Բովանդակություն 02
03
Արցախի մասին 07
Պատմություն 08
Ստեփանակերտ 08
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձան 09
Տեղական շուկա 09
Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար 14
Թումանյանի անվան փողոց 14
Գյուղական զբոսաշրջություն 15
Ծաղկաշատ 16
Ծմակահող 19
Պատարա գյուղ 22
Վանք գյուղ 25
Քոլատակ 25
Արկածային զբոսաշրջություն 26
Քայլուղիներ 27
Ձկնորսություն 28
Ջիփինգ 28
Մշակութային զբոսաշրջություն 29
Ամարաս 31
Տնջրի 32
Երից մանկանց վանք 33
Ջրաբերդ 34
Պտկես բերք 34
Բովուրխան 35
Այգեստանի ջրվեժ 36
Խաթրավանք 38
Կաչաղակաբերդ 38
Գաստրոնոմիկ զբոսաշրջություն 52
Ազգային խոհանոց 52
Կարևոր տեղեկատվություն 54
Հյուրանոցային տնտեսության օբյեկտներ 58
Մուտքի պայմաններ
Հաճախ օգտագործվող արտահայտություններ
Արցախի մասին
Պաշտոնական անվանումը` Արցախի Հանրապետություն կամ Լեռնային
Ղարաբաղի Հանրապետություն
Մայրաքաղաքը` Ստեփանակերտ
Պետական լեզուն՝ հայերեն
Կրոնը՝ քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի), որին դավանում է
բնակչության մեծամասնությունը
Բնակչությունը՝ 148,8 հազար մարդ (2019 թ. հունվարի 1-ի դրությամբ)
Էթնիկ կազմը՝ հայեր (99%), ռուսներ, ուկրաինացիներ, հույներ,
վրացիներ և այլն:
Տարածքը` 12.493 կմ2, որի 75 տոկոսը բռնազավթված է Ադրբեջանի
կողմից:
Դրամական միավորը՝ հայկական դրամ
Ժամային գոտի՝ GMT +04.00
Աշխարհագրական դիրքը` Արցախի Հանրապետությունը գտնվում է
Փոքր Կովկասի հարավ-արևելյան մասում, այն ունի տիպիկ լեռնային
ռելիեֆ: Հանրապետության հյուսիսից՝ Թարթառ գետի վերին հոսանքից
մինչև Արաքս գետի հովիտը, ձգվում է Ղարաբաղի լեռնաշղթան։ Այս
լեռնաշղթայի բարձր գագաթներն են համարվում Մեծ Քիրսը (2725մ),
Քառասուն աղջիկը (2828մ) և Դիզափայտը (2480մ)։
Արցախի հյուսիսային մասում՝
արևմուտքից-արևելք, ձգվում է Մռավի
լեռնաշղթան, որը Ղարաբաղի
լեռնաշղթայից բաժանված է Թարթառ
գետի հովտով։ Այս լեռնաշղթայի վրա են
Արցախի ամենաբարձր
լեռնագագաթները՝ Գոմշասարը (3724մ) և
Մռավը (3419մ)։
02
Կլիման: Արցախի կլիման մեղմ է և
բարեխառն, հանրապետության
զգալի տարածքում` չոր
մերձարևադարձային: Տարեկան
միջին ջերմաստիճանը, ըստ
Ցելսիուսի սանդղակի, +10.5
աստիճան է: Ամենաշոգ ամիսներն են
հուլիսը և օգոստոսը․ այդ ամիսներին
միջին ջերմաստիճանը կազմում է +22
աստիճան: Անձրևների մեծ մասը
բաժին է ընկնում մայիս–հունիս և
սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին:
Հորդառատ անձրևներն ու
կարկուտները նույնպես այս
ժամանակահատվածում սովորական
երևույթ են:
Միջին բարձրությունը ծովի
մակարդակից 1100 մետր է:
Գետերը: Արցախի տարածքով
բազմաթիվ մեծ ու փոքր գետեր են հոսում: Առավել խոշոր գետերից են
Թարթառը, Խաչենը, Կարկառը, Հագարին:
03
Պատմություն
Արցախի Հանրապետությունը երիտասարդ, զարգացող և խաղաղ
ապագայի ձգտող երկիր է։ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) միշտ
պատմական Հայաստանի անբաժանելի մասն է եղել: Արցախի մասին
առաջին գրավոր աղբյուրները վերաբերում են ուրարտական
ժամանակաշրջանին (Ք.ա. 9-6-րդ դարեր), որտեղ Արցախը հիշատակվում
է Ուրտեխե-Ուրտեխինի անվամբ: Որպես Հայաստանի մաս` Արցախի
մասին հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս
Պտղոմեոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների
աշխատություններում: Հունահռոմեական աղբյուրների համաձայն՝
Արցախը կրել է Օրխիստենա անունը: Ք.ա. II դարից սկսած՝ այդ շրջանը
Մեծ Հայքի մաս է կազմել և հայտնի է եղել որպես Արցախի նահանգ:
Արցախի Հանրապետությունը զբաղեցնում է պատմական Արցախ
նահանգի մի մասը:
Մեծ Հայքի տարածքում Հայաստանն իր հզորության գագաթնակետին
հասավ Ք.ա. I դարում՝ հայոց արքա Տիգրան Մեծի կառավարման
ժամանակաշրջանում։ Հենց այս ժամանակ էլ արքան իր տերության
տարբեր հատվածներում կառուցել է իր անունը կրող մի քանի համանուն
քաղաքներ: Այս քաղաքներից մեկը՝ Տիգրանակերտը, հնագետները
հայտնաբերել են Արցախի
տարածքում, որտեղ 2005
թվականից սիստեմատիկ
պեղումներ էին ընթանում։
Հայաստանի պատմության
հետագծի վրա կարևոր
նշանակություն ունեցավ
քրիստոնեության՝ որպես
պետական կրոն ընդունումը. 301
թվականին Հայաստանը դարձավ
աշխարհի առաջին պետությունը,
որ քրիստոնեությունն ընդունեց
որպես պետական կրոն: Այն
արագ տարածվեց ոչ միայն
Հայաստանում, այլև հարևան
երկրներում։
04
Եվ դա էր պատճառը, որ չնայած որոշակի կարճ ժամանակաշրջան
Արցախի մի մասը Կովկասյան Աղվանքի վարչական տիրույթներում է
գտնվել, այնուամենայնիվ լեզվական, կրոնական և մշակութային մեկ
ընդհանուր տիրույթում էին Հայաստանի մյուս շրջանների
բնակչության հետ։
IX-XI դարերում Արցախը հայկական Բագրատունյաց թագավորության
մաս է կազմել: IX դարի սկզբին, Սահլ Սմբատյանի գլխավորությամբ,
Արցախի տարածքում կազմավորվել է Խաչենի իշխանությունը: XIV դարի
վերջին և XVII դարի սկզբին Խաչենի իշխանությունն իր տեղը զիջեց
հայկական 5 իշխանական տների (Խաչեն, Դիզակ, Վարանդա, Ջրաբերդ
և Գյուլիստան) ստեղծած իշխանությանը, որը հայտնի է որպես Խամսայի
մելիքություններ (արաբական «խամսա»՝ 5 թվանշանի անվամբ):
Խամսայի մելիքության գերագահ (բեկլարբեկ) նշանակվեց Դիզակի մելիք
Եգանը, ով հետագայում ստանում է խանի կարգավիճակ, և մելիքության
մեջ մտնող բոլոր մելիքները պետք է անվերապահորեն ենթարկվեին
նրան: Սակայն Նադիր շահի սպանությունից հետո (1747) Խամսայի
մելիքների վիճակը փոխվում է. Պարսկաստանի նոր տիրակալները
վերացնում են Խամսայի շատ արտոնություններ, և որ խիստ անցանկալի
էր, երկրամասը դարձյալ ենթարկվում է Գանձակի խանին։
05
Խամսայի մելիքների
համախմբվածությունը
խարխլվեց, երբ Վարանդայի մելիք
Հովսեփի դեմ ապստամբեց նրա
կրտսեր եղբայր Շահնազարը, որը,
սպանելով եղբորը, տիրացավ
մելիքական աթոռին։ Խամսայի
մյուս չորս մելիքները միացյալ
ուժերով հարձակվեցին ինքնակոչի
վրա, սակայն, Շահնազարը 1752
թ. զինական օգնություն խնդրեց
երկրամասի արևելյան
սահմանների մոտ ծվարած քոչվոր
թուրք սարըջալու ցեղապետ
Փանահից՝ նրան տրամադրելով
հինավուրց Բերդաքար-Շոշ (Շուշի)
ամրոցը։
Այսպես, պատմության մեջ
առաջին անգամ, Արցախի սրտում
բնակություն հաստատեց մի օտար
թուրքական ցեղ։ Փանահը,
1752 - 1754 թթ. արագորեն
վերակառուցելով Շոշի բերդը,
ամրացավ այնտեղ։ Շուտով շահը
նրան շնորհեց խանական տիտղոս
և հայ մելիքներին պարտադրեց
ենթարկվել նրա
գերիշխանությանը։
Այսպիսով, ստեղծվեց Ղարաբաղի
խանությունը, որը կատարյալ
չարիք դարձավ երկրամասի բնիկ
բնակչության՝ հայերի համար և
հանդիսացավ Խամսայի
թուլացման հիմնական
պատճառներից մեկը։
XVIII դարի կեսերից սկսած՝
Արցախից հայ բնակչության
արտահոսք և թուրքերի
զանգվածային ներգաղթ
գրանցվեց դեպի այս շրջան:
06
1805 թվականին՝ ռուս-պարսկական պատերազմի ընթացքում,
խանությունը գրավվեց ռուսական ուժերի կողմից, իսկ 1813 թվականին
Գյուլիստանի պայմանագրի համաձայն՝ Գանջայի և Ղարաբաղի
խանությունը Արևելյան Հայաստանի այլ հյուսիսարևելյան նահանգների
հետ դարձավ Ռուսաստանի մաս: Արցախը սկզբում դարձավ Արցախ
նահանգի, ապա՝ Ռուսական կայսրության Ելիզավետպոլ նահանգի մաս:
1917 թվականին Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն, որը
կառավարվում էր Ղարաբաղի հայերից կազմված խորհրդի կողմից:
1921 թվականին, անտեսելով ավելի վաղ Ռուսաստանի կոմունիստական
կուսակցության կովկասյան բյուրոյի հուլիսի 4-ի որոշումը, Իոսիֆ
Ստալինի միջամտությամբ որոշվեց Լեռնային Ղարաբաղը ինքնավար
