում Դիտմարը։

-Փարիզին իմ ողջույնները կփոխանցես։
-Ինչո՞ւ անպայման՝ Փարիզ։ Աշխարհը անսահման է։
-Ինչպես և մեր թատրոնը։

45

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

-Դե, ուրեմն միասին Փարիզ գնանք, Քեթ։ Մի՞թե կասկածում ես, որ հաջողության
կհասնենք։ Չէ որ ինքդ էիր երազում բեմի մասին։ Իսկական բեմի։ Դու միշտ պար-
ծենում էիր, որ հոգու խորքում արկածախնդիր ես, իսկ հիմա վախենո՞ւմ ես։

-Չէ, դու կույր ագռավի ես նման։
-Իսկ քո սրտի փոխարեն ինքդ գիտես, թե ինչ է։
-Համենայն դեպս, ես դադարել եմ վախենալ։
-Սուտ ես ասում։
-Դու էլ։
-Փորձիր Պերենի քթի տակ հետույքդ խաղացնել՝ գուցե արժանանաս ձեռքին, որը
պայմանագիր է ստորագրում։
-Խեղդամահ լինե՛ս բեմում։
-Իսկ դու ձայնդ կորցնե՛ս ամենաթեժ պահին։
-Թող գլխիդ հարբած ատաղձագործ ընկնի։
-Միայն ոչ այս տարի։
-Ահա թե ինչ ես, ուրեմն, հնարել՝ ինձ իբրև անցաթո՞ւղթ օգտագործես։
-Ոչ, ես ապրել եմ ուզում։
-Իսկ ես արդեն չեմ ուզում։
-Ախր, դուք միմյանց չեք լսում,- չդիմացավ Ամանդան։
Դիտմարը հավաքեց նրա մազերը բռի մեջ և քաշեց դեպի իրեն։ Ամանդան ցա-
վից սսկվել էր։
-Ասա, բմբուլիկ Գիմար, գուցե դո՞ւ գաս ինձ հետ Փարիզ։ Լույսեր, մեծ բեմ, ճա-
նաչված քաղաքական գործիչներ, նկարիչներ, քո երազած ծափահարություններ,
լղարիկ անունդ թերթերում։ Հը՞։ Ի՞նչ կասես։ Գնանք հենց հիմա։ Ժանտախտից մի
վախեցիր, ժանտախտ չկա՝ դա ընդամենը շփվելու պատրվակ է։
-Դու սարսափում ես միայնակ լինելուց, չէ՞, Դիտմար։ Ահա թե որն է քո իրական
վախը,- ասաց Քեթը։
-Ես չգիտեմ, թե ինչից եմ սարսափում։ Բայց դա հաստատ մենակությունը չէ։
-Բա՛ց թող նրան։ Չհամարձակվես այլանդակել, օձի ճուտ,- կատաղած բղավեց
Քեթը։
-Չեմ անի։ Նայիր այս մկանը և հիշիր, թե ինչպիսին էիր ինքդ։ Իսկ դու, բմբուլիկ,
նայիր նրան ու պատկերացրու, թե շուտով ինչ ես դառնալու։
Դիտմարը ուժով հրեց Ամանդային։ Մորգանը հազիվ հասցրեց աղջկան բռնել։
-Լա՞վ եք,- հարցրեց Մորգանը։
Բմբուլիկը գխով արեց։

***

Երբ եկան որոնողները, ես մեռածի քուն էի մտել։ Ճամպրուկում մի շիշ բրենդի
ունեի պահած։ Չգիտեմ ինչու հենց այդ գիշերը որոշեցի շիշը գործի դնել։ Փորձում էի իմ
բեռլինյան սենյակի պատճենը ստեղծել և մինչև լուսաբաց գրքերն էի դասավորում,

