Աղավնի Գրիգորյան
Ուրի՜շ անձրև էր…
Քառասուն գիշեր
Երկնքից մահ էր
Թափվում անխնա:
Հետո գուժեցին.
«Արև՛ն է վիժել»,
Ու ստորագրեցին.
«Լուսաբաց չկա´…»:
99
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼ 1920
100
ՄԱՄՈՒԼ 1928
101
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
102
103
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
104
105
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
106
ՖԵՅՍԲՈՒՔ 2020
Ռուբեն Մեհրաբյան
Եթե մեզ թվում է, թե տեղի ունեցածը դեպքերի կամ երկնքում աստղերի անհա-
ջող դասավորության արդյունք է, կամ մի քանի հոգու չարամիտ գործունեության
հետևանք՝ դա նշանակում է, որ մենք պատրաստ չենք ճշմարտության հետ առերես-
վելու։ Նպատակ չունեմ տեղի ունեցածի պատճառները երկար-բարակ շարադրել
և հիմնավորել, բերել դրա ժամանակագրությունը, մանավանդ երբ գոնե իմ սերնդա-
կիցներից քաղաքականության հետ ավել կամ պակաս առնչվող հատվածը ամեն
ինչն էլ գիտի, թե ինչն ինչպես և ինչից հետո տեղի ունեցավ։ Այնուամենայնիվ, մի
քանի արձանագրումներն անհրաժեշտ են հետագայի համար, հատկապես տեղի
ունեցածի մասշտաբները պատկերացնելու համար։ Մենք մսխեցինք մեր ռազմա-
կան հաջողությունները, որոնք այդպես էլ չկարողացանք վերածել ո՛չ հաղթանակի,
ո՛չ էլ արժանապատիվ խաղաղության։
Կյանքը, որն ընթանում էր մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ՝ ավարտվեց, այժմ
նոր իրողություններ են, որոնք դեռ պետք է ընկալվեն և վերաիմաստավորվեն։ Սա-
կայն դրա համար պետք են ոչ թե գոռգոռոցներ և զազրախոսություն հրապարակ-
ներում, ընդ որում, որոշ առումներով նաև՝ խնդրահարույց ՔրՕր-ի տեսակետից,
այլ ազնիվ խոսակցություն։ Այն խոսակցությունը, որին մենք այդպես էլ ընդունակ
չեղանք 90-ականներին, երբ ռազմական հաջողությունները բանակցությունների
արդյունքում ամրագրելուն ձգտողներին անվանեցինք «հող տվողներ», իսկ դրան
խոչընդոտողներին՝ իբր «չտվողներ»։
Այժմ դա արդեն անցյալ է, և առաջ գնալու համար է պետք այդ ազնիվ խոսակցու-
թյունը։ «Չոր մնացորդում» մենք ունենք ազատ և անկախ պետություն, 2018-ի ազատ
և արդար ընտրությունների փորձ, համատարած անհանդուրժողականություն
կոռուպցիայի և կոռուպցիոների նկատմամբ և, ամենակարևորը՝ գիտակցում, որ
դա այն «բազային նվազագույնն» է, որն անհրաժեշտ է առաջ գնալու համար։
Մոռացեք «դարավոր» կամ այլ տիպի «բարեկամներին», մենք չունե՛նք բարեկամ,
մենք ունենք շահեր և գործ ունենք գործոնների և այլոց շահերի հետ, ընդհանուր
առմամբ։ Դա լավ է այնքանով, որ հաստատապես մեզ ձերբազատում է խաբկանք-
ներից և մոբիլիզացնում է մեր ոգին։
Իսկ այսօր անհրաժեշտ է ռազմագերիներին տուն վերադարձնել, վիրավոր-
ներին բուժել, փախստականներին տեղավորել, անհայտ կորածներին գտնել, դեռ
չճանաչված զոհվածներին պատվով հանձնել հողին, դուրս գալ շոկից և սգից, ուղ-
ղել մեջքը և քրտնաջան աշխատել, աշխատել և աշխատել։ Մեր մեջի հավաքական
վճռական մենակը պետք է շարունակի իր ուղին։ Աստված օգնական բոլորիս։
107
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Վահունի Հովակիմյան
Այդպիսի երկիր կա, որտեղ
բոլորը անմեղ են, մնացածը` մեղավոր:
Արթուր Դավթյան
Այո՛, մենք պարտվեցինք, բայց ո՛չ այսօր…
Պարտվեցինք, երբ ջութակ նվագողին անվանեցինք ալամեզոն, կրթվածին՝ դոդիկ:
Պարտվեցինք, երբ 7-8–րդ դասարաններից սկսած՝ տղաները ամաչեցին դաս սո-
վորելուց ու գրատախտակի մոտ գնալուց, որովհետև դասարանի «լավերը»՝ տղա
թե աղջիկ, ծաղրում էին, իսկ դասից չփախչողին՝ ղզիկ անվանում:
Պարտվեցինք այն ժամանակ, երբ անգամ մանկապարտեզում երեխան հասկա-
ցավ, որ իր խմբի Անուշիկը ավելի լավ է ապրում, քան ինքը: Երբ մի քիչ մեծացավ,
իմացավ նաև պատճառը. Անուշիկի հայրը, պարզվեց, պաշտոնյա է, իսկ իր հայրը՝
օպերային երգիչ:
Պարտվեցինք այն ժամանակ, երբ ընտանիքով հեռուստացույցով բալետ տեսնե-
լիս հայրը երեխաների ներկայությամբ այսպես էր ասում. «Սրա տնեցիք էլ պիտի
ասեն՝ պապան գնացել ա գործի»:
Մենք պարտվեցինք, որովհետև բանակում կիսագողական բարքեր էին: Սպային
որպես ծնող չվերաբերվեցինք, այլ որպես «շախ», իսկ հետի զինվորին համարեցինք
տասովչիկ, ոչ թե եղբայր:
Պարտվեցինք, որովհետև դպրոցն ավարտելուց հետո երեխան չէր ուզում դառնալ
քիմիկոս, որովհետև տեսել էր, թե ինչպես է ապրում իր քիմիկոս քեռին: Սա էլ քիչ
էր, հայրն էլ, երբ հանկարծ երեխան անկարգություն էր անում կամ սխալ մի բան,
ասում էր. «Էլ մարդ չկար, քեռո՞ւդ պիտի քաշեիր»:
Մենք պարտվեցինք, երբ ոչ մեկը չէր ուզում հարկ մուծել: Մի մասն ասում էր.
«Խի՞ տամ, աչքս կհանի՝ ավել փողը դնեմ ջեբս», մի մասն էլ ասում էր. «Եթե իմանամ
կծառայի իր նպատակին, կտամ»:
Պարտվեցինք, երբ մեր հարևանի, բարեկամի, ընկերոջ հաջողություններով
չուրախացանք, այլ նախանձեցինք ու հոգու խորքում թաքուն ատեցինք:
Պարտվեցինք, երբ արտաքինդ էր որոշում՝ գործ կգտնե՞ս, թե՞ ոչ: Երբ պետա-
կան մակարդակով ոչ ոք չպատժեց «Պահանջվում է բարետես արտաքինով աշխա-
տակցուհի» հայտարարություններ անողներին:
Պարտվեցինք, որովհետև տարբերություն դրեցինք հայաստանցու, ղարաբաղցու,
ծովագյուղցու, լենինականցու, մարտունեցու միջև:
Պարտվեցինք, որովհետև ամաչում էինք մեր հայրենիքում մեր կատարած գործից.
ստիպված ուրիշ երկրում էինք անում այդ նույն գործը՝ բոլորի աչքից հեռու, որ
չդառնանք ծաղրի առարկա:
108
Պարտվեցինք, երբ ոստիկանին անվանեցինք «մենթ», նա էլ չարությամբ լցվեց
ու ապտակեց իր հոր տարեկիցներին:
Պարտվեցինք այն ժամանակ, որովհետև օրինապաշտ էինք միայն Եվրոպայում:
Իսկ մեր երկրում ո՞վ էինք՝ պատուհանից աղբը ներքև նետող, փողով «պրավա» հա-
նող, փողով դիպլոմ առնող, փողով գործի ընդունվող, ամեն տեղ փողով, փողով, փողով…
Պարտվեցինք այն ժամանակ, երբ բանաստեղծության փոխարեն մեր տղանե-
րին հայհոյել էինք սովորեցնում ու հրճվում էինք տան հյուրերի առաջ:
Պարտվեցինք այն ժամանակ, երբ տունդ թալանում էին, իսկ դու ոստիկանու-
թյուն չէիր դիմում… (Ապե՛, հո ես գործ տվող չե՞մ):
Պարտվեցինք այն ժամանակ, երբ թանգարանների ու պատմամշակութային
վայրերի փոխարեն դպրոցականներին Աշտարակի ձոր էինք տանում:
Պարտվեցինք, որովհետև յարխուշտա պարելու փոխարեն ճարպոտ փորով,
կիսամերկ պորտապար էինք դիտում երեխայի, կնոջ, տարեցի ներկայությամբ, գինով-
ցած հետները հրճվում, իսկ ներկաները, բրավո գոռալով, ծափահարում էին:
Հը՜մ… Պարտվեցինք, երբ սկսեցինք տարբերություն դնել քաղաքացու, գյուղա-
ցու, կենտրոնի ու Բանգլադեշի միջև:
Պարտվեցինք, երբ տղա երեխային ծնված օրվանից քնքշորեն վերաբերվեցինք՝
ասելով. «Վա՜յ, հանկարծ չմրսի, մի տեղը չցավի»: Փոխարենը պիտի դրդեինք նրան
մարզվելու, կոփվելու: Պարտվեցինք այն ժամանակ, երբ չսովորեցինք մեր տեղը զի-
ջել տրանսպորտում. ծամոնը բերանը երիտասարդ աղջիկը՝ պապիկին, տղան՝
աղջկան, տարեցին, հաշմանդամին:
Ես կարող եմ անվերջ թվարկել, թե ինչու պարտվեցինք:
Այո՛, պարտվեցինք:
Ու եթե չեք ուզում նորից պարտվել ու եթե կարդացիք սա, կետերը անգի՛ր արեք,
երդվե՛ք, որ նման կերպ չեք դաստիարակի ձեր երեխաներին:
109
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Արմեն Ավանեսյան
Ամեն մեկս ԱՐԴԱՐ պիտի լինենք Հայաստանի Հանրապետության հանդեպ։
ASMA | Հատուկ ջոկատ
Իմ շատ սիրելի ընկերներ ջան, մեր ամբողջ ASMA թիմի անունից ցանկանում
եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս միասնական աշխատանքի համար․ շատ
կարճ ժամանակում մենք կարողացանք ցույց տալ մեր միասնությունը և զգալի
արդյունքներ ունենալ ինֆորմացիոն պատերազմում։ Այսուհետ այդ միասնությունը
պետք է ամենօրյա և ամենժամյա լինի ոչ միայն սոցցանցերում, այլև մեր շրջապա-
տում, աշխատանքի վայրում, սփյուռքում և ամենուր։ Կարծում եմ՝ ժամանակն է
գիտակցելու, որ ցանկացած տեղում, որտեղ գտնվում ենք, դա այսուհետ խրամատ
է, պոստ է, որը մեծ պատվով պետք է պահել հանուն մեր հաջորդ լավ օրվա։ Պահել
այնպես, ինչպես պահեցին և պահում են մեր փառապանծ տղերքը, որոնցից շատերը
նահատակվեցին, որպեսզի հնարավորություն ստեղծեն բոլորիս համար ուղղվելու