մարզի կարգավիճակով ընդգրկել Խորհրդային Ադրբեջանի կազմում:
Հաջորդող յոթ տասնամյակների ընթացքում տեղի հայ բնակչությունն
ականատես եղավ ադրբեջանական իշխանությունների կողմից տարվող
ակտիվ հակահայկական քաղաքականության:
1988 թվականին ստեղծված ազգային զարթոնքի պայմաններում 1991
թվականի սեպտեմբերի 2-ին Ղարաբաղի և Շահումյանի
պատգամավորների տեղական խորհուրդների համատեղ նստաշրջանի
ընթացքում ստորագրվեց հռչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության հռչակման մասին Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային
Ղարաբաղի ինքնավար մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի
սահմաններում:
07
Դրան հաջորդած 1992-1994 թվականներին զանգվածային ռազմական
ներխուժման և քաղաքացիական բնակչության ռմբակոծման միջոցով
Ղարաբաղը կործանելու Ադրբեջանի ջանքերը ձախողվեցին: Չնայած
ադրբեջանական բանակի էական քանակական գերազանցությանը՝
Ղարաբաղի հայկական զինված ուժերը կարողացան մեծամասամբ
նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից որոշ
շրջաններում ստեղծել Արցախի Հանրապետությունը։
1994 թվականի մայիսին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև
զինադադարի համաձայնագիր կնքվեց, որը փաստացի ամրագրեց
Արցախի Հանրապետության ներկա սահմանները: Այս ստատուս-քվոն
պահպանվում էր մինչ 2020թ. սեպտեմբերի 27-ը, երբ ադրբեջանական
զինված ուժերը, խախտելով բանակցային գործընթացի
պայմանավորվածությունները, դիմեց ագրեսիայի և հարձակվեց Արցախի
Հանրապետության վրա և արդյունքում գրավեց Արցախի
Հանրապետության մի մասը: Չնայած դժվարություններին՝ Արցախի
ժողովուրդը շարունակում է ջանք չխնայել խաղաղ և բարեկեցիկ
ապագա ունենալու համար։
08
Ստեփանակերտ
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը գտնվում է
Արցախի լեռնաշղթայի արևելյան լանջի ստորոտին՝ Կարկառ գետի
հովտում: Ստեփանակերտի ընդհանուր տարածքը կազմում է 29 քառ.
կիլոմետր, բնակչության թիվը 2019 թվականի տվյալներով կազմում է
58.3 հազար մարդ:
Քաղաքը հնագույն պատմություն ունի. առաջին բնակավայրերն այստեղ
հիմնադրվել են Ք.ա. III-II հազարամյակում: XIX դարում Էմիլ Ռոսլերի
կողմից իրականացված հնագիտական պեղումների ընթացքում
հայտնաբերվել են բազմաթիվ արժեքավոր գտածոներ: Ք.ա. V դարում
Արցախի ներկայիս մայրաքաղաքի տեղում գտնվել է Վարարակն
բնակավայրը (հորդ աղբյուր), որն իր անվանումը ստացել է դեպի
բնակավայր հոսող մեծ աղբյուրի շնորհիվ:
Այսօր Ստեփանակերտը ակտիվ զարգացող քաղաք է:
Ճանապարհորդներին գրավում են քաղաքի մաքրությունն ու
հարմարավետ մթնոլորտը, արտահայտիչ լեռնային բնապատկերները և,
իհարկե, հյուրընկալ, ժպտերես և բարյացակամ արցախցիները:
Ստեփանակերտում բավական զարգացած են զբոսաշրջային
ենթակառուցվածքները: Այստեղ գործում են տարատեսակ հյուրանոցներ,
ռեստորաններ, սրճարաններ և խանութներ, որոնք կգոհացնեն
ցանկացած հաճախորդի:
Քաղաքային տրանսպորտի ոլորտը
ևս զարգացած է. երթուղային
տաքսիներն ու ավտոբուսները
գործում են մատչելի գներով:
09
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձան
Արցախի խորհրդանիշը դարձած այս հուշարձանը, որը հայտնի է նաև
«Տատիկ և պապիկ» անունով, գտնվում է քաղաքի մուտքի մոտ՝ բարձր
բլրի վրա: Կարմիր տուֆից պատրաստված այս հուշակոթողը կառուցվել
է 1967 թվականին և ներկայացնում է տարազով (հայկական ազգային
հագուստ) երկու տարեց ամուսինների: Հեղինակի՝ քանդակագործ
Սարգիս Բաղդասարյանի մտահաղացմամբ հուշարձանը պատվանդան
չունի, ինչի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, որ հերոսները
ներաճել են լեռներին՝ դառնալով մեկ միասնություն:
Հուշակոթողը պատկերված է
ինչպես Ստեփանակերտի, այնպես
էլ հանրապետության
զինանշանների վրա:
10
Տեղական շուկա
Ստեփանակերտի ամենաինքնատիպ վայրերից մեկը կենտրոնական
քաղաքային շուկան է, որն իրենից ներկայացնում է արդյունաբերական
ապրանքների և գյուղատնտեսական մթերքների յուրահատուկ
տոնավաճառ: Հյուրն իրեն կզգա՝ ինչպես իսկական արևելյան շուկայում՝
աղմկալից և գունազարդ: Այցելուներն այստեղ կտեսնեն համեղ ու
անսովոր թթուների տասնյակ տեսակներ, թթից պատրաստված բուժիչ
դոշաբ, չորացրած դեղաբույսեր, հոնի ու թթի օղի և տեղական այլ
բարիքներ:
11
Թումանյանի անվան փողոց
2019 թվականին Թումանյանի փողոցով ձգվող քաղաքի ամենահին
շրջաններից մեկը վերակառուցվել է՝ պահպանելով քաղաքի նախկին
ճարտարապետությունը: Քաղաքի հնության ողջ հմայքն ու
յուրահատկությունը զգալու համար արժե պարզապես զբոսնել այս
փողոցով:
Այն հատկապես գեղեցիկ է երեկոյան, երբ
տեղի ռեստորաններն ու սրճարանները
լուսավորվում են, և փողոցը ջերմ ու
կենդանի երանգ է ստանում:
12
Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար
2019 թվականի ապրիլի 7-ին Ստեփանակերտում բացվել է Արցախի
ամենամեծ տաճարը՝ Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը:
Եկեղեցու բացումը նվիրված էր Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման
տոնին: Տաճարն այն եզակի հուշարձաններից է, որի կառուցմանն իր
ներդրումն է ունեցել ամբողջ հայությունը:
13
Գյուղական զբոսաշրջություն
Ծաղկաշատ
Ծաղկաշատն Արցախի հին բնակավայրերից է: Գյուղը գտնվում է
Արցախի կենտրոնական հատվածում՝ Ասկերանի շրջանում՝
Ստեփանակերտ-Գանձասար ճանապարհի միջնամասում:
Ինչպե՞ս հասնել:
Ծաղկաշատը գտնվում է Ստեփանակերտից 22 կմ հեռավորության վրա:
Այստեղ կարելի է հասնել ինչպես ավտոբուսով, որը մեկնում է
Ստեփանակերտի ավտոկայանից, այնպես էլ տաքսիով: Ուղևորությունը
տևում է մոտ 25 րոպե:
Ի՞նչ տեսնել:
Նիկոլ Դումանի տուն-թանգարան: Ստեփանակերտ-Գանձասար
ճանապարհին տեղակայված տուն-թանգարանն իր գոյության առաջին
իսկ օրվանից դարձավ Արցախ հաճախող զբոսաշրջիկների մշտական
այցելության վայրը: Նիկոլ Դումանը եղել է XX դարի
ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ:
14
Նրա ժառանգությունն այնպիսի ազդեցություն է ունեցել, որ 2004
թվականին նրա հայրենի Ծաղկաշատ գյուղում բացվել է Նիկոլ Դումանի
տուն-թանգարանը։ Հուշահամալիրը բաղկացած է չորս բաժնից՝ Նիկոլ
Դումանի սրահից, XIX դարի ավանդական հյուրասենյակից, օժանդակ
սենյակից և բակային շինություններից։ Թանգարանը մշտապես
համալրվում է նոր նվերներով և գյուղում հայտնաբերված գտածոներով։
Ազգագրական թաղամաս: Այս թաղամասում զբոսնելով` շատ բան
կարելի է իմանալ տասնիներորդ դարի արցախցիների կենցաղի ու
ապրելակերպի մասին: Այստեղ կարելի է տեսնել մանրակրկիտ
վերականգնված XIV դարի ղարաբաղյան գյուղի կյանքը, կազմակերպել
ավանդական ղարաբաղյան զբոսախնջույք, փորձել տեղական
արտադրության հանրահայտ խմիչքներ: Այստեղ գործում է նաև
տասնիներորդ դարի ոճով վերականգնված վաճառատունը, որտեղից
կարելի է ձեռք բերել թեյեր և դեղաբույսեր:
Ծմակահող
Ծմակահողը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսային
հատվածում՝ Խաչենագետի Վաճառ վտակի աջ ափին: Խաչենագետի և
նրա վտակների ափերին կան բազմաթիվ բրոնզեդարյան
դամբարանաբլուրներ և միջնադարյան գերեզմանատներ:
15
Ինչպե՞ս հասնել:
Ծմակահողը գտնվում է Ստեփանակերտից 43 կմ հեռավորության վրա:
Այնտեղ կարելի է հասնել ինչպես ավտոբուսով, որը ճանապարհվում է
Ստեփանակերտի ավտոկայանից, այնպես էլ տաքսիով: Ուղևորությունը
տևում է մոտ 45 րոպե:
Ի՞նչ տեսնել:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Ծմակահող գյուղից
հարավ-արևելք։ Եկեղեցին 1229թ․ կառուցել է Խաչենի իշխան
