The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-28 12:20:03

ՆՈՐՔ 2020-I

2020-1

Keywords: armenia,armenian,modern,fiction,literature,plague

Մի երկիր, ուր անձրևոտ գիշերը մի տան մեջ թողեցի վերնաշապիկս, որ մշտա-
պես հավատամ երբևէ վերադարձիս... ինչպես ամայությանը...

Չեմ հասկանում՝ այս ինչ բան է՝ բազմության օրենքը, ինչ որ եկել է առաջին օրե-
րին, կրկնվում է նորից, հիմա էլ նույն իրադարձությունը՝ անբացատրելի իր եղելու-
թյամբ, գաղտնիքն ինչու՞մն է...

Մի անգամ քարը, մյուս անգամ բռունցքը, մի ուրիշ դեպքում գնդակը, դիպվածով
դանակը, մի անգամ մոծակը՝ բոլորն ինձանից արյուն են տարել... Տարածը ետ չեմ
պահանջում... Ինչու՞ խոսքիս իմաստը ծավալվեց անվերջության լուռ-աղմկոտ բա-
ռերի մեջ, դու գիտես:

Դու-ն ես եմ, որ փախչում է անդունդի եզրից, և իմ գոյությունը հոսում է ամենա-
հետաքրքիր սայրին:

Կաթում է սևը... Կայենի ճանաչած երերման նշանն այս էր: Սրանից բացի կա
խելացի սևը՝ բանականի տառապանքը...:

99

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

ԱՔԱԲ ԹԱԳԱՎՈՐ

Ժամանակին Աքաբ թագավորը իր պալատականներին, մեծամեծ նվերներով,
խնամախոսության ուղարկեց արաբների երկիրը՝ նրանց արքա Աբդյուլ Ազիզի
աղջկան ուզելու:

Թագավոր Աբդյուլ Ազիզը վերցրեց ուղարկված նվերները՝ ոսկու ձուլածո սա-
լիկները, եղնիկի մորթուց կարված տոպրակներով ադամանդները, վայրի քամի-
ների ու հովերի մեջ մեծացած սպիտակ նժույգները, ձայն հանող կարմիր փայտը,
ոսկերիզ երկանիվ ռազմական կառքն ու ասաց. «Ես պայման ունեմ», և պայման դրեց
խնամախոսների առաջ. «Եթե ձեր թագավորը կարողանա հավքերի ոսկորներով մի
պալատ շինել, իմ աղջկան կտամ նրան»:

Երբ խնամախոսները վերադարձան և հաղորդեցին առաջարկվող պայմանները,
ամբողջ գիշեր չքնեց Աքաբ թագավորը. նա մտածում էր արժանապատվության և
արաբների թագավորի գեղեցկուհի աղջկա մասին:

Առավոտյան աշխարհի չորս ծագերի վրա մունետիկները փող հնչեցրին, պալա-
տական դպիրները հրաման կարդացին, և բոլոր հավքերը եկան, հավաքվեցին նրա
դիվանում: «Գիտե՞ք՝ ես ձեզ ինչու եմ կանչել»:

Ոչ մեկը չխոսեց: Սու-Թավուղն ասաց. «Չգիտենք՝ ինչի՞ ես կանչել»: Աքաբ թա-
գավորն ասաց. «Արաբների թագավոր Աբդյուլ Ազիզի աղջկան ուզելու համար խնա-
մախոսներ էի ուղարկել, նա էլ իմ առաջ պայման է դրել, թե որ թռչունների ոս-
կորներով պալատ կառուցեմ, նոր իր աղջկան կտա, և ասում է, և ես էլ ձեզ կանչել
եմ, որ բոլորիդ կոտորեմ՝ ձեր ոսկորները շինարարության համար անհրաժեշտ են»:

Սու-Թավուղը, թե. «Աքաբ թագավոր, ոնց որ դու ես մարդկանց թագավորը, մենք
էլ մեր թագավորն ունենք»: Հարցրեց. «Իսկ ո՞վ է ձեր թագավորը»:

Ասում է. «Զմրուխտի Անղան է, պիտի գնանք նրանից իրավունք վերցնենք»:
Թագավորը՝ թե. «Մեկ էլ ձեր գնալու կարիքը չկա»:
Հավաքված թռչունների մեջ հզոր արծիվներ կային, Աքաբ թագավորը նրանց
հրամայեց, ասելով. «Գնացեք, Զմրուխտի Անղային բերեք»:
Արծիվները գնացին, Զմրուխտի Անղայի թևերի տակն անցան, բերեցին դիվան:
Երկու թագավորները լուռ իրար էին զննում, ճանաչեցին մեկմեկու ուժեղ և թույլ
կողմերը:
Աքաբ թագավորը Զմրուխտի Անղային ասաց. «Եկար, բարով ես եկել, հիմա ես
կխոսեմ, դու պատասխանիր»:
Պատմեց արաբների թագավոր Աբդյուլ Ազիզի պայմանի մասին: Ասաց. «Ես էլ
թռչուններին այդ պատճառով եմ հավաքել»: Զմրուխտի Անղան ասում է. «Թագավոր
ապրած կենա, ես երեք խոսք կասեմ, հրաման տուր»:

100

Ասում է. «Խոսիր»:
Զմրուխտի Անղան՝ թե.
-Ես որ հինգ հարյուր տարեկան դարձա, մեջս ցանկություն առաջացավ ամբողջ
աշխարհը շրջագայել և բարձրացա երկինք, երբ շատ բարձրացա և շատ վերևում
էի, տեսա, որ երկրագնդի վրա՝ աշխարհի մեջ մի բան է փայլփլում, ասացի իջնեմ,
տեսնեմ՝ այդ շլացնողն ի՞նչ է: Իջա և տեսա, որ մարդիկ մի բարձր, շատ բարձր աշ-
տարակ են կառուցել՝ ոսկե գմբեթով, ու իրենք մտել են մեջը, ես էլ կանգնել էի
գմբեթին ու նրանց էի դիտում, նրանք էլ ինձ տեսան, որ նայում եմ իրենց, մեկն
ասաց. «Այս ի՜նչ գեղեցիկ հավք է, մենք հողագնդի վրա այդքան գեղեցիկ բան չենք
տեսել: Բոլորը դուրս եկան և զմայլված էին իմ գեղեցկությամբ, և ասացին, և շատ
հնարավոր է, որ նա մեզանից ինչ-որ բան է ուզում, եկեք մի ուղտ մորթենք, թող սնվի,
զորանա»: Մարդիկ մորթեցին ուղտը՝ զորացած վերադարձա իմ երկիրը: Կրկին հինգ
հարյուր տարի անցավ, դարձյալ ցանկացա շրջագայել աշխարհով մեկ և բարձ-
րացա երկինք, երբ շատ բարձրացա և շատ վերևում էի, տեսա, որ երկրագնդի վրա՝
աշխարհի մեջ, մի բան է բոցկլտում, ասացի իջնեմ, նայեմ՝ փայլփլողն ի՞նչ բան է:
Իջա և ինչ տեսնեմ՝ նույն աշտարակն է, բայց գմբեթն ամբողջությամբ դարձել է ար-
ծաթ, մարդիկ էլ այն մարդիկը չէին, ուրիշներն էին եկել: Աշտարակի գմբեթին նըս-
տած՝ դիտում էի նրանց: Ներսից դուրս եկան մի քանի հոգի, կանգնած դիտում էին
ինձ ու ասացին. «Այդպիսի հավք չէինք տեսել, ինչ լավ թռչուն է»:
Բերեցին, մի խոյ մորթեցին, իջա, կերա, զորացած վերադարձա իմ երկիրը: Հինգ
հարյուր տարի էլ անցավ, ցանկացա աշխարհը մի անգամ էլ տեսնել և բարձրացա
երկինք և շատ բարձրացա, երբ շատ վերևում էի, տեսա, որ երկրագնդի վրա՝ աշ-
խարհի մեջ, մի բան է փայլփլում, ասացի իջնեմ, նայեմ՝ այդ ճերմակին տվողն ի՞նչ
է: Իջա, տեսա, որ կրկին նույն աշտարակն է, բայց գմբեթը վերածվել է չուգունի,
մարդիկ էլ այն մարդիկը չեն, ուրիշներն էին եկել: Աշտարակի գլխին նստած՝ ես
մարդկանց էի դիտում, նրանք՝ ինձ, հետո ներսից դուրս եկան, մեկը մյուսին սկսեց
հրամաններ տալ, թե. «Օղեր բերեք», թե՝ «Երեներ որսալու ցանցեր բերեք», թե՝ «Նետ
ու աղեղ բերեք, զարկենք հավքին»: Նրանք քո մարդիկ էին, արքա, ինձ իջեցրին չու-
գունե գմբեթից: Ու դու, Աքաբ թագավոր, լսեցի՞ր արդյոք՝ ոսկին արծաթ եղավ, ար-
ծաթը՝ չուգուն, մարդն էլ, չուգունե գմբեթի տակ ապրելով, փոքրացավ:
Ես հիմա քեզ ասում եմ, որ ոսկին արծաթ եղավ, արծաթը չուգուն դարձավ, քո
ցանկացածն արդյոք շատ չէ՞. այսքան կենդանի արարածներ պիտի ոչնչացնես մի
աղջկա և քո գոռոզության պատճառով»:
Աքաբ թագավորը գահի վրա ետ ընկավ, մտածեց, խորհեց, որ իր կայացրած
որոշումը կռապաշտի գործ է: Զմրուխտի Անղային ասաց. «Դու քո հավքերով ազատ
ես, դարձյալ թռեք հինգ հարյուր տարիների միջով և կրկին այցելեք մարդկանց»:

101

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

ՄՈՒՐԱՑԿԱՆԸ, ՀԱՐՈՒՍՏԸ

Մի հարուստ մարդ առավոտյան, երբ երկնքում արևն սկսում է ծաղկել, սայլն է
լծում, գնում է շուկա՝ տան համար առևտուր անելու: Էս ունևոր մարդը գրպանում
մի ոսկի և մի կոպեկանոց է ունենում: Երբ սայլը կանգնեցնում է կայանատեղին,
ուզում է շուկա մտնել, դռան մոտ նստած մուրացկանը նրանից ողորմություն է խըն-
դրում: Համբոն ձեռքը գրպանն է տանում, որ մի կոպեկանոցը հանի տա, սակայն
ոսկին է ձեռքը ընկնում, չի նկատում, տալիս է, քանի որ այդ օրը լուր էր ստացել,
որ Ֆրանգստանի ճանապարհին ավազակները առևտրական քարավաններ են թա-
լանել: Համբոյի հաշվարկներով` տարվա այդ ամսին իր քարավաններն էլ պիտի որ
առևտրական այդ մեծ ճանապարհով անցնեին, ուստի ուշքն ու միտքը այս հարցե-
րի շուրջն էին: Շուկայում առևտուր անելիս, երբ ուզում էր ոսպի արժեքը վճարել,
տեսնում է ոսկին չկա: Գլխի է ընկնում՝ ինչ է պատահել:

Անմիջապես գալիս է շուկայի դռան պատի տակ, գտնում է մուրացկանին, ասում
է. «Այ հայրիկ, էն ժամանակ շշկլվեցի, մի կոպեկանոցի փոխարեն ոսկի տվեցի, չի՞
լինի՝ վերադարձնես»: Մուրացկանը երդում, կրակն է ընկնում, թե չէ, իրեն ոսկի չի
տվել: Համբոն խնդրում, աղաչում է, որ ոսկին վերադարձնի, ասում է, որ ինքը լուր է
ստացել, որ Ֆրանգստանի առևտրական մեծ ճանապարհի վրա իր քարավանները
թալանել են, ու մի ոսկին չկորցնելը իր համար շատ կարևոր նշանակություն ունի:
Մուրացկանն ասում է՝ ինքը չի հիշում, որ իրեն ոսկի են ողորմություն տվել, ասում է.
«Հրես, ուզո՞ւմ ես, նայիր, իմ հավաքած դրամների մեջ ոսկի կգտնես, վերցրու քեզ»:

Մաղախի մեջ հավաքած դրամները շրջում է հարուստի առաջ: Համբոն էլ բան
չի ասում, լուռ հեռանում, թաքնվում է դիմացի ծառերի տակ, որ տեսնի, թե մուրաց-
կանն ուր է գնալու:

Երեկոյան, երբ արևն արդեն մայր է մտնում, քամին էլ փոշին է պտտեցնում
փողոցներում, աղքատը վեր է կենում պատի տակից, օրվա հաջող ողորմությունից
ուրախ-ուրախ գնում է իր քողտիկը, Համբոն հետևում է նրան:

Մուրացկանը խրճիթի դռնակը պինդ փակում է, հողե պատի միջից՝ փալաս-
մալասի տակից, երեք կճուճ է հանում: Համբոն, որ դռան ճեղքից էր նայում, մնում
է զարմացած: Մուրացկանը մաղախի միջի փողերը դասդասում է՝ սև փողը գցում է
մի կճուճի մեջ, սպիտակը՝ մյուսի ու նոր բերած ոսկին էլ ծլնգալեն գցում մյուս
կճուճի մեջ ու խոսում է ոսկիների հետ, թե՝ վերցրեք, այսօր, ահա, ձեզ մի նոր ընկեր
եմ բերել: Ժամերով զրուցում է նրանց հետ, համբուրում, շոյում է, ասում.

-Դուք իմ երեխեքն եք, մեծ տառապանքով, արևահարվելով, կարկտի ու անձրևի
տակ մնալով, ցրտահարվելով եմ ձեզ ունեցել,- ասում է,- վաղը ջուր եմ տաքացնե-
լու, որ բոլորիդ լողացնեմ:

102

Երկար մենախոսելուց հետո կճուճները դնում է տեղը, ծածկում, ինքն էլ փալաս-
փուլուսի մեջ, հողե հատակին քնում է:

Մեծահարուստն էլ սպասում է մի քանի ժամ, երբ գիշերվա այն պահն է գալիս,
որ քունը ավելի պինդ ու ինքնամոռաց է դառնում, անգամ շներն ու կատուներն էլ
են քնում, դուրս է գալիս թաքստոցից, դանակով բացում է դռան սողնակը, մտնում,
վերցնում է բոլոր կճուճներն ու հեռանում:

Լիալուսնի լույսի մեջ նրա ստվերը կապույտ-կապույտ էր:
Երբ աղոթարանը բացվում է, մուրացկանը դարձյալ գնում է ողորմություն հա-
վաքելու, երեկոյան վերադառնում է, ցանկանում է բերած դրամները դասդասել,
փալաս-փուլուսները ետ է տալիս, ուզում է կճուճները հանել, մնում է սառած. տես-
նում է այնտեղ ոչինչ չկա: Սկսում է լացել, գլխին խփել, մազերը պոկել, ամբողջ գի-
շերը անցկացնում է աղիողորմ հեծկլտոցով:
Մի շոգ օր էս մուրացկանը շուկայի դռանը, դարձյալ իր տեղը նստած, ողորմու-
թյուն էր հավաքում: Համբոն՝ մեծահարուստը, հենց նրան տեսավ, տառապյալի ու
տանջվածի անքուն գիշերներ անցկացրած մարդու տեսքով, խղճահարվեց: Մանա-
վանդ, որ հեռուներից եկած լրաբերները ավետիս էին հասցրել, որ ճիշտ է, տարվա
այդ ամսին Ֆրանգստանի այդ ճանապարհի վրա թալանվել են քարավաններ, բայց

103

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

այդ քարավանները նրանը չեն եղել. ավետիսը նրան ավելի բարի ու գորովալից էր
դարձրել: Գնաց, մուրացկանին հրավիրեց ճաշարան, նրա համար համադամ խորտիկ-
ներ պատվիրեց, մի աման ճաշ էլ իրեն վերցրեց, դեմ դիմաց նստած՝ սկսեցին ճաշել:

Սակայն աղքատն ինչ անում, չէր անում, ինչքան չարչարվում էր, կերակուրը կո-
կորդով չէր իջնում:

Մուրացկանն ինքն իրեն միտք է անում. «Երևի սա իմ դրամն է, որ կուլ չի գնում:
Կա, չկա՝ էս մարդն է կճուճներս գողացել»: Տեղից ցատկում, մեծահարուստի օձիքից
է կախվում.

