The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by hyhan1961, 2022-06-23 04:01:14

2016 33-34

05962106

բար նոր գաղափարները միշտ ողջունելի են: Իհարկե, Pharmacy, YSMU).
ինչպես և յուրաքանչյուր դասապրոցես՝ մեր անգլերենի - Three words describing English lessons.
պարապմունքները ևս ունեն դասապլան, սակայն պետք - Productive, interactive, friendly (Voskehat Mkrtumyan,
է նշել, որ դասերը նաև շատ ճկուն են, հետևաբար, նո- Assistant Professor of Pathophysiology).
րամուծություն կլինի նաև գալիք տարում: - Interesting, developing, happy (Karen Dilbaryan, MD,
Ավելին՝ ես կցանկանայի նշել, որ ս/թ նոյեմբերի Pharmacology Department Lecturer).
10-11-ին ես մասնակցեցի Եվրոպայի խորհրդի ժա- - Contributory, informative, interactive (Svetlana
մանակակից լեզուների եվրոպական կենտրոնի կող- Vardanyan, Medical Chemistry Department Lecturer).
մից կազմակերպված աշխատաժողովին՝ «Գործնա-
կան հետազոտություն լեզվի դասավանդողների հա-
մար» խորագրով, որը տեղի ունեցավ Ավստրիայի
Գրաց քաղաքում: Աշխատաժողովի շրջանակներում
ես ներկայացրեցի դասավանդման իմ փորձը «Հերա-
ցի» արհեստակցական կազմակերպության կողմից
իրականացվող անգլերեն լեզվի ծրագրի վերաբեր-
յալ, որը արժանացավ բարձր գնահատականի: Հաշվի
առնելով սովորողների մտահոգությունները՝ արտա-
հայտված մեր դասերի ընթացքում, ես առաջարկեցի
իրականացնել գործնական հետազոտություն «Հաղ-
թահարել խոչընդոտները. Հնարավո՞ր է արդյոք հաղ-
թահարել խոչընդոտները համալսարանական մա-
կարդակում անգլերենը որպես օտար լեզու սովորող
մասնագետների համար» թեմայով, որը պետք է իրա-
կանացնեմ ֆրանսիացի գործընկերոջս հետ միասին:
Ակնկալվում է, որ վերոնշյալ գործնական հետազո-
տության ավարտից հետո այն կհանդիսանա որպես
օգտակար նյութ լեզվի դասավանդողների համար և
կնպաստի ուսումնական գործընթացի դյուրացմանը՝
անգլերենը որպես օտար լեզու սովորող մասնագետ-
ների համար:
- Describe your English lessons in one-two
sentences.
- As a future doctor, I need English to communicate better
with my foreign colleagues, and these lessons give me a
chance to practice my English and be one step ahead.
(Garik Yeganyan, 7th year medical student, journalist of
YSMU journal).
- I need to improve my English, that’s why I have chosen
this course. The lessons help me to learn new words and
their usage. I can say for sure that I am making progress
in English, and the lessons are interesting and useful.
(Anna Khachatryan, Assistant Professor, Department of