Հասան-Ջալալը, իսկ դամբարանի վրայի մատուռը՝ նրա կին Մամքանը
1251թ․։ Ս․ Ստեփանոսը վանքային համալիր է՝ բաղկացած Ս․ Ստեփանոս
միանավ բազիլիկ եկեղեցուց և, ինչպես պարզեցին պեղումները,
կրկնահարկ դամբարան-մատուռից, մատուռին արևմուտքից կից
գավիթից և դրանց շուրջը գտնվող տապանաբակերից։
Պատարա գյուղ
Պատարա գյուղը գտնվում է
հյուսիս-հարավ մայրուղուց 6
կմ հեռավորության վրա՝
գեղատեսիլ լեռնային
տեղանքում և համարվում է
արցախցիների և
զբոսաշրջիկների ամենասիրելի
վայրերից մեկը: Իր սառնորակ
աղբյուրներով, անտառային
գեղեցիկ բնապատկերներով,
ալպյան մարգագետիններով և
լեռնաշղթաներով՝ Պատարան
այն վայրն է, որտեղ ձեզ ավելի
մոտ եք զգում բնությանը:
Այստեղ են գտնվում Ղարաբաղյան լեռնաշղթայի ամենաբարձր՝
Կուսանաց լեռները, որոնց գագաթները գերազանցում են 2800 մ
բարձրությունը:
Ինչպե՞ս հասնել:
Պատարա գյուղը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից 25 կմ
հեռավորության վրա: Գյուղ կարելի է հասնել ինչպես ավտոբուսով, որը
ճանապարհվում է Ստեփանակերտի ավտոկայանից, այնպես էլ
տաքսիով: Ուղևորությունը տևում է մոտ 40 րոպե:
16
Ի՞նչ տեսնել:
Օխտը եղցի (Յոթ եկեղեցի): Վանքը, որը տեղակայված է գյուղից 7 կմ
հեռավորության վրա, կառուցվել է XII–XIII դարերում և կազմված է 13
տարբեր, ինչպես հոգևոր, այնպես էլ բնակելի շինություններից:
Վանական տարածքում կան բազմաթիվ
պատկերաքանդակ խաչքարեր, որոնց
վրա պահպանաված մի քանի
արձանագրություններում ընթերցվում է
Սմբատ Իշխանի անունը։ Եկեղեցիներից
միայն մեկն է, որ պահպանվել է
ամբողջովին։
Ամենափրկիչ եկեղեցի: Պատարա գյուղի հյուսիսային մասում գտնվում է
XIII դարում կառուցված Փրկիչ կամ Ամենափրկիչ եկեղեցին։ Շինությունն
ունի ինքնատիպ ու հետաքրքիր հորինվածք։ Կառուցված է անտաշ
քարից։ Եկեղեցու դռան վրա և պատին կից շարված են մի քանի
խաչքարեր, իսկ շրջակայքում՝ բազմաթիվ տապանանաքարեր առանց
գրությունների։
Մեյդան: Պատարա գյուղի տարածքում՝ ծովի մակարդակից 1700-1920
մետր բարձրության վրա է գտնվում Կուսանաց լեռների բնասահման
համարվող Մեյդան կոչվող տեղամասը։ Այն մերձալպյան գոտու լեռնային
տափաստան է՝ շրջապատված անտառներով։ Ենթադրվում է, որ
տեղանքը գտնվում է հնագույն Մեյդան գյուղի մոտակայքում, որտեղից էլ
ստացել է իր անվանումը։
17
Մեյդանն իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ դարձել է
արցախցիների և օտարերկրացիների սիրելի վայրերից մեկը, որն առավել
տպավորիչ է դառնում անզուգական լուսաբացների և մայրամուտների
ժամանակ։
Մեյդանը հայտնի է նաև
ղարաբաղյան ցեղատեսակի վայրի
ձիերով, որոնց կարելի է հանդիպել
գրեթե յուրաքանչյուր այցելության
ժամանակ։
Ջրվեժներ: Պատարա գյուղի
տարածքով անցնող Մեծ և Փոքր
Պատարա գետերը առաջացրել
են բազաթիվ տեսարժան
ջրվեժներ, որոնցից
առանձնանում են Շրշռան և
Խրավանդ ջրվեժները:
18
Վանք գյուղ
Վանք գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանի գեղատեսիլ մի
անկյունում՝ Խաչեն գետի ձախ ափին: Գյուղն իր անվանումը ստացել է
Գանձասար վանքից, որը գտնվում է գյուղից 1,5-2 կմ հեռավորության
վրա: Գյուղը շրջապատված է անտառներով և սարերով: Վանք գյուղում`
Խաչեն գետի հովտոմ, կառուցված է հարմարավետ հանգստի գոտի՝
նավի տեսք ունեցող հյուրանոցով (ինչի պատճառով տեղացիներն այն
անվանում են «Տիտանիկ»): Այստեղից մի քանի կիլոմետր
հեռավորության վրա կառուցված է «Ծովին քար» հյուրանոցը։ Գյուղում
կան բոլոր հարմարությունները բնության գրկում հանգիստն
անցկացնելու համար: Այստեղ կան ոչ միայն հարմարավետ
հյուրանոցներ, այլև Խաչեն գետի ափին տեղակայված հանգստյան
գոտիներ:
Ինչպե՞ս հասնել:
Վանք գյուղը գտնվում է
մայրաքաղաք
Ստեփանակերտից 46 կմ
հեռավորության վրա:
Այնտեղ կարելի է հասնել
ինչպես Ստեփանակերտի
ավտոկայանից
ճանապարհվող
ավտոբուսով, այնպես էլ
տաքսիով: Ուղևորությունը
տևում է մոտ 50 րոպե:
Ի՞նչ տեսնել:
Արցախի բնակիչների
համար դարավոր քրիստոնեական ավանդույթների և ժողովրդական
իմաստության հուշարձան է հանդիսանում Գանձասարը: Վանք, որը
հպարտ բազմած է Խաչեն գետի ձախ ափի բարձր բլրին։ Ինչպես միայն
չեն կոչում Գանձասարի վանքը՝ «հայ ճարտարապետության
խոշորագույն հրաշք», «երկնային գմբեթավոր տաճարի նմանվող
եկեղեցի», «կատարյալ արարում», սակայն մարդկային լեզուն անկարող
է նկարագրել այս հիրավի ապշեցուցիչ տեսարանը։
19
Վանքի կառուցումը սկսվել է 1216 թվականին և ավարտվել 1238-ին։ 1240
թվականին Վարդավառ մեծ տոնի օրը (կիրակի՝ հուլիսի 22-ին) կայացել է
եկեղեցու օծումը, որին ներկա են գտնվել մեծ թվով մարդիկ, որոնցից
միայն եկեղեցականները կազմում էին 700 հոգի:
Նախորդ հարյուրամյակի սկզբի հայտնի բյուզանդագետ, Փարիզյան
Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Շառլ Դիլը Գանձասարը համարում է
համաշխարհային մշակույթի և ճարտարապետության գանձարանում
տեղ գտած հինգ հայկական հուշարձաններից երրորդը։
Գանձասարի վանքը հիմնականում բաղկացած է եկեղեցուց և գավիթից,
որոնք այնպիսի մի ամբողջություն են կազմում, որ ասես դրանք
առանձին շինություններ չեն և կառուցվել են միաժամանակ: Հովհաննես
Մկրտիչի եկեղեցին ողջ քրիստոնեական աշխարհում հայտնի է նաև
նրանով, որ զոհասեղանի տակ թաղված է հենց իր՝ Հովհաննես Մկրտչի
գլուխը։
20
Խոխանաբերդ: Գանձասարի դիմաց՝ հարավից, բարձրանում է
անտառապատ Թարխանասարը։ XIII դարում Խաչենի իշխան
Հասան-Ջալալը սարի գագաթը կառուցապատել և վերածել է անմատչելի
բերդի, որը ստացել է Խոխանաբերդ անվանումը։ Չնայած Խաչենի
մելիքները ունեին նաև ուրիշ հռչակավոր բերդամրոցներ, ինչպես՝
Կաչաղակաբերդը և Ջրաբերդը, այնուամենայնիվ, հենց Խոխանաբերդն
էր հանդիսանում իշխանանիստ։
Տեղացիները սարի անունով ամրոցը
կոչում են նաև Թարխանաբերդ և
ավանդաբար պատմել են, որ այն
եղել է Հասան-Ջալալի աղջկա՝
Ռուզանի ամառանոցը։ Զարմանք ու
հիացմունք է առաջացնում նրա
դիրքը, որը գրեթե անմատչելի է, և
կարելի է հաստատապես ասել, որ
այն կառուցվել է ու օգտագործվել
որպես ազդանշանային
պահակակետ։
Դարպասներ: Դարպասները
տեղակայված է Խաչենագետի աջ
ափին` Գանձասարի վանքի դիմաց,
Խոխանաբերդ ամրոցի եւ
Հավապտուկ վանքի միջնամասում:
Ըստ պատմական աղբյուրների, այն
պատկանել է Խաչենի իշխան Հասան
Ջալալին: Կառուցվել է XIII դարի
առաջին կեսին: Ապարանքը
բաղկացած է երկու հիմնական
շինություններից և աշտարակներով
պարսպապատերից: Երբեմնի
բարեշեն ամրոց-պալատից մնացել է
մի ընդարձակ շինություն:
21
Քոլատակ
Քոլատակ գյուղը գտնվում է Խաչենագետի Քոլատակ վտակի ձախ ափին՝
գեղատեսիլ հովտում: Գյուղը երեք կողմից շրջապատված է
անտառապատ լեռնաշղթաներով: Գյուղի հարավային մասով ձգվում է
Հավքախաղաց լեռնաշղթան, որի բարձր գագաթներն են
Կաչաղակաբերդը (1915մ) և Հաչա ժայռը (2087 մ): Հարավարևմտյան
մասով ձգվում են Ղարաբաղյան լեռնաշղթայի Կուսանաց լեռները:
Ինչպե՞ս հասնել:
Քոլատակ գյուղը գտնվում է
մայրաքաղաք Ստեփանակերտից
40 կմ հեռավորության վրա:
Այնտեղ կարելի է հասնել ինչպես
ավտոբուսով, որը
ճանապարհվում է
Ստեփանակերտի ավտոկայանից,
այնպես էլ տաքսիով:
Ուղևորությունը տևում է մոտ 42
րոպե:
22
Ի՞նչ տեսնել
Հակոբավանքը (Մեծառանից Սուրբ Հակոբա վանքը) գտնվում է Խաչեն
գետի աջ ափին: Պատմական գրականության մեջ հիշատակվում է նաև
Մեծառանից անվամբ: Վանքի հիմնադրման ժամանակը անհայտ է,
սակայն եկեղեցու պատերից մեկի վրա գտնվող խաչքարի ամենահին
մակագրությունը թվագրված է 853թ.:
Հակոբավանքի հաջորդ վկայակոչումը կապված է վանքի՝ 1212 թ.
