Փանոս Պողոսի Թերլեմեզյան
Ըստ հետագա տեղեկությունների՝ ես ծնվել եմ
Վանում 1865 թ. մարտի 11 ին, մի
նահապետական ընտանիքում։Մեր պապերը
360 տարի առաջ գաղթել էին Մոկաց
Թալամազ անուն գյուղիզ, որից առաջ էեկել
մեր ազգանունը՝ Թալամազենց կամ
Թալամազյան։Բայց հետագայում, երբ իշխողթյուրքերը հաճախ տարել
ծեծել են մեր նախնիք և միշտ հաջողած են փող կորզել, մեր
անունըփոխել են Թերլեմեզյան,որի հայերենն է անքիրտյան։ՈՒրեմն
Թերլեմեզյանները Մոկսից եկել և բնակություն են հաստատել Վանի
այգեստան արվարձանում, Ախքեսեն քյահրիզի գլխին։
Այդ լայն փողոցի երկու եզերքներից մի քանի առուներ կանցնեին՝
լեցուն զուլալ և կարկաչունջրերով, որոնց ափերին անհայտ
ժամանակներու տնկված ու արդեն ծերացած ուռենիներ ուբարդիներ,
ամառ ժամանակ,հաճելի զովությու էին տալիս և ստվերների մեջ
պահումանցորդներին։Մեր պապերը մեծ գերդաստան էին։Նրանք,
իրարից բաժանված և իրենց այգիներում մեծ-մեծ տներ շինած,
1
կողք կողքի էին բնակվում։Միայն նրանց մի եղդբայրը՝ Մուղդուսի
Մուրադը, կենտրոնից հեռու Խամուր քեսենի վրա տուն էր շինել և
այնտեղ էլ ապրում էր։ Հետագային այդ Մուղդուսի Մուրադի
ընտանիքից սերեցին երեք հեղափոխական եղբայրներ։
Թերլեմեզյանի գեղարվեստական կտավներով, որոնք արտացոլում են մեր լեռնային հրաշալի
հայրենիքը,միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն։
- Մարտիրոս Սարյան
Նրանցից Կարապետը գնդակահարվեց քաղաքում, իսկ Մկրտիչը և
Գրիգորը, որոնք Վանի 1896 թ.կռիվներից ճողոպրած 500
երիտասարդներին առաջձնորդում էին Պարսկաստան, բոլորը միասին
զոհվեցին Բարդուղիմեոս վանքի մոտ եղած կռիվներում, նույն թվին։
Աշխարհ գալես առաջ,մեր հարստության ու կալվածքների տեր պապս
մեռել էր։Հայս,որ մինչև 30 տարեկանը երկրագործությամբ էր
զբաղվել, հետո ինքզինք արբեցողության տալով, գործի անընդունակ
էր դարձել, այդ պատճառով պապենական հարստությունը կառավարել
է հորս փոքր եղբայրը։
2
ՈՒնեցել եմ ինն քույր, մի եղբայր, որ չորս
ամսական մեռել է, իսկ ես՝տասնմեկերորդս, ծնվելոից հետո,
անհանգստացրել եմ աստվածավախ հորեղբորս, որովհետև այդ
ժամանակվա օրենքով՝ միայն արու զավակները իրավունք ունեին
պապենական ժառանգության մասնակցելու։Հինգ ամսական լինելուցս
հետո, հորեղբայրս հեռավոր թաղում գնել էր մի խարխուլ տոին այգիով
միասին ու մեր ընտանիքը փոխադրել այնտեղ։
Մեզ պապենական ժառանգությունից զրկելու այդ ժամանակավոր
փորձը հորեղբորս հաջողվել է հետո մշտական դարձել։
Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց
ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել,
ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով։
- Շահեն Խաչատրյան
3
Մեր նոր տխուր ու աղքատիկ տան
մեջ անցնում էին իմ անհրապույր
մանկական օրերը։
Երեկոները, երբ հայրս մեյխանայից
(միկիտան) և ժամուց պոկված տուն
էր գալիս, նրա
միակ գործը իր անգիտակից
հայհոյություններն ու աղոթքներն
էին բնավ հայտնի չէր,
թե նա հայհոյում է թե աղոթում,
որովհետև երկուսն էլ մեջ ընդ մեջ
լսվում էին։
Մայրս եղել էր մեծ հարուստի աղջիկ,
վարդերի մեջ մեծացած։
Նա հորս տխմարությանց
վրա ոչ մի ուշադրություն
չէր դարձնում և ժամանակ
էլ չուներ ուշադրություն
դարձնելու, որովհետև
գիշեր ու ցերեկ աշխատանքի
մեջ էր այգին էր մշակում, կովն
էր պահում, խոտ էր քաղում
կովի համար, լվացք էր անում
և կուից փթիր էր թխում և
ցան չորացնում
ձմեռվա վառելիքի համար
և այլն, և այլն։
Նրա այդ բոլոր տաժանելի
աշխատանքովհազիվհազ մի
թշվառ ապրուստ էինք ճարում։
Ես հորս չէի սիրում, բայց դրա փոխարեն
անսահման պաշտամունք ունեի
մորս հանդեպ և իմ միակ մխիթարությունը
ազնիվ,աշխատասեր և գուրգուրոտ մորս խնամքն էր։
4
Իմ առաջին սերը
Սանդխտյան դպրոցի ավարտական դասարանի
աշակերտուհիներից մեկն՝ Ցողիկին եսսիրում
էի չափազանց բուռն կերպով։Մեր մեջ նախկին
ուսուցչի և աշակերտուհուհարաբերություններից
զատ որևէ խոսակցություն կամ նույնիսկ հասարակ
ակնարկ տեղիունեցաց չէր։ Այդ աղջկան մեկ քույրը
մեր դրացու՝ Բաշկալանցոնց հարսն էր, որոնց տան
ևայգու պատը մեր այգու վերջին մասն էր եզերում։
Մեր այգին ոռոգելու ջուրն անցնում էր
Բաշկալանցոնց այգուց, հետևապես մի ջրի փոքրիկ
դուռ կար, որով կուզեկուզ անցնում էինքնրանց
այգին ջուր կապելու (արձակելու) կամ ջրին
հսկելու։Երբ ջրի դուռը բաց էր, և ես այն տեղերն
էի գտնվում,Ցողիկը որ հյուր էր եկել իր քրոջ մոտ,
մոտենում էր ջրի դռան և մի ժպտուն բարևից հետո
նստում քարերի վրա ու սկսում էրշաղակրատել։
5
Ամբողջ ժամերով խոսում էր և
զվարթորեն ծիծաղում։Իսկ ես,
երանության էքստազի մեջ,
լսում ու քաղցր երազանքով
գինովցած, կախարդված՝ պապանձվում էի,
չկարողանալով ծպտուն հանել։Նրա
հեռանալուց բավական ժամանակ հետո
միայն երազանքից ուշքի էի գալիս ու
հարցնում ինձ, թե արդյոք թափառող
մոլորակներին դիտող արևը ուրիշ
այս տեսակ չքնաղ ու քաֆուր վարդի
պես բացված աղջիկ տեսած է։
Ցողիկը դրախտային շուշանների
ճերմակությունը չուներ, սևուլիկ էր,
բայց իր թուխ աչքերը գիշերային աստղիկների
նման կայծկլտում էին։Նա իր ամբողջությամբ
արևից պոկված մի պստիկ ցոլքի պես
կիզիչ, վառվռուն ու շառժուն էր։
6
Բաժանում
1893-ի ուշ աշնանը ես և երկու ընկերներս՝ Զաթոն ու Շիրոն,
գիշերով,երբ մեր տնից մեկնում էինք դեպի Պարսկաստան,