Մեր թիմը

Բարև, սիրելի ընթերցող։ Այսօր «Մեր թիմը» խորագրի
հյուրն է ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա-
յի ամբիոնի ասիստենտ, սրտաբանության ամբիոնի
ասպիրանտ Անի Ավետիքի Ռափյանը։
- Դուք հանդիսանում եք «Հերացի» արհես-
տակցական կազմակերպության հիմնադիր-
ներից մեկը։ Կպատմե՞ք կազմակերպության
ստեղծման ձեր պատմությունը։ Ի՞նչը խթան
հանդիսացավ ձեզ համար։
- Այն ժամանակ երբ կազմավորվում էր «Հերացի» ար-
հեստակցական կազմակերպությունը, ես հանդիսա-
նում էի ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախա-
գահը և միաժամանակ՝ ռեկտորի ուսանողական հար-
ցերի գծով խորհրդականը։ Առաջարկություն եղավ
ինձ էլ ընդգրկել նորաստեղծ պրոֆմիության աշխա-
տանքների մեջ։ Ես, իհարկե, համաձայնեցի, քանի
որ այն գաղափարախոսությունն ու քաղաքականու-
թյունը, որ որդեգրել էր «Հերացի» արհեստակցական
կազմակերպությունը, ինձ շատ հոգեհարազատ էին։
- Ի՞նչ գործունեություն եք ծավալում կամ
կցանկանայիք ծավալել կազմակերպության
շրջանակներում։
- Հանդիսացել եմ «Հերացի» արհեստակցական կազ-
մակերպության քարտուղար, գործունեության մասին
ինֆորմացիայի տարածման հարցում եմ փորձել օգ-
տակար լինել։ Օգնել եմ նաև գաղափարների, մտա-
հղացումների հարցում։ Ապագայի համար, կարծում
եմ, լավ կլինի կազմակերպել մի այնպիսի մոդել, որ
թիմի յուրաքանչյուր անդամ ունենա իր գործառույթ-
ները և զբաղվի դրանցով ամենայն լրջությամբ։ Լավ
կլիներ նաև կազմակերպել հատկապես ավագ սերն-
դի դասախոսների համար համակարգչային գիտե-
լիքների ուսուցման, ամրապնդման դասեր, քանի որ
ներկա սերունդը շատ առաջ է այդ հարցում, և դասա-
խոսը պետք է ետ չմնա։
-Անձամբ մասնակցե՞լ եք որևէ ծրագրի։ Ինչ-
պիսի՞ն են տպավորությունները։
- Այո՛, մասնակցել եմ անգլերենի դասընթացնե-
րին և կարող եմ ասել, որ բավական լավ էր կազ-
մակերպված և հասանելի մեր աշխատակիցների
համար։ Խորհուրդ կտամ բոլորին, ովքեր ունեն
անգլերենի, այսօր նաև ֆրանսերենի գիտելիքների
պահանջ, այցելեն պրոֆմիության կազմակերպած
դասընթացներին։
- Ձեր կարծիքով՝ ո՞րն է մեր համալսարանի
աշխատակիցներին հուզող ամենամեծ խնդի-
րը, ի՞նչ լուծում կառաջարկեք դրա համար։
- Եթե լսենք հենց իրենց՝ աշխատակիցների գան-
գատները, ապա դա ֆինանսական խնդիրն է։ Սա-
կայն, իմ կարծիքով, դա պրոֆմիության գործա-
ռույթների մեջ չի մտնում: Սակայն, ինչպես արդեն
նշեցի, կարելի է լուծել լեզուների, համակարգչային
ծրագրերի իմացության և այլ նմանատիպ հարցեր,
որոնք նույնպես բավականին արդիական են։ Դա-
սախոսը չպետք է զիջի ուսանողներին իր գիտելիք-
ներով և հմտություններով։

