The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2021-01-19 23:01:53

ՆՈՐՔ 2020-IV

2020-4

Keywords: armenia,armenian,literature,magazine,translations,publication,fiction,modern,армения,литературный журнал,հայկական,գրական,գրականություն,նորք,norq,норк

4 / 2020 I SSN 1829-2232 20004 >

i 97 7182 92 2300 0

ii

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ,
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1933 ԹՎԱԿԱՆԻՑ
“NORQ” MAGAZINE OF WRITERS UNION OF ARMENIA is being published since 1933

Aghassi, Woman With Pomegranate II, (2009թ.)

1

Շարունակելի
Լիլիթ Հովսեփյան . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3
Հարյուր տարվա կրկնություն

Արխիվային նյութեր
Ֆեյսբուքյան գրառումներ

Շապիկին՝ Լուչո ֆոնտանա.
«Concetto spaziale», 1960թ.

Համարի ներսում օգտագործվել են.
Լիբանանցի հայ նկարիչ և քանդակագործ Պօղոս Թասլաքեանի (Aghassi) աշխատանքները,
որոնք ցուցադրվել են աշխարհի շատ երկրներում:
Ծանոթանալ կարելի է այստեղ՝
https://www.aghassi.art

Ռուբեն Մանգասարյանի, Եվա Հաութոնի, Սուրեն Սարումյանի,
Նարեկ Ալեքսանյանի, Վասիլի Վերեշչագինի, Կարեն Միրզոյանի աշխատանքները

Գլխավոր խմբագիր և տնօրեն` Լիլիթ Հովսեփյան

Էջադրում և ձևավորում՝ Ռուբեն Գինեյ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ՝ 375019, Բաղրամյանի պող., 3
ՀԵՌԱԽՈՍ` +374 (011) 211933
ԷԼ. ՓՈՍՏ` [email protected]
www.facebook.com/NorqMagazine/

ՎԿԱՅԱԳԻՐ՝ 44
ԴԱՍԻՉ՝ 77823
ՏՊԱՔԱՆԱԿ՝ 500
«Նորք հանդես» ՍՊԸ, 2020

2

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

ՆՈՐՔի 2020թ․ վերջին համարն է՝ այս
հեռացող, բայց հավերժացած, յուրահա-
տուկ, տարօրինակ, ողբերգական, պատ-
մական և խրատալի տարվա մասին։

Տարին հենց սկզբից աբսուրդի աստի-
ճանի հակասական էր։ Մի կողմից սար-
սափ էր հարուցում, մյուս կողմից՝ կարգա-
պահության ընտելացնում, մի կողմից գի-
տական միտք էր մատուցում և հրավի-
րում առաջընթացի մասնակիցը դառնալ, մյուս կողմից՝ միջնադարյան խավար սփռում
և հարություն առած ինկվիզիտորների ձեռքով գիտական միտքը այրում խարույկի
մեջ։ Համ բաժանում էր՝ որովհետև միմյանց հանդիպելու արգելք էր դրել, համ միա-
վորում՝ որովհետև ավելի հոգատար դարձրեց բոլորիս․․․ Գրեթե բոլորիս․․․ Ոչ բոլո-
րիս, և սա, թերևս, տարվա ամենահակասական ու ցավոտ բացահայտումներից էր։

Մենք նոր տերմիններ, անվանումներ, ձևակերպումներ ու բանաձևեր իմացանք
և կարծում էինք, որ ամենավախենալու անվանումը՝ «COVID-19»-ն է, ամենապարզ
բանաձևը՝ «դիմակ-ախտահանում-հեռավորություն»-ն է, իսկ ամենավտանգավոր
ձևակերպումը՝ «վիրուսչկա»-ն։ Ի վերջո, դրան էլ ընտելացանք։ Համակերպվեցինք՝
դիմակակիրների և դիմակատյացների զուգահեռ աշխարհներում միմյանց խա-
րույկը նետելու հետ։ Նույնիսկ զվարճանում էինք, երբ հակառակորդի հերթական
խրտվիլակը մոխիր էր դառնում․․․

Իսկ մի օր արթնացանք ու մոխրացած երկինք տեսանք։ Ու մի նոր բառ իմացանք՝
«բայրաքթար», որը միայն իր հնչյունակազմությամբ արդեն իսկ զազրելի էր մեր
էության համար, արնահոտ էր և անհավատալի մոտիկ։

Մենք դադարեցրինք դիմակահանդեսը, նայեցինք իրար, ճանաչեցինք իրար, սի-
րեցինք իրար, ու մեզ մի պահ, ընդամենը մի պահ, թվաց, որ այդ զազրելի հնչյու-
նակույտը վերացնելը՝ մեր կյանքի ամենակարևոր նպատակն է, որովհետև թե՛
ապրելը և թե՛ մեռնելը դարձան ընդհանուր, դարձան բոլորինս․․․

Իսկ հետո նորից պարզվեց՝ ոչ բոլորի համար։
Պատերազմն էլ էր շարունակվում, դիմակահանդեսն էլ, և այլևս չէր մնացել
որևէ մեկը, ում դիմակը պատռված չլիներ։ Պատռված դիմակների պատերազմ էր,

3

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

որտեղ ամբողջականը՝ միայն առաջնագիծն էր, իսկ իրականը՝ միայն զինվորն ու
բժիշկը։

Հետո պարզվեց, որ մենք նաև պատմություն չունենք, որովհետև պատմու-
թյունը՝ ազգի պատկերն է, իսկ մեր պատկերը՝ պատռված դիմակն է, և որովհետև
պատմություն ունեցողը սեփական սխալների պատճառն այնտեղ է փնտրում, որ
այլևս չկրկնի, իսկ մենք մեր սխալները կարկատած դիմակով ծածկեցինք ու ինքներս
մեզ նորից համոզեցինք, որ խաչքարը՝ մեր անմահության արդեն իսկ բավարար
երաշխիքն է։

ՆՈՐՔի այս տարվա վերջին համարը ներկայացվում է ընդամենը մեկ բաժնով,
որը անվանել ենք՝ «Հարյուր տարվա կրկնություն»։ Հեղինակները․․․ բոլորս ենք, մեկ
դար առաջ և այսօր ապրողներս, որ փնտրում ենք նույն հարցերի պատասխան-
ները՝ թե 1920-ականների մամուլում, թե այսօրվա Ֆեյսբուքում, ու․․․ չենք գտնում։

Լիլիթ Հովսեփյան

4



ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼ 1928

6

ՖԵՅՍԲՈՒՔ 2020

Էդվարդ Միլիտոնյան

Ցավալի է խոստովանել՝ մեր պետության խորհրդարանական կառավարությունը
պարտվեց ավտորիտար, գիշատիչ լծակներ և ժամանակակից նոր տեխնիկական
զինանոց օգտագործող երկու պետությունների։

Մեզանում մեկը մյուսին հավասարակշռող պետական ուժերն իրար ջլատեցին,
հիմնականում բավարարվեցին իրենց թույլ իշխանությամբ։ Պատերազմի եզրին
գտնվող պետությունը իրեն պահեց չարաճճի մանուկի պես՝ գլխավոր հրամանա-
տարն իր վրա վերցրեց պարտության ողջ պատասխանատվությունը, մյուս պա-
տասխանատուներն էլ պիտի խոստովանեն իրենց մեղքերը և այդ չափով խիզա-
խեն որոշելու իրենց ապագան։

*
Ժողովուրդները լարի վրայով քայլող լարախաղացի են նման, մեկ կարող են ընկ-
նեն ամբոխավարության վիհը, մեկ թռչեն ազգ կոչվելու երկինք։

*
Իշխանությունները երբ վախենան ժողովրդին ժամանակին ասել ճշմարտու-
թյունը, կգրանցվի իր և ժողովրդի պարտությունը։
Պարտությունը հաղթահարելու ճանապարհը՝ ճանաչել թշնամու նենգության, բա-
րեկամի սիրո սահմանները և, ամենակարևորը, ինչպես ասվել է մարդկանց համար,
այդպես էլ ժողովրդի՝ ճանաչենք ինքներս մեզ։

Արման Թովմասյան

Կա՞ն ավելի սարսափելի մարդիկ, քան նրանք որ մարդկանց հուսահատու-
թյունն են օգտագործում ու վերջին հույսի լույսով մանիպուլացնում։

Հ.գ Անվերապահ ոչ ոքի մի հավատացեք։ Ոչ ոքի։ Համատարած խաբեության
ժամանակներ են։ )))

7

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Վահունի Հովակիմյան

Կպչուն մտքեր

Իրողություն

Մարդը չի փոխվում,
ոչ ոք չի փոխվում.
հոգի ասածը
անուղղելի է.
նա մերկ գալիս է,
մերկ էլ գնում է,
իսկ մնացածը
իրողություն է:
Ոչ ոք, ոչ մեկի
չի կարող փոխել.
չարը չի դառնում բարի,
բարին՝ չար,
լիրբը չի կարող
քաղաքակրթվել,
բանսարկուն զսպվել,
պոռնիկը՝ շտկվել,
գող ու մարդասպան
ետդարձի չեն գա...
Դա չի լինելու.
գենը չի փոխվում.
կարող են կրթվել,
զարգանալ,
ծպտվել
մի առ ժամանակ,
բայց փոխվել՝ երբեք,
թե չէ աշխարհում
ոչ բանտ կլիներ
և ոչ էլ կրոն,
չէր լինի օրենք,
դատ ու դատասատան,
ոստիկան, զինվոր,
ոչ էլ պետություն...