իշխանուհի Խորիշահի կողմից սկսված վերակառուցման հետ: XVII
դարում վանքը ևս մեկ անգամ վերականգնվել է: Եկեղեցական
համալիրը կազմված է երկու եկեղեցուց, երկու նախագավիթից, բնակելի
և տնտեսական շինություններից, որոնք պարսպապատված են:
Հատուկ արժեք են ներկայացնում
նուրբ զարդանախշերով խաչքարերը,
որոնցից յուրաքանչյուրը
տեղեկատվություն է հաղորդում
անցյալի մասին ու հանդիսանում է
քարագործ վարպետների բարձր
վարպետության նմուշ:
23
Կոշիկ անապատը գտնվում է Քոլատակ գյուղից 8 կմ հեռավորության
վրա: Նախկինում հուշարձանախումբը բաղկացած էր երեք եկեղեցուց,
բազմաթիվ խաչքարերից, ընդարձակ գերեզմանատնից, ջրամբարից,
պարիսպներից և այլ կառույցներից, սակայն ոչ բոլոր շինություններն են
հասել մինչև մեր օրերը: Պատմական, ազգագրական և գեղարվեստական
մեծ արժեք են ներկայացնում Կոշիկ անապատի տարածքում
պահպանված խաչքարերը, զարդաքանդակները և վիմագրերը:
Տարածքում առկա աձանագրությունները վկայում են, որ Անապատը
կառուցվել է մինչև 12-րդ դարը:
24
Արկածային զբոսաշրջություն
Քայլուղիներ
Արցախում ակտիվ հանգստի ամենատարածված տեսակներից մեկը
հետիոտն արշավներն են: Եվ սա պատահական չէ, քանի որ Արցախն
ամրոցների և հնագույն վանքերի երկիր է, որոնց փաստացի կարելի է
հասնել միայն հետիոտնային արահետներով և ալպիական
մարգագետիններով՝ հաղթահարելով բարձր լեռնագագաթները:
Պատարա-Մեյդան-Կաչաղակաբերդ
գ․Պատարա- Խրավանդ ջրվեժ-Դրպասեն եղցի- Օխտը եղցի
գ․Պատարա- Ամենափրկիչ եկեղեցի-Պուլուր ծով-Շրշռան ջրվեժ
Ծմակահող-Վանք
Վանք-Խոխանաբերդ
Քոլատակ-Հակոբավանք-Կոշիկ անապատ
Խաչեն –Ուլուպապ(Պտկես բերք)
Ստեփանակերտ-Բովուրխան
Այգեստան- ջրվեժ
Խնձրիստան- Կաչաղակաբերդ
Գետավան-Խաթրավանք
Մարտունի-Աղբյուր սրբավայր- Բերդաշեն
Քոլատակ-Կաչաղակաբերդ
25
Ձկնորսություն
Եթե ձկնորսության սիրահար եք, ապա Արցախը կգերազանցի ձեր
ամենահամարձակ սպասումները։ Այստեղ կարող եք վայելել տեղանքի
գեղատեսիլ բնությունը, ձուկ որսալ, համեղագույն խորոված համտեսել և
բացառիկ տեսարժան վայրեր այցելել:
Թանձր մառախուղով ծածկված անտառապատ լեռներ, առավոտյան
ցրտաշունչ թարմություն, բնության աներևակայելի լռություն․ հենց
այսպես է Արցախում սկսվում ձկնորսությունը։ Հանրապետությունը
հարուստ է լեռնային գետերով և լճերով։ Արցախի գետերում ապրում են
ավելի քան 10 տեսակի տարբեր ձկներ, այդ թվում՝ իշխան, լոքո և
թառափ: Ձկնորսության համար ամենահանրաճանաչ վայրերն են
Սարսանգի ջրամբարը, Խաչեն և Կարկառ գետերը: Սարսանգի ջրամբարը
գտնվում է Մարտակերտի շրջանում՝ Թարթառ գետի վրա, և
հանդիսանում է Արցախի ամենամեծ ջրամբարը:
Ձկնորսության սեզոնն Արցախում
սկսվում է մարտի սկզբից և տևում է
մինչև հոկտեմբերի վերջ։
26
Ջիփինգ
Ակտիվ և արկածային զբոսաշրջության սիրահարներին Արցախն
առաջարկում է հանգստի տարատեսակ տարբերակներ, որոնցից մեկը
արտաճանապարհային շրջագայություններն են:
Արցախում արտաճանապարհային շրջագայությունները խոստանում են
ադրենալինի երաշխավորված չափաբաժին և բազում վառ
տպավորություններ: Դուք հնարավորություն կունենաք անցնել լեռնային
գետերի երկայնքով, հաղթահարել զառիթափ լանջեր և հասնել ամպոտ
բարձունքների, որտեղից ձեր առջև անհավանական գեղատեսիլ
տեսարաններ կբացվեն:
Նման շրջագայություններն Արցախում իրականացվում են երկարամյա
փորձ ունեցող վարորդների կողմից: Ցանկության դեպքում կարող եք
ամենագնաց վարձակալել և ինքնուրույն հասնել նպատակակետին, թեև
առավել նախընտրելի է նման շրջագայության մեկնել պրոֆեսիոնալների
ուղեկցությամբ: Ջիպ տուրերի համար լավագույն սեզոնը մայիսից
հոկտեմբեր ընկած շրջանն է:
Ամենագնացներով դուք կարող եք այցելել հանրապետության տեսարժան
վայրերը, գիշերել հյուրատներում կամ վրաններում, լողալ լեռնային
գետերում, համտեսել յուրաքանչյուր տեղանքին հատուկ համեղ
ուտեստներ և խմիչքներ: Շրջագայության տևողությունը կախված է
նախընտրած ուղղությունից:
Արտաճանապարհային շրջագայությունների կազմակերպման համար
առավել հանրաճանաչ վայրերից են Պտկես բերք (Սբ. Գևորգ եկեղեցի),
Օխտը եղցի, Երից մանկանց եկեղեցիները, Վանք գյուղի տարածքում
գտնվող Դարպասներ, Հավապտուկ հուշարձանները, ինչպես նաև
Պատարայի տարածքում գտնվող Մեյդանը: Արցախում գործում են
maps.me և virtlo առցանց հավելվածները, որոնք առավել հարմարավետ
կդարձնեն ձեր շրջագայություններն Արցախում:
27
Մշակութային զբոսաշրջություն
Ամարաս
Ամարասի վանքը հիմնադրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից IV
դարի սկզբին և հանդիսանում է հայկական հնագույն վանքերից մեկը:
Չնայած այն հանգամանքին, որ վանքը բազմիցս հարձակումների է
ենթարկվել և XIV դարում ավերվել է, XVII դարում այն վերակառուցվել է
և դարձել եպիսկոպոսության կենտրոն:
Վանքը կարևոր դեր է ունեցել հայոց առաքելական եկեղեցու
պատմության մեջ: 334 թվականին այստեղ թաղվել է Գրիգոր Լուսավորչի
թոռան՝ նահատակ Գրիգորիսի մարմինը: V դարի վերջին Վաչագան Գ
Բարեպաշտ թագավորի կողմից հայտնաբերվել է Գրիգորիսի՝ արդեն
մոռացության մատնված գերեզմանը: Դրանից հետո Վաչագան Գ
թագավորը կարգադրել է գերեզմանի տեղում կառուցել մատուռ և
եկեղեցի (489 թվական): Մատուռը պահպանվել է մինչ օրս: Այցելելով
Ամարասի վանքը՝ կարելի է իջնել գերեզմանի մոտ, որը եկեղեցու
խորանի տակ գտնվող կիսաստորգետնյա շինություն է:
Եկեղեցու գործունեությունը նպաստել է
քրիստոնեության տարածմանը
Արցախ-Ուտիքում:
28
Դժվար է գերագնահատել Ամարասի նշանակալի դերը հայոց մշակույթի
պատմության մեջ: Հենց այստեղ է գտնվել Արցախի առաջին
եկեղեցական դպրոցը, որը հիմնադրել է Մեսրոպ Մաշտոցը:
XIX դարի երկրորդ կեսին՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին
միանալուց հետո, Ամարասի վանական համալիրը, որն ամուր
պաշտպանական կառույց էր, օգտագործվել է որպես սահմանային
ամրոց, իսկ 1832-1847 թվականներին այստեղ է գտնվել
ռուս-պարսկական սահմանային մաքսակետը:
Ամարասն արցախյան ուշ միջնադարյան ճարտարապետության
ամենախորհրդանշական հուշարձանն է: Եկեղեցին ունի երկու զույգ
սյուն և եռաստիճան բազիլիկ: Միասնական ճարտարապետական
անսամբլում ընդգրկված են XVII դարի պարիսպներ:
Տնջրի
Սխտորաշեն գյուղից ոչ հեռու՝ Ստեփանակերտից 37 կիլոմետր դեպի
հյուսիս, վեր է խոյանում ավելի քան 2200-ամյա մի հսկա չինարի ծառ:
Ըստ ավանդության՝ ծառը տնկել է Տիգրան Մեծը։ Ծառը ևս 15 ճյուղ է
ունեցել, որոնք խորհրդանշել են պատմական Հայաստանի նահանգները,
սակայն Արցախից բացի բոլոր ճյուղերը չորացել են։
29
ഔയഞ കഔളതളഫവജനഫവഩഛ ധഘലള ച ലളഔധഔഖഞഡഛ ധഘലള഻ രഢഔനഔഢഔഩ
ഡഔയഞ രലറഘളഛ ഷഔയഔഢഫവരഞ ധഘലള ലഔളഔഡഷ ച ഛഩഗഖളഢഫവധ ഔയഞ
ലഘളഺഩഘളഞ ബഔശഛ ണഔരഩഫവധ ച ധഞഩബഺ ധഘലളഞ഻ ഉബഔഢഫവധ ണഘപലഫവജനഔധക
ഢഔളഫഥ ഘഩ ലഘഥഔറഫളറഘട ലഔരഩനഔഢ ധഔളഗഞഢ഻ ೧നഩ ണഔധഔളറഫവധ ച ഫബ ധഞഔനഩ
ഔനഔരലഔഩഞ ഔനടഺ ഩഔഠഢഞഩ ഠഫളണളഗഔനഞഩ ണഔഩളഔഭഘലഫവജനഫവഩഩഘളഞ
ഔധഘഩഔണഞഩ ഫവ ഔധഘഩഔകഔളതള ഡഔയഛ അഩമളഞഩ ഔയഔമഞഩ ഔഩഖഔധ ഔഩതഩഔഖഞള ച
രലഔഴഘട ജറഔഢഔഩഞഩ഻ ೳഫളണളഗഔനഞഩ ലഔളഞഩഘളഞഩ ഡഔയഛ ഢളഢഞഩ
ഔഩതഩഔഖഞള ച രലഔഴഘട ഫളഭഘര ೳഃ ലഔളഔഡഷഫവധ ഔദഫഥ ഔധഘഩഔണഞഩ ഺ
ഔധഘഩഔകഔളതള ഡഔയ
೨ഩഫവജനഔഩ രഞളഔണഔളഩഘളഩ ഛരല ഔളഝഔഩറഫവനഩ ഢഖഩഔണഔലഘഩ ഩളഔ ഢഫവരഔഢഔഩ
ഖഘഥഘഴഢഫവജനഫവഩഩ ഫവ രഘളഫവഩഗഩഘളഞ റളഔ ഫവഩഘഴഔഡ ഭഔലധഔഢഔഩ
ഔങഗഘഴഫവജനഫവഩഛ഻ ഔയഛ ഫവഠലഔലഘഥഞ ച ഫബ ധഞഔനഩ ೧ളഴഔഠഞ കഩഔഢഞബഩഘളഞ
ഔനടഺ ഔപഠഔളണഞ ലഔളകഘള ഔഩഢനഫവഩഩഘളഞഴ ഝഔധഔഩഫഥ ണഔന ഺ സലഔളഔങഖഞ
ങകഫരഔപളമഞഢഩഘളഞ ണഔധഔള഻
ഔയഞ ണഔളഺഔഩഫവജനഔധക ധഞ ണഫളഗഔയഔല ഺ രഔയഩഫളഔഢ ഔഥകനഫവള ഢഔ ഫളഛ
ഢളഫവധ ച അഘഩമളഫവ ഔഩഫവഩഛ഻ ೧നഩ ലഔളഞഩഘള പഔളഫവഩഔഢ ണഔഖഘഴളഘട ച ഗഔപലഘളഞഴ
റഘളഔഗഔളതഫഥ ണഫഥഔഖഫളഡഩഘളഞ ഡഔളഔറഛ മളഘട ണരഢഔനഔഢഔഩ ബഞഩഔളഞ ഡഔയഛ ഺ
ഔപഠഔലഔഴളഘട ഖനഫവഥഔഴഞഩഘളഞ മളഔഥഔഴഩഘളഛ഻ ഔളഔഢഞഴ ഔളതഔഩഔഖളഫവജനഔഩ
ണഔധഔതഔനഩ ഔഥകനഫവളഛ ഢഔയഫവഴഘട ഘഩ ഃഠലഫളഔപഘഩഞ കഩഔഢഞബഩഘള ഫറണഔഩഩഘര
ഞരഞകഘഢനഔഩഛ ഘളരഘര ഫവരഔനഘടനഔഩഛ ഺ ഔഩഔര ೩ഔരഭഔളനഔഩഛ഻അഩമളഞഞ
പളമഔഢഔനഷഫവധ കഔങധഔജഞറ ഭഔലധഔഢഔഩ ഺ ധപഔഢഫവജഔനഞഩ ണഫവപഔളതഔഩഩഘള ഘഩ
ഭഔണഭഔഩറഘട ഫളഫഩഴ പഔളഷഫവധ ഔബഷഞ ഘഩ ഛഩഢഩഫവധ റഔഥധഞമഩഔഗഔളനഔഩ
ലഔദഔളഛ ണഞഩ ഖഘളഘങധഔഩഫഴഞ ഔറഘളഔഢഩഘളഛ ഺ കഔങധഔജഞറ ഠഔബഷഔളഘള഻
30
೫ളഞഴ ധഔഩഢഔഩഴ റഔഩഷ ೫ളഘഷ ധഔഩഢഫവഩഷ
೫ളഞഴ ധഔഩഢഔഩഴ റഔഩഷഛ ഖലഩറഫവധ ച യഔറഞ ടഘയഩഔപഥജഔനഞ ഔഩലഔയഔഭഔല
ടഔഩമഞഩ ഁളഔകഘളഗ ഔധളഫഴഞഴ ഺ അഫഩഔപഘഩ ഖനഫവഥഞഴ ഢഞടഫധഘലള
ണഘയഔറഫളഫവജനഔഩ റളഔ഻ ഄഔഩഷഞ കഔറഔഢഔഩഞഩ ണഔങറഔഖനഫവല ഔഩഫവഩഛ ഡഔഖഫവധ
ച ೪ഔഩഞഘട ധഔളഖഔളഘഞ ഖളഷഞ ണഞഩഢലഔഢഔളഔഩനഔഩ ണഔനലഩഞ ഭഔലധഫവജനഫവഩഞഴ഻
೧നഩ ഭഔലധഫവധ ച ഘളഘഠഔഩഘളഞ ഃഘഗളഔഢഞ ഞരഔഢഞ ഺ ೧കഘഗഩഔഖഫറഞ ധഔരഞഩ
ഫളഫഩഷ ഖലഩറഘടഫറ കഔകഘടഫഩനഔഩ ഖഘളഫവജനഔഩ ധഘമ ണളഔഝഔളറഘട ഘഩ ഘളഢളഭഔഖഘട
ഢഫവയഷഞഩ഻ ೬ഔനളഔഴഔഡ ഔകഫവഖഫഗഫഩഫരഫള ജഔഖഔറഫളഛ ണളഔധഔനഘട ച ഩളഔഩഴ
ഩഘലഘട റഔയഔളഔഩഞ ധഘമ രഔഢഔനഩ ഞഷഔനഘട ണളഘപലഔഢഔഭഘലഞ
ഭഔപലഭഔഩഫവജനഔഩ പഩഫളണഞറ ഩളഔഩഷ ഫഥമ ഺ ഔഩറഩഔര ഘഩ ധഩഔഴഘട഻
ഄഔഩഷഞ ഢഔയഫവഴഫവധഩ ഔറഔളലറഘട ച ജറഔഢഔഩഞഩ ;9,, ഗഔളഞ റഘളമ ഻ ೫ളഞഴ
ധഔഩഢഔഩഴ റഔഩഷഞ ഘഢഘഥഘഴഞഩ ഢഔയഫവഴഘട ച ഃഞധഘഫഩ ೧ ೳഫലഫളഔപഘഩഴഞ
ണഔഢഔജഫയ ഢഔജഫഥഞഢഫരഛ ഃഔളഖഞര ദഔളലഔളഔഭഘലഞ തഘയഷഫറ ഀഔലധഔഢഔഩ