- Դուք, որպես համալսարանի նոր աշխատա- էր ինձ։ Իսկ ավելի բարձր կուրսերում, երբ
կից, ի՞նչ կասեք ԲՈւՀ-ի մասին՝ որպես գործա- հասկացա, որ ինձ ավելի դուր են գալիս թե-
տու։ րապևտիկ մասնագիտությունները, որոշեցի
- Ամեն ինչ ընթանում է շատ հարթ, որպես աշխատող ընտրել սրտաբանությունը։
ես դեռևս ինչ-որ լուրջ խնդիրների չեմ հանդիպել։ Ընդ- - Որտե՞ղ առավել շատ կցանկանայիք
հակառակը, ձեռք բերվող փորձի հետ ավելի ինքնավս- աշխատել, եթե ոչ բժշկականում։
տահ ես դառնում և սկսում ես գիտակցել, որ դու այդ - Որպես սրտաբան՝ որևէ մի հիվանդանո-
համակարգի անբաժանելի, կարևոր և արժեք ներկա- ցում, որտեղ հնարավոր կլինի դրսևորել
յացնող միավոր ես։ քո գիտելիքները առավելագույն չափով և
- Դուք վերջերս ուսանող էիք, իսկ այժմ դասավան- առաջ շարժվել։ Այսինքն՝ լինեն տեխնոլո-
դում եք։ Ինչպիսի՞ ընթացք ունեցավ այդ անցումը։ գիական, ֆինանսական, նյութական մեծ
- Ուսանողից մինչև դասախոս ճանապարհը ես ան- հնարավորություններ։
ցել եմ կլինիկական օրդինատուրայով, որտեղ բացի - Մի փոքր պատմեք ձեր մասին, ինչ-
այն, որ ձեռք եմ բերել մեծ կլինիկական փորձ և գի- պիսի՞ն եք դուք համալսարանի պա-
տելիքներ, նաև սովորել եմ շփվել տարբեր տեսակի տերից դուրս, առօրյա կյանքում։ Ի՞նչ
մարդկանց հետ, հասկանալ նրանց և կարողանալ իմ հոբբիներ ունեք։
գիտելիքները կիրառել։ Այս ամենը մեծապես օգնում է - Պատերից դուրս, թե պատերի ներսում,
սկսնակ դասախոսին։ Այնուամենայնիվ, մեծ բարդութ- ես նույն Անին եմ։ Իմ ընկերները՝ և՛ բժշկա-
յուն է ներկայացնում այն հանգամանքը, որ քո և ուսա- կանի, և՛ ոչ, կնկարագրեն ինձ միևնույն
նողների միջև տարիքային տարբերությունը շատ քիչ ձևով՝ կենսախինդ, ուրախ, ընկերասեր,
է։ Դրա համար անհրաժեշտ է հենց առաջին օրվանից կատակասեր և այլն։ Ես բավականին հեշտ
ամրապնդել դիրքերը որպես դասախոս և շարունակել եմ շփվում, կոնֆլիկտային չեմ, սիրում եմ
այդպես մինչև վերջ, այլապես դասապրոցեսը չի ըն- ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։
թանա անհրաժեշտ կերպով։ Սիրում եմ նկարել։ Շատ լավ կարողանում եմ մարդ-
- Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի և ինչո՞ւ՝ սրտաբանի կային դիմագծեր և էմոցիաներ ցուցադրել։ Սիրում եմ
մասնագիտությունը: նաև կարդալ՝ հատկապես արկածային գրքեր։ Գիրքը
- Անկեղծ ասած՝ դժվարանում եմ հիշել, թե երբ և ինչպես ընթերցելուց հետո սիրում եմ դիտել ֆիլմերը և համե-
է իմ մեջ ձևավորվել բժիշկ դառնալու միտքը։ Հիշում եմ մատել իմ պատկերացումները ֆիլմի ռեժիսորի հետ։ Ի
միայն, որ միշտ ցանկությունը եղել է, և այլընտրանքը դեպ՝ իմ ստեղծած կերպարներն անհամեմատ ավելի
երբեք չի քննարկվել։ Ծնողներիս խոսքերով՝ դեռ ման- գունեղ ու վառ են ստացվում։
կուց սիրել եմ թերթել բժշկական գրքեր, նայել նկար- - Փոքրիկ ողջույն գալիք նոր տարվա առիթով։
ները, միգուցե նաև կարդալ։ Բարձր դասարաններում - Շնորհավորում եմ ԲՈւՀ-ին և բոլոր նրանց, ովքեր
այդ ընտրությունը վերջնականապես հաստատվեց, և համախմբված են մեր Alma Mater-ի թևերի ներքո գա-
ես ընդունվեցի բժշկական։ Ցածր կուրսերում ինձ շատ լիք տոների կապակցությամբ՝ ցանկանալով առողջու-
էր հետաքրքրում կարդիովիրաբուժությունը և ինքնին թյուն, հաջողություններ և հաղթահարելի խնդիրներ,
սիրտը՝ որպես օրգան։ Այն փաստը, որ նա միակն է և որոնք ուժեղացնում և կոփում են մարդուն։
կյանքի համար կարևորագույն օրգանն է, միշտ գերում

