Վարդգես Սուրենյաց
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Կենսագրություն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 1
Ստեղծագործություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 3
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 4
Ասպետ կինը ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 8
«Ֆիրդուսին կարդում է․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
«Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին»․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 14
Հռիփսիմեի վանքը ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 18
Ջարդից հետո», նկարիչ Վարդգես ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Սուրենյանցի կտավ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 19
Վարդգես Սուրենյանց, «Կնոջ փախուստը հարեմից (Առևանգում)»․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․ 20
Արցունքի շատրվանի․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 21
Նկարը պետք է արտահայտի կյանքն այնպես, ինչպես այն
երևում է մեր աչքին ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 22
Վարդգես Սուրենյաց
Կենսագրություն
1860-1921
Վարդգես Սուրենյանցը
ծնվել է 1860 թվականին
Ախալցխայում,հոգևորականի
ընտանիքում։ Նախնական
կրթությունը ստացել է
Լազարյան ճեմարանում, ուսումը
շարունակել է Մոսկվայի մեծ
հեղինակություն ունեցող
գեղանկարչության,
քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի
ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ՝ ձևավորվել է
Մյունխենի կայսերական ակադեմիայում։
Տիրապետելով տասը լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել
է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։
Ժամանակակիցների վկայությամբ՝ նա պարսկերեն Հաֆեզ ու
Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար
Ուայլդ թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում,
գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ:
1
հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից
փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր
բարեկամ Իլյա Ռեպինի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո
Սուրենյանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված
գիտարշավին։
Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, :
բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է
եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի
ու խոհերի թարգմանը։ «Աշխարհիս ամեն կողմը ցրված են
զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում
անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ
Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում և
շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք
միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ
անջատված ենք իրարուց և չենք կազմում մի ամփոփ
ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ
Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ»։ Մյունխենում
ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպագրել է
ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում:
