Ռուբեն Նիկողոսյան
Քառասուն օր առաջ մեր երկիրը ստորագրեց իր պարտության փաստաթուղթը:
Հայաստանը կրեց մի այնպիսի ամոթալի պարտություն, որ դժվար թե երբևէ մո-
ռացվի (խոսքը չի գնում ձկան հիշողություն ունեցող համաքաղաքացիների մասին):
Ավելի մեծ անպատվութուն ու ցավ ես ինձ համար չէի կարող պատկերացնել, ու
այդպես շատերը: Ավելի մեծ վտանգ մեր ազգի գոյության համար՝ ևս: Շատ ծանր
զարգացումներ արդեն տեղի են ունեցել այս քառասուն օրում և շատերը դեռ կլինեն:
Շատ բան կարելի է ասել մեր ներկա իրավիճակի, դրա պատասխանատուների
վերաբերյալ, սակայն ես այս պահին լռում եմ դրա մասին: Սակայն հակառակ կա-
ռավարության որոշ անդամների խղճուկ պնդումներին՝ պատերազմը շարունակ-
վում է: Եթե որևէ մեկը համոզված է, թե Հայաստանի շնչող մի մասը պետք է մնա
որևէ թուրքական պետության կազմում, կամ ընդհանրապես ցանկացած օտար
պետության կազմում, ապա նա մեղմ ասած մոլորության մեջ է:
Եթե որևէ մեկը կարծում է, թե Հայաստանը կարող է իր մարմնից մաս պոկելով,
իրեն անդամահատելով, իր ծառայությունները առաջարկելով իրեն վերացնել ուզող-
ներին, լինել լիարժեք պետություն ու հայ ազգի օրրան, ապա նա երիցս սխալվում
է: Նման մարդու տեղը ամենուր է, բացի Հայաստանը:
Կյանքը պատերազմ է, պայքար է, և նա, ով ամեն գնով խաղաղություն է ուզում,
չի կարող գոյատևել այս երկրում: Եվ մենք դա զգացինք մեր մաշկի վրա: Նման
մարդու տեղը դրախտն է, քանի որ միայն դրախտի նման վայրում այդպիսի մարդը
կհաջողեցնի գոյատևել, ոչ երկրի վրա: Խաղաղությունը չի տրվում նրանց, ովքեր
խաղաղություն են ուզում: Խաղաղությունը տրվում է նրանց, ովքեր խաղաղու-
թյունն այնքան են սիրում, որ պատրաստ են դրա համար պայքարել:
Մեզ շատ աշխատանք է սպասվում հաջորդ հինգ տարում (ինչպես և դրանից
հետո): Ավելի շատ աշխատանք՝ քան որևէ երկրից կամ ժողովրդից պահանջվել է
մինչ այժմ: Մոռացեք Իսրայելը, մոռացեք Շվեյցարիան, մոռացեք մնացած այլ նման
օրինակները: Մեզ տասնյակ անգամ դժվար ճանապարհ է սպասվում: Ու այդ ճա-
նապարհի համար մենք մեծ ճիգ (ու մեծ խելք) պետք է գործադրենք:
Մենք պետք է կարողանանք վերստեղծել մեր ազգը: Այն ազգը, որին տապալե-
ցին ու կոխկրտեցին հարյուր տարի առաջ: Ահռելի աշխատանք պետք է տանել:
Սկսած հոգեբանությունից ու մշակույթից, մինչև գիտություն ու արդյունաբերու-
թյուն: Քաղաքականությունից մինչև տեղեկատվական համակարգ:
Մինչ այժմ մեր ազգի գլուխն են մտցրել, թե «ժողովրդավարությունն» է ճշմարիտ
ուղին: Եվ ժողովրդավարություն ասելով ամեն ինչ հասկացել են ու ամեն մի ապիկա-
րություն ու անարդարություն թաքցրել են ժողովրդավարության քողի տակ: Իսկ
քարոզողներն ու իրենց հովանավորները... ամեն մեկը թանգարանի մի նմուշ:
Ժողովրդավարության «մայր հայրենիք» հանդիսացող ԱՄՆ-ից լավ օրինակ
դժվար էլ թե գտնվի, որտեղ ժողովրդի փոխարեն կառավարում են նրանք, ովքեր
ավելի մեծ միջոցներ ունեն ժողովրդի վրա ազդելու: Իսկ և՛ այն կողմում, և՛ այս
149
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
կողմում ահագնացող տգիտությունը, վտանգավոր այս ժամանակներում միայն
սարսափ կարող է ներշնչել ապագայի նկատմամբ, ինչին մենք պարտավոր ենք
պատրաստվել:
Մեր պետությունը պետք է հիմնված լինի գաղափարական երկու հիմնասյան
վրա՝ արդարություն ու ազգություն: Դա պետք է լինի մեր կենսակերպի ու ապրելա-
կերպի անբաժանելի մի մասը: Մեր պետությունը պետք է կառուցված լինի այս
երկու հիմնական հենքի վրա: Եվ ցանկացածը, ով հարված է հասցնում այս երկու
հիմնասյուներին, հարվածում է պետությանը և ազգին:
Մեզ շատ աշխատանք է սպասվում...
Տիգրան Գրիգորյան
Ի՞նչ անել
Աշխատել օրնիբուն ու ստեղծել հզոր գիտական պրոդուկտ։
Թվում է՝ հումանիտար գիտություններն անելիք չունեն մարտի դաշտում, բայց
դա սխալ մոտեցում է։ Արցախի տարածքում գտնվող հուշարձանների ցուցակն
այս փաստի լավագույն վկայությունն է։ Մենք կարիք ունենք նյութական մշակութի
ժամանակագրությանը և պատկանելիության նվիրված հիմնարար օտարալեզու
հետազոտությունների, որոնք համոզիչ խաղաթուղթ պիտի դառնան մեր ինքնու-
թյան պահպանման համար։
Մեր հասարակությունը չունի պատշաճ գիտելիք սեփական մշակույթի մասին։
Մեր հումանիտար գիտությունները հեծում են գավառականության բեռի տակ։
Մենք ունենք պատմաբաններ, բայց չունենք պատմագիտական հզոր դպրոց
(որովհետև մարդիկ լծված են պատմությունը հնեցնելու, ոչ թե ուսում նասիրելու
ու վերլուծելու գործին)։ Մենք ունենք տեսաբաններ, բայց չունենք հզոր արվեստա-
գիտության դպրոց, մենք ունենք փիլիսոփաներ, բայց չունենք հասարակական
հետազոտությունների կիրառական ինստիտուտներ։ Մենք ունենք դեսպաններ, բայց
չունենք միջազգայնագետներ (շատերին թվում է՝ դիվանագիտությունը շուկա է,
որտեղ գին են գցում), որոնք զբաղվում են Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերի-
կայի, Եվրոպայի, անգամ Ռուսաստանին նվիրված արդյունավետ և պրակտիկ հետա-
զոտություններով։ Մենք ամեն ինչ ունենք ուրիշներին ցույց տալու և տգիտորեն
պարծենալու համար, բայց արդյունքում չունենք ոչինչ, աշխարհի հետ հավասար
հարաբերվելու համար։
Մենք ունենք քարացած, քառակուսի, ճշմարտությունից հեռու և ամուլ արվեստ,
որովհետև դրա հիմքում ինտելեկտի փոխարեն դրել ենք պրիմիտիվ և ծիծաղելի
ողբասացությունն ու անձնական թշվառությունը։
150
Ռուբեն Գինեյ
«Չինումաչին» հեղինակային ռադիոհաղորդաշար
vnews.am
Նայելով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, մանա-
վանդ՝ համեմատելով այդ ամենը մեր երկրի հարյուր տարվա իշխանավորման
պատմության հետ, հասկանում ես, որ Հայաստանը ասես մի մեծ անիվի մեջ լինի․
ամբողջ ուժով փորձում է վազել առաջ, բայց, ըստ էության, մնում է նույն տեղում:
Ինչի՞ է այդպես ստացվում:
Միանգամից ասեմ, որ չեմ ձգտում թվալ քաղաքագետ կամ միջազգային իրա-
վական դաշտի խաղերի մասնագետ, չեմ ուզում, որ լսողները ասեն՝ ահա, հերթա-
կան էքսպերտը հայտվեց, ոչ: Ես պարզապես կպատմեմ այս հաղորդման ընթաց-
քում այն, ինչի ականատեսն եմ եղել՝ վերջին քսան տարիների ընթացքում պարբե-
րաբար ապրելով Չինաստանում: Կփորձեմ ձեզ հետ միասին հասկանալ, թե ինչպես
աղքատ Չինաստանը կարճ ժամանակում դարձավ համար առաջին երկիրը, ու ինչ
կարող ենք անել մենք: Ինչ կարող ենք մենք սովորել:
Մեկ միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանը 20-րդ դարում մի շարք խայտա-
ռակ պարտություններից հետո, դաժան քաղաքացիական պատերազմից հետո, կարո-
ղացավ իր մեջ ուժ գտնել, շարունակել գոյատևել, իսկ մեկ սերունդ անց, ընդամենը
30 տարիների ընթացքում՝ հանկարծ նաև դառնալ մոլորակի գերտերություններից
մեկը: Դա ինչպե՞ս պատահեց: Ի՞նչ քայլերի էր դիմել Չինաստանը, որպեսզի ամրա-
նա, չթողնի, որ իրեն մասնատեն, չնայած որ այդ վտանգը սպառնում էր երկրին (և
որոշ չափով սպառնում է մինչև հիմա), և ինչպե՞ս ստացվեց, որ անորակ made in
china-ն կամաց-կամաց գրավեց իր դիրքը միջազգային շուկայում:
Մեկնաբանություններում հնչող ամենամեծ սխալներից է՝ Չինաստանի հաջողու-
թյունները նրա աշխարհագրական մեծ տարածքին վերագրելու փորձը: Այսինքն,
Չինաստանը մեծ է, և այդ պատճառով հզոր է, և ընդհանրապես՝ մեծ երկրները միշտ
դատապարտված են լինել հզոր ու ուժեղ: Իրականում դա այդպես չի աշխատում:
Այո, իհարկե, աշխարհագրական տեղը քարտեզի վրա մեծ դեր է խաղում երկրի
պատմության մեջ, բայց մեծանալուն զուգահեռ ավելանում են նաև խնդիրները:
Հայերին անհայտ են այդ խնդրիները՝ կապված խմելու ջրի պակասի հետ, տասնյակ
հազարավոր կիլոմետրեր սահմանագիծ հսկելու հետ։ Հայերին անծանոթ է մուլտի-
էթնիկ ազգերի խնդիրը, երբ վերահսկողության թուլացման դեպքում դրանք ընդու-
նակ են երկրի դեմ զենք բարձրացնել ու անկախություն պահանջել: Բազմաթիվ
մարզերի ու քաղաքների կառավարումը: Չինաստանը 2020 թվականի դրությամբ
ունի 687 քաղաք և մոտավորապես 640 հազար բնակավայր՝ կես միլիոնից ավելի:
Ամեն բնակավայր պետք է ապահովել սննդով, էլեկտրականությամբ, կառուցել և
անդադար նորոգել ճանապարհները, լուծել կրթական, զանգվածային տեղաշարժ-
ման հարցերը: Ջրի հարցը, որը Չինաստանում մեծ խնդիրներից մեկն է: Նաև պետք է
151
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
հաշվի առնել տարբեր լեզուների և կրոնների բախումները երկրի ներսում, արտա-
քին ճնշումը՝ քանի որ ինչքան երկիրը մեծ է, այդքան ավելի շատ տնտեսական ու
քաղաքական ճնշումներ են գործադրում նրա նկատմամբ մյուս պետությունները:
Եվ այլն: Եվ այլն:
Եվ ուրեմն երկրի մեծ լինելը զարգացման երաշխիք չէ: Երբեք չի եղել: Միգուցե
և հակառակը՝ խոշոր պետությունները ավելի շատ հավանականություն ունեն
հայտնվելու գոյության ճգնաժամի եզրին:
Վերադառնանք բուն հարցին՝ ինչպե՞ս պատահեց, որ մի երկրում, որտեղ ընդա-
մենը տասնամյակներ առաջ սով էր տիրում, որտեղ մարդիկ ապրում էին 2 դոլար ամ-
սական աշխատավարձով, որտեղ կառավարությունը ամենաչմտածված քայլերի էր
դիմում, օրինակ հայտարարում էր ճնճղուկների դեմ պատերազմ, որ ցորենի պաշար-
ները ավելանան, ի դեպ, ծիծաղելու չի, քանի որ ութ տարվա ընթացքում ոչնչացվեց
համարյա երկու միլիարդ թռչուն, իսկ ցորենի քանակը, իհարկե, չավելացավ, քանզի
ճնճղուկների անհետանալուց հետո ամբողջ բերքը հանկարծ հայտնվեց գյուղա-
տընտեսական վնասատուների իշխանության ներքո: Բլոջներ ուտող այլևս չեր
մնացել, ու դրանք սկսեցին բազմանալ: Իսկ պայքարել բլոջվածության դեմ ավելի
բարդ էր, քան խեղջ ու կրակ ճնճղուկների, հետևաբար այդ որոշումը հայտարար-
վեց «հաջողված» և մի թափով չեղարկվեց:
Թվում է թե հնարավոր չի, որ այս միջնադարյան մտածելակերպը ընդամենը
մի սերնդի ապրելու ժամանակաշրջանում վերածվեր աշխարհի ամենասրընթաց
ուղեղի հոսքի:
Եվ այնուամենայնիվ։
1978 թվական: Նահապետ Մաոն արդեն երկու տարի է ինչ զիջել էր գահը: Մնացել
էր միայն Թիան Ան Մեն հրապարակին կից Երկնային հանգստության դարպասների
վերևում կախված իր նկարը: Կարճատև կառավարական ռոտացիաներից հետո
երկիրը գլխավորեց մեկը, ով որոշեց առաջին անգամ դիմել մեծ արմատային փոփո-
խությունների: Նա կոչ արեց մոռանալ անցյալի բոլոր ցավերը, վեճերը, թողնել
միամտությունը, լրջանալ ու համախմբվել: Բայց ամենակարևորը՝ նա ինքը հաս-
կանում էր և կարողացավ նաև հասկացնել, որ հանգիստ կյանք վարելու համար
մարդը պիտի պատրաստ լինի անդադար պայքարի։
Չինացիները դարերով, հայերի պես, երազում էին մի բանի մասին՝ որ իրենց
հանգիստ թողնեն: Պարզապես հանգիստ թողնեն: Եվ ամեն մեկը զբաղվի իր գործով։
Այդ հանգիստ լինելու պահանջն այնքան մեծ էր, որ մարդիկ անտեսում էին կյանքի
սառը իրականությունը: Դարերի ընթացքում Չինաստանի ռազմական պատմու-
թյունը ինքնապաշտպանողական բնույթ էր կրում: Նայեք Չինական պատին՝ «մեզ
հանգիստ թողեք» բանաձևի ամենապարզ խորհրդանիշն է: Կառուցում ես պատ,
որ պատի հետևում հանգիստ ապրես: Բայց այդպես չի լինում:
Նույնիսկ զավթողական պատերազմները Չինաստանի պատմության մեջ եղել են
անվտանգության գոտի ապահովելու նպատակով: Հիմնականում: Հաղթանակներ
չինացիները քիչ ունեն: Զորքը հաճախ օգտագործվել է ուրիշ նպատակների համար:
152
1405 թվականին Չինաստանը կառուցեծ այդ պահին աշխարհում ամենախոշոր
նավատորմը՝ 250 մեծ և փոքր ռազմական նավեր, որոնց վրա տեղավորվում էր 27
հազար մարդ: Ով ասես չկար այդտեղ․ գիտնականներ՝ քարտեզ գծելու և աշխարհա-
գրական դիտարկումներ անելու համար, զինվորներ՝ նավատորմը պաշտպանելու
համար, պատմաբաններ՝ հանդիպող ազգերին, նրանց կենցաղն ու բարքերը նկարա-
գրելու համար, նկարիչներ՝ վերադառնալուց հետո Չինական կայսրին տեսած հրաշա-
լիքների պատկերները ներկայացնելու համար, խոհարարներ, արհեստավորներ․․․
Եվ այսպես, Քրիստոփոր Կոլումբոսից հարյուր տարի առաջ, չինական ջրային պետու-
թյունը շարժվեց դեպի արևմուտք: Մտան Հնդկաստան, Պարսկաստան, Ցեյլոն, Հոր-
մուզ կղզի, որտեղից առևտուր էին անում հայերը, որտեղ մի քանի դար հետո պիտի
կառուցվեր հանրահայտ Բանդար Աբբաս նավահանգիստը: Հասան Աֆրիկա: Պատկե-
րացնո՞ւմ եք մարդկանց դեմքերը, երբ նրանք տեսնում էին հորիզոնից մոտեցող,
մեծացող մի նավաքաղաք՝ 27 հազար բնակիչներով (համեմատելու համար ասեմ,
որ այդ ժամանակ Մադրիդի բնակչությունը մոտավորապես 5000 մարդ էր): 250 նավ:
Ոչ մի երկիր չուներ նման արմադա:
1430-ականներն էին: Ռուանում այրում էին Ժաննա Դ' Արկին, նոր ծնվել էին
Պիերո դե լա Ֆրանչեսկան, Բոտիչելլին, դեռ կանգուն էր Բյուզանդական Կոնստանդնու-
պոլիսը: Ծովը ամբողջովին պատկանում էր չինացիներին: 30 տարիների ընթաց-
քում այդ նավատորմը կարող էր զավթել ողջ արևմտյան աշխարհը: Բայց պատմու-
թյունը գնաց այլ ճանապարհով: Չինացիները վերադարձան տուն ու այրեցին բոլոր
նավերը: Որոշեցին, որ պատերազմներով լի այս խելառ աշխարհն՝ իրենց համար չի:
Ու մեկուսացան։ Եվ շատ իզուր, որովհետև հարյուր տարի անց հայտնվեցին եվրոպա-
ցիներն ու մի ակնթարթում Չինաստանը վերածվեց առևտրական գաղութի, որի
արձագանքը` Հոնկոնգը, լսվում է մինչև հիմա: Միայն 1997 թվականին Հոնկոնգը
նորից վերադարձվեց Չինաստանին, և այսօր էլ դեռ հոնկոնգցիները պայքարում են
անկախության համար:
Սա է կյանքը՝ ուզում ես հանգիստ ապրել, պիտի անվերջ պայքարես: Հենց
այս գաղափարն էր, որ իր հետ բերեց 1978 թ․ Չինաստանի նոր առաջնորդը՝ Դեն
Սիաոպինը: Ի դեպ, հետաքրքիր է, որ Դեն Սիաոպինը երբեք չի զբաղեցրել գլխավոր
քարտուղարի աթոռը, Կարմիր Դինաստիայի գահը, բայց երկիրն իր ձեռքում էր՝
ալֆայից մինչև օմեգա: Այս մարդը գերի չէր իլյուզիաների, և ինքը պատրաստ էր
փոխել ամեն ինչ: Մանավանդ որ չին հանրությունը հոգնել էր անվերջ մոխրագույն,
կիսամեռ կյանքից:
Սիաոպինի գալը նշանավորվեց պատերազմով: Վիետնամի դեմ: Որը շատ արագ
ավարտվեց Չինաստանի պարտությամբ․ ամերիկացիների հետ տարիներով կռվող
վիետնամացիները լավ կոփված էին, բացի այդ՝ նրանց օգնում էր Սովետական Միու-
թյունը: Չինաստանի բանակը ջախջախվեց: Բայց Դենը հասկանում էր, որ հիմա ո՛չ
կռվելու ժամանակն է, ո՛չ ողբալու, ո՛չ էլ՝ մեղավորներ փնտրելու կամ վրեժ լուծելու,
այլ ժամանակն է առաջ գնալու: Եվ սկսեց մի շարք լավ մտածված բարեփոխումներից,
որոնք մեծ առումով վերաբերվում էին տնտեսական ոլորտին: Առաջնահերթ՝ տնտեսու-
թյունը և արտաքին դիվանագիտությունը:
153
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Իմիջիայլոց, շատ քչերն են գիտակցում, որ դիվանագետի համար, բացի գիտելիք-
ներից և դիպուկ լեզվից, չափազանց կարևոր է խարիզման: Դու պետք է դուր գաս,
որովհետև մարդիկ շփվում են ոչ թե ինչ որ աբստրակտ երկրի, կամ փաստաթղթերի,
կամ դրոշի հետ, այլ կոնկրետ մարդու: Մարդը շփվում է մարդու հետ: Դու՝ որպես
բանակցող շփվում ես օտարների, օտարերկրացիների հետ, և պիտի ընդունակ
լինես նաև ներգրավվել դիվանագիտական ակումբ, դառնալ մտերիմ, համակրանք
ներշնչել: Որովհետև հետագայում ինչ որ խնդրի շուրջ պայմանավորվելիս դիմացի
երկրի ղեկավարը կամ դեսպանը չի մտածելու քո ժողովրդի մասին, չի պատկե-
րացնելու քո ժողովրդի ճակատագիրը, երկրիդ դրոշն էլ նրան պետք չի՝ նա ենթագի-
տակցաբար հիշելու է ծանոթ անձնավորությանը, որի հետ վերջին հանդիպման ժա-
մանակ ունեցել է ջերմ, անկաշկանդ զրույց:
Եվ Դեն Սիաոպինը հենց այդպիսի խարիզմա ունեցող մարդկանցից էր՝ բաց, հու-
մորով, խելացի, անվախ: Նա կարողանում էր հարգանք ներշնչել իր անձի նկատ-
մամբ: Եվ դա աշխատեց: Սկսվեց երկխոսություն: 1979 թվականի հունվարի 1-ին
Ամերիկայի Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ հաստա-
տեցին Չինաստանի հետ: Սա արդյունք էր մտածված քայլերի, քանզի Դեն Սիաո-
պինը գիտեր, որ երկրի առաջընթացի ամենակարևոր գրավականը՝ արտաքին քա-
ղաքական ճիշտ խաղն է:
Ի՞նչ էր անհրաժեշտ անել առաջին հերթին։ Անհրաժեշտ էր կերակրել գյուղացուն:
Սովետից փոխառված գյուղատնտեսական կոլխոզների համակարգը սկսեց փոխա-
րինվել մասնավոր ֆերմաներով: Երբ կոմունիստական կուսակցության անդամները
ասացին, որ դա սոցիալիստական գաղափարի դավաճանություն է, և երկիրը գնում
է դեպի թշնամական կապիտալիզմ, Դեն Սիաոպինը պատասխանեց․ կարևոր չէ
ձեր կատուն սպիտակ է, թե գծավոր, կարևորը, որ մուկ է բռնում: Այս մոտեցման
արդյունավետությունը դժվար է գերագնահատել․ պետք չէ հանուն գաղափարի
զոհաբերել տրամաբանությունը: Այո մենք արյուն ենք թափել, այո մենք 40 տարի
մի գծով ենք քայլել, բայց ո՞ւմ չանչին է դա պետք, եթե երկիրը կոմայի մեջ է: Ոչ
թափաց արյունը, ոչ մեր հազարամյա պատմությունը, ոչ մեր մեծերի ջանքերը մի
ժանգոտած գդալ չարժեն, եթե մենք առաջ չենք գնում։ Եթե մեր թոռները ապրելու
են թշվառ կյանքով: Սա է ամենամեծ հեղափոխությունը, որը բերեց իր հետ Չի-
նաստանի նոր առաջնորդը: Սա է հիմքը այն պատճառի, թե ինչու Չինաստանը կա-
րողացավ 30 տարիների ընթացքում դառնալ մոլորակի գերտերություններից մեկը:
Իհարկե, ամեն ինչ չէր, որ փափուկ և սահուն էր անցնում: Կային մարդիկ՝ իսկ
այդ տիպը միշտ ամեն տեղ կա, որոնք պնդում էին, որ ավելի լավ է բնակչության 99
տոկոսը սովից մեռնի, քան երկիրը բռնի կապիտալիզմի ճանապարհը: Ֆանատիզմը
միշտ էլ ձեռք ձեռքի է ինֆանտիլիզմի հետ՝ հորից խռոված 14 տարեկան պատա-
նու նման:
Բայց դա արդեն էական չէր:
Մասնավոր ֆերմաների հետ եկավ գյուղատնտեսական տեխնիկայի խնդիրը:
Որոշ տեղերում մարդիկ դեռ փայտե գութան էին օգտագործում: Կենդանիներով էին
154
հողը մշակում: Ցանում էին ձեռքով: Չինաստանը ներմուծեց ժամանակակից գյուղա-
տընտեսական տեխնիկայի տեսականի՝ Ամերիկայից, Բրիտանիայից, բայց․․․ ոչ ժո-
ղովրդին բաժանելու համար։ Ոչ: Սկզբից չինացիները քանդեցին այդ մեքենաները,
ուսումնասիրեցին, թե ինչպես են դրանք աշխատում, և հիմնեցին սեփական արտա-
դրություն: Մի քանի տարում Չինաստանը դարձավ գյուղտեխնիկայի հզոր մատա-
կարարող: Եվ կարևոր չէր, որ սարքավորումը՝ արևմտյան նմուշների կրկնօրի-
նակներն էր, իսկական Made in China. Դա ոչ ոքի չեր հետաքրքրում: Գործը գնում
էր առաջ:
Մինչև 1983 թվականը գյուղատնտեսական որոլտը Չինաստանում եռակի աճել էր:
Միաժամանակ, գնալով թուլանում էր պետական կառավարումը: Հսկողությունը:
Մարդիկ զգացել էին ազատության համն ու հոտը, և ի հայտ եկավ հնարամտու-
թյունը․ Չինաստանում բնական ռեսուրսների պակասը միշտ է եղել, օրինակ՝ փայտի:
Դրա գլխավոր մատակարարողն էր հարևան Սովետական Միությունը, որը կրկնակի
թանկ էր վաճառում Սիբիրի անտառները չինացիներին: Եվ չինացիները հանկարծ
սկսեցին ներմուծել մեծ քանակությամբ պահածոներ՝ այնպիսի քանակի, որ Սովետը
մնացել էր զարմացած: Այնուհանդերձ ուրախությամբ վաճառում էր, ուշադրություն
չդարձնելով մի կարևոր հանգամանքի․ 80-ականներին պահածոներն արտահան-
վում էին փայտե արկղերի մեջ: Եվ գնելով, օրինակ, էժան ձկան պահածո, չինացի-
ները միաժամանակ անվճար ստանում էին մեծ քանակով փայտ: Երբ այս խորա-
մանկությունը բացահայտվեց, Սովետական Միությունը արդեն գոյություն չուներ:
Իսկ Չինաստանում զարգանում էր գյուղատնտեսական շուկան: Առաջին անգամ
գյուղացիները հնարավորություն ստացան ոչ միայն վաճառել ավելցուկը ներքին
շուկայում այլ նաև ինքնուրույն արտահանել: Հարուստ բիզնեսմենների թիվը սնկի
պես աճում էր:
Մյուս մեծ խնդիրը, որը պիտի լուծեր Դեն Սիաոպինը՝ Համաշխարհային բանկ
մտնելու հնարավորությունն էր: Տասնամյակներով Ամերիկան կասեցրել էր հումքի,
տեխնոլոգիաների և ֆինանսների մուտքը Չինաստան: Իսկ առանց արտաքին
ներդրումների Չինաստանը երբեք չէր կարողանա այսպես արագ ոտքի կանգնել:
Անհրաժեշտ էին ահռելի գումարներ: Եվ Դեն Սիաոպինը օգտագործեց իր ամենա-
կարևոր ու ամենավտանգավոր խաղաքարտը: Նա հոյակապ գիտակցում էր, որ Սո-
վետական Ռուսաստանը ամեն ինչի կգնա՝ Չինաստանի ուժեղացմանը խոչընդո-
տելու համար։ Երկու երկրների հարաբերությունները սառել էին դեռ 1969 թվակա-
նին, երբ տեղի էր ունեցել փոքրիկ, երկշաբաթյա ռուս-չինական պատերազմը` Ուսուրի
գետի Դամանսկ կղզու շրջակայքում: Եվ հիմա Դեն Սիաոպինը որոշեց կապ հաստա-
տել ԱՄՆ-ի հետ, փաստորեն, Սովետի դեմ, հասկանալով, որ դա միակ հնարա-
վորությունն է Ամերիկային համոզել բացել իր առաջ բոլոր դռները: Հանդիպման
ժամանակ Դեն Սիաոպինը հինգ թե վեց անգամ շեշտեց, որ այդ պայմանագիրը
շատ կարևոր է երկու երկրների զարգացման համար: Ես տեսել եմ այդ բանակցու-
թյունների վիդեոն youtubum, որտեղ ցայտուն երևում է, թե որքան մեծ է Դենի
ցանկությունը՝ բոլոր հնարավորին ձևերով հասնել նպատակին: Այդ գործընթացին
155
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
մեծ չափով աջակցեց ևս մի ուժ, որից ունի նաև Հայաստանը, և որը, գուցե ավելի
ծանրակշիռ է այսօր, քան մեզ թվում է: Խոսքը սփյուռքի մասին է: Մինչև ամերիկացի-
ների հետ հանդիպելը խելամիտ Դենը արդեն սկսել էր ակտիվացնել սփյուռքը:
Ինչը մենք, չգիտես ինչու, չենք անում: Ինչևէ, շուտով պայմանագիրը կնքվեց, և
Չինաստանը պաշտոնապես մտավ համաշխարհային տնտեսական ոլորտ: Ու չնայած
որ դեռ աղքատ և խակ վիճակում էր, այնուամենայնիվ՝ մեքենան սկսեց տաքանալ,
գոլորշին ուղղվեց դեպի վեր: Չինաստանն արթնանում էր:
Ինչպես ասել էի, այս ամենին նպաստում էր Դեն Սիաոպինի անձնական խարիզ-
ման: Ի տարբերություն նախկին՝ սառը, գոռոզ չին առաջնորդներին, Դեն Սիաո-
պինը հումորով, բաց, սրամիտ, շատ սրամիտ անձավորություն էր: Ու ամերիկացի-
ներին դա դուր եկավ: Ըստ էության, Ամերիկան բացեց դռները ոչ թե Չինաստանի
համար, հոգեբանորեն նա բացեց դռները Դեն Սիաոպինի համար, որը հանդիպել
էր նախագահ Կարտերի հետ, հանդիպել էր Harlem Globerotters բասկետբոլի թիմի
անդամների հետ, այցելել էր ՆԱՍԱ, հրավեր էր ստացել մասնակցելու ռոդեո-շոուի,
որտեղ հագել էր կովբոյի գլխարկ, հետո էլ՝ օղի էր խմել արտաքին գործերի նախա-
րարի հետ նրա առանձնատանը հյուրընկալության ժամանակ: Ես հենց այնպես չեմ
ասում, որ դիվանագետը, դեսպանը, բանակցողը պիտի լինի հետաքրքիր և հմայիչ:
Նույն Հիտլերը, Մարգարետ Թետչերը, նույնիսկ Դոնալդ Թրամպը դերասանական
վարպետության և բեմական խոսքի դասեր են անցել: Դոնալդ Թրամփը սովորել է
Նյու Յորքի հայտնի դասախոս Ստելլա Ադլերի Դերասանական ստուդիայում:
Նպատակներին այսպես են հասնում։ Կամ անում ես ամեն ինչ հարյուր տոկո-
սով, կամ ավելի լավ է չսկսես:
Դեն Սիաոպինը ստացավ բոլոր արտոնությունները: Սովի խնդիրն այլևս չէր
սպառնում երկրին, Չինաստանը պատրաստ էր անել հաջորդ քայլը:
Չունենալով փորձ նոր առևտրա-շուկայական համակարգում, կառավարությունը
որոշեց ռիսկերը նվազեցնել: Ամբողջ երկիրը միանգամից շոկային վերափոխման
ենթարկելու փոխարեն, ինչպես կատարվեց, օրինակ, Սովետի փլուզումից հետո,
Չինաստանի հարավային մասում առանձնացվեցին չորս հատուկ տնտեսական
շրջաններ, որտեղ պիտի փորձարկվեր կապիտալիզմի և սոցիալիզմի հիբրիդային
համակարգը․ Շենժենը, Գուանջոուն, Ջուխայը, Շանթոուն: Շենժենը այդ ժամանակ
մի փոքրիկ ձկնորսական գյուղ էր ծովի ափին: Հիմա նայելով «երկրորդ Նյու Յորքին»,
դժվար է դրան հավատալ: Եվ ինչ տեմպով ամեն ինչ կատարվեց:
Չինացիները նաև արեցին այն, ինչը հայերին այսօր թվում է անթույլատրելի: Արտա-
սահմանից հրավիրվեցին տասնյակ հազարավոր օտարազգի խորհրդատուներ: Եվ
նրանց խորհուրդները լսում էին: Նրանց հնազանդվում էին: Նույնիսկ բարձրաստիճան
չին քաղաքական գործիչները օտարերկրացիներից սովորում էին ճիշտ կառավա-
րել: Դա նույն բանն է, եթե հիմա Երևան ժամանեն 5000 ֆրանսիացիներ, իրանցի-
ներ, ամերիկացիներ, գերմանացիներ, ու մեր բոլոր պաշտոնյաները սուսուփուս,
առանց գոռոզության, ենթարկվեն նրանց․ Երևանի քաղաքապետը կատարի շարքա-
յին գերմանացու հրամանները: Տնտեսության նախարարը դասեր վերցնի ֆրանսիացի
156
գործընկերոջից հենց իր աշխատասենյակում: Առանց ավելորդ մեկնաբանություն-
ների: Որովհետև այդ մարդիկ ունեն փորձ: Որովհետև այդ մարդիկ ավելի լավ գի-
տեն ինչպես է աշխատում համակարգը:
Չինաստանի չորս տնտեսական շրջանները մի ակնթարթում վերածվեցին խոշոր
առևտրական ու արդյունաբերական կենտրոնների: Իսկ ի՞նչն էր նպաստում արտա-
սահմանյան ներդրումներին։ Առաջին հերթին՝ էժան աշխատուժը: Եվրոպայի կամ
Ամերիկայի հետ համեմատ չինացի ինժեները կամ կոնստրուկտորը համարյա անվճար
էր աշխատում, բայց միևնույն ժամանակ չինացու համար այդ աշխատավարձն էլ
անսովոր էր: Բացի այդ, Չինաստանը սահմանեց լուրջ հարկային արտոնություններ:
Եվ գոհ մնացին բոլորը: Մյուս կարևորագույն առանձնահատկությունն այն էր, որ
չինացիները իսկապես աշխատում էին: Բերում էին անփորձ բանվորներին, նստաց-
նում դասարաններում, օտարեկրացի ինժեները թարգմանիչի օգնությամբ բա-
ցատրում էր, թե ինչպես պետք է աշխատել կոնկրետ հաստոցի հետ: 10 օր հետո
բանվորներին տանում էին գործարան, տեղում ամեն ինչ ցուցադրում, հնարավորու-
թյուն տալիս ինքնուրույն փորձել, ու մի ամսից գործարանը բացվում էր: Այն գործա-
րանը, որը նոր էր կառուցվել՝ Համաշխարհային բանկից վերցրած գումարով կամ
արտաքին ներդրման շնորհիվ: Տերերից մեկը կարող էր լինել չինացի, մյուսը՝ ամերի-
կացի: Ու այսպես հազարից ավելի օրինակներ:
Զարգանալուն զուգահեռ բաց թողնվեցին արժեթղթեր, Չինաստանը մտավ հա-
մաշխարհային ֆոնդային բորսա: 1990 թվականին բացվեց Շանհայի ֆոնդային
բորսան, մի ամիս հետո Շենժենինը՝ սերտ կապեր ունեցող Հոնկոնգի հետ, որը այդ
ժամանակ դեռ պատկանում էր Մեծ Բրիտանիային: Դե պատկերացրեք: Սկսվեց փո-
ղերի հոսքը: Չինաստանը դառնում էր լուրջ միջազգային խաղացող: Մարդիկ հարստա-
նում էին ամիսների ընթացքում: Հայնտվեցին առաջին միլիոնատերերը:
Հիմա ուզում եմ պատկերացնել․ ես ունեմ որոշակի գումար և ուզում եմ Հայաստա-
նում բացել գործարան: Օրինակ՝ պենոպլաստի արտադրություն հիմնել երկրում,
տարբեր բնագավառների համար: 300 աշխատատեղով: Ես գալիս եմ Երևան իմ առա-
ջարկով: Ի՞նչ եք կարծում, Հայաստանը ինձ անվճար տարածք կտրամադրի՞ թե չե,
ինչպես դա Չինաստանն էր անում սկզբնական շրջանում։ Հայաստանի կառավարու-
թյունը արդյո՞ք կասի՝ Ռուբեն ջան, ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես արտադրի, ում
ուզում ես վաճառի ապրանքդ, միայն թե հարկերը ժամանակին վճարի և անվտանգու-
թյան կանոնները պահպանի: Կասկածում եմ, որ էդպես կասի: Ի՞նչ անվճար տա-
րածքի մասին է խոսքը։ Ինձ կհանձնեն տարածքը կրկնակի թանգ գնով, քանի որ ես
«փողատեր սփյուռքահայ» եմ, ինձ կխեղդեն մաքսային կամերալ ստուգումներով,
ինչը Չինաստանում կատարվում է 10 տարին մեկ: Հետբացթողումային հսկողու-
թյունը կփակի բոլոր դռները հետագա զարգացման համար: Իսկ իմ 300 աշխա-
տողնե՞րը։ Քանի զանգ եմ ես ստանալու օրական՝ իմանալով, որ մեկը հիվանդ է,
մյուսի բարեկամն է մահացել, երրորդը խցանման մեջ է․․․ Թող ամեն մեկն ինքն իրեն
հարց տա անկեղծ` հայ մարդը սուս-փուս կաշխատի՞ շաբաթը 6 օր, ժամը 7-ից
մինչև 7-ը։ Թե՞ մի ամսից կասի, որ գործը շատ է, իսկ փողը քիչ։
157
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Բայց վերադառնանք Չինաստան: Սկզբնական շրջանում կապիտալիստական
համակարգը ճակատ-ճակատի բախվեց սոցիալիստական համակարգին ու առաջա-
ցան որոշ կազուսներ: Օրինակ, գործարան բացելուց օտարկրացիների առաջ տեղա-
կան իշխանությունները պայման էին դնում․ ոչ մի դեպքում գործից չհանել աշխա-
տողին: Նույնիսկ եթե վատ է կատարում հանձնարարությունը: Կամ` բոլորը պիտի
ստանան հավասար աշխատավարձ անկախ ամեն ինչից: Անկախ նրանից, լավ են
աշխատում, թե վատ: Այս պայմանները զարմացնում էին ամերիկացիներին, բրիտա-
նացիներին, բայց կամաց-կամաց ամեն ինչ ընկավ իր տեղը: Այս պահին Չինաստա-
նում և գործից կհանեն, եթե վատ ես աշխատում, և պարգևավճար կտան՝ ամենա-
տառապյալին:
1992 թվականին Չինաստանի գերագույն խորհուրդը վերջապես ընդունեց, որ
հատուկ տնտեսական շրջաններն արդարացնում են իրենց: Ու ամբողջ երկրի տարած-
քով վերջնականապես անհետացան հին սահմանափակումները:
Սկսվեց Չինաստանի վերելքը:
Իհարկե, խոչընդոտները մնում էին: Կոմունիստական կուսակցության շարքե-
րում դեռ կային մարդիկ, ովքեր համարում էին, որ Չինաստանը կործանման ճանա-
պարհին է՝ նորից ծախվել է օտարկերկրացիներին: Կային նաև ավելի ռադիկալ թևի
ներկայացուցիչներ, որոնք ուզում էին ուղղակի ազատվել Դեն Սիաոպինից ու նրա
հետևորդներից: Առաջին բիզնեսմեններին անվանում էին ծնողների դավաճան, երկրի
ծախող, վառում էին նրանց հիմնարկները, օֆիսները, խանութները: Դեն Սիաոպինը
որոշում կայացրեց փակել հարյուրավոր հին ու ոչ արդյունավետ գործարանները,
ինչի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ դարձան գործազուրկ: Տեղի էր
ունենում գնաճ: Մյուս կողմից, մեծ քայլերով ծավալվում էր կաշառակերության ան-
դունդը: Գումարենք սրան 1989-ի ուսանողների սպանությունը Թյան Ան Մեն հրապա-
րակում, հետագա պայքարը կոնսերվատորների դեմ, 1997-ի տնտեսական ճգնաժամը,
և կհասկանանք, որ Չինաստանի կյանքը այդքան էլ հանգիստ չէր:
2003 թվականից, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի Չինաստան, զարգացումն
արդեն շլացուցիչ էր: Ինքը օդը հագեցած էր էներգիայով, մարդիկ նկարահանում
էին 15 վայրկյանանոց գովազդի հոլովակ՝ 200 հազար դոլարով։ 15 վայրկյան: Քա-
ղաքը աճում էր այնպիսի տեմպերով, որ մեկ ամիս հետո արդեն ճանաչել չէր լինում:
Ստուդիան, որտեղ ես աշխատում էի, 2004 թվականին գտնվում էր քաղաքից դուրս,
սեփական տան ներսում: Կողքը անտառ կար, գետ էր հոսում, շրջակայքում՝ գյուղա-
կան տներ էին, դաշտեր: 2006 թվականին դա արդեն Շանհայի կենտրոնն էր՝ չորս
կողմը 20-30-հարկանի շենքերով: Բացվեց մետրոյի կայարանը: Ընդհանրապես, ան-
իմաստ էր դառնում մետրոյի քարտեզ պահելը, որովհետև նոր ուղիները հայտնվում
էին ամեն ամիս: Առանց չափազանցնելու` 4 շաբաթը մեկ նոր մետրոյի կայարան
էր բացվում: Մի անգամ, աշնան առավոտյան եկա աշխատանքի, տեսնեմ՝ ճանա-
պարհը, որը մինչև այդ ասֆալտապատած չէր, ուղղակի հող էր, սկսել են նորոգել ու
լայնացնում են: Երբ երեկոյան տուն էի վերադառնում՝ աշխատանքի կեսն արդեն ար-
ված էր: 3 օր հետո լրիվ նոր ճանապարհ էր կառուցված: Ժամանակակից, լուսավոր,
նստարաններով, աղբամաններով, բերված տեղադրված ծառերով: 3 օրում: Սա փողի
158
ուժը չէ: Սա մտածելակերպ է: Հայաստանում աշխատանքն անելիս՝ դիտում են աշխա-
տանքի ընթացքը: Չինաստանում դիտում են արդյունքը: Արդյունքը ավելի կարևոր
է, քան նախագիծը, պրոցեսը:
Հիմա նայելով Հայաստանին շատերը կարող են մտածել, որ մեր հայրենիքը ի
սկզբանե չուներ նույն հաջողությունների հասնելու հնարավորություն՝ բլոկադայի
պատճառով, առանց ելքի դեպի ծով: Ու դա հենց առաջին սխալն է: Ես ուզում եմ
պատկերացնել, թե ինչ կանեին չինացիները, եթե մեր երկրները հանկարծ տեղե-
րով փոխվեին: Հավանաբար, կառավարությունը կմշակեր առարկայական զարգաց-
ման մանրամասն ծրագիր: 30 տարվա ընթացքում կփորձեր ամրապնդել միջազգա-
յին կապերը: Կստեղծեր հիմք օտարերկրյա ներդրումների համար: Որովհետև հնարա-
վոր պատերազմի ժամանակ պիտի տուժի ոչ միայն տեղի տնտեսական ինֆրա-
ստրուկտուրան, այլև՝ մյուս երկրներինը, ներդրողներինը: Կաներ ամեն ինչ, որ պատե-
րազմը Հայաստանի դեմ հարվածի տակ դներ ուրիշներին՝ նրանց ավելորդ պատճառ
տալով Հայաստանի կողքին կանգնելու: Երբ մի քանի ամիս առաջ լուր տարածվեց,
որ Չինաստանը պատրաստվում է 10 միլիարդ դոլար ներդնել՝ Հայաստանում առան-
ձին քաղաք հիմնելու համար, ժողովրդի արձագանքները բացասական էին․ մեզ չինա-
ցիներ պետք չեն: Իսկ գուցե հենց ա՞յդ պատճառով՝ վանելով բոլորին ու ասելով․
հնդիկներ պետք չեն, պարսիկներ պետք չեն, չինացիներ պետք չեն, օտարերկրացի-
ներ առհասարակ պետք չեն, մենք պատերազմի ժամանակ մնացինք մենակ։ Հը՞։
Է՞լ ինչ կաներ չինացին։ Նա կվարեր զգույշ, չափազանց զգույշ դիվանագիտա-
կան խաղ: Կնայեր ինչն է պակասում: Ելք դեպի ծո՞վ։ Իսկ ո՞վ էր խանգարում պայմա-
նագիր կնքել Պարսկաստանի կամ Վրաստանի կամ անգամ նույն Թուրքիայի հետ՝
նավահանգիստ վարձելու կամ այդ տարածքում սեփականը կառուցելու մասին: Սա
ինչ-որ աներևակայելի բան չի: Նավահագնիստ վարձելը, կղզի վարձելը տարածված
երևույթ է: 2019 թվականին Ռուսաստանը, չունենալով նույնիսկ սահման Սիրիայի
հետ, 49 տարով վարձեց Տարտուս նավահանգիստը: Ու ի՞նչ։
Չինաստանը հայտնվելով Հայաստանի տեղը հավանաբար կսրբեր կոռուպցիան:
Այս խոսքերը, ճիշտ է, ասել է Սինգապուրի նախագահը, բայց աշխատում է նաև Չի-
նաստանի համար․ «Քո երկիրը կզարգանա միայն այն դեպքում, եթե դու պատրաստ
լինես բանտ նստացնելու քո մանկության ընկերոջը»:
Ի՞նչ կարելի է ավելացնել: Ամեն երկիր, ամեն պետություն իր սեփական պատմու-
թյունն է կերտում: Արյունով, խելքով: Հայերը ունեն բոլոր հատկանիշները և հնարա-
վորությունները ուժեղ պետություն կառուցելու համար: Երևի հեռատեսության պա-
կաս կա միայն: Պետք է հետևել, որ չկրկնվի 1918 թվականը, երբ ռուսական հեղա-
փոխությունից հետո Կովկասյան բանակը հետ քաշվեց, թողնելով հայերին մեն-
մենակ՝ գազազած Թուրքիայի դեմ: Պատմությունը չպետք է կրկնվի, այլապես ռուսաս-
տանում անխուսափելի խառնաշփոթի ժամանակ Ուլյանովսկի 15-րդ մոտոհրաձգա-
յին բրիգադի զինվորը ինքն իրեն հարց կտա՝ ի՞նչ եմ ես անում այստեղ, Արցախում,
ավելի լավ է գնամ տուն։
Ու մենք նորից կմնանք մենակ:
159
Հանդեսը տպագրվում է
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ
ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Տեղեկատվական աջակցությունը`
All-Armenia.com
«Նորք հանդես» ՍՊԸ, 2020
160