The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by NORQ Amsagir, 2021-01-19 23:01:53

ՆՈՐՔ 2020-IV

2020-4

Keywords: armenia,armenian,literature,magazine,translations,publication,fiction,modern,армения,литературный журнал,հայկական,գրական,գրականություն,նորք,norq,норк

ՄԱՄՈՒԼ 1920

49

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
50

51

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՖԵՅՍԲՈՒՔ 2020

Նվարդ Ավետիսյան

Դու՞ք էլ եք Ձեր մտքում սցենարներ գծում։
Վերջերս ինձ բռնում եմ էն մտքի վրա, որ երբ գնում եմ ջուր խմելու, բաժակ
վերցնելու ու ջուր լցնելու արանքում խիստ պատահաբար միտք է գալիս․ տեսնես
որտե՞ղ կլինեմ ես, երբ կլսեմ պատերազմն ավարտվել է, մենք հաղթեցինք տեքստը։
Հետո հիշում եմ, որ վերջին օրերին, հա, ՀՀ-ում 19 օր է (հաստա՞տ էդքան)
պատերազմ է և մենք (մենքը դիտարկել գրեթե մի ազգ) մեր գրաֆիկից ու սո-
վորաբար գտնվելու վայրերից շեղված ենք ու հասկանում եմ, որ ես հաստատ
կլինեմ աշխատավայրիս որևէ սենյակում, երբ լսեմ, որ պատերազմն ավարտվել է
և մենք հաղթել ենք, ու մտածում եմ, թե ոնց եմ գրկելու մի ամբողջ թիմի ու երևի
ուրախությունից խելացնորված գոռալու եմ ու, հա, վերջապես լացելու եմ, շա՜տ եմ
լացելու։
Կամ գուցե ուղղակի փլվելու եմ աթոռին ու ոչինչ չանեմ․ չգիտեմ։
Էս օրերի ընթացքում երկար տեքստ գրելու առաջին առիթն ա, ու գիտեմ, որ
որևէ հատուկ բան չեմ ասում իմ էս տեքստով, ու կարող էի սևագիր թողնել, բայց
երևի մենք մի քիչ ավելի շատ կարիք ունենք իրար․ դրա համար էլ էստեղ եմ գրում։
Հա,
Ashot Gabrielian-ին հիշեցի, որ Ստեփի կողմերից ինձ ասում ա դուխով, դե ես էլ
երես եմ առնում, որ հեսա պատերազմն ավարտվի գալու եմ ու իրա հետ զբոսնեմ,
ու նաև
Lika Zakaryan-ին եմ հենց էս պահին հիշում, ում չեմ ճանաչում, բայց ով ասո-
ցացվում է խաղաղ Ստեփանակերտի հետ, որովհետեւ էդ խաղաղությունն առաջին
հերթին իրենց երազանքների մասին ա։
Ես չեմ քայլել ռումբերի պայթյունների տակ, և երբեք չեմ եղել ապաստարանում,
բայց ես իմ ողջ սրտով երազում եմ, որ Լիկան, Աշոտը էլ երբեք կարիք չունենան
ապաստարանի, և ես հստակ գիտակցում եմ, որ այս պատերազմը ոչ միայն Շուշիի
ապաստարանների համար ա, այս պատերազմը Երևանի մեր տների, Գորիսի, Կա-
պանի, Մեղրիի կառալյոկի, Բեթքընսթաքթի օֆիսի, Իջևանի մեղրի, Սարյանի գինու
ու Լոսի Արմենիայի համար ա։
Էս պատերազմը մի օր ավարտվելու ա, ու ես երևի լինելու եմ ՀՀ ազգային ժո-
ղովի որևէ հատվածում ու իմ, Լիկայի ու Աշոտի գոռոցները՝ Երևանից մինչ Ստե-
փանակերտ մի բանի մասին են լինելու՝ մենք հաղթել ենք։
Էս կռիվը կյանքի մասին ա։

52

Ասպրամ Սարատիկյան

Մարդ պետք է հավատարիմ մ նա իր սկզբունքներին ու ընտրությանը՝ հատ-
կապես վճռական պահերին, նույնիսկ երբ զգում է որ իր ընտրությունը ինչ-որ այն
չէր ինչ պատկերացնում էր, նույնիսկ երբ ուրիշ տեղ ինչ-որ ավելի պսպղուն բան է
տեսնում, իր ունեցածից լավը թվացող... թուլամորթներն են շուտ թարսվում, ոչ մի
քաղաքական ենթատեքստ չկա գրածիս մեջ , զուտ մարդկային առումով պետք է
կարողանալ ճիշտ դրսևորվել, որպեսզի խաղաղ լուսաբացի հետ ամոթով չմնանք
սահմանում կանգնած մեր տղաների առջև, ինքներս մեր առջև... Ոմանց համար
գուցե ընդունելի չլինի խոսքս, բայց սա հաստատ կայանալու հարթակ չէ, ձեր լռու-
թյունն ու խոսքը ոչ մեկին չի հետաքրքրում, հավատացեք․․․ հիմա միայն մի հարց կա
կարևոր՝ զինվորի թիկունքը ամուր պահել, ու ոչ մի դեպքում չփորձել այդ ողնաշարը
կոտրել ներքաղաքական գզվրտոցներով... ամեն ինչ իր ժամանակն ունի։

53

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Արման Բաբաջանյան

Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է
գալիս: Հետևաբար, պետք է ոչ թե ունենանք պատերազմից վախեցող հասարակու-
թյուն, այլ պատերազմին պատրաստ հասարակություն:

*
Պատերազմական իրավիճակներում դիվանագիտական ճակատում պետու-
թյունները քաղում են այն, ինչ ցանել են խաղաղ պայմաններում։ Հենց այդ իրողու-
թյան տրամաբանության մեջ մեր անցյալի սխալները քննարկելու ու վերլուծելու
դեպքում պարտավոր ենք խոստովանել, որ տարիներ, տասնամյակներ շարունակ
չենք կարողացել աշխարհում կատարվող գործընթացներին վերաբերվել սեփական
պետականության դիրքերից, քանի որ միշտ տուրք ենք տվել պատմականորեն
ձևավորված բարդույթներին։
Այդպիսի դիվանագիտության տապալման պատճառով բախվեցինք պատերազմի
արհավիրքին, որովհետև տարիներ, տասնամյակներ շարունակ աշխարհի ամենա-
տարբեր երկրներում աշխատող մեր դիվանագետները չեն արել առավելագույնը՝
Հայաստանի համար հնարավորինս մեծ թվով դաշնակիցներ ու բարեկամներ ձեռք
բերելու համար, չեն արել, քանի որ ապավինել են տասնամյակներով արմատացած,
բայց փտած այն մտակաղապարներին, որ մենք ունենք մեկ հավերժական թշնամի
ու մեկ հավերժական բարեկամ կամ փրկիչ, որոնք սակայն, ինչպես ցույց է տալիս
կյանքը, որոշակի հանգամանքների բերումով կարող են ոչ միայն չհակամարտել,
այլ նաև գործակցել՝ ի վնաս մեզ ու մեր շահերի հաշվին։
Արցախյան II պատերազմի ամենամեծ դասերից մեկը մեզ համար պետք է լինի
այն իրողության գիտակցումը, որ չկան հավերժական բարեկամներ ու հավերժա-
կան թշնամիներ և, որ պետք է աշխատել բոլոր ուղղություններով ու բոլորի հետ,
աշխատել անդադար, աշատել առավելագույն մտքով, ջանքով ու էներգիայով։ Պետք
է կառուցենք հենց այդպիսի աշխատանքի ունակ պետություն՝ իր համակարգերով
ու ենթահամակրգերով, որպեսզի հաջորդ հնարավոր պատերազմի ժամանակ
ստիպված չլինենք հերթական անգամ արձանագրել, որ կարող ենք պարտվել այդ
պատերազմում պետության չգոյության պատճառով։

Արման Թովմասյան

Մեր խնդիրը միշտ նրանում է եղել, որ մենք շատ ավելի լավ ենք հիշում մեր
սև օրերն ու ողբերգության տարեթվերը քան հաղթանակներն ու դրանց մանրա-
մասները։ Մենք Արածանիի ճակատամարտում հռոմեական լեգեոններին դուրս
շպրտեցինք Հայքից, Ձիրավի ճակատամարտում Արշակ թագավորի անունը գոռա-

54

լով ջարդեցինք սասանյան պարսիկներին, Սևանի ճակատամարտում մի բուռ նետա-
ձիգներով սատկացրինք արաբ զորավար Բեշիրին, Լևոն Մեծի հետ Ռավինի դաշ-
տում ոչնչացրինք Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, մենք էինք, որ Հալիձորում
թուրքերին կոտորեցինք ու էլի մենք էինք, որ Շուշին գրավեցինք։

Եկեք առավել շատ իմանանք ու ճանաչենք մեզ ու մեր հաղթանակաները։

*
Պետությունների անվտանգությունը երբեք չի սկսվում սեփական սահմաններից։
Սեփական սահմաններում կռվելը կարմիր գիծն է, որ մի տեղում ձախողվել ես։
Եթե նկատել եք, ցանկացած հզոր պետության անվտանգության համակարգը սկսում
է իր երկրից 100-ավոր կիլոմետրեր հեռու։ Եթե ուզում ես խաղաղություն, ուրեմն
բոլորից լավ պիտի պատրաստվես պատերազմին։ Մենք միշտ պատերազմ ենք
հաղթում մարտի դաշտում, բայց տենց էլ ինքներս մեր մեջ չենք սերմանում ամեն
օր ավելի մեծ հնարավորություններով պետության ստեղծմանը ինքներս մեր հնարա-
վորությունների մեջ։ Պիտի հաղթենք ու կհաղթենք պատերազմը, բայց եկեք սա
լինի մեր կարմիր գիծը, որից հետո երբեք չթողնենք, որ մեր պետության անվտանգու-
թյունը սկսվի մեր սահմաններում։
Եկեք ստեղծենք պրոֆեսիոնալների պետություն։ Եթե ուզում ենք էս տարածաշըր-
ջանում ապրել ու լինել, ուրեմն պիտի միջակությունը ջնջենք մեր երկրից իսպառ։
#հաղթելուենք

