Հակոբ
Կոջոյան
Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883 թ.
Ախալցխա քաղաքում, ոսկերչի
ընտանիքում:Ապագա նկարչի
մանկության տարիներն
անցել են Վլադիկավկազում
(այժմ` Օրջոնիկիձե):
Այստեղ նա ուսանում է քաղաքային վարժարանում
և միաժամանակ աշխատում հոր արհեստանոցում`
ոսկերչություն, փորագրման և դրվագման արվեստ
սովորելով ավագ եղբայրներից:
համառոտ
կենսագրություն
Հակոբ Կոջոյանը ծնվել է 1983թ․-ի, Հունվարի 13-ին՝
Ախլցխայում, մահացել է 1959թ․-ի ապրիլի 24-ին
Երևանում։
1900թ․-ին ավարտել է Վլադիկավկասի
Արհեստավորած վարժարանը, զբաղվել հոր հետ
ոսկերչությամբ։ Այնուհետև Մոսկվայում ոսկերիչ
փորագրողի արհեստը կատարելագործել է Մոսկվայում։
1903թ․-ին սովորել է Մյունխենում Աժբեհի ստուդիայում։
1905թ․-ականին ընդունվել է գեղարվեստական
ակադեմիա։
1
1907թ․-ին մեկնել է Փարիզ։
1909թ․-ին վերադարձել է Վլադիկավկաս, զորակոչվել
է բանակ։
Հետո հաստատվել է Մոսկվայում։
1915-1917թթ․-երին նորից եղել է բանակում։
1918-1921թթ-երին ապրել է Հայաստանում։
1921-1923թթ-երին ապրել է Պարսկաստանում, որից
հետո վերադարձել և մինչև կյանքի վերջը ակտիվորեն
լծվել է Հայաստանի մշակութային կյանքին։
Մասնակցել հայ պետրադի, առաջին պետթատրոնի,
մամուլի աշխատանքներին, որի համար էլ 1935թ․-ին
արժանացել է«Ժողովրդական նկարիչ» բարձր կոչմանը։
2
Ստեղծագործական
գործունեություն
Հակոբ Կոջոյանի ստեղծագործություններում առկա է
թեմատիկ, ժամրային ու տեխնիկական հնարների
բազմազանությունը՝ գրքերի ձևավորում, սյուժետային
պատկերներ, բնանկարներ, դեկորատիվ մոտիվներով
երկեր, կիրառական էսքիզներ։ Բազմազան է կերպարվեստի
ոճաձևաբանական հնարների նրա տեխնիկան՝ յուղաներ,
տեմպերա, ջրաներկ,գուաշ, մոմաներկ և փորագրություն։
Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի
հետ միասին Հայաստանի Հանրապետության զինանշանի
հեղինակն է ։
3
Զինանշանը
Կոջոյանը ճարտարապետ Թամանյանի
հետ նախագծեց և նկարեց Հայաստանի
զինանշանը, որտեղվահանի վրա
նշված էին հայ4 թագավորական
տների զինանշանները։ Սա խոսում էր
այն մասին, որ նա ակտիվ
մասնակցում էր նոր ձևավորված
Հայկական պետության քաղաքական կյանքին։
Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝
վահանի վրա պատկերված են Արարատլեռը՝ Նոյյան
տապանով և պատմական Հայաստանի
թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝
Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից
ձախ՝ Արտաշիսյանների,ներքևից աջ՝Ռուբինյանների
զինանշանները։Վահանը պահում են արծիվը (ձախից) և
առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր,
ճյուղ, հասկերի խուրձ,շղթա և ժապավեն։ Նշված գույները
խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի
գույները։
4
Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունը
գրքի գրաֆիկայի ասպարեզում
Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունը գրքի գրաֆիկայի
