The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by anna_grigoryan, 2022-03-05 16:37:13

Wae&Love

Գրքի հեղինակն է տասնութամյա Քսենյա Մուրադյանը, ով փորձել է
ներկայացնել ու համադրել բոլոր պատերազմներն ու դրանց ժամանակ
սիրո բացակայությունը , կամ սերը ՝ որպես պատերազմից փրկության

միակ ելք։ Այս համադրության ճանապարհին են տրվում բոլոր «ինչու»-
ների պատասխանները կամ ավելի են շատանում հարցերը։ Ու կյանքն էլ,
որը ապրում ենք հարց ու պատասխան է մեր անցած ճանապարհի,
պատերազմների,սերերի,ունեցածի կամ չունեցածի մասին։

Երկու խոսք


Աշխարհը հակադրամիասնություն է, հակադրությունների միասնություն։
Իսկ կյանքն այդ միասնությունները հասկանալու կամ չհասկանալու
ընթացք է, որի ժամանակ մի շարք «ինչ»-եր ու «ինչու»-ներ ենք առաջ

քաշում ու ապրում՝ դրանց պատասխանները գտնելով կամ չգտնելով։

Ներկայացված երկը (ի դեպ, դժվարանում եմ ժանրային բնութագրում տալ)

փորձ է մեկ «ինչու»-ի պատասխան գտնելու։ Բայց այդ պատասխանն
ընթերցողին հեշտ չի տրվում։ Կարդացողը հեղինակի մտքի հոսքին
հետևելու լուրջ ջանքեր պիտի գործադրի, երբեմն ընդհուպ մոտենա հարցի
պատասխանին, երբեմն էլ ավելի հեռանա նրանից, երբեմն կարողանա
շղթաները կապել, գույները համադրել, երբեմն ոչ։ Իսկ գույները շատ են՝
մռայլից մինչև թախծոտ ու լուսավոր երանգները։ Դրանք տեղ-տեղ

մգանում, տեղ-տեղ բացանում են, փոխանցվող տրամադրությունը,
ասելիքը, ըստ դրա, ծանրանում են կամ դառնում շատ թեթև։ Բայց ինչքան
մոտենում ես ավարտին, շնչառությունդ բացվում է։


Վերջում այնպիսի զգացողություն է, որ յուրատեսակ մխիթարություն էր
կարդացածդ՝ կորցրածի հետ համակերպվելու, չգտածը բաց թողնելու,
նորին սպասելու, հույսի ու շատ մեծ սիրո։


Ընթերցողը հաստատ մի կերպարում կտեսնի իրեն՝ Արաքսիկի, Անիի,
հրաշամանուկի, կապուտաչյա պապիկի կամ հեքիաթասաց մայրիկի։





«Այբ» դպրոցի հայոց լեզվի


և գրականության ուսուցիչ, ԵՊՀ դասախոս


Աստղիկ Կարապետյան

Անվերնագիր/կամ նախաբանի փոխարեն/

Արաքսիկը ես եմ

Անին

Խաչմերուկի մեջ

Անհայրենիք

Նամակ

Կախաղան

Երեւանյան

Վերջին հեքիաթը

Հրաշամանուկը

Դակված

Արար երկրորդ

Աղոթք

Հարցը

Տու-Տու

Սերշաբթի

Անպետք ականջներս

Քեզ

Անավարտ

Տուն

Զգուշացե՛ք, դռները բացվում են

ՊատերազմաՍեր

Վերջ




Click to View FlipBook Version