55

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Արծրուն Հովհաննիսյան

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում
կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի
Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես
թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հըր-
թիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ
բնակավայրերը:

Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամա-
կան հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:

*
Ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձ-
կանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլու-
ծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին
օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություն-
ներում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատ-
վածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական
խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և
ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում,
այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։

ASMA | Հատուկ ջոկատ

Թիմ ջան արդեն 1 ամսից ավել ա, որ մենք բոլորս միասին պայքարում ենք մեր
երկրի թիկունքը ամուր պահելու համար: Ու արդեն ունենք նշանակալի հաջո-
ղություններ օնլայն տիրույթում:

Հոգնածությունը կամաց-կամաց զգացնել է տալիս, բայց մենք իհարկե թուլա-
նալու իրավունք չունենք և պետք է նույն ոգով ու ոգևորությամբ շարունակել պայքարը:

Շնորհակալ եմ բոլորիդ այս օրերին միասնական լինելու և մեր բաժին խրամատը
պահելու համար:

Միասին մենք
#Հաղթելուենք

56

Միջազգային լրահոս

ՄԱԿՐՈՆը ՆԱՏՕ-ի գործընկերներին հորդորում է առերեսվել Թուրքիայի վարքագծին։
ՄԱԿՐՈՆը փորձում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին համախմբել Էրդողանի դեմ։
ՄԱԿՐՈՆը հայտարարեց, որ իր երկիրը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակա-
մարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մտադիր է
բացատրություն պահանջել Թուրքիայից՝ իր տարածքով սիրիացի զինյալների Ադըր-
բեջան տեղափոխման հետ կապված:
ՄԱԿՐՈՆը հայտարարել է, որ իսլամիստները Ֆրանսիայում հանգիստ չեն քնելու։
Ֆրանսիայում պաշտոնապես արգելվեց «Գորշ գայլերի» գործունեությունը։
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։
Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։

Թոմաշ Լեխ Բուչեկ

Ադրբեջանը պետք է ներկայացվի Միջազգային դատարան՝ մարդկության դեմ
գործած հանցագործությունների համար։

Արմեն Ավանեսյան

Երեկ գնացել էի կամավորագրված, բայց 6 օր անց վիրավորված հարազատ-
ներիցս մեկին տեսակցության: 90-ականներին էլ էր մասնակցել Արցախյան հերոսա-
մարտին: Նկատեցի՝ ականջին լսողությունը ուժեղացնող սարք էր դրված.

-Ականջդ էլ է՞ վնասվել,- հարցրեցի:
-Չէ, ես շուտանց եմ քառացել: Որ սնարիադը տեղավորում էի հրանոթի մեջ,
արագ սարքը հանում էի, տրաքում էր, նորից դնում էի տեղը ու գնում մյուս սնարիադի
հետևից: Շատ-շատ մի լապատկա հող լցված լինի ականջս:
#Հաղթածունենք
#Զգետնածունենք

57

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Աիդա Հարությունյան
Ասում են՝ ջրի վրա իրական ալիք ստեղծողը ներսում ապրողներն են, դրսից
եկած ձեռքը ջրի մակերեսին մանեկենի ձեռքի պես մի բան է. մենք ենք ջրինը, ջրից
ծնվածը:
Հին Չինաստանում հավատում էին, որ մի առասպելական արարած է կառա-
վարում օվկիանոսը: Այդ արարածին հաճախ նկարագրում էին որպես մեծ ձուկ
(կետ), որը մի քանի հազար ոտնաչափ երկարություն ուներ, ուներ մարդու ձեռքեր
և ոտքեր:
Երբ նա բարկանում էր, վերածվում էր հսկա թռչունի և սարսափելի փոթորիկներ
էր առաջացնում օվկիանոսում:
Մենք դառնալու ենք օվկիանոս չունեցող ձկներ՝ կետեր, որոնք արդեն հսկա
թռչուններ են, մենք լեռներում ենք, քարերով հսկվող քամիների մեջ: Մեր լեռներն
արձագանքում են միայն հայի ձայնից: Մեր ամեն մի քարի վրա խաչ կա, հիմա՝ ավելի
շատ: Մեր քարերը մեր գույնով են ներկված: Ժամանակի ընթացքում անձրևները
չեն գունաթափելու, չեն մաշելու, ավելի տեսանելի են դարձնելու, դաշտեր են տա-
նելու: Իսկ դաշտերը թաց են մնալու...
Շատերը կցանկանան երկնքով քայլել, բայց դրա համար թևեր են պետք՝ հա-
վասարակշռության բերելու, իսկ ոմանք անգամ փետուր չեն տեսել:
Եթե նույնիսկ նամազ լինի մեր հողերում, տղաների արյան հոտն են առնելու,
նրանց կոշկատակերի նախշերն են դրոշմվելու գետնին կպած ճակատներին։

58

ՄԱՄՈՒԼ 1920

59

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՖԵՅՍԲՈՒՔ 2020

ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմ նադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին շաբաթների գործունեու-
թյունն ուղղված է եղել մեղմելու հումանիտար ճգնաժամը: «Մենք ենք, մեր սահման-
ները» համազգային դրամահավաքի շրջանակներում իրականացվում են կենսա-
կան նշանակության մի շարք ծրագրեր՝

Միանվագ դրամական աջակցություն Արցախցի ընտանիքներին
Խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների, պարագաների և շտապօգնու-
թյան մեքենաների ձեռքբերում
Ժամանակավոր կացարանների կահավորում
Վառարանների, գազի բալոնների, էլեկտրական տաքացուցիչների և դիզելային
գեներատորների տրամադրում
Քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիայի հիմնում
Առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթների տրամադրում շուրջ 7500
արցախցի ընտանիքի Հիմնադրամի և ՀԲԸՄ–ի կողմից
Ժամանակավոր կացարաններում ջեռուցման համակարգի հիմնում և այլ հրա-
տապ կարիքների համակարգում

*
ԱՄՆ–ի #Հեռուստամարաթոն2020-ի և Ֆրանսիայի #Ֆոնեթոն2020-ի արդյունքում
հավաքագրվել է 26.122.898 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է արցախահայության ամենա-
հրատապ կարիքներին:

*
Հայրենիքի հրատապ կարիքների լուծման համար Հիմնադրամի պատվո անդամ
Վահե Կարապետյանը նվիրաբերել է 40 ավտոմեքենա, որից 35-ը՝ բեռնատար, իսկ
5-ը՝ խոհանոց–մեքենա:
Ընդհանուր արժեքը՝ 2.035.000.000 ՀՀ դրամ
Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար:

*
Մեկնարկել է Արգենտինայի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա ֆոնեթոնը։
Արգենտինահայ համայնքը շարունակում է աջակցել հայրենիքին։

60

*
«Պողոսյան» հիմնադրամը հայտարարում է, որ նկատի ունենալով երկրում
ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանում կորոնավիրուսի հաստատված
դեպքերի կտրուկ աճը, այս տարի՝ 2021 թվականի ՊՈՂՈՍՅԱՆ մրցանակը չի ֆինանսա-
վորվելու:
Ուստի «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ 2021 թվա-
կանի ՊՈՂՈՍՅԱՆ մրցանակի մրցույթների համար սահմանված ժամկետում հայտեր
չեն ընդունվելու:
Հուսով ենք, որ այս հայտարարությունը ընբռնումով կընկալվի հասարակության
կողմից և վստահություն ենք հայտնում, որ ապագայում կշարունակվի մրցանակ-
ների շնորհման գործընթացը:

*
Նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած
Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–
նվիրատվություն:
Շնորհակալ ենք այն բոլոր նվիրատուներին, որոնք, չնայած առողջապահական
և տնտեսական ճգնաժամերին, համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի և
արցախահայության:
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսի-
այի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջա-
լերել հայ համայնքին։

*
Համահայկական ընտանիքի շնորհիվ հատեցինք 160.000.000 ԱՄՆ դոլարի շեմը:

*
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները»
դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից Զինծառայողների ապա-
հովագրության հիմնադրամին է փոխանցել 1մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար:

61

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

Հոկտեմբերի 6-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն
կողմ քվեարկությամբ համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասի պահուստային
ֆոնդից 100 մլն դրամ հատկացրեց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստե-
փանակերտին՝ նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականաց-
ման համար:

*
2020թ. ամանորյա միջոցառում ների համար նախատեսված 100 մլն դրամ ն
ուղղվեց Ստեփանակերտի վերականգնմանը։

Sergey Parajanov museum

Պատերազմական այս ծանր օրերին հայ ժողովուրդը մեկ բռունցք դարձած
կանգնած է հայոց բանակի և հայ զինվորի կողքին: Պատերազմի առաջին իսկ
օրերից անմասն չմնաց նաև Ս. Փարաջանովի թանգարանը, որը մշակութային բոլոր
հաստատությունների հետ միասին մասնակցել և մասնակցում է թիկունքից` իր
աջակցությունն ու դրամական օգնությունը ցուցաբերելով հայոց բանակի հզորաց-
ման ու հայ զինվորի ոգին բարձր պահելու անձնվեր գործին: Հայրենիքին օգնության
ձեռք մեկնելը յուրաքանչյուրիս պարտքն է:

Ստեղծված այս իրավիճակում Ս. Փարաջանովի թանգարանն, ի դեմս տնօրեն
Զավեն Սարգսյանի, միացել է Հայաստան համահայկական հիմնադրամի «ՄԵՆՔ
ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԲՈԼՈՐՍ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» դրամահավաքին, հանուն հայ-
րենիքի պաշտպանության ու փրկության եւ հանուն խաղաղության նվիրաբերել 3
մլն ՀՀ դրամ:

Yerevan Book Fest Գրքի երևանյան փառատոն

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած գրքի տոնավաճառին հրատարակիչները վա-
ճառել են 1455 գիրք և «Զինծառայողների ապահովագրության» հիմ նադրամին
փոխանցել 2.001.680 դրամ:

#Հաղթելուենք

62

63

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Arev Art Gallery / Արև Արթ Ցուցասրահ

#ArtistsForArtsakh
Աշխատանքների վաճառքի ողջ հասույթը կփոխանցվի Հայաստան Համահայկա-
կան հիմնադրամին՝ ի զորակցություն Հայոց Արցախ աշխարհին։

Արծվի Բախչինյան

Իմ սիրելի ընկերներ՝ Հայաստանում և արտերկրում։ ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
հորս և իմ գրքերի բարեգործական վաճառքին մասնակցելու համար։ Մեզ մոտ
համարյա գիրք չմնաց։ Շատերդ մի բան էլ ավել վճարեցիք, արդյունքում հավաքվեց
ավելի քան 400 հազար դրամ, ինչը գերազանցեց մեր սպասելիքները։ Իհարկե,
մեր ազգի մեջ չեն պակասում մարդիկ, որոնք պարտավոր էին յուրաքանչյուրը 400
հազար եվրոյով ու շատ ավելիով իրենց պարտքը տալու մեր պաշտպանության
գործին, բայց դա թող մնա իրենց չունեցած խղճին։ Այսօր գումարը հանձնեցի, այն
օգտագործվելու է առաջնագիծ մեքենա ձեռք բերելու նպատակով։ Սիրում եմ ձեզ։
Չընկճվե՛նք, որքան էլ դժվարին ժամանակներ ենք ապրում։ Հաղթելո՛ւ ենք։

Մարգարետ Ասլանյան

#Նվիրիր_հեքիաթ_նախաձեռնություն
#կատարիր_քո_ներդրումը
Արցախցի մանուկների համար նախաձեռնած երեկվա գրքահավաքին իրենց
կատարած ներդրման, ցուցաբերած ֆինանսական աջակցության համար՝ կամա-
վորներներին, ընկերներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, ծանոթ-անծանոթ բոլոր
մարդկանց` ԱՆՍԱՀՄԱՆ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ:
Հրատարակիչ ընկերներին`
Էդիթ Պրինտ Հրատարակչություն/Edit Print Publishing House

Antares Media Holding

Արևիկ Հրատարակչություն Arevik Publishing House

Norq Magazine

Granish Literary Foundation

Գրքամոլ Հրատարակչատուն

64

ԱՆՍԱՀՄԱՆ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ:
Բոլոր-բոլորին, որոնք անտարբեր չմնացին` ԱՆՍԱՀՄԱՆ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ:
Մի քանի ժամում նախաձեռնած #Նվիրիր_հեքիաթ-ը ծրագրելիս, չեմ էլ պատկե-
րացրել, չեմ ակնկալել, որ այսքա՜ն արձագանքներ կլինեն, այսքա՜ն միասնակա-
նություն, այսքա՜ն սրտացավություն։ Մարդիկ եղան, որոնք անգամ իրենց վերջին
խնայողությունը նվիրաբերեցին՝ մեկ ժպիտի համար։ ԱՆՍԱՀՄԱՆ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ։
Բոլորիդ շնորհիվ այսօր այցելելու ենք Սևանի կացարաններում գտնվող մոտ
120 արցախցի փոքրիկների, փոխանցելու ենք ձեր սրտագին մաղթանքները, հավա-
քագրված ու ձեռք բերված գրքերը, գրենական պիտույքները, կրթական պարագա-
ները, որոնց կարիքն այժմ շատ է զգացվում` երեխաների առօրյան լիացնելու համար:
Եվ, իհարկե, նախաձեռնության բուն նպատակը` հեքիաթի ընթերցումներն են:
Հ.Գ. #Նվիրիր_հեքիաթ նախաձեռնությունը շարունակվում է, գալիք շաբաթ
այցելելու ենք նաև այլ կացարաններ: Շարունակենք նվիրաբերել գրքեր, ցուցա-
բերել ֆինանսական աջակցություն` անհրաժեշտ պիտույքների ձեռք բերման համար:
Յուրաքանչյուրիդ փոքրիկ ներդրումը կարող է ժպիտի, ուրախության առիթ դառ-
նալ, մանկություն նվիրել:

Chinahay - Չինաստանի հայ համայնք

Սիրելի հայրենակիցներ և հայ ազգի բարեկամներ,
Այս դրամահավաքով մեկնարկում ենք մի նախաձեռնություն, որի շրջանակնե-
րում Արցախի կարիքների համար ձեռք ենք բերելու գերժամանակակից տեսա-
դիտարկման սարքեր՝ այնտեղ գտնվող մեր քույրերի ու եղբայրների կյանքին սպառ-
նացող ռիսկերը կանխարգելելու նպատակով:
Ձեռքբերման ենթակա սարքերից յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 4-5
հազար ԱՄՆ դոլարի սահմաններում՝ կախված մոդելից։ Այս նախաձեռնության շըր-
ջանակներում նախատեսվում է ձեռք բերել 10 նմանատիպ սարք, ինչպես նաև
դրանց համար նախատեսված հավելյալ մարտկոցներ։
Սարքերի մոդելները հստակեցվել են փորձագիտական շրջանակների և պատ-
կան մարմինների հետ խորհրդակցությունների արդյունքում։
Հիշենք, որ յուրաքանչյուրիս անհատական մասնակցությունից է կախված մեր
հավաքական հաղթանակը։
Եվ ուրեմն` միավորենք մեր ուժերը և փրկենք կյանքեր, որոնք կերտում են այդ
հաղթանակը։

65

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստան Արցախ Շվեդ
ԽԱՂԱՂ ԱՎՏՈԵՐԹ` Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՍՐԲԱԶԱՆ ԱՐՑԱԽԻ
Հոկտեմբերի 30-ին, Շվեդիայի հայերը Սոդերթելիե քաղաքից դեպի Ստոկհոլմ
իրականացրեցին աննախադեպ մեծ ավտոերթ շուրջ 1000 մեքենաներով։ Շուրջ
4 ժամ տևած դանդաղ երթով Շվեդիայի հայերը վերահաստատեցին Արցախի ժո-
ղովրդի ինքնորոշման արդար իրավունքը։ Ավտոերթով նաև շվեդական մեդիայի
ուշադրությունը հրավիրվեց դեպի հայ ազգի պահանջը և շատ թերթեր և գլխավոր
կայքեր անդրադարձան երթին և պատճառներին։ Ավտոերթը մեկնարկեց Սոդերթե-
լիե քաղաքից, որտեղ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը Տերունական և Ճանա-
պարհի խաղաղության աղոթք բարձրացրեց և մաղթեց ներկաներին, որ Աստծո
օրհնությամբ երթը խաղաղ և հաջող ընթացք ունենա։ Շուրջ 4 ժամ տևած ավտո-
երթն ավարտվեց Ստոկհոլմում` նահատակված զինվորների հիշատակի լռության
րոպեով։
Հաղթելու ենք։

66

Շեր
Մութ օր է քրիստոնեության համար: Ոչ ոք չի կանգնում առաջին քրիստոնյա ժո-
ղովրդի կողքին, քանի որ մեր ունեցածը միայն պատմություն է և մշակույթ ու
արտահանելու ոչինչ չունենք… Շնորհակալություն մարդկությանը

Լևոն Բլբուլ յան
ՑԱՍՈՒՄ
Կույրը չի՛ կարող ցասումով նայել,
Համրը չի՛ կարող գոչել ամեհի,
Ձեռքից զրկվածը՝ զենք-զրահ պահել,
Եվ ով ոտք չունի՝ նետվել գրոհի:
Բայց կարող է կույրն ամեհի գոչե՛լ,
Համրը՝ նայե՛լ խենթ ցասումով լի,
Ոտքից զրկվածը՝ ձեռքին զե՛նք պահել,
Եվ ով ձեռք չունի՝ նետվել գրոհ՛ի:
Կեցցեն, մեր խիզախ մարտիկները՝ իրենց աննկուն կամք ու կորովով, իրենց քա-
ջարի նախնիներից ժառանգած ոգու անպարտ զորությամբ: Կեցցե ազատատենչ
մեր ժողովուրդը, որ իր զինվորի հետ է, նրա կողքին, նրա թիկունքին, ըստ ամենայնի
նրան սատար ու ապավեն:
ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ

67

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼ 1920

68

69

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
70

ՖԵՅՍԲՈՒՔ 2020

Հրանտ Տէր-Աբրահամեան

Կայուն տպավորություն ունեմ, որ որոշ մարդիկ և խմբեր, մոռացել են, որ Արցա-
խյան պայքարը 2020-ին չի սկսվել:

Էնպիսի վերլուծություններ ու լուծումներ են առաջարկում, կարծես, նոր են իմա-
ցել, թե բա էս ի՞նչ էր, էս ի՞նչ պատերազմ բան, էս ո՞նց եղավ:

Կարծում եմ մի երկու բան արժե հիշացնել:
Ասեմ, որ Արցախյան հարցը նույնիսկ 2016-ի պատերազմով չի սկսվել:
Այն սկսվել է՝ օ՛ զարմանք, ոչ թե նույնիսկ 1991-94-ի պատերազմով, այլ 1988-ի
արդեն հեռավոր փետրվարին, երբ իմ սերնդի մարդիկ դեռ դպրոցական էին: (Իհարկե
հարցն ավելի խորն ակունքներ ունի, բայց հիմա դա էական չէ):
Ու կարևոր է շատ, թե ինչպե՛ս է սկսվել:
Ուրեմն, 88-ի փետրվարին հարյուր հազարավոր հայեր, որոնց հետո սովետա-
կան հեռուստատեսությամբ կոչեցին մի խումբ էքստրեմիստներ ու նացիոնալիստ-
ներ, դուրս եկան Երևանի հրապարակներ (մինչ այդ արդեն շարժումը սկսել էր նաև
բուն Արցախում) ու պահանջեցին Ղարաբաղի վերամիավորում Հայաստանի հետ:
Ի՛նչն էր ուշագրավ՝ սկզբում կարգախոսները բացարձակ լոյալ էին Սովետական
միությանը՝ Լենին, պարտիյա, Գորբաչև, ու ոչ ոք անկախություն չէր պահանջում:
Ու դա շատ անկեղծ էր:
Շատ չանցած՝ մի շաբաթվա մեջ հասկանալի դարձավ, որ Սովետը չի պատրաստ-
վում Ղարաբաղի հարցը լուծել հոգուտ հայերի:
Մեզ թափանցիկ ակնարկ ուղարկեցին այդ առումով՝ Սումգայիթի ջարդը, որի
կանխմանը սովետական բանակը մի փոքր ուշացավ՝ պատահականորեն:
Դրանով մեզ ասեցին՝ տեսեք ինչ է լինելու:
Հասկացող մարդիկ հասկացան այդ ուղերձը: Հայերին ոչ ոք չի պաշտպանի,
եթե խելոք չպահեք ձեզ:
Ու բացվեց երկու ճանապարհ:
Ավագ սերունդը, նաև Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունն, ասեցին՝
բաց կամ քողարկված, որ պայքարն անհույս է, քանի որ մենակ ենք, ու ոչ միայն
Բավքի դեմ պետք է պայքարենք, որ հաջողության հասնենք:
Շատ ողջախոհ խորհուրդ էր, ի դեպ: Մի բուռ Հայաստանն ի՞նչ պետք է աներ
այս դեպքում:
Բաց հայտնվեցին այլ մարդիկ՝ ավելի երիտասարդ մտավորականներ, որոնք
ասեցին՝ հնարավոր է հասնել Ղարաբաղի միավորմանը Հայաստանին, նույնիսկ,
եթե Կենտրոնը մեզ հետ չէ, ու մեր դեմ է:
Նրանք ասացին՝ Պայքար, պայքար մինչև վերջ:
Իսկ ի՞նչ է դա նշանակում:

71

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Մինչև վերջը նշանակում է՝ ամեն գնով: Պայքարի վերջը, բացարձակ ձևը մեծ հաշ-
վով պատերազմն է: Այսինքն՝ ասեցին՝ նույնիսկ պատերազմ էլ լինի, պատրաստ ենք:

Ու մենք՝ այն ժամանկվա ամենա երիտասադրներս, նոր հասունացողներս հա-
վատացինք այդ ավելի երիտասարդ սերունդին: Այսպես ասած՝ արկածախնդիրներին:

Նրանք ասում էին՝ եթե դու պայքարում ես, դու վերածվում ես գործոնի ու քեզ
հետ սկսում են հաշվի նստել:

Իսկ եթե դու չես պայքարում, ապա, ամեն բան անում են քո շահերի հաշվին:
Նրանք ասեցին, եթե թուրքերի ուժ ցույց տալը հայկական ջարդերն են, մենք
դրան կհակադրենք հայկական պայքարը:
Ու մեզ էլ կսկսեն հաշվի առնել:
Մենք սա սերտեցինք որպես դաս նրանցից:
Հետո նրանք ասեցին՝ մեր ուժը պետք է դառնա մեր դեմոկրատիզացիան: Ու նաև՝
չկան մշտական թշնամիներ ու դաշնակիցներ, ու բարձրացրին անկախության հարցը:
Այս ամենը ես հիշում եմ, շատերը հիշում են, որովհետև մենք հավատացինք դրան:
Ու ասեմ ձեզ, այդ հիմա է թվում, որ դա այդքան միանշանակ ճիշտ ճամփա էր,
որովհետև, ակնհայտ ռիսկային էր, ու մի քանի ճգնաժամային կետ եղավ, որ թվաց,
թե պարտվում է: Ու հանգիստ կարող էր պարտվել ու հիմա կոչվել արկածախընդ-
րություն: Ու քանի-քանիսն էին այդ տարիներին դա հենց ադպես քննադատում:
Հետո եղավ բուն պատերազմը:
1991 թվին թվում էր, թե մոտ ենք հայկական հարցի լուծման ավանդական տխուր
ավարտին՝ Կոլցո օպերացիայի շրջանակում անկախության ձգտող հայերը պատժվում
էին՝ տեղահանվում էին ամբողջ գյուղեր՝ Գետաշենից միչև Հադրութի շրջան:
Պատերազմը տևեց 2-3 տարի:
Բերանով ենք ասում՝ 2-3 տարի:
Հա, ճիշտ է, տեխնիկական միջոցներն այլ էին, այլ պատերազմ էր:
Բայց հարաբերակցությունը մարտի դաշտում էլի նույնն էր, ու մեր օգտին չէր:
Ու ինչքան մեզ էին օգնում, այդքան էլ ու ավել իրանց էին օգնում: Բոլորս էլ հիշում
ենք, թե ում զենքով 1992-ի ամառվա ադրբեջանական հարձակումը ծավալվեց: Հի-
շում ենք նաև 93-ի վերջի ու 94-ի սկզբի Ալիև ավագի հզոր հարձակումը, որն ամենից
շատ զոհեր խլեց, ու մոտավորապես նույն ուղղություններով էր գնում, ինչ այսօրվանը:
2 տարի ունեցել ենք և մեծ հաղթանակներ, և լրջագույն պարտություններ:
Նենց Քուռկիք Ջալալի նստած աջ ու ձախ չէինք հնձում:
92-ի ամառ-աշնանը պարտության եզրին էինք: Ամբողջ մի կես տարի, ամեն օր
ատամները սեղմած էինք ապրում:
93-ի սկզբին էր, որ լավ լուրերը մեկը մյուսի հետևից սկսեցին գալ ճակատից:
Բայց 93-ի նոյեմբեր-դեկտեմբերից մինչև 94-ի փետրվար էլի ծանր էր: Թուրքերն
առաջ էին գալիս, չնայած շատ դանդաղ ու ծանր գնով: Մի պահ Մռավն էլ անցան,
մտան Քելբաջար: Հարավում էլ բավականին առաջ եկան: Էդ կորցածի մի փոքր
մասն այդպես էլ հետ չբերեցինք, օրինակ Հորադիզ կայարանը:
Բայց 94-ի գարունը նորից մերն էր:

72

Ու եկավ խաղաղություն:
Այս ամենը մենք տեսել ու ապրել ենք, ու Աստված չանի նորից ապրենք ու տեսնենք:
Ու էլի թող ոչ ոք չմտածի, որ տենց հեշտ ու երաշխավորված հաղթանակ ենք
ունեցել:
Հասկացողը, հուսամ, հասկացավ թե ովքեր էին այս գրառման հասցեատերերը:
Նախ՝ սա Նիկոլի կռիվը չի: Ոնց որ 16-ը Սերժինը չէր, իսկ 90-ականներինը
Լևոնինն ու Վազգենինը չէր:
Երկրորդ՝ եթե մի անգամ ասել եք պայքար, պայքար մինչև վերջ, դա հետ շրջելը
հնարավոր չէ: Այլապես՝ Կարեն Դեմիրճյանին ու մյուսներին էր պետք լսել:
Ղարաբաղի պայքարը մեր սերունդը չի սկսել:
Մենք ժառանգել ենք դա ու հավատացել ենք նախորդ սերդնի կոչերին:
Ու լավ ենք արել:
Միակ խնդիրը, որ ունենք՝ հաջորդներին չենք ուզում թողնել: Պիտի փորձենք
դա անել:

73

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Անահիտ Արամունի Քեշիշյան

Զարմանալի, զարմանալի հայեր։
Այսօր մի քանի ժամ եմ անցկացրել երեկ գիշեր Լոս Անջելեսից ժամանած, պա-
տերազմին կամավոր գրված մի թունդ հայրենասեր երիտասարդ տղայի հետ։ Հա-
զիվ հինգ տարեկան է եղել այս տղան, երբ Ամերիկա են մեկնել և ահա, առաջին
անգամ, այցելում է Հայաստան՝ կռիվ գնալու։
Խանջյանով իջնում էինք դեպի հրապարակ։ Ձախին Վարդան Մամիկոնյանի
արձանն էր։ Ասացի՝ հիշիր, որ քո տունը Վարդան Մամիկոնյանի արձանից հինգ
րոպե հեռավորության վրա է։ Ասաց՝ էդ ո՞վ ա։ Ասացի՝ 5-րդ դարի մեծ հերոս։ Չէր
լսել անունը։ Վերնիսաժից դեպի Հրապարակ գնալիս, տեսանք Նժդեհի և Արամ
Մանուկյանի արձանները։ Սրանց նույնպես ծանոթ չէր։ Մեր հետագա զրույցներից
պարզվեց, որ Հայաստանն ու Արցախը իր կյանքի գնով պաշտպանելու եկած
այս երիտասարդը բոլորովին ծանոթ չէ հայոց պատմությանը՝ բացի ցեղասպանու-
թյունից, և հրաշքը հենց դա է, որ Էականը, ինչպես ինքն էր ասում, իր ազգությունն
է, իր պատասխանատվության զգացումը և այն սերը, որ նա ունի Հայաստանի
նկատմամբ։ Հուսանք, որ կարիք չի լինի զորագրելու նոր կամավորների, հուսանք,
որ շատ շուտով խաղաղություն կհաստատվի մեր երկրում։ Իսկ այս տղայի հա-
մար ասեմ, որ նա այսօր իսկ որոշեց, որ ապրելու է Հայաստանում՝ անկախ հանգա-
մանքներից ու իրավիճակից։ Ասաց, որ ինքը այլևս անելիք չունի Լոս Անջելեսում։
#ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ

Վահրամ Մարտիրոսյան

Պատերազմի ամբողջ ընթացքում ոչ մի գրառում չեմ արել։ Քանի որ հետևել եմ
պաշտոնական լրատվությանը, որը թույլ չէր տալիս կոչ անելու՝ պետք է կռվել մինչև
արյան վերջին կաթիլը, ոչ էլ թե՝ հրադադար կնքենք արագ, ցանկացած գնով։

Հիմա էլ դեռ միայն մի վտանգի մասին եմ ուզում խոսել։ Արցախցիների հանդեպ
բացասական վերաբերմունքի արտահայտությունների։ Մեր երկու պատերազմն էլ
շատ «անարդար» են եղել, որովհետև ռազմաճակատ է «նշանակվել» մեր հայրենիքի
մի հատվածը՝ Արցախը (+սահմանամերձ գյուղեր)։

Աստված մի արասցե, բայց եկեք պատկերացնենք պատերազմ, որ ընթանում է
միայն Արմավիրի կամ Շիրակի մարզում։ 5-6 տարի՝ մի դեպքում, ավելի կարճ, բայց
լայնածավալ՝ երկրորդ։ Ոչ միայն զինվորները, կամավորներն են մասնակցում, այլև
ռմբակոծվում են գյուղերը, քաղաքները, որոնք ձեռքից ձեռք են անցնում՝ դրանից
բխող բոլոր դաժան հետևանքներով։

Ես իմ սերը, հիացմունքն եմ հայտնում արցախցիներին ու որպես Հայաստանի
այլ հատվածի քաղաքացի ինձ հավետ պարտական եմ համարում նրանց՝ կրած
բոլոր տառապանքների համար։

74

Հայաստանի բոլոր շրջաններն ունեն հիանալի որակներ, որոնք մենք պետք է
գնահատենք, ընդօրինակենք, ոչ թե փորձենք գտնել յուրահատկություններ, որոնց
մի մասը պատմական հանգամանքների ազդեցությամբ կարող են դրական չլինել
կամ չընկալվել։

Ուրեմն, էսօրվա ծանրագույն վիճակում պետք չի պղտորել մթնոլորտը ժողովրդին
տարածքային մասնատման ենթարկելու նենգ հիստերիայով կամ հանձնվելով «հետ-
տրավմատիկ դավաճանության» բարդույթին (սրա մասին երևի առանձին կգրեմ
առաջիկաներում)։

Ճիշտ հակառակը՝ հիշենք ու ոգևորվենք պատերազմի ամենասկիզբից գործող
մեր «զուգահեռ պետությամբ»՝ համահայկական միասնությամբ, աներևակայելի
համերաշխ օգնությամբ բանակին, երկրին, որի դրսևորումները տեսել ենք ամեն
օր, ամեն ժամ, ամեն րոպե։

#ապրելուենք

75

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳՆ

Իտալիայի Միլանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Իտալիայի Լոմբարդիա վարչական շրջանը ճանաչել է Արցախի Հանրապետու-
թյան անկախությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Արցախի Հանրա-
պետության անկախությունը
Կատալոնիայի Ամպոստա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության
անկախությունը
Իսպանիայի Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Ուրուգվայի Պայսանդու նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության ան-
կախությունը
Ուրուգվայի Մոնտեվիդեո դեպարտամենտը ճանաչել է Արցախի Հանրապետու-
թյան անկախությունը
Իտալիայի Վիարեջո համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկա-
խությունը
Կորսիկայի ասամբլեան ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև
Իտալիայի Նոգարեդո քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկա-
խությունը
Իտալիայի Մալո քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Իտալիայի Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Իտալիայի Ապրիլիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Մեծ Բրիտանիայի Դերբիի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի
Հնրապետության անկախությունը ճանաչող բանաձև
Ֆրանսիայի Սենատը ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը
ճանաչելու մասին բանաձև։

Էրիկ Մալևիչ

Կյանքում ամենակարևոր առանցքային պահը կատարվող իրադարձություն-
ներից իմաստը քաղելն է, բայց քանի որ անցյալը հիմնականում նա են համարում,
որին ժամանակավորում են, իսկ հետո ուղղակի ռեակտիվորեն արձանգանքում
պատճառահետևանքային անհրաժեշտությունից, իսկ դրանից հնարավոր չի իմաստ
քաղել, որովհետև ձևակերպված չի կառուցվածքների տեսքով, հետևաբար դա
կրկնվելու ու կրկնվելու է ինչպես դժոխքում:

76

Դժոխքը մոռացվածն է, իսկ եթե մոռացվել է, ապա կրկնվելու է:
Օրինակ եթե պատերազմող ազգը պատերազմից փորձառություն ձեռք չի բե-
րում, պատերազմը կրկնվելու է նորից ու նորից, հայտնվում է հիմար կրկնության
անսահմանությունը. մեղք գործել, ապաշխարհել, նորից մեղք գործել, նորից ապաշ-
խարհել ու էդպես անվերջ: Այսինքն հենց փորձառություն ձեռք չբերելն է դատա-
պարտում կրկնության, ուրեմն եթե ոչինչ չի փոխվել, ապա իրադարձությունը տեղի
չի ունեցել (չի ավարտվել), չի կարելի համարել անցյալ:
Համաշխարհային պատերազմները չի կարելի համարել անցած, որովհետև
դրանցից էն փորձը չի ձեռք բերվել, որը կբյուրեղացներ էն կառուցվածքները, որոնք
անհնարին կդարձնեին նույն փորձի կրկնությունը: Իսկ զղջալը չի օգնում հեռանալ
հիմար կրկնությունից, եթե ինչ որ բան չի քաղվել ու ամրապնդվել, էդ թվում նաև
անհատականության կառուցվածքում` կարելի է կրկնել հազար անգամ ու չնկատել,
որ ոչինչ չի փոխվել:
Էդ ժամանակը, որին ժամանակավորում ենք նույնպես գնում է անցյալ, կարող
է մոռացված լինել, բայց ունի հիշողությունում վերականգնվելու, ակամայից իհայտ
գալու հնարավորություն, որովհետև մենք իր վրա աշխատել ենք: Իսկ էն, ինչը չենք
ժամանակավորում, գտնվում է լինելիությունից այն կողմ: Այսինքն դադար առնել ու
ազատվել է պետք ինքդ քեզնից, որպեսզի անցյալի ու ներկայի, մի անցյալից մյուս
անցյալի արանքում ընդմիջում սարքվի, քանի որ դա միակ փորձառությունն է, որի
միջոցով հնարավոր է ինքդ քո մեջ ու ընդհանրապես մարդկանց մեջ ինչ որ բան
իմանալ:

77

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Գնել Սարգսյան

Քայլեր անզոր,գետնատարած,
Շոշափելով թիզը՝ մետրին,
Ոլոր-մոլոր հարբած հետքեր,
Մոտենում են մեծ կանգառին։

Ներդաշնակված հողի փոշուն,
Քայլ՝ լռություն,քայլ՝ կալանված,
Քայլեր՝ չոքած զօր ճորտություն,
Քայլեր՝ զսպված բարկությամբ։

Քայլեր՝ աղմուկ,քայլ՝ խեղկատակ,
Քայլ՝ անիմաստ,նոր թշնամի,
Քայլ՝ ահաբեկ,քայլեր կորուստ,
Քայլ հաշտության ձեռքմեկնումի։

Հաջորդում են մեկը մյուսին,
Քայլ՝ բարձրություն,քայլ՝ թռիչք,
Ինչ խոսք,անփույթ տրորվում են
Միշտ անկաշառ "կաղ" մարդիկ։

Հնադարյան կառափնարան,
Թե նորավոճ տաք հրազեն,
Միևնույնն է վարձն անարդար,
Քայլերն անդարձ ու անհետ...

Այսպես անզոր,գետնատարած,
Շոշափելով թիզը՝ մետրին,
Քայլեր դիտմամբ,քայլ՝ պատահմամբ
Մոտենում են վերջաբանին...