2
Ստեղծագործություն
Սուրենյանցի 1890-ական թվականների
ստեղծագործություններիշարքում հազվադեպ երևույթ է
բնանկարը, չնայած դրան՝ 1897 թվականի գործերի մեջ կա մի
բնանկար, որը չի զիջում թեմատիկ մյուս նկարներին դա
«Հռիփսիմեի վանքը» պատկերն է։ Էտյուդի օգնությամբ նկարիչը
ստեղծել է հայրենասիրական խոր գաղափարով հագեցված մի
հուզիչ պատկեր՝ թափանցված ռոմանտիկ խոհերով։ Նկարի
հիմքում դրված գաղափարը շարունակությունն է պատկերների
այն շարքի, որը Սուրենյանցը ստեղծել էր 1890-ական
թվականներին՝ հայկական տխուր, ողբերգական
տպավորությունների ներշնչմամբ։Սուրենյանցը պատկերը
կառուցել է շատ համարձակ և խորիմաստ կոմպոզիցիոն
լուծումով։ Նպատակ դնելով ուժեղացնել այն տպավորությունը,
որ մարդ ստանում է 7-րդ դարից պահպանված, հայկական
ճարտարապետության պարծանքը հանդիսացող Հռիփսիմեի
վանքից, միաժամանակ ձգտելով արտահայտել այն
սրտահույզ տրամադրությունը, որն առաջացնում է
ամայի դաշտի մեջ մեկուսի կանգնած այդ որբացած
մենաստանը։
3
«Զաբել թագուհու վերադարձը», նկարիչ Վարդգես Սուրենյանցի
կտավ։
Նկարվել է 1909 թվականին, այժմ պահվում է Հայաստանի
ազգային պատկերասրահում մշտական ցուցադրությամբ։
Կտավը ներկայացնում է Կիլիկիայի հայկական
թագավորության մեջ նշանակալի դեր խաղացած Զաբել
թագուհու կերպարը։ Սուրենյանցի՝ պատմական
թեմատիկայով ստեղծված բարձրարվեստ կտավներից մեկն է։
4
Ուշագրավ է, որ նկարը հայտնի էր նաև «Զաբել թագուհու
թագադրությունը» անվան տակ, սակայն նկարում
կատարվող գործողությունը բոլորովին այլ դեպքերի մասին
է պատմում։
Նկարում առկա են թագավորական գահանշանների հիմնական
էլեմենտները, նշանակում է Զաբելն արդեն թագուհի է։ Այդ
հաստատում են նաև պատմիչները, որոնց վկայությամբ Զաբելին
թագադրել են 1219 թվականին, այսինքն երբ նա դեռևս մանուկ էր։
Նկարի կենտրոնական կերպարը
Կիլիկիայի հայկական թագավորության
թագուհի Զաբելն է։
Լևոն 2-րդի դուստրն է, նա հոր կամքով
կարգվում է գահաժառանգ, և քանզի
մանկահասակ էր, նրա խնամակալ է
դառնում Կոստանդին Գունդստաբլը։
Լևոև 2-րդի մահից հետո Կիլիկիայի
իշխանները 1222 թվականին Զաբելին
կնության են տալիս Անտիոքի դքսության
գահաժառանգ Ֆիլիպին՝ վերջինիս
հանձնելով հայկական գահը
5
Շուտով Ֆիլիպն աչքի է ընկնում հակահայ հայացքներով, ի վերջո
հայ ֆեոդալների կողմից նա բանտարկվում է ու արտաքսվում
երկրից։
Զաբել թագուհին, անսահման վշտի մեջ թողնում է աշխարհիկ
կյանքն ու գնում է Սելևկիա, ուր որոշում է դառնալ վանքի
մայրապետ։ Կոստանդին Գունդստաբլն ու հայ իշխանները
հորդորում են Զաբելին ամուսնանալ Կոստանդինի որդու՝
Հեթումի հետ և խնդրում վերադառնալ Սիս։ Հակառակ իր
կամքի Զաբելն ընդունում է իշխանների առաջարկը։ Այս
վերադարձն էլ պատկերված է Սուրենյանցի կտավում։
Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական
մեծ գործունեությամբ։ Նրա նախաձեռնությամբ Սիս
մայրաքաղաքում 1241 թվականին կառուցվել է հիվանդանոց։
Զաբելը հմուտ է եղել ուսման և գիտության մեջ, նպաստել
շինարարական աշխատանքներին, 1238 թվականին
հովանավորել է Անդուլ մենաստանի վերակառուցումը, Սսում
կառուցել Կաթողիկե և Ս. Մարինե եկեղեցիները։ Պահպանվել են
Զաբելի և Հեթում 1-ինի պատկերներով դրամներ։
6
