The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2020-06-28 12:20:03

ՆՈՐՔ 2020-I

2020-1

Keywords: armenia,armenian,modern,fiction,literature,plague

Բայց Դիտմարը չէր հանդարտվում․
-Միևնույն է embrasse mon origine du monde!
Աղջիկներին տարան։ Պառավը հետները բարձրացավ՝ աստիճաններին գործի
դնելով մահակը, եթե որևէ մեկը դանդաղեցնում էր քայլը։
Մեզ տկլորացրին։
-Սա առանց խաչի է,- հայտնեց նրանցից մեկը մատն իմ կողմ պարզած։
Դիմակները քչփչացին։
-Ո՞ւր է խաչդ, աստվածատյաց։
-Ռազմի դաշտում եմ կորցրել։
-Անուն-ազգանո՞ւնդ։
Ես տվեցի մեր թատրոնի բանվորի անունը, որն անցյալ տարի կեղծված օղի էր
գլխին քաշել ու թունավորվել։ Դիմակը, կարծես թե, բավարարված էր։ Անսովոր էր
խոսելը դեմք չունեցող մարդու հետ։
-Դե, սկսենք։
Տհաճ ու տարօրինակ բան էր տեղի ունենում։ Մենք տարածում էինք ձեռքներս,
իսկ երկար մահակները ոստոստում էին մեր կռնատակերում, հետո պպզում էինք,
որպեսզի սառած կուպրով պատած գարշելի ձեռնոցները կարողանան կոպտորեն
շոշափել մարմինը, տրորել վիզը, մազերի մեջ մխրճվել։ Կաշվե դիմակները թեև
զրկված էին միմիկայից, այնուամենայնիվ բացահայտ հաճույք էին ցուցադրում։ Կամ
գուցե թվում էր։ Կիսախավարի մեջ ինչ ասես, թե չի թվա։
-Դուք հիվանդ չեք,- հայտնեցին դիմակները։
-Մենք ամենասկզբից էլ հենց դա էինք ձեզ հասկացնում։
-Դա բացարձակապես նշանակություն չունի։
Թույլ տվեցին հագնվել։ Վերևի հարկից փսփսոցներ ու փռթկոցներ լսելն անտա-
նելի էր։ Երբեմն տնքոցներ կամ գանակոծություն հիշեցնող խուլ հարվածներ էին
հնչում։ Վերջապես պառավն իր օգնականների հետ իջան ճեմասրահ։ Մեր խրտվիլակ-
ներից մեկը հատուկ շարժումով հետաքրքրվեց հետազոտման արդյունքներով, պա-
ռավը լուռ օրորեց գլուխը։ Խրտվիլակն այդքանով բավարարվեց։ Նրանք խմբվեցին
և պինգվինների երամակ կազմած ճոճվեցին դեպի ելք։
-Չհամարձակվես վերադառնալ, դոկտոր Շնաբել,- հետևներից բղավեց Գաբրիելը։
Պատասխանը եղավ դռան շրխկոցն ու շղթաների ծանր զնգոցը։
Մենք շտապեցինք աղջիկների մոտ։ Դռան առաջ շփոթված կանգ առանք, Մոր-
գանը մատնոսկրով շգուշորեն թակեց։ Դուռը թատերական վարագույրի պես լայն
բացվեց։ Սենյակում օտարի հոտ էր կախված։ Դերասանուհիները տարբեր անկյուն-
ներում կուչ էին եկել։ Քեթի մի ուսը մերկ էր, այտերին շիկացած բծեր էին խորովվում,
հայացքը հատակի դատարկությանն էր ուղղված, շուրթերն ամուր սեղմել էր։
Ամանդան ու Մարգարետը՝ մահուդե երկարափեշ թիկնոցներով փաթաթված, մռայլ
լռում էին։ Դժվար չէր պատկերացնել նրանց մերկ, սենյակի կենտրոնում կանգնած՝
իր փշոտ մահակը գործի դնող պառավի առաջ։ Դժվար չէր պատկերացնել նաև չորս
գոլեմներին, որ գրանցում էին տետրակներում սեփական կասկածների երևակա-
յելի մանրամասները։

49

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Դժվար չէր պատկերացնել մեր տղամարդկային անօգնականության աստիճանը։
Նրանք չէին նայում մեզ վրա, իսկ մենք զգում էինք, որ այս պահին արտասանվող
ցանկացած խոսք ցավագին փլվելու է նրանց ականջներին։
-Ես պատճառ չունեմ ձեզ ատելու,- ավելի ուշ ասում էր Քեթը։- Ես միայն ինքս
ինձ եմ ատում, ուզում եմ, որ դա իմանաք։
Բլանշի մասին ոչ ոք չհիշեց։

Դռներ և կացիններ

Սոճին չէր ցանկանում ենթարկվել կացնի հորդորներին։ Երբ ուժերս սպառվե-
ցին, ինձ փոխարինեց Դիտմարը, նրան՝ ծերունի Մորգանը։ Մենք մի ամբողջ օր զար-
կում էինք դռանը, ձեռքներիս կոշտուկները մինչև ոսկոր խորացնելով։ Մեր բար-
բարոսության պատճառն այն էր, որ դուռը բանալիով ներսից փակ էր, և մարդավարի
բացելու հնարավորություն չկար։ Ի վերջո ստիպված եղանք կոտրել դռնակողքերը,
որպեսզի Ամանդան՝ մեր մեջի ամենափոքրամարմինը, կարողանա խցկվել ներս։

Այս տեսակ ծայրահեղ միջոցները պայմանավորված էին նրանով, որ Մարգարետն
արդեն երկրորդ օրն էր, ինչ տիկին Բլանշի դռան տակ թողած ավանդական կերա-
կրամանը ձեռք չտված ետ էր տանում։ Եվ նույնիսկ դուռը կոտրելու մեր ջանքերը
չարժանացան որևէ արձագանքի։

Կացինը փոքրիկ էր, պիտանի միայն ցախ կոտրատելու համար, բայց մենք ուրիշ
ելք չունեինք։

-Օրիորդ Բեյքեր, ապա փորձեք,- կանչեց Մորգանը Ամանդային, երբ ճեղքն անհրա-
ժեշտ չափերի լայնացել էր։

Ամանդան չոքեց և սկզբից ուզում էր գլուխն անցկացներ․
-Ա-աա, սուր ծայրեր են մնացել։
-Մի կողմ քաշվեք։
Մորգանը հանեց վրայի բաճկոնն ու ծածկեց ցցունքները։
Ամանդան զգուշորեն, չոքեչոք սողոսկեց ներս։ Տեսարանը հեքիաթային էր։ Մի
րոպե հետո հայտնվեց նրա լայն բացված ափը, և ես առաջինը կռահեցի ափի մեջ
լամպ դնել։
Վերջին երկու գրիմանոցները, որ ամենաշքեղն էին, զրկված էին լուսամուտ-
ներից։ Մեկում Քեթն էր ապրում, մյուսը՝ տիկին Բլանշինն էր։
-Դե, ի՞նչ կա, բմբուլիկ Գիմար,- հարցրեց Դիտմարը։
Բոլորս լարված ականջ էինք դրել դռան ետևի շրշյունին։ Մորգանը կռացավ
դեպի անցքը։
-Օրիորդ Բեյքե՞ր։
-Ոչինչ չեմ տեսնում,- լսեցինք մենք նրա խուլ ձայնը։ Այստեղ ամեն ինչ տակնու-
վրա է, ամենուրեք մանեկեններ են տնկված։
-Հավանաբար նա ճամպրուկներից հանել է բոլոր զգեստները,- ենթադրեց
Մարգարետը։

50

Չեմ հիշում, որքան ժամանակ անցավ, հետո դռնակողքի ճեղքը կրակի գույնով
ներկվեց, և հայտնվեց Ամանդայի գլուխը․

-Լամպը վերցրեք։
Նրան օգնեցինք ոտքի կանգնել։ Ամանդան չափազանց զուսպ էր պահում իրեն։
Առաջին անգամ ուշադրություն դարձրի նրա դիմագծերին։ Շատ գեղեցիկ թվաց այդ
պահին։ Նրբագույն, մի քիչ վեր թռած՝ դիմացի ատամները թեթևակի բացող շուր-
թեր, ուղիղ քիթ, բարակ փափուկ հոնքեր, որոնք լարվածությունից քարացել էին։
Գունատ դեմքը պարուրված էր խիտ մազերի փնջերով, իսկ ճակատին քրտինքի
կաթիլներ էին պսպղում։ Նա հոգնած տեսք ուներ, բայց երևում էր, որ լի է հաս-
տատակամությամբ։
-Նա այնտեղ չէ, ճի՞շտ է,- հարցրեց Դիտմարը։
-Նա այնտեղ է,- պատասխանեց Ամանդան և թրջեց չորացած շրթունքները։
-Ջուր բերեք, նա լավ չի,- ասաց Մորգանը։
-Կարիք չկա։ Տիկին Բլանշն այնտեղ է և նա մեռած է։ Հագին կապույտ զգեստ
է․․․ լայն օձիքով։
-Այդ զգեստը «Լուկրեցիա»-ից է մնացել․․․- շշնջաց Քեթը։
-Նա նստած է բազկաթոռին, հայելու դիմաց։ Ես ձայն տվեցի, կարծում էի քնած
է, բայց պատասխան չստացա։ Հետո ծնկներին մոմ տեսա։ Զգեստին մեղրամոմ էր
ցփնած։ Իսկ շուրջը,- Ամանդան նայեց Քեթին,- նամակներ էին թափած։
-Դու նրան դիպչե՞լ ես։
-Ոչ, ես չէի համարձակվի։
-Հարկավոր է ճեղքը կարկատել և դուռը ծխահարել,- վճռականորեն ասաց
Դիտմարը։
-Ինչի՞ համար։
-Ավելորդ հարց է։
-Մենք նրան այդպես չենք թողնի։ Պարոն Յելսեն, ասացեք սրան։
-Քեթ, թանկագինս, մենք չենք կարող նման ռիսկի դիմել։
-Դուք նրան այնտե՞ղ կթաղեք։
-Բայց նա մահացել է։
-Նա ժանտախտից չի մահացել,- առարկեց Ամանդան։
-Իսկ դո՞ւ որտեղից գիտես։ Նկուղում, ածուխի փոսի բերանին կուպրով երկու
պարկ կա, պետք է վերև բերել։ Գաբրիել, դու ինձ կօգնես,- հրամայեց Դիտմարը։
-Ամանդային լսիր՝ տիկին Բլանշը ժանտախտով հիվանդ չի եղել։
-Ես որևէ մեկին լսելու մտադրություն չունեմ։ Գուցե հիվանդությունը դեռ չէր
հասցրել դրսևորվել, իսկ դեպքի պատճառներն ինչ ասես կարող են լինել։
Քեթը նետվեց դեպի ծերունին․
-Մորգան, խնդրում եմ, թույլ մի տվեք նրանց։
-Գնանք ինձ հետ։ Ամանդա, Մարգարետ, դուք նույնպես։ Տղաներն առանց մեզ
էլ գլուխ կհանեն։

51

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

***

Կուպրի հոտը քիթս էր մտել ու հրաժարվում էր դուրս գալ։ Այդ երեկո ես ափսոսեցի,
որ մի թափից դատարկել էի բրենդիի շիշը, որովհետև խմելու սարսափելի ցան-
կություն ունեի։ Ողջ գիշեր թափառեցի շենքում։ Երբ լսում էի, որ մեկն արթնանում
է, թաքնվում էի սյուների ետևում կամ բեմի տակ՝ սարդոստայնի ժանեզարդով պա-
տած փայտե սարքավորումների արանքներում։

Այժմ մենք պանտոմիմա էինք խաղում։ Սենյակներում առանձնացած՝ մերկա-
նում էինք հայելու առաջ և զննում մարմինը։ Փորձում էինք բուբոններ շոշափել վզի
կամ աճուկի շրջանում, ականջ էինք դնում՝ արդյո՞ք մարմինը ցավով չի արձա-
գանքում։ Իսկ հետո հոգնած ընկնում էինք ցուրտ անկողին և սպասում վաղվա երե-
կոյին, որպեսզի նույն ներկայացումը ևս մեկ անգամ կատարենք։ Հետզհետե վախի
տեղը զբաղեցրեց բթացումը։ Հետզհետե բծախնդիր զգուշավորությունը փոխվեց
բացարձակ անտարբերության։ Մենք սնվում էինք առանց ժանտախտը հաշվի առ-
նելու։ Ծաղրում էինք մեկս մյուսին առանց առիթի։ Մենք անվերջ վիրավորում էինք
նորին մեծություն ժանտախտին մեր գռեհիկ պահվածքով, որովհետև նա մեզ խո-
րապես զզվեցրել էր։ Վախն իր հերթին էր զզվեցրել։ Եվ մենք այդ ամենը մաքուր
խղճով ուղարկեցինք գրողի ծոցը։

Դիտմարը մտադի՞ր էր թատրոնից փախչել։ Նա կաներ դա, եթե մի օր պատա-
հական դուրս չգար հանկարծաստեղծ մառանի վրա, որը մինչ այդ չէինք տեսել։
Քսանից ավելի գինու տակառիկները դարձան մեր խենթության իսկական ապո-
թեոզը։ Երկու օր անընդմեջ շարունակվում էր մեր գինարբուքը՝ անհաղորդ էր միայն
Մորգանը, որը փակվել էր իր սենյակում և, ենթադրում եմ, տարված էր աշխատան-
քով։ Մեր հռհռոցն ու ճիչերն անգամ չէին դրդում նրան դուրս գալ և շվացնել մեր
անտաղանդ խաղին։ Մենք հագնում էինք ներկայացումների համար պատրաստ-
ված զգեստներն ու թավալ տալիս հատակին, հիասքանչ վենետիկյան դիմակներով
ծածկում էինք մեր երեսները, որպեսզի վերջնականապես մոռանանք, թե ով ենք,
կեղծում էինք տեքստերը՝ խառնելով պիեսների ժամանակաշրջանն ու մենախոսու-
թյունները։ Հիշում եմ, թե ինչպես էին Դիտմարն ու Գաբլիելը տիկին Բլանշի մեխված
դուռը ծեծում, հրավիրելով նրան մեզ հետ խմելու, իսկ երբ նա այդպես էլ դուրս
չեկավ՝ ընկան իրար վրա ու մինչև վիզը գինու մեջ թաթախված մրափեցին շեմին
մինչև առավոտ։

Իսկ ես ինքս ինձ կորցնում, հետո հայտնաբերում էի մեկ դիմահարդարման սենյա-
կում, մեկ կանանց գրկում։ Միջանցքի աստիճաններից գլորվեցի խոնավ հողի և
վառոդի հոտով ողողված խորը խրամատ։ Շուրջս անձայնություն էր, բայց ես բնազդա-
բար զգում էի, որ խրամատը գտնվում է թշնամու հրացանների նշանառության
տակ։ Այս պահմտոցիից փորս թեթևակի ջղաձգվում էր, ես վազում էի խրամատին
զուգահեռ, կռացած, իսկ բեմական թմբուկը սաստկացնում էր դղրդոցը ոտքերիս տակ
ու խփում քունքերիս։ Ահա սառցակալած թաթերս ընկած են գետնին, բայց գլուխս
դրել եմ գրքերից գոյացած բարձին։ Աչքերս հազիվ բացելով տեսնում եմ ձյունը՝ այս

52

տարվա առաջին ձյունը, որ պտույտներ տալով թակում էր լուսամուտս։ Երկար էի
նայում, կախարդված, մինչև որ պատերը չդադարեցին լողալ։ Կիսահագնված նստել
էի բազկաթոռին և ուժ չունեի անկողին հասնելու։ Ահավոր տանջում էր ծարավը։
Ես գոռացի, սակայն ձայնս միայն գլխիս մեջ էր հնչում՝ անդադրում կացնի թխկո-
ցին զուգահեռ։

Ընթրիք

Մարգարետը սովորություն էր ձեռք բերել․ մոտենում էր մեր միակ օդանցքին,
հինգ րոպե կողքին կանգնած շնչում, փակում ու հեռանում էր։ Դա նույն այն կող-
պեքով դռնակն էր, որտեղից երկու խելառ պառավները մեզ ուտելիք էին փոխան-
ցում։ Ժամանակ անց սկսեց գալ միայն մեկը։ Մենք վախեցանք, որ այցելություններն
առհասարակ կդադարեն, և մենք ուրիշ ելք չենք ունենա, քան քաղցի զգացումով
զինված խոյահարենք թատրոնի դռները։

Մի օր արթնացանք խոհանոցից եկող աղմուկից։ Պարզվեց, որ Մարգարետը մո-
ռացել էր օդանցքը փակել, և կերակուրի հույսով կատուն մտել էր ներս։ Դիտմարն
ուզում էր կատվի վիզը ոլորեր, մի կերպ պահեցինք։ Օրվա կեսը ծախսեցինք վա-
խեցած կենդանուն արկղի մեջ բռնելու, հետո դուրս շպրտելու վրա, հետևից էլ՝
նրա համտեսած ամբողջ ուտելիքը։ Հանգստացանք միայն շուրջբոլորը քացախա-
թաթախ լաթերով սրբելուց հետո։ Երեկոյան արդեն ուժ չունեինք այդ ամենը ծի-
ծաղի վերածելու համար։

Միանման օրերը գրեթե չեն հիշվում։ Առանձին դրվագներ միայն։ Այն դիմակա-
վորներից հետո մի բան փոխվել էր․ նրանք եկան ու հետները բերեցին դրսի ցուրտը,
կամ էլ տարան մեր ներքին ջերմությունը, չգիտեմ որն է ճշմարիտը։ Այդ փոփո-
խությունները պսակվեցին մեր խրախճանքով, որից հետո արթնացանք կորուստի
զգացումով։ Մորգանն օրերով փակվում էր իր աշխատասենյակում, թակոցներին
կարճ արձագանքում էր․ «Հետո»։ Մարգարետը ժամանակի մեծ մասն անցկացնում
էր խոհանոցում, ինչի հետևանքով նրա վարդագույն մաշկն անդադար վառվող մո-
մերի լույսից դեղնավուն երանգ էր ստացել։ Դիտմարը ձեղնահարկ էր բարձրանում
և հենց այնտեղ էլ քնում՝ հին ամսագրերի դեզերի տակ թաղված։ Քեթն ու Ամանդան
միակն էին, որ իրարից անբաժան էին մնացել։ Ճղճղված գուլպաներով ոտածալիկ
նստում էին դատարկ բեմի վրա և նույն մունդշտուկով հերթով ծխում։ Նրանց քչփչոցը
հնարավոր չէր ըմբռնել։

Միջանցքի այն հատվածը, որտեղ գտնվում էր տիկին Բլանշը, միաժամանակ և
ձգում էր, և վանում։ Երբեմն, ուշ գիշերով, ես մոտենում էի դռանն ու ականջ դնում։
Կուպրի հոտը չէր թուլացել։ Ես վախենում էի, որ հանկարծ քայլեր կամ զգեստի շըրշ-
յուն կլսեմ, փորձում էի տեսնել այն, ինչ տեսել էր Ամանդան, երբ լամպը ձեռքին
հայտնաբերեց հայելիների մեջ արտացոլվող դին՝ մի դերասանուհու, որն արժանի
էր, որպեսզի իր ոսկյա դագաղի հետևից հարյուրավոր երկրպագուների բազմու-
թյուն գնար։ Իսկ իրականո՞ւմ։ Իրականում նա լքված և որմնապատված է սեփական
գրիմանոցում, ինչպես դամբարանում։

53

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Հիրավի, երկնայինները զուրկ չեն հումորի զգացումից։
Ես լարված լսում էի այնքան ժամանակ, մինչև երևակայությունս գործի անց-
ներ, և հենց սկսվում էր նրա խաղը, փախուստի էի դիմում, խելագարից գրեթե
չտարբերվելով։
Թափառում էի մինչև լուսաբաց։ Երբեմն լամպը ձեռքիս, երբեմն առանց լամպի։
Աչքերս ընտելացնում էի մթությանն ու ճանապարհ ընկնում։ Աստիճաններով բարձ-
րանալիս աշխատում էի չճռճռացնել։ Քեթը կիսարթուն էր քնում, նրա սենյակի կող-
քով ոտնամատների վրա էի անցնում։ Մարգարետի ֆսֆսոցը գիշերվա մեջ բվի
կռինչի էր նման՝ վազքով էի անցնում։ Մեր ճմռթած բեմական հագուստը դիմավո-
րում էր ինձ ուլունքների խամրած պսպղոցով։ Մեկ-մեկ ելնում էի բեմ, ընդունում
դահլիճի դատարկ աթոռների ողջույնը։ Խորը խոնարհվելով գնում էի իմ լռակյաց
հանդիսատեսին ընդառաջ։ Այդպես կանգնում էի մի քանի վայրկյան ու մտովի տեղա-
փոխվում Փարիզ կամ Բեռլին, որտեղ երկու կամ գուցե հինգ ժամ առաջ նույն այս-
պիսի բեմի վրա դերասաններն իրենց դերն էին խաղում՝ պայծառ լույսերով ողող-
ված, տոթից քրտնած, ծափահարություններից խլացած։ Իսկ այժմ արդեն՝ գինուց
և սիրուց կշտացած, քնել են իրար գրկում և չեն էլ պատկերացնում, թե ինչ է կատար-
վում քաղաքակիրթ աշխարհի ետնաբակում ընկած մի դատարկ, լքված թատրոնում։
Պատահում էր բախվում էի Գաբրիելին։ Նրա դեմքին կպած մռայլ դիմակն արդեն
չէր պոկվում։ Նույնիսկ ճաշելուց չէր հանում։ Եվ այժմ Բաուտան (կարծեմ հենց այդ
դիմակն էր նրա երեսին ձգած) աննպատակ թափառում էր ինձ հետ միասին, համ-
բերատար սպանելով ժամանակը։
Մի անգամ Մորգանի խորհուրդով ջրով թասի մեջ արծաթե մատանի գցեցինք,
որը կրում էր Մարգարետը։ Դա փափլիկի վերջին զարդն էր։ Սովորաբար թանկ-
արժեք քարերով պճնված՝ նա այժմ մերկ և շփոթված էր երևում։ Մատանին կոչված
էր պաշտպանելու ժանտախտից։ Գուցե այդպես էլ կար։ Մեր պահապանն էր ժան-
տախտից։ Ժանտախտ, ժանտախտ, ժանտախտ․․․ Եթե այդ բառը կրկնում ես հազար
անգամ, այն վերածվում է վոդևիլի թեթև երաժշտության։ Ես լավ գիտեմ։ Ստուգել եմ։

***

Դիտմարը փախուստի անհաջող փորձ կատարեց։ Հեռու չէր էլ կարող գնալ, քանի
որ պարեկախմբի արձակած փամփուշտները հետապնդում էին նրան սկսած անձրե-
վատար խողովակից, որի վրայով նա սահել էր ներքև ու հազիվ հասցրել ետ մագլցել։