և ժամանակը ճիշտ օգտագործելու հանուն հաջորդ հաղթանակի։ Խնդրում եմ՝ եկեք
ոգևորենք մեր տղաներին, դուխ տանք, որովհետև իրենք ամենահզորներն են, և
չհանդուրժենք ոչ մեկին, ով կհամարձակվի շահարկել Հայոց Փառապանծ Բանա-
կին։ Իրենք արժանի են ունենալ ամուր թիկունք և իրենց անմնացորդ նվիրված ժո-
ղովուրդ։ Ուղղվելու ժամանակն է։ Եկեք չարությունն ու ատելությունը դուրս հանենք
մեզնից և այս պահից սկսենք գործել, ներել, սիրել, վստահել՝ հանուն մեր ապագա
հաղթանակների։
ASMA թիմ
Գոհար Հայրապետյան
Ընտանիք գիտեմ, կինն ու ամուսինը բաժանվեցին այս սարսափելի օրերին քա-
ղաքական հայացքների պատճառով:
Հազար տարվա ընկերներ գիտեմ, որոնք իրար չեն բարևում այլևս քաղաքական
հայացքների պատճառով:
Դե էլ իրար բլոքելու կամ անֆռենդ անելու մասին լռում եմ:
Ես ունեմ 5000 ընկեր, որոնք ունեն ամենատարբեր քաղաքական հայացքներ,
երբեք ոչ մեկին չեմ ջնջել, չեմ վիրավորել:
Որովհետև այս անարև, անօդ, աներազանք օրերին յուրաքանչյուրն իր ձևով է
փորձում այս անասելի ցավը և ողբերգությունը հաղթահարել:
110
Մեկը գնում է հրապարակ և հրաժարական պահանջում, մյուսը ստատուս է գրում,
որ սիրտը հովանա: Երրորդը լռում է, որ ավելորդ աղմուկ չավելացնի այս քաոսին և
փորձի հասկանալ անելիքը, էն մյուսը ճամպրուկներն է հավաքում: Էն մեկը ցավից
կուչ է եկել, չի ուզում ոչինչ անել, մյուսը շարունակում է լուռ աշխատել:
Ամեն մեկն ունի իր սեփական ցավը, վիշտը, կորուստը, հիասթափությունը, էս
ամենից խելագարվելու պատճառները: Ինչպես նաև ամեն մեկն ունի իր սեփական
պատկերացումները այս աղետից դուրս գալու:
Ես իրական մարդկանց, ոչ ֆեյքերի երբեք չեմ ջնջել ու չեմ ջնջելու, որովհետև
բոլորս հայ ենք ու բոլորս ապրում ենք էս մի փոքրիկ արնաքամ եղած երկրում, որը
կարող ենք միայն, եթե ոչ համերաշխությամբ, գոնե իրար հասկանալով փրկել այս
օրհասական պահին:
Հովհաննես Գրիգորյան
Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ,
հետո էլի խմեցինք,
որովհետև լացը պիտի լիներ երկար,
հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին
մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս
գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու
և երեխաների համար, ինքը, հասկանալի է,
չէր կարող` իˉնչ կնոջ գործ է
գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը
քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում,
և ոչ էլ դուդուկը; – Չէ, – հանկարծ ասաց կինը,- մի փոսը
հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են,
թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են,
չվախենան հանկարծ…
… Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը
շարունակում էր ճերմակել…իսկ մենք, սևացած
սրտերով կանգնել էինք նրա կողքին
և առանց ամաչելու
բարձրաձայն լալիս էինք մեր լացը,
որը պիտի շատ երկար լիներ…
111
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Մերուժան Կարապետյան
«Հեռո՜ւ մեր օճախէն ու հայրենիքէն, հեռո՜ւ մեր աչքերէն, ո՜վ վհատութեան
թշուառական տեսիլք, հեռո՜ւ, վա՛տ տկարութիւն, որ անգամ մըն ալ կու գաս շղթայի
զարնել մեր շղթայակապ ձեռքերը, որ կը փորձես ծանականքի մուրը քսել հպարտ
ճակատներուն…»
ՌՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ , ՊԱՀԱԿՆԵՐԸ ԱՐԹՈՒՆ ԵՆ
Յուսահատութեան չարագուշակ ուրուականը մոլորեցաւ օտար ափերէն դէպի
ազատութեան պահակներ որ շղթայակապ կը հսկէին բանտերու եւ ամրոցներու
անլոյս գաւիթին մէջ։
Եւ երեւցաւ անոնց՝ մահուան ոգիին պէս, դաժան, անողոք ու անկարեկիր։ Սառ
շունչով հպեցաւ անոնց սրտին՝ որ կը բաբախէր, անոնց թեւերուն՝ որ ծանր ու աւելի
ուժեղ դարձած էին պողպատին մշտնջենական բեռան տակ։
Հայրենիքի յուսահատութեան նենգամիտ ոգին ուզեց չափել առաքինութեան
խորութիւնը բոլոր անոնց՝ որ զոհողութեան բանակին յառաջընթաց ճակատը կազ-
մեր էին։
Եւ ահա շղթաները շառաչեցին մթութեան մէջէն, ակռաները կափկափեցին
սարսռագին եւ թշուառութեան անարիւն բայց ազատութեան երդուեալ այդ հզօր
շրթունքները բողոքեցին զարհուրանքով։
Զայրագին ու ահաւոր էր աղաղակը որ մթամած կամարներն ու վհատութեան
նկուղները սասանեցուց։
Ինչպէս որ մատակ առիւծը իր քարանձաւին ցուրտ քարերուն կը քսէ կուրծքը
եւ կը սողայ իր փորին վրայ՝ երկունքի տագնապին ատեն, այնպէս գալարուեցան
բանտարկեալները՝ անէծքի ու մոռացութեան իրենց անկողիններուն վրայ, եւ բաշեր-
նին ցցելով մութին ու թաց խաւարին մէջէն՝ եղերերգել սկսան։
-Նախատի՜նք բոլոր անոնց որ տեղի կու տան օրհասական պայքարին մէջ եւ
մեր բազուկներուն գերութենէն օգտուելով՝ կ՚արհամարհեն նաեւ մեր յաղթական
հոգիներուն անսասան սպասումը։
Նախատի՜նք անոնց որ յառաջապահ դրօշակիրներուն վիրաւոր անկումէն
օգտուելով՝ գլխիկոր ծունկի կու գան ազատութեան ճամբուն վրայ եւ դիւցազնե-
րուն փառքը սակարկելով՝ իրենց ողորմելի գոյութիւնը ապահովել կը ջանան. ո՛չ,
կ՚աղաղակենք մենք մեր բոլոր ուժով, ո՛չ, թող չենք տար. եւ եթէ մեր բռունցքները
անզօր են ու մեր կամքերը լուծի տակ, օ՜հ, կը բարձրանանք կախաղան եւ մահուան
բարձունքէն մեր արիւնոտ շղթաները իբրեւ երկնային վրէժխնդրութիւն՝ կը նետենք
ձեր եւ տուշմանին մէջտեղը, գերեվաճառութեան շուկան դարձեա՜լ փառքի տաճա-
րի փոխելով։
Որո՞ւ անունով լեցուցինք բերդերու, ամրոցներու եւ բանտերու այս մթին, այս
ահաւոր խորշերը, ի՞նչ աստուածային սէր էր որ ճառագայթեց մեր հոգիին մէջ՝ մինչեւ
մոռնալու համար մեր մայրերուն կաթը, մեր կիներուն ու զաւակներուն կարօտը,
112
երբ մեզմէ շատերուն նահատակ մարմինը սիրելիի մը ձեռքն իսկ չլոգցուց եւ հօրե-
նական պատանք մը իսկ չունեցաւ, որպէս զի անարգանքի դագաղին մէջ իրեն ընկե-
րանար՝ իբրեւ անո՜ւշ յիշատակ, իբրեւ յետի՜ն մխիթարութիւն։ Ա՜խ, որո՞ւ համար,
որո՞ւ համար։
Եթէ չէք խնայեր ձեր պատիւին, գէթ յարգանքն ունեցէք մեր տառապանքին
վեհութեանը, գէթ խղճահարեցէք մեր որբերէն ու այրիներէն՝ որոնց ձեռքերէն բռնե-
ցինք ու խածնելով մեր շրթունքները, զանոնք փողոցները ձգեցինք՝ մուրալու համար։
Ամօ՜թ անարիներուն, նախատի՜նք անձնասէրներուն. մենք համբուրելով մեր
գլխուն դրինք այս շղթաները՝ որպէս զի հայրենիքին աչքերը ազատութեան առա-
ւօտը ողջունեն։
Եւ ահա կը հայհոյեն հայրենիքի սրբազան ուխտին։
***
Յուսահատութեան ոգին՝ ակնապիշ. տժգոյն ու սարսափահար, կը դողդոջէր, կը
ընկնէր եւ կը դիտէր այդ վսեմ երազատեսները, որոնց կուրծքերէն կեանքի եւ իտէալի
անհուն յորձանքը կը թաւալէր եւ սպանդային այդ վայրը եդեմական պայծառութեան
մը կ՚այլափոխէր։
Եւ Ոգին, աղջի՜կը մահուան, ձեռքերը երեսին տարաւ ամօթահար, կրունկին վրայ
ետ-ետ գնաց… ու լացաւ։
Եթերային լոյս մը ճառագայթեց յանկարծ, ինչպէս բեւեռային արծաթազօծ ցայ-
գալոյս մը անիմանալի հորիզոնի մը խորէն, եւ դէմքերը մեծաշո՜ւք, եհովայական,
դէմքե՜րը կալանաւոր դիւցազներուն, բարձրացան դարձեա՜լ դէպի վեր, ցցուեցան
գիսախռիւ բաշերը եւ շղթաները ղօղանջեցին խրոխտապանծ։
-Հեռո՜ւ, հեռո՜ւ վհատութիւնն ու ամօթը մեզմէ եւ մեր եօթը սերունդէն. մենք
ուխտաւո՜րն ենք արիւնածին տօնին, մեր անուրներուն ձայնը գիշերային շեփորն
է՝ կարմրածագ արշալոյսն աւետող, համբերութիւնը մերն է միայն, որովհետեւ մեր
ուսերուն վրայ երկաթ շալկած ենք։
Մեր երեսները մոռցած են ծիծաղը, ու արցունքը մարմարեայ բիւրեղի պէս քա-
րացեր է մեր հոգւոյն խորը. սորվեցանք այս դագաղէ պարիսպներուն եւ այս մա-
հահոտ զնտանին, եւ պարիսպները, եւ զնտանը, ժանգահար շունչը որ մեր կուրծքէն
ներս կ՚անցնի՝ կծու թոյնի մը պէս, կ՚օրհնենք զանոնք, որովհետեւ մեր հայրենիքին
փառքը անոնց թեւերուն վրայ կը բարձրանայ։
Հեռո՜ւ մեր օճախէն ու հայրենիքէն, հեռո՜ւ մեր աչքերէն, ո՜վ վհատութեան թշուա-
ռական տեսիլք, հեռո՜ւ, վա՛տ տկարութիւն, որ անգամ մըն ալ կու գաս շղթայի
զարնել մեր շղթայակապ ձեռքերը, որ կը փորձես ծանականքի մուրը քսել հպարտ
ճակատներուն…
…Եւ վրէժխնդրութեան ահաւոր սաղմոսերգութիւնը կը դղրդէր բանտային մեռե-
լական լռութիւնը։
Հայրենիքի Յուսահատութեան տժգոյն Ոգին դուրս ելաւ զարհուրանքով, թռաւ
դէպի անորոշ ոլորտները եւ ինչպէս չղջիկ՝ վայելով՝ մութ գիշերուան մէջ.