Նկարագրություն «Զաբել թագուհու վերադարձը»
ստեղծագործությունն իր հորիվածքային որոշ տարրերով,
կերպարների դասավորությամբ, հորիզոնական դեպի դիտողն
ուղղված և ճարտարապետությամբ սահմանափակված
հորինվածքով, թերևս, հիշեցնում է Ջոտտոյի «Սուրբ Ֆրանցիսկը
Սուլթանի առջև» որմնանկարը։ Սուրենյանցի նկարում
անկյունագծերի հատումներն աջ կողմում կազմում են նաժիշտի
գլխի գագաթը, ձախում՝ Զաբելի ձեռքը, նրա գլխավերևն ու
հագուստի ստորին մասը։
Զաբելի սլացիկ հասակը, կիսաթեք գլուխը, կրծքին դրած
ձեռքը, կիսախուփ աչքերը անհուսալիություն և անզորություն
են արտահայտում։ Սպասուհիները ծնկի են եկել, խոնարհվել
իրենց թագուհու առջև։ Որպես բռնության խորհրդանիշ,
դռների մոտ կանգնած են սպառազեն երկու զինվորներ։ Սառը,
միապաղաղ հատակը, միօրինակ կամարները և կանաչ
վարագույրով ծածկված մռայլ հեռուն լրացնում են Զաբելի
կերպարը, որոնց միջոցով նա դառնում է ավելի արտահայտիչ,
զուսպ և ինքնամփոփ։ Կոմպոզիցիայի կառուցման
ժամանակ նկարիչն առաջնորդվում է ուղղահայաց և զուգահեռ
գծերի սկզբունքով։ Այդ հարցում օգնության են գալիս նաև
նույն ձևով դրված գունային գծերը։
7
Ասպետ կինը
«Ասպետ կինը» նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավ։ 1909
թվականին կատարված այս աշխատանքը գաղափարապես
առնչվում է պատմական թեմաներով նկարների հետ, այն
ազգային-ազատագրական պայքարի գաղափարի
առկայծումն է։ Պատկերի հերոսուհին Անի քաղաքի
պաշտպանության ժամանակ սելջուկների դեմ վարած կռվում
անօրինակ հերոսությամբ աչքի ընկած Այծեմնիկն է, ով
քաջաբար դիմադրելով թշնամուն, նույնիսկ նետերով
խոցված, շարունակել է կռվել ոսոխի դեմ՝ իր հերոսական
օրինակով քաջալերելով մարտիկներին։
«Ասպետ կինը» կտավը 1909 թվականին ցուցադրվել է
Շարժական գեղարվեստական ցուցահանդեսների
ընկերության 38-րդ ցուցահանդեսում։ Այժմ գտնվում է
Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում:
8
Նիկոլաևյան-գոլիցինյան հակաժողովրդական օրենքների
տարիների ազգային ճնշումների հետևանքով ուժեղացած հայ
ժողովրդի գաղութային ծանր վիճակը առիթ է տալիս
Սուրենյանցին վերհիշելու երբեմնի պետականություն ունեցող
Հայաստանի պատմական անցյալը՝ իր հերոսական էջերով, երբ
նույնիսկ հայրենասեր կանայք,տղամարդկանց հետ կողք կողքի,
անձնվիրաբար կռվում էին օտար բռնակալների դեմ՝ հայրենիքի
պաշտպանության դիրքերում։
9
Ջարդից հետո», նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավ
Ի թիվս այլ նկարիչների Սուրենյանցը անդրադարձել է
սուլթանական Թուրքիայում ծավալված հայերի ջարդերին։
Օսմանյան կայսրությունում հայերի բռնի տեղահանության ու
զանգվածային կոտորածների հետ մեկտեղ թուրքերը
ոչնչացնում էին հայ ժողովրդի հոգևոր մշակութային
ժառանգության վկայությունները՝ ավերում էին տաճարներն ու
վանքերը, այրում մեծարժեք ձեռագրերը։ Հենց այս մասին են
պատմում Սուրենյանցի կտավները։
Նկարել է 1899 թվականին, այժմ գտնվում է Հայաստանի
ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում, համարվում է
«Ոտնահարված սրբություն» կտավի տարբերակ, հայտնի է նաև
«Կույսերի կոտորածը» անվանումով։
Այս նկարի մասին դատելիս անհրաժեշտ է նկատի ունենալ
ժամանակը, քաղաքական իրադրությունը, հայ ժողովրդի
վիճակը և թուրքական լծի դեմ ազգային-ազատագրական