Անկողնում փռված նա կատաղությունից իրեն ուտում էր։ Հանդիմանելն ան-
իմաստ էր։ Վերջի վերջո, նա ոչ ոքի վտանգի չէր ենթարկում, բացի ինքն իրենից,
և այս պահին դատավորի մենախոսություն կարդալը խոզություն կլիներ։ Սակայն
խոզություն էր և անձայն խմբվելը նրա սենյակի կենտրոնում՝ մեր նողկալի լռու-
թյունը միայն վատթարացնում էր նրա վիճակը։ Նա զայրանում էր մեզ վրա, ինքն
իր վրա, պահակների վրա, անձրևատար խողովակի վրա, մետաղի ֆիզիկական
հատկությունների վրա, որ մատնեցին իրեն՝ մարմնի ծանրության տակ ճռռալով։

54

Հետո նա հանգստացավ, և ամեն ինչ իր տեղն ընկավ։ Երեկոյան դարձյալ ընթրում
էինք խոհանոցում։ Միայն թե քիչ ավելի խավար էր՝ մոմերը սպառվում էին։ Խնայո-
ղությունն էր անբանության այս աշխարհի հիմնական գործը։

Քեթը նստել էր սեղանի գլխին, շքեղ շարֆն ամբողջությամբ ծածկում էր պարա-
նոցը։ Նա տեղի և անտեղի ժպտում էր։

-Դուք այլևս չե՞ք սափրվում։- Հարցն ուղղված էր ծերունի Մորգանին։
-Ածելին բթացել է։ Մնում է միայն մորուք պահել։
-Մորուքը ձեզ կսազի։
-Իսկական մորուքով դերասան։ Չլսված բան է։
-Դերասանուհիներից մեկի վարսերը հետևից շլեյֆի պես քարշ էին գալիս։ Եր-
կար ժամանակ ողջ վերնախավը գուշակում էր՝ իսկական են, թե ոչ, մինչև մի գե-
ղեցիկ օր, Կրոլ-օպերայի բեմի վրա, նրա օգնականը ոտքը դրեց ծամին ու ցրեց
բոլոր կասկածները։
-Նա դիտավորյա՞լ էր արել։
-Չգիտեմ, չգիտեմ։ Բայց այդ նույն օգնականը հանկարծ սկսեց նորաձև բաճկոններ
կրել և ռեստորաններում ամենաթանկ գինիները խմել։
-Իսկ վարսե՞րը։ Իսկակա՞ն էին։ Ի դեպ, ի՞նչ է նրա անունը։
-Ռադեկեի աշակերտուհիներից էր։ Վարսերը իսկական էին։ Ասում են, մազար-
մատների տրաքոցի արձագանքը հասել էր անգամ Ամերիկա։
-Կամ էլ դա ատրճանակի տրաքոցի ձայնն էր Ֆորդի թատրոնում։
-Ֆորդի թատրոնո՞ւմ։
-Ամերիկայում։
-Մի տեղ կարդացել եմ, որ անտիկ ժամանակներում հանուն կեղծամների սափ-
րում էին ստրուկների ամբողջ գլխաքանակը։
-Թշվառիկները․․․
-Թշվաառիկները մահանում էին արևահարությունից։
-Ես չեմ կարողանում մոռանալ տիկին Բլանշի հետ կատարվածը,- ասաց Քեթը։-
Դա ճիշտ չէր։ Վախենում եմ անգամ մի վայրկյան պատկերացնել ինքս ինձ նրա
փոխարեն։ Յոթ հոգով հրաժարվեցինք մի անօգնական կնոջից։
-Այժմ միայն մնում է յոթ հոգուց մեկին գիբելինուհի ճանաչել,- գիպսե ձայնով
սրամտեց Բաուտա դիմակը։
-Մազալու չէ, Գաբրիել։
-Մազալու չէ, Գաբրիել,- տնազ էր անում դիմակը։
-Վերջ տո՛ւր։
-Վերջ տո՛ւր։
Սրտնեղած Քեթը տեղնուտեղը շփեց ձեռքի տակ ընկած քացախը Բաուտայի
երեսին, ավելի ճիշտ՝ դիմակին։ Մանուշակագույն շիթերը ոլորվելով հոսեցին ցած։
-Ի՞նչ ես անում, Քեթ։ Առանց այդ էլ քացախը վերջանում է,- վրդովվեց Մարգոն։
-Աղջիկս, ուշադրություն մի դարձրու,- մեղմ ձայնով նախատեց Մորգանը։- Ախր,
ինչի՞դ էր պետք։

55

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

-Մենք բոլորս խելագարվել ենք,- հեկեկում էր Քեթը։- Երբվանի՞ց է Մարգարետին
սկսել հուզել, թե ինչքան քացախ է մնացել։ Խելքներս թռցրե՞լ ենք, ինչ է։ Խելագար-
վել ենք։ Ամբողջ աշխարհն է խելագարվել։

-Դե լավ, լավ, աշխարհը միշտ էլ այդպիսին էր,- խաղաղ ձայնով ասաց Դիտմարը,
հացը փշրելով։ Նա հացի փափուկ միջուկից գնդիկներ սարքելու սովորություն էր
ձեռք բերել։ Ընթրիքի վերջում նրա ափսեի կողքին մինչև տաս-տասնհինգ գնդիկ
էր հավաքվում

-Այո, հավանաբար դու ճիշտ ես,- Քեթը սրբեց արցունքները, բայց կես րոպե անց
նորից հեկեկաց։ Հետո սկսեց ծիծաղել, և արցունքները՝ սնուցում չստանալու հետևան-
քով, թռչկոտում էին աչքերի ներսում, ցողի կաթիլների պես, մինչև չսահեցին ցած
և չանհետացան բերանի անկյուններում։

Մորգանն ուզում էր ձեռքը դնել ուսին, ինչպես միշտ էր անում հանգստացնելու
համար, բայց Քեթը ետ քաշվեց։ Նա նյարդայնացած էր։

-Բարձրացեք սենյակ, մի լավ քնեք։ Հետո շատ բան կտաք այս հիշողություն-
ների համար։

-Ես ամեն ինչ կտայի մի կտոր շոկոլադի համար,- հուզված խոստովանեց Մարգարետը։
-Ո՛չ, ես այլևս ի վիճակի չեմ։ Մի բան է՝ ուրիշներին խաբես, բայց ես չեմ կարող
հանուն իմ իսկ խաղի ինքս ինձ օգտագործել։- Քեթը տեղից վեր կացավ և ուղղեց
պարանոցի շարֆը։- Ամանդա, գնանք։

56

-Հա,- պատասխանեց Ամանդան՝ հապճեպ կուլ տալով այն, ինչ ծամում էր, և
աթոռը դղրդոցով հետ հրեց։

-Օ՛։
Խոհանոցից դուրս գալուց առաջ նրանք չզլացան ռևերանս անել։ Շատ զվար-
ճալի ստացվեց։
-Ծաղրածուներ,- ասաց Դիտմարը։
-Ծաղրածուներ,- կրկնեց Բաուտան։
Այս ամենի լրացումը եղավ այն, որ ես հաջաղացրի այրել ձեռքս, երբ Մարգարետի
խնդրանքով աղ էի հանում վառարանի ծխնելույզից։
-Ախմախ,- ասաց Մարգարետը։
Նա սրբիչի մեջ փաթաթեց պատուհանագոգից քերած մի բուռ ձյունն ու դրեց
այրվածքի վրա։ Խոնավ սրբիչը շուտով տաքացավ, ու վերքիս ցավն ուժգնացավ։
Ես դիմանում էի։
-Բայց ինչ ախմախ եք բոլորդ,- ծիծաղում էր Մարգարետը։
Ձեռքս դեռ մի քանի օր նվում էր։ Մոռանալ ցավն ավելի դժվար է, քան ծիծաղը։
Նույնիսկ եթե այդ ծիծաղը պատկանում է քեզ սիրահարված աղջկան։

Սյուների արանքում

Կախարդություն արարելու շնորհը միայն բանականներին է տրված։ Այն օրերի
հիշողությունների ամենավառ դրվագների շարքում այսօր էլ պարզ տեսնում եմ, թե
ինչպես են Քեթը և Ամանդան բեմի վրա փորձ անում։ Կարծեմ, դա ողբերգությանը
նախորդող վերջին գիշերն էր։

Ընթրիքից հետո ես խարխափելով անցա օթյակ, որ մի քիչ քնեմ, և նկատեցի
լուսավորված բեմը։ Երեք լամպարներ անխնա կլանում էին նավթի մեր խղճուկ պա-
շարները։ Ընտելանալով մթին աչքս որսաց աղջիկներին։ Սկզբից նեղվեցի նրանց
ներկայությունից, որովհետև ուզում էի քնել մենակության մեջ, բայց ոչ իմ սենյակում։
Հետո հետաքրքրությունս հաղթեց։ Ստիպված էի զգուշորեն իջնել ծնկներիս վրա ու
կռթնել միջնորմին։ Հին զամշե կտորի հաճելի հոտ էր գալիս՝ անցած-գնացած շքեղու-
թյան հոտն էր։ Ես չէի ցանկանում նրանց խանգարել։

-Դե՞։ Խաղա՛։- Քեթի ձայնը տարածվեց դատարկ դահլիճում։
Ամանդայի հովանավորի տեսք ընդունած՝ նա բազմել էր սանդուղքին, որը սո-
վորաբար օգտագործում են լուսավորողները, վեցերորդ թե յոթերորդ աստիճանի
վրա, կարևոր չէ, և իմ տեղից լավ երևում էին ցանցկեն գուլպաներով նրա ոտքերը,
իսկ թիկնոցը կախ էր ընկել համարյա մինչև հատակ։ Ոսկեփայլ մազերը ծածանվում
էին ամեն շարժումից։ Զգացվում էր, թե ինչպես է ինքն իր մարմինը հագեցրել համ-
բերությամբ՝ նավթից ավելի թանկարժեք վառելիքով։
Փորձը սկսվեց Գոլդոնի արտասանելուց։ Ամանդան կարդում էր բարալիկ ձեռ-
քերը լայն տարածելով, դեսուդեն էր նետվում, ողբում, իրեն գետնով տալիս, բարձրա-
նում ու կրկին ընկնում։ Նրա սիրեցյալին փոխարինում էր վարագույրի ծալքը։

57

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Մոխրագույն զգեստի փեշը գրկում էր ոտքերն ամեն անգամ, երբ Ամանդան փլվում էր
ծնկներին և ջանում էր չշեղվել իր առաջ դրված խնդրից։ Վերևից գլխին խրատների
կարկուտ էր թափվում։ Համոզվածության ճիպոտով զինված՝ Քեթը մտադրված էր
դուրս մղել փոքրիկ մարմնից կասկածի վերջին նշույլը։ Երկու դաստիարակչական
ժամն ու դերասանական տենդը հանվեցրին Ամանդային մինչև ներքնազգեստ։ Իսկ
երբ ավարտվեցին իտալացի վարպետների դասախոսությունները, նրանց տեղը
զբաղեցրին իսպանացի դասականները։ Երբ հերթը հասավ ֆրանսիացիներին,
շնչասպառված Ամանդան, կարծում եմ, ընդունակ էր ամեն ինչի՝ միայն թե վերջա-
նան այս խոշտանգումները։

-Աշխատիր, անուշիկս, աշխատիր։
Եվ անուշիկը շարունակում էր խոսել վարագույրի հետ։
Դա դեռ ոչինչ չէր նշանակում՝ սովորական նախավարժանք էր։ Փորձը դեռ չէր էլ
սկսվել։ Ես մտովի հրաժեշտ տվեցի ծնկահոդերիս, որոնց նվնվոցը ուժգնանում էր։
Չէ, Քեթն հենց այնպես չէր զբաղվի բմբուլիկ Գիմարով, ես նրա վարպետությունը
չափազանց լավ գիտեի։ Հասցրել էի իմանալ տարիների ընթացքում։
Կեսգիշերին Ամանդան հինգ րոպե դադար խնդրեց՝ ջուր խմելու համար։ Եվ մեր-
ժում ստացավ․
-Իսկ դու երևակայիր, թե ինչպես ես առվից ջուր խմում։
-Քեթ, աղաչում եմ․․․ Ես չեմ կարող։
-Մենք մանկապարտեզում չենք, Մենդի։ Դու գիտես, որ այսպես մենք այլևս չենք
աշխատելու։ Գիտես, ճի՞շտ է։
-Գիտեմ։
-Ուրեմն վերջ տուր տնքոցներիդ։
-Ես պարզապես ծարավ եմ։ Ուզում եմ ջուր խմել։
-Է՝ խմիր։ Ահա ջուրը։
Եվ Ամանդան, ծնկաչոք, ձեռքը տանում էր աներևույթ առուն և իր երևակայու-
թյան սառը ջրով հագեցնում ծարավը։ Այն պահին, երբ նա գրեթե հասել էր կատա-
րելության, ես՝ որևէ բան բաց չթողելու համար, տեղիցս վեր կացա, և ծնկացավի
պատճառով քիչ էր մնում ինձ մատնեի։ Բայց բեմին արդեն ամենահետաքրքիրն ու
հուզիչն էր կատարվում, և ինձ չնկատեցին։ Քեթը՝ թմրած ոտքերը դժվարությամբ
արթնացնելով, դանդաղ իջավ սանդուղքից։ Մեծ խաղ էր՝ դատարկ աթոռների
համար։ Նա նույն դանդաղությամբ, իբր պատահական, սահեց Ամանդայի կողքով,
կտրուկ շրջվեց ու մի լավ ապտակ հասցրեց նրան ափի հակառակ կողմով։ Ան-
սպասելիությունից Ամանդան նույնիսկ չհասցրեց ճչալ։ Աչքերից արցունքներ ցայտե-
ցին։ Այտը վիրավորված վառվում էր։ Քեթը դանդաղ վրա էր գալիս։ Երկրորդ հար-
վածն Ամանդան ետ գցեց իր բարալիկ դողացող թաթիկով․
-Խնդրում եմ, ինձ մի խփի,- ասաց ու հեկեկաց։
-Ինչո՞ւ եմ ես քեզ խփում։
-Ես ինձ խելոք կպահեմ։
-Դու հիմար արարած ես։

58

Քեթը նրա հագուստից բռնեց ու սկսեց ցնցել․
-Ո՞ւր է շնչառությունդ։ Այստե՞ղ։
-Մի արա․․․
-Ինչո՞ւ չես շնչում։ Ես քեզ ի՞նչ եմ ասել շնչառության մասին։
-Ես ջանում եմ։
-Դու ջանում ես խաղալ, այլ ոչ թե լինել։
-Ես կկարողանամ։
-Magnum Opus! Դու մոռացել ես, թե ինչի մասին ենք խոսել այսքան ժամանակ։
-Ոչ, ոչ, չեմ մոռացել։
-Իսկ մի՞թե ուզածդ սա չէր։
-Ես չգիտեմ, Քեթ․․․ Ես․․․ հոգնել եմ։
-Ես էլ մինչև թատրոն մտնելը վախկոտ էի ու միամիտ։
-Բայց ես իրոք այդպիսին եմ։
-Վախկոտները չեն խոստովանում, որ վախկոտ են։ Վախկոտներն իրենց վախը
ուժի չեն վերածում, ինչպես դու արեցիր այն օրը, սենյակում։
-Գուցե ես թատրոնի համար չեմ ծնվել։ Հիմա հասկանում եմ՝ Դիտմարը ճիշտ էր։
-Ի՞նչ ասացիր։
-Հիմարություն ասացի․․․
-Ինչ էլ շուտ ես հանձնվում, անուշիկս։ Բա ո՞ւր կորավ հանդիսատեսդ, որի մա-
սին այդքան կրքոտ խոսում էիր։ Ինչպե՞ս ես պատրաստվում տիրել նրան։ Ցույց
տուր ինձ՝ ինչպե՞ս։
Եվս մեկ ապտակ։ Նույնիսկ իմ թուշը ցավեց։ Ամանդան ընկավ բեմի փայտածածկ
հատակին ու բարձր ձայնով լաց էր լինում։ Քեթը կռացավ նրա գլխավերևում։ Մի
դյութիչ բան կար այդ տեսարանի մեջ։ Ափսոս, նկարիչը դա չէր տեսնում։ Ափսոս,
ֆրանսիացի եղբայրները դեռ չէին հնարել իրենց սարքը։ Մի քանի րոպե անց Աման-
դան կրկին ոտքի վրա էր։ Քեթին ամբողջությամբ կլանել էր իր դաժան դերը։
-Դու այնպես ես շարժվում, կարծես ոտքերդ արճճից են։ Ոչ մի իմաստավորում։
-Ես կիմաստավորեմ։
-Նա ի՞նչ է ուզում քեզնից,- շարունակում էր ճանկռել Քեթը։
-Ես․․․ չգիտեմ։
-Ի՞նչ-է-ու-զում-նա-քեզ-նից։
-Ուզում է մոտենալ։
-Իսկ դու ուզո՞ւմ ես։
-Ե՞ս․․․
-Արագ պատասխանի՛ր, չհամարձակվես մտածել։
-Չէ, չեմ ուզում։
-Բայց նա արդեն մոտենում է քեզ։ Եվ դու փախչելու տեղ չունես։
-Հա, մոտենում է։
-Դե, ուրեմն պաշտպանվի՛ր, գրողը քեզ տանի՛, Մենդի, պաշտպանվի՛ր։
Ամանդան վերցրեց աթոռը։

59

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

-Ախր, ի՞նչ ես անում, ապուշ։
-Ուզում եմ, որ վախենա։
-Բայց դու մենակ ես բեմի վրա։ Ումի՞ց ես պաշտպանվում։ Խելքդ թռցրե՞լ ես։
-Ես․․․ չեմ հասկանում։
-Նրան նայիր, գրողը տանի։ Այնպես նայիր, որ նույնիսկ ես տեսնեմ։
Լարված լռություն։ Ականջիս հասնում է լամպարների խշշոցը։ Հետո Քեթը խոսեց․
-Որտե՞ղ է նա հիմա։
-Երեք քայլի հեռավորության վրա։
-Ինչպիսի՞ն է։ Կենդանացրու նրան․ բարձրահասա՞կ է, կոլո՞տ է, գե՞ր է, գեղեցկա-
դե՞մ է, առնակա՞ն է, տգե՞ղ է․․․
-Միջին հասակի է․․․
-Մի՞թե։
-Նա ուժեղ է։ Կապույտ աչքերով։ Նրանից ծովի հոտ է գալիս․․․ Ես ճանաչում եմ
այդ հոտը։
-Լավ է։ Այժմ՝ հագուստը։
-Հագուստը․․․հիմա․․․
-Հագցրու նրան։
-Նա․․․ նա ներքնազգեստով է․․․
-Ադպես։
-Բայց ուսերին վերնաշապիկ կա․․․ Կուրծքը բաց է։
-Շարունակի՛ր։
-Չգիտեմ․․․
-Բայց դու չես նայում։ Հայացքդ հատակից պոկիր։ Բարձրացրու գլուխդ։ Նայի՛ր։
-Թևքերը․․․
-Թևքերը ի՞նչ։
-Ծալել է մինչև արմունկները։
-Ի՞նչ է ուզում։ Ասա՛։
-Ուզում է դիպչել ինձ։
-Ինչպես Պերե՞նը։
-Ի՞նչ։
-Նա ցանկանում է հպվել քեզ ինչպես Պերե՞նն էր արել։ Նա քեզ բեմ էր խոստացել,
եթե համաձայնվես հետը պառկել, այո՞։ Պատասխանի՛ր։
- Աստված իմ, Քեթ, ինչե՞ր ես խոսում։
-Լավ, գուցե ես սխալվում եմ։ Շարունակիր։
-Այլևս չեմ կարող։
-Կարող ես և կանես։
-Չէ․․․ ես արդեն ոչինչ չեմ տեսնում։
-Ուրեմն խելագարվիր։ Բայց՝ տե՛ս։
-Ես ջանում եմ։
-Աշխատիր, մի՛ հանձնվի։ Քո անունը աֆիշներին է։ Բարձրացրու ձեռքդ ու աշխա-

60

տիր։ Քո անունը թերթերում է։ Նա բռնեց քեզ և համբուրեց իր գարշահոտ բերանով։
Քո անունը ծաղիկներով բացիկների վրա է։ Շորերդ պատռում է, նվաստացնում,
ծեծում։ Քո անունը հայտնի է ողջ աշխարհին։ Իսկ նրա համար դու ընդամենը հերթա-
կան անպետք անանուն խամաճիկ ես։

-Ոչ։
-Այո։
-Վերջ տուր, խնդրում եմ։
-Դու երբեք բեմ դուրս չես գա։ Դու ապաշնորհի մեկն ես։ Հիմար, թույլ, անպետք
ու անանուն կարուհի։
-Ոչ։
Ամանդան աթոռը շպրտեց դահլիճ։ Աթոռը շուռ տվեց լամպարը։ Մի ակնթարթում
նավթը բոց տվեց, և կրակը վազեց ցած, որտեղ պատին հենված շարվել էին երաժշտա-
կան գործիքներով պատյանները։ Աղջիկները նետվեցին կրակը հանգցնելու, գործի
մեջ դրվեցին խաղի ժամանակ բեմի վրա մոռացված զգեստները։ Հետո նրանք ցատ-
կեցին նվագախմբի փոսը։ Հեթեթոցի մի քանի րոպե և ահա՝ օդն ագահությամբ
ներս քաշելով, նրանք արդեն նստել են կողք կողքի և նայում են մրոտ հետքերին։
-Քիչ էր մնում․․․
-Հա։
-Սարսափելի է․․․
-Հիմա հասկացա՞ր, թե ջանք չխնայելը որն է։ Պիտի մշտապես դա անես։ Քեզ մի
խնայի, և բառերը կոկորդիդ չեն կանգնի։
-Քեթ, ինչո՞ւ խոսեցիր Պերենի մասին։
-Իսկ հիմա չեմ ցանկանում խոսել։
Քեթը շրջվեց և վեր կացավ։ Ինքն էլ էր ուժասպառ։ Դեմքին կարծես հիվանդա-
գին գունատության գրիմ էին դրել։ Աղջիկներն անձայն հագնվեցին։ Ես ցրտից փայտա-
ցել էի իմ թաքստոցում, բայց այս անմոռանալի տեսարանն արժանի էր, որպեսզի
հետո թեկուզ թոքաբորբով անկողին ընկնեի։
-Մ-մմ․․․ երազում եմ տաքուկ անկողնու մասին։- Քեթը կանգ առավ սյուների
արանքում, սեղանի մոտ, և շունչ քաշեց։
Ամանդան կոշիկները ձեռքում էր պահել, որ քայլելիս աղմուկ չհանի։ Քեթը
հանգցրեց առաջին լամպարը, երկրորդի կրակը պակասեցրեց ու վերցրեց հետը։
-Հուսով եմ, մեզ ոչ ոք չի տեսել,- ասաց՝ հայացքը դահլիճին գցելով։

***

Մի անգամ Մարգարետն ինձ հարցրեց, թե ինչ է նշանակում պատերազմել։
Դե, ինչպե՞ս կարող ես երկնագույն աչքերով բարեսիրտ փափլիկին ասել ճշմարտու-
թյունը։ Ես ոչ մի ջանք չգործադրեցի ներկայացնելու համար ճակատում բռնկվող
հոգեկան ապրումների ողջ գունաբույլքը։ Պարզապես պատմեցի ինչպես կա, առանց
մանրամասների։ Նրան հետաքրքրում էր, թե ինչու եմ ես գնացել կռվելու, երբ ավելի