-Ախպեր,- ասում է,- իմ դրամները դու ես գողացել, տուր:
-Այ մարդ, այ Աստծու ստեղծած,- ասում է Համբոն,- ես քեզ լավություն եմ անում,
կերակրում, իսկ դու դրա փոխարեն օձիքի՞ցս ես կախվում:
Աղքատը գոռում, աղաղակում է, գլուխը պատերին է խփում, ինքն իր երեսն է
ճանկռոտում, բռունցքի հարվածներով իր քիթ ու բերանից արյուն է հանում և հեծկըլ-
տում է, թե.
-Չէ, իմ դրամները դու ես տարել, որ դու ես տարել:
Այդ պահին արքունի հազարապետության գործակալության պաշտոնյաները
շրջում էին շուկայում և պետական հարկերն էին գանձում: Մոտենում են նրանց՝ տես-
նեն այդ ինչ է պատահել, ժողովուրդն ինչի՞ է հավաքվել: Երբ իմանում են եղելու-
թյունը, երկուսին էլ տանում են արքունիք, թագավորի ողորմածությանը հանձնում:
Թագավորը հարցնում է մուրացկանին, թե. «Ի՞նչ ես ուզում: Ի՞նչն էր քո աղմկելու
պատճառը»: Մուրացկանը խոնարհվում է.
-Թագավորն ապրած կենա, էս մարդը գողացել է իմ դրամները, չի տալիս:
-Մուրացկան, իսկ դու որտեղի՞ց գիտես, որ ինքն է գողացել, չէ՞ որ նա հարգված
մեծահարուստ է, վայել չէ, որ դու նրան այդպիսի մեղադրանք ներկայացնես:
-Թագավորն ապրած կենա, ես չեմ սխալվում, քանի որ առաջներում էլ, երբ ես
իմ դրամով կերակուր էի վերցնում, կոկորդովս ցած չէր իջնում: Այսօր էլ, երբ էս
մեծահարուստը ինձ տարավ շուկայի ճաշարանը՝ կերակրելու, չկարողացա ուտել,
կուլ չգնաց, դրանից էլ հասկացա, որ ինձանից գողացած դրամները նրա մոտ են:
-Թե որ քո դրամները քեզ կուլ չեն գնում,- ասում է թագավորը,- գոնե մտածե՞լ
ես, թե ինչից կլինի, կամ էլ քո ինչի՞ն են պետք, եթե չեն գործածվելու: Թող նա
գործածի, ով բարիք կանի: Դու գնա, մուրացկան, գնա քո ողորմությանն սպասիր,
այդ դրամները այս մարդը ճիշտ կօգտագործի,- ասում է թագավորը, կապած դատը
համարում է ավարտված ու դուրս է գալիս:

104

ՏԱՆ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ

Ժամանակով շատ հարուստ մի մարդ է լինում: Այնքան հարուստ, որ քաղաքի
իշխաններն ու ազատանին երազում էին նրա հետ սեղան նստել: Կարմրագմբեթ,
տաք ջրերի բաղնեպանն ու արքունական պահեստների մառանապետն ախ էին
քաշում, որ երբ նա սպիտակ ջորիները լծած կառքով անցներ փողոցով, գոնե գլխի
շարժումով իրենց բարևեր:

Մեծահարուստը բազմանդամ ընտանիք՝ եղբայրներ և որդիներ ուներ, որոնք
այլևս եկեղեցի չէին հաճախում: Ավագ տղան վաճառական էր, շրջում էր օտար
երկրներ, կյանքն անցկացնում էր շվայտության և ցոփության մեջ: Մի օր ընտանիք
վերադարձավ բորոտված, հիվանդ:

Միջնեկ տղան շուկայում հարկահավաք էր, կուտակած հարստությունը վատ-
նում էր՝ անառակ կանանց հետ գիշերներ լուսացնելով:

Իր մեծ եղբայրը արքունական քարհանքերի կառավարիչն էր ու արհամարանքով
էր վերաբերվում աղքատներին և մուրացկաններին:

Նրա տղաները, եղբայրները, հարսները սկսեցին տանն անընդհատ աղմկել ու
վիճել, իրար չլսել: Աղքատությունը հաղթեց, ցիրուցան եղան, ամեն մեկը մի տեղ
ծառա դարձավ: Մեծահարուստն էլ ամոթից գլուխը վերցրեց, գնաց օտար տեղեր՝
աշխատանք գտնելու:

Մի գյուղում նրան վարձեցին որպես ջրաղացպան, բայց ջրաղացքարերը հա-
կառակ պտտվեցին: Տիրոջը լուր տարան, եկավ, ասաց. «Իմ ջրաղացները մինչև
հիմա ճիշտ էին աշխատում, դու եկար, փչացրիր»: Նրան վռնդեց, քարերը սկսեցին
իրենց շիտակ պտույտը տալ:

Աղքատն այդտեղից գնաց հարևան գյուղը, այգեպան դարձավ. եկավ պտղի
ժամանակը, ամբողջությամբ բերքը թափվեց, ոտնատակ գնաց: Այգու տերը եկավ,
ասաց. «Դու էս ի՞նչ մարդ ես, ոտդ կոտրվեր, չգայիր, տունս քանդեցիր»: Առանց
վարձ տալու դուրս արեց:

Աշունն էլ եկավ, արդեն պաղ քամիներ էին փչում, ծառերից տերևներ թռցնում:
Ուր գնում էր, նրան չէին վարձում: Գիտեին ջրաղացքարերի թարս պտտվելը, պտղի
ոտնատակ գնալը: Գործատերերը խուսափում էին նրանից:

Շատ քաղաքներ ու ավաններ շրջեց. աշնան պաղն արդեն ջրափոսեր էր սառ-
ցապատում:

Մի գյուղում՝ դռան առաջ, քարին նստած ծերունու տեսավ, ընկավ ոտքերը, ասաց.
«Հայրիկ, այս ձմեռ փորհացի վերցրու ինձ, պաղ անձրևներն ու ցրտերն արդեն սկսվել
են, այլևս չեմ կարող օտար երկրներ գնալ»: Ծերունին ընդունեց նրան, ասաց. «Իմ տա-
վարը խնամիր, պահիր մինչև Զատիկ, քեզ դրամ էլ կտամ, դու մեղք ես, տեսնում եմ
շատ մեղք, հալածված ես»:

105

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Երեք ամիս այդ տան տավարն էր պահում, ծերունին գոհ էր: Մտան Մեծ պասը:
Հալևորը մի գայլխեղդ, լավ քած ուներ՝ պիտի ցնկներ: Նրան ասաց. «Գիշերը հան-
կարծ չքնես, նայիր շանը՝ ցնկնելու ժամանակ լակոտները չխեղդվեն»:

Չափազանց զգույշ էր, բայց լարվածությունից հանկարծ քունը տարավ, արթնա-
ցավ, տեսավ քածը ցնկնել է, մի ծերունի էլ կողքին, նոր ծնված լակոտին շան պտուկ-
ներին է դրել, կերակրում է: Սարսափած մտածում է, թե էս հալևորն իր տանտերն
է, քնով ընկնելու համար իրեն դուրս կանի: Մոտեցավ՝ տանտերը չէր: Հարցրեց նրա
ով լինելը:

Ասաց. «Դժվար է ինձ ճանաչելը, ասեմ էլ, չես ճանաչի: Եթե չգայի, հաստատ
իմացիր՝ քածը սատկելու էր, և դու կհայտնվեիր փողոցում: Ասաց.

-Ես այս ընտանիքի տավարը, ունեցվածքը, ամենայն բանը՝ ինչը որ փորձության
ենթարկվի, հասնում, փրկում եմ: Ես այս տան պահապան հրեշտակն եմ:

Մարդը միանգամից ծնկի իջավ ծերունու առաջ, արցունքն աչքերին պատմեց
իր գլխով անցած պատմությունը: Նրա ձեռքերը համբուրեց, խնդրեց, աղաչեց, ասաց.
«Ժամանակին իմ ընտանիքն էլ է ունեցել տան պահապան հրեշտակ: Խռովել, մեզանից
գնացել է, եթե գիտես նրա տեղը, ասա, գնամ, բերեմ. գերդաստանս կոտորակվել,
ցիրուցան է եղել աշխարհով մեկ, փրկեմ երբեմնի իմ արժանապատվությունը,
սփոփվեմ այս տառապանքից»: Ծերունին ասաց. «Այո, գիտեմ նրա տեղը. պիտի
գնաս Արագած լեռը, քարանձավներից մեկում կգտնես նրան: Խռոված է ձեզանից
և վերադառնում է դարերի խորքը, արդեն նրա վրա մի թիզ փոշի է նստել: Գնա
փորձիր, որդի, ծունկ իջիր, մազերդ փետիր, մաքրիր թիզ փոշին, աղաչանք արա:
Ինչքան որ ինքը զայրանա դու խնդրիր: Ինչ էլ տա, հանկարծ չասես՝ քիչ է, վերցրու,
վերադարձիր»:

Լույսը բացվեց, տանտերը եկավ գոմը, տեսավ՝ քածը ցնկնել է, շատ ուրախացավ:
Գրպանից դրամ հանեց, տվեց աղքատին:

Մարդը հավաքեց իր լաթերը, ծերունուն ասաց. «Հայրիկ, քեզանից շնորհակալ
եմ, ես պիտի հեռանամ»: Ծերունին խորհուրդ տվեց՝ Զատիկից հետո գնալ, նա
չհամաձայնվեց: Խուրջինը հաց դրեց ու ճանապարհվեց դեպի Արագած: Օրեր ու
շաբաթներ անցան, հասավ լեռանը: Իջավ ձորերը, քարանձավից քարանձավ անցավ:
Արդեն մթնում էր, մտավ մի անձավ ու տեսավ իր տան պահապան հրեշտակին՝

106

քուրքի մեջ փաթաթված-պառկած, մի թիզ փոշի էլ վրան: Սկսեց մաքրել, նրա ան-
զգույշ շարժումներից հրեշտակն արթնացավ: Բարկացավ, ասաց. «Դե կորիր, լիրբ,
հազիվ էի ձեզանից փախել, պրծել, դարձյալ գտար: Հազարավոր տարիներ շարու-
նակ ուղեկցել եմ ձեր տոհմին, սերնդեսերունդ փոխանցվել ու պահապանն եմ եղել
ձեր ունեցվածքին, ձեր ընտանիքին, փշուր-փշուր կեցություն եմ ստեղծել եղածների
և հաջորդների համար: Ժամանակների մեջ ձերոնցից ով անապատ, ծով է կտրել,
նրանց հետ եմ եղել, ով սուր է բռնել ու սրից ընկել, նրանց հետ մեռել ու հառնել եմ:
Ես դարերով ընտանիք եմ առաջնորդել ու շինել, որ ձեզանով հայրենիք ստեղծվի,
ամուր երկրի հիմք լինեք: Իսկ դուք, գոնե մի անգամ, հարցրեցի՞ք ձեզ, թե ով եք դուք,
որ ավերում եք, իրավունք ունե՞ք դարերի խորքից ճանապարհ բռնած ընտանիքը
քանդելու: Ընտանիքը հայրենիք է: Դուք, ի՞նչ է, միայն ձեզանո՞վ եք, որ դուք էլ
քանդում եք: Պղծում եք, անառակ եք, աղքատին արհամարհում եք, անհավատ եք,
հեշտասեր, ցոփության մունետիկներ եք: Ձեզանից հրաժարվում և վերադառնում
եմ ժամանակի խորքը՝ որտեղից եկել եմ: Ահա, ինձ վրա իջած փոշին կխտանա, նրա
հետ ես էլ քար կդառնամ ու կվերադառնամ սկիզբը՝ մեկ ուրիշ ընտանիք բերելու»:

Ասաց. «Պապի, վերևն Աստված, ներքևը՝ դու, չեմ թողնի, իմ նախնիների սիրուն
պիտի գաս, գնանք, արդեն վերջը հասել է: Խոստանում եմ, որ չենք վիճի, չենք հայ-
հոյի, չենք աղմկի, մեր տոհմի ու ընտանիքի արժանապատվությունը կպահենք:
Խղճա մեզ, կոտորվում ենք»:

Ծերունին ասաց. «Լավ, որ խոստանում ես, առ էս երկու ընկույզը, դու գնա,
ես կգամ»:

Նա վերցրեց ընկույզները, ուրախացած վերադարձի ճամփան բռնեց: Դարձյալ
օրեր ու շաբաթներ անցան և, երբ անցնում էր մի գյուղի մոտով, տեսավ երկու տղեկ-
ներ՝ գետից մի կարմիր քար են հանել, ամեն մեկն ուզում է ինքը վերցնի, չեն համա-
ձայնվում, վիճում և կռվում են: Երեխաներին մոտ կանչեց, քարի դիմաց՝ ամեն
մեկին մի ընկույզ տվեց, տղաները հանդարտվեցին, ուրախացած գնացին: Ինքն էլ
քարը գրպանը դրեց, շարունակեց ճամփան:

Եկավ, տուն հասավ, տեսավ՝ մեծ ու փոքր մթան մեջ են նստել, անգամ ճրագ
չունեն: Քարը հանեց, դրեց լուսամուտի գոգին, ճրագի պես լույս տվեց, զվարթու-
թյամբ լցվեց տունը: Մարդ ուղարկեց քաղաքի չորս դին՝ անկյալանոցներից, գոդենոց-
ներից, եկեղեցու բակի և շուկայի հրապարակի մուրացկանության տեղերց, կավատ
ու աստղագուշակ դարձած եղբայրներին, տղաներին, հարսներին՝ բոկոտն ու հագնը-
ված, մաքուր ու անլվա, կուշտ ու քաղցածին կանչեն: Գերդաստանով նստեցին լույս
տվող կարմիր քարի առաջ, ու ինքը պատմեց իր և տան պահապան հրեշտակի մա-
սին, թե ինչ հանդիմանություններ ու պատվիրաններ է ստացել:

Քանի որ հավաքվածներն այդքան տարիներ թափառականներ, մուրացիկներ ու
մերժվածներ էին եղել, ամեն մի խրատ միանգամից էին հասկանում և ընդունում:

Ասացին. «Տոհմի ավագը դու ես, ինչ էլ ասես, կհնազանդվենք, առաջնորդիր մեզ»:
Այդ նույն գիշերը քաղաքի մոտով մի վաճառական էր անցնում, մթան հետ ար-
դեն փակվել էին քաղաքի դարպասները, որոշեց մինչև առավոտ բաց դաշտում

107

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

սպասել: Քարավանապետերը ուղտերին պառկեցրին, ծառաները վրաններ խփե-
ցին: Արևելքի դեմ երեկոյան աղոթքն արեցին, հացը կերան: Վաճառականը ճա-
նապարհի հոգնությունը թոթափելու համար լիալուսին գիշերին խոտերի մեջ էր
շրջում, հեռվից քաղաքի կրակներին էր նայում և թախծում: Աստղերի բոցկլտոցն
էլ ավելի տխրեցրեց նրան: Տներից մեկի պատուհաններին մի բոց նկատեց, որ
բոլորից պայծառ էր: Լույսը բացվեց, ասաց. «Ես պիտի գնամ էս տունը, տեսնեմ՝ այդ
ի՞նչ լույս էր»: Օգնականները, աներորդին, ծառաները խորհուրդ տվեցին չգնալ,
օտար քաղաք է, օտար մարդիկ են: Չլսեց: Գնաց, տեսավ՝ մի աղքատ, դատարկ
տուն է, ոչինչ չկա, չորս պատերն են, ու մի կարմիր քար պատուհանի գոգին լույս է
տալիս:

Հարցրեց. «Էս քարը չե՞ք ծախի, ես վաճառական եմ, լավ գին կտամ»: Ասացին.
«Չէ, ճրագի տեղ ենք բանեցնում»:

Ասաց. «Այնքան կվճարեմ, որ ոչ միայն ճրագ, այլ տուն, կահ-կարասի էլ կառնեք,
-ասաց,- հազար կտամ»: Ասացին՝ չէ:

Տանտերերը գինը հազարից հացրին հինգ հազարի: Քարը տվեցին, դրամը
ստացան:

Վաճառականը աշխարհներ տեսած, փորձված ու խորամանկ մարդ էր: Տան-
տիրոջն ասաց. «Լավ մարդ ես երևում, եկ ես ու դու եղբայրանանք, պայման դնենք․
ես շուտ մեռա, իմ ունեցվածքը քեզ, դու մեռար, քոնը՝ ինձ: Համաձայնում են, եղբայրա-
կան ճաշկերույթ են անում: Վաճառականը վերցնում է կարմիր քարն ու գնում:

Էս մարդն էլ հինգ հազար դրամի ապրանք առավ, լցրեց տուն-տեղը, քիչ-քիչ
հասարակության մեջ դիրքը, պատիվը ետ բերեց:

Վաճառականն էլ անապատից անապատ, երկրից երկիր կտրեց, երկու տարի
անցավ, լույս տվող քարը վաթսուն հազար դրամով ծախեց: Վերադարձի ճանապար-
հին մտածեց՝ էն մարդուն հյուր գնա: Այդպես էլ արեց: Ընտանիքի բոլոր անդամներին
նվերներ տվեց: Հանդիպման առթիվ բարեկամական ճաշկերույթի սեղան բացեցին:

Վաճառականը թե. «Այ ախպեր, անգամ չհարցրիր՝ քո տված էն քարը քանիսո՞վ
եմ ծախել»: Քանի որ նա աշխարհներ տեսած, փորձ ունեցող խորամանկ մարդ էր,
մտածում էր՝ եթե ասի վաթսուն հազարով է ծախել, տանտիրոջ սիրտը կպայթի,
նրա ունեցվածքը կմնա իրեն: Հենց այդ նպատակով էլ եկել էր:

Տանտերն ասաց. «Այ մարդ Աստծո, ես այդ քարը երկու ընկույզով էի առել»: Վա-
ճառականը երկու ձեռքով գլուխը բռնեց. «Վաթսուն հազարի ապրանքն էլ երկու ըն-
կույզով առնե՞ն»,- ասաց, ու սիրտը ճաքեց, մեռավ:

Տանտերն էլ, ինչպես որ պայմանավորվել էին, գնաց քաղաքից դուրս, որտեղ որ
վաճառականի վրաններն էին խփված, նրա ունեցվածքը բարձեց ուղտերին, բերեց
տուն, էլ ավելի հարստացավ ու բարգավաճեց:

Իսկ նրա ընտանիքը՝ եղբայրները, որդիները, հարսները խոհեմ ու ժուժկալ կյան-
քով սկսեցին ապրել:

108



ՊՈԵԶԻԱ

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Բանաստեղծ

ԳՈՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ

***
...Բառերիս տունը
անտանելի ցուրտ էր...
Տողատակերս լցված էին
միևնույն ճշմարտությամբ...
...Օրը չկետադրված
ընդվզման էր նման,
ուր միջապրումային
տարածությունները
վանկարկում էին
չգրված բառերի
խիզախությունը...
Ես կորցրել էի
ձեռքսեղմումներն զգալու
ունակությունս...
...Բառերիս տունը
անտանելի ցուրտ էր...
Մորթված լռության վրա
խիղճը խարխափում էր...