ഔഥകനഫവളഩഘളഞ ണഔധഔതഔനഩ ೫ളഞഴ ധഔഩഢഔഩഴ റഔഩഷഛ ഘഥഘട ച ണഔഢഔജഫയ
೩ഔഩതഔരഔളഞഩ ഺ ഭഔയഔഢലഞബ ഗഘളഔഢഔലഔളഫവധ ച ഫവഩഘഴഘട
ഄഔഩഔഢഔഩ ണഔധഔടഞളഛ കഔഥഢഔഴഔഡ ച ഖടഠഔറഫള ഘഢഘഥഘഴഫവഴ രഘഥഔഩഔലഩഞഴ
റഔഩഔഢഔഩഩഘളഞ ഠഴഘളഞഴ സഝഔഩഗഔഢ പഞഩഫവജനഫവഩഩഘളഞഴ ഭഔപലഭഔഩഔഢഔഩ
ഢഔയഫവനഴഩഘളഞഴ ഺ ഖഘളഘങധഔഩഔലഩഞഴ഻ അഔദഔളഛ ഢഘളലറഔഡ ച ഢഫഭലഔലഔപ ഫവ
രളകഔലഔപ ഗഘഥഩഔരഭഞലഔഢഔറഫവഩ ഢളഔഷഔളഘളഞഴ ೫ഢഘഥഘഴഞഩ ഔയഔലഫളഘഩ
ങഔളഗഔളറഔഡ ച ണഔലഢഔഭഘര ഔയഔഩതഩഔഩഫവധ ച പഷഔധഫവലഷഛ ഫളഛ ഡഔഡഢറഔഡ ച
ണധലഫളഘഩ ശഫളഔഖളറഔഡ റഞധഔഖഞള ഔളതഔഩഔഖളഫവജനഔധക഻ ഔജഫഥഞഢഫരഔളഔഩഛ
ധഘഢ ധഔഢഔളഗഔഢഫറ ഔറഘടഞ ഴഔഡള ച ഖലഩറഫവധ തഫളഞ ഘങളഞഩ ഺ ഩഘളഔയഫവധ ച
ഛഩഗഔളതഔഢ രളഔണ ഺ ഔഩഢനഫവഩഔനഞഩ ഖടഔഩഔതഺ ഔപലഔളഔഢ഻ ೧ധളഫഴഛ
ഭഔളരഭഔഭഔല ച ഘഥഘട ഫളഛ ഴഔറഫഷ ണഔദഔഠഔഢഞ ഘളഢളഔപഔളഝഘളഞ
ണഔളതഔഢഫവധഩഘളഞ ഺ ഭഔലഘളഔങധഩഘളഞ ണഘലഺഔഩഷഫറ ഖളഘജഘ ബഞ ഭഔണഭഔഩറഘട഻
31
ഘഢ ഗഔള പഔളഫവഩഔഢ റഔഩഷഛ ധഞമഩഔഗഔളനഔഩ തഘയഔഖളഘളഞ ഺ
ധഔഩളഔഩഢഔളബഫവജനഔഩ ഢഘഩലളഫഩഩഘളഞഴ ധഘഢഩ ച ഘഥഘട഻ ഃഔഢഔനഩ ലഔളകഘള
ഷഔഥഔഷഔഢഔഩ ഺ ഭഔലധഔഢഔഩ ഞളഔഗഔളതഫവജനഫവഩഩഘളഫറ ഭഔനധഔഩഔറഫളറഔഡ
;,; ഗഔളഞ ഢഘരഘളഞഩ ഘഢഘഥഘഴഞഩ ഔഩഢഫവധ ച ഔഭളഘട ഺ ഖലഩറഘട ഔപഠഔളണഞഢ
ണഫഖഺഫളഔഢഔഩഫവജനഔഩ ണരഢഫഥഫവജനഔഩ ഩഘളഷഫ഻
ഁളഔകഘളഗ
ഁളഔകഘളഗ ഔധളഫഴഛ ഖലഩറഫവധ ച ഔളലഔഢഘളലഞ പളമഔഩഫവധ ೯ഔളജഔയ ഖഘലഞ ഺ
ഩളഔ ೯ളഥഞ റലഔഢഞ തഔഠ ഔശഞഩ ങഔയഞജഔശ ടഔഩമഘളഫറ ണരഢഔനഔഢഔഩ
ഝഔനയഔങഔഩഖറഔഡഞ റളഔ പളമഔഭഔലറഔഡ ഔഩലഔയഫല ടഘയഩഔഢഫവനലഘളഫറ഻
ധഔഩ ഔഩധഔലബഘടഞ ഔധളഫവജനഫവഩ കഩഫവജനഫവഩഛ പഔല ഷഞബ ച രലഘഥഡഘട ೧ളഴഔഠ
ഔപഠഔളണഫവധ
ഁളഔകഘളഗഩ ഔധളഔഴഩഫവധ ഘഩ ഫബ ധഞഔനഩ ഝഔനയഘളഩ ഫവ ധഔളഗഔപഘഩ ഭഔളഞരഭഩഘളഛ
ഔനടഺ ഘളഘഷ ഢഫഥധഞഴ പളമഔഭഔലറഔഡ ೯ളഥഞ ഫവ ೯ഔളജഔയ ഖഘലഘളഞ ഔഩണഔഩഖഞരല
മളഘളഛ ഘഩഴ ഔനര മളഘളഞഴ ച ഔയഔമഔഴഘട കഘളഗഞ ഫവ ഖഔറഔയഞ ©ഁളഔകഘളഗª
ഔഩറഔഩഫവധഛ ೧നഩ ഔയഔമഞഩ ഔഩഖഔധ ണഞപഔലഔഢറഔഡ ച ഠഔങഔളഩഘളഞ
ഔഢഔഩ ജറഔഢഔഩഩഘളഞ ഔളപഔറഔഩഷഩഘളഞ ഢഔഭഔഢഴഫവജനഔധക ೳഔഥഔഥ
ഝഔധഔഩഔഢഩഘളഫവധ ഔഩകഩഔഢ ച ഘഥഘട ഞരഢ ഭഔലഘളഔങധഔഢഔഩ സളഘളഞഩ ഢഔഩഔനഷ
ഺ ഘളഘഠഔഩഘളഛ ണഔറഔഷറഘട ഘഩ ഔനഩലഘഥ ഄഘളമഞഩ ഔഩഖഔധ ഔനര കഘളഗഫവധ
ഭഔലരഭഔളറഘട ഘഩ ഁളഔകഘളഗഞ ധഘടഞഷ ഘഝടഫവധഞ ണഔളഔങഔലഩഘളഩ ഫവ
ധഘളതഔറഫളഩഘളഛ
32
Ժայռերի միջով փորված գաղտնուղով սանդղաձև աստիճանները բերդից
ճանապարհ են բացում դեպի Թարթառ գետը: Այս վիմափոր նեղ հորանն
անվանվել է «Ջրագողի ճանապարհ»: Դարեր շարունակ Ջրաբերդն իր
շրջապատի հոգևոր կենտրոնների`Եղիշե Առաքյալի, Հոռեկի
Կաթողիկոսասարի, Դադիվանքի, Գանձասարի վանքերի հետ կապված էր
միայն քարայծի համար մատչելի կածաններով:
Ջրաբերդը նշանավոր է ոչ միայն իր ժայռեղեն պարիսպներով, այլև իր
պաշտպանական և ազդանշանային համակարգով: Համակարգն ունի 4
դիտակետ: Ենթադրվում է, որ ժամանակին կառուցված է եղել նաև 5-րդ
դիտակետը: Այս դիտակետերն ունեցել են պահակային կամ
ազդանշանային նշանակություն:
Պտկես բերք
Պտկիս Ս. Գևորգ վանքը հայտնի
է Պտկես բերք անվամբ։ Գտնվում
է Ասկերանի շրջանի Խաչեն
գյուղից 4 կմ դեպի
հյուսիս-արևելք գտնվող բլրի
վրա։ Այն կառուցվել է 1263
թվականին, բայց տարբեր
ժամանակաշրջաններում
վերակառուցվել է։ Վանքի
հիմնական եկեղեցին շինված է
եռախորան հատակագծով՝
արևելյան անկյունային
եռահարկանի ավանդատներով։
Վանական կառույցների և հուշարձանների համալիրը ցանկապատված էր
անկյուններում կլոր աշտարակներ ունեցող պարսպով, որից մնացել են
միայն առանձին հատվածներ։
31
Բովուրխան
Ասկերանի շրջանի Հարավ գյուղից դեպի հյուսիս՝ թավուտ անտառի
խորքում, մի չքնաղ ձորակի մոտ է գտնվում Բովուրխանի վանական
համալիրը։ Վանքի հիմնումը վերագրվել է XVII-XVIII դարերին։
Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, բնակելի և արտադրական
կառույցներից, որոնք շրջապատված են պարիսպներով։ Համեմատաբար
լավ է պահպանվել արևելյան եկեղեցին, որը միանավ բազիլիկ է և ունի
անսովոր խորան։ Վանքի հուշարձանների մեջ առանձնակի
հետաքրքրություն է ներկայացնում պարսպապատի արևմտյան
հատվածը՝ կլոր աշտարակով, ձվաձև սենյակով հանդերձ։
Այգեստանի ջրվեժ
Ասկերանի շրջանի Այգեստան
գյուղի անտառներում է
թաքնված Արցախի բնության
հրաշքներից մեկը՝ Այգեստանի
ջրվեժը։ Այն գտնվում է
Ստեփանակերտից 18 կիլոմետր
հեռավորության վրա։
34
Դեպի ջրվեժ տանող ճանապարհն անցում է անտառային արահետներով
և կանաչ մարգագետիններով։
Խաթրավանք
Դադիվանքից դեպի հարավ-արևելք՝ Թարթառ գետից 2 կմ
հեռավորության վրա է գտնվում Խաթրավանքի համալիրը՝ ժամանակից
սևացած ու մամռակալած, կիսավեր պարիսպներով, հին ու նոր
եկեղեցիներով:
Խաթրավանքը, որն, անշուշտ եղել է ճարտարապետական մի նշանավոր
համալիր, ներառում է խաչքարերի շատ արժեքավոր հավաքածու:
Միջնադարյան Հայաստանում մի շատ գեղեցիկ սովորություն է եղել.