-Զգուշութի՜ւն, պահակները արթուն են միշտ։
113
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼ 1928
114
115
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
116
117
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
118
ՄԱՄՈՒԼ 1920
119
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
ՖԵՅՍԲՈՒՔ 2020
Սուրեն Սահակյան
Չնայած հրադադարի հաստատման պայմաններին, դրանց խախտմամբ հայկա-
կան դիրքերի վրա ադբեջանական առաջխաղացման խաղադրույքի հիմքում էն ա,
որ հայկական կողմը նոր պատերազմ սկսելուց զերծ կմնա։ Հաշվարկը շատ պարզ
ա՝ պարտության պատճառով հեղինակազրկված կառավարող ուժ, վարչապետ, քա-
ղաքական անկայուն վիճակ ու էս պայմաններում իր գործողություններում սահմա-
նափակված կառավարություն։ Բայց արդյո՞ք ադրբեջանական կողմը կզսպվի, եթե
վարչապետը փոխվի։ Կարծում եմ՝ հակառակը։
Մինչդեռ հայկական հանրությունը պահանջում ա «մի բան անել»։ «Մի բան
անելը» նշանակում ա ռազմական բախում ու հնարավոր նոր պատերազմ։ Ու կապ
չունի՝ Հայաստանում ով ա երկրի կառավարման ղեկին։ Ի՞նչ են անելու «մի բան
անելու» պահանջ դնողները (այդ թվում, պետք ա ազնիվ լինել՝ ես)։ Ես կարծում եմ,
որ հայկական զինված ուժերը պե՛տք ա պաշտպանեն հայկական տարածքների
անձեռնմխելիությունը, զինվորների ու քաղաքացիների անվտանգությունը։ Նրանց
գոյությունն այլ իմաստ չունի։ Եվ եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չեն
տալիս (իսկ դրանք արդյունք չեն տա, որովհետև հենց հայկական կողմը դիմում
ա խաղաղության երաշխավորին՝ ՌԴ-ը, նույն մարդիկ սկսում են ավելի սաստիկ
քննադատել), ապա պե՛տք ա լինի պատերազմ։ Էս մտքի համար ինձ խաչելու են։
Ասելու են, թե ես հո խելքս չե՞մ թռցրել, մի՞թե հերիք չէին մեր զոհերը, մի՞թե մեր
բանակը պատրաստ ա նոր պատերազմի։ Մեր զոհերը շատ էին, բանակը չգիտեմ,
բայց հանրությունը պատրաստ չի նոր պատերազմի։ Բանակի մարտունակության
մասին հարցի պատասխանն, անկեղծ ասած, չգիտեմ։ Հուսամ՝ այո, որովհետև
«մի բան անելու» ճնշումն էնքան մեծ ա, որ կառավարությանն այլ ելք չի մնալու,
քան անել էդ քայլը։ ՈՒ էս առումով հետաքրքիր ա փողոցում գտնվող քաղաքա-
ցիների, նախկին քաղաքական ռեժիմի տարբեր ներկայացուցիչների արձագանքը։
Նրանք էլ են, չէ՞, կառավարությանը քննադատում վերջին օրերի ադրբեջանական
սանձարձակության համար։ Հիմա, երբ Արցախում գտնվող մեր բանակը տագնա-
պով դիրքերում ա, պնդելո՞ւ են, որ դա հենց էդ «մի բան անել»-ն էր, թե՞ հիմա էլ
պատերազմը սկսելու մեջ են քննադատելու, այնինչ հենց իրենք էին պնդում, որ եթե
«մի բան չանենք, ուրեմն պետություն չկա»։
Հնարավոր ա, որ գրառումը հակասական մեկնաբանություններ առաջացնի, դրա
համար էս գլխից պարզաբանեմ։ Երբ երկրի վիճակը սկսեց ապակայունանալ, երկու
օրը մեկ խնդրում էինք խելքներս գլուխներս հավաքել ու փորձել մեր բոլոր պահանջ-
ները հետաձգել մինչև իրավիճակի կայունացումը։ Էական չի, թե կայունացումը
ոնց կլիներ։ Կարծում էինք, որ դրա լավագույն ճանապարհը վարչապետին չեզոք
թեկնածուով փոխարինելն էր։ Մի բան էլ էինք պնդում՝ որ փողոցում գտնվողների
120
թեկնածուի «հաղթանակն» ավելի էր ապակայունացնելու վիճակը․ Դա քաղաքա-
կան ճգնաժամի հաղթահարման ճանապարհ չէ՛ր։
Եվ էլի մի անգամ էլ պատմությունը, ժամանակն ու իրողությունները բերեցին
նրան, որ եթե ուզում ես խաղաղություն լինի, պետք ա մարտունակ, ամուր ու
մարտահրավերներին միշտ պատրաստ բանակ ունենալ։ Էլի շարունակեմ պնդել,
որ մեր առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար առաջին հեր-
թին կայունություն ա պետք։ Պետք ա պետական կառավաման համակարգը կա-
րողանա շուրչ քաշել, սկսի աշխատել։ Քանի որ արդեն վաղուց թացը չորի հետ
խառնվել ա, ասեմ, որ կառավարման համակարգի անգործունակության մեջ առա-
ջին մեղավորը կառավարող ուժն ա ու միայն երկրորդ ու վերջին հերթին դրա հնարա-
վորությունը չտվողները։
Արմեն Բաղդասարյան
Մենք, իհարկե, դեռ մինչև վերջ չենք գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել այս պա-
տերազմի արդյունքում։ Բայց դա պրոբլեմ չէ․ չենք գիտակցել՝ շատ արագ կբացատրեն։
Արդեն բացատրում են։ Պրոբլեմն այն է, որ մենք չենք հասկացել, թե ինչո՛ւ է այս
ամենը տեղի ունեցել։ Այ սա արդեն մեզ չեն բացատրի։ Որևէ մեկին պետք չէ, որ
մենք կատարվածի պատճառները հասկանանք, որովհետև եթե հասկացանք՝ էլ
նույն սխալները չենք գործի, ու որևէ մեկն այլևս չի կարող մեր սխալների հաշվին
իր շահերն առաջ տանել։
Մեզ 25 տարի շարունակ խաբել են ու այսօր էլ են խաբում, իսկ մենք համառորեն
չենք ուզում նայել իրականության աչքերին։ Իրականությունն այն է, որ մենք ամենևին
էլ ադրբեջանական նավթին ու նավթադոլարներին չենք պարտվել, ու մեր պարտու-
թյան պատճառը նավթի բացակայությունը չէ։ Մեր պարտության պատճառը խելքի
և հեռատեսության բացակայությունն է։ Որովհետև պատերազմն ու այսօրվա վի-
ճակը մենք կարող էինք կանխել դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանը ոչ նավթ ուներ,
ոչ նավթադոլարներ, ոչ էլ բանակ։ Պարզապես այդքան խելք ու հեռատեսություն
չենք ունեցել։
Պատճառներից մեկն էլ, ի դեպ, հոգեբանականն էր։ Մենք անգամ 1994-ի հաղթա-
նակից հետո չկարողացանք հաղթողի հոգեբանություն ձեռք բերել։ Մեր հոգեբա-
նությունն իրականում պատահաբար հաղթանակ տարած ցեղասպանվածի ու մա-
զապուրծի հոգեբանություն էր, ու այնպիսի տպավորություն էր, թե մենք մեր հաղթա-
նակի ձեռքը կրակն ենք ընկել։ 25 տարի շարունակ մեր ասածը սա էր՝ հազիվ մի
անգամ հաղթել ենք, ի՞նչ զիջում, բա որ ինչ-որ տարածք վերադարձնենք, ու ադըր-
բեջանցիները գան մեզ կոտորե՞ն․․․ Պատկերացնո՞ւմ եք՝ հաղթած կողմի հիմնա-
կան մտահոգությունն այն է, որ հանկարծ պարտված կողմը չգա իրեն կոտորի։ Սա
պարտվածի հոգեբանությունն է։ Ի սկզբանե պարտվածի։
121
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Իսկ նավթ ու նավթադոլարներ, ի դեպ, մենք էլ կարող էինք ունենալ։ Մեզ առա-
ջարկում էին, չէ՞, ինչ-որ խորհրդանշական զիջման դիմաց Բաքու-Ջեյհան նավթա-
մուղը Հայաստանի տարածքով անցկացնել։ Բայց՝ չէ։ Մենք մտածում էինք, որ դեռ
100 տարի կարող ենք զարգանալ շրջափակման պայմաններում, իսկ ադրբեջանցի-
ներից զգուշանալ պետք չէ, որովհետև նրանց պոտենցիալն այնպիսին է, ինչպիսին
ներկայացվում է "Կիլդիմ" մուլտիկներում։ Ու նույն զառանցանքն այսօր էլ է շարու-
նակվում՝ "հա դե ոչինչ, հեսա Գառնիի կողմերը նավթ-բան կգտնենք, կգնանք կորց-
րածը հետ կբերենք"։
Սերոբ Անտինյան
Երբ դու՝ որպես պետություն ունակ չես լուծելու քո խնդիրը, կամ առնվազն՝
արդյունավետ մասնակցություն ունենալու դրա լուծմանը, երբ քո քաղաքական
միտքը չունի ռազմավարական խորություն և աշխարհաքաղաքական ընդգրկում,
այլ պրովինցիալ է, հատվածական և խմբակային, երբ քո քաղաքական ընտրու-
թյունը դեգերում է համակարգային ապուշության և կազմակերպված հանցավորու-
թյան ցավալի երկընտրանքներում, դու դատապարտված ես....
Քո փոխարեն որոշում են կայացնում ուրիշները, քո ճակատագիրը տնօրինում
են այլոք՝ մանրադրամ սարքելով քեզ և ծառայեցնելով իրենց շահերին, քո հաշվին
լուծելով իրենց խնդիրը:
Հետո էլ "բարեկամաբար" մեջքիդ թփթփացնում ասելով՝ դե, իհարկե, որոշ
տեղեր կարող էիր մի փոքր այլ կերպ վարվեիր, բայց դե վերջում... արդեն ուրիշ ճար
չունեիր: Մեծ հաշվով ամեն ինչ ճիշտ ես արել... ապրես!
