The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Արա Նախշքարյան, 2022-03-29 01:51:52

ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ հայոց արիական դիցարան

ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Գիրքը նվիրվում է
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ

Հայոց արիական դիցարան

Անսասան կհավատամ, թե Հայ հրաշագործ ոգին
պիտի գտնի Վահագնի նիզակն ու խրե կոկորդը
արնախում գազանի: Սիրեցե՜ք Ձեր զենքի աստծուն,
և նա առատորեն վարձահատույց կլինի Ձեզ:

ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ

ԵՐԵՎԱՆ
ԱՐՏԱԳԵՐՍ

2015

1

ՀՏԴ 398.22(=19)
ԳՄԴ 82.3(5Հ)

Ն 237

ՆԱԽՇՔԱՐՅԱՆ ԱՐԱ
Ն 237 ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ: Հայոց արիական դիցարան/

Ա.ՆԱԽՇՔԱՐՅԱՆ.- Եր.: Արտագերս, 2015.- 90 էջ:

ՀՏԴ 398.22(=19)
ԳՄԴ 82.3(5Հ)

ISBN 978-99930-71-73-0 ¡ ԱՐՏԱԳԵՐՍ, 2015
¡ Նախշքարյան Ա., 2015

2

ԳԻՐՔ՝ ՄԵՐ ԱՐՅԱՆ ԵՎ ԷՈՒԹՅԱՆ

Ճակատագրի բերումով մեր հնագույն դիցարանից մեզ միայն
հասել են պատառիկներ, որոնցից անգամ երևում է, թե որքան
ոգեղեն, զորեղ, արիական ու ներդաշնակ է եղել մեր նախնյաց
հավատքը, սակայն պատմական ծավալումների հետևանքով այդ
ոգեղենության ու մեր միջև առաջացել է մի անդնդախոր խզվածք։
Արա Նախշքարյանի «Աստվածադուռ» գիրքը միտում ունի այդ
խզվածքը լցնելու առաքելությամբ։ Բանաստեղծության և արձակի
ներդաշնակ շաղախմամբ հեղինակը շարամանել է մի ինքնա-
տիպ պատում, որ իր էպիկական ու քնարական զարգացումներով
ատրուշանում է մեր ծագումնաբանական դավանանքի առեղծ-
վածը։ Գեղեցիկի, ուժի, հայրենասիրության ու սիրո փառաբանում
է ամբողջ հյուսվածքը, որի սուզվածքների մեջ բաբախում է ծիրա-
նածովյան երկունքի մեր ոգեձայնը։ Հայոց տարածքների, լեռնա-
գագաթների, ամսանունների, օրանունների, ժամանունների
հմուտ և պոետիկ կիրառությամբ հեղինակը վերացարկման է
հասցրել մեր դիցերի և նահապետների աստվածային ու տիե-
զերական համադրությունը՝ մեր արյան գույնի մեջ պեղելով
նաիրական լուսաբացի առհավատչյան։ Հոգիդ փառավորվում է
կարդալով այս գիրքը, ներսդ լցվում հայրենասիրության բոցա-
վառությամբ, անսահման հավատքով, որ մեր նախնի արարչութ-
յունը չի լքել մեզ... և շուտով, շատ շուտով մենք ազգովին ու միաս-
նական պիտի իրեղենացնենք հաղթանակի դիցապարը մեր
սրբազան լեռնագագաթների վրա... Թող օրհնյալ լինի վավե-
րացումը նրա։

Վարուժան Խաստուր
Գրող, թարգմանիչ, հրապարակախոս

3

«ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ» ՏԱՆՈՂ ՃԱՄՓԱՆ

...Եվ ահա ընթերցողի սեղանին է դրվում մի ինքնատիպ գիրք`
Հայոց հեթանոսական դիցարանը հանդիսացող «Աստվածադուռ»
յուրատեսակ այս գիրքը հեղինակի բարձրաճաշակ ձևավորմամբ
ու հոգու աստեղային թռիչքով, բանաստեղծական և վիպական
նոր կերտումների վկայություն է` բազմատանջ աշխատանքի ու
տքնանքի արդյունք: Այն դեռ ձեռագիր, արժանացել է մանկա-
վարժների ու գրականության մի խումբ սիրահարների բարձր
գնահատանքին իմաստասիրական ու իմացական իր խոկում-
ներով: Դժվար է որոշել, թե ինչ ժանրի գործ է սա, արձակ բա-
նաստեղծություն, տեղ-տեղ վիպական-դրամատիկական միջար-
կություն: Կարևորն այնքան ժանրը չէ, որքան մտահղացման
հաջող իրացնելու պարագան: Մեզ այցի են գալիս հեթանոսական
Հայաստան դիցարանի ծանոթ և անծանոթ աստվածները` իրենց
յուրօրինակ պահվածքով: Լավ են ընտրված պատմական-դի-
ցական աստվածները, անցքերն ու առասպելները. Հայկի և Բելի
ծանոթ առասպելի առավել լիարյուն ու հանգամանալից տար-
բերակն է սա` գեղարվեստական նոր մանրամասներով ու
դրվագներով հագեցած: Շղթայական ռեակցիայով այն իր մեջ
ներառում է առասպելական այլ կոհակներ, ներկայացնում նոր
գուներանգներով ու դրվագներով, շոշափում հայկական ժո-
ղովրդական այլ վիպասքեր: Ուշագրավն այն է, որ գրողը զու-
գահեռաբար օգտագործում է հեթանոս աստվածների ոչ միայն
հայկական, այլև օտար անուններ, որ սեփականը մտապահելու
բանալի ծառայեն: Մեր աչքերի առջև հառնում են վաղնջական
ժամանակներից եկող զորավոր մեր վիպասքերից մի քանիսը,
դրանց արձագանքները հայոց պատմության ու բանաստեղ-
ծության մեջ` բերելով նմուշներ: Հեղինակային խոսքն էլ միջա-
վայրին հար ու նման է, օգտագործված են ժամային և այլ հնա-
գույն անվանումները, բազմաթիվ նոր բառակերտումներ:
Աշխարհագրական քարտեզը առջևը պարզած՝ հեղինակը պեղել
է տեղավայրեր իր վիպասքի համար: Եվ առհասարակ զգացվում

4

է, որ հեղինակը մանրակրկիտ աշխատանք է տարել` ուսումնա-
սիրելով բազմաթիվ պատմական աղբյուրներ: Անձնավորված են
հեթանոս աստվածները այս գործում` ներկայացված են իրենց
իմաստուն գծերով: Եվ որքան իմացական նյութ կա այստեղ,
հանրագիտարանային արժեք, որ կարող են ըմպել ընթերցող-
ները և հատկապես դպրոցականները: Մեր սերնդին արգելված
էր առնչվել այն ամենի հետ, ինչ կապված էր հեթանոսությանը:
Եվ հիմա, փառք Աստծո, զուլալ աղբյուրների նման դեպի վարար
գետեր է հոսում պատմական ակունքներից բխող այն հայ-
կականությունը, ինչ ժամանակին մենք շշուկով էինք խոսում և
կամ մեր մտքում փայփայում զգուշությամբ: Հեղինակը, չնայած
երիտասարդ տարիքին, հետևում է թողել ծանրակշիռ կեն-
սագրություն, հայրենասեր մանկավարժի ու գրողի դրոշմակնի-
քով` այդ ամենը կրելով իր արմատներում: Մեկուկես տասնամյակ
առաջ ճանաչված լրագրող Լենա Ղուկասյանը «Կումայրի» թերթի
երեք համարներում տպագրեց մի հոդված «Հայրենի երկրի
փորձության այս պահին» խորագրով, ուր ներկայացված էին
Արան ու նրա հայրենասեր մի խումբ «զինակիցներ»` իրենց ուսա-
նելի գծերով: Լավ է ասել մանկավարժ Ռոզա Ամիրխանյանը.
«...Գիրքը բովանդակային առումով հերոսական է, իմաստային
առումով` ուսուցողական...»: Ավելի սեղմ ու տարողունակ չէիր
բնութագրի վեհացնող ու առինքնող այս վիպասքը: «Աստվա-
ծադուռ» գրքի հեղինակից ակնկալում ենք շքեղաշուք նոր գոր-
ծեր, քանզի նա երիտասարդ է և ավյունով այնքան լեցուն:

ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Բանասեր, լրագրող

5

ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔ

Սիրելի ընթերցող. Գիրքը, որ սկսեցի գրել, խանդի ու արժա-
նապատվության զգացողությունից էր: Անընդհատ մտածում էի.
ինչո՞ւ հույները, հռոմեացիները, եգիպտացիները պիտի ունե-
նան իրենց հավաքական առասպելը, իսկ մենք ոչ: Մենք էլ
նրանցից ոչ պակաս առասպելներ ու ավանդություններ ունենք
ու հարկ է, որ այդ ամեն ինչը ի մի բերվի, հավաքվի ու միաս-
նական ներկայացվի, որ ունեինք այդ ամեն ինչն առանձին-
առանձին գրված ու պահպանված: Մեր հնագույն բանահյու-
սության շատ նմուշներ ուղղակի գոհարներ են, որոնք գրանցել
են Խորենացին, Սրվանձտյանը, Աբեղյանը և այլք... անհրաժեշ-
տություն կար, որ գրված, հավաքագրված երկերը մեկտեղվեին,
միացվեին ու լինեին մեկ գրքում: 1997 թվականից մինչեւ 2000
թվականը, երբ քրքրում էի արխիվային նյութերը, գտնում էի մի
միտք, նախադասություն, ու իմ մեջ ինչ-որ բան սկսում էր ծնվել:
Փորձեցի դրանք համեմել նոր ոճով ու ներկայացնել: Գրքում
ներկայացված ամեն մի դրվագ ունի իր բացատրությունը: Ամեն
ինչ կառուցված է առասպելական, պատմական ու գրական
հենքի վրա: Գրքում ոչ մի տող չի հակասում նախորդ մտքին
կամ հաջորդին: Այն կարելի է օգտագործել նաեւ որպես բա-
ցատրական բառարան ու հանրագիտարան: Այս աշխատութ-
յունը չի հետապնդում ոչ քաղաքական, ոչ կրոնական նպա-
տակներ: Սա ազգային ուղղվածության, ժողովրդական բանահյու-
սության ու մշակույթի համադրում է: Գիրքը մինչ տպագրվելը
բազմաթիվ անգամ անցել է մասնագիտական գրեթե բոլոր
շերտերով: Բոլոր կողմերից ուսումնասիրվել՝ ստանալով մեկ
եզրակացություն. «Սա անհրաժեշտ է աշակերտին, ուսանողին,
ընթերցողին: Պետք է, պետք է պատանուն, երիտասարդին,
տարեցին...»: Սա ազգային ընտանիքի, հա՛յ ընտանիքի ոգե-

6

գիրն է: Սա այն ստեղծագործությունն է, որտեղ կարողացել եմ
մեկտեղել, հավաքել ու ներկայացնել մեր հոգեկերտվածքը:
Օգտվել եմ Մեծ Հայքի քարտեզից: Գրքում ներառված բոլոր
անուններն ունեն իրենց արմատական բացատրությունը: Ոչինչ
ինքնանպատակ չէ եւ ոչինչ ինքնասիրահարվածի ոգեւորութ-
յամբ չի արվել: Արել եմ ամենայն մանրամասնորեն եւ փորձել
գոնե մի քիչ ապագա սերնդին փոխանցել մեր ազգային արժեք-
ները՝ դրանցով դաստիարակվելու համար:

Բարի ընթերցում բոլորին։
ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

7

***

Արեւն, ահա Վանա ծովից Ավախորիկ է ելնում,
Ավախորիկն առնում ուսին՝ Վարագա ուսն է հանում,
Վարագն առնում ու հանում է Ծովասարի վարդ ուսին,
Ծովասարը ուսին առնում ու տալիս է Առնոսին,
Առնոսն արեւն առնում ուսին, ուսն է հանում Մարաթուկի,
Մարութա սարն ուսին առնում՝ ուսն է հանում Նեմրութի,
Նեմրութա սարն ուսին առնում՝ ուսն է հանում Անդոկի,
Անդոկն արեւն առնում ուսին՝ ուսն է հանում Թոնդուրեկի,
Թոնդրակն առնում ու Գրգուռի ուսն է հանում ժպտալով,
Գրգուռն արեւն առնում ուսին՝ այսպես ուսեուս տալով
Սիփան սարի ուսն են հանում եւ արեւը Սիփանին
Առավոտն է թագադրում, վերծանում հույսը հին...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
«Սիամանթո եւ Խջեզարե»

...Արեւն արդեն բարձրանում է Սիփանի գագաթից: Իսկ ադա-
մամութը, որ արշալույսից առաջ տիրող դրություն է, լի էր փոր-
ձություններով:

Վահագն-Արեւորդին գիշերով անցել էր Ասորաց աշխարհի
սահմանը եւ գողացել Բարշամի հարդը:

Հարդը թափվելով՝ մատնել էր գողի ճամփան:
Բարշամն իր զորքերի հետ հարդի հետքերով գալիս եւ
պաշարում է Երկիր Նաիրին:

8

-Ա-

...- Համբուրիր ինձ, սիրո գեղանի աստվածուհիս, որ փոր-
ձանքը հեռու լինի ինձանից:

- Վահա՜գն, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես անհանգիստ:
- Օ՜, չգիտեմ, չգիտեմ, Աստղիկ: Մարաթուկը վկա, կսպանեմ
այդ հրեշին:
Եվ լուռ էր:
Ու Աստղիկը ճեղքեց լռությունը:
- Վահա՜գն, խոսի՜ր, խոսի՜ր սիրելիս: Դու ինձ վախեցնում ես:
- Հանգստացի՛ր, թագուհի՜ս, ամեն ինչ բարի է: Կրակ կթափեմ
Բարշամի եւ ասորաց զորքի վրա: Խավարով կպատեմ նրանց
գլխին փայլատակող այդ հավերժական լուսատուն ու չե՜մ թողնի,
չե՜մ թողնի, որ Նաիրիից անգամ մի բրոնզե դրամ տանեն:
- Ի՜մ Ագնի, պատմի՛ր խնդրում եմ, այդ ինչպե՞ս եղավ, ի՞նչ
պատահեց... չեմ հասկանում: Գիտեի, գիտեի, որ մի բան պա-
տահելու էր: Ամբողջ գիշեր ծիծեռնակներն անհանգիստ էին:
Երազներս լի էին մղձավանջներով:
- Աստղի՜կ, սիրո պայծառափայլ տիրուհի՛ս, ես սիրում եմ
քեզ... եւ գիտեմ, որ քո սերն էլ ինձ չի լքի, ու պատերազմից
կվերադառնամ հաղթանակով:

-Բ-

- Իսկ հիմա, Աստղիկ, խնդրում եմ, սիրելի՛ս, հաղորդիր
սուրհանդակ Տիրին, թող լուր ուղարկի Հայր Արամազդին,
Անգեղյա Տորքին ու Հսկա Հայկին: Ծովածին Սանասարն ու
Բաղդասարը թող մնան երկրի ներսում եւ անթարթ հսկեն
հյուսիսն ու արեւմուտքը:

9

-Գ-

...Լուսատուն արդեն երկրի կենտրոնում էր:
Վիշապաքաղը բարձրացել էր Նեմրութն ի վեր ու... աղոթում
էր:
- Առաջնո՛րդ, չեմ թաքցնում, գողացել եմ, ճիշտ է, բայց
խնդրում եմ, օգնի՛ր ինձ, որ այս պատերազմում հաղթող
ճանաչվեմ: Ների՛ր, Հայր: Անփորձանք պահիր պաշտամունքս:
Ո՜վ Մեծ Մայր, խնամի՛ր նրան քո դողդողջուն, բայց
աստվածային ձեռքերով: Խնդրում եմ, Մայր, Մե՜ծն Անահիտ:
Ու Վահագնի հուրհեր հոգին դողաց սարսափից: Ճակատը
կնճռոտվեց: Արցունքի երկարահոս կաթիլները սահեցին այտերն
ի վար:

-Դ-

... - Վիշապաքա՜ղ, Արեւորդի՛: Բանակը պատրաստ է, - ասաց
Ար-Արան ու շարունակեց,- կարող ենք շարժվել:

- Քաջ ասպետ Ար, քիչ էլ, քիչ էլ սպասեք, կհասնեմ շուտով:
Զոհս մատուցեմ ու կմիանամ այրուձիին:

-Ե-

...Ու Բարշամն արդեն վրան էր խփել Շատախից մինչ Մոկս:
Դեռ նոր էին փորձում հանգստանալ, երբ երկինքը մթնեց:

Մշուշ է իջել ասորաց գլխին:
Հայր Արամազդը ներեց Վահագնին:
Ու լսեց նրա աղերսը սրտի:
Վահագնը հասավ իր հսկաներին:

10

Ու կոտորվեց զորքը Բարշամի:
Կարմիրով ներկվեց ձյունն սպիտակափայլ:
Հայկն ու Անգեղը՝ մեջք մեջքի տվին:
Մեկի արձակած նետն էր սլանում՝ իր զոհը ընտրած,
Մյուսը նետում էր հսկայածավալ ժայռերն իր պոկած...
... Ու գնա՜ց, գնա՜ց...
Եվ մթնեց ամբողջ աշխարհը Մոկաց: Եվ երկու կողմերի
հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն
բարձրացրին: Ասորաց բանակի ոչ սակավ հսկաներ, հանդի-
պելով քաջազունների փայլատակող սրերին, թավալգլոր ընկնում
են գետնին:
Պատերազմը հաղթանակած էր: Ասորաց բանակը մատնվել
էր փախուստի: Դեռ չէին անցել Ջերմ գետը, երբ լսվեց առյուծա-
սիրտ Հայկի խրոխտ, վճռական ձայնը.
- Բարշա՛մ... արյունարբո՜ւ շուն, դու իմ ձեռքով ես սատկելու:
Բարշամը, որ մինչ այդ փախչում էր գլուխը բռնած, կանգ
առավ ու շրջվեց ձայնի ուղղությամբ:
Հսկան հայացքը հառել էր Բարշամին:
- Բարշա՜մ, - շարունակեց Աղեղնավորը,- երբեւէ տեսե՞լ ես, թե
ինչպես է ոռնում որսորդի նետով զարկված վագրը: Ժամհա՜ս է
արդեն, հիմա ցույց կտամ:
Ու Հայկն իր եռաթեւ նետն ուղղեց որսին:

Պրկի՛ր աղեղդ, Նահապետ,
Լայնալիճ աղեղդ պրկի՛ ր,
Զորացրու մեր ոգին առհավետ,
Որ փրկենք հայրենիք ու երկիր:

11

Թշնամին նույն ժառանգն է Բելի,
Նույնքան նենգ, անհագուրդ ու չար,
Տենչում է մեր մահը էլի
Իր ծուռբաց երախով մոլագար:

Հնչեցրո՛ւ մարտակոչը քո բամբ,
Թող սուրա սլաքն հարատև,
Հեռանան թուխպերը սևամպ,
Երկնքից ճառագի Արև՜:

Եռաթև նետդ մխրճի՛ ր,
Եվ պատռիր զրահը թշնամու,
Հրկիզիր հորիզոնը կարմիր,
Քո զարկով հատուցումն է գալու:

Մեր հողն իսկ հայերեն է խոսում,
Կոփի՛ր, որ դառնանք մեծազոր,
Մեր ներսում Նաիրյանն է հոսում
Եվ ծնում սխրանքներ փառավոր:

Պրկի՛ր աղեղդ, Նահապետ,
Լայնալիճ աղեղդ պրկի՛ր,
Թող սուրա քո զարկն առհավետ,
Եվ ցնծա սրբազան մի երկիր:

Վարուժան Խաստուր

12

Այս անգամ զոհը որդին էր Բարշամ, ոչ թե Բելը հայր: Մինչեւ
վերջ քաշեց լայնալիճ աղեղը: Ու երբ արձակեց, կարծես թե
երկինքը կայծակեց: Շանթ խփեց Բարշամի շանթահար սրտին:
Երեքթեւյան նետը դիպավ Տիտանյան հսկայի հետնորդի կրծքին,
եւ սլաքը, շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետնին
խրվեց:

Ընկավ գետնին ու շունչը փչեց:
Ու ոռնաց Բարշամը,
Բարշամին գետնեց.
Արյան մեջ խեղդվեց...
- Փա՜ռք Արամազդին...
- Փա՜ռք Մայր Դիցուհուն...

-Զ-

...Երեք օր տեւած կենաց ու մահու պատերազմը հասավ իր
վերջնական ավարտին: Փառաբանության ու գոհության աղոթք-
ներով Նաիրյան այրուձին վերադարձավ Տարոն աշխարհ:

Ու... Վահագնը կրկին բարձրացավ Նեմրութ լեռը: Նոր էր
աղոթքը սկսել, երբ ծիծեռնակը նստեց թեւին, կտուցին՝ քառածալ
մի թուղթ:

Բացեց...
Նամակ էր... Գրողն Աստղիկն էր: Փորձել էր կապ պաշտ-
պանել իր երազների ասպետի հետ.
«...Սե՜ր իմ, Ճակատագրի աստվածն անաչառ, երբ արագորեն
պտտեցնում էր անիվն աշխարհի՝ մարդկանց ճակատին գրելով
գիրը իրենց ողջ կյանքի, ուրախանում էր ու վստահ կրկնում, թե

13

ողջ ես, իմ Կրակ, ողջ եւ առողջ ես ու հաղթանակած, եւ թե շատ
շուտով կվերադառնաս Երկիր Նաիրի...»:

Վահագնը մրմնջալով կարդաց իր պաշտամունքի աստվա-
ծային մտքերն ու փորձեց շարադրել պատասխան երկտողը.

Կարդում եմ ահա նամակդ ինձ գրած
Ու բառերի մեջ սիրտդ եմ որոնում,
Ինչպե՛ս տանջված ես, ա՛խ, ինչպե՛ս հոգնած,
Եվ ինձ ես փնտրում քո ամեն քայլում:
Բայց ես անուրջ չեմ, ես կամ, ես կգամ,
Կոչի՜ր ինձ միայն, եւ ես կդառնամ,
Կգամ վանելու քո բյուր ցավերը,
Հեքիաթ դարձնելու քո ապրումները:
Կգամ իմ հոգու ալ-լավ վարդերով
Հոգուդ դրախտը նազան զուգելու,
Իմ երազների հուր բույր թեւերով
Անուրջ-պատրանքի գիրկը տանելու:
Միայն թե ծածկիր այդ բացված վիհը
Աշնան տերեւով, անդարձ մահերով,
Ու վերածնիր, անցիր անդունդը,
Հոգուդ անդունդը անվախ, անխռով:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Եվ վերջում ավելացրեց.
- Կհանդիպենք Արտամետում, Նավասարդյան տոնի ժամա-
նակ: Ես պաշտում եւ համբուրում եմ քեզ:
Քո՝ Կրակ:
Իսկ տոնին մնացել էր մեկ օր միայն:

14

Նամակը պատրաստ էր: Վիշապաքաղն այն կապեց ծիծեռ-
նակի ոտքից եւ կրկին բաց թողեց դեպի բերդը՝ Աստղիկի, բեր-
դը Ծիծեռնակա:

Այնուհետեւ, իջնելով լեռից, քայլերն ուղղեց Վանա ծով:

-Է-
...Գիշեր է:
Ասպետը մենակ է բաց ծովում՝ հեռավոր աստղերի հետ:
Ամբողջ գիշեր նավարկեց՝ առավոտյան Արտամետ հասնելու
նպատակով: Լուսաբացը մոտ է: Ու նավակն արդեն մոտենում
է ափին:

-Ը-

...Ահա եւ Արտամետը:
Ափից ոչ այնքան հեռու կարմրին է տալիս աշխարհին հայտնի
արտամետյան ադամանդափայլ խնձորը:
Վիշապաքաղը ցամաք դուրս գալով՝ ծնկեց Արեգ աստծո
առաջ ու գոհություն մատուցելով Արային՝ քայլերն ուղղեց
Արտամետի խորքը:

-Թ-

...Տոթ Նավասարդի Արեգ օրն էր: Ժամը՝

15

ՀՈՒՐԹԱՓՅԱԼ

Թոնիր է ողջ երկինքը՝ թրծած կավից ծիրանի,
Եվ խմորի գնդի պես արեգակն է ծավալվում,
Ալրագանգուր ամպերը մեղրաբույր են շաղախում,
Թոնիր է ողջ երկինքը՝ թրծած կավից ծիրանի:

Տարածելով խնդություն հեղեղի մեջ անհունի՝
Թխվում է հա՜ցը լույսի միջօրեի ծիծաղում,
Թոնիր է ողջ երկինքը՝ թրծած կավից ծիրանի,
Եվ խմորի գնդի պես արեգակն է ծավալվում:

Վարուժան Խաստուր, «Նավասարդյան ժամակարգություն»
շարքից

Վահագն-Արեւորդին մտավ Վանատուր-Ամանորի մեհյան-
սենյակը: Վանատուրն ընդառաջ գալով՝ ընդունեց Վահագնին ու
հրավիրեց ներս:

Աստվածներն ու աստվածուհիները խնջույք են կազմակերպել
եւ ըմպում են Ամանորի լավագույն գինին: Ամենավերեւում նստած
է Հայր Արամազդը, Մայր Դիցուհու՝ Անահիտի հետ: Վահագնը
մոտեցավ Մեծն ու Արին-Արամազդին: Խոնարհվեց Արարչի
առջեւ ու ստանալով հայրական օրհնությունը՝ նստեց իր
սիրեցյալի աջ կողմում:

Ամենքը հիշելով պատմում են իրենց գլխով անցած ինչ-որ
զվարճալի պատմություններ եւ ծիծաղում:

- Հա՛յր,- դիմելով Արամազդին խոսեց Աստղիկը,- ես, երեկ
մշուշով պատեցի Տարոնի ամբողջ դաշտը:

16

- Ինչո՞ւ, Աստղի՛կ, ի՞նչ էր պատահել:
- Գիշեր էր: Իջել էի Մեղրագետը լողանալու, Անդո՜կը վկա:
Մեկ էլ տեսնեմ Դաղոնաց բլրակի վրա ինչ-որ կտրիճներ կրակ
էին վառել եւ ուշադիր զննում էին Աստղիկիս: Ես էլ, մերկությունս
քողարկելու համար, մշուշով պատեցի Տարոնի ողջ տարածքը:
- Հա՜, հա՜, հա՜... ծիծաղեց Արին-Արամազդը:
- Հա՜, հա՜, հա՜... ծիծաղեցին բոլոր ներկաները՝ բարձր ու
զվարթ:
- Ես՝ երկնի ու երկրի ստեղծողս, Ամանորյա իմ տոնի առթիվ
հրամայում եմ՝ այսօրվանից Տարոնի դաշտն անվանել սիրո եւ
զգացմունքների աստվածուհու գործածի համաձայն՝ Մշո դաշտ:
Այդպե՞ս է, Անահի՛տ:
- Այո՛, Տե՛ր իմ:
- Փա՜ռք Արամազդին, փա՜ռք Տիրակալին,- լսվեց Արձագանք
աստվածուհու զանգերգուն ձայնը:
- Փա՜ռք Արամազդին, փա՜ռք Տիրակալին,- կրկնեցին
աստվածներն անմահ ու սկսեցին մեծարել նրան՝ ասելով.
- Մեծն Արին-Արամազդ, Արարիչն երկնի ու երկրի, լիություն
պարարտության, Արարիչ աստվածներիս, ամպրոպային
պատկերն Արամազդի:
Այնուհետեւ խոսք ասաց դպրության, գիտության, իմաս-
տության, գրչության աստված, իմաստախոս Տիրը.
- Աստվածնե՛ր, ձեր թույլտվությամբ ուզում եմ կարդալ բոլորո-
վին վերջերս գրած Նավասարդյան տոնին ու Մեծին նվիրված
տողերս,- ասաց դպիրն ու սկսեց.

17

Օ՜ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն Նաւասարդի
Զվազելն եղանց
Եւ զվարգելն եղջերուաց.
Մէք փող հարուք
Եւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն է թագաւորաց:

Գրիգոր Պահլավունի Մագիստրոս

Ժպտաց Մեծն Արին ու ծափահարեց: Եվ ծափահարեց ողջն
աստվածային:

- Ողջախոհ Նանե, ի՞նչ կասես հապա:
- Գերազանց է, Հա՛յր, եւ ամեն ինչ ճիշտ:
Գեղեցիկն Արան Տիրակալին ասաց, թե Շամիրամն իրեն է
առաջարկել իր սերն ու երկիրը:
Արամազդը հոնքերը կիտեց:
- Դու գիտես, Արա՛, բայց Նուարդը, Նուարդն հայուհի է եւ
առավել հաստատ, քան Շամիրամը, եւ քո երկիր Նաիրին
վսեմաշուք է, քան Նինվեն Ասորաց:
- Սիրելինե՛րս, ես ուզում եմ մի դեպք պատմել իմ կյանքից,-
ասաց Միհր-Մհերն ու շարունակեց.
- Տակավին տասնհինգ տարեկան պատանի էի, երբ
Սասունում սով ու թանկություն ընկավ: Հետո պարզվեց, որ
Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն
տանող բոլոր ճանապարհները, անցնող-դարձողներին հոշոտում
է, չի թողնում հաց կամ ապրանք մտնի Սասուն: Իմացա հացի
պակասության եւ թանկության պատճառը: Հաջորդ իսկ օրը

18

գնացի առյուծի դեմ կռվելու: Առյուծը, որ տեսավ, գազազած
ընդառաջ ելավ ինձ, պոչը գետնին էր խփում, փոշու զարհուրելի
ամպեր բարձրացնում: Ճիշտը, որ ասեմ, ամենեւին անզեն էի եւ
գոտեմարտի բռնվեցի առյուծի հետ: Բարձր հավատով, խրոխտ
կանչեցի պապական իմ երդումը՝ «Հացն ու գինին, տեր
կենդանին»: Մի ձեռքս գցեցի առյուծի վերին ծնոտից, մյուսը՝
ներքինից, քաշեցի եւ ճղեցի առյուծին, արի երկու կես: Կեսը
դրեցի ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը ու վերադարձա
Սասուն: Երբ մտա քաղաք, բոլորն առույգ ու զվարթ գոռում-
գոչում էին Առյուծաձեւ՜, Առյուծաձեւ՜ Միհր-Մհեր, լույս ու
ջերմություն:

- Երկնային լույսի եւ արեգակի լուսաճաճանչ Մի՛հր, այդ ամենը
ճիշտ է եւ իրավացի: Մենք վկայում ենք քաջագործությունդ,-
գրեթե միանգամից ասացին Սանասարն ու Բաղդասարը:

- Առյո՛ւծ Միհր-Մհեր, խորհուրդ եմ տալիս քեզ գնալ
Կապուտան բերդի թագավորի աղջկան՝ Արմաղանին ուզելու եւ
նրա հետ ամուսնանալու,- ավելացրեց Հայկը:

Ու այսպես երկարատեւ խոսք ու զրույցից հետո խնջույքը
մոտեցավ իր ավարտին:

-Ժ-

...Երեկո էր:
Եվ մութը մոտենում էր: Բոլորը վերադարձան իրենց Մեհյան-
ները: Աստղիկը Վահագնին հրավիրեց Ծիծեռնակաբերդ:

19

- ԺԱ -

...Գիշերվա թանձր խավարը, որ լի էր լռությունով, հանկարծ
պատռվեց Աստղիկի՝ Վահագնին ուղղված սիրո խոսքերով:
Խոսքեր, որ խառնվում են կարոտին եւ բաց անում զսպված
արտասուքի դռները: Խոսքեր, որոնք լաց են լինում, լաց, որ
խոսում է:

- Արեւորդի՛, սիրելի՜ս, չես պատկերացնում, թե ինչ զարհուրելի
վախով էի լցվել, երբ մարտադաշտում էիր: Վախենում էի, որ էլ
չեմ տեսնի քո բոց աչքերը, ու չեմ լսի քո հուր սրտի մշտարթուն
բաբախը: Տիվ ու գիշեր աղոթք էի մրմնջում: Աստվածներից
խնդրում, որ ուժ ու կորով պարգեւեն քո բազուկներին: Եվ... այո...
կարող եմ ասել, որ Հայրը լսեց: Թե լսեցին նրանք, որովհետեւ դու
ողջ ես եւ առողջ:

Եվ դողաց ձայնը Աստղիկ դիցուհու: Արցունքները թրթռացին
մարող ձայնի մեջ:

Եվ սկսեց լաց լինել:
Լացեց...
Ու լաց եղավ:
- Աստղի՜կ,- գեղուհու աչքերից սրբելով այտերն ի վար գլորվող
արցունքները, կրծքին սեղմելով՝ շշնջաց Վահագնը: -
Աստվածուհի՛ս, ես սիրում եմ քեզ: Դու ամենալավն ես:
Խոնարհվում եմ գեղեցկությանդ առաջ:
Եվ գիշերվա համատարած խավարի մեջ սիրահար շուրթերը
հպվելով՝ ձուլվեցին միմյանց ու խառնվեցին մթությանը:
- Իմ Սե՛ր-Կրակ: Ես ուզում եմ ունենալ քեզ հետ իմ կյանքի
երջանկությունը: Ես ուզում եմ սուզվել քո սպիտակ ու բոց

20

ջրերում, ուզում եմ լսել քո սրտի նրբազգաց թրթիռը: Վահա՛գն,
սիրելի՜ս... սրտիս եւ ուղեղիս մեջ դժոխք կա... Ես վախենում եմ,
վախենում եմ, սիրելիս, որ կկորցնեմ քեզ... Մեզ շրջապատողը
սերն է: Հարատեւ սերը, որն ընդունելն այնքան հաճելի է...

- Ցնորքներիս երկինք,- ընդհատեց Ագնին: - Դու իմ գրկում ես
ու չպիտի, չպիտի վախենաս: Քունս տալով անքնությանը՝ ուզում
եմ, այո՜, այո՜... ուզում եմ անվերջ համբուրել: Համբուրել
վարդահամ շուրթերդ: Ու համբուրել վարդամատն ձեռքերդ: Եվ
խորհրդավոր շշունջով արտասանել՝ սեր իմ, ճանապարհ
երկնային տերության, իմ դյութական երազ: Քիչ է այս ամենը, ինչ
էլ քեզ ասեմ: Քիչ է, սիրելի՜ս, համբույրիդ առաջ, հայացքիդ
դիմաց:

- Վահագն: Ի՛մ Արեւորդի: Ահա իմ մարմինը, իմ ջերմությունը,
իմ քնքշությունը, դրանք բոլորովին հարկավոր չեն ինձ, բայց քո
ձեռքերում...