61

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

մեծ հաջողությամբ կկարողանայի մարդկանց ուրախություն պատճառել՝ բեմի վրա
ծամածռություններ անելով։ Ես թոթվեցի ուսերս։ Դե գնա ու բացատրի կյանքի
ծարավը ուրիշ մարդու վրա կրակելու պահին։ Ժամանակակից աշխարհում ծնված
ո՞ր մեկը կհասկանա այս տրամաբանությունը։ Նաև վախի մասին էր հարցնում։
Ես ասացի, որ վախն անհրաժեշտ է, որովհետև թույլ չի տալիս մոռանալ, որ դու
դեռ ողջ ես։ Չգիտեմ, հասկացավ արդյոք, թե ինչ էի ցանկանում ասել։ Հետո նա
խնդրեց վերնաշապիկս քշտեմ և ուշադիր զննեց վիրավորվելուց հետո մնացած
սպին։ Մանկական ակնածանքով մատը սահեցրեց սպիի վրայով, հետո համբուրեց։
Հետո շուրթերս համբուրեց։ Հարցրեց, արդյոք դեմ չեմ։ Ես ասացի ճշմարտությունը՝
որ ինձ համար միևնույն է։ Նա ձև արեց, իբր խռովել է, իսկ ես ձև արեցի, իբր չեմ
նկատում, որ խռովել է։

Իմ վերադարձը ամիսներ խլեց։ Մասնագիտություն ընտրելու կարիք չեղավ։ Ավելի
շուտ՝ նա ինձ ընտրեց։ Ես մտա թատրոն մտքերս ցրելու և մնացի։ Իսկ որտե՞ղ էլի
ինքդ քեզնից մաքուր խղճով կթաքնվես, մի բան էլ՝ փող կվաստակես։ Բայց նախ-
կինը դառնալ ես այդպես էլ չկարողացա։ Այնպես չէ, որ իմ մեջ ինչ-որ բան էր մեռել՝
դրանք հիմարություններ են։ Աշխարհն էր փոխվել, ես դա մյուսներից ավելի շուտ
էի նկատել։ Պատերազմից հետո սև-սպիտակը դանդաղ գունավորվում էր կյանքի
ներկերով․ ճանճերը, որ զարկվում էին լուսամուտի ապակուն, երեխաները, որ հրա-
պարակներում օդապարուկ էին թռցնում, և ծերունիները, որ հաց էին փշրում աղավնի-
ների համար։ Հմայիչ զույգերը կամ միայնակ մայրիկները սայլակներով։ Կինը, որ
ծաղիկ էր վաճառում բուլվարի անկյունում, որտեղ վարձել էի դերասանի իմ մեկ-
սենյականոց ապաստանը։ Ցուցափեղկից այն կողմ սև-սպիտակ ծաղկեփնջերը
ժամանակի ընթացքում ներկվեցին ծիածանի բոլոր հիասքանչ գույներով։ Ես նորից
սովորեցի տեսնել մարդկանց, իմացա, որ նրանք ունեն անուններ և որ հանդիպելիս
կարելի է միմյանց ողջունել։

Ես սովորում էի ապրել նաև բեմից դուրս։ Թատրոնում ամեն ինչ դյուրին է, ինչ-
պես և պատերազմում, որովհետև դու փոխառում ես կյանքը ժամանակավոր, բայց
կուլիսներից դուրս դա քեզ չի փրկում։ Բավական էր մաքրեիր գրիմը, վրայիցդ գցեիր
բեմական զգեստը և դուրս գայիր փողոց՝ կառքերի դղրդոցը, կպչուն ցեխը ոտքերիդ
տակ, հինգհարկանիների պատուհանների լույսերն անմիջապես խլում էին հոգևոր
կշտության զգացումդ։ Ես սովորում էի ապրել ոչ թե նորից, այլ, ավելի շուտ՝ հանուն
գալիք փոփոխությունների։

Եվ ապշելու բան է, թե ինչպիսի արագությամբ ժանտախտը սրբեց այդ ամենը
Քալիշում անցկացրած մի քանի շաբաթում։

Որմ նաշարված ժանտախտը

Ձյունը և ցուրտը պետք է որ քշեին ժանտախտը։ Մենք այդպես էինք մտածում։
Սակայն դիակ տեղափոխող սայլերի ծանր ճռռոցը գրեթե ժամը մեկ լսվում էր։ Հատ-
կապես գիշերը, երբ վեր ես թռչում երկու սայլի իրար բախվելու դրմփոցից, մոտե-

62

նում ես լուսամուտին և ձախ կողմի պատըշ-
գամբին նկատում ես Մարգարետի գիրուկ
իրանը կամ Քեթի երկար, աջ կողմի պատըշ-
գամբից վրա հասած քամուց ծածանվող
շարֆը։ Իսկ ներքևում չոկլիները արագ-
արագ իրար օգնում են փայտացած դիակ-
ները նորից դասավորել սայլերում, որ մի
կերպ, ձյան դեմ պայքարելով, հասցնեն ինչ-
որ հեռուներ։ Նրանք երբեմն լեզվակռվի էին
բռնվում, լեզվակռիվը հաճախ հարբած տու-
րուդմբոցի էր վերածվում։ Այդպիսի մի տու-
րուդմբոցից հետո, երբ սայլապանները կո-
րան, հինգ դիակով բեռնված սայլը մնաց
մեր պատուհանների տակ մինչև կեսօր։
Միմյանց հյուսված դիակների կույտը բաց
երկնքի տակ՝ տհաճ տեսարան է, բայց հնարավոր չէ դրանից աչք պոկել։ Ժամերով
նայում ես, հետո իջնում ես խոհանոց, նախաճաշի, հետո վերադառնում ես ու նորից
նայում։ Մտածում ես․ տեսնես, ովքե՞ր էին այս մարդիկ, արդյոք ունե՞ն բարեկամներ։
Արդյոք կարո՞ղ էին նրանք երեխա ժամանակ արևի տակ խաղալիս ենթադրել, որ
իրենց այսպիսի վերջ է սպասում։ Գուցե շուտով դու էլ պառկած կլինես նույն սայլի
մեջ, և ուրիշ մեկը կնայի սևացած ձեռքերիդ ու կմտածի․ տեսնես, ո՞վ էր այս մարդը։
Մինչև եկան սայլը տանելու, ձյունն արդեն դիակները ծածկել էր։

Մուրճերի անդադար թխկոցն ազդարարում էր, որ ամրացվում է հերթական
ցուցանակը՝ գույքի արգելակալանքի և փախուստի համար պատժի խստացման
մասին հրամանով։ Որքան շատ խնդիրներ է ունենում առաքինի կենցաղավարը,
այնքան ավելի համակարգված է աշխատում իրավաբանական մեքենան։ Իսկ փա-
խուստները կանոնավոր կերպով կատարվում էին։

Խելագարված բնակչությունը մեր ներկայության մեջ շարունակում էր սպառնա-
լիք տեսնել։ Մենք այդպես էինք մեկնաբանում թատրոնի շեմին կռնատ դիակների
կույտերի պարբերաբար հայտնվելը․ կտրած ձեռքերը նետվում էին մեր լուսամուտ-
ներին, և շուտով ապակիները վիտրաժի տեսք էին ստացել։ Խուլիգաններին ի վերջո
կարգի հրավիրեցին՝ փամփուշտների օգնությամբ, և դիակների թիվը աճեց։ Հետո
հավաքեցին ու տարան վառելու։ Ու նորից ես պառկել ու նայում էի առաստաղիս
վրա խարույկների նարնջագույն շողքերի պարը։

Ոչինչ չէր փոխվում։ Ես հլու-հնազանդ սպասում էի հիվանդության առաջին ախտա-
նիշերին։ Անհամբերությամբ ականջ էի դնում մարմնիս, մաշկիս տակ բուբոններ էի
փնտրում։ Ես կանչում էի ժանտախտին։

Պառավը շարունակում էր մեզ այցելել։ Ճիշտ է՝ գնալով ավելի հազվադեպ։ Մենք
ունեինք ուտելիք և հալած ձյան ջուր։ Գիտակցելով ռիսկը՝ և ուտում, և խմում էինք։
Քացախը վաղուց վերջացել էր։ Այժմ, Մորգանի խորհուրդով, միսը ծխահարում

63

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

էինք, հացը խորովում բաց կրակի վրա,
մինչև չորահաց դառնար։ Շատ համեղ էր
աղի և սխտորի հետ։ Ջուրը վարակազեր-
ծում էինք արծաթով։

Ամեն ինչին կարելի է ընտելանալ, բայց
ոչ ինքդ քեզ այսպիսի իրավիճակներում։

Պառավը, որը մոլդովացի պարզվեց,
արտաքին աշխարհից նաև լուրեր էր բե-
րում։ Մենք տեղեկանում էինք, թե քանիսն
են մահացել Քալիշում, քանիսը հարևան
գավառներում՝ Սլուպցիում կամ Լեգնիցի-
ում։ Լուրերը միշտ չէ, որ ոգևորիչ էին, թեև
այն մտքից, որ երկրագունդը կանգ չի առել,
թեթևություն էիր զգում։ Մենք եկել էինք
Քալիշ հինգ շաբաթ առաջ։ Հինգ շաբաթ,
որոնք զարմանալիորեն չէին տարբերվում մեկ տարուց։ Իսկ երկրագունդը, այո,
կանգ չէր առել։ Երկու թաղամաս ներքև դեպք էր պատահել․ դանակահարել էին
հոգևորականի։ Նա եկել էր մի ամբողջ ընտանիքի հոգեհանգստի արարողություն
կատարելու։ Ընտանիքի միակ ողջ մնացած, բայց արդեն իսկ ճակատագրական
ուռուցքներով անդամը հարձակվել էր քահանայի վրա ու դանակով կտրտել դեմքը։
Հետո դուրս էր փախել, փողոցով վազել՝ ահաբեկելով ճամփին պատահածներին։
Վայրագությունը կարողացան կասեցնել միայն պարեկախմբի հրացանները։ Այդ
օրվանից հոգևորականները տներ էին այցելում բացառապես զինված խմբերի
ուղեկցությամբ։ Կամ էլ առհասարակ հրաժարվում էին իրենց գործունեությունից։
Մեռնում էին միայնակ՝ եկեղեցու բեմի առաջ։
Պատահում էր, երբ հանգուցյալին թաքցնում էին տեսուչներից՝ կարանտինի
ժամկետի երկարացումից խուսափելու համար։ Բայց հանգուցյալը գրեթե միշտ ինքն
իրեն մատնում էր։ Քանի դու ներսում ես, քիթդ հոտերին ընտելանում է, իսկ դրսից
եկողն անմիջապես որսում է նեխման հոտը։ Երբեմն մահացածին պառկեցնում էին
մահճակալին, պատի կողմից, կողքին հարմարվում էր տնեցիներից մեկը՝ իբր
գրկախառնված քնած են։ Տեսուչին խնդրում էին չարթնացնել։ Տեսուչը կսմթում էր
մահճակալի ծայրից պառկածին և դրանով բավարարվում։ Տներից մեկում, պատմեց
պառավը, մի քանի օր շարունակ տեսուչի համար ներկայացում են խաղացել․
անկողնու մեջ վեց տարեկան եռվորյակներ են ցուցադրել՝ մեկը ողջ էր, երկուսը
վաղուց մեռած։
Հավանաբար, Դիտմարը ճիշտ է՝ աշխարհը միշտ էլ այսպիսին էր։
Պառավը շատ պատմություններ գիտեր, մի քանիսն այնքան զզվելի էին, որ հի-
շողությունիցս վռնդել եմ։ Բայց տարիների ընթացքում թույլ մարդու հանդեպ իմ
արհամարհանքը աճել է, և ժանտախտն էր առաջինը, որ համոզմունքներիս ինքնու-
րույնություն շնորհեց։

64

Պառավին հարցրեցի, թե ինչ կարգադրություններ կան նրանց համար, ով վարա-
կի սկզբից մինչ այժմ չի հիվանդացել։ Կա՞ արդյոք քաղաքը լքելու հնարավորություն։
Պառավը պատասխանեց, որ կարանտինի հայտարարված ժամկետը հենց հինգ
շաբաթ է՝ մեկուսացման մեջ չհիվանդանալու պայմանով, և եթե մոտ օրերս մեզնից
ոչ ոք ախտանիշ չունենա, ապա հնարավոր է թատրոնի դռները բացեն և մեր
հետևից փոխադրամիջոց ուղարկեն։ Ասաց, որ անձամբ մեզ համար խոսք կգցի։
Ես հարցրեցի, թե ինչու է նա մեզ օգնում։ Պառավն ասաց, որ բոլորին է օգնում,
որովհետև այնքան ժանտախտից չի վախենում, որքան սեփական խղճից։

Մեզ շուտով կազատեն։ Ոչ մի ուրախություն չզգացի։ Տեսածիցս հետո դա ծաղ-
րանքի էր նման։ Երբ լուրը բերեցի մյուսներին, նույն տպավորությունը նկատեցի։
Ուրախության փոխարեն զայրույթ էր՝ որ պիտի լքենք այս պատերը։

***

Դիտմարը հայտնեց, որ Քեթը մահացել է։ Ինչի՞ց։ Ժանտախտից։ Վաղ առավոտյան։
Նրանք՝ ինքը, Գաբրիելը և Ամանդան շտապ կողպել են սենյակի դուռը, արճիճ լցրել
արանքներն ու կուպր ծխացրել։ Հետո իրենց վրա ռեհան-սխտոր են քսել։ Իսկ ուրիշ
ի՞նչ կարող էին անել։ Վստա՞հ են, որ ժանտախտն է։ Այո, վստահ են, որ ժանտախտն
է․ Քեթի վիզը տրաքում էր բուբոններից, իսկ հատակին արյան մի քանի հետք կար։
Բլանշի նման նա՝ գրիմը դեմքին, նստած էր հայելու առաջ։ Դիտմարը ցավում է, որ
այդպես ստացվեց։ Կատարվածի մասին, իհարկե, խելամիտ կլինի լռել։ Հարկավոր
է փոքրիկ մի բեմադրություն անել՝ իբր Քեթը գիշերով փախել է թատրոնից։ Նրանք
արդեն կոտրել են երկրորդ հարկի լուսամուտի ապակին և պատռված հագուստի
կտորներ թողել լուսամուտագոգին։ Այլ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում բոլորս
պիտի ընդունենք գալիք վախճանի իրողությունը։ Հետո լռեցինք։ Միայն Ամանդայի
ատամներն էին զարկվում։ Փորձում էինք ողջամտություն դրսևորել։ Գոնե մեկ ան-
գամ վերջին շրջանում։ Այս պատմության մեջ շատ տարօրինակություններ են եղել,
որոնց ողջամտությունը չի արձագանքել։ Բայց կատարվածի շուրջ խորհելու ժամա-
նակ չունեինք։ Քեթն այլևս չկա․․․ իսկ ժանտախտն արդեն թատրոնում է։ Այն նույն
ժանտախտը, որի մասին բոլորս լսում էինք և փորձում երևակայության օգնությամբ
հնարավորինս իրական պատկերացնել։

Որոշում կայացրինք ամեն բան իր տեղում թողնել և հույսներս դրեցինք հաջո-
ղության վրա։

Քեթի մասին ճշմարտությունը տարիներ հետո իմացա՝ համր կինոյի աստղ Մադե-
մուազել Մենդիից։ Մի անգամ գիշերվա կեսին նա եկավ իմ տուն։ Հետը թանկարժեք
օծանելիքի և խմիչքի բույրեր բերեց։ Ձախ ուսին դրոշմված էր Մելիեսի պատկերը։

Նա արդեն իմ ճանաչած բմբուլիկ Գիմարը չէր, որի անբովանդակ կյանքն անց-
նում էր արվեստի ետնաբակերում։ Նա դերասանուհի էր՝ տիտանե կամքի տեր։
Եկել էր պատմելու մի պատմություն, որից ցանկանում էր ազատվել։ Ունկնդրողի
դերն այս անգամ ինձ էր հասել։

65

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Աստղի ներկայությամբ խալաթով մնալն անհարմար էր։
-Ահ, դատարկ բաներ են, ծերուկ,- ձեռքով արեց նա։- Ո՞ւմ պետքն է․․․ Պարզապես
նստիր և լսիր։
Ես նստեցի։ Նա սկսեց պատմել։ Պատմելու ընթացքում ինձ ոչ մի անգամ չհաջող-
վեց հայացքը բռնել։
Դիտմարը, Գաբրիելն ու Ամանդան իսկապես տեսել էին Քեթին։ Բայց նա ողջ
էր։ Նստել էր հայելու դիմաց, այտերն էր կարմրացնում։ Մյուսների ներկայությունը
կարծես թե շփոթեցրել էր նրան։ Ասաց, որ պատրաստվում էր դուռը կողպել։ Հետո
ամեն կերպ փորձում էր դուրս հրավիրել հյուրերին։ Ամանդան խնդրեց, որ Քեթը
մի քիչ հետը քայլի թատրոնի տարածքում։ Քեթը խոստացավ դա անել, բայց ավելի
ուշ։ Դիտմարն ու Գաբրիելը, որը Բաուտայի կերպարից դուրս չէր գալիս, սկսեցին
Քեթի հոգու հետ խաղալ․ աղմկում էին, վազվզում սենյակում, հրճվում, որ կարողա-

66

ցել են Քեթի թույլ տեղը գտնել։ Եվ իրոք, ի զարմանս Ամանդայի, Քեթը շատ ցավա-
գին արձագանքեց․ փորձում էր նրանց ուժով դուրս հանել։ Դիտմարը՝ ցասման
պոռթկումով, բայցև դիտավորյալ քաշեց նրա պարանոցը ծածկող շարֆը, և․․․ բո-
լորի աչքի առաջ բացվեց այն զարհուրելի տեսարանը, որը վերջին օրերին քո-
ղարկված է եղել հանգչող Քեթի անպարտելի խաղով։

Ահռելի թարախապալարը ոչ միայն շղթայել էր վիզը, այլ գրեթե հասել էր ական-
ջին։ Շպարի տակ հստակ երևում էր մեռուկացած հյուսվածքների սևությունը։

Մի քանի վայրկյան բոլորը քարացած կանգնել էին։ Հետո սկսեցին դանդաղ
հետ-հետ գնալ։

Կանխազգալով հետագա գործողությունները Քեթն էլ սկսեց զգուշորեն առաջա-
նալ՝ ձեռքերը աղերսաձիգ մեկնելով նրանց։ Եվ հարկավոր էր ընդունել այդ ձեռքերը,
չլքել այդ պահին, մինչդեռ բոլորը երկու ծայրահեղության արանքում էին տատան-
վում․ վարակվե՞լ, թե՞ վերացնել։ Երկբայելը ժամանակ խլեց, չափազանց շատ ժա-
մանակ․․․ Ա՜խ, եթե նա մի քանի վայրկյան ևս ունենար․․․

Մադեմուազել Մենդին ընդհատեց իր խոսքը։ Խմելու որևէ բան խնդրեց։ Ես
լցրեցի՝ ինձ ավելի պինդը, նրան ավելի թեթևը։ Նա թափով դատարկեց բաժակը,
ներողություն խնդրեց և շարունակեց պատմել։ Հետագա իրադարձությունները
դժվարությամբ էր տեղը բերում, որովհետև անցած տարիների ընթացքում բազմա-
թիվ անգամ վերապրել էր կատարվածը։ Խոսելու ժամանակ ճմռում էր սեղանի ծած-
կոցը։ Վերջապես կենտրոնացավ և արդեն աշխատում էր ոչ մի պահ բաց չթողնել։

-Ես ընկա հատակին։ Ոտքերս չէին ենթարկվում։ Մեկը ուժով ձեռքիցս քաշեց,
աղոտ զգացի մաշկիս քերթվելու ցավը։ Երբ ուշքի եկա՝ դեռևս հատակին էի, բայց
արդեն միջանցքի։ Դիտմարն ու Գաբրիելը դռան վրա արագ-արագ տախտակներ
էին շարում և մեխերով ամրացնում։ Սկզբից ընդհանուր աղմուկի մեջ ձայները չէի
առանձնացնում, հետո հասկացա, որ դռան թխկոցը միայն մուրճերինը չէ՝ դա Քեթն
էր հարվածում հակառակ կողմից։ Նա գոռում էր, աղաչում, որ իր հետ այդպես չվարվեն․․․

Մադեմուազել Մենդին արցունքները լղոզում էր դեմքին և չէր նկատում, թե ինչ-
պես է նորից դառնում Ամանդա։

-Դիտմարն ու Գաբրիելը․․․․ Նրանք չէին էլ պատրաստվում լսել։ Ես ուզում էի բան
ասել, բայց, երդվում եմ՝ շունչս կոկորդիս էր կանգնել։ Ուզում էի սողալով հեռանալ,
բայց անգամ կողքի շրջվելու ուժ չունեի։ Իսկ նրանք թխկացնում էին ու թխկացնում․․․
Ուզում էի օգնության կանչել՝ քեզ կամ Մորգանին․․․ դա էլ չկարողացա։ Ես ոչինչ,
ոչինչ չկարողացա։ Հետո նրանք բերեցին մեր ճաշ եփելու կաթսան, հիշո՞ւմ ես՝ դուք
հետո չէիք հասկանում, թե ուր է կորել։ Կաթսան սևացած էր, բերանից գոլորշի էր
բարձրանում։ Նրանք մեջի հեղուկով պատեցին դուռը, փակեցին բոլոր արանքներն
ու ճաքերը, վերևից ներքև։ Եվ կուպրը ծխացրին։ Դռան հետևի ձայներն էլ էին վե-
րացել։ Ես ուրախացա, մտածեցի՝ Քեթը պատուհանից փախել է։ Հավանաբար, այդ
միտքն էր, որ մի առ ժամանակ պահպանում էր բանականությունս։ Շատ ավելի
ուշ հիշեցի, որ նրա սենյակում պատուհան չկա։ Մենք նրան թողեցինք, որ այնտեղ
միայնակ մեռնի։

67

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

Ամանդան լռեց։ Հետո տեղից ելավ։ Մի կերպ զգեստը հարդարեց, նայեց հայելու
մեջ և ասաց Մադեմուազել Մենդիի հաստատուն ձայնով․

-Այլևս չեմ ցանկանում այդ մասին խոսել։ Գուցեև ես այդպես էլ չգտա այն, ինչ
փնտրում էի, բայց վերջապես՝ ազատ եմ։