ասպարեզում հայ արվեստի ամենահետարքրիր էջերից է:
Գրքի գրաֆիկայի ասպարեզում Կոջոյանի աշխատանքն
ընդգրկում է երեք տասնամյակ: Լայն ու բազմազան
է նկարչի ձևավորած գրքերի թեմատիկան:
Բանաստեղծություններիժողովածուներ են դրանք,
հեքիաթներ,հայ գրողների պատմվածքներ,
հասարակական-քաղաքական և երաժշտական
հրատարակություններ:
«Հազարան Բլբուլ»-ի նկարազարդում
«Խորհրդային գրականություն» ամսագրի տիտղոսաթերթը
5
Աշխատանքը գրքի ձևավորման վրա Հակոբ Կոջոյանի
համար պրոֆեսիոնալ բարձր վարպետության
չափանիշ էր:
Եղիշե Չարենցի <<Գիրք ճանապարհի>> գրքի անվանաթերթը Հովհաննես Թումանյանի <<Փարվանա>> պոեմի նկարազարդումներից
<<Ես շատ եմ աշխատել գրաֆիկայի պրոբլեմների
վրա, ինձ հետաքրքրել է ամենից առաջ որակի հարցը, որ
պետք է համապատասխանի նկարազարդվող
գրքի բովանդակությանը: Գրքի ձևավորումներում իմ
խնդիրն է եղել գրքի բովանդակությունը
հաղորդել վառ ճշմարտացի կերպարներով:
Ես առավել հաջողված եմ համարում Մաքսիմ Գորկու,
Եղիշե Չարենցի, Սայաթ-Նովայի, Նաիրի Զարյանի
գրքերի իմ ձևավորումները>>,- գրել է նկարիչը:
6
1925 թվականին նկարազարդել է Ստեփան Զորյանի
«Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական
պատկերազարդ հրատարակությունները՝ Հովհաննես
Թումանյանի «Գիքորը» և «Տերն ու ծառան», 1933
թվականին՝ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին» ու
Ակսել Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», 1934
թվականին՝ Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ
և լեգենդներ» ժողովածուն և այլն։ 1941 թվականին նա
ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ»
օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945
թվականին նկարազարդել՝ Սայաթ Նովայի խաղերի
ժողովածուն։
Հ. Թումանյանի «Գիքոր»-ի գլխատառը` «Մ» (1935)
թուղթ, ստվարաթուղթ, տուշ
7x6,8 սմ
Տեղագրություն:
Ֆոնդապահոց
7
Պարսկական մշակույթի դերը
Կոջոյանի ստեղծագործություններում
1921 թվականին փետրվարյան ապստամբության
պարտությունից հետո հեռացել է Պարսկաստան,
հաստատվել Թավրիզում:
8
Իրանում ապրելու շրջանում Կոջոյանը ստեղծեց նաև մի
քանի փոքրածավալ նկարներ՝ <<Թավրիզի երեխաները>>,
<<Պարսկական շուկան>>, <<Պարսկուհի>>,<<Թավրիզի
շները>>։Այս բոլոր կտավները կապված են իրար հետ
գեղարվեստական ընկալման ընդհանրությամբ՝ ինչպես
կերպարային սկզբունքի,այնպես էլ գունանկարային
տարածության մտածողության ձևի իմաստով, ոճի այն
ներքին զգացողությամբ,որ բնորոշ է Կոջոյանի այդ
սարիների գործերին։
«Պարսկական մոտիվներ» նկարաշարքից-«Չադրայով կանայք» «Պարսկական մոտիվներ» նկարաշարքից-«Կնոջ դիմանկար»
թուղթ, ջրաներկ թուղթ, ջրաներկ
20x13 սմ 20,5x13 սմ
9
Այս շրջանում Կոջոյանն աշխատում էր առավելապես
տեմպերայով: <<Ճաշարան Թավրիզում>> նկարում
գունային գամման փոքր-ինչ մեղմված է, կառուցված