- Աստղի՜կ, իմ հրաշք... համբուրիր ինձ, աստվածուհի՛ս: Ես
պաշտում եմ քեզ:

- ԺԲ -

...Վերջապես Փայլածուն իր տեղը զիջեց Այգին: Իսկ
Վահագնը՝ կարծես մեղու, նեկտարն էր ըմպում Աստղիկի
վարդաբույր շուրթերից ու չէին նկատել, որ արդեն Ծայգ է:

Ապա...
Վահագնը մոտեցավ պատուհանին եւ ուշադիր հետեւեց
ծիծեռնակների ճկուն սլացքին:

21

- ԺԳ -

... - Տիրուհի՜... Աստղի՜կ...,- ներքեւից ձայն էին տալիս բերդի
քրմուհիները:

Աստղիկը մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս:
- Տիրուհի՜, Նանեն Աստղիկիդ ու Վիշապաքաղին հրավիրել է
Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահտագահ: Վաղը
լուսաբացին մեծ շուքով նշելու են Մեծ Մորը նվիրված հռչակավոր
տոնը:
- Շատ լավ, ընդունեցի հրավերքը: Հրակաթին կլինենք
այնտեղ:

- ԺԴ -

...Շառավիղյալն էր: Եվ Հրակաթը մոտենում էր: Դիցն ու
դիցուհին անցել էին Մասիսներն ու հասել Ծաղկանց լեռնաշըղ-
թայի Թոնդուրեկ գագաթը:

Քամիները փչում էին հյուսիսից հարավ, այնպես, որ կարծես
Հողմաշունչ ամիսն էր: Աստղիկը արդեն կորցրել էր ժամանակի
ու տարածության զգացումը, ցրտահար մարմինը հրաժարվում էր
ենթարկվել հոգու պահանջին: Նա, հազիվ քարշ տալով իր
սառած մարմինը, մոտեցավ Վահագնին, բռնեց Վիշապաքաղի
ձեռքն ու խնդրեց, որ մի քիչ հանգստանա ու ապա շարժվեն:
Արեւորդին համաձայնվեց Աստղիկի առաջարկին: Նրան առավ
իր գիրկն ու շարունակեցին ճամփան: Արագ իջնելով Թոն-
դուրեկից՝ հանգստացան, շունչ քաշեցին, եւ ապա շարունակեցին
ճանապարհը:

22

- ԺԵ -

Օրն է Կորդուիք, մոտ է Ծմակ, ամիսն է Գոհության-Նավա-
սարդ, ժամն է Շանթակող, մոտ է Հրակաթ։ Իսկ դիցն ու
դիցուհին անցել էին Նպատն ու հասել Այծպտունք: Քիչ էր
մնացել մինչեւ Երիզա, հասել էին արդեն Եփրատին անմահ:
Անցան Եփրատն ու հասան Եկեղյաց: Ավանի դարպասների
մոտ, ինչպես միշտ, աստվածներին դիմավորեց հյուրընկալ
Վանատուրը: Այստեղ են հավաքվել եւ երկրի չորս կողմերից
եկած դից ու դիցուհիք: Նանեն իր քրմուհիների հետ Տարոն
աշխարհից բերել է երկրի ամենալավ բերքն ու դրել Մեծն
Տիկնոջ զոհասեղանին: Նար-Ծովինարի սափորը լի է Վանա
ծովի կապուտաչյա, կենարար ջրով: Գիսանեն իր ծամերից մի
փունջ պոկելով՝ դրեց Անահիտի զոհասեղանին: Քանի որ նա
Անահիտի տաճարում աղոթել եւ ուխտ էր արել, երբ իր եղբայր
Դեմետրեն պատերազմից ողջ եւ առողջ վերադառնա, իր
մազերը սիրով նվիրելու է Անահտագահ տաճարին ու Մայր
աստվածուհուն: Ապա ծնկեց ու աչքերից երկու կաթիլ
ադամանդափայլ արցունք գլորվեցին թուխ այտերն ի վար:
Վահագնն իր կրակից մատուցեց Մայր դիցուհուն, որպես
խորհրդանիշ ջերմության:

Ու այսպես, ամենքն իրենց արժանին մատուցելով Անբիծ-
Անահիտին՝ մտան ապարանք եւ խմբվեցին սեղանի շուրջ:
Այստեղ Գեղեցիկ Արան աստվածների ուշադրությանն ու դատին
արժանացրեց շամբշոտաշուրթ, վավաշոտ ու անառակ թագու-
հու՝ Շամիրամի նամակը:

Ու կարդաց Արան նամակը գրչած.
«Ես քեզ եմ ասում, ով գեղատեսիլ Արա, թեպետ դու
չհամաձայնեցիր դառնալ իմ ամուսինը եւ թագավորել Նինվեի ու

23

աշխարհի վրա, թեպետ սիրտդ Արարատի հավերժական
սառույցներից կարծր է, թեպետ դու չիմացար սերը սիրով
գնահատել եւ սառնասրտությամբդ այրեցիր ինձ, բայց իմացի՜ր՝
ես դարձյալ սիրում եմ քեզ եւ տենչալով տենչում: Աստվածներիս
կամքով ես վճիռս փոխեցի: Եթե քեզ համար այդքան
սարսափելի է իմ սիրատենչ հարստությունը եւ ասուրիների
գահը, ապա խոհեմաբար թագավորենք՝ դու քո Հայոց
երկնագահ բարձունքներում, ես՝ Թիգլատի արեւակեզ ափին...
Սակայն հանուն սիրո եւ բարեկամության եւ մեր աշխարհների
երջանկության, ով այրդ անբասիր, առաջարկում եմ քեզ՝ գալ
վեհանձնաբար ինձ հետ հանդիպելու: Մեր սուրբ դաշինքը
երդմամբ արմատացնելու, ապա խաղաղությամբ վերադարձիր:
Քեզ չեմ հրավիրում Ասորեստան, որպեսզի անհնար
դավադրության մտապատկերը քեզ չվախեցնի: Դու ինքդ
որոշիր անունը ոստանի Հայոց եւ Ասորաց սահմանների վրա,
ուր դու նշում ես բաղձալի տեսակցությունը: Ինչքան ուզում ես
զորագնդեր վերցրու քեզ հետ եւ զգուշության համար ինչ որ
հարկ է արա: Ինչ պայման էլ, որ առաջարկես, ես այդ իսկ
պայմանով էլ քեզ ընդառաջ կգամ»:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Նամակի բովանդակությունը մինչեւ վերջ լսելուց հետո Մեծն-
Արին ասաց Արային.

- Գեղեցիկդ Արա՛, ի՞նչ պատասխանեցիր, քո պատասխանն
ի՞նչ է: Ասա՛, իմանանք:

- Անմահ տիրակա՛լ, պատասխանս այս է: Այսպես եմ ասել իր
դեսպաններին ու ետ ուղարկել.

24

«Վերադարձեք Նինվե եւ աշխարհակալ արեգակին պատաս-
խան տարեք, ասեք, ով նինվեյան արմավ, ես քեզ դաշնակից եմ,
բայց իմ սրտում, ինչպես իմ արեւակեզ լեռներում, խորունկ ար-
մատ է արձակել Արմավիրի բարդին: Եվ եթե փոխարենն անգամ
անմահություն առաջարկես՝ ես չեմ նվաստացնի իմ Նուարդին»:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Սիրում եմ հողն իմ արեւից պոկված,
ուր արեւակեզ խաղողն է հասնում,
Ուր նուռն է ճեղքում իր կուրծքը արբած,
Եվ ուր խնձորն է ամոթխած շիկնում,
Սիրում եմ հողն իմ՝ Արեգը գրկած:

(անծանոթ հեղ.)

- Այո՜,- հազիվ լսելի ձայնով ասաց Արամազդն ու ժպտաց,
նայեց բոլորտիք: Մտածե՜ց, մտածե՜ց ու... այսպես խոսեց
անմահներին նստած.

- Աստվածնե՜ր, ես ուշադիր լսում էի Արային ու իր պատաս-
խան երկը: Մտածում եմ՝ ինչո՞ւ չտալ Գեղեցիկին կոչումն աստ-
վածային: Գարուն է Արան:

- Ինչպես կամենաս, Մեծդ-Արարիչ, Հզորդ-Արամազդ,- ասաց
Մայր դիցուհին:

- Ինչպես կամենաս, Արիդ-Տիրակալ,- ձայնեցին աստվածներն
հայոց:

Այնուհետեւ Արամազդն իր Հայրական օրհնությունը տվեց
Արային: Ճակատին դրոշմեց աստվածային կնիքն ու քաջալե-
րեց.

25

- Եվ թե մեռնես, Արա՛, հարություն պիտի առնես,- իր խռպոտ
ու վճռական ձայնով ասաց Արարիչը Մեծ:

Գեղեցիկի աչքերը սկսեցին ուրախությունից բոցավառվել: Նա
իր շնորհակալությունը հայտնեց Արարչին եւ համբուրելով
Արամազդի աջը՝ դուրս եկավ տաճարից ու մի զույգ աղավնի,
որպես խորհրդանիշ խաղաղության, բաց թողեց պայծառաշող
արեւի ու ազատ երկնքի տակ: Ապա Ոսկեծին, Ոսկեմայր Անա-
հիտ Տիկինը, որ բարերարն է մարդկային բնության, ամենայն
զգաստության, որպես շունչ ու կեցուցիչ հայոց աշխարհի եւ
խորհրդանիշը համեստության ու լրջության, եւ իհարկե՝
մայրության, իր մայրական օրհնությունը տալու համար Արային
կանչեց տարավ իր Բագին, Զոհասեղանի դիմաց կանգնեցնելով՝
օրհնեց քաջին, իր Սուրբ Ջրով մաքրեց նրա մարդկային էութ-
յունը:

Աստվածներն աստվածացրին Արին:
- Մեկ անգամ նորից շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ
վաստակեցի ձեր վստահությունը: Խոստանում եմ բոլորիդ ու
հատկապես Աստղիկին: Խոստանում եմ ու երդվում, որ չեմ
դավաճանի ես իմ Նուարդին ու չեմ գնա գիրկն անառակի:
Խոստանում եմ, Հա՜յր, երկնքի ու երկրի Արարիչ, Մեծն ու Արին-
Արամազդ: Երդվում եմ հավատարիմ մնալ աստվածային Սուրբ
Օրենքներին:
Այսպես խոսեց Արան աստվածներին նստած: Ապա,
վերցնելով այծագլուխ գավաթը, խմեց գինին արմավիրյան՝ իբրեւ
ուխտ վստահության:

26

Ապա այստեղ նորից արվեստագետ Տիրը աստվածների
ուշադրությանն արժանացրեց մի բյուրեղյա մաքրությամբ գրված
իր վերջին երկը՝ նվիրված Կուսածին Տիրուհուն.

- Հիանալի ու թրթռուն
երկ է հյուսվել կույսի մասին,
որպես մի վեհ խորհուրդ մարդկանց:
Նոճի է նա, բողբոջուն,
սափոր եղեգնյա,
մատներն՝ ինչպես ճյուղ դալարուն:
Նուրբ հոնքերը՝ կից կամարներ,
աչքերն վառ են՝ որպես աստղեր,
ու տաք ինչպես արեւը բարկ:

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ

- Հրաշալի է, Տի՜ր, շնորհակալ եմ մաքրությանդ ու պարզութ-
յանդ համար,- ասաց Էածին Տիրուհին:

- Աստվածնե՛ր,- շարունակեց Արամազդը,- ինչպես գիտեք,
Նավասարդը լի է տոնակատարություններով եւ ուղեկցվում է
երգ-երաժշտությամբ, պարերով, թատերական ու կրկեսային
ներկայացումներով, ցուցքերով, զինախաղերով ու մարզական
մրցումներով: Եվ այդ ամենը շարունակվելու է մինչեւ Նավա-
սարդի վերջը: Մի քանի օրից կտոնենք նաեւ Վարդավառը,
որն, ինչպես գիտեք, նվիրված է սիրո եւ գեղեցկության աստ-
վածուհի Աստղիկիս: Աստղիկը,- շարունակեց Մեծն Արին,- իր
իսկ ծննդյան օրվանից շահեց իմ սիրտն իր առաքինի եւ
աղջկական պահվածքով: Դրա համար էլ նա այսօր իր

27

գանգրահեր վարսերի մեջ կրում է Սոսյաց տերեւներով հյուս-
ված այս ոսկեթույր պսակը:

...Հիշում եմ: Տարիներ առաջ սպիտակաթույր փոթորկադեզ
ալիքների միջից, ո՜վ հրաշք, դուրս եկավ Աստղիկը, եւ որտե-
ղով որ քայլում էր, պատկերացնո՞ւմ եք, ոտքերից կաթկթացող
արյունից վարդեր էին բացվում:

- Վարդածղի-վարդամատն Աստղիկ, առաջակում եմ Վար-
դավառը նշել Անձեւաց գավառի Պաղատ լեռան վրա:

- Մայր-Ծովի-Նար-Խաթուն,- ընդհատեց Միհր-Մհերը,- ավելի
ճիշտ ու նպատակարամար չէ՞ տոնն անցկացնել Աշտիշատի
Աստղկան Տաճարում՝ «Վահագնի Սենյակում», որովհետեւ տոնը
նվիրված է նաեւ Վահագնին՝ սիրո խորհրդանիշ զույգին.