110

***

Դեռ ձյուն չի եկել...
Քաղաքը նման է խոնավ մետաղադրամի,
Որն ուզում ես փողոցից վերցնել ու տուն բերել…
Տաքացնել մի քիչ, մի քիչ փայլեցնել,
Հետո թողնել գրասեղանին`
Մի անավարտ բանաստեղծության կողքին,
Որ գիշերը գոնե սիրես մի քիչ,
Հարցուփորձ անես այս ուշացող ձմռանից,
Ուշացող երջանկությունից,
Ուշացող խղճից…
…Դեռ ձյուն չի եկել
Բայց ամեն ինչ սառել է անտանելի,
Կարգին...
Իսկ մութը նման է աներես կատվի՝
ուր որ տանես, մեկ է` կգա, կգտնի,
Բռնես` կմլավեն բոլոր աստղերը,
Շոյես` քեզ անվերջ կհետապնդի,
Մի կողմ հրես` միանգամից կարթնանա գիշերը...
Դեռ ձյուն չի եկել...
Մարդիկ մոռանում են իրար կարոտել,
Ու ճամփան երկարում է...
Մոռանում են մթան մեջ մի քիչ բողբոջել,
Ու գիշերը մերկանում է...
Դեռ ձյուն չի եկել...
Արևը կտրել է երկար մազերը,
Ու նրան տնից դուրս են վռնդել,
Լուսինը երկարացրել է դեղին թարթիչները
Ու սկսել շների հետ սիրաբանվել...
…Դեռ ձյուն չի եկել…
Գրկեմ քաղաքն այս, տանեմ ձմռան մոտ՝
Թող մարդիկ առնեն կարոտի հոտն ու
Փաթիլ-փաթիլ իջնեն խղճի ուսերին…

111

ՊՈԵԶԻԱ ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

***

Աշուն,
Տխրությունս դարձրիր վավերական`
մինչ ձյունն առաջին...
Սպասումներս կապեցիր քամու
Շորորան կոնքին
Ու խշխշացնելով թռցրի՜ր-տարար…
Որ քեզանից բացի ոչ ոք չիմանա,
Թե երբ են տողերս ծաղկելու կրկին…
…Չչհասցրեցի սանրել թաց գանգուրներդ,
Գլուխս չդրեցի անձրևներիդ կրծքին…
Միայն, երբ բացեցի բոլոր ճամպրուկներդ
Տեսա` ոչինչ չկա ինձ համար կարգին…

Աշուն, երջանկությունս վավերական չէ
Արդեն ե՜րբվանից…
Ու թե ես մի օր քամահար բախտիս
հին պատուհանից քեզ սիրահետեմ`
Չհավատա՜ս ինձ…

***

Ես անհույս բառերի հոգնությունը խցկում եմ
մխիթարության գրպանները դատարկ,
որ վաղը հմուտ գրպանահատի պես
գողանամ ասելիքս,
որ ամեն օր հավաքել եմ ձեր հայացքներից…

…Հիմա դատարկում եմ գոյության տարածքի
անհնարինությունը
բոլոր լայնախոհ մտքերիս վրա,
որ վաղը հավատավորի անկեղծությամբ
կարդամ ձեր աչքերի
մաշված կարեկցանքը`
իբրև մի նոր ստիխ,
որն ինձ համար երեկ հատուցումն էր ձեր,
այսօր` ձեր չստացված կյանքի
մասնաբաժինն իմ…

112

***

Մի օր արտերում
քամիներն ինձ կթաղեն
իրենց փեշերի տակ,
ու ոչ ոք այդպես էլ
տեղս չի գտնի...
…Իրիկնամուտին,
երբ էլ ծռծռան սերեր
չեմ պատմի
ծղրիդների երգին,
խաշխաշների կարմիր
լռության միջով
կսահեմ մինչև սարսուռը հողի,
ու նա ինձանից… կմայրանա...
...Մի օր լուսաբացին,
երբ թռչունները
կկտցեն երկնքից
փշրանքն արևի,
կիմանաք, որ ես
հաշտվել եմ լռին
այն մոլորման հետ,
որ հողն անունով իմ կոչեց
գիշերը ծնված
սալքարին...

***

Ես լռության թելերով
ասեղնագործեցի
փողոցների դատարկն ու
գցեցի ուսերին
մթնող քաղաքի...
...Կայարաններում իմ կարոտների
սպասումները ոտաբոբիկ են
վազվզում հիմա...
...Ի՜նչ ծանր է լինել այն բախտավորը,
ում համար վաղու՜ց
չեն մաքսազերծում աշուններ հմա...

113

ՊՈԵԶԻԱ ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

***
Աշունը այս ծեր քաղաքի վրա
իմ տանուլ տված երջանկությունն է
բառ առ բառ թերթում…
Ես վախենում եմ,
որ նրա դեղնած բառարաններից
բոլոր ճըռճըռան բառերը նորից
կգան, կշարվեն ծառերի վրա,
ու ես չեմ գտնի
հոմանիշները հուսալքության,
որ գամ, մի կարգին ձեզ բացատրեմ…
…Աշունը այս ծեր քաղաքի վրա
իմ տանուլ տված ջահելությունն է
Բառ առ բառ լռում…
…Ու չկա մեկը,
ում համար արժե գոնե մեկ անգամ
վեհորեն մեռնել
մինչ ձմեռնամուտ...

114

***

Մի օր, մի ցուրտ օր,
երբ քաղաքը մոռացել էր
գարունն ինձ պատմել,
հանկարծ կորցրեցի
իմ ծուռուծռտիկ ջահելությունը…
…Մի օր, երբ գտա,
տեսա` զուգվել էր
մարմնիս ու հոգուս
այնքա՜ն ներդաշնակ
տարաձայնությամբ…
Բայց… հաշտվեցի…
…Հիմա, երբ արդեն
երկինք եմ տանում
մահերն իմ զարդած
հասունությունս,
բալենիների
կարկաչի միջից
լսում եմ`
ոնց է վրաս ծիծաղում
ջահելությունը
իմ ծուռուծռտիկ…

***

Սպասումներիս խեժերը փայլուն
հոսեցին քաղաքի ճաքճքած մաշկով`
նրա խիղճն` ի վար…
Հետո սառեցին, քարացան կաթ-կաթ
հին խոստումների էջերի վրա,
Ուր բառը չկար …
…Ես չէի մոռացել հավատս խազել
Անսեր քաղաքի ափերին հալվող
սառույցի վրա…
Չէի մոռացել ցավը տարազել,
որ դիմավորեմ երջանկությանը`
մեռնելուց առաջ …

115

ՊՈԵԶԻԱ ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

***
Լուսինն իմ կորցրած հին արահետի
դեղնավուն աչքն է.
փակեմ,
Որ հանկարծ ճամփան չստի`
Թե գիշերվա մեջ մեռնող այս կինը
Սխալներ չունի…

***
Մենք կապում ենք հրաժեշտի
ճամպրուկները մաշված
Ու նայում ծովերի մոխրացող կապույտին…
Աշնան նավերը հեռանում են հանդարտ
Տանելով խռովքը ձեռքսեղմումների…
…Ոչ ոք չգիտե, թե մեր ստեղներին
Ե՞րբ են իջնելու հանդիպման մատները,
Ե՞րբ է քամին սվսվալու գիշերվա ականջին
Չգրված երջանկության հին սոնատները…

116

***

Որոշեցի ապրել...
Ու բոլոր պատերին
Մատներով կավճե
Նկարեցի կամքս...

...Իմ հետմահու շքանշանը
տվեցին որդուս,
ով իմ մաշկը հագել
դեռ համառորեն
պատեր կոտրելու
կամքն է վերծանում...

***

Աչքերիս մեջ մաղեցի ձեր հայացքները…
Ինձ մնաց հիացքների
հատիկները խոշոր…
Ծոցս լցրեցի ու… Խշխշացի
օրերում տկլոր…

…Մի օր, երբ թոշնեն հուշերը աշնան,
Ու նահանջը դառնա անխուսափելի,
Ծոցիցս կհանեմ հիացքներ խշխշան,
Շաղ կտամ ձմռան իմ ճամփաներին…

***

Տխրությունը եկել, թաթերը լուռ դրել,
Անձրև է մլավում այս քաղաքի դեմքին...
Մեկն ինչ-որ գիշերով կարոտներս փախցրել,
Սայթաքել է բախտի սառած տանիքներին...

…Ո՞վ է այս քաղաքի հոգնած մտքով անցել,
Որ մոռացել է իմ երազները գույն-գույն...
Ո՞վ է նրա կրծքին բախտն իր հեկեկացել,
Որ կարկամել է ինձ` բառերի մեջ տմույն...

117

ՊՈԵԶԻԱ ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

***
Երկնքի կտուցից ամեն օր` հատ-հատ,
առավոտները պոկվում են, ընկնում
ուսերիս վրա…
…Բայց ես ծերանում եմ այն փողոցներին,
ուր մարդիկ վաղու՜ց մոռացել են ծաղկել
բառերից առաջ…
…Չեմ հիշում` քաղաքն այս
երբվանի՜ց արդեն
սիրո փշրանքներ շաղ չի տալիս
օրվա տանիքների վրա…

118

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Բանաստեղծ

ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՆԱ ՉՀԱՍՑՐԵՑ
ԱՅՐԵԼ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ
ԼՔԵԼՈՒՑ ԱՌԱՋ

«Ես և ինձ նմաններն
արեցինք ամեն ինչ, որ այս հողը
դառնա անիծվածների մոլորակ՝
ի հեճուկս այն
դրախտավայր դարձնողների:
Իմ աչքերն այն ամենաապահով
թաքստոցներն են,
որոնց նայելիս չկարողացան տեսնել
մեջս բնավորված անթիվ հրեշներին,
ավելի սարսափելին՝
օգնեցին կրել երբեմն
դիմակ հրեշտակի:
Լռությունս իմաստություն համարվեց,
սնամեջ հոխորտանքս՝
անօրինակ քաջություն…

119

ՊՈԵԶԻԱ ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Լեզուն ամենակործան է,
սակայն նաև ամենափրկիչ,
որ կարող է բարբաջել՝
ցուցադրելով հոգուդ արտացոլանքի
լրիվ հակառակը…
Ինձ հավատացին բոլորը,
ինձնից բացի:
Հավատացին ծնողներս,
երբ անարժան զավակ էի,
հավատացին զավակներս,
երբ անարժան ծնող էի…
Հանրության մեջ անդադար
երկպագում էի Լույսը,
որպեսզի թաքցնեմ ներսիս խավարը:
Ես չսիրեցի ոչ ոքի,
սակայն մշտապես խոսում էի
սիրո և հավատարմության մասին,
կեղծեցի նույնիսկ
ուրախությունն ու հրճվանքը,
նույնիսկ չվայելեցի

120

հաճույքն ատելության,
քանզի ինձնից բացի
չկարողացա ատել ոչ ոքի:
Ես ատում եմ միայն հայելիները,
որոնց նայելիս
հրեշավոր աղավաղված եմ
տեսնում դիմապատկերս:
Ես ինձ հետ վերցնում եմ միայն
մանկությանս լուսանկարները,
երբ իրական դեմք ունեի,
աչքերս օժտված էին
մաքուր տեսողությամբ
և չէի վախենում հայելիներից:
Չեմ կարծում, որ դրանք
կփրկեն ինձ ուրիշ մոլորակում:
Երևի ինձ տանում են,
որպեսզի Երկիր մոլորակում
մնան միայն «սովորական» մարդիկ:
Ես պատրաստ եմ նայել
Դատավորի աչքերին,
ես պատրաստ եմ
դաժան դատարանի»:
Երբ ավարտեցի կարդալը,
գիշեր էր անթափանց:
Սթափվեցի կուրացնող լույսից,
իմ դեմ կանգնած էր
տարօրինակ դեմքով մի այլմոլորակային,
որը հետո էր իմացել
չայրված նամակի մասին,
ես նույնպես չայրեցի,
ու նա տարավ նամակը:
-Բոլորին ենք տանելու,
պահելու ենք խիտ վանդակներով
մի անթափանց ճամբարում,
սարսափելի են հոգով
այլակերպված վիրուսակիրները,-
ասաց նա և անհետացավ:
Հաջորդ առավոտյան
արևի շողերն ավելի փափուկ
հպվեցին իմ դեմքին…

121

ՊՈԵԶԻԱ ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

***

Արևածագի ցողոտ լույսը
սահում է ծառերի
ամոթխած լռության երակներով,
արթնացնում գիշերային թմբիրից
և դառնում սոսափյուն տերևներին…
Ճնճղուկները դասական երաժշտության
վարպետության դասեր են անցկացնում
հաշվենկատ հայացքներով
ագռավների համար,
դիրիժորը փայտփորիկն է:
Գույները շնչում են անմեղ թարմությամբ,
անհերքելի վստահությամբ,
բայց ես փնտրում եմ գույնը բացակա՝
թաքնված լույսի և երաժշտության
մշուշոտ միջակայքում,
տեսնում եմ վերադարձի հետագիծը
հղացման շնչառության:
Հեռավորության չափն արժեզրկվում է
բացակայության կարծրության առջև,
որը հրաժարվում է
խուլ անդրդվելիությունից,
դառնում փափուկ,
ինչպես սպասման սպունգը:
Երկփեղկվում է ձայների մեղեդին՝
ճանապարհ տալով ՔՈ շշունջներին,
լուսաբացի դեղին պաստառին
ուրվագծվում է ՔՈ ժպիտը՝
վերադարձնելով գույնը բացակա,
տեսողությունս իրական,
արթնացնում լսողությունս շրջակայքում
նիրհած ձայները…
Արևածագի ցողոտ լույսը
պահում եմ իմ աչքերում,
որ կիզիչ արևից չցնդի
վերադարձի պատրանքը:

122

***

Ես ծածկում եմ
լռության մերկությունը
լուսաշիթերով
«չարդարացված» կարոտի,
որն արհամարում է
փոխադարձ լույսի
չճառագելու համառությունը,
բեղմնավորվում է
իր ներսի պայծառությունից
ու բազմանում ինքնաբերաբար:
Ես աղոթում եմ,
որ լռությունը մնա անդրդվելի,
չխաթարվի հուսաշերտերի
կանոնավոր դասավորությունը
նույնիսկ բազմանալու պահին,
մնա անբռնազբոս ու մերկ,
մերկ, ինչպես բառերը, ծնված
լուսաբացի օրհնությամբ:

***

Ալիքների հետ դեռ ափ չնետված
ծովերի անթիվ խեցիների մեջ
ձվադրել են իմ կարոտները…
Երբ ափ են նետվում և երկրաբնակ
ջրահարսերի թուխ, արևաբույր
մաշկին են հպվում,կենսահղանում,
ծնվում են հույսի ու երանության,
անափ հրճվանքի դեղձանիկները
բոլոր ծովերի, որոնց ափերի
տաք ավազների թյուր ամրությունն են
հերքում ինքնաբավ իմ խեցիները…
Պատուհանիս տակ երգում են արդեն
նրբաթև փոքրիկ դեղձանիկները…
Աչքերս եմ փակում ու վայելում եմ
ջրահարսերի լուռ գգվանքները:

123

ՊՈԵԶԻԱ ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

***

Ձայներ եմ փնտրում
գիշերվա պաղ լռության ժխորում,
լարում եմ զգոնությունն ունկերիս,
օժտում համառությամբ թռիչքի,
որ ջնջվեն սահմաններն
աններելի հուշանիրհի…
Լռությունը հանդարտվում է,
լցվում ջերմությամբ կարոտի,
լսում եմ ձայնդ, մայր.
-Քիչ ես քնում, որդիս:
-Քնելու ժամանակ դեռ շատ կունենամ,
հիմա ապրելու ժամանակն է,-
տալիս եմ նույն պատասխանը
և դարձյալ վայելում
երանությունը
Քո ներողամիտ ժպիտի:

***

Իմ կյանքն անիմաստ վազք է
հղացման ստվերի ետևից.
ստվերներ բազում, բազմագույն,
որոնցից քչերն են լցվում
ավիշով բազմագույն լույսի,
հետո փայլում են հեռվում,
ցուցանում հետագիծ մի պայծառ,
որով իմ վազքն անդադրում
փոխվում է թեթև թռիչքի...
Կորչում են ստվերները բոլոր՝
տեղները զիջելով մեկին,
որը մեղեդի է դառնում,
դառնում է կարոտի բանալի,
հետո նորից են հայտնվում
դադարին խելագար վազքի…
Իմ կայքն անիմաստ վազք ՝
հղացման ստվերի ետևից,
որ հսկում կարոտիս ուղին,
թռիչքի մեկնարկն է տալիս:

124

***

Ես համբուրում եմ
լռության խոնավ աչքերը
և սպասման անդունդը լցնում
մոխիրն այրվող տագնապների,
դու քայլում ես մոխրի
կարծրացող կեղևի վրայով,
և քո ոտնահետքերին
ծաղիկներ են աճում
ակնթարթորեն,
որոնց բույրն զգում եմ հեռվից…
Ես քեզ ընդառաջ չեմ քայլում,
որպեսզի չնվազի
ծաղիկների քանակը:
Ես համբուրում եմ
Ճակատագրի աչքերը,
և ավելի բարեհաճ է դառնում
Նրա հայացքը:
Իսկ քո ետևից
մանուկներ են քայլում՝
հրեշտակի թևերով,
և վայելում ծաղիկների բույրերը:
Նրանք նույնպես
մի օր կհամբուրեն
Ճակատագրի աչքերը…

125

ՊՈԵԶԻԱ ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

***

Երբ հպվում եմ հիշողության
թափանցիկ ու նուրբ թաղանթին,
քո պատկերն է ուրվագծվում,
հետո վերընձյուղվում են գույները,
լցվում լույսերով բաբախուն,
ես մեկնում եմ ձեռքս,
քո աչքերից ճառագում է
կարոտը զսպանակված,
դու բռնում ես ձեռքս և ինձ տանում
թաղանթից ներս…
Մենք քո սենյակում ենք,
դու փակում ես վարագույրը,
որպեսզի պատուհանից դուրս չնայենք՝
մնալով պատրանքի և իրականության
երանելի սահմանագծին:
Ծաղկամանում դեռ թարմ են
իմ բերած մեխակները
(քանի՜ տարի է անցել):
Գիշերը խանդով է նայում
մեր չհոգնող մարմիններին,
և հրճվանքի կայծոռիկներ են
լցվում մեր շուրջբոլորը…
Թվում է՝ անորոշ ժամանակով
հապաղում է լուսաբացը՝
հմայված մեզնից ճառագող
լույսի ջերմությամբ:
- Դու իմ գիշերն ես,
ես՝ քո լուսաբացը,- ասում ես դու
ու համբույրով փակում
հիշողության ճեղքված թաղանթը:

126

***

Երբ ավազի վրա
կարոտի խոսքեր գրեցիր,
ծովի ալիքները հապաղեցին մի պահ,
հետո եկան ու չհասան քո գրածին,
բառերը կլանեց արևը
և ֆիքսեց հորիզոնին,
ապա ալիքներն իրենց շուրթերին
տարան գրվածը՝
ձկների հոգին ջերմացնելու:
Երբ քեզնից հեռու
քայլում էի զբոսայգում,
մի տաք քամի հպվեց դեմքիս,
ես նայեցի հորիզոնին,
կարդացի ու անհետացավ գրվածը:
Լսեցի քո ձայնը.
- Միայն դու կարդացիր…
Հետո թռչունները հնչեցրին
Գաղտնակարոտի մեղեդին:
Փակեցի աչքերս
և տեսա ձկների խայտաշարժը,
նրանց զուգահրճվանքը:
- Օտար կարոտներ չկան,-
խմբաձայն բարբառեցին ճայերը՝
մերձեցման ճիչերով:
- Աչքերս չեմ բացելու
մինչև ՔՈ վերադարձը:

127

ՊՈԵԶԻԱ ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

***
Ես լսում եմ կրկին
մեր միջև այրված կամուրջների
նույնաձայն հառաչանքը,
տեսնում եմ բոցերը կուրացնող,
որոնք փորձարկում էին
մեր զգացմուքների կարծրությունը,
զգում եմ բույրը
մեր հուշերի այրվող ծաղիկների,
լսում եմ մեղեդին
լռությունը հերքող
դողացող մեր շշունջների,
որոնք մնացին երկնքում,
որպեսզի անաղարտ պահեն
վերադարձի հետագիծը…
Ես տեսնում եմ
մեր միջև ձգվող նոր կամուրջների
գունեղ ուրվագծերը,
որոնք ժխտում են
զորությունը հրդեհների…

128



ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Արձակագիր

ՈՒՐԻՇ ՏԵՂ

«Ինչպես նկարիչը, որին անհրաժեշտ են գույն ու ներկ, այնպես էլ ես կա-
րիք ունեմ իրական դեպքերի ու հասարակական իրադարձությունների, որ-
պեսզի համապատասխան մթնոլորտ ու կերպարներ ստեղծեմ: Այն, ինչից
ծնվում է իրականությունը` խոսքեր, հանդիպումներ, դեպքեր, մարդիկ, իմ
աշխատանքային գործիքն է դառնում: Իրականությունն իմ ստեղծագործու-
թյունների հիմքն է, բայց սիրում եմ միջամտել, կամ ցույց տալ, թե որքան
ժամանակավոր ու անարժեք են միաչափ մարդու1 սահմանափակ և ցավալի
ցանկությունները, հեղափոխական լոզունգները, պատճենահանված անձանց
վախերն ու մտահոգությունները: Քաղաքականությունը, գաղափարախոսու-
թյունները, նյութի ինքնատիպությունն ու բացարձակ ճշմարտությունը, հա-
սարակական նորմերն ու ամենօրյա իրադարձությունները, պատերազմը, հե-
ղափոխությունը, պատվիրաններն ու խրատները, բոլորն էլ աղմուկ են` առ
ոչինչ: Բոլոր այդ տեսանելի երևույթները ձևավորվում են մեծ աշխարհի
սրտում, և դա նախասկզբնական պատկերների ու իրողությունների աշ-
խարհ է, հավերժական գաղափարների վերժամանակյա աշխարհ: Ասեմ ավելի
պարզ: Սիրո, գեղեցկության կամ բարության գաղափարը բացարձակ ու
նախասկզբնական պատվիրան է: Հարատև է: Մահվանը, աստվածային ճըշ-
մարտությանը, լինելությանը, գոյությանը, կեցությանը վերաբերող հարցերը,
1. Ըստ փիլիսոփա, սոցիոլոգ, քաղաքական տեսաբան Հերբերտ Մարկուզեի` ինքնուրույն
դատողության ունակությունից զուրկ մարդ:

130

չգոյության ու չլինելու, կյանքի իմաստի մասին հարցերը, այդ բոլորն էլ եղել
են ի սկզբանե և հավերժական են: Ո՞րն է Էդիպուսի և Համլետի կամ մյուս
նշանավոր ստեղծագործությունների հարատևության գաղտնիքը: Նա-
խասկզբնական հարցեր` վերերկրային կառուցվածքով: Քաղաքական գրա-
կանությունը ժամանակավոր է: Մնայուն չէ: Սոցիալական խնդիրներն ան-
ցողիկ են: Կարճ ասած, ես սիրում եմ հասարակական կյանքի ձևվածքների
և իրական դրսևորումների շերտերում փիլիսոփայական հարցադրումներ
առաջադրել, բայց զգուշորեն ու քողարկված: Նմանատիպ գրականության
լավագույն նմուշը Չեխովի գրականությունն է: Նրա պատմվածքները լի են
կյանքով, մարդկային ողբերգությամբ ու սարկազմով»2:

Մի գիշերում, հնարավոր է նշել նույնիսկ ստույգ ամսաթիվը, ժամն ու րոպեն՝
ուրբաթ, 13773 թվական, մեհր ամսվա 17, կեսգիշերն անց 11 րոպե, Էմիր Ալիի
(ասենք`«իքս» Էմիր Ալիի) խաղաղ ու անվրդով կյանքը գլխիվայր շրջվեց անհայտ`
կարելի է ասել ինչ-որ առեղծվածային ֆիզիկական ախտի` անընդհատ հորանջի ու
սրտխառնոցի կամ մի տեսակ հոգեկան խռովքի պատճառով:

Ինձ հետ են հիշողությունները, նրա նամակներն ու ցաքուցրիվ գրվածքները: Մեր
մտերմությունն ու փոխադարձ վստահությունը բնական է: Ես ու Էմիր Ալին միասին
ենք մեծացել և մի ժամանակ միշտ իրար հետ էինք: Նրանք, ովքեր մեզ հեռվից էին
ճանաչում, կարծում էին` եղբայրներ ենք կամ մոտ ազգականներ: Իրար նման չէինք:
Մեր նմանությունները ձեռքբերովի էին`շարժուձև, քայլել, ծիծաղել, հատկապես
նման էր մեր խոսելը: Ես էի նրան նմանակում: Առանց հասկանալու: Ակամա: Հենց
սկզբից մեր ընկերության, երկու համադասարանցիների միջև ընկերության, Էմիր
Ալին ինձ համար կարևոր անձ էր, յուրահատուկ մարդ, որը տարբերվում էր բոլորից:
Դեպքերի բերումով նա դարձել էր խաղաղ ու խելացի մարդ, բարեկիրթ տղամարդ,
հնազանդ ամուսին, հեղինակավոր կազմակերպության փոխտնօրեն, առևտրա-
կան գործարքների ու շահավետ համաձայնագրերի գիտակ: Այդուհանդերձ, ես, որ
նրան վաղուց էի ճանաչում, գիտեի` նրա բարեկիրթ ու սիրալիր արտաքինի տակ
թաքնված է ուրիշ Էմիր Ալի` բանտարկված ներսի մութ խորքերում, փախուստի
սպասելիս: Երկար ժամանակ է` նրանից տեղեկություն չունեմ, բայց համոզված եմ`
նա ամեն տեղ է (Աստված գիտի` ամեն տեղը որտեղ է)` աշխարհի մյուս ծայրին,
Հյուսիսային բևեռում, ալեկոծ օվկանոսի վրա, անանուն ու անհայտ անտառներում
կամ մի գյուղակում` հենց մեր կողմերում. հեռու թե մոտ` իրեն լավ է զգում և օրե-
րից մի օր կհայտնվի: Լավ ասելով` նկատի ունեմ հատուկ վիճակ, որ բնորոշ է միայն
Էմիր Ալիի ներաշխարհին ու մտքերի կերպին: Իմ ու ձեր լավ լինելու նման չէ: Ինձ,
ձեզ և մյուսներին` շրջահայաց պահպանողականներին նկատի ունեմ, հնազանդ
մարդկանց: Գրվածքները, նամակները, ցիրուցան հուշերը կողք կողքի եմ դնում և

2 Հատված Թարաղիի «Կորած ժամանակի և տարածության որոնումը» հարցազրույցից:
3. Հիջրայի տարեթվով:

131

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

ընկնում հիշողությունների գիրկը. մանկության տարիներ, ամառներ. մեր ընտանիքի
հետ ամառանոց էր գալիս: Խոսքերը, ցանկությունները, նրա օտար ու արտասովոր
մտքերն ու երազանքները, երկնային երևույթների ու տիեզերքի գաղտնիքների հան-
դեպ սերը (փոքրիկ աստղագետ), թաքուն պայքարը հոր ու ուսուցիչների և բոլոր
նրանց դեմ, ովքեր ցանկանում էին նրան դարձնել օրինակելի աշակերտ կամ երե-
խա, այն օրը, երբ ուսումը շարունակելու համար մեկնում էր արտասահման, այն
օրը, երբ վերադարձել էր, երբ նրա հարսանիքն էր, երբ վերջին անգամ տեսա նրան…
Փորձում եմ վերստին պատկերացնել նրա կյանքը: Ցանկանում եմ ճանաչել նրան`
իրական Էմիր Ալիին` ուսումնասիրելով նրա անձը, մարդկանց հետ նրա փոխհարա-
բերությունները, պայքարն ու ընկրկումները, թաքուն դժգոհություններն ու համառ
լռությունը, դիմակը, որ կրում էր, պոզերը, որ իր և ուրիշների գլխին էր դնում, և
բացելով նրա անցյալի ու գոյի օղակներն ու հանգույցները` նոր բան բացահայտել
նրա ու, եթե ճիշտն ասեմ, ավելի շատ իմ մասին: Շատ բաներ պիտի հասկանամ:
Ինչուները շատ են:

Սկսում եմ այն արտասովոր երեկոյից, այն տխրահռչակ հյուրընկալությունից
և առեղծվածային էակի հայտնությունից, այն աղոտ ստվերից (հեշտ չէ ասելը), այն
երկրորդ Էմիր Ալիից: Պատկերացրեք ֆիլմ ենք դիտում` կադր առ կադր. Էմիր Ալին
քնած է: Իրիկունները շուտ է պառկում և սիրում է քնել: Հազվադեպ է երազներ տես-
նում, հատկապես վատ երազներ ու մղձավանջներ: Հենց աչքերը փակում է, մտքերի
ու հիշողությունների վրա սփռվում է նուրբ ու ճերմակ շղարշը` քաղաքը ծածկող
խիտ, անշշուկ ձյան, մոռացումի ձյան նման: Այն եզակի մարդկանցից է, որոնք չեն
խռմփացնում, գիշերվա կեսին չեն ծարավում և լուսածագին զուգարան չեն գնում:
Առավոտները թմբիրը պատում է նրան, և ուզում է քնել: Կամ կիսարթուն, գլուխը
վերմակի տակ մտածում է սիրելի բաների` ամայի անապատներում երևակայական
ճամփորդությունների, ցուրտ երկրների ձյունածածկ դաշտերի, տիեզերքի անցու-
դարձի ու հեռավոր մոլորակներում գոյի հավանականության և հնարավոր կյանքի
մասին` այլկերպ ու ավելի լավ վայրում: Որտե՞ղ: Ինքն էլ չգիտի: Գուցե հենց այստեղ`
հենց այս քաղաքում` պապենական այս բնակավայրում` բետոնե պարիսպներից
այն կողմ, մի տեղ` իր մտքերին ու համոզմունքներին համահունչ, իր սիրած ամեն
ինչին, հոգու մակընթացություններին ու տեղատվություններին, ներսի տրոփյունին
ներդաշնակ, մոտ սեփական ես-ին, իրական ես-ին: Բայց նման բան իրեն թույլ չի
տալիս: Գիտի, որ պետք է ժամը ութին գրասեղանի առջև նստած լինի: Պե՛տք է: Եվ այդ
«պետք»-ը կարմիր տառերով ուղեղում տպել է: Կամ տպել են: Նախաճաշից առաջ
կնոջ քաջալերանքով ու պահանջով մարզվում է, նաև, նորից կնոջ քաջալերանքով
ու պահանջով, հետևում մարմնի քաշին ու գեղեցկությանը: Սիրունատես տղամարդ
է, իրական տարիքից առնվազն քսան տարի ջահել է երևում: Կանայք են պտտվում
շուրջը, և Մալեքազարը (նրա կինը) փոքր-ինչ խանդում է, բայց սիրտը հանգիստ է:
Գիտի, որ այս տղամարդը, ինչպես իր երեխաները, ինչպես իր անձնագիրը, ինչպես
տունն ու տեղը, ունեցվածքն ու գտածոները, պատկանում է իրեն և առանց իրեն չի

132

կարող գոյություն ունենանալ: Եվ դա, մոտավորապես, բոլորի կարծիքն է: Բոլորի,
բացի ինձնից:

Ծաղկեփնջի նման նրբագեղ, սիրուն ու անուշաբույր Մալեքազարը քնած է նրա
կողքին: Շնչում է հանգիստ և քնի մեջ ժպտում: Հավանաբար ամուսնուն ու երեխա-
ներին է երազում տեսնում և երջանիկ է: Մերթընդմերթ կիսարթուն ձեռքը մեկնում է
և մատների ծայրով հպանցիկ շոյում Էմիր Ալիի ուսն ու պարանոցը: Կարծես ուզում է
համոզվել, որ նա իր կողքին է: Գիշերվա ընթացքում մի քանի անգամ աչքերը բա-
ցում է և երկար նայում ամուսնուն: Փարվում է և մեղմ ու ցածր ձայնով սիրո խոսքեր
շշնջում ականջին: Երբեմն արթնացնում է նրան, որպեսզի ձայնը լսի, վստահ լինի,
որ լավ է, երջանիկ է, որ գոհ է իրենց համատեղ կյանքից, որ իրեն սիրում է նույն
ուժգնությամբ, ինչպես իրենց ծանոթության առաջին օրերին: Գուցեև ավելի շատ:
Հա՞, թե՞ չէ: Հա՞, թե՞ չէ: Էմիր Ալին սիրում է քնել: Արթնանում է, թավալվում, մի երկու
անհասկանալի բառ քրթմնջում, ձեռքը գցում կնոջ մերկ ուսին ու դարձյալ ննջում:
Այնուամենայնիվ, սրտով չէ կեսգիշերին իրեն արթնացնելն ու հետը զրուցելը: Կարող
է ասել.«Սիրելի՛ս, հանգի՛ստ թող: Թո՛ղ քնեմ: Համբերիր մինչև լույսը բացվի»: Բայց
չի ասում: Թերևս չափազանց սիրալիր է կամ համբերություն ու տրամադրություն
չունի: Գիտի` խոսելը, հատկապես ասելը «սիրելի՛ս, մի՛ խանգարիր, ուզում եմ քնել»,
այն վտանգավոր նախադասություններից է, որին հետևելու են հազար ու մի մեկնա-
բանություն ու պարզաբանում, և չարժե գլխացավանքի մեջ ընկնել: Մալեքազարը
սիրահարված է այդ տղամարդուն և նրան երեխաներից շատ է սիրում: Ինքն է
ասում. բոլորին, ինձ, նույնիսկ օտարներին, և այս խոստովանությունից հաճույք է
ստանում, հաճույք` շաղախված անհանգստությամբ, տագնապով ու լուռ շփոթու-
թյամբ` թաքնված հաղթական ժպիտի հետևում և ձայնի շինծու մեղմության խորքե-
րում: Տարօրինակ համառությամբ ցանկանում է հասկացնել ու համոզել ինձ, որ
Էմիր Ալիին սիրում է ավելի շատ, քան երբևէ, ավելի շատ, քան առաջին օրը, ավելի
շատ, քան ողջ աշխարհին: Չեմ առարկում: Ընդունում եմ: Բայց ձեռք չի քաշում:
Իր անտեսանելի դաշույնը պիտի սրտիս խորքը խրի և կանացի անգթությամբ աղ
ցանի հին վերքերիս վրա (Իրավունք ունի: Հասկանում եմ: Հին պատմություն է և
ոչ ոքի չի վերաբերում: Այստեղ և այս պատմվածքում չէ դրա տեղը): Երեսիս չի
նայում, քանի որ սարսափում է հայացքումս առկա տարակուսանքի ամենափոքր
նշույլից: Գիտի, որ տեսնում եմ իր իրական դեմքը` շերտ առ շերտ, մինչև խորքերը,
և հազար երեսը` թաքնված բազմաթիվ դիմակների տակ, տարբերակում եմ ինչպես
գունագեղ նկարի ստեղծման պատմությունը` փուլ առ փուլ, սև մատիտով արված
ուրվագծերից մինչև վերջնական տեսքի բերելը` արտաքուստ կատարյալ, բայց
միշտ թերի:

Մալեքազարի վաղամեռիկ քեռիներից մեկի անունն էլ է Էմիր Ալի: Ոչ ոք նրա
մասին չի խոսում, անունը չի տալիս: Նրա լուսանկարները հավաքել և ջանում են
մոռանալ նրան: Այդ անունը ցավալի հիշողություններ է արթնացնում և վշտաց-
նում ընտանիքի անդամներին: Պետք է այս Էմիր Ալիին այլ անունով կոչեն: Պե՛տք է:

133

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

Մալեքազարին դուր է գալիս Հին Պարսկաստանը: Նա սիրում է ազնվական անուն-
ներով (Աքեմենյան, Արշակունի) կոչել ամուսնուն: Էմիր Ալին հին անուններին սովոր
չէ: Նրան դուր է գալիս իր անունը, և այն ընդունում է իբրև իր մարմնի, հոգու, ճա-
կատագրի մասը, ինչպես ծննդյան օրը: Ինչպես մաշկի գույնն ու հասակը: Ընտելացել
է այդ անվանը և առանց դրա այլ անձ կդառնա: Նույնիսկ չի սիրում, որ Էմիրն ու Ալին
առանձնացնում և իրեն այդ բաղադրիչներից մեկով են կոչում: Գրելիս փոքրիկ գծիկ է
դնում (Էմիր-Ալի), և այդ գծիկը կենսական հանգույցի նման միացնում է իրեն իր հետ:
Մալեքազարը տեսնում է, որ խոնարհ աչքերով ու անմեղ դեմքով ամուսինը եղնիկի
է նման և նրան Մալեք Ահու է կոչում: Նրան է բաշխում իր անվան կեսը, կարևոր
կեսը, և մասը դարձնում իր տոհմածառի: Եթե հնարավոր լիներ, եթե իրենով լիներ,
ամբողջ անունը նրան կընծայեր: Երկուսով մի անվան տիրույթում կերպարանք
կառնեին և կդառնային մի հոգի` անքակտելի: Բազմիցս նրան ասել է` եթե մի օր
բաժանվեն, հենց նույն օրը, հենց նույն ժամին կմահանա, ինչպես ծվատված ուղեղով
ու սրտով մարդը: Էմիր Ալին ծիծաղում է կնոջ խոսքերի վրա և համաձայնում: Իր
բախտն ու կյանքը տվել է կնոջ ձեռքը և նախաձեռնություն չի դրսևորում: Մարդիկ
համոզված են, որ Էմիր Ալիի հլությունը սիրո ու կապվածության ուժգնությունից է:
Բայց ես, որ նրան հինգ մատիս պես ճանաչում եմ, գիտեմ` գիսաստղի հայտնվելու
պահին է ծնվել, և անդադրում, հազվագյուտ էակ է: Ոչ մեկին չի պատկանում: Ոչ
մեկին: Իր թաքուն աշխարհն ունի, որ միայն իրենն է, և ոչ ոքի ներս չի թողնում: Ես
ծանոթ եմ նրա ներաշխարհին, քանի որ մանկուց եմ նրան ճանաչում: Գիտեմ, որ
կնոջ ցանկություններին ու պահանջներին հակառակվելու համբերություն չունի:
Գլուխն ազատելու համար նրան հեշտությամբ գոհացնում է: Օրինակ` իր գործն ու
մասնագիտությունը Մալեքազարն է ընտրել. առևտրական կազմակերպության սե-
ղանի առջև նստելը Էմիր Ալիի նման երազկոտ ու զգայուն մարդու համար տաղտ-
կալի ու հոգնեցուցիչ է: Բայց համակերպվում է, որովհետև ալարկոտ ու անտարբեր
է դարձել և գերադասում է, որ իր փոխարեն ուրիշները որոշեն: Եթե մասնագիտու-
թյունն ինքնակամ ընտրեր, աստղագետ կդառնար. և լավ է, որ չի դարձել: Նրա գի-
տելիքները շաղախված են ցնորամիտ ցանկություններով, և նրա խոսքին ականջ
դնողը` նրան լավ չճանաչողը, կմտածի` թել ու թելակոճ ներմուծող ընկերության
պետ այս հարգարժան պարոնը թեև ուսանել է արտասահմանում, բայց իրականում
խելքից մի քիչ թեթև է, ինչպես մարդկանց մեծ մասը, և պատերազմն ու հեղա-
փոխությունը հետք են թողել նրա ուղեղի վրա: Համենայն դեպս, Էմիր Ալիին դուր
չի գալիս, որ անունը փոխել են: Ամեն անգամ, երբ կինն այդ անունով է իրեն դիմում,
աչքերի առաջ հայտնվում է դողացող ու վախվորած եղնիկ, որին որսացել ու պատ-
րաստվում են խորովել, և սիրտը նեղվում է:

Մալեքազարը խելացի և շրջահայաց կին է: Ծանրութեթև անել գիտի: Խոսելուց
առաջ մտածում է, և ուշք ու միտքը տեղն է: Սառն ու պահպանողական հայացքով
գալիս է և չգիտի` ի սրտե ծիծաղի՞, թե՞ ուրիշներին ծիծաղեցնի: Ինքն իրեն զսպում
է և չի համարձակվում հաշվի նստել սրտի ցանկությունների հետ: Կամ մարմնի
ցանկությունների` պարզ ֆիզիկական պահանջմունքների` ինչպիսին թմրած ոտքը

134

երկարելն է, աթոռին փլվելը կամ քնելու ցանկության ու հոգնության ուժգնությունից
աչքերը փակելը: Մարմինն ու մտքերը կապակցված են երկու հազար կանոնով, երկու
հազար շրջահայացությամբ, զգուշավորությամբ ու անվճռականությամբ: Երկու հա-
զար վախով ու վարանումով: Նույնիսկ ամուսնուն չի կարողանում ասել, որ խենթի
պես սիրում է նրան: «Խենթություն»-ն արգելված ու աքսորյալ բառ է նրա զգուշավոր
ուղեղի համար. պապենական հպարտությունը կապել է նրա ձեռքն ու ոտքը: Էմիր
Ալին, ընդհակառակը, չնայած կոկիկ ու պահպանողական տեսքին` գրքի ու հաշ-
վարկի մարդ չէ: Հոգու ինչ-որ անկյունում վայրի է, և եթե թողնեն, սար ու ձոր ոտքի
տակ կտա, կգնա բացահայտելու անծանոթ քաղաքներ ու անհայտ ցեղերի: Եթե
նրա ոսկորները գտնեն Աֆրիկայի անտառներում կամ Հյուսիսային բևեռում, չեմ
զարմանա: Եթե լսեմ, որ տիեզերանավով թռել է լուսին կամ մի հեռավոր մոլորակ,
անակնկալի չեմ գա: Արտաքուստ խաղաղ ու լռակյաց այդ մարդուց սպասելի է ամեն
բան, ամեն տեսակ խենթություն: Պետք է անընդմեջ նրան թափ տալ ու սանձել:
Մալեքազարը գիտի` ինչ անի և ինչպես ձգի նրա սանձերը: Էմիր Ահուն խելացի և
քաղաքավարի մարդ է դարձել, և թվում է` իր կյանքից գոհ է: Հեռվից հետևում եմ
նրան: Սպասում եմ: Ինչպես միշտ: Գուցե հրաշք պատահի: Գուցե մի դուռ բացվի:
Ի՞նչ դուռ: Ես էլ չգիտեմ: Կամ չեմ ուզում այդ մասին մտածել:

Ո՞ւր էինք հասել: Հետևում էինք կողք կողքի քնած ամուսիններին: Էմիր Ալին
առաջին անգամ թավալվում է մեծ անկողնում ու անհանգիստ է: Տաք է, ոտնա-
թաթերն այրվում են: Կարծես ջերմություն ունի: Մի աներես մոծակ պտտվում է դեմ-
քի շուրջն ու հեռանում: Էմիր Ալին կիսարթուն սպասում է մոծակի վերադարձին ու
անողորմ հարձակմանը: Տեսնում է` չկա, հանգիստ շունչ է քաշում: Գլուխը հանում
է վերմակի տակից, և հենց նույն ակնթարթին նրա ականջներում պտույտ է տալիս
մոծակի ահարկու տզզոցը, և միջատը կծում է նրա ճակատն ու վիզը: Էմիր Ալին
այնքան է բարկանում, որ քիչ է մնում շպրտի կամ ջարդի ինչ-որ բան, օրինակ`
առաստաղից կախված մեծ ջահը` ծոպերի ու զանգակների, բյուրեղյա կախազար-
դերի ու լամպերի հետ միասին, կամ թանկարժեք պնակը` դրված սեղանին, մահ-
ճակալի կողքի փոքր սեղանին: Զզվել է այդ հին պնակից, որից ծերության ու վաղեմու-
թյան հոտ է փչում: Իր տատի տանն է դրա զույգը, որ իրեն մահվան ու մեռնելու
մասին է հիշեցնում: Էմիր Ալին բնույթով պարզ է ու զգայուն, սիրում է ծաղիկներ
ու սենյակային բույսեր, այնպիսի բաներ, որոնք շնչում ու աճում են, սիրում է մա-
քուր օդ, երկինք ու բաց հորիզոններ: Սիրում է քնել կտուրին կամ այգում. ցածր
առաստաղներով խառնիխուռն սենյակներից հոգնել է: Ուզում է բոլոր թանկարժեք
հնաոճ իրերը, կժերն ու բաժակները, Ղաջարների նկարներն ու հին գտածոները սե-
ղաններից ու պատերից հավաքել և դրանց փոխարեն ծաղիկներ ու բույսեր դնել:
Վարագույրը կքաշեր, իր մահճակալը կդներ լուսամուտի մոտ և աստղերին ու լուս-
նին նայելով` կքներ: Բայց դե Մալեքազարն արքայադուստր է, մետաքսե գորգերի ու
թավշե վարագույրների մեջ է մեծացել և լուռ, խուլ տեղերից ու դատարկ սենյակնե-
րից վախենում է: Ննջասենյակի պատին (դիմացի պատին) փակցված ահարկու
կտավում մեծ պապն է, որ գիշերը ազդու հայացքով նայում է իրեն: Մալեքազարն

135

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

իրեն ապահով է զգում այդ հին աման-չամանի մեջ, որոնք ժառանգություն են իր պա-
պերից, և այդ մի քանի հարյուրամյա իրերի դիմացկունությունը նրան ուժ է տալիս:
Կապված է այդ կահ-կարասուն և դրանք որպես սեփականություն է ընդունում, իր
սեփականությունը:

Այդ կեսգիշերին Էմիր Ալին` թուփ ու ծաղիկ մոռացած, մտածում է միայն անիծյալ
մոծակի դեմ պայքարելու մասին: Ուժեղ հարվածում է սեփական ճակատին ու վզին:
Լպրծուն ու արնաշաղախ ինչ-որ բան է զգում մատի տակ, և լայն ժպիտ է հայտնը-
վում շուրթերին: Ձգվում է, երկար հորանջում, երեսը խրում բարձի զով երիզի մեջ:
Քունն աչքերի առաջ է: Ուղեղի կեսը քնած է, բայց մարմինն անհանգիստ է ու
խռովահույզ: Ձեռքերն արթուն են և չեն կարողանում գտնել իրենց բնական տեղը:
Աչքերը փակ են, բայց տեսնում է գլխավերևի ջահը և կրծքին զգում այդ լամպերի
ու բյուրեղապակյա կախազարդերի ծանրությունը: Մտածում է գաջե հաստ առաստա-
ղից այն կողմ գտնվող երկնքի, մաքուր օդի, բաց հորիզոնների, այլազան կյանքի
հնարավորությունների մասին: Ուրիշ տեղի մասին:

Մալեքազարը թավալվում է: Ոտքի սառած մատները դիպչում են ամուսնու ոտ-
քին և նրա մարմնում դող գցում: Հարևանի կատուները մլավում են, իրար վրա հար-
ձակվում: Էգ կատուն վայնասունով կանչում է զույգին: Էմիր Ալին նստում է: Սիրտը
խփում է: Շունչը փորից դուրս չի գալիս: Մտածում է` կերածից է, և մարմնի ան-
հասկանալի գրգռվածությունը հոգնածության ու շատակերության հետևանք է: Երե-
կոյան հյուրեր ունեին, և իրիկնամուտից մինչև ընթրիքի սեղան նստելը Էմիր Ալին

136

անդադար հորանջում էր` բերանն անվերջ լայն բացելով, ի խորոց սրտի, մարմինը
ձգելով, աչքերից արցունք գլորելով: Տարօրինակ էր բարեկիրթ ու քաղաքավարի
մարդու, ինչպիսին նա էր, այսպես հորանջելը (ինչպես դևը), այն էլ իրար հետևից,
տասն անգամ, սրա ու նրա խոսելու ընթացքում: Հյուրերն աչքի պոչով նայում էին,
և Էմիր Ալին ափով ամոթահար փակում էր բերանն ու ջանում չբացել: Եթե իրեն
մնար, գլուխը կդներ սեղանին ու կքներ: Համենայն դեպս, անշնորհքություն էր
հյուրերի ներկայությամբ տանտիրոջ նիրհելը. Էմիր Ալին հեռվից զգում էր կնոջ պար-
սավելի հայացքն ու անհանգստությունը և կծկվում էր: Մի երկու անգամ անիմաստ
ծիծաղեց (ուժասպառ, անտեղի ծիծաղ էր) և լուրջ բանավեճի արանքում կրկին ան-
հեթեթություններ դուրս տվեց: Ինչքան էլ ջանում էր արթուն ու զգոն երևալ, աչ-
քերը փակվում էին, և կոպերը մի կերպ էր բացում: Պլշած նայում էր մարդկանց
երեսին (իբր արթուն եմ և ուշք ու միտքս ձեր կողմն է) և ի նշան ուշադրության`
տմբտմբացնում գլուխը: Տարօրինակ վիճակում էր: Նրան թվում էր բեկվում են
շրջակայքի իրերը, սեղանի ափսեները, մատուցարանի մեջ դրված խորոված ճտի
կտորները, ջահի բյուրեղյա կախազարդերը, և սիրտը լցվում էր օտար երկյուղով:
Կողքին նստած հյուրը շարունակ ծամում էր, բայց ափսեն չէր դատարկվում: Ամեն
անգամ, երբ Էմիր Ալիի աչքն ընկնում էր նրա ափսեին, տեսնում էր` ամեն ինչ տե-
ղում է` կարտոֆիլը, հավի ազդրը, հազարի տերևները, բրինձը, կարմիր բողկը:
Ամենավատթարը բերանի պատառն էր, որ կուլ չէր տալիս, ծամում էր, բերանի մի
կողմից մյուսը հրում, տանում-բերում ու կրկին ծամում: Էմիր Ալին նման էր մեկին,
ով վատ գինի կամ սխալ դեղ էր խմել: Աչքերը փակեց: Մի պահ նիրհեց, և գլուխն
ընկավ կրծքին: Մարմինը ծռվեց: Աթոռից ընկնում էր արդեն, երբ թռավ և ապշահար
նայեց շուրջը: Մի կին ասաց` վա՜յ, մեկը ծիծաղեց: Մալեքազարի ցասկոտ հայացքը
թունավոր նետի նման սլացավ բյուրեղապակյա բաժակների ու հյուրերի գլուխների
վրայով և խրվեց Էմիր Ալիի սիրտը: Առաջին անգամ էր բարեկիրթ ու քաղաքավարի
ամուսինը վարվելակարգի կանոններից դուրս անվայելուչ շարժում անում: Նրա
արարքը կոծկելու համար հյուրերը վրա տվեցին ճտի խորովածին, մեկն էլ ճոռոմ-
ճոռոմ պատմեց մի քանի երկար-բարակ անհամ անեկդոտ, որոնք բոլորն էլ հարյուր
անգամ լսել էին, և ձևական հռհռաց, մյուսներն էլ բռնազբոս ժպտացին:

Էմիր Ալին կռիվ էր տալիս ուժեղ տկարության ու քնի դեմ, որ մղձավանջի նման
գլխին էին թափվել: Զգաց` նախորդներից ավելի ուժեղ հորանջը ներսից առաջանում
է դեպի կոկորդն ու բերանը: Շուրթերն իրար սեղմեց: Ռունգերը լայնացրեց, այտերը
փքեց երկու բարակ փուչիկների նման: Ձեռքն ակամայից պարզեց, կողքին նստած
կնոջ կտորե անձեռոցիկը խլեց և խցկեց բերանը: Դա էլ հերիք չէր, կոկորդից դուրս
եկավ ոչխարի բառաչի նման տարօրինակ մի ձայն` բը~-ը~-ը~-ը~, և խլացրեց կնոջ
ձայնը: Լռություն իջավ, և Մալեքազարը բռնազբոս ծիծաղեց: Այս ու այն կողմ տա-
րավ աղցանամանը և սրա, նրա ամանի մեջ զոռով մի գդալ ֆեսենջանի թանձրուկ
լցրեց: Հնչեց դռան զանգը: Ներս մտավ վրդովված ու այլայլված մի երիտասարդ կին`
աղմուկ-աղաղակով, ճչալով ու բողոքելով: Գլխաշորը նետեց մի անկյուն և աշխար-
հի բոլոր մեղքերը բարդեց ապիկար, վախկոտ ամուսնու վզին: Պարզվեց` չադրան

137

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

ճիշտ չհագնելու մեղադրանքով նրան բռնել են բակում, երբ ցանկացել է նստել մե-
քենան. սովորական քաշքշուկ: Կինն ինչքան դռան զանգը տվել է, ամուսինը չի պա-
տասխանել: Նա գինու համար խաղող էր ջոկում: Կինը դիմել է հարևաններին: Աջ
կողմի հարևանուհին դուռը կիսաբաց է արել, աչք-ունքով հասկացրել` հյուր ունի,
որն աֆիոն է ծխում, ու հապճեպ դուռը փակել է: Ձախ կողմի հարևանը (Աստված
գիտի` ինչով էր զբաղված) ընդհանրապես բանի տեղ չի դրել: Բարեբախտաբար,
ծանոթ մարդ է հայտնվել: Խոսել է ոստիկանների հետ: Անձնագիրն ու մեքենայի
փաստաթղթերը գրավ է թողել և հարցաքննությունը հետաձգել:

Տղամարդիկ բռնեցին խելացի, շրջահայաց ամուսնու կողմը: Ով էլ լիներ նրա
փոխարեն, դուռը չէր բացի: Ջղային կինը հունից դուրս եկավ և ավելի նյարդայնա-
ցավ: Ասաց. «Ես լինեի, դուռը կբացեի: Եթե նույնիսկ ինձ ձերբակալեին: Այս հեղա-
փոխությունը շատերին փոխեց, հատկապես ձեզ, նրբիկ, վախկոտ տղամարդիկ»:
Նրբիկ տղամարդիկ ժպտացին, իրար աչքով արեցին և շարունակեցին ուտել: Կա-
նայք օգտվեցին ընձեռված առիթից և հարձակվեցին ամուսինների վրա: Սկսվեց
բողոքների ու մեղադրանքների շարանը. «Ամբողջ օրն աշխատում ենք (ճիշտ էին
ասում. նրանցից մեկը մանկական շորեր էր կարում, մեկ ուրիշը թխվածք էր թխում,
գիրք թարգմանում, կինոքննադատական հոդված գրում, մյուսն էլ պճնում էր հարս-
ներին ու անգլերեն դասավանդում), տանը տեր կանգնում, երեխաներով զբաղվում,
իսկ դո՛ւք, պատվակա՛ն տղամարդիկ, հենց առաջին օրից ձեզ կորցրիք, սուգ ու
շիվան կապած` շարվեցիք մանղալի շուրջը»: Տղամարդիկ պաշտպանվելու փո-
խարեն ժպտացին և տմբմբացրին գլուխները` ի նշան միասնության ու փոխադարձ
կարեկցանքի:

Առիթից օգտվելով` Էմիր Ալին վեր կացավ, գնաց լոգասենյակ և երեսը ցողեց
սառը ջրով: Արձակեց օձիքը: Խորը շնչեց: Փոքր-ինչ խաղաղվեց, հորանջներն աստի-
ճանաբար քչացան: Մալեքազարն անհանգստացած մոտեցավ դռանը: Հարցրեց`
ի՞նչ ես անում, և պտտեցրեց բռնակը: Պատասխանելու փոխարեն Էմիր Ալին քա-
շեց զուգարանի ջուրը: Մալեքազարն ավելի անհանգստացավ, բախեց դուռը: Քիչ
էր մնում` բռնակը կոտրեր: Ոտնաձայն լսեց: Պտտվեց և հետ նայեց: Գրպանից հա-
նեց թաշկինակը և հանդարտ մաքրեց քիթը: Ժպտաց և ներողություն խնդրեց հյու-
րից, որը նույնպես ուզում էր օգտվել զուգարանից: Հյուրն աճապարում էր: Հարցրեց`
արդյոք կարո՞ղ է օգտվել երկրորդ հարկի զուգարանից: Մալեքազարը պատասխա-
նեց` այո՛, իհարկե՛, և հյուրի հեռանալուն պես նորից թակեց դուռը: Ասաց. «Պատաս-
խանի՛ր: Լա՞վ ես»: Առաջին անգամ էր, որ Էմիր Ալին այս տեսակ հիմար բաներ էր
անում: Կինը կռացավ, նայեց դռան անցքից: Տեսավ նրա մարմնի կեսն ու ձեռքը
և լսեց հազի ձայնը: Ինչո՞ւ չի պատասխանում: Հյուրերը կանչում էին: Ստիպված
էր վերադառնալ: Էմիր Ալին մի փոքր սպասեց, հետո զգուշորեն ծիկրակեց դռան
արանքից: Տեսավ շուրջբոլորը ոչ ոք չկա: Զգուշորեն, անձայն ու անաղմուկ ծլկեց,
դուրս եկավ բակ, ծառերի հետևում կանգնեց: Մի քանի րոպե առաջվա ծանր թու-
լությունը, որ անզգայացնող դեղի նման ընդարմացրել էր մարմինը, անհետացավ`
տեղը զիջելով քաղցր ու խաղաղ թրթիռին: Մի տերև ընկավ գլխին, հետո սահեց,

138

քթի ծայրից գլորվելով հայտնվեց կոշիկի վրա: Խոնավ զեփյուռը հպվեց դեմքին,
մաշկի տակ տարածվեց հաճելի սարսուռը: Շունչը տեղն ընկավ: Լուսնկա գիշեր
էր, հավերժական Յոթ եղբայրները շլացուցիչ փայլ ունեին: Գլխի մեջ մեկը վաղեմի
մի երգ էր մրմնջում, կոպերի տակ մեկ ուրիշը նայում էր հեռու-հեռավոր երկնքին:
Բակի խորքից` հարևան այգուց ու պատից այն կողմ, հաճելի բույր էր տարածվում:
Աստղեր: Գոհար աստղեր: Ինչ-որ տեղ կարդացել էր, որ մարդը ծնվել է երկնային
մարմիններից, և համաստեղությունները մարդկային առաջին ցեղն են: Պառկում
էր կտուրին և աստղերն էր հաշվում: Հաշվում էր, հաշվում, մինչև գլուխը պտտվում
էր ու մոռանում` ուր է հասել: Սկսում էր նորից, այս անգամ երկնքի մյուս կողմից:
Էմիր Ալին խենթ էր ու արկածախնդիր: Նրա` օդերում սավառնելը երկնքի հանդեպ
սիրուց ու տիեզերական երևույթներին հետևելուց էր: Երկնքի անսահմանությունը
չէր պարփակվում նրա ուղեղում և ջանում էր գլուխ հանել առեղծվածային գաղտնիք-
ներից: Առաջին նվերը, որ տասնչորսամյակի կապակցությամբ նրան տվեցի, փոքր
հեռադիտակ էր, որ տարիներ շարունակ մնաց նրա սենյակի պատուհանի մոտ:
Տասներեք-տասնչորս տարեկան էլ չկար, արդեն կես-փիլիսոփա էր: Հասակակից-
ներից մի գլուխ բարձր էր, մղոններով նրանցից առաջ: Առաջ խելացիության ու
գիտելիքի տեսակետից: Ուներ հասուն մարդու հայացք, խոհուն մարդու հայացք:
Գլուխն անընդհատ գրքերի մեջ էր, պատմության գրքերի, Հին Եգիպտոսի ու հին
քաղաքակրթությունների, տիեզերական բացահայտումների ու մարդկային կյանքի
մասին պատմության գրքերի: Ինձնից փոքր էր: Մեկ տարով: Բայց այնպես էր իրեն
պահում, կարծես մենք` փողոցի հեղինակավոր տղաներս, թաղի ֆուտբոլի չեմպիոն-
ներս, նրա ծանրակշիռ խոսքը չենք ըմբռնում, և այդքան խելք չունենք: Պարզաբանել,
բացատրել չէր սիրում: Այդպիսին էր` քչախոս ու ինքնամփոփ, և այդպես էլ նրան
ընդունում էինք: Սիրալիր էր ու բարետես, և ոչ ոքի հետ չէր շփվում: Իր աշխարհում
էր, և ճամփորդում էր այդ աշխարհում` այս ու այն երկրների տարբեր կողմերում:
Աշխարհի քարտեզը փակցրել էր սենյակի պատին: Գիտեր բոլոր քաղաքների, նավա-
հանգիստների, նույնիսկ հեռավոր օվկիանոսների փոքր կղզիների անունները: Կար-
միր մատիտով օղակի մեջ էր առել որոշ քաղաքներ, նավահանգիստներ ու կղզիներ:
Փակում էինք մեր աչքերը: Էմիր Ալին առաջնորդում էր մեզ: Նա էր որոշում, թե որ
ուղղությամբ շարժվենք: Թեհրանից մեքենայով մեկնում էինք Թուրքիա: Պատկերաց-
նում էինք հողե ճանապարհները, լեռները, ճամփեզրերի թեյարանները, մինարեթ-
ները: Սահմանի մոտ Հունաստանն էր: Աշխարհ տեսած Էմիր Ալին գիտեր բոլոր
պատմական հուշարձաններն ու տաճարները: Ասում էր` նայի՛ր, լա՛վ նայիր, և ես
ընկնելով, վեր կենալով վազում էի նրա հետևից ու շատ բան չէի տեսնում: Հոգնում
էի, և քունս տանում էր: Գերադասում էի այստեղ մնալ: Այստեղ, որի անունը հայ-
րենիք էր, և մարդիկ խոսում էին իմ լեզվով: Էմիր Ալին միայնակ էր շարունակում
ճանապարհորդությունը: Ողջ Եվրոպան շրջում էր գնացքով, քայլում էր, մեքենա կանգ-
նեցնում, բեռնատարով հասնում Ֆրանսիայի հարավային փիրուզագույն ափերը:
Այնտեղ նստում էր նավ. նպատակակետն Ամերիկան էր, հետո Հարավային Ամերի-
կան, ապա նաև Աֆրիկան: Ինձ վրա ուշադրություն չէր դարձնում: Գիտեր` զգուշավոր

139

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

ու երկչոտ ճանապարհորդ եմ: Լքում էր ինձ: Բայց մայրը միշտ հետն էր և նրա ան-
բաժան ուղեկիցն էր: Ուր գնում էր, նրան էլ էր հետը տանում: Դա էր կարևոր պայ-
մանը ճամփորդության, երևակայական ճամփորդության:

Պատուհանների հետևից լսվում են բարձր ծիծաղի ձայներ, արծաթապատ գդալ-
պատառաքաղի չխկչխկոց, անընդմեջ բացուխուփ լինող դռան շրխկոց և մի նա-
խադասություն, որ կարող է նույնկերպ շարունակվել մինչև վաղը, վաղը չէ մյուս
կամ այն մյուս օրվա առավոտը: Էմիր Ալիին վախեցնում է նույնիսկ հյուրասենյակ
վերադառնալու և խմբին միանալու մասին միտքը: Համոզված է, որ ներս մտնելուն
պես հորանջը նորից գրոհելու է, և նիրհը իջնելու է աչքերին: Բայց այլ հնար չունի: Գիտի`
Մալեքազարն անհամբերությամբ իրեն է սպասում, և իր վարքը մեկնաբանության
ենթակա չէ: Այս ու այն կողմ է գնում, պտտվում բակում: Երկմտանքի մեջ է: Մոտե-
նում է լուսամուտին, շղարշե վարագույրի հետևից ներս նայում: Չէ՛, չի ուզում վերա-
դառնալ: Հյուրերը տարված են զրույցով, բայց Մալեքազարն իրեն է փնտրում: Էմիր
Ալին շտապ-շտապ ի մի է բերում խառնաշփոթ մտքերը, վերադառնում, և փակ
բերանով բռնազբոս ժպտում: Ձևացնում է` հետաքրքրված է քննարկվող թեմայով
և տմբտմբացնում է գլուխը` ի նշան համաձայնության կամ առարկության (իբրև
լսել եմ ողջ խոսակցությունը և այստեղ` ձեզ մոտ եմ): Հյուրերը տեսնում են, որ Էմիր
Ալին լավ չի զգում և զիջում են նրա հետ վիճելիս, վեճ, որ հանկարծակի սկսվեց:
Համաձայնություն են տալիս նրա հակասական խոսքերին և լռում:

Մալեքազարն այն համբերատար ու շրջահայաց կանանցից է, որոնք չեն զզվեց-
նում: Նա սպասում է, մինչև երեխայավարի վարք դրսևորող ամուսինն ինքը խոսք
բացի և կիսվի իր անհանգստություններով ու մտահոգություններով: Ո՞վ կարող է
իրենից ավելի սրտացավ ու բարի լինել: Մի՞թե ինքը չէ, որ նրան բաշխեց իր անվան
կեսը, կարևոր կեսը: Մի՞թե Մալեք Ահուն իր էության մի մասնիկը չէ, ինչպես սեփա-
կան ձեռքն ու ոտքը, ինչպես սիրտը, խելքն ու միտքը:

Վերադառնանք սկզբին: Մալեքազարը քնած է, նրա խաղաղ, քաղցր քունը նյար-
դայնացնում է ամուսնուն: Էմիր Ալին կծկվում է: Վատ է զգում, և չգիտի` ինչպես
նկարագրի այդ վատ զգալը: Սրտխառնոցի ու տագնապի նման մի բան պտույտ
է տալիս մարմնում: Նոր փորձություն է նաև անքնությունը, որ սարսափեցնում է
նրան, հատկապես, երբ կողակիցը, իր անհանգիստ վիճակից անտեղյակ, քնած է:
Ուզում է բացել պատուհանը: Թարմ օդի կարիք է զգում, սիրում է լույսի ու լուսա-
վորության մեջ քնել: Բայց աննշան ձայնից կամ լույսի շողքից Մալեքազարը կարթնա-
նա, թեև ականջները փակել է, աչքերը սև թաշկինակով կապել: Էմիր Ալիի անհանգըս-
տությունը րոպե առ րոպե աճում է: Մի փոքր վերք նշտարում է ներսից: Պատճառը
ջերմությունն է, մոծակն ու չափից ավելի կերածը: Սրտի խորքում գիտի, որ վատ
ինքնազգացողության ու սրտխառնոցի պատճառը պետական ազդեցիկ պաշտոնյա-
յին ուղղված նամակն է, որ գրել էր այն օրն առավոտյան` ինքն իրեն ստիպելով, հա-
կառակ իր ցանկությանը: Նամակ` լի շողոքորթությամբ, սկզբից մինչև վերջ կեղծ,
կաշառքի առաջարկով, ծառայելու պատրաստակամությամբ: Կազմակերպության
գործերը լավ չէին, և նմանատիպ նամակ գրելն անհրաժեշտություն էր: Ավելի բարդ

140

էր ձևական մասնակցությունը ուրբաթ օրվա նամազի արարողությանը: Մալեքա-
զարի եղբայրներն ապսպրել էին, որ պետք է իրեն ցույց տա: Կարևոր չէր, որ Ղու-
րանի սուրահները չգիտեր: Բավական էր միայն ուրիշներին զուգահեռ կռանալ-
ուղղվելը, այն, ինչ անում էին այսինչն ու այնինչը: Կեղծաբարո «այսինչների» թիվը
շատ չէր: Մեծամասամբ բարեպաշտ մուսուլմաններ էին, և նրանց աղոթքը սրտա-
բուխ էր: Մալեքազարի եղբայրները սև շապիկներ էին հագել և տերողորմյան ձեռք-
ներին` կռանում-ուղղվում էին: Նրանց շարժումները մյուսներին համահունչ էին:
Ակնհայտ էր` շատ անգամ էին «մարզվել»: Խոժոռ հայացքով նայում էին Էմիր Ալիին
և աչք-ունքով ու ցասկոտ շարժումներով հարցնում` ինչո՞ւ ես քարացել: Ինչո՞ւ ես
կանգնել ու շվարել: Ո՞ւմ ես նայում: Ուշք ու միտքդ որտե՞ղ է: Մեջքդ ծալի՛ր: Կռացի՛ր:
Աղոթի՛ր: Շարժի՛ր շուրթերդ: Ի՞նչ ես անում: Ինչո՞ւ ես գլուխդ նամազի քարին թողել:
Վե՛ր կաց: Այդ ի՞նչ ղալաթ ես անում: Քունդ տարե՞լ է: Շրջվի՛ր դեպի բազմությունը:
Ինչո՞ւ ես մեջքով կանգնել: Քեզ են նայում: Ուշադրություն ես գրավում: Հիմա՛ր:
Ավանա՛կ: Շարժվի՛ր:

Գաջի պես սպիտակ ու քրտնաշաղախ Էմիր Ալին կծկվել էր ու պայքար էր մղում
սեփական մարմնի դեմ: Նրա գործողությունների մեջ դիտավորություն չկար: Չէր

141

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

կարողանում ժամանակին, մյուսներին զուգընթաց, ուղղվել-կռանալ: Մեջքը, գլուխն
ու ոտքերը նրան չէին ենթարկվում: Նրա մարմնի մասերն ասես կախված էին ան-
տեսանելի թելերից, որոնց ծայրերն անտեսանելի աճպարարի ձեռքում էին: Գուցե
վախեցել կամ ամաչո՞ւմ էր: Թե՞ գժվել էր:

Նամազի ավարտից հետո բարկացած եղբայրները բռնեցին նրա օձիքը և հարցա-
խեղդ արեցին` գժվե՞լ ես, արածդ դուրդ եկա՞վ, ուզում ես բռնեն, բա՞նտ նետեն,
որոշել ես կյանքիդ ու մեր պատվի հետ խաղա՞լ: Էմիր Ալին ուժասպառ էր ու հոգնած,
և գլխում ամեն ինչ խառնվել էր իրար: Չգիտեր ինչպես արդարանա: Թանձր մշուշը
պատել էր ուղեղը, և իրադարձությունների ընթացքը չէր ընկալում: Բազմությանը
միանալու պահից մինչև հեռանալը խոսքերը, ձայները, մարմինների շարժումը,
կռանալ-ուղղվելը, ամեն-ամեն ինչ ասես կատարվում էր երազում, անհայտ մի ժա-
մանակահատվածում, որ կապված չէր այդ առավոտվա իրականության հետ: Ինքն
էլ անճանաչելի էր ու տարօրինակ (Էմիր Ալիի գլխում խառնաշփոթ էր: Ակնհայտ էր`
չէր կարողանում բացատրություն տալ): Լեզվին գալիս էր միայն մի բան, որն անընդ-
մեջ կրկնում էր. «Ինձնից կախված չէր»: Մալեքազարին էլ նույն բանն ասաց, և ես
վստահ եմ, որ առաջին հայացքից պարզ թվացող այդ նախադասությունը` ինձնից
կախված չէր, որը մյուսները լուրջ չէին ընդունում և չէին կապում նրա տանջահար
վիճակի հետ, հաջորդող իրադարձությունների մեկնարկը դարձավ:

Էմիր Ալին գիտակցում էր, որ իր ասածների կեսից ավելին բռնազբոս են և բխում
են վախից ու հաշվարկից: Իր արած գործին չէր հավատում, բայց դե մարդկանց
մեծամասնությունն էլ է զոռով աշխատում ու այլ հնար չունի: Մալեքազարը կշտամ-
բում է, և նրա խոսքը կտրուկ է` քաղաքականությունը, առևտուրը, նույնիսկ ընկեր-
ներն անհրաժեշտ փոքր ստեր են, հաշվենկատ, շահավետ ստեր: Հասկանո՞ւմ ես,
սիրելի՛ս: Սիրելին չի հասկանում, բայց չի հակառակվում: Կնոջ տաղտկալի աջակցու-
թյունից, վեճ ու կռվից զզվել է: Վիճելիս Մալեքազարն արագ-արագ խոսում է, և նրա
կանացի միտքը շատ սուր է: Կարողանում է խճճել վեճի նյութը և ջրից չոր դուրս գալ:
Ժամանակ առ ժամանակ ձայնը բարձրացնում է ու իջեցնում, մեկ հարձակվում է,
մեկ նահանջում: Էմիր Ալին նրա դեմ պայքարելու կամ ընդդիմանալու տոկունություն
չունի և հանձնվում է: Մալեքազարը լավ կին է: Հազար շնորհ ունի: Կարելի է նրա
վրա հույս դնել, և Էմիր Ալին ունի կնոջ ուժի, պինդ մարմնի ու հաստատակամության
կարիքը: Դա մի տեսակ մոլուցքի է նման: Մի քանի քծնական նամակ գրելով, մի
քանի անգամվա մեծարանքով ու խոնարհումով, այն էլ հանուն Մալեքազարի և
առևտրային կազմակերպության վարկի ու հեղինակության, աշխարհը շուռ չի գա:

Ամենավատ բանը մթության մեջ մտածելն է: Էմիր Ալին շնչում է հանգիստ: Չի
շարժվում: Վստահ է` մի քանի րոպեից քունը կտանի: Մալեքազարի ձեռքն իր ուսին
է, և այդ ձեռքն այս անգամ սառն է ու խանգարում է: Այն երեկոյի ձայները` խոսք,
ծիծաղ, բաժակների զնգզնգոց, մնացել են ականջներում: Որքան է խորշում այդ
տաղտկալի հյուրասիրություններից. նույն մարդիկ, նույն քաղաքական բանավեճե-
րը, նույն կերակուրները, անընդհատ նույն համերը` նման վերջին անիմաստ երաժըշ-
տության վերջին տողին, երբ գրամոֆոնի մաշված ասեղը դեմ է առնում սկավառակին:

142

Ի տարբերություն ամուսնու` Մալեքազարը հյուրասիրությունների սիրահար է:
Տանը նստելու և մենակ մնալու տրամադրություն չունի: Րոպեների անհանգստաց-
նող ծանրությունն ու ժամանակի շոշափելի ներկայությունը նեղություն են պատճա-
ռում նրան: Ապագայի մասին է մտածում, և սիրտը նեղվում է: Մահից ավելի` ծերու-
թյունն է սարսափեցնում նրան: Սիրում է պճնվել և թաքցնել իրական դեմքը: Նրան
դուր է գալիս, երբ մարդիկ նայում են իրեն ու գովերգում իր գեղեցկությունն ու երիտա-
սարդության մնացուկները: Խանդավառվում է նրանց ստերից: Իր լինելիության
իսկությունը պայմանավորված է ուրիշների հայացքներով ու պնդումներով:

Էմիր Ալին կրկին լսում է համառ մոծակի տզզոցը և նյարդայնանում: Որտե՞ղ է:
Ձեռքը պատրաստ է հարձակման: Աչքերը փակ՝ մթության մեջ փնտրում է արնա-
խում միջատին: Վերմակը քաշել է երեսին: Գրեթե ննջել էր, երբ մոծակը խայթում
է ոտքը: Ոտքը վերմակից դուրս էր, և թշնամին հարձակվել էր հենց այդ կետի վրա:
Նշանավոր իրադարձություն չէ: Մոծակի խայթոցը ոչինչ է, բայց երբեմն կարևոր
իրադարձությունները սկիզբ են առնում չնչին դեպքից, և այդ խավարում, անքնու-
թյան ու մտքի խառնաշփոթում Էմիր Ալիին թվում է` աներևույթ թշնամի է թիկունքից
հարձակվել: Ոտքի քորը վերածվում է այրոցի ու տարածվում մարմնով: Նստում է:
Քրտնաշաղախ է: Թավշե հաստ վարագույրների ճեղքից ճերմակ լույսի մի շողք է
ընկել վերմակին ու Մալեքազարի երեսին: Նայում է կնոջը, և սիրտը կծկվում է: Չի
սիրում նրա կիսաբաց բերանը: Նման չէ իրեն, իրեն` սովորական օրերի իր անձին,
երբ արթուն է: Մի ուրիշ, ավելի ծեր դեմք է նրա սովորական երեսի փոխարեն, և
այդ դեմքն անծանոթ է Էմիր Ալիին: Ցանկացած մարդու դեմք էլ փոխվում է քնած
ժամանակ, մթության մեջ կամ լուսնի արծաթագույն ցոլքերի ներքո: Սակայն աշ-
խարհի բոլոր պարզագույն երևույթներն այդ գիշեր անբնական ու անհասկանալի
էին թվում Էմիր Ալիին: Սրտում տագնապ կար, չգիտես ինչու, անհանգիստ էր: Եվ
մինչ գլուխ կհաներ իրեն համակած բարկությունից ու անհանգստությունից, տար-
օրինակ բան պատահեց: Աջ ձեռքն անսպասելիորեն, ակամա, ասես մեկ ուրիշի
կարգադրությամբ կամաց-կամաց բարձրացավ և չորացած ճյուղի նման կախվեց
կնոջ գլխավերևում: Հետո՞: Չէր հասկանում: Գժվել էր: Ջանում էր ձեռքը բնական
վիճակի բերել: Չէր հաջողվում: Ասես այն իր մարմնի մասը չէր: Ձեռքը բռունցք էր
դարձել, դաստակի երակն իրեն էր ցույց տալիս: Էմիր Ալին ողջ ուժով մի անգամ
էլ ջանաց թևը մարմնի կողքին տեղավորել, չկարողացավ: Հետո չափազանց հուզ-
ված ու վախեցած տեսավ` ինչպես այդ կասկածելի ձեռքը, այդ օտար մարմինն
անհասկանալի շարժում արեց. բարձրացավ, հետ քաշվեց, հապաղեց, պտտվեց և,
տիրոջ կամքից ու ցանկությունից անկախ, փլուզվող պատի նման ընկավ սիրելի ու
փխրուն կնոջ գլխին: Մալեքազարը ճչալով վեր թռավ: Բղավեց: Վառեց մահճակալի
մոտ դրված լուսամփոփը և կանչեց ամուսնուն: Էմիր Ալին ավելի վախեցած էր, քան
կինը: Իրեն կորցրել էր, չէր հասկանում` ինչ է կատարվում, և շլմորած նայում էր
կնոջը: Լեզուն կապ էր ընկել, մարմինը` սառույց կապել: Մալեքազարը սարսափելի
վախեցած էր, և աչքերը սևին էին տալիս: Մտածում էր` առաստաղից խոնավ գաջի
կտոր է պոկվել կամ երկրաշարժ է եղել, տունը ցնցել է, ու գրապահարանից գիրք է

143

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

ընկել: Գուցե վայրի կատո՞ւ է գլխին ցատկել: Գուցե քնած ժամանակ ի՞նքն է իրեն
հարվածել: Հազար տեսակ անհավատալի բաներ էին մտքով անցնում, և սիրտը
զարկում էր: Աչքն ընկավ Էմիր Ալիի վրա և անակնկալի եկավ: Էլ ավելի վախեցավ:
Տեսավ` ամուսինը սփրթնած է, բերանը բաց է մնացել, աչքերն էլ ակնախոռոչներից
դուրս են թռել: Մալեքազարը, իրեն տանջող կարևոր հարցերը մի կողմ դնելով,
մտահոգվեց ամուսնու համար: Բռնեց նրա ձեռքը (հենց այն տխրահռչակ ձեռքը)
և թափահարեց: Ձայն տվեց: Տեսավ` իր անմեղ եղնիկի լեզուն կապ է ընկել, և
ձեռքը մեռելի ձեռքից էլ սառն է: Ինչ հարցրեց, չպատասխանեց: Ինքն իրեն ասաց`
կաթված է ստացել, և ամուսնու գլուխը զգուշորեն բարձին դրեց: Ձեռքը սահեցրեց
ճակատի վրայով: Հաշվեց երակազարկերը: Ականջը դրեց սրտին: Կարծեց` ուղեղի
կաթված է ստացել, մահացել է, և ուռենու նման դողաց: Գլուխը կորցրած ուզում
էր ծանոթ բժշկին զանգել, երբ Էմիր Ալիի լեզուն ինչ-որ փնթփնթոցով բացվեց:
Լսափողը վերցրեց կնոջ ձեռքից: Երկու-երեք անհասկանալի ու անհեթեթ նախա-
դասություն քրթմնջաց, կիսատ-պռատ, անկապ բացատրություններ տվեց` փորձե-
լով գտնել մի հիմնավոր սուտ: Նա ևս պակաս շփոթված չէր: Այնքան վախեցած էր,
որ ունակ չէր մտածելու: Անհավատալի էր: Պետք է բացատրություն տար, պետք է
հանգստացներ կնոջը և նրա վայ-վույի առաջն առներ: Ցանկանում էր կոծկել եղա-
ծը, ինչ գնով էլ լիներ: Շտապ: Անմիջապես: Սկսում է. կցկտուր. մտափոխվում է:
Նայում է ձեռքերին: Ինքն իրենից սարսափում է: Վախենում է՝ մարմնի անդամները
շարժվեն կամ դեմքը ծռմռվի: Ձեռքը քսում է ատամներին: Հանկարծ թվում է՝ վե-
րին ատամներից երկուսը երկարել են, և դևի է նմանվել: Նայում է կնոջ ճերմակ
պարանոցին և ափերով ծածկում երեսը: Պետք է ինքն իր աչքերի մեջ նայի: Համոզվի.
գուցե երազ է տեսնում, ջերմում է, զառանցում: Վեր է կենում և աճապարանքով
վազում դեպի պատի հայելին: Ակնոցն է փնտրում: Մալեքազարը նրա արածներից
գլուխ չի հանում: Ավելի է շփոթվում: Ճչում է: Դա նրա հին սովորույթն է: Երբ փա-
կուղում է հայտնվում, երբ զգում է՝ անելանելի վիճակում է, ճչում է: Էմիր Ալին
շվարած նայում է հայելու մեջ: Իր սովորական դեմքն է, ոչ մի առանձնահատուկ փո-
փոխություն չկա երեսին: Ատամները տեղում են՝ նախկին ձևով ու չափով: Խաղաղ-
վում է: Մալեքազարի ճիչը սթափեցնում է նրան: Մոտենում է, բռնում նրա դողացող
ձեռքերը և համբուրում: Այդ ողջ ընթացքում ուղեղն աշխատում է մեքենայի նման:
Փնտրում է համոզիչ բացատրություն: Պետք է հորինի կեղծ պատմություն և կոծկի
եղելությունը: Այս գիշեր լուսացնի, վաղը՝ Աստված մեծ է: Ցերեկվա լույսի մեջ դեպ-
քերն ավելի տրամաբանական են դառնում: Կարող է նստել, մտածել, հասկանալ՝
ինչ է պատահել: Հիմա պետք է հանգստացնի կնոջը: Վերջապես, ամոթահար բա-
ցատրում է՝ իբր ուզում էր սատկացնել մոծակին, որ կծել էր իր ամբողջ մարմինը
(ձեռքը, վիզը, երեսը, ոտնաթաթը ցույց է տալիս Մալեքազարին), և ինքը, ինքը՝ հի-
մարը, քնաթաթախ ու շլմորած, նրա գեղեցիկ ու նուրբ գլուխը դրել էր այդ անամոթի
տեղը, և չգիտի՝ ինչպես ներողություն խնդրի, ինչ ասի, ինչ հող տա իր գլխին:
Մալեքազարը՝ կիսաքուն ու կիսազգոն, նայում է նրան ու նրա ասածը չի ընկալում:
Այնպես է վախեցել, որ ունակ չէ մտածելու: Գլուխը պտտվում է: Էմիր Ալին շփոթված