Տան շեմին կանգ առավ և շրջվեց․
-Իսկ նա շատ ավելի երիտասարդ էր, քան ես այսօր։

Ժանտախտը

Ճաշի սեղանի շուրջ տեղերից մեկը դատարկ էր։ Օրվա մնացորդը թատրոնում
հուսալքության ներքո էր անցնում։ Սպասում էինք, ավելի ճիշտ՝ հուսով էինք, որ
կգա տեսուչը և վերջակետ կդնի։ Այսպես թե այնպես։ Սակայն տեսուչը չեկավ։
Նրա փոխարեն եկավ մոլդովացի պառավը և հավատած այն ամենին, ինչ լցրեցինք
ականջները։ Պառավի հեռանալուն պես ուժերս ինձ լքեցին։ Անդադար լարվածու-
թյունից գլխացավ սկսվեց։ Ցավը տարածվում էր ուսերիս, հասնում մատներիս։

Օրը մթնում էր, երբ Մարգարետը ջուր խնդրեց։ Հազիվ մի քանի կում էր արել, և
ամբողջը ետ ժայթքեց։ Մարգարետի ծնկները ծալվեցին։ Ծերունի Մորգանը փորձեց
բարձրացնել նրան։

-Դիտմար, Գաբրիել, օգնեք բազմոցին պառկեցնենք։
Ոչ ոք տեղից չշարժվեց։ Մի քանի վայրկյանից դերասանները դուրս գնացին սե-
նյակից։ Ստիպված էի ինքս մոտենալ։ Մարգարետի շնչառությունը ծանր էր, մշտա-
կան ֆսֆսոցը ավելի հաճախակի էր դարձել։ Մի կերպ տեղավորեցինք բազմոցին։
Ամանդան սեղանի մոտ նստած էր, բայց ասես սենյակում ներկա չլիներ։
-Պետք է կրակը ուժեղացնել,- ասաց Մորգանը։- Մնա կողքին, տղաս, խոսիր
հետը, թույլ մի տուր, որ քնի։ Ես գնամ վառելիք բերեմ։
Թեև Մարգարետի ճերմակ մաշկի տակ բուբոնի հետքեր չէին երևում, նրա վի-
ճակը կասկած չէր հարուցում։ Բավական էր ափդ մոտեցնեիր՝ ջերմությունը զգաց-
վում էր նույնիսկ առանց դիպչելու։ Դա հիվանդության դեմ մարդկային մարմնի պայ-
քարի տենդն էր։ Եվ ահա նա՝ ժանտախտը։ Հռչակավոր վեհաշունչ մահը։ Ստեղծա-
գործության չար մուսան։ Որքան վսեմ է, երբ այսքան մոտիկից ես տեսնում։ Ինչպիսի
հարգանքով ես լցվում դեպի այն վարակը, որ դարեր շարունակ խենթացնում է
մարդկանց։ Նա այստեղ է, և կարող ես դիպչել նրան, հոտն առնել։ Մահ, որը կրում
էր մարդու համար շատ թե քիչ մատչելի՝ ժանտախտ հասկացությունը․ միշտ չէ, որ
անծանոթ բանին ճիշտ անվանում ես տալիս։ Բայց, այնուհանդերձ, որքան ան-
սահման են նրա գաղտնիքները։ Ես նման էի մեծ գաղափարի առաջ կանգնած
ապաշնորհ նկարչի։
Մարգարետը բացեց աչքերը, հազիվ կարողացավ կենտրոնացնել հայացքը։
Ինձ չճանաչեց․
-Մորգան։
Ես գլխով արեցի։

68

-Հա-ա՝ շոկոլադե սիրեկանն է․․․
Ես լուռ ըմբոշխնում էի նրա հոգեվարքը։ Ինձ չէին դադարում ապշեցնել մարդու
մարմնի ներսում կատարվող կտրուկ փոփոխությունները։ Գաղտնածիսություն, ուր
քեզ չեն հրավիրել, բայց թույլ են տվել դռան արանքից դիտել։
Տենդից Մարգարետի շունչը կտրվում էր, քրտինքը ծռել էր ճակատին ընկած
մազերի փունջը։ Դեմքը բոսորագույն առավ, հետո դալկացավ, բնականից թմբլիկ
այտերը ներս ընկան՝ սրացնելով այտոսկրերն ու դունչը։ Հոնքերը երկարացան՝
հետևելով մաշկի ձգվելուն։ Փակած կոպերը գնացին խորք, և աչքերը մուգով շրջա-
պատվեցին։ Ատամների կրճտոցը շարունակվելու էր մինչև նրա հանգչելը։
-Մարգո։
Պատասխան չկար։ Ես փորձեցի ձեռքս գլխի տակ դրած բարձրացնել, բայց
տեսա, որ ցավից կծկվում է։ Ձեռքիս վրա թանձր խոնավություն մնաց։ Հասկացա,
որ ավելի լավ է նրան ավելորդ տառապանք չպատճառեմ։
-Մարգո, ջուր կխմե՞ս։
Նրա աչքերը լայն բացվեցին։ Բիբերն անշարժ էին։ Նրանց մեջ հստակ երևում էր
այն պայքարը, որը Մարգարետը ստիպված էր միայնակ տանել։
-Ջո՞ւր։- Ես գլխով արեցի, պատասխանելով նրա փոխարեն։- Ջուր։ Բերե՞մ ջուր։
Մարգարետը սկսեց բերանով շնչել։ Նա մի քանի անգամ արագ-արագ թարթեց,
հետո կոպերը փակվեցին՝ երկար, սիրուն ու թաց թարթիչները իրար հյուսելով։ Ինձ
ծանոթ էր այդ դիմագիծը, ինչպես և բոլոր նրանց, ով տեսել է մարդու մեռնելը։ Ուծու-
թյան դեղին դիմակն էր դա։ Ոչ մի տոֆֆի այլևս ընդունակ չի վերադարձնել նրա
թշիկների վարդագույնը։
Մտավ Մորգանը․
-Չէ՞ որ ասել էի՝ թույլ մի տուր, որ քնի։
-Գիտակցությունն է կորցրել։
-Ավելի լավ է կրակով զբաղվիր։
Նա հատակին իջեցրեց ածուխով պարկը, մոտեցավ Մարգարետին և սկսեց
ուշքի բերել։ Նախ ստուգեց զարկերակը՝ մատի տակ ծխախոտի թուղթ դնելով։
Ամանդայի անհետանալը ես չէի էլ նկատել։ Մենք երկուսով էինք։ Եվ մեռնող
Մարգարետը։ Ամեն ինչ սրընթաց և սխալ էր կատարվում։ Սենյակը շուտ տաքացավ,
տոթից գլուխս սկսեց պտտվել։
Ես միջանցք դուրս եկա, բայց ոչ ոք չկար։ Միջանցքում ցուրտ էր։ Աստիճաններով
իջնելիս զգացի, որ ներքևից սառը հոսանք է փչում։ Ներսիս ջերմությունը մի ակըն-
թարթում դուրս թռավ հագուստի տակից։ Կողերս ուժով սեղմեցի, զգացի, որ ցա-
վեցնում եմ, բայց դրա մասին արդեն չէի մտածում։ Հոսանքի պատճառը թատրոնի
մուտքի կոտրած դուռն էր, որտեղից քամին հասցրել էր ահագին ձյուն բերել։ Կանգ-
նել նայում էի ու մինչև վերջ չէի հասկանում, թե ինչ է պատահել։ Գլուխս տրաքում
էր, իսկ նրա հետ միասին՝ ինձ շրջապատող իրականությունը։ Մի՞թե այժմ կարելի է,
այսպես հանգիստ, քայլ անել դեպի ազատություն։ Առանց արգելքների և թիկունքիդ
խփող մեղադրանքների։ Շնչառությունս ուղեկցող գոլորշին պար էր գալիս աչքիս

69

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

առաջ։ Կանգնել էի շեմին ու նայում էի մթնշաղոտ փողոցին․ որքան արհեստական
թվաց այդ պահին։ Ձյունը փափուկ-փափուկ իջնում էր։ Այրված տան կմախքը
գծագրվել էր երկնքի ֆոնի վրա, մրոտ սյուները հպարտ տեսք ունեին, որովհետև
ընդդիմացել էին կրակին։

Ձյան վրա հստակ երևում էին թատրոնից հեռացող կոշիկների հետքեր։ Դրանք
տանում էին խավարի խորքերը։ Ես վախեցա։ Առաջին անգամ այս ամբողջ ժամա-
նակի ընթացքում սարսափ զգացի։ Ետ նետվեցի թատրոն՝ վառարանի մոտ, ժան-
տախտի գիրկը, ծանոթ աշխարհ․․․ Աստիճանների վրա սայթաքելով հասա երկրորդ
հարկ՝ դիմանկարներով սրահ։ Դուռը փակ էր ու բացվելու գայթակղությանը ոչ մի
կերպ չէր տրվում։ Ես ձայն տվեցի։ Ո՞ւմ՝ չեմ հիշում։ Պատասխան չստանալով շարժը-
վեցի առաջ՝ դերասանուհիների դամբարանների մոտով։ Դարձյալ կուպրի հոտը․․․
Կերածս դուրս մղվեց։ Շարունակեցի քայլել մինչև ճակատս դեմ չեկավ պատին․
մոռացել էի, որ միջանցքը փակուղիով է վերջանում։ Բայց վերադառնալու ուժ չէր
մնացել։ Ձեզ ծանո՞թ է այն զգացողությունը, երբ սարսափը կաթվածահար է անում։
Չէ, այդպես չէ՝ դա գրական արտահայտություն է, իսկ ես ուզում եմ նկարագրել իմ
իսկական ապրումներն այդ պահին, միջանցքում։ Այդպիսի սարսափը ծնվում է միայն
փակուղային հուսալքությունից։ Դու հասկանում ես, որ լռվել ես, և դա քո վերջն
է։ Նման է լեռնախտի։ Երբեմն, հարյուրավոր մետրեր խորությամբ զառիթափերով
շրջապատված ժայռերը քեզ կախարդում են, և դու ժամերով կանգնած ես մնում
տեղում, որովհետև ի վիճակի չես ոչ մի քայլ անելու։ Իրականությունը ծայրաստի-
ճան սրվում է։ Քեզ կարող է փրկել միայն երևակայության ուժը։ Լավ խաղը՝ ինքդ
քեզ հետ։ Հարկավոր է պատկերացնել պինդ հողը կամ հարազատ տունը կամ
մահճակալը, որի վրա քնում ես։ Լեռնախտը միայն այդպես կխաբես։ Միայն այդպես
կվերադարձնես ուժ հավաքած ոտքերիդ հանդեպ քո վստահությունը։

Եվ ահա ես նորից ճանապարհին եմ։ Կոկորդիս մեջ տհաճ համ եմ զգում, ենթա-
դրում եմ, որ կուպրն է։ Բերանս չորացել է, լեզուս շարժելիս ցավում է։ Հասնում եմ
դռանը, որի ետևում Մարգարետն է պառկած։ Ամբողջ ուժով հարվածում եմ, բայց
հարվածի ձայն չեմ լսում։ Հասկանում եմ, որ բնավ էլ չեմ հարվածում, այլ կանգնած
եմ անորոշության մեջ։ Դռան ետևում լսում եմ Քեթի ծիծաղը, Մարգարետի կա-
տակները․․․ Մարգարետի հեքիաթային ձայնը․․․ Անգամ Դիտմարի զզվեցրած մենտո-
րական ելևեջներն են ինձ հիմա անհրաժեշտ այս դռան ետևում․․․ Մի՛ լռեք, միայն
թե մի լռեք, ուզում եմ բղավեմ, որ լսեն, բայց նրանք լռում են։ Դուռը կողպած է։ Ահա
նորից աստիճանները։

Հանկարծ աչքիս է ընկնում մի մուգ ուրվապատկեր, սպիտակ դեմքով։ Ներքևից
հայացքը ինձ էր հառել։ Մեծ դժվարությամբ՝ որովհետև մկաններս ցավով էին արձա-
գանքում՝ հանեցի կոշիկս ու շպրտեցի մուգ ուրվականի ուղղությամբ։ Ի զարմանս
ինձ, կոշիկը ետ թռավ։ Ուրեմն, իմ երևակայության պտուղը չէր։ Ուրվականը սկսեց
դանդաղ բարձրանալ աստիճաններով, ես ուժասպառ նստեցի ամենավերևինի վրա՝
սպասելու։ Իսկ նա բարձրանում էր դանդաղ, անթաքույց հեգնանքով։ Ու թեև դի-
մակը բերանազուրկ էր, չարքի գարշելի քմծիծաղը մատնում էին խորամանկ աչ-

70

քերը։ Ահա նա հավասարվեց ինձ և կիպ մոտեցավ։ Ես բռնվեցի նրա թիկնոցի փե-
շից՝ միայն թե հիմա չոռնամ։ Դիմակավորը մի պահ հապաղեց, հետո բռունցքի մի
հարվածով ինձ թաղեց մթության մեջ։

***

Փակ կոպերիս միջով թափանցող լույսը սղոցում էր աչքերս՝ այդ պահին բացելը
կնշանակեր կուրանալ։ Փորձում էի կռահել, թե որտեղ եմ գտնվում։ Սկզբից նույնիսկ
չէի կարողանում հասկանալ, պառկած եմ, թե կանգնած։ Սրտի ամեն զարկը խփում
էր գլխիս։ Բայց ի՞նչ է պատահել։ Մի՞թե դարձյալ խրամատում եմ։ Մի՞թե չեմ էլ հեռա-
ցել մարտի դաշտից, այլ ընդամենը արթնացել եմ մղձավանջից, որտեղ խառնվել էին
ժանտախտն ու թատրոնը։ Չէ, այդպես չի լինում։ Մի կերպ կիսաբաց արեցի ձախ
աչքս, արտասուքի քողի միջով տեսա կուրացնող սպիտակ լույսը, և գլխացավս
սաստկացավ։ Թուք կուլ տալ չհաջողվեց՝ բերանիս չորությունից լեզուս քիմքից չէր
պոկվում։ Կողերիս շրջանում ինչ-որ պինդ բան խրվել էր մաշկիս մեջ։ Գլաքար է։
Ուրեմն ես գետնին ընկած եմ։ Գուցե վիրավո՞ր եմ։ Կամ էլ ինձ, բոլոր մահացածների
պես, դեն են շպրտել։ Երբ տեսնում ես ուրիշի վիրավորվելը, ամաչում ես, որ ինքդ
անվնաս ես։ Հետևաբար, այժմ կարող եմ այդ առիթով չանհանգստանալ։

Ճակատս հանկարծ վառվեց։ Ձեռքս տարա, որ պաշտպանվեմ, բայց այն ինձ
այլևս չէր պատկանում։

-Տասնհինգ րոպեն մեկ սառը թրջոց դրեք,- ասաց մեկի ձայնը։
Շրթունքներս անջատեցի իրարից, կոկորդիս մեջ զովություն լցվեց։
-Քարը հեռացրեք․․․
-Ի՞նչ է ասում,- ճանաչեցի Մորգանի ձայնը։
-Զառանցում է։
-Քարը հեռացրեք․․․ թևիս տակ։
-Հանգստացիր, տղաս։ Խնայիր ուժերդ։
Ձայնն ականջիս կողքը հնչեց, ես նույնիսկ զգացի ծերունու կոշտ մորուքի ծակոցը։
-Շուտով կմեռնե՞մ։
-Չէ։
Սենյակում քչփչոց լսեցի։ Մեջս անմիջապես զայրույթ բորբոքվեց․
-Ինձ մի՛ խաբեք։
-Հանգստացիր, ինչի՞ է պետք այդպես բղավել։
-Միայն թե չստեք։ Ես ուզում եմ իմանալ ճշմարտությունը։ Ես չեմ վախենում,
պարզապես ուզում եմ իմանալ։
-Դեռ ոչինչ պարզ չէ, երիտասարդ,- ձայնը պատկանում էր անծանոթին։- Ձեր
մարմինը պայքարում է հիվանդության դեմ։ Ժանտախտի բուբոնները երևում են։
Եվ ուրեմն՝ շանսեր ունենք։
-Դուք ո՞վ եք։
-Բժիշկն է,- պատասխանեց Մորգանի ձայնը։

71

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

-Հիմա նրան հանգիստ է անհրաժեշտ։ Ես կարբոլաթթվի լուծույթով թրջոցներ
և սնդիկի քսուք կնշանակեմ։ Նաև մի քիչ ծարիր ունեմ պահած, բայց դրա համար,
ներող եղեք՝ պետք է վճարեք։ Առավոտյան քլորաջուր կուղարկեմ։ Մեծ քանակու-
թյամբ տվեք։ Խորհուրդ կտայի․․․

Ես արդեն չէի լսում։ Գլխումս չափից դուրս շատ հարցեր էին պտտվում, և ոչ
մեկի պոչը չէի կարողանում բռնել․ բժիշկը․․․ Մարգարետը․․․ թատրոն․․․ ժամանակ․․․
պատերազմ․․․ ժանտախտ․․․ սեր․․․ սարսափ․․․ որմնաշարված Քեթը․․․ զառանցանք․․․
դիմակավոր ուրվականը․․․ թևիս տակի քարը․․․ Քալիշը․․․ ցավ․․․ Բեռլինը․․․ Փարիզը․․․
դարձյալ՝ ցավ․․․ ապագայի ծրագրեր․․․ ուֆ-ֆֆ․․․

Ավելի լավ էր լռեի։ Եվ լռում էի։ Աշխատում էի զսպել ցավն ու ամբողջ մարմնովս
տարածվող տհաճ զգացողությունները։ Ես վերադարձել էի ճակատ, թաքնվել խրամա-
տում, իսկ հետևիցս, տերևները խշխշացնելով, թշնամու պես գաղտագողի գալիս էր
ժանտախտը, որն այժմ բուն է դրել հենց իմ ներսում։ Եվ դարձյալ ես անկարող եմ
նրա հետ խոսել։ Մի՞թե ցավալի չէ։ Ես լայն բացել էի հոգիս և մահվան էի սպասում։
Տեսնում էի, թե ինչպես է վրաս իջնում դագաղի փայտե կափարիչը։ Տեսնում էի
ձնով ծածկված իմ գերեզմանը։ Խաղաղ հավերժություն, որը նույնն էր և իմ ծնվելուց
առաջ։ Եվ այս բոլոր տառապանքներից հետո՝ հեռանալ առանց գոնե մեկ հարցի
պատասխան ստանալո՞ւ։ Սակայն իմ համառ էությունը հրաժարվում էր ձուլվել
տեսածս պատկերներին՝ ահա թե ինչու դեռ քանի օր ևս ցավը շարունակեց խժռել
ինձ ներսից։ Հատկապես գիշերները։ Տաք մեզի ու քրտինքի մեջ թաթախված, շուռու-
մուռ էի գալիս անկողնում։ Ատամներս այնպես էի սեղմել, որ փշրվում էին լեզվիս տակ։
Մի դրվագ կար, որ անընդհատ այցելում էր ինձ երազում և ցրվում արթնանալուն
պես։ Մեկը հարվածում էր դեմքիս, իսկ երազը չափազանց թանձր էր պատասխան
կամ խույս տալու համար։ Եվ ես նորից վերապրում եմ ամոթի ու մեղքի զգացումը։
Ինքնաատելության, չկատարված ընտրության համար պատասխանատվության
տենդ՝ ժանտախտի հորձանուտում։

Վերջապես ներսիցս մի քանի լիտր լորձ դուրս մղվեց։ Սև ու գարշահոտ։ Առատո-
րեն պատեց հատակը, շրիշակները և Մորգանի սենյակի պաստառների ներքևի
մասը։ Անհնար է նկարագրել թեթևությունը, որը զգացի այդ խոստովանությունից
անմիջապես հետո։ Խորը և հանգիստ քուն մտա։ Իսկ երբ բացեցի աչքերս ու տեսա
բազկաթոռում քնած ծերունի Մորգանին և նրա հոգնատանջ դեմքին նիրհած լույսի
շողը, հասկացա, որ գոնե այս ճակատամարտում հաղթելը իզուր չէր։

Դեպի քաղաք

Թևատակի իմ երևակայած քարը խոշոր թարախապալար պարզվեց։ Հավկիթի
չափ և գլաքարի պես պինդ։ Կապտուկներով շրջապատված, թարախի գագաթով
բուբոնն ահավոր ցավոտ էր, այդ պատճառով վատ էի քնում։ Հետո եկավ բժիշկը՝
առանց դիմակի, առանց փայտիկների և նույնիսկ առանց ձեռնոցների։ Մտնելուն
պես հայտարարեց, որ ժանտախտի վերջը եկել է։ Ոչ միայն Քալիշում, այլ ողջ աշխար-

72

հում։ Գիտնականներն արդեն պոչից բռնել են, մ նացածը՝ ժամանակի խնդիր է։
Իսկ ես մտածեցի, որ ժանտախտի գաղտնիքները դեռ երկար ժամանակ մարդուց
թաքնված կմնան։ Արդյունքում ճիշտ դուրս եկա։

Բժիշկն ինձ դուր եկավ։ Սուր կոկիկ մորուք էր կրում և պենսնե։ Նորաձևության
և կատակների սիրահար էր։ Նրան կսազեր մեզ հետ աշխարհով մեկ շրջելը։

Առաջին հերթին հետաքրքրվեց, արդյոք ես լավ դերասան եմ։ Պատասխանեցի,
որ «բիս»-ի դեռ չեմ արժանացել։ Նա հավատացրեց, որ դերասանական խաղի մեծ
գիտակ է և քանի վիրահատելու է, ես պետք է իր համար երջանկության կանխավա-
յելում խաղամ։ Չգիտեմ, թե որքանով ինձ հաջողվեց կատարել առաջադրանքը,
մինչև նա շիկացաց նշտարով բացում էր իմ թարախապալարը, սակայն ցավը
չխանգարեց, որ միասին սրտանց ծիծաղենք։ Բուբոնից նա մզեց ինչ հնարավոր էր՝
մի ամբողջ լիճ կպչունություն։ Խոստացավ, որ այսօրվանից ես կսկսեմ կազդուրվել,
և եթե հանկարծ խելքիս փչի հոգիս ավանդել, ապա ինքն իր մորուքը կսափրի։

Նա քսուքներով սրվակներ թողեց սեղանին և դուրս թռավ մեր կյանքից։
Մորգանը տարիքն ու հոգնածությունը մի կողմ էր դրել և ինձ էր խնամում։
Երեկոյան, երբ կարծում էր, թե քնել եմ, նստում և գրում էր։ Իսկ ես նայում էի նրա
կորացած մեջքին և հիշում անհայր մանկությունս։ Տան մոտով անցնող գետը, ուր
տղաներով գնում էինք խեցգետին բռնելու և որտեղ առաջին անգամ ծառերի քողի
տակ համբուրվող զույգ տեսա։ Անհարմար էի զգում, բայց նրանց հետևելն ահավոր
հետաքրքիր էր։ Հետո ընկերներս հայտնվեցին և իրենց շուլուխներով խեղճերին
ստիպեցին փախուստի դիմել։ Այնտեղ էր, որ մի մենակյաց, ում անունը ոչ ոք չգիտեր,
ինձ սովորեցնում էր ճիշտ կարթ գցել։ Այնտեղ էր հարևան երիտասարդն ինձ բա-
ցատրում, թե ինչպես կրակել հրացանից առանց խղճի խայթ զգալու։ Այնտեղ, պա-
տահական հանդիպած դպրոցի ուսուցիչը գրպանից քրքրված քարտեզն էր հանել
և, ատամների արանքում երկար ծղոտ խաղացնելով, ինձ ասել, որ մեր աշխարհը՝
ահա այսպիսին է։ Իսկ գծերի, թվերի, ալիքների խառնաշփոթի մեջ կորած փոքրիկ
կետը, որին նա մատը խթեց՝ իմ տունն է։ Նրա խոսքերը կասկածի տակ առնելու
պատճառ ես չունեի։