- Կարելի է,- պնդեց Նանեն,- նույնիսկ կարելի է տոնն անց-
կացնել Սյունյաց Խուստուփի փեշերին: Բայց ինչ-որ տեղ Միհրը
ճիշտ է:

- ԺԶ -

...Խավարուկը մոտենում էր, եւ աստվածները պատրաստվում
էին գնալ:

- Սիրելինե՜րս,- գոհունակ ձայնով աստվածներին դիմեց
Մեծ Մայրը: - Չափազանց ուրախ եմ, որ ընդունեցիք հրավերս
ու եկաք ինձ ուրախացնելու: Մեր միասնությունը
աստվածներիս հաղթանակի գրավականն է: Գնաք բարյա՜վ:
Գնացե՛ք խաղաղությամբ: Եվ թող Անահիտիս մայրական
օրհնությունը իջնի ու թագավորի բոլորիդ վրա ու ամենքիդ մեջ:
Հույսով եմ, ո՜չ, վստա՛հ եմ, որ կհանդիպենք Վարդավառին:
...Եվ աստվածները դուրս գալով Տաճարից՝ ամեն մեկն իր զույգ

28

աղավնիներն արձակեց, որպես ազատության ու մաքրության
խորհրդանիշ:

Ցրոն օրվա Ճառագայթյալ ժամն էր: Միհրը ոտքով հաղթա-
հարել էր մի ամբողջ ճանապարհ եւ վերջապես հասել Կապու-
տան բերդ: Տեսավ, որ քաղաքի բոլոր բնակիչները սեւ են հա-
գել եւ լաց են լինում: Երկար պարզաբանումներից հետո վեր-
ջապես Առյուծ Մհերը իմանում է սգո պատճառը: Պարզվում է,
որ քաղաքի մոտ գտնվող սարի քարանձավում, որտեղից քա-
ղաքի ջուրն է գալիս, վիշապ է մտել, փակել աղբյուրի ակը եւ
կտրել ջուրը: Եվ ամեն անգամ, որպեսզի մի քիչ ջուր տա,
վիշապը մի աղջիկ է ուզում: Յոթ օր է, ինչ քաղաքը ծարավ է:
Այդ օրը թագավորի աղջկա հերթն էր, նրան պետք է տան վի-
շապին, դրա համար էլ քաղաքը սուգ է մտել: Միհրը գնում է
այդ քարանձավը եւ պատվիրում քաղաքացիներին թագավորի
աղջկան բերել այնտեղ: Մհերը գնում, կանգնում է քարանձավի
մոտ. այնտեղ են բերում սեւ հագած թագավորի աղջկան: Երբ
վիշապը տեսնում է աղջկան, դուրս է սողում քարանձավից,
որպեսզի աղջկան կուլ տա: Մհերը քաշում է թուրը, վիշապի
յոթ գլուխն էլ թռցնում: Գլուխներից թանձր կրակ ու ծուխ է
բարձրանում: Միհրը սպանված վիշապին քարայրից գլորում է
ցած, անմիջապես քարայրից պղտոր արնաջուր է հորդում
ներքեւ, ապա աստիճանաբար սկսում է զուլալվել: Մարդիկ
ուրախությունից իրենց ջուրն են նետում, խմում, զվարճանում:

Թագավորի դուստրը արնաջուր գալու պահին ձեռքը թա-
թախում է արյան մեջ, խփում Մհերի մեջքին, վերադառնում
պալատ: Թագավորը, աղջկան տեսնելով, շատ է ուրախանում,
հարցնում է, թե ինչպե՞ս է ազատվել, ո՞վ է ազատել: Աղջիկը

29

ոչինչ չի պատասխանում: Թագավորը կարգադրում է գտնել
վիշապ սպանողին՝ խոստանալով աղջկան կնության տալ նրան:

Շատերն եկան ու ներկայացան թագավորին՝ ասելով, որ
իրենք են վիշապին սպանել: Արմաղանը բոլորին հետ է դարձ-
նում, բացահայտում նրանց սուտը: Ահա եկավ Մհերը: Թագա-
վորը հարցնում է.

- Դո՞ւ ես իմ աղջկան ազատել:
- Ես եմ ազատել,- ասում է Միհրը: - Իմ սրով վիշապի յոթ
գլուխն եմ թռցրել:
Թագավորը նրան էլ չի հավատում: Երբ Մհերը շրջվում է
գնալու, Արմաղանը նկատում է նրա մեջքին դրոշմված իր ձեռ-
քի արյունահետքը, մոտենում է Միհրին, բռնում թեւից, ներկա-
յացնում հորը:
- Հա՜յր թագավոր, այս տղան ինձ ազատեց, ես պետք է նրա
հետ ամուսնանամ:
Հայրն ուրախանում է, Արմաղանին տալիս է Մհերին, Միհրն
էլ առնում է Արմաղանին ու բերում Սասուն եւ նրա հետ ամուս-
նանում:

- ԺԷ -

... Գիշերվա Խոթափյալ ժամն է:
Քնած է երկինքն ու երկիրը: Միայն Արան է, գլուխն ափերի
մեջ առած, պտտվում իր Արա-Գահի շուրջը: Նրան մի կասկած
էր անընդհատ տանջում:
- Եթե գնա՞մ... Իսկ եթե չգնա՞մ...

30

Դեռ այդ միտքն էր տանջում Արային, երբ արագասլաց
քայլերով նրան են մոտենում Սանասարն ու Բաղդասարը, եւ
հաղորդում, որ Շամիրամի զգլխիչ ցանկասիրությունը դեռ չի
հանդարտվել, եւ նա կրկին Արարատա աշխարհ է ուղարկել իր
դեսպաններին.

- Նե՛րս կանչեք դրանց,- հրամայեց արքան: Նինվեյան դես-
պանները մտան պալատ ու Արային մեկնեցին թագուհու
զմռսված նամակը:

Բացեց:
Արան, որ մինչ կարդալը մտածում էր, թե նորից հանդիպելու
է վավաշոտ թագուհու սիրո հրավերի խնդրանքին, հանկարծ
անակնկալի եկավ.
«Կարդացի նամակդ եւ սաստիկ զայրացա ու հիմա սպառ-
նում եմ քեզ ոչնչացնել, հիմնահատակ կործանել երկիրդ, եթե
հրաժարվես կատարել սիրահարիս կամքը եւ չգաս տեսության:
Արա՜, եթե ապառաժված գոռոզությամբ դեռ չկամենաս ընդա-
ռաջել իմ բարի եւ հույժ ներողամիտ առաջարկին, ապա դու
ինձ կհանդիպես կռվի դաշտում եւ իմ դեմքի վրա կտեսնես ոչ
թե սիրո ժպիտ, այլ՝ պատերազմական կնճիռ: Ես կփշրեմ
ոգիդ, թեպետ պաղ երկաթ է նա: Բաբաներիս թափով քի-
նախնդիր կխորտակեմ բերդերդ, փղերով կտրորեմ քո բարձ-
րաքիթ լեռների ծաղիկը: Քանի որ դու խոհեմ չեղար իմ կողքին
բազմելու, պիտի կանգնես իմ դեմ իբրեւ շղթայակապ գերի...»

(արխիվ)

31

Նամակը ավարտելուց հետո այսպես ասաց ասորաց դեսպան-
ներին եւ ետ ուղարկեց.

- Դյութական մշուշը փարատվեց, այդ նենգությունը մերկութ-
յամբ կանգնած է մեր դեմ: Շամիրամն ազատ բարեկամից
գերադասում է կամակատար բարեկամին... Վերադարձե՛ք
Նինվե եւ բարբառեք Շամիրամին, թե Արան սիրում է իր
Նուարդին, պատրաստ է նրա անեղծ պատիվը պահպանել: Եվ
բարբառեք, որ Արան սովորություն չունի գոռոզ ոճին խոնար-
հության ոճով պատասխանել:

(արխիվ)

Շամիրամը կրկին ու կրկին պատգամավորներ ուղարկեց
Արայի երկիր: Երբ պատգամավորները շատ անգամ երթեւե-
կություն կատարեցին, եւ Արան չհամաձայնեց, ապա Շամիրամը,
սաստիկ չարանալով, պատգամավորությունը դադարեցնելուց
հետո վճռական որոշում է մեծաքանակ զորքի բազմություն
հավաքել եւ շտապել, գնալ-հասնել երկիր Նաիրի՝ Արայի վրա:

Գիշերավար օրվա Արագոտ ժամն էր, եւ Արփողն արդեն
մոտենում էր: Խորհրդավոր լռության միջից հանդարտ քայլերով
արքային է մոտենում թագուհին եւ շշունջով խոսում Արային.

- Սիրելի՛ս, գիտեմ, թե դժվար է այն, ինչի մասին, որ խորհում
ես: Ես ամենեւին էլ արգելք չեմ լինի, չեմ դառնա արգելք: Կարող
ես ուղարկել քո դեսպաններին եւ Զորացյալին հանդիպման
հրավիրել Ասորաց թագուհուն: Ինձ համար միեւնույնն է, ես
վստահ եմ, որ չես դավաճանի թագուհուս հայոց ու չես նվիրվի
Նինվեյան պոռնիկին:

32

- ԺԸ -

...Ու Արան արեց այնպես, ինչպես ցանկացել էր իր սիրասուն
Տիկինը հայոց:

Հանդիպումը նշանակվեց Վանա ծովի ափերից դեպի երկինք
խոյացող Արտոս լեռան սպիտակափայլ գագաթի կանաչազարդ
փեշերին:

- ԺԹ -

...Զորացյալը մոտենում էր:
Մոտենում էր եւ ժամը հանդիպման:
Արան մինչեւ ատամները զինված իր ասպարազեն հեծե-
լազորի հետ հանգստանալու պատրվակով հանգրվանեց Մոկս
գետի ափին: Ու նա, որ չէր ուզում տարբերվել իր զինակից
ընկերներից, հագնվել էր ճիշտ այնպես, ինչպես իր կոփված
ռազմիկները, որպեսզի Շամիրամին փորձի, թե արդյո՞ք սիրում է
իրեն, թե՞ պարզապես ցանկանում է իր միջոցով բռնի տիրանալ
Նաիրյան աշխարհին:
Արան բարձրացավ Արտոսն ու հայացքն ակնապիշ հառեց
Սղերտին:

-Ի-

...Բացվող օրվա հետ սպիտակում է հորիզոնը:
Հեռվում ուրվագծվում է Ասորեստանի վավաշոտ թագուհու
գայթակղիչ մարմինը: Եվ Արան տեսավ, որ նա մենակ է ու
հրամայեց իր զորքերին ետ քաշվել, որպեսզի Շամիրամի
բաղձալի տեսակցությունը կայանա խաղաղ միջավայրում:

33

Մինչ Արան այդ հրամանն էր իրագործում, Միհր-Մհերը
հանկարծ նկատեց, որ Սղերտի հարավարեւելյան դարպասների
մոտ հավաքվել են ասորաց բանակի ոչ սակավ զորագնդեր ու
սպասում են թագուհու հերթական հրամանին:

- Արքա՜, Շամիրամը խաբեց մեզ: Ապա նայի՛ր արեւելք,
Սղերտի դարպասների մոտ: Արքա՜, անառակը խաբել է:

- Հանգստացի՛ր, Միհր: Զինավարժ որդինե՜ր Նաիրյան,
առա՛ջ... արա՛գ... Նաիրյան քաջեր: Անառակը խաբեց մեզ:

Ու այրուձին սրընթաց առաջ սուրաց դեպ Սղերտ: Շամիրամը
չհասցրեց նույնիսկ ողջունել իր երազների անկրկնելի հերոսին եւ
ասել, թե. «Սիրո՜ւմ եմ Արա, սիրո՜ւմ եմ քեզ»:

Քաջորդիները, հասնելով ասորիներին, մտան սարսափելի
գոտեմարտի մեջ:

Բազմազանգված էր ասորաց բանակը: Այն կազմված էր
հիսուն ցեղերից, որոնք եկել էին իրենց արքաներով ու
զորավարներով. նրանց թիվն անցնում էր հինգ հարյուր
հազարից: Նրանք զինված էին տեգերով ու պարսատիկներով,
սրով, աղեղներով եւ բազմաքանակ նետերով: Ունեին անթիվ
ռազմակառքեր, բաբան եւ աշտարակ՝ ի Հնդիկս բերված հիսուն
մեծամարմին փղեր: Բայց որքան Շամիրամի դեմքից կարելի էր
գուշակել, նա իր բազմամբոխ բանակով շտապում էր ոչ այնքան
Արային սպանել կամ հալածել, որքան նվաճել կամ իր ձեռքը գցել,
որպեսզի իր ցանկությունը կատարի, որովհետեւ մոլեգին կիրքով,
տռփանքով սիրահարվել էր Արային: Եվ դա ոչ միայն Նինոսի
հետ ամուսնանալուց եւ, մանավանդ, նրան գահընկեց անելուց
հետո, այլեւ շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ ինքն աղջիկ
էր: Նա երբեք չի սիրել Նինոսին, նրա սիրո առարկան ուրիշ անձ
է եղել եւ գտնվել է հայոց բարձրադիր աշխարհում: Եվ եթե նա

34

հետեւել է Նինոսի Նաիրի երկիր կատարած արշավանքներին,
ապա անհանգստացել է ոչ թե Նինոսի ճակատագրով, այլ
Արայով, նրա ուշքն ու միտքը Արան է եղել: Իսկ այժմ ասորական
զորագնդերով փութով եկել է հասել Արայի երկիր, որ նրա
անունով կոչվեց նաեւ երկիր Այրարատա, եւ կանգնել է զորքի դեմ
դիմաց:

Հայոց բանակի կայծակնային հարվածներից ասորական
զորքը բաժանվում է հատվածների: Ճակատամարտը ծանր էր:
Ինքը՝ մոլեգնած արքան, իբրեւ ահռելի պտուտահողմ, ռազմա-
կառքով կռվի խորքերը մխրճվելով՝ թրով հնձում է աջ ու ձախ:
Զորքի աջ թեւը փախչում է հուսալքված: Այդ պահին ասորիները
մարտի են նետում փղերին: Հայոց զորքն ու Արան նեղվում են:
Շամիրամը տեսնում է այդ եւ մահվան սպառնալիքով հրամայում
զորականներին չսպանել Արային, այլ բռնել ու կենդանի բերել իր
մոտ:

Հայկական զորագնդերը քաջաբար հարձակվում են փղերի
վրա: Փղերը սոսկահար փախչում են: Արան իր երկսայր սրով
մեջտեղից կտրում է տուրտանական փղի կնճիթը եւ ապա սուրը
նրա որովայնը մխրճում: Այն պահին, երբ նա զբաղված էր սուրը
կենդանու որովայնից դուրս քաշելով՝ վրա են հասնում Շամիրամի
զորականները եւ նետահարում:

- Արային չսպանե՜լ, նա ինձ կենդանի է պետք: Ինչքան
հնարավոր է զգո՜ւյշ: Աղաչո՜ւմ եմ,- աղեկտուր ձայնով զորքին
դիմեց Շամիրամը հարբած:

...Բայց արդեն ուշ էր: Արան ընկել էր արյունահեղ մարտում:
Չկար Ար-Արան, ու կարծես երկինքը փլվեց Շամիրամի անառակ
աշխարհի ապականված գլխին: Մթնեց աչքերն ու սարսափից
գոռաց.

35

- Վե՜րջ... Կա՜նգ առեք... Հերի՜ք է... Չե՜մ ուզում տեսնել ձեզ:
Հեռացե՜ք: Հեռացե՜ք Նինվե...

Հաղթությունից հետո տիկինը դիակապուտներ է ուղարկում
ճակատամարտի դաշտ՝ փնտրելու իր ցանկալի տարփածուին:
Արային հոգեվարքի մեջ հասցնում են Շամիրամին ու դնում նրա
առաջ:

- ԻԱ -

...Մշուշը պատել էր, գրկել բովանդակ աշխարհ: Ծուխն
համբառնել էր, պատել Արեգական:

Այլայլված քայլերով մոլոր Արային մոտեցավ թագուհի
Շամիրամն ու շվարած ընկավ Գեղեցիկի դիակի վրա: Գրկեց նրա
արյունածոր գլուխն ու խնդրեց նրան.

- Արա՜, Գեղեցի՛կս, բացիր աչքերդ, սիրելի՛ս: Քեզ պաղատում
է Շամիրամդ Մեծ: Ես կխելագարվեմ լռությանդ պատճառով:
Խոսի՜ր, Արա: Ապրի՜ր, դու իրավունք չունես մահանալու, երբ ես
այդ չեմ ուզում, երբ ես դեռ կամ: Աչքերդ բա՛ց, նայի՛ր, այս ես եմ,
քո Աստրադը... խոսի՜ր, գոնե միայն մի խոսք: Արան, մի կերպ
բացելով աչքերը, հազիվ շշնջում է.

- Մնաս բարով, Նուա՜րդ: Եվ ապա հանգչում:
- Աստվածնե՜ր, փրկեք սիրելիիս: Կխելագարվեմ, այո... այո...
Կնետեմ ինձ Վանը: Էլ ում եմ պետք առանց Արայի: Ապրում էի
նրանով, երազում ու սպասում էի նրան, թե մի պայծառ օր
կգրկեմ ու կողողեմ բյուրավոր համբույրներով ու կայրվեմ նրա
մարմնի ջերմությամբ: Եվ հիմա, հիմա հակառակն է:
Աստվածնե՜ր, աղաչո՛ւմ եմ, օգնեք Արայիս հարություն առնելու:

36

- ԻԲ -

...Գիզակն արդեն մոտենում էր, բայց Շամիրամը դեռ չէր
ավարտել իր մենախոսությունը:

Լուսաբացին, «շամբշոտաշուրթ» թագուհին հրամայեց իր
պալատականներին, որ Արայի դին տանեն թագավորանիստ
Նինվե եւ դնեն ապարանքի վերնատանը: Ապա կանչեց
Արալեզներին եւ խնդրեց նրանց, որ լիզեն Արայի արյունաքամ
վերքերն ու հարություն տան նրա գեղատեսիլ շինվածքին:
Արալեզները շատ ջանացին՝ Գեղեցիկին հարություն տալու
համար: Բայց փրկելն անհնար էր, նեխել էր մարմինը Հայոց
Արքայի: Ու Շամիրամը սպասում էր, դեռ չէր հուսահատվել:

Գիտեր, թե...

- ԻԳ -

...Արայի մահվան բոթն արդեն ցնցել էր երկիր Նաիրին:
Աստվածներն ու աստվածուհիները խմբվել էին Դերջան
գավառի Արամազդանիստ պալատում: Հայրը լուռ էր: Չգիտեր
ի՞նչ, ինչպե՞ս...
Ապա բարձրացնելով գլուխը՝ տխուր հայացքը հառեց
Վահագնին, հետո՝ շրջվելով իրեն շրջապատող քաջերի կողմը,
այսպես խոսեց.
- Հիշեցե՜ք Հայկին, որ մի բուռ հայ քաջերով արիաբար
կանգնեցրեց Բելին: Վիշապաքա՛ղ, կրակ թափիր Նինվեի վրա:
Քաջքե՛ր, հալածեք անառակին, գցեք Սանդարամետն անդնդոց:
Թող գնա՜, կորչի՜: Ձեզ կմիանան նաեւ Տորքը Անգեղյա եւ

37

այրուձին Հայկյան: Եվ ահա գոտիս, որպես ծիածան, ձեր մեջքին
թող սուրբ վահան լինի: Գնացե՛ք ավերով ու վերադարձե՛ք
խաղաղությամբ:

- ԻԴ -

...Զորագունդը պատրաստ է եւ սպասում է Վահագնին:
Վիշապաքաղ-Արեւորդին Աստղիկի հետ առանձնացել էր Եփրա-
տի ափերին:

...Կարծես էլ չէին հանդիպելու հավիտյանս: Վիշապաքաղը
անվերջ համբուրում էր Աստղիկի մեղրածոր շուրթերն ու խնդրում,
որ աղոթի առ փրկություն:

- Ամենաչքնա՜ղ Աստղիկս, աղոթք արա, աղոթի՜ր, աղոթի՜ր,
որ փորձանքը շրջանցի մեզ: Միայն աղոթքով կարող ենք
փրկվել ամենածանր վիճակներից:

- Կաղոթե՛մ, սիրելի՜ս, կաղոթեմ հրափայլ հոգուդ համար, որ
փրկվի, չկորչի, ապրի դարերում:

- Աստղի՜կ, ճակատագի՛րս: Առանց քեզ ի՞նչ է անմահութ-
յունը: Հավիտենական պաշտամունքս: Սիրում եմ, Սիրո՛ւմ եմ,
սիրելի՜ս:

- Իմ սիրառատ հոգին քեզ անպայման, անպայման կօգնի,
որ վերադառնաս հաղթական, եւ մենք կրկին միասին լինենք:

- Աստվածուհի՛ս... Համբուրելով Աստղիկի մետաքսանման
շուրթերը՝ խոսեց Վահագնը,- Ի՜նչ անուշ է սոխակ լեզուդ: Ի՜նչ
գեղեցիկ են ծիծաղախիտ աչքերդ: Թո՜ղ, սիրելիս, թող
աչքերիդ նայելով մոռանամ ինձ, մոռանամ ամեն-ամեն ինչ:
Մոռանամ ամբողջը՝ աչքերիդ նայելով: Գիտեմ, որ նրանք միշտ

38

հետեւում են Արեւորդուս, ու հարկի դեպքում համոզված եմ, որ
օգնության կգան եւ չեն լքի, չեն թողնի մենակ:

- Այո՛, սիրելի՜ս: Նրանք միշտ քոնն են, քեզ են պատկանում,
Վիշապաքաղիդ: Եվ միշտ քո հետ կլինեն, միշտ քո կողքին,
նույնիսկ կյանքիդ ամենածանր ակնթարթներին: Օ՜, Տե՛ր: Տե՜ր,
մի արասցե...

- Աստղի՜կ, հոգյակս, ուշ է, բանակը սպասում է ինձ: Ինձ է
սպասում նաեւ Շամիրամի մահը:

- Գնա՛, գնա, հավիտենական սերս, գնա՛ խաղաղությամբ:
- Մնաս բարյա՜վ, գեղեցիկ Աստղիկս:
Ապա կարոտի հայացք գցեց աստվածուհու արցունքակոխ
աչքերին, ուր կարծես խոստումներ կային, եւ որոնք լուռ
հետեւում էին Վահագնի հեռացող ստվերին ու գնաս բարով
մաղթում Վիշապաքաղին:

- ԻԵ -

Ու թամբեց Կրակը Քուռկիկ Ջալալին: Հրեղեն սուրը զարկեց
ժայռ-ապառաժին: Բյուր կտոր եղավ ապառաժը հսկա ու թռավ
երկինք: Գնաց, գնում է ու դեռ կգնա...