Արամ Սարգսյան
Պատերազմի վերսկսվելը բացառված չէ: Հակառակորդը ավելի բարենպաստ
դիրքային պայմաններում է, իր բանակն էլ հաղթողի հոգեվիճակում, օրինաչափ է,
որ իրենք ցանկացած տեղում փորձելու են ստանալ ավելին և դիմելու են սադրանք-
ների։ Հետևաբար մեր թիվ 1 խնդիրը անվտանգությունն է և ապագա պատերազմին
պատրաստ լինելը։ Պետության բյուջեն ու տնտեսությունը պետք է ամբողջությամբ
դրվեն ռազմական ռելսերի վրա, պետք է դադարեցվի հաստատված և ոչ ռազմա-
կան նշանակության ճանապարհաշինությունը, (այսքան տարի երթևեկել էինք վատ
ճանապարհներով էլի կերթևեկեինք, միայն այսպիսի կորուստներ ու պարտություն
չունենայինք) և ազատված ամբողջ գումարը ուղղվի հարվածային և հետախուզա-
կան անօդաչու ժամանակակից սարքերի գնմանը։ Քանակի և տեսակի ընտրությունը
հետախուզության ու ռազմատեխնիկական մասնագետների խնդիրն է։ Իմ բարե-
կամ և փորձառու գեներալները պնդում են, որ 100 անօդաչու սարքը անգամ լուրջ
նշանակություն կարող է ունենել։ Բոլոր տեսակի հավելավճարները, պետության
122
ունեցած ռեզերվային միջոցները և բյուջեով նախատեսված ու չծախսված միջոց-
ները ուղղել ամերիկյան արտադրության անօդաչուների դեմ պայքարող, մեծ էֆեկտի-
վության ռադիոլոկացիոն սարքերի գնմանը, ինչի համաձայնությունը ամերիկյան
կողմը տվել է պատերազմի ժամանակ, որին լավ տեղյակ են թե վարչապետը, թե
նախկին ՊՆ նախարարը։
Վերագործարկել Ամուլսարի մետալուրգիական համալիրը, արտոնյալ հարկա-
յին պայմաններ տալ գոյություն ունեցող 42 մետալուգիական հանքավայրերի
բաժնետերերին, որպեսզի միայն 7-8-ը կիսատ-պռատ չգործվեն։ Ամուլսարից եկած
դրամական միջոցները ուղղել 100 000 զինվորի զրահաբաճկոն և ժամանակակից
կիվիլային սաղավարտներ գնելուն։ Լեռնամետալուրգիական համալիրի աշխա-
տանքից եկած գումարները ուղղել զինվորականների և պայմանագրային զինծա-
ռայողների աշխատավարձերի կտրուկ բարձրացմանը։ Միայն այդ կերպ է հնարա-
վոր մեծացնել բանակի թվաքանակը և երկարած սահմանների պահպանությունը
ապահովել։ Արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքով կլուծվի նաև
զբաղվածության ու դրամի փոխարժեքի պահպանման խնդիրը։
Մեր և պետության խնայողությունները պետք է ուղղել մեր սահմանների երկ-
րորդ, իսկ որոշ տեղերում նաև երրորդ բնագծեր ստեղծելուն, որպեսզի ճակատային
մեկ բնագծի փլուզումը չբերի աղետի։
Նվարդ Ավետիսյան
***
Մի օր խաղաղվելու ենք, ձյուն է գալու, շա՜տ ձյուն, մեր ցավի պես մեծ փաթիլ-
ներով, ու պարելու ենք ձյան տակ, պարելու ենք ու ապրենք, մի օր նայելու ենք
իրար աչքերի մեջ․ խաղաղությունը գալու է․․․ հիշելու ենք 1988-ը, հիշելու ենք 2016-ը,
հիշելու ենք 2020-ը ու արցունքները գնալու են, բայց մենք ժպտանք․ իսկ վերջում
նայելու ենք երկինք․․․
***
Էլի գարուն կգա։
Նաիրա Վարդապետյան
Նոյեմբերի 10ից հետո, մի կարճ ժամանակ անց՝ այսօր երկրորդ անգամ այցե-
լեցի Եռաբլուր: Քայլում էի հին և նոր գերեզմանների, թմբերի այդ ահասարսուռ
մղձավանջի արահետներով, լացս խեղդելով, որպեսզի իմն ավելի բարձր չլինի ողբա-
ցող ծնողների և հարազատների ողբից: Խնկահոտն ու նրա ամոքիչ ծուխը ամբողջ
տարածքը պատել էր հիշատակի օրվան համահունչ շղարշով և մայրեր, մայրեր,
մայրեր... ծնկաչոք, կռացած, կորացած ու ցավից կուրացած: Եվ մի մայր՝ ծնկի
123
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
իջած իր որդու համար վերջին հանգրվան դարձած այդ հողաթումբը ծաղիկներով
էր զարդարում: Մոտեցա խնկամանին, մի պտղունծ խունկ լցրեցի կրակին: Որդեկո-
րույս սրբությունը ծնկին ուժ տալով բարձրացավ և ցամաքած ձայնով շշնջաց՝
շնորհակալություն... Հասկանու՞մ եք... Սրբությունը իմ՝ մեղավոր մոլորվածիս առաջ
ոտքի է կանգնում և շնորհակալություն հայտնում, որ ես մի պտղունծ խունկ եմ գցել
կրակին: Հոգիս փլվեց, ամոթից թմրած ձեռքերով գրկեցի նրան և ասացի․ Մենք ենք
շնորհակալ, կներեք, որ ողջ ենք մնացել...
Խոնարհվում եմ, սգում եմ, մղկտում եմ և համբուրում եմ ձեր բոլորի ձեռքերը՝ մեր
համեստ, զուսպ, խոնարհ սևազգեստ սրբություններ: Փառք ու պատիվ հավերժի
ճամփա ընկած ձեր զավակներին, եղբայրներին, ամուսիններին․․․
Թեոֆանա Վարդանյան
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԻ ՀԱՄԱՐ
Պատերազմ գնացած, անհետ կորած
հին ու նոր մեր զինվորների հիշատակին,
այդ թվում՝ իմ պապի
Տարիներ շարունակ վարանում ես անհետ կորած զինվորի համար հոգեհանգըս-
տյան պատարագ պատվիրել, նրա հոգու համար բարեխոսություն խնդրել։ Ինչ-որ
բան արգելում է, ինչ-որ բան ետ է պահում…
Մտածում ես՝ գուցե դեռ ողջ է, գուցե դեռ կգա. դեպքեր լինում են։ Երանի՜ թե...
Գիշերը սպասումով է ձգվում է, ցերեկը՝ սպասումով հևում, ոչ տեսածն է աչք
ուրախացնում, ոչ կերածը կուլ գնում, շունչդ պահած, ականջդ ձայնի՝ սպասում ես,
սպասում ես, սպասում…
Մի աղոտ լուր գար, հույսի չնչին վկայություն՝ ի սփոփումն ցավի, տրտումի, ցա-
մաքող հայացքի, լրումը չառնող փնտրումի,անձուկ, տոչորող կարոտի։
Աշխատող ժամացույցի զարկի պես մարմինդ լուռ գոռում է, կրկնելով՝ վի՛շտ,
մորմո՛ք, մորմո՛ք… վի՛շտ, մորմո՛ք, մորմո՛ք։ Լուռ գոռում է ու սպասում։
Էլ ավելի ներսում, շատ խորքում՝ շարունակում ես հույս փայփայել, որ իր բաժին
խաղաղություն վաստակելը դեռ ի՛ր ձեռքերում է, չես ուզում՝ վերջակետ դրվի, բարե-
խոսության այդ երկտողը գրվի։
Ցավին սովորած՝ շարունակվում է կյանքը։ Շարունակում են իրար հաջորդել
գույներից զրկված նոր ամառներն ու նոր ձմեռները։ Տարիների գլորումից հույսի
կապ տված լարերը կամաց-կամաց բարակում, թել-թել կտրվում են՝ անհունին տըր-
վելով, ցրվելով, անհետանալով։
124
Մարդկային կյանքը, որքան էլ երկար, իր վերին շեմն ունի։ Գալիս է մի օր, երբ
նրան, այն մեկին և բոլոր նրանց, ում անվանը կպել ու չէր պոկվում անհետ կորածը,
մի շիրմաքար է բաժին հասում, մի սովորական տապանաքար՝ տակն ամփոփած ի՛ր
գլխարկը, ի՛ր վերարկուն, ի՛ր տաբատը կամ ինչ-որ մի բան, որ տասնամյակներով
խնամքով պահվել էր…
Այլևս պահող բան չկա, այլևս արգելք եղող պատճառ չկա, ձեռքերդ չեն դող-
դողում, որ երկտողը գրես, տաս փոխանցելու պատարագող քահանային։
Ադի Ալ յեն
Գնդապետի աչքերը երկնագույն են:
Գնդապետը երբեք երկնքի կապույտին չի նայում: Նրան թույլ են տալիս իր ան-
բաժան զինվորական համազգեստով մնալ ամբողջ օրը, բացի գիշերներից:
Բայց նա դժգոհ է, որովհետև իր թշնամիները հենց գիշերն են գալիս: Որովհետև,
երբ նա նորից ստիպված է լինում կռվել, պատահմամբ նորից կրակում է մարտակից
ընկերոջ սրտին: Իսկ երբ լսվում է հեռվից մոտեցող տանկերի ձայնը, գնդապետը
փախչում է՝ նորից մոռանալով փակել ընկերոջ աչքերը: Ինձ երբեմն թվում է, որ
այնտեղ՝ խրամատների մեջ, մինչև հիմա պառկած է նա, ու իր բաց աչքերը փայլում
են գնդապետի կրծքից կախված մեդալների պես: Ուզում է կոպերն իջեցնել ու քնել,
բայց չի կարողանում:
Տեսնես երկնքի այդ հատվածով թռչունների երամն անցնու՞մ է:
«Քսանմեկ ու կես ձմեռ»
***
Թիկունքովս շրջում է մենակության դողը:
Ես կուչ եմ եկել այնքան, որ տեղավորվեմ
առաջին պատահած փրկության մեջ:
Երդիկը ծխում է. արդեն երկրորդ տուփը:
Դու խոստացել էիր,որ կգաս աշնանը:
Այսօր առաջին օրն է ձմռան…
125
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Մարինա Գևորգյան
Գնացեք խաղաղությամբ․
նետում եմ օրերի պարսը սարից,
ուր գլորվելով հասել է տառապանքի
իմ ձնագունդը։
Ու պատռելով նեկտարոտ թաղանթը ապրածի՝
մեղուները իջնում են արցունքի ծաղիկներին,
քամիները եռաձայն պատարագում են՝
ներսերից փչելով խատուտիկներն երանելի անցածի
տափաստանները տոչոր աչքերի,
մրսում է,մրսում է մենության արևը՝
ոտքերը կարիճոտ ավազներում,
շատ քչություն է անում խոնավ սևահողը-
օազիս-սիրտ է կանգնում ․․․
աղոթեք,աղոթեք գթության ամպերի անձրև…
արդարության կակտուսը փուշ է ծաղկում․
ծակել եմ մատս.․․
Համբերության լցված բաժակ եմ․
ինձ խմում է ժամանակը
խաղաղությամբ։
126
ՄԱՄՈՒԼ 1921
127
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
128
129
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
130
ՖԵՅՍԲՈՒՔ 2020
Ռուբեն Բաբայան
Պարտությունից դուրս գալու համար պետք է առաջին հերթին վերլուծենք, թե