այս անգամ մայրս չարտասվեց և քարացած ու տխուր մեզ էր նայում։
Ընկերներս մոտեցան և ասին․<<Մարե ձեռդ տուր, պաչենք>>։
Նա նրանց ճակատը համբուրեց։ Երբ ես մոտեցա,նա երկու ձեռքով
գլուխս բռնեց և խեղդվող ձայնով ասաց․<<Ամուսնացաց լինեիր,
մի թոռ ունենաի,դու ո՛ր ջահնամ կերթայիր, երթայիր>>։
Մայրս տեսնում էր, որ իր միակ սիրասուն և մահվան
դատապարտված զավակը՝ իրանից հեռացած՝բոլորին էպատկանում,
այդ պատճառով ուզում էր իմ էությունից մի մասնիկ, մի թոռ ունենալ,
որի վրա խորացներ իր քնքույշ սիրո բոլոր ուժը։
7
Աշնան երկար ու ցուրտ գիշերներին, երբ լեռների
յայլաղիչիները արդեն իջել էին իրենց գյուղերը, մեզ համար
ճամփորդել դյուրական և ապահով էր։ Այս անգամ էլ առանց
պատահարի հասանք Սալմաստ։Սալմաստում մենք մեր զնեքերը
պահ տվինք հավթվանի մեր բարեկամներին և Դիլմանում անցագիր
գնեցինք։Այնտեղ պետական պաշտոնյան անցագրեր սլայի
մեջ լեցրած՝ ծախում էր, ինչպես չամիչն էին ծախում։
Շուտով մեկնեցինք Թիֆլիս՝բանվորության անելով
ապրելու համար։
8
Երևան ձմեռ 1940 Էջմիածնի վանքը (1903)
Ռոմելի Հիսարի բերդ
Խանութ 1906
9
Սանահինի վանքի գավիթը (1904)
Ապաշխարողը (1907)
Լոռեցի հովիվ (1905)
Պարուհի Արմենուհի Օհանյանի դիմանկարը (1911)
10
Ծանոթություն նկարիչ Բաշինջաղյանի հետ
94 թվի փետրվարին էր, կարծեմ,որ Գալավինսկիի վրա,
խանութում տեսա մի անառի նկար, որը ինձ հիացրեց։
Հաջողեցա ծանոթանալ հեղինակի հետ, որի անունն էր
Գևորգ Բաշինջաղյան։
Մի առավոտ, երբ ես Գևորգի մոտ էի, ծանր հանցանք
գործողի նման և հուզմունքով ու ամոթխածությամբ ասի նրան,
որ շատ կուզեի մի քիչ նկարչություն սովորել։Նա պատսխանեց․
<<Տեսնենք, ինչ կարող ես անել>>։ Բերեց մի ձու, թուղթ ու մատիտ
տվեց, որպեսզի նկարեմ։Ասի, որ կյանքումս բնական առարկաներից
երբեք չեմ նկարած։ Նա ցույց տվեց, որ ընդհանուր կոնտուրն անեմ,
հետո լույսի և ստվերի սահմանները որոշեց ու գնաց իր գործին։
Ամոթից կարմրած ու վրդոված էի, որ չկարողացա նկարել։Գևորգը
վերադարձավ, նայեց նկարին ու ասաց․ <<Շատ դժվար պիտի լինի
այդ տարիքիդ մեջ առանց ռուսերեն գիտենալու, մանավանդ
առանց փողի, գնալ սովորել>>։
Տխուր էր այդ եզրակացությունը,
1912 թվականին բայց ամեն անհաջողությունն ինձ ավելի համառ ու
Փանոս եռանդուն էր դարձնում, որով սովորելու գաղափարը
Թերլեմեզյանը ավելի արմատացավ մեջս։
Կոմիտասի հետ
մեկնում է նրա
ծննդավայրը՝
Կուտինա, որտեղ
էլ ստեղծում է
Կոմիտասի
դիմանկարը։
11
Կոմիտաս և Թերլեմեզյան
Կոմիտասը և Թերլեմեզյանը եղել են մտերիմ ընկերներ:
1921 թվականին նկարիչ Փանոս Թերլեմեզյանը
Վիլ-Էվրար հոգեբուժարանում այցելեց Կոմիտասին.
