MOVIE
Night
Choose one movie for
the night
@mar__margaryann
ԻՆՉՊԵՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԱՅԵԼ
ՖԻԼՄԵՐ/ՍԵՐԻԱԼՆԵՐ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ
Բարև, սիրելի ընթերցող: Ես Մարիամն եմ:
Այս չեկ-լիստի միջոցով դու կսովորես ինչպես ճիշտ նայել
ֆիլմերը անգլերենով, որպեսզի ստանաս շատ օգուտ, և
կունենաս ֆիլմերի ցուցակ, որոնք բաշխված են ըստ
անգլերենի տիրապետման մակարդակին:
Եթե նոր ես սկսում ուսումնասիրել անգլերեն լեզուն, և
արդեն ցանկություն ունես նայելու ֆիլմերն/սերիալները
անգլերենով, ապա դա շատ գնահատելի է, քանի որ դա
քեզ օգնելու է էլ ավելի արագ զարգացնելու speaking-դ և
listeting-դ: Իսկ դրանք լեզուն սովորելու կարևորագույն
հմտություններից ամենակարևորներն են:
Այնուամենայնինվ չպետք է մոռանանք, որ ընթացքում
հանդիպելու եք բարդությունների, որոնց հանդիպել են
բոլոր այն մարդիկ, որ նոր են սկսել ուսումնասիրել
լեզուն: Հնարավոր է ձեզ մոտ առաջանան մտքեր, որ
անիմաստ է այն ինչ անում եք, քանի որ մեկ է չեք
հասկանում, կամ այն ինչ անում եք ձեզ կարճաժամկետ
օգուտ չի տալիս և այլն: Դա նորմալ է, այդպիսի մտքեր
ունեցել եմ նաև ես, և յուրաքանչյուր մարդ ով նոր ձևով է
սկսել ուսումնասիրել լեզուն:
Այո՛, ֆիլմեր/սերիալներ նայելը երկարաժամկետ օգուտի
մասին են, այսինքն 1-2 ամիս հետո դուք կսկսեք զգալ
տարբերություն:
ԱՅՍՊԻՍՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ 1
Ձեր առաջ դրեք լուծելի խնդիրներ, ավելի լավ է փոքր-
փոքր քայլերով մոտենալ նպատակին, քան
ճանապարհի սկզբին արդեն հիասթափություն ապրել:
Իրատեսական խնդիրների օրինակներ են՝
• Նայել օրական 25 րոպեանոց սերիա, աշխատել այն
բառապաշարի վրա, որին հանդիպել եք:
• Աշխատել ոչ թե քանակի վրա, այլ որակի: Այսինքն
ավելի լավ է սովորեք օրական 5-7 նոր բառ կամ
ֆրազա, բայց դրանք դառնան ձեր ակտիվ
բառապաշարի մի մաս, քան սովորել 20-30 բառ, բայց
2 շաբաթ հետո դրանք չհիշել:
ԽՈՐՀՈՒՐԴ 2
Ցանկալի է, որպեսզի սկզբնական շրջանում նայեք
այնպիսի ֆիլմեր/սերիալներ, որոնք դուք արդեն նայել եք
հայերեն կամ ռուսերեն, և ընդհանուր առմամբ դրանց
իմաստը ձեզ պարզ է: Կարևոր է ֆիլմերը նայել անգլերեն
և անգլերեն սուբտիտրներով:
ԽՈՐՀՈՒՐԴ 3
Կարևոր է, որպեսզի ընթացքում դուք չալարեք և պետք
եղած դեպքում ետ տաք, նորից նայեք անհասկանալի
մասը, և գրի առնեք ձեզ մոտ:
Տետրում գրի առնելու երկու հիմնական ձև կա:
1.Դուք նայում եք ֆիլմը/սերիալը և ամեն անծանոթ
բառ կամ ֆրազա գրի եք առնում ձեզ մոտ:
Դրական կողմերը՝ կունենաք լայն բառապաշար, որը լավ
յուրացնելու դեպքում կարող եք հաջորդ անգամ ֆիլմը
նայել առանց սուբտիտրների:
Բացասական կողմը՝ ֆիլմի դիտումը կտևի շատ երկար և
կարող է հոգնեցուցիչ լինել:
2. Նայել ամբողջ ֆիլմը և ընթացքում գրի առնել միայն
այն ֆրազաները կամ բառերը, որոնք շատ հաճախ են
հանդիպել: Այս դեպքում արդեն ավելի արագ կլինի:
Երկու տարբերակն էլ հնարավոր է, կարևորը դուք գտնեք
ձեզ համապատասխանողը:
ԽՈՐՀՈՒՐԴ 4
Այս խորհուրդը վերաբերում է ընդհանրպաես նոր լեզու
սովորելուն:
Կարևոր է գրի առած բառերը/ֆրազաները ոչ միայն գրի
առնել, այլ նաև կրկնել դրանք: Ինչպես նաև օգտագործել