այդ պարտությունը ինչի հետևանքով եղավ։ Մենք հաճախ ենք խոսում այն մասին,
որ պատմությունը դաս է, բայց, ենթադրում եմ, որ պետք է նաև այդ դասը լավ
սովորես։ Եթե դու արհամարհում ես այդ դասը, նշանակում է, որ մյուս դասին դու
էլի կներկայանաս անպատրաստ։ Իսկ վերլուծելու համար հանդարտություն է պետք,
սթափ ուղեղ։ Պետք է առաջնորդվել միայն ուղեղի աշխատանքով, որովհետև պարզ
բան է՝ երբ մենք դաս ենք սովորում, առաջնորդվում ենք շատ սթափ մտածողությամբ։
Գուցե մեր մտածողության մեջ կան ինչ-որ բաներ, որոնք այդքան էլ չեն համա-
պատասխանում այսօրվա ժամանակի պետականաշինությանը։ Մենք պետակա-
նաշինության փոխարեն երկար ժամանակ զբաղված էինք ասմունքային հայրե-
նասիրությամբ։ Իրականում պետությունը կառուցում են մասնագետները։ Մասնա-
գետները պետք է լինեն ամենագնահատված մարդիկ յուրաքանչյուրն իր ոլորտում։
Իրականում հաղթող են դուրս գալիս այն երկրները, որոնք շատ մեծ տեղ են տալիս
կրթությանը։ Կարծում եմ՝ մեր սխալների մեծ մասը գալիս է նրանից, որ մենք շատ
անկիրթ ենք։ Մենք արհամարհել ենք կրթությունը որպես այդպիսին։ Ես կարծում եմ,
որ սա մեր պատմության վերջին էջը չէ, և մենք իրավունք չունենք այդպես ասելու։
Թե ինչպիսին կլինեն մյուս էջերը, ևս կախված է լինելու մեզանից։
Վահրամ Թոքմաջյան
22 տարի մեր դիվանագիտությունն իր ողջ սնանկությամբ լծված է եղել, որպես-
զի սրան–նրան աղաչի ճանաչել Ցեղասպանությունը։
Այդ մոլությունը հասել է մազոխիստական մի վիճակի, երբ բոլորին աղաչում ենք
ևս մեկ անգամ արտաբերել Ցեղասպանություն տերմինը, ևս մեկ շառաչուն ապտակ
տալ Թուրքիային։ Ինքներս թույլ ենք տվել, որ մեր ազգային մեծագույն ողբերգությունը
դարձնեն Թուրքիայի վրա ազդեցության գործիք, իսկ մեզ անգամ զդաչին չշպրտեն։
Եվ սա արվել է մի պարագայում, երբ հարցը դիվանագիտության անկյունաքար
դարձրած ՀՀ նախագահը բաց հայտարարել է, որ որևէ պահանջ չունի Թուրքիայից
Ցեղասպանության հետևանքների վերաբերյալ, բացի ճանաչումից։
Իսկ ազգը՞։ Ազգին կերակրել են ԱՄՆ կոնգրեսի կամ ինչ–որ նախագահի նախ-
ընտրական խոստումով։ Ու ազգի մի մասն էլ մազոխիստական հրճվանքով ընկել
է նույն ծուղակի մեջ։ Քաջություն չեն ունեցել ազգին բացատրելու կամ ձեռնտու
չի եղել։
131
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Հիմա նույն միտումն է նկատվում Արցախի ճանաչման հարցում։ Էլի մարդ-
կանց չեն բացատրում։ Իսկ իմպոտենտ դիվանագիտությամբ, ինչ–որ երկրների
հայտարարություններից անդին չես գնա։ Բայց այդ երկները կանեն հայտարա-
րություններ ոչ թե այն բանի համար, որ պաշտում են Արցախը, այլ իրենց սեփական
կարիքներն ու հաշվարկներն ունեն։
Արթուր Սաքունց
Թուրքական մուրճի և բոլշևիկյան զնդանի միջև բնութագրվող ժամանակաշրջա-
նից Հայաստանի քաղաքական, հասարակական դասի գերակշիռ մեծամասնու-
թյունը այդպես էլ չկարողացավ դուրս գալ։
Փրկողի վրա հույս դնելով պառակտեցին պետությունն ու փրկողի աջակցու-
թյամբ իրար մորթեցին։
Պատմությունը երբեք նույնությամբ չի կրկնվում, չի կարող կրկնվել, բայց տխմա-
րությունն ու ախմախությունը, վախկոտությունն ու անգրագիտությունը, տկարա-
մտությունը կրկնվելու հատկություն ունեն։
Դավիթ Մուրադյան
«Բյուզանդիոնի իրիկունը»: Այո, կար այդպիսի վեպ: Առաջնակարգ ու հուզիչ:
Հեղինակը՝ Իրվին Շոու: Չէ, պատմական չէր, - մասնավոր կյանքի պատմություն,
քսաներորդ դարակեսի մեղավոր ժամանակի մեջ: Բայց վերնագիրը տագնապ
էր ակնարկում:
Ինչպե՞ս եկավ այդ իրիկունը, ընդ որում՝ ամենևին ոչ քնարական: Հայոց Բագրա-
տունյաց թագավորության անկումով: Եվ շատ չանցած՝ դառնալով մղձավանջային
գիշեր: Որովհետև այդ ծերացող կայսրությունը՝ Բյուզանդիան, չհասկացավ ու չգնա-
հատեց, թե որն է իր քաղաքակրթական պատվարը:
Արդյո՞ք մեր օրերի Եվրոպան այդ իրիկունի մեջ է: Եվ արդյո՞ք չի ուշացել: Իր
համար՝ առաջին հերթին: Որովհետև պատմությունը մի քանի անգամ ապացուցել
է. Հայաստանը, թեկուզև վերքերով, ասեղի ծակով էլ կանցնի:
Բայց Եվրոպան մեծ մշակույթ է: Ոչ միայն գեղարվեստական, այլև կյանքի: Ինձ
համար ցավ է նրա այսօրը: Ահավասիկ, քսան տարի է անցել այն տարեթվից, երբ
«Գրական ճեպընթացը» սուրում էր նրա երկաթուղիներով, փորձելով դառնալ թել -
ասեղ, որը կարում է Արևմուտքն ու Արևելքը:
«Եվրոպա՝ տանելի դժոխք»: Այսպես վերնագրեց իր էսսեն ռումինացի գրողնե-
րից մեկը: «Եվրոպա՝ հաճելի ինքնասպանությո՞ւն» - այսպիսի հարց տվեց էստոնացի
գրողը: Իսկ հոլանդացի Սերժ Վան Դայնհովենը, ով հետո եկավ Հայաստան և ակ-
նարկ գրեց իր անկյունաքարը չկորցրած հողի մասին, մեր զրուցներում և իր հոդ-
132
վածում խոսում էր հավասարակշռության տատանումներից: Նա վախ ուներ, որ
ուտոպիան ի վերջո կդառնա անտիուտոպիա: Այո, ասում էր նա, բաց ու հյուրընկալ
դռներ: Բայց գալիս են նախկին գաղութներից,- պատմության բումերա՞նգ,- Ասիայից
ու Աֆրիկայից, բերում իրենց աշխարհների վարքն ու բարքը: Կրոնական ու հոգեմտա-
վոր տարբերություններ, սոցիալական անջրպետ, ժողովրդագրական համամասնու-
թյան կորուստ: Այս ամենը, ըստ նրա մռայլ կանխազգացողության, հղի է ներեվրոպա-
կան պայթյուններով:
«Ականների վրայով դեպի աստղերը»: Այսպես էի անվանել եվրոգրքիս գլուխնե-
րից մեկը, լատինական ասացվածքը փոքր ինչ ձևափոխելով: Իսկ մենք հո լավ գիտենք
դրանց մասին: Թե մենք, թե հարավսլավացիք, թե էլի ուրիշներ: Դարանակալ ական-
ներ, որոնք սառնասրտորեն տեղադրվել են զորեղների առճակատման հանգույց-
ներում: Ովքեր աշխատել են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, մեր բոլոր կոնֆլիկտ-
ների հեղինակներն են:
Այդ գիրքը վաղուց չէի բացել: Այսօր թերթեցի: «Փոքր ժողովուրդները բազմաթիվ
առիթներ ունեն մեծ տերություններին շատ էլ չվստահելու համար: Փոքր ժողովուրդ-
ները զգուշանում են մեծ քաղաքականության ցինիզմից, երբ օրվա շահը խաղում
է նրանց ճակատագրերի հետ: Նրանք միշտ հավատացել են եվրոպական քաղա-
քակրթության լույսին, բայց պատահել է, որ քաղաքականության ստորջրյա խութերը
բերել են նավաբեկության:»
Համենայն դեպս, Եվրոպան դեռ փորձում է մեզ սատարել: Չեխիան ճանաչում ու
դատապարտում է հայոց ցեղասպանությունը, ինչը չէր արել մինչ այս: Իտալական,
ֆրանսիական, իսպանական քաղաքներ ու երկրամասեր հայտարարում են Արցախի
ինքնորոշման իրավունքի մասին և նույնիսկ ընդունում անկախությունը: Պառլա-
մենտականները խոսք են ասում ... Բայց ներսի ականները, սեփական ձեռքով շա-
րած, խանգարում են Հին աշխարհին: Այդպես լինում է, երբ պատմությունը համա-
րում ես բալլաստ, և պատանեկան խանդավառությամբ նետվում դեպի ապագա:
Մինչդեռ պատմությունը հենակետ է:
Եվ հիմա հենց մենք ենք, որ այս ծանր ժամանակի մեջ, ատամները սեղմած ու
ձեռքներս բռունցք արած, պաշտպանում ենք քաղաքակրթական արժեքներ: Իհարկե՝
Հայոց տունը պաշտպանելով: Մեր հինավուրց բնազդը հուշում է՝ եկել է կենտրոնա-
ձիգ գիտակցության պահը: Որովհետև առանց կենտրոնաձիգ ուժի տիեզերակարգն
է փլվում: Ի վերջո, ունենք մի մեծ համաձայնություն՝ Հայրենիք: Եվ չունենք տա-
տանելու հող:
ՁԵՌՔՈՎ ԳՐՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ
133
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Գոռ Հարությունյան
Հայրենիք բառը թողե՛ք պոետներին. նրանք գիտեն ինչպես վարվել դրա հետ:
Իսկ քաղաքական ու ՊԵՏԱԿԱՆ գործիչներին արգելե՛լ գործածել այն: Նրանք պետք
է կերտեն ամուր ու անձեռմխելի ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Իսկ ամուր ու անձեռնմխելի ՊԵ-
ՏՈՒԹՅՈՒՆԸ պոետները կվերածեն սրբազան ՀԱՅՐԵՆԻՔԻ:
*
Ժողովրդի տգիտությունը մի՛ ծաղրիր Ազգ, ժողովրդի թուլակամությունը քո վե-
հության հենարանը մի՛ դարձրու Ազգ, ժողովրդի նսեմ կրքերի վրա քո սիրո առհա-
վատչյան մի՛ ծածանիր Ազգ, ժողովրդի մանրության վրա քեզ մեծ մի՛ զգա Ազգ, և
մի՛ վրդովվիր նրա վրա, որ գլխատված մարմնի հոգեվարք է ապրում, քանզի նա կոչ-
ված է լինելու հենց այդպիսին՝ ամբոխային ու քինոտ. դա է ժողովրդի բնությունը:
Բարձրացրո՛ւ նրան և սնի՛ր արժանապատիվ իղձերով ու գաղափարներով: Եղի՛ր նրա
Գլուխը՝ ԱԶԳ: Մի՛ ամաչիր քո «մարմնից» և մի՛ հրաժարվիր քո նյութից ու շինվածքից:
Արա Նազարեթյան
«Բեռը» պատմվածքն էս օրերը հիշեցրեց՝ հին խորքով...