մոխրավուն-կապույտ երանգների զուգորդումով:
<<Փողոց Թավրիզում>> կտավում գույնն ավելի
գործուն դեր է խաղում. այն կարմրավուն,
նարնջագույն հարթությունների հնչեղության մեջ է,
կապույտով ու սպիտակով արված մանրամասների
մեջ: Գույնն այստեղ առավել շարժուն է իր
փոխներգործությամբ, սակայն պահպանում է
տեմպերայի տեխնիկային հատուկ` հնչեղության
մեղմված բնույթը:
<<Ճաշարան Թավրիզում>>
10
<<Սասունցի Դավիթ>>
գրաֆիկական կոմպոզիցիա
«Սասունցի Դավիթ» կոմպոզիցիայի կենտրոնում
Դավթի կերպարն է Քուռկիկ Ջալալիի վրա, Թուր-Կեծակին
ձեռքին։Շուրջը պատկերված են էպոսի երրորդ ճյուղի
թեմաներով նկարազարդումները` գառնարած Դավթի
մանկությունը, Կոզբադնին պատժելու տեսարանը,
հաշվեհարդարը Մսրա Մելիքի հետ։ Երկրորդ շարքում
Սասնա ամրոցի պարիսպներն են, Մարութա վանքը,
առանձին հերոսների կերպարներ ու դրվագավոր
գլխազարդեր, որոնք ստեղծվածեն պաստոզային մեղմ
գամմայով, մինչդեռ պատկերների հիմնական գոտում
յուրաքանչյուր մանրամաս ներկայացված է
արտահայտչորեն ու ցայտուն։
Նկարն ունի
47 սմ բարձրություն, 58 սմ լայնություն,
նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, ջրաներկ, տուշ, բրոնզաներկ։
11
Կտավի հիման վրա ստեղծված
«Սասունցի Դավիթ» տուֆակերտ
որմնաքանդակը գտնվում է
Գաֆեսճյան արվեստի կենտրոնի
«Սասունցի Դավիթ» սրահում
(քանդակագործ`
Արտաշես Հովսեփյան)։
12
<<Սասունցի Դավիթ>>
գրաֆիկական կոմպոզիցիա
13
------------
------------
------------
«Սասունցի Դավիթ» գրաֆիկական կոմպոզիցիան
համարվում է 1920-ական թվականների լավագույն և
բարդ գործերից և աչքի է ընկնում համակարգի
գեղարվեստական ամբողջականությամբ։
14
Դրվագներ <<սասունցի դավիթ>>
գրաֆիկական կոմպոզիցիայից
15
16
Փայտի փորագրության
տեխնիկա
Կոջոյանի քսանական թվականների երկրորդ կեսի
գրաֆիկայում լակոնական խստապարզ
արտահայտչամիջոցները գերիշխում են նրա նախորդ
աշխատանքներին բնորոշ կերպարային սիմվոլիկայի վրա:
Այդ մասին է խոսում 1929 թ.-ին նրա ստեղծած <<Կարմիր
բանակի մուտքը Կարճևան>> փայտափորագրությունը:
Փայտափորագրության
տեխնիկայով նկարիչն ստեղծել է
ուրիշ գործեր ևս`
<<Ձորագյուղ>>,
<<Հունձ>>,
<<Լենինականը երկրաշարժից
հետո>>:
<<Կարմիր բանակի մուտքը Կարճևան>> փայտափորագրություն
17
Արծաթյա իրերի էսքիզներ
Հոր ոսկերչական
արհեստանոցում անցկացրած
մանկության տարիները,
գեղարվեստական արհեստի
կատարյալ իմացությունը
կանխորոշեցին այն պարագան,
որ նկարիչը հետագայում էլ
բնահատուկ հետաքրքրություն
ցուցաբերեց կիրառական Հայկական ոճով կատարված 6 էսքիզ
արվեստի հանդեպ:
Քառասնական թվականների կեսերին նա
արեց արծաթյա իրերի, հիսնական
թվականներին` խեցեգործական առարկաների էսքիզներ:
Արծաթեսափորի,սկուտեղի, թասի էսքիզներն աչքի են
ընկնում ձևի և դրվագանախշերի բազմազանությամբ:
18
Կոջոյանի գունանկարչական
աշխատանքները
Հեղափոխական թեմատիկան
իր արտահայտությունն է
գտել նաև Կոջոյանի