այն խոսքի մեջ:
Խոսքի մեջ օգտագործել կարելի է նաև առանց
խոսակցի, այսպես օրինակ ինքներդ ձեզ հետ որևէ հարց
քննարկեք և նպատակադրված օգտագործեք նոր
սովորած բառերը ձեր խոսքում:
ԽՈՐՀՈՒՐԴ 5
Եվ կարևոր է հիշել, որ միայն ֆիլմ նայելը բավարար չի
լինի լեզու սովորելու համար: Այն կարող ենք
օգտագործել որպես գործիք, ուսումը ավելի հետաքրքիր
դարձնելու համար, բայց ոչ հիմնական միջոց:
Այսպիսով սրանք բոլոր այն խորհուրդներն էին որոնք
ժամանակին օգնել են ինձ ավելի հեշտ նայել ֆիլմեր/
սերիալներ անգլերենով: Հույս ունեմ, որ դրանք կօգնեն
ձեզ նույնպես:
Իսկ հիմա, որպես հաճելի բոնուս, ձեզ հետ կիսվում եմ մի
կայքի լինկով, որտեղ ցանկացած ֆիլմ կարող եք գտնել
անգլերեն, անգլերեն սուբտիտրներով և լավ որակով:
ԲԱՐԻ ԴԻՏՈՒՄ
FOR A1-A2 LEVEL
EXTR@
Սերիալը ստեղծված է «Channel 4 » ալիքի կողմից հենց
անգլերեն սովորող մարդկանց համար: Սցենարը կազմված է
հատուկ մեթոդիկայով, որը օգնում է ավելի արագ մտապահել
նոր բառերը և նախադասությունները:
PRIVATE DETECTIVE JACK STARK
Այս սերիալը կազմված է չորս մասից: Սերիալում
օգտագործվում են առօրյա շփման ամենատարածված
արտահայտությունները։Հետաքրքրաշարժ դետեկտիվ
պատմություն է,որը անգլերեն սովորելը դարձնում է
հետաքրքիր և արդյունավետ:
HERE & THERE
Հաղորդման սերիաները հետաքրքիր փաստեր են պատմում
տարբեր երկրների մասին։ Պատմությունները ուղեկցվում են
լուսանկարներով կամ տեսանյութերով։ Յուրաքանչյուր
հաղորդման վերջում առաջարկվում են հաղորդման հետ
կապված մի քանի առաջադրանքներ, օրինակ, միացնել
պատկերները բառերին կամ լրացնել նախադասությունները:
FRIENDS
90-ականների ամենահայտնի սերիալներից մեկը, որը մինչև
հիմա կարող ես նայել ու չհոգնել: Սերիալում օգտագործվում է
ամերիկյան անգլերենը, բառապաշարը հիմնականում հեշտ է
և առօրյա օգտագործվող, բայց անկասկած բոլորը մի նոր բան
կարող են սովորել:
ANASTASIA
Մանկության մուլտֆիլմերից, որը վստահ եմ շատերն են տեսել:
Մուլտֆիլմում օգտագործվում է հեշտ և հետաքրքիր
բառապաշար: Ինչպես նաև, որպես խորհուրդ, կարող եք նայել
այն բոլոր ֆիլմեր/մուլտֆիլմերը անգլերեն, որոնք արդեն նայել
եք ռուսերեն:
FOR A1-A2 LEVEL
LADY AND THE TRAMP
Մուլտֆիլմը պատմում է հուզիչ և հետաքրքիր պատմություն
երկու բոլորովին տարբեր շների ընկերության մասին:
Մուլտֆիլմի անգլերեն տարբերակում կան շատ օգտակար և
օգտագործվող բառապաշար :
SOUL
Բավականին խորը իմաստով, բազմաշերտանի մուլտֆիլմ է,
որը ոչ մեկի անտարբեր չի թողի: Իսկ օգտագործվող
բառապաշարը ուղղակի հիանալի է: Այս մուլտֆիլմը դիտելու
ընթացքում անպայման ձեր տետրը բաց պահեք:
ONE HUNDRED AND ONE DALMATIANS
Բրիտանական անգլերենը նախընտրողների համար
հիանալի մուլտֆիլմ: Կգնտեք շատ հետաքրքիր բառեր և
ֆրազաներ: Ինչպես նաև կարող եք նայել այս մուլտֆիլմի
բոլոր մասերը:
ALADDIN
Ալլադին մուլտֆիլմը շատերը տեսել են, իսկ եթե անգամ չեն
տեսել, ապա լսել են դրա մասին: Անգլերենի բառապաշարը
ընդլայնելու հիանալի հնարավորություն է այս մուլտֆիլմը:
Պարզապես նայելուց պատրաստեք ձեր տետրերն ու
գրիչները, քանի որ հանդիպելու եք շատ նոր բառերի:
UP!