144

է ու ամոթահար: Զարմացած է: Մեկ ուզում է՝ ճիշտն ասի, բայց խոստովանելու
համարձակություն չունի: Նրան հավատալն անհնար է, նույնիսկ իր համար: Մալեքա-
զարը տրորում է քունքն ու ճակատը: Էլի վատ է զգում և աչքերի առաջ մթնում է:
Երկու հաբ է խմում հանգստացնող դեղի, որ միշտ ձեռքի տակ է, գլուխը հենում է
Էմիր Ալիի դողացող ուսին և սպասում մինչև սրտխփոցը թուլանա: Ամեն ինչ նրան
տարօրինակ է թվում: Այն երեկոյի հյուրասիրությունը, Էմիր Ալիի հորանջներն ու
նրա արտասովոր արարքները: Մյուսների պահվածքն էլ սովորականի նման չէր:
Մեկը մյուսի հետ վիճում էին: Ոչ մեկն ուրախ չէր: Նույնիսկ ուտելիքն այլ համ ուներ:
Մի երկու հոգի թանձրուկի միսը չէին կերել: Մալեքազարն այդ ամենին ուշադրու-
թյուն էր դարձրել: Քաբաբի ու հավի խորովածի կեսից ավելին՝ ձեռք չտված, հետ էին
բերել խոհանոց: Ինչո՞ւ: Իր հյուրերի մեծ մասը ուտող-խմողներ էին, ասող-խոսող,
կատակասեր, աղմկարար: Բայց այդ օրը տրամադրություն չունեին: Ժամանակից
շուտ վեր կացան ու գնացին: Էմիր Ալիի հորանջներից մյուսներն էլ էին վարակվել: Ում
նայում էիր, բերանը կիսաբաց էր, և ջանում էր հորանջը զսպել: Ինքն էլ էր հոգնած,
և սրտի խորքում տագնապ կար: Անհասկանալի պատճառով անհանգիստ էր: Ան-
հանգիստ էր Էմիր Ալիի համար: Հիմա էլ այդ տարօրինակ դեպքը: Եթե ճիշտն ասենք,
այդքան էլ մեծ իրադարձություն չէ: Ամուսնու ձեռքը դիպել է իր գլխին: Երբ երկու
հոգի քնում են նույն անկողնում, նման բաներ պատահում են: Լինում է՝ ամուսին-
ները մինչև առավոտ ոտքով հարվածում են իրենց կանանց: Քնում են ներքնակի
կենտրոնում և ամբողջ մահճակալը զբաղեցնում: Սրտի խորքում ասում է. «Աստվա՛ծ
իմ, ինչքան անճար է, առանց ինձ ի՞նչ է անելու»,- և մայրական քնքշությամբ ու
ներողամտությամբ շոյում է ամուսնու պարանոցի եզրագիծը: Ինքն իրեն ասում է՝
իմ գլուխը քո գլխի տեղը դիր, և թվում է՝ այդ թյուրիմացությունն ըմբռնելի է ու
պատճառն էլ սերն է: Այս մարդն այնքան է կախված իրենից, որ ասես նա ինքը լինի,
և առանձին գոյ չէ: Ինքն իրեն կրկնում է. «Իմ գլուխը քո գլխի տեղը դիր»,- և քթի տակ
ծիծաղում է: Նրան թվում է՝ այդ նախադասությունը սիրո ծայրահեղ դրսևորում է:
Նույնիսկ աստվածային դրսևորում: Անէանալ ուրիշի մեջ: Այս գայթակղիչ և քաղցր
ենթադրությունների մեջ Մալեքազարը փակում է աչքերն ու քնում. խաղաղ ու անշշուկ
քուն է, որն առանձնահատուկ է երջանիկ կանանց:

Էմիր Ալին երջանիկ էր, որ այդ գիշերվա սարսափելի եղելությունը բարի ավարտ
ունեցավ, և ժամանակավորապես մոռացության մատնվեց պատահածը: Մալեքա-
զարն էլ բարյացակամորեն ու ժպիտով՝ ավելի շատ ստիպողական, քան իրական,
ամուսնու քնաթաթախ ու սիրատոչոր վիճակի հետ կապեց և ջանաց եղածի (ընթրիքի
սեղանի մոտ Էմիր Ալիի հորանջն ու նիրհը) մասին չմտածել: Նման բաներ պա-
տահում են: Լինում է՝ մարդիկ քնի մեջ քայլում են բարակ պատի վրայով, նույնիսկ
ոճրագործություններ են անում: Տարիներ առաջ պատահմամբ տեսել է նման սյու-
ժեով ֆիլմ, այն անհեթեթ, երրորդ ձեռքի ֆիլմերից, կինոնկարի ու դերասանների
անունները մոռացել է, բայց մի երկու ահարկու դրվագ՝ համառորեն տանջող, դաջ-
վել է հիշողության մեջ: Դերասանը (Էմիր Ալիին նման չլինելը պատահական չէր)
խեղդում է քնած կնոջը: Նրանք սիրով քնած են կողք կողքի: Կինը հպվում է ամուսնուն

145

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

և ժպտում: Ամուսինը քնքշորեն շոյում է նրա մազերն ու ուսը, հետո մատներով օղա-
կում է կնոջ պարանոցն ու սեղմում: Նրա աչքերը բաց են, բայց գիտակցությունը
տեղը չէ: Կինը, մինչև վերջին վայրկյանը, հիացմունքով ու սիրով, նույն երջանիկ
ժպիտով նայում է նրան: Ասես չի հավատում: Տղամարդը գնում է զոքանչի հետևից:
Նստում է մեքենան, վարում, բայց քնած է, ու ֆիլմը շարունակվում է:

Այդ տխրահռչակ գիշերվա (Էմիր Ալիի հարվածելու) հաջորդ օրն ու հետագա մի
շաբաթը դյուրահավատ ժպիտով կնոջ խեղդվելու տեսարանն անընդհատ Մալեքա-
զարի աչքերի առջև էր և փոշու թանձր ամպի նման նստել էր սրտին: Զարմանում
է, թե ինչպե՞ս է այսքան տարի անց հիշողության մեջ մնացել այդ ֆիլմի կադրերը,
այն էլ այդքան վատ ֆիլմի: Ուսերն է թոթվում, ինքն իրեն ասում. «Միշտ է այդպես:
Վատ հիշողությունները մարդու մտքից դուրս չեն գալիս»: Ջանում է ուրիշ բաների
մասին մտածել: Զանգահարում է ինձ: Հենց վատ տրամադրությամբ ու քմահաճ է
լինում, ինձ հիշում է: Երջանիկ պահերի համար Էմիր Ալիին է պարտական, դժբախտու-
թյուններն ինձ է վերագրում:

Եթե կար մեկը, ով չէր կարողանում մոռանալ պատահածը, Էմիր Ալին էր: Հիշում
էր այն գիշերվա տագնապալի պահերը, և մարմինը դող էր ընկնում: Մալեքազարը
վստահում էր ամուսնուն, և հանգիստ էր: Իհարկե, ձևական հանգիստ: Աչքերը
չորս արած հետևում էր նրան: Չէր թողնում՝ մի վայրկյան մենակ մնա իր մտքերի
հետ, վնասատու, անիմաստ մտքերի, խելքից դուրս մտքերի: Էմիր Ալիին «սանձա-
հարելը» այնքան էլ հեշտ գործ չէր: Երկար ժամանակ էր անհրաժեշտ եղել, որ հաս-
կանա՝ պատվարժան ընտանիքի փեսա է, և այդ կոչումն ընդունելը հենց այնպես
չէ. կարգ ու կանոն կա, օտար լեզու սովորելու պես է, իրեն հատուկ քերականական
կազմությունն ու բայաձևերն ունի: Չի կարելի բառերն անկանոն շարել ու անիմաստ
նախադասություն ստանալ: Նոր լեզվի հետ պետք է ունենալ նոր մտածողություն,
նոր զգացողություններ, նոր հայացք, ձայն, ցանկություններ ու երազանքներ: Հնա-
րավոր չէ մուտք գործել անծանոթ տարածք ու գնալ, նստել ամենապատվավոր տե-
ղում: Մուտքը այդ աշխարհ նոր վարք ու բարքի հետ հաշվի նստել է պահանջում և
հազար տեսակ գործարքի ու համաձայնության կարիք է լինում: Իմ հոռետեսու-
թյունն անառիթ չէր և հավատս չէր գալիս, որ Էմիր Ալին այդ պարտավորության
տակից դուրս կգա: Աստված գիտի՝ որքան էր ինքն իր հետ կռիվ տվել, ատամը սե-
փական խղճի մեջ խրել, մինչև կարողացել էր հանդուրժել թել ու կոճ ներմուծող
կազմակերպության ղեկավարի տեղակալությունը: Ուրիշների աչքին հաջողակ
մարդ էր: Այդ իրավիճակում, հեղափոխական շրջանի համատարած ձերբակալու-
թյունների պարագայում, շատերն էին իրենց կյանքից ու ունեցվածքից զրկվել, իսկ
ինքը, հաջող ամուսնության շնորհիվ, բարեկեցիկ, պատվարժան կյանքի տեր էր
դարձել: Պետք է շնորհակալ լիներ, որ գոյություն ունի, հեշտ ձեռք բերված բարիքի
գինը պետք է իմանար, և թվում էր՝ գիտեր (ավանակ հո չէր), ու անհեթեթություններ
շատ դուրս չտար, ու դուրս չէր տալիս: Եթե Մալեքազարին չհանդիպեր, Աստված
գիտի հիմա որ սարի կատարին կամ որ անապատում կլիներ՝ աստղերը հաշվելիս
ու Ծիր Կաթնի աշխարհում շրջագայելիս:

146

Մի երկու ամիս անցավ խաղաղ: Թվում էր բոլոր ջրերը հոսել են, և կյանքը շա-
րունակվում է բնականոն հունով: Բայց այդ աներևույթ գոյը, այդ տանջող-խանգա-
րող ստվերը ըմբոստանալու համար հարմար պահի էր սպասում:

Էմիր Ալին և զոքանչը նույն ամսի նույն օրն էին ծնվել, իհարկե քսան տարվա
տարբերությամբ: Մալեքազարն այդ իրողությունն ընդունում էր իբրև բնության նա-
խախնամություն և այն համարում երկու ընտանիքների միության ու հարատևու-
թյան նշան: Ամեն տարի նշում էր այդ սիրելի օրը և հրավիրում ողջ գերդաստանին
ու բարեկամներին: Զոքանչի հետ նույն ամսին, նույն օրը, նույն ժամին ծնվելը
Էմիր Ալիին չէր ուրախացնում, սակայն նա դա ցույց չէր տալիս և հետևելով կնոջը՝
արտահայտում էր ուրախություն ու պարծանք: Զոքանչն էլ փեսային հավան չէր ու
սրտի խորքում նրան չէր վստահում: Նա էլ ցույց չէր տալիս և կեղծ սիրալիրություն
էր դրսևորում: Երկուսն էլ գիտեին, որ խաբում են մեկմեկու և կեղծելուց բացի այլ
հնար չունեն:

Զոքանչի յոթանասունհինգամյակը և փեսայի հիսունհինգամյակը նախորդ տա-
րիների համեմատ ավելի կարևոր էին: Մալեքազարը ցանկանում էր ամեն ինչ տեղը
տեղին անել: Թեև աղմուկն ու մեծ հյուրասիրությունը կարող էին գրավել հարևան-
ների ու թաղամասի ոստիկանական կոմիտեի ուշադրությունը և գլխացավանքի
պատճառ դառնալ, բայց հյուրընկալություն կազմակերպեց: Առաջին անգամ էր, որ
նա անշրջահայացություն էր դրսևորում: Ըստ նրա Էմիր Ահուի ծնունդը կարևոր
իրադարձություն էր, ինչպես Ամերիկա մայրցամաքի հայտնագործումը. գուցեև ավելի
կարևոր: Էմիր Ալին ցանկացել էր ասել. «Ոչ, խնդրո՛ւմ եմ, Աստված սիրես, հրաժար-
վի՛ր հյուրընկալություն կազմակերպելու մտադրությունից»: Ցանկացել էր ասել.
«Այդ շարունակական, անհեթեթ հյուրընկալությունից»,- բայց լեզուն կծել էր: Մա-
լեքազարի նրբիկ սիրտը շատ շուտ էր խոցվում: Երբ դժգոհելու առիթ էր ունենում,
զայրույթն ու ցասումը ցույց չէր տալիս: Չէր էլ բողոքում: Ժպտում էր: Բռնազբոս
ու սառը ժպիտ էր: Իրեն հեռու էր պահում և օտարանում, ինչպես սառցալեռը:
Վրեժ էր լուծում. նրա վրեժը խաղաղ էր, սուսուփուս, չինական խոշտանգումների
նման: Լռում էր: Կիտում էր բարակ հոնքերը: Էմիր Ալիի հարցերին պատասխանում
էր քաղաքավարի և չափազանց մեծահոգությամբ համաձայնում նրա բոլոր ասած-
ներին ու արածներին: Նրա ամեն մի սառը «սիրելիս»-ը, որ արտաբերում էր նախա-
դասության սկզբում կամ վերջում, հարյուր հայհոյանքից էլ վատ էր, և Էմիր Ալիին
ցավ էր պատճառում: Յուրաքանչյուր դեպքի համար առանձին դիմակ ուներ ու
հնարավոր չէր գլխի ընկնել՝ ինչ է մտածում և իրականում ինչ է զգում: Նույնիսկ
հնարավոր չէր հասկանալ՝ դժբա՞խտ է, թե՞ երջանիկ: Էմիր Ալին կգերադասեր, որ
իր կինը, առողջ, բնական մյուս կանանց նման, ճչար ու գոռար, իր ասածն ասեր
ու ամեն ինչ հենց այդտեղ վերջանար: Բայց Մալեքազարը ամեն դեպքի համար մի
գործ էր կազմում և այդ գործերի կապոցները արխիվացնում իր հիշողության մութ
ու խառնիճաղանջ նկուղներում, հետո՝ պատեհ պահին և ըստ անհրաժեշտության,
դրանք հանում էր և վերստին զննում դրանց բովանդակությունը: Ոչ մի զանցանք կամ
բախում նրա մտքից դուրս չէր գալիս: Ամեն ինչ մտապահում էր՝ համապատասխան

147

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ

մանրուքներով, ծագմամբ, ամիս-ամսաթվով: Էմիր Ալին անհիշաչար էր: Վեճ ու կռվի,
գլխացավանքի տրամադրություն չուներ, և վիրավորանքները, ի վերջո, մոռանում
էր, և դա այն մեծ հանցանքներից մեկն էր, որի համար Մալեքազարը նրան չէր ներում:

Վերադառնանք ծննդյան տոնին: Հորեղբայրը (Մալեքազարի մեծ հորեղբայրը)
դիվիզիայի թոշակառու հրամանատար էր ու միայնակ, որն իր ընկերների մեծ մա-
սին կորցրել էր հեղափոխության սկզբին և ժամանակն անցկացնելու ու իր վշտերը
մոռացության տալու համար սրա-նրա տուն գնալուց բացի այլ հնար չուներ: Հյուր-
ընկալությունների, հարսանիքների, զվարճությունների ու թղթախաղի սիրահար էր:
Թաղման արարողություններին, ծննդյան ու թլպատման բոլոր տոներին պատրաստ
կանգնած էր, ուրբաթ առավոտները լեռնագնացների առաջն ընկած հևիհև քարշ
էր տալիս սեփական մարմինը դեպի լեռան բարձունքը: Ձմռանը հագնում էր դա-
հուկորդի շորերը՝ հատուկ կոշիկներ, ձեռնոց, գլխարկ, ակնոց, և նստում լեռնա-
լանջի սրճարանում՝ արևի տակ, ծխախոտը բերանում: Չէր համարձակվում քայլել
սառցակալած ճանապարհներին սայթաքելու ահից: Գոհանում էր, որ այնտեղ է, և
արտաքինը կատարյալ է: Վախենում էր, որ մյուսները՝ անհոգ, երջանիկ երիտասարդ-
ները, իրեն կանտեսեն և իրեն ժամանակ տրամադրելու ցանկություն չեն ունենա:
Առավոտ կանուխ զանգ էր տալիս բոլոր նրանց, ում ճանաչում էր, և բարև-բարի
լույսով նրանց հիշեցնում իր գոյության մասին: Եթե իմանում էր, որ ծանոթներից
մեկի տանը խնջույք է եղել ու իրեն չեն հրավիրել, զայրույթից հիվանդանում էր:
Հազար տեսակ բան էր մտքով անցնում, և դա ընդունում էր որպես մեծ դավադրու-
թյուն: Եթե հրավիրում էլ էին, ոգևորվում էր և չէր կարողանում լեզվի առաջն առնել:
Այնքան էր խոսում, մինչև ինքն էլ, ուրիշներն էլ զզվում էին: Հրավերքի օրը այգա-
բացից ժամերն էր հաշվում: Նախորդ երեկոյից հագուստը պատրաստում էր: Փայլեց-
նում էր կոշիկները: Հարյուր անգամ նայում էր պատի ժամացույցին և հայելու մեջ:
Սանրում էր ճերմակ մազերն ու ներկած բեղերը: Մետաքսե թաշկինակը կապում
էր վզին, ու մնացած հյուրերից մեկ ժամ շուտ հայտնվում էր նրա կերպարը: Երբեմն
էլ մի ստից բանից դյուրագրգիռ էր դառնում, և զայրույթը խեղդում էր կոկորդը:
Տխրալի ֆիլմերից ու վշտագին բանաստեղծություններից այլայլվում էր և միայնու-
թյան մեջ ժամերով արցունք հեղում: Երբեմն էլ չար ու քինախնդիր էր դառնում և
չէր կարողանում լեզվի առաջն առնել: Սրա-նրա հասցեին կծու խոսքեր էր շպրտում,
և մարդկանց թշնամացնում իր հետ: Այն իրիկուն էլ իսկապես շուտ էր եկել, իսկ
տանտերերն այդ ժամին հյուրերի չէին սպասում: Մալեքազարը նոր էր դուրս եկել
լոգարանից և տնային հագուստով էր: Փնթփնթաց: Քթի տակ հայհոյեց անամոթ,
զզվեցնող հորեղբորը և շտապեց: Կապեց ամուսնու փողկապը, փնովեց նրա ընտ-
րած հասարակ վերնաշապիկը: Խնդրեց, որ այն փոխի և խորհուրդ տվեց՝ որ տա-
բատը որ բաճկոնի հետ հագնի:

Հորեղբայրը չէր սիրում եղբոր աղջկան և զայրանում էր նրա առաջադիմական
սովորույթներից ու հպարտ ժպիտից: Այնուամենայնիվ, կուրծքը դեմ տվեց ու բացեց
թևերը: Ասաց. «Աղջի՛կս, գեղեցկուհի՛ս, մեռնեմ ես քեզ: Ների՛ր, որ շուտ եմ եկել, գի-
տես…»,- և ուզում էր շարունակել կեղծ հաճոյախոսությունները, երբ Մալեքազարը

148


Click to View FlipBook Version