***

Առավոտյան Ամանդան եկավ։ Գունատ էր, տեսքը տանջված։ Բայց աչքերը փայ-
լում էին։ Դա հպարտությամբ և ամոթով համեմված բացառիկ հաջողակության
պատկերն էր։ Մեկ բաժին հպարտություն՝ ապրած տառապանքների համար, և
երկու երրորդի ամոթ՝ կյանքի շարունակվելու համար, երբ մյուսներին դա չվիճակ-
վեց։ Ես հարցրեցի Մարգարետի մասին։ Մորգանն ասաց, որ նրա բախտը բերել է,
որովհետև շուտ մահացավ, երկար չտանջվեց։ Մյուսներից ավելի շատ է բախտը բերել։

Ես հիշեցի կոտրած դարպասը, և Մորգանը կիսեց իմ այն կարծիքը, որ Դիտմարը
և Գաբրիելը հասկանալուն պես, որ ժանտախտն այլևս անկառավարելի է, փախել
են թատրոնից։ Ինչ եղավ նրանց ճակատագիրը, դժվար է ասել։ Միգուցե հաջողել

73

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

են քաղաքը լքել, միգուցե ամեն ինչ ողբերգությամբ է ավարտվել։ Երևի երբեք չենք
իմանա։

Աստիճանների վրա կատարվածի մասին ես նախընտրեցի լռել։
Ինձ չէր դադարում զարմացնել, թե ինչ հրաշքով է Մորգանը խաբել հիվանդու-
թյանը և առողջ մնացել։ Նա ասաց, որ ոչ մի հրաշք էլ չկա, պարզապես մի անգամ
ինքն արդեն վարակվել է ժանտախտով, որը սպանել է կնոջը, երեխաներին և ծնող-
ներին։ Դրանից հետո էր, որ հանդիպելով թափառող թատերախմբին, նա որոշեց
դերասան դառնալ։ Նա կորցրել էր նախկին կյանքը, իսկ բեմը նորը տվեց։
Մի՞թե յուրաքանչյուրը, ով որևէ մեկին կորցրել է, դառնում է թափառող դերա-
սան։ Եթե այդպես է, ուրեմն աշխարհում թափառող դերասաններն ավելի շատ են,
քան թվում է։
Եկավ օրը, երբ ես կարողացա անկողնուց վեր կենալ և քայլել սենյակում։ Ոտքերս՝
իմ նորացված ոտքերը այնքան գայթակղիչ իրադարձություններ էին խոստանում։
Թատրոնի ընդերքում ոչինչ չէր փոխվել, բայց կորչել էր այնտեղ տիրող մութը։ Դռներն
ու պատուհանները առաջվա պես փակ էին, բայց օդը նկատելիորեն թարմացել էր։
Բեմը կենդանացել էր, ինչպես և դահլիճի, օթյակների աթոռները՝ մնում էր միայն
սպասել, մինչև նրանք նորից կկրեն հանդիսատեսի ծանրությունը։ Գալիք ծափա-
հարությունների արձագանքն արդեն սավառնում էր օդում։ Հարկավոր էր շուտ
չքվել, քանի դեռ վարագույրը չի բացվել։
Երկար չսպասեցինք։ Մի օր ճռռացին դարպասի դռները և ներխուժեց՝ ո՞վ
կմտածեր՝ մեր քեռի Սայլասը, ողջ ու առողջ, տեղական գինու շշերը ձեռքին։
-Ողջե՛ր, դուրս եկե՛ք,- որոտաց նա, փշրելով տարածության մեկուսացածությունը։-
Ժանտախտը վերջացավ։ Եկեք խմենք և ճանապարհ ընկնենք։
Նա յոթ շաբաթ բանտարկված է եղել պանդոկում՝ իր պես քսան երջանիկ հաց-
կատակների հետ միասին, և նրանցից ոչ մեկը չի հիվանդացել։ Պանդոկի մեղավոր
պատերը զսպել են Աստծու զայրույթը։ Ազատության հոտն առնելուն պես մեր թատ-
րոնի դռնապանն ինքը ստանձնեց ազատագրողի դերը։ Հրճվանքն ու գինին կլկլում
էին նրա կոկորդում։ Նշեցինք մեր փրկվելը, հիշատակեցինք հեռացածներին, հավա-
քեցինք եղած-չեղածն ու պատրաստվեցինք մեկնելու։ Հապաղելն անիմաստ էր։
Ես բարձրացա երկրորդ հարկ, վերջին անգամ աչքի անցկացրի դիմանկարնե-
րով սրահը։ Բուխարիի կողքին ընկած էր ածուխի կիսադատարկ պարկը։ Գրաֆինը
կանգնած էր սեղանի կենտրոնում։ Ջահակալները պատված էին մեղրամոմի սա-
ռած կաթիլներով։ Մարգարետի դին մի քանի օր առաջ տարել էին, բայց բարձը դեռ
պահպանում էր նրա գլխի ձևը։ Պատուհանից ներթափանցում էր առավոտվա
սթափեցնող լույսը։ Հիանալի է։ Ես դուրս եկա միջանցք՝ ինձ արդեն կանչում էին։
Ձիերի փնչոցը, կառքի մոռացված հոտը՝ ճանապարհի բույրերն են։ Եվ ձյան
ճռթճռթոցը ոտքերիդ տակ։
Ես նայում էի թատրոնի շենքին։ Առաջին անգամ էի դրսից ուսումնասիրում։
Կապույտ ճակատ, շքամուտքի երկու կողմում արձաններ։ Առաջին հարկի էրկերա-
յին լուսամուտները դեռևս տախտակներով ծածկած էին և շղթայված։ Երկրորդ

74

հարկի մութ պատուհանները անտարբեր էին մեր նկատմամբ՝ դերասաններին
հրաժեշտ տալը նրանց համար սովորական բան էր։ Թատրոնը վստահ էր, որ շուտով
մեր փոխարեն կգան ուրիշները՝ էլ ինչի՞ն է պետք ավելորդ հուզականությունը։

Մորգանը տեղավորեց վերջին պայուսակը և օգնեց Ամանդային հարմարվել քե-
բում։ Մոտեցավ ինձ և անձայն հասկացրեց, որ գնալու ժամանակն է։ Հարևան
տների բնակիչները դուրս էին եկել տեսնելու, թե ինչպես ենք հեռանում։ Նրանց
դեմքերի փոխարեն հոգնության և բթացածության մոխրագույն դիմակներ էին։
Մոլդովացի պառավն էլ էր եկել՝ ձեռքին ուտելիքով զամբյուղ էր, որն արդեն կորց-
րել էր իր խորհուրդը։ Ես հասկացա, որ թատրոնին հրաժեշտ չպիտի տամ։ Չգիտեմ,
թե մյուսներն ինչ կորոշեն, բայց ես այդ պահին հաստատ գիտեի, որ անպայման
կվերադառնամ։ Այդ միտքը ձեռքերս լցրեց զորությամբ, և ես կարողացա բռնակնե-
րին պինդ հենված ցատկել քեբից ներս։ Նստարանը սառն էր։ Ճանապարհը՝ երկար։
Խորը շունչ քաշեցի։ Մտրակի շրխկոց՝ և ձիերը շարժվեցին։ Քեբի վարագույրի հե-
տևում կյանքի բեմն էր ընդարձակվում։

Տներից վախվելով դուրս եկող մարդիկ կկոցած աչքերով փնտրում էին երկինքը
կամ պպզում էին՝ ձյունը ձեռք տալու համար։ Ոմանք մեզ նկատում էին և ուղեկցում
խոնարհ հայացքով։

Դատարկ գյուղերում վայրենացած կովերը թփերն էին խեթկում, իսկ կողերն
իրար կպած շները հալած ձյուն էին խմում։ Երկարավուն փոսերից մեզ հրաժեշտ էին
տալիս մարդկանց փայտացած վերջույթների ընձյուղները։ Բյուրեղի մաքրության
սառույց կապած լճերի վրա միայնակ կանգնել էին հապճեպ շինած խրճիթները։
Ծխնելույզների սև ծուխն անարգել տարածվում էր դեպի հեռու հորիզոններ։

Անդեմ թափորներ էին շարժվում մայրամուտի հետևից։ Հայրերի ուսերին բազ-
մած երեխաների հետաքրքրասիրությունը դեռևս գերիշխում էր գիտակցության վրա,
նրանց ուրախացնում էր ճանապարհը, օդի թարմությունը, ազատությունը։ Նրանք
խրում էին մատիկները հայրերի ճերմակող մազերի մեջ և ագահորեն կլանում շրջա-
պատող աշխարհը։ Ցուրտը նրանց չէր դիպչում։ Ցավը և վախը նույնպես շրջանցում
էին։ Նրանք երեխա էին՝ ի տարբերություն ծնողների, որոնց դեմքերը ծածկվել էին
անտարբերության դիմակով։

Ճիշտը որ ասեմ, ես անկեղծ ուրախ էի, երբ վերջապես իջավ գիշերը և մթության
մեջ առավ այդ բոլոր տեսարանները։

-Իջևանատների մոտ չկանգնե՞նք,- հարցրեց կառապանը։
-Չէ-էէ,- միաշունչ արձագանքեցին չորս ձայն։
-Այդպես էլ գիտեի,- փնթփնթաց նա։
Խավարի մեջ ուրվագծվեց քեռի Սայլասի մեկնած շշով ձեռքը։ Միանգամից
չնկատեցի, քանի որ մտքերիս մեջ էի խորացել։ Դռնապանի խմելիքը տաքացրեց
փորոտիքս, թուլացրեց գիտակցությունս։ Եվ նույն պահին հորդեց տարափը, որի
դեմ անզոր էր անգամ ամենաանբասիր քահանան։
Ժանտախտը դեռ վերահսկում էր սթափությանը, և հարկավոր էր նրա ճանկերից
դուրս պրծնել։ Ականջներիս մեջ կրկին հնչեց Քեթի զրնգուն ծիծաղը, և Մարգարետի

75

ԱՐՁԱԿ ՌՈՒԲԵՆ ԳԻՆԵՅ

թմբլիկ մատիկը նորից անցավ սպիիս վրայով։ Ինչի՞ս է պետք անցյալը, եթե ապա-
գան պլստում է արևի շողքի նման։ Լավ է, եթե փորձում ես անցյալին հրաժեշտ տալ
սովորել, սակայն դա չէ, որ պետք է փրկի գալիք մենությունից։ Իհարկե, ես կարող եմ
ձևացնել, իբր քեբի խավարի մեջ չեմ տեսնում, թե ինչպես են արցունքների շիթերը
պատում արվեստի ետնաբակում կուսությունը կորցրած Ամանդայի դեմքը։ Եվ իբր
չեմ նայում Մորգանի կնճռոտ ձեռքերին, որոնց արդարություն հայտնագործելու
ճիգերը ապարդյուն էին և փշրվել-մնացել են բուխարիի վանդակի ճաղերի վրա։
Ինչի՞ս է պետք Բլանշը, որն իր անաղմուկ պատերազմն էր վարում՝ չզիջելով ճակա-
տագրի ուժերին անգամ սեփական վախճանի հարցը։ Կամ թեկուզ՝ Քեթը, որը երես
էր թեքել կյանքից, որովհետև կյանքը նրանից երես էր թեքել։ Եվ կարևոր չէ, ելույթ
կունենա արդյոք Դիտմարը «Քամեդի Ֆրանսեզ»-ի բեմում, թե կմնա փտելու ժան-
տախտի անանուն հանդիսատեսի կամ պատերազմների և մարդկային դաժանու-
թյան զոհ դարձած դիակների կողքին։ Ես իմ փրկվելու համար ինքս ինձ ներելու
բան չունեմ, միևնուն է՝ այս հետաձգումը տրված է ընդամենը Գաբրիելին պատա-
հական հանդիպելու համար․ փողոցի ցանկացած անկյունում, ցանկացած վարսավի-
րանոցում, ցանկացած գրասենյակում և պոռնկանոցում, որտեղ ինձ շարունակելու
են շոշափել և շոյել նույն Բաուտա դիմակավորի մատները։ Եվ մի՞թե այժմ կարող է
որևէ նշանակություն ունենալ Մարգարետը, ում բացակայությունն աշխարհում ոչ
ոք չի նկատելու։ Երկնագույն աչքերով փափլիկը, որն իր քաղցրությամբ վարակել
էր հանդիսատեսի մի ամբողջ բանակ՝ մի ակնթարթում կկորչի երջանկության հե-
տևից գարշելի վազքի մեջ, թեև վազքն ինքը հենց նոր, մի քանի շաբաթ առաջ
իմաստազրկվել էր։

76

Ինձ միայն ժամանակ է պետք, որ սկզբնական շրջանում զսպեմ ամբոխի վրա
կրակ բացելու ցանկությունս։ Հարկավոր է շտապ վաճառել մարտական զենքը, իսկ
ստացած գումարով մի քիչ լռություն գնել։ Մնացածը հետո՝ չէ՞ որ մենք ժանտախտ
ենք տեսել․․․

Հեռվում երևացին մեծ քաղաքի հրացոլքերը։
-Մեկ ժամվա ճանապարհ մնաց,- կառապանի ձայնի մեջ անհամբերություն կար։
Մի ամբողջ ժամ։ Այս ժամը ես չեմ փոխի ոչ մի բանի հետ։ Նրա շնորհիվ է, որ
կարողացա կասկածներից բուժվել։ Առջևում նոր կյանքն էր՝ հպարտ մենության
կարգախոսի ներքո։ Առա՛ջ, միայն՝ առա՛ջ։ Թող անիվների դխկդխկոցը ոչ մի վայր-
կյան չդադարի։
Մեկ ժամ՝ նշանակում է, որ իմ քունը մի ամբողջ ժամ խորը և առողջ է լինելու։

Պեկին, 2009 թ․

77

ԱՐՁԱԿ

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Արձակագիր, ազատամարտիկ

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԿԱԹԵ
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

(07.06.2000թ.)
Աստված իմ: Լեզուներ չիմանալու պատճառով պապանձվել եմ, կրկին լռելու
հնարավորություն տվեցիր: Դարձյալ պարսատիկից արձակված քար եմ, թռչում եմ
ամբողջ Եվրոպայի տարածքով, ինչպես տարիներ առաջ՝ լալկված թռչում էի պա-
տերազմի միջով՝ չգիտենալով այդ լեզուն:
Լիսաբոնի Սանտ-Ապոլոնիա կայարանից գնացքը շառաչով սլանում է Իսպանիա:
Շոգ է, տապ: Լեռնոտ դաշտերում սուրճի, թե ձիթենու ծառեր են: Սլացքին ետընթաց,
փայլատակող ճերմակի բռնկումներով, մի ակնթարթ աչքի դեմ, հետո թռչում է շատ ետ
մնացած կանաչածածկ ֆոնի միջից, արևազարկ թփերի, ծառերի ստվերների ներսից
սպիտակ կովերի մեջքերն են ցցվում՝ անձրևից հետո դուրս լցված սնկերի նման:
Մի սպիտակ բազե երկնքի կապույտում տեսա: Այդպիսի՝ նրան կրկին տեսել էի
Օմարի լեռներում՝ պատերազմի ներսով անցնելիս:
Կամեցար՝ դարձյալ լռեցիր, ճանապարհներին կորոնեմ հորիզոնը... Պարսատիկի
քարի նման արձակվել եմ ինքս ինձնից... Խինդոտ լռություն: Հողը դեղին է, կապույտ
երկնքի շոգի մեջ արագիլները պտտվում են՝ բացված անշարժ թևերի սահքով: Հեռ-
վում, բազմաշերտ գունային երանգներով Գեղամա լեռնաշղթայի նման սարեր են,
թվում է՝ քիչ էլ գնաս, կհանդիպես Սևանա լճին:
Ներսումս դանդաղ արթնանում է անհայտին ընդառաջ գնալու երջանկությունը,
ինչպես մահվան վտանգն զգալու ուրախությունը:

78

Վեց ձի շոգի մեջ, քուռակը մեռածի նման տաք խոտերին է պառկած, սլանում
են: Ճեպընթացը կանգնել է, հիմա նրանք են թռչում: Անշարժության մեջ երերում,
հողը գնում է, կողքից կողք օրորվելով՝ փախչում է մարմինս, նրանից դուրս՝ ճոճքից
հավասարակշռությունը կորցրած ուղեղս:

Կառամատույցներում, գնացքի միջանցքներում արդեն իսպանական չորս լեզու-
ներով են խոսում:

Բազկաթոռի մեջ՝ դեղին մազերով գերմանուհին՝ ձյունաճերմակ, բաց մեջքով:
Տողի մեջ, նախադասությունների կառույցում, թե եղելության ներսում կորցրի արա-
գիլների զգացողությունը: Գնացքը կանգնել է, պատուհանից դուրս վեց կարմիր
ձիերն ու քուռակը կարմիր շոգի մեջ կանգնած են անշարժ... Ճանապարհներ,
չգիտակցված հեռու հորիզոն, դարձյալ գալիս եմ դեպի քեզ, դեպի քո մեջ: Շոգը
ձիերի համար կարմիր է, ինձ համար՝ դեղին:

Դեմս քնել է աղջիկը, մեջքը բաց մի աղջիկ, կծկվել է, ինչպես արգանդի ներսում,
ինչպես անհայտի մեջ: Բազկաթոռի վրա արթնացավ, մշուշոտ նայեց ինձ, տեղա-
փոխվեց... այլևս չեմ տեսնում դեղին մազերը: Առարկաների երկրաչափական փոխա-
կերպումը՝ այս թանձր արևի մեջ, պտույտը արագիլների, ձիթենիների, էլեկտրա-
սյուների, ճանապարհացույց նշանների, երկար, կապտագույն ստվերները: Ծանր
արևը կարմիր ձիերի, իմ դեղին շոգը...

Դարձյալ ու դարձյալ վերադառնում եմ, այս սլացքի հափշտակած թռիչքի մեջ,
միտքս հիշում է իմ Կայենի ու իմ Աբելի կերպարները՝ մի անգամ այսպիսի անծայրա-
ծիր դաշտերով անցնելիս եղբայրը սպանել է եղբորը...

Մի՞թե այս արձակ տարածությունների միջով անցնող թնջուկավոր պաստառ-
ների ճանապարհը, որի վրա շառաչում է գնացքը, Կայենի ամայության դաշտերը
չեն, երբ նա վեր կացավ Աբելի վրա և սպանեց նրան, մի՞թե այս ճանապարհները
Հիտլերի կանաչ երազանքների ուղին չէր, իմ Եվրոպա, որով ցանկանում էր նվաճել
Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս ցամաքը՝ մեծ գերմանական Ռայխը
ստեղծելու համար: Երեկոյանում է, կապույտ է հեռու լեռների վրա: Երկնքի գույնը
իջել է հողին, գեղանկարչական, լայնատարած մանուշակագույն է: 1936-39թթ.
երկաթյա այս ճանապարհով Իսպանիա էին գալիս մերի նման հատուկ նշանա-
կության գնացքներ՝ բեռնված կամավորական զինվորներով՝ օգնելու ինտերնա-
ցիոնալ բրիգադներին:

Մոտենում ենք Մադրիդին, չգիտեմ ինչու, փոքր հասակից միշտ կարծել եմ, թե
արևն այս երկրներում է մայր մտնում:

(08.06.2000թ.)
Դարը, դարաշրջանները, քաղաքակրթությունները իրենց ժամանակի փրփու-
րից ստեղծում են հասարակարգերին կառավարող միտքը: Քարոզչության մեքենան
հղկելով այդ թեթևը՝ դարձնում է իր հարյուրամյակի մակերեսի վրա ապրող առաջ-
նային՝ պաշտամունք-աղափարախոսությունը և հրապարակ է հանում անհրա-
ժեշտ ժամին:

79

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Գլոբալիզացվող Եվրոպայի համար ծնված «Գրական էքսպրես» միջոցառման
կոնցեպտուալ նախագիծը, որ ջանում է մայրցամաքը մտցնել մեկ մշակութային
տարածության մեջ, ստեղծելով նրա ժողովուրդների մտքի փոխըմբռնման եզրեր՝
փորձելով գրականության հնարավորությունները դարձնել «Նոր Եվրոպա» գաղա-
փարախոսության հիմքը, արդյո՞ք դարի փրփուրը չէ:

Չէ՞ որ Եվրոպան կարիճ է, կարիճ՝ գլխի և պոչի թշնամական օրենքով ապրող,
ինքնաոչնչացման համար ամբարած եռացող թույնի մշտական հակասություն-
ներով՝ կաթոլիկ, մահմեդական, առաքելական, բողոքական, հոմոսեքսուալիստա-
կան, կոմունիստական, եհովայական, ֆեմինիստական, հուդայական, դեմոկրա-
տական, ֆաշիստական, ամերիկյան, ազգայնական, ինտերնացիոնալ հավատով
և դավանանքով, որոնք անընդհատ եղել են նրա հանճարեղ մշակույթի և ինքնա-
կործան ահեղ պատերազմների հիմքը, հենց սրանք էլ թույլ չեն տալիս այնքան էլ
միանշանակ ընկալել եվրոպական միասնական տան գաղափարախոսությունը:

Հնուց ի վեր հաստատված այս երկու, ծայրահեղ հակասական օրենքների՝ մակ-
ընթացությունների և տեղատվությունների միջև անվերջ, առանց դադարի լցվում
և դատարկվում է Եվրոպայի մարդու գոյությունը: Կարիճի նման է Եվրոպան, մի
բևեռում լուսապայծառ գլուխն է՝ կյանքը, մյուսում՝ մահաբեր խայթոցով պոչը: Նրա
մեռնել-հառնելն անբաժան են իրարից, լուսնի լրման և նվազման փուլերի նման
մակընթացությունը տեղատվության վերջն է, տեղատվությունը՝ մակընթացության,
մեկը ծնում է մյուսին: Եվրոպայի անվերջ վերադարձի ճանապարհը արվեստն ու
քաոսն է: Կմահանա առանց մեկը մյուսի:

Ֆրանսիական հեղափոխությունից հետո, մինչև օրս էլ, թեկուզ տեսականորեն,
Եվրոպան բաժանված է երկու մասի՝ ձախերի և աջերի, ընդմիշտ լինելու է այս
բաժանումը:

«Գլոբալիզացվում» է մինչև ո՞ւր, հորիզոնական նրա երկու թևերում երկու օվ-
կիանոսներն են, ուղղահայաց՝ Ուրալյան լեռները, ինչքա՞ն պիտի նրանցից բարձ-
րանանք, որ խոշոր երկնաքեր աշտարակի չնմանվի մեր գործընթացը:

Այս առեղծվածային գնացքով քառասունհինգ երկրների, քառասուն լեզուներով,
հարյուր հիսուն ստեղծագործողներ՝ դեպի այնտեղ, գուցե վերադարձ՝ նորից ան-
հայտը, դարի փրփուրը:

Ինչքան էլ արի լինեմ, չվախենամ, ինձ թվում է, այնուամենայնիվ, ԱՇՏԱՐԱԿԻ սիմ-
վոլը մարդկության մտահորիզոնում պետք է տասնմեկերորդ պատվիրանը լիներ:

Մադրիդի փողոցները՝ զրնգացող, շառաչող դարերի ժխորով, լեզուներով, մահ-
մեդա-քրիստոնեական ճարտարապետությամբ և ողողված մանուշակագույն թա-
փանցիկ լույսով, մայթերի սրճարաններում նախադեպը չունեցող սուրճով:

Պրադո, ազգային թանգարան: Բելլինի, Բոտիչելլի, Բոսխ, Վելասկես, Գոյա, Մեմ-
լինգ, Մուրիլո, Ռուբենս, Սուրբարան, Տինտորետտո, Տիցիան, Էլ Գրեկո...