պայքարի անհրաժեշտությունը, որը թելադրում էր հայ
ժողովրդի դրությունը։
10
Անեցի Այծեմնիկը, միանալով իր համաքաղաքացիների
հերոսական պայքարին՝ամիրա Փատլունի արշավանքի դեմ,
արհամարհելով սովը, թշնամու նետերը, օրհասական
ճակատամարտում զրկվելով նժույգից և զենքից, բարձրանում
է քաղաքի անառիկ պարիսպների վրա և իր իսկ վերքերի
միջից հանելով նետերը՝ ետ վերադարձնում թշնամուն՝
անձնազոհության և հայրենասիրության կենդանի օրինակ
ծառայելով շատերին։
Այս կտավում Այծեմնիկի խիստ, արտաքնապես հաղթանակ
արտահայտող կեցվածքը հեռու է Սուրենյանցի հոգեբանական
լիարժեք կերպարներից, իսկ կոմպոզիցիայի
ծանրաբեռնվածությունը, գեղանկարչական ձևերի փոքր
կոպտությունը խանգարում են ընդհանուր
արտահայտչականությանը։
Նկարագրություն
Իր ստեղծագործություններից շատերում Սուրենյանցը հակված
է դեպի այն թեմաները, որոնք գաղափար են տալիս դադարի
կամ կանգառի մասին, «Ասպետ կինը» կտավում հերոսուհին
անշարժացել է սպասման դիրքում՝ ինքնամփոփ վիճակում։
Նկարն ընդհանրացված ստեղծագործություն է՝ մտահղացված և
կառուցված կոթողային ձևով։
11
Նկարիչն անկասկած պատկերացրել է Անիի շրջանում մղվող
կռիվներին մասնակցած ազգային կնոջը։ Նրա կեցվածքին
վեհաշուք տեսք է հաղորդվել՝ հաղթանակի հավասար։ Ասպետ
կնոջը Սուրենյանցը զուգորդել է եվրոպական
գեղանկարչության մեջ այնքան երգված, հայրենանվեր աղջկա՝
Հուտիտի կերպարին։
Նկարչի համար հերոսության իդեալ հանդիսացող օրիորդը
ներկայացված է բարձրահասակ, զուսպ, ինքնամփոփ, մտախոհ։
Ինչպես երևում է դիմացի պատի ներքևի խաչաքանդակ ֆրիզից,
ասպետուհին եկել է ինչ-որ սրբավայր՝ երդման ուխտով՝ որոշելով
իր կյանքը զոհաբերել մայր հայրենիքի պաշտպանության գործին։
Մեծ չափերով պատկերված Այծեմնիկը և նրա հուժկու երիվարը,
որոնք որոշ հատվածներում դուրս են մնում շրջանակից,
պատկերին տալիս են հատվածային տպավորություն, սակայն
նկարիչն այդպես է վարվել բովանդակության
արտահայտչականությունն ուժեղացնելու համար։
Վարդգես Սուրենյանց ստեղծագործական 12
կյանքհի կարևոր բնագավառներից է
Թաթերական նկարչությունը։
Վ. Սուրենյանցի առաջին դեկորացիոն
աշխատանքը կապված է 1894 Թ.
Մոսկվայում բացված ռուս նկարիչների
առաջին համագումարի կազմակերպման
հետ, որի ժամանակ Համագումարի շենքհի
միջանցքներն ու սրահները դեկորատիվ
պաննոներով զարդարելու նպատակով
ներգրավվում։
Եթե «Ոտնահարված սրբություն» կտավում նկարչի
հետապնդած նպատակը Թուրքիայի կողմից հայկական
մշակութային ժառանգության ոչնչացման փաստի ցուցադրումն
էր, ապա «Ջարդից հետո» նկարի նպատակը թե՛ այդ, թե՛ հայ
ժողովրդի բնաջնջման՝ թուրքական կառավարության
քաղաքականության մերկացումն էր։
13
«Ֆիրդուսին կարդում է
«Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին»,
Պատմություն
Սուրենյանցի ստեղծագործության մեջ առանձնանում են
պարսկական թեմաներով կատարված աշխատանքները,
որոնք նկարչի կողմից դեպի արևելքն ունեցած մեծ
հետաքրքրության արդյունք են։ Պարսկական էտտյուդների
շարքը, որը բերել էր 1885-1886 թվականներին Պարսկաստան
կատարած ճանապարհորդությունից, նա ցուցադրում է
1892-1893 թվականներին Մոսկվայում «Արվեստը սիրողների
ընկերության» ցուցահանդեսում։ Այդ էտյուդների որոշ մասն է