Եվս մեկ ժամանակին շատ տարածված մուլտֆիլմ: Բացի այն,
որ տվյալ մուլտֆիլմի սյուժեն շատ հետաքրքիր է և բարի
ուղերց ունի, նաև շատ հեշտ է այն նայել անգլերեն,
բառապաշարը հեշտ է ընկալել, եթե անգամ բառերը
անծանոթ լինեն ապա կոնտեքստից կարող եք հասկանալ
դրանց իմաստը:
FOR A1-A2 LEVEL
MULAN
Բարի և շատ գեղեցիկ մուլտֆիլմ, որը իդեալական տարբերակ
է այն մարդկանց համար, ովքեր բազային բառապաշար
ունեն:
Երկխոսությունները մուլտֆիլմում պարզ են, խոսքը հստակ և
դանդաղ:
DOLITTLE
Ամերիկյան կոմեդիա է, որը բավականին թեթև և հեշտ է նայել:
Խոսքը այստեղ շատ պարզ է, կան հետաքրքիր ֆրազային
բայեր, որոնք կդարձնեն ձեր խոսքը էլ ավելի արտահայտիչ և
երանգային:
RED NOTICE
Հեշտ արկածային մարտաֆիլմ է, որը ավելի շատ գեղեցիկ
տեսարաններ ունի, քան երկխոսությունների: Իսկ երբ
հերոսները շփվում են, ամեն ինչ առավելագույնս հասկանալի
է։
GREEN BOOK
Ֆիլմը պարզապես նվեր է լեզուն նոր սովորողների համար:
կերպարները ունեն տարբեր ակցենտներ, սակայն շատ
հասկաանլի խոսք: Խոսակցությունները հագեցած են
ֆրազային բայերով, որոնք սյուժեյի հեշտության շնորհիվ
միանգամից հասկանալի են:
WALL-E
Այս մակարդակի համար նախատեսված վերջին մուլտֆիլմը:
Հեշտ և պարզ բառապաշարով մուլտֆիլմ, որը շատ հաճելի է
վերանայելը:
Մուլտֆիլմը երկրորդ անգամ նայելիս կարող եք այն նայել
արդեն առանց սուբտիտրների:
FOR B1-B2 LEVEL
THE HOLIDAY
Ամերիկյան մելոդրամա, որը ունի հետաքրքիր սյուժե,
տպավորվող հերոսներ:
Այս ֆիլմը օգտակար է նաև նրանով, որ կարող եք համեմատել
ամերիկյան և բրիտանական անգլերենի տարբերությունները:
Եվ ընտրել այն մեկը, որը ձեզ իրոք դուր է գալիս:
TOY STORY
*Ցավոք, նշված կայքում այս մուլտֆիլմի առաջին հատվածը առանց
սուբտիտրների է, սակայն ոչ մնացած մասերը: Եվ նայելուց կարևոր է
որպեսզի ընտրեք սուբտիտրների English 2 տարբերակը:
Մուլտֆիլմը ամերիկյան անգլերենով է, կան շատ սլենգային
բառեր և հետաքրքիր ֆրազաներ: Լավագույն տարբերակն է
մանկությունը հիշելու և դրա հետ մեկտեղ անգլերենը
լավացնելու:
Maleficent: Mistress of Evil
Հետաքրքիր և դինամիկ ֆիլմ, որտեղ միայն Ջոլիի խաղը
կարող է փոխանցել այն բոլոր էմոցիաները, որ կան ֆիլմի
ընթացքում:
Ֆիլմում բավականին շատ է բարդ բառերը և ֆրազաները,
այնպես որ ընթացքում շատ հաճախ կունենաք մի նոր բան
տետրում գրելու համար:
HOW I MET YOUR MOTHER
Թեթև և ծիծաղելի սերիալ: Յուրաքանչյուր լեզվի հումորը
հասկանալը արդեն իսկ մեծ քայլ է լեզվին լավ տիրապետելու
համար:
Սերիալում շատ են երկխոսությունները, որոնք շատ հեշտ են
հասկանալու հարցում, և որն է ամենակարևորը, նայելու
ընթացքում բարձր տրամադրությունը ապահոված է:
MEET THE PARENTS
Ամերիկայն կոմեդիա, որը շատ հեշտ է դիտել:
Երկխոսությունները շատ պարզ են, իսկ դերասանների խաղը
այնպիսին է, որ եթե անգամ անծանոթ բառ հանդիպեք, հեշտ
կլինի հասկանալ:
Պարզապես խորհուրդ կտամ անպայման նայել
սուբտիտրներով:
FOR B1-B2 LEVEL
THE OFFICE