Գույների ընկալման առաջին մակարդակը, ներսում՝ անորոշ մի տեղից, աստի-
ճանաբար բարձրանալ-իջնելով, սառը և տաք հոսանքներով, իմ օդապարիկը հասցը-
նում է ինչ-որ նոր աշխարհներ, ուր դանդաղորեն խարիսխ եմ գցում:

80

Այս հանճարեղ կտավները, իրարից անկախ, որ դարում էլ ստեղծված լինեն, երբ
մեկտեղ են հավաքվում, հայտնաբերում են մարդկության առեղծվածը. գույների,
ոճերի, կատարողական տեխնիկայի միջոցով շփման եզրեր գտնելով բացարձակի
և իրական աշխարհի միջև եղած փոխհարաբերությունների շուրջ՝ ստեղծելով տիե-
զերական խորհրդին համադրվելու պատրանքներ...

Մեզ անընդհատ թվում է, թե սա այն ճանապարհն է, որ գնանք, մեզ տեղ կհասցը-
ներ. իրականում այդ ճանապարհի վրա նմանվում ենք ինքն իր պոչի ետևից շրջա-
պտույտ վազող աղվեսի:

Անսահմանությունը, նրա մեջ երկրագնդի պտույտը:
Չեմ սիրում պատկերասրահների՝ ոտքերը հարող հոգնածությունը: Այսքան նկար-
ներ՝ ներսով ու դրսով, նրանց երանգները տեսնել-լսելուց տխուր-ուրախ եմ: Դահ-
լիճների բոլոր գույները, պարանը վիզը գցած երինջի պես, գալիս են ետևիցս:

(09.06.2000թ.)
Այսօր նրանք, Պուշկինի արձանի առաջ արարողության ժամանակ, անբռնազբո-
սիկ էին: Ռուսական դեսպանատան և Պուշկինի գրական կենտրոնի աշխատա-
կիցների հետ կատակում էին, լուսանկարվում, ձեռքները հորիզոնին պարզած՝ արտա-
սանում: Կարծես ռուսներին բարեկամություն ցույց տալու ժեստ է: Նաև գիտեն, որ
Եվրոպային դուր է գալիս ժպիտը, մանկական անմեղ չարաճճիությունը: Օգտա-
գործվում է, ինչն օգտակար է:
Իրենց թրքուհի թարգմանիչ-առաջնորդը սև, կանացի լայնեզր գլխարկով է, սևի
վրա կարմիր վարդ է ամրացված, կանաչ աչքեր ունի:
Ես պիտի խաղաղվեմ, սովորեմ նրանց՝ կողքիս լինելուն:
Ժամանակը դարձյալ այս լաբիրինթոսում պիտի կորսեցնի մեզ, տանի ու բերի,
կանգնեցնի դեմ ու դեմ, տեսցնի իրար:
Չորս, հինգ ժամ թափառում ենք առնական բնավորությամբ, պատմական կնիքը
ճակատին՝ նուրբ մայրամուտների Մադրիդում:
Թագավորների պալատներ են հառնում՝ լայնատարած բակերով, հեծելազորի
ոտքերի տակին հարմարեցված, սալարկված հրապարակներով, տերության և
իշխանության երբեմնի հզորության սիմվոլ-կոթողներով, ծառսած ձիերի մեջքերին
երկաթակուռ հագուստ հագած արքաներով: Հրապարակներից մեկում Ֆիլիպ 3-րդ
թագավորի ձիու ոտքի վրա անցք կար՝ պղնձաձույլ արձանի մեջ էր մտել լռությու-
նը և ժամանակը: Նեղ փողոցներով հին քաղաքը՝ չորս լեզուների երաժշտական
հնչողություն:
Վերադառնում ենք գրքի տոնավաճառ-ցուցահանդեսի շուկան: Գրողներն իրենց
մայրենի լեզուներով բանաստեղծություններ են կարդում: Խոսելու տարբեր միջոց-
ներ, ոչինչ հասկանալի չէ՝ հայտնի աշտարակաշինությունը: Սկսվում է մամուլի,
հրատարակիչների և գրողների ասուլիսը: Պիտի մասնակցեմ, հրավիրում են բեմ՝
սեղանի մոտ: Տեսնում եմ նրանց, ահա առաջին բանը, որ կա կարմիր սեղանից ան-
դին: Սև գլխարկը՝ վարդով, նրա քայլքը՝ դեպի ինձ և ետ: Անբռնազբոսիկ, շորորալով

81

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

գալիս, հասնում է բեմ, կանաչ, անմեղ աչքերը հառած վեր՝ ջրամանից գավով ջուր
խմում, գնում է տեղը:

Միշտ այդպես է լինելու՝ անընդհատ սեղանի խնդիրն է առաջանալու, Եվրոպայի
կարմիր սեղանից օգտվելու հարցը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտաեվրոպական պետու-
թյունները միմյանց առաջ բացեցին սահմանները՝ ստեղծելով «Նոր Եվրոպա»՝ միաս-
նական շուկայով և մի ընդհանուր դրամով (սրանով միաժամանակ ապացուցվեց,
որ ամբողջ մայրցամաքը հետագայում հաջող միաձուլման երաշխիքներ ունի):
Պետությունների «նոր» միավորումը անբաժանելի ամբողջություն դարձավ, և տնտե-
սական, և քաղաքական ոլորտներով: Այս ֆոնի վրա պիտի դիտարկենք մեզ և
թուրքական պետությունը, որ ցանկանում է Եվրոմիության լիիրավ անդամ դառ-
նալ: Եվրոպան, եթե որոշակի պայմանականություններով նրան իր կառույցում չի
տեղավորում, այնուամենայնիվ, սահմանների բաց լինելու պատճառով, երկար տա-
րիներ միշտ իր աչքի առաջ է ունեցել, և նրա պարն է տեսել, և նրա երգն է լսել:
Բացի դրանից, տարբեր երկրներում մեր դիտարկումներից՝ մամուլի ասուլիսներում,
օրաթերթերի հարցազրույցներում, վիճաբանությունների ժամանակ, հեռուստահա-
ղորդումների ընթացքում պարզվում է, որ Եվրոպան ականջալուր է նրա ասելիքին:
Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իրենց հարուստ փորձի շնորհիվ լավ
է իրականացվում, մերը՝ վատ: Տեղեկատվական դաշտում մեր ասելիքի արժեքը
ապահովելու գործում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շատ ենք ետ մնա-
ցել: Խոշոր տերությունները լռելյայն, նրա գլուխը շոյելով՝ հովանավորում են այդ-
պիսի պետության գոյության տեսակին՝ հատկապես Գերմանիան:

Ժամանակները փոխվել են, և մեր ստրատեգիան համապատասխանաբար պի-
տի ուրիշ լինի:

Նրանց պատվիրակության կազմը վեց հոգի է՝ գումարած ֆրանսահպատակ
բժշկին, գումարած երկու ադրբեջանցիներին: Ծրագրի կանոնակարգով, ամեն օր,
առավոտից իրիկուն միասին ենք լինում, իսկ ես, առաջին հինգ օրն է անցել, չեմ
կարողանում հաղթահարել երկար տարիներ իմ ու նրա միջև կանգնած երկնաքեր
պատնեշը: Նրա մարդն այլևս մեր թշնամին պիտի չդիտվի:

Տասնհինգ թվականի ֆիդայական պատերազմների ժամանակները հնացած են
համաշխարհային թատերաբեմում, որովհետև երկրորդ աշխարհամարտից հետո
ամեն մի տերություն իր հասանելիքը ստացել է ու հիմա ցանկանում է առանց զենքի
շառաչի, խաղաղ, անաղմուկ ապրել: Չնայած հաջողությամբ էլ ապացուցեցինք, որ
մեր երկիրը կարող ենք արժանապատվորեն պաշտպանել, բայց սա ահեղ պատե-
րազմների անվերջ վերադարձի ճանապարհն է, որ վերջնական կհյուծեն տնտեսու-
թյունից զուրկ երկիրը, ինչպես դա պատահել է բոլոր մարտնչող պետությունների
հետ անտիկ դարից մինչև մեր օրերը:

Այսօր Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը համեմատելու չէ մերի հետ:
Նաև ռազմական ոլորտում ունի անգերազանցելի առավելություն՝ որպես ՆԱՏՕ-ի
անդամ՝ մոդեռնիզացված զենքով և բանակ պահելու փորձով:

82

Մեր քաղաքացին պիտի վարժվի նրա բնակչին. չպիտի նմանվենք աստվա-
ծաշնչյան Ղովտի ընտանիքին, երբ Սոդոմից փախչող նրա տանեցիներին հրեշտակն
արգելք է դնում ետ նայել՝ ահաբեկելով՝ աղի արձան դառնալու սպառնալիքով:

Այստեղ է, որ մեզ դարերի միջով ճամփա անցնելու փորձը և հորիզոններին
հասնելու իմաստությունն է պետք, որպեսզի Ղովտի կնոջ նման, թիկունքից ձայներ
լսելիս, չշրջվենք ու քարացած չկանգնենք անցյալի հիշատակների առաջ:

Նրանց վիճակն էլ հոգևոր կառույցի ոլորտներում այդքան բարվոք չէ, որով-
հետև աշխարհի պատմության մեջ պատմություն ներկայացնել, Արևմտյան Հայաս-
տանը՝ Անատոլիան, համարելով իրենց հայրենիքը, այդքան էլ հեշտ չէ: Հեշտ չի լի-
նելու առաջին հերթին Կենտրոնական Ասիայից՝ իրենց ծագումնաբանական հայրե-
նիքից հրաժարվելու պատճառով, որովհետև, երբ հրաժարվում ես լեռան, գետի,
անտառի, դաշտերի, ժայռերի ոգուց, ինչ որ քո տեսակի սնուցման ակունքն է եղել,
ապա սրի քաշված օտար երկրի աշխարհագրությունը իրեն նմանակեցնելու կեր-
պով նվաճում է նվաճողին:

Այդպես եղավ իսպանացիների երկրում արաբների հետ` ութ հարյուր տարի
նվաճված աշխարհի նյութը պատժեց նրանց: Մեզ համբերատար առաջ գնալ է պետք:
Քարտեզի ճշգրտությամբ պիտի իմանանք Թուրքիայի մեծ ու փոքր քաղաքների
ճանապարհները: Միշտ ասում ենք՝ մեր ազգը հնուց ի վեր գենետիկորեն գիտի
առևտրի օրենքները, հասցրել է արվեստի ներդաշնակ գեղեցկության: Դե, թող բաց
թողնենք այդ տեսակին՝ տնտեսագետին, տնտեսին, թող բզիկ-բզիկ անեն, բզկտեն
նրանց տնտեսությունը, հարստությունը բերեն, լցնեն մեր ամբարները:

Ուզում եմ աստվածաշնչյան պատմության այս մի տողն էլ գրել... «Եվ արևը
երկրի վրա ծագում էր, երբ որ Ղովտը քաղաք մտավ...»: (Ծննդոց):

Իսկ պահանջատիրության հարցը, ժողովրդի իմացած քաղաքագիտությունից
վեր, պետության խնդիրն է լինելու: Եթե խելացի, հարուստ, ճիշտ կառուցած հայ-
րենիք ունենանք, ինքը նրանց պետության հետ, միջազգային ատյաններում, միու-
թյուններում, էլ որտեղ կցանկանա, թող այս սրբազան գաղափարի համար նորից
ու նորից զարկվի: Իմ ելույթի հերթն է, մտքերս ընդհատվում են:

(12.06.2000թ.)
Ահա շարժումը և ճռինչը «Բաբելոնյան աշտարակի»: Գրիչը, թուղթը, միտքը, տողը.
ընկա նրանց մեջ: Այս գնացքը, դարձյալ նույն խնդիրը, արդեն հոգնել եմ նրանից,
Աստված իմ, այսքան շո՞ւտ: Դեմքերը երևի նույն՝ հարյուր հիսուն դեմքերի՝ այսքան
անգամ տեսնելը հոգնեցրեց: Գրողը մենության գործիք է, նա ի՞նչ անելիք կարող
է ունենալ մյուս գրողների հետ, շատ են կուտակված, կուտակումը շատ է: Այսօր
վատ քնելու պատճառով ցավում է գլուխս, բայց երջանկացնող զգացողությունը,
որ մի օր գրելու եմ Կայենի և Աբելի մատուցած ընծաների մասին, անընդհատ ինձ
հետ է: Այն շաղախը, որից արարվում է ընծան՝ տվյալ երկրի հողը, ջուրն ու երկինքն
է, հաճախ մեծ եղբայրները սիրում են այն վերցնել փոքրերի ձեռքից, իսկ եթե
այդպես պատահի այս անծայրածիր լեռ ու դաշտերում, Ատլանտյան օվկիանոսից

83

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

մինչև Ուրալյան լեռներ, նրա սպանության համար Եվրոպան ո՞ր մեծ եղբորը պիտի
հարցնի՝ ո՞ւր է քո կրտսեր եղբայրը: (Ամսի իննին Մադրիդում՝ գրքի միջազգային
տոնավաճառ-ցուցահանդեսում, այս բովանդակությամբ ելույթ ունեցա: Մի երկու
օր անց, շարադրանքի քիչ փոփոխությամբ, պատասխանեցի ֆրանսիական հե-
ռուստատեսության հարցերին՝ թե ո՞վ եք դուք և ի՞նչ եք տալու «Նոր» Եվրոպային):

Իսկ ի՞նչ կտա մեզ «Նոր» Եվրոպան: Կոմունիստական հասարակարգից արդեն
ծանոթ է մոնումենտալության գաղափարը. մեծ արշավանքների ժամանակ, օգտա-
գործելով փոքրաքանակ ազգերի նյութական ու մարդկային ռեսուրսները, անընդ-
հատ դեպի արևմուտք, անընդհատ նորանոր տարածքներ, անընդհատ գալիս էին
մինչև այլուր...

Այս նոր, տիեզերածավալ «գլոբալիզացիայի» ճանապարհին միություններ, գաղա-
փարական դաշնակիցներ, դավանաբանական տարածքներ ստեղծելիս վախենամ՝
դարձյալ փոքրաքանակ ժողովուրդները տուժեն:

Մեծ տերությունները մի խանդ էլ են ունենալու փոքրիկների նկատմամբ: Իրենց
հզորության ընձեռած ապահով անվտանգության պատճառով քնկոտ են լինելու,
ավելի ալարկոտ, բարոյահասարակական հիվանդությունների չորս բոլորից խփող
հարվածներին հաճախ ենթարկվող, որի պատճառով դանդաղելու է արյան շրջանա-
ռությունը՝ ծերության ուղեկցությամբ:

Իսկ փոքրաքանակ ազգերը, վերանալու մշտական ուղեկցող վտանգից սարսա-
փած, ինքնապահպանման բնազդով, իրենց արյան մեջ անընդհատ կենսական ավիշ
են ներարկելու, որը շատի, խոշորի, մեծաքանակի՝ կոտորակվելու հատկանիշին
հակառակ, բազմապատկվելու հնարավորություն է տալու: Բնաջնջման մշտարթուն
վախը հավերժորեն նրան երիտասարդ արյուն է մղելու, որ չուշանա, չդանդաղի,
չնիրհի: Տանելու է ստեղծագործության մեջ՝ խիզախումների և կենսական գործեր
արարելու: Ահա փոքրաքանակի ի վերուստ ստացած առողջ բնույթը, որը հովա-
նավորվում է նրա ընծան ընդունելիս:

Դարձյալ արագության ու թռիչքի մեջ է մեր «աշտարակը»: Դեռևս միմյանց լեզու
չենք հասկանում և աղյուսը աղյուսին ենք դնում, բարձրանում է պատը՝ նմանվելով
բուրգին: Եռուզեռը այս ծանր շինարարության, նրա աչքը:

Ֆրանսիական տարածքներով ենք անցնում, հողը մաքրել են քարերից, խոտը՝
ավելորդ բույսերից: Ծառը, թուփը, լիճը, մարգագետինը, ժայռը այնպես է ձևավոր-
ված, կարծես մի մեծ հանրախանութի հագուստի բաժնում մանեկենների մեջ լի-
նես, երբ ժպիտն այնքան քաղցր է, որ ծալքը ծալքի վրա մեղրի նման ծորում է: Մի
գեղեցկուհի աղջիկ է... Դեռ գնացքում ենք:

(18.06.2000թ.)
Դարձյալ շատ օրեր անցան. Բելգիայից մեկնում ենք Դորտմունդ:
Բրյուսելի եվրոպառլամենտականների շքեղ դահլիճում գրողներից համարյա
ամեն մեկին երկուական րոպե տվեցին ելույթի համար: Կարծես թե բեմահարթակին
ցուցադրական մրցումներ էին: Իհարկե՝ քաղաքականություն: Այդքան ելույթներից

84

ոչինչ չեմ հիշում, բացի երկուսից, այն, որ ադրբեջանցին Եվրոպառլամենտին խընդ-
րում էր. «Спасайте, пожалуйста, мою замученную родину», և հույն Գեորգիի աղա-
ղակը. «Ազատություն Կիպրոսին»։

«Գրական էքսպրես 2000» ծրագիրը կամաց-կամաց երկիմաստ է դառնում։
Բայց թե չկորչել, երկրավոր կաղապարների միջով, այս շառաչուն սլացքի ընթաց-
քում, Եվրոպայի անծայր երկաթե պաստառներին, լինել այն բանի խորքում, ինչը
որ ներկայանալու, գոյատևելու և ոչնչանալու իրավունք ունի, միաժամանակ համա-
դրել նրանց՝ երկրագնդի վրա մանանեխի հատիկի չափ փոքրիկ այն տեղը, որ
զբաղեցնում է իմ գտնվելու վայրը: Զննել և ճանաչել կաթոլիկ հավատի երկնաքեր
նիզակները, Լիսաբոնից մինչև Բեռլին՝ բարձրասլաց սյուները (շպիլները)՝ Հռոմի
աշխարհածավալ գաղափարախոսության առհավատչյան՝ անգամ Տիեզերքում ներ-
կայություն ապահովող կնիքը:
Աշխարհագրական զանազան տարածքների վրա բնակվող, տարբեր լեզուներով
խոսող ժողովուրդների համընդհանուր այդ կրոնը՝ իր երկաթագիր սկզբունքները
դարից դար փոխանցելով ազգերին, մշակութային միակերպության է հասել:
Գերազանցիկ-կոկիկ քաղաքներն անգամ նման են իրենց շուրջը պարտեզների
ճշգրտությամբ խնամված, ծաղկեցրած խաչերի գերեզմանատներով:
Այս մտորումներին զուգահեռ մի հարց է ծագում, միայն թե չսխալվեմ, իսկ ի՞նչ
կտա այսպիսի Եվրոպան մեր երկրին: Իմ գալուց արդեն տասնութ օր է անցել, այս
հարցի շուրջ եմ մտածում:

85

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Գուցե մահմեդական փակուղուց ե՞լք, դարերի ընթացքում ձևավորված բնաջընջ-
ման վախի բարդույթից փրկությո՞ւն: (20-րդ դարն ավարտվել, 21-ն է սկսվելու,
մենք դեռ լինել-չլինելու շուրջ ենք խորհրդածում: Ոչ մի երկրում, ինչպես նկատեցի,
որևէ ազգ մեռնել-ապրելու համար չի տագնապում: Նրանք աշխատում են իրենց
քաղաքացուն ավելի երջանիկ, ավելի բարեկեցիկ, ավելի երկարակյաց դարձնելու):

Ոչ վաղ անցյալում սոցիալիստական բլոկի Վարշավյան պակտի դաշինքը ձգտում
և ծավալվում էր դեպի Արևմուտք, իսկ Արևմուտքը՝ միշտ Արևելք, սակայն կո-
մունիստական հասարակարգի փլուզումից հետո, մայրցամաքի վրա ուժերի նորովի
վերադասավորությամբ, հորիզոններ բացվեցին Եվրոպայի ամբողջական կառույցի
համար՝ նոր կասկածների, անվստահությունների և վախի ուղեկցությամբ:

Այնուամենայնիվ, գլոբալիզացիան, ստեղծելով փոխկապակցված աշխարհի
մոդել, դրանով իսկ մեզ տալիս է անվտանգության երաշխիքներ, որովհետև տըն-
տեսությունների միավորումով և հրաժարվելով ազգային դրամից, ազգային եկամուտ-
ների նկատմամբ արդեն գերակայունություն է ունենում միջազգային առևտուրը,
ներդրումները և հզոր ֆինանսական համակարգը, որով և գոյանում է միավորվող
երկրների ավելի սերտ տնտեսական ինտեգրացիան՝ հնարավոր բարձր տոկոսով
բացառելով ազգամիջյան բախումների հավանականությունը:

Բայց այսքանը բավարար չէ «Նոր»՝ միասնական Եվրոպայի քաղաքացու մենթա-
լիտետի և հոգևոր կառույցի համար, որովհետև արդեն պետք կլինի փրկվել հա-
մատարած նույնի կերպարից, ամբողջածավալ մտածելակերպի ձևից:

Չնայած ընդունված է համարել, թե եվրոպական քաղաքակրթությունը հիմնված
է բանականության վրա, այնուամենայնիվ վախը հուշում է, թե ունենալով ֆիզի-
կական անվտանգության երաշխիքներ՝ հոգևոր կարգավիճակով ինչպիսի՞ն կլինենք...
(գուցե հիմա էլ բարդույթավորված հայի նման եմ մտածում. ամեն մի գաղափա-
րի խորքում ինքնապաշտպանական բնազդի դրդմամբ՝ որոնելով ազգի վտանգ-
վածությունը):

Մշակույթը միշտ ունեցել է սպիտակ դրոշի նշանակություն, հնարավոր է՝ մեր
այս արձակված գնացքը խաղաղությամբ բացի պետությունների և լեզուների փակ
սահմանները:

Բելգիայի կանաչ դաշտերը և սպիտակ կովերը, կարմրադեղնավուն, թրծված
կղմինդրե կտուրներով մի գյուղը, երկրորդ գյուղը, երրորդը, չորրորդը... և իմ
թափառական միտքը Կայենի և Աբելի մասին: Խոհերիս մեջ մշտապես փորձում եմ
հասկանալ Եվրոպային. մենք, ինչպես երկու բևեռներ վանվելով՝ հավերժ ձգտում
ենք մեկս մյուսին:

Ոտքով ժամերով թափառում եմ իմ կայանած քաղաքների փողոցներով, աշխա-
տում եմ ընկալել երբեմնի զգացմունքային Եվրոպայից մնացած ֆորմաները, գույ-
ները, քաղաքների հոտերը, պատկերասրահների՝ տաք կտավների միջից նայող
տասներկուերորդ դարի տրուբադուրների ռոմանտիկ արժանապատվությամբ կեց-
վածքները, հարբածի հայհոյանքը, որը կարող է նաև ինձ ուղղված լինել: Աշխատում
եմ ըմբռնել խոնավ ձիթապտղի սևով փայլատակող աչքերով արաբին, որ Բրյուսելի

86

թաղերից մեկում, օրը ցերեկով, սրընթաց բազեի նման զարկեց լատիշ բանաստեղծ
Մարիսի ուսին, պոկեց պայուսակը. հետո լռություն էր... Ինչպես գալը չկար, այնպես
էլ հեռանալը չէինք տեսնում...