Հեքիաթը շարունակվում է

Տարեսկզբին «Հերացի» արհեստակցական կազմակեր- նկարելով մարզում են իրենց աչքերը, և
պությունը իրականացրել էր մի շարք միջոցառումներ՝ վերջապես, նկարները, որոնք նրանք նկա-
ուղղված համալսարանական կլինիկաներում բուժվող րում են (ի դեպ՝ մենք դրանք բոլորը հա-
երեխաներին։ Դրանց գլխավոր նպատակն էր երեխա- մարում ենք արվեստի գործեր) շատ բան
ների օրը դարձնել տոն, իսկ բուժման պրոցեսը՝ ավելի են պատմում իրենց հեղինակի հոգեկան
հեշտ ու տանելի։ Այս և նմանօրինակ ծրագրերի ար- վիճակի մասին։ Այսպիսով՝ արտթերա-
դյունավետության մասին պատմում է «Մուրացան» պիայի մեթոդը ավելի հաճելի է դարձնում
համալսարանական հիվանդանոցային համալիրի խա- բուժումը, թողնում է բուժիչ ազդեցություն
ղաթերապիայի բաժանմունքի հոգեբան Լուսինե Հով- տեսողական ապարատի վրա և օգնում
հաննիսյանը, ով անձամբ զբաղվում է այդ ծրագրերով է վաղաժամ հայտնաբերել առկա հոգե-
և ունի բազմամյա տարիների փորձ։ բանական խնդիրները։ Մեթոդի էությու-
- Համաշխարհային պրակտիկայում մեծ կիրառու- նը կայանում է նրանում, որ երեխաները
թյուն ունեն արտթերապիայի, հեքիաթաթերապիայի, բուժական պրոցեդուրաների ավարտից
երաժշտաթերապիայի, խաղի մեթոդները։ Սրանք հա- հետո այցելում են արտթերապիայի սեն-
տուկ հոգեբանական բուժական մեթոդներ են, որոնք յակ՝ հերթով փակելով աչքերը նկարում
օգնում են հիվանդի հոգեկան ներաշխարհը շեղել հի- են մեկ աչքով։ Այդ նկարները, իհարկե,
վանդության և բուժական պրոցեդուրաներից, ինչի ուսումնասիրվում են հոգեբանի կողմից՝
արդյունքում ունենում են կազդուրիչ, հոգեբանական խնդիրների հայտնաբեր-
հանգստացնող, տրամադրությունը ման նպատակով։ Մի շատ կարևոր հան-
բարձրացնող և այլ դրական ազդե- գամանք ևս. նկարների մեծ մասը իրենց
ցություններ։ Մենք, ուսումնասիրելով տեղն են գտնում կլինիկայի պատերին, և
շվեդական փորձը և համագործակցե- երեխան, այցելելով կլինիկա և տեսնելով
լով առաջատար կլինիկաների հետ, իր ստեղծագործությունը պատից կախ-
աշխատում ենք հետ չմնալ այս բնագա- ված, ոգևորվում է և ավելի հաճույքով է այցելում բուժ-
վառում։ Դրա վառ ապացույցն է «Մու- ման պրոցեդուրաներին։ Այս ամենը, իհարկե, մեծ ազ-
րացան» հիվանդանոցային համալիրի դեցություն է թողնում բուժման արդյունավետության
խաղաթերապիայի բաժանմունքը և վրա։ Արդյունքների մասին ավելի լավ կխոսեն կլինի-
«Հերացի» հիվանդանոցային համա- կայի բուժող բժիշկները։
լիրի ակնաբուժության կլինիկայում Ինչ վերաբերվում է խաղաթերապիայի բաժանմուն-
գործող արտթերապիայի կաբինետը։ քին՝ նշեմ, որ այն գործում է 10 տարուց ավելի, և դա
Ի դեպ՝ վերջինս տարեսկզբին վերա- բավականին մեծ ժամանակ է, որ խոսենք արդյունքնե-
նորոգվեց, ամբողջությամբ կահավոր- րի մասին։ Հիվանդանոցում գտնվող և բուժում ստացող
վեց և անհրաժեշտ սարքավորումներով երեխայի առօրյան պետք է կազմակերպվի այնպես, որ
համալրվեց «Հերացի» արհեստակցա- նա չկենտրոնանա իր հիվանդության և խնդրի վրա,
կան կազմակերպության շնորհիվ։ Իսկ չմտածի այն մասին, որ ինքը հիվանդանոցում է, այլ
ինչո՞ւ հենց արտթերապիան։ Առաջին ոչ բակում ընկերների կամ սենյակում խաղալիքների
պատճառն այն է, որ երեխաները շատ հետ։ Խաղաթերապիան հոգեթերապիայի մի մասն է,
են սիրում նկարել։ Բացի այդ՝ նրանք որտեղ կիրառվում է 2 հիմնական մեթոդ։ Ոչ դիրեկտիվ
մեթոդի դեպքում երեխան խաղում է, իսկ մասնագե-