46

մահճակալը տեղափոխում, լույսեր դնում։ Հասա պահոցիս և մտքովս անցավ
միայնակ հրեայի խնջույք կազմակերպել։ Իսկ առավոտյան մեկի ձեռքը խրվել էր ուսիս
մեջ ու բարբարոսաբար ցնցում էր։ Ես շրջվեցի՝ պատրաստվելով տեսնել Դիտմա-
րին կամ ապտակ տալ Գաբրիելին, բայց բախվեցի մի անմարդկային հայացքի, իսկ
ձեռքը անծանոթ մեկինն էր։

Նրանք երեքով էին։ Այն մեկը, որ ուսս էր պոկում, մահճակալիս մոտ էր, մյուս-
ները մի քիչ հեռու էին կանգնել։ Առանց դեմքեր էին և ինչ-որ մածուցիկ նյութով պատ-
ված բալախոններով։ Դեմքերը թաքնված էին այնպիսի գարշելի դիմակների տակ,
որ կյանքում տեսած չկայի․ սպիտակ կաշվից, առանց բերանի համար անցքի։ Քթի
փոխարեն բլրակ էր, իսկ աչքերի տեղում՝ սև փոսեր։ Ճակատը ծածկված էր լայնեզր
գլխարկով, վզից կախված էին խոտաբույսերից հյուսված դրասանգներ։ Մինչև
արմունկ ձգվող ձեռնոցները կարված էին մարդու մաշկից՝ ինձ այդպես թվաց այն
պահին․ դրանք տեղ-տեղ փքվում էին, և լեշի հոտ էր գալիս։ Հեռու կանգնած երկուսի
ձեռքներին Սկվիբի արկղեր նկատեցի։ Ես տեսել եմ նույնից պատերազմի ժամա-
նակ, երբեք չես շփոթի։ Դրանք հայտնվում են այնտեղ, ուր շուտով մահն է այցելելու։
Մեկն ատրճանակ ուներ․ մեջքի ետևում էր պահել, բայց իր սեփական տեսադաշտի
սահմանափակության պատճառով չէր կարող ինձնից թաքցնել։

-Բարձրացեք և հետևեք մեզ,- կարգադրեց ուսս ցնցողը։
-Դուք ովքե՞ր եք։ Սա ի՞նչ է նշանակում։
-Բարձրացեք և հետևեք մեզ։
-Ո՞ւր։
-Վեր կացե՛ք։
Մի ակնթարթում վախս փոխվեց զայրույթի։ Պատերազմի դասերից էր։
-Ես ոչ մի տեղ էլ չեմ գա, մինչև չիմանամ, թե ինչ է կատարվում։ Ո՞վ է ձեզ ներս թողել։
-Բարձրացեք և հետևեք մեզ։
-Ես պետք է հագնվեմ։ Ո՞ւր են բոլորը։
-Հագնվել հարկավոր չէ։
Նա էլի ինչ-որ բան ասաց քթի տակ։
-Ես ձեզ չեմ լսում։ Բարձր խոսեք։
Դարձյալ մրթրթոց լսվեց։
-Կորե՛ք այստեղից գրողի ծոցը։
Սա նշան արեց, և մնացած երկուսը մոտեցան մահճակալին։ Ատրճանակն արդեն
բացահայտ ցուցադրվեց։
-Եկեք մեզ հետ։
Ես արագ գլխի ընկա, որ երեք հոգու դեմ պարտված եմ, հատկապես զինվածի։
Եվ դեռ պարզ չի, թե քանիսն են ներխուժել թատրոն։
Ստիպված էի լքել իմ տաքուկ անկողինը։ Բոբիկ ոտքով ընկա նրանց բերած ցեխի
մեջ։ Դրսի ցուրտն անմիջապես ներթափանցեց մարմինս, ձեռքս տարա շորերիս,
բայց ատրճանակով դիմակավորը ցուցամատը տնկեց ու ծուլորեն սպառնաց։
Ես կարոտով նայեցի սենյակիս, որը մինչև այս պահն այնքան անվտանգ էր ու