Ապա լեռնանման հսկաներին առաջնորդեց Ասորեստանի
սիրտ Նինվե:

Երբ հսկայաբար քաջազունքն անցան Ասորաց սահմանը,
սկսեցին ավերել այն ամենը, ինչ պատկանում էր անառակին:

Լաց ու կոծն ընկավ ասորաց մեջ: Խառնաշփոթ էր եւ պա-
լատում: Գույժը հասել էր Շամիրամ թագուհուն:

- Տե՜ր աստվածներ, ինչ անեմ հիմա:

39

Էլ ճար չկար: Թագուհին ինքը որոշեց դուրս գալ եւ կասեցնել
ավերը:

- Հսկա դյուցազունք,- խոսեց Շամիրամ,- դադարե՜ք, խնդրում
եմ, դադարե՜ք ավերն ու ականջալուր եղեք թագուհուս խոսքին:
Ես՝ Ասորաց աշխարհիս Շամիրամ թագուհին, հրամայեցի իմ
Արալեզներին, որ փրկեն Արայիս արդեն նեխած դին: Հարություն
տան նրան, լիզեն վերքերն ու փրկեն երազս: Բայց զուր էր: Ամեն
ինչ իզուր: Ու անմխիթար մնալով նրա կորստի համար
աստվածներիս հրամայեցի, որ Արքաս Գեղեցիկ փոխադրեն
երկինք, որ մաքուր մնա: Մնա անաղարտ: Որ չպղծի նրան հողը
պղծված: Արան երկինքն է, եւ ողջ է Արան:

- Պոռնի՜կ թագուհի, էլ բա՛վ է ստես:
- Մի՜հր: Բնության բիրտ ուժ, խնդրում եմ մի քանդիր արդեն
իսկ քանդված հոգիս: Խողխողում է խոսքդ եւ հիմնահատակ
ավերում:
- Դե ե՛կ, անառակ: Իջի՛ր պալատից, թե չէ կքանդեմ բերդդ
անառիկ:
- Ի՞նչ կանես, Անգեղ: - Հա՛, հա՛, հա՛, հա՛... ծիծաղեց
թագուհին,- բերդս կքանդի՛...,- ապա մի պահ դադար առավ ու
նորից շարունակեց.
- Դե փորձի՜ր, Անգե՜ղ, թե որ հաջողվի ինքնակամ կգամ, թող
Քաջքերն ինձ շղթայակապ տանեն ու նետեն սանդարամետը
Սպանդարամետի: Ու ներս ընկավ ասորաց պոռնիկ թագուհին:
Մտավ պալատն ու կողպեց դուռ, երդիկ, դարպաս, պատուհան:
Զայրացավ Անգեղը: Վեր ելավ մի քարի, որ կանգներ ամուր:
Ծանրությունից պողպատ ոտքերը քարի մեջ խրվեցին: Հսկան
հենց որ ժայռին ձեռք գցեց, որձաքարն անգամ տեղից վեր
պոկվեց: Եվ ահագին կորովով սարը տեղից շարժեց ու ծանր,

40

ամուր քարերը բերդն ի կողմ նետեց: Խարխլվեց ասորաց բերդն
անառիկ: Թնդաց երկինքն ու հողը: Ու հողը դողաց, դղրդյունն
ընկավ բովանդակ աշխարհ:

Միհրը, որ դեռ հեծած էր Հրեղեն ձին, փորձեց իջնել: Ու երբ
ոտքերը գետնին հպվեցին, խրվեց հողի մեջ: Հազիվ բռնվեց
ապառաժ ժայռից՝ դուրս քաշեց հողից մարմինը խրված: Դուրս
եկավ, տեսավ... Տեսե՜ք, ի՞նչ տեսավ: Երկու ձեռքերն են դաջվել
ժայռաքարի ապառաժ սրտին: Այս տեսան նաեւ ասորաց զորքեր:
Տեսավ Շամիրամ, դող անցավ մարմնով, լեղաճաք եղավ: Ապրեց
հավիտենական սարսափն ահազդու: Եկավ ու ընկավ ոտքը
Վահագնի: Թողություն խնդրեց, խնդրեց, որ ներեն: Էլ չուներ
փրկություն անառակ Շամիրամ: Քաջքերն անմիջապես
շղթայակապ արին: Քարշ տվին, տարան երկիր Նաիրի: Տարան,
որ նետեն սանդարամետն անդնդոց ու խորտակեն... Այրուձին
մտավ Նինվե:

Ապա իրենց հետ վերցնելով Արայի դին՝ հետապնդեցին
Քաջքերի ճկուն սլացքին:

Վերադարձան Նաիրի:
Բազմաթիվ հալածանքներից հետո չարանենգ ոգիները
Շամիրամի պարանոցից կապեցին ջրաղացի քարն ու նետեցին
վիհը Սանդարամետի եւ ուլունքներն էլ դեպ ի Վան նետեցին:
Ծովը փրփրեց ու ալեկոծվեց անառակի կախարդանքից: Երկիրը
ցնցվեց ու երկրաշարժ եղավ: Պատռվեց գետինն ու կործանվեց
Նինվեն:

- ԻԶ -
...Մայրամուտն իջավ, գրկեց սար ու ձոր: Նստած էր հայրը

պալատում՝ գահին: Դիակը ձեռքին՝ այլայլ քայլերով տխուր ներս

մտավ քաջ Արեւորդին: Վեր ելավ տեղից Մեծն-Արարիչ:

41

Վիշապաքաղը, դին ձեռքից ցած դնելով, խոնարհվեց Արարչին ու
ստանալով օրհնություն՝ հուզված ձայնով այսպես խոսեց.

- Տիրակա՜լ, ամեն ինչ արեցինք Գեղեցիկին փրկելու համար,
բայց արդեն ուշ էր: Ու՜շ էր, Արարիչ: Նույնիսկ ասորաց Առլեզ-
ներն արդեն անուժ էին դարձել, որ լիզեն Արան ու փրկեն
արքային: Բայց...

- Լա՛վ...,- ընդհատեց Արամազդը:
Երկար խորհեց Մեծն-Տիրակալ: Սկսեց հուզված տրորել
կնճռոտված ճակատը: Կարծես թե ցանկանում էր ելք փնտրել
հարության: Արամազդ-Արարչի ուժն էլ էր կորել: Դիակն էր նեխել,
էլ հնար չկար: Ելք չկար արդեն: Ժամերն անցնում էին վայրկյանի
նման: Բայց դեռ Արարչին մի միտք էր տանջում, թե ի՞նչ... եւ
ինչպե՞ս... ծնկի եկավ Մեծն-Արին, աջը դրեց արյունաքամ Արայի
գլխին ու.
- Վե՜ր կաց, Արա՜, ել ու կանգնիր...
Ձայն չկա, լուռ է Արամազդը: Տխուր է Ագնին...
Հանկարծ շնչահեղձ ներս ընկավ Նարն ու ճեղքեց պալատում
տիրող անդորրը:
- Հա՜յր, քեզ լուր եմ բերել երկրիս հեռվից:
- Հանգստացի՜ր, Նար, ի՞նչ է պատահել...
- Տիրակա՛լ, այն ժամից, ինչ Շամիրամի ուլունքները նե-
տեցին ծիծաղախիտ Վանը, դեռ չի հանդարտվել ծովն ալեկոծ-
ված: Փոթորկվում է դեռ, ընդերքից ցնցվում: Շամիրամն ու
Արան երկնքից երկիր իրար հետ զրուցում, իրար են կանչում,
տենչում են միմյանց:

42

- Ինչ ասացի՞ր, Նա՛ր, կենդանի է Արա՞ն: Ագնի, լսեցի՞ր:
Ուրեմն ճիշտ էր անառակ թագուհին, թե երկինքն է Արան,-
ժպտադեմ հայացքն ուղղելով Արամազդին ասաց Հուր-
Ագնին:

- Կենդանի եւ ողջ է մեր Տեր արքա Արան: Արան երկնքում է:
Շամիրամն անվերջ Սանդարամետից Արա է կանչում: Անվերջ
զրուցում: Շու՛տ, շու՛տ հասնենք Վան, Վահագն ու Ծովինար:
Ողջունենք Արա Գեղեցիկին անմահ:

Եվ նրանք արագ դուրս գալով պալատից՝ շտապեցին Մայր
Ծովակ: Եթերն ամպել էր: Լուսինը մնացել էր մշուշի ետեւում:
Դղրդում էր երկիրը: Ծովն ալեկոծվում, քամիներն անցում էին
հյուսիսից հարավ: Գոռում էր երկինքը, անձրեւ տեղում...

Ու լուռ էին աստվածները: Ապշած լսում էին Արա-Շամիրամ
երկխոսությունը:

- Չե՛մ դավաճանի ես իմ Նուարդին, որքան էլ դյութես, օ՜
Շամիրա՛մ:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

- Արա՜, ների՜ր ինձ, իմ կամքից վեր էր: Չէ՞ որ սիրում էի,
հիմա էլ, Արա՜, սիրում եմ, սիրում: Ա՛խ, աստվածնե՜ր, այս ինչ
փորձանք էր: Ինչ հիմա՛րն էի: Ինչո՛ւ... Ինչո՛ւ... Ինչո՛ւ... Չգի-
տեմ, չէ, չգիտեմ, օգնե՛ք, օգնե՜ք թագուհուս հասնեմ արքայիս:
Ա՛խ, սիրելի՜ս, չգիտես, թե առանց քեզ որքան անտանելի է ինձ
համար...

43

- Ես աչք չունեմ քո հող-թագին, եկ, Շամիրամ, այս գիշեր,
Ա՜խ, սիրել եմ ուզում կրկին, եկ, Շամիրամ, այս գիշեր,
Ես Արան եմ, Գեղեցիկի հազարերորդ թոռն եմ թուխ,
Թե դեռ վարդ կա քո շրթունքին, եկ, անթառամ, այս գիշեր,
Ես կարոտ եմ քո գգվանքին, եկ, տարփանամ այս գիշեր,
Մարմին կուզե իմ խենթ հոգին, եկ, խենթանամ այս գիշեր,
Հրաբորբոք այնպես գրկեմ, որ Արային մոռանաս,
Մի գառ դառնաս դու իմ գրկին, եկ, գայլանամ այս գիշեր:
Քո շուրթերից ծծեմ գինին ասուրական դաշտերի,-
Հարբած ընկնեմ քո բաց կրծքին՝ եկ, մեղրանամ այս գիշեր:
Շամբշոտանալ կուզե հոգիս ըմբոստաշատ մի գրկում,
Ես ուզում եմ անկուշտ մի կին, եկ, ցոփանամ այս գիշեր:
Մի բուռ սիրտս ծովացել է մի ցոփ կնոջ կարոտով,-
Նազուկ մեջքիդ ցոփ եղնիկին՝ եկ, վագրանամ այս գիշեր:
Ձյունի կարոտ կրակներդ կրակ կրքով կմարեմ,
Եկ, ծովանամ քո տարփանքին, եկ, հովանամ այս գիշեր:
Ես Արան եմ... Եկ, Նուարդիս գեթ մի անգամ ես դավեմ,-
Որ ներըմպեմ դարիս ոգին, եկ, շնանամ այս գիշեր:
Արեւ կրքով հասիր, ցրիր արցունքներս աստղացած,
Որ նման բորբ այս լուսնակին՝ որբ չմնամ այս գիշեր:
Բեր Վանա ծովն աչքերովդ, ծով գիրկն ընկնեմ, հովանամ,
Գեթ պատկերը բեր իմ աչքին, եկ, ծովանամ այս գիշեր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
«Շամիրամ» կրճատումներով

44

- Այո՛,- կամացուկ ձայնով ասաց Արամազդը,- գնանք, Վիշա-
պաքաղ: Գնանք չխանգարենք: Չխանգարենք նրանց:

...Գիշերվա թանձր խավարն անձրեւային հորդ եղանակով էր
պատել Վասպուրական աշխարհը:

Հեռավոր մշուշի միջից հազիվ ուրվագծվում էր երկնաբերձ
Սիփանը: Խավարը համառորեն չէր զիջում լույսին: Ամպրոպ ու
մառախլապատ լեռան բարձր գագաթից վերջապես հաղթական
ծագեց Արուսյակը: Մշուշը շատ էր, եւ արեւը թաց ու սառը
աչքերով էր նայում երկրին: Արան երկինքն է, Շամիրամն՝
ընդերքում:

- ԻԷ -

...Արեւի ժպտադեմ ճառագայթներից սպիտակում էր եւ Ծովք
լիճը:

Լճի կանաչազարդ ու ծաղկախիտ ափերին նստել է Աստղիկը:
Նստել է մենակ, սոսենու ճյուղը ձեռքին ու երգում է լուռ:

Մարգարիտի պես գունատ է դեմքը Աստղիկ դիցուհու:
Հանդարտ քայլերով նրան է մոտենում Վահագնը ու անվերջ
կրկնում.