վանական շենքեր կառուցելիս պատերի մեջ դրել են հին խաչքարեր ու
արձանագրություններ, պատմական իրեր ու առարկաներ՝ շինությունը
դարձնելով յուրահատուկ թանգարան: Դրա լավագույն օրինակն է
Խաթրավանքը, որի պատերի մեջ երևացող տասնյակ խաչքարերով ու
վիմագրություններով կարելի է բացել գավառի պատմության ու
մշակույթի շատ ծալքեր, որոնց մասին ուրիշ աղբյուրներ գոյություն
չունեն:
35
Վանքը բաղկացած է ինքնատիպ եկեղեցուց, զանգակատնից ու բնակելի
շինություններից: Խաթրավանքի կաթողիկե եկեղեցու շինարարական
արձանագրությունը 1204 թվականից է և հայտնում է, որ եկեղեցին
կառուցել է Հովհաննես Խաչենցին: Նա հավաքել է խաչեր ու խաչքարեր,
ձեռագիր մատյաններ ու այլ սրբություններ, տնկել մի մատաղ այգի և մի
այլ այգու հետ միասին նվիրել վանքին:
Կաչաղակաբերդը
Կաչաղակաբերդը Խաչենագետի
գետահովտի նշանավոր
ամրոցներից է, որը մեծ դեր է
խաղացել Խաչենի պատմության
մեջ։ Այն կառուցվել է VIII
դարում:
36
Ըստ հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացու՝ IX դարում արյունալի
ճակատամարտի ժամանակ ամուսնուն կորցրած իշխանուհի Ասպրամիկը
«զինվում է այրական քաջությամբ, վերցնում է իր ողջ մնացած դուստր
Սպրամին և գիշերային տաժանալի ճամփորդությամբ գնում է Խաչենի
բերդը»:
Կաչաղակաբերդ անվանումը կապված է նաև այն ավանդության հետ,
թե անցյալում պարտություն չտեսած և համառ դիմադրությամբ
հռչակված ամրոցի պաշտպանները, երկար ժամանակ ջուր ու
սննդամթերք չունենալով, նահատակվում են, բայց չեն հանձնվում
թշնամուն։ Իսկ երբ կաչաղակներն ու մյուս գիշատիչ թռչունները սկսում
են աղմուկ-աղաղակով պտույտներ գործել ամրոցի վրա, թշնամին
կռահում է, որ պաշտպանները կենդանի չեն։
Հեռվից ամրոցն ավելի փոքր է թվում,
քան այն իրականում է։ Հասնելով
ամրոց՝ բերդի մնացորդներից
կհասկանաք, թե այն որքան
փառահեղ է եղել նախկինում:
37
Գաստրոնոմիկ զբոսաշրջություն
Ազգային խոհանոց
Հավով փլավ
Արցախում հավով փլավը հիմնականում մատուցում են որպես գլխավոր
ուտեստ։ Չամիչի ու բրնձի համադրությունը ստեղծում է քաղցր համ, իսկ
միջուկը հավի մսին հաղորդում է նրբահամություն:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ տնական հավ, բրինձ, սոխ, հավի քարաճիկ,
չամիչ, աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը:
Հավի մանր կտրատած քարաճիկը, սոխը և չամիչը տապակել յուղում,
ավելացնել բրինձը, համեմել աղով և պղպեղով: Այնուհետև,
պատրաստված միջուկով լցոնել հավի որովայնը և կարել: Լցոնած հավը
տեղադրել ջրով լի կաթսայի մեջ և եփել: Եփած հավը մատուցել փլավի
հետ միասին:
38
Ածիկ
Ածիկը հին արցախյան ուտեստներից է: Պատրաստումը երկար ժամանակ
է պահանջում, քանի որ այն պատրաստվում է ծլած ցորենից:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 1-2 կգ ցորեն, ալյուր, ջուր:
Պատրաստման եղանակը: Նախօրոք մաքրված ցորենը բարակ շերտով
լցնել լայն, ոչ շատ խորը տարայի կամ ափսեի մեջ և օրը 2 անգամ ջրել:
Ցորենը ծլեցնել 1-10 օր՝ մինչև կարմրավուն երանգ ստանալը: Ծլած
ցորենը աղալ մսաղացով և լավ քամել: Այնուհետև ստացված հյութին
ավելացնել քիչ քանակությամբ ալյուր և եփել մարմանդ կրակի վրա՝
պարբերաբար խառնելով փայտե գդալով: Ածիկը եփել մինչև շիլայի պես
թանձրանալը: Մատուցել սառը վիճակում՝ փոքր ափսեներով:
Ավանդաբար ածիկը ուտում են՝ ցուցամատը ածիկի մեջ թաթախելով:
Փախլավա
Փախլավան ամենահայտնի հրուշակեղենն է արևելքի ժողովուրդների,
այդ թվում նաև հայերի խոհանոցում։ Դրա պատրաստման եղանակը
ամենուր տարբերվում է։ Հայերը առանձնացնում են Արցախի և Գավառի
փախլավան։ Արցախի փախլավան աչքի է ընկնում իր առանձնահատուկ
համով, ինչը պայմանավորված է արցախյան ճարպոտ ընկույզով և
տարածաշրջանին բնորոշ հազվագյուտ բուսատեսակներից ու
ծաղիկներից պատրաստված մեղրով:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ ալյուր, մածուն, հալած յուղ, մեղր, ձու,
ընկույզ, շաքարավազ:
39
Պատրաստման եղանակը: Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել
հալած յուղ, մածուն և ալյուր: Միջուկը պատրաստել առանձին տարայի
մեջ՝ խառնելով նախօրոք մանրացված ընկույզը, շաքարավազը և մեկ
ձվի սպիտակուցը: Խմորը անհրաժեշտ է շերտավորել և յուրաքանչյուր
շերտի վրա լցնել միջուկը: Վերջին շերտի վրա միջուկ չլցնել, միայն քսել
ձվի դեղնուցը, կտրատել դանակով ու զարդարել ընկույզներով: Թխել
45-50 րոպե: Պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ ջեռոցից հանել, վրան
լցնել մեղր և կրկին տեղափոխել ջեռոց:
Դոշաբ (թթի բաքմազ)
Դոշաբն Արցախի հանրահայտ բնական դեղամիջոցներից մեկն է: Այն
անփոխարինելի է հարբուխի և մրսածության դեմ: Դոշաբի բուժիչ
հատկությունների մասին ավանդազրույցները մեզ են հասել մեր
նախնիներից: Այն պատրաստում են ամռանը, իսկ ձմռան ամիսներին
լայնորեն կիրառում են սննդի մեջ՝ ցրտաշունչ եղանակին դիմակայելու
համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ սև և սպիտակ թութ:
Պատրաստման եղանակը: Դոշաբը պատրասվում է ամռան այն
ամիսներին, երբ թութը հասունանում է և դառնում քաղցրահամ՝
հիմնականում չորրորդ-հինգերորդ հավաքի ժամանակ: Թութ թափելը
յուրահատուկ արարողակարգ է Արցախում, որին մասնակցում են
ամբողջ ընտանիքը և հարևանները:
Պատրաստելու համար թափած թութը մաքրել տերևներից և
ճյուղակտորներից, լցնել պղնձե ամանների մեջ և եփել: Այնուհետև,
քամել մաղով: Թթի հյութը դնել կրակին և եփել անքան, մինչև լավ
թանձրանա և մուգ դարչնագույն երանգ ստանա: Դոշաբը պատրաստ է
համարվում, երբ եռման ժամանակ սկսում են երևալ «գայլի աչքերը»:
Պատրաստի դոշաբը մի քիչ սառչելուց հետո լցնել ապակե անոթների մեջ
և պահպանել ձմռան համար:
Թթուներ
Եթե ուզում եք համտեսել լավագույն թթուն, ապա այցելե՛ք Արցախ:
Այստեղ կգտնեք թթուների լայն տեսականի, ինչը պայմանավորված է
տարածաշրջանում աճող բուսատեսակների բազմազանությամբ և
արցախցիների՝ թթու պատրաստելու գաղտնիքներով, որոնք փոխանցվել
են սերնդեսերունդ:
40
Թթու կարող եք համտեսել ցանկացած արցախցու՝ առանձնապես
Հադրութի շրջանի բնակիչների ընտանիքներում, որոնք աչքի են ընկնում
Արցախում լավագույն թթուներ պատրաստելու ունակությամբ և երբեք
պատրաստման գաղտնիքը չեն բացահայտում համտեսողների համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ դանդուռ, սինդրիկ, կանաչ սխտորի
ցողուններ, կինազոխ, բոխի, կապառ, շուշան, կարմիր ճավի, լոլիկ,
վարունգ, տաքդեղ, խաղողի տերև և այլն:
Պատրաստման եղանակը: Թթու պատրաստելու ձևերը տարբերվում են