տը կողքից դիտում և փորձում է գտնել հնարավոր
խնդիրները։ Իսկ դիրեկտիվ մեթոդի պարագայում,
մասնագետն ինքն է ուղղորդում երեխային խաղի
ընտրության հարցում։ Օրինակ, եթե երեխայի մոտ
կա արտահայտված վախ բուժաշխատողների կամ
բուժհիմնարկի նկատմամբ, նրա հետ անպայման
խաղում են «բժիշկ-բժիշկ», և երեխան ստանձնում
է բժշկի դերը։ Ունենք նաև հիվանդանոցային դպրոց,
որտեղ կազմակերպվում է երկարատև բուժում ստա-
ցող երեխաների ուսուցումը՝ փոքրիկ գրադարան,
սպորտային անկյուն և այլն։ Սերտ համագործակ-
ցությունը հիվանդանոցի բաժանմունքների և պո-
լիկլինիկայի հետ հնարավորություն է տալիս ժամա-
նակին հայտնաբերել և շտկել այնպիսի հոգեբանա-
կան խնդիրներ, ինչպիսիք են կամակորությունը, ագ-
րեսիան, վարքային խանգարումները, կոնֆլիկտային
իրավիճակները։
Կազմակերպում ենք բազմաթիվ միջոցառումներ,
տոնում ենք օրացույցային բոլոր տոները և մի շարք
մտացածին տոներ ևս։ Անցյալ տարի ամանորին «Հե-
րացի» արհեստակցական կազմակերպությունը Հա-
յաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ
Ուսանողական խորհրդարանի հետ միասին կազմա-
կերպեցին մեր կլինիկայում բուժում ստացող, ինչ-
պես նաև պոլիկլինիկայում ամբուլատոր այցի եկած
երեխաների ամանորյա հանդեսը։ Բոլոր երեխաները
ստացան ամանորյա նվերներ։ Նվերներ ստացան
նաև «Հերացի» պոլիկլինիկայում այցի եկած երեխա-
ները։
Ապագայի համար ցանկություն կա ունենալ «Ծիծա-
ղի սենյակ»՝ կոր հայելիներով և ջրային թերապիայի
անկյուն։ Սակայն ամենամեծ ցանկությունս այն է,
որ բաժանմունքը տեղակայվի առաջին հարկում, և
մենք հնարավորություն ունենանք օգտագործել նաև
բակը։ Ամեն տարի, այցելելով Շվեդիայի և եվրոպա-
կան այլ երկրների առաջատար կլինիկաների խաղա-
թերապիայի բաժանմունքներ, ուսումնասիրում ենք
այնտեղի նորությունները և փորձում դրանք ունենալ
նաև մեզ մոտ։ Կլինիկայի ղեկավարության կողմից
միշտ ստանում ենք աջակցություն և «կանաչ լույս»՝
նույնիսկ ամենախենթ մտքերի համար։ Հիվանդանո-
ցային ծաղրածու Զիզին վառ օրինակներից մեկն է,
ով արդեն երեք տարվա պատմություն ունի:
Շնորհիվ նման վերաբերմունքի՝ մեր բաժանմունքը
ոչնչով չի զիջում զարգացած երկրների առաջատար
կլինիկաների նմանօրինակ բաժանմունքներին, ին-
չի համար շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաև
«Հերացի» արհեստակցական կազմակերպությանը,
մեզ օգնող բոլոր կազմակերպություններին և, իհար-
կե, կամավորների մեր մեծ բանակին՝ ցուցաբերած
աջակցության և հոգատարության համար։

Հետևեք մեզ Facebook-ում - www.heratsi.org
(սպասարկվում է www.doctors.am կայքի կողմից)
Պաշտոնական տեղեկատվություն ԵՊԲՀ կայքում - www.ysmu.am
Գրեք էլ-փոստով - [email protected]
Այցելեք մեզ - ՀՀ ք. Երևան, Կորյունի 2, գլխավոր մասնաշենք, 3-րդ հարկ
Զանգահարեք - (060) 62 13 13

Կազմեց Գարիկ Եգանյանը - [email protected]

ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ
APAGA BZHISHK
(FUTURE DOCTOR)
Գլխավոր խմբագիր
ՍԵԴԱ ԽԱՉԱՏ ՐԻ ԹՈՐՈՍՅԱՆ

Editor
SEDA TOROSYAN

Թղթակից
ԱԻԴԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Անգլերեն նյ թերի պատասխանատ
ԱՆԱՀԻՏ ԴԵՄ ՐՉՅԱՆ
Համակարգչային ձևավորող
ՎԱՐԴ ՀԻ ՄԵԼԻՔՍԵ‫﬘‬ԱՆ
Լրատվական գործ նե թյ ն իրականացնող՝
Երևանի Մխիթար Հերաց անվան պետական
բժշկական համալսարան հիﬓադրամ:
Թերթը գրանցված է ՀՀ արդարադատ թյան
նախարար թյ ն մ:
Գրանցման վկայական՝ N 299

Տպագրվ մ է

ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսուﬓական
կենտրոնի տպագրատանը:
Հասցե՝ Երևան 0025, Կորյ նի փ. 2
Հեռախոս՝ (060) 62-12-46, 2-46, 2-47
E-mail: [email protected]

Ծավալը՝ 56 էջ
Տպաքանակը՝ 300 օրինակ

Անվճար


Click to View FlipBook Version