ԲԵՌԸ
(«Ռազմավար պատմվածքներ» ժողովածուից )
Թխսի պես՝ տաքությունը պահելու համար թեյնիկին նստեցրած տիկնիկի նման,
լայնազատ հանդերձանքի մեջ ու մոտը կանգնած Էդուարդո Յալանուզյանի վերձիգ
հասակի կողքին իրականից էլ ավելի փոքր թվացող կամավորական զինվորը ճամ-
փեզրին կքած, անձնական իրերն ուսապարկի մեջ դասավորելով, ինչ-որ բան էր
պատմում, այնինչ ընկերը վաղուց հագուկապով, առավելագույնս զինավառ, համբե-
րատար սպասում էր հանգիստ, ճանապարհվելուն պատրաստ։ Վռազել պետք չէ,
եթե շտապում ես։ Որ նույն բանը երկու անգամ չանես։ Մի բան մոռանալ կա, թերա-
նալ կա, հանգամանքների անսպասելի զուգադիպման թարսություն կա, մի բան
աչքաթող անել, ի վերջո՝ սխալվել կա։ Այդ գործը հանգիստ է սիրում։ Եվ Էդուարդո
Յալանուզյանը, համբերությամբ, այդպես սպասում էր ու ընկերոջ պատմածին
երբեմն արձագանքելով, ցուցադրում էր, թե որքան ուշադիր է լսում ու թե այդ ամենն
ինչքան հետաքրքիր է։ Այս անգամ ասաց՝ օ՜․․․
-...Էդպես անկախ ու մի տեսակ վերևից, կանաչ աչքերով նայում էր,- ասաց զինվորը։
-Մանչին։
-Հա, ինձ։ Մի տեսակ կարևորություն չտալով նայում էր, բայց ոնցոր իր համար
134
մի բան հետաքրքիր էր։ Ոնցոր ասեր՝ ամեն մարդ իր համար, բայց դու մի բան գի-
տես՝ ուզում եմ ես էլ իմանամ...
-Դու։
-Հա։ Ու ոնցոր մեջներս մի գաղտնիք լիներ...
-Երկուքիդ։
-Բայց առաջին անգամ էինք հանդիպում,- չտեսնող, կարճ հայացք գցեց ընկերոջ
կողմը։- Ու էդպես նայում էր։
-Էդպես՝ տեսակ մը։
Զինվորը գործն ընդհատեց.
-Է՛դ,- ասաց ծանր, լուրջ,- աշխարհը ոտնատակ տված մարդ ես, Է՛դ, օվկիանոսի
վրայով էլ թռել ես... Ո՞նց է լինում՝ վճռել ես, հոգիդ խաղաղ, պիտի ճանապարհվես ու...
-Մեկեն ու մեկ կնային։ Տեսակ մը։
-...
-Աչքերն ալ՝ կանաչ։
-...Ծաղրում ես։
-Ատանկ է, մանչս,- այլևս բարձրաձայն, խնդաց Էդուարդո Յալանուզյանը։- Ըսել
կուզիմ՝ առաջ ու առաջ կանաչ կսեպվե։ Կանաչը հետաքրքիր է։ Ճահիճին գույնն է,
ծպտյալ խորքեր կպարունակե։
Նոփ-նոր, ճիշտ իր վրայով համազգեստն ուսապարկի մեջ տեղավորելիս՝ հիմա
ի՞նչ, ասաց զինվորը, փաղաքուշ զննելով։
-Ժամանակը սեղմ է, կանուխ վերադառնանք պիտի։- Ապա ավելացրեց՝ մանչս։
"Մանչս,- ասաց,- ճիշտն է համազգեստդ բեռ չանես։ Նորը հագիր, հինը ձգե"։
-Որ մաքուր մնա։ Էնտեղ կհագնեմ թարմ։
-Երկու օր... Սա տղուն պարզ խոսք չի պիտի հասկցվի... Մեկ օր երթանք, մեկ օր
դառնանք պիտի։ Հրամանատարին հաշվարկն ստույգ է, տղա՛։
-Թող,- ասաց զինվորը։- Թող, որ երկու օր։ Բայց՝ շրջանցող, երկար ճանապարհով...
-Ուղիղը վտանգավոր կդիտվե։ Ապահովության համար է շրջանցողը։
-Ի՞նչ ապահով...
Աքլորի պես վիզը ցցած, լայնանիստ հանդերձանքի մեջ խճճուն ընդվզման հան-
կարծահաս այդ ցույցում զավեշտ կար, Էդուարդո Յալանուզյանն ասաց՝
-Որ ամպ է ու հով։
Ապա խստաբար լուրջ. "Առաջադրանքը կատարվի պիտի, զինվո՛ր"։ "Ապահո՜վ...
Կարևորն ապահովն էր՝ մնայինք տանը"։
-Ահա՜,- կանգնածի իր վերևներում ասես դրան էր սպասում՝ ցավոք, այդպես էլ
եղավ, Էդուարդո Յալանուզյանը ցուցանող մատը տնկեց։- Անդրանիկը Զանգեզու-
րեն գալիս էր եղեր, ետ դարձուցին։ Նախիջևանն ազատագրեր էր, ո՞ւր է։ Կա՛րսը...
Կարսում միսմի կենտ՝ կայազորին պետի ինքնասպան կրակոցն եղեր է... Ալեքպոլցի
մեծ մամ ունեցեր եմ, հերոս կինմարդ կսեպեին... Ինչո՞ւ հերոս, գիտե՞ս։ Ինչ է թե,
տակավին մինչև Կարսը հանձնելը, Կարսը լքած ութ էրիկմարդ իրենց մառանում
ծածուկ պահեր էր եղեր։ Ութ զինվո՛ր։ Դասա՛կ մը։ Թուրքից ու մերիններից ալ ծածուկ։
135
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Զինվորը կապիչ թելն ուսապարկի վզով, բութ մատի վրայով երեք պտույտ փա-
թաթեց, դուրս հանած մատի տեղով թելն անցրեց, ասաց. "Ուրեմն գյուղ չմտնենք"։
Ջղային ձգելով, կապը պնդեց ամուր։
-Ասել կուզիմ,- Էդուարդո Յալանուզյանը կարճ դադար տվեց։- ...Անդրանիկը ետ
թե չդառնար... Ի՛ր մեղքը չէր, բա՛յց։ Ամեն սերունդ իր բաժինն անի պիտի, որ հետոի
եկողն ալ... Հասկցա՞ր։
Գործն ավարտած, զինվորը գլուխը բարձրացրեց, դեպի իրենց մեկը գալիս էր
փութանակի, հետ մ նացածի լայն-լայն քայլերով։ Պիտի հարցներ՝ էն ո՞վ... Եկողն
այնքան արագ էր գալիս, չհասցրեց հարցնի, ասաց՝ հույսդ դիր էշ Հակոբի վրա...
Գյուղն ազատելու հաջորդ օրն էր Հակոբը տեղ հասել, ազատագրվածն էլ մի
քանի անգամ ձեռքից ձեռք անցած, ավերած-սրբած, ասել ու ասածը կրկնել էր՝ էշ-էշ
հելա եկա էսքան ճամփեն, էշ-էշ հելա եկա... Փնթփնթոցից միայն էշ-էշն էր հասկա-
նալի, հարցրել էին՝ էշն ի՞նչ ես անում, հազար թալան տեսած գյուղից ի՞նչ ես
էշին բարձելու... Բայց ավանակին բեռ չլինի էլ, իր գլուխն իրեն բեռ է, Հակոբի «մարտա-
կան» անունը կպավ։ Հիմա ճանապարհով լայնաքայլ գալիս էր, զինվորն ասել էր՝ էշ
Հակոբը, ընկերը կասկածեց՝ ավանակը բեռ կրող է, Հակոբից ի՞նչ ավանակ...
Զինվորն, արդեն հարմար կանգնած, «Եկա՞ր,- ասաց Հակոբին,- դե օգնի պարկն
ուսեմ»։
-Ձեր հետ գալիս եմ։
-Հարկա՜վ,- լայն ժպիտի մեջ Էդուարդո Յալանուզյանի վերաբերմունքն այնքան էլ
հստակ չէր,- անշո՜ւշտ...
Ուսին գցած դատարկ պարկին տարակուսալի հայացքներին ի պատասխան,
Հակոբն ասաց.
-Գտել եմ։
-Եթե որ գտեր ես՝ մեկն ալ ուրեմն կորսուցեր է։
-Ինչ իմանաս․․․ Ձերինի պես էլ լիքը չի, բայց պետք կգա...
-Բա իհա՛րկե,- ընկերոջ հանգույն, ասաց զինվորը։
Ու այդպես կանգնած էին։ Ասես շարժվելու հրաման պիտի լիներ, իսկ հրամանն
ուշանում էր։
-Գումարտակի ցուցակում չկամ։ Կամավոր եկել եմ՝ իմ կամքով էլ գնում եմ։
-Բա իհա՛րկե,- նորից ասաց զինվորը։
Անթափանց դեմքի մյուս կողմից Հակոբն, ի միջիայլոց, նկատեց՝ «Ծանր բեռ ու
բարով տուն եք գնում... Երևի ոսկի-բան...»։
Կամա թե ակամա, միասին ճանապարհ էին գնալու, զինվորն այլևս չասաց՝ բա
իհարկե։ Էդուարդո Յալանուզյանը ծիծաղեց՝ «Հարկավ, բեռ է, սակայն մերի՛ն բեռն
է, ո՞ւմ բառնայինք»։
Գյուղից դուրս, ոլորաններում երթակարգն արդեն ձևավորվել էր՝ առջևից զին-
վորն էր կայտառ ոստոստում, Էդուարդո Յալանուզյանն իր երկարոտն ճոճաքայլքով՝
հետևից։ Հակոբն առաջ ընկնելով, ետ մնալով, երբեմն երկուսի կողքից, թեթև-թեթև
ներկա էր երթակարգից դուրս, բայց այդպես մասնակից։ Մինչև մութն ընկնելը պիտի
136
ճամփաբաժանին հասնեին։ Շրջանցելով, պիտի անցնեին երկու ավերակ գյուղեր,
ընթացքում երկու անգամ գետանց էին կատարելու (մեկը կիսաքանդ կամրջով)։
Երրորդ գյուղը ճիշտ ճամփաբաժանի վրա էր։
Առաջին գյուղը որ շրջանցեցին, զինվորն ասաց՝ հիմա ի՞նչ...
Կիսավեր, գրեթե բացակա կամուրջն անցնելուց առաջ, Էդուարդո Յալանու-
զյանը մի պահ կանգնեց, ասաց՝ դժվար է։ Կամուրջը որ անցան, ասաց. «Այնտեղից
գյուղ չորս ժամու կորուստ է, ժամանակին դառնալ... դժվար է» ։
-Տուն եք ուզում մտնե՞ք,- Հակոբն աշխուժացավ։ Էդուարդո Յալանուզյանի նման
մատը տնկեց, զինվորի հանգույն ասաց.- Բա իհա՛րկե։- Հետո հայացքը հատ-հատ,
տպավորիչ պահելով ուղեկիցների պատկառազդու ուսապարկերի վրա, ասես
ծանրութեթև էր անում, ցից մատով ձեռքն օդում բարդ կորեր գծելով, ասաց սուլելու
պես՝ Անշո՜ւշտ...
Իսկ ուսապարկերն, իրոք, ծանր էին։ Մանավանդ ճանապարհի թեքությունը
գնալով աճում էր, գետին հակառակ էին գնում։
Արևը վաղուց թեքվել, հասած ծիրանի պես կախվել էր հորիզոնի վրա։ Չէր տա-
քացնում, բայց արևմուտք էին գնում ու միշտ աչքի առաջ էր։ Ուր որ է մայր էր
մտնելու։ Երևի միանգամից մթներ։ Սարերում լույսը մարելու պես է, արև կա՝ ցերեկ
է, չկա՝ ուրեմն գիշեր է։
Այդպես, արևի հետևից, հասան երրորդ գյուղին ու մինչև աջ, ապահով, շրջան-
ցող ճանապարհը կերևար, Էդուարդո Յալանուզյանի քայլը կախ էր և հայացքը
թափառիկ՝ չէր բռնվում... և զինվորը վճռական ասաց՝... Ոչինչ չասաց, ուսերը թոթ-
վեց, առանց թեքվելու, քայլերն ավելի արագացնելով, ուղիղ շարունակեց ընթացքը։
-Ի՞նչ ասեց,- Հակոբն էր։
Ընկերոջ հետքով, առանց երթակարգը խախտելու, Էդուարդո Յալանուզյանը...