Սերիալ, որը այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են
ուսումնասիրել բիզնես անգլերեն: Այստեղ կգտնեք շատ
ֆրազաներ, արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ:
Սակայն եթե դինամիկայի սիրահար եք, երբ
իրադարձությունները արագ են զարգանում, ապա այս
սերիալը ձեզ դուր չի գա:
FROZEN
2013-2014 թվականների ամենահայտնի մուլտֆիլմերից մեկը,
իսկ գլխավոր երգը մինչ այսօր կարող ենք հաճախ հանդիպել
տարբեր հարթակներում, այն նույնպես կարող եք
օգտագործել, որպեսզի լեզուն սովորեք: Բավականին հեշտ
բառապաշար է օգտագործվում մուլտֆիլմում, սակայն կա
արագ խոսք, որը կօգնի զարգացնել լսողական
հմտությունը(Listening):
INSIDE OUT
Հետաքրքիր մուլտֆիլմ, որը կառաջացնի ձեզ մոտ շատ ու
շատ հարցեր, իսկ դրա հետ մեկտեղ կավելացնի անգլերենի
ձեր բառապաշարը:
CINDERELLA
Բոլորին քաջ հայտնի մոխրոտիկ մուլտֆիլմը ևս այս
ցուցակում է: Պարզպես անհրաժեշտ է նայել 1950 թվականի
մուլտֆիլմը:
Չնայած 72 տարվա մուլտֆիլմ լինելու փաստին, այդ
տպավորությունը չի փոխանցվում:
THE DEVIL WEARS PRADA
Սերիալ, որը այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են
ուսումնասիրել բիզնես անգլերեն: Այստեղ կգտնեք շատ
ֆրազաներ, արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ:
Սակայն եթե դինամիկայի սիրահար եք, երբ
իրադարձությունները արագ են զարգանում, ապա այս
սերիալը ձեզ դուր չի գա:
FOR B1-B2 LEVEL
THE PRINCE OF EGYPT
Սյուժեն պատմում է հրեա ցեղապետի և Մովսեսի
մարգարեության մասին ՝ սկսած նրա ծնունդից, պատմում է
նրա կյանքի պատանեկության շրջանի մասին և ավարտվում
նրա կյանքի առաքելությամբ ՝ հրեա ժողովրդի
ազատագրմամբ Եգիպտական ստրկությունից։
OZ: THE GREAT AND POWERFUL
Հեքիաթային ֆիլմ, որի գեղեցիկ տեսարանները ձեզ կպահեն
էկրանների առաջ հենց ամենաառաջին րոպեներից:
Կլսեք ամերիկյան ակցենտ, և այդ ակցենտին
համապատասխան բառերի կրճատումներ, այդ իսկ
պատճառով ցանկալի է նայել սուբտիտրներով:
THE FAULT IN OUR STARS
Երևի թե այս ֆիլմը մեր տասնամյակի ամենահայնտի
մելոդրամաներից մեկն է: Արտասովոր սյուժե, տաղանդավոր
դերասաներ, հիանալի խոսք, էլ ի՞նչ է պետք լավ
ֆիլմադիտման համար:
BIRD BOX
Մեր չեկ-լիստի առաջին սարսափ ֆիլմը: Սկզբից մինչև վերջին
վարկյանը ֆիլմը ձեր ուշադրությունը կգրավի:
Երկխոսությունները քիչ են, սակայն բովանդակալից: Այնպես
որ յուրաքանչյուրը կկարողանա գտնել իր համար նոր
հետաքրքիր բառապաշար:
DOWNTON ABBEY
Բրիտանական սերիալ, որը նայելու ընթացքում կարող եք
վայելել գեղեցիկ բրիտանական ակցենտը:
Նայելու ընթացքում կլսեք շատ հետաքրքիր
փոխաբերություններ, ֆրազաներ, որոնք կօգնեն ավելի
խորքային ուսումնասիրել լեզուն:
MOVIES
I'VE WATCHED
MOVIES
I'VE WATCHED
VOCABULARY
WORD MEANING SYNONYM
VOCABULARY
WORD MEANING SYNONYM
VOCABULARY
WORD MEANING SYNONYM
VOCABULARY
WORD MEANING SYNONYM
VOCABULARY
WORD MEANING SYNONYM
VOCABULARY
WORD MEANING SYNONYM
VOCABULARY
WORD MEANING SYNONYM