հասել մեզ՝ «Պարսկական տան ճակատ Ջուղայում»,
«Էտյուդ խաչքարով», «Դուռ ստալակտիտով», «Երիտասարդ
պարսիկի դիմանկարը» և այլն։ Սրանք հետագայում խոշոր
կտավներ ստեղծելունպատակով կատարած էտյուդներ են։
Հետագայում Սուրենյանցը շարունակում է ստեղծագործել
արևելյան թեմաներով՝ վրձնելով «Հաֆիզի երգը», «Սերենադ»
մեծարժեք կտավները։
14
Սուրենյանցին հուզում է նաև արևելյան անմահ երգիչներից
մեկի՝ Ֆիրդուսու կյանքն ու ստեղծագործությունը։
Ֆիրդուսուն անդրադառնալով նա անմիջականորեն արծարծել
է նաև իրանական վիպերգությունը՝ ի դեմս Շահնամե պոեմի։
Նշվում է, որ մոտ 35 տարի աշխատելուց հետո Ֆիրդուսին
Մահմուդ Ղազնևիին է ուղարկում պոեմը և սպասում
խոստացված վարձատրությանը։
15
«Սուրենյանցի կտավներում
գերազանց ներկայացված
է արևելյան
ճարտարապետությունը՝ անթիվ
զարդանախշերի հետ,
որոնք քարին քանդակված
ժանյակի նման են»:
16
Հռիփսիմեի վանքը
Սուրենյանցի 1890-ական թվականների ստեղծագործությունների
շարքում հազվադեպ երևույթ է բնանկարը, չնայած դրան՝ 1897
թվականի գործերի մեջ կա մի բնանկար, որը չի զիջում թեմատիկ
մյուս նկարներին դա «Հռիփսիմեի վանքը» պատկերն է։
Էտյուդի օգնությամբ նկարիչը ստեղծել է հայրենասիրական խոր
գաղափարով հագեցված մի հուզիչ պատկեր՝ թափանցված
ռոմանտիկ խոհերով։ Նկարի հիմքում դրված գաղափարը
շարունակությունն է պատկերների այն շարքի, որը Սուրենյանցը
ստեղծել էր 1890-ական թվականներին՝ հայկական տխուր,
ողբերգական տպավորությունների ներշնչմամբ[1]։
Սուրենյանցը պատկերը կառուցել է շատ համարձակ և
խորիմաստ կոմպոզիցիոն լուծումով։ Նպատակ դնելով
ուժեղացնել այն տպավորությունը, որ մարդ ստանում է 7-րդ
դարից պահպանված, հայկական ճարտարապետության
պարծանքը հանդիսացող Հռիփսիմեի վանքից,
միաժամանակ ձգտելով արտահայտել այն սրտահույզ
տրամադրությունը, որն առաջացնում է ամայի դաշտի մեջ
մեկուսի կանգնած այդ որբացած մենաստանը։
17
Դժվար չէ նկատել, որ այս դեպքում էլ տվյալ եկեղեցին
ոչ թե որպես սրբավայր է ոգեշնչել նկարչին, այլ որպես
հայ ժողովրդի անցյալի մշակույթի ժառանգություն,
վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
անզուգական կոթող, որի գոյությունը ազգային
հպարտության զգացումով է համակում,
և որի պարսպափակ, մեկուսի վիճակը տխուր
խոհեր է արթնացնում
մարդու մեջ։
1188
Վարդգես Սուրենյանց թղթերում
պահպանված սող տեղեկություններից
պարզ է դառնում, որ նա իր ողջ
կյանքհում մեծ հակում և սեր է
ունեցել դեպի ճարտարապետությանը։
Ջարդից հետո»,
նկարիչ Վարդգես
Սուրենյանցի կտավ
19
Վարդգես Սուրենյանց,
«Կնոջ փախուստը հարեմից (Առևանգում)»
20
Մի անգամ, երբ ընտանիքով
Բախչիսարայում էին,
փոքրիկ Վարդգեսը
կլանված նայել է
«Արցունքի շատրվանի»
խաչքար հիշեցնող
պատվանդանին,
քարի վրայով հոսող
վճիտ Տանը մատիտով
այնքան ճշգրիտ է նկարել
տեսածը, որ զարմացրել է
նույնիսկ ընտանիքի
բարեկամին՝ Հովհաննես
Այվազովսկուն. աշխարհահռչակ
ծովանկարիչը յուղաներկերի
մի տուփ է նվիրել
շնորհալի երեխային...
21
«Նկարը պետք է արտահայտի
կյանքն այնպես, ինչպես այն
երևում է մեր աչքին»:
Վարդգես Սուրենյանց
22
23
24
ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՑ
Խմբագիր և ձևավորող՝Գեորգի Բաղրամյան
Պրակտիկայի ղեկավար՝ Ք․ Մխիթարյան
Ուսանող՝Գ․ Բաղրամյան
2022