գունանկարչական
աշխատանքներում:
Հեղափոխության թեման,
դրա մասշտաբայնությունն
ու խորությունը լիակատար
հնչեղության հասան<<Կոմունիստների գնդակահարությունը
Տաթևում>> կտավի մեջ (1930 թ.), որ վերապատկերում է
Հայաստանում սովետական իշխանության հաստատման
համար մղված պայքարի դրվագներից մեկը:Կոջոյանի
<<Կոմունիստների գնդակահարությունը Տաթևում>> նկարի
արժեքն ու նշանակությունը որոշվում է ոչ միայն այն բանով,
որ դա հայ գեղանկարչության մեջ պատմահեղափոխական
թեմայով արված առաջին կտավներից մեկն է:
19
Կոջոյանի դերը հայկական
կերպարվեստում
Մեծ է վարպետի դերը հայկական կերպարվեստում:
Հ. Կոջոյանի գեղանկարներին հատուկէ լեզվի սրությունը,
լակոնիկ և արտահայտիչ ձևերը, գունայինլուծումների
նրբությունն ու կոմպոզիցիոն կառուցվածքի
վարպետությունը: Իր կտվներում նկարիչը արտացոլում է
հայրենի երկրի կենցաղը, գովերգում է բնությունը,
անդրադառնում պատմական իրադարձություններին:
20
Պատկերասրահ
<<Բարդիներ>> Երևան
Կոջոյանը իր վերջին ցուցահանդեսի բացմանը վատառողջ
լինելու պատճառով ներկա չի եղել, և հետո գնացել է
պատկերասրահ: Նա երկար շրջել են սրահներով,
Կոջոյանը մանրզննին նայել է իր աշխատանքները և ասել է,
որ այլևս չի վաճառում ոչ մի գործ, և իր աշխատանքները
ետ գնելու ցանկութուն ունի:
21
ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Երևանի կենտրոնում գտնվող երկհարկանի
առանձնատունը, որտեղ տասնամյակներ շարունակ
ընտանիքներով ապրել և նույն արհեստանոցներում
աշխատել են հայ արվեստի երկու մեծագույն վարպետները՝
քանդակագործ Արա Սարգսյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը,
1973թ. ժառանգների խնդրանքը բավարարվել է
պետությանը՝ մասնաճյուղի կարգավիճակով
տուն-թանգարան ձևավորելու նպատակով։
22
Հակոբ Կոջոյանի 8 իրերը
1.Էտյուդնիկն ու ծալովի աթոռը 2 Ծխախոտի տուփերը
Հակոբ Կոջոյանը շատ էր սիրում Գրաֆիկ Հակոբ Կոջոյանի ձևավորմամբ
ստեղծագործել բնության գրկում: խորհրդային տարիներին ծխախոտներ
Արևից ու անձրևից նա պատսպարվում էին արտադրվում: Նրա
էր մեծ կաթնագույն անձրևանոցի նկարազարդումները հաճախ էին
տակ, իսկ աշխատանքի հայտնվում այդ տուփերի վրա,
հարմարավետությունն ապահովում էին որոնցից մի քանիսը մինչ օրս պահվում
փայտից պատրաստված ծալովի են նրա տուն-թանգարանում:
աթոռն ու էտյուդնիկը:
Կոջոյանն էտյուդնիկը գցում էր ուսին,
իսկ աթոռը ծալվելու շնորհիվ
շատ հեշտ էր տեղափոխել:
2. Կողմնացույցը 4. Գլխարկը, ձեռնափայտն ու
անձրևանոցը
3. Ծաղկամանը
Հակոբ Կոջոյանի սիրելի իրերից էին
Ծաղկամանի վրա Կոջոյանի գլխարկը, ձեռնափայտն ու անձրևանոցը:
դիմանկարն է: Երևանի կերամիկայի Վարպետին հաճախ կարելի էր տեսնել
գործարանի ղեկավարությունն այն դրանցով Երևանի փողոցներում
նվիրել է նկարչի 75-ամյակին: Երկար զբոսնելիս: Հեռվից արդեն մարդիկ
տարիներ գործարանը նկարչի գիտեին՝ Հակոբ Կոջոյանն է՝ ծանոթ