47

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

հարմարավետ։ Ահա շուռ եկած գավաթը, կողքը բրենդիի շիշը, որի պատերին դեռ
կաթիլներ են կպած՝ դրանք ինձ վերադարձրին երեկվա օրը, երբ ես զարմանալի
խաղաղություն էի վայելում։ Սեղանի վրայի կենցաղային իրերը տան ջերմություն
էին ճառագում։ Ես բոլորովին չէի ցանկանում հեռանալ այստեղից։

-Ո՞ւր քայլեմ։
-Այնտեղ։
Միջանցքում ևս չորս մարդ կար։ Երեքը դիմակներով էին, չորրորդը գաճաճ
պառավ էր՝ առանց դիմակի, բայց փոխարենը կրծքին փայլատակող հսկա արույրե
խաչով։ Բոլորը թաղված էին խոտաբույսերի փնջերի մեջ, որոնք, սակայն, գարշելի
հոտի հախից չէին գալիս։
-Քանի՞ հոգի եք,- հարցրեցին։
-Յոթ։
Բլանշի մասին հետո հիշեցի, բայց արդեն ուշ էր։ Սենյակներից դուրս բերեցին
Ամանդային և Քեթին, երկուսի դեմքերին էլ անթաքույց սարսափ էր նկարված։
Մորգանին հայտնաբերեցին աշխատասենյակում, գրելիս։ Նա հնազանդ քայլերով
միացավ թափորին։
Մեզ հավաքեցին առաջին հարկի ճեմասրահում։ Գաբրիելն արդեն այնտեղ էր։
Պարզ դարձավ, թե դուռը ով է բացել։ Մեխված պատուհանների պատճառով ներ-
սում խավար էր, և Ամանդային պարտադրեցին վառել լամպերը։ Նրա պստլիկ մատիկ-
ները դողում էին, երբ լուցկին պատրույգին էր մոտեցնում։ Վերևից ճիչեր լսվեցին,
հետո քաշքշուկ, հետո երևացին ճակնդեղի գույն առած Մարգարետը և նրան
ուղեկցող երկուսը։ Մարգարետը թափթված էր, մազերը ուսերին փռված։ Շուտով
մեզ միացավ և Դիտմարը՝ նրան ատրճանակի նշանի տակ բռնած էին բերում։
-Հանվե՛ք։
Մենք իրար նայեցինք։ Սա ի՞նչ կատակերգություն է։ Կանանց մի կողմ տարան,
և գաճաճ պառավը սկսեց երկար մահակով հարվածել նրանց ուսերին։
-Վերջ տվե՛ք,- բղավեց Մորգանը,- մենք Կարագանի հատուկ հյուրերն ենք, և եթե
նա իմանա, թե ինչ անթույլատրելի բաներ եք անում՝ հախներիցդ կգա։ Իսկ նա հաս-
տատ կիմանա, խոստանում եմ։
-Չարժե ձևեր թափել, չարժե։ Կարագանն այլևս Քալիշ վերադարձողը չէ։ Մո-
տակա բոլոր քաղաքները դիակներով են լցված, Սլուպցին, ասում են, ամբողջովին
անմարդացել է։ Իսկ մենք աշխատում ենք փրկել դեռևս ողջերին։ Հանե՛ք ձեր շորերը։
-Փրկե՞լ։ Ձեր տեսքը միայն բավական է սպանելու համար։
-Եթե դուք չսկսեք հանվել, մենք կսկսենք կրակել։ Մեր ձեռքերում են իշխանու-
թյան կարգադրությունը և Աստծո թույլտվությունը։
-Բայց, հուսով եմ, գոնե մտադիր չեք մեզ մերկացնել կանանց ներկայությամբ։
Խնայեք նրանց։
-Հանվե՛ք։
-Ես կհանվեմ,- ասաց Դիտմարը,- և թույլ կտամ, որ մի լավ համբուրեք հետույքս։
-Լավ,- փափկեց դիմակներից մեկը,- թող կանանց առանձին սենյակ տանեն։

48


Click to View FlipBook Version