Աշխարհի չորս ծագերից Եվրոպան զսպաշապիկի նման իր մեջ է ներառել մահ-
մեդական մարդուն, նրա մտածողության տեսակն ու հոգևոր կառույցը: Գուցե այս հաս-
կացված է և տանում է միասնական Եվրոպայի փրկությունը գտնելու ճանապարհով:

Ճեպընթացը զարկվում է երկաթե պաստառներին, գնում ենք Հաննովեր:

(20.06.2000թ.)
Այսօր Արաքսյայի թաղումն է, տխրում եմ, որ այսքան հեռու՝ կողքին չեմ:
Դորտմունդի ամենաբարձրակարգ հյուրանոցում իսպանացի բանաստեղծ Ալ-
բերտոյի ամբողջ գումարը գողացան:
Դարձյալ քառասուներեք երկրներից՝ հարյուր երեք հոգի, արդեն քսաներորդ
օրն է՝ պայծառ լույսերով ողողված, միևնույն ուղևորներով, նույն վագոնում ենք
հայտնվում:
Եվ իրար դիմաց՝ բազկաթոռներին, Բաղաամի նման էշի համետի վրա՝ ծնկները
լայն բացած, գլուխները ետ գցած, կիսաբաց բերաններով նիրհում են Եվրոպա
«կանչված» գրողները, ինչպես պատմության մեջ, որ Աստվածաշունչը մեզ զրուցեց
Բաղաամի ավանակի մասին, թե նրա էշը տեսել էր ճանապարհի մեջտեղը սուրը
ձեռքին կանգնած հրեշտակին և ծռել ճամփան, գնացել էր դաշտերը, իսկ Բաղաամը
դեռ չէր նկատել:
«Նրանք, սակայն, քնած էին: Մեռյալների նավարկության խաբուսիկ հմայքը
դեմքներին»:
Նրանցից շատերն այդպես էլ ինձ անծանոթ մնացին: Ո՞վ գիտե, գուցե «կլոր
սեղանների» շուրջ, բանավեճերի ժամանակ, վագոնների վերջերում՝ փակ զուգա-
րանների առաջ հերթի սպասելիս խոսել են ինձ հետ, բայց այդ նախադասություն-
ները, բառերը հիմա այնքան հեռու են ինձանից՝ բացարձակ ոչինչ չեմ հիշում:
Հիսունօրյա անըմբռնելի մի ճանապարհորդություն՝ առեղծվածային այս գնացքով
դեպի անհայտը: Նրա հանկարծազարկ ցնցումները պաստառների կցոնների, ճյուղա-
վորումների վրա և տարաբնույթ կանգառները տեսնելը, աղմուկի լսելը, շարժում-
ները, գույնի ընկալումը վեր են ածել թմրության պատրանքի: Հողագունդը, նրա
մոտ ամեն ինչ օրորվում է, ինչպես Մեռյալների նավարկության խաբուսիկ հմայքը:
Աշխատում ենք միմյանց տանելի լինել: Տեսնենք՝ հետո ինչ կլինի:
Չեմ մոռանում Բրյուսելը՝ Եվրոպայի մայրաքաղաքը՝ կենտրոնական հրապա-
րակի մանկական խաղալիք-կուբիկների ճշգրտությամբ կառուցված քառակուսին:
Քանդակազարդ պատերը՝ հավատավոր վանականներով, զորավար՝ թագավոր-
իշխաններով, պարարտ սագերով, շքեղ, ոսկեզօծ երկնասլաց սյուները (շպիլները),
ճարտարապետական շքերթային շքեղությունը: Եվ հրապարակի կենտրոնում արևի
տակ պսպղացող պղնձագույն գործիքների նվագախումբը Բեթհովենի սոնատներն
էր նվագում:

87

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Եվրոպայի երաժշտությունը քաղաքակրթության սանդղակի վրա մարդկությանը
միանգամից բարձրացրեց մի քանի աստիճան և իրենով սկիզբ դրեց մինչ այդ անհայտ
ոգեղեն արարման մեկ ուրիշ տեսակի: Պատմության մեջ եղել են դարաշրջաններ,
երբ ճարտարապետությունը, գրականությունը, աստղագիտությունը, կամ պատե-
րազմներ վարելու արվեստը բարձր են եղել եվրոպականից, սակայն եվրոպական
երաժշտության դարավոր պատմությունն իր հարուստ ձևերով և ոճերով ստեղ-
ծեց հնչողությունների այնպիսի մոգական համադրություն, որը բոլոր քաղաքակըր-
թությունների գագաթը հանդիսացավ՝ արարեց եվրոպական մարդու՝ իր զգաց-
մունքներն աստվածացնող հոգևոր խորքը, որով և սկզբնավորվեց աշխարհի նոր
մշակութային կառույցը:

Կենտրոնից դուրս արաբները, փողոցներով թղթեր փախցնող քամին, կեղտը,
ջրանցքի՝ դեղնականաչավուն, իր հոսքի մեջ անշարժ հոսելը, շենքերի անկյուններում,
ջրանցքի կամուրջներին հանդիպած մահմեդականների խաղաղ-վտանգավոր աչ-
քերը, սևամորթների՝ թուխ-սևի միջից սպիտակավուն փայլատակող մաշկը և
առանց ցուցանակների հար և նման փողոցները:

Ժամերով փողոցներում թափառելն օգնում է Եվրոպայի մասին երևակայական
միտքը կողքի դնել և ճանաչել նրան՝ շրջակա մշակույթի և արվեստի ուսուցողական
դիտարկումներով, միաժամանակ զուգորդելով՝ համեմատություններ մեր կոլորիտի,
գողերի, իրար մեջ ծագած կռիվների, ծեծկռտուքների, եղբայրասպանությունների,
մեր դուրսպրծուկների, անհաշտվողականության հետ:

Զարմանալով զարմանում եմ այս շքեղ երկրների և քաղաքների գեղեցիկ գոյու-
թյամբ, նրանց մեջ ապրող կախարդանքով:

Ինչպե՞ս են այս երկրներն իրենց ներսի հակադիր, տարամետ ուժերի հաշվե-
կշռված համերաշխության հասել, այո, կարելի է այսքան խոշոր, անթերի քաղաք
կառուցել՝ բետոնով ու երկաթով, բայց որ նրա ներսում նաև լույսը զրնգա, դա
հնարավոր է միայն ու միայն համազգային միաբանությամբ:

Նրանց կուսակցությունները, գործիչները, քաղաքական ասպարեզում սևի և
սպիտակի մեկնաբանությամբ, չեն ժխտում մեկը մյուսին, լավագույնի ավանդույթն
են իրար փոխանցելով՝ մարդկության գործը առաջ տանում: Ժամանակի ամբողջա-
կանությունը չեն կտրատում որևէ կուսակցության կամ քաղաքական առաջնորդի
կամքով, նրանք, ինչքան էլ հակադիր կուսակցություններ լինեն, այնուամենայնիվ,
մի դրվագում, երբ խնդիրը վերաբերվում է իրենց ժողովրդին ու հայրենիքին, միաբան
են: Մերոնց՝ կուսակցությունների և քաղաքական գործիչների, հակադրությունը
մինչև վերջ է, աններում: Այս իշխանությունները չեն ներում նախկիններին, նախ-
կինները՝ նախորդներին, նախորդներն էլ՝ իրենցից առաջ եղածներին: Մի թշնամանք,
որ ուղեկցվում է թե գաղափարական, և թե ֆիզիկական ոչնչացման ճանապարհով:
Իսկ ժողովրդի ամենամաքուր ոգին գտնվում է ամբողջական ժամանակի խորքում,
երբ կտրտվում է ժամանակը, նրա հետ մասնատվում է ոգին: Այստեղ է, որ մեր
տղաների ատամը չի կտրում, այստեղ է, որ քաղաքական գործիչը, ներքին զորություն
չունենալու պատճառով, չի վերածվում մետաֆիզիկ մտածողի, ամբողջությունը

88

բզիկ-բզիկ են անում՝ վերածելով մասերի, նրա ամեն մի հատվածում ցանում են
իրենց՝ այդ միայն մեկ ժամանակի մարդու, օրախնդրի ու շահերի հունդը, և սերնդե-
սերունդ ընթանում են ներքաղաքական բռնցքամարտեր:

Դարվինի իմաստուն «Տեսակների ծագումը» աշխատության խելացի մտքերից
մեկը մեզ ուսուցանում է, թե ինչքան էլ կուսակցությունները սկզբունքներով, ծրա-
գրերով և գաղափարախոսություններով հակասեն իրար, այնուամենայնիվ, նրանց
առաջնորդների տեսակի ծագումը նույնն է, նույնը կլինի և բանականությունը,
հետևաբար, ոչ թե նրանք ինչով են իրարից տարբեր, այլ ինչով են իրար նման՝
իդեալների և ցանկությունների մեջ չկրելով էական տարբերություններ:

Պատերազմից վերադարձավ փառապանծ զինվորը, սակայն պետական և քաղա-
քական կառույցները չկարողացան դիվանագիտական ասպարեզում նրա հաղթած
պատերազմը ավարտին հասցնել: Քառատված զինվորը լեռ ու դաշտերից, ջուր
ու հրից, տափաստանների տապից, ինչից կարող էր, կտրեց, ճղեց, ձևեց, կցմցեց,
լայնացրեց, դարեր շարունակ պատերազմից սպասված արդյունքը տուն բերեց,
իսկ այդ հաղթությունն ըստ արժանվույն ոչ մի տեղ չվավերացվեց, բացի գերեզմա-
նատներից:

Չստեղծվեց հաղթության ոգին, հետո՝ կերպարը:
Ահա քայլում եմ Եվրոպայի միջով, բա որտեղի՞ց նրան, Լիսաբոնից մինչև Բեռլին,
այսքան հաղթական կամարներ, առնականության սիմվոլ-սյուներ, եկեղեցիների
բակերում՝ խոցված զինվորների վրա ոսկեփետուր թևերը տարածած, խոնարհված
հրեշտակներ, ծառսած ձիերով՝ աշխարհի փորը թափած սպարապետներ:
Թող իմ ասածը նաև այնպես չհասկացվի, թե պատերազմ եմ քարոզում: Ինչպես
որ եկեղեցին հավերժական արժեք է, որտեղից փառաբանում են Աստծուն, այնպես
էլ պատերազմում տարած հաղթանակը ազգային արժեք է, մի հարստություն, որ
պահվում է երկրի գանձարանում, որով փառաբանվում են սերունդները:
Հաղթանակած պետության ոգին չարարելու համար կուրորեն վրիպելու պատ-
ճառ կարող էր լինել դարձյալ քաղաքական դաշտի տկարությունը, քարոզչության
միջոցով՝ կռված տղաների վարկը չհզորացնելը և քաղաքական ասպարեզում առաջ-
նայնության հնարավորություն չտալը՝ հաճախ շփոթելով այն կարևոր հանգամանքը,
որ զինվորը և նրա տարած հաղթանակը նույն բաները չեն, որ զինվորը սոցիալապես
մահկանացու կատեգորիա է, իսկ նրա տարած հաղթանակը՝ ազգային մ նայուն
արժեք՝ հավասար մեր մնացած ունեցվածքներին...
Ինձ թվում է՝ մի կարևոր վրիպում էլ ունենք մեր ֆունդամենտալ կողմնորոշման
մեջ, որը մեկ այլ դրսևորումով արտահայտվում է արվեստում՝ շատ հաճախ հայ-
րենիքի սահմանները համարելով երկրագնդի չորս ծագերի վրա տարածված 29,8
հազար քառակուսի կիլոմետրը: Ասում ենք՝ իբրև թե, միայն իր թիկունքում խոշոր,
լայնատարած երկիր ունեցող արվեստագետն է ընդունակ մեծ կտավի գործեր
ստեղծելու: Իսկ ո՞վ է ասում, թե մեր հայրենիքը միայն հորիզոնական փռված,
երկրաչափորեն հաշվարկվող այն տարածքն է, ինչը որ աչքն է տեսնում: Հայրենիքի
չափը ուղղահայաց հեռուներում նաև երկինքն է, ինչքան որ մեր բանականությունը

89

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

կկտրի: Անծայրածիր հողեր ու օվկիանոսներ ունեցող ամերիկացի Ֆոլկներին և
Ուիթմենին համարժեք դա արել է Նարեկացին: Աշխարհագրական չափերին գումա-
րեց ևս երկինք բարձրացող խորությունները: Նարեկացին, Թումանյանը տեսցրին
նաև անդինում գտնվող մեր Հայրենիքի ճանապարհը:

Դորտմունդում երեկ մեզ էքսկուրսիա տարան՝ գեստապոյի նախկին բանտը:
Խցերից մեկի պատին «Օլգա Ոսկանյան» էր գրված՝ բանտարկյալի գիրն էր: Երկար
ժամանակ նստած էի աթոռին, այլևս ոչ մի տեղ չէի ուզում գնալ, շուրջս՝ օդի մեջ,
ինչ-որ միայնակ բան կար, նա էլ ինձ ճանաչեց:

(22.06.2000թ.)
Գերմանական ժամանակով հինգն է, մոտենում ենք Մալբորկին, անցնում՝ կա-
նաչ, անմշակ Լեհաստանով: Հորդ անձրև է գալիս, գնացքի երկու կողմերի պատու-
հաններից լցվում է ներս: Ինչքան խորանում ենք, գյուղերը դառնում են մերոնց
նման՝ խարխուլ, անպաշտպան: Հեռու մի տեղից անձրևը թախիծ բերեց: Այդ կա-
թիլը, այդ ջուրը, այդ երաժշտությունը, այդ մեծ քաղաքակրթությունը, որ մի ան-
գամ Կոլումբոսը նավը կանգնեցրեց Ամերիկայի ափերին: Պետական և մասնավոր
ճանապարհորդական ընկերությունները իրենց գերժամանակակից ալեհավաքների,
համակարգիչների հովանավորությամբ՝ թիանավերով, հածանավերով, սուզանա-
վերով, ինքնաթիռներով, տիեզերանավերով, ատոմանավերով, մոտորանավակ-
ներով օվկիանոսների անհայտությունները դարձրին ճանաչելի տարածքներ: Ծովերի
նշանակությունը անհետացավ մարդու հոգուց, երբ ջրերը հիմն են անհասանելի
մշտնջենավորի: Օվկիանոսների ամեն մի հատվածը բովանդակավորված է անձրևի
կաթիլով, գետերով, ջրանցքներով, լճերով, կամուրջներով, ծովերով, և նրա ամեն
մի դրվագը առաջարկում է մեզ՝ կանգ առնել իր մեջ: Ոչ ոք էլ ոչ մեկին ոչինչ չի
սովորեցնում, ամեն մեկը գիտե այն, ինչը վերապահված է իրեն: Իմ ճանապարհը
պիտի գնամ միայնակ՝ իմ ունեցածով, այն, ինչը՝ կա: Զզվելի և տխուր պայքար:
Տիեզերազարկ ունայնություն, թախիծ:
Երեկ Հաննովերում, «Էքսպո–2000» համաշխարհային ցուցահանդեսի հայկա-
կան տաղավարում եղա:
Ո՞վ էր Նոյը:
Ջրհեղեղը քշել նրա տապանը, բերել-կանգնեցրել է Արարատի գագաթին: Ի՞նչ է
Արարատը: Մեր Սուրբ լեռը, որ մեզ ցեղասպանության ենթարկելով՝ վերցրին:
Ահա այս երկու սիմվոլների ֆոնի վրա, ցուցահանդեսով՝ Հայաստանն է ներկա-
յացված, դիմացի պատին էլ՝ այն վեց վիլայեթների մանրակերտ քարտեզը, որ կորց-
րել ենք:
Ցուցահանդեսի բովանդակությունը, այսպիսի վկայություններով, շատ նման է
դյուցազներգության պատմությանը, երբ Դավթի անեծքով Մհերը փակվեց քարայրում:
Այս իմաստուն ուսուցանության միտքը հասկանալի ասում է, որ երկրագնդի
վրա մարդու համար ամենամեծ պատիժներից և խոշոր դժբախտություններից մեկն
ակնթարթը հավերժություն դարձնելն է՝ մարդուն պոկել, դուրս հանել իր ապրած

90

ժամանակի միջից և իր շարժման մեջ, որ ընթանում էր, արգելակել՝ ահա քարայրը
մութ: Սա այն կախարդական քարանձավն է, որտեղից չենք կարողանում դուրս գալ:
Տարիներ շարունակ մեր մշտական պտույտն է Ագռավաքարի ներսում: Անցյալի
հիշատակները անդադար կանչում են այնտեղից, իսկ մենք, միստիկ հավատով
կանգ առել դարերի մեջ, սպասում ենք, թե երբ պիտի աշխարհում ցորենը լինի
ալոճի, գարին՝ մասուրի չափ:

Չէ՞ որ համամարդկային քաղաքակրթության գանձարանում պահ տված ար-
ժեքներ ունենք. իրավունք չի վերապահված՝ մեր ճանապարհը, մեր խոյանքն
ընդհատելու:

Համաշխարհային քաղաքակրթության առաջընթացը և մեր անցյալի հիշատակ-
ները՝ ահա երկու ծայրահեղ, իրար հակասող ափեր, որոնց միջև, փոստատար
աղավնու նման թպրտում է մեր տեսակը: Պետք է մտքի զորություն ունենանք՝ այս
երկու ափերը միացնելու և զգոնություն՝ համաշխարհային մշակույթից դուրս չմնա-
լու համար:

Ամբողջ իմ գիտակցական կյանքի ընթացքում սպասել եմ կարմրածուփ նշանը
ճակատին ԿԱՆՉՎԱԾԻՆ, որ համազգային ծրագիր կբերեր:

Ուրիշ պատճառներ էլ կան տխուր լինելու, ես շատ տխուր էի:
Կենտրոնական փողոցներից մեկում քրդերի նստացույցին հանդիպեցինք: Մի
պարախումբ էլ, ուս-ուսի տված պարում էր նրանց շուրջը՝ հազվադեպ գոռալով
«Ազատություն ափո Օջալանին»: Սրանք էլ իմ պատմական հայրենիքի անվանը
ուրիշ հնչեղություն տալով, Եվրոպայի հրապարակներում «Մեզոպոտամիա» ասելով՝
համարում են իրենցը: Մարդը մահապատժի դեմ էր կանգնած, նրանց հետ գոռացի.
«Ազատություն Օջալանին»:
Մեր խմբից գեղեցկուհի մի աղջիկ՝ կապույտ, տխուր աչքերով ինձ էր նայում, իմ
գոռալուն հետևում: Տխուրը կիսատ բառ է, ավելի ճիշտ կլինի ասեմ թախծոտ աչ-
քերով, որովհետև այդ աչքերին՝ նույն արտահայտությամբ, շաբաթներ հետո կհանդի-
պեմ Բեռլինում, կտեսնեմ նրանց, գլխի կընկնեմ, որ թախիծն ամբողջական զգացո-
ղություն է, ներսում նաև բանականություն է կրում: Բեռլինի սրճարաններից մեկում
մի քանի գրողներով՝ իսլանդացի, գերմանացի, սուրճ և գարեջուր կխմենք, ինքն
էլ մեզ հետ կլինի, նրան կհարցնեն՝ որտեղի՞ց ես, կպատասխանի. «Թուրքիա,
Էրզրումում եմ ծնվել»: Ինձ էլ կհարցնեն, կասեմ. «Պապիս հայրը թաղված է Էրզրու-
մում, պապս թաղված է Ջավախքում, հայրս՝ Հայաստանում»: Կասեմ մտքիս մեջ.
«Պտտվել եմ Էրզրումի շուրջը, ինչպես ցանկապատ քաշած խնձորի այգու բոլորն
են շրջում»: Կապույտ, թախծոտ աչքերով թուրք բանաստեղծուհին կհարցնի. «Ման-
կությունդ որտե՞ղ անցավ»: Կպատմեմ իմ Ախալքալաքի մասին, թե այնտեղ անձրև-
ներն այնքան պաղ են, որ նրա վրայով թռչող կռունկները ոչ մի անգամ վայրէջք
չեն կատարում, մեզ՝ երեխաներիս հուսահատությունը ցրելու համար, ինչքան էլ
մեր պապերը համոզում էին, թե գլխարկներս թարս դնենք: Մեր երկրում այդպիսի
ավանդապատում կա, թե երկնքով անցնող կռունկներին տեսնելիս, եթե գլխարկդ
հակառակ դնես, երամը կիջնի մարգագետնում:

91

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Սակայն մեր ջանքերն իզուր էին անցնում:
Սեղանի հակառակ կողմից գեղեցկուհի մի աղջիկ, կապույտ, թախծոտ աչքե-
րով, ինձ կնայի, թախիծը ամբողջական զգացողություն է, ներսում նաև բանա-
կանություն է տանում:

(25.06.2000թ.)
Կալինինգրադ, պետական համալսարան, կլոր սեղան: Հավաքվել է դասախոսա-
կան կազմը. Բոլորին՝ պրոֆեսորներ և դոցենտներ, տիտղոսներով են ներկայացնում:
Մենք էլ՝ հրավիրված գրողներս, նրանց հետ վաթսուն-յոթանասուն հոգի կլինենք:
Բանավեճային թեմաներ են:
Սա իմ՝ Մադրիդից հետո երկրորդ ծրագրային՝ «Գրականությունը և պատերազմը»
վաղօրոք, դեռևս Հայաստանում պատրաստած ելույթն էր: Եվ սառը լռությամբ, և
լավ ընդունվեց: Կողքիս ադրբեջանցին է նստած, ասում է՝ մտածում եմ կարդացա-
ծիդ շուրջ:
Խոսում է ֆրանսիացին՝ ընդհանուր գծերով, իր գործն է, իր բառը, իր նախա-
դասությունը:
Միտքս հեռանում է նրանցից:
Մեր լեզվի անկրկնելի խորքում է ժողովրդի հիշողությունը պահպանվում: Կպահ-
պանվի՞ խորքը և հիշողությունը: Երբ Եվրոպան քառասունհինգ երկրների միաս-
նությամբ և քառասունհինգ խոսակցական լեզուներով հասնի Կովկաս, արդյո՞ք
չի ճզմի մեր անցյալի սիմվոլներն ու մշակույթը: Թեև աշխարհի պատմության մեջ
կան օրինակներ, երբ քաղաքակրթությունն ու մշակույթն իրարից առանձին էլ
կարող են գոյատևել, ինչպես Հարավային Կորեայում՝ կա մեծ քաղաքակրթություն,
չկա մշակույթ: Մենք ունենք խոշոր մշակույթ, չունենք քաղաքակրթություն: Իսկ
Եվրոպան ունի այս երկուսի համադրությունը:
Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,
Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան...
Չարենցի տողերի հիշողությունը պահից ծնվեց, սակայն այս պահը մեկ ուրիշ
կողմ էլ ունի. Հանճարը չունի ազգություն: ՆԱ և Հայրենիքը հակադրություններ են...
Պարզապես, Հանճարը նաև սիրում է այն հողը, որտեղ ծնվել է, իսկ Հայրենիքը և
սիրում, և իր մեջ սպանում է Հանճարին: Հավերժական հակադրություն՝ արարման
և ոչնչացնող ոգու: Չարենցի և հայրենիքի մենամարտը՝ իր Հանճարին իր հողում
սպանելու, զնդան դնելու ձգտումը և նրա սերը անսահմանության նկատմամբ, այս
սիրո դրդումով էլ ՆԱ թույլ տվեց իրեն մեռցնել...
Ադրբեջանցին երկրորդ անգամ ելույթի իրավունք է խնդրում, բարի ու գովա-
սանական խոսքեր է ասում «Գրական էքսպրես» միջոցառման կազմակերպիչների
հասցեին, գուցե Եվրոպայի միասնության համար դա է՞լ է կարևոր: Նստելուց հետո
իմ ելույթի տեքստն է խնդրում իրենց մամուլում հրատարակելու համար, բայց այն-
պես է խոսակցությունը վարում, որ ներկաները լսեն: Սա փորձություն է, եթե իմ

92

տեսակետների մեջ անկեղծ եմ, պիտի որ համաձայնեմ, բայց չգիտեմ ինչու խուսա-
փում եմ: Վերջում պայմանավորվում ենք, որ պատճենը տամ: Նույն օրը, երեկոյան,
«Ազատություն» ռադիոկայանը այդ ելույթը՝ «Պատերազմը և գրականությունը»
վերնագրով, եթեր տվեց.