8

Ու չէր թալանի
զավակը՝ տունը,
երկիրը, հողը,
ընդերքը, ջուրը...
կռնատի ծառն ու
իր ժողովրդին...
ու էլ չէր լքի
թռչունը՝ բույնը...
Մարդը չի փոխվում,
ուրիշ հեքիաթներ
արդեն հորինեք,
այս ճանապարհը
տարավ ոչ մի տեղ.
ուրիշ ճանապարհ,
ուրիշ մի աշխարհ
և ուրիշ մի կյանք
հանեք այս հոտը,
սակայն մի քշեք,
մի փչացրեք...
մի փորձեք ժխտել
իրողությունը:

«Զգացմունքից այն կողմ»

9

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼ 1928

10

11

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՖԵՅՍԲՈՒՔ 2020

Հրանտ Տէր-Աբրահամեան

Ռուսների հայտարարության մասին։
Նախ՝ ասվել է այն, ինչ լռելայն պարզ էր հենց սկզբից։
Պայման կա՝ ՀՀ տարածքին չխփել։
Թուրքերն այդ պայմանը հիմնականում պահել են։
Բացարձակ պահել հնարավոր չի՝ սահմաններին անխուսափելի են միջադեպերը։
Հիմա երբ սա հրապարակային էլ ասվեց, մեզ ավելի լավ։
Հնարավոր չի Արցախի հարց լուծել առանց ՀՀ հարցի լուծման։
Այն իմաստով, որ եթե մեր բանակը պահպանում է մարտունակությունը, ղեկա-
վարությունն ու ժողովուրդն էլ՝ դիմադրելու կամքը, անհնար է տարածքային ձեռք-
բերումներով հաղթել այս պատերազմում։
Կլաուզեվից պապին այստեղ լայք է դնում։
Մյուս կողմից, ռուսներն էլ ճկունության դաշտ են ստեղծում։ Իրենք կորոշեն, թե
որ մի սահմանային միջադեպը կարա առիթ լինել ու ինչի։
Միայն չենք մոռանում՝ ռուսական քաղաքականությունը հայ-ադրբեջանական
խնդրում եղել է ու մնալու է բալանսը՝ ըստ հնարավորի ու ըստ իրավիճակի։

Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան մեր տարածաշրջանում գերակշիռ դիրք չի ստանում, Ռուսաստանը,
բնականաբար, դա թույլ չի տալու, ուղղակի Թուրքիային, այսպես ասած, սիմվոլիկ
հնարավորություն տվեց, որպեսզի նա մասնակցի մոնիտորինգի աշխատանքնե-
րին, միայն այսքանը։ Սա, իհարկե, Թուրքիայի համար կարևոր է, քանի որ առա-
ջին անգամ Թուրքիան Ռուսաստանից թույլտվություն է ստանում որոշակի, սահ-
մանափակ գործողություն իրականացնելու համար։ Սակայն Թուրքիան չի կարող
լրիվությամբ մասնակցություն ունենալ գործընթացներին, որովհետև Ռուսաստանը
նման բան թույլ չի տա։ Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի մոնիտորինգ իրակա-
նացնող ուժերը մուտք գործեն Արցախ, մոնիտորինգը պետք է իրականացնել զուտ
տեխնիկայի միջոցներով։ Այնպես որ, Էրդողանը շատ փոքր բան ստացավ, այն մեծ
ջանքերը, որոնք նա ներդրեց և Ադրբեջանին հրահրեց պատերազմի, արդյունքում
Ռուսաստանը նրան շատ փոքր տեղ տվեց։ Ռուսաստանն ու Թուրքիան շարունա-
կում են մնալ ռազմավարական հակառակորդներ, որոնց ռազմավարական շահերը
միմյանց հակասում են։ Սակայն որոշ դեպքերում, մասնավորապես՝ Սիրիայում,
երկու երկրները կարողանում են մարտավարական առումով իրենց շահերը մոտեց-

12

նել և համատեղ գործողություններ իրականացնել։ Ի տարբերություն Սիրիայի, Հա-
րավային Կովկասում Ռուսաստանը և Թուրքիան ստրատեգիական և ռազմավա-
րական առումով մնում են հակառակորդներ։ Հետևաբար՝ Արցախի հարցի հետ
կապված երկու երկրների միջև որևէ գործարքի մասին խոսք լինել չի կարող։

Սարո Սարոյան

-միայն տհասները կարող են պնդել, որ թուրքերը, Թուրքիան ու Էրդողանը ներկա-
յումս միայն Արցախի խնդիր են ուզում լուծել,

-միայն տհասները կարող են պնդել, որ մեզ պարտադրելով 5 շրջան վերադարձ-
նել՝ թուրքերը կանգ կառնեն ու պատերազմը կավարտվի,

-միայն տհասները կարող են պնդել, որ ռուսական խաղաղապահ զորախումբն
այսօր կամ երբեւէ կարող է հայության անվտանգության խնդիրը լուծել,

-միայն տհասները կարող են պնդել, որ խաղաղապահությունը Ռուսաստանի
կամ այլ երկրի համար չի դառնա թուրքերի հետ սիրախաղի բռնվելու ու պայմա-
նավորվելու միջոց, իսկ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը չեն վերածվի մանրա-
դրամի,

-միայն տհասները կարող են պնդել, որ գոյութենական կռվում երբ ապտակում
են մի այտիդ, մյուսը դեմ տալը նույնպես փրկության ինչ-որ ճանապարհ է,

-միայն տհասները կարող են պնդել, որ երբ դաշնակիցները թքում են քո՝ գոյու-
թենական խնդրի վրա, դա կուլ տալը ու չտեսնելու տալը տանելի վարք է,

-միայն տհասները կարող են պնդել, որ մարտունակ բանակը երբեք գործոն չէ,
երբ քաղաքական խաղեր ու քաղաքական պայմանավորվածություններ են կայացվում:

Այսքանը գրեցի, որ ասեմ մենք ու մեզ նման մտածողները կանք ու լինելու ենք:
Ովքեր քաղաքական խաղերից ու պահանջներից ընկճվել գիտեն, իրենց հայրե-
նիքը Հայաստանը չէ, քանի որ Հայաստանը թույլի, ընկճվողի ապրելու տեղ չէ: Այս-
տեղ տղաները դատապարտված են լինել որձեր, բառի ժողովրդական ընկալմամբ:
Այստեղ կանայք դատապարտված են չլինել հիստերիկ: Հայաստանում պատերազմի
ժամանակ լացն արգելվում է: Ունենք հաղթանակի մի ճանապարհ՝ արագ կարգով
մեր միջից գտնել ամենից առնականներին ու գիտակներին ու նրանց սելեկտիվ
կարգով՝ ըստ անձնային որակների առաջ մղելու միջոցով, կառուցել մեր պետության
պաշտպանությունն ու առաջընթացը:

13

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Արման Բաբաջանյան
«Ազգ կերտելու մեր ճիգերու ձախող վախճաններուն մէջ մեր պատասխանա-
տութիւնները շատ, շատ են եւ խոր:
Օտար դաւերու մասին խօսիլը այն ատեն միայն իր արժէքը կ’ունենայ, երբ
անոնցմով սքօղել չենք ճգնիր մեր պատասխանատուութիւնները:
Բօլշեւիկներն ու Թուրքերը ձեռք ձեռքի տուած մարեցին Հայ ժողովուրդի ազատու-
թեան արշալոյսը: Այս փաստը բաւական է, որ ոչ ոք չփորձէ մեզ ըսել, թէ մենք կը
ժխտենք բօլշեւիկներու եւ Թուրքերու սեւ ու հայասպան դաւը:
Բայց ինչո՞ւ չյայտարարենք, որ անոնց ծրագիրներու ձեւաւորումի ընթացքին
մենք ունեցանք շատ մեղքեր:
Չէ՞ որ Հայաստանը առաջին իսկ օրէն ազատ հռչակեցինք խօսքի ու մամուլի,
աւելի` քան Զուիցերիան:
Չէ՞ որ քաղաքական փախստականներ համարեցինք բօլշեւիկները, որոնք իրենց
երկիրներէն փախած` ապաստան կը գտնէին Հայաստանի մէջ: Չէ՞ որ մենք կը
ճանչնայինք հայ բօլշեւիկները, որոնք Ռուսաստանէն փախած` բայց մեր պաշտօնա-
տուններուն մէջ իսկ, պաշտօն կը ստանային:
Այս բոլոր փաստերը չենք ըսեր ժխտելու համար, թէ հակառակ ատոնց իսկ պիտի
կրնայինք խուսափիլ օտար դաւերէն:
Բայց պէտք է խոստովանինք, որ այս փաստերը որոշ չափով դիւրացուցին ու
փութացուցին այն աղէտը, որի մէջ մեր պատասխանատուութեան բաժինը պէտք
է վերցնենք:»

Շահան Նաթալի, «Թուրքերը եւ մենք», 1928թ․

14

Հովհաննես Գրիգորյան
ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵՐ ԱՍՏՎԱԾ
Եւ Աստված ցանկացավ գրել
Ե Ր Ջ Ա Ն Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
քո տարածքի վրա ծայրեծայր,
բայց բառն այդ շատ էր երկար
ու չտեղավորվեց քո փոքրիկ հողի վրա…
Եւ Աստված ցանկացավ գրել
Խ Ա Ղ Ա Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
բայց, ավաղ,
այդ բառն էլ դարձյալ շատ երկար էր
ու կեսն անգամ չտեղավորվեց քո
քո փոքրիկ հողի վրա…
Եւ ի՞նչ աներ Աստված,
որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,
որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,
որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար,
քո փոքրիկ հողի համար…

15

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼ 1928

16

ՄԱՄՈՒԼ 1920

17

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՖԵՅՍԲՈՒՔ 2020

Համբարձում Համբարձումյան

2018 թվականի հեղափոխությունից հետո նոր իշխանությունը երկու ընտրու-
թյուն ուներ՝ ընդունել "Լավրով յան պլանը", տարածքներ հանուն խաղաղության
բանաձևը կամ փորձել փոխել այդ փաստաթուղթը։ Իշխանության լեգիտիմությունն
ու հանրության կողմից ստացած հսկայական աջակցությունը թույլ էին տալիս իրա-
կանացնել "Լավրովյան պլանը", զիջել 5+2 շրջանները և գնալ հիմնախնդիրը լու-
ծելու/սառեցնելու/ ճանապարհով։ Ռուսների, ադրբեջանցիների, թուրքերի, աշխար-
հի, ընդդիմության ակնկալիքը հենց դա էր։ Իշխանությունը սակայն որոշեց գնալ
այլ, վտանգավոր ճանապարհով։

Իշխանությունը "Լավրովյան պլանը" մերժելով, առաջ քաշելով կարգավիճակի
հարցը, փորձեց ձգձգել պրոցեսը կամ գուցե ավելի լավ փաստաթուղթ ստանալ։

Այս ռազմավարությունը իրականացնելու համար իշխանությունը նախ փորձեց
սիրաշահել ռուսներին Սիրիա "զորք" ուղարկելով, ռազմական ու տնտեսական հա-
մագործակցությունը խորացնելով, սակայն ռուսական պլանը մերժած "հեղափո-
խականները" սորոսականներ պիտակվեցին։ Մինչ "նախկինները" իշխանությանը
մեղադրում էին "Արցախը ծախելու" մեջ, իշխանությունը փորձում էր այլընտրանք-
ներ գտնել նրանց թողած բանակցային փաստաթղթին։ Ենթադրում եմ, որ նոր
իշխանությունը կարծում էր, թե հանրության հսկայական աջակցությունը թույլ կտա
այդպիսի այլընտրանք գտնել, թույլ կտա չզիջել։ Իշխանության լեգիտիմությունը
թույլ էր տալիս իրականացնել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը, բայց
ընտրվեց "վճռական մենակի" պայքարը, "մահ կամ ազատությունը"։ Այս ռազմավա-
րության իրականացման համար որոշ աշխատանք տարվեց, գնվեց զինամթերք,
խորհրդարան բերվեց և ընդունվեց աշխարհազորայինների մասին օրինագիծը։
Իշխանությունը հավանաբար կարծում էր, թե իրականացնում է այն, ինչ իրենից
պահանջում է հանրությունը, բայց հետադարձ հայացք գցելով դրան միթե՞ հիմա
կարելի է այդ պնդումը անել։ Ընտրված ռազմավարությունը ձախողվեց։ Պատերազմը
սկսվեց նախքան այն, երբ կստեղծվեր աշխարհազորայինների բանակը և բանակը
կհագեցվեր անհրաժեշտ զինամթերքով, իսկ հասարակությանը պատերազմին
պատրաստելու աշխատանք կարելի է ասել, որ չէր տարվել։