«… Ես սենյակ մտա բուժքրոջ ուղեկցությամբ…
Պառկած էր. վեր ցատկեց, ես էլ իր վզին ընկա և
սկսեցի համբուրել իրեն։Նա երեսներս բռնեց և
փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց.
«Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»։ Հետո «նստիր»
ասաց, և սկսեցինք խոսել։
-Կոմիտաս,- ասացի,- գիտեմ, չափազանց վշտացել
ես մարդկանցից,իրավունք ունես, ես էլ եմ վշտացած,
սակայն չի կարելի հավիտենապես խռովել.
մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում…
12
Հոր մասին հուշեր
Որչափ հիշում եմ, այդ ժամանակները
հայրս հիվանդացավ։ Մի օր մայրս այգում
լվացք էր անում, ես էլ տանը հիվանդ հորս կողքին
նստել էի․ նա տնքացշ՝ ասելով, որ շատ է հիվանդ։
Ես հիշեցրի իր ասածը, թե հիվանդը նա է, որ մի չամիչը
ինն անգամ է կրծում։ Նա սկսեց իր բազմահարկանի
հայհոյությունները և պահանջեց, որ փլավ տամ ուտելու։
Տնից դուրս ելա մորս հարցնելու նա թույլատրեց։
Վերադարձա ու փայտե գդալով ձավարե փլավը հորս
բերանը դրի, նրա աչքերը ոլորվեցին ու անշարժացան։
Վախից գդալը բերանը թողնելով, վազեցի մորս հայտնելու։
Երբ միասին վերադարձանք,հայրս արդեն մեռած էր։
Մինչև հիմա էլ աչքիս առջևն է այդ յոթանասունամյա
մարդու ճերմակ ատամնաշարը։ Ես երբեք չեմ հիշում,
որ նա իր ատամները լվացած լիներ։
13
Մորս բանտարկությունը և Վանի հրդեհը 1867-ին
Իմ մորաքույրը ամուսնացել էր մի տարիքոտ մարդու հետ,
որ արդեն հասակավոր տղա ուներ։Այդ խնամիության
պատճառով մորաքրոջս խորթ տղան սկսեց գնալ-գալ
մեր տուն։ Քույրս ևայդ տղան իրար հավանեցին և
ամուսնության խնդրով դիմեցին ուր որ պետք էր։
Առաջնորդարանից մորս կանչեցին։ Ես ընկերացա մորս,
գնացինք Քաղաքամեջ, Մարիամքրոջս տունը և այնտեղից՝
առաջնորդարան։Երբ մայրս ներկայացավ, առաջնորդը
զայրացած, անմիջապես սկսեց բացատրել, որ հայ եկեղեցու
սուրբ օրենքը չի թույլատրում այդպիսիմոտիկ ամուսնություններ,
որ քո աղջիկը միանա քո քրոջ տղայի հետ։
Մայրսամոթխածությունից պատասխանել չէր
կարողանում,բայց առաջնորդը պահանջեց,
որ տղան այլևս չտեսնի աղջկան
և այլն։
14
Մայս լռությունը խզեց ասելով.
«Հայր սուրբ, կարգիդ մեռնեմ,
այնտղան իմ քրոջից չէ, նա խորթ է,
և հետո նրանք իրար սիրում են,
ինչպե՞ս բաժանենք»։Վարդապետը
զայրացավ և հրամայեց
բարապանին,որ մորս տանեն բանտարկեն։
Փեսաս,որ մեր հետ էր,
վազեց իրենց տնիցանկողին բերեց։
Սուրբ Նշանի բակի մեջ մի սենյակ
կար, այնտեղբանտարկեցին մորս և
ինձ, որովհետև ես չուզեցի
բաժանվել մորիցս։
Մայրս սաստիկ ճնշվեց այդ
վիրավորանքից՝ հակառակ
իր բոլոր զսպվածության, արցունքներ
երևացին նրա աչքերում։
Բանտի դուռը ցերեկները բաց էր․
մայրս նստում էր դռան մեջ,
իսկ ես բակում խաղում էի։
15
Բանտարկությունը 3 օր տևեց։
Այդ գիշերներից մեկին, երբ դեռ նստաց խոսում էինք, բերդից
մի բոռուի ձայն լսեցինք, մայրս գեշ նախազգացումով ասաց.