էսքիզներով էր արտադրում գլխարկով: Անձրևոտ օրերին ձեռքին
կիրառական արվեստի առարկաներ՝ անձրևանոցն էր լինում, մյուս օրերին՝
գինու, ջրի, քացախի սափորներ և այլն: ոսկեգույն ձեռնափայտը:
23
5. Խալաթը 6. Փորագրության գործիքները
Կոջոյանի զավակները Կոջոյանի տուն-թանգարանում
տուն-թանգարանին են փոխանցել նրա արծաթե սափորի մեջ դրված են նրա
խալաթը, որը հագնում էր փայտի փորագրության գործիքները:
արվեստանոցում աշխատելիս: Ոսկերիչների ընտանիքում ծնված
Յուղաներկերի հետքերով ծածկված գրաֆիկ-նկարիչը, բացի փայտի վրա
կապույտ խալաթն էլ մի կտավ է աշխատանքներ անելուց,
հիշեցնում, որը փոխանցում է վարպետի փորագրության գործիքներն
աշխատանքային ողջ կիրքը: օգտագործում էր նաև կանացի զարդեր
պատրաստելու համար: Այս գործիքների
հետ պահվում են նրա վրձինները,
գրիչներն ու մատիտները, յուրօրինակ
գրչատուփն ու թանաքամանը:
7 Անավարտ կտավը 8 Դիպլոմը
Հակոբ Կոջոյանը կյանքի վերջին 1923 թվականին Մոսկվայում Հակոբ
օրերին փորձում էր կտավին հանձնել Կոջոյանին շնորհվեց առաջին կարգի
Անիի ավերակները: Նրա դիպլոմ: Այս դիպլոմը նա ստացավ
արվեստանոցում մոլբերտի վրա ցուցահանդեսում ներկայացված
ամրացված կտավի պատկերները «Պայքար» ամսագրի շապիկի
չհասցրին վերջնական տեսք ստանալ, ձևավորման համար: Հետագայում
գույները չամբողջացան, նկարն այդպես Հակոբ Կոջոյանն այդ աշխատանքը նաև
էլ շրջանակի մեջ չդրվեց: Հակոբ արծաթի վրա փոխանցեց. նիզակներով
Կոջոյանը մահացավ՝ առանց բանվորների շարքը ուղղվում էր դեպի
ավարտելու վերջին թշնամու ալեգորիկ կերպարը:
ստեղծագործությունը, որն այսքան
տարի անց պահվում է այնպես, ինչպես
թողել էր վարպետը:
24
Մ. Ասլամազյանը նրա մասին
<<Ուսանողուհի եղած ժամանակս հաճախ էի
անցնում Կոջոյանի արվեստանոցի պատուհանների
մոտով և միշտ նրան տեսնում էի սեղանի մոտ
աշխատելիս:Նրա ուշադրությունը չէին շեղում ոչ
փողոցի աղմուկը,ոչ առևտրականների կանչերը, ոչ
երեխաների խաղերը:Լռակյաց ու ներամփոփ` նա
ամբողջովին տրվում էր իր արվեստին>>:
25
Մարտիրոս Սարյանը նրա մասին
<< Հակոբ Կոջոյանը դարձավ ականավոր գրաֆիկ և
մեծ ազդեցություն գործեց Հայաստանում արվեստի
այդ ճյուղի զարգացման վրա: Գրաֆիկայի
ասպարեզում, իր ստեղծած մի շարք գործերում, նա
հանդես եկավ որպես նորարար, մեծ ճաշակով ու
վարպետությամբ լուծելով իր առջև դրված խնդիրներն
ու հղացումները>>:
26
Գուրգեն Արամյանը նրա
մասին
«Նա յուրաքանչյուր ուսանողի դիտարկում
էր ըստ իր ընդունակությունների,
մտածելակերպի և զգուշորեն անում էր իր
դիտողությունները, որ ճիշտ ուղին ցույց
տա, երբեմն նուրբ, իրեն հատուկ նուրբ
հումորով սովորեցնում էր ինչը
ինչպես անել,- հիշում է Արամյանը»:
27
Լևոն Կոջոյանը նրա մասին
«Վարպետը սրտաբաց, զգայուն մարդ էր: Լավ,
գեղեցիկ գործ տեսնելուց շատ էր ուրախանում,
ոգեշնչվում: Նա առաջին հերթին լավն էր նկատում ու
գովում, դիտողություն անում զգուշությամբ,