- Գեղուհիներու էն գեղունին քու քղանցքիդ առջեւ
իր խունկը եւ իր ծաղիկը պիտի թափե,
Եվ կեղծիքին Տաճարները պիտի քանդենք՝
քու Տաճարդ կերտելու համար
Ժպտե այրի ցեղը վերջապես կանաչ պիտի հագնի,
եւ դառնասիրտ թշնամին՝ սեւ...

ՍԻԱՄԱՆԹՈ

45

- Աստղի՜կ, սիրելիս: Ինչ գեղեցիկն ես: Ես սիրում եմ քեզ:
Աստվածուհին երգն ընդհատելով՝ սոսու ճյուղը մի կողմ
նետեց, անհանգիստ կերպով վեր թռավ տեղից:
- Փա՜ռք աստվածներին, անսահման ու հավիտյան փառք
անմահներին: Գիտեի, Արեւորդի, գիտեի, որ գալու ես: Սպա-
սում էի, սիրելիս: Գիտեի, որ կգտնես ինձ: Ով քա՜ջ իմ Վա-
հագն, աստվածահայր քաջ զորության:
- Ա՛խ, Աստղիկ, Աստղիկ: Աստղի՜կ, աստվածուհիս:
Կարոտալի գրկելով Աստղիկի սլացիկ մեջքը՝ իր հոգու ամ-
բողջ ուժով սեղմեց աստվածուհուն իր կարոտած կրծքին:
- Իմ միակ մխիթարանք: Սիրո իմ նոր լուսաբաց: Իմ սուրբ
հավատամք, իմ կյանք: Իմ լույս ու ջերմություն:
- Ինչ եմ առանց քեզ, սեր իմ սիրառատ: Քնած թե արթուն՝
երազներս միայն քեզանով են լցված: Սիրելի՜ս, Աստղիկ,
չգիտեմ ինչեր եւ ինչպես ասեմ: Շուրթերիս անվերջ անունդ է
փայլում: Աչքերիս անհունը քեզանով է լցված: Ինչպես եւ
ինչպես կարող եմ չսիրել քեզ, աստվածուհիս, դու չքնաղ ես,
հրաշք ես, Աստղի՜կ:
- Ինչ լավն ես, սեր իմ: Սուրբ սիրտն իմ գիտեր, որ կգաս:
Սպասում էի՝ գիտե՞ս...
- Այո, Աստղի՜կ, չէի կարող չգալ, ինչպես կարող էի: Ում է
պետք իմ կյանքն առանց քեզ, սիրելի՜ս: Իմ աշխարհի միակ
բնակիչ: Դու ապրում ես սրտիս ու աչքերիս մեջ:
- Սե՜ր իմ, ի՜մ Կրակ, ուզում եմ օծել քեզ, ողողել բյուրավոր
համբույրներով: Ուզում եմ այրվել քո ջերմությամբ, ինչպես
այրում են հասարակածի ճառագայթները Արեգի մայրամուտից
ակնթարթներ առաջ:
- Աստղի՜կ, չքնաղ գեղուհիս, հալվել եմ ուզում ոտքերիդ
տակ. ուզում եմ համբուրել տրորածդ հողը, ուզում եմ արեւը

46

որպես պսակ դնել լուսաշող գլխիդ վրա: Ուզում եմ աստղեր
ցանել ճանապարհներիդ: Ուզում եմ ծնկել ոտքերիդ առաջ ու
վերջանալ, պարպել, հատնել ու հալվել լռության մեջ:

- Վահագն, ի՜մ կյանք, իմ հոգի՛, ես սիրում եմ, սիրում եմ քեզ,
բոցավառ աչքերդ, ուր հազար ու բյուր արեւներ են հրդեհվում,
հազար ու բյուր, բյուր ու հազար արեւներով բոցավառ աչքերդ
հրդեհում են հոգիս, հոգիս այրում:

- Պաշտելի՛ս, պաշտամունքս... մոռացե՞լ ես, ինչ է: Այսօր քո
տոնն է, սուրբ օրն այս քոնն է, քե՜զ է պատկանում:

- Ո՜չ, սիրելի՜ս,- ցուրտ ձայնով խոսեց Վարդածղին: - Չեմ
մոռացել: Ուղղակի գիտե՞ս՝ ներսս փոթորկվում է: Հոգիս
փլատակվել է: Նուարդը, Կրա՜կ: Նուարդը, Նուարդ... Ա՜խ, Արա,
Արա, Ա՜խ արքա Արա:

- Ի՞նչ սիրելիս, Աստղի՜կ, ի՞նչ: Նուարդը ի՞նչ,- անհամբեր
բռնելով գեղուհու վարդամատն ձեռքերը՝ բոցավառ հայացքն
ուղղեց նրա թախծոտ աչքերին:

- Իմ կրակ ասպետ, Նուարդը գժվել է... Արքայի մահը շատ
ցավացրեց թագուհուս հոգին:

- Սիրելի՜ս Աստղիկ, ե՛կ, արի գնանք, գնանք թագուհու մոտ:
Օգնենք նրան, փորձենք... Ով գիտե, եւ ով գիտի միգուցե...
Մեկ էլ տեսար...

- ԻԸ -

...Մազդեղ օրվա Հուրթափայլ ժամն է:
Աստղիկն ու Վահագնը հասան Եփրատի ձախ ափին
փռված ծաղկաշատ Դութաղի դաշտ: Արածանու զանգերգուն

47

ձայնը տարածվել է Կոտեւանից մինչեւ Նպատ: Աստվածն ու
աստվածուհին բարձրացան Ծաղկանց լեռները եւ ապշած
դիտում էին փափկասուն թագուհու արդեն իսկ մոլեգնած բիրտ
ու խելագար շարժն ու ձեւը:

Հուսահատ թագուհին վարսերն էր պոկում, աչքերն էր
հանում, թքում էր հողին, կուրծքն էր ծեծում, լազուրն անիծում,
մերթ համրանում էր, մերթընդմերթ...

- Դե խոսե՜ք, լեռնե՜ր, լեռներ հայրենի,
Ալեհեր Մասիս քո Սիս եղբոր հետ,
Նաիրյան Բյուրակն՝ լեռ իմ ծերացած:
Ձե՞զ ինչ պատահեց: Ձեր ուժն ուր կորավ:
Ա՜խ, ուր ես, Արա: Ա՜խ, Արա, Արա...
Նեմրո՛ւթ իմ ոսկյա, դե խոսի՜ր, օգնի՜ր, աղաչում եմ...
Խոսի՛ր Սիփանա լեռ իմ հնօրյա,
Ձայնի՛ր Մարութա սար իմ Սասնա:
Հո՛ղ, երկինք ու ծով... Հառաչեք: Շառաչեք հողմեր,
Թագավորն ընկել է, էլ չկա արքան:
Ա՜խ, ուր ես Արա՜: Ա՛խ, Արա, Արա՜:
Մուսա լեռ, Մռավ, Դաղոնք եւ Սիմսար,
Տավրոսի սպիտակափայլ լեռներ վիթխարի:
Ինձ չե՞ք ճանաչում...
Ես եմ, ձեր Նուարդ, Նուարդ թագուհին:
Էլ Արան չկա՜, թագավոր չունեք:
Ա՜խ, ուր ես, արքա: Ա՜խ, Արա, արքա:
Դու էլ Վանա լիճ: Ի՞նչ կասես հապա...

48

Եփրատ ու Տիգրիս, ինչո՞ւ եք լռում...
Ալեկոծվի՛ր, իմ Արածանի, փրփրադեզ Երասխ...
Դե՜...
Դե մի բան ասեք, գժվում եմ ահա:
Ա՜խ, Արա, Արա: Ա՜խ, ուր ես արքա՛:
Եվ դու Մեծ Զաբ, Զագրոշի արյուն,
Քո ջրերո՞վ հոսեց արյունն Արայիս
Գուցե դո՞ւ օգնես,
Գուցե դո՞ւ խոսես...
Դո՞ւ ասես գուցե...
Ում եմ պետք այսպես մենակ ու լքված:
Առանց թագավոր թագուհին ո՞ւմ է պետք:
Ա՛խ, ո՞ւր ես, սե՜ր իմ: Ա՜խ, արքա Արա:
Առնոս ու Անդոկ, Թոնդուրեկ հանգած,
Արտոս, Սրմանց լեռ, Այծպտունք, Արագած,
Ծաղկավետ, Սուկավետ, Կապուտաջիղ, Խուստուփ,
Միհրավան, Աժդահակ... զորավիգ եղեք հանգած թագուհուս:
Սիրտս ջուր դառավ, երկինքս փլվեց երկրիս գխին:
Արքաս ընկել է զինվորի մահով: Արդեն չեմ կարող:
Հանգել եմ արդեն:
Արդեն ինձ համար հոգնատանջ է, անտանելի:
Սանդարամետ է ողջ կյանքս դարձել: Դադար եմ ապրում:
Հոգիս մարում է ձեր լռությունից: Ո՞ւմ սրով ընկավ, ասե՛ք,

այդ ինչպե՞ս...
- Արեւը պաղ աղբյուրին
Ընկել, կդողա,

49

Ծարավ եմ քո համբույրին,
Աչքի լույս տղա:
Տղա, դու ո՞ւր ես, չկաս,
Եկել եմ, արի՜,
Իմ սիրտը ծարավ մի թաս,
Դու աղբյուր սարի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
«Սիամանթո եւ Խջեզարե»

Եվ լուռ էր Նուարդը՝ թագուհին երկրիս...
Հանկարծ սպառվեց ուժը Նուարդի... ու... ուշաթափ ընկավ,
ձուլվեց Մայր Հողին: Արագավազ քայլերով թագուհուն մոտեցան
Վահն ու Վարդածղին: Վահագնը գրկեց թագուհու գլուխն ու
թախծոտ նայեց աչքերի մարող երկնքին:
- Նուա՜րդ, թագուհիս, դե բա՛ց աչքերդ: Դե վե՜ր կաց,
Նուա՜րդ:
Թագուհու արցունքաթաթախ կոպերը մի կերպ պոկվեցին
կարմրաթուխ այտերից, ապշած նայեց Վահագնին:
Բռնեց նրա ձեռքը եւ...
- Ո՜վ Արեւորդի,- խոսի՜ր, գոնե դու խոսիր: Դե մի բան ասա:
Ու՞ր է Ագնի, ասա, ի՞նչ եղավ, ի՞նչ եղավ Արան: Այդ ինչպե՞ս...
Արան...
- Խավարը զարհուրելի խրվել էր մեր լեռների սիրտը: Վկա է
երկինքը,- ոգեւորված սկսեց Վիշապաքաղը:

50


Click to View FlipBook Version