<<Ավար էս ինչ բոռուի վախտի>>։ Քիչ հետո մեծ իրարանցում,
հեծկլտանքներ լսվեցին, բեռներ էին բերում և լցնում էին Սուրբ
Նշանի բակը, որի պատերը սկսեցին լուսավորվել կարմիր լույսով։
Հետո իմացվեց, որ կառավարությունից հրամայված էր, հայոց
կալվացքները և շուկան ամբողջովին այրել։ Դրա համար
պատրաստված խմբերը բերդից տրված ազդանշանի վրա
գործի էին անցել։
Շուկան ամբողջովին հայերին էր պատկանում,
որովհետև միմիայն նրանք էին առևտրով զբաղվող։
Առավոտյան ես վազեցի շուկա, արդեն բավական թվով
այգեստանցի խանութպաններ հասել էին և այդ սև ու
մխացող մոխրակույտերի վրա լռիկ-մնջիկ լաց էին լինում։
Խրիմյանը մի բրոշյուրով սարսռազդեցիկ մի բուռ ջուր է
թափում այդ մոխրակույտի վրա իր Վան Գույժով։
Բանտից ազատվեցինք երեք օրից կաշառքով։
16
Զեղծումներս
Երեք անգամ մորս վստահության հանդեպ զեղծում եմ գործել։
-Առաջին գաղտնի մի փախր (պղինձ) քառասուն փարանոց, որ
հավասար էր ութկոպեկի, վերցրել եմ մորս սնդուկից, վառոդ
գնելու համար։ Ոչխարի սրունքի ոսկորը ծակում էի մեծ
դժվարությամբ,մի քիչ վառոդ էի լցնում ոսկորի մեջ, վրան
ամուր գլխիկ էի զարնում։
Հետո ձեթոտ պատրույգ էի տեղավորում վառոդին տանող
անցքի մեջ,որը ես էի ծակել հերյունով, և կրակ տալով
հեռանում։
Քիչ հետո այդ իմ ոսկոր թնդանոթը մեծ աղմուկով
պայթում էր՝անհուն հաճույք պատճառելով ինձ։
-Երկրորդ զեղծումս էր՝ մի ածելի վերցրի մորս սնդուկից,
ուրագով կոտրեցի սուր անկյուն ունենալու համար։
Դրանով քարերի և դռների վրա անունս և ծաղիկներ էի
փորփրում։
Դռները փչացնելու համար <<դրախտից եկած>> ծեծ էի
վայելում մորիցս։
17
-Երրորդ զեղծումսայն էր, որ սնդուկից մի ճռթ
(ռուսական 20 կոպեկանոց) վորցրի ու գունավոր մատիտներ գնեցի,
որոնցով մեր տան ձեռագրերից մինիատյուրներ էի ընդօրինակում և
ծաղիկներ նկարում։Հիմա էլ զայրույթից կծկվում եմ, երբ հիշում եմ,
որ ամեն առավոտ հայրս այդ մագաղաթյա ձեռագրներից դժվարությամբ
մի երես պոկում էր,մեջը բռնութի լցնում ու ճմռթելով խոթում
էր իր լայն մեջկապի մեջ ու դուրս գնում։
Վերջապես ինձ տվին դերձակի աշակերտ, որ գնամ արհեստ սովորեմ
և ընտանիքին ապրուս հոգալուն աջակցեմ։
Շուկան Քաղաքամեջն էր, Այգեստանից մեկ ու կես ժամ ճամփա
հեռու։Իսկ քաղաքը շրջապատված էր շամիրամյան լայն պարիսպներով։
Բերդին կպած արևելյան մեծ դռնից, որը կոչվում էր Թավրիզդարգյահ,
ներս էինք մտնում, ապա երկրորդ շարք պարիսպների ուրիշ մեծ դռնից
անցնում էինք Քաղաքամեջ, ուր գտնվում էր կառավարչատունը և
հայոց առաջնորդարանը։
18
Կյանքի վերջին տարիները
1938 թվականին Փանոս Թերլեմեզյանը ծանր հիվանդանում է։
Ապաքինվելուց հետո այլևս չի կարող նկարել՝ ձեռքերը դողում են։