Ընտրված ռազմավարությունը ձախողվեց, հանգեցրեց աղետի, ավելի մեծ կո-
րուստների, քան կունենայինք "Լավրովյան պլանը" ընդունելով։ Իշխանությունը
պետք է խոստովանի, որ սխալվել է և պատասխան տա այս ձախողման համար,
սակայն "հողերը ծախում է" և "ոչ մի թիզ" գոռացող, սակայն թիկունքից խփող,
պարտության քարոզ տանող բոլոր հանցագործ "բոլշևիկները" չեն կարող իշխա-
նությանը այլընտրանքը լինել։

Բոլոր այն ուժերը, որոնք "ձգձգման" քաղաքականություն են վարել, պետք է
ընդունեն իրենց մեղքի բաժինը։

18

Տիգրան Խզմալ յան

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԽՐԱՄԱՏԻՑ

Պատերազմի ժամանակ պետությունը մի տեսակ կծկվում է, փափկում, մեղմա-
նում, դառնում է էգ։ Որտե՞ղ է առաջվա մեծամտությունն ու գոռոզությունը, պաշտոնյա-
ների անմատչելիությունն ու ցանկացած մեծ կամ փոքր ղեկավարի հրամայական
ու արհամարհական կեցվածքը։ Պատերազմի օրերին նրանք բոլորը խեղճանում
ու փոքրանում են, հանձնելով իշխանությունը ժողովրդին։ Պատերազմի ժամանակ
ժողովուրդն է իշխանություն։ Զինված ժողովուրդը դառնում է որձ՝ կոշտ ու կարծր,
թեթեւ ու անվախ։

Մենք մի ստորագրության դիմաց ստացանք զենք ու զինամթերք, զինվորական
համազգեստ եւ պետության գլխավոր մենաշնորհը՝ օրինականացված բռնության
իրավունքը։ Դեռեւս երկու շաբաթ առաջ մի քանի փամփուշտ ունենալու համար
մեզ կբանտարկեին երկու-երեք տարով։ Այսօր մեզ ինքնաձիք ու գնդացիր են տվել,
մեքենաներ ու անցաթղթեր են տրամադրել՝ միայն թե գնացեք, պաշտպանեք, փրկեք
երկիրը։ Մենք տարիներ շարունակ խոսում էինք ազգ-բանակ ունենալու անհրա-
ժեշտության մասին՝ պատերազմը դա հաշված օրերում իրականացրեց։ Հայաս-
տանն այսօր ազգ-բանակ է։

Կամավորական մեր ջոկատի կառուցվածքը երկրի ու հասարակության մանրա-
պատկերն է՝ բանվորներ, գյուղացիներ, արհեստավորներ, վարորդներ, ուսանողներ,
մեկ կարգալույծ հոգեւորական, երեք զինվորական, երկու եզդի, մնացածը հայեր,
առաջին եւ երկրորդ Արցախյան պատերազմների հնամարտիկներ, ովքեր մեկնեցին
մեր սերնդի կյանքում արդեն երրորդ պատերազմի։

Պատերազմն այս իսկապես հայրենական է եւ ժողովրդական։ Ազգի ինքնա-
կազմակերպման աստիճանը աներեւակայելի է։ Գրեթե ողջ մատակարարումը
ինքնաբուխ է եւ մասնավոր, անհատների եւ ընկերությունների ջանքերի արդյունք։
Սնունդն ու ջուրը, քնապարկերն ու տաք շորերը, զենքերից բացի ամեն ինչը դիրքեր
հասցնում է ժողովուրդը, սեփական նախաձեռնությամբ, անձնական միջոցներով։
Սա է պետությունը՝ ինքնակազմակերպված, զինված եւ հաղթանակից բացի ոչ
մի այլ բանի չհամաձայնվող ժողովուրդ։ Ուզու՞մ ես հային ճանաչել՝ տես նրան
պատերազմի օրերին։

19

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ԶԻՆՎՈՐԻ ՆԱՄԱԿԸ

Մորս
Մենակ 45 րոպե պետք եկավ, որ հասկանամ`ինչից սկսեմ. տենց էլ չհասկացա։
Բարև, Մա´մ, վերջին 10 օրվա մեջ առաջին անգամ սկսել եմ մտածել, վերջին
10 օրվա մեջ առաջին անգամ դադար ա, մինչև էս պահը ուղղակի ժամանակ չկար
մտածելու։
45 րոպե գնաց մտածելու վրա, թե ոնց չցավացնեմ քեզ, ոնց դուխ տամ, վերջը
որոշեցի ուղղակի անկեղծ լինեմ։
Դուխի պակաս չունենք, էստեղ բոլորս առյուծներ ենք, 2-րդ լուսաբացին արդեն
հաղթել էինք մահը։ Հիմա էլ ոչ մեկը չի մեռնում, ուղղակի առավոտները արթնա-
նում ես, ու էլ կողքդ չեն։
Մենք մերոնցից ոչ մեկի մասին չենք ասում՝ մեռավ կամ զոհվեց, ասում ենք գնաց
տուն։ Մահ չկա 2-րդ լուսաբացից հետո։
Էսօր առաջին անգամ սկսել եմ մտածել՝ էս ինչ ա, ինչ կռիվ ա, ինչի դեմ ա կամ
հանուն ինչի ա։
Սկզբում վախենում ես, հետո վախն անցնում ա ու արագ ա անցնում, հետո
ընկերոջդ ես տեսնում՝ կյանքի հեղուկի մեջ շաղախված, էդ տեսարանից հոգիդ
լքում ա մարմինդ մի 5 րոպեով, հետո հետ ա գալիս։
Հետո գալիս ա դառնությունը, հետո դառնությունը դառնում ա աղի՝ արտա-
սուքներից, դրանք վախի կամ թուլության արտասուքներ չեն, դա մեր սերն ա՝ մեր
ընկերների նկատմամբ ունեցած։
Հետո գալիս ա կատաղությունը, ու սկսում ենք մորթել աջ ու ձախ՝ 100-ներով,
ամենադաժան ձևով, պահի տակ նույնիսկ հաճույք ենք ստանում։
Հետո գալիս ա ցնծությունը՝ մեր մեծ ու փոքր հաղթանակների։
Հետո գալիս են լռության ժամերը, բայց միտքը դատարկ ա, ոչ մի բան չես կա-
րում մտածես, կարճատև խաղաղություն ա հաստատվում։
Հետո էմոցիաները անհետանում են, ու նորից սպանում ենք 100-ներով, բայց
արդեն առանց էմոցիա, առանց վրեժի, առանց ուրախության, ուղղակի խնդիր ենք
լուծում, հայացքդ էլ մշուշոտ չի, հոգիդ էլ տակն ու վրա չի լինում, ուղղակի վերացնում
ես դրանց վաշտը վաշտի հետևից, տանկը տանկի հետևից։
Երեկ, մեր սարերի պես խաղաղ կանգնած, նայում էի՝ ոնց ա գոռում հակա-
ռակորդի՝ տանկից կախված վառվող զինվորը։ Մատս մատիս չտվեցի. ո՛չ փրկեցի,
ո՛չ սպանեցի, ուղղակի սպասեցի մինչև վերջ նրա մոխրանալուն։
Զզվելի բան ա պատերազմը, մա՛մ, կներե՛ս էս կարգի անկեղծության համար։
ԻՆչքան գան, էդքան սպանելու ենք։
Զգու՞մ ես, մա՛մ, էդ բառը ինչ հանգիստ եմ օգտագործում, այ դրա համար ա
զզվելի բան պատերազմը, Մա՛մ։
Էսօր առաջին անգամ սկսեցի մտածել՝ որն ա հաղթանակը։ 2 ժամ էլ դրա վրա
գնաց։ Վերջը զոռով քամեցի ձևակերպումը։

20

Հաղթանակը էս ամեն ինչի չկրկնվելն ա, մեզ ստիպել են կռվենք, մենք կկռվենք՝
բայց լրիվ ոչնչացնելով հակառակորդի բանակը։

Եթե դա չանենք, սա էլի կրկնվելու ա 2 տարին մեկ կամ ամեն տարի։
Էսօր բարձրագույն հրամանատարությունից մարդիկ էին եկել, անուններ չտամ,
պարգևատրեցին, ինձ էլ։ Արիության մեդալ և այլն։
Վերջում ասեցին՝ հարցեր ունե՞ք, ասեցի՝ հա, հարցրեցի՝ որն ա հաղթանակը։
Ասեցին թշնամուն պիտի կոտորենք ու ոչ մի թիզ հող չենք տալու։
Ասեցի՝ թիվ գիտե՞ք, ես ուզում եմ մինչև վերջին հատիկ թշնամին մեռած չլինի, տուն
չգնանք ու կրակն էլ չդադարացնենք։ Ինձ ասեցին՝ դա ղեկավարությունը կորոշի։
Մա՛մ, հաղթանակը ձեր, մամաների չլացելն ա, ձեր՝ ցավ չապրելն ա, էս ամեն
ինչի չկրկնվելն ա , դա հնարավոր կլինի թշնամու ամբողջական ոչնչացումից հետո,
ամբողջական, մա՛մ, դրանց ոչ մի զինվոր պիտի ոտքի վրա չլնի։
Ու սա չարացած չեմ ասում, սա խնդիր ա մաթեմի նման, որ ունի մենակ մի լու-
ծում՝ բացառել սրա կրկնությունը։
Գիտե՞ս՝ ինչի ա խնդիր, որովհետև ֆագոտի կամ սնայպեռսկի վինտովկի պռիցե-
լում դու թքած ունես ազգության վրա, դու ուղղակի խնդիր ես լուծում, մինուս 1,
մինուս 3, մինուս 40, մինուս 200։ Թվաբանություն ա, մա՛մ։
Ես քեզ սիրում եմ, սիրում եմ իմ ընկերներին, սիրում եմ իմ հայրենիքը, բայց ես
էլ ռոմանտիկ չեմ, ես խելացի եմ, հաղթանակը դա բացառելն ա սրա կրկնությունը՝
թեկուզ մինչև վերջին հատիկ թշնամուն սպանելով։ Ես էլ էդ բառից չեմ վախենում,
մա՛մ, ու ես մեղավոր չեմ. ինչ-որ մի օր ինչ-որ մեկը փչացրեց էս աշխարհը, ես
կսարքեմ՝ ինչքան կկարենամ։
Լավն ա մեր մոլորակը, մա՛մ, ափսոս ա։ Կյանքը լավն ա, սիրում եմ քեզ։