ուղղություն էր տալիս շատ զգույշ: Բայց անհաշտ էր
կեղծիքի ու ոչ ազնիվի նկատմամբ ,-նկարագրում է
Լևոն Կոջոյանը»:
«Նրան խորթ է եղել անկանոն աշխատանքը,
բոհեմային կյանքը,- գրում է Լևոն Կոջոյանը»:
28
Ցուցահանդեսներ
Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները տեղ են
գտել Լենինգրադի ռուսական թանգարանում,Մոսկվայի
արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում,
Կիևի ռուսական արվեստի թանգարանում,Հայաստանի
պետական պատկերասրահում: Երեսնական
թվականներին նրա գործերը ներկայացվել են
սովետական գրաֆիկայի միջազգային մի շարք
ցուցահանդեսներում (Լոնդոն, Ֆիլադելֆիա,Դանցիգ):
29
ԱնհատականԼենինգրադ, 1959
ցուցահանդեսներ
Մոսկվա, 1959
Երևան, 1954, 1958 Թբիլիսի, 1959
Թբիլիսի, 1959
Բաքու, 1959 Երևան, 1954, 1958 Բաքու, 1959
Մոսկվա, 1959
Լենինգրադ, 1959Սոֆիա, 1963
Սոֆիա, 1963 Պլովդիվ, 1982
Պլովդիվ, 1982
30
Կոջոյանի նկարազարդումները 1934թ.-ին
ներկայացվեցին Մոսկվայում, սովետական գրողների
առաջին համագումարի առթիվ բացված
ցուցահանդեսում: Գորկին, ծանոթանալով
ցուցահանդեսին,ըստ արժանվույն գնահատեց հայ
նկարչի աշխատանքները: Գորկու
<<Բանաստեղծություններ և լեգենդներ>>ժողովածուի
համար Կոջոյանիարած նկարազարդումներն այժմ
գտնվում են գրողի մոսկովյան հուշաթանգարանի
հավաքածուում:
31
. ԲովանդակությունՀամառոտ կենսագրություն...................................... 1
. Ստեղծագործական գործունեություն..................... 3
. Զինանաշանը............................................................ 4
. Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունը
գրքի գրաֆիկայի ասպարեզում.............................. 5
. Պարսկական մշակույթի դերը Կոջոյանի
ստեղծագործություններում..................................... 8
. <<Սասունցի Դավիթ>> գրաֆիկական
կոմպոզիցիա........................................................... 11
. Փայտի փորագրության տեխնիկա ......................... 17
. Արծաթյա իրերի էսքիզներ....................................... 18
. Կոջոյանի գունանկարչական աշխատանքները..... 19
. Կոջոյանի դերը հայկական կերպարվեստում ........ 20
. Պատկերասրահ ...................................................... 21
. Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան........................ 22
. Հակոբ Կոջոյանի 8 իրերը........................................ 23
. Մ Ասլամազյանը նրա մասին.................................... 25
. Մարտիրոս Սարյանը նրա մասին............................ 26
. Գուրգեն Արամյանը նրա մասին............................... 27
. Լևոն Կոջոյանը նրա մասին...................................... 28
. Ցուցահանդեսներ...................................................... 29
Գառնի գյուղում (1957)
2022
դասախոս՝ քրիստինե մխիթարյան
ուսանող ՝ Արուսյակ Ղարախանյան