«Ահա տիեզերքի հավերժ խաղաղության մեջ փքված, կլոր փորի նման
երկրագունդը, նրա պորտը՝ բիբլիական Անդրկովկասը ցնցվում, թպրտում է,
այդ պորտի բաց վերքի վրա է մշտապես ցանվում աղը:

Չոր հողի երեսը առատորեն թրջած, պղպջացող արյունը Կովկասի բնակ-
չի համար բնաջնջման սարսափ սփռող անասնական վախ է դարձել:

Հիմա, այստեղ, պատերազմները և դիպվածները այնպես չեն, երբ գալիս
էին արգոնավորդները՝ ոսկե գեղմը տանելու: Եթե պատահեր, որ զինվորը
նետից կամ սրից խոցված ընկնում էր, պատահականորեն այդ կողմերով
թռչող մի հրեշտակ տեսնելով նրան՝ իջնում էր երկնքից, խոտի տերև կամ
փետուր քսելով վերքին՝ փրկության լույսն էր վառում:

Հայկական ավանդապատումներում պահպանված տեղեկություններն էլ
ասում են, թե վիրավոր մարտիկը, երբ հայրենի հողից մի պտղունց բերա-
նում ծամելով՝ շաղախ դարձրած, դնում էր կտրվածի վրա, դադարում էր
արյունահոսությունը, վերքի բացվածքից հեռանում էր մահը:

93

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Բիբլիական աշխարհը կողմնակից էր մարդու ապրելուն:
Հիմա այլ են պատերազմներն Անդրկովկասում: Այստեղի կապույտ, պըս-
պղուն երկնքով անցնող հրեշտակներն այլևս չեն կարողանում իջնել այրվող
հողին կամ եթե իջնում են, իրենք էլ զինվորի հետ մեռնում են անօգնական:
Ես ինքս, որպես այդ պատերազմի ականատես, գիտեմ և շատ անգամ
եմ լսել Աստծո ձայնը, և թիկունքիցս, և դեմիցս, թե ինչպես էր կանչում
երկրագնդի երեսից գիշերվա մի ակնթարթում կորած իր լեռանը, իր լճին, իր
քաղաքին, խնձորի այգուն, իր մարդուն, կորած իր հրեշտակին:
Այս մղձավանջի, մենության ու քաոսի խորքից ամեն մի պետության և
ցեղի առաջնորդ իր երաժշտությունն է հնչեցնում, ժողովուրդներ են նետում
հրդեհների մեջ և պարեցնում են իրենց իսկ հորինած մեղեդու տակ:
Մարդկային միտքն այսպես մոլոր, կույր, թափառական, դարեր շարունակ
հանձնված կարմրածուփ սատանայի ճշտապահ խաղի օրենքին, նորից ու
նորից վերադառնում է և իր վերադարձով դարձյալ ետ է գալիս և կանգնում
իր սկզբի վրա. դարեր շարունակ պատահած նույն պատերազմներն ու նույն
խաղաղությունը, այս կրկնությունից, ինքն իրենից չի փրկվում այս մարդը...
Անդրկովկասը, աշխարհագրական դիրքի պատճառով, հազարամյակներ
է արդեն իսկ, որ դեպի ճրագակրակը նետվող գիշերային թիթեռի նման
թռչկոտում է Արևելքի և Արևմուտքի միջև: Եվ այս հանգամանքով է, որ
չստեղծվեց Անդրկովկասի միաբանությունը:
Տակավին դեռ այդպես է:
Բերանում ծամված, շախաղ դարձրած, վերքին դրվող հայրենի հողն էլ
այլևս չի փրկում այս պատերազմներից:
Հիմա գրողի խնդիրը, հայրենիքի կառույցը անառիկ պահելու համար, ոչ
թե պաթետիկ ոճով հերոսական վեպեր գրելով՝ զինվոր դաստիարակելու
գործն է լինելու, այլ մեկ ազգի, մեկ պետության ոչնչանալը երկրագնդի կործա-
նում համարելը: Գրականությունը կարողանալու հնարավորություն է՝ պա-
տերազմը ատել տալու առանց նշանակության, թե ու՞մ, ո՞ր երկրի, ո՞ր գեր-
տերության պատերազմն է: Այս մոլորակի, այս մարդու փրկության ճանա-
պարհն անցնում է այն երկրի միջով, որտեղ նրա բնակիչը տուն է կառուցում,
որտեղ պահում է իր արվեստագետին, իր գործարանները, իր կնոջը, իր զա-
վակներին, որտեղ բազմանում են բանկերը, ծաղկում է առաքինությունը,
որտեղ բորբ արևի տակ ծփում են ցորենի դաշտերը, լճերում խայտում են
ձկները, առատությունից շունը կտուրին՝ խոտի դեզի տակ, կատուն պատու-
հանի գոգին է մեջքն ուռեցնելով ուրախանում, երբ զավակները ուսանում
են ցնծությամբ, կույսը հրճվում է, գազօջախի կրակը չի մարում և կյանքի
օրհնությունն է թափվում մշտապես...»:
Երբ վերադառնում եմ հյուրանոց, գլխի եմ ընկնում, որ այս ամենի մեջ քաղա-
քականությունն ավելի շատ է, քան գրականությունը:

94

(26.06.2000թ.)
Գնում ենք Լիտվա: Մտածում եմ՝ իրականում ոչ մի օտար լեզու, անգամ կարգին
հայերենի խոսակցականն էլ չգիտեմ: Մի քանի տարի առաջ շատ էի նեղվում այս
վիճակից: Գիտենալով, որ զգայական եղելության հոսքը երբեք հնարավոր չէ բառի
կաղապարով արտահայտել:
Հետո գտա մարդկանց, որոնք երբևէ անապատ էին գնացել՝ «Լռության երդում»
տալով: Նրանք աշխարհից բաժան էին ապրում, բայց կիսում էին նրա դատապարտ-
վածությունը և երջանկությունը, մեկը՝ գույնով, մյուսը՝ բառով, ուրիշը՝ խորագիտու-
թյամբ: Գրիչը, ծաղկողը, իմաստունը, մինչև արարվող գործի ավարտը՝ դա լիներ
մեկ, երկու, տասը տարի, տված «Լռության երդման» համաձայն՝ պապանձվում էին՝
իրադարձության (ձևը)՝ բառը, գույնը, խորագիտությունը որոնելով իրենց ներսում:
Բայց այս նվաճումների, պարտությունների դարը, որ ամեն տեսակ կուսակցու-
թյունների, դավանանքների, հասարակական կազմակերպությունների, անհատ-
ների համար օրենքներ և մանիֆեստներ է ստեղծել, չի ճանաչում այն մարդկանց
իրավունքները, որոնք ցանկանում են դարից բաժան, աշխարհից դուրս ապրել:
Նրանց հետախույզները գտել են բոլոր անապատների ճանապարհները, նրանց
մուտքերին երկաթե դարպասներ են կանգնեցրել՝ փակ կողպեքներով: Մնում է միայն
լեռը՝ իր քարանձավով, լեռն իմ ներսում, միայն ներսն է մնացել...
Փառք տալ Աստծուն՝ մի ամբողջ կյանք լալկված լինելու համար, չկարողանալ
բանավոր ասել խորքինը, որ մենության մեջ է, միայնակի ճանապարհին... Եվ լավ
է... ջլատող, զզվելի մշտնջենավորի շինարարություն...
Կազմակերպիչները՝ միակողմանի գործելակերպով, կասկած են հարուցում:
Մտածում եմ՝ Մոսկվայից տուն չվերադառնա՞մ... գլխիս մեջ շարժվում են էծերը, իսկ
ես նրանց քանակը և նույնիսկ գույներն էլ գիտեմ: Դեռ Վիլնյուս չենք հասել, արդեն
հոգնել եմ, կարծես արևը կանգնած է անապատի վրա: Ադրբեջանցու, այսօր, մեր
վագոնի մեջ լինելը փորձություն է, անընդհատ նույնը...
Լիտվայից գնում ենք Լատվիա:

(28.06.2000թ.)
Անձրև է գալիս: Մութ լույս է: Մեր Եվրոպառլամենտին անդամակցելը կամ Նոր
եվրոպական տան լիիրավ անդամ դառնալը լավ է: Բայց գլոբալիզացիան առաջին
հերթին ենթադրում է փոխկապակցված նոր աշխարհ, որը հաղորդակցությունների
և տեղեկատվության ոլորտում կատարած հեղափոխության շնորհիվ կփոխի աշխար-
հի զարգացման ընթացքը: Հենց դա էլ ամենից շատ է վախեցնում՝ առաջին հերթին
ավերելու է փոքրաքանակ ազգերի մշակույթն ու լեզուն: Նրանք, բավականաչափ
թարգմանիչներ չունենալու պատճառով, չեն կարողանալու ոչ ծանոթանալ մյուս
մշակույթներին, ոչ էլ հնարավորություն կունենան իրենց մշակույթը պահպանել: Ի
վերջո ընդունելու են իրենց երկիրը ներհոսող խոշոր տերությունների լեզուն՝ որպես
առաջնային և տրորվելու են նրանց մշակութային հեղեղի տակ: Նաև անժխտելի

95

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

է, որ փոքր և թույլ զարգացած երկրների աշխատավորության համար ստեղծվելու
են նոր աշխատատեղերի և բարձր աշխատավարձի հնարավորություններ: Լինելու
է բնակչության մասսայական բռնությունների (գուլագների) բացառում, իրավունք-
ների և հնարավորությունների ընդլայնում՝ նրանց ընդգրկելով համաեվրոպական
հասարակական կյանքի մեջ:

Իհարկե, կլինեն նաև միջազգային ֆինանսական ճգնաժամեր, ինչպիսիք եղան
Արևելյան Ասիայի երկրներում, մի երկրի ֆինանսական անկայունությունը ցնցում-
ների մեջ գցեց մյուս երկրներին:

Կտեսնենք մահացու հիվանդությունների՝ շատ կարճ ժամանակահատվածում
ազգերի բնաջնջելը, ինչպիսին ՍՊԻԴ-ը, խոլերան է: Անհատականությունների սպանու-
թյուններն ու ահաբեկչությունը կշրջեն տիրոջ իրավունքով: Հարց է առաջանում՝
ինչպե՞ս է լինում, նաև դարեր շարունակ այդպես է պատահել, որ իրենք են մեզ
ջոկում, ընդունում, հեռացնում, ինչի՞ց է, որ միշտ հայտնվում ենք ուրիշների խաչ-
մերուկում: Լավ, եթե Աստծո կամոք պիտի մշտապես այդտեղ հայտնվենք, խաչմե-
րուկի տակ գոնե անցում պիտի փորած լինեինք...

Ես չեմ ուզում՝ իմ տան պատուհանները բացել, իսկ սրանք զոռով փեղկերը բա-
ցում են դեպի Եվրոպա:

Մեր Եվրոտանը լինելը միանշանակ չէ՝ ռիսկերի և հնարավորությունների ժամա-
նակաշրջանն է գալու: Եթե համաշխարհային ճնշումներն ու քաղաքականությունը,
այս ժամանակահատվածում նաև մեր ազգային անվտանգությունը, պահանջում է,
որ այնտեղ լինենք, ուրեմն հարկավոր է ՄԵԾ դիվանագիտական նախապատրաս-
տական աշխատանքներ սկսել հենց այսօրվանից:

Բայց մեր վարած արտաքին քաղաքականությունը թույլ է և անզոր-նպատակա-
մետ՝ իր տկար դեսպանատներով, նվազ նյութատեխնիկական բազաներով, մարդկա-
յին՝ քիչ պրոֆեսիոնալ, շատ սիրողական քանակով, երբեմն տարբեր քաղաքներում
լուսանկարչական ներկայություն ապահովելու նման ներկայությամբ...

Վագոնի պատուհանների քիվերից ջուր է կաթկթում... մութ անձրև է... Միտքս չի
կտրվում. մի դուռ է բացվել, մեզ մի տեղ պիտի խցկեն... միշտ պատահել է, դարձյալ
պատահում է... Վագոնի լուսամուտի ապակու վրայով անձրևի կաթիլ է իջնում
վերից վար... տան մի դեղին դուռ է բռնկվում... մի սպիտակ կով է երևում... թրջված
մարդիկ...

(30.06. 2000թ)
Գնում ենք Էստոնիա: Անտառ է, մայրու ծառեր: Ծառը ծառի ետևից... ծառը ծառի
ետևից... կետեր, թռչող կետեր, հոսում են կետերը, օքրայագույն բներով՝ մայրիներ:
Դարձյալ պատմվածքի սյուժեն՝ կրկին նույն առեղծվածը, այն կա՞, թե՝ ոչ...
Կարծեմ՝ ոչ, այս մոտեցումով զննելիս, իմ առաջին գրքի պատմվածքներն ան-
իմաստ են դառնում...
Այս պահին, երբ գնացքի սլացքի հետ, պատուհանից դուրս, ծառը ծառի մեջ
հոսք է դառնում, հասկանում եմ, որ մարդկային միտքը մոռացվում է իրար ետևից,

96

քիչ առաջվա ինչ-որ բանի պատմությունը ենթակա է ինքնաոչնչացման: Ինձ վիճակ-
ված է կորչել ինձ արարողի մեջ: Ներքին՝ երրորդ աչքի տեսողությամբ պետք է ճա-
նաչել մարդկային կյանքի ակնթարթային տևողությունը և նրա էության հավերժա-
կան լինելն ու նրանց մեջ որոնել զգացական խորությունը, որը դուրս է գիտակցա-
կան աշխարհից, սակայն գիտենալով, որ միշտ առաջին ընկալման սկիզբը հեշտ է
կողմնորոշվում հնարավորին և ներկային որոնելիս:

Մեր ժամանակների եվրոպական նորակերպ մտածողությունը քամահրում է
մարդկության պատմության երբևէ ստեղծած արժեքները: Առևտրա-բիզնեսային
հարաբերություններն ստիպում են անլուրջ վերաբերմունքով շուկա հանել գեղա-
նկարչությունը, երաժշտությունը, գրականությունը և այն ամենն ինչ ձեռք է բերվել
սերունդների լավագույն մտքի փայլատակումով: Նրանցից վերաստեղծում են թեթև
ժանրի՝ կատակային ծրագրեր, դարձնում են հեռուստատեսային ֆիլմեր, շոուներ,
մուլտֆիլմեր: Երաժշտության ոսկե ֆոնդն օգտագործում են նորաձևության սալոն-
ների համար: Այս ամենի մեջ վտանգավորը հարմարեցումն է, երբ մտքի ամենա-
խոշոր նվաճումը հարմարեցվում է ծիծաղին, նրանից դուրս է թողնվում ամենա-
էականը:

Մեր օրերում գրելու համար պիտի խելագար լինել, իսկ եթե անբուժելի է այդ
հիվանդությունը, ուրեմն պետք է այնպես գրել, որ այն չհարմարվի որևէ ծրագրի:
Վեպը չպիտի վերապատմվի, պետք է դուրս գա սյուժետային միասնական գործո-
ղության օրենքներից՝ զգացական ներկայի խորքում որոնելով գոյին և նրա ան-
իմաստին, ձևին և նրա անձևին, զգացականի իրադարձությունը...

Այս ճանապարհորդության ընթացքում լինելով մամուլի ասուլիսներում, մասնակ-
ցելով տարբեր համալսարանների կլոր սեղաններին և հասարակական հանդիպում-
ներին, ծանոթանալով Եվրոպայի գրողների գրավոր և բանավոր խոսքին՝ ակնառու
երևում է, որ մեր՝ թե հին, թե ժամանակակից բանաստեղծությունը, եթե նրանցից
առավել չէ, ուրեմն չի զիջում դույզն-ինչ:

(05.07.2000թ.)
Հայտնվել ենք նախկին Սովետական Միության կցմցված երկաթե պաստառնե-
րին, մեր «Բաբելոնյան աշտարակը» Էստոնիայից, կանաչածածկ ծավալների միջով,
հոսում է դեպի Սանկտ-Պետերբուրգ: Անձրևի ջուրը ճյուղավորումներով իջնում է
ապակու վրայով, դեռ Կալինինգրադից սկսվել է անձնագրային ռեժիմը, սահմանա-
պահները՝ վարժեցված-քաղաքավարի, մեր փաստաթղթերն են ստուգում:
Նախադասություններն առանց ավիշի անզոր են գրվում, մտքերը՝ տխուր:
Թվում է, թե էլ ի՞նչ եմ ուզում, այսպիսի ճանապարհորդություն, այսքան երկրներ,
էլ ի՞նչ եմ ցանկանում... մի բան, միայն թե չտեսնել այս մահկանացու մարդու
խարխափումները՝ ծննդից մահ, երջանկությունից դժբախտություն, ժամանակից
անժամանակ՝ այս մարդու թավալվելը... Ինչու՞ չեմ կարողանում ուրախանալ, Տեր
Աստված... Գուցե, որ ներսում խոսու՞մ եմ իմ լռության հետ... Կամ գուցե ես գնում եմ
գնացքով, իսկ իմ ոգին ոտքով գալի՞ս է գնացքի ետևից: Այսօր, հենց առավոտյան,

97

ԱՐՁԱԿ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

մի քանի րոպե քնել էի բազկաթոռին, այդ երազն էի տեսել, արթնացա, զարմացել,
տրտմել էի... Մենք ետ մնացած մեր ոգիներին չենք սպասում... Հոսում է ժամանա-
կը, ծորում է ավազի նման գնացքի միջով՝ այս «Բաբելոնյան աշտարակի» ներսով...
Կարելի է, և երջանիկ լինել, և տխուր... Դուռը բաց է...

(06.07.2000թ.)
Մոսկվա:
Տան պատերը: Տունը մարդուն մղում է խելացի տառապանքի: Տղամարդու կյան-
քում մի տարիք է գալիս, երբ տան պատեր տեսնելը ամենակարևորն է դառնում:
Տունը խելացի տառապանքի սիմվոլն է: Հողագնդի վրա մի ժամանակ կա, որ մարդը
միայն այդ տարիքում է բահ վերցնում, հիմքերի համար հող փորում, տուն շինում:
Դա նշանակում է, որ նա արդեն պատրաստ է տառապանքի, այսինքն՝ մերձավորի
մահվան, որդու կորստյան, այսինքն՝ որ նաև իր մահվան հերթն է: Տունն այնտեղ
է, ուր իմաստավորն ու անիմաստը հասունացնում են մեզ խելացի տառապանքի
համար: Տան պատը, և մենք, և մեր մահը...

(07.07.2000թ.)
Մոսկվա գետ, նավի վրա:
Ջրի գույնը աբսենթի պղտոր կանաչ է: Նավին փոքրիկ մոտորանավակներով
ուղեկցում էին բոլոր գաղտնի և տեսանելի ծառայությունները: Տախտակամածին
նվագախումբը ջազ է նվագում, խորտիկներն առատ են: Ռուսաստանը զգացմունք-
ների երկիր է ու ծիսական:
Ինչքան էլ ասենք թե Փարիզը մի գեղեցկուհի աղջիկ է, ամենուր իր կլոր կամար-
ների ճարտարապետությամբ, կոնքերը շորորող շվայտ կնոջ նման է, իսկ Բեռլինն
իր հրապարակներում և քաղաքի մուտքերում կանգնեցրած պինդ ֆալլոս հիշեցնող
բարձրասլաց, հաստատուն սյուներով, ազգային խստակյաց բնավորության նշան-
ներով որձ է, այնուամենայնիվ Եվրոպան իր հավասարակշռությունը պահպանում է
երկու հակադիր, բայց զգազմունքային մշակույթով, մշտապես իրար ձգտող երկըր-
ների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի շնորհիվ:
Այսօր Ֆրանսիան հոգնած, ալեհեր աշխարհ է. ամեն քայլափոխի հանդիպող նրա
խոշոր մշակույթը վկայում է երբեմնի՝ մարդկության պատմությունն առաջ մղող զգաց-
մունքների խառնարանում արարված արվեստի մասին, մի արվեստ, որ հիմա, այն
զգացմունքային ապրելակերպերից մնացած, լոկ ձև է դարձել:
Մի ծառի բուն է լողում՝ հաստ, ճյուղավոր բուն, մեր նավը լողում է նրան հա-
կառակ: Ջուրը՝ աբսենթի կանաչով, ջրի հոսքը, պիտի կարողանալ լողալ նրա նման՝
հոսել ամբողջությամբ...

(12.07.2000թ.)
Վարշավա, «Պոլինա» հյուրանոց: Բելոռուս-Մինսկը մնացել է ետևում, ինչպես
ամայությունը, ինչպես գիշերվա մութի միջից՝ հեռվում բռնկվող միայնակ մի ծխա-
խոտի կրակ:

98


Click to View FlipBook Version