Նույնպես ոչինչ չասաց, ուսերը ձգեց վեր, ափերն ի ցույց՝ ինչ արած, «մեծ գործը»
զոհաբերություն է պահանջում...
Եվ երթակարգն, այդպիսով, նույնն էր ու նույն ուղղությամբ գնում էին։
-Ինձ ասել էին աջով...- կանչեց Հակոբը։
-Ուղիղով կես օր շահում ենք։
-Ուղիղ ես չեմ գալիս։
-Դե հա, դու շտապելու բան չունես,- բավականին հեռացած, հաշտ-անվրդով
տրամաբանեց զինվորը, ընթացքից հերթական անգամ ուսապարկի դիրքը մեջքին
հարմարեցնելով։ Վերելքը հետզհետե ավելի էր ծանրանում։- Վտանգ կա, բայց
մինչև անտառ մտնենք՝ կմթնի,- ասաց հետևից եկող Էդուարդո Յալանուզյանին։
-Բա մթով ինձ թողնում էիք մենա՞կ...
Հակոբն, ուրեմն, գալիս էր։
Հորիզոնի մարող կարմիր շողերում, շրջադարձից հետո միանգամից բացված
բնակավայրի ամայի տները ճանապարհը թեքել էին աջ, էլի աջ և արդեն բլուրը
ծածկում էր, ու մեծ շրջանը պետք է, որ սարերի մյուս կողմում լիներ՝ երևի վտակի
հունով ու վտակին զուգահեռ, մինչև կշրջվեր ջրբաժան լեռնապարի մյուս երեսը։
137
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
Բայց այդ ամենը գյուղի հետ մնացել էին աջ կողմում, գետի մյուս ափին, և ան-
տառի ներկայությունն արդեն զգացվում էր, մութ էր, բավականին խորացել էին ան-
տառամիջյան արահետով, երբ թեքվեցին ու շարունակությունն արդեն զառիվեր
էր, ու ուղեցույցը վերելքի զգացումն էր և քանի դեռ բարձրանում էին՝ ուրեմն ճիշտ
էին գնում։
Տարին տարու վրա դարսած խաշամը ոտքերի տակից փախչում էր փերթ-փերթ,
բացվող սևահողը լպրծուն խոնավ էր ու հաճախակի դարձած սայթաքումներից
ուսապարկերն էլ ավելի էին ծանրանում, քաշում հետ, հավասարակշռություն պա-
հելը լարված ճիգեր էր պահանջում։
-Թերևս...
Էդուարդո Յալանուզյանի ձայնն էր, թե քամու սվվոցը... քամին, համենայն դեպս,
արդեն սուլում էր, և գլխավերևներում սաղարթի ներկայությունն այդքանով իրա-
կան էր ու փաստ։
-Հը՞...
138
Տերևների ուժգնացող խշշոցին կամ ոտքի տակից փախած քարի հանած աղմու-
կին արձագանքեց... երևի զինվորը։
Աշնան պաղ շունչ էր, հավանաբար ցուրտ, այնինչ աղահամ քրտինքը գլխարկ-
ների տակից քունքերով, քթարմատներով ծորում, աչքները կսկծացնում էր։
-Հը՞...
Այո, զինվորն էր։ Կանգնեց, գլխարկով ճակատը սրբեց, պարանոցը սրբեց, երեսը
սրբեց, նայեց շուրջը, ապա նոր ուսապարկն իջեցրեց, դրեց գետնին, գլխարկը դրեց
ուսապարկի վրա։
Արդեն շունչը տեղն էր բերել, ասաց՝ էստեղ։
Այնուհետև երկուսով համերաշխ փորում էին կարևոր բանն արագ թաքցնելու
տենդով բռնված կատվի ինքնամոռաց եռանդով։ Խաշամը ետ էին տարել, ձեռքե-
րով փորում էին։ Հասակին ոչ վայել մանկական զբաղմունքի մեջ ինքն իրեն հան-
կարծ բռնեցրածի ծիծաղով, Էդուարդո Յալանուզյանը շուրջը նայեց։ Մի քանի
քայլից Հակոբը լուռ դիտում էր։ Հետո ինչ որ բան Հակոբի ուշադրությունը գրավեց,
ուշադիր զննեց, ասաց՝ իսկական թրիք։
-Ի՞նչ։
-Թրիք,- ասաց Հակոբը,- պատերազմի էս նեղ օրով։
-Ձեռք չտաս,- մի պահ գործն ընդհատեց Էդուարդո Յալանուզյանը։ Լուրջ։ Ասես
կարող էր պայթել։ Երևի ձեռք էին առնում։
-Էս ուղղությամբ վերև ենք գնալո՞ւ,- լուռ չմնալու համար, ասաց Հակոբը։ Նույնիսկ
երկու քայլ գնաց։
Գործն արագ առաջ էր գնում։ Երբ խորությունը բավարար համարվեց, ուսա-
պարկերը դրեցին փոսի մեջ, հողով, վրայից խաշամով ծածկեցին։ Խաշամը՝ զգույշ,
թարմ սևահողի հետք չմնար։ Հետո, ասես կիսատ միտքն էր շարունակում, Էդուարդո
Յալանուզ յանն ասաց. «Սա աղբը լավ աղբ է», տակի չոր տերևների հետ թրիքը
բերեց։ Մինչ այդ քողարկումն այնպես վարպետորեն էր արվել, երկվայրկյան տա-
տանվեց՝ ճի՞շտ տեղն է դնում... Մոտակա ծառից ճյուղ կոտրեց, կախ գցեց, մի
անգամ ևս նայեց շուրջն ու ներկա բոլորին ի հիշողություն, նշեց՝ կոտրած ճյուղով
ծառին քովի ծառը։
Զինվորն արդեն ճանապարհ էր ընկել։
«Էսպես հաստատ կհասցնենք», մոտովն անցնելիս ասաց Հակոբին։
Վերելքն այնուհետև անհամեմատ դյուրին էր ու արագ։
***
Եկած ճանապարհի հակառակ ուղղությամբ գիշերային հեռվում լուսնալույսի
տակ իր ձյուներով աղոտ ուրվագծվող, այն կողմից հովիտ բերող միակ լեռնանցքի
հորիզոնի գծից ներքև լուսատտիկների պես ինչ որ առկայծումներ էին երբեմն
նկատելի։ Ապա հաճախակի դարձան և ընթացքի ուղղությունն արդեն ըմբռնելի էր։
Հավանաբար մեքենաների շարասյուն էր իջնում գետահովիտ։ Բայց դա շատ հեռու էր։
Չնկատվելու համար, զգուշությունը երբեք ավելորդ չէ, ու նաև ժամանակի կո-
139
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
րուստ կլիներ, կրակ չէին վառել, թեև վերելքից հետո քրտինքի սառելը տհաճորեն
զգալի էր։ Ստիպողական դադար էր, սարի ուսագծի մոտ անտառն ավարտվել էր,
վերջին ծառի տակ նստել էին։ Ուսագծով գնալու ուղղությունը փոխվելու էր, սպա-
սում էին Հակոբին, մինչև գար-հասներ՝ լուռ ծխում էին ափերի մեջ։
-Կառնավալեի պատրաստություն կտեսնին,- հեռվի լույսերն ակնարկեց Էդուարդո
Յալանուզյանը։- Երկու օրմէ։ Գուցե ավելի վաղ։
-Երևի մսաղաց լինի։
-Ատ է, կառնավալեի ատենն ալ միսեր կցուցադրեն, շատ միսեր։
Հակոբն ուշանում էր։ Զինվորն անհանգիստ շարժվեց, ինչ որ բան պիտի ասեր։
-Ատ բեռն մեր գլխուն չէ, ազգիս կռնակին են ատ Հակոբ կոչվածնին։ Կարսում
մարդ-շունչ շատ է եղեր, համա կրակող չի եղեր բնավ...
Խոսքն ընդհատվեց ձորից եկած հանկարծահաս պայթյունի ձայնից։ Ծխախոտ-
ներն անմիջապես մարեցին։
-Նկատել են,- տագնապով, վստահ ասաց զինվորը։- Մեր հետևից գալիս են։
-Ծածուկ հետապնդում, ապա զգուշացնո՞ւմ են...- Էդուարդո Յալանուզյանին
դա անհավանական թվաց։
-Հասել են անտառին,- զինվորը ոտքի ելավ,- ուսապարկիս կապիչի թելը մեջի
նռնակի ձգանին էի կապել, ուսապարկս բացող է եղել...
-Հակոբը...