Առաջնագիծ 06.10.2020

21

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Հրաչ Բեգլարյան

ԼՈԽ ԼԱՎ Ա…

Զինվորական ավտոբուսը դխկդխկում էր ամռան փոշոտ ու անկոկ ճանապարհի
վրա: Թեև դուրս էին եկել առավոտ ծեգին, որ կեսօրվա դեմ օդանավակայանում
լինեին, բայց արդեն ժամը մեկն էր, ու դեռ ահագին ճանապարհ ունեին անցնելու:

Սկզբում շարժիչը փչացավ, հետո ընկան անսպասելի գնդակոծության տակ,
բայց թեթև պրծան: Միայն անիվներից մեկը վնասվեց: Սակայն մեքենան որքան
էլ որ ինքնագնաց լինի, ու վարորդը` հմուտ, մեկ է, երբ անիվը ծակվում է, ձեռքերն
զգում են ղեկի ծանրանալը: Դրանից մատներն ավելի շատ են քրտնում, ու մրմռում
են ափերը: Քսան տարվա վարորդ է, բայց մատները դեռ չեն սովորել ղեկին: Մի
քիչ երկար է նստում ղեկի մոտ՝ ափերը քրտնում, կարմրում ու մրմռում են: Երբ նոր
էր վարորդ ընդունվել շինարարությունում, տղերքը ձեռ էին առնում, կատակով ու
լուրջ բուժվելու միջոցներ առաջարկում: Երեք բժշկի դիմեց, տասը հիվանդության
անուն տվեցին, ու ինքը որոշեց այլևս ո՛չ ցավի մասին խոսել, ո՛չ էլ` բուժման: Հիմա
փափուկ փալաս է պահում դիմապակու մոտ և շուտ-շուտ սրբում է ձեռքերը: Բայց
ձեռքերի քրտնելուց չէ, որ նեղվում էր այսօր, այլ՝ ոտքի ցավից: Չգիտես ինչու, այսօր
սպին մրմռում էր թարմ վերքի պես: Սկզբում կարծեց, թե վերքը բացվել է: Վերև
քաշեց տաբատի փողքը, մատները շոշափեցին ողորկ սպին, ու սիրտը մի քիչ
հանգստացավ: Բայց մրմուռը չէր անցնում, ու նա դիմանում էր ցավին, ինչպես երեք
ամիս առաջ վիրավորվելիս: Բեկորը դուրս քաշելուց հետո, չնայած բժշկի արգելքին,
ընդամենը երեք օր պառկած մնաց: Մի շաբաթ կաղալով ման էր գալիս հոսպիտալի
միջանցքներում, հետո փախավ տղերքի մոտ: Թե՛ նրանց էր շատ կարոտել, թե՛ իր
մեքենայի խցիկը:

Բայց ուրիշ է, երբ ընկերներիդ հետ ես և ուրիշ` երբ քսանհինգ երեխայի ան-
փորձանք տեղ հասցնելու պատասխանատվությունն է ուսերիդ: Երեխաներին Ստե-
փանակերտ պիտի տաներ, որ ինքնաթիռով Երևան հասնեին, գոնե մի քիչ հանգըս-
տանային արկերի պայթյունից ու ինքնաձիգների կտկտոցից, երեսներին ժպիտ
գար, իսկ ծնողները գոնե որոշ ժամանակ ազատվեին նրանց մասին մտածելուց:

Երեխաներն առավոտյան երգում էին, լուսամուտներից գլուխները դուրս հա-
նում, ու ինքը դիտողություն չէր անում. թող սրրտները բացվի, թող որոշ ժամանակ
մոռանան պատերազմի մասին: Հաճախ նայում էր հայելու մեջ, ուշադիր զննում
յուրաքանչյուրին: Ամենամեծը հազիվ տասներկու տարեկան լիներ` թխահեր, թախ-
ծոտ ու խոշոր աչքերով մի աղջնակ, որ մոր սրտացավությամբ ստեպ-ստեպ ծած-
կում էր իրենից մի քիչ ավելի փոքր տղայի ուսերը, շոյում մազերը, փսփսում ական-
ջին: Առաջին պահ հայելու մեջ լավ չտեսավ տղային: Հետո, երբ մի անգամ էլ հայացք
նետեց, նկատեց, որ նրա վերնաշապիկի աջ թևը դատարկ է, և դալուկ դեմքի վրա

22

ծվարել-մնացել է պատերազմի թախիծը: Սիրտ չարեց երեխային հարցնել, թե ինչ-
պես է պատահել… Պատերազմի զարկն է դիպել դեռևս պատանեկության շեմը
չթևակոխած տղային, ու չցանկացավ մի անգամ ևս ցավեցնել նրա հոգին:

Հիմա, երբ անցել էին անտառի սահմանը և դուրս եկել բաց տարածք, երեխաները
չգիտեին՝ ինչ անել: Լուսամուտները բացում էին՝ ճանապարհի դեղին փոշին լցվում
էր ներս ու նստում քրտնած դեմքներին, փակում էին՝ խեղդում էր տոթը: Քանի դեռ
գնում էին անտառի փեշով, դանդաղ էր քշում. ճանապարհն ապահով էր, նաև
ուզում էր, որ երեխաները հիանան բնությամբ: Բայց հիմա, երբ շարժվում էին բաց
տեղանքով, քիչ էր ուշադրություն դարձնում ճանապարհի խոչ ու խութերին: Զգուշա-
նում էր՝ որոշակի չէր ռազմաճակատի գիծը: Ո՞վ իմանա` թշնամին չի՞ թառել մի
գագաթի վրա կամ նշանառու չի՞ թաքցրել մի անանուն քարի ետևում: Մենակ
ինքը լիներ՝ խաչ կքաշեր երեսին ու ատամները սեղմած կքշեր, բայց մեքենայի մեջ
քսանհինգ երեխա կար ու նրանց մեջ` դալուկ դեմքով, աշխարհի դեմ զայրացած,
աշխարհից հիասթափված տղան:

Երբ դուրս եկան սարերի փեշով ոլորվող բաց ճանապարհ, աննկատելի արա-
գացրեց ընթացքը՝ չուզեց ընդհատել երեխաների ուրախ շաղակրատանքն ու աղ-
մուկը, բայց հանկարծ ականջի մեջ բամբակի պես խրվեց լռությունը: Հայելու մեջ
տեսավ, որ ձգվել են դեմքերը և սպասման ստվերն է թառել մանուկ ճակատներին:

-Էրեխեք, ինչի՞ չեք երգում,- ձայնին արհեստական անհոգություն տալով՝ աչքով
արեց հայելու մեջ:

Պատասխանը լռությունն էր: Կարծես իր տարակուսանքը փարատելու համար
մոտեցավ գանգուր մազերով, դեմքին` տարիքից ավելի լրջություն ունեցող տաս-
տասնմեկ տարեկան մի տղա ու շշնջաց.

-Կարող է կրակեն:
-Որ չերգեք, չե՞ն կրակի,- կատակի տվեց:
-Երգել չի լինում:
-Վախենո՞ւմ եք:
-Չէ,- քաջ ձևացավ երեխան,- խոխեք են, էլի,- մեծավարի ժպտաց նա: Ժպիտից
մեծ բերանը ծռվեց, գնաց կողքի, իսկ աչքերը նեղացան ու ձգվեցին մոնղոլի նման:
-Պատերազմում եթե մտածես մեռնելու մասին, օրը հազար անգամ կմեռնես վա-
խից,- կարծես իրեն հավասարի հետ խոսեց ինքը,- կարող է սարերի վրայից կրակեն,
կարող է… ո՞վ գիտի: Մի՛ մտածիր ու չվախենաս, անփորձանք տեղ կհասնենք: Այ,
որ Սևանի ափի տաք ավազներին պառկես՝ կհիշես Պետիկ քեռու ասածը:
-Չեմ վախենում,- վիրավորվեց տղան,- ես կրակել էլ գիտեմ:
-Յա՛, ի՞նչ ես ասում,- զարմանքը չափազանցրեց վարորդը:
-Հա՛, որ պապաս դեռ չէր զոհվել, հաց էի տանում Քյաչալ սար` դիրքերը: Ինքը
սովորեցրեց:
-Պապան…- խոսքը չշարունակեց վարորդը:
-Հա,- արցունքների դեմ պայքարեց տղան,- երեք ամիս առաջ: «Գրադն» էր խփել:
Էդ օրը մերոնք տվեցին Քյաչալ սարը: Հիմա նորից վերցրել են:

23

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Վարորդն արագ շրջանցեց մի մեծ փոս ու աշխատեց ղեկն այնպես ուղղել, որ
կողքին կանգնած երեխան թափից պատին չզարկվի: Առջևում ճանապարհի դեղին
ու ոլորապտույտ ժապավենն էր: Ոլորաններն անակնկալ դուրս էին թռչում սարերի
հետևից և արագ ընթացող մեքենայի վարորդն ուշադիր պիտի լիներ, ձորը չգլոր-
վելու համար:

-Անունդ ի՞նչ է,- զրույցի կտրված թելը կպցրեց վարորդը:
-Անու՞նս… Դավիթ:
-Լա՛վ անուն է,- երկար լռելուց հետո մի բան ասած լինելու համար ծոր տվեց
վարորդը,- իսկ այն տղայի թևն ինչպե՞ս է կտրվել:
-Նա մեր գյուղից չէ, բայց… կարծեմ դասի ժամանակ ռմբակոծել են դպրոցն ու
բեկորը կպել է թևին: Հիվանդանոցում են կտրել: Իսկ մեր դասարանի Սամվելի համ
ձախ ոտքը կտրեցին, համ` աջ ձեռքը…
Տղայի մեծական լրջությունից վարորդի լացը գալիս էր: Ուզում էր գոռալ նրա
վրա, թե` գնա, նստիր տեղդ: Ի՞նչ ես ուզում, երեխա ես` քո երեխայությանը կաց,
բայց հասկանում էր, որ այդ մեծաբերան, ցցված ատամներով տղայի մանկությունն
անդարձ առել տարել է պատերազմը, թաղել զոհված հոր հետ, ու լռում էր:
Նրան շատ էր անհանգստացնում, որ ճանապարհին հանդիպակաց մեքենա չկա

24

և ինքն առաջ է գնում կույրի նման, ասես` խարխափելով: Լիներ` ճանապարհի մա-
սին լուր կառներ, մի երկու խոսք կփոխանակեր, և գոնե մի քիչ կթեթևանար ան-
որոշության բեռը: Արևն անխնա տաքացնում էր մեքենայի թափքի թիթեղը, իսկ ճա-
նապարհի փոշին փակում էր քիթ ու բերան:

Չգիտես ինչու առավոտից աչքերի առջևից չէր հեռանում հոր պատկերը: Հորը
հիշում էր նրա երկար ու դժվար կյանքի մեն-մի անգամ հարբած օրը: Գնացել էր
հարևան գյուղից խոճկոր առնելու: Գոճին գցել էր պարկի մեջ ու քայլերն ուղղել դեպի
տուն, բայց գյուղամիջում հանդիպել էր հին ընկերոջը: Մտել էին Ջիվոյի խանութ,
մի շիշ օղի իջացրել թարեքից, խմել էին վռազ-վռազ, ամեն բաժակից հետո մի-մի
կարամել ուտելով: Հետո շալակել էր պարկն ու գոճին թպրտացել էր մեջքի վրա,
իսկ ինքը գլորվելով, մեն-մի հատիկ ձեռքով պարկի վիզն ամուր բռնած, տառապել
էր օղու` շնչափողն ի վեր բարձրացող, այրուցք պատճառող գաղջության և ամռան
արևից հալվող կպրուղու` երեսին զարկող գոլի արանքում:

Սկզբում գլխի չէր, թե մի ձեռնանի մնացած տղան ինչո՞ւ է այդքան ազդել խղճին,
հետո հիշեց կռնատ հորն ու հասկացավ, որ սիրտը կեղեքում է տղայի տղամարդ
դառնալու ցավը, նրա` սիրածին մի թևով գրկելու, կարգին կրծքին սեղմել չկարո-
ղանալու ցավը, տղամարդավարի պարկ շալակել չկարողանալու ցավը…

Մտքերն առաջկտրուկի էին խաղում հետը, և առաջին պահ չհասկացավ, որ
գնդակը ծակեց դիմապակին: Տեսավ, թե ինչպես իր ետևի նստարանին նստած
փոքրիկ, շեկ աղջնակը գլուխն անձայն թեքեց կողքին նստած տղայի ուսին:

-Նշանառու էր,- ականջին հասավ մեծաբերան տղայի ձայնը, նախքան ուղեղը
կընկալեր կատարվածը:

Ամբողջ ուժով սեղմեց արագության ոտնակը և սլացող ավտոբուսն արգելակեց
միայն ճանապարհամերձ սաղարթախիտ ընկուզենիների տակ:

…Շեկ մազերով, պեպենոտ քթիկով աղջիկը քնածի տպավորություն էր թողնում,
և վարորդը չէր կարողանում հավատալ, թե նա այլևս չի բացելու աչքերը: Նրան
անարդար էր թվում, որ իրեն ուղղված գնդակը բաժին է հասել անմեղ երեխային:

-Քո նշանառու ասողի…- հայհոյեց ու դողացող մատներով վերև քաշեց աղջկա`
վրան թռչկոտող, ուրախ կապիկներ նկարած կարճաթև բլուզը: Կրծքի վրա կարմիր
պուտ էր, ասես կակաչ էին նկարել: Գնդակն անցել էր սրտի միջով:

Թե իմանար՝ այսպես պիտի լիներ, հանձն չէր առնի այս գործը: Գլուխը քարը,
թող վախկոտ համարեին: Կգնար առաջին գիծ, կկռվեր և ականատեսը չէր լինի այս
մի մատ երեխայի զոհվելու: Իրեն ներել չի կարողանում, որ ուղեկցողներ չպահան-
ջեց: Հարցրին` գլուխ կհանե՞ս: Ասաց` հա: Կարծես էրեխեքին պապոնց տուն պիտի
տաներ: Ասաց` հա, վերցրեց ինքնաձիգը, դրեց խցիկն ու քշեց առանց դես-դեն
նայելու: Հիմա է հասկանում, որ խցիկում դրած ինքնաձիգն իր համար` հեչ: Կարծես նոր
է գլխի ընկնում, որ պատերազմի մեջ ընկած վարորդի համար երկու ձեռքը քիչ է:

Աղջկա զոհվելուց հետո ավտոբուսն ավելի զգույշ էր վարում: Ետևի նստարանն
ազատել էին, վրան պառկեցրել զոհված աղջնակի դիակը, և վարորդն զգուշանում
էր փոսերից, ասես վախենում էր քնած երեխային զարթնեցնելուց:

25

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

…Հերթական ոլորանի ետևից զինվորը դուրս եկավ մեկեն: Իրիկնադեմի արևի
տակ արձան լիներ կարծես, որ կպել էր հողին, և այնքան ծանր էր, որ թվում էր, թե
անհնար է տեղից շարժելը: «Դարան է»,- անցավ մտքով և որոշեց չկանգնել: Կքշի
ամբողջ թափով, ինչ էլ լինի, երեխեքից գոնե մի քանիսը ողջ կմնան: Չէ, ինքը աչքը
բաց մի ամբողջ ավտոբուս երեխա չի տա թուրքին: Չի տա, հայի սերմը կրակի մեջ
չի գցի: Աչքերի առաջը սևացել էր: Ատամները սեղմած, անձայն հայհոյում էր ինքն
իրեն ու աշխարհին:

Համարյա հավասարվել էր զինվորին, երբ նա ձեռքը բարձրացրեց` կանգնիր:
Վարորդը չդադարեցրեց ընթացքը, և զինվորն զգալով այդ, իրեն նետեց ճանա-
պարհի մեջտեղ, ասես խրտնած ձիերին զսպող կառապան լիներ: Վարորդը, խա-
ղաղ օրերի սովորությամբ, ոտքը դրեց արգելակին ու մեքենան դունչը զինվորի փորին
քսելով կանգ առավ: Գլխի ընկավ, որ սխալ վարվեց արգելակը սեղմելով, բայց արդեն
ուշ էր: Ճանկեց ինքնաձիգը, շուռ եկավ ու իրեն զսպելով ժպտաց երեխաներին.
-Չվախենաք,- աչքով արեց, բայց ինքն էլ զգաց, թե որքան խեղճ ստացվեց իր
ժպիտը:
Իսկ զինվորն արդեն բացում էր խցիկի դուռը:
-Ինչի՞ չէիր կանգնում,- ձայնի մեջ դեռևս զայրույթի դողն էր:
-Յա՞,- զարմացավ վարորդը,- հա՞յ ես:
-Բա ի՞նչ զահրումար եմ,- խցիկ բարձրացավ ու վարորդի մոտ նստեց նա,- ար-
դեն երեք ժամ է` ձեզ եմ սպասում, ինչի՞ ուշացաք:
-Էրեխեն զոհվեց… Նշանառուն խփեց… ինձ չկպավ… էրեխեն… ուղիղ սրտին էր
կպել…- աչքերով վերջին նստարանը ցույց տալով կցկտուր պատմեց,- կարծում էի՝
դարան է, չէի ուզում կանգնել:
-Դիմացի սարին թշնամին է,- վարորդին ընդհատեց զինվորը,- երեկ մի մարդա-
տար են խփել, էսօր առավոտյան` մի զրահամեքենա:
-Որքա՞ն կլինի ոլորանի երկարությունը:
-Մի երեք հարյուր մետր: Կամուրջն է, հետո ճանապարհի նշանառության տակ
եղած հատվածը: Քիչ է, բայց հերիք է ավտոբուս խփելու համար: Էս էրկու օրն են
թառել սարի վրա:
«Բա ո՞նց կլինի»,- աչքերով հարցրեց վարորդը:
-Կապվել ենք Ստեփանակերտի հետ: Գիտեն, որ էրեխեքը պիտի անցնեն: Խոստա-
ցել են ժամը վեցին «Գրադով» խփել սարի լանջին: Կխփեն երեք անգամ: Ժամանակը
կբավականացնի, որ անցնենք:
Լռեցին: Չէին խոսում նաև երեխաները: Վարորդին երբեմն թվում էր, թե դա-
տարկ ավտոբուս է քշում, և նրա համար այնքան տարօրինակ էր այս լարված լռու-
թյունը, որ այլևս ո՛չ ձեռքերի քրտնած մրմռոցն էր զգում, ո՛չ ոտքի ցավը:
-Կանգնի՛ր,- հրամայեց զինվորը:
Դեռ քսան րոպե կար մինչև ժամը վեցը: Լռության մեջ վայրկյաններն ասես
արկի շիկացած բեկորներ լինեին, որ խրվում էին ուղեղի մեջ ու թշշում: Իրիկնադեմի
արևի մեջ թևերը լվանալով երգում էր մատնաչափ մի թռչնակ: Գլուխը կարմիր էր,

26

կտուցի շուրջը, կուրծքն ու պոչը` դեղին: Լարված լռության մեջ անհեթեթ ու ան-
իմաստ էր թվում թռչնակի երգը: Վարորդին թվում էր, թե նա բանական էակ է, և
ուզում էր նրան կշտամբել ու հայհոյել անհասկացողության համար: Ո՞վ է մեռած
երեխայի մոտ երգում և ուրախանում:

-Բա չե՞նք գնում, քեռի,- լռության մեջ զրնգաց Դավթի ձայնը:
Վարորդն սթափվեց: Իջավ խցիկից, բացեց սրահի դուռը, մտավ ներս ու հա-
յացքը վերջին նստարանից փախցնելով, ձայնին կայտառություն տվեց.
-Հենց որ «Գրադը» խփի սարին, շարժվելու ենք: Քշելու եմ ամբողջ արագությամբ:
Թաքնվեք նստարանների տակ, ձեզ պինդ պահեք… Չվախենաք, ձեզ մատաղ: Ամեն
ինչ լավ ա լինելու: Էգուց էս ժամին Սևանի ափին եք լինելու:
Ոչ ոք չփոխադարձեց նրա ժպիտը: Նրան էին նայում ամեն ինչ տեսած, ամեն
բան հասկացող մանկական լուրջ ու քննող աչքերը: Ճնշող ու ծանր էր այդ աչքե-
րին նայելը: Նա արագ վերադարձավ իր տեղը և ղեկը գրկելով՝ աչքերը հառեց անտա-
ռապատ լանջին: Նախ տեսավ ծառերի իրար խառնվելն ու ցնցումը, հետո ականջին
հասավ նրանց ճռինչն ու հեծեծյունը և ապա` պայթյունի ձայնը:
-Քշի, ի՞նչ ես քարացել,- ականջի մեջ գոռաց կողքին նստած զինվորն, ու վա-
րորդը սթափվելով, ոտքը դրեց արագության ոտնակին:
Քշում էր` ասես օդի մեջ, հաշվի չառնելով ոչինչ` ո՛չ փոսերը, ո՛չ քարերը, ո՛չ
արկերի թշշոցն ու ականջ խլացնող պայթյունը: Քշում էր ու իրենից անկախ մտքի
մեջ իրիկնադեմի արևը փառաբանող թռչնակն էր: Տեսնես նա ինչպե՞ս է դիմանում
պատերազմի ձայներին ու ավերին, տեսնես այս ձայները նրան վախեցնո՞ւմ են, թե՞
ինքնապաշտպանության բնազդն անում է իրենը…
Այդպես քշեց շուրջ տասնհինգ րոպե:
-Կանգնիր,- հանդարտ ու անշտապ ձեռքը ղեկին դրեց զինվորը,- կանգնիր, ես
իջնեմ: Մինչև Ստեփանակերտ ճանապարհն ազատ է: Դիակն օդակայանում կվերց-
նեն: Ձեզ հաջողություն:
Կանգնեցրեց մեքենան, իջավ, օրորվող քայլերով գնաց, նստեց ճանապարհի
եզրին: Նստեց կծկված, ինքնամոռաց, ուժ չունենալով ծխախոտ կպցնելու:
-Քեռի, հո չե՞ս վիրավորվել,- ծնկով վարորդի կողը մշտեց կռնատ, գռուզ մա-
զերով տղան:
Վարորդը բարձրացրեց գլուխը, հավաքեց իրեն:
-Լոխ լավ ա,- ճիգով ժպտաց և աչքերից արցունքի երկու կաթիլ ընկավ գետնին:
Պատերազմի տագնապներն ու օրվա տապը կուլ տված ճանապարհի փոշին ագահո-
րեն խմեց տղամարդու ծանր արցունքներն ու… չհագեցավ:

27

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Ադի Ալ յեն
Հաղթելու ենք…
Բայց ամեն անգամ բառի «ղ» բաղաձայնը
մեջքը քորում է կոկորդովս:
Իսկ կոկորդում կանգնածն այլևս փուշ չէ:
Ավելին, փղի քաշ ունի:
Կորուստը միայն բաժանվում է մեկի:
Ու մնում է նույնը, ու մնում է մեկինը:
Երկնքում շշուկներ են պտտվում:
Ասում են՝ նորեկների համար
Աստված նոր երկինք է կառուցում...
*

Առավոտյան մտածում էի՝ սարսափելի է, արթնանում ես, ու դեռ պատերազմ է:
Հետո հասկացա, որ սարսափելին՝ երբ այլևս չես արթնանում, որովհետև պա-
տերազմ էր...

28

ՄԱՄՈՒԼ 1920

29

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
30

ՄԱՄՈՒԼ 1920

31

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
32

Aghassi, Monument of Law and Justice
Dedicated to the memory of the victims of the Armenian Genocide

33

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՖԵՅՍԲՈՒՔ 2020

Հովսեփ Խուրշուդյան

Ես պարզապես ապշած եմ, թե ինչո՞ւ ո՛չ Հայաստանի ու Արցախի դիվանա-
գիտական կորպուսը, ո՛չ փորձագետներն ու քարոզիչները չեն ներկայացնում այն
հիմնական հակափաստարկը, որը կարող է ջախջախել ադրբեջանցիների փաս-
տարկն առ այն, որ միջազգային իրավունքի, անգամ ՄԱԿ-ի կոնվենցիաների եւ դրա
ԱԽ բանաձեւերի հիման վրա իրենք իրավունք ունեն ռազմական ճանափարհով
"լուծել" "Ղարաբաղը ազատագրելու" խնդիրը։

Արդեն մի անգամ գրել եմ, որ Արցախյան խնդրի լուծմանն ուղղված Մինսկի գործ-
ընթացի մերօրյա ճարտարապետությունը այդ խնդրի լուծման իրավական հիմքն
է։ Այն խարսխված է նախ 1994թ․ եռակողմ ստորագրված հրադադարի, ապա եւ
Ադրբեջանի մասնակցությամբ ու համաձայնությամբ ընդունված Մադրիդյան սկըզ-
բունքների վրա, որոոնց իրենց համաձայնությունը տվել են Հայաստանի եւ Ադըր-
բեջանի այն ժամանակվա իշխանությունները՝ 2008թ․-ին ստորագրելով այդ մասին
հռչակող Մայնդորֆյան հռչակագիրը, որը միջպետական ակտ է։ Դրան հետեւել են
նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները՝ 2009թ․-ին
Աքվիլայում, ապա 2010թ․-ին Մուսկոկում։ Հիշեցնեմ, որ այդ սկզբունքներից առաջ-
նային եւ գլխավորն էր ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացա-
ռումը։ Եւ այնտեղ ոչ մի խոսք չկար այն մասին որ այդ գլխավոր սկզբունքի ապա-
հովումը, դրան հետեւելը կողմերի կողմից պայմանավորված է մյուս կետերի իրա-
կանացման ժամկետներից։

Արցախի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայով Ադրբեջանը կազմա-
քանդեց Արցախի հարցի ամբողջ իրավական փաթեթը, խախտեց պաշտոնապես
իրենց իսկ ստանձնած հիմնական պարտավորությունը։ Այսպիսով, Հայաստանը ոչ
միայն լիակատար լեգիտիմ իրավունք է ստացել ճանաչելու Արցախի անկախու-
թյունը եւ Արցախի ժողովուրդի իրավունքը հետագայում սեփական կամարտա-
հայտությամբ ինքնուրույնաբար որոշելու իր ճակատագիրը, այլեւ, հաշվի առնելով
Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը, խաղաղ բնակավայրերի
հրթիռակոծումը, որի նպատակը ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջումը,
պարտավո՛ր է ճանաչել այդ անկախությունը եւ կնքել նրա հետ ռազմա-քաղաքական
դաշինք՝ արդեն որպես իրավահավասար սուբյեկտի հետ։

ՀԳ․ հորդորում եմ քարոզչական խմբերին թարգմանել եւ իրենց անունից տարա-
ծել այս փաստարկները։

34

Նարինե Դիլբարյան

Հայրենական այս պատերազմի առաջին իսկ օրերից մեր բոլորի կարգախոսը
դարձավ՝ «հաղթելու ենք» ծիսական աղոթքի խորհուրդ ստացած արտահայտու-
թյունը, բայց արդյոք մենք պետականորեն և ամեն քաղաքացու գիտակցական
մակարդակում հստակեցրել ենք, թե ինչ է նշանակում հաղթանակը 2020 թվականի
սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հորդայի սկսած պատերազմում, որտեղ
Թուրքիայի միջոցով ներգրավվեցին ահաբեկիչ գրոհայինները Սիրայից և Լիբիա-
յից, Պակիստանից: Երեք ապարդյուն հրադադարների հեղձ ընթացքով ընդմիջարկ-
վող այս արյունալի պատերազմը ցույց տվեց, որ թշնամին ունի հստակ նպատակ՝
գրավել Արցախը, ապա՝ ներխուժել Սյունիք և Նախիջևանի ուղղությամբ օղակ
ձևավորել Հայաստանի Հանրապետության շուրջ: Նրանց պատերազմը հայկական
պետականության դեմ է, էթնիկ զտումներով, մեր հայրենազրկման ծրագրով: Ուստի

35

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

մենք ևս պետք է ձևավորենք մեծ և փոքր մեր օրակարգերը: Հայաստանի հաղթա-
նակը նշանակելու է թուրք-բոլշևիկյան դաշինքի արդյունքում ձևավորված Ադըր-
բեջան արհեստածին պետության կազմալուծումը, որպեսզի տարածքների ամբողջա-
կանության սկզբունքը վերջնականապես կորցնի իր արդիականությունը: Միայն
այս պարագայում մենք կկարողանանք Արցախ և Հայաստան վերադարձնել հին ու
նոր ժամանակների փախստականներին, որովհետև ամենաանվտանգը դառնալու
է ազատագրված հայրենիքը, այսօր ամենուր ծավալվող իրադարձությունները ցույց
են տալիս, որ այստեղ պիտի կռվենք՝ ապահովելու մեր անվտանգությունը, Վալան-
սում ու Լիոնում, Գերմանիայի քաղաքներում և այլուր մեր ազգակիցներին սպառ-
նալու է թիկունքից գլխին հասցված մուրճի նենգ հարվածը, քանի այստեղ նրանց
չենք ջախջախել: Այս մեծ օրակարգին պիտի ծառայեցվեն մեր ռազմական բոլոր
գործողությունները պետականորեն կազմակերպվող, ալիևյան Ադրբեջանին այն-
պիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի
վերջո տապալի թուրքական խամաճիկ ղեկավարին: Ու այդ ընթացքում հենց այս
պահին պիտի զարգացնենք մեր ռազմաարդյունաբերական համալիրը, նաև կենտրո-
նացվեն մեր ուղեղները, զինապարտության տարբեր ձևեր կան՝ ապագա տաղանդա-
վոր ինժեներներին ու ռադիոֆիզիկներին պետք է գործուղել լավագույն բուհեր՝
զենքեր ծրագրելու, նոր պատերազմները ուղեղների պատերազմներ են, տեխնո-
լոգիական և գիտական: Թույլ չպիտի տանք, որ մեր հայրենիքի տարածներում՝
Կովսականում, Ջրականում, Որոտանում... ահաբեկչական կենտրոնակայաններ
ստեղծվեն, ինչը Թուրքիան սկսում է անել, այնտեղ Սիրիայից հարյուր հազարավոր
փախստականներ կան, որոնցից կազմավորում են գրոհային-ահաբեկիչների ջո-
կատներ, մենք հետ ենք նահանջում տարբեր մարտավարական պատճառներով,
իսկ նրանք ռազմավարական քայլեր են կատարում, մեր շուրջ բերում և տեղա-
կայում ահաբեկիչների հենակետեր, ինչպես Իդլիբում: Անողոք պատերազմ է, հաղ-
թելու միակ միջոցը ցավոտ հարվածներ Ադրբեջանի ենթակառուցվածքներին՝ երկաթ-
ուղային և վառելիքային, և հաղթանակ՝ Ադրբեջանի կազմաքանդում: Մեր ներսում
եղած զայրույթն ու ցասումն ուղղենք դեպի դուրս:

#պիտիկռվենքուհաղթենք

36

Սամվել Մարտիրոսյան

Հարգելի հայրենակիցներ։ Անընդհատ հարցեր եմ ստանում. էս կայքը ումն ա,
էն կայքը ումն ա։ Ասեմ. հիմա ժամանակը չէ բացահայտելու նոր հայկական
լրատվականներ։ Օգտվում եք բացառապես նրանցից, որոնք ծանոթ էին մինչեւ
պատերազմ։ Թիթեռնիկ նկարելու օրեր չեն։ Նոր տեսա, նույնիսկ մի պատգամավոր
իր մոտ բացահայտ ադրբեջանական կայքից բացահայտ ապատեղեկատվություն
է դրել, հարցնում ա. Էս ճի՞շտ ա, թե չէ։ Պատասխանը էս հարցի էսպիսին է. եթե
համոզված չես, մի տեղադրի, նույնիսկ հարց տալու համար։ Հաստատ կարելի է
օֆլայն հարցնել մի փորձագետի կամ լրագրողի։ Կամ սպասել, մինչեւ պարզ կդառնա։
Էլի կրկնեմ. թիթեռնիկ նկարելու ժամանակներ չեն։ Իհարկե, եթե չեք սիրում նկարել
ու վաճառել, որ Հիմնադրամին փոխանցվի գումարը։