78

ՄԱՄՈՒԼ 1928

79

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
80

Հերբերտ Հուվերի երդմնակալությունը
81

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼ 1920

82

83

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՖԵՅՍԲՈՒՔ 2020

Հովսեփ Խուրշուդյան

Ադրբեջանցիները տեղեկատվական պատերազմում հաճախ են օգտագործում
իրենց 1 միլիոն փախստականի փաստարկը, որը մեր կողմից համարժեք հակա-
փաստարկների չի արժանանում։

Այստեղ կա մի քանի հակափաստարկ․
1․ Արցախի տարածքից փախստականները, որոնց իրական թիվը 650 հազար
է, այլ ոչ թե մեկ միլիոն, առաջացել են 1991թ․-ին Ադրբեջանի սանձազերծած պա-
տերազմի հետևանքով։ Նույնը, ի դեպ՝ իրենց տանուլ տված տարածքները՝ այն
չարաբաստիկ 7 շրջանները։ Ընդ որում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանա-
ձևերը, որոնք նախևառաջ վերաբերել են ռազմական գործողությունների դադա-
րեցմանը, հավանության են արժանացել Արցախի բանակի կողմից և մերժվել կամ
չեն կատարվել ադրբեջանցիների կողմից, որի արդյունքում ամեն հաջորդ անգամ
ավելի մեծ տարածքների կորստի են հանգեցրել։
2․ Իհարկե, փախստականների վերադարձի հարցը վաղ թե ուշ պետք է լուծվի, և
Արցախի իշխանություններն իրենք էլ ժամանակին հայտարարել են, որ պատրաստ
են ընդունել այն ադրբեջանցիներին, ովքեր կհարգեն Արցախի օրենքները։ Սակայն
դա կարող է տեղի ունենալ միայն երբ որ հայերի և ադրբեջանցիների միջև ձևավո-
րվեն այնպիսի վստահելի հարաբերություններ, որ փախստականները չեն օգտա-
գործվի Բաքվի կողմից որպես դիվերսանտներ, մյուս կողմից՝ հայ փախստական-
ներին ևս թույլ կտրվի վերադառնալ և տնօրինել/տիրապետել իրենց բնակարան-
ներին և հողերին Ադրբեջանում (Նախիջևան, Բաքու, Գանձակ, Շամքոր, Շեմախա
և այլն) և Թուրքիայում։
Մնացածը, ինչպես ասում են, թող իրենք մտածեն։

Իզաբելա Սարգսյան

․․․․Մեր քաղաքում բազմաթիվ մարդիկ շատ վաղուց զինվորագրվել են, գնացել
են ճակատ, ուղղակի ՖԲ-ում պոստեր ու ֆոտոներ չեն դրել, որ բոլորն իմանան․ մեր
քաղաքում հարյուրավոր կանայք ու աղջիկներ, երեխաներին տատիկների մոտ թո-
ղած, ցանցեր են գործում ու հազար այլ բան, ուղղակի նրանք ՖԲ-ում չեն, որ նրանց
ճանաչեք․ մեր քաղաքում գրեթե բոլոր փոքր ու մեծ հյուրատները զբաղված են
Արցախից եկած մեր սիրելի հյուրերով, այդ հյուրատների տերերն ու աշխատա-
կիցները օր ու գիշեր ամեն բան անում են, որ մարդիկ իրանց տան պես զգան,
ուղղակի ժամանակ չունեն երկար- բարակ պատմելու․ մեր քաղաքում բժիշկները,
բուժքույրերը, բուժակները շունչ քաշելու ժամանակ չունեն ու աշխատում են ան-

84

տըրտունջ մի քանի ֆրոնտով, ուղղակի մեր տեսադաշտից դուրս է դա հիմա․ մեր
քաղաքում ամենատարբեր բիզնեսներ իրենց շահույթից Հիմնադրամին են փոխան-
ցում, ուղղակի գովազդ չեն անում, որ գլուխ գովեն․ մեր քաղաքում ճակատ գնացած
տղամարդկանց գործը նրանց կանայք են անում՝ հաշվապահությունից մինչև շինա-
րարություն, պարզապես դա անում են այնպես, որ որևէ մեկն իրան վատ չզգա․ մեր
քաղաքում երեխաները զինվորների համար տուփեր են հավաքում ու պարտադիր
չէ, որ Հյուսիսայինում լինի, որ բոլորը տեսնեն․ մեր քաղաքում ՀԿ-ները զբաղվում
են ամեն ինչով՝ նամակ գրելուց, լրագրողներին սատարելուց մինչև շոր ու կոշիկ
մաքրել, դասավորելը, ուղղակի հերոսություն չեն համարում դա, որ հրապարակեն․
մեր քաղաքում արյուն հանձնելու ու ժենգյալով հաց գնելու համար հերթեր են գոյա-
նում, ու այդպես էլ պիտի լիներ․ մեր քաղաքում ու բոլոր մյուս քաղաքներում ու գյու-
ղերում կյանքը պիտի շարունակվի սովորականի պես, քանի որ երկարատև պայքա-
րում հաջողության է հասնում իր գործը իր տեղում անողը։

Գևորգ Թոսունյան

Թշնամին ինձ սովորեցնում է չվախենալ․
սպիտակ ֆոսֆորն ու ճանապարհի մեջտեղը հայտնված արյունոտ ոտքով կովը

Որոշել էինք լույսով մեկնել Ստեփանակերտից։ Գիշերը, սակայն, անհասկանալի
ու տագնապալի նորություններ էին հասնում էվակուցիայի մասին, պաշտոնական
աղբյուրներից ճշտեցի՝ կեղծ էր, ամեն օր էլ լինում են նման ինֆոներ, պետք չի հա-
վատալ, բայց լուրերը գալիս էին ու գալիս։ Տղերքին ասեցի, ի վերջո եկանք եզրա-
հանգման, որ մթով ավելի ապահով կվերադառնանք։ Դուրս գալուց րոպեներ առաջ
մտա ՖԲ ու տեսա մեկ-երկու փոստ սպիտակ ֆոսֆորի մասին, ասում էին՝ պաշտո-
նական ա արդեն։ Ստեփանակարետի անլույս փողոցում նստեցինք մեքենան, 5
հոգով էինք, բենզին լցրեցինք, հեռախոսներն անջատեցինք ու ճանապարհվեցինք։
Քաղաքից դուրս եկանք, տեղ-տեղ մի քանի մեքենաներ էին խփված, մի հատվածում
էլ սմերչի հրթիռ, ավելի հեռացանք, ձախ կողմի սարի գագաթի մի մեծ հատված
վառվում էր, տարօրինակ գծային կրակ էր։ Մեկս ասեց, թե հրթիռ ա ընկել, մյուսն
էլ՝ էտ ֆոսֆորի հետքերն են։ Ծուխը Արցախի խոշոր երկու քաղաքների կողմը չէր
գնում, այլ հարավ։ Թշնամին գիտեր՝ ինչ է անում ու ինչու, թշնամին ուզում էր, որ
մենք վախենանք։ Նարեկը փորձեց վերհիշել, թե մերոնք 90-ականների պատերազ-
մին ինչ էին արել թշնամուն վախեցնելու համար, ոնց որ ցորեն էին վրաները լցրել,
թե այլ բան, խառնաշփոթ էր առաջացել մոտները։ 30կմ քշեցինք, այդ վառվող
սարը տեսադաշտից դուրս չէր մնում, ասես հետապնդում էր մեզ։ Մեր մեջի ամենա-
շատախոսներն անգամ լուռ էին, ոչ մի ձայն, միայն մեքենայի անիվներինը, պա-
տուհանը՝ բաց, որ հարակից ձայները հասնի մեզ։ Ճանապարհին քիչ մեքենաներ
էին անցնում-գնում, մեծամասնությունը լույսերն անջատած, ես էլ այդպես արեցի։

85

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Մթության մեջ գնում ենք, հանկարծ դիմացս մի շարժվող ուրվագիծ նկատեցի, արագ
արգելակեցի, մեքենայի լույսերը միացրի՝ կով էր ճանապարհի հենց մեջտեղում
կանգնած, ոտքը արյունոտ, շրջանցեցինք-հեռացանք։ Տեսարանը ոչ մի կերպ ինձ
չի լքում։ Նորից անտառ էր վառվում, նույնատիպ կրակ էր։ Ստյոպն առաջարկեց
պատուհանները փակել, որ ծուխը հնարավորինս քիչ ներս մտնի, այդպես էլ արե-
ցինք։ Այնաստիճան արագ էինք ընթանում ու լարված, գումարած Լաչինի անվերջ
«պերեվալները», որ ուղևորներիցս երկուսը չդիմացան, խնդրեցին կանգնել, փսխե-
ցին։ Երթևեկում էինք լիակատար մթության մեջ, քաղաքներում ու գյուղերում լույսերն
անջատած է, դիմացի մեքենան քեզ նկատելիս, կամ դու՝ իրեն, «դալնի-բլիժնի» է
անում, որ չվթարվեք։ Ճանապարհային լույսը վառվում էր միայն երկու հատվածում՝
մեկը ապրիլյան հերոսներին նվիրված մի հուշակոթողի մոտ, մյուսը՝ խաչքարի։ Սահ-
մանն անցանք, մտանք Գորիս, քաղաքը լույսի մեջ էր թաթախված, անսովոր էր։
Միացրինք մագը, հենց առաջին երգը Էլվինա Մակարյանի կատարումն էր․ «Մար-
դիկ կան անթիվ հիմա, բայց չկան նրանք, որ մարդկանց համար կյանք են զոհել
թանկ․․․ օ, չենք թողնի վառվի, մի նոր հրդեհ կռվի, որ ինչ եղավ ձեզ հետ, մեզ հետ
էլ կատարվի»։

86

Այն օրերին, որ եղել եմ Արցախում, ի համեմատություն առաջնագծում կռվող
տղերքի, շատ քիչ բան եմ տեսել, բայց այդ տեսածն էլ հերիք ա որոշ բաներ հասկա-
նալու համար։ Թշնամին սովորեցնում է գնահատել այն, ինչ ունես, գնահատել մարդ-
կանց, ովքեր կողքդ են, սովորեցնում է սիրել այն հողը, որի վրա կանգնած ես,
սովորեցնում է չվախենալ, չվախենալ խոստովանելուց, որ վախենում ես ու հաղթա-
հարել այդ վախը, չվախենալ պարտվելուց, չվախենալ սխալվելուց, թշնամին տղեր-
քին նաև սովորեցրել է չվախենալ մահից, դրա համար էլ հաղթում են թշնամում,
թշնամին սովորեցնում է նախ և առաջ չվախենալ իրենից ու հաղթել իրեն։