Հակոբը վաղուց հասած պիտի լիներ։
Հակոբը չկար։
140
ՄԱՄՈՒԼ 1928
141
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼ 1920
142
Aghassi, New Hope (Oil on Canvas, 2009)
143
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
144
ՖԵՅՍԲՈՒՔ 2020
Թոմաշ Լեխ Բուչեկ
Հայաստանում կա՞ սուրբ, համեստ սովորական հոգևորական: Ով խոնարհա-
բար աղոթում է հայ ժողովրդի համար: Ես կցանկանայի այս մարդուն այցելել հուն-
վար ամսվա իմ այցի ընթացքում:
Արման Բաբաջանյան
Եկեղեցու զույգ առաջնորդները, չնայած իրենց պատճառով եկեղեցու սասան-
ված հեղինակությանը, ոչ թե պետք է ներքաղաքական սուբյեկտներից մեկի՝ 17 ուժերի
կողքին հայտնվեին, այլ պետք է իրենց մեջ ուժ գտնեին հաշտեցման օրակարգ առա-
ջարկել, համերաշխության միջնորդ դառնալ մեր ժողովրդի բոլոր հատվածների միջև։
Եկեղեցու հեղինակությունը փրկելու կարողություն և հասունություն չունեցաք,
վեհափառ հայրեր։
*
Երբ պետության 25-ամյա բռնազավթմանը չի տրվում իրավաքաղաքական
գնահատական, երբ ազգակործան իշխող և մերձիշխանական կուսակցություն-
ներից և նրա պարագլուխներից յուրաքանչյուրին չի առաջադրվում պետության
բռնազավթման մեջ անհատական մեղավորության վերաբերյալ իրավական հետե-
վանք առաջացնող քաղաքական գնահատական, տեղի է ունենում այն, ինչի ականա-
տեսն ենք այսօր՝ Հայաստանը սպանած, հարստահարած, կեղեքած նախկին զին-
վորականները, ԱԱԾ-ականները դուրս են գալիս սեփական պետության և ժողովրդի
դեմ՝ պետությունն ու պետականությունը փրկողների պատմուճանը հագած:
Մարդիկ, ովքեր հետևողականորեն բանակից վերացրել են հետախուզությունը,
ռազմավարական պլանավորումը, ովքեր եղել են բանակում գողական բարքերի
հովանավորները, ովքեր անձնական պատասխանատվություն են կրում բանակում
ինքնասպանությունների և սպանությունների համար, ովքեր որակյալ և արդիա-
կան զորամաս և խրամատ կառուցելու փոխարեն Հայաստանում և արտերկրում
վիլաներ ու առանձնատներ են կառուցել, ովքեր արդիական և նոր սպառազինու-
թյուն ձեռք բերելու փոխարեն բանակի վզին են փաթաթել և հովանավորել աշխարհի
մի շարք երկրների կողմից հետախուզման մեջ գտնվող Պատրոն Դավոյի նման
հանցագործներին, նրանք, ովքեր արցախյան վերջին պատերազմում նույնիսկ անց-
նում են դավաճանական տարբեր դրվագներով հարուցված քրգործերով, այսօր
պետության և պետականության անունից խոսելու իրավունք են վերապահել իրենց:
145
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
ԱԱԾ-ականները, ովքեր 25 տարի երկրում արտաքին վտանգներ չեզոքացնելու,
դրանց դեմ արդյունավետ պայքար մղելու փոխարեն, ոռոգել են ներերկրային ան-
հանդուրժողական մթնոլորտը, նրանք, ովքեր թույլ են տվել, որ երկրում Հոկտեմ-
բերի 27 տեղի ունենա, նրանք, ում համար 1998-2008թ.թ. քաղաքական սպանու-
թյունները՝ գլխավոր դատախազի սպանությունը, Ռազմական ոստիկանության
պետի սպանությունը, ՆԳ փոխնախարարի սպանությունը, ԱԺ նախագահի և փոխ-
նախագահների սպանությունը, վարչապետի և մյուսների սպանությունը ոչ թե
հրաժարականի, այլ պաշտոնի առաջխաղացման առիթ են դարձել, այսօր խոսում
են պետության և պետականության մասին:
Նրանք, ովքեր ամեն ինչ արել են, որ Հայաստանում առնվազն 25 տարի նորմալ
ընտրություն տեղի չունենա, որ երկրում հեղափոխությունը դառնա իշխանությունը
փոխելու միակ հնարավորությունը, պետության, պետականության անունից ծպտուն
հանելու իրավունք են ձեռք բերել:
Հայաստանի քաղաքացին մեն-մենակ է մնացել մի վիճակում, երբ դատարան
չկա, ԱԱԾ չկա, նորմալ ոստիկանություն և բանակ, անվտանգության մարմիններ
չկան, մատերի վրա հաշվված ադեկվատ իշխանավորներ կան միայն, կան բազմա-
թիվ զինված բանդաներ, մնացածը չթվարկեմ... այս պայմաններում այնքան գործ
կա անելու, բայց աշխատել ցանկացողների սով է ու սրա համար, այս մեծ բաց-
թողումի համար, արհավիրքի հասցրած այս ամբարտավանության և հանցավոր
անգործության համար մենք բոլորս, անխտիր բոլորս, պետությունը, իշխանու-
թյունը, ընդդիմությունը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, կախյալ
և անկախ պատգամավորներս շատ, շատ թանկ ենք վճարելու:
Հրանտ Վարդանյան
ՄԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ՝ ՍՈՒՏՆ Է
ՀՀ-ի համար այսօր ոչինչ այնքան կարևոր չի, ինչքան «ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՆ»:
Բոլոր ստերի, դավաճանությունների, դավադրությունների հետևում կանգնած
են չբացահայտված սրիկաները, ովքեր ամեն կերպ խանգարել ու խանգարելու են
երկրի առաջընթացին, տանելու են օտարի շահերից բխող ճանապարհներով:
Ինչքան էլ ձևացնենք, միևնույնն է՝ մենք հիվանդ ենք, և հիվանդության անունը
սուտն է, որը մեր երկրում տարածված է հասարակության բոլոր շերտերում:
Ազգը իր սեփական լեզվից, տարածքից ու պատմությունից բացի, պետք է
ունենա իր սեփական անվտանգության միջոցները, սեփական արժեհամակարգն
ու սեփական երազանքը:
Մեզ՝ բուժվելու համար, ոչ թե տնտեսական աճ է հարկավոր, այլ՝ մտավոր և
հոգևոր, իսկ տնտեսական աճը միայն ինքնուրույններն են ունենում: Կապիկների
հասարակությունը ձեռնտու է օտարներին, որպեսզի հեշտ կառավարեն գաղութն
ու գաղութի օրենքները:
146
Քանի դեռ՝ մեր ոչ մի ղեկավար, կառավարիչ և առաջնորդ չի հասկացել, որ ոչ
տնտեսություն, ոչ գիտություն, ոչ էլ կրթություն չի իրականանա, եթե արվեստն ու
մշակույթը հազարերորդ պլանում է մնում, ոչինչ չի փոխվելու:
Մի խնայեք ոչինչ՝ պատմության ուսումնասիրության, գրականության, թարգման-
չական գրականության, լեզվի մաքրման, թատրոնի, կինոյի, օպերայի, պարարվեստի,
կերպարվեստի, քանդակի, ցուցահանդեսների և բարձրաճաշակի մատուցման համար:
Բոլոր ժամանակների մեր տուն քանդողը՝ մեր ներքին թշնամին է, որը միշտ գա-
վառամիտ և օտարապաշտ է եղել, իսկ օտարներին ծառայող գիտակից ու ան-
գիտակից պոռնիկ գործակալները՝ չարորակ ուռուցքն են, որոնց հարկավոր է հե-
ռացնել բոլոր օրգանների կառավարումից:
Արմեն Բաղդասարյան
Կարճ՝ ներքաղաքական իրավիճակի մասին։ 20 տարի շարունակ իշխանու-
թյուններն ասում էին, թե մածունը սև է, հետո մեկը եկավ ու հայտարարեց, թե
ժողովուրդ, սրանք ձեզ խաբում են, որ թալանեն, մածունը սև չի, իսկական գույնը
մենակ ես գիտեմ, ինձ վարչապետ սարքեք՝ կասեմ։ Եվ որովհետև մարդիկ գիտեին,
որ մածունն իսկապես սև չէ, գնացին նրա ետևից։ Սա էլ երկուսուկես տարի հետո
տարավ-բերեց, թե «ժողովուրդ, մածունը մանուշակագույն ա»։ Մարդիկ, բնակա-
նաբար, բարկացան ու հիասթափվեցին, իսկ նրանք, ովքեր 20 տարի շարունակ
ասում էին, թե մածունը սև է, սկսեցին աղմկել՝ «արա, հլը էս դեբիլին նայեք,
ասում ա մածունը մանուշակագույն ա, բա սրան ռադ անելու վախտը չի՞»։ Սա էլ
հակադարձում էր, թե «ժողովուրդ ջան, ախր ես գնամ՝ էս մածունին սև ասողներն
են վերադառնալու․․․»։
Արմեն Քոլոյան
Ես այսօր ինձ հայտարարում եմ որևէ կուսակցության հետ կապ չունեցող անձ,
որևէ կուսակցություն ինձ հետ մի 20-25 տարի ոչ մի կազմակերպական կապ չի էլ
ունեցել, խոսքը բարոյական թելի մասին է:
Այս որոշումը հասունացել է տասնամյակների ընթացքում, երբ ընթերցել եմ Առա-
ջին հանրապետության ղեկավարների հուշերը՝ նախ Բաթումի, ապա Ալեքսանդրա-
պոլի պայմանագրերի հանգամանքների մասին, երբ համոզվել եմ, որ հենց իրենք են
տարածքային սարսափելի կորուստները համարում իրենց աղաղակող սխալների
հետևանքը: Այս որոշումը հասունացել է, երբ համոզվել եմ, որ քաղաքական ուժն
անվերապահորեն ծառայել է Սերժ Սարգսյանին և «ընբոստացել» է միայն այն դեպ-
քում, երբ ՍՍ-ն փորձել է ինչ-որ մինիմալ կապեր հաստատել հարևանի հետ: Որոշ-
ման համար վերջին կաթիլը՝ ներկայիս հոշոտված Հայրենիքում իշխանությունը
147
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ
գրավելու կամ առնվազն Ռոբերտի վերադարձի համար պայմաններ ապահովելու
ամոթալի ձգտումն է, դուք տգեղ բան եք անում, «ընկերներ»:
Բայց ասեմ՝ ես ունեցել եմ իսկական ընկերներ, ինձ համար սուրբ արժեք՝ Վա-
հանը (Վահանիկը), ապա և պինդ ու ազնիվ տղերքը՝ Թաթուլը Կրպեյան, Դուշման
Վարդանը, Շահենը Մեղրյան, ազգի նվիրյալներ, նրանք շատ են, տասնյակներին
անձամբ եմ ճանաչել ու հիացել, հարյուրավորների հետ տարբեր ժամանակներում
շփվել եմ, հազարներին չեմ ճանաչել, բայց գիտեմ, որ կան՝ պարզ երգեր լսողներ,
ովքեր չդարձան դեպուտատ, մինիստր, բիզնեսմեն, գնացին, իրենց արյամբ ոռոգե-
ցին Արցախի հողն ու Հայաստանի սահմանները, նրանք են երկրի աղը:
Ատում եմ մոլորակի բոլոր քաղաքական գործիչներին, բայցև ասում եմ՝ կեցցե՛
հերոսները՝ իմ հարազատ դաշնակցական ընկերները, բայցև ուրիշները՝ հնչակ,
ՀՀՇ, ԱԺՄ, ԱԻՄ, Ցեղակրոն, անկուսակցական և էլ չգիտեմ ինչական, Աստված լուսա-
վորի նրանց հոգիները:
Չեմ ասի «ահա և վերջ», ցանկացած վերջ մի նոր սկիզբ է, հայ ժողովուրդը ՄԻՇՏ
ելքեր է գտել հազարավոր տարիներ և էլի կգտնի: Մենք անպարտելի ենք և մենք
մեր ընթացքը կշարունակենք ևս մի քանի հազար տարի և կլինեն զորահանդեսներ
նաև Երևանում, պարզապես պետք է զօրուգիշեր աշխատել, ատամները սեղմած՝
աշ-խա-տել, իսկ հիմա անհրաժեշտ է խաղաղություն, պետք է դասեր քաղել, սթափ
գնահատել վիճակը, վերլուծել նպատակներն ու թիրախները, հրաժարվել կործանա-
րար տեսիլքներից, պետք է վերակառուցել այս պստիկ հողը, որ լինի ավելի մեծի
իրական հույս, կեցցե՛ մեր Հայրենիքը, կեցցե՛ մեր ժողովուրդը:
Մարգարետ Ասլանյան
Հորդորում եմ ընկերներիս, գործընկերներիս վերադառնալ իրենց ԽՐԱՄԱՏՆԵՐ:
Ամենասարսափելի իրավիճակներում, կյանքի ամենամութ փակուղիներում մեզ
միշտ փրկել է աշխատանքը, սիրելի գործը, արվեստը: Ամեն օր ավելի ու ավելի ան-
փարատելի վշտով եմ համոզվում, որ մենք որպես ազգ կործանված ենք այլևս, մեր
մեջ մնալու են առանձին ԱՆՀԱՏՆԵՐ, որոնք իրենց ուսերին շատ ծանր ու պարտա-
վորեցնող բեռ են կրում այս պահից սկսած...
Յուրաքանչյուրը պիտի ԻՐ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ ԼԻՆԻ:
Պատերազմները շարունակվելու են այնքան, քանի դեռ մենք մեր ՆԵՐՍՈՒԴՐՍԵՐԻ,
ՎԵՐևՆԵՐԻ հետ անհաղորդ ու անհաշտ ենք, չպատճառաբանված անհնազանդ ու
անխոհեմ. ես վերադառնում եմ սևին, որպեսզի ՍՐԲԱԳՐԵՄ ճակատագիրը:
#վերանայելով _մեր_ներսուդուրսը
#վերադարձ_աշխատանքին
#վերադարձ_արվեստին
148