ըստ բույսերի, սակայն հիմնականում բաղադրիչները տեղադրում են
նախօրոք պատրաստված աղաջրի մեջ: Ըստ անհարժեշտության
ավելացնում են նաև նեխուր, համեմ, սամիթ, սխտոր, քացախ և
դարփնու տերև:
Կրմզուկ
Կրմզուկը (սինդրիկը) գարնանն աճող առաջին խոտաբույսերից է: Այն
օգտագործում են ինչպես թթուներ պատրաստելու, այնպես էլ եփած
վիճակում ուտելու նպատակով: Այն օժտված է բազմաթիվ բուժիչ
հատկություններով և վիտամիններով: Առանձնապես խորհուրդ է տրվում
օգտագործել ստամոքսի խնդիրներ ունենալու դեպքում:
41
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ կրմզուկ, աղ, քացախ:
Պատրաստման եղանակը: Կրմզուկը մաքրել, եփել, տեղադրել ափսեի
մեջ առանց ջրքամելու, ավելացնել աղ և քացախ (ըստ ցանկության):
Մատուցել սառը վիճակում՝ որպես աղցան:
Թոնրի հաց
Արցախցիները բոլոր անցորդներին՝ ծանոթ, թե անծանոթ, հյուրասիրում
են թոնրահացով: Ավանդաբար, հացթուխը մեկական թոնրի հաց է
ուղարկում բոլոր մոտ հարևանններին, բարեկամներին և այն
ընտանիքներին, որոնք հյուրեր ունեն:
Թոնրահացի տեսակներն են՝ կլորահացը, լավաշը, բաղարջը, ճաթը
(կորկահաց), խաշխաշով հացը, կթնահունցը, մղրահունցը, բիշին,
գաթան, բլիթը:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ ալյուր, ջուր, աղ, թթխմոր:
4
Պատրաստման եղանակը: Թոնրի հաց պատրաստելու համար
անհրաժեշտ է տարայի մեջ լցնել ալյուր, ջուր, աղ, թթխմոր և հունցել:
Ստացված խմորը դնել տաք տեղ խմորման համար: Խմորումն
ավարտելուց հետո խմորը բաժանել գնդերի և բացել՝ մի ձեռքից մյուսը
գցելով: Այնուհետև, խմորը հատուկ հարմարանքի միջոցով կպցնել թոնրի
պատին և թխել:
Ժենգյալով հաց
Ժենգյալով հացը (կանաչիներով հաց), հավանաբար, ամենից մեծ
ճանաչում ունեցող արցախյան կերակրատեսակն է: Այն ծիսակարգային
կերակուր է, որն ավելի համեղ է դառնում գինու հետ ճաշակելիս:
Ժենգյալով հացն ավանդաբար պատրաստում են մեծահասակ, փորձառու
կանայք, որոնք իրենց գաղտնիքները փոխանցում են իրենց դուստրերին:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ ալյուր, գինձ, կարմանտյուկ կամ կնձմնձուկ,
ճռճռոկ, թրթնջուկ կամ թթվաշ, ծտապաշար, դաղձ, եղինջ, մանուշակի
ծաղիկներ, գառնականջ, խազազ կամ վայրի անսովոր սոխ, մշակովի
դաղձ, բաղբակ, մոխրաթալ, սինձ, պտուտկուն, պուտ կամ կակաչ,
կտավատի երիտասարդ տերևներ, տեսն կամ հասկադաղձ, ծիթենուկ,
խաղողի երիտասարդ տերևներ, տոպ կամ ալպիական կակաչ, սիմսիմոկ,
պառավապորտ:
43
Պատրաստման եղանակը: Հացի խմորը թղթի նման բարակ բացել և
լցոնել նախօրոք բուսայուղով, աղով և պղպեղով համեմված, մանր
կտրատած շուրջ 20 տեսակի կանաչեղենի խառնուրդով: Պատրաստի
կարկանդակը թխել տապակի վրա, որը «սաջ» է կոչվում:
44
Հայկական խորոված
Հայկական խորովածը հայտնի է
ամբողջ աշխարհում: Այն գրեթե
յուրաքանչյուր տոնակատարության
հիմնական ուտեստն է: Հայկական
հարսանիքների ժամանակ
մատուցողներն այն պարելով են
բերում՝ խորովածին նվիրված երգի
ներքո: Խորովածն իսկապես
խորհրդանիշ է, ավանդական տարր,
որը յուրահատուկ համեղ տեղ է
գրավում հայերի կյանքում: Ի դեպ,
աշխարհի բոլոր հայերը պահպանում
են խորոված պատրաստելու և այն
ընկերների ու ընտանիքի հետ
վայելելու ավանդույթը:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ խոզի,
գառան կամ հորթի միս, սոխ, աղ,
կարմիր կամ սև պղպեղ:
Պատրաստման եղանակը: Խոզի,
գառան կամ հորթի փափուկ միսը կտրտել, համեմել աղով, պղպեղով,
շարել շամփուրների վրա և խորովել: Շամփուրները պարբերաբար
պտտել, որպեսզի միսը հավասարապես խորովվի: Մատուցել ափսեի մեջ,
կողքին դնել մանր կտրատած գլուխ սոխ:
Խաշ
Խաշը հնագույն հայկական ուտեստներից է: Այն պատրաստվում է
գերազանցապես ընտանիքի տղամարդկանց կողմից: Խաշ եփելու
նախապատրաստական արարողությունը հիմնականում սկսում են
երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի: Ավանդաբար խաշն
ուտում են տարվա ցուրտ եղանակին: Խաշի շրջանը բացվում է
հոկտեմբերին և ավարտվում ապրիլին:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ տավարի տոտեր, սխտոր, աղ:
45
Պատրաստման եղանակը: Տավարի տոտերը մաքրել, լվանալ և դնել
հոսող ջրի մեջ: Այնուհետև, տոտերը լցնել ջրով լի կաթսայի մեջ և եփել
6-8 ժամ: Խաշի սեղանի ամենակարևոր ու պարտադիր բաղադրիչներն են
աղն ու սխտորը: Առանց դրանց խաշն ուղղակի չի կարող համեղ լինել:
Սեղանին դնում են նաև թթու, կանաչեղեն ու բողկ՝ լավ մարսողություն
ապահովելու համար:
Կուրկուտ
Կուրկուտը արցախյան խոհանոցի ամենից հայտնի ուտեստներից է:
Ավանդաբար կուրկուտը պատրաստում են թոնրի մեջ և ուտում են
առավոտյան՝ հրավիրելով ընկերներին և բարեկամներին: Մինչ այսօր
Արցախի մի շարք գյուղերում հարսանիքների ժամանակ փեսայի տանը
հյուրերին կուրկուտ են հյուրասիրում, այնուհետև ճանապարհվում հարսի
տուն:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ խոզի, սագի կամ հնդկահավի միս, ծեծած
ցորեն, ջուր, աղ:
46
Պատրաստման եղանակը:
Միսն ու ցորենը լվանալ:
Միսը կտրատել հարմար
չափաբաժիններով,
կաթսայի մեջ շերտ-շերտ
դասավորել միսն ու ցորենը,
լցնել ջուրը, աղը և
կափարիչը փակել: Եփել
մարմանդ կրակի վրա
4-5 ժամ:
Խաղողի տերևներով տոլմա
Տոլման կամ դոլման հայկական կերակուր է, որը հիմնականում
պատրաստում են՝ ծեծած, մանր կտրատած կամ աղացած մսի, ցորենի
ձավարի կամ բրնձի, ինչպես նաև զանազան համեմունքների (աղ,
պղպես, սոխ, գինձ, դաղձ, ռեհան և այլն) խառնուրդը խաղողի տերևների
կամ կաղամբի խաշած թփերի մեջ փաթաթելով ու առանձնապես կրակի
վրա եփելով:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ հորթի միս, խաղողի տերև, բրինձ, սոխ,
մածուն, սխտոր, աղ, պղպեղ:
47
Լոբով խաշլամա
Խաշլաման հայտնի է որպես մսային ուտեստ, բայց Արցախում կարող եք
համտեսել նաև լոբով խաշլամա:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝ լոբի, լոլիկ, սոխ, համեմունքներ,
կանաչեղեն, աղ, պղպեղ, ջուր:
Պատրաստման եղանակը: Կաթսայի մեջ շերտերով դասավորել
կտրատած սոխը, լոլիկը, լոբին և այլ բանջարեղեն՝ ըստ
նախասիրության: Քիչ քանակությամբ ջուր լցնելուց հետո ավելացնել
աղ, պղպեղ և կաթսան փակել կափարիչով: Եփել մարմանդ կրակի վրա:
Խաշիլ
Խաշիլը ավանդական սննդարար ուտեստ է: Այն համարվում է էթնիկ
հայկական նախաճաշ, որի հիմնական բաղադրիչներն են փոխինձը,
թանը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Այն արագ է
պատրաստվում, համեղ է և հագեցնող: Այս ճաշատեսակը պատրաստվել
է երկրի գրեթե բոլոր շրջաններում, բայց հատկապես տարածված է
Շամշադինում և Արցախում:
48