Սիրելի գործը, որ լցնում էր արվեստագետի օրվա պարապը,
իմաստավորում էր կյանքը, դառնում է այլևս անկարելի ու
անհնարին։ Վրա է հասնում ամենասարսափելին՝
բացարձակ մենակության ահավոր զգացումը։
Մինչև այդ էլ ծերունազարդ նկարիչը մենակ էր ապրում․
ապրում էր միայնակ, առանց ընտանիքի։
Բայց փոխարենը կար իր գործը, իր նկարչությունը,
իր վրձինն ու իր ներկապնակը։Հիմա ամեն բան այլ էր։
Դժվար չէ պատկերացնել նկարչի կենսավիճակն ու
հոգեկան դրությունը։Քաղաքական տարբեր ռեժիմներ
19
տեսած, քաղաքական դժվարն կյանքի և բուռն
գործունեության բովով անցած, նկարիչը ապրում
էր Երևանում, խորհրդային երկրում և անշուշտ
տեսնում էր այն ամենը,ինչ կատարվում էր իր շուրջը։
Ազգային ոգով ներշնչված ու համակված և ազգային
գիտակցությամբ ապրող արվեստագետը ինչ
հոգեվիճակում պետք է լիներ 1937 թվականից՝
հայ մտավորականության երկրորդ, այս անգամ՝
խորհրդային, եղեռնից հետո։ Բնական է, որ նկարչի
հոգին պատսպարան ու հոգեկան սփոփանք պիտի
փնտրեր։ Եվ նկարիչը գտնում է ելքը՝ ծանր ու ճնշող
իրականությունից հնարավոր է փրկվել միայն
փախուստով,- ինքը ի՜նչ բանտերից էր փախել,-բայց՝
փախուստով դեպի անցյալ։ Հսկա ժայռաբեկորին,
երբեմնի անսասան ու քաջարի, իսկ հիմա, ավա՜ղ,
հիվանդկախ մարդուն մի սփոփանք է մնում մտովի
վերապրել իր նախկին կյանքը, հուշերի ճանապարհով
վերադառնալ Վան, վերադառնալ դրախտ՝ մանկություն,
հայրենական տուն․․․
20
Փանոս Թերլեմեզյանը վախճանվել
է 1941 թ. Երևանում։
Թաղված է Կոմիտասի անվան այգու
Պանթեոնում։
Հայաստանի կառավարությունը
Թերլեմեզյանի անունով է
կոչել Երևանի
գեղարվեստի ուսումնարանը։
2015 թվականին Հայաստանի
ազգային պատկերասրահում
բացվել է Փանոս Թերլեմեզյանի
ծննդյան
150-ամյակին նվիրված
հոբելյանական ցուցահանդես։
21
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1․Կենսագրություն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
2․Բաժանում․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
3․Ծանոթություն նկարիչ Բաշինջաղյանի հետ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
4․Կոմիտաս և Թերլեմեզյան․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Հոր մասին հուշեր5․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
6․Մորս բանտարկությունը և Վանի հրդեհը 1867-ին․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Զեղծումներս7․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Կյանքի վերջին տարիները8․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Պռակտիկաի ղեկավար ՝Քրիստինե Մխիթարյան
ՈՒսանողուհի՝ Բեգյան Սաթենիկ
2022