*
Հիմա մի շատ կարեւոր թեմայի մասին։ Պատերազմի առաջին օրերին արդեն
խոսել ենք սրա մասին, բայց հիմա սա ավելի է լրջանում։
Թշնամին մի շարք հարթակներում, ուր կարելի է ինտերնետով գործ պատվիրել
/գտնել, օրինակ, UpWork Հայաստանի քաղաքացիներին պատվերներ է ուղարկում
այլ անձանց անունից։ Առաջարկները շատ տարբեր են․ տեսագրել այսինչ փողոցը,
գնալ Օպերա, տեսանյութ նկարել ու տակը հայերենով ինչ-որ տեքստ կարդալ, այս-
ինչ տեքստը հայերեն ձայնագրել եւ նման այլ բաներ։
Փաստացի, սենց մի քանի խնդիր են լուծում։ Հավաքագրում են իրենց պետք
եղած տեղեկատվությունը՝ քողարկելով անվնաս պատվերների տակ։ Ստանում են
հայաստանցու ձայնով տեսանյութեր կամ ձայնային հաղորդագրություններ, որոնք
կարող են օգտագործվել կեղծիքներում եւ այլն։ Նաեւ սա կարող է հետագայում
օգտագործվել շանտաժի եւ վերբովկայի համար։ Օրինակ, կվախեցնեն, որ կհանձ-
նեն մեր ԱԱԾ-ին որպես ազգի դավաճան, եւ այդ կեղծ վախի վրա մարդուն ավելի
խորը կտանեն դեպի իրենց վերահսկողությունը։
Ինչ եզրակացություններ անենք էս ամենից․
ա․ Չանել նման անհասկանալի առաջադրանքներ էս պահին։ Օրինակ, իբր
տուրիստական գործակալության կամ այլ անվնաս կազմակերպության կամ ծրա-
գրի համար։
բ. Եթե արդեն նման բան արել եք ու նոր եք ֆայմել, որ սխալվել եք, վախենալու
բան չկա։ Դիմեք իրավապահներին։ Կօգնեք հասկանալ, թե ինչ կարելի է սպասել
թշնամուց։ Ձեզ ոչինչ չի սպառնում։ Հիշեք միշտ, որ նույնիսկ եթե արդեն վատ
զարգացումներ են սկսվել եւ թշնամու ճանկերում եք, հանգիստ կարող եք դիմել
իրավապահներին եւ ոչ մի պատասխանատվություն ձեզ չի հասնում նման դեպքե-
րում։ Հակառակը, լիքը օգուտ կտաք։

37

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Ստեփան Գրիգորյան

Նոր զանգահարել էին Дождь հեռուստաընկերությունից և հարցնում էին Բարդա-
յի ռմբակոծությունից: Պատասխանեցի, որ փոխարենը հարցնեք Ստեփանակերտի
ծննդատունը ռմբակոծելու մասին, հարցնում եք հորինվածից: Ցավալի է, որ ռուսա-
կան այլընտրանքային ժողովրդավար արժեքներ պաշպանող հեռուստաընկերու-
թյունը, փաստորեն, աջացկում է բռնապետական ռեժիմներին:

Գոռ Հարությունյան

#Հաղթումենք
#Հաղթելուենք մեզ պարտադրված բոլոր ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ
Մեծ Հայքից մինչև Հայաստանի Հանրապետություն ձգվում է առնվազն վեց հա-
զար տարի: Օդով ու ջրով հարուստ այս «լեռնային կղզին» առնվազն վեց հազար
տարի միմյանց է կապում արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը, և սրանով
իսկ՝ «խաչակնքում» աշխարհի մշակութաբանական դեմքը: Հայկական լեռնաշխար-
հում են խոյում Արարատը, Սիփանը, Նեմրութը, Արագածը… Մոտ 400 հազար քա-
ռակուսի կիլոմետր ձգվող Հայկական լեռնաշխարհի և ներկայիս մոտ 42 հազար
քառակուսի կիլոմետր փաստական տարածքով՝ Արցախ աշխարհն էլ ներառյալ, Հա-
յաստանի Հանրապետության ուղիղ մեջտեղով անցնում է նույն վեց հազար տարին:
Հայկական լեռնաշխարհը ՀԱ՛Յ Ազգի ու Ցեղի բնօրրանն է, որը այժմ տիրապետում
է իր պատմական հայրենիքի ընդամենը 11 տոկոսին: Գրեթե նույնքան տարածք
է զբաղեցնում Հայկական լեռնաշխարհի այն հատվածը, որը տնօրինում է Իրանի
Իսլամական Հանրապետությունը: Նորաթուխ Ադրբեջանի Հանրապետության վար-
չական տարածքում են գտնվում Հայքի պատմական գավառներից Գարդմանը և
Գողթանը կամ Նախիջևանը, Վրաստանում՝ Ջավախքը: Իսկ Հայկական բարձրա-
վանդակի երկու երրորդը՝ մոտ 270 հազար քառակուսի կիլոմետր, գտնվում է ներ-
կայիս Թուրքիայի կազմում:
Աշխարհում սփռված ապրում է մոտ 10 միլիոն հայ, որից միայն 2 միլիոնը հայրե-
նիքում:
Երբեմնի հզոր հայրենիքը հընթացս դարձավ երազ ու երազանք, արարման
ընթացքը՝ հեռավոր բաղձանք, իսկ խաղաղ, հայավարի համակեցությունը՝ միֆա-
կան պատրանք:
Որովհետև մեզնից այդ նույն վեց հազար տարում խլել են կամ, որ ամենավատն
է՝ մենք նվիրաբերել ենք թե՛ մեր ֆիզիկական, թե՛ հոգևոր հայրենիքի 90 տոկոս
կենսականությունը:
Որովհետև, երբ մենք մինչև վերջին հագարացին քշում էինք մեր արտաքին
սահմաններից, մեր իսկ թողտվությամբ՝ ներքին սահմանում, այն է՝ թիկունքում,
բնավորվում էր 30 արծաթով ծախու, թիկունքից կրակող տականքը:

38

Որովհետև, երբ մեր իրական ու նվիրյալ զորակաները արյուն-քրտինքով հող
հայրենին էին ազատագրում ու պահում, տգետ իշխանավորները և վայ զորա-
վարները, նույն ջանադրությամբ, աճուրդներում տանուլ էին տալիս հայրենիքը՝
մաս առ մաս, ու ռազմավարն էին ամբարում:

Որովհետև, մենք պետականության դիրքերից երբևէ չենք դրսևորել այն մեծ կամ-
քը, որ ի տես «լորդերի», հենց հրապարակում ու հրապարակավ կախաղան բարձրաց-
նենք ներքին թշնամուն՝ առանց իրավունքներին հղում տալու սեթևեթանքի:

Որովհետև մենք արտոնել ենք օրը ցերեկով գողանալ ու խլել մեր ազգային
հարստությունը՝ ընդերքը:

Որովհետև մենք արտոնել ենք կեղտոտել և թունավորել մեր օդն ու ջուրը:
Որովհետև մենք մեր ֆիզիկական անվտանգության բոլոր երաշխիքները ի պահ
ենք տվել օտարին և միշտ մորթվել մեր իսկ տանը:
Որովհետև մենք մեր հոգևոր անվտանգությունը պայմանավորել ենք այս ու այն
կեղծ ու պիղծ կոնվենցիաներով, երբեք չկիրառված բանաձևերով, քաղաքական ու
կրոնական աղանդներով ու ուսմունքներով:
Մեր «Իշխանաց պարը» նսեմ ենք համարել պորտապարից, մեր ազգային տա-
րազը կարծել ենք հնոտի, իսկ ազգային միտքը՝ հնացած: Ազգային մշակույթը, դպրու-
թյունը, հավատքն ու հավատամքը և, առհասարակ, ստեղծագործ ոգին մսխել ենք
օր օրի և օտարի նեյնիմները բերել կենցաղ ու դարձրել մշակույթ: Մշակույթի տուն
ու դպրանոց հիմնելու փոխարեն, հիմնել ենք խաղատուն ու գիշերային ակումբ:
Ռազմարդյունաբերող գործարանների փոխարեն՝ կառուցել ենք եկեղեցիներ, զին-
վոր ու ռազմիկ պատրաստելու փոխարեն՝ բուծել ենք իգաբարո դասալիքներ:
Որովհետև զինվորին ու զորականին քիչ ենք փառաբանել, ուսուցչին ու հողա-
գործին քիչ ենք փառաբանել, մտավորականին ու պոետին բռնաճնշել ենք, սպանել
ֆիզիկապես ու հոգեպես, մինչդեռ՝ «դեղին ժիլետավորների» երկրում՝ պոետները
չեն մեռնում:
Որովհետև մենք՝ արիական ու արարչական Ցեղ ու Ազգ լինելով հանդերձ, աշ-
խարհին հայտնի ենք սոսկ հայի անուն-ազգանուն կրող և հանիրավի մերը համար-
վող խառնածին ու օտարածին տականքով՝ իբրև վաշխառու, դավաճան, բանսար-
կու, գցող, խափող մի ժողովուրդ:
Որովհետև մենք արդեն ոչ միայն գրում, այլև՝ խոսում ու մտածում ենք օտարատառ:
Որովհետև մենք դեռ նույն միասնական Լեզվով ու Մտքով չենք զորել կռել ու
կերտել Ազգային հավաքական Երազանք, իսկ որ ամենալավն է՝ Ազգային ՆՊԱՏԱԿ:
Փոխարենը՝ բաժանել են, որ տիրեն, փոխարենը՝ բաժանվել ենք թայֆաների և
տրվել օրավուր մանր կրքերին:
Որովհետև մենք բովանդակ իմաստով դեռ հետևություն չենք արել մեր թա-
գավորությունների վերացումից, Անիի ավերակներից, Կարսի անկումից, Ադանայի
կոտորածներից, 1915 թվից, 1937 թվից, Սումգայիթի, Մարաղայի ու Բաքվի ջարդերից,
2016 թվից, մենք հետևություն չենք արել Խորենացու «Ողբից», Շնորհալու «Թուղթ
ընդհնրականից», Ֆրիկի «Գանգատից», Գոշի «Դատաստանագրքից», Աբովյանի
«Վերքից» և ամենակարևորը՝ Հայոց «Սասնա ծռեր» դյուցազներգությունից:

39

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Բայց, այսուհանդերձ, հարկ է, որ արժանին մատուցենք բոլոր ժամանակների
Ազգային միտք ու մտածողություն ունեցող իշխանավորին, զորականին, մտավորա-
կանին և, ընդհանրապես՝ ՀԱՅ մարդուն, ում ճիգ ու ջանքի, մաքառումի շնորհիվ
մենք կանք և ոչ թե գոյելու, այլ՝ լինել-տևելու սրբազան կռիվ ենք տալիս:

Նրանց հետ մենք մեկ ենք, և էս երկիրը՝ Մե՛ր ԵՐԿԻՐԸ, Մե՛ր երազն է, չփորձեք
այն կեղտոտել…

40

Էրիկ Մալևիչ

Լսեցի մեր դեսպանի հարցազրույցը մի իսրայելական ինտերնետային հեռուստա-
կայանին տված, ու նորից տխրեցի քաղաքականության անորակությունից:

Օրինակ հարց են տալիս մեր ու ադրբեջանցիների հետ խնդրի լուծման մասին,
պատասխանում է, որ էդ խնդիրը մենք չենք լուծողը, Մինսկի խումբն է լուծողը և այլն:
Հետո հարցնում են իրենց ու պաղեստինցիների խնդրի մասին, պատասխանում
է, որ դա միայն էդ երկու պետությունների լուծելիքն է, ոչ մեկը իրավունք չունի
խառնվել և այլն:

Բայց բախտը բերում է, որ էդպես շատ հարցերում առկա հակասականություն-
ների մեծաքանակությունը միանգամից չեն նկատում:

Հարցնում են քաղաքականության մասին, պատասխանում է, որ քաղաքակա-
նությունը արվեստ է, ու ինքը ամբողջ ընթացքում դրսևորում է ռացիոնալ հույզեր,
էքզիստենցիալություն:

Գրեթե բոլոր հարցերում, ոչ թե պլաստիկություն է դրսևորում այլ ճարպիկություն,
շողոքորտականություն:

Իսրայելի նման բարդ երկրում, որտեղ համ ամենաշատ իրական ֆաշիստներն են
գտնվում, համ էլ ռացիոնալ մտածողություն ունեցողները` էդքան կարողություններ
ունեցող մարդը ուղղակի անզոր է ինչ որ զգալի հաջողություններ գրանցել, մաքսի-
մալ բանը, որ կարող է մինի նեթանյահուանմանների նման կռիսների հետ ժամա-
նակ սպանելն է:

Իսկ մեր դիվանագետներին կարելի է սովորեցնել, որ իրական քաղաքականու-
թյունը դա ոչ արվեստ է, ոչ էլ ճկունություն, քաղաքականությունը` քաղաքական
ռեֆլեքսիայի փիլիսոփայություն է ու նաև պլաստիկություն է պահանջում:

*
Համաշխարհային պատերազմները չի կարելի համերել անցած, որովհետև
դրանցից էն փորձառությունը ձեռք չի բերվել, որը կբյուրեղացներ նորից կրկնվելը
հնարավոր դարձնող կառուցվածքները:
Բայց 21-րդ դարի համաշխարհային պատերազմը թուր ու թվանքով այլևս անհնար
է, դա լինելու է տեռորիստական ակտերով ուղեկցվող հիբրիդային պատերազմ:
Աշխարհում մենք եզակի պետություններից ենք, որ մոնոէթնիկ ենք, մեզ դա չի
սպառնում, դրա համար մեր պատերազմները դասական են, եթե կարողանանք դաշ-
նակիցներ, բարեկամներ ունենանք ու երկար դիմանանք առանց էմոցիոնալ զեղում-
ների` աշխարհի քրիստոնեաներն ու պահպանողականները կհամախմբվեն մեր
շուրջը, Հայաստանը ամենաանվտանգ վայրերից կլինի աշխարհում:
Բայց ես մտածում եմ, որ մարդկության հետ ավելի վատ բան տեղի կունենա,
ԱՄՆ-ում հավանաբար կընտրվի նեոլիբերալ Բայդենը, ներկա հակամարդկային, հա-
կաբնական հասարակարգը կպահպանվի ու մենք բոլորս կապրենք խոտի նման,
ովքեր պատրաստ էին դրան` կգոյատևեն մնացած անպատրաստ ու հիպերմասնագի-
տացված կոնֆորմիստ ազգերի հաշվին:

41

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Միլիտոնյան

Ցեղասպանություն ապրած ժողովուրդը հարկ է իմանա՝ այսօրվա աշխարհը
առանձնապես չի փոխվել, ավաղ, թուրքը մնում է նույն թուրքը։

Հայն էլ նույն միամիտ հայն է, որին չգիտես ինչու այլազգիները խորամանկ են
կոչում։ Ռուսն էլ նույնն է, նա իր պատմությունը չի մոռանում, եթե թուրքը Օսմա-
նյան կայսրությունն է հիշում, նա էլ՝ ռուսականը։ Սա է ճշգրիտ ռազմաքաղաքական
ժամացույցը և մեր ժամը, ապագան դուրս չէ դրանից։

*
Արդյո՞ք մենք մեզ ճանաչում ենք այնքան, որքան մեր թշնամիները։
Արդյո՞ք մեր թշնամիներին ճանաչում ենք այնքան, որքան իրենք իրենց։
Հավատա՞նք, որ հայի վերջին խելքը զիջում է ուրիշի սկզբի խելքին։
Հավատա՞նք, որ մենք աշխարհ կոչվածի վերաբերմունքից հուսահատվում
ենք անընդհատ, քանզի ապրում ենք սին հույսերով, իսկ աշխարհը պարզ իրա-
կանությամբ։

*
Ասվում է՝ դիվանագիտությունը հնարովի արվեստ է, արվեստի հնարավորու-
թյուններն էլ՝ անսահման։
Ավաղ, մեզանում երբեմն բախտորոշ դիվանագիտությամբ զբաղվում են արվես-
տագետները, շփոթելով արվեստն ու դիվանագիտությունը։ Պարզվում է՝ դիվանա-
գիտությունը իսկապես գիտություն է։

*

Երանի պետությունները մարդկանց պես սիրեն իրար։ Նրանք հարաբերվում են
քարտեզի վրա ունեցած տարածքի, բյուջեի, զինանոցի հզորության և խմբակային
ռազմաքաղաքական ուժի չափով։ Մարդկային որևէ հուզականություն հատուկ
չէ նրանց։

42

ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը խորը մտահոգություն է հայտնում․․․
ԵԱՀԿ-ն խորը մտահոգություն է հայտնել․․․
ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն է հայտնում․․․
ԿԱՐՄԻՐ ԽԱՉը խորը մտահոգություն է հայտնել․․․
ՊՈՒՏԻՆը խորը մտահոգություն է հայտնում․․․
ԹՐԱՄՓը խորը մտահոգություն է հայտնում․․․
ԲՈՐԵԼը խորը մտահոգություն է հայտնում․․․
ՄԵՐԿԵԼը խորը մտահոգություն է հայտնում․․․
ԳՈՒՏԵՐԵՇը խորը մտահոգություն է հայտնում․․․
ԹՐՅՈՒԴՈն խորը մտահոգություն է հայտնել․․․
ՌՈՀԱՆԻն խորը մտահոգություն է հայտնել․․․
ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻն խորը մտահոգություն է հայտնել․․․

43

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Գայանե Փայտյան

Մեր ազգի ջերմությունն ու սառն աշխարհի պաղությունը...
Կհալեցնենք, երբ հաղթենք։
Հալվելու են, հաղթելու ենք։

*
Այս պահին ուզում եմ բոլոր ազգերը հայերեն կարդալ իմանան...
Իրենց կյանքում շատ բան կփոխվի։
Իսկ մենք հաղթել ենք։

*
Կյանք չտեսած իմ առյուծ ձագեր, դուք չեք մեռնի, դուք կհոսեք հայ աղջիկների,
հարսների արյան միջով ու հարյուր տարի հետո, երբ Արցախի կանաչ խոտերի վրա
կնստի փափուկ բդիկներով փոքրիկը, նրա մոտ գտնվող երջանիկ հայրն ու մայրը
Ձեր մասին անցյալով չեն խոսի, չեն ասի մեր նախնիներն են պահել այս սուրբ հողը,
կասեն' նրանք մեզ հետ են, մեզ նման ջահել ու սիրուն, նրանք անցյալ չեն, նրանք
մեր ժամանակակիցն են ու միշտ ներկա...
Իմ անմեղներ... Դուք հաղթել եք,
մենք էլ Ձեզ հետ։

Աղավնի Գրիգորյան

Անուն, ազգանուն... եղբա՜յր…
Անուն, ազգանուն... սիրելի՜…
Անուն, ազգանուն… ախր ո՜նց… ինչո՜ւ…
Անուն, ազգանուն… սուտ լիներ, երանի՜…
Անուն, ազգանուն` բժի´շկ...
Անուն, ազգանուն` դերասան...
Անուն, ազգանուն` երաժիշտ...
Անուն, ազգանուն… հայր դարձավ` չիմացա՜վ…
Անուն, ազգանուն… ԶԻՆՎՈՐ էր մանկուց…
Անուն, ազգանուն` երազող…
Անուն, ազգանուն… հավատում էր, որ աշխարհը փոխելու է մի օր…
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն ՝ ՀԵՐՈ´Ս:

44

Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս:
Անուն, ազգանուն՝ ՀԵՐՈ´Ս…

«Կարմիր ծառեր»
Հ.Գ. Խոնարհումս բոլոր անմահացած ՀԵՐՈՍՆԵՐԻՆ և նրանց ծնողներին…

Մարինա Գևորգյան

ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻՆ ու նրա պատգամին հավատարիմ ՀԱՅ ՔԱՋԵՐԻՆ, որոնք
ընկան մարտում՝ հանուն հայրենի հողի․․․

Այս աշունն էլ կիսվեց,
ցուրտը տուն է մտել,
օրը էլի կծխա անկրակ,
Քեզ ապրիլը պահեց
իր ծաղկած շեկ աչքի
խրամատում մենակ։
Նռնակը հանելիս
թռան քո բիբերից
ծիծեռնակներ
չապրած տարիների,
եկան, իջան մեկ-մեկ
դալար բարդիներին,
ու նրանց ստվերում
տղուկներս հետո
զինվոր-զինվոր
դեռ պիտի խաղային։
Նոյեմբերը կիսվեց,
ցուրտը տուն է մտել,
չապրած օրերն օդում
օրորվում են անձայն,
իմ տղուկի շուրթով
հողի արձագանքը կթոթովի՝
Ռոբի դիրքն հանձնողի...

45

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Ու թող ապրիլը քեզ պահի
կարմիր հիշողությամբ ծաղկած հոնի։

*
Երկինքը հետաձգում է
խոստացած
անխուսափելի
քառասնօրյան
ամեն անգամ,
երբ
մեղքերի այս սպառվող աշխարհում
մի կին
տեսնում է իր նորածնին,
որ փնտրում է իր բաժին կաթը․
և ժամանակը, որ բաժանել ենք եղանակների,
ու ինչ-որ օր կարմիրով շրջագծել՝
երազանք պահելու և հեքիաթը չկորցնելու համար,
շարունակվում է, շարունակվում․
և ուրախանում են մեզ համար հրեշտակներն ու
թոթովանքը շաղում երկրի վրա․
Ձյուն է գալիս։

46

ՄԱՄՈՒԼ 1921

47

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
48


Click to View FlipBook Version