Լուսինե Հովհաննիսյան

Մի՛ ամաչեք ասել, որ չեք ուզում մեռնել։
Եվ ընդհանրապես, այս սոսկալի պատերազմը, որից չէինք տեսել, մեր աչքի
բիբերի մեջ մտցրեց մի փաստ, որը չտեսնելու համար հնարամտորեն խոսում էինք
բարդ տերմիններով, օտար բառերով, որ զարմանալի թվանք, «հայաթի» վայրագ
բառապաշարով էինք խոսում, որ զարհուրելի ու ազդեցիկ թվանք, ասույթներով ու
թևավոր խոսքերով էինք խոսում, որ իմաստուն թվանք։ Բայց չէինք ասում՝ հարգելի
հայ հասարակություն, դու վաղուց չես կրթվում լրջորեն, դու քեզ խաբում ես դրսում
երկամսյա քաղաքագիտական ծրագրերով, քո լավ ծրագրավորողներն ու ճարտարա-
գետները դրսում են, որովհետև միայն դրսում կարող են անել այն կարիերան, որին
արժանի են, ու ստանալ այն գումարը, որին արժանի են։
Քո դպրոցները տկարամիտ են, ու դա գիտի դպրոցի ցանկացած ուսուցիչ,
պարզապես չեն կարողանում անկեղծ լինել, քո բուհերում սովորում են գյուղից քա-
ղաք եկած ու այդ փաստով շատ ուրախացած պատանիներ ու աղջիկներ, որոնցից
միայն մի քանի հոգի է դառնում մասնագետ ու հրաշալի մասնագետ։
Քո բուհերում սովորում են քաղաքում ծնված, բայց շատ սահմանափակ աչոնիկ-
ներ ու տղաներ, որոնք ձգտում են կրթություն ստանալ, բայց ոչ թե կրթվել խորապես,
որովհետև դա ծանր ու երկար ընթացք է։ Ու քանի որ քո բուհերում սովորում են
թերուս ուսանողներ, թերուս դասախոսները շատ ինքնավստահ են զգում իրենց ու
մեծ, գիտական կոմֆորտի մեջ են։
Պատերազմից հետո կարող ենք ինքներս մեր ակնաբիբը մտցնել մի փաստ՝ մեր
հասարակական-քաղաքական դաշտի գերակշռող հատվածը հանուն ճշմարտու-
թյան սուտ է խոսում։ Տասնամյակներով։ Մենք միշտ թույլ ենք նաև այդ պատճառով։
Այսպիսի պայմաններում չի լինում լավ հայրենիք, լինում է արնաքամ հայրենիք՝
ինչն էլ ստացանք, պարտված հայրենիք։ Մի՛ վախեցեք նայել իրականության երկու
աչքի մեջ միանգամից։ Հիմա՞ ինչից եք վախենում։
Մի՛ արտասանեք էլ ոչ մի բանաստեղծություն։ Մի՛ երգեք վաղուց դարն ապրած
ֆիդայական երգեր, որովհետև մեր «լաոն» երկար ժամանակով գնաց քնելու։

87

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Մի՛ արթնացրեք նրան ձևական։ Նա կարթնանա, երբ մեր բուհերը աշխարհի
բուհերի ցանկում 986543-րդ տեղում չեն լինի, երբ ֆիզիկայի ֆակուլտետը պատե-
րազմի համար ցանց չի գործի, այլ կիրագործի այն մոռացված միֆը, որ մեր երկի-
րը Սովետական Միությունում ֆիզիկայի ոլորտում ամենահայտնիներից էր։ Սկսենք
լուրջ կրթության քայլերը կամ պատրաստ լինենք մի օր մեռնելու այս շատ գովերգ-
ված Հայկական լեռնաշխարհի մեր նախընտրած որևէ լեռան ստորոտում։ Ինչպես
տեսանք, դա այնքան էլ անիրական սպառնալիք չէ։

Կրթություն, միայն լուրջ կրթություն, մրցունակ կրթություն։
Գիտություն և միայն գիտություն։
Արդյունաբերություն՝ ռազմական և մնացած։ Հրավիրե՛ք լավագույն պայման-
ներով դրսի լավագույն մեր հայրենակիցներին, ոչ թե բաժանենք փողերը հաջորդ
իշխանության մերձավորներին ու թիմակիցներին, որոնք արդեն դեմ չեն լինի այդ
նույն պարգևավճարներին ոչինչ չանելու ու բավական երկար խոսելու դիմաց։ Ով
կկարողանա իրականցնել սա, նա էլ կլինի երեք միլիոնի նախընտրելի վարչապետի
թեկնածուն՝ անժամկետ։
Ինքներս մեզ արգելենք խոսել նյութից, որին չենք տիրապետում խորապես, այն-
քան խորապես, որ կկարողանանք այդ նյութի բարձրակարգ մասնագետների ներկա-
յությամբ վստահ խոսել, ու միայն այդ դեպքում թույլ տանք մեզ հրապարակային
բացատրել նյութի բովանդակությունը։
Միայն այդ դեպքում մեր ուղեղը կազատագրվի մի երևույթից, որը հոգեբու-
ժության մեջ կոչվում է «էխոլալիա»՝ խոսքի կրկնություն։ Էխոլալիան նորմալ երևույթ է
մինչև երեք տարեկանը, երբ երեխան պատճենած կրկնում է լսածը։ Հետո՝ լուրջ հո-
գեկան խնդրի ախտանիշ է։ Մեր վերլուծական, հրապարակային միտքը մի հզոր
քաղաքական-հասարակական էխոլալիա է՝ քչից-շատից լսած մտքերի կապկում,
թութակի սինդրոմ, որից ոչ մեկի խորքային բովանդակությունը չենք զգում, բացատրու-
թյունը գիտենք՝ անգրագետ չենք, բայց բովանդակությունը արտասանում ենք առանց
դրա խորության հատակը շոշափելու, առանց զգալու․ մոտավորապես այդպես էլ
առանց զգալու սկսել ենք արտասանել «զոհված ժամկետային զինծառայող» կա-
պակցությունը։
Քաղաքում քայլելիս զգացե՛ք նրանց բացակայությունը ամեն փողոցում ու
սրճարանում, հիշեք նրանց արյունոտ կանաչ համազգեստները Ջեբրայիլի ու մնացած
դաշտերում, պատկերացրե՛ք նրանց մորը այդ բոթը ստանալու պահին, կարդացե՛ք
նրանց կենսագրությունը, որտեղ վերջին զանգից բացի բան չկա գրելու, ու մի
փորձեք շեղել ձեզ, որ շարունակեք ապրել։ Միգուցե այդպես զգաք, որ ամենամեծ
դավաճանությունը զինվորին մահվան ուղարկելն էր «անհամաչափ զինված», «ադըր-
բեջանաթուրքական համահավաք ռազմական ներուժի դեմ», «պատերազմի աստ-
ված հրետանիով» Բայրաքթարի դեմ, որ բառացի նշանակում է «դրոշակակիր»՝ տան
մի դարակում պատահաբար մնացած սաղավարտ գտնելով հընթացս։

Մի՛ փախեք իրականությունից, ու ամեն օր արթնանալիս հիշեք, որ տղաները
«գյոռբագյոռ 2020»-ի զոհերն են՝ գավառական մեծախոսության զոհերը։

88

Արքմենիկ Նիկողոսյան

Արդյո՞ք մենք ավելի հաճախ չենք հիշում ու մեջբերում հայ գրականության այն
ստեղծագործությունները, որոնք սնում են մեր ազգային սնապարծությունը: Քիչ են
հիշվում այն բնագրերը, որոնք դաժան ճշմարտություններ են ասում, հոռետեսա-
կան են, սակայն սթափեցնող:

#Դառը_տեքստ
ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ
«Նահանջը առանց երգի»

Ի՜նչ պէտք, ի՜նչ պէտք սակայն ըսել այս բոլորը, որ արդէն իսկ այնքան անգամ-
ներ կրկնուած ըլլալու դժգունութիւնը ունի: Ին՜չ պէտք մանաւանդ զբաղիլ պա-
րագաներով, որոնց լաւագոյն դարմանը բառերուն եւ խօսքերուն ուժը չի կրնար
կազմել բնաւ: Այո՛, այս տիպարը պատահական չէ, միայն ժամանակի մը ծնունդ չէ.
սակայն մինչդեռ անցեալի մէջ կարելի էր մասամբ զինքը անտեսել, իր վատառողջ
մեղկացումը չէզոքացնել, թողլով որ ազգին թիւը բազմապատկելու իր միակ դերը
կատարէ, հիմա անկարելի կը դառնայ իրեն հանդէպ անտարբեր մնալ։ Ոչ թէ որով-
հետեւ այժմ պատերազմ կայ ու կռիւ, ոչ թէ որովհետեւ այժմ ճակատամարտ կայ
ու կենսապայքար, այլ որովհետեւ կայ բան մը աւելի ճակատագրական, աւելի ան-
ներող, կայ բան մը ահեղ, անդիմադրելի, որ իր անունը կ՚ոռնայ բոլոր քառուղի-
ներէն. նահանջն է ան: Նահանջը, նահանջը հայերուն: Կռիւը սրբազան բան է,
ճակատամարտը երբեմն նոյնիսկ օգտակար. անոնցմէ ազգ մը դուրս կու գայ
պարտուած կամ յաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կու գայ: Բայց
նահանջը հոգիներու, գլխի պտոյտ տուող զառիթափին վրայ սա նահանջը կը ջնջէ,
կը ձուլէ, կ՚անհետացնէ ամէն բան: Իրա՛ւ, բազմաթիւ չեն այսպիսի զարգացած ան-
տարբերներ, սակայն անդին կամ ամբոխները անտաշ, անմիտ եւ ուծացած մարդոց,
որոնք կարծես բնազդաբար, կարծես արիւնով ու ծուծով ճիշտ նման են նախորդին:
Անոր պէս առաջինը կ՚ըլլան ընկրկող, մոռացող, ուրացող: Եւ կը կազմուի ահե՜ղ
զանգուածը անոնց, որոնք կը նահանջեն ու այդ մեծ հոսանքին մէջ կը քշեն կտանին
միւսներն ալ, ցանցառ բացառութիւններն ալ:

Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ, կը նահանջեն բարք, ըմբռնում, բա-
րոյական, սէր: Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն: Եւ
մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ ան-
գիտութեամբ. մեղա՜յ, մեղա՜յ Արարատին:

89

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼ 1920

90

91

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
92

ՄԱՄՈՒԼ 1928

93

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
94

95

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

ՖԵՅՍԲՈՒՔ 2020

Արմեն Մովսիսյան

Շատ բան վերաիմաստավորելու պատերազմ։ Մի բուռ քաջերի արիության ու
չսովորած պատմություն առարկայից՝ Կարսի անկում։ Էդպես էլ մի նորմալ թագա-
վոր չունեցանք արդեն 1000 տարի, բայց թե պատմությունը շարունակում է գրվել,
մենք ենք այսօրվա պատմություն գրողները ու մեզանից է կախված ինչ կգրենք։
Նոր Հայաստանի թե անմիաբանության, աղմուկի հերթական անմիտ լալահառաչ
էջը։ Ես տեսնում եմ մի բուռ քաջերի արիությունը, իսկ դուք՞։

Նվարդ Ավետիսյան

Հանրապետական հիվանդանոցի ներսում կամ պատերազմի հոտը

Վախենում էինք, որ պատերազմը կդառնա սովորական․ գուցե դառնար, եթե
չլինեին մարդիկ, ովքեր խաղաղ ժամանակ քո թիկունքն էին, իսկ հիմա տեղերով
փոխվել եք։

Ամսի 20-ին վերջին նամակն էի ստացել։ Հետո լռություն էր, հետո էլի ընկերներ
գնացին, հետո ամեն բան դարձավ ավելի մասշտաբային։

Ասում են՝ չեն կռվում ընդդեմ թշնամու, կռվում են հանուն թիկունքի․ էդպես է.
էստեղ էլ ամեն քայլը հանուն առաջնագծի է․ պետք է գիտակցել․ ամեն օր կրկնում
էի դա, ուրախանում, որ էմոցիաներ դեռ չունեմ։

Ամսի 20-ից հետո ամեն օրս անցնում էր «բաժանորդն անհասանելի է» արտա-
հայտության ուղեկցությամբ, ու մնում էր մի բան՝ հավատալ։

Նոյեմբերի չորսին նամակ ստացա՝ նոռմալ եմ, հիվանդանոցում եմ։
Թե ինչպիսին էր էն ճանապարհը, որ մինչև հիվանդանոց էր, էդ ես գիտեմ։
Ուզում եմ պատմել հիվանդանոցի ներսի մասին։
Մեզ բոլորիս քաջ ծանոթ հիվանդանոցի հոտն էս անգամ ուրիշ էր, իսկ անձնա-
կազմի և վերակենդանացման բաժանմունքի դիմաց սպասողների խոսակցություն-
ները բացարձակ նյարդային չէին։ Նախքան գալս ես վստահություն ունեի, որ այն-
տեղ տեսածս ինձ բերելու է սարսափելի ծանր էմոցինոալ դաշտ։
Քայլում էի ու վախենում, որ չեմ դիմանա։
Հիվանդանոցում պատերազմի հոտն էր՝ առաջնագծի վառոդի և թիկունքի հացի,
զինվորի հոգատարությունն էր խրամատի շան նկատմամբ և սնիկերսների քաղցրու-
թյունը, հողի ու արյունի հոտն էր։

96

Ես երբևէ չէի զգացել հայրենիքն այնպես, ինչպես այդ պատերի ներսում․ ինձ
ուղղություն տվող ջահել բուժքրոջ և վերակենդանացման բաժանմունքի դիմաց ինձ
աղջիկս ասող կնոջ աչքերում էր հայրենիքը։

Հայրենիքը միջանցնքներում հումորներ անող տղաների աչքերում էր և երիտա-
սարդ աղջիկ տեսնելիս ենթագիտակցորեն հոգատար ժպտացող ձյաձյաների ժպիտում։

Հայրենիքը օդում կախված հոգատարությունը, ապրումակցումը և հավատն է։
Պատերազմի հոտն էի զգում ու խաղաղվում, որովհետև էս կռիվը հանուն այն
մարդկանց է, ովքեր հոգ են տանում անծանոթ աղջկա հանդեպ, նույն ժամանակ,
երբ իրենց տղան կյանքի կռիվ է տալիս։
Մանրամասն սիրելու․․․ ասել էր, զգացինք։
Հասա հիվանդասենյակ․ հասկացա նրանց, ովքեր ասում են՝ կարևորը գա, ինչ
վիճակում էլ լինի, թող գա։
Լավ էր, մի քիչ ուսն էր թուլացել, բայց դե հիմա թիկունքը մենք ենք։
Հիվանդասենյակում երեքով էին, տարբեր սերունդների երեք մարդ, երեք մարդ,
արյան, վառոդի ու նռան հոտ։
Առաջնագծից կիլոմետրեր էս կողմ ես զգում եմ պատերազմի հոտը և խաղաղ եմ․
ես չեմ կարողանում բացատրել, թե անհավանական որ ուժն է, որ մայրերի ներսում
է, բայց ես խաղաղ եմ էդ մայրերի ու նրանց որդիների աչքերին նայելիս․օրեր են
անցնելու, վիրակապերը հանվելու են, էմոցիաները գուցե սառելու են կամ ես
վերջապես լացելու եմ։ Փոխվելու ենք, փոխվելու է մթնոլորտը, կան և դեռ կլինեն
մարդիկ, ովքեր էս հայրենիքի անկմանն են սպասում, բայց արև-աչքերով խենթերը
պահում են էն, ինչ հայրենիքն ա․․․ իսկ թիկունքը, թիկունքին մնում է լինել մի բան՝
ամուր թիկունք․․․
Հայրենիքը մարդիկ են, որ պատերազմի մեջ անգամ քեզ ասում են՝ իմ աղջիկ․․․
Տեսածս ինձ ավելի ամուր կանգնացրեց հողին, էն հողին, որի վրա թիկունքն է,
հանուն որի կռվում են այնտեղ՝ առաջնագծում։
էս պատերազմը հայրենիքի մասին ա․ ոչ մի տառ, ոչ մի բառ ավել և հենց էդ
պատճառով էլ
#ՀաղթելուԵնք

Թոմաշ Լեխ Բուչեկ

Ինձ հարցնում են՝ դուք հա՞յ եք, ո՛չ, ես մարդ եմ, ով ուզում է, որ վերականգնվի
պատմական արդարությունը:

97

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Արման Բաբաջանյան

Ոչ հաղթանակը, ոչ պարտությունը հենց այնպես չեն տրվել մեզ: Ոչ հաղթանա-
կից ենք ընդունակ եղել սովորել, ոտքի կանգնել, երկիր, պետություն դառնալ, ոչ
աղետաբեր պարտությունից ենք ընդունակ դառնում սովորել կարգի բերել երկիրը,
թափ տալ ինքներս մեզ և առաջ շարժվել...

Ոչ հաղթանակին ենք հավատացել, ոչ պարտությանն ենք լուրջ մոտենում:
Հաղթել և ամեն հաջորդ օրը մոտեցնել մահաբեր պարտությունը՝ թալացնելով,
կեղեքելով, սպանելով, հարստահարելով սեփական տունը, հեղափոխություն անե-
լով, բայց հռչակված նպատակները իրագործելու հանցավոր անկարողություն հան-
դես բերելով...
Ոչ արժանապատվորեն հաղթել իմացանք, ոչ պարտվել...

Գոհար Հայրապետյան

Եթե մարդու կուրծքը թափանցիկ լիներ, այս օրերին կտեսնեինք, թե ոնց է հայի
սիրտը վերածվել մի մեծ բաց վերքի ու արնաքամ լինում։ Դիմանալու չի։

Թադևոս Ծպնեցյան

Ես զենքս տեղավորեցի փայտե արկղում, ոչ թե հրաժեշտի խոսքեր շշնջալով, այլ
մի օր հանդիպելու խոստումով. մեր անպարտները կիսատ գործեր են մեզ կտակել...

Ես չառճակատվեցի իմ պատկերացրած խաղաղության հետ ու աչքերս լցված
վայր դրեցի վրեժով բարուրված փամփուշտներս անհաշիվ. հրամանատարիս` ամեն
փամփուշտը մի թշնամուն բանաձևը անավարտ մնաց...

Ես չշոշափեցի խաղաղությունն ու բիբերումս սուր ցավ զգացի՝ սրբացած հողը
շնչում ու արտաշնչում էր դեմքիս ինչպես վիրավոր զինվորը. կներես ինձ հող` քեզ
այսօր փրկել չեմ կարող...

Ես մաշկիս վրա ապրեցի էլի մի պատերազմ ու ընկերներիս հետ էլի հողին հանձ-
նեցի հոգուցս կտորներ. չգիտեմ, հաջորդ պատերազմի համար բաժին մնացել է,
թե ոչ...

Ես հաղթանակի հետ ուս ուսի սատար եղա սահմանին՝ խաղաղությունը մահա-
շունչ քմծիծաղ տվեց ու գնաց չգիտեմ թե ուր...

Ես էլի տեսա սլաքների մահը, ամեն զարկված զինվորի անունը լսելով...
Ես մի կռվի ավարտ էլ տեսա, բայց մի պահ շունչս պահեցի ու երանի տվի
նրանց, ովքեր հաղթանակի հավատը սրտում խոնարհեցին աչքերը կյանքով լի...

